ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985 թ., № 23, հոդվ. 295) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենսգրքի 120 հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության տակ գտնվող փոքրաչափս նավերի գրանցման ու հաշվառման կանոնները խախտելը»:
2. Օրենսգրքի 228 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 228. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը
Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողությունը և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչությունը քննում են սույն օրենսգրքի 120 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության նախագահը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու չափով.
2) Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության պետը` տուգանք քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ մինչև երեսուն ռուբլու չափով կամ նավավարների զրկում փոքրաչափս նավերի տեսչության հսկողությանը ենթակա նավեր վարելու իրավունքից»։
3. Օրենսգրքի 315 հոդվածի երրորդ և չորրորդ մասերում և Հայկական ՍՍՀ փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից» և «Հայկական ՍՍՀ փոքրաչափս նավերի պեստական տեսչությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից» և «Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը» բառերով։
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
24 սեպտեմբերի 1986 թվականի,
քաղ. Երևան
No 676-XI.