Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

«Հոդված 3.1. Ոստիկանության խորհրդանիշները

1. Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը:

2. Դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու` ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է ոստիկանության պետը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար` իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:

Ոստիկանության` պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`

1) «ա» ենթակետը «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառով.

2) «գ» ենթակետը «ուղեկցում» բառից հետո լրացնել «և պահպանում` Կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ստեղծել և վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 6
Երևան
ՀՕ-46-Ն

 

 

 

pin
ՀՀ 31.05.2019
N ՀՕ-46-Ն օրենք