Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 10-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ` Ծառայություն) քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով վերանշանակվում են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-64-Ն

 

 

 

pin
ՀՀ 10.06.2019
N ՀՕ-64-Ն օրենք