Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2019 թվականի թիվ 26-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

 

 

    Նախագահ`           Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման

 

 

 

Ջև 1-ավիա

 

Ցուցանիշ անվանում Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Առաքվել են բեռներ և փոստ-ընդամենը 110 տոննա  
որից`հայաստանյան շարժակազմով 111 ''-''  
դրանից` Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ ԵԱՏՄ) 112 ''-''  
Ներկրվել են բեռներ և փոստ-ընդամենը 120 ''-''  
որից`հայաստանյան շարժակազմով 121 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներից 122 ''-''  
Մեկնել են ուղևորներ-ընդամենը 130 հազար մարդ  
որից` հայաստանյան շարժակազմով 131 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներ 132 ''-''  
Ժամանել են ուղևորներ-ընդամենը 140 ''-''  
որից `հայաստանյան շարժակազմով 141 ''-''  
դրանից` ԵԱՏՄ երկրներից 142 ''-''  
Ուղևորաշրջանառությունը 150 միլիոն ուղևոր-կմ  
որից` ԵԱՏՄ երկրներ 151 ''-''  
Բեռնաշրջանառությունը 160 միլիոն տոննա-կմ  
որից` ԵԱՏՄ երկրներ 161 ''-''  
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը 170 ''-''  
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը 180 հազար դրամ  
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը 190 ''-''  
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը 200 ''-''  

 

110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:

 

Ղեկավար ______________________________________    _______________________
  (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________________________    _______________________
  (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)
   
  « _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

i

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:

8. Առաքվել են բեռներ և փոստ (տող 110), ներկրվել են բեռներ և փոստ (տող 120) արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:

9. Հայաստանյան շարժակազմով տողերում (տողեր 111 և 121) ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:

10. Մեկնել են ուղևորներ (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):

11. Հայաստանյան շարժակազմով տողերում (տողեր 131 և 141) ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:

12. Ժամանել են ուղևորներ (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):

13. ՈՒղևորաշրջանառությունը (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

14. Բեռնաշրջանառությունը (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

15. Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ երկրներ) տողերում (112, 122, 132, 142) ներկայացվում են ԵԱՏՄ երկրներ առաքված ու ներկրված բեռների, փոստի ծավալները, ինչպես նաև` մեկնած ու ժամանած ուղևորների թվաքանակները:

16. Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

17. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

18. ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 190) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:

19. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 200) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:

 

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.05.2019
N 26-Ն
Որոշում