Սեղմել Esc փակելու համար:
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ Կ ...

 

 

040.1185.011201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 1185

 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 115115330 դրամով` նախկինում տեղաբաշխված 374 հասարակ բաժնետոմսի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, և յուրաքանչյուր հասարակ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանել 692795 դրամ:

2. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներառել` վերանորոգման աշխատանքների արդյունքում ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևանի Չարենցի 17 հասցեում գտնվող շենքի վրա կատարված կապիտալ ծախսերը` 112832631 դրամի չափով, ու «ԳԱԶ-31029» և «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների 2282699 դրամ մնացորդային արժեքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2001
N 1185
Որոշում