Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 776-Լ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով` ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունիսի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 20-ի
N 776-Լ որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

2. Հանդերձանք են համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

 

ԲԱԺԻՆ 2.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ.

Մուգ կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

4. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Մուգ կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

5. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից.

Բաղկացած է թասակից, ականջակալներից և սև լաքապատ հովարից: Ականջակալները բնական կարակուլից են, իսկ թասակը` մուգ կանաչ գույնի: Գլխարկի ճակատային մասում, հովարի վերևի կենտրոնական հատվածում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

6. Բրդյա կտորից ձմեռային վերարկու` կարակուլե օձիքով և տաք հանովի ներդիրով.

Մուգ կանաչ կտորից է, կազմված լանջափեշերից, թիկնամասից, մորթե հանովի օձիքից և թևքերից: Վերարկուի առաջամասը, թիկունքը և թևերն ամբողջությամբ մշակվում են սինթեպոնով, որը մգդակված է աստառի հետ շեղանկյուն (փախլավաձև) հյուսքով: Առանձին հանովի ներդիրով, որը մշակվում է երեսացուի գույնին համապատասխան կտորով պատված մեմբրանե տաքացուցիչով: Ներդիրը զարդակարվում է քառակուսի տեսքով, չունի թևքեր: Ներդիրը միասնական շղթայով ամրանում է վերարկուին: Վերարկուն կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի վրա` վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ. Գրպանների կափույրները կոճկվում են կպչաններով: Կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը` ծալովի: Վերարկուին կոճկվում է հանովի մորթե օձիք: Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

7. Բրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը մուգ կանաչ գույնի կտորից է (տոնական կիտելը` նաև մոխրագույն)` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով: Օձիքը` ծալովի: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, լանջափեշերին ասեղնագործված են տերևներ: Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը մուգ կանաչ գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

Տոնական և ամենօրյա կիտելները միմյանցից տարբերվում են ուսադիրներով (տոնական կիտելի վրա կարվում են տոնական ուսադիրներ, իսկ ամենօրյա կիտելի վրա` ամենօրյա ուսադիրներ):

8. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Բաճկոնը բաղկացած է լանջափեշերից, որոնք միացվում են շղթայով` մեջքից, օձիքից և թևքերից: Բաճկոնը առաջամասից կրկնակարվում է սոսնձապատ գործվածքով: Առանձին դետալները (գրպանների կափույրներ, օձիք) նույնպես կրկնակարվում են սոսնձապատ գործվածքով: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են մուգ կանաչ գույնի, մետաղական ոսկեգույն կոճակներով կոճկվող ձևավոր կափույրով արտաքին գրպաններ: Փեշամասում տեղադրված են ներկարված շղթայով կոճկվող երկու թեք գրպաններ: Մեջքը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են երկու մետաղական ոսկեգույն կոճակներով: Բաճկոնը գոտիով է, կողքերից` էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 7-րդ կետում նկարագրված տաբատին:

9. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

10. Հանովի ուսադիրներով թիկնոց.

Թիկնոցն անջրանցիկ, մուգ կանաչ գույնի կտորից է: Ներդիրը հանովի է` բրդյա կտորից, որն ամրացվում է կայծակաճարմանդով: Գոտկատեղին ունի ուղղանկյուն ճարմանդով 50 մմ լայնությամբ գոտի: Ունի 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան:

11. Թիկնոց-ուսնոց.

Թիկնոց-ուսնոցն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կտորից է` ձեռքերի համար նախատեսված 2 կողային բացվածքով և գլխանոցով:

12. Տոնական ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ բամբակյա թելից:

13. Աշնանային-գարնանային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` խիտ բամբակյա թելից, գույնը սպիտակ է կամ կանաչ գույնի:

14. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից: Աստառը ոչխարի կամ այլ մորթուց է:

15. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով.

Կիսավերարկուն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կամ դաշտային կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Կիսավերարկուն գոտիով է և կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Լանջափեշերին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

16. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ.

Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` բնական մորթուց:

17. Սև կոշիկ.

Կոշիկը սև է` բնական կաշվից:

18. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով.

Կոշիկը երկար ճտքերով է` յուֆտից, աստառը` բնական մորթուց:

19. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը սպիտակ բամբակյա կտորից է` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով: Ունի կափույրով և շերտակարված վրադիր գրպաններ, ուղիղ գոտի, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

20. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

21. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

22. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը բամբակյա կտորից է` ծալովի օձիքով: Վերնաշապիկի առաջամասը` վերին կտրվածքով, կրծքամասում` ուղղանկյուն կափույրով փակվող և շերտակարով վրադիր գրպաններ: Վերնաշապիկը` ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 9 կոճակով կամ շղթայով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների շրջանում` երեք փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

23. Սվիտեր.

Մուգ կանաչ բրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում 1 արտաքին կափույրով կպչուն գրպանով: Սվիտերի ուսերին տեղադրված են կպչուն ուսադիրներ: Կրծքամասում ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

24. Սև փողկապ.

Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

25. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը մուգ կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

26. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

27. Մուգ կանաչ գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե).

Կաշնեն մուգ կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է` 125 x 24 սմ չափսերով:

28. Տոնական գոտի` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկերը կրող ճարմանդով.

Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:

29. Կաշվե գոտի.

Գոտին դարչնագույն բնական կաշվից է, լայնությունը` 50 մմ: Գոտին երկանցք է` մետաղյա ճարմանդով:

30. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

 

ԲԱԺԻՆ 3.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

31. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

32. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 4-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

33. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար).

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

34. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Բաղկացած է թասակից, ականջակալներից և սև լաքապատ հովարից: Ականջակալները ոչխարի մոխրագույն մորթուց են, իսկ թասակը` մուգ կանաչ գույնի: Գլխարկի ճակատային մասում, հովարի վերևի կենտրոնական հատվածում ամրացվում է գլխարկանշան:

35. Ձմեռային բրդյա վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար).

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

36. Ձմեռային բրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

37. Կիտել և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, իսկ կրծքամասում կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով:

Տաբատը մուգ կանաչ գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

Տոնական և ամենօրյա կիտելները միմյանցից տարբերվում են ուսադիրներով (տոնական կիտելի վրա կարվում են տոնական ուսադիրներ, իսկ ամենօրյա կիտելի վրա` ամենօրյա ուսադիրներ):

38. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 ներկարված կողային գրպան: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են մետաղական ոսկեգույն կոճակներով կոճկվող ձևավոր կափույրով արտաքին գրպաններ: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները հանովի են: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված տաբատին:

39. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

40. Հանովի ուսադիրներով թիկնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված թիկնոցին:

41. Թիկնոց-ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

42. Գարնանային-աշնանային կիսավերարկու` ուսադիրներով.

Կիսավերարկուն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կամ դաշտային կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Կիսավերարկուն գոտիով է, կողքերից` էլաստիկ ժապավենով ձգված: Կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

43. Կիսաճտքավոր ձմեռային կոշիկ.

Կարվում է սև, բնական կաշվից, աստառը` բնական կամ այլ մորթուց:

44. Կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

45. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

46. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

47. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

48. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

49. Սվիտեր.

Մուգ կանաչ բրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում 1 արտաքին կափույրով կպչուն գրպաններով: Սվիտերի ուսերին տեղադրված են կպչուն ուսադիրներ: Կրծքամասում ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

50. Սև փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված փողկապին:

51. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված փողկապին:

52. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

53. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

54. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

55. Աշնանային-գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

56. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

57. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

58. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապն արծաթագույն լարահյուսքով է:

 

ԲԱԺԻՆ 4.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

59. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի).

Կեպին մուգ կանաչ գույնի կտորից է` եզրաքուղով և հովարով: Թասակը շրջանաձև է: Գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում:

60. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 4-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

61. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 34-րդ կետում նկարագրված գլխարկին:

62. Կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին` առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

63. Ձմեռային բրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 36-րդ կետում նկարագրված վերարկուին:

64. Աշնանային-գարնանային կիսավերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 42-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:

65. Կիտել և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված կիտելին և տաբատին:

66. Բաճկոն և տաբատ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված բաճկոնին և տաբատին:

67. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

68. Թիկնոց-ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

69. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 43-րդ կետում նկարագրված կոշիկներին:

70. Կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 44-րդ կետում նկարագրված կոշիկներին:

71. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

72. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

73. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

74. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

75. Սև փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված փողկապին:

76. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված փողկապին:

77. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

78. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

79. Աշնանային-գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

80. Ձմեռային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

81. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

82. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

83. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 58-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

ԲԱԺԻՆ 5.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

84. Բրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա).

Պիլոտկան մուգ կանաչ գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և գլխարկանշանով:

85. Ականջակալներով գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 34-րդ կետում նկարագրված գլխարկին: Տարբեր է միայն գլխարկանշանը:

86. Ձմեռային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 36-րդ կետում նկարագրված վերարկուին:

87. Մորթե օձիքով ձմեռային բաճկոն.

Բաճկոնը բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից է` տաք աստառով, ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ևս մեկ ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը` ոչխարի կամ այլ մորթուց, հանովի է: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

88. Աշնանային-գարնանային կիսավերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 42-րդ կետում նկարագրված վերարկուին:

89. Կիտել և կիսաշրջազգեստ կամ ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված կիտելին:

Կիսաշրջազգեստը մուգ կանաչ գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում ունի 10 սմ երկարությամբ կտրվածք:

Տաբատը մուգ կանաչ գույնի կտորից է: Առջևի մասում տեղադրված է ձախից աջ կոճկվող կայծակաճարմանդ, կողքերի երկայնքով կա 2 մմ լայնքով կարմիր ժապավեն: Առջևի մասում ունի 2 ներկարված կողային գրպան:

Կին ծառայողները տոնական կիտելը կրում են կիսաշրջազգեստով:

90. Բաճկոն և տաբատ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված բաճկոնին և տաբատին:

91. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

92. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

93. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

94. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

95. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

96. Թիկնոց-ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

97. Երկթև բանտ.

Սև կամ մուգ կանաչ կտորից երկթև բանտ, թևերը 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով:

98. Երկարաճիտ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

99. Կնոջ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:

100. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

101. Աշնանային-գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

102. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

103. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

104. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

105. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 58-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

ԲԱԺԻՆ 6.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

106. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, բամբակյա գունաքողարկված կտորից.

Դաշտային կոստյումը կեպիով է կամ բերետով` բամբակյա գունաքողարկված կտորից: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասում ունի 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով: Ունի նաև 2 ներկարված կողային գրպան: Տաբատն ուղիղ կարվածքով է` 2 կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ: Բաճկոնը` արմունկների, իսկ տաբատը` ծնկների հատվածում նույն կտորով կրկնակարված: Ուսադիրները գունաքողարկված կտորից են, աստղերը` մուգ կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:

107. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով.

Կոստյումը բամբակյա գունաքողարկված կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Ունի 2 կողային ներկարված գրպան: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները մուգ կանաչ գույնի են, աստղերը` ասեղնագործված:

108. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով.

Կոստյումը գունաքողարկված բամբակյա կտորից է` հաստ աստառով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Ուսադիրները մուգ կանաչ գույնի են: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով:

109. Դաշտային պայուսակ.

Դաշտային պայուսակը դարչնագույն կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:

110. Դաշտային կոշիկներ.

Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից: Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:

111. Շապիկ.

Շապիկը բամբակյա գունաքողարկված կտորից է` կիսաթև կամ երկարաթև:

112. Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել կրել այլ նկարագրությամբ կամ ձևի դաշտային համազգեստ, ինչպես նաև կրել գունաքողարկված կտորից ուսադիրներ:

113. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման, անվտանգության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:

Այդերուկի աղվամազով ձմեռային դաշտային կոստյումը նախատեսված է արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար:

114. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ`

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) սև սվիտեր.

4) ձմեռային կիսավերարկու` ուսադիրներով.

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից` հանվող արհեստական մորթուց, հետնամասում` շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին` վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված` ներկարված գրպաններից: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

5) մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա.

Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով` առանց կոճակի, վերևի մասում` բռնակ: Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ: Թիկունքին ամրացվում է կտոր` «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը` սև կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

Կեպին` սև կտորից: Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

6) շապիկ.

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

7) շապիկ` տրիկոտաժե.

Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

8) ժիլետ` առանց ուսադիրների.

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում` կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.

9) մարտական ժիլետ` առանց ուսադիրների.

10) գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից.

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

11) կոշիկ` կիսաճտքավոր.

Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով.

12) ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա.

13) ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

14) սև թիկնոց-ուսնոց.

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով.

15) սև դիմակ:

 

ԲԱԺԻՆ 7.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

115. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (նկար 1):

Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, կիսավերարկուի և վերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է նաև 100 մմ բարձրությամբ և 78 մմ լայնությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը:

116. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գոտեփոկի ճարմանդները, գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:

117. Գոտեփոկի ճարմանդն ուղղանկյուն է, 75-55 մմ չափսերով, արույրե, որի վրա պատկերված են վահան, թուր և կշեռք:

118. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների գլխարկանշանի բարձրությունը 3.5 սմ է, լայնությունը` 3 սմ (նկար 2):

Քրեակատարողական ծառայության արդարադատության գնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ: Պատկերում է կաղնու ոսկեգույն տերևներով երիզված աստղ: Փոքր գլխարկանշանը ձվաձև է, բարձրությունը 3 սմ է, լայնությունը` 2.5 սմ, պատկերում է աստղ` եռագույն ֆոնի վրա (նկար 3):

119. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

120. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:

Ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 45 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 40 մմ: Ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են մուգ կանաչ կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:

Տոնական ուսադիրները ոսկեգույն դաշտով են` մուգ կանաչ գույնի մակաշերտով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով: Ամենօրյա ուսադիրները մուգ կանաչ գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:

Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության ենթասպա կոչումների համար նախատեսված ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ասեղնագործված կամ մետաղյա կամ պլաստմասսայե ոսկեգույն աստղեր` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի:

Արդարադատության ավագի կոչման համար նախատեսված ուսադիրների վրա ամրացվում են կարմիր ժապավեններ` աղյուսակում նշված չափսերով և թվով:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

121. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Հատուկ կոչումը Աստղերի թիվը ուսադիրների վրա Աստղերի տրամագիծը (մմ) Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ) Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների
միջև ընկած տարածությունը (մմ)
Գեներալ-լեյտենանտ 2 22 25 25
Գեներալ-մայոր 1 22 45 -
Գնդապետ 3 20 25 25
Փոխգնդապետ 2 20 25 -
Մայոր 1 20 45 -
Կապիտան 4 13 25 25
Ավագ լեյտենանտ 3 13 25 25
Լեյտենանտ 2 13 25 -
Ավագ ենթասպա 3 13 25 25
Ենթասպա 2 13 25 25

 

122. Արդարադատության սերժանտի, արդարադատության ավագի կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Արդարադա-
տության կոչումը
Ուսադիրների վրայի 30 մմ ժապավենների թիվը Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ) Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)
Ավագ 1 - - -
Ավագ սերժանտ 1 - 45 -
Սերժանտ - 3 45 1,0
Կրտսեր սերժանտ - 2 45 1,0

 

123. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային մասում և հանովի ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է սույն հավելվածի 4-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը ներառյալ` սույն հավելվածի 5-րդ նկարով նախատեսված տարբերանշանը:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է սույն հավելվածի 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը, իսկ հանովի ուսադիրների վերին միջնամասում ասեղնագործվում է տարբերանշան (նկար 5):

 

ԲԱԺԻՆ 8.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

124. Սույն բաժնում ներկայացվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

 

NN
ը/կ
Համազգեստի տեսակը Քանակը Կրելու ժամկետը
1. Ամենօրյա կիսաբրդե գլխարկ 1 հատ 2 տարի
2. Տոնական գլխարկ 1 հատ 5 տարի
3. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից 1 հատ 5 տարի
4. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց 1 հատ 5 տարի
5. Գլխարկ` կեպի 1 հատ 5 տարի
6. Բրդյա պիլոտկա 1 հատ 5 տարի
7. Ձմեռային վերարկու 1 հատ 4 տարի
8. Աշնանային-գարնանային կիսավերարկու 1 հատ 4 տարի
9. Դաշտային կիսավերարկու 1 հատ 4 տարի
10. Կիտել և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 2 տարի
11. Կիտել, կիսաշրջազգեստ և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 3 տարի
12. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ 1 լրակազմ 2 տարի
13. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, բամբակյա, գունաքողարկված կտորից 1 լրակազմ 2 տարի
14. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով 1 լրակազմ 4 տարի
15. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա, գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով 1 լրակազմ 4 տարի
16. Հանովի ուսադիրներով թիկնոց 1 հատ 4 տարի
17. Թիկնոց- ուսնոց 1 հատ 2 տարի
18. Աշնանային-գարնանային ձեռնոց 1 զույգ 2 տարի
19. Ձմեռային ձեռնոց 1 զույգ 2 տարի
20. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ 1 զույգ 1 տարի
21. Սև կոշիկ 1 զույգ 1 տարի
22. Կնոջ երկարաճիտ կոշիկ 1 զույգ 1 տարի
23. Կնոջ կոշիկ 1 զույգ 1 տարի
24. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե աստառով 1 զույգ 1 տարի
25. Ձմեռային կոշիկ 1 զույգ 1 տարի
26. Դաշտային կոշիկ 1 զույգ 1 տարի
27. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
28. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
29. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
30. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 1 հատ 1 տարի
31. Սև փողկապ 1 հատ 2 տարի
32. Մուգ կանաչ գույնի փողկապ 1 հատ 2 տարի
33. Կանացի սև երկթև բանտ 1 հատ 2 տարի
34. Կանացի մուգ կանաչ երկթև բանտ 1 հատ 2 տարի
35. Մուգ կանաչ գույնի կաշնե 1 հատ 2 տարի
36. Տոնական գոտի 1 հատ 2 տարի
37. Կաշվե գոտի 1 հատ 2 տարի
38. Ուսակապ 1 հատ 2 տարի
39. Փողկապի ամրակ 1 հատ 5 տարի
40. Շապիկ` կիսաթև 2 հատ 1 տարի
41. Շապիկ` երկարաթև 2 հատ 1 տարի
42.  Դաշտային շապիկ` կիսաթև 2 հատ 1 տարի
43.  Դաշտային շապիկ` երկարաթև 2 հատ 1 տարի
44. Դաշտային պայուսակ 1 հատ 5 տարի
45. Սվիտեր 1 հատ 1 տարի
Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները
46. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով 1 հատ 4 տարի
47. Ձմեռային, սև մարզական գլխարկ 1 հատ 3 տարի
48. Մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա 1 լրակազմ 2 տարի
49. Շապիկ` տրիկոտաժե 2 հատ 1 տարի
50. Ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
51. Մարտական ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
52. Սև բերետ 1 հատ 2 տարի
53. Սև դիմակ 1 հատ 2 տարի
54. Գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից 1 հատ 2 տարի
55. Կոշիկ` կիսաճտքավոր 1 զույգ 1 տարի
56. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
57. Շապիկ 1 հատ 3 տարի
58. Ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
59. Սև թիկնոց-ուսնոց 1 հատ 2 տարի
60. Սվիտեր 1 հատ 1 տարի

 

125. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի:

 

ԲԱԺԻՆ 9.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

126. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

127. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

128. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`

1) տոնական,

2) ամենօրյա,

3) դաշտային,

4) հատուկ նշանակության:

Քրեակատարողական ծառայողի հանդերձանքի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

129. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:

130. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:

131. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:

132. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հրամանով:

133. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:

134. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

135. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկություններն են`

1) գլխարկը կրելու կարգը.

Բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ գլխարկ-կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:

Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:

Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:

Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, ամենօրյա կիսաբրդե գլխարկը և գլխարկ-կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով.

2) վերնազգեստը կրելու կարգը.

Վերարկուն կրվում է կոճկված վիճակում:

Հանովի ուսադիրներով թիկնոցը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Ամառային թիկնոցի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:

Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:

Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Կիտելը կրում են երկարաթև վերնաշապիկով և փողկապով (կին ծառայողները` երկթև բանտով):

Բաճկոնը կրում են բաց կանաչ գույնի շապիկով` կոճկված վիճակում:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը, պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:

Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի, բաճկոնի, թիկնոցի, կիտելի, տաբատի վրայից:

Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:

Ուսակապը կրում են հատուկ կարգադրության դեպքում.

3) վերնաշապիկը, փողկապը, կաշնեն, ձեռնոցները կրելու կարգը.

Վերնաշապիկը կրում են կիտելի կամ բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի կամ բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Կաշնեն կրում են վերարկուի օձիքի տակից: Կաշնեի վերին եզրը պետք է համաչափ 1-2 սմ լայնությամբ երևա օձիքի վրա:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում: Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:

Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում.

4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը.

Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ:

 

Նկար 1

 

Նկար 1

 

 

Նկար 2

 

Նկար 2

 

Նկար 3

 

Նկար 3

 

Նկար 4

 

Նկար 4

 

Նկար 5

 

Նկար 5

 

Նկար 6

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2019
N 776-Լ
Որոշում