Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածում 15.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա) բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

 

i

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ կետում ««ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել ««Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 19
Երևան
ՀՕ-125-Ն

 

 

pin
ՀՀ 09.07.2019
N ՀՕ-125-Ն օրենք