Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 31-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով.

2) 4-րդ մասի «հարկադիր կատարման» բառերը հանել:

 

i

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «ծառայության» բառով.

2) 2-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գրավոր համաձայնություն աճուրդում հաղթելու դեպքում աճուրդի հաղթողի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, ինչպես նաև նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունները ծառայության կողմից հրապարակվելու մասին» բառերով.

3) 4-րդ մասը «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքում «հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայություն» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող` օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում` հաջորդ հերթում ներառված այլ գույք:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքի 35.2-րդ հոդվածում'

1) 5-րդ և 6-րդ մասերի «բանկային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով:

2) 7-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 35.4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող` օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում` հաջորդ հերթում ներառված այլ գույք:»:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող աճուրդների վրա:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-131-Ն

 

 

 

pin
ՀՀ 09.07.2019
N ՀՕ-131-Ն օրենք