Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 1947Թ. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 1947Թ. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԳԼԽԱՎՈՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Ավստրալիական Միության, Բելգիայի Թագավորության, Բրազիլիայի Միացյալ Նահանգների, Բիրմայի, Կանադայի, Ցեյլոնի, Չիլիի Հանրապետության, Չինաստանի Հանրապետության, Կուբայի Հանրապետության, Չեխոսլովակիայի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Հնդկաստանի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության, Նիդերլանդների Թագավորության, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի Թագավորության, Պակիստանի, Հարավային Ռոդեզիայի, Սիրիայի, Հարավային Աֆրիկայի Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները.

ընդունելով, որ առևտրատնտեսական գործունեության ոլորտում իրենց հարաբերությունները պետք է վարվեն նպատակ ունենալով բարձրացնելու բարեկեցությունը, ապահովելու լիարժեք զբաղվածություն, իրական եկամուտների մեծ ու կայուն աճող ծավալ և արդյունավետ պահանջարկ, զարգացնելու համաշխարհային պաշարների լավագույնս օգտագործումը և ընդլայնելու ապրանքների արտադրությունն ու փոխանակումը,

ցանկանալով նպաստել այս նպատակների իրականացմանը` փոխադարձ և փոխշահավետ համաձայնություններ ձեռք բերելու միջոցով, որոնք ուղղված են մաքսերի և առևտրի այլ խոչընդոտների էական նվազեցմանն ու միջազգային առևտրում խտրականության վերացմանը,

իրենց ներկայացուցիչների միջոցով համաձայնում են հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1

 

ՀՈԴՎԱԾ 1
ԱԶԳԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Ներմուծման կամ արտահանման նկատմամբ կամ ներմուծումների կամ արտահանումների համար կատարվող վճարումների միջազգային փոխանցման նկատմամբ կիրառվող ցանկացած տեսակի մաքսային տուրքերի ու վճարների, այդ տուրքերի ու վճարների գանձման եղանակների, ներմուծման և արտահանման հետ կապված բոլոր կանոնների և ընթացակարգերի ու 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում հիշատակված բոլոր հարցերի հետ կապված ցանկացած առավելություն, բարենպաստություն, արտոնություն կամ անձեռնմխելիություն, որը Պայմանավորվող որևէ կողմ տրամադրում է որևէ այլ երկրից ծագող կամ որևէ այլ երկրի համար առաքված որևէ արտադրանքի համար, անմիջապես և անվերապահորեն տրամադրվում է մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքում ծագող կամ մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի տարածք առաքված նման արտադրանքին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն պահանջում վերացնել ներմուծման տուրքերի կամ վճարների հետ կապված որևէ արտոնություն, որը չի գերազանցում սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված մակարդակը, և որն ընկնում է հետևյալ նկարագրության տակ.

ա) այն արտոնությունները, որոնք գործում են բացառությամբ Ա Հավելվածում թվարկված երկու կամ ավելի տարածքների միջև` հաշվի առնելով այնտեղ նշված պայմանները,

բ) այն արտոնությունները, որոնք գործում են բացառությամբ այն երկու կամ ավելի տարածքների միջև, որոնք 1939 թ. հուլիսի 1-ին կապված են եղել ընդհանուր ինքնիշխանությամբ կամ պաշտպանության հարաբերություններով կամ ավատիշխանությամբ, և որոնք թվարկված են Բ, Գ և Դ Հավելվածներում` հաշվի առնելով այնտեղ նշված պայմանները,

գ) այն արտոնությունները, որոնք գործում են բացառությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կուբայի Հանրապետության միջև,

դ) այն արտոնությունները, որոնք գործում են բացառությամբ Ե և Զ Հավելվածներում թվարկված հարևան երկրների միջև:

3. 1-ին կետի դրույթները չեն տարածվում այն երկրների միջև եղած արտոնությունների վրա, որոնք նախկինում Օսմանյան Կայսրության մաս են հանդիսացել և դրանից անջատվել են 1923 թ. հուլիսի 24-ին, եթե այդ արտոնությունները հաստատված են 25-րդ հոդվածի 5-րդ կետով190, որն այս կապակցությամբ կիրառվում է` հաշվի առնելով 29-րդ հոդվածի 1-ին կետը:

_____________________________

190 Վավերական տեքստում սխալմամբ գրված է «5 «ա» ենթակետով»

 

4. Արտոնության չափն այն արտադրանքի նկատմամբ, որի համար սույն հոդվածի 2-րդ կետով արտոնություն թույլատրվում է, սակայն որպես առավելագույն չափ հատուկ չի սահմանվում սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում`

ա) այդ ժամանակացանկում նկարագրված ցանկացած արտադրանքի նկատմամբ եղած տուրքերի կամ վճարների առնչությամբ, չի գերազանցում դրանում նախատեսված ազգերի առավել բարենպաստության և արտոնյալ դրույքաչափերի տարբերությունը, եթե արտոնյալ դրույքաչափ չի նախատեսված, ապա սույն կետի նպատակներով որպես արտոնյալ դրույքաչափ վերցվում է այն, որն ուժի մեջ է եղել 1947 թ. ապրիլի 10-ին, և եթե ազգերի առավել բարենպաստության դրույքաչափ չի նախատեսված, ապա այդ չափը չի գերազանցում 1947 թ. ապրիլի 10-ին եղած` ազգերի առավել բարենպաստության և արտոնյալ դրույքաչափերի տարբերությունը,

բ) համապատասխան ժամանակացանկում չնկարագրված ցանկացած արտադրանքի նկատմամբ եղած տուրքերի կամ վճարների առնչությամբ չի գերազանցում 1947 թ. ապրիլի 10-ին եղած` ազգերի առավել բարենպաստության և արտոնյալ դրույքաչափերի տարբերությունը:

է Հավելվածում նշված Պայմանավորվող կողմերի դեպքում սույն կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված 1947 թ. ապրիլի 10-ը փոխարինվում է այդ Հավելվածում սահմանված համապատասխան ամսաթվերով:

 

ՀՈԴՎԱԾ 2
ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑԱՆԿԵՐ

 

1. ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմերի առևտրի նկատմամբ ցույց է տալիս ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որ նախատեսված է սույն Համաձայնագրին կից համապատասխան ժամանակացանկի համապատասխան Բաժնում:

i

բ) Որևէ Պայմանավորվող կողմին վերաբերող ժամանակացանկի I Բաժնում նկարագրված արտադրանքները, որոնք այլ Պայմանավորվող կողմերի տարածքների արտադրանքներ են, այն տարածք ներմուծվելիս, որին վերաբերում է ժամանակացանկը, և հաշվի առնելով այդ ժամանակացանկում սահմանված պայմանները, ժամկետներն ու վերապահումները` ազատվում են այն սովորական մաքսային տուրքերից, որոնք գերազանցում են դրանում սահմանվածներն ու նախատեսվածները: Այդ արտադրանքներն ազատվում են նաև ներմուծման նկատմամբ կամ դրա առնչությամբ կիրառվող ցանկացած տեսակի ցանկացած այլ տուրքերից կամ վճարներից, որոնք գերազանցում են նրանց, որոնք կիրառվել են սույն Համաձայնագրի օրը, կամ` նրանց, որոնք ներմուծող տարածքում այդ օրը գործող օրենսդրության համաձայն ուղղակիորեն և պարտադիր կերպով պահանջվել են կիրառել դրանից հետո:

գ) Որևէ Պայմանավորվող կողմի վերաբերող ժամանակացանկի 2-րդ Բաժնում նկարագրված արտադրանքները, որոնք 1-ին հոդվածի համաձայն արտոնյալ մոտեցում ստանալու իրավունք ունեցող երկրների արտադրանք են` այն տարածք ներմուծում կատարելիս, որին վերաբերում է ժամանակացանկը, այդ տարածք ներմուծվելիս և հաշվի առնելով այդ ժամանակացանկում սահմանված պայմանները, ժամկետներն ու վերապահումները, ազատվում են այն սովորական մաքսային տուրքերից, որոնք գերազանցում են այդ ժամանակացանկի 2-րդ Բաժնում սահմանվածներն ու նախատեսվածները: Այդ արտադրանքներն ազատվում են նաև ներմուծման նկատմամբ կամ դրա առնչությամբ կիրառվող ցանկացած տեսակի ցանկացած այլ տուրքերից կամ վճարներից, որոնք գերազանցում են նրանց, որոնք կիրառվել են սույն Համաձայնագրի օրը, կամ` նրանց, որոնք ներմուծող տարածքում այդ օրը գործող օրենսդրության համաձայն ուղղակիորեն և պարտադիր կերպով պահանջվել են կիրառել դրանից հետո: Սույն հոդվածը ոչ մի կերպ չի արգելում, որ որևէ Պայմանավորվող կողմ` տուրքի արտոնյալ դրույքաչափերով մուտքի համար պահպանի ապրանքների համապատասխանության վերաբերյալ սույն Համաձայնագրի օրը եղած իր պահանջները:

2. Սույն հոդվածը ոչնչով չի արգելում որևէ Պայմանավորվող կողմի ցանկացած ժամանակ ցանկացած արտադրանքի ներմուծման նկատմամբ.

ա) ներքին այն հարկին հավասար է վճար կիրառել, որը 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան կիրառվում է տեղական նման արտադրանքի կամ բաղադրիչի նկատմամբ, որից ամբողջապես կամ մասամբ պատրաստվել կամ արտադրվել է ներմուծված արտադրանքը,

բ) կիրառել ցանկացած հակագնագցման կամ փոխհատուցման տուրք, որը կիրառվում է 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,

գ) կիրառել մատուցված ծառայությունների արժեքին համապատասխան վճարումներ կամ այլ վճարներ:

3. Ոչ մի Պայմանավորվող կողմ տուրքի ենթակա արժեքի որոշման կամ տարադրամի փոխարկման իր եղանակը չի փոփոխում այնպես, որ նվազեցնի սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկով նախատեսված զիջումներից որևէ մեկի արժեքը:

4. Եթե որևէ Պայմանավորվող կողմ, պաշտոնապես կամ գործնականորեն, սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում նկարագրված որևէ արտադրանքի ներմուծման մենաշնորհ է սահմանում, պահպանում կամ թույլատրում, ապա այդ մենաշնորհը չի գործում այնպես, որ պաշտպանություն ապահովի, որը միջինում ավելին է այդ ժամանակացանկով նախատեսված պաշտպանության չափից, բացառությամբ` այդ ժամանակացանկով նախատեսվածից կամ զիջումը սկզբնապես համաձայնեցված կողմերի միջև այլ կերպ համաձայնեցվածից: Սույն կետի դրույթներով սահմանափակում չի դրվում Պայմանավորվող կողմերի կողմից տեղական արտադրողներին տրամադրվող աջակցության որևէ տեսակի օգտագործման վրա, որը թույլատրվում է սույն Համաձայնագրի այլ դրույթներով:

5. Եթե որևէ Պայմանավորվող կողմ համարում է, որ մեկ այլ Պայմանավորվող կողմ արտադրանքի նկատմամբ չի ցուցաբերում այն վերաբերմունքը, որն, ըստ առաջին Պայմանավորվող կողմի, ենթադրվում էր սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկով նախատեսված զիջմամբ, ապա ինքն այդ հարցն ուղղակիորեն ներկայացնում է մյուս Պայմանավորվող կողմի ուշադրությանը: Եթե վերջինս համաձայնում է, որ ենթադրված վերաբերմունքն այնպիսին էր, ինչպես որ պնդում է առաջին Պայմանավորվող կողմը, սակայն հայտարարում է, որ այդպիսի վերաբերմունք չի կարող ցույց տրվել, քանի որ դատարանը կամ այլ համապատասխան իրավասու մարմին այդ կապակցությամբ վճռել է, որ այդ Պայմանավորվող կողմի մաքսային օրենքների համաձայն տվյալ արտադրանքի նկատմամբ չի կարող կիրառվել սույն Համաձայնագրում նախատեսված վերաբերմունքը, ապա երկու Պայմանավորվող կողմերը էական շահագրգռվածություն ունեցող ցանկացած այլ Պայմանավորվող կողմերի հետ միասին, շտապ կարգով, հետագա բանակցություններ են սկսում` նպատակ ունենալով հասնել հարցի փոխհատուցման կարգավորմանը:

6. ա) Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ Պայմանավորվող կողմերին վերաբերող ժամանակացանկերում ներառված հատուկ տուրքերն ու վճարները, և հատուկ տուրքերի ու վճարների մասով այդ Պայմանավորվող կողմերի պահպանած արտոնության չափերն արտահայտվում են համապատասխան տարադրամով սույն Համաձայնագրի օրը Հիմնադրամի ընդունած կամ նախնականորեն ճանաչած անվանական արժեքով: Համապատասխանաբար, այն դեպքում, երբ այդ անվանական արժեքն Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին համապատասխան նվազեցվում է ավելի, քան քսան տոկոսով, ապա այդ հատուկ տուրքերն ու վճարները և արտոնության չափերը կարող են կանոնակարգել` այդ նվազեցումը հաշվի առնելու համար, եթե Պայմանավորվող կողմերը (այսինքն` համատեղ հանդես եկող Պայմանավորվող կողմերը, ինչպես սահմանված է 25-րդ հոդվածով) համամիտ են, որ այդ կանոնակարգումները չեն նվազեցնի սույն Համաձայնագրի համապատասխան ժամանակացանկում կամ որևէ այլ տեղ նախատեսված զիջումների արժեքը` պատշաճորեն հաշվի առնելով բոլոր գործոնները, որոնք կարող են ազդել այդ կանոնակարգումների անհրաժեշտության կամ հրատապության վրա:

բ) Հիմնադրամի անդամ չհանդիսացող ցանկացած Պայմանավորվող կողմի վրա համանման դրույթները տարածվում են այն օրվանից, երբ այդ Պայմանավորվող կողմը դառնում է Հիմնադրամի անդամ կամ արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագիր է կնքում` 15-րդ հոդվածի համաձայն:

7. Սույն Համաձայնագրին կցված ժամանակացանկերը սույն Համաձայնագրի 1-ին Գլխի անբաժանելի մաս են կազմում:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀՈԴՎԱԾ 3
ԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԿՄԱՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ

 

1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ ներքին հարկերն ու ներքին այլ վճարները և այն օրենքները, կանոնակարգերն ու պահանջները, որոնք ազդում են արտադրանքների ներքին վաճառքի, վաճառքի նպատակով առաջարկի, գնման, փոխադրման, բաշխման կամ օգտագործման վրա, և ներքին քանակական կանոնակարգերը, որոնք պահանջում են արտադրանքները զուգակցել, վերամշակել կամ օգտագործել հատկորոշված չափերով կամ համամասնություններով, չպետք է ներմուծված կամ տեղական արտադրանքների նկատմամբ կիրառվեն այնպես, որ խրախուսվեն տեղական արտադրությունը:

2. Որևէ Պայմանավորվող կողմի տարածքում արտադրված արտադրանքները, որոնք ներմուծվում են որևէ այլ Պայմանավորվող կողմի տարածք, ենթակա չեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ տեսակի ներքին հարկերի կամ ներքին այլ վճարների` գերազանցող այն հարկերը կամ վճարները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվում են տեղական նման արտադրանքների նկատմամբ: Ավելին, ոչ մի Պայմանավորվող կողմ ներմուծված կամ տեղական արտադրանքների նկատմամբ ներքին հարկեր կամ ներքին այլ վճարներ չի կիրառում այնպես, որ կհակասի 1-ին կետում սահմանված սկզբունքներին:

3. Գոյություն ունեցող ցանկացած ներքին հարկի կապակցությամբ, որը չի համապատասխանում 2-րդ կետի դրույթներին, բայց որը հատուկ կերպով թույլատրված է 1947 թ. ապրիլի 10-ին ուժի մեջ գտնվող առևտրային համաձայնագրով, համաձայն որի հարկվող արտադրանքի նկատմամբ կիրառվող ներմուծման տուրքը նախատեսված է բարձրացման դեմ, հարկը կիրառող Պայմանավորվող կողմն ազատ է հետաձգելու 2-րդ կետի դրույթների կիրառումն այդ հարկի նկատմամբ այնքան ժամանակով, մինչև կկարողանա ազատվել այդ առևտրային համաձայնագրով սահմանված պարտավորություններից, որպեսզի թույլատրվի այդ տուրքի բարձրացումն այն չափով, որն անհրաժեշտ է հարկի խրախուսման վերացումը փոխհատուցելու համար:

4. Բոլոր այն օրենքների, կանոնակարգերի ու պահանջների առնչությամբ, որոնք ազդում են արտադրանքների ներքին վաճառքի, վաճառքի համար առաջարկման, գնման, փոխադրման, բաշխման կամ օգտագործման վրա, որևէ Պայմանավորվող կողմի տարածքում արտադրված արտադրանքների նկատմամբ, որոնք ներմուծվում են որևէ այլ Պայմանավորվող կողմի տարածք, ցուցաբերվում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն որ ցուցաբերվում է տեղական ծագում ունեցող նման արտադրանքների նկատմամբ: Սույն կետի դրույթներով չի արգելվում ներքին փոխադրման տարբերակված այնպիսի վճարներ կիրառել, որոնք հիմնված են բացառապես փոխադրամիջոցի տնտեսական գործողության և ոչ թե արտադրանքի ծագման երկրի վրա:

5. Պայմանավորվող կողմերը չեն սահմանում կամ պահպանում որևէ ներքին քանակական կանոնակարգ, որն առնչվում է արտադրանքների հատկորոշված չափերով կամ համամասնություններով զուգակցմանը, վերամշակմանը կամ օգտագործմանը, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջում է, որ կանոնակարգի ենթակա որևէ արտադրանքի նշված չափը կամ համամասնությունը պետք է մատակարարվի տեղական աղբյուրներից: Ավելին, ոչ մի Պայմանավորվող կողմ որևէ այլ կերպ ներքին քանակական կանոնակարգեր չի կիրառում այնպես, որ կհակասի 1-ին կետում սահմանված սկզբունքներին:

6. 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում որևէ քանակական կանոնակարգի նկատմամբ, որը որևէ Պայմանավորվող կողմի տարածքում ուժի մեջ է եղել 1939 թ. հուլիսի 1-ին, 1947 թ, ապրիլի 10-ին կամ 1948 թ. մարտի 24-ին` այդ Պայմանավորվող կողմի հայեցողությամբ. ընդ որում որևէ այդպիսի կանոնակարգ, որը հակասում է 5-րդ կետի դրույթներին, չի փոփոխվում ի վնաս ներմուծումների և բանակցության նպատակով դիտարկվում է որպես մաքսային տուրք:

7. Որևէ ներքին քանակական կանոնակարգ, որն առնչվում է արտադրանքների` հատկորոշված չափերով կամ համամասնություններով զուգակցմանը, վերամշակմանը կամ օգտագործմանը, չի կիրառվում այնպիսի ձևով, որ որևէ այդպիսի չափ կամ համամասնություն բաշխի մատակարարման արտաքին աղբյուրների միջև:

8. ա) Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն օրենքների, կանոնակարգերի կամ պահանջների նկատմամբ, որոնք ղեկավարում են կառավարական գործակալությունների կողմից կատարվող արտադրանքների գնումները և կատարվում են կառավարական և ոչ առևտրային վերավաճառքի նպատակով կամ առևտրային վաճառքի համար նախատեսված արտադրանքների արտադրության մեջ օգտագործելու նպատակով:

բ) Սույն հոդվածի դրույթներով չի արգելվում լրավճարների տրամադրումը բացառապես տեղական արտադրողներին, ներառյալ` տեղական արտադրողներին տրամադրվող վճարումները, որոնք գոյանում են սույն հոդվածի դրույթների համաձայն կիրառվող ներքին հարկերից կամ վճարներից ստացվող հասույթներից, և այն լրավճարները, որոնք իրականացվում են տեղական արտադրանքների կառավարական գնումների միջոցով:

9. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ ներքին առավելագույն գների վերահսկման միջոցները կարող են վնասակար ազդեցություն ունենալ ներմուծվող արտադրանքները մատակարարող Պայմանավորվող կողմերի շահերի վրա, նույնիսկ եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի մյուս դրույթներին: Համապատասխանաբար, այդպիսի միջոցներ կիրառող Պայմանավորվող կողմերը հաշվի են առնում արտահանող Պայմանավորվող կողմերի շահերը` նպատակ ունենալով հնարավորինս լիակատար չափով խուսափել այդպիսի վնասակար ազդեցություններից:

10. Սույն հոդվածի դրույթներով որևէ Անդամի չի արգելվում ներքին քանակական կանոնակարգեր սահմանել կամ պահպանել, որոնք վերաբերում են շարժանկարային ժապավեններին և համապատասխանում են 4-րդ հոդվածի պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 4
ՇԱՐԺԱՆԿԱՐԱՅԻՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Եթե որևէ Պայմանավորվող կողմ շարժանկարային ժապավեններին վերաբերող ներքին քանակական կանոնակարգեր է սահմանում կամ պահպանում, ապա այդ կանոնակարգերը լինում են ցուցադրման քվոտաների տեսքով, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.

ա) ցուցադրման քվոտաներով կարող է պահանջվել, ծագումից անկախ, ժապավենների առևտրային ցուցադրման ժամանակ, մեկ տարվանից ոչ պակաս տևողությամբ հատկանշված ժամանակահատվածի ընթացքում տեղական ծագման շարժանկարային ժապավենները ցուցադրվեն` փաստացիորեն օգտագործված էկրանային ընդհանուր ժամանակի նվազագույն հատկանշված չափաբաժնի ընթացքում, և դրանք հաշվվում են յուրաքանչյուր թատրոնին հասնող տարեկան էկրանային ժամանակի կամ դրա համարժեքի հիման վրա,

բ) բացի էկրանային քվոտայի համաձայն տեղական ծագման ժապավենների համար վերապահված էկրանային ժամանակից, էկրանային ժամանակը, ներառյալ` այն, որը վարչական գործողության միջոցով բաց է թողնվում տեղական ծագման ժապավենների համար վերապահված էկրանային ժամանակից, պաշտոնապես կամ գործնականորեն չի բաշխվում մատակարարման աղբյուրների միջև,

գ) անկախ սույն հոդվածի «բ» ենթակետի դրույթներից, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն հոդվածի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող էկրանային քվոտաներ պահպանել, որոնցով էկրանային ժամանակի նվազագույն չափաբաժիններ են վերապահվում հատկորոշված ծագում ունեցող այն ժապավենների համար, որոնք այլ են, քան այդ էկրանային քվոտաները կիրառող Պայմանավորվող կողմի ժապավենները, եթե էկրանային ժամանակի ոչ մի այդպիսի նվազագույն չափաբաժին չի մեծացվում 1947 թ. ապրիլի 10-ին գործող մակարդակից,

դ) էկրանային քվոտաների կարող են բանակցվել դրանց սահմանափակման, ազատականացման կամ վերացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5
ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Համարվում է, որ ապրանքները (ներառյալ ուղեբեռները), ինչպես նաև նավերն ու այլ փոխադրամիջոցները Պայմանավորվող կողմի տարածքով տարանցիկ փոխադրման մեջ են, եթե այդ տարածքով անցումը, կատարվում է դա փոխաբեռնման, պահեստավորման, բեռների տրոհման կամ փոխադրամիջոցի տեսակի փոփոխման միջոցով, թե ոչ, այն ամբողջ ուղևորության մի մասն է միայն, որը սկսվում և ավարտվում է այն Պայմանավորվող կողմի սահմաններից դուրս, որի տարածքով անցնում է փոխադրաբեռը: Այս բնույթի փոխադրաբեռը սույն հոդվածում անվանվում է «տարանցվող փոխադրաբեռ»:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով միջազգային տարանցիկ փոխադրման համար ամենահարմար ճանապարհներով կատարվող տարանցիկ փոխադրումն ազատ է մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներից եկող կամ մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներ գնացող` տարանցվող փոխադրաբեռների համար: Ոչ մի տարբերակում չի արվում հիմնվելով նավերի դրոշների, ծագման, ելակետի, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի, կամ ապրանքների, նավերի կամ այլ փոխադրամիջոցների սեփականությանն առնչվող որևէ հանգամանքի վրա:

3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ իր տարածքով տարանցվող փոխադրաբեռը համապատասխան մաքսատուն մտնի, սակայն բացառությամբ այն դեպքերի, երբ չեն պահպանվում կիրառվող մաքսային օրենքներն ու կանոնակարգերը, այլ Պայմանավորվող կողմերի տարածքից եկող կամ այլ Պայմանավորվող կողմերի տարածք գնացող այդ փոխադրաբեռը ենթակա չէ որևէ անհիմն հետաձգման կամ սահմանափակման և ազատ է մաքսային տուրքերից ու տարանցիկ փոխադրման բոլոր տուրքերից կամ այլ վճարներից, որոնք կիրառվում են տարանցիկ փոխադրման նկատմամբ, բացի փոխադրման (տրանսպորտային) վճարներից կամ տարանցիկ փոխադրման հետևանքով առաջացող վարչական ծախսերին կամ մատուցված ծառայությունների արժեքին համապատասխանող վճարներից:

4. Բոլոր վճարներն ու կանոնակարգերը, որոնք Պայմանավորվող կողմերը կիրառում են այլ Պայմանավորվող կողմերի տարածքից եկող կամ այլ Պայմանավորվող կողմերի տարածք գնացող տարանցվող փոխադրաբեռների նկատմամբ, պետք է խելամիտ լինեն` հաշվի առնելով բեռների փոխադրման պայմանները:

5. Տարանցիկ փոխադրման հետ կապված բոլոր վճարների, կանոնակարգերի և ընթացակարգերի առումով, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած այլ Պայմանավորվող կողմի տարածքից եկող կամ ցանկացած այլ Պայմանավորվող կողմի տարածք գնացող տարանցվող փոխադրաբեռների նկատմամբ ցուցաբերում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն մոտեցումը, որ ցուցաբերվում է ցանկացած երրորդ երկրի տարածքից եկող կամ ցանկացած երրորդ երկրի տարածք գնացող տարանցվող փոխադրաբեռների նկատմամբ:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այն արտադրանքների նկատմամբ, որոնք տարանցիկ փոխադրվել են այլ Պայմանավորվող կողմի տարածքով, ցուցաբերում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որ կցուցաբերվեր այդ արտադրանքների նկատմամբ, եթե դրանք իրենց ծագման վայրից դեպի նշանակման վայր փոխադրվեին առանց այդ այլ Պայմանավորվող կողմի տարածքով անցնելու: Այնուամենայնիվ, ցանկացած Պայմանավորվող կողմ ազատ է պահպանելու ուղղակի առաքման վերաբերյալ սույն Համաձայնագրի օրը գոյություն ունեցած իր պահանջները, որոնք վերաբերում են այն ապրանքներին, որոնց համար այդ ուղղակի առաքումն անհրաժեշտ պայման է ապրանքները տուրքի արտոնյալ դրույքաչափերով մուտք անելու հնարավորության համար կամ առնչություն ունի Պայմանավորվող կողմի տուրքի հավաքման նպատակներով սահմանված գնահատման եղանակի հետ:

7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում տարանցման մեջ գտնվող օդանավերի գործողության նկատմամբ, սակայն կիրառվում են ապրանքների (ներառյալ ուղեբեռները) օդային տարանցիկ փոխադրման նկատմամբ:

 

i

ՀՈԴՎԱԾ 6
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ գնագցումը, ինչի միջոցով մի երկրի արտադրանքները մեկ այլ երկրի առևտրային շրջանակ են մտնում այդ արտադրանքների սովորականից ցածր արժեքով, պետք է դատապարտվի, եթե նյութական վնաս է պատճառում Պայմանավորվող կողմի տարածքում հաստատված արդյունաբերական ճյուղին կամ ստեղծում է նյութական վնասի վտանգ, կամ էականորեն կասեցնում է ներքին արդյունաբերական ճյուղի ստեղծումը: Սույն հոդվածի նպատակներով պետք է համարվի, որ արտադրանքը ներմուծող երկրի առևտրային շրջանակ է մտնում իր սովորականից ցածր արժեքով, եթե մի երկրից մյուսն արտահանվող արտադրանքի գինը`

ա) ցածր է սովորական առևտրային գործառույթների ընթացքում արտահանող երկրում սպառման համար նախատեսված նման արտադրանքի համեմատելի գնից, կամ

բ) այդպիսի ներքին գնի բացակայության դեպքում ցածր է, քան`

i) սովորական առևտրային գործառույթների ընթացքում ցանկացած երրորդ երկիր նման արտադրանքի արտահանման ամենաբարձր համեմատելի գինը, կամ էլ

ii) ծագման երկրում արտադրանքի արտադրության ծախքերը` դրան գումարած իրացման ծախքերի ու շահույթի համար արված խելամիտ ավելացումը:

Յուրաքանչյուր դեպքում համապատասխան ճշգրտումներ են կատարվում կապված վաճառքի պայմանների տարբերությունների, հարկման տարբերությունների և այլ տարբերությունների հետ, որոնք ազդում են գների համեմատելիության վրա:

2. Գնագցումը փոխհատուցելու կամ կանխարգելելու համար Պայմանավորվող կողմը կարող է ցանկացած գնագցող արտադրանքի նկատմամբ հակագնագցման տուրք գանձել, որը չափով ավելի չէ, քան այդ ապրանքին վերաբերող գնագցման չափը: Սույն հոդվածի նպատակներով գնագցման չափն 1-ին կետի դրույթների համաձայն որոշված գների տարբերությունն է:

3. Որևէ Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքի որևէ արտադրանքի նկատմամբ գանձվող փոխհատուցման տուրքը չի գերազանցում այն չափը, որը հավասար է այն մոտավոր նպաստին կամ լրավճարին, որը պարզվել է, որ ծագման կամ արտահանող երկրում ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել է այդ արտադրանքի պատրաստման, արտադրության կամ արտահանման համար, ներառյալ` առանձին արտադրանքի փոխադրման համար տրամադրված ցանկացած հատուկ լրավճար: Հասկացվում է, որ «փոխհատուցման տուրք» հասկացությունը նշանակում է հատուկ տուրք, որը գանձվում է որևէ ապրանքի պատրաստման, արտադրության կամ արտահանման համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված նպաստի կամ լրավճարի փոխհատուցման համար:

4. Որևէ Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված` մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքի որևէ արտադրանք հակագնագցման կամ փոխհատուցման տուրքով չի գանձվում այն պատճառով, որ այդ արտադրանքն ազատված է այն տուրքերից կամ հարկերից, որոնք ծագում են, երբ նման արտադրանքը նախատեսված է ծագման կամ արտահանող երկրում սպառման համար, կամ այն պատճառով, որ այդ տուրքերն ու հարկերը ետ են վճարվում:

5. Որևէ Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված` մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքի որևէ արտադրանք միաժամանակ հակագնագցման և փոխհատուցման տուրքով չի գանձվում` գնագցման կամ արտահանման լրավճարի փոխհատուցման համար:

6. ա) Ոչ մի Պայմանավորվող կողմ հակագնագցման կամ փոխհատուցման տուրք չի գանձում մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքի որևէ արտադրանքի նկատմամբ, քանի դեռ տվյալ դեպքից ելնելով չի որոշել, որ գնագցման կամ լրավճարման ազդեցությունն այնպիսին է, որ նյութական վնաս է պատճառում հաստատված ներքին արդյունաբերական ճյուղին կամ ստեղծում է նյութական վնասի վտանգ կամ էականորեն կասեցնում է ներքին արդյունաբերական ճյուղի ստեղծումը:

բ) Պայմանավորվող կողմերը կարող են հանել սույն կետի «ա» ենթակետի պահանջն այնպես, որ Պայմանավորվող կողմին թույլատրվի ցանկացած արտադրանքի ներմուծման նկատմամբ հակագնագցման կամ փոխհատուցման տուրք գանձել այն գնագցումը կամ լրավճարը փոխհատուցելու նպատակով, որը նյութական վնաս է պատճառում կամ ստեղծում է նյութական վնասի վտանգ այն մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող արդյունաբերական ճյուղին, որը խնդրո առարկա արտադրանքն արտահանում է ներմուծող Պայմանավորվող կողմի տարածք: Պայմանավորվող կողմերը հանում են սույն կետի «ա» ենթակետի պահանջն այնպես, որ թույլատրվի փոխհատուցման տուրք գանձել այն դեպքերում, երբ նրանք պարզում են, որ լրավճարը նյութական վնաս է պատճառում կամ ստեղծում է նյութական վնասի վտանգ մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող արդյունաբերական ճյուղին, որը խնդրո առարկա արտադրանքն արտահանում է ներմուծող Պայմանավորվող կողմի տարածք:

գ) Այնուամենայնիվ, բացառիկ հանգամանքներում, երբ ուշացումը կարող է հանգեցնել վնասի, որը դժվար կլինի վերականգնել, Պայմանավորվող կողմը կարող է սույն կետի «բ» ենթակետում հիշատակված նպատակով փոխհատուցման տուրք գանձել առանց Պայմանավորվող կողմերի նախնական հավանության: Ընդ որում, այդ գործողության մասին անմիջապես զեկուցվում է Պայմանավորվող կողմերին, և փոխհատուցման տուրքը անմիջապես հանվում է, եթե Պայմանավորվող կողմերը հավանություն չեն տալիս:

7. Ենթադրվում է, որ այն համակարգը, որը կոչված է կայունացնելու ներքին գները կամ առաջնային արտադրանքի ներքին արտադրողների հատուցումը` անկախ արտահանման գների տեղաշարժերից, և որը ժամանակ առ ժամանակ հանգեցնում է արտահանման համար ապրանքի ավելի ցածր գնով վաճառքին, քան ներքին շուկայում նման ապրանքի դիմաց գնորդներից գանձվող համեմատելի գինն է, չի հանգեցնում 6-րդ կետի իմաստով նյութական վնասի, եթե խնդրո առարկա ապրանքի մեջ էական շահագրգռվածություն ունեցող Պայմանավորվող կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների միջոցով պարզվում է, որ.

ա) համակարգը հանգեցրել է նաև արտահանման համար ապրանքի ավելի բարձր գնով վաճառքին, քան ներքին շուկայում նման ապրանքի դիմաց գնորդներից գանձվող համեմատելի գինն է, և

բ) համակարգն այդպես է գործում կամ արտադրության արդյունավետ կանոնակարգման պատճառով, կամ, այլապես, որպեսզի արտահանումն անհարկի չխթանվի, կամ այլ կերպ լրջորեն չվնասվեն այլ Պայմանավորվող կողմերի շահերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 7
ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

1. Պայմանավորվող կողմերն ընդունում են սույն հոդվածի հաջորդ կետերով սահմանված գնահատման ընդհանուր սկզբունքների հիմնավորվածությունը և հանձն են առնում այդ սկզբունքները գործողության մեջ դնել այն բոլոր արտադրանքների նկատմամբ, որոնք ենթակա են ներմուծման կամ արտահանման վրա դրվող` արժեքային որևէ եղանակի վրա հիմնված կամ դրանով կարգավորվող տուրքերի կամ այլ վճարների կամ սահմանափակումների: Ավելին, մեկ այլ Պայմանավորվող կողմի պահանջով նրանք, սույն սկզբունքներից ելնելով, վերանայում են իրենց` մաքսային նպատակներով գնահատմանն առնչվող ցանկացած օրենքի կամ կանոնակարգի գործողությունը: Պայմանավորվող կողմերը կարող են Պայմանավորվող կողմերից զեկուցագրեր պահանջել այն քայլերի վերաբերյալ, որոնք նրանք ձեռնարկել են սույն հոդվածի դրույթների կատարման համար:

2. ա) Ներմուծվող ապրանքի արժեքը մաքսային նպատակներով պետք է հիմնվի ներմուծվող այն ապրանքի փաստացի արժեքի վրա, որի նկատմամբ տուրքը գնահատվում է, կամ նման ապրանքի փաստացի արժեքի վրա, և չպետք է հիմնվի տեղական ծագման ապրանքի արժեքի կամ կամայական կամ կեղծ արժեքների վրա:

բ) «Փաստացի արժեքը» պետք է լինի այն գինը, որով այդ կամ նման ապրանքը վաճառվում է կամ վաճառքի նպատակով առաջարկվում է սովորական առևտրային գործառույթների ընթացքում, լիարժեք մրցակցային պայմանների ներքո այն ժամկետում ու վայրում, որոնք սահմանվում են ներմուծող երկրի օրենսդրությամբ: Այնքանով, որքանով որ այդ ապրանքի կամ նման ապրանքի գինը կառավարվում է առանձին գործարքի քանակով, դիտարկման ենթակա գինը պետք է միատեսակորեն առնչվի. i) համեմատելի քանակների, կամ էլ` ii) այնպիսի քանակների, որոնք ներմուծողների համար ոչ պակաս բարենպաստ են, քան այն քանակները, որոնցով ապրանքի ավելի մեծ քանակը վաճառվում է արտահանող և ներմուծող երկրների միջև առևտրում:

գ) Եթե սույն կետի «բ» ենթակետի համաձայն հնարավոր չէ հաստատել փաստացի արժեքը, ապա մաքսային նպատակներով արժեքը պետք է հիմնվի այդ արժեքի ամենամոտ համարժեքի վրա, որը հնարավոր է հաստատել:

3. Ներմուծվող որևէ արտադրանքի արժեքը մաքսային նպատակներով չպետք է ընդգրկի ծագման կամ արտահանման երկրում կիրառվող ներքին որևէ հարկի արժեքը, որից ներմուծվող արտադրանքն ազատվել է կամ որը զեղչվել է կամ կզեղչվի հետվճարման միջոցով:

4. ա) Բացառությամբ սույն կետում այլ կերպ նախատեսվածի, եթե Պայմանավորվող կողմին սույն հոդվածի 2-րդ կետի նպատակներով անհրաժեշտ է մեկ այլ երկրի տարադրամով արտահայտված գինը փոխարկել իր սեփական տարադրամով, ապա օգտագործվելիք փոխարկման փոխարժեքը ընդգրկված յուրաքանչյուր տարադրամի համար հիմնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի Համաձայնագրի հոդվածների համաձայն սահմանված անվանական արժեքների վրա, կամ Հիմնադրամի կողմից ճանաչված փոխարժեքի վրա, կամ սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն կնքված արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագրով սահմանված անվանական արժեքի վրա:

բ) Եթե գոյություն չունի այդպիսի սահմանված անվանական արժեք կամ այդպիսի ճանաչված փոխարժեք, ապա փոխարկման փոխարժեքը պետք է ճշտորեն արտահայտի այդ տարադրամի ընթացիկ արժեքն առևտրային գործարքներում:

գ) Պայմանավորվող կողմերը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցնելով, մշակում են կանոններ, որոնցով Պայմանավորվող կողմերը ղեկավարվում են ցանկացած այն օտարերկրյա տարադրամը փոխարկելիս, որի առնչությամբ բազմակի փոխարժեքներ են կիրառվում` Արժույթի միջազգային հիմնադրամի Համաձայնագրի հոդվածներին համապատասխան: Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն հոդվածի 2-րդ կետի նպատակներով այդ օտարերկրյա տարադրամների առնչությամբ այդ կանոնները կիրառել որպես անվանական արժեքների օգտագործման այլընտրանք: Մինչև Պայմանավորվող կողմերը կընդունեն այդ կանոնները, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն հոդվածի 2-րդ կետի նպատակներով այդպիսի ցանկացած օտարերկրյա տարադրամի առնչությամբ կիրառել փոխարկման այնպիսի կանոններ, որոնք կոչված են ճշտորեն արտահայտելու այդ օտարերկրյա տարադրամի ընթացիկ արժեքն առևտրային գործարքներում:

դ) Սույն կետում ոչինչ չի մեկնաբանվում, թե որևէ Պայմանավորվող կողմից պահանջվում է փոխել մաքսային նպատակներով տարադրամի փոխարկման այն եղանակը, որն իր տարածքում կիրառվել է սույն Համաձայնագրի օրը, եթե այդ փոփոխությունը կհանգեցնի վճարման ենթակա տուրքերի չափերի ընդհանուր բարձրացման:

5. Այն արտադրանքների արժեքը որոշելու հիմքերն ու եղանակները, որոնք ենթակա են արժեքային որևէ եղանակի վրա հիմնված կամ դրանով կարգավորվող տուրքերի կամ այլ վճարների կամ սահմանափակումների, պետք է կայուն լինեն և պետք է բավականաչափ հրապարակային լինեն, որպեսզի առևտրականներին հնարավորություն տրվի բավականաչափ որոշակիությամբ մաքսային նպատակներով գնահատել արժեքը:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

1. ա) Ցանկացած բնույթի բոլոր գանձումներն ու վճարները (որոնք այլ են, քան 3-րդ հոդվածի շրջանակների մեջ ընկնող ներմուծման և արտահանման տուրքերը և այլ հարկերը), որոնք Պայմանավորվող կողմերը կիրառում են ներմուծման կամ արտահանման նկատմամբ կամ առնչությամբ, իրենց չափով սահմանափակվում են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով, և տեղական արտադրանքների հովանավորչություն կամ հարկային նպատակներով ներմուծման կամ արտահանման հարկում չեն:

բ) Պայմանավորվող կողմերն ընդունում են «ա» ենթակետում հիշատակված գանձումների և վճարների թվի ու բազմատեսակության կրճատման անհրաժեշտությունը:

գ) Պայմանավորվող կողմերն ընդունում են նաև ներմուծման ու արտահանման ընթացակարգերի շրջանակներն ու բարդությունը նվազագույնի հասցնելու և ներմուծման ու արտահանման փաստաթղթային պահանջները նվազեցնելու և պարզեցնելու անհրաժեշտությունը:

2. Պայմանավորվող կողմը մեկ այլ Պայմանավորվող կողմի կամ Պայմանավորվող կողմերի պահանջով վերանայում է իր օրենքների և կանոնակարգերի գործողությունը` ելնելով սույն հոդվածի դրույթներից:

3. Ոչ մի Պայմանավորվող կողմ նշանակալի տույժեր չի կիրառում մաքսային կանոնակարգերի կամ ընթացակարգային պահանջների մանր խախտումների համար: Մասնավորապես, տույժը, որը կիրառվում է մաքսային փաստաթղթերում կատարված որևէ բացթողման կամ սխալի համար, որը հեշտությամբ ուղղելի է և կատարվել է առանց խարդախ մտադրության կամ չափազանց անփութության, ավելի մեծ չպետք է լինի, քան որ անհրաժեշտ է զուտ զգուշացման համար:

4. Սույն հոդվածի դրույթները տարածվում են այն գանձումների, վճարների կամ ընթացակարգերի վրա, որոնք կառավարական իրավասու մարմինները կիրառում են ներմուծման և արտահանման նկատմամբ, ներառյալ, որոնք առնչվում են.

ա) հյուպատոսական գործարքներին, ինչպիսիք են հյուպատոսական հայտարարագրերի ու հավաստագրերի տրամադրումը,

բ) քանակական սահմանափակումներին,

գ) լիցենզավորմանը,

դ) վիճակագրական ծառայություններին,

ե) փաստաթղթերին, փաստաթղթային ձևակերպումներին ու հավաստագրերին,

զ) վերլուծությանը և ստուգումներին, և

է) կարանտինին, առողջապահական և ախտահանման միջոցառումներին:

 

ՀՈԴՎԱԾ 9
ԾԱԳՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այլ Պայմանավորվող կողմերի արտադրանքների նկատմամբ նշանների առնչությամբ ցանկանում է նվազագույնի հասցնել այն դժվարություններն ու անհարմարությունները, որոնք կարող են արտահանող երկրների առևտրին և արդյունաբերությանը պատճառվել այդ միջոցներով, պատշաճորեն հաշվի առնելով սպառողներին խարդախ ու մոլորեցնող ցուցանշումներից պաշտպանելու անհրաժեշտությունը:

3. Պայմանավորվող կողմերը պետք է թույլատրեն, որ ծագման պահանջվող նշանները փակցվեն ներմուծման ժամանակ, երբ դա հնարավոր է վարչարարական տեսակետից:

4. Պայմանավորվող կողմերի` ներմուծվող արտադրանքների նշմանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարումը հնարավոր լինի առանց վնասելու արտադրանքներին կամ զգալիորեն նվազեցնելու դրանց արժեքը կամ դրանց ծախքերն անհիմն կերպով մեծացնելու:

5. Որպես ընդհանուր կանոն, որևէ Պայմանավորվող կողմ չպետք է հատուկ տուրք կամ տուգանք սահմանի ներմուծումից առաջ նշման պահանջները չկատարելու համար, բացի այն դեպքերից, եթե նշման ուղղումն անհիմն կերպով հետաձգվել է, կամ շփոթեցնող նշաններ են փակցվել, կամ պահանջվող նշումը դիտավորյալ կերպով չի կատարվել:

6. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ համագործակցում են` նպատակ ունենալով կանխարգելել առևտրային նշանների օգտագործումն այնպիսի եղանակով, որը սխալ է ներկայացնում արտադրանքի իսկական ծագումը ի վնաս Պայմանավորվող կողմի տարածքի արտադրանքների տարածաշրջանային և աշխարհագրական այն տարբերակիչ անունների, որոնք պաշտպանվում են նրա օրենսդրությամբ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ լիարժեք ու բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում այն պահանջների և ներկայացվող նյութերի նկատմամբ, որոնք ցանկացած այլ Պայմանավորվող կողմ կարող է կատարել նախորդ նախադասության մեջ նշված հանձնառության այն արտադրանքների անունների կիրառման առնչությամբ, որոնց մասին իրեն հաղորդել է մյուս Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 10
ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմի այն օրենքները, կանոնակարգերը, դատական վճիռներն ու վարչական որոշումները, որոնք վերաբերում են մաքսային նպատակներով արտադրանքների դասակարգմանն ու գնահատմանը, կամ տուրքերի, հարկերի կամ այլ վճարների դրույքաչափերին, կամ ներմուծման կամ արտահանման կամ դրա համար կատարվող վճարումների փոխանցումների նկատմամբ կիրառվող պահանջներին, սահմանափակումներին կամ արգելքներին, կամ որոնք ազդում են դրանց վաճառքի, բաշխման, փոխադրման, ապահովագրման, պահեստավորման ստուգման, ցուցադրման, վերամշակման, համակցման կամ այլ օգտագործման վրա, շտապ կարգով հրապարակվում են այնպես, որ կառավարություններն ու առևտրականները կարողանան ծանոթանալ դրանց: Հրապարակվում են նաև միջազգային առևտրի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող այն համաձայնագրերը, որոնք գործում են որևէ Պայմանավորվող կողմի կառավարության կամ կառավարական գործակալության և որևէ այլ Պայմանավորվող կողմի կառավարության կամ կառավարական գործակալության միջև: Սույն կետի դրույթներով Պայմանավորվող որևէ կողմից չի պահանջվում գաղտնի տեղեկություն բացահայտել, ինչը կխոչընդոտեր օրենքների կիրարկմանը կամ այլ կերպ կհակասեր հասարակական շահերին կամ կվնասեր պետական կամ մասնավոր առանձին կազմակերպությունների օրինական առևտրային շահերը:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմի ձեռնարկած ընդհանուր կիրառության միջոցները, որոնցով սահմանված ու համահավասար գործելակերպի համաձայն բարձրացվում են ներմուծման տուրքերի կամ այլ վճարների դրույքաչափերը, կամ որոնցով նոր կամ ավելի բարդ պահանջ, սահմանափակում կամ արգելք է դրվում ներմուծումների կամ դրանց համար կատարվող վճարումների փոխանցումների վրա, չեն կիրարկվում, քանի դեռ այդ միջոցը պաշտոնապես չի հրապարակվել:

3. ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված կարգի իր բոլոր օրենքները, կանոնակարգերը, որոշումներն ու վճիռները իրականացնում է միատեսակ, անկողմնակալ ու խելամիտ կերպով:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հնարավորին չափ շուտ պահպանում կամ ստեղծում է դատական, միջնորդ կամ վարչական ատյաններ կամ ընթացակարգեր, որոնք կոչված են, այլոց թվում, շտապ կարգով վերանայելու և շտկելու մաքսային հարցերին առնչվող վարչական գործողություններ: Այդ ատյանները կամ ընթացակարգերն անկախ են այն մարմիններից, որոնց վարչական կիրարկման իրավունք է վերապահված, և դրանց որոշումները կատարվում են այդ մարմինների կողմից, իսկ այդ մարմինների գործողությունները ղեկավարվում են դրանց որոշումներով, եթե բողոք չի ներկայացվել ավելի բարձր իրավասության ատյանի այն ժամկետում, որը սահմանված է բողոքների ներկայացման համար: Ընդ որում, այդ մարմնի կենտրոնական վարչությունը կարող է այդ հարցը մեկ այլ ընթացակարգով վերանայելու քայլեր ձեռնարկել, եթե հիմնավոր պատճառներ կան համարելու, որ որոշումը չի համապատասխանում օրենքով սահմանված սկզբունքներին կամ իրական փաստերին:

գ) Սույն կետի «բ» ենթակետի դրույթներով չի պահանջվում վերացնել կամ փոխարինել սույն Համաձայնագրի ամսաթվին Պայմանավորվող կողմի տարածքում ուժի մեջ եղած ընթացակարգերը, որոնք փաստացիորեն ապահովում են վարչական գործողության անաչառ և անկողմնակալ վերաքննությունը, նույնիսկ եթե այդ ընթացակարգերը լիակատար կերպով կամ պաշտոնապես անկախ չեն այն մարմիններից, որոնց վարչական կիրարկման իրավունք է վերապահված: Այդպիսի ընթացակարգեր օգտագործող ցանկացած Պայմանավորվող կողմ, պահանջ ներկայացվելու դեպքում, Պայմանավորվող կողմերին լիարժեք տեղեկություններ է տրամադրում դրա մասին, որպեսզի նրանք կարողանան որոշել այդ ընթացակարգերի համապատասխանությունը սույն ենթակետի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱՑՈՒՄ

 

1. Որևէ Պայմանավորվող կողմ որևէ այլ կողմի տարածքի որևէ արտադրանքի ներմուծման կամ որևէ այլ Պայմանավորվող կողմի տարածքի համար նախատեսված որևէ արտադրանքի արտահանման կամ արտահանման համար վաճառքի նկատմամբ տուրքերից, հարկերից կամ այլ վճարներից բացի` այլ սահմանափակումներ չի սահմանում կամ պահպանում, անկախ այն բանից դրանք կատարվում են քվոտաներով, ներմուծման կամ արտահանման լիցենզիաներով, թե այլ միջոցներով:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում հետևյալների վրա.

ա) արտահանման այն արգելքների կամ սահմանափակումների, որոնք կիրառվում են արտահանող Պայմանավորվող կողմի համար կարևոր սննդամթերքների կամ այլ արտադրանքների պակասությունը կանխելու կամ մեղմացնելու նպատակով,

բ) ներմուծման կամ արտահանման արգելքների կամ սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են միջազգային առևտրում ապրանքների դասակարգման, տեսակավորման կամ շուկայահանման նպատակով կիրառվող ստանդարտների կամ կանոնակարգերի համար,

գ) ցանկացած տեսքով ներմուծված գյուղատնտեսական կամ ձկնարդյունաբերական արտադրանքների նկատմամբ կիրառվող ներմուծման սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են կառավարական այն միջոցների կիրարկման համար, որոնք կոչված են.

i) սահմանափակելու ներքին նման արտադրանքների (կամ, եթե նման արտադրանքի էական ներքին արտադրություն չկա, ապա ներքին այն արտադրանքի, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներմուծվող արտադրանքով) շուկայահանման կամ արտադրման թույլատրելի քանակները, կամ

ii) ազատվելու ներքին նման արտադրանքի (կամ, եթե նման արտադրանքի էական ներքին արտադրություն չկա, ապա ներքին այն արտադրանքի, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներմուծվող արտադրանքով) ժամանակավոր ավելցուկից ներքին սպառողների որոշակի խմբերի համար անվճար կամ գործող շուկայականից ցածր գներով մատչելի դարձնելու միջոցով, կամ

iii) սահմանափակելու ցանկացած այն կենդանական արտադրանքի արտադրության թույլատրելի քանակները, որոնց արտադրությունը, ամբողջապես կամ հիմնականում, ուղղակիորեն կախված է ներմուծվող ապրանքից, եթե այդ ապրանքի ներքին արտադրությունը համեմատաբար աննշան է:

Որևէ արտադրանքի ներմուծման նկատմամբ սույն կետի «գ» ենթակետի համաձայն սահմանափակում կիրառող ցանկացած Պայմանավորվող կողմ հրապարակային ծանուցում է տալիս արտադրանքի ընդհանուր քանակի կամ արժեքի (որը թույլատրվում է ներմուծել հատկանշված ապագա ժամկետի ընթացքում) և այդ քանակի կամ արժեքի ցանկացած փոփոխության մասին: Ավելին, վերևի «i»-ի համաձայն ցանկացած սահմանափակում չպետք է այնպիսին լինի, որը կնվազեցնի ընդհանուր ներմուծումները` ներքին ընդհանուր արտադրության հարաբերությամբ` համեմատած այն հարաբերակցության հետ, որը, կարելի էր խելամտորեն ակնկալել, որ այդ երկուսի միջև կլիներ սահմանափակման բացակայության դեպքում: Այդ հարաբերակցությունը որոշելիս Պայմանավորվող կողմը պատշաճ ուշադրություն է դարձնում նախորդող հատկանշական ժամանակահատվածում իշխող հարաբերակցությանն ու ցանկացած այն առանձնահատուկ գործոններին, որոնք կարող էին ազդել կամ ազդում են տվյալ արտադրանքի առևտրի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

1. Անկախ 11-րդ հոդվածի 1-ի կետի դրույթներից, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է իր արտաքին ֆինանսական դիրքի և իր վճարային հաշվեկշռի պաշտպանության նպատակով սահմանափակել ապրանքի ներմուծման թույլատրելի քանակը կամ արժեքը` հաշվի առնելով սույն հոդվածի հաջորդ կետերի դրույթները:

2. ա) Ներմուծման սահմանափակումները, որոնք Պայմանավորվող կողմը սահմանում, պահպանում կամ խստացնում է սույն հոդվածի համաձայն, չեն գերազանցում նրանց, որոնք անհրաժեշտ են.

i) իր դրամական պահուստների լուրջ անկումը կանգնեցնելու կամ դրա վերահաս վտանգը կանխելու համար, կամ

ii) շատ փոքր դրամական պահուստներ ունեցող Պայմանավորվող կողմի դեպքում` նրա պահուստների աճի խելամիտ թափի հասնելու համար:

Յուրաքանչյուր դեպքում էլ պատշաճ ուշադրություն է դարձվում ցանկացած այն առանձնահատուկ գործոններին, որոնք կարող են ազդելիս լինել այդ Պայմանավորվող կողմի պահուստների կամ նրա պահուստային կարիքների վրա, ներառյալ` արտաքին հատուկ վարկերի կամ այլ միջոցների համապատասխան օգտագործումը նախատեսելու անհրաժեշտությունը, եթե այդ վարկերն ու միջոցները մատչելի են նրան:

բ) Սույն կետի «ա» ենթակետի համաձայն սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմերն այդ պայմանների բարելավման հետ աստիճանաբար մեղմացնում են դրանք` պահպանելով միայն այնքանով, որքանով այդ ենթակետում հատկանշված պայմանները դեռ արդարացնում են դրանց կիրառությունը: Նրանք սահմանափակումները վերացնում են, երբ պայմաններն այլևս չեն արդարացնի դրանց կիրարկումն ու պահպանումն այդ ենթակետի համաձայն:

3. ա) Պայմանավորվող կողմերը հանձն են առնում իրենց ներքին քաղաքականությունն իրականացնելիս պատշաճ ուշադրություն դարձնել իրենց վճարային հաշվեկշիռների հաստատուն ու տևական հավասարակշռության պահպանման կամ վերականգնման անհրաժեշտության և արտադրական պաշարների անտնտես օգտագործումից խուսափելու վրա: Նրանք ընդունում են, որ այդ նպատակներին հասնելու համար ցանկալի է հնարավորության սահմաններում նախաձեռնել միջոցներ, որոնք ընդլայնում և ոչ թե կրճատում են միջազգային առևտուրը:

բ) Սույն հոդվածի համաձայն սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմերը կարող են տարբեր արտադրանքների կամ արտադրանքների դասերի ներմուծման սահմանափակումների ընդգրկումը որոշել այնպիսի եղանակով, որ առաջնություն տրվի այն արտադրանքներին, որոնց ներմուծումը կարևոր է:

գ) Սույն հոդվածի համաձայն սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմերը հանձն են առնում.

i) խուսափել որևէ այլ Պայմանավորվող կողմի առևտրային կամ տնտեսական շահերին ավելորդ վնաս հասցնելուց.

ii) սահմանափակումները չկիրառել այնպես, որ անհիմն կերպով կանխարգելվի ապրանքների որևէ տեսակի նվազագույն առևտրային քանակներով ներմուծումը, ինչի բացառումը կվնասեր առևտրի կանոնավոր ուղիներին, և

iii) չկիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնցով կկանխարգելվեր առևտրային օրինակների ներմուծումը կամ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի կամ համանման ընթացակարգերի պահպանումը:

դ) Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ ներքին այն քաղաքականությունների հետևանքով, որոնք ուղղված են տնտեսական պաշարների լիարժեք և արդյունավետ շահագործմանը հասնելուն կամ այն պահպանելուն կամ ուղղված են տնտեսական պաշարների զարգացմանը, Պայմանավորվող կողմը կարող է ներմուծումների մեծ պահանջարկ ունենալ, ինչն իր դրամական պահուստների համար` սույն հոդվածի 2 «ա» կետում նշված վտանգ է պարունակում: Համապատասխանաբար, Պայմանավորվող կողմից, որն այլ կերպ պահպանում է սույն հոդվածի դրույթները, չի պահանջվում սահմանափակումները հանել կամ փոփոխել` այն հիմնավորմամբ, որ այդ քաղաքականությունների փոփոխությունը կբերեր ավելորդ սահմանափակումների, որոնք նա կիրառում է սույն հոդվածի համաձայն:

4. ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը նոր սահմանափակումներ է կիրառում կամ բարձրացնում է իր գոյություն ունեցող սահմանափակումների ընդհանուր մակարդակը սույն հոդվածի համաձայն կիրառվող միջոցների էական խստացման միջոցով, այդ սահմանափակումների սահմանումից կամ խստացումից անմիջապես հետո (կամ դրանից առաջ այն հանգամանքներում, երբ հնարավոր է նախնական խորհրդակցություններ անցկացնել) Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցում է վճարային հաշվեկշռի մասով իր դժվարությունների բնույթի, այլընտրանքային ուղղիչ միջոցների, որոնք կարող են մատչելի լինել, և այլ Պայմանավորվող կողմերի տնտեսությունների վրա սահմանափակումների հնարավոր ազդեցության վերաբերյալ:

բ) Իրենց կողմից որոշվելիք օրը Պայմանավորվող կողմերը վերանայում են այդ օրվա դրությամբ սույն հոդվածի համաձայն կիրառվող բոլոր սահմանափակումները: Այդ օրվանից մեկ տարի հետո, սույն հոդվածի համաձայն ներմուծման սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմերը սկսում են տարին մեկ սույն կետի «ա» ենթակետով սահմանված տեսակի խորհրդակցություններ անցկացնել Պայմանավորվող կողմերի հետ:

գ) i) Եթե Պայմանավորվող կողմի հետ վերոհիշյալ «ա» և «բ» ենթակետերի համաձայն անցկացվող խորհրդակցությունների ընթացքում Պայմանավորվող կողմերը պարզում են, որ սահմանափակումները չեն համապատասխանում սույն հոդվածի դրույթներին կամ 13-րդ հոդվածի դրույթներին (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները), ապա նրանք հատկանշում են անհամապատասխանության բնույթը և կարող են խորհուրդ տալ համապատասխանորեն ձևափոխելու սահմանափակումները:

ii) Եթե, այնուամենայնիվ, խորհրդակցությունների արդյունքում Պայմանավորվող կողմերը եզրակացնում են, որ սահմանափակումները կիրառվում են այնպես, որ էականորեն չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին կամ 13-րդ հոդվածի դրույթներին (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները), և որ դրանով որևէ Պայմանավորվող կողմի առևտրին վնաս է հասցվել կամ ստեղծվել է վնասի վտանգ, ապա նրանք այդ մասին տեղեկացնում են սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմին և համապատասխան հանձնարարականներ են տալիս` հատկորոշված ժամկետում այդ դրույթների հետ համապատասխանությունն ապահովելու համար:

դ) Պայմանավորվող կողմերը սահմանափակումներ կիրառող ցանկացած Պայմանավորվող կողմի կարող են առաջարկել խորհրդակցություններ անցկացնել` ցանկացած կողմի պահանջով, որը կարող է փաստարկներ բերել, համաձայն որոնց սահմանափակումներն առաջին հայացքից չեն համապատասխանում սույն հոդվածի կամ 13-րդ հոդվածի (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները) դրույթներին և իր առևտուրը տուժում է այդ անհամապատասխանություններից: Սակայն այդպիսի առաջարկ չի արվում, եթե պարզ չէ, որ Պայմանավորվող կողմերի միջև քննարկումների անցկացման մասին: Եթե Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չի բերվում, և նրանք որոշում են, որ սահմանափակումները կիրառվում են այդ դրույթներին ոչ համապատասխան, և որ այդպիսով վնաս է պատճառվում ընթացակարգը նախաձեռնող Պայմանավորվող կողմի առևտրին, կամ ստեղծվում է վնասի վտանգ, ապա նրանք հանձնարարում են հանել կամ փոփոխել սահմանափակումները: Եթե սահմանափակումները չեն հանվում կամ փոփոխվում այն ժամկետի ընթացքում, որը Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել, ապա նրանք կարող են ընթացակարգը նախաձեռնող Պայմանավորվող կողմին ազատել սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմի նկատմամբ սույն Համաձայնագրի համաձայն ունեցած այն պարտավորություններից, որոնք նրանք նպատակահարմար են համարում տվյալ հանգամանքներում:

ե) Սույն կետի համաձայն գործընթաց իրականացնելիս` Պայմանավորվող կողմերը պատշաճորեն հաշվի են առնում սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմի արտահանման վրա ազդող ցանկացած առանձնահատուկ արտաքին գործոն:

զ) Սույն կետի համաձայն եզրակացությունները տրվում են շտապ կարգով և, հնարավորության դեպքում, խորհրդակցությունների նախաձեռնումից հետո վեց օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածով սահմանված ներմուծման սահմանափակումների կիրառումը տևական է և լայնատարած, ինչը խոսում է միջազգային առևտուրը սահմանափակող ընդհանուր անհավասարակշռության գոյության մասին, ապա Պայմանավորվող կողմերը քննարկումներ են սկսում, որպեսզի պարզեն, թե արդյոք այն Պայմանավորվող կողմերը, որոնց վճարային հաշվեկշիռը ենթակա է ճնշման, կամ նրանք, որոնց վճարային հաշվեկշիռը հակված է բացառիկ բարենպաստ լինելու, կամ որևէ համապատասխան միջկառավարական կազմակերպություն կարող են այլ միջոցներ ձեռնարկել` անհավասարակշռության հիմքում ընկած պատճառները վերացնելու համար: Պայմանավորվող կողմերը` մասնակցում են այդ քննարկումներին:

 

ՀՈԴՎԱԾ 13
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Որևէ Պայմանավորվող կողմ որևէ այլ կողմի տարածքի որևէ արտադրանքի ներմուծման կամ որևէ այլ Պայմանավորվող կողմի տարածքի համար նախատեսված որևէ արտադրանքի արտահանման նկատմամբ արգելքներ կամ սահմանափակումներ չի կիրառում, եթե երրորդ երկրների նման արտադրանքի ներմուծումը կամ դեպի երրորդ երկրներ նման արտադրանքի արտահանումը համանման կերպով չի արգելվում կամ չի սահմանափակվում:

2. Որևէ արտադրանքի նկատմամբ ներմուծման սահմանափակումներ կիրառելիս` Պայմանավորվող կողմերը նպատակադրվում են, որ այդ արտադրանքի առևտուրը հնարավորին չափ մոտեցվի այն չափաբաժիններին, որոնք կարող էր ակնկալվել, որ տարբեր Պայմանավորվող կողմեր ձեռք կբերեին այդ սահմանափակումների բացակայության դեպքում, և այդ առումով պահպանում են հետևյալ դրույթները.

ա) երբ հնարավոր է, թույլատրելի ներմուծման ընդհանուր չափը ներկայացնող քվոտաները (անկախ այն բանից` դրանք բաշխվում են մատակարարող երկրների միջև, թե ոչ) ամրագրվում են, և դրանց չափի մասին ծանուցում է տրվում` համաձայն սույն հոդվածի 3 «բ» կետի,

բ) այն դեպքերում, երբ քվոտաները հնարավոր չեն, սահմանափակումները կարող են կիրառվել ներմուծման լիցենզիաների կամ թույլտվությունների միջոցով` առանց քվոտայի,

գ) Պայմանավորվող կողմերը չեն պահանջում, որ ներմուծման լիցենզիաներ կամ թույլտվություններ օգտագործվեն որևէ առանձին երկրից կամ աղբյուրից խնդրո առարկա արտադրանքի ներմուծման համար, բացառությամբ, եթե դա արվում է սույն կետի «դ» ենթակետի համաձայն բաշխվող քվոտաների իրագործման նպատակներով,

դ) այն դեպքերում, երբ քվոտան բաշխվում է մատակարարող երկրների միջև, սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմը կարող է քվոտայի չափաբաժինների բաշխման համար ձեռք բերել բոլոր այն այլ Պայմանավորվող կողմերի համաձայնությունը, որոնք էականորեն շահագրգռվածություն ունեն տվյալ արտադրանքի մատակարարման մեջ: Այն դեպքերում, երբ այդ եղանակն իրավամբ իրագործելի չէ, տվյալ Պայմանավորվող կողմը արտադրանքի մատակարարման մեջ էական շահագրգռվածություն ունեցող Պայմանավորվող կողմերի միջև չափաբաժինների բաշխումը կատարում է` հիմնվելով նախորդ հատկանշական ժամանակահատվածի ընթացքում արտադրանքի ներմուծման ամբողջ քանակի կամ արժեքի մեջ այդ Պայմանավորվող կողմերի կատարած մատակարարումների մասնաբաժինների վրա` պատշաճորեն հաշվի առնելով այն հատուկ գործոնները, որոնք կարող են ազդած լինել կամ ազդելիս լինել արտադրանքի առևտրի վրա: Չեն դրվում այնպիսի պայմաններ կամ ձևականություններ, որոնք որևէ Պայմանավորվող կողմի կարգելեին լիարժեքորեն օգտագործել այդ ընդհանուր քանակի կամ արժեքի` իրեն հատկացված չափաբաժինը, եթե ներմուծումը կատարվում է այն սահմանված ժամկետի ընթացքում, որին քվոտան կարող է վերաբերել:

3. ա) Այն դեպքերում, երբ ներմուծման սահմանափակումների կապակցությամբ լիցենզիաներ են թողարկվում, սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմը` խնդրո առարկա արտադրանքի առևտրի գործում էականորեն շահագրգռվածություն ունեցող ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով տրամադրում է գործին առնչվող բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են սահմանափակումների իրականացմանը, մոտակա նախորդ ժամանակահատվածի ընթացքում շնորհված ներմուծման լիցենզիաներին և մատակարարող երկրների միջև այդ լիցենզիաների բաշխմանը. ընդ որում, պարտավորություն չկա տեղեկություններ տրամադրել ներմուծող կամ մատակարարող ընկերությունների անունների մասին:

բ) Այն դեպքում, երբ ներմուծման սահմանափակումները քվոտայի ամրագրում են ընդգրկում, սահմանափակումները կիրառող Պայմանավորվող կողմը հրապարակային ծանուցում է տալիս արտադրանքի կամ արտադրանքների այն ընդհանուր քանակի կամ արժեքի մասին, որը թույլատրվելու է ներմուծել ապագա հատկանշված ժամանակահատվածի ընթացքում, և այդ քանակի կամ արժեքի ցանկացած փոփոխության մասին: Խնդրո առարկա արտադրանքի ցանկացած այն մատակարարումը, որը հրապարակային ծանուցումը տալիս մատակարարման փուլում էր, մուտքից չեն զրկվում, ընդ որում հնարավորության սահմաններում դրանք կարող են հաշվվել այն քանակի մեջ, որը թույլատրվում է ներմուծել խնդրո առարկա ժամանակահատվածի ընթացքում, և անհրաժեշտության դեպքում նաև այն քանակների մեջ, որոնք թույլատրվում է ներմուծել հերթական հաջորդ ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում, և այնուհետև, եթե որևէ Պայմանավորվող կողմ այդ հրապարակային ծանուցման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում սպառման համար մուտք գործած կամ սպառման համար պահեստից հանված արտադրանքները սովորաբար ազատում է այդ սահմանափակումներից, ապա այդ գործելակերպը լիովին համապատասխանում է սույն ենթակետի դրույթներին:

գ) Մատակարարող երկրների միջև քվոտայի բաշխման դեպքում սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմը բոլոր այն Պայմանավորվող կողմերին, որոնք էական շահագրգռվածություն ունեն տվյալ արտադրանքի մատակարարման գործում, տեղեկացնում է տարբեր մատակարարող երկրների միջև ըստ քանակի կամ արժեքի բաշխված քվոտայի ընթացիկ չափաբաժինների մասին և հրապարակային ծանուցում է տալիս այդ մասին:

4. Սույն հոդվածի 2 «դ» կետի կամ 11-րդ հոդվածի 2 «գ» կետի համաձայն կիրառվող սահմանափակումների առնչությամբ` որևէ արտադրանքի համար հատկանշական ժամանակահատվածի ընտրությունը և արտադրանքի առևտրի վրա ազդող առանձնահատուկ գործոնների գնահատումը սկզբնապես կատարում է սահմանափակումը կիրառող Պայմանավորվող կողմը, ընդ որում, այդ Պայմանավորվող կողմը` այն Պայմանավորվող կողմի պահանջով, որն էականորեն շահագրգռվածություն ունի այդ արտադրանքի մատակարարման մեջ, կամ Պայմանավորվող կողմերի պահանջով այդ մյուս կողմի կամ Պայմանավորվող կողմերի հետ շտապ կարգով խորհրդակցում է որոշված մասնաբաժինների կամ ընտրված հիմնական ժամանակահատվածի շտկման անհրաժեշտության, կամ գործին առնչվող առանձնահատուկ գործոնների վերագնահատման, կամ համապատասխան քվոտայի բաշխման կամ դրա անսահմանափակ օգտագործման առնչությամբ միակողմանիորեն սահմանված պայմանների, ձևականությունների կամ այլ դրույթների շուրջ:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած Պայմանավորվող կողմի սահմանած կամ պահպանած սակագնային քվոտայի նկատմամբ, և սույն հոդվածի սկզբունքները կիրառելիության սահմաններում տարածվում են արտահանման սահմանափակումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԻՑ

 

1. 12-րդ հոդվածի կամ 18-րդ հոդվածի «Բ» մասի համաձայն սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմը այդ սահմանափակումները կիրառելիս կարող է 13-րդ հոդվածի դրույթներից շեղվել այնպես, որ ազդեցությունները համարժեք են միջազգային ընթացիկ գործարքների համար կատարվող վճարումների ու փոխանցումների վրա դրվող այն սահմանափակումներին, որոնք այդ Պայմանավորվող կողմը կարող էր այդ ժամանակ կիրառել` Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի 8-րդ կամ 14-րդ հոդվածի համաձայն, կամ 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կնքված արտարժույթի հատուկ համաձայնագրի համանման դրույթների համաձայն:

2. Այն Պայմանավորվող կողմը, որը ներմուծման սահմանափակումներ է կիրառում 12-րդ հոդվածի կամ 18-րդ հոդվածի «Բ» մասի համաձայն, կարող է, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, իր արտաքին առևտրի փոքր մասի առնչությամբ ժամանակավորապես շեղվել 13-րդ հոդվածի դրույթներից, եթե տվյալ Պայմանավորվող կողմին կամ Պայմանավորվող կողմերին հասնող օգուտներն էականորեն գերակշռում են ցանկացած այն վնասին, որը կարող է պատճառվել մյուս Պայմանավորվող կողմերի առևտրային գործունեությանը:

3. 13-րդ հոդվածի դրույթներով Արժույթի միջազգային հիմնադրամում ընդհանուր քվոտա ունեցող տարածքների խմբին չի արգելվում 12-րդ հոդվածի կամ 18-րդ հոդվածի «Բ» մասի համաձայն սահմանափակումներ կիրառել այլ երկրներից եկող ներմուծումների նկատմամբ, բայց ոչ իրենց միջև, այն պայմանով, որ այդ սահմանափակումները բոլոր մյուս առումներով համապատասխանում են 13-րդ հոդվածի դրույթներին:

4. Այն Պայմանավորվող կողմին, որը ներմուծման սահմանափակումներ է կիրառում 12-րդ հոդվածի կամ 18-րդ հոդվածի «Բ» մասի համաձայն, սույն Համաձայնագրի 11-15 հոդվածներով կամ 18-րդ հոդվածի «Բ» մասով չի արգելվում միջոցներ կիրառել` իր արտահանումներն այնպես իրականացնելու համար, որ կնպաստի արտարժույթի իր հասույթների ավելացմանը, որոնք ինքը կարող է օգտագործել առանց 13-րդ հոդվածի դրույթներից շեղվելու:

5. Սույն համաձայնագրի 11-15 (ներառյալ) հոդվածներով կամ 18-րդ հոդվածի «Բ» մասով Պայմանավորվող կողմին չի արգելվում քանակական սահմանափակումներ կիրառել`

ա) որոնց ունեցած ազդեցությունները համարժեք են արտարժույթի այն սահմանափակումներին, որոնք թույլատրվում են Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի 7-րդ հոդվածի 3«բ» մասով, կամ

բ) սույն Համաձայնագրի «Ա» հավելվածով նախատեսված արտոնյալ պայմանավորվածությունների համաձայն` մինչև դրանում հիշատակված բանակցությունների ավարտը:

 

ՀՈԴՎԱԾ 15
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը համագործակցության են ձգտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` այն առումով, որ Պայմանավորվող կողմերը և Արժույթի միջազգային հիմնադրամը կարողանան համակարգված քաղաքականություն իրականացնել արտարժույթի Հիմնադրամի իրավասության ներքո ընկնող հարցերի առնչությամբ և Պայմանավորվող կողմերի իրավասության ներքո ընկնող քանակական սահմանափակումների և այլ առևտրային միջոցների առնչությամբ:

2. Բոլոր այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմերին կոչ է արվում հաշվի առնել կամ կարգավորել դրամական պահուստներին, վճարային հաշվեկշիռներին կամ արտարժույթի վերաբերյալ միջոցառումներին առնչվող խնդիրներ, նրանք լիարժեքորեն խորհրդակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այդ խորհրդակցությունների ժամանակ Պայմանավորվող կողմերն ընդունում են Հիմնադրամի ներկայացրած բոլոր վիճակագրական և այլ փաստերը, որոնք վերաբերում են արտարժույթին, դրամական պահուստներին և վճարային հաշվեկշիռներին, և ընդունում են Հիմնադրամի եզրակացությունն այն մասին, թե արդյոք Պայմանավորվող կողմի` արտարժույթի հարցերին վերաբերող գործողությունը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին կամ այդ Պայմանավորվող կողմի և Պայմանավորվող կողմերի միջև եղած` արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագրի դրույթներին: 18-րդ հոդվածի 9-րդ կետով կամ 12-րդ հոդվածի 2«ա» կետով սահմանված չափանիշներն ընդգրկող դեպքերում, Պայմանավորվող կողմերը վերջնական որոշում կայացնելիս ընդունում են Հիմնադրամի եզրակացությունը, Պայմանավորվող կողմի դրամական պահուստների լուրջ անկման, դրամական պահուստների շատ ցածր մակարդակը կամ դրամական պահուստների աճի խելամիտ թափի, և այդ դեպքերում անցկացված խորհրդակցություններում քննարկված այլ հարցերի ֆինանսական կողմերի վերաբերյալ եզրակացությունները:

3. Պայմանավորվող կողմերը ձգտում են Հիմնադրամի հետ համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն անցկացվող խորհրդակցությունների ընթացակարգերի վերաբերյալ:

4. Պայմանավորվող կողմերը արտարժույթին վերաբերող գործողությամբ չեն խափանում սույն Համաձայնագրի դրույթների նպատակը, և ոչ էլ առևտրին առնչվող գործողությամբ` Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի դրույթների նպատակը:

5. Եթե Պայմանավորվող կողմերը որևէ պահի համարում են, որ Պայմանավորվող կողմը ներմուծումների առնչությամբ կատարվող վճարումների ու փոխանցումների նկատմամբ արտարժույթի սահմանափակումներ է կիրառում` սույն Համաձայնագրով քանակական սահմանափակումների համար սահմանված բացառություններին անհամապատասխան ձևով, ապա նրանք այդ մասին զեկուցում են Հիմնադրամին:

6. Որևէ Պայմանավորվող կողմ, որը Հիմնադրամի անդամ չէ, Պայմանավորվող կողմերի Հիմնադրամի հետ խորհրդակցելուց հետո որոշակի ժամանակի ընթացքում, դառնում է Հիմնադրամի անդամ կամ արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագիր է կնքում Պայմանավորվող կողմերի հետ: Այն Պայմանավորվող կողմը, որը դադարում է Հիմնադրամի անդամ լինելուց, անմիջապես արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագիր է կնքում Պայմանավորվող կողմերի հետ: Արտարժույթի վերաբերյալ որևէ հատուկ համաձայնագիր, որը Պայմանավորվող կողմը կնքում է սույն կետի համաձայն, այդ անելուց անմիջապես հետո դառնում է սույն Համաձայնագրով սահմանված նրա պարտավորությունների մաս:

7. ա) Պայմանավորվող կողմի և Պայմանավորվող կողմերի միջև սույն հոդվածի 6-րդ կետի համաձայն կնքված արտարժույթի վերաբերյալ հատուկ համաձայնագիրը Պայմանավորվող կողմերի համար համոզիչ կերպով ապահովում է, որ սույն Համաձայնագրի նպատակները չեն խափանվելու խնդրո առարկա Պայմանավորվող կողմի արտարժույթի հարցերով ձեռնարկած գործողությունների հետևանքով:

բ) Որևէ այդպիսի համաձայնագրի դրույթներով Պայմանավորվող կողմի վրա արտարժույթի հարցերով դրվող պարտավորություններն ընդհանուր առմամբ ավելի խիստ չեն, քան նրանք, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներով դրվում են Հիմնադրամի անդամների վրա:

8. Այն Պայմանավորվող կողմը, որը Հիմնադրամի անդամ չէ, տրամադրում է Արժույթի միջազգային հիմնադրամի Համաձայնագրի հոդվածների 8-րդ հոդվածի 5-րդ մասի ընդհանուր շրջանակների տակ ընկնող այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք Պայմանավորվող կողմերը կարող են պահանջել` սույն հոդվածով սահմանված իրենց գործառույթներն իրականացնելու համար:

9. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի արգելում.

ա) որ Պայմանավորվող կողմը արտարժույթի վերահսկումներ կամ արտարժույթի սահմանափակումներ օգտագործի` Արժույթի միջազգային հիմնադրամի Համաձայնագրի հոդվածներին կամ Պայմանավորվող կողմերի հետ այդ Պայմանավորվող կողմի ունեցած արտարժույթի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, կամ

բ) որ Պայմանավորվող կողմը ներմուծումների կամ արտահանումների նկատմամբ սահմանափակումներ կամ վերահսկումներ օգտագործի, որոնց միակ ազդեցությունը, ի հավելումն 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով թույլատրվածների, արտարժույթի այդ վերահսկումներն ու արտարժույթի այդ սահմանափակումներն արդյունավետ դարձնելն է:

 

ՀՈԴՎԱԾ 16
ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

 

Մաս Ա. Լրավճարներն ընդհանրապես

 

1. Եթե Պայմանավորվող կողմը որևէ լրավճար է շնորհում կամ պահպանում, ներառյալ` ցանկացած ձևի եկամտային կամ գնային օժանդակություն, որի գործողությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կոչված է մեծացնելու իր տարածքից որևէ արտադրանքի արտահանումները կամ նվազեցնելու որևէ արտադրանքի ներմուծումներն իր տարածք, ապա Պայմանավորվող կողմերին գրավոր ծանուցում է լրավճարման չափերի ու բնույթի, իր տարածք ներմուծվող կամ իր տարածքից արտահանվող, ազդեցություն կրող արտադրանքի կամ արտադրանքների քանակի վրա լրավճարման ունեցած մոտավոր ազդեցության և լրավճարումն անհրաժեշտ դարձնող հանգամանքների մասին: Ցանկացած դեպքում, երբ պարզվում է, որ որևէ այդպիսի լրավճարման պատճառով լրջորեն սահմանափակում է որևէ այլ Պայմանավորվող կողմի շահերը կամ ստեղծվում է լուրջ սահմանափակման վտանգ, լրավճար տրամադրող Պայմանավորվող կողմը, պահանջ ներկայացվելու դեպքում, գործին առնչվող մյուս Պայմանավորվող կողմի կամ կողմերի հետ քննարկում է լրավճարումը սահմանափակելու հնարավորությունը:

 

Մաս Բ. Լրացուցիչ դրույթներ արտահանման լրավճարների մասին

 

2. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ Պայմանավորվող կողմի կողմից որևէ արտադրանքի արտահանման համար լրավճարի տրամադրումը կարող է վնասակար ազդեցություններ ունենալ այլ Պայմանավորվող կողմերի (և ներմուծող և արտահանող) համար, կարող է պատճառ դառնալ նրանց առևտրային շահերի անտեղի խախտումների, և կարող է խոչընդոտել սույն Համաձայնագրի նպատակների իրականացումը:

3. Համապատասխանաբար, Պայմանավորվող կողմերը պետք է ձգտեն խուսափել առաջնային արտադրանքների արտահանման համար լրավճարների օգտագործումից: Եթե, այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ձևի լրավճար է տրամադրում, որի գործողությունն ուղղված է իր տարածքից որևէ առաջնային արտադրանքի արտահանումը մեծացնելուն, ապա այդ լրավճարը չի կիրառվում այնպիսով, որ այդ Պայմանավորվող կողմն այդ արտադրանքի արտահանման համաշխարհային առևտրում ունենա ավելին, քան իրեն հասնող արդարացի բաժինն է, հաշվի առնելով նախորդ հատկանշական ժամանակահատվածի ընթացքում տվյալ արտադրանքի այդ առևտրում Պայմանավորվող կողմերի ունեցած բաժիններն ու ցանկացած այն հատուկ գործոնները, որոնք ազդել են կամ կարող են ազդելիս լինել տվյալ արտադրանքի առևտրի վրա:

4. Այնուհետև, 1958 թ. հունվարի 1-ից կամ դրանից հետո` հնարավոր ամենաշուտ օրվանից, Պայմանավորվող կողմերը դադարում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ձևի լրավճար տրամադրել առաջնային արտադրանքից տարբեր որևէ արտադրանքի արտահանման համար, որի հետևանքով այդ արտադրանքն արտահանման համար վաճառվում է ավելի ցածր գնով, քան ներքին շուկայում նման արտադրանքի դիմաց գնորդներից գանձվող համեմատելի գինն է: Մինչև 1957 թ. դեկտեմբերի 31-ը Պայմանավորվող կողմերը նոր լրավճարներ մտցնելու կամ դրանք երկարաձգելու միջոցով այդպիսի որևէ լրավճարման ծավալը չեն ընդլայնում ավելի, քան 1955 թ. հունվարի 1-ին գոյություն ունեցած ծավալն է:

5. Պայմանավորվող կողմերը ժամանակ առ ժամանակ վերանայում են սույն հոդվածի դրույթների գործողությունը նպատակ ունենալով քննության առնել դրա արդյունավետությունը, ելնելով փաստացի փորձից, նպաստելով սույն Համաձայնագրի նպատակներին և խուսափելով այն լրավճարումից, որը լրջորեն սահմանափակում է Պայմանավորվող կողմերի առևտուրը կամ շահերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 17
ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է, որևէ պետական ընկերության ստեղծման կամ պահպանման դեպքում, որտեղ էլ որ այն տեղակայված լինի, կամ որևէ ընկերության պաշտոնապես կամ գործնականում բացառիկ կամ հատուկ արտոնություններ տրամադրի, ապա այդ ընկերությունը ներմուծումներ կամ արտահանումներ պարունակող իր գնումները կատարելիս պետք է գործի ոչ խտրական մոտեցման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, որոնք սույն Համաձայնագրով սահմանված են կառավարական այն միջոցների համար, որոնք ազդում են մասնավոր առևտրականների կատարած ներմուծումների կամ արտահանումների վրա:

բ) Հասկացվում է, որ սույն կետի «ա» ենթակետով պահանջվում է, որ այդ ընկերությունները, պատշաճորեն հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները, ցանկացած այդպիսի գնումները կամ վաճառքները կատարում են միայն առևտրային նկատառումների համաձայն, ներառյալ` գինը, որակը, մատչելիությունը, իրացվելիությունը, փոխադրումը և գնման կամ վաճառքի այլ պայմանները, և այլ Պայմանավորվող կողմերի ընկերություններին` գործարար գործելակերպի սովորական կանոնների համաձայն հնարավորություն են տալիս մրցակցել այդ գնումներին կամ վաճառքներին մասնակցելու համար:

գ) Պայմանավորվող կողմերն իրենց իրավասության ներքո գտնվող որևէ ընկերության (լինի դա սույն կետի «ա» ենթակետում նկարագրված ընկերություն, թե ոչ) չեն արգելում գործել սույն կետի «ա» և «բ» ենթակետերի սկզբունքներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում այն ներմուծումների վրա, որոնք կատարվում են կառավարական կիրառության մեջ անմիջական ու վերջնական սպառման համար և ոչ թե այլ կերպ վերավաճառելու կամ վաճառքի համար նախատեսված ապրանքների արտադրության մեջ օգտագործելու համար: Այդպիսի ներմուծումների առնչությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արդարացի ու անաչառ մոտեցում է ցուցաբերում մյուս Պայմանավորվող կողմերի առևտրի նկատմամբ:

3. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ սույն հոդվածի 1«ա» կետում նկարագրված տեսակի ընկերությունները կարող են գործարկվել այնպես, որ լուրջ խոչընդոտներ ստեղծեն առևտրի համար, ուստի փոխադարձության ու փոխշահավետ հիմունքով բանակցությունների անցկացումը, որոնք կոչված են սահմանափակելու կամ նվազեցնելու այդ խոչընդոտները, կարևոր են միջազգային առևտրի ընդլայնման համար:

4. ա) Պայմանավորվող կողմերը Պայմանավորվող կողմերին ծանուցում են այն արտադրանքների մասին, որոնք իրենց տարածքներ են ներմուծում կամ իրենց տարածքներից արտահանում են սույն հոդվածի 1«ա» կետում նկարագրված տեսակի ընկերությունները:

բ) Այն Պայմանավորվող կողմը, որը ներմուծման մենաշնորհ է սահմանում, պահպանում կամ թույլատրում որևէ արտադրանքի նկատմամբ, որը 2-րդ հոդվածով սահմանված զիջման ենթակա չէ, խնդրո առարկա արտադրանքի էական առևտուր ունեցող մեկ այլ Պայմանավորվող կողմի պահանջով Պայմանավորվող կողմերին տեղեկացնում է մոտակա հատկանշական ժամանակահատվածի ընթացքում եղած` արտադրանքի ներմուծման վրադիրի կամ, եթե հնարավոր չէ այդ անել, ապա արտադրանքի վերավաճառքի դիմաց գանձվող գնի մասին:

գ) Պայմանավորվող կողմերը կարող են, այն Պայմանավորվող կողմի պահանջով, որը հիմքեր ունի համարելու, որ սույն Համաձայնագրով սահմանված իր շահերը վնասվում են 1«ա» կետում նկարագրված տեսակի ընկերության գործողության հետևանքով, այդ ընկերությունը սահմանող, պահպանող կամ թույլատրող Պայմանավորվող կողմից պահանջել տեղեկություններ տրամադրել դրա գործողության մասին, որն առնչվում է սույն Համաձայնագրի դրույթների կատարմանը:

դ) Սույն կետի դրույթներով որևէ Պայմանավորվող կողմից չի պահանջվում գաղտնի տեղեկություններ բացահայտել, ինչը կխոչընդոտեր օրենքի կիրառմանը կամ այլ կերպ կհակասեր պետական շահերին կամ կվնասեր առանձին ընկերությունների առևտրային շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 18
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ սույն Համաձայնագրի նպատակների իրականացումը կդյուրացվի իրենց տնտեսությունների, հատկապես այն Պայմանավորվող կողմերի տնտեսությունների առաջընթաց զարգացմամբ, որոնց տնտեսությունները կարող են միայն ցածր կենսամակարդակ ապահովել և զարգացման վաղ փուլերում են:

2. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ իրենց ժողովուրդների ընդհանուր կենսամակարդակը բարձրացնելուն կոչված տնտեսական զարգացման ծրագրերի ու քաղաքականության իրականացման համար այդ Պայմանավորվող կողմերին կարող է անհրաժեշտ լինել ներմուծման վրա ազդող պաշտպանական կամ այլ միջոցների ձեռնարկմանը, և որ այդ միջոցներն արդարացվում են այնքանով, որքանով որ դրանք նպաստում են սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը: Այդուհանդերձ նրանք համաձայնում են, որ այդ Պայմանավորվող կողմերն օգտվում են լրացուցիչ միջոցներից, որպեսզի իրենց հնարավորություն տրվի` ա) բավարար ճկունություն պահպանել իրենց մաքսադրույքի չափերում, որպեսզի կարողանան առանձին արդյունաբերական ճյուղի ստեղծման համար պահանջվող մաքսային պաշտպանություն ապահովել, և բ) վճարային հաշվեկշռի նպատակներով քանակական սահմանափակումներ կիրառել այնպես, որ լիարժեքորեն հաշվի կառնի ներմուծումների համար պահանջարկի շարունակական բարձր մակարդակը, որը հավանաբար կստեղծվի տնտեսական զարգացման իրենց ծրագրերի արդյունքում:

3. Պայմանավորվող կողմերն ի վերջո ընդունում են, որ սույն հոդվածի «Ա» և «Բ» մասերով նախատեսված լրացուցիչ միջոցների հետ մեկտեղ սույն Համաձայնագրի դրույթները բավարար կլինեն` Պայմանավորվող կողմերին հնարավորություն տալու համար բավարարել տնտեսական զարգացման իրենց պահանջները: Նրանք համաձայնում են, այնուամենայնիվ, որ կարող են լինել հանգամանքներ, երբ հնարավոր չեն այդ դրույթներին համապատասխան այնպիսի միջոցների իրականացում, որոնք տնտեսական զարգացման գործընթացում գտնվող Պայմանավորվող կողմին թույլ կտան պահանջվող կառավարական աջակցություն տրամադրել առանձին արդյունաբերական ճյուղերի ստեղծմանը նպաստելու համար նպատակ ունենալով բարձրացնել ժողովրդի ընդհանուր կենսամակարդակը: Այդ դեպքերը կարգավորելու համար հատուկ ընթացակարգեր են սահմանված սույն հոդվածի «Գ» և «Դ» մասերում:

4. ա) Հետևաբար, այն Պայմանավորվող կողմը, որի տնտեսությունը կենսամակարդակ է ապահովում և գտնվում է զարգացման վաղ փուլում, ազատ է ժամանակավորապես շեղվելու սույն Համաձայնագրի մյուս հոդվածների դրույթներից ինչպես նախատեսված է սույն հոդվածի «Ա», «Բ» և «Գ» մասերով:

բ) Այն Պայմանավորվող կողմը, որի տնտեսությունը զարգացման գործընթացում է, բայց որը չի ընկնում վերոհիշյալ «ա» ենթակետի տակ, կարող է Պայմանավորվող կողմերին դիմումներ ներկայացնել համաձայն սույն հոդվածի «Դ» մասի:

5. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ արտահանումից ստացվող` այն Պայմանավորվող կողմերի հասույթները, որոնք 4«ա» և «բ» կետում նկարագրված տեսակի են և, որոնք կախված են փոքր թվով առաջնային ապրանքների արտահանումներից, կարող են լրջորեն նվազել` այդ ապրանքների վաճառքի ծավալների անկմամբ: Համապատասխանաբար, եթե այդ Պայմանավորվող կողմի առաջնային ապրանքների արտահանումները տուժում են մեկ այլ Պայմանավորվող կողմի ձեռնարկած միջոցների հետևանքով, ապա այն կարող է դիմել սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի խորհրդակցության վերաբերյալ դրույթներին:

6. Պայմանավորվող կողմերը տարին մեկ անգամ վերանայում են սույն հոդվածի «Գ» և «Դ» մասերի դրույթների համաձայն կիրառվող բոլոր միջոցները:

 

Մաս Ա

 

7. ա) Եթե սույն հոդվածի 4«ա» կետի շրջանակների մեջ ընկնող Պայմանավորվող կողմը, իր ժողովրդի ընդհանուր կենսամակարդակը բարձրացնելու նպատակով առանձին արդյունաբերական ճյուղի ստեղծմանը նպաստելու համար, ցանկալի է համարում փոփոխել կամ հանել սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկի մեջ ընդգրկված զիջումը, ապա այն Պայմանավորվող կողմերին ծանուցում է դրա մասին և բանակցությունների մեջ է մտնում ցանկացած այն Պայմանավորվող կողմի հետ, որի հետ այդ զիջումը սկզբնապես բանակցվել էր, և ցանկացած այն Պայմանավորվող կողմի հետ, որը, Պայմանավորվող կողմերը որոշում են, որ էականորեն շահագրգռվածություն ունի դրանում: Եթե գործին առնչվող այդ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն է կայացվում, ապա նրանք ազատ են այդ համաձայնությունն ուժի մեջ դնելու համար փոփոխել կամ հանել սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկերի մեջ ընդգրկված զիջումները, ներառյալ գործին առնչվող ցանկացած փոխհատուցողական կարգավորումները:

բ) Եթե վերոհիշյալ «ա» ենթակետով նախատեսված ծանուցումից հետո` վեց ամսվա ընթացքում համաձայնություն չի ձեռք բերվում, ապա այն Պայմանավորվող կողմը, որն առաջարկում է փոփոխել կամ հանել զիջումը, կարող է գործը ներկայացնել Պայմանավորվող կողմերին, որոնք շտապ կարգով քննության են առնում այն: Եթե նրանք պարզում են, որ այն Պայմանավորվող կողմը, որն առաջարկում է փոփոխել կամ հանել զիջումը, գործադրել է բոլոր ջանքերը համաձայնություն ձեռք բերելու համար, և որ նրա առաջարկած փոխհատուցողական կարգավորումը համարժեք է, ապա այդ Պայմանավորվող կողմը ազատ է փոփոխել կամ հանել զիջումը, եթե նա միաժամանակ ուժի մեջ է դնում փոխհատուցողական կարգավորումը: Եթե Պայմանավորվող կողմերը պարզում են, որ փոխհատուցումը, որն առաջարկել է, այն Պայմանավորվող կողմը, որն առաջարկում է փոփոխել կամ հանել զիջումը, բավարար չէ, սակայն պարզում են, որ նա գործադրել է բոլոր ջանքերը` համարժեք փոխհատուցում առաջարկելու համար, ապա այդ Պայմանավորվող կողմն ազատ է կատարելու այդ փոփոխությունը կամ հանումը: Եթե այդպիսի գործողություն է կատարվում, ապա «ա» ենթակետում նշված ցանկացած այլ Պայմանավորվող կողմ ազատ է փոփոխելու կամ հանելու այնպիսի համարժեք զիջումներ, որոնք սկզբնապես բանակցվել էին գործողությունը կատարող Պայմանավորվող կողմի հետ:

 

Մաս Բ

 

8. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ սույն հոդվածի 4«ա» կետի տակ ընկնող Պայմանավորվող կողմերը, երբ նրանք արագ զարգացման գործընթացում են, հակված են վճարային հաշվեկշռի դժվարություններ ունենալու, որոնք հիմնականում առաջանում են իրենց ներքին շուկաներն ընդլայնելուն ուղղված ջանքերի, ինչպես նաև իրենց առևտրային պայմանների անկայունության հետևանքով:

9. Իր արտաքին ֆինանսական դիրքը պաշտպանելու և տնտեսական զարգացման ծրագրի իրականացման համար բավարար պահուստներ ապահովելու համար սույն հոդվածի 4«ա» կետի տակ ընկնող Պայմանավորվող կողմը կարող է հաշվի առնելով 10-12-րդ կետերի դրույթները, վերահսկել իր ներմուծումների ընդհանուր մակարդակը, սահմանափակելով ապրանքների քանակը կամ արժեքը, որը թույլատրում է ներմուծել, ընդ որում ներմուծման` սահմանված, պահպանվող կամ խստացված սահմանափակումներն ավելի չեն, քան նրանք, որոնք անհրաժեշտ են

ա) իր դրամական պահուստների լուրջ անկման վտանգը կանխելու կամ այն կանգնեցնելու համար,

բ) հասնելու իր պահուստների աճի խելամիտ թափի` այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմն ունի անբավարար դրամական պահուստներ:

Յուրաքանչյուր դեպքում պատշաճորեն հաշվի է առնվում ցանկացած հատուկ գործոն, որը կարող է ազդելիս լինել Պայմանավորվող կողմի պահուստների կամ նրա պահուստային կարիքների վրա, ներառյալ` արտաքին հատուկ վարկերի կամ այլ միջոցների պատշաճ օգտագործումն ապահովելու կարիքը, երբ իրեն մատչելի են այդպիսի վարկեր կամ այլ միջոցներ:

10. Այդ սահմանափակումները կիրառելիս Պայմանավորվող կողմը կարող է տարբեր արտադրանքների կամ արտադրանքների դասերի վրա դրանց տարածումը սահմանել այնպիսի եղանակով, որ նախապատվություն տրվի այն արտադրանքների ներմուծումներին, որոնք ավելի կարևոր են ելնելով տնտեսական զարգացման իր քաղաքականությունից. ընդ որում, սահմանափակումներն այնպես են կիրառվում, որ հնարավոր լինի խուսափել որևէ այլ Պայմանավորվող կողմի առևտրային կամ տնտեսական շահերին անհիմն վնաս հասցնելուց, և որ անհիմն կերպով չարգելվի որևէ տեսակի ապրանքի նվազագույն առևտրային քանակներով ներմուծումը, ինչի բացառումը կվնասի կանոնավոր առևտրային հոսքերը, և այնուհետև, որ սահմանափակումները չկիրառվեն այնպես, որ արգելվի առևտրային նմուշների ներմուծումը, կամ որ խոչընդոտվի արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի հետ կապված կամ համանման ընթացակարգերի պահպանումը:

11. Իր ներքին քաղաքականությունն իրականացնելիս տվյալ Պայմանավորվող կողմը պատշաճորեն հաշվի է առնում իր վճարային հաշվեկշռի հիմնավոր ու կայուն հավասարակշռության վերականգնման անհրաժեշտությունն ու արտադրամիջոցների տնտեսող շահագործումն ապահովելու ցանկալիությունը: Պայմանների բարելավման հետ միասին նա աստիճանաբար թուլացնում է սույն Մասի համաձայն կիրառվող ցանկացած սահմանափակում` պահպանելով դրանք միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է սույն հոդվածի 9-րդ կետի դրույթներով, և վերացնում է դրանք, երբ պայմաններն այլևս չեն արդարացնում այդ պահպանումը, ընդ որում` ոչ մի Պայմանավորվող կողմից չի պահանջվում սահմանափակումները հանել կամ փոփոխել այն հիմքով, որ զարգացման նրա քաղաքականության մեջ փոփոխություն կատարելը ոչ անհրաժեշտ կդարձնի այն սահմանափակումները, որոնք նա կիրառում է սույն Մասի համաձայն:

12. ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը նոր սահմանափակումներ է կիրառում կամ բարձրացնում է գոյություն ունեցող իր սահմանափակումների ընդհանուր մակարդակը` էականորեն խստացնելով սույն Մասի համաձայն կիրառվող միջոցները, այդ սահմանափակումները սահմանելուց կամ խստացնելուց անմիջապես հետո (կամ այդ անելուց առաջ` այն հանգամանքներում, երբ հնարավոր է նախնական խորհրդակցությունների անցկացումը) Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցում է վճարային հաշվեկշռի իր դժվարությունների բնույթի, հնարավոր այլընտրանքային ուղղիչ միջոցների և այլ Պայմանավորվող կողմերի տնտեսությունների վրա սահմանափակումների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

բ) Իրենց կողմից որոշվելիք օրը Պայմանավորվող կողմերը վերաքննում են սույն Մասի համաձայն այդ օրը դեռ կիրառվող սահմանափակումները: Այդ օրվանից երկու տարի հետո Պայմանավորվող կողմերը սկսում են Պայմանավորվող կողմերի հետ վերոնշյալ «ա» ենթակետով սահմանված տեսակի խորհրդակցություններ անցկացնել մոտավորապես երկու տարի, բայց դրանից ոչ պակաս պարբերությամբ համաձայն այն ծրագրի, որը պետք է կազմեն Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուր տարի. ընդ որում, սույն ենթակետով խորհրդակցություն չի անցկացվում սույն կետի որևէ այլ դրույթով անցկացված ընդհանուր բնույթի որևէ խորհրդակցության եզրափակումից հետո երկու տարվա ընթացքում:

գ) i) Եթե Պայմանավորվող կողմի հետ «ա» կամ «բ» ենթակետի համաձայն անցկացվող խորհրդակցությունների ընթացքում Պայմանավորվող կողմերը պարզում են, որ սահմանափակումները չեն համապատասխանում սույն Մասի կամ 13-րդ հոդվածի (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները) դրույթներին, ապա նրանք հատկանշում են անհամապատասխանության բնույթը և կարող են առաջարկել, որ սահմանափակումները հարկ եղած կերպով փոփոխվեն:

ii) Եթե խորհրդակցությունների արդյունքում Պայմանավորվող կողմերն այնուամենայնիվ որոշում են, որ սահմանափակումները կիրառվում են այնպիսի եղանակով, որը լուրջ բնույթի անհամապատասխանություն է պարունակում սույն Մասի կամ 13-րդ հոդվածի (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները) դրույթների հետ, և որ դրանով որևէ Պայմանավորվող կողմի առևտրին վնաս է հասցվում կամ նման վտանգ է ստեղծվում, ապա նրանք այդ մասին տեղեկացնում են սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմին և համապատասխան հանձնարարականներ են տալիս հատկորոշված ժամկետում այդ դրույթների հետ համապատասխանությունն ապահովելու համար: Եթե այդ Պայմանավորվող կողմը հատկորոշված ժամանակի ընթացքում չի կատարում այդ հանձնարարականները, ապա Պայմանավորվող կողմերը կարող են ցանկացած այն Պայմանավորվող կողմին, որի առևտրի վրա սահմանափակումները վնասակար ազդեցություն են թողել, ազատել` սահմանափակումները կիրառող Պայմանավորվող կողմի հանդեպ սույն Համաձայնագրի համաձայն նրա ունեցած այնպիսի պարտավորություններից, որոնք նրանք նպատակահարմար են համարում տվյալ հանգամանքներում:

դ) Պայմանավորվող կողմերը` սույն Մասի համաձայն սահմանափակումներ կիրառող ցանկացած Պայմանավորվող կողմի հրավիրում են խորհրդակցություններ սկսել իրենց հետ ցանկացած այն Պայմանավորվող կողմի պահանջով, որը կարող է փաստարկներ բերել, համաձայն որոնց սահմանափակումներն առաջին հայացքից չեն համապատասխանում սույն Մասի կամ 13-րդ հոդվածի (հաշվի առնելով 14-րդ հոդվածի դրույթները) դրույթներին և իր առևտուրը տուժում է դրանցից: Սակայն այդպիսի հրավեր չի տրվում, եթե Պայմանավորվող կողմերին հայտնի չէ այն փաստը, որ Պայմանավորվող կողմերի միջև քննարկումները չեն հաջողվել: Եթե Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում համաձայնություն չի ձեռք բերվում, և նրանք որոշում են, որ սահմանափակումները կիրառվում են այդ դրույթներին ոչ համապատասխան, և որ այդպիսով վնաս է պատճառվում ընթացակարգը նախաձեռնող Պայմանավորվող կողմի առևտրին կամ ստեղծվում է վնասի վտանգ, ապա նրանք հանձնարարում են հանել կամ փոփոխել սահմանափակումները: Եթե սահմանափակումները չեն հանվում կամ փոփոխվում այն ժամկետի ընթացքում, որը Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել, ապա նրանք կարող են ընթացակարգը նախաձեռնող Պայմանավորվող կողմին ազատել սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմի նկատմամբ սույն Համաձայնագրի համաձայն ունեցած այն պարտավորություններից, որոնք նրանք նպատակահարմար են համարում տվյալ հանգամանքներում:

ե) Եթե այն Պայմանավորվող կողմը, որի դեմ գործողություն է ձեռնարկվել սույն կետի «գ»«ii» կամ «դ» ենթակետի վերջին նախադասության համաձայն, պարզում է, որ Պայմանավորվող կողմերի թույլատրած` պարտավորություններից ազատումը վնասակար ազդեցություն է թողնում տնտեսական զարգացման իր ծրագրի կամ քաղաքականության վրա, ապա նա ազատ է ոչ ուշ, քան այդ գործողության ձեռնարկումից 60 օր հետո Պայմանավորվող կողմերի Գործադիր Քարտուղարին191 գրավոր ծանուցել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին, և այդ դուրս գալն ուժի մեջ է մտնում նրա կողմից ծանուցումը ստանալու օրվանից հետո վաթսուներորդ օրը:

_____________________________

191 1965 թ. մարտի 23-ի Որոշմամբ Պայմանավորվող կողմերը ՄԱԳՀ-ի քարտուղարության ղեկավարի «Գործադիր քարտուղար» անվանումը փոխարինեցին «Գլխավոր տնօրեն»-ով:

 

զ) Սույն կետի համաձայն գործելիս` Պայմանավորվող կողմերը պատշաճորեն հաշվի են առնում սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված գործոնները: Սույն կետի համաձայն տրվող որոշումները տրամադրվում են շտապ կարգով և, հնարավորության դեպքում, խորհրդակցությունների նախաձեռնումից հետո վաթսուն օրվա ընթացքում:

 

Մաս Գ

 

13. Եթե սույն հոդվածի 4«ա» կետի շրջանակների մեջ ընկնող Պայմանավորվող կողմը գտնում է, որ իր ժողովրդի ընդհանուր կենսամակարդակը բարձրացնելու նպատակով առանձին արդյունաբերական ճյուղի ստեղծումը խթանելու համար կառավարական աջակցություն է պահանջվում, բայց այդ նպատակին հասնելու համար հնարավոր չէ սույն Համաձայնագրի այլ դրույթներին համապատասխանող միջոց կիրառել, ապա նա կարող է դիմել սույն Մասով սահմանված դրույթներին և ընթացակարգերին:

14. Տվյալ Պայմանավորվող կողմը Պայմանավորվող կողմերին ծանուցում է այն հատուկ դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպում է սույն հոդվածի 13-րդ կետում նշված նպատակին հասնելու ընթացքում, և հատկանշում է ներմուծումների վրա ազդող այն առանձնահատուկ միջոցը, որն ինքը առաջարկում է մտցնել, որպեսզի փոխհատուցի այդ դժվարությունները: Կախված դեպքից` նա այդ միջոցը չի մտցնում նախքան 15-րդ կամ 17-րդ կետում նշված ժամկետի լրանալը, կամ եթե միջոցը ազդեցություն ունի այն արտադրանքի ներմուծումների վրա, որը սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում ընդգրկված զիջման ենթակա է` պայմանով, որ նա, 18-րդ կետի դրույթների համաձայն, ապահովել է Պայմանավորվող կողմերի աջակցությունը: Ընդ որում` եթե աջակցություն ստացող արդյունաբերական ճյուղն արդեն սկսել է արտադրություն, ապա Պայմանավորվող կողմը` Պայմանավորվող կողմերին տեղեկացնելուց հետո կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել` այդ ժամանակահատվածի ընթացքում սովորական մակարդակից տվյալ արտադրանքի կամ արտադրանքների ներմուծումների էական աճը կանխելու համար:

15. Եթե միջոցի մասին ծանուցելուց հետո` երեսուն օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը տվյալ Պայմանավորվող կողմից չեն պահանջում խորհրդակցել իրենց հետ, ապա այդ Պայմանավորվող կողմն ազատ է սույն Համաձայնագրի մյուս հոդվածների համապատասխան դրույթներից շեղվելու առաջարկվող միջոցի կիրառման համար անհրաժեշտ չափով:

16. Եթե Պայմանավորվող կողմերը պահանջում են այդ անել, ապա տվյալ Պայմանավորվող կողմը նրանց հետ խորհրդակցում է առաջարկվող միջոցի նպատակի, այլընտրանքային միջոցների, որոնք կարող են մատչելի լինել սույն Համաձայնագրի համաձայն, և այլ Պայմանավորվող կողմերի առևտրային ու տնտեսական շահերի վրա առաջարկվող միջոցի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Եթե այդ խորհրդակցության արդյունքում Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածի 13-րդ կետում նշված նպատակին հասնելու համար սույն Համաձայնագրի մյուս դրույթներին համապատասխանող գործնականորեն հնարավոր միջոց չկա, և համաձայնում են առաջարկվող միջոցին, ապա տվյալ Պայմանավորվող կողմն ազատվում է սույն Համաձայնագրի մյուս հոդվածների համապատասխան դրույթներով սահմանված պարտավորություններից այդ միջոցի կիրառման համար անհրաժեշտ չափով:

17. Եթե միջոցի մասին սույն հոդվածի 14-րդ կետի համաձայն ծանուցելու օրվանից հետո իննսուն օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը չեն համաձայնում այդ միջոցին, ապա տվյալ Պայմանավորվող կողմը կարող է առաջարկվող միջոցը մտցնել Պայմանավորվող կողմերին տեղեկացնելուց հետո:

18. Եթե առաջարկվող միջոցը ազդում է որևէ արտադրանքի, որը սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում ընդգրկված զիջման առարկա է, ապա տվյալ Պայմանավորվող կողմը խորհրդակցություններ է սկսում ցանկացած այն Պայմանավորվող կողմի հետ, որի հետ զիջումը սկզբնապես բանակցվել էր, և ցանկացած այլ Պայմանավորվող կողմի հետ, որը, Պայմանավորվող կողմերը որոշում են, որ էական շահագրգռվածություն ունի դրանում: Պայմանավորվող կողմերը համաձայնում են առաջարկվող միջոցին, եթե նրանք համաձայնում են, որ սույն հոդվածի 13-րդ կետում նշված նպատակին հասնելու համար սույն Համաձայնագրի մյուս դրույթներին համապատասխանող գործնականորեն հնարավոր միջոց չկա, և եթե նրանք համոզված են.

ա) որ այդ մյուս Պայմանավորվող կողմերի հետ համաձայնությունը ձեռք է բերվել վերոհիշյալ խորհրդակցությունների արդյունքում, կամ

բ) որ սույն Մասին դիմող Պայմանավորվող կողմը գործադրել է բոլոր խելամիտ ջանքերը համաձայնության հասնելու համար, և որ այլ Պայմանավորվող կողմերի շահերը բավարար կերպով պաշտպանված են, եթե միջոցի մասին սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվանից հետո վաթսուն օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերն այդպիսի համաձայնության չեն գալիս:

Սույն մասին դիմող Պայմանավորվող կողմը դրանից հետո ազատվում է սույն Համաձայնագրի մյուս հոդվածների համապատասխան դրույթներով սահմանված իր պարտավորություններից` այդ միջոցի կիրառումը անհրաժեշտ չափով թույլատրելու համար:

19. Եթե 13-րդ կետում նկարագրված տեսակի առաջարկվող միջոցը վերաբերում է որևէ արդյունաբերական ճյուղի, որի ստեղծմանը սկզբնական ժամանակահատվածում նպաստել է կողմնակի պաշտպանությունը, որը տրամադրվել է տվյալ Պայմանավորվող կողմի` վճարային հաշվեկշռի նպատակներով սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն կիրառած սահմանափակումների միջոցով, ապա այդ Պայմանավորվող կողմը կարող է դիմել սույն Մասի դրույթներին և ընթացակարգերին, ընդ որում, նա առաջարկվող միջոցը չի կիրառում առանց Պայմանավորվող կողմերի համաձայնության:

20. Սույն Մասի նախորդող կետերը ոչնչով չեն թույլատրում որևէ շեղում սույն Համաձայնագրի 1-ին, 2-րդ և 13-րդ հոդվածների դրույթներից: Սույն հոդվածի 10-րդ կետի պայմանները կիրառվում են նաև սույն Մասով սահմանված ցանկացած սահմանափակման նկատմամբ:

21. Ցանկացած ժամանակ, երբ միջոց է կիրառվում սույն հոդվածի 17-րդ կետի համաձայն, ցանկացած Պայմանավորվող կողմ, որն էականորեն տուժել է դրա հետևանքով, կարող է սույն Մասին դիմած Պայմանավորվող կողմի առևտրի նկատմամբ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրով սահմանված այնպիսի էականորեն համարժեք զիջումներ կամ այլ պարտավորություններ, որոնց ժամանակավոր դադարեցմանը Պայմանավորվող կողմերը դեմ չեն` պայմանով, որ այդ ժամանակավոր դադարեցման մասին Պայմանավորվող կողմերին վաթսուն օրվա ծանուցում տրվի միջոցը մտցնելուց կամ այն ի վնաս տուժող Պայմանավորվող կողմի էականորեն փոփոխելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Ցանկացած այդպիսի Պայմանավորվող կողմ սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի համաձայն պատշաճ հնարավորություն է ընձեռում խորհրդակցություններ անցկացնելու համար:

 

Մաս Դ

 

22. Սույն հոդվածի 4«բ» ենթակետի տակ ընկնող այն Պայմանավորվող կողմը, որն իր տնտեսության զարգացման շահերից ելնելով, ցանկանում է սույն հոդվածի 13-րդ կետում նկարագրված տեսակի միջոց մտցնել` կապված արդյունաբերական առանձին ճյուղի ստեղծման հետ, կարող է Պայմանավորվող կողմերին դիմել` այդ միջոցին հավանություն տալու համար: Պայմանավորվող կողմերը շտապ կարգով խորհրդակցում են այդ Պայմանավորվող կողմի հետ և իրենց որոշումը կայացնելիս ղեկավարվում են 16-րդ կետում սահմանված նկատառումներով: Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնություն են տալիս առաջարկվող միջոցին, ապա տվյալ Պայմանավորվող կողմն ազատվում է սույն Համաձայնագրի մյուս հոդվածների համապատասխան դրույթներով սահմանված իր պարտավորություններից` այդ միջոցի կիրառումը թույլատրելու համար անհրաժեշտ չափով: Եթե առաջարկվող միջոցը ազդում է որևէ արտադրանքի, որը սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում ընդգրկված զիջման առարկա է, ապա կիրառվում են 18-րդ կետի դրույթները:

23. Սույն Մասի համաձայն կիրառվող ցանկացած միջոց համապատասխանում է սույն հոդվածի 20-րդ կետի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 19
ԾԱՅՐԱՀԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. ա) Եթե անկանխատեսելի զարգացումների հետևանքով, կամ Պայմանավորվող կողմի սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների` ներառյալ մաքսային զիջումների ազդեցության հետևանքով որևէ արտադրանք այդ Պայմանավորվող կողմի տարածք է ներմուծվում այնպիսի աճող քանակներով և այնպիսի պայմաններով, որ լուրջ վնաս է հասցնում այդ տարածքում գտնվող` նման կամ ուղղակիորեն մրցակից արտադրանքների ներքին արտադրողներին կամ ստեղծում է լուրջ վնասի վտանգ, ապա Պայմանավորվող կողմն ազատ է այդ արտադրանքի առնչությամբ ժամանակավորապես դադարեցնել պարտավորությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ հանել կամ փոփոխել զիջումը` այն չափով և այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել այդ վնասը կանխելու կամ հատուցելու համար:

բ) Եթե որևէ արտադրանք, որը զիջման առարկա է որևէ արտոնության կապակցությամբ, Պայմանավորվող կողմի տարածք է ներմուծվում սույն կետի «ա» ենթակետով սահմանված հանգամանքներում այնպես, որ այդպիսի արտոնություն ստացող կամ ստացած որևէ Պայմանավորվող կողմի տարածքում լուրջ վնաս է հասցնում նման կամ ուղղակիորեն մրցակից արտադրանքների ներքին արտադրողներին կամ ստեղծում է լուրջ վնասի վտանգ, ապա ներմուծող Պայմանավորվող կողմը, եթե այդ այլ Պայմանավորվող կողմն այդպես է պահանջում, ազատ է այդ արտադրանքի առնչությամբ ժամանակավորապես դադարեցնել համապատասխան պարտավորությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ հանել կամ փոփոխել զիջումը այն չափով և այնքան ժամանակով, որքան կարող է անհրաժեշտ լինել այդ վնասը կանխելու կամ հատուցելու համար:

2. Նախքան սույն հոդվածի 1-ին կետի համաձայն գործողություն ձեռնարկելը` ցանկացած Պայմանավորվող կողմ հնարավորինս շուտ գրավոր ծանուցում է ուղարկում Պայմանավորվող կողմերին և այն կողմերին, որոնք էական շահագրգռվածություն ունեն որպես խնդրո առարկա արտադրանք արտահանողներ, հնարավորություն է տալիս իր հետ խորհրդակցել առաջարկվող միջոցի վերաբերյալ: Եթե այդպիսի ծանուցում է տրվում որևէ արտոնության հետ կապված զիջման առնչությամբ, ապա ծանուցման մեջ նշվում է այն Պայմանավորվող կողմի անունը, որը պահանջել է գործողությունը: Ծայրահեղ դեպքերում, երբ հետաձգումը դժվար վերականգնելի վնաս կհասցնի, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործողություն կարող է ձեռնարկվել ժամանակավորապես` առանց նախնական խորհրդակցությունների` այն պայմանով, որ խորհրդակցություններ կանցկացվեն այդ գործողությունը նախաձեռնելուց անմիջապես հետո:

3. ա) Եթե շահագրգիռ Պայմանավորվող կողմերի միջև ձեռք չի բերվում համաձայնություն գործողության վերաբերյալ, ապա այն Պայմանավորվող կողմը, որն առաջարկում է ձեռնարկել կամ շարունակել գործողությունը, այնուամենայնիվ ազատ է այդ անելու, և եթե այդ գործողությունը ձեռնարկվում կամ շարունակվում է, ապա տուժող Պայմանավորվող կողմերն ազատ են այդ գործողությունը ձեռնարկելուց ոչ ուշ, քան իննսուն օր հետո, և ժամանակավոր դադարեցման մասին գրավոր ծանուցումը Պայմանավորվող կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն օր անցնելուց հետո այդ գործողությունը ձեռնարկող Պայմանավորվող կողմի առևտրի նկատմամբ կամ, սույն հոդվածի 1«բ» կետով նախատեսված դեպքում, այդ գործողությունը պահանջող Պայմանավորվող կողմի առևտրի նկատմամբ ժամանակավորապես դադարեցնելու սույն Համաձայնագրով սահմանված այնպիսի էականորեն համարժեք զիջումներ կամ այլ պարտավորություններ, որոնց ժամանակավոր դադարեցմանը Պայմանավորվող կողմերը դեմ չեն:

բ) Անկախ սույն կետի «ա» ենթակետի դրույթներից, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն գործողությունը ձեռնարկվում է առանց նախնական խորհրդակցության և Պայմանավորվող կողմի տարածքում լուրջ վնաս է հասցնում գործողության ազդեցությանը ենթակա արտադրանքների ներքին արտադրողներին կամ ստեղծում է լուրջ վնասի վտանգ, ապա այդ Պայմանավորվող կողմը, երբ հետաձգումը դժվար վերականգնելի վնաս կհասցնի, ազատ է գործողությունը ձեռնարկելուց հետո և խորհրդակցության ժամանակահատվածի ընթացքում ժամանակավորապես դադարեցնելու այնպիսի զիջումներ կամ այլ պարտավորություններ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել վնասը կանխելու կամ հատուցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 20
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաշվի առնելով այն, որ այդ միջոցները չեն կիրառվում այնպիսի եղանակով, որը միևնույն պայմաններ ունեցող երկրների միջև կամայական ու չարդարացված խտրականություն դնելու միջոց կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակում կլինի, սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի մեկնաբանվում, թե որևէ Պայմանավորվող կողմի արգելում է ընդունել կամ կիրառել այնպիսի միջոցներ, որոնք.

ա) անհրաժեշտ են հասարակական բարոյականությունը պաշտպանելու համար,

բ) անհրաժեշտ են մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար,

գ) կապված են արծաթի կամ ոսկու արտահանումների կամ ներմուծումների հետ,

դ) անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի համապատասխանությունն այն օրենքների կամ կանոնակարգերի հետ, որոնք անհամատեղելի չեն սույն Համաձայնագրի դրույթների հետ, ներառյալ` նրանք, որոնք վերաբերում են մաքսային գործի իրականացմանը, 2-րդ հոդվածի 4-րդ կետի կամ 17-րդ հոդվածի համաձայն գործող մենաշնորհների իրականացմանը, գյուտերի արտոնագրերի, ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի պաշտպանությանը և շփոթեցնող գործելակերպերի կանխարգելմանը,

ե) կապված են կալանավորների աշխատուժով ստեղծված արտադրանքների հետ,

զ) կիրառվում են մշակութային, պատմական կամ հնագիտական արժեք ունեցող ազգային գանձերի պաշտպանության համար,

է) կապված են սպառվել-վերջանալու ենթակա բնական պաշարների պահպանման հետ, եթե այդ միջոցներն իրագործվում են ներքին արտադրության կամ սպառման սահմանափակումների հետ միասին,

ը) ձեռնարկվում են ի կատարումն ապրանքների վերաբերյալ միջկառավարական ցանկացած համաձայնագրով ստանձնած պարտավորության, որը համապատասխանում է Պայմանավորվող կողմերին ներկայացված և նրանց կողմից չմերժված չափանիշներին, կամ որն ինքը այդպես ներկայացվել ու չի մերժվել.

թ) ընդգրկում են սահմանափակումներ տեղական հումքի արտահանումների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են տեղական վերամշակող արդյունաբերական ճյուղին այդպիսի հումքի զգալի քանակներով ապահովելու այնպիսի ժամանակահատվածներում, երբ այդպիսի հումքի ներքին գինը համաշխարհային գնից ցածր է պահվում որպես կառավարության կայունացման ծրագրի մաս, ընդ որում այդ սահմանափակումները չեն գործում այնպես, որ մեծացնեն այդ արդյունաբերական ներքին ճյուղի արտահանումները կամ դրան տրամադրվող պաշտպանությունը, և չեն շեղվում սույն Համաձայնագրի խտրականություն չդնելու վերաբերյալ դրույթներից,

ժ) կարևոր են այն արտադրանքների ձեռքբերման կամ բաշխման համար, որոնց ընդհանուր կամ տեղական մատակարարումը սակավ է, ընդ որում ցանկացած այդպիսի միջոց պետք է համահունչ լինի այն սկզբունքին, որ բոլոր Պայմանավորվող կողմերը իրավունք ունեն այդ արտադրանքների միջազգային մատակարարման մեջ արդար բաժին ունենալու, և որ ցանկացած այդպիսի միջոց, որը չի համապատասխանում Համաձայնագրի մյուս դրույթներին վերացվում է հենց որ դրանց հանգեցնող պայմանները դադարում են գոյություն ունենալուց: Պայմանավորվող կողմերը սույն ենթակետի անհրաժեշտությունը վերանայում են ոչ ուշ, քան 1960 թ. հունիսի 30-ը:

 

ՀՈԴՎԱԾ 21
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Չպետք է մեկնաբանվի, թե սույն Համաձայնագիրը որևէ կերպ.

ա) Պայմանավորվող որևէ կողմից պահանջում է, որ նա այնպիսի տեղեկություն տրամադրի, որի բացահայտումը համարում է իր անվտանգության էական շահերին հակասող, կամ

բ) Պայմանավորվող որևէ կողմի արգելում է որևէ գործողություն ձեռնարկել, որը նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերը պաշտպանելու համար.

i) որոնք վերաբերում են միջուկային տրոհման ընդունակ նյութերին կամ այն նյութերին, որոնցից դրանք ստացվել են,

ii) որոնք վերաբերում են զենքի, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին կամ այլ ապրանքների և նյութերի այն առևտրին, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարվում է զինված ուժերին մատակարարելու նպատակով,

iii) որոնք ձեռնարկված են պատերազմի կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, կամ

գ) Պայմանավորվող որևէ կողմի արգելում է որևէ գործողություն ձեռնարկել ի կատարումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իր պարտավորությունների:

 

ՀՈԴՎԱԾ 22
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում այն նյութերի շուրջ խորհրդակցության նկատմամբ, որոնք ցանկացած այլ Պայմանավորվող կողմ կարող է ներկայացնել սույն Համաձայնագրի գործողության վրա ազդեցություն ունեցող ցանկացած հարցի առնչությամբ, և համապատասխան հնարավորություն է ընձեռում դրա համար:

2. Պայմանավորվող կողմերը ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով կարող են միմյանց հետ խորհրդակցել ցանկացած այն հարցի շուրջ, որի վերաբերյալ հնարավոր չի եղել գոհացուցիչ լուծում գտնել 1-ին կետի համաձայն անցկացված խորհրդակցության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 23
ՎԵՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄ

 

1. Եթե որևէ Պայմանավորվող կողմ համարում է, որ սույն Համաձայնագրով ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրեն հասնող որևէ օգուտ վերացվել կամ նվազեցվել է, կամ որ Համաձայնագրի որևէ նպատակի կատարումը խոչընդոտվում է.

ա) մեկ այլ Պայմանավորվող կողմի կողմից սույն Համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները չկատարելու հետևանքով, կամ

բ) մեկ այլ Պայմանավորվող կողմի կողմից որևէ միջոցի կիրառման հետևանքով, անկախ այն բանից, այն հակասում է սույն Համաձայնագրի դրույթներին, թե ոչ, կամ

գ) որևէ այլ իրավիճակի գոյության հետևանքով, ապա Պայմանավորվող կողմը հարցի գոհացուցիչ կարգավորման նպատակով կարող է գրավոր նյութեր կամ առաջարկություններ ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմին կամ կողմերին, որոնք նա համարում է, որ առնչվում են գործին: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որին այդպես դիմում են, բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում իրեն ներկայացված նյութերի կամ առաջարկությունների նկատմամբ:

2. Եթե խելամիտ ժամանակի ընթացքում խնդրո առարկա Պայմանավորվող կողմերի միջև գոհացուցիչ կարգավորում չի իրականացվում, կամ եթե դժվարությունը սույն հոդվածի 1«գ» կետում նկարագրված տեսակի է, ապա հարցը կարող է ներկայացվել Պայմանավորվող կողմերին: Պայմանավորվող կողմերը շտապ կարգով ուսումնասիրում են իրենց ներկայացված ցանկացած հարց և համապատասխան հանձնարարականներ են տալիս այն Պայմանավորվող կողմերին, որոնք համարում են, որ առնչվում են գործին, կամ անհրաժեշտության դեպքում հարցի վերաբերյալ վճիռ են կայացնում: Պայմանավորվող կողմերը կարող են Պայմանավորվող կողմերի, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի և ցանկացած միջկառավարական համապատասխան կազմակերպության հետ խորհրդակցել այն դեպքերում, երբ նրանք այդպիսի խորհրդակցությունն անհրաժեշտ են համարում: Եթե Պայմանավորվող կողմերը համարում են, որ հանգամանքները լուրջ են այնքան, որ արդարացնեն այդպիսի գործողությունը, ապա կարող են Պայմանավորվող կողմին կամ կողմերին թույլատրել ցանկացած այլ Պայմանավորվող կողմի կամ կողմերի նկատմամբ ժամանակավորապես դադարեցնելու սույն Համաձայնագրով սահմանված այնպիսի զիջումների կամ այլ պարտավորությունների կիրառումը, որոնք նրանք կորոշեն, որ նպատակահարմար են տվյալ հանգամանքներում: Եթե որևէ Պայմանավորվող կողմի նկատմամբ որևէ զիջման կամ այլ պարտավորության կիրառումը փաստացիորեն ժամանակավորապես դադարեցված է, ապա այդ Պայմանավորվող կողմն ազատ է այդ գործողության ձեռնարկումից ոչ ուշ, քան վաթսուն օր հետո Պայմանավորվող կողմերի Գործադիր քարտուղարին192 գրավոր ծանուցում տալ սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին, և այդ դուրս գալն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը նրա կողմից ստանալու օրվան հաջորդող վաթսուներորդ օրվանից հետո:

__________________________________

192 1965 թ. մարտի 23-ի Որոշմամբ Պայմանավորվող կողմերը ՄԱԳՀ-ի քարտուղարության ղեկավարի «Գործադիր քարտուղար» անվանումը փոխարինեցին «Գլխավոր տնօրեն»-ով:

 

ԳԼՈՒԽ 3

 

i

ՀՈԴՎԱԾ 24
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են Պայմանավորվող կողմերի երկրների մաքսային տարածքների և ցանկացած այլ մաքսային տարածքի նկատմամբ, որոնց առնչությամբ սույն Համաձայնագիրն ընդունվել է համաձայն 26-րդ հոդվածի կամ կիրառվում է համաձայն 33-րդ հոդվածի կամ ժամանակավոր կիրառման արձանագրության: Բացառապես սույն Համաձայնագրի տարածքային կիրառման նպատակներով` յուրաքանչյուր այդպիսի մաքսային տարածքի նկատմամբ ցույց է տրվում այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ցույց կտրվեր, եթե այն Պայմանավորվող կողմ լիներ, ընդ որում սույն կետի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, թե ստեղծում է որևէ իրավունք կամ պարտավորություն այն երկու կամ ավելի մաքսային տարածքների միջև, որոնց առնչությամբ որևէ մեկ Պայմանավորվող կողմ սույն Համաձայնագիրն ընդունել է համաձայն 26-րդ հոդվածի կամ կիրառում է համաձայն 33-րդ հոդվածի կամ ժամանակավոր կիրառման արձանագրության:

2. Սույն Համաձայնագրի նպատակներով հասկացվում է, որ մաքսային տարածքը նշանակում է ցանկացած տարածք, որի առնչությամբ առանձին մաքսեր կամ առևտրի կարգավորման այլ միջոցներ են պահպանվում այլ տարածքների հետ այդ տարածքի առևտրի էական մասի համար:

3. Սույն Համաձայնագրի դրույթները չեն մեկնաբանվում, թե արգելում են.

ա) այն առավելությունները, որոնք որևէ Պայմանավորվող կողմ տրամադրում է հարևան երկրներին` սահմանային առևտրին նպաստելու համար,

բ) այն առավելությունները, որոնք Թրիեստի ազատ տարածքի հետ առևտրին տրամադրում են այդ տարածքին սահմանակից երկրները պայմանով, որ առավելությունները չեն հակասում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված խաղաղության պայմանագրերին:

4. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ ցանկալի է մեծացնել առևտրի ազատությունը` կամավոր համաձայնագրերի միջոցով զարգացնելով այդ համաձայնագրերի կողմ երկրների տնտեսությունների ավելի սերտ միասնականացումը: Նրանք նաև ընդունում են, որ մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու նպատակը պետք է լինի դյուրացնել առևտուրը մասնակից տարածքների միջև և ոչ թե մեծացնել խոչընդոտներն այդ տարածքների հետ այլ Պայմանավորվող կողմերի առևտրի դեպքում:

i

5. Համապատասխանաբար սույն Համաձայնագրի դրույթներով չի արգելվում Պայմանավորվող կողմերի տարածքների միջև մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի կազմավորել, կամ մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար անհրաժեշտ միջանկյալ համաձայնագիր կնքել, եթե.

ա) կապված մաքսային միության կամ դեպի մաքսային միության կազմավորում տանող միջանկյալ համաձայնագիր հետ տուրքերը և առևտրի կարգավորման այլ միջոցները, որոնք ցանկացած այդպիսի միության կամ միջանկյալ համաձայնագրի սահմանման ժամանակ կիրառվում են այն Պայմանավորվող կողմերի հետ եղած առևտրի նկատմամբ, որոնք այդ միության կամ համաձայնագրի կողմ չեն, ամբողջությամբ վերցրած ավելի բարձր չեն կամ ավելի սահմանափակող չեն, քան այն տուրքերի և առևտրի կարգավորման այլ միջոցների ընդհանուր ընդգրկումը, որոնք մասնակից տարածքների միջև կիրառվել են նախքան այդ միության կամ կազմավորումը կամ այդ միջանկյալ համաձայնագրի կնքումը կախված տվյալ դեպքից,

բ) կապված ազատ առևտրի գոտու կամ դեպի ազատ առևտրի գոտու կազմավորում տանող միջանկյալ համաձայնագրի հետ տուրքերը և առևտրի կարգավորման այլ միջոցները, որոնք պահպանվում են մասնակից տարածքներից յուրաքանչյուրում և այդ ազատ առևտրի գոտու ստեղծման կամ այդ միջանկյալ համաձայնագրի ընդունման ժամանակ կիրառվում են այդ գոտու մեջ չընդգրկված կամ այդ համաձայնագրի կողմ չհանդիսացող Պայմանավորվող կողմերի առևտրի նկատմամբ, ավելի բարձր չեն կամ ավելի սահմանափակող չեն, քան համապատասխան այն տուրքերը և առևտրի կարգավորման այլ միջոցները, որոնք նույն մասնակից տարածքներում գոյություն են ունեցել նախքան ազատ առևտրի գոտու կամ միջանկյալ համաձայնագրի կնքումը` կախված տվյալ դեպքից, և

գ) «ա» և «բ» ենթակետերում հիշատակվող ցանկացած միջանկյալ համաձայնագիր պետք է պարունակի ծրագիր և ժամանակացանկ խելամիտ ժամանակահատվածի ընթացքում այդպիսի մաքսային տարածքի կամ այդպիսի ազատ առևտրի գոտու ստեղծման համար:

i

6. Եթե 5«ա» ենթակետի պահանջները կատարելիս որևէ Պայմանավորվող կողմ առաջարկում է 2-րդ հոդվածի դրույթներին անհամապատասխան կերպով բարձրացնել տուրքի որևէ դրույքաչափ, ապա կիրառվում է 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Փոխհատուցողական կարգավորում ապահովելիս պատշաճ կերպով հաշվի է առնվում այդ փոխհատուցումը, որն արդեն տրամադրվել է միության մյուս մասնակիցների համապատասխան տուրքի մասով կատարված ցածրացման միջոցով:

7. ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը որոշում է մտնել մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու մեջ կամ միանալ դեպի այդպիսի միության կամ այդպիսի գոտու կազմավորում տանող միջանկյալ համաձայնագրի, շտապ կարգով Պայմանավորվող կողմերին ծանուցում է այդ մասին և նրանց համար մատչելի է դարձնում առաջարկվող միությանը կամ գոտուն վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն կտան այնպիսի զեկուցագրեր ու հանձնարարականներ տալ, ինչպիսիք նպատակահարմար կհամարեն:

բ) Եթե 5-րդ կետում հիշատակված միջանկյալ համաձայնագրի մեջ պարունակվող ծրագիրն ու ժամանակացանկը այդ համաձայնագրի կողմերի հետ խորհրդակցելով և «ա» ենթակետի դրույթների համաձայն մատչելի դարձված տեղեկությունները պատշաճ կերպով հաշվի առնելով ուսումնասիրելուց հետո Պայմանավորվող կողմերը հայտնաբերում են, որ այդ համաձայնագիրը հավանական չէ, որ մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու ստեղծման հանգեցնի համաձայնագրի կողմերի նախատեսած ժամանակահատվածի ընթացքում, կամ որ այդ ժամանակահատվածը խելամիտ չէ, ապա Պայմանավորվող կողմերը հանձնարարականներ են տալիս համաձայնագրի կողմերին: Կողմերը, կախված դեպքից, չեն պահպանում կամ ուժի մեջ չեն դնում այդ համաձայնագիրը, եթե պատրաստ չեն այն փոփոխել համաձայն այդ հանձնարարականների:

գ) 5«գ» կետում հիշատակված ծրագրում կամ ժամանակացանկում կատարված ցանկացած էական փոփոխության մասին հաղորդվում է Պայմանավորվող կողմերին, որոնք գործին առնչվող Պայմանավորվող կողմերին կարող են պահանջել խորհրդակցության անցկացում, եթե հավանական է թվում, փոփոխությունը կվնասի կամ անհիմն կերպով կհետաձգի մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

8. Սույն Համաձայնագրի նպատակների համար.

ա) հասկացվում է, որ մաքսային միությունը նշանակում է մեկ կամ ավելի մաքսային տարածքների փոխարինում մեկ մաքսային տարածքով այնպես, որ.

i) տուրքերը և առևտրի կարգավորման այլ սահմանափակող միջոցները (անհրաժեշտության դեպքում բացառելով նրանք, որոնք թույլատրված են 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 20-րդ հոդվածներով) վերացվում են միության մասնակից տարածքների միջև հիմնականում ողջ առևտրի առնչությամբ կամ գոնե այդ տարածքներից ծագող արտադրանքների հիմնականում ողջ առևտրի առնչությամբ, և

ii) միության անդամներից յուրաքանչյուրը միության մեջ չընդգրկված տարածքների առևտրի նկատմամբ կիրառում է հիմնականում նույն տուրքերն ու առևտրի կարգավորման այլ միջոցները` հաշվի առնելով 9-րդ կետի դրույթները,

բ) հասկացվում է, որ ազատ առևտրի գոտին նշանակում է երկու կամ ավելի մաքսային տարածք, որտեղ տուրքերը և առևտրի կարգավորման այլ սահմանափակող միջոցները (անհրաժեշտության դեպքում բացառելով նրանք, որոնք թույլատրված են 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 20-րդ հոդվածներով) վերացվում են մասնակից տարածքների միջև` այդ տարածքներից ծագող արտադրանքների հիմնականում ողջ առևտրի առնչությամբ:

9. 1-ին հոդվածի 2-րդ կետում հիշատակված արտոնությունները չպետք է տուժեն մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու կազմավորմամբ, սակայն կարող են վերացվել կամ կարգավորվել` տուժող Պայմանավորվող կողմերի հետ բանակցությունների միջոցով: Տուժող Պայմանավորվող կողմերի հետ բանակցությունների այդ ընթացակարգը մասնավորապես կիրառվում է արտոնությունների այն վերացմանը, որը պահանջվում է 8«ա»«1» և 8«բ» կետերի դրույթների հետ համապատասխանության համար:

10. Պայմանավորվող կողմերը երկու երրորդ մեծամասնությամբ կարող են հավանություն տալ այն առաջարկություններին, որոնք լիովին չեն համապատասխանում 5-9-րդ (ներառյալ) կետերի պահանջներին` պայմանով, որ այդ առաջարկությունները տանում են դեպի մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու կազմավորում սույն հոդվածի իմաստով:

11. Հաշվի առնելով Պակիստանի և Հնդկաստանի, որպես անկախ պետությունների ստեղծումից բխող բացառիկ հանգամանքները և ընդունելով այն փաստը, որ նրանք երկար ժամանակ տնտեսական միավոր են եղել, Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի դրույթներն այդ երկու երկրներին չեն արգելում նրանց միջև կատարվող առևտրի առնչությամբ հատուկ պայմանավորվածություններ ձեռք բերել մինչև որ նրանց փոխադարձ առևտրային հարաբերությունները կհաստատվեն վերջնականորեն:

i

12. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է այնպիսի խելամիտ միջոցներ, որոնք կարող են մատչելի լինել իրեն, ապահովելու սույն Համաձայնագրի պահպանումն իր տարածքում եղած տարածաշրջանային և տեղական կառավարությունների ու իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 25
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հավաքվում են սույն Համաձայնագրի այն դրույթների կիրարկման նպատակով, որոնք համատեղ գործողություն են ընդգրկում և, ընդհանրապես, նպատակ ունենալով նպաստելու սույն Համաձայնագրի գործողությանն ու դրա նպատակների իրականացմանը: Եթե սույն Համաձայնագրում հիշատակվում են համատեղ գործող Պայմանավորվող կողմերը, ապա նրանք նշվում են որպես Պայմանավորվող կողմեր:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարից պահանջվում է գումարել Պայմանավորվող կողմերի առաջին ժողովը, որը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան 1948 թ. մարտի 1-ը:

3. Պայմանավորվող կողմերի բոլոր ժողովների ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ունի մեկ ձայն:

4. Բացառությամբ սույն Համաձայնագրով այլ կերպ նախատեսվածի` Պայմանավորվող կողմերի որոշումները կայացվում են հաշվարկված քվեների մեծամասնությամբ:

5. Սույն Համաձայնագրում չնշված բացառիկ դեպքերում Պայմանավորվող կողմերը կարող են Պայմանավորվող կողմին ազատել սույն Համաձայնագրով նրա վրա դրված պարտավորությունից, ընդ որում ցանկացած այդպիսի որոշում հաստատվում է հաշվարկված ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, և այդ մեծամասնությունը պետք է կազմի Պայմանավորվող կողմերի կեսից ավելին: Պայմանավորվող կողմերը կարող են նաև այդպիսի քվեարկությամբ.

i) սահմանել բացառիկ դեպքերի որոշակի տեսակներ, որոնց նկատմամբ կիրառվում են քվեարկության այլ պահանջներ պարտավորությունից ազատման համար, և

ii) նախասահմանել այնպիսի չափանիշներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն կետի193 կիրառման համար:

___________________________________

193 Վավերական տեքստում սխալմամբ գրվել է «ենթակետի»:

 

ՀՈԴՎԱԾ 26
ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի ամսաթիվն է 1947 թ. հոկտեմբերի 30-ը:

2. Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այն Պայմանավորվող կողմի կողմից ընդունման համար, որը 1955 թ. մարտի 1-ին Պայմանավորվող կողմ էր կամ բանակցում էր նպատակ ունենալով անդամակցել սույն Համաձայնագրին:

3. Սույն Համաձայնագիրը կատարված է մեկ անգլերեն և մեկ ֆրանսերեն բնօրինակով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն էլ բոլոր շահագրգիռ կառավարություններին ուղարկում է դրա հաստատված պատճենները:

4. Սույն համաձայնագիրն ընդունող յուրաքանչյուր կառավարություն ընդունման մասին փաստաթուղթն ի պահ է տալիս Պայմանավորվող Կողմերի Գործադիր քարտուղարին, որը բոլոր շահագրգիռ կառավարություններին տեղեկացնում է ընդունման յուրաքանչյուր փաստաթղթի ի պահ հանձնելու օրվա մասին և այն օրվա մասին, երբ սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում` համաձայն սույն հոդվածի 6-րդ կետի:

5. ա) Սույն Համաձայնագիրն ընդունող յուրաքանչյուր կառավարություն այդ անում է իր տարածքի և այլ տարածքների առնչությամբ, որոնց հանդեպ նա միջազգային պարտականություն ունի, բացառությամբ այնպիսի առանձին մաքսային տարածքների, որոնց մասին նա ծանուցում է Պայմանավորվող կողմերի Գործադիր քարտուղարին194 իր կողմից ընդունման ժամանակ:

բ) Ցանկացած կառավարություն, որը սույն կետի «ա» ենթակետի բացառությունների համաձայն այդպիսի ծանուցում է տվել Գործադիր քարտուղարին, կարող է ցանկացած ժամանակ Գործադիր քարտուղարին194 ծանուցել, որ իր կողմից ընդունումը տարածվում է այդպիսով բացառված ցանկացած մաքսային տարածքի կամ տարածքների վրա, և այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում Գործադիր քարտուղարի195 կողմից այն ստանալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

____________________________________

194 1965 թ. մարտի 23-ի Որոշմամբ Պայմանավորվող կողմերը ՄԱԳՀ-ի քարտուղարության ղեկավարի «Գործադիր քարտուղար» անվանումը փոխարինեցին «Գլխավոր տնօրեն»-ով:

195 1965 թ. մարտի 23-ի Որոշմամբ Պայմանավորվող կողմերը ՄԱԳՀ-ի քարտուղարության ղեկավարի «Գործադիր քարտուղար» անվանումը փոխարինեցին «Գլխավոր տնօրեն»-ով:

 

գ) Եթե ցանկացած այն մաքսային տարածքներից, որոնց առնչությամբ Պայմանավորվող կողմն ընդունել է սույն Համաձայնագիրը, ունի կամ ձեռք է բերում լիարժեք ինքնավարություն` իր արտաքին առևտրային հարաբերությունների վարման կամ սույն Համաձայնագրով նախատեսված այլ հարցերում, ապա այդ տարածքը համարվում է Պայմանավորվող կողմ պատասխանատու պայմանավորվող կողմի երաշխավորությամբ, ինչն արվում է վերոնշյալ փաստը հաստատող հայտարարությամբ:

6. Սույն Համաձայնագիրն այն ընդունող կառավարությունների միջև ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երեսուներորդ օրը, երբ ընդունման փաստաթղթերը Պայմանավորվող Կողմերի Գործադիր քարտուղարին ի պահ են տրվում «Ը» հավելվածում նշված կառավարությունների անունից, որոնց տարածքներին բաժին է ընկնում այդ կառավարությունների տարածքների արտաքին առևտրի 85 տոկոսը` հաշվված ըստ դրանում նշված տոկոսաչափերի կիրառելի սանդղակի: Յուրաքանչյուր այլ կառավարության ընդունման փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երեսուներորդ օրը, երբ այդ փաստաթուղթն ի պահ է տրվել:

7. Միավորված ազգերի կազմակերպությունը լիազորված է սույն Համաձայնագիրը գրանցելու` դրա ուժի մեջ մտնելուն պես:

 

ՀՈԴՎԱԾ 27
ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ՀԱՆՈՒՄ

 

Ցանկացած Պայմանավորվող կողմ ազատ է ցանկացած ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու կամ հանելու սույն Համաձայնագրին կցված ժամանակացանկում նշված ցանկացած զիջում, որի հետ կապված այդ Պայմանավորվող կողմը որոշում է, որ այն սկզբնապես բանակցվել էր մի որևէ կառավարության հետ, որը Պայմանավորվող կողմ չդարձավ կամ դադարեց այդպիսին լինելուց: Այդպիսի գործողություն ձեռնարկող Պայմանավորվող կողմը ծանուցում է Պայմանավորվող կողմերին և պահանջ ներկայացվելու դեպքում խորհրդակցում է այն Պայմանավորվող կողմերի հետ, որոնք էական շահագրգռություն ունեն խնդրո առարկա արտադրանքի մասով:

 

i

ՀՈԴՎԱԾ 28
ԺԱՄԱՆԱԿԱՑԱՆԿԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր երեքամյա ժամանակահատվածի առաջին օրը, ընդ որում` առաջին ժամանակահատվածն սկսվում է 1958 թ. հունվարի 1-ին (կամ ցանկացած այն այլ ժամանակահատվածի առաջին օրը, որը Պայմանավորվող կողմերը կարող են հատկանշել` հաշվարկված քվեների երկու երրորդ մեծամասնությամբ) Պայմանավորվող կողմը (սույն հոդվածում այսուհետև հիշատակվում է որպես «դիմող Պայմանավորվող կողմ») կարող է սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում ներառված որևէ զիջում փոփոխել կամ հանել` բանակցելով և համաձայնության գալով ցանկացած այն Պայմանավորվող կողմի հետ, որի հետ այդ զիջումը սկզբնապես բանակցվել էր, և ցանկացած այլ Պայմանավորվող կողմի հետ, որը Պայմանավորվող կողմերը որոշում են, որ մատակարարման հիմնական շահագրգռություն ունի (նախորդ երկու տեսակի Պայմանավորվող կողմերը` դիմող Պայմանավորվող կողմի հետ միասին սույն հոդվածում այսուհետև հիշատակվում են որպես «առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմեր»), խորհրդակցելով ցանկացած այլ Պայմանավորվող կողմի հետ, որը Պայմանավորվող կողմերը որոշում են, որ մատակարարման էական շահագրգռություն ունի այդ զիջման մասով:

2. Այդ բանակցություններն անցկացնելիս կամ համաձայնության գալիս, որոնք կարող են փոխհատուցողական կարգավորում ընդգրկել այլ արտադրանքների մասով, գործին առնչվող Պայմանավորվող կողմերը ձգտում են պահպանել փոխադարձ ու փոխշահավետ զիջումների այնպիսի ընդհանուր մակարդակ, որն առևտրի համար ավելի պակաս բարենպաստ չէ, քան այն մակարդակը, որը սույն Համաձայնագրով նախատեսված էր նախքան այդ բանակցությունները:

3. ա) Եթե առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն չի կարող ձեռքբերվել նախքան 1958 թ. հունվարի 1-ը կամ նախքան սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամանակահատվածի ավարտը, ապա այն Պայմանավորվող կողմը, որն առաջարկում է փոփոխել կամ հանել զիջումը, այնուամենայնիվ ազատ է այդ անել, և եթե այդպիսի գործողություն է կատարվում, ապա այդ դեպքում ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որի հետ այդ զիջումը սկզբնապես բանակցվել էր, ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որը 1-ին կետով որոշվել է, որ մատակարարման հիմնական շահագրգռություն ունի, և ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որը 1-ին կետով որոշվել է, որ էական շահագրգռություն ունի, ազատ են այդ գործողությունը ձեռնարկելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո, և հանման մասին գրավոր ծանուցումը Պայմանավորվող կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն օր անցնելուց հետո հանել դիմող Պայմանավորվող կողմի հետ սկզբնապես բանակցված էականորեն համարժեք զիջումներ:

բ) Եթե առաջնային շահագրգռվածությամբ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, սակայն որևէ այլ Պայմանավորվող կողմ, որը 1-ին կետով որոշվել է, որ էական շահագրգռվածություն ունի, բավարարված չէ, ապա այդ մյուս Պայմանավորվող կողմն ազատ է գործողությունն ըստ այդ համաձայնության ձեռնարկելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո, և հանման մասին գրավոր ծանուցումը Պայմանավորվող կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն օր անցնելուց հետո հանել դիմող Պայմանավորվող կողմի հետ սկզբնապես բանակցված էականորեն համարժեք զիջումներ:

4. Պայմանավորվող կողմերը կարող են ցանկացած ժամանակ, հատուկ հանգամանքներում Պայմանավորվող կողմին թույլատրել խորհրդակցություններ սկսել` սույն Համաձայնագրին կցված համապատասխան ժամանակացանկում ներառված զիջումը փոփոխելու կամ հանելու համար` հաշվի առնելով հետևյալ ընթացակարգերն ու պայմանները.

ա) Այդ բանակցությունները և դրա հետ կապված խորհրդակցություններն իրականացվում են համաձայն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների:

բ) Եթե բանակցությունների ժամանակ առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն է ձեռքբերվում, ապա կիրառվում են սույն հոդվածի 3«բ» կետի դրույթները:

գ) Եթե բանակցությունների ժամանակ առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում բանակցությունները թույլատրելուց հետո վաթսուն օրվա կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում, որը Պայմանավորվող կողմերը կարող են նախասահմանած լինել, ապա դիմող Պայմանավորվող կողմը կարող է հարցը ներկայացնել Պայմանավորվող կողմերին:

դ) Հարցը ներկայացվելուց հետո Պայմանավորվող կողմերը շտապ կարգով քննության են առնում հարցը և իրենց տեսակետները ներկայացնում են առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերին նպատակ ունենալով հարցը կարգավորելու: Եթե հարցը կարգավորվում է, ապա 3«բ» կետի դրույթները կիրառվում են այնպես, ինչպես կկիրառվեին առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն ձեռքբերվելու դեպքում: Եթե առաջնակարգ շահագրգռությամբ Պայմանավորվող կողմերի միջև հարցը չի կարգավորվում, ապա դիմող Պայմանավորվող կողմն ազատ է փոփոխելու կամ հանելու զիջումը, եթե Պայմանավորվող կողմերը չեն որոշում, որ դիմող Պայմանավորվող կողմը անհիմն կերպով բավարար փոխհատուցում չի առաջարկել: Եթե այդպիսի գործողություն է կատարվում, ապա ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որի հետ զիջումը սկզբնապես բանակցվել էր, ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որը 4«ա» կետով որոշվել է, որ մատակարարման հիմնական շահագրգռություն ունի, և ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որը 4«ա» կետով որոշվել է, որ էական շահագրգռություն ունի, ազատ են այդ գործողությունը ձեռնարկելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո, և հանման մասին գրավոր ծանուցումը Պայմանավորվող կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն օր անցնելուց հետո փոփոխել կամ հանել դիմող Պայմանավորվող կողմի հետ սկզբնապես բանակցված էականորեն համարժեք զիջումներ:

5. Նախքան 1958 թ. հունվարի 1-ը և նախքան 1-ին կետով նախատեսված ցանկացած ժամանակահատվածի վերջը Պայմանավորվող կողմը կարող է Պայմանավորվող կողմերին տեղեկացնելով` որոշել հաջորդ ժամանակահատվածի ընթացքում իրավունք վերապահել փոփոխելու համապատասխան ժամանակացանկը` համաձայն 1-3-րդ կետերի ընթացակարգերի: Եթե Պայմանավորվող կողմն այդպես է որոշում, ապա այլ Պայմանավորվող կողմերը այդ նույն ժամանակահատվածի ընթացքում իրավունք ունեն նույն ընթացակարգերի համաձայն փոփոխելու կամ հանելու այդ Պայմանավորվող կողմի հետ սկզբնապես բանակցված զիջումները:

 

ՀՈԴՎԱԾ 28BIS
ՄԱՔՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ մաքսային տուրքերը հաճախ լուրջ խոչընդոտ են առևտրի համար, ուստի միջազգային առևտրի ընդլայնման համար մեծապես կարևորվում են փոխադարձ ու փոխշահավետ բանակցությունները, որոնք ուղղված են ներմուծումների ու արտահանումների նկատմամբ կիրառվող մաքսերի ու այլ վճարների ընդհանուր մակարդակի էական կրճատմանը և, մասնավորապես, այնպիսի բարձր մաքսերի կրճատմանը, որոնք խոչընդոտում են նույնիսկ նվազագույն քանակներով ներմուծումը, և որոնք իրականացվում են պատշաճորեն հաշվի առնելով սույն Համաձայնագրի նպատակներն ու առանձին Պայմանավորվող կողմերի տարբեր կարիքները: Այդ պատճառով Պայմանավորվող կողմերը կարող են օժանդակել այդպիսի բանակցությունների ժամանակ առ ժամանակ անցկացումը:

2. ա) Սույն հոդվածի համաձայն բանակցությունները կարող են անցկացվել ընտրանքային արտադրանք առ արտադրանք հիմունքով կամ այնպիսի բազմակողմ ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչպիսիք կարող են ընդունել շահագրգիռ Պայմանավորվող կողմերը: Այդ բանակցությունները կարող են ուղղված լինել տուրքերի կրճատմանը, տուրքերի ամրագրմանը այդ պահին գոյություն ունեցող մակարդակների վրա կամ պարտավորությունների ստանձնմանն առ այն, որ արտադրանքների հատկանշված տեսակների նկատմամբ կիրառվող առանձին տուրքերը կամ միջին տուրքերը չեն անցնի հատկանշված մակարդակները: Ցածր տուրքերի բարձրացման դեմ ամրագրումը կամ տուրքից ազատված մոտեցումը սկզբունքորեն ընդունվում են որպես զիջում, որն արժեքով համարժեք է բարձր տուրքերի կրճատմանը:

բ) Պայմանավորվող կողմերն ընդունվում են, որ ընդհանրապես բազմակողմ բանակցությունների հաջողությունը կախված կլինի բոլոր այն Պայմանավորվող կողմերի մասնակցությունից, որոնք իրենց արտաքին առևտրի էական մասն իրականացնում են միմյանց հետ:

3. Բանակցություններն անցկացվում են այնպիսի հիմքով, որը բավարար հնարավորություն է ընձեռում, որպեսզի հաշվի առնվեն.

ա) առանձին Պայմանավորվող կողմերի ու արդյունաբերական առանձին ճյուղերի կարիքները,

բ) ավելի քիչ զարգացած երկրների կարիքները` իրենց տնտեսական զարգացման նպատակով մաքսային պաշտպանության ավելի ճկուն օգտագործման համար, և մաքսային հասույթների ապահովման նպատակներով այդ երկրների մաքսեր պահպանելու հատուկ կարիքները, և

գ) բոլոր այլ հանգամանքները, ներառյալ` շահագրգիռ Պայմանավորվող կողմերի` հարկային, զարգացման, ռազմավարական և այլ կարիքները:

 

ՀՈԴՎԱԾ 29
ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱՅԻ ԽԱՐՏԻԱՅԻՆ

 

1. Պայմանավորվող կողմերը հանձն են առնում իրենց գործադիր իշխանության ողջ չափով պահպանել Հավանայի խարտիայի (1-4 (ներառյալ) Գլուխների և 9-րդ Գլխի ընդհանուր սկզբունքները` մինչ իրենք կընդունեն այն համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգերի:

2. Սույն Համաձայնագրի 2-րդ Գլխի գործողությունը հետաձգվում է մինչև այն օրը, երբ Հավանայի խարտիան ուժի մեջ կմտնի:

3. Եթե 1949 թ. սեպտեմբերի 30-ին Հավանայի խարտիան ուժի մեջ մտած չլինի, ապա Պայմանավորվող կողմերը կհանդիպեն նախքան 1949 թ. դեկտեմբերի 31-ը, որպեսզի համաձայնության գան, թե արդյոք սույն Համաձայնագիրը պետք է փոփոխվի, լրացվի, թե պահպանվի:

4. Եթե որևէ ժամանակ Հավանայի խարտիան դադարի ուժի մեջ լինելուց, ապա Պայմանավորվող կողմերը պետք է դրանից հետո հնարավորին չափ շուտ գումարվեն, որպեսզի համաձայնության գան, թե արդյոք սույն Համաձայնագիրը պետք է փոփոխվի, լրացվի, թե պահպանվի: Մինչ այդ համաձայնությունը սույն Համաձայնագրի 2-րդ Գլուխը նորից ուժի մեջ է մտնում պայմանով, որ 2-րդ Գլխի 23-րդ հոդվածից բացի մյուս դրույթները փոխարինվում են այն ձևով, որով նրանք շարադրված էին Հավանայի խարտիայում` դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելով, և նաև այն պայմանով, որ որևէ Պայմանավորվող կողմ կապված չի լինի որևէ դրույթով, որով ինքը կապված չէր այն ժամանակ, երբ Հավանայի խարտիան դադարեց ուժի մեջ լինելուց:

5. Եթե որևէ Պայմանավորվող կողմ չէր ընդունել Հավանայի խարտիան այն օրը, երբ այն ուժի մեջ մտավ, ապա Պայմանավորվող կողմերը գումարվում են, որպեսզի համաձայնության գան, թե արդյոք սույն Համաձայնագիրը պետք է լրացվի կամ փոփոխվի, քանզի այն ազդում է այդ Պայմանավորվող կողմի ու այլ Պայմանավորվող կողմերի միջև հարաբերությունների վրա, և եթե այո, ապա ինչ ճանապարհով: Մինչ այդ համաձայնության ձեռքբերումն այդ Պայմանավորվող կողմի և այլ Պայմանավորվող կողմերի միջև շարունակում են կիրառվել սույն հոդվածի 2-րդ Գլխի դրույթները անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից:

6. Այն Պայմանավորվող կողմերը, որոնք Առևտրի միջազգային կազմակերպության Անդամներ են, վկայակոչում են սույն Համաձայնագրի դրույթները, որպեսզի կանխվի Հավանայի խարտիայի ցանկացած դրույթի գործողությունը: Սույն կետի հիմքում ընկած սկզբունքի կիրառումը որևէ Պայմանավորվող կողմի նկատմամբ, որը Առևտրի միջազգային կազմակերպության Անդամ չէ, ենթակա է սույն հոդվածի 5-րդ կետով ձեռքբերված համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 30
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխության կատարումը նախատեսված է սույն Համաձայնագրի որևէ այլ տեղում, սույն Համաձայնագրի I Գլխի կամ 29-րդ հոդվածի կամ սույն հոդվածի փոփոխություններն ուժի մեջ են մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի կողմից ընդունվելուց հետո, իսկ սույն Համաձայնագրի այլ փոփոխությունները` դրանք ընդունած Պայմանավորվող կողմերի առնչությամբ ուժի մեջ են մտնում Պայմանավորվող կողմերի երկու երրորդի կողմից ընդունվելուց հետո, և դրանից հետո` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար իր կողմից ընդունվելուց հետո:

2. Սույն Համաձայնագրի որևէ փոփոխությունն ընդունած` ցանկացած Պայմանավորվող կողմ ընդունման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ է տալիս այն ժամկետի ընթացքում, որը Պայմանավորվող կողմերը կարող են հատկանշել: Պայմանավորվող կողմերը կարող են որոշել, որ սույն հոդվածով ուժի մեջ մտած ցանկացած փոփոխություն այնպիսի բնույթ ունի, որ ցանկացած Պայմանավորվող կողմ, որն այն չի ընդունում Պայմանավորվող կողմերի հատկանշած ժամկետում, ազատ է դուրս գալու սույն Համաձայնագրից, կամ Պայմանավորվող կողմ մնալու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 31
ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

Առանց վնասելու 18-րդ հոդվածի 12-րդ կետի, 23-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, կամ կարող է դուրս գալ առանձին ցանկացած այն առանձին մաքսային տարածքի անունից, որի համար ինքը միջազգային պատասխանատվություն է կրում, և որն այդ ժամանակ լիարժեք ինքնավարություն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունների վարման կամ սույն Համաձայնագրով նախատեսված այլ հարցերում: Համաձայնագրից դուրս գալն ուժի մեջ է մտնում այն օրվանից վեց ամիս հետո, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ստացել է դուրս գալու մտադրության մասին գրավոր ծանուցումը:

 

ՀՈԴՎԱԾ 32
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐ

 

1. Հասկացվում է, որ սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմեր են այն կառավարությունները, որոնք Համաձայնագրի դրույթները կիրառում են համաձայն 26-րդ կամ 33-րդ հոդվածների կամ ժամանակավոր կիրառման արձանագրության:

2. Սույն Համաձայնագիրը 26-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ այն Պայմանավորվող կողմերը, որոնք սույն Համաձայնագիրն ընդունել են համաձայն 26-րդ հոդվածի 4-րդ կետի, կարող են որոշել, որ ցանկացած այն Պայմանավորվող կողմը, որը Համաձայնագիրն այդ կերպ չի ընդունել, դադարում է Պայմանավորվող կողմ լինելուց:

 

ՀՈԴՎԱԾ 33
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Որևէ կառավարություն, որը սույն Համաձայնագրի կողմ չէ, կամ որևէ կառավարություն, որը գործում է առանձին մաքսային տարածքի անունից, որը լիարժեք ինքնավարություն ունի իր արտաքին առևտրային հարաբերությունների վարման կամ սույն Համաձայնագրով նախատեսված այլ հարցերում, կարող է իր կամ այդ տարածքի անունից անդամակցել սույն Համաձայնագրին այն պայմաններով, որոնք պետք է համաձայնեցվեն այդ կառավարության և Պայմանավորվող կողմերի միջև: Պայմանավորվող կողմերի սույն կետին համապատասխան որոշումները կայացվում են երկու երրորդ մեծամասնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 34
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի հավելվածները սույն Համաձայնագրի անբաժանելի մաս են:

 

ՀՈԴՎԱԾ 35
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՉԿԻՐԱՌՎԵԼԸ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Սույն Համաձայնագիրը կամ, որպես այլընտրանք, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածը չի կիրառվում մեկ Պայմանավորվող կողմի և որևէ այլ Պայմանավորվող կողմի միջև, եթե.

ա) այդ երկու Պայմանավորվող կողմերը մաքսային բանակցություններ չեն վարել միմյանց հետ, և

բ) այդ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը նրանցից որևէ մեկի Պայմանավորվող կողմ դառնալու պահին չի համաձայնում այդ կիրառմանը:

2. Պայմանավորվող կողմերը կարող են ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով վերանայել սույն հոդվածի գործողությունը մասնավոր դեպքերում և տալ համապատասխան հանձնարարականներ:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 36
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը,

ա) վկայակոչելով, որ սույն Համաձայնագրի հիմնական նպատակները ներառում են կենսամակարդակի բարձրացումն ու բոլոր Պայմանավորվող կողմերի տնտեսությունների առաջընթաց զարգացումը, և հաշվի առնելով, որ այդ նպատակների իրագործումը հատկապես հրատապ է ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի համար,

բ) հաշվի առնելով, որ ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի` արտահանումից ստացվող եկամուտները կարող են կենսական դեր կատարել նրանց տնտեսական զարգացման մեջ, և որ այդ նպաստի չափը կախված է այն գներից, որ ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերը վճարում են կարևոր ներմուծումների համար, նրանց արտահանումների ծավալից և այդ արտահանումների դիմաց ստացվող գներից,

գ) նշելով, որ մեծ ճեղքվածք կա ավելի քիչ զարգացած երկրների և այլ երկրների կենսամակարդակների միջև,

դ) ընդունելով, որ առանձին և համատեղ գործողությունները էական են ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի տնտեսությունների զարգացմանը նպաստելու և այդ երկրներում կենսամակարդակի արագ աճի ապահովման համար,

ե) ընդունելով, որ միջազգային առևտուրը, որպես տնտեսական ու հասարակական առաջընթացի հասնելու միջոց, պետք է ղեկավարվի այնպիսի կանոններով և ընթացակարգերով, և այդ կանոններին ու ընթացակարգերին համապատասխան միջոցներով, որոնք համահունչ են սույն Համաձայնագրով սահմանված նպատակներին,

զ) նշելով, որ Պայմանավորվող կողմերը կարող են ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերին հնարավորություն տալ գործածելու իրենց առևտուրն ու զարգացումը խթանող հատուկ միջոցներ, համաձայնում են հետևյալի մասին:

2. Անհրաժեշտություն կա կայուն կերպով ընդլայնելու ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի` արտահանումից ստացվող եկամուտները:

3. Անհրաժեշտություն կա այնպիսի դրական աշխատանքներ կատարելու, որոնք ուղղված են ապահովելու, որ ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերն աճող միջազգային առևտրում երաշխավորված բաժին ունենան իրենց տնտեսական զարգացման կարիքներին համապատասխան:

4. Սահմանափակ թվով առաջնային արտադրանքների արտահանումից մեծ թվով ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի շարունակական կախվածության ներկա պարագայում անհրաժեշտ է այդ արտադրանքների համար դեպի համաշխարհային շուկաներ մուտքի ավելի բարենպաստ ու ընդունելի պայմաններ ապահովել ամենալայն հնարավորության չափով, և նպատակահարմարության դեպքում մշակել այնպիսի միջոցներ, որոնք կոչված են կայունացնելու և բարելավելու այդ արտադրանքների համաշխարհային շուկաների պայմանները, ներառյալ մասնավորապես այն միջոցները, որոնք կոչված են ապահովելու կայուն, արդար ու շահավետ գներ, այդպիսով թույլ տալով ընդլայնելու համաշխարհային առևտուրն ու պահանջարկը և այդ երկրների արտահանումից ստացվող իրական եկամուտների հարաշարժ ու կայուն աճ այնպես, որ նրանք ապահովվեն իրենց տնտեսական զարգացման համար անհրաժեշտ` ընդլայնվող միջոցներով:

5. Ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի տնտեսությունների արագ աճը կխթանվի նրանց տնտեսությունների կառուցվածքի բազմատեսակացմամբ և առաջնային արտադրանքների արտահանումից եղած չափազանց մեծ կախվածությունից խուսափելու միջոցով: Այդուհանդերձ անհրաժեշտ է ամենալայն հնարավորության չափով մեծացնել ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի համար ներկայումս կամ ապագայում արտահանման առումով հատուկ հետաքրքրություն ներկայացնող վերամշակված ու պատրաստված արտադրանքների բարենպաստ պայմաններով մուտքը դեպի շուկաներ:

6. Ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի արտահանումից ստացվող հասույթների և արտարժույթի այլ եկամուտների հարատև սակավության պատճառով կարևորվում են առևտրի և զարգացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության միջև փոխկապակցվածությունը: Այդուհանդերձ անհրաժեշտ է, որ սերտ ու շարունակական համագործակցություն լինի Պայմանավորվող կողմերի և միջազգային առաջատար կազմակերպությունների միջև այնպես, որ նրանք կարողանան առավել արդյունավետ կերպով նպաստել այն դժվարությունների թեթևացմանը, որոնք այդ ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերը կրում են իրենց տնտեսական զարգացման շահերից ելնելով:

7. Անհրաժեշտ է, որ համապատասխան համագործակցություն լինի Պայմանավորվող կողմերի, այլ միջկառավարական մարմինների և Միավորված ազգերի կազմակերպության մարմինների ու գործակալությունների միջև, որոնց գործունեությունը կապված է առևտրի և ավելի քիչ զարգացած երկրների տնտեսական զարգացման հետ:

8. Զարգացած Պայմանավորվող կողմերը փոխադարձություն չեն ակնկալում իրենց կողմից առևտրի բանակցություններում ստանձնված ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի առևտրի նկատմամբ մաքսերի ու այլ խոչընդոտների կրճատման կամ վերացման պարտավորությունների դիմաց:

9. Սույն սկզբունքների ու նպատակների իրագործման նպատակով միջոցների ընդունումը Պայմանավորվող կողմերի գիտակից ու նպատակաուղղված` առանձին ու համատեղ ջանքերի առարկան պետք է լինի:

 

ՀՈԴՎԱԾ 37
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարգացած Պայմանավորվող կողմերը առավելագույն հնարավորության չափով, այսինքն բացառությամբ այն դեպքերի, երբ անհաղթահարելի պատճառները, որոնք կարող են ներառել իրավական պատճառներ, անհնարին են դարձնում այդ անել, գործողության մեջ են դնում հետևյալ դրույթները.

ա) մեծ առաջնություն տալ այն արտադրանքների նկատմամբ կիրառվող խոչընդոտների կրճատմանը կամ վերացմանը, որոնք ներկայումս կամ ապագայում արտահանման առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի համար, ներառյալ` այն մաքսային տուրքերն ու այլ սահմանափակումները, որոնք անհիմն կերպով տարբերություն են դնում այդ արտադրանքների` առաջնային և վերամշակված ձևերի միջև,

բ) ձեռնպահ մնալ այն արտադրանքների նկատմամբ մաքսային տուրքեր կամ ներմուծման այլ խոչընդոտներ մտցնելուց կամ դրանց ընդգրկումը մեծացնելուց, որոնք ներկայումս կամ ապագայում արտահանման առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի համար,

գ) i) ձեռնպահ մնալ այնպիսի նոր ֆիսկալ միջոցներ մտցնելուց, և

ii) հարկային քաղաքականության ցանկացած կարգավորման ժամանակ մեծ առաջնություն տալ ֆիսկալ այն միջոցների կրճատմանը կամ վերացմանը,

որոնք զգալիորեն կխոչընդոտեին, կամ որոնք զգալիորեն խոչընդոտում են առաջնային այն արտադրանքների (հումքային կամ վերամշակված տեսքով) սպառման աճը, որոնք ամբողջապես կամ հիմնականում արտադրվել են ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի տարածքներում, և որոնք կիրառվում են հատկապես այդ արտադրանքների նկատմամբ:

2. ա) Երբ համարվում է, որ 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերի դրույթներից որևէ մեկը գործողության մեջ չի դրվել, ապա հարցը Պայմանավորվող կողմերին է ներկայացնում կամ համապատասխան դրույթները գործողության մեջ չդնող Պայմանավորվող կողմը, կամ որևէ այլ Պայմանավորվող կողմ:

բ) i) Պայմանավորվող կողմերը ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով և առանց վնաս հասցնելու որևէ երկկողմ խորհրդակցության, որը կարող է ձեռնարկված լինել, գործին առնչվող Պայմանավորվող կողմի և բոլոր շահագրգիռ Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցում են տվյալ հարցի վերաբերյալ նպատակ ունենալով հասնելու գործին առնչվող բոլոր Պայմանավորվող կողմերի համար գոհացուցիչ լուծումների, որպեսզի նպաստեն 36-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործմանը: Այդ խորհրդակցությունների ընթացքում քննության են առնվում այն պատճառները, որոնք նշվել են այն դեպքերում, երբ գործողության մեջ չեն դրվել 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերի դրույթները:

ii) Քանի որ որոշ դեպքերում առանձին Պայմանավորվող կողմերի կողմից 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերի դրույթները կարող են ավելի հեշտորեն իրականացվել, եթե գործողությունը կատարվում է այլ զարգացած Պայմանավորվող կողմերի հետ համատեղ, այդ խորհրդակցությունները անհրաժեշտության դեպքում կարող են ուղղված լինել դեպի այդ նպատակը:

iii) Պայմանավորվող կողմերի անցկացրած խորհրդակցությունը անհրաժեշտության դեպքում կարող է ուղղված լինել նաև համատեղ գործողության վերաբերյալ այնպիսի համաձայնության ձեռքբերմանը, որը կոչված է նպաստելու սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նպատակների իրագործմանը:

3. Զարգացած Պայմանավորվող կողմերը.

ա) այն դեպքերում, երբ որևէ կառավարություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանում է այն արտադրանքների մանրածախ գները, որոնք ամբողջությամբ կամ հիմնականում արտադրվել են ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի տարածքներում, գործադրում են բոլոր ջանքերը առևտրային շահույթների արդար մակարդակներ պահպանելու համար,

բ) գործուն կերպով դիտարկում են այլ միջոցների ընդունումը, որոնք կոչված են ավելի մեծ շրջանակներ նախատեսելու ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերից եկող ներմուծումների զարգացման համար, և այդ նպատակով համագործակցում են միջազգային համապատասխան գործողություններում,

գ) հատուկ ուշադրություն են դարձնում ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի շահերին, երբ դիտարկում են այնպիսի միջոցների կիրառում, որոնք սույն Համաձայնագրով թույլատրված են առանձին խնդիրների լուծման համար, և նախքան այդ միջոցներ կիրառելը, երբ դրանք կարող են ազդել այդ Պայմանավորվող կողմերի էական շահերին, ուսումնասիրում են կառուցողական միջոցառումների բոլոր հնարավորությունները:

4. Ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերը համաձայնում են 4-րդ Գլխի իրականացման համար համապատասխան գործողություններ ձեռնարկել հօգուտ ավելի քիչ զարգացած այլ Պայմանավորվող կողմերի առևտրի այնքանով, որքանով այդ գործողությունը համահունչ է իրենց զարգացման, ֆինանսական և առևտրային ներկա և ապագա կարիքներին հաշվի առնելով առևտրի անցյալի զարգացումները, ինչպես նաև ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի, որպես ամբողջություն, առևտրային շահերը:

5. 1-4-րդ կետերով սահմանված պարտավորություններն իրականացնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած այլ Պայմանավորվող կողմի կամ Պայմանավորվող կողմերի լիարժեք և շտապ հնարավորություն է ընձեռում ըստ սույն Համաձայնագրի սովորական ընթացակարգերի խորհրդակցություններ անցկացնել ցանկացած հարցի կամ բարդության վերաբերյալ, որ կարող է ծագել:

 

ՀՈԴՎԱԾ 38
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերը համատեղ համագործակցում են սույն Համաձայնագրի շրջանակներում և, ըստ անհրաժեշտության, ցանկացած այլ տեղ նպաստելու համար 36-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործմանը:

2. Պայմանավորվող կողմերը, մասնավորապես.

ա) անհրաժեշտության դեպքում, գործողություն են ձեռնարկում, ներառյալ` միջազգային պայմանավորվածությունների միջոցով կատարվող գործողությունները, որպեսզի ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող արտադրանքների համար դեպի համաշխարհային շուկաներ մուտքի ավելի բարելավված ու ընդունելի պայմաններ ապահովեն և մշակեն այնպիսի միջոցներ, որոնք կոչված են կայունացնելու և բարելավելու այդ արտադրանքների` համաշխարհային շուկաների պայմանները, ներառյալ` այն միջոցները, որոնք կոչված են ապահովելու կայուն, արդար ու շահավետ գներ այդ արտադրանքների արտահանումների համար,

բ) ձգտում են առևտրի և զարգացման քաղաքականության հարցերով համապատասխանաբար համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մարմինների ու գործակալությունների հետ, ներառյալ այն հաստատությունները, որոնք կարող են ստեղծվել Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի հանձնարարականների հիման վրա,

գ) համագործակցում են ավելի քիչ զարգացած առանձին Պայմանավորվող կողմերի զարգացման ծրագրերի ու քաղաքականության վերլուծության և առևտրի ու օգնության փոխհարաբերության ուսումնասիրման հարցում` նպատակ ունենալով մշակելու միջոցներ նպաստելու արտահանման կարողությունների զարգացմանը և դյուրացնելու այդ կերպ զարգացած արդյունաբերական ճյուղերի արտադրանքների մուտքը դեպի արտահանման շուկաներ, և այդ կապակցությամբ ձգտում են համագործակցել կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես այն կազմակերպությունների հետ, որոնք իրավազորություն ունեն տնտեսական զարգացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու, ավելի քիչ զարգացած առանձին Պայմանավորվող կողմերի երկրներում առևտրի և օգնությամբ փոխհարաբերության պարբերական ուսումնասիրությունների իրականացման հարցերում այն նպատակով, որ հստակորեն վերլուծվեն արտահանման կարողությունները, շուկայական հեռանկարները և այն հետագա քայլերը, որոնք կարող են պահանջվել,

դ) շարունակաբար վերաքննում են համաշխարհային առևտուրը` հատուկ ուշադրություն դարձնելով ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերի առևտրի աճի թափի վրա, և Պայմանավորվող կողմերին այնպիսի հանձնարարականներ են տալիս, ինչպիսիք տվյալ հանգամանքներում անհրաժեշտ կհամարվեն,

ե) տնտեսական զարգացման նպատակով առևտրի ընդլայնման հնարավոր եղանակներ որոնելիս համագործակցում են ազգային քաղաքականության ու կանոնակարգումների միջազգային ներդաշնակեցման ու կարգավորման միջոցով, արտադրության, փոխադրման ու շուկայահանման վրա ազդող տեխնիկական ու առևտրային ստանդարտների միջոցով, և արտահանման խթանման միջոցով, որը կատարվում է առևտրային տեղեկություններ մեծ հոսքի և շուկայի հետազոտումը զարգացնելու համար ստեղծվող միջոցներով,

զ) սահմանակարգային այնպիսի պայմանավորվածություններ են ձեռքբերում, որոնք կարող են անհրաժեշտ լինել 36-րդ հոդվածի նպատակներն իրականացնելու և սույն Գլխի դրույթը գործողության մեջ դնելու համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2«Ա» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կախյալ տարածքներ

Կանադա

Ավստրալիական միություն

Ավստրալիական միության կախյալ տարածքներ

Նոր Զելանդիա

Հարավային Աֆրիկայի միություն ներառյալ Հարավարևմտյան Աֆրիկան

Իռլանդիա

Հնդկաստան (1947 թ. ապրիլի 10-ի դրությամբ)

Նյուֆաունդլենդ

Հարավային Ռոդեզիա

Բիրմա

Ցեյլոն

 

Վերը թվարկված որոշ տարածքներ որոշ արտադրանքների համար ունեն երկու կամ ավելի գործող արտոնյալ դրույքաչափեր: Ցանկացած այդպիսի տարածք կարող է, համաձայնեցնելով մյուս այն Պայմանավորվող կողմերի հետ, որոնք այդ արտադրանքների` ազգերի առավել բարենպաստության դրույքաչափով հիմնական մատակարարողներ են, այդ արտոնյալ դրույքաչափերը փոխարինել մեկ արտոնյալ դրույքաչափով, որն ազգերի առավել բարենպաստության դրույքաչափով մատակարարողների համար ընդհանուր առմամբ ոչ պակաս բարենպաստ է, քան այդ փոխարինումից առաջ գործած արտոնությունները:

Մաքսային արտոնության համարժեք չափի սահմանումը, որով կփոխարինվի ներքին հարկի մասով արտոնության այն չափը, որը 1947 թ. ապրիլի 10-ին գոյություն ուներ բացառապես սույն Հավելվածի երկու կամ ավելի տարածքների միջև, կամ որով կփոխարինվեն քանակական արտոնյալ այն պայմանավորվածությունները, որոնք նկարագրված են ներքոշարադրյալ կետում, մաքսային արտոնության չափի մեծացում չի համարվում:

14-րդ հոդվածի 5«բ» կետում հիշատակված արտոնյալ պայմանավորվածություններ են նրանք, որ գոյություն են ունեցել Միացյալ Թագավորությունում 1947 թ. ապրիլի 10-ին` Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կառավարությունների հետ տավարի ու հորթի սառեցված մսի, ոչխարի ու գառի սառեցված մսի, խոզի սառեցված մսի և ապխտած մսի առնչությամբ կնքված պայմանագրային համաձայնագրերի համաձայն:

Առանց վնասելու 20-րդ հոդվածի «ը» ենթակետով196 ձեռնարկված որևէ գործողության մտադրությունն այն է, որ այդ պայմանավորվածությունները վերացվեն կամ փոխարինվեն մաքսային արտոնությունների, և որ այդ նպատակով գործին էականորեն առնչվող կամ գործում ընդգրկված երկրների միջև բանակցություններ տեղի կունենան հնարավորին չափ շուտ:

_____________________________________

196 Վավերական տեքստում սխալմամբ գրված է «գլուխ 1 «ը»»:

 

Նոր Զելանդիայում 1947 թ. ապրիլի 10-ի դրությամբ ժապավենների վարձակալության նկատմամբ գործող հարկը սույն Համաձայնագրի նպատակներով կդիտարկվի որպես մաքսային տուրք` համաձայն 1-ին հոդվածի: Նոր Զելանդիայում 1947 թ. ապրիլի 10-ի դրությամբ գործող ժապավենների քվոտան սույն Համաձայնագրի նպատակներով կդիտարկվի որպես էկրանային քվոտա համաձայն 4-րդ հոդվածի:

Վերոնշյալ ցանկում Հնդկաստանի և Պակիստանի դոմինիոնները չեն նշվել առանձին, քանզի նրանք որպես այդպիսիք գոյություն չունեին 1947 թ. ապրիլի 10-ի հիմնային օրը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2«Բ» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ֆրանսիա

Ֆրանսիական հասարակածային Աֆրիկա (Կոնգոյի պայմանագրային ավազանն ու այլ տարածքներ)

Ֆրանսիական արևմտյան Աֆրիկա

Ֆրանսիայի հովանավորության տակ գտնվող Կամերուն197

_______________________________

197 Մայր Ֆրանսիա և Ֆրանսիական միության տարածքներ ներմուծումների համար:

 

Սոմալիի Ֆրանսիական ափ ու կախյալ տարածքներ

Ֆրանսիական հաստատություններ Օվկիանիայում

Ֆրանսիական հաստատությունները Նոր Հերբիդներ կոնդոմինիումում

Հնդկաչինաստան

Մադագասկար և կախյալ տարածքներ

Մարոկկո (Ֆրանսիական գոտի)

Նոր Կալեդոնիա և կախյալ տարածքներ

Աեն Պիեռ և Միքելոն

Ֆրանսիայի հովանավորության տակ գտնվող Տոգո

Թունիս

 

ՀԱՎԵԼՎԱԾ Գ
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2 «Բ» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԲԵԼԳԻԱՅԻ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Բելգիայի և Լյուքսեմբուրգի տնտեսական միություն

Բելգիական Կոնգո

Ռուանդա ՈՒրունդի

Նիդերլանդներ

Նոր Գվինեա

Սուրինամ

Նիդերլանդական Անթիլյան կղզիներ

Ինդոնեզիայի Հանրապետություն

 

Միայն մաքսային միություն կազմող տարածքներ ներմուծումների համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Դ
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2«Բ» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ամերիկայի միացյալ նահանգներ (մաքսային տարածք)

Ամերիկայի միացյալ նահանգների կախյալ տարածքներ Ֆիլիպինյան Հանրապետություն

 

Մաքսային արտոնության համարժեք տարբերության սահմանումը, որով կփոխարինվի ներքին հարկի մասով արտոնության այն տարբերությունը, որը 1947 թ. ապրիլի 10-ին գոյություն ուներ բացառապես սույն Հավելվածի երկու կամ ավելի տարածքների միջև, մաքսային արտոնության տարբերության մեծացում չի համարվում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ե
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2«Բ» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ` ՉԻԼԻԻ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Այն արտոնությունները, որոնք բացառապես գործում են մի կողմից Չիլիի և մյուս կողմից.

1. Արգենտինայի

2. Բոլիվիայի

3. Պերուի

միջև:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Զ
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2«Բ» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՒ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Այն արտոնությունները, որոնք բացառապես գործում են մի կողմից Լիբանանա-Սիրիական մաքսային միության և մյուս կողմից.

1. Պաղեստինի

2. Տրանսհորդանանի

միջև:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Է
1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ198 ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

_________________________________

198 Վավերական տեքստում սխալմամբ գրված է «3-րդ կետում»:

 Ավստրալիա   1946 թ. հոկտեմբերի 15
Կանադա 1939 թ. հուլիսի 1
Ֆրանսիա 1939 թ. հունվարի 1
Լիբանանա-Սիրիական մաքսային միություն 1938 թ. նոյեմբերի 1
Հարավային Աֆրիկայի Միություն 1938 թ. հուլիսի 1
Հարավային Ռոդեզիա 1941 թ. մայիսի 1

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ (ՀԻՄՆՎԱԾ Է 1949-1953 ԹԹ. ՄԻՋԻՆԻ ՎՐԱ)

 

Եթե նախքան Գլխավոր համաձայնագրին Ճապոնիայի կառավարության անդամակցությունը ներկա Համաձայնագիրը ընդունված լինի այն Պայմանավորվող կողմերի կողմից, որոնց արտաքին առևտրին I Սյունակով բաժին է ընկնում 26-րդ հոդվածի 6-րդ կետով այդ առևտրի համար հատկանշված տոկոսաչափը, ապա I սյունակը կիրառելի է այդ կետի նպատակներով: Եթե ներկա Համաձայնագիրը ընդունված լինի նախքան Ճապոնիայի կառավարության անդամակցությունը, ապա այդ կետի նպատակներով կիրառելի կիրառվում է II սյունակը:

 

I սյունակ (Պայմանավորվող կողմեր` 1955թ. մարտի 1-ի դրությամբ) II սյունակ (Պայմանավորվող կողմեր` 1955թ. մարտի 1-ի դրությամբ, և Ճապոնիա))
Ավստրալիա 3.1 3.0
Ավստրիա 0.9 0.8
Բելգիա-Լյուքսեմբուրգ 4.3 4.2
Բրազիլիա 2.5 2.4
Բիրմա 0.3 0.3
Կանադա 6.7 6.5
Ցեյլոն 0.5 0.5
Չիլի 0.6 0.6
Կուբա 1.1 1.1
Չեխոսլովակիա 1.4 1.4
Դանիա 1.4 1.4
Դոմինիկյան Հանրապետություն 0.1 0.1
Ֆինլանդիա 1.0 1.0
Ֆրանսիա 8.7 8.5
Գերմանիա. Ֆեդերատիվ Հանրապետություն 5.3 5.2
Հունաստան 0.4 0.4
Հայիթի 0.1 0.1
Հնդկաստան 2.4 2.4
Ինդոնեզիա

1.3

1.3
Իտալիա 2.9 2.8
Նիդերլանդների Թագավորություն 4.7 4.6
Նոր Զելանդիա 1.0 1.0
Նիկարագուա 0.1 0.1
Նորվեգիա 1.1 1.1
Պակիստան 0.9 0.8
Պերու 0.4 0.4
Ռոդեզիա և Նյասալենդ 0.6 0.6
Շվեդիա 2.5 2.4
Թուրքիա 0.6 0.6
Հարավային Աֆրիկայի Միություն 1.8 1.8
Միացյալ Թագավորություն 20.3 19.8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 20.6 20.1
ՈՒրուգվայ 0.4 0.4
Ճապոնիա --- 2.3
100 100

 

Ծանոթություն. Սույն տոկոսաչափերը հաշվարկվել են` հաշվի առնելով բոլոր այն տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագիրը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ի լրումն 1-ին հոդվածի

 

Կետ 1

 

1-ին հոդվածի 1-ի կետում ներառված պարտավորությունները (հղում կատարելով 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերին) և 2-րդ հոդվածի 2«բ» կետում ներառված պարտավորությունները (հղում կատարելով 6-րդ հոդվածին) ժամանակավոր կիրառման արձանագրության նպատակներով համարվում է, որ ընկնում են 2-րդ Գլխի շրջանակների մեջ:

Անմիջապես վերևի կետում և 1-ին հոդվածի 1-ին կետում արված խաչաձև հղումը 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերին կիրառվում են միայն այն բանից հետո, երբ 3-րդ հոդվածը փոփոխված լինի` Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի 2-րդ Գլխի և 26-րդ հոդվածի փոփոխման մասին 1948 թ. սեպտեմբերի 14-ի արձանագրությամբ նախատեսված փոփոխությունն ուժի մեջ մտնելու միջոցով199:

__________________________________________

199 Արձանագրությունն ուժի մեջ է մտել 1948թ. դեկտեմբերի 14-ին

 

Կետ 4

 

«Արտոնության չափ» հասկացությունը նշանակում է նման արտադրանքների նկատմամբ կիրառվող` ազգերի առավել բարենպաստության դրույքաչափի և արտոնյալ դրույքաչափի բացարձակ տարբերությունը և ոչ թե այդ դրույքաչափերի միջև համամասնական հարաբերությունը: Օրինակ`

1) եթե ազգերի առավել բարենպաստության արժեքային (ադվալորային) դրույքաչափը 36 տոկոս է, իսկ արտոնյալ արժեքային դրույքաչափը` 24 տոկոս, ապա արտոնության չափը կլինի արժեքային 12 տոկոս և ոչ թե ազգերի առավել բարենպաստության դրույքաչափի մեկ երրորդը,

2) եթե ազգերի առավել բարենպաստության արժեքային (ադվալորային) դրույքաչափը 36 տոկոս է, իսկ արտոնյալ արժեքային դրույքաչափը արտահայտվում է որպես ազգերի առավել բարենպաստության երկու երրորդը, ապա արտոնության չափը կլինի արժեքային 12 տոկոս,

3) եթե ազգերի առավել բարենպաստության դրույքաչափը մեկ կիլոգրամի համար 2 ֆրանկ է, իսկ արտոնյալ դրույքաչափը` մեկ կիլոգրամի համար 1.5 ֆրանկ, ապա արտոնության չափը կլինի 0.5 ֆրանկ` մեկ կիլոգրամի համար:

Հետևյալ տեսակի մաքսային գործողությունները, որոնք ձեռնարկվում են համաձայն սահմանված միասնական ընթացակարգերի, չեն հակասում արտոնության չափի ընդհանուր ամրագրմանը.

i) Ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային դասակարգման կամ տուրքի դրույքաչափի վերակիրառումն այն դեպքերում, երբ այդ դասակարգման կամ դրույքաչափի կիրառումն այդ արտադրանքի նկատմամբ ժամանակավորապես կասեցվել էր կամ չէր գործում 1947 թ. ապրիլի 10-ին:

ii) Առանձին արտադրանքի դասակարգումը մաքսային որևէ հոդվածի տակ, որն այլ է, քան այն հոդվածը, որի տակ այդ արտադրանքի ներմուծումները դասակարգվում էին 1947 թ. ապրիլի 10-ին, այն դեպքերում, երբ մաքսային օրենքով հստակորեն սահմանվում է, որ այդ արտադրանքը կարող է դասակարգվել մեկից ավելի մաքսային հոդվածի տակ:

 

Ի լրումն 2-րդ հոդվածի

 

Կետ 2 «ա»

 

2-րդ հոդվածի 2«ա» կետում արված խաչաձև հղումը 3-րդ հոդվածի 2-րդ կետին կիրառվում են միայն այն բանից հետո, երբ 3-րդ հոդվածը փոփոխված լինի` Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի 2-րդ Գլխի և 26-րդ հոդվածի փոփոխման մասին 1948 թ. սեպտեմբերի 14-ի արձանագրությամբ նախատեսված փոփոխությունն ուժի մեջ մտնելու միջոցով200:

__________________________________

200 Արձանագրությունն ուժի մեջ է մտել 1948 թ. դեկտեմբերի 14-ին:

 

Կետ 2 «բ»

 

Տես 1-ին հոդվածի 1-ին կետին վերաբերող ծանոթագրությունը:

 

Կետ 4

 

Բացառությամբ այն բանի, որը համաձայնեցվել է զիջումը սկզբնապես բանակցած Պայմանավորվող կողմերի միջև, սույն կետի դրույթները կկիրառվեն` հաշվի առնելով Հավանայի խարտիայի 31-րդ հոդվածի դրույթները:

 

Ի լրումն 3-րդ հոդվածի

 

1-ին կետում հիշատակված տեսակի ցանկացած ներքին հարկ կամ ներքին այլ վճար, կամ ցանկացած օրենք, կանոնակարգ կամ պահանջ, որը կիրառվում է ներմուծվող արտադրանքի և տեղական նման արտադրանքի նկատմամբ, և որը ներմուծվող արտադրանքի դեպքում գանձվում կամ կիրարկվում է ներմուծման ժամանակ կամ ներմուծման կետում, այնուամենայնիվ պետք է դիտարկվի որպես 1-ին կետում հիշատակված տեսակի ներքին հարկ կամ ներքին այլ վճար, կամ օրենք, կանոնակարգ կամ պահանջ, և համապատասխանաբար ենթակա է 3-րդ հոդվածի դրույթներին:

 

Կետ 1

 

1-ին կետի կիրառումը այն ներքին հարկերի նկատմամբ, որոնք դրվում են Պայմանավորվող կողմի տարածքում եղած տեղական կառավարությունների կամ իշխանությունների կողմից, ենթակա է 24-րդ հոդվածի վերջին կետի դրույթներին: Նշված` վերջին կետում եղած «խելամիտ միջոցներ» հասկացությամբ չի պահանջվում, որ, օրինակ` չեղյալ համարել ազգային այն օրենսդրությունը, որով տեղական կառավարություններին թույլատրվում է ներքին հարկեր կիրառել, որոնք, չնայած այն բանին, որ տեխնիկապես չեն համապատասխանում 3-րդ հոդվածի տառին, սակայն փաստացիորեն համապատասխանում են դրա ոգուն, եթե այդ չեղյալ հայտարարելը լուրջ ֆինանսական դժվարություններ կստեղծի տեղական կառավարությունների կամ իշխանությունների համար: Տեղական կառավարությունների կամ իշխանությունների կողմից կիրառվող այն հարկման հետ կապված, որն անհամապատասխան է 3-րդ հոդվածի և տառին, և ոգուն, «խելամիտ միջոցներ» հասկացությունը Պայմանավորվող կողմին թույլ է տալիս անհամապատասխան հարկումը վերացնելու աստիճանաբար` անցումային ժամանակաշրջանի ընթացքում, եթե կտրուկ գործողությունը կարող է վարչական և ֆինանսական լուրջ դժվարություններ ստեղծել:

 

Կետ 2

 

Այն հարկը, որը համապատասխանում է 2-րդ կետի առաջին նախադասությանը, համարվում է, որ երկրորդ նախադասության դրույթներին չի համապատասխանում միայն այն դեպքերում, երբ առկա է մրցակցություն մի կողմից հարկվող արտադրանքի, իսկ մյուս կողմից ուղղակիորեն մրցակից կամ փոխարինելի այն արտադրանքի միջև, որը հարկվում է ոչ համանման կերպով:

 

Կետ 5

 

Այն կանոնակարգերը, որոնք համապատասխանում են 5-րդ կետի առաջին նախադասության դրույթներին, երկրորդ նախադասության դրույթներին հակասող են համարվում այն դեպքերում, երբ կանոնակարգերին ենթակա բոլոր արտադրանքները էական քանակներով արտադրվում են տեղում: Կանոնակարգը չի կարող արդարացվել որպես երկրորդ նախադասության դրույթներին համապատասխանող այն հիմքի վրա, որ այն համամասնությունը կամ չափը, որը բաժին է ընկնում կանոնակարգման ենթակա արտադրանքներից յուրաքանչյուրին, արդար հարաբերություն է ապահովում ներմուծվող և տեղական արտադրանքների միջև:

 

Ի լրումն 5-րդ հոդվածի

 

Կետ 5

 

Փոխադրման վճարների հետ կապված` 5-րդ կետում շարադրված սկզբունքը վերաբերում է այն նման արտադրանքներին, որոնք փոխադրվում են նույն ճանապարհով նույն պայմաններով:

 

Ի լրումն 6-րդ հոդվածի

 

Կետ 1

 

1. Փոխկապակցված ընկերությունների կողմից կատարվող թաքնված գնագցումը (այսինքն` ներմուծողի կողմից վաճառքը ավելի ցածր գնով, քան այն համապատասխան գինն է, որը հայտարարագրել է այն արտահանողը, որի հետ ներմուծողը փոխկապակցված է, և նաև ավելի ցածր գնով, քան արտահանող երկրում եղած գինն է) գնագցման տեսակ է, որի առնչությամբ գնագցման չափը կարող է հաշվարկվել հիմնվելով այն գնի վրա, որով ներմուծողը վերավաճառում է ապրանքները:

2. Ընդունվում է, որ այն դեպքում, երբ ներմուծումները գալիս են այնպիսի երկրից, որն իր առևտրում ամբողջական կամ գրեթե ամբողջական մենաշնորհ ունի, և որտեղ բոլոր ներքին գները ամրագրվում են պետության կողմից, հատուկ դժվարություններ կարող են լինել 1-ին կետի նպատակներով գների համեմատելիության որոշման հարցում, և այդ դեպքերում ներմուծող Պայմանավորվող կողմերը կարող են անհրաժեշտ համարել հաշվի առնելու այն հնարավորությունը, որ այդպիսի երկրում եղած ներքին գների հետ ճշգրիտ համեմատությունը միշտ չէ, որ նպատակահարմար կարող է լինել:

 

2-րդ և 3-րդ կետեր

 

1. Ինչպես և մաքսային վարչարարության շատ այլ դեպքերում, Պայմանավորվող կողմը կարող է հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման համար պատշաճ երաշխիք (պարտատոմս կամ կանխիկ ավանդ) պահանջել, քանի դեռ փաստերի վերջնական որոշում չի կատարվել` գնագցման կամ լրավճարման վերաբերյալ կասկած լինելու ցանկացած դեպքում:

2. Տարադրամի բազմակի փոխարժեքի գործելակերպերը կարող են որոշ հանգամանքներում արտահանման լրավճարում հանդիսանալ, որի դեմ կարող են փոխհատուցման տուրքեր կիրառվել 3-րդ կետի համաձայն, կամ երկրի տարադրամի մասնակի արժեզրկման միջոցով կատարվող գնագցման տեսակ հանդիսանալ, որի դեմ կարող են գործողություններ ձեռնարկվել 2-րդ կետի համաձայն: «Տարադրամի բազմակի փոխարժեքի գործելակերպը» նշանակում է գործելակերպ, որը վարում կամ թույլատրում է կառավարությունը:

 

Կետ 6 «բ»

 

Սույն կետի դրույթների համաձայն ազատումները շնորհվում են միայն այն Պայմանավորվող կողմի պահանջով, որն առաջարկում է հակագնագցման կամ փոխհատուցման տուրք գանձել:

 

Ի լրումն 7-րդ հոդվածի

 

Կետ 1

 

«Կամ այլ վճարներ» արտահայտությունը չպետք է դիտարկվի, թե ներառում է ներքին հարկերը կամ համարժեք վճարները, որոնք կիրառվում են ներմուծված արտադրանքների նկատմամբ կամ դրանց առնչությամբ:

 

Կետ 2

 

1. 7-րդ հոդվածի հետ համահունչ կլիներ ենթադրելը, որ «փաստացի արժեքը» կարող է ներկայացվել ապրանքագրում նշված գնով` դրան գումարած օրինական ծախքերի համար կատարված` ցանկացած չներառված այն վճարները, որոնք «փաստացի արժեքի» պատշաճ տարր են, և գումարած ցանկացած արտասովոր զեղչ կամ սովորական մրցակցային գնից այլ նվազեցում:

2. 7-րդ հոդվածի 2«բ» կետի հետ համահունչ կլիներ այն, որ Պայմանավորվող կողմը մեկնաբաներ, որ «սովորական առևտրային գործառույթների ընթացքում... լիարժեք մրցակցային պայմանների ներքո» արտահայտությունը բացառում է ցանկացած գործարք, որում գնորդն ու վաճառողը միմյանցից անկախ չեն, և որում գինը միակ նկատառումը չէ:

3. «Լիարժեք մրցակցային պայմաններ» օրինաչափությունը Պայմանավորվող կողմին թույլ է տալիս դիտարկումից բացառելու այն գները, որոնք ներառում են միայն բացառիկ գործակալներին տրվող հատուկ զեղչեր:

4. Ենթակետեր «ա»-ի և «բ»-ի շարադրանքը Պայմանավորվող կողմին թույլ է տալիս մաքսային նպատակներով արժեք որոշել միատեսակորեն` հիմնվելով կամ

1) ներմուծվող ապրանքի` առանձին արտահանողի գների վրա, կամ

2) նման ապրանքի գնի ընդհանուր մակարդակի վրա:

 

Ի լրումն 8-րդ հոդվածի

 

1. Չնայած այն բանին, որ 8-րդ հոդվածը չի կարգավորում բազմակի փոխարժեքների օգտագործումը որպես այդպիսին, 1-ին և 4-րդ կետերով դատապարտվում է արժութային հարկերի կամ վճարների օգտագործումը որպես տարադրամի բազմակի փոխարժեքի գործելակերպի կիրառման միջոց: Եթե այնուամենայնիվ Պայմանավորվող կողմը Արժույթի միջազգային հիմնադրամի հավանությամբ վճարային հաշվեկշռի նպատակներով բազմակի տարադրամի արժութային վճարներ է օգտագործում, ապա 15-րդ հոդվածի 9«ա» կետը լիովին պաշտպանում է նրա դիրքը:

2. 1-ին կետի հետ համահունչ կլիներ այն, որ մի Պայմանավորվող կողմի տարածքից մեկ այլ Պայմանավորվող կողմի տարածք արտադրանքների ներմուծման ժամանակ ծագման հավաստագրերի թողարկում պահանջվեր միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Ի լրումն 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների

 

11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներում «ներմուծման սահմանափակումներ» և «արտահանման սահմանափակումներ» հասկացությունները ներառում են այն սահմանափակումները, որոնք իրականացվում են պետական առևտրային գործունեության միջոցով:

 

Ի լրումն 11-րդ հոդվածի

 

Կետ 2 «գ»

 

Սույն կետում նշված «ցանկացած տեսքով» հասկացությունն ընդգրկում է այն նույն արտադրանքները, երբ դրանք վերամշակման վաղ փուլում են ու դեռ շուտ փչացող են, որոնք ուղղակիորեն մրցում են թարմ արտադրանքի հետ և եթե ազատորեն ներմուծվեն, ապա թարմ արտադրանքի վրա դրված սահմանափակումն անարդյունավետ կդարձնեն:

 

Կետ 2. վերջին նախադասություն

 

«Առանձնահատուկ գործոններ» արտահայտությունը ներառում է արտադրողական արդյունավետության հարաբերական փոփոխությունները ներքին և օտարերկրյա արտադրողների կամ օտարերկրյա տարբեր արտադրողների միջև, բայց ոչ այն փոփոխությունները, որոնք արհեստականորեն ստեղծվում են սույն Համաձայնագրով չթույլատրվող միջոցներով:

 

Ի լրումն 12-րդ հոդվածի

 

Սույն հոդվածի համաձայն ցանկացած խորհրդակցության անցկացման ժամանակ Պայմանավորվող կողմերը խիստ գաղտնիություն են ապահովում:

 

Կետ 3 «գ» «i»

 

Սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմերը ձգտում են խուսափել այն ապրանքների արտահանումները լրջորեն սահմանափակելուց, որոնցից մեծապես կախված է Պայմանավորվող կողմի տնտեսությունը:

 

Կետ 4 «բ»

 

Համաձայնեցված է, որ այդ օրն ընկնում է սույն Համաձայնագրի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց (որը գործողության մեջ է դրվում սույն Համաձայնագրի Ներածությունը և 2-րդ ու 3-րդ Գլուխները փոփոխող արձանագրության միջոցով) հետո իննսունօրյա ժամանակահատվածի մեջ: Այնուամենայնիվ Պայմանավորվող կողմերը կարող են ավելի ուշ ժամկետ սահմանել, եթե գտնեն, որ նախատեսված ժամանակում պայմանները հարմար չեն սույն ենթակետի կիրառման համար, ընդ որում, այդ ժամկետը չպետք է ավելի լինի երեսուն օրվանից` հաշված այն ժամանակից, երբ 8-րդ հոդվածի պարտավորությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածների 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժինները կիրառելի են դառնում Հիմնադրամի անդամ այն Պայմանավորվող կողմերի համար, որոնց համակցված արտաքին առևտուրը բոլոր Պայմանավորվող կողմերի ընդհանուր արտաքին առևտրի առնվազն հիսուն տոկոսն է:

 

Կետ 4 «ե»

 

Համաձայնեցված է, որ 4«ե» կետով որևէ նոր չափանիշ չի ավելացվում վճարային հաշվեկշռի պատճառով քանակական սահմանափակումների կիրառման ու պահպանման համար: Այն միայն նպատակ ունի ապահովելու, որ լիարժեքորեն հաշվի կառնվեն բոլոր այն արտաքին գործոնները, ինչպիսիք են առևտրապայմանների փոփոխությունները, քանակական սահմանափակումները, չափազանց բարձր մաքսերը և լրավճարները, որոնք կարող են խորացնելիս լինել սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմի վճարային հաշվեկշռի դժվարությունները:

 

Ի լրումն 13-րդ հոդվածի

 

Կետ 2 «դ»

 

«Առևտրային նկատառումները» որպես քվոտաների բաշխման կանոն չեն նշվել, քանզի համարվել է, որ դրա կիրառումը կառավարման մարմինների կողմից միշտ չէ, որ կարող է հնարավոր լինել: Ավելին, այն դեպքերում երբ դա հնարավոր է, Պայմանավորվող կողմը կարող է համաձայնություն ձեռք բերելու գործընթացում այդ նկատառումները կիրառել 2-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան:

 

Կետ 4

 

Տես 11-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին ենթակետի վերաբերող ծանոթագրությունը «առանձնահատուկ գործոնների» մասին:

 

Ի լրումն 14-րդ հոդվածի

 

Կետ 1

 

Սույն կետի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, որ Պայմանավորվող կողմերին խանգարում են 12-րդ հոդվածի 4-րդ կետով և 18-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված խորհրդակցությունների ժամանակ լիովին հաշվի առնել ներմուծման սահմանափակումների ոլորտում կատարվող խտրականության բնույթը, ազդեցություններն ու պատճառները:

 

Կետ 2

 

2-րդ կետում նշված իրավիճակներից մեկն այն է, երբ Պայմանավորվող կողմը պահում է ընթացիկ գործարքների արդյունքում ստացվող մնացորդները, որոնք նա գտնում է, որ չի կարող օգտագործել առանց խտրական միջոցի կիրառման:

 

Ի լրումն 15-րդ հոդվածի

 

Կետ 4

 

«Խափանում» բառը կոչված է նշելու, որ, օրինակ սույն Համաձայնագրի որևէ հոդվածի տառի խախտումն արտարժույթին վերաբերող գործողությամբ չի դիտարկվում որպես այդ հոդվածի խախտում, եթե գործնականում հոդվածի նպատակից նկատելի շեղում չկա: Այսպիսով, այն Պայմանավորվող կողմը, որը որպես իր Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին համապատասխան իրականացվող արտարժույթի վերահսկման մաս պահանջում է, որ իր արտահանումների դիմաց վճարումները ստացվեն իր սեփական տարադրամով կամ Արժույթի միջազգային հիմնադրամի մեկ կամ ավելի անդամների տարադրամով, այդ պատճառով չի համարվելու, որ հակասում է 11-րդ հոդվածին կամ 13-րդ հոդվածին: Մեկ այլ օրինակ է այն, երբ Պայմանավորվող կողմը ներմուծման լիցենզիայի վրա նշում է այն երկիրը, որտեղից ապրանքները կարող են ներմուծվել, ոչ թե իր ներմուծման լիցենզավորման համակարգում խտրականության լրացուցիչ տարր մտցնելու համար, այլ արտարժույթի թույլատրելի վերահսկում իրականացնելու համար:

 

Ի լրումն 16-րդ հոդվածի

 

Արտահանվող արտադրանքի ազատումն այն տուրքերից կամ հարկերից, որոնք ծագում են, երբ նման արտադրանքը նախատեսված է ներքին սպառման համար, կամ այդ տուրքերի կամ հարկերի ներումը, որն ավելին չէ, քան վճարվածը, լրավճար չեն համարվում:

 

Մաս Բ

 

1. «Բ» Մասը ոչնչով չի արգելում Պայմանավորվող կողմերին բազմակի փոխարժեքներ օգտագործելու Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին համապատասխան կերպով:

2. «Բ» Մասի նպատակներով` «առաջնային արտադրանքը» հասկացվում է որպես գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ ձկնորսության ցանկացած արտադրանք կամ ցանկացած հանքային նյութ իր բնական տեսքով կամ այնպիսի վերամշակմամբ, որը սովորաբար պահանջվում է դրանք` միջազգային առևտրում էական ծավալով շուկայահանելու համար:

 

Կետ 3

 

1. Այն փաստը, որ Պայմանավորվող կողմը խնդրո առարկա արտադրանք չի արտահանել նախորդ հատկանշական ժամանակահատվածի ընթացքում, ինքնին չի խոչընդոտում, որ այդ Պայմանավորվող կողմը հաստատի տվյալ արտադրանքի առևտրում բաժին ստանալու իր իրավունքը:

2. Ներքին գների կամ առաջնային արտադրանքի ներքին արտադրողների կողմից ստացվող հատույցի կայունացման (անկախ արտահանման գների տեղաշարժերից) համակարգը, որը որոշ դեպքերում հանգեցնում է արտահանման համար արտադրանքի վաճառքին այնպիսի գնով, որը ցածր է, քան ներքին շուկայում նման արտադրանքի դիմաց գնորդներից գանձվող համեմատելի գինը, չի համարվում, թե 3-րդ կետի իմաստով արտահանման լրավճարում է, եթե Պայմանավորվող կողմերը որոշում են, որ.

ա) համակարգը հանգեցրել է նաև կամ այնպես է նախատեսված, որ հանգեցնի արտահանման համար արտադրանքի վաճառքին այնպիսի գնով, որը բարձր է, քան ներքին շուկայում նման արտադրանքի դիմաց գնորդներից գանձվող համեմատելի գինը, և

բ) համակարգն այնպես է գործում կամ նախատեսված է, որ այնպես գործի, արտադրության արդյունավետ կանոնակարգման կամ այլ պատճառով, որ անհիմն կերպով չխթանի արտահանումները կամ այլ կերպ լրջորեն չսահմանափակի այլ Պայմանավորվող կողմերի շահերը:

Անկախ Պայմանավորվող կողմերի որոշածից այդպիսի համակարգով կատարվող գործողությունները ենթակա են 3-րդ կետի դրույթներին, եթե դրանք ամբողջապես կամ մասնակիորեն դրամավորվում են կառավարության միջոցներից, ի լրումն այն միջոցների, որոնք տվյալ արտադրանքի կապակցությամբ հավաքվել են արտադրողներից:

 

Կետ 4

 

4-րդ կետի նպատակն այն է, որ Պայմանավորվող կողմերը պետք է ձգտեն մինչև 1957 թ. վերջը համաձայնություն ձեռք բերել վերացնելու բոլոր մնացող լրավճարները սկսած 1958 թ. հունվարի 1-ից, կամ, եթե դա չի հաջողվում, ապա համաձայնություն ձեռք բերել անփոփոխ վիճակը երկարացնելու մինչև դրանից հետո այն ամենաշուտ օրը, երբ նրանք կարող են ակնկալել, որ այդպիսի համաձայնության ձեռք կբերվի:

 

Ի լրումն 17-րդ հոդվածի

 

Կետ 1

 

Շուկայավարման այն խորհուրդների գործունեությունը, որոնց ստեղծել են Պայմանավորվող կողմերը, և որոնք ընդգրկված են գնումների կամ վաճառքի մեջ, ենթակա են «ա» և «բ» ենթակետերի դրույթներին:

Շուկայավարման այն խորհուրդների գործունեությունը, որոնց ստեղծել են Պայմանավորվող կողմերը, և որոնք ընդգրկված չեն գնումների կամ վաճառքի մեջ, բայց որոնք մասնավոր առևտուրն ընդգրկող կանոնակարգեր են սահմանում, ղեկավարվում են սույն Համաձայնագրի համապատասխան հոդվածներով:

Պետական ընկերության կողմից տարբեր շուկաներում արտադրանքի իր վաճառքների դիմաց տարբեր գներ գանձելը չի արգելվում սույն հոդվածով, եթե այդ տարբեր գները գանձվում են առևտրային նպատակներով բավարարելու համար արտահանման շուկաներում եղած առաջարկի ու պահանջարկի պայմանները:

 

Կետ 1 «ա»

 

Կառավարության այն միջոցները, որոնք կիրառվում են որակի ստանդարտների և արտաքին առևտրի արդյունավետությունը երաշխավորելու համար, կամ այն արտոնությունները, որոնք շնորհվում են ազգային բնական պաշարների հետազոտման համար, բայց որոնք կառավարությանն իրավունք չեն տալիս վերահսկելու խնդրո առարկա ընկերության առևտրային գործունեությունը, «բացառիկ կամ հատուկ արտոնություն» չեն:

 

Կետ 1 «բ»

 

«Շաղկապված փոխատվություն» ստացող երկիրն ազատ է այդ փոխատվությունը հաշվի առնելու որպես «առևտրային նկատառում», երբ արտերկրում կատարում է պահանջվող գնումները:

 

Կետ 2

 

«Ապրանքներ» հասկացությունը սահմանափակվում է արտադրանքներով, ինչպես դա հասկացվում է առևտրային գործելակերպում, և չի ներառում ծառայությունների գնումը կամ վաճառքը:

 

Կետ 3

 

Բանակցությունները, որ Պայմանավորվող կողմերը համաձայնում են անցկացնել սույն կետով, կարող են ուղղվել ներմուծումների ու արտահանումների նկատմամբ կիրառվող տուրքերի և այլ վճարների կրճատմանը կամ սույն Համաձայնագրի հետ համահունչ որևէ այլ փոխադարձ գոհացուցիչ պայմանավորվածության ձեռքբերմանը: (Տես II հոդվածի 4-րդ կետն ու այդ կետի ծանոթագրությունը:)

 

Կետ 4 «բ»

 

Սույն կետում նշված «ներմուծման վրադիր» հասկացությունը ներկայացնում է այն չափը, որով ներմուծվող արտադրանքի դիմաց ներմուծման մենաշնորհի կողմից գանձվող գինը (առանց ներքին հարկերի (3-րդ հոդվածի իմաստով), փոխադրման, բաշխման և գնման, վաճառքի կամ հետագա վերամշակման հետ կապված այլ ծախսերի և շահույթի խելամիտ չափի) գերազանցում է առբերված ծախքը:

 

Ի լրումն 18-րդ հոդվածի

 

Սույն հոդվածի համաձայն ծագած ցանկացած հարցի առնչությամբ Պայմանավորվող կողմերն ու գործին առնչվող Պայմանավորվող կողմերը խիստ գաղտնիություն են ապահովում:

 

1-ին և 4-րդ կետեր

 

1. Պայմանավորվող կողմերը, երբ դիտարկում են, թե արդյոք որևէ Պայմանավորվող կողմի տնտեսությունը «կարող է միայն ցածր կենսամակարդակ ապահովել», հաշվի են առնում այդ տնտեսության սովորական վիճակը և իրենց եզրակացությունը չեն հիմնում բացառիկ հանգամանքների վրա, ինչպիսիք են նրանք, որոնք կարող են առաջանալ այդ Պայմանավորվող կողմի հիմնական արտադրանքի կամ արտադրանքների համար բացառիկորեն բարենպաստ պայմանների ժամանակավոր գոյության արդյունքում:

2. «Զարգացման վաղ փուլում» արտահայտությունը կիրառվում է ոչ միայն այն Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք հենց նոր են սկսել իրենց տնտեսական զարգացումը, այլ նաև այն Պայմանավորվող կողմերի, որոնց տնտեսությունները արդյունաբերացման գործընթաց են անցնում ազատվելու համար առաջնային արտադրանքների արտադրությունից ունեցած չափազանց մեծ կախվածությունից:

 

2-րդ, 3-րդ, 7-րդ, 13-րդ և 22-րդ կետեր

 

Առանձին արդյունաբերական ճյուղերի ստեղծման վերաբերյալ հղումը տարածվում է ոչ միայն արդյունաբերական նոր ճյուղի ստեղծման վրա, այլ նաև գոյություն ունեցող արդյունաբերական ճյուղում արտադրության նոր ուղղության ստեղծման ու գոյություն ունեցող արդյունաբերական ճյուղի էական տարափոխման և տեղական պահանջարկի փոքր մասը մատակարարող գոյություն ունեցող արդյունաբերական ճյուղի էական ընդարձակման վրա: Այն նաև ընդգրկում է ռազմական գործողությունների կամ բնական աղետների հետևանքով ավերված կամ մեծապես վնասված արդյունաբերական ճյուղերի վերակառուցումը:

 

Կետ 7 «բ»

 

Այն Պայմանավորվող կողմը, որն այլ է, քան 7«ա» կետում նշված դիմող Պայմանավորվող կողմը, 7«բ» կետի համաձայն զիջման փոփոխությունը կամ հանումը կատարում է այն օրից հետո վեց ամսվա ընթացքում, երբ դիմող Պայմանավորվող կողմը գործողություն է ձեռնարկել, և փոփոխությունը կամ հանումը ուժի մեջ են մտնում այն օրվան հաջորդող երեսուներորդ օրը, երբ այդ փոփոխությունը կամ հանումը ծանուցվել են Պայմանավորվող կողմերին:

 

Կետ 11

 

11-րդ կետի երկրորդ նախադասությունը չպետք է մեկնաբանվի, թե Պայմանավորվող կողմից պահանջվում է մեղմացնել կամ վերացնել սահմանափակումները, եթե այդ մեղմացումը կամ վերացումը այնպիսի պայմաններ կստեղծեն, որոնք արդարացնում են 18-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված սահմանափակումների համապատասխանաբար խստացումն ու սահմանումը:

 

Կետ 12 «բ»

 

12«բ» կետում հիշատակված օրն այն օրն է, որը Պայմանավորվող կողմերը որոշում են ըստ սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4«բ» կետի դրույթների:

 

13-րդ և 14-րդ կետեր

 

Ընդունվում է, որ մինչև միջոցը մտցնելու մասին որոշում կայացնելն ու այդ մասին Պայմանավորվող կողմերին 14-րդ կետի համաձայն ծանուցելը, Պայմանավորվող կողմը կարող է խելամիտ ժամանակահատվածի անհրաժեշտություն ունենալ խնդրո առարկա արդյունաբերական ճյուղի մրցակցային դիրքը գնահատելու համար:

 

15-րդ և 16-րդ կետեր

 

Հասկացվում է, որ Պայմանավորվող կողմերը այն Պայմանավորվող կողմին, որն առաջարկում է միջոց կիրառել «Գ» Մասի համաձայն, հրավիրում են իրենց հետ խորհրդակցություններ անցկացնել ըստ 16-րդ կետի, եթե այն Պայմանավորվող կողմը, որի առևտուրը նկատելիորեն կտուժի խնդրո առարկա միջոցի հետևանքով, նրանց պահանջում է այդ անել:

 

16-րդ, 18-րդ, 19-րդ և 22-րդ կետեր

 

1. Հասկացվում է, որ Պայմանավորվող կողմերը կարող են առաջարկվող միջոցին համաձայնություն տալ հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ դնելով: Եթե միջոցը, ինչպես որ այն կիրառվում է, չի համապատասխանում համաձայնության պայմաններին, ապա միջոցն այդ չափով համարվում է մի միջոց, որին Պայմանավորվող կողմերը համաձայնություն չեն տվել: Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմերը միջոցին համաձայնություն են տվել հատկանշված ժամկետի համար, խնդրո առարկա Պայմանավորվող կողմը, եթե համարում է, որ այն նպատակներին հասնելու համար, որոնց համար միջոցը սկզբնապես ձեռնարկվել էր, պահանջվում է միջոցը պահպանել ավելի երկար ժամանակ, կարող է այդ ժամկետի երկարացման համար Պայմանավորվող կողմերին դիմել «Գ» կամ «Դ» Մասի համաձայն, կախված դեպքից:

2. Ակնկալվում է, որ Պայմանավորվող կողմերը որպես կանոն ձեռնպահ կմնան համաձայնություն տալու այնպիսի միջոցի, որը կարող է լրջորեն սահմանափակել այն ապրանքի արտահանումները, որից մեծապես կախված է Պայմանավորվող կողմի տնտեսությունը:

 

18-րդ և 22-րդ կետեր

 

«Այլ Պայմանավորվող կողմերի շահերը բավարար կերպով պաշտպանված են» արտահայտությունը բավական լայն շրջանակներ է ապահովում, որպեսզի յուրաքանչյուր դեպքում թույլ տա դիտարկել այդ շահերի պաշտպանության ամենանպատակահարմար եղանակը: Նպատակահարմար եղանակը կարող է, օրինակ լինել լրացուցիչ զիջումների տեսքով, որոնք «Գ» կամ «Դ» Մասերին դիմած Պայմանավորվող կողմը կիրառում է այնքան ժամանակ, քանի դեռ Համաձայնագրի մյուս հոդվածներից շեղումը ուժի մեջ է մնում, կամ 18-րդ կետում նշված ցանկացած այլ Պայմանավորվող կողմի կողմից այնպիսի զիջման ժամանակավոր կասեցումը, որն էականորեն համարժեք է խնդրո առարկայի միջոցով պայմանավորված նվազեցմանը: Այդ Պայմանավորվող կողմն իրավունք ունի իր շահերը պաշտպանելու զիջման այդպիսի ժամանակավոր կասեցման միջոցով, ընդ որում այդ իրավունքը չի գործածվում, երբ Պայմանավորվող կողմերը այն դեպքում, երբ միջոցը կիրառել է 4«ա» կետի տակ ընկնող Պայմանավորվող կողմ, եզրակացնում է, որ առաջարկված փոխհատուցողական զիջման չափը բավարար է:

 

Կետ 19

 

19-րդ կետի դրույթները կոչված են ընդգրկելու այն դեպքերը, երբ արդյունաբերական ճյուղը գոյություն ուներ 13-րդ և 14-րդ կետերի ծանոթագրության մեջ նշված «խելամիտ ժամանակահատվածից» ավելի, և չպետք է այնպես մեկնաբանվեն, թե 18-րդ հոդվածի 4«ա» կետի տակ ընկնող Պայմանավորվող կողմին զրկում է «Գ» Մասի մյուս դրույթներին, ներառյալ 17-րդ կետը, դիմելու իրավունքից կապված նոր ստեղծված արդյունաբերական ճյուղի հետ նույնիսկ, եթե այն օգտվել է կողմնակի պաշտպանությունից, որը տրամադրվել է վճարային հաշվեկշռի նպատակներով կիրառած ներմուծման սահմանափակումների միջոցով:

 

Կետ 21

 

21-րդ կետի դրույթների համաձայն ձեռնարկված ցանկացած միջոց անհապաղ հանվում է, եթե հանվում է 17-րդ կետի համաձայն ձեռնարկված գործողությունը, կամ եթե Պայմանավորվող կողմերը առաջարկված միջոցին համաձայնություն են տալիս 17-րդ կետում հատկանշված իննսունօրյա ժամկետն սպառվելուց հետո:

 

Ի լրումն 20-րդ հոդվածի

 

Ենթակետ «ը»

 

Սույն ենթակետով նախատեսված բացառությունը տարածվում է ցանկացած ապրանքային համաձայնագրի վրա, որը համապատասխանում է Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի 1947 թ. մարտի 28-ի 30(1\/) որոշմամբ հաստատված սկզբունքներին:

 

Ի լրումն 24-րդ հոդվածի

 

Կետ 9

 

Հասկացվում է, որ 1-ին հոդվածի դրույթներով պահանջվում է, որ եթե արտադրանքը, որը մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու անդամի տարածք է ներմուծվել տուրքի արտոնյալ դրույքաչափով, վերաարտահանվում է այդ միության կամ գոտու մեկ այլ անդամի տարածք, ապա վերջին անդամը պետք է տուրք գանձի, որը հավասար է արդեն վճարված տուրքի և այն ավելի բարձր տուրքի միջև եղած տարբերությանը, որը վճարման ենթակա կլիներ, եթե արտադրանքը ներմուծվեր ուղղակիորեն իր տարածք:

 

Կետ 11

 

Այն միջոցները, որոնք ընդունում են Հնդկաստանը և Պակիստանը իրենց միջև առևտրային վերջնական պայմանավորվածություններն իրագործելու համար, կարող են շեղվել սույն Համաձայնագրի դրույթներից, սակայն այդ միջոցներն ընդհանուր առմամբ համապատասխան կլինեն սույն Համաձայնագրի նպատակներին:

 

Ի լրումն 28-րդ հոդվածի

 

Պայմանավորվող կողմերը և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է պայմանավորվեն հնարավոր ամենախիստ գաղտնիությամբ բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի խուսափեն նախատեսվող մաքսային փոփոխությունների մանրամասները վաղաժամ բացահայտելուց: Պայմանավորվող կողմերն անմիջապես տեղեկացվում են սույն հոդվածի կիրարկման արդյունքում ստացված ազգային մաքսերի փոփոխությունների մասին:

 

Կետ 1

 

1. Եթե Պայմանավորվող կողմերը երեք տարվանից տարբերվող ժամկետ են հատկանշում, ապա Պայմանավորվող կողմը կարող է 28-րդ հոդվածի 1-ին կետի կամ 3-րդ կետի համաձայն գործողություն ձեռնարկել այդ այլ ժամկետի ավարտին հաջորդող առաջին օրը, և հերթական ժամկետները կլինեն այդ հատկանշված ժամկետի ավարտին հաջորդող եռամյա ժամկետները, եթե Պայմանավորվող կողմերը կրկին մեկ այլ ժամկետ չեն հատկանշում:

2. Այն դրույթը, որ 1958 թ. հունվարի 1-ին և այլ օրերի, որոնք որոշվում են ըստ 1-ին կետի, Պայմանավորվող կողմը «կարող է... զիջում փոփոխել կամ հանել», նշանակում է, որ այդ օրը և յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո առաջին օրը, այդ Պայմանավորվող կողմի 2-րդ հոդվածով սահմանված իրավական պարտավորությունը փոփոխվում է. այն չի նշանակում, որ իր մաքսերի փոփոխությունները պետք է անպայման ուժի մեջ դրվեն այդ օրը: Եթե սույն հոդվածի համաձայն ձեռնարկված բանակցությունների արդյունքում ստացվող մաքսային փոփոխությունը հետաձգվում է, ապա փոխհատուցողական զիջումների ուժի մեջ մտնելը նմանապես կարող է հետաձգվել:

3. 1958 թ. հունվարի 1-ից կամ հաջորդող ժամկետի ավարտման օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս առաջ և ոչ ուշ, քան երեք ամիս հետո այն Պայմանավորվող կողմը, որը ցանկանում է փոփոխել կամ հանել համապատասխան ժամանակացանկում ներառված որևէ զիջում, այդ ամսին ծանուցում է Պայմանավորվող կողմերին: Պայմանավորվող կողմերը դրանից հետո որոշում են այն Պայմանավորվող կողմին կամ Պայմանավորվող կողմերին, որոնց պետք է անցկացվեն 1-ին կետում հիշատակված բանակցություններն ու խորհրդակցությունները: Այդպես որոշված ցանկացած Պայմանավորվող կողմ մասնակցում է դիմող Պայմանավորվող կողմի հետ այդ բանակցություններին կամ խորհրդակցություններին նպատակ ունենալով համաձայնություն ձեռքբերելու նախքան ժամկետի ավարտը: Ժամանակացանկերի հաստատված տևողության ցանկացած երկարացում վերաբերում է այդ բանակցություններից հետո 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն փոփոխված ժամանակացանկերին: Եթե Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են բազմակողմ մաքսային բանակցությունների վերաբերյալ, որ պետք է տեղի ունենան 1958 թ. հունվարի 1-ից առաջ վեց ամսվա ընթացքում կամ 1-ին կետով որոշված ցանկացած այլ օրվանից առաջ, ապա նրանք այդ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունների մեջ ընդգրկում են պատշաճ ընթացակարգեր սույն կետում հիշատակված բանակցությունների անցկացման համար:

4. Նպատակը, որի համար նախատեսվում է, որ ի լրումն այն Պայմանավորվող կողմերի, որոնց հետ զիջումը սկզբնապես բանակցվել էր, բանակցություններին մասնակցի մատակարարման հիմնական շահագրգռություն ունեցող ցանկացած Պայմանավորվող կողմ, ապահովելն է, որ այն Պայմանավորվող կողմը, որն ազդեցության ենթակա առևտրում ավելի մեծ բաժին ունի, քան այն Պայմանավորվող կողմը, որի հետ զիջումը սկզբնապես բանակցվել էր, պետք է արդյունավետ հնարավորություն ունենա պաշտպանելու սույն Համաձայնագրով իրեն հասնող պայմանագրային իրավունքը: Մյուս կողմից, նպատակ չկա, որ բանակցությունների ընդգրկումն այնպիսին լինի, որ անհիմն կերպով դժվարանան ըստ 28-րդ հոդվածի անցկացվող բանակցություններն ու համաձայնությունը, կամ որ ապագայում բարդություններ ստեղծվեն այն զիջումների նկատմամբ սույն հոդվածը կիրառելիս, որոնք ստացվում են ըստ դրա անցկացվող բանակցություններում: Համապատասխանաբար Պայմանավորվող կողմերը որոշում են, որ որևէ Պայմանավորվող կողմ մատակարարման հիմնական շահագրգռություն ունի, միայն այն դեպքում, եթե նա բանակցություններից առաջ խելամիտ ժամանակահատվածի ընթացքում դիմող Պայմանավորվող կողմի շուկայում ավելի մեծ բաժին ուներ, քան այն Պայմանավորվող կողմը, որի հետ զիջումը սկզբնապես բանակցվել էր, կամ կունենար, ըստ Պայմանավորվող կողմերի դատողության, դիմող Պայմանավորվող կողմի կիրառած քանակական սահմանափակումների բացակայության դեպքում: Այդ պատճառով նպատակահարմար չէ, որ Պայմանավորվող կողմերը որոշեն, որ մատակարարման հիմնական շահագրգռություն ունեն մեկից ավելի Պայմանավորվող կողմ, կամ բացառիկ դեպքերում, երբ մոտիկ հավասարություն կա, երկուսից ավելի Պայմանավորվող կողմեր:

5. Չնայած մատակարարման հիմնական շահագրգռության 1-ին կետի 4-րդ ծանոթագրությամբ տրված սահմանմանը Պայմանավորվող կողմերը կարող են բացառիկ դեպքերում որոշել, որ որևէ Պայմանավորվող կողմ մատակարարման հիմնական շահագրգռություն ունի, եթե քննարկվող զիջումը ազդում է այն առևտրին, որը կազմում է այդ Պայմանավորվող կողմի ընդհանուր արտահանման հիմնական մասը:

6. Այն, որ բանակցություններում նախատեսվում է մատակարարման հիմնական շահագրգռություն ունեցող ցանկացած Պայմանավորվող կողմի մասնակցությունը, և որ նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել այն զիջման առնչությամբ էական շահագրգռություն ունեցող ցանկացած Պայմանավորվող կողմի հետ, որը դիմող Պայմանավորվող կողմը ձգտում է փոփոխել կամ հանել, նպատակ չի հետապնդում, որ դիմող Պայմանավորվող կողմն ավելի մեծ փոխհատուցում վճարի կամ փոխադարձ գործողությունից ավելի տուժի, քան հանումը կամ փոփոխությունն են ելնելով հանումը կամ փոփոխումը առաջարկելու ժամանակ եղած առևտրի պայմաններից հաշվի առնելով ցանկացած խտրական քանակական սահմանափակում, որը դիմող Պայմանավորվող կողմը կիրառում է:

7. «էական շահագրգռություն» արտահայտությունը ենթակա չէ ճշգրիտ սահմանման և համապատասխանաբար կարող է դժվարություն ստեղծել Պայմանավորվող կողմերի համար: Սակայն նկատի է առնվում, որ այն պետք է մեկնաբանվի, թե ընդգրկում է միայն այն Պայմանավորվող կողմերին, որոնք նշանակալի բաժին ունեն այն Պայմանավորվող կողմի շուկայում, որը ձգտում է փոփոխել կամ հանել զիջումը, կամ իրենց առևտրին ազդող խտրական քանակական սահմանափակումների բացակայության դեպքում խելամիտ կլիներ ակնկալել, որ կունենային:

 

Կետ 4

 

1. Բանակցությունների մեջ մտնելու թույլտվության համար ներկայացվող ցանկացած պահանջ օժանդակվում է գործին առնչվող բոլոր վիճակագրական ու այլ տվյալներով: Այդպիսի պահանջի վերաբերյալ որոշումը կայացվում է դրա ներկայացումից հետո երեսուն օրվա ընթացքում:

2. Ընդունվում է, որ այն Պայմանավորվող կողմերը, որոնք մեծապես կախված են փոքր թվով առաջնային հումքային ապրանքներից, և որոնք մաքսերի վրա հենվում են որպես կարևոր աջակցություն իրենց տնտեսությունների բազմատեսակացմանը նպաստելու համար կամ որպես եկամտի կարևոր աղբյուր, զիջումների փոփոխման կամ հանման համար սովորական կերպով բանակցեն միայն ըստ 28-րդ հոդվածի 1-ին կետի, կարող է նրանց ստիպել այդ ժամանակ կատարել այնպիսի փոփոխություններ կամ հանումներ, որոնք երկար ժամկետում ավելորդ կլինեին: Այդպիսի իրավիճակից խուսափելու համար Պայմանավորվող կողմերը 4-րդ կետի համաձայն ցանկացած այդպիսի Պայմանավորվող կողմի թույլատրում են բանակցություններ մեջ մտնել, եթե նրանք չեն համարում, որ դա կհանգեցնի կամ էականորեն կնպաստի մաքսերի այնպիսի բարձրացմանը, որը կվնասի սույն Համաձայնագրի ժամանակացանկերի կայունությանը կամ կտանի միջազգային առևտրի խաթարման:

3. Ակնկալվում է, որ 4-րդ կետի համաձայն թույլատրված բանակցությունները մեկ միավորի կամ միավորների շատ փոքր խմբի փոփոխման կամ հանման համար սովորաբար կարող են եզրափակվել վաթսուն օրվա ընթացքում: Ընդունվում է սակայն, որ այդ ժամկետը բավարար չի լինի այն դեպքերում, երբ բանակցությունները վարվում են միավորների ավելի մեծ խմբի փոփոխման կամ հանման համար, և այդուհանդերձ այդ դեպքերի համար նպատակահարմար է, որ Պայմանավորվող կողմերը սահմանեն ավելի երկար ժամանակահատված:

4. Պայմանավորվող կողմերը 4«դ» կետում նշված որոշումը կայացնում են հարցը իրենց ներկայացումից հետո երեսուն օրվա ընթացքում, եթե դիմող Պայմանավորվող կողմը չի համաձայնում ավելի երկար ժամանակահատվածի:

5. Հասկացվում է, որ Պայմանավորվող կողմերը, երբ 4«դ» կետի համաձայն որոշում են, թե արդյոք դիմող Պայմանավորվող կողմը բավարար փոխհատուցում չի առաջարկել, հաշվի են առնում այն Պայմանավորվող կողմի առանձնահատուկ վիճակը, որն իր մաքսերի մեծ մասն ամրագրել է տուրքի շատ ցածր դրույքաչափերի վրա և այդ առումով ավելի քիչ հնարավորություն ունի փոխհատուցողական կարգավորումներ կատարել, քան մյուս Պայմանավորվող կողմերը:

 

Ի լրումն 28bis հոդվածի

 

Կետ 3

 

Հասկացվում է, որ ֆիսկալ կարիքների մասին հիշատակությունը ներառում է տուրքերի եկամտային նշանակությունը, հատկապես այն տուրքերի, որոնք կիրառվում են հիմնականում եկամուտներ ապահովելու նպատակով կամ այն տուրքերի, որոնք կիրառվում են այն արտադրանքների նկատմամբ, որոնք կարող են փոխարինվել եկամուտ ապահովող տուրքերի ենթակա արտադրանքներով, որպեսզի կանխվի խուսափումն այդ տուրքերի վճարումից:

 

Ի լրումն 29-րդ հոդվածի

 

Կետ 1

 

Հավանայի խարտիայի 7-րդ և 8-րդ Գլուխները 1-ին կետից հանվել են, որովհետև դրանք հիմնականում վերաբերում են Միջազգային առևտրի կազմակերպության կազմակերպական, գործառնական և ընթացակարգային հարցերին:

 

Ի լրումն 4-րդ Գլխի

 

4-րդ Գլխում օգտագործվող «Պայմանավորվող կողմեր» և «ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմեր» բառերը պետք է հասկացվի, որ վերաբերում են զարգացած և քիչ զարգացած երկրներին, որոնք Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի կողմեր են:

 

Ի լրումն 36-րդ հոդվածի

 

Կետ 1

 

Սույն հոդվածը հիմնված է 1-ին հոդվածով սահմանված նպատակների վրա, ինչպես որ այն կփոփոխվի 1-ին Գլուխը և 29-րդ և 30-րդ հոդվածները փոփոխող արձանագրության «Մ» Մասի 1-ին կետով, երբ որ այդ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի201:

________________________________

201 Արձանագրությունը չեղյալ է հայտարարվել 1968 թ. հունվարի 1-ին

 

Կետ 4

 

«Առաջնային արտադրանք» հասկացությունը ներառում է գյուղատնտեսական արտադրանքները: Տես 16-րդ Լրահոդվածի` Մաս Բ, 2-րդ կետը:

 

Կետ 5

 

Բազմատեսակացման ծրագիրը սովորաբար ընդգրկում է առաջնային արտադրանքների վերամշակման գործունեության ուժգնացումը և արտադրական ճյուղերի զարգացումը` հաշվի առնելով առանձին Պայմանավորվող կողմի վիճակը և տարբեր ապրանքների արտադրության ու սպառման համաշխարհային հեռանկարները:

 

Կետ 8

 

Հասկացվում է, որ «փոխադարձություն չեն ակնկալում» արտահայտությունը սույն հոդվածով սահմանված նպատակների համաձայն նշանակում է, որ ավելի քիչ զարգացած Պայմանավորվող կողմերից առևտրի բանակցությունների ընթացքում չպետք է ակնկալվի այնպիսի ներդրումներ անել, որոնք համահունչ չեն նրանց զարգացման, ֆինանսական ու առևտրային կարիքներին հաշվի առնելով առևտրի անցյալի զարգացումները:

Սույն կետը կիրառվում է 18-րդ հոդվածի «Ա» Մասի, 28-րդ հոդվածի, 28bis հոդվածի (29-րդ հոդվածի այն բանից հետո, երբ այն փոփոխությունը, որը սահմանված է 1-ին Գլուխը և 29-րդ և 30-րդ հոդվածները փոփոխող արձանագրության «Ա» Մասի 1-ին կետով, ուժի մեջ մտած կլինի202), 33-րդ հոդվածի կամ սույն Համաձայնագրով սահմանված ցանկացած այլ ընթացակարգի համաձայն գործողություններ ձեռնարկվելու դեպքում:

_____________________________________

202 Արձանագրությունը չեղյալ է հայտարարվել 1968 թ. հունվարի 1-ին:

 

Ի լրումն 37-րդ հոդվածի

 

Կետ 1 «ա»

 

Սույն կետը կիրառվում է մաքսերի կամ առևտուրը սահմանափակող այլ միջոցների կրճատման կամ վերացման բանակցությունների դեպքում, որոնք վարվում են համաձայն 28-րդ հոդվածի, 28bis հոդվածի (29-րդ հոդվածի այն բանից հետո, երբ այն փոփոխությունը, որը սահմանված է 1-ին Գլուխը և 29-րդ և 30-րդ հոդվածները փոփոխող արձանագրության «Ա» Մասի 1-ին կետով, ուժի մեջ մտած կլինի) և 33-րդ հոդվածի, ինչպես նաև այն կրճատումները ու վերացումներն ուժի մեջ դնելու համար, որոնք Պայմանավորվող կողմերը կարող են ստանձնել:

 

Կետ 3 «բ»

 

Սույն կետում հիշատակված մյուս միջոցները կարող են ընդգրկել քայլեր ուղղված ներքին կառուցվածքային փոփոխությունների խթանմանը խրախուսելու համար առանձին արտադրանքների սպառումը, կամ առևտուրը խթանող միջոցներ մտցնելուն:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
30.10.1947
Համաձայնագիր