Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույնով Անդամները համաձայնում են հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1
ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

1.1 Սույն Համաձայնագրի նպատակներով համարվում է, որ լրավճար գոյություն ունի, եթե.

1. ա) առկա է կառավարության կամ Անդամի տարածքում գործող այլ պետական մարմնի (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «կառավարություն») կատարած ֆինանսական հատկացում, այսինքն երբ.

i) կառավարության գործունեությունն ընդգրկում է դրամամիջոցների ուղղակի փոխանցում (օրինակ` դրամաշնորհների, փոխատվությունների տրամադրում և սեփական միջոցների ներարկում), դրամամիջոցների կամ պարտավորությունների հնարավոր ուղղակի փոխանցում (օրինակ` փոխատվությունների երաշխավորում),

ii) կառավարության եկամուտը, որն այլապես պետք է հավաքվեր, զիջվել է կամ չի հավաքվել (օրինակ` ֆիսկալ խրախուսման միջոցները, ինչպիսիք են հարկային վարկերը)70,

_______________________________

70 ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի (16-րդ հոդվածի Ծանոթագրություն) դրույթների և սույն Համաձայնագրի 1-3 Հավելվածների դրույթների համաձայն` լրավճար չի համարվում արտահանվող արտադրանքի ազատումն այն տուրքերից ու հարկերից, որոնք ծագում են նման արտադրանքի` ներքին սպառման համար նախատեսված լինելու դեպքում, կամ այդ տուրքերի և հարկերի վերադարձումը` դրանց վճարած չափը չգերազանցող չափով:

 

iii) կառավարությունը տրամադրում է արտադրանքներ կամ մատուցում է ծառայություններ, որոնք ընդհանուր ենթակառուցվածքային բնույթի չեն, կամ գնում է արտադրանքներ,

iv) կառավարությունը վճարումներ է կատարում միջոցավորման գործընթացում կամ լիազորում կամ հանձնարարում է որևէ մասնավոր մարմնի իրականացնելու վերևի «i»-ից «iii»-ում նկարագրված գործառույթների տեսակներից մեկը կամ ավելին, ինչի իրավասությունը սովորաբար ունենում է կառավարությունը, և տվյալ գործելակերպն ըստ էության չի տարբերվում այն գործելակերպից, որին սովորաբար հետևում է կառավարությունը, կամ

2) ա) առկա է որևէ ձևի եկամտային կամ գնային օժանդակություն` ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի իմաստով, և

բ) դրանց արդյունքում օգուտ է տրվում:

1.2 1-ին կետով սահմանված լրավճարը ենթակա է 2-րդ Գլխի դրույթներին կամ ենթակա է 3-րդ Գլխի կամ 5-րդ Գլխի դրույթներին միայն, եթե այդպիսի լրավճարի հատուկ է` համաձայն 2-րդ հոդվածի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 2
ՀԱՏՈՒԿ ԼԻՆԵԼԸ

 

2.1 Որպեսզի որոշվի 1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված լրավճարի հատուկ լինելը` այն տրամադրող իրավասու մարմնի իրավասության տակ գտնվող ընկերության կամ արդյունաբերական ճյուղի կամ ընկերությունների կամ արդյունաբերական ճյուղերի խմբի (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «որոշակի ընկերություններ») համար, կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) եթե տրամադրող իրավասու մարմինը կամ այն օրենսդրությունը, որի համաձայն գործում է տրամադրող մարմինը, հստակորեն սահմանափակում է լրավճարի մատչելիությունը որոշակի ընկերությունների համար, ապա այդ լրավճարի հատուկ է,

բ) եթե տրամադրող իրավասու մարմինը կամ այն օրենսդրությունը, որի համաձայն գործում է տրամադրող իրավասու մարմինը, սահմանում է լրավճար ստանալու իրավունակությունն ու լրավճարի չափը կառավարող անաչառ չափանիշներ կամ պայմաններ71, ապա հատկություն չկա, եթե իրավունակությունն ինքնըստինքյան է տրվում, և նշված չափանիշներն ու պայմանները խստորեն պահպանվում են: Չափանիշները կամ պայմանները պետք է հստակորեն շարադրված լինեն օրենքում, կանոնակարգում կամ որևէ այլ պաշտոնական փաստաթղթում այնպես, որ հնարավոր լինի դրանք ստուգել,

______________________________

71 Այստեղ գործածված անաչառ չափանիշները կամ պայմանները նշանակում են այնպիսի չափանիշներ կամ պայմաններ, որոնք չեզոք են և որոշակի ընկերությունների նախապատվություն չեն տալիս մյուսների նկատմամբ, բնույթով տնտեսական են ու հորիզոնական են կիրառության մեջ, ինչպես ընկերության աշխատողների քանակը կամ դրա չափը:

 

գ) եթե, անկախ «ա» և «բ» ենթակետերում նշված սկզբունքների կիրառման արդյունքում ոչ հատուկ երևալուց, հիմքեր կան հավատալու, որ իրականում տվյալ լրավճարը կարող է հատուկ լինել, ապա կարող են հաշվի առնվել այլ գործոններ: Այդպիսի գործոններ են լրավճարային ծրագրի օգտագործումը սահմանափակ թվով որոշակի ընկերությունների կողմից, որոշակի ընկերությունների կողմից գերակշիռ օգտագործումը, որոշակի ընկերություններին անհամաչափորեն մեծ չափերի լրավճարի տրամադրումը և այն եղանակը, ըստ որի իրավասու մարմինը գործածել է իր հայեցողությունը` լրավճար տրամադրելու որոշումը կայացնելիս72: Սույն ենթակետը կիրառելիս հաշվի են առնվում տրամադրող իրավասու մարմնի իրավասության տակ եղած տնտեսական գործունեությունների բազմատեսակությունը, ինչպես նաև լրավճարային ծրագրի գործողության ժամկետի տևողությունը:

___________________________________

72 Այս կապակցությամբ, մասնավորապես, հաշվի են առնվում լրավճարների ստացման համար դիմումների մերժման կամ հաստատման հաճախականության ու այդ որոշումների պատճառների վերաբերյալ տեղեկությունները:

 

2.2 Այն լրավճարի, որը հասանելի է տրամադրող իրավասու մարմնի իրավասության տակ եղած սահմանազատված աշխարհագրական տարածքում գտնվող որոշակի ընկերությունների համար, հատուկ է: Հասկանալի է, որ սույն Համաձայնագրի նպատակներով, ընդհանուր կիրառման հարկերի դրույքաչափերի սահմանումը կամ փոփոխումը համապատասխան լիազորություն ունեցող կառավարման բոլոր մակարդակի մարմինների կողմից չի համարվի որպես հատուկ լրավճար:

2.3 3-րդ հոդվածի դրույթների տակ ընկնող ցանկացած լրավճար համարվում է հատուկ:

2.4 Սույն հոդվածի համաձայն հատուկ լինելու վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հստակորեն հիմնավորված լինի դրական ապացույցներով:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐԳԵԼՎԱԾ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 3
ԱՐԳԵԼՈՒՄ

 

3.1 Բացառությամբ Գյուղատնտեսության մասին համաձայնագրով նախատեսվածի, հետևյալ լրավճարները` 1-ին հոդվածի իմաստով, արգելված են.

ա) այն լրավճարները, որոնք առանձին կամ որպես մի շարք այլ պայմաններից մեկը, օրենքով կամ փաստացիորեն73 կապված են արտահանման կատարողականության հետ, ներառյալ` 1-ին Հավելվածում նկարագրվածները74,

_____________________________________

73 Այս կանոնը տեղի ունի, երբ փաստերը ցույց են տալիս, որ լրավճարի տրամադրումը օրենսդրորեն արտահանման կատարողականության հետ կապված չլինելով հանդերձ փաստորեն կապված է փաստացի կամ հնարավոր արտահանման կամ արտահանումից ստացվող հասույթների հետ: Սույն դրույթի իմաստով լրավճարը արտահանման լրավճար չի համարվում միայն այն փաստի պատճառով, որ լրավճարը տրամադրվել է արտահանող ընկերությունների:

74 Այն միջոցները, որոնք 1-ին Հավելվածում հիշատակվում են որպես ոչ արտահանման լրավճար, արգելված չեն` սույն դրույթի կամ սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթի համաձայն:

 

բ) այն լրավճարները, որոնք իրենք առանձին կամ որպես մի շարք այլ պայմաններից մեկը, կապված են ներմուծվածի փոխարեն տեղական արտադրանքների օգտագործման հետ:

3.2 Անդամը չի տրամադրում և չի պահպանում 1-ին կետում հիշատակված լրավճարներ:

 

ՀՈԴՎԱԾ 4
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

4.1 Եթե Անդամը հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ այլ Անդամ արգելված լրավճար է տրամադրում կամ պահպանում, ապա այդ Անդամը կարող է այդ այլ Անդամի հետ խորհրդակցություններ պահանջել:

4.2 1-ին կետի համաձայն խորհրդակցություններ անցկացնելու պահանջը պարունակում է խնդրո առարկա լրավճարի գոյության վերաբերյալ առկա ապացույցները:

4.3 1-ին կետի համաձայն խորհրդակցություններ անցկացնելու պահանջ լինելու դեպքում այն Անդամը, որն ըստ ենթադրության տրամադրում կամ պահպանում է խնդրո առարկա լրավճարի, հնարավորին չափ արագ սկսում է խորհրդակցությունները: Խորհրդակցությունների նպատակն իրավիճակի հետ կապված փաստերի պարզաբանումն ու փոխհամաձայնեցված լուծման հասնելն է:

4.4 Եթե խորհրդակցությունների անցկացման պահանջից հետո` 30 օրվա ընթացքում75, փոխհամաձայնեցված լուծում չի գտնվում, ապա այդ խորհրդակցությունների կողմ հանդիսացող ցանկացած Անդամ կարող է գործը Վեճերի կարգավորման մարմին («ՎԿՄ») ներկայացնել` անմիջապես քննախումբ ստեղծելու համար, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում քննախումբ չստեղծել:

__________________________________

75 Սույն հոդվածում նշված ցանկացած ժամկետ կարող է երկարացվել փոխադարձ համաձայնությամբ:

 

4.5 Իր ստեղծումից հետո, քննախումբը կարող է Փորձագետների մշտական խմբի76 (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «ՓՄԽ») աջակցություն պահանջել` կապված այն բանի հետ, թե արդյոք խնդրո առարկա միջոցն արգելված լրավճար է: Եթե պահանջ է ներկայացվում, ապա ՓՄԽ-ն անմիջապես վերաքննում է խնդրո առարկա լրավճարի գոյության ու բնույթի առնչությամբ եղած ապացույցները և միջոցը կիրառող կամ պահպանող Անդամին հնարավորություն է տալիս ցույց տալու, որ խնդրո առարկա միջոցն արգելված լրավճար չէ: ՓՄԽ-ն իր եզրակացությունների մասին քննախմբին զեկուցում է քննախմբի սահմանած ժամկետում: Խնդրո առարկա միջոցի արգելված լինելու կամ չլինելու վերաբերյալ ՓՄԽ-ի եզրակացությունները քննախումբն ընդունում է առանց փոփոխությունների:

_______________________________

76 Ինչպես սահմանված է 24-րդ հոդվածում:

 

4.6 Քննախումբը իր վերջնական զեկուցագիրը ներկայացնում է վեճի կողմերին: Զեկուցագիրը ուղարկվում է բոլոր Անդամներին` քննախմբի գործելակերպի նկարագրի կազմավորման ու սահմանման օրվանից հետո` 90 օրվա ընթացքում:

4.7 Եթե պարզվում է, որ խնդրո առարկա միջոցն արգելված լրավճար է, ապա քննախումբը հանձնարարում է, որ լրավճար տրամադրող Անդամն առանց ուշացման վերացնի լրավճարը: Այս առումով, կոմիտեն իր հանձնարարականի մեջ հատկանշում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում միջոցը պետք է վերացվի:

4.8 Կոմիտեի զեկուցագիրը բոլոր Անդամների համար թողարկելուց հետո` 30 օրվա ընթացքում, ՎԿՄ-ն հաստատում է զեկուցագիրը, եթե վեճերի կողմերից որևէ մեկը պաշտոնապես ՎԿՄ-ին չի ծանուցում բողոքարկելու իր որոշման մասին, կամ ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում չընդունել զեկուցագիրը:

4.9 Եթե քննախմբի զեկուցագիրը բողոքարկում է, ապա Բողոքարկման մարմինը իր որոշումը թողարկում է 30 օր հետո այն օրվանից, երբ վեճի կողմը պաշտոնապես ծանուցել է բողոքարկելու իր մտադրության մասին: Եթե Բողոքարկման մարմինը գտնում է, որ չի կարող իր զեկուցագիրը տրամադրել 30 օրվա ընթացքում, ապա այն ՎԿՄ-ին գրավոր տեղեկացնում է ուշացման պատճառների մասին` դրա հետ մեկտեղ նշելով այն մոտավոր ժամկետը, որի ընթացքում կներկայացնի իր զեկուցագիրը: Գործընթացի տևողությունը ոչ մի դեպքում չի գերազանցում 60 օրը: ՎԿՄ-ն հաստատում է Բողոքարկման զեկուցագիրը, իսկ վեճի կողմերն անվերապահորեն ընդունում են այն, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում չհաստատել բողոքարկման զեկուցագիրը` Անդամների համար դրա թողարկումից հետո` 20 օրվա ընթացքում77:

______________________________

77 Եթե ՎԿՄ-ի հանդիպում չի նախատեսված այդ ժամանակահատվածում, ապա այդպիսի հանդիպում է կայացվում այդ նպատակով:

 

4.10 Այն դեպքում, երբ ՎԿՄ-ի հանձնարարությունները չեն կատարվում քննախմբի կանխորոշված ժամկետում, որը սկսվում է քննախմբի զեկուցագրի կամ Բողոքարկման մարմնի զեկուցագրի հաստատման օրը, ՎԿՄ-ն բողոքող Անդամին թույլատրում է հակազդման համապատասխան78 միջոցներ ձեռնարկել, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում մերժել պահանջը:

_________________________

78 Այս արտահայտության իմաստն այն չէ, որ թույլատրվեն հակազդման այնպիսի միջոցներ, որոնք անհամամասն են` ելնելով այն փաստից, որ սույն դրույթներով կարգավորող լրավճարներն արգելված են:

 

4.11 Այն դեպքում, երբ վեճի կողմը Վեճերի կարգավորման փոխհամաձայնության (ՎԿՓ) 22-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն միջնորդ դատավարություն է պահանջում, միջնորդ դատարանը որոշում է, թե արդյոք հակազդման միջոցները համապատասխան են79:

______________________________

79 Այս արտահայտության իմաստն այն չէ, որ թույլ տրվեն հակազդման այնպիսի միջոցներ, որոնք անհամամասն են` ելնելով այն փաստից, որ սույն դրույթներով կարգավորվող լրավճարներն արգելված են:

 

4.12 Սույն հոդվածի համաձայն անցկացվող վեճերի նպատակներով, ՎԿՓ-ի համաձայն այդպիսի վեճերի անցկացման համար կիրառվելիք ժամկետները հավասար են դրանում սահմանված ժամկետների կեսին, բացառությամբ սույն հոդվածում առանձնահատուկ սահմանված ժամկետների:

 

ԳԼՈՒԽ 3
ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 5
ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ոչ մի Անդամ չպետք է 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված որևէ լրավճարի օգտագործմամբ այլ Անդամների շահերին վնասակար ազդեցություններ պատճառի, այսինքն.

ա) վնաս հասցնի այլ Անդամի ներքին արդյունաբերական ճյուղին80,

_______________________________

80 «Վնաս ներքին արդյունաբերական ճյուղին» հասկացությունն այստեղ գործածված է այն նույն իմաստով, ինչ 5-րդ Գլխում:

 

բ) վերացնի կամ նվազեցնի81 այլ Անդամներին ՄԱԳՀ-1994-ի համաձայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասնող օգուտները, մասնավորապես, ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի համաձայն ամրագրված զիջումներից բխող օգուտները

__________________________________

81 «Վերացում կամ նվազեցում» հասկացությունը սույն Համաձայնագրում գործածված է այն նույն իմաստով, ինչ ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթներում, և այդ վերացման կամ նվազեցման գոյությունը հաստատվում է այդ դրույթների կիրառման գործելակերպին համապատասխան:

 

գ) լրջորեն սահմանափակի մեկ այլ Անդամի շահերը82:

______________________________________

82 «Այլ Անդամի շահերի շուրջ սահմանափակում» հասկացությունը սույն Համաձայնագրում գործածված է այն նույն իմաստով, ինչ ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետում և ներառում է լուրջ սահմանափակման վտանգը:

 

Սույն հոդվածը չի տարածվում Գյուղատնտեսության մասին համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված` գյուղատնտեսական արտադրանքների մասով կիրառվող լրավճարների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 6
ՇԱՀԵՐԻ ԼՈՒՐՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

6.1 5-րդ հոդվածի «գ» կետի իմաստով` համարվում է, որ գոյություն ունի լուրջ սահմանափակում.

ա) երբ արտադրանքի ընդհանուր արժեքային լրավճարումը83 գերազանցում է 5 տոկոսը84,

_____________________________________

83 Ընդհանուր արժեքային լրավճարումը հաշվարկվում է համաձայն 4-րդ Հավելվածի դրույթների:

84 Քանի որ նախատեսվում է, որ քաղաքացիական օդագնացությունը ենթակա կլինի հատուկ բազմակողմ կանոնների, սույն ենթակետի շեմը չի տարածվում քաղաքացիական օդագնացության վրա:

 

բ) երբ լրավճարներ են տրվում արդյունաբերական ճյուղի ունեցած ընթացիկ կորուստները ծածկելու համար,

գ) երբ ընկերության ունեցած ընթացիկ կորուստները ծածկելու համար լրավճարներ են տրվում, որոնք այլ են, քան միանգամյա միջոցները, որոնք չկրկնվող են և չեն կրկնվել տվյալ ընկերության համար, և որոնք տրվում են միայն երկարաժամկետ լուծումների մշակման համար ժամանակ ապահովելու և հասարակական սուր խնդիրներից խուսափելու նպատակով,

դ) երբ ուղղակիորեն ներվում է պարտքը, այսինքն ներվում է կառավարությանը վճարվելիք պարտքը, և դրամաշնորհներ են տրամադրվում պարտքի վերադարձման համար85:

________________________________

85 Անդամներն ընդունում են, որ եթե քաղաքացիական օդագնացության ծրագրի համար եկամտամասային (ռոյալթի) հիմունքով ֆինանսավորումն ամբողջությամբ չի վերադարձվում կանխատեսված վաճառքի մակարդակից փաստացի վաճառքի իջնելու պատճառով, ապա դա ինքն իրենով լուրջ սահմանափակում չի` սույն ենթակետի նպատակներով:

 

6.2 Անկախ 1-ին կետի դրույքներից, լուրջ սահմանափակում չկա, եթե լրավճարող Անդամը ցույց է տալիս, որ խնդրո առարկա լրավճարը չի հանգեցրել 3-րդ կետում թվարկված ազդեցությունից ոչ մեկին:

6.3 5-րդ հոդվածի «գ» կետի իմաստով լուրջ սահմանափակում կարող է ծագել այն դեպքում, երբ տեղի ունեն հետևյալներից մեկը կամ մի քանիսը.

ա) լրավճարի հետևանքով դուրս են մղվել կամ խոչընդոտվել են մեկ այլ Անդամի` նման արտադրանքի ներմուծումները լրավճարող Անդամի շուկա,

բ) լրավճարի հետևանքով դուրս են մղվել կամ խոչընդոտվել են մեկ այլ Անդամի` նման արտադրանքի արտահանումները երրորդ երկրի շուկա,

գ) լրավճարի հետևանքով լրավճարված արտադրանքի միջոցով տեղի է ունեցել գնի նշանակալի կրճատում` համեմատած նույն շուկայում մեկ այլ Անդամի նման արտադրանքի գնի հետ, կամ նույն շուկայում գնի նշանակալի զսպում, գնի նշանակալի իջեցում կամ վաճառքի կորուստ,

դ) լրավճարի հետևանքով մեծանում է լրավճարող Անդամի` լրավճարված առանձին առաջնային արտադրանքի կամ հումքային ապրանքի86 բաժինը համաշխարհային շուկայում համեմատած այն միջին բաժնի հետ, որ նա ուներ նախորդ երեք տարվա ժամանակահատվածի ընթացքում, և այդ մեծացումը հաջորդում է այն կայուն միտումին, որը տեղի ուներ լրավճարների տրամադրման ժամանակահատվածում:

____________________________________

86 Եթե բազմակողմ համաձայնությամբ խնդրո առարկա արտադրանքի կամ հումքային ապրանքի առևտրի նկատմամբ այլ հատուկ կանոններ չեն գործում:

 

6.4 3 բ) կետի նպատակով` արտահանման դուրսմղումը կամ խոչընդոտումը ներառում է ցանկացած դեպք, որում, հաշվի առնելով 7-րդ կետի դրույթները, ցույց է տվել, որ տեղի է ունեցել շուկայի հարաբերական բաժինների փոփոխություն` ի վնաս չլրավճարված նման արտադրանքի (համապատասխան հատկանշական ժամանակահատվածի ընթացքում, որը բավարար է խնդրո առարկա արտադրանքի շուկայում զարգացումների հստակ միտումները ցույց տալու համար, և որը սովորական պարագաներում առնվազն մեկ տարի է): «Շուկայի հարաբերական բաժինների փոփոխությունը» ներառում է հետևյալ իրավիճակներից ցանկացածը. ա) շուկայում մեծանում է լրավճարված արտադրանքի բաժինը, բ) շուկայում լրավճարված արտադրանքի բաժինը մնում է հաստատուն այնպիսի պարագաներում, որոնց ներքո այն կփոքրանա լրավճարման բացակայության դեպքում, գ) շուկայում լրավճարված արտադրանքի բաժինը նվազում է, սակայն ավելի դանդաղ, քան կունենար լրավճարի բացակայության դեպքում:

6.5 3 «գ» կետի նպատակով` գնի կրճատումն ընդգրկում է ցանկացած դեպք, երբ գնի կրճատումը ցույց է տրվում` համեմատություն կատարելով լրավճարված արտադրանքի գների և նույն շուկա մատակարարող չլրավճարված արտադրանքի գների միջև: Համեմատությունը կատարվում է առևտրային նույն մակարդակների և համեմատելի ժամանակների համար պատշաճորեն հաշվի առնելով գնի համեմատելիության վրա ազդող ցանկացած այլ գործոն: Այնուամենայնիվ, եթե այդպիսի ուղղակի համեմատությունը հնարավոր չէ, ապա գնի կրճատումը կարող է ցույց տրվել արտադրանքի միավորի արտահանման արժեքների հիման վրա:

6.6 Հաշվի առնելով 5-րդ Հավելվածի 3-րդ կետի դրույթները` յուրաքանչյուր Անդամ, որի շուկայում ենթադրվում է, որ ծագել է լուրջ վնասը, 7-րդ հոդվածի համաձայն հանդես եկող վեճի կողմերի և 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ստեղծված քննախմբի համար մատչելի է դարձնում շուկայում վեճի կողմերի բաժինների փոփոխությունների, ինչպես նաև խնդրո առարկա արտադրանքների գների վերաբերյալ` գործին առնչվող բոլոր տեղեկությունները որոնք հնարավոր է ձեռք բերել:

6.7 3-րդ կետի համաձայն լուրջ վնասի հանգեցնող դուրսմղում կամ խոչընդոտում տեղի չունի, երբ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում առկա է հետևյալ պարագաներից87 ցանկացածը.

__________________________________

87 Այն փաստը, որ սույն կետում որոշակի պարագաներ են հիշատակվում, ինքն իրենով դրանց որևէ իրավական կարգավիճակ չի վերագրում ոչ ՄԱԳՀ-1994-ի, ոչ էլ սույն Համաձայնագրի առումով: Այդ պարագաները չպետք է լինեն մեկուսացված, պատահական կամ, այլապես, ոչ նշանակալի:

 

ա) արգելքի կամ սահմանափակման կիրառում բողոքող Անդամի տարածքից նման արտադրանքի արտահանումների կամ երրորդ համապատասխան շուկա` բողոքող Անդամից եկող ներմուծումների նկատմամբ.

բ) խնդրո առարկա արտադրանքի մասով առևտրի մենաշնորհ ունեցող կամ պետական առևտրային գործունեություն իրականացնող ներմուծող կառավարության ոչ առևտրային պատճառներով կայացած որոշում` բողոքող Անդամի տարածքից եկող ներմուծումները փոխարինել մեկ այլ երկրից կամ երկրներից եկող ներմուծումներով.

գ) բնական աղետներ, գործադուլներ, փոխադրումների խզումներ կամ այլ անհաղթահարելի ուժ, որոնք էականորեն ազդում են բողոքող Անդամի տարածքից արտահանելու համար մատչելի արտադրանքի արտադրության, որակների, քանակների կամ գների վրա.

դ) բողոքող Անդամի տարածքից արտահանումները սահմանափակող պայմանավորվածությունների առկայություն.

ե) բողոքող Անդամի տարածքից արտահանման համար տվյալ արտադրանքի մատչելիության կամավոր նվազեցում (ներառյալ` այլոց թվում այն իրավիճակը, երբ բողոքող Անդամի տարածքում գործող ընկերություններն այդ արտադրանքի արտահանումն ինքնուրույն վերաբաշխում են դեպի այլ շուկաներ).

զ) ներմուծող երկրում եղած ստանդարտներին (ստանդարտներին) և այլ կանոնակարգող պահանջներին համապատասխանելու անկարողություն:

6.8 7-րդ կետում պարագաների բացակայության դեպքում լուրջ սահմանափակման գոյությունը պետք է որոշվի` հիմնվելով քննախմբի ներկայացրած կամ ձեռք բերած տեղեկությունների վրա, ներառյալ` 5-րդ Հավելվածի դրույթների համաձայն ներկայացված տեղեկությունները:

6.9 Սույն հոդվածը չի տարածվում գյուղատնտեսության մասին համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված` գյուղատնտեսական արտադրանքների մասով կիրառվող լրավճարների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

7.1 Բացառությամբ Գյուղատնտեսության մասին համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսվածի, եթե Անդամը հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ այլ Անդամի տրամադրած կամ պահպանած, հոդված 1-ում նշված ցանկացած լրավճարի հետևանքով վնաս է հասցվում արդյունաբերական ճյուղին, տեղի ունի վերացում կամ նվազեցում կամ լուրջ սահմանափակում, ապա այդ Անդամը կարող է խորհրդակցություններ պահանջել այդ այլ Անդամի հետ:

7.2.1 1-ին կետով սահմանված խորհրդակցություններ անցկացնելու պահանջը պարունակում է մատչելի այն ապացույցները, որոնք վերաբերվում են` ա) խնդրո առարկա լրավճարի գոյության ու բնույթին, բ) ներքին արդյունաբերական ճյուղին հասցված վնասին, կամ վերացմանը կամ նվազեցմանը, կամ խորհրդակցություններ պահանջող Անդամի շահերի լուրջ սահմանափակմանը88:

_______________________________

88 Այն դեպքում, երբ պահանջն առնչվում է այն լրավճարին, որի հետևանքով, համարվում է, որ տեղի ունի լուրջ սահմանափակում` 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, լուրջ սահմանափակման մասով առկա ապացույցները կարող են սահմանափակվել այն առկա ապացույցներով, որոնք վերաբերում են 6-րդ հոդվածի 1-ին կետի պայմանների տեղի ունենալ կամ չունենալուն:

 

7.3 1-ին կետի համաձայն խորհրդակցություններ անցկացնելու պահանջով այն Անդամը, որն ըստ ենթադրության տրամադրում կամ պահպանում է խնդրո առարկա լրավճարը, հնարավորին չափ արագ սկսում է խորհրդակցությունները: խորհրդակցությունների նպատակն իրավիճակի հետ կապված փաստերի պարզաբանումն ու փոխհամաձայնեցված լուծման հասնելն է:

7.3 Եթե խորհրդակցությունները 60 օրվա ընթացքում89 չեն հանգեցնում փոխհամաձայնեցված լուծման, ապա այդ խորհրդակցությունների ցանկացած կողմ Անդամ կարող է գործը ներկայացնել ՎԿՄ` քննախումբ ստեղծելու համար, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում քննախումբ չստեղծել: Քննախմբի կազմն ու նրա գործելակերպի նկարագիրը սահմանվում են նրա ստեղծումից հետո` 15 օրվա ընթացքում:

___________________________________

89 Սույն հոդվածում նշված ցանկացած ժամկետ կարող է երկարացվել փոխադարձ համաձայնությամբ:

 

7.5 Քննախումբը վերաքննում է հարցը և իր վերջնական զեկուցագիրը ներկայացնում է վեճի կողմերին: Զեկուցագիրը տեղեկացվում է բոլոր Անդամներին` քննախմբի գործելակերպի նկարագրի կազմավորման ու սահմանման օրվանից հետո` 120 օրվա ընթացքում:

7.6 Քննախմբի զեկուցագիրը բոլոր Անդամների համար թողարկելուց հետո` 30 օրվա ընթացքում, ՎԿՄ-ն90, հաստատում է զեկուցագիրը, եթե վեճերի կողմերից որևէ մեկը պաշտոնապես ՎԿՄ-ին չի ծանուցում բողոքարկելու իր որոշման մասին, կամ ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում չընդունել զեկուցագիրը:

__________________________________

90 Եթե ՎԿՄ-ի հանդիպում չի նախատեսված այդ ժամանակահատվածում, ապա այդպիսի հանդիպում է կայացվում այդ նպատակով:

 

7.7 Եթե քննախմբի զեկուցագիրը բողոքարկվում է, ապա Բողոքարկման մարմինը իր որոշումը թողարկում է 60 օր հետո այն օրից, երբ կողմը պաշտոնապես ծանուցել է բողոքարկելու իր մտադրության մասին: Եթե Բողոքարկման մարմինը գտնում է, որ չի կարող իր զեկուցագիրը տրամադրել 60 օրվա ընթացքում, ապա ՎԿՄ-ին գրավոր տեղեկացնում է ուշացման պատճառների մասին` դրա հետ մեկտեղ նշելով այն մոտավոր ժամկետը, որի ընթացքում կներկայացնի իր զեկուցագիրը: Վարույթի տևողությունը ոչ մի դեպքում չի գերազանցում 90 օրը: ՎԿՄ-ն հաստատում է Բողոքարկման զեկուցագիրը, իսկ վեճի կողմերն անվերապահորեն ընդունում են, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում չհաստատել բողոքարկման զեկուցագիրը` Անդամների համար դրա թողարկումից հետո` 20 օրվա ընթացքում91:

_________________________________________

91 Եթե ՎԿՄ-ի հանդիպում չի նախատեսված այդ ժամանակահատվածում, ապա այդպիսի հանդիպում է կայացվում այդ նպատակով:

 

7.8 Եթե հաստատվում է քննախմբի զեկուցագիր կամ Բողոքարկման մարմնի զեկուցագիր, որտեղ որոշվել է, որ որևէ լրավճար 5-րդ հոդվածի իմաստով վնասակար ազդեցություններ է ունեցել մեկ այլ Անդամի շահերի վրա, ապա այդ լրավճարը տրամադրող կամ պահպանող Անդամը համապատասխան քայլեր է ձեռնարկում վնասակար ազդեցությունները վերացնելու կամ լրավճարը դադարեցնելու ուղղությամբ:

7.9 Այն դեպքում, երբ Անդամը, ՎԿՄ-ի կողմից քննախմբի զեկուցագիրը կամ Բողոքարկման մարմնի զեկուցագիրը հաստատելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, վնասակար ազդեցությունները վերացնելու կամ լրավճարը դադարեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր չի ձեռնարկում, և երբ փոխհատուցման վերաբերյալ համաձայնություն չկա, ՎԿՄ-ն բողոքող Անդամին իրավունք է տալիս հակազդման միջոցներ ձեռնարկել, որոնք համապատասխան են այն վնասակար ազդեցությունների աստիճանին ու բնույթին, որոնք պարզվել է, որ գոյություն ունեն, եթե ՎԿՄ-ն ընդհանուր համաձայնությամբ չի որոշում պահանջը:

7.10 Այն դեպքում, երբ վեճի կողմը ՎԿՓ 22-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն միջնորդ դատավարություն է պահանջում, միջնորդը որոշում է, թե արդյոք հակազդման միջոցները համապատասխան են այն վնասակար ազդեցությունների աստիճանին ու բնույթին, որոնք պարզվել է, որ գոյություն ունեն:

 

ԳԼՈՒԽ 4
ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 8
ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ

 

8.1 Հետևյալ լրավճարները համարվում են ոչ փոխհատուցելի92.

_______________________________

92 Ընդունվում է, որ Անդամները լայնորեն կառավարական օժանդակություն են տրամադրում տարբեր նպատակներով, և որ միայն այն փաստը, որ օժանդակությունը սույն հոդվածի համաձայն չի կարող համապատասխանել ոչ փոխհատուցելի մոտեցմանը, ինքնին չի սահմանափակում Անդամների այդպիսի օժանդակություն տրամադրելու կարողությունը:

 

ա) լրավճարներ, որոնք հատուկ չեն 2-րդ հոդվածի իմաստով,

բ) լրավճարներ, որոնք հատուկ են 2-րդ հոդվածի իմաստով, սակայն համապատասխանում են ներքևի 2«ա», 2«բ» կամ 2«գ» կետերում սահմանված բոլոր պայմաններին:

8.2 Անկախ 3-րդ և 5-րդ Գլուխների դրույթներից, հետևյալ լրավճարները ոչ փոխհատուցելի են.

ա) ընկերությունների, բարձրագույն ուսումնական կամ հետազոտական հաստատությունների կողմից` ընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացվող հետազոտական գործունեության համար տրամադրվող օժանդակություն, եթե93,94,95 օժանդակությունը ծածկում է96 ոչ ավելի, քան արդյունաբերական հետազոտության97 ծախքերի 75 տոկոսը կամ նախամրցակցային զարգացման աշխատանքների98,99 ծախքերի 50 տոկոսը, և եթե այդ օժանդակությունը սահմանափակվում է բացառապես հետևյալով.

__________________________________________

93 Քանի որ, նախատեսվում է, որ քաղաքացիական օդագնացությունը ենթակա կլինի հատուկ բազմակողմ կանոնների, սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այդ արտադրանքի վրա:

94 Ոչ ուշ, քան ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամիս հետո, 24-րդ հոդվածով նախատեսված Լրավճարների և փոխհատուցման միջոցների հարցերով կոմիտեն (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «Կոմիտե») վերաքննում է 2 «ա» ենթակետի գործունեությունը` նպատակ ունենալով կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի բարելավի այդ դրույթների գործունեությունը: Կոմիտեն հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իր նկատառումներում ուշադրությամբ վերաքննում է սույն ենթակետում նշված տեսակների սահմանումները` ելնելով հետազոտական աշխատանքների իրականացման գործում Անդամների ունեցած փորձից և համապատասխան այլ միջազգային հաստատությունների աշխատանքներից:

95 Սույն Համաձայնագրի դրույթները չեն տարածվում բարձրագույն ուսումնական կամ հետազոտական հաստատությունների կողմից ինքնուրույնաբար կատարվող հիմնարար հետազոտական գործունեության վրա: «Հիմնարար հետազոտական գործունեություն» հասկացությունը նշանակում է ընդհանուր գիտական և տեխնիկական գիտելիքների ընդլայնումը, որը կապված չէ արդյունաբերական կամ առևտրային նպատակների հետ:

96 Սույն ենթակետում նշված ոչ փոխհատուցելի լրավճարի թույլատրելի մակարդակները սահմանվում են` հղվելով յուրաքանչյուր առանձին ծրագրին համապատասխան և դրա ընթացքում առաջացող ընդհանուր ծախքերի վրա:

97 «Նախամրցակցային զարգացման աշխատանքներ» հասկացությունը նշանակում է արդյունաբերական հետազոտությունների արդյունքների վերածումը նոր, ձևափոխված կամ բարելավված արտադրանքների, գործընթացի կամ ծառայությունների ստեղծման ծրագրի, նախագծի կամ ձևավորման` անկախ այն բանից, դրանք նախատեսված են վաճառքի, թե օգտագործման համար, ներառյալ` առաջին նախատիպի ստեղծումը, որը ենթակա չէ առևտրային օգտագործման: Այն կարող է նաև ընդգրկել արտադրանքների, գործընթացների կամ ծառայությունների այլընտրանքային ընդհանուր ձևակերպումն ու նախագծումը, դրանց նախնական ցուցադրումը կամ նախապատրաստական ծրագրերը, ընդ որում` այդ նույն ծրագրերը չեն կարող փոխակերպվել կամ գործածվել արդյունաբերական կիրառության կամ առևտրային շահագործման համար: Այն չի ներառում գոյություն ունեցող արտադրանքների, արտադրական հոսքագծերի, արտադրական գործընթացների ծառայությունների և այլ ընթացիկ աշխատանքների սովորական կամ պարբերական փոփոխությունները, նույնիսկ եթե այդ փոփոխությունները կարող են բարելավում լինել:

98 «Արդյունաբերական հետազոտություն» հասկացությունը նշանակում է նոր գիտելիքների հայտնաբերմանն ուղղված ծրագրավորված որոնում կամ քննադատական ուսումնասիրություն` այն նպատակով, որ այդ գիտելիքները կարող են օգտակար լինել նոր արտադրանքների, գործընթացների կամ ծառայությունների ստեղծման համար կամ գոյություն ունեցող արտադրանքների, գործընթացների կամ ծառայությունների նշանակալի բարելավման համար:

99 Եթե ծրագրերում համակցված են «Արդյունաբերական հետազոտությունը» և «Նախամրցակցային զարգացման աշխատանքները», ապա ոչ փոխհատուցելի օժանդակության թույլատրելի մակարդակը չի գերազանցում վերևի երկու տեսակների համար կիրառելի ոչ փոխհատուցելի օժանդակության թույլատրելի մակարդակների թվաբանական միջինը` հաշվարկված սույն ենթակետի «i»-«v» մասերում նշված բոլոր համապատասխան ծախքերի հիման վրա:

 

i) անձնակազմի հետ կապված ծախսերով (բացառապես հետազոտական գործունեության մեջ ընդգրկված հետազոտողներ, տեխնիկական աշխատակիցներ և օժանդակ այլ անձնակազմ),

ii) բացառապես և մշտապես հետազոտական գործունեության մեջ օգտագործվող (բացառությամբ` երբ տնօրինվում են առևտրային հիմունքներով) գործիքների, սարքավորումների, հողի և շինությունների հետ կապված ծախսերով,

iii) բացառապես հետազոտական գործունեության համար մատուցվող խորհրդատվական և համարժեք ծառայությունների հետ կապված ծախսերով, ներառյալ` գնված հետազոտությունների, տեխնիկական գիտելիքների, գյուտերի արտոնագրերի և այլնի հետ կապվածները,

iv) ուղղակիորեն հետազոտական գործունեության արդյունքում առաջացող լրացուցիչ վերադիր ծախսերով,

v) ուղղակիորեն հետազոտական գործունեության արդյունքում առաջացող այլ ընթացիկ ծախսերով (ինչպիսիք են նյութերի, պիտույքների և այլնի հետ կապված ծախքերը),

բ) այն օժանդակությունը, որն Անդամի տարածքում գտնվող անբարենպաստ տարածաշրջաններին տրամադրվում է տարածաշրջանային զարգացման ընդհանուր շրջանակներում100, և որն իրավունակ տարածաշրջաններում ոչ հատուկ է (2-րդ հոդվածի իմաստով), ընդ որում.

_____________________________________

100 «Տարածաշրջանային զարգացման ընդհանուր շրջանակում» նշանակում է, որ տարածաշրջանային լրավճարման ծրագրերը տարածաշրջանային զարգացման` ներքին համաձայնեցված և համընդհանուր կիրառության քաղաքականության բաղադրիչ մաս են, և որ տարածաշրջանային զարգացման լրավճարները չեն տրամադրվում աշխարհագրորեն առանձնացված կետերին, որոնք ազդեցություն չունեն կամ ըստ էության ազդեցություն չունեն տարածաշրջանի զարգացման վրա:

 

i) յուրաքանչյուր անբարենպաստ տարածաշրջան պետք է հստակորեն սահմանազատված աշխարհագրական տարածք լինի` հատկորոշելի տնտեսական և վարչական ինքնությամբ,

ii) տարածաշրջանը որպես անբարենպաստ է դիտարկվում չեզոք և անաչառ չափանիշների հիման վրա101, որոնք ցույց են տալիս, որ տվյալ տարածաշրջանում առկա բարդությունները հետևանք են ավելի քան ժամանակավոր պարագաների: Այդ չափանիշները պետք է հստակորեն շարադրված լինեն օրենքում, կանոնակարգերում կամ այլ պաշտոնական փաստաթղթերում այնպես, որ հնարավոր լինի դրանք ստուգել,

__________________________________________

101 «Չեզոք և անաչառ» նշանակում են այն չափանիշները, որոնցով որոշակի տարածաշրջաններին տրվող նախապատվությունները համարժեք են նրան, որ անհրաժեշտ է տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում տարածաշրջանային անհավասարության վերացման կամ կրճատման համար: Այս կապակցությամբ, տարածաշրջանային լրավճարային ծրագրերը պետք է վերին սահման ունենան այն օժանդակության չափի համար, որը կարող է տրամադրվել յուրաքանչյուր առանձին լրավճարվող ենթածրագրին: Այդ վերին սահմանները պետք է տարբերակված լինեն ըստ օժանդակվող տարածաշրջանների զարգացման տարբեր մակարդակների և պետք է արտահայտվեն ներդրումային ծախքերի կամ աշխատատեղերի ստեղծման ծախքերի առումով: Այդ վերին սահմանների շրջանակներում օժանդակության բաշխումը պետք է բավական լայնատարած ու հավասարաչափ լինի` 2-րդ հոդվածով նախատեսված որոշակի ընկերությունների կողմից լրավճարի գերակշիռ օգտագործումից կամ դրանց անհամամասնորեն մեծ չափերի լրավճարներ տրամադրելուց խուսափելու համար:

 

iii) չափանիշներն ընդգրկում են տնտեսական զարգացման ցուցանիշ, որը հիմնված է հետևյալ գործոններից գոնե մեկի վրա` հաշվարկված երեք տարվա ժամանակահատվածի համար`

- մեկ շնչին ընկնող եկամուտը կամ մեկ ընտանիքին ընկնող եկամուտը կամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ինչը չպետք է ավելի լինի, քան տվյալ տարածքում եղած միջինի 85 տոկոսը,

- գործազրկության մակարդակը, որը պետք է կազմի տվյալ տարածքում եղած միջինի առնվազն 110 տոկոսը.

այդ ցուցանիշը այնուամենայնիվ կարող է հավաքական լինել և ընդգրկել այլ գործոններ ևս:

գ) այն օժանդակությունը, որը տրամադրվում է խրախուսելու գոյություն ունեցող միջոցների102 հարմարեցումն օրենքով և (կամ) կանոնակարգով սահմանված շրջակա միջավայրի պաշտպանության նոր պահանջներին, որոնց հետևանքով լրացուցիչ սահմանափակումներ և ֆինանսական ծանրաբեռնվածություն է ստեղծում ընկերությունների համար, եթե այդ օժանդակությունը.

_______________________________

102 «Գոյություն ունեցող միջոցներ» հասկացությունը նշանակում է այն միջոցները, որոնք շրջակա միջավայրի պաշտպանության առնչությամբ պահանջների կիրառման պահին օգտագործման մեջ են եղել առնվազն երկու տարի:

 

i) միանգամյա և չկրկնվող միջոց է, և

ii) սահմանափակվում է հարմարեցման արդյունքում առաջացող ծախքերի 20 տոկոսով, և

iii) չի ծածկում օժանդակող ներդրման փոխարինման և շահագործման հետ կապված ծախսը, որն ամբողջությամբ պետք է ծածկեն ընկերությունները, և`

iv) ուղղակիորեն կապված է և համամասն է ընկերության կողմից` շրջապատի համար վտանգավորության և աղտոտման ծրագրված կրճատմանը, և չի ծածկում արտադրական ծախքերի հնարավոր խնայողությունները, և

v) մատչելի է բոլոր ընկերություններին, որոնք կարող են ներդնել նոր սարքավորումներ և(կամ) արտադրական գործընթացներ:

8.3 Լրավճարային ծրագիրը, որի համար կիրարկվում են 2-րդ կետի դրույթները, 7-րդ Գլխի համաձայն Կոմիտեին է ծանուցվում նախքան դրա իրականացումը: Ցանկացած այդպիսի ծանուցում պետք է բավականաչափ ճշգրիտ լինի, որպեսզի հնարավորություն տա մյուս Անդամներին գնահատելու ծրագրի համապատասխանությունը 2-րդ կետի համապատասխան դրույթներով սահմանված պայմաններին ու չափանիշներին: Անդամները Կոմիտեին են տրամադրում նաև այդ ծանուցումների տարեկան թարմացումներ` տեղեկություններ տալով, մասնավորապես, յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր ծախսերի և ծրագրի ցանկացած փոփոխությունների վերաբերյալ: Մյուս Անդամներն իրավունք ունեն տեղեկություններ պահանջել ծանուցված ծրագրի համաձայն կատարված առանձին լրավճարման դեպքերի վերաբերյալ103:

______________________________

103 Ընդունվում է, որ ծանուցման այս դրույթը ոչնչով չի պահանջում գաղտնի տեղեկություններ տրամադրել, ներառյալ` գաղտնի առևտրային տեղեկությունները:

 

8.4 Անդամի ներկայացրած պահանջով Քարտուղարությունը վերաքննում է 3-րդ կետի համաձայն կատարված ծանուցումը և անհրաժեշտության դեպքում կարող է լրավճար տրամադրող Անդամից լրացուցիչ տեղեկություններ պահանջել վերաքննվող ծանուցված ծրագրի վերաբերյալ: Քարտուղարությունն իր հայտնաբերումների մասին զեկուցում է Կոմիտեին: Պահանջ լինելու դեպքում Կոմիտեն շտապ կարգով վերաքննում է Քարտուղարության հայտնաբերումները (կամ հենց ծանուցումը, եթե Քարտուղարությունից վերաքննություն չի պահանջվել)` նպատակ ունենալով որոշել` չեն պահպանվել արդյոք 2-րդ կետում նշված պայմաններն ու չափանիշները: Սույն սահմանված ընթացակարգն ավարտվում է ամենաուշը լրավճարման ծրագրի ծանուցումից հետո` Կոմիտեի առաջին պարբերական հանդիպման ժամանակ, եթե այդ ծանուցումից մինչև Կոմիտեի պարբերական հանդիպումն անցել է առնվազն երկու ամիս: Սույն կետում նկարագրված վերաքննության ընթացակարգը, պահանջ լինելու դեպքում, տարածվում է նաև ծրագրի այն էական փոփոխությունների վրա, որոնց մասին ծանուցվել է 3-րդ կետում նշված տարեկան թարմացումներում:

8.5 Անդամի պահանջով Կոմիտեի 4-րդ կետում նշված եզրակացությունը կամ Կոմիտեի կողմից այդպիսի եզրակացության ձախողումը, ինչպես նաև առանձին դեպքերում` ծանուցված ծրագրի պայմանների խախտումը ներկայացվում են կապող միջնորդ դատավարության: Միջնորդ դատավարության մարմինն իր եզրակացությունները Անդամներին է ներկայացնում գործը միջնորդ դատավարության մարմին ներկայացնելու օրվանից հետո 120 օրվա ընթացքում: Բացառությամբ սույն կետում նախատեսվածի, ՎԿՓ-ն տարածվում է սույն կետի համաձայն կատարվող միջնորդ դատավարությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

 

9.1 Եթե 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում անկախ այն փաստից, որ ծրագիրը համապատասխանում է այդ կետում նշված չափանիշներին, Անդամը հիմքեր ունի ենթադրելու, որ այդ ծրագրի հետևանքով այդ Անդամի ներքին արդյունաբերական ճյուղը ենթարկվում է այնպիսի լուրջ վնասակար ազդեցությունների, որոնցով դժվար վերականգնելի վնաս է հասցվում, ապա այդ Անդամը կարող է լրավճար տրամադրող կամ պահպանող Անդամից խորհրդակցություններ պահանջել:

9.2 1-ին կետի համաձայն ներկայացված խորհրդակցությունների պահանջով խնդրո առարկա լրավճարային ծրագիրը տրամադրող կամ պահպանող Անդամը հնարավորին չափ արագ սկսում է այդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունների նպատակն իրավիճակի հետ կապված փաստերի պարզաբանումն ու փոխադարձ ընդունելի լուծման հասնելն է:

9.3 Եթե 2-րդ կետի համաձայն անցկացվող խորհրդակցություններում փոխադարձ ընդունելի լուծում չի գտնվում այդ խորհրդակցությունների անցկացման պահանջից հետո` 60 օրվա ընթացքում, ապա պահանջող Անդամը կարող է հարցը ներկայացնել Կոմիտե:

9.4 Եթե հարցը ներկայացվում է Կոմիտե, ապա Կոմիտեն անմիջապես վերաքննում է գործին առնչվող փաստերն ու 1-ին կետում նշված ազդեցությունների ապացույցները: Եթե Կոմիտեն որոշում է, որ այդ ազդեցություններն առկա են, ապա այն կարող է լրավճարող Անդամին հանձնարարել ձևավորել այդ ծրագիրն այնպես, որ այդ ազդեցությունները վերացվեն: Կոմիտեն իր եզրակացությունները ներկայացնում է հարցը 3-րդ կետի համաձայն իրեն ներկայացնելու օրվանից հետո` 120 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանձնարարություն չի տրվում վեց ամսվա ընթացքում, Կոմիտեն պահանջող Անդամին իրավունք է տալիս հարկ եղած հակազդման միջոցներ կիրառել, որոնք համապատասխան են այն ազդեցությունների աստիճանին ու բնույթին, որոնք պարզվել է, որ գոյություն ունեն:

 

ԳԼՈՒԽ 5
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 10
ՄԱԳՀ-1994-Ի 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ104

_________________________

104 2-րդ և 3-րդ Գլուխների դրույթները կարող են կիրարկվել 5-րդ Գլխի դրույթների հետ զուգահեռաբար: Սակայն, ներմուծող Անդամի ներքին շուկայում առանձին լրավճարի ազդեցությունների առնչությամբ մատչելի է հատուցման միայն մեկ ձև (կամ փոխհատուցման տուրք` երբ կատարվում են 5-րդ Գլխի պահանջները, կամ հակազդման միջոց` համաձայն 4-րդ կամ 7-րդ հոդվածների): 3-րդ և 5-րդ Գլուխների դրույթները չեն կիրարկվում այն միջոցների առնչությամբ, որոնք 4-րդ Գլխի դրույթների համաձայն համարվում են ոչ փոխհատուցելի: Այնուամենայնիվ, 8-րդ հոդվածի 1«ա» կետում նշված միջոցները կարող են ուսումնասիրվել, որպեսզի որոշվի` արդյոք դրանք հատուկ են, թե ոչ` 2-րդ հոդվածի իմաստով: Ավելին, 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այն լրավճարի դեպքում, որը տրամադրվում է որևէ ծրագրի համաձայն, որի մասին չի ծանուցվել 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, կարող են կիրարկվել 3-րդ կամ 5-րդ գլուխների դրույթները, սակայն այդ լրավճարը դիտարկվում է որպես ոչ փոխհատուցելի, եթե պարզվում է, որ այն համապատասխանում է 8-րդ հոդվածի 2-րդ կետի օրինաչափություններին:

 

Անդամները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովեն, որ փոխհատուցման տուրքի105 կիրառումը որևէ Անդամի տարածքի արտադրանքի նկատմամբ, որը ներմուծվում է մեկ այլ Անդամի տարածք, համապատասխանի ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի դրույթներին և սույն Համաձայնագրի պայմաններին: Փոխհատուցման տուրքերը կարող են կիրառվել միայն սույն Համաձայնագրի և Գյուղատնտեսության մասին համաձայնագրի դրույթների համաձայն նախաձեռնված (106) և անցկացված ուսումնասիրություններից հետո:

_______________________________

105 Հասկացվում է, որ «փոխհատուցման տուրք» հասկացությունը նշանակում է ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատուկ տուրք, որը գանձվում է փոխհատուցելու համար ցանկացած լրավճարներ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շնորհվել է ցանկացած արտադրանքի պատրաստման, արտադրության կամ արտահանման համար:

106 Այստեղ օգտագործված «նախաձեռնված» հասկացությունը նշանակում է ընթացակարգային գործողություն, որով Անդամը պաշտոնապես 11-րդ հոդվածով նախատեսված ուսումնասիրություն է սկսում:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

11.1 Բացառությամբ 6-րդ կետով նախատեսվածի, որևէ ենթադրյալ լրավճարի գոյությունը, աստիճանը և ազդեցությունը որոշելու համար ուսումնասիրություն է նախաձեռնվում ներքին արդյունաբերական ճյուղի կամ նրա անունից ներկայացրած դիմումով:

11.2 1-ին կետով սահմանված դիմումը պարունակում է բավարար ապացույցներ` ա) լրավճարի գոյության և, եթե հնարավոր է, դրա չափի վերաբերյալ, բ) վնասի գոյության վերաբերյալ` ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի իմաստով, ինչպես նաև մեկնաբանված է սույն Համաձայնագրով, գ) լրավճարված ներմուծումների և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի գոյության վերաբերյալ: Անհիմն հայտարարությունը, որը չի հիմնավորված գործին առնչվող ապացույցներով, չի կարող բավարար համարվել` սույն պահանջներին համապատասխանելու համար: Դիմումը պարունակում է հետևյալ տեղեկությունները, որոնք խելամիտ է, որ մատչելի լինեն դիմողին.

i) դիմողի ինքնությունը և դիմողի` նման արտադրանքի ներքին արտադրության ծավալի և արժեքի նկարագրությունը: Եթե գրավոր դիմումը ներկայացվում է ներքին արդյունաբերական ճյուղի անունից, ապա դիմումը կանխորոշում է այն արդյունաբերական ճյուղը, որի անունից դիմումը ներկայացվում է` նման արտադրանքի բոլոր հայտնի ներքին արտադրողների (կամ նման արտադրանքի ներքին արտադրողների միությունների) ցանկի միջոցով և, հնարավորության սահմաններում, այդ արտադրողներին բաժին ընկնող նման արտադրանքի ներքին արտադրության ծավալի և արժեքի նկարագրությունը.

ii) ենթադրաբար լրավճարված արտադրանքի ամբողջական նկարագրությունը, խնդրո առարկա ծագման կամ արտահանող երկրի կամ երկրների անունները, յուրաքանչյուր հայտնի արտահանողի կամ օտարերկրյա արտադրողի ինքնությունը և խնդրո առարկա արտադրանքը ներմուծող հայտնի անձանց ցանկը.

iii) խնդրո առարկա լրավճարի գոյության, չափի և բնույթի վերաբերյալ ապացույցները.

iv) ապացույցներ առ այն, որ ներքին արդյունաբերական ճյուղին վնասը պատճառում են լրավճարված ներմուծումները` լրավճարների ազդեցությունների միջոցով. այս ապացույցները ներառում են տեղեկություններ ենթադրյալ լրավճարված ներմուծումների ծավալի աճի զարգացումների վերաբերյալ, ներքին շուկայում նման արտադրանքի գների վրա այդ ներմուծումների ազդեցության և դրա հետևանքով ներքին արդյունաբերական ճյուղի վրա ներմուծումների ունեցած ազդեցության վերաբերյալ, որոնք ցույց են տրվում ներքին արդյունաբերական ճյուղի վիճակին վերաբերվող համապատասխան գործոններով և ցուցանիշներով, ինչպիսիք են 15-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում թվարկվածները:

11.3 Իրավասու մարմինն ստուգում է դիմումի մեջ ներկայացված ապացույցների ճշմարտությունն ու համապատասխանությունը, որպեսզի որոշի` բավարար են արդյոք ապացույցները ուսումնասիրություն նախաձեռնելու համար:

11.4 1-ին կետի համաձայն ուսումնասիրություն չի նախաձեռնվում, քանի դեռ իրավասու մարմինը, հիմնվելով նման արտադրանքի ներքին արտադրողների` դիմումին կողմ կամ դեմ լինելուն107 աստիճանի քննության վրա, չի պարզվել, որ դիմումը ներկայացվել է ներքին արդյունաբերական ճյուղի կողմից կամ նրա անունից: Դիմումը համարվում է «ներքին արդյունաբերական ճյուղի կողմից կամ նրա անունից» ներկայացված, եթե դիմումին կողմ են այն ներքին արտադրողները, որոնց համատեղ արտադրությունը կազմում է ներքին արդյունաբերական ճյուղի այն մասի նման արտադրանքի ընդհանուր արտադրության 50 տոկոսը, որն այդ դիմումի առնչությամբ արտահայտել է իր կողմ կամ դեմ լինելը108: Այնուամենայնիվ, ուսումնասիրություն չի նախաձեռնվում, եթե դիմումին կողմ արտահայտված արտադրողներին բաժին ընկնող արտադրությունը փոքր է ներքին արդյունաբերական ճյուղի նման արտադրանքի ընդհանուր արտադրության 25 տոկոսից:

__________________________________

107 Այն դեպքում, երբ արդյունաբերական ճյուղերը տարանջատ են և ընդգրկում են բացառիկ մեծ թվով արտադրողներ, իրավասու մարմինը կարող է կողմն ու դեմը որոշել վիճակագրորեն հիմնավորված եղանակների կիրառմամբ:

108 Անդամները տեղյակ են, որ որոշ Անդամների տարածքում նման արտադրանքի ներքին արտադրողների աշխատողները կամ այդ աշխատողների ներկայացուցիչները կարող են 1-ին կետի համաձայն ուսումնասիրության դիմում ներկայացնել կամ կողմ լինել դրան:

 

11.5 Իրավասու մարմինը խուսափում է ուսումնասիրություն նախաձեռնելու դիմումի հրապարակումից, քանի դեռ որոշում չի կայացել ուսումնասիրությունը նախաձեռնել:

11.6 Եթե հատուկ դեպքերում իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրություն նախաձեռնել առանց ներքին արդյունաբերական ճյուղի կողմից կամ նրա անունից այդպիսի ուսումնասիրություն նախաձեռնելու մասին գրավոր դիմում ստանալու, ապա կարող է դա անել, եթե ունի ուսումնասիրության նախաձեռնումը հիմնավորող` 2-րդ կետում նկարագրված բավարար ապացույցներ լրավճարի, վնասի և պատճառահետևանքային կապի գոյության վերաբերյալ:

11.7 Լրավճարի և վնասի վերաբերյալ ապացույցները միաժամանակյա դիտարկվում են` ա) ուսումնասիրություն նախաձեռնելու կամ չնախաձեռնելու մասին որոշման ժամանակ, և բ) դրանից հետո` ուսումնասիրության ընթացքում` սկսած ոչ ուշ քան այն ամենաշուտ օրվանից, երբ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն կարող են ժամանակավոր միջոցներ կիրառվել:

11.8 Սույն Համաձայնագրի դրույթները ամբողջովին կիրառելի են այն դեպքում, երբ արտադրանքները ոչ թե ներմուծվում են ուղղակիորեն ծագման երկրից, այն ներմուծող Անդամի տարածք են արտահանում միջանկյալ երկրից, և տվյալ գործարքը կամ գործարքները, սույն Համաձայնագրի իմաստով, դիտարկվում են որպես ծագման երկրի և ներմուծող Անդամի միջև տեղի ունեցող գործարքներ:

11.9 1-ին կետի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է և ուսումնասիրությունը շտապ կարգով դադարեցվում է այն պահին, երբ իրավասու մարմինը համոզվում է, որ տվյալ գործը շարունակելու համար առկա չեն լրավճարման կամ վնասի գոյության բավարար ապացույցներ: ՈՒսումնասիրությունն անմիջապես դադարեցվում է այն դեպքում, երբ լրավճարի չափը նվազագույն է, կամ երբ լրավճարված ներմուծումների փաստացի կամ հնարավոր ծավալը կամ վնասն անտեսելի է: Սույն կետի նպատակով, լրավճարի չափը համարվում է նվազագույն, եթե լրավճարն ավելի ավելի փոքր է, քան 1 տոկոս արժեքայինը (արտադրանքի միավորի արժեքի 1 տոկոսը):

11.10 ՈՒսումնասիրությունը չի խոչընդոտում մաքսազերծման ընթացակարգերը:

11.11 ՈՒսումնասիրությունները, բացառությամբ հատուկ հանգամանքների, եզրափակվում են դրանց նախաձեռնումից հետո մեկ տարվա, և բոլոր դեպքերում ոչ ավելի, քան 18 ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 12
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

 

12.1 Փոխհատուցման տուրքի վերաբերյալ ուսումնասիրության շահագրգիռ Անդամներն ու շահագրգիռ կողմերը ծանուցվում են իրավասու մարմնի պահանջված տեղեկությունների մասին, և բավարար հնարավորություն է տրվում գրավոր ներկայացնելու այն բոլոր ապացույցները, որ նրանք համարում են խնդրո առարկա ուսումնասիրությանն առնչվող:

12.1.1 Փոխհատուցման ուսումնասիրության ընթացքում օգտագործվող հարցաթերթիկ ստացած արտահանողներին օտարերկրյա արտադրողներին կամ շահագրգիռ Անդամներին պատասխանելու համար առնվազն 30 օր է տրվում109: 30-օրյա ժամկետը երկարաձգելու բոլոր պահանջները պետք է պատշաճորեն հաշվի առնվեն, և հիմնավոր պատճառաբանության դեպքում երկարաձգումը պետք է թույլատրվի, երբ հնարավոր է:

_______________________________

109 Որպես ընդհանուր կանոն` արտահանողների ժամկետի հաշվարկումը սկսվում է հարցաթերթի ստացման օրվանից, որն այս առումով ստացված է համարվում պատասխանողին դրա առաքման, կամ արտահանող Անդամի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչին, կամ ԱՀԿ Անդամ առանձին մաքսային տարածքի դեպքում` արտահանող տարածքի պաշտոնական ներկայացուցչին դրա փոխանցման օրվանից 1 շաբաթ հետո:

 

12.1.2 Որևէ շահագրգիռ Անդամի կամ շահագրգիռ կողմի ներկայացրած գրավոր ապացույցները շտապ կարգով մատչելի են դարձվում ուսումնասիրությանը մասնակցող մյուս շահագրգիռ Անդամների կամ շահագրգիռ կողմերի համար` հաշվի առնելով գաղտնի տեղեկությունների պաշտպանության պահանջները:

12.1.3 ՈՒսումնասիրություն նախաձեռնելուն պես իրավասու մարմինը 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված գրավոր դիմումի ամբողջական տեքստը տրամադրում է հայտնի արտահանողներին110 և արտահանող անդամի իրավասու մարմնին և պահանջվելու դեպքում այն մատչելի է դարձնում գործին առնչվող այն շահագրգիռ կողմերի համար: Պատշաճորեն հաշվի է առնվում 4-րդ կետով նախատեսված` գաղտնի տեղեկության պաշտպանության պահանջը:

__________________________________________

110 Հասկացվում է, որ գործին առնչվող արտահանողների շատ մեծ թվի դեպքում գրավոր դիմումի ամբողջական տեքստը պետք է տրամադրվի միայն արտահանող Անդամի իրավասու մարմնի կամ համապատասխան առևտրային միությանը, որն այնուհետև պատճենները պետք է առաքի խնդրո առարկա արտահանողներին:

 

12.2 Շահագրգիռ Անդամներն ու շահագրգիռ կողմերը, հիմնավորում լինելու դեպքում, իրավունք ունեն նաև բանավոր տեղեկություններ ներկայացնելու: Եթե այդ տեղեկությունները բանավոր են ներկայացվում, ապա շահագրգիռ Անդամներից և շահագրգիռ կողմերից այնուհետև պահանջվում է ներկայացրածը շարադրել գրավոր: ՈՒսումնասիրող իրավասու մարմնի ցանկացած որոշում կարող է հիմնվել միայն այն տեղեկությունների և փաստարկների վրա, որոնք եղել են այդ իրավասու մարմնի գրավոր արձանագրությունների մեջ, և որոնք մատչելի են եղել ուսումնասիրությանը մասնակցող շահագրգիռ Անդամների և շահագրգիռ կողմերի համար` պատշաճորեն հաշվի առնելով գաղտնի տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

12.3 Իրավասու մարմինը հնարավորության դեպքում շահագրգիռ Անդամներին և շահագրգիռ կողմերին միաժամանակ հնարավորություն է ընձեռնում տեսնելու բոլոր այն տեղեկությունները և այդ տեղեկությունների վրա հիմնվելով նախապատրաստելու գործի ներկայացումը, որոնք առնչվում են իրենց գործի ներկայացմանը, գաղտնի չեն` համաձայն 4-րդ կետի սահմանման, և որոնք իրավասու մարմինն օգտագործել է փոխհատուցման տուրքի վերաբերյալ ուսումնասիրությունների ընթացքում:

12.4 Հիմնավոր պատճառաբանության ներկայացման դեպքում, իրավասու մարմինը որպես գաղտնի է վերաբերում այն տեղեկությանը, որը գաղտնի է իր բնույթով (օրինակ` այն պատճառով, որ դրա բացահայտումը մրցակցային կարևոր առավելություն կհանդիսանա մրցակցի համար, կամ որ դրա բացահայտումը կարող է վնաս պատճառել այդ տեղեկությունը տրամադրող անձի համար, կամ էլ այն անձի համար, ումից այդ անձը ձեռք է բերել տեղեկությունը), կամ որը ուսումնասիրության կողմերը ներկայացրել են գաղտնիության պայմանով: Այդպիսի տեղեկությունը չի բացահայտվում առանց այն ներկայացնող կողմի հատուկ թույլտվության111:

____________________________________________

111 Անդամները տեղյակ են, որ որոշ Անդամների տարածքում կարող է բացահայտում պահանջվել համաձայն պաշտպանության նեղորեն հատկանշված կարգի:

 

12.4.1 Իրավասու մարմինը` գաղտնի տեղեկությունը տրամադրող շահագրգիռ Անդամներից կամ շահագրգիռ կողմերից, պահանջում է ներկայացնել դրանց ոչ գաղտնի ամփոփագրերը: Այդ ամփոփագրերը պետք է բավարար մանրամասնությամբ լինեն որպեսզի թույլ տան հարկ եղած չափով հասկանալ գաղտնի կերպով ներկայացված տեղեկության բուն էությունը: Բացառիկ դեպքերում այդ Անդամները կամ կողմերը կարող են նշել, որ այդ տեղեկությունը հնարավոր չէ ամփոփագրել: Այդպիսի բացառիկ հանգամանքներում պետք է հաղորդագրություն տրամադրվի ամփոփագրման անհնարինության պատճառների վերաբերյալ:

12.4.2 Եթե իրավասու մարմինը համարում է, որ գաղտնիության պահանջը հիմնավորված չէ, և եթե տեղեկություն չի կամենում հրապարակայնացնել տեղեկությունը կամ թույլատրել դրա բացահայտումն ընդհանրացված կամ ամփոփագրված տեքստով, ապա իրավասու մարմինը կարող է անտեսել այդ տեղեկությունը, եթե համապատասխան աղբյուրներից իրավասու մարմնի համար համոզիչ ապացույցներ չկան, որ տեղեկությունը ճիշտ է112:

_____________________________________

112 Անդամները համաձայն են, գաղտնիության պահանջները չպետք է կամայականորեն մերժվեն: Անդամները համաձայն են նաև, որ ուսումնասիրող իրավասու մարմինը կարող է գաղտնիությունից հրաժարում պահանջել միայն գործին առնչվող տեղեկությունների կապակցությամբ:

 

12.5 Բացառությամբ 7-րդ կետում նշված հանգամանքների, իրավասու մարմինն ուսումնասիրության ընթացքում համոզվում է շահագրգիռ Անդամների կամ շահագրգիռ կողմերի ներկայացրած այն տեղեկությունների ճշտության մեջ, որոնց վրա հիմնված են նրա հայտնաբերումները:

12.6 Իրավասու մարմինը կարող է պահանջվող ուսումնասիրությունները իրականացնել այլ Անդամների տարածքում, եթե պատշաճ ժամանակին ծանուցել է խնդրո առարկա Անդամին, և այդ Անդամը չի առարկում ուսումնասիրությանը: Այնուհետև իրավասու մարմինը կարող է քննության առնել ընկերության հաշիվները, եթե` ա) ընկերությունը համաձայն է դրան, և բ) խնդրո առարկա Անդամը ծանուցվել է և չի առարկում: 6-րդ Հավելվածով սահմանված ընթացակարգերը կիրառվում են ընկերության տարածքում կատարվող ուսումնասիրությունների նկատմամբ: Հաշվի առնելով գաղտնիության պահպանման պահանջները` իրավասու մարմինը ցանկացած այդպիսի ուսումնասիրության արդյունքները մատչելի է դարձնում, կամ դրանք 9-րդ կետի համաձայն բացահայտում է այն ընկերությունների համար, որոնց դրանք վերաբերվում են, և կարող է այդ արդյունքները մատչելի դարձնել դիմողների համար:

12.7 Նախնական և վերջնական եզրակացությունները` դրական կամ բացասական, կարող են կայացվել` հիմնվելով առկա փաստերի վրա, այն դեպքերում, երբ որևէ շահագրգիռ կողմ արգելում է մուտքը դեպի անհրաժեշտ տեղեկությունները կամ այլ կերպ դրանք չի տրամադրում պատշաճ ժամկետի ընթացքում, կամ զգալիորեն խոչընդոտում է ուսումնասիրությունը:

12.8 Նախքան վերջնական եզրակացություն կայացնելը, իրավասու մարմինը բոլոր շահագրգիռ Անդամներին ու շահագրգիռ կողմերին տեղեկացնում է դիտարկված այն էական փաստերի մասին, որոնք հիմք են հանդիսացել վերջնական միջոցների կիրառման վերաբերյալ որոշման համար: Այդպիսի բացահայտումը պետք է կատարվի միաժամանակ, որպեսզի կողմերն իրենց շահերը պաշտպանելու բավարար ժամանակ ունենան:

12.9 Սույն Համաձայնագրի նպատակներով «շահագրգիռ կողմերը» ներառում է.

i) ուսումնասիրության ենթակա արտադրանք արտահանողը կամ դրա օտարերկրյա արտադրողը կամ ներմուծողը, կամ առևտրային կամ գործարար միությունը, որի անդամների մեծամասնությունը այդ արտադրանքն արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներ են, և

ii) ներմուծող Անդամի` նման արտադրանք արտադրողը կամ առևտրային կամ գործարար միությունը, որի անդամների մեծ մասը նման արտադրանք է արտադրում ներմուծող Անդամի տարածքում:

Այս ցանկը Անդամներին չի արգելում թույլ տալու, որ վերը նշվածներից տարբեր ներքին կամ օտարերկրյա կողմերը ընդգրկվեն որպես շահագրգիռ կողմեր:

12.10 Իրավասու մարմինն ուսումնասիրվող արտադրանքի արդյունաբերական օգտագործողներին, և այն դեպքերում, երբ արտադրանքը սովորաբար իրացվում է մանրածախ վաճառքի մակարդակում, սպառողներին ներկայացնող կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ներկայացնել, որոնք առնչվում են լրավճարմանը, վնասին և պատճառահետևանքային կապին:

12.11 Իրավասու մարմինը պատշաճորեն հաշվի է առնում այն դժվարությունները, որ կարող են ունենալ շահագրգիռ կողմերը, հատկապես փոքր ընկերությունները` պահանջված տեղեկությունները տրամադրելիս, և հնարավոր աջակցություն է ցույց տալիս:

12.12 Վերը սահմանված ընթացակարգերը կոչված չեն որևէ Անդամի իրավասու մարմնին արգելելու սույն Համաձայնագրի համապատասխան դրույքների համաձայն արագ գործողություններ իրականացնել` կապված ուսումնասիրության նախաձեռնման, նախնական կամ վերջնական եզրակացությունների` դրական կամ բացասական, կայացման հետ, կամ ժամանակավոր կամ վերջնական միջոցներ կիրառել:

 

ՀՈԴՎԱԾ 13
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13.1 11-րդ հոդվածով նախատեսված դիմումը ստանալուց հետո հնարավորին չափ շուտ, և բոլոր դեպքերում, նախքան որևէ ուսումնասիրություն նախաձեռնելը, այն Անդամները, որոնց արտադրանքները կարող են այդ ուսումնասիրության ենթակա լինել, հրավիրում են խորհրդակցությունների` նպատակ ունենալով իրավիճակը պարզաբանել` կապված 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հարցերի հետ, և հասնել փոխադարձ համաձայնեցված լուծման:

13.2 Այնուհետև` ուսումնասիրության ընթացքում, այն Անդամներին, որոնց արտադրանքներն ուսումնասիրության առարկա են, պատշաճ հնարավորություն է տրվում շարունակելու խորհրդակցությունները` նպատակ ունենալով պարզաբանել փաստացի իրավիճակը և հասնել փոխադարձ համաձայնեցված լուծման113:

_________________________________

113 Սույն կետի դրույթների համաձայն հատկապես կարևոր է, որ դրական եզրակացություն` նախնական թե վերջնական, չկայացվի, առանց խորհրդակցությունների համար պատշաճ հնարավորություն տալու: Այդ խորհրդակցությունները կարող են հիմք ստեղծել 2-րդ, 3-րդ կամ 10-րդ Գլուխներով սահմանված վարույթների համար:

 

13.3 Առանց վնասելու խորհրդակցության պատշաճ հնարավորություն տրամադրելու պարտավորությունը, խորհրդակցություններին վերաբերող այս դրույթները կոչված չեն որևէ Անդամի իրավասու մարմնին արգելելու սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն արագ գործողություններ իրականացնել կապված ուսումնասիրության նախաձեռնման, նախնական կամ վերջնական եզրակացությունների` դրական կամ բացասական, կայացման հետ, կամ ժամանակավոր կամ վերջնական միջոցներ կիրառել:

13.4 Այն Անդամը, որը մտադիր է որևէ ուսումնասիրություն նախաձեռնել կամ այդպիսի ուսումնասիրություն է անցկացնում, պահանջ ներկայացվելու դեպքում թույլ է տալիս այն Անդամին կամ Անդամներին, որոնց արտադրանքները ենթակա են այդ ուսումնասիրության, մուտք ունենալ դեպի ոչ գաղտնի ապացույցները, ներառյալ ուսումնասիրության նախաձեռնման կամ անցկացման գործածված գաղտնի տվյալների ոչ գաղտնի ամփոփագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 14
ԼՐԱՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿԸ` ԱՅՆ ՍՏԱՑՈՂԻՆ ՀԱՍԱԾ ՕԳՈՒՏԻ ԱՌՈՒՄՈՎ

 

5-րդ Գլխի նպատակով ցանկացած եղանակ, որն իրավասու մարմինն օգտագործում է 1-ին հոդվածի կետի համաձայն ստացողին հասած օգուտը հաշվարկելու համար, պետք նախատեսված լինի տվյալ Անդամի ազգային օրենսդրությամբ կամ իրականացման կանոնակարգերով, և դրա կիրառումը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է լինի թափանցիկ ու համապատասխան կերպով պարզաբանված: Այնուհետև, ցանկացած այդպիսի եղանակ պետք է համապատասխանի հետևյալ ուղեցույցներին.

ա) չի համարվում, որ կառավարության կողմից սեփական միջոցների տրամադրումը օգուտ է տալիս, եթե ներդրում կատարելու որոշումը չի կարող դիտարկվել որպես տվյալ Անդամի տարածքում մասնավոր ներդրողների կողմից սովորաբար իրականացվող գործելակերպի (ներառյալ` վտանգավոր (ռիսկային) դրամամիջոցների տրամադրման) հետ անհամատեղելի գործելակերպ,

բ) չի համարվում, որ կառավարության տրամադրած վարկը օգուտ է տալիս, եթե տարբերություն չկա վճարի այն չափի, որը վարկը ստացող ընկերությունը վճարում է կառավարության տված վարկի դիմաց, և այն չափի միջև, որը ընկերությունը կվճարեր համեմատելի առևտրային վարկի դիմաց, որն ընկերությունը կարող էր փաստացիորեն ձեռք բերել շուկայում: Այդ դեպքում, օգուտի չափը նշված երկու չափերի միջև եղած տարբերությունն է,

գ) չի համարվում, որ կառավարության կողմից տրամադրված վարկային երաշխիքը օգուտ է տվել, եթե տարբերություն չկա վճարի այն չափի, որը երաշխիքն ստացող ընկերությունը վճարում է կառավարության երաշխավորած վարկի դիմաց, և այն չափի միջև, որն ընկերությունը կվճարեր շուկայում համեմատելի առևտրային վարկի ձեռքբերման դեպքում առանց կառավարության երաշխիքի: Այդ դեպքում օգուտի չափը նշված երկու վճարների չափերի միջև եղած տարբերությունն է` հաշվի առնելով այլ գանձումների միջև եղած տարբերությունները,

դ) չի համարվում, որ կառավարության կողմից արտադրանքների տրամադրումը կամ ծառայությունների մատուցումը կամ արտադրանքների գնումն օգուտ է տվել, եթե տրամադրումը կամ մատուցումը չեն կատարվել համարժեքից փոքր վարձատրության դիմաց կամ կատարվել է համարժեքից մեծ վարձատրության դիմաց: Վարձատրության համարժեքությունը որոշվում է` ելնելով տրամադրման կամ մատուցման կամ գնման երկրում տվյալ արտադրանքի կամ ծառայության շուկայում իշխող պայմաններից (ներառյալ գինը, որակը, մատչելիությունը, շուկայում իրացվելիությունը, փոխադրումն ու գնման կամ վաճառքի հետ կապված այլ պայմանները):

 

ՀՈԴՎԱԾ 15
ՎՆԱՍԻ ՈՐՈՇՈՒՄ114

______________________________

114 Սույն Համաձայնագրով «վնաս» հասկացությունը, եթե այլ կերպ չի հատկորոշված, նշանակում է ներքին արդյունաբերական ճյուղին հասցված նյութական վնասը, ներքին արդյունաբերական ճյուղին նյութական վնասի վտանգը կամ այդ արդյունաբերական ճյուղի ստեղծման էական կասեցումը, և մեկնաբանվում է համաձայն սույն հոդվածի դրույթների:

 

15.1 ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի նպատակով վնասի որոշումը հիմնվում է դրական ապացույցների վրա և ընդգրկում է` ա) լրավճարված ներմուծման ծավալների և նման արտադրանքների115 ներքին շուկայում գործող գների վրա լրավճարված ներմուծման ազդեցության, և բ) այդ ներմուծման հետևանքով այդ արտադրանքների ներքին արտադրողների վրա թողած ազդեցության անաչառ քննությունը:

_________________________________

115 Սույն Համաձայնագրով «նման արտադրանքը» (produit similaire) մեկնաբանվում է որպես արտադրանք, որը նույնական է, այսինքն` բոլոր առումներով համանման է խնդրո առարկա արտադրանքին, կամ այդպիսի արտադրանքի բացակայության դեպքում` մեկ այլ արտադրանք, որը բոլոր առումներով համանման չլինելով հանդերձ ունի խնդրո առարկա արտադրանքի հատկանիշներին շատ մոտ հատկանիշներ:

 

15.2 Լրավճարված ներմուծման ծավալների կապակցությամբ` ուսումնասիրող իրավասու մարմինը հաշվի է առնում` տեղի է ունեցել արդյոք լրավճարված ներմուծման նշանակալի աճ ինչպես բացարձակ իմաստով, այնպես էլ ներմուծող Անդամի ներքին արտադրության կամ սպառման նկատմամբ հարաբերական իմաստով: Գների վրա լրավճարված ներմուծման ազդեցության կապակցությամբ` ուսումնասիրող իրավասու մարմինը հաշվի է առնում լրավճարված ներմուծմամբ տեղի է ունեցել արդյոք գնի նշանակալի կրճատում` համեմատած ներմուծող Անդամի ներքին արտադրության նման արտադրանքի գնի հետ, կամ լրավճարված ներմուծման ճնշմամբ նշանակալիորեն իջեցվել են գները, կամ կասեցվել է գների աճը, որը տեղի կունենար այլ դեպքում: Այս գործոններից որևէ մեկը կամ մի քանիսը չեն կարող վճռորոշ լինել:

15.3 Երբ փոխհատուցման տուրքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում միաժամանակ մեկից ավելի երկրներից կատարվող արտադրանքի ներմուծումների նկատմամբ, ապա ուսումնասիրող իրավասու մարմինը կարող է կատարել այդ ներմուծումների ունեցած ազդեցության ընդհանուր գնահատում միայն այն դեպքում, երբ գտնում է, որ` ա) յուրաքանչյուր երկրից եկող ներմուծման առնչությամբ որոշված լրավճարման չափը մեծ է 11-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված նվազագույնից, և յուրաքանչյուր երկրից եկող ներմուծման ծավալը անտեսելի չէ, և բ) այդ ներմուծումների ունեցած ազդեցության ընդհանուր գնահատումը նպատակահարմար է` ելնելով ներմուծվող արտադրանքների միջև մրցակցության պայմաններից և ներմուծվող ու ներքին արտադրության նման արտադրանքների միջև եղած մրցակցության պայմաններից:

15.4 Ներքին արդյունաբերական ճյուղի վրա լրավճարված ներմուծման ունեցած ազդեցության քննությունը ներառում է արդյունաբերական ճյուղի վիճակին առնչվող բոլոր համապատասխան տնտեսական գործոնների ու ցուցանիշների գնահատումը, ներառյալ` թողարկած արտադրանքի, վաճառքի ծավալների, շուկայում ունեցած բաժնեմասի, շահույթների, արտադրողականության, ներդրումների հատույցի կամ արտադրողական կարողությունների շահագործման փաստացի և հնարավոր անկումը, ներքին գների վրա ազդեցություն ունեցող գործոնները, դրամական հոսքի, արտադրանքի պաշարների, աշխատավարձերի, արտադրության աճի, գործարար միջոցներ ստեղծելու կամ ներդրումներ ներգրավելու կարողության վրա փաստացի և հնարավոր բացասական ազդեցությունները, և գյուղատնտեսության դեպքում այն, թե մեծացել է արդյոք ծանրաբեռնվածությունը կառավարական աջակցության ծրագրերի վրա: Նշված ցանկը սպառիչ չէ, և այս գործոններից որևէ մեկը կամ մի քանիսը չեն կարող վճռորոշ լինել:

15.5 Պետք է ցույց տրվի, որ լրավճարված ներմուծումները` լրավճարների ազդեցությունների116 հետևանքով վնաս են պատճառում սույն Համաձայնագրում սահմանված իմաստով: Լրավճարված ներմուծման և ներքին արդյունաբերական ճյուղին հասցված վնասի միջև եղած պատճառահետևանքային կապը ցույց է տրվում` հիմնվելով իրավասու մարմնի տրամադրության տակ եղած բոլոր գործին առնչվող ապացույցների քննության վրա: Իրավասու մարմինը քննության է առնում նաև լրավճարված ներմուծումից տարբեր բոլոր հայտնի այլ գործոնները, որոնք միաժամանակ վնաս են հասցնում ներքին արդյունաբերական ճյուղին, և այդ այլ գործոնների պատճառած վնասները չպետք է վերագրվեն լրավճարված ներմուծումներին: Այս առումով, այն գործոնները, որոնք կարող են գործին առնչվել, այլոց հետ ընդգրկում են տվյալ արտադրանքի չլրավճարված ներմուծումների ծավալներն ու գները, պահանջարկի նվազումը կամ սպառողական վարքագծի փոփոխությունները, ներքին և օտարերկրյա արտադրողների միջև մրցակցությունը և նրանց կողմից առևտուրը սահմանափակող միջոցառումները, տեխնոլոգիայի զարգացումները, ներքին արդյունաբերական ճյուղի արտադրողականությունն ու արտահանման կատարողականությունը:

___________________________________

116 Ինչպես նշված է 2-րդ և 4-րդ կետերում:

 

15.6 Լրավճարված ներմուծման ունեցած ազդեցությունը գնահատվում է նման արտադրանքի ներքին արտադրության առնչությամբ, եթե առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս առանձին հատկորոշել տվյալ արտադրությունը` ելնելով այնպիսի չափանիշներից, ինչպիսիք են արտադրական գործընթացը, արտադրողի իրացման ծավալներն ու նրա շահույթը: Եթե նման առանձնացված հատկորոշումը հնարավոր չէ, ապա ներմուծման ազդեցությունը գնահատվում է քննության առնելով արտադրանքի հնարավոր այն ամենանեղ խմբի կամ շարքի արտադրությունը, որն իր մեջ ներառում է նման արտադրանքը, և որի համար հնարավոր է անհրաժեշտ տեղեկություններ ապահովելը:

15.7 Նյութական վնասի վտանգի որոշումը հիմնվում է փաստերի և ոչ լոկ անհիմն պնդումների, ենթադրությունների կամ հեռավոր հնարավորության վրա: Հանգամանքների փոփոխությունը որով կստեղծվի մի իրավիճակ, երբ լրավճարումը վնաս կհասցնի, պետք է հստակորեն կանխատեսելի և մոտալուտ լինի: Նյութական վնասի վտանգի գոյության վերաբերյալ որոշում կայացնելիս իրավասու մարմինն այլ գործոնների թվում հաշվի է առնում նաև.

i) խնդրո առարկա լրավճարի կամ լրավճարների բնույթը և առևտրային ազդեցությունները, որ կարող են ծագել դրանց հետևանքով,

ii) ներքին շուկա լրավճարված ներմուծումների ծավալների աճի նշանակալի թափը, որը ցույց է տալիս ներմուծման էական աճի հավանականությունը,

iii) արտահանողի կարողությունների էական աճը, որը բավականաչափ մոտալուտ է կամ հեշտությամբ տնօրինելի, և որը ցույց է տալիս ներմուծող Անդամի շուկա լրավճարված արտահանման էական աճի հնարավորությունը` հաշվի առնելով արտահանման հավելյալ ծավալները սպառելու ունակ այլ արտահանման շուկաների առկայությունը,

iv) այն բանը, թե արդյոք ներմուծման գներն այնպիսին են, որ զգալիորեն կճնշեն ներքին գները և հավանաբար կմեծացնեն պահանջարկը հետագա ներմուծումների համար, և

v) ուսումնասիրվող արտադրանքի պաշարները:

Այս գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռորոշ լինել, սակայն քննարկված գործոնների ամբողջությունը պետք է բերի այն եզրակացության, որ հետագա լրավճարված արտահանումներն անխուսափելի են, և որ նյութական վնաս կհասցվի պաշտպանական միջոցներ չկիրառելու դեպքում:

15.8 Այն դեպքերի կապակցությամբ, երբ լրավճարված ներմուծումները ստեղծում են նյութական վնասի վտանգ, փոխհատուցման միջոցների կիրառումը քննարկվում է, իսկ դրա մասին որոշումները կայացվում են հատուկ ուշադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16
ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 

16.1 Սույն Համաձայնագրի իմաստով «ներքին արդյունաբերական ճյուղ» հասկացությունը, բացառությամբ 2-րդ կետում նախատեսվածի, կարող է մեկնաբանվել, որ վերաբերում է ներքին նման արտադրանքներ արտադրողների ամբողջությանը կամ այդ արտադրողներից նրանց, որոնք համատեղ թողարկում են այդ արտադրանքների համախառն ներքին արտադրության հիմնական մասը` այն բացառությամբ, որ եթե արտադրողները փոխկապակցված են117 արտահանողների կամ ներմուծողների հետ, կամ էլ իրենք են ենթադրաբար լրավճարված արտադրանքի կամ այլ երկրներից եկող նման արտադրանքի ներմուծողներ, «ներքին արդյունաբերական ճյուղ» հասկացությունը, կարող է մեկնաբանվել, որ վերաբերում է միացյալ արտադրողներին:

____________________________________

117 Սույն կետի իմաստով արտադրողները փոխկապակցված են համարվում արտահանողների կամ ներմուծողների հետ միայն, եթե` ա) նրանցից մեկը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին, կամ բ) նրանք երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդի կողմից, կամ` գ) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդին, և եթե հավատալու կամ կասկածելու հիմքեր կան, որ խնդրո առարկա արտադրողի վարքն այդ կախվածության հետևանքով տարբերվում է անկախ արտադրողների վարքից: Սույն կետի իմաստով համարվում է, որ մի անձը վերահսկում է մյուսին, եթե առաջինն ըստ դիրքի կարող է իրավականորեն կամ գործնականում սահմանափակել կամ ուղղորդել վերջինիս:

 

16.2 Բացառիկ հանգամանքների բերումով, Անդամի տարածքը կարող է խնդրո առարկա արտադրության մասով բաժանված լինել երկու կամ ավելի մրցակից շուկաների, և յուրաքանչյուր շուկայի արտադրողները կարող են դիտարկվել որպես արդյունաբերական առանձին ճյուղ, եթե` ա) այդ շուկայի արտադրողներն այդ շուկայում իրացնում են խնդրո առարկա արտադրանքի իրենց ամբողջ կամ գրեթե ամբողջ արտադրանքը, և բ) այդ շուկայում եղած պահանջարկը որևէ չափով չի բավարարում Անդամի տարածքի որևէ այլ տեղում տեղակայված` խնդրո առարկա արտադրանք արտադրողների կողմից: Այդպիսի հանգամանքներում կարող է համարվել, որ վնասն առկա է, նույնիսկ եթե վնասված չէ ամբողջ ներքին արդյունաբերական ճյուղի հիմնական մասը` պայմանով, որ լրավճարված ներմուծումները կենտրոնացված են այդ մեկուսացված շուկայում, և այնուհետև, որ լրավճարված ներմուծումները վնաս են հասցնում ամբողջ կամ գրեթե ամբողջ արտադրանքն արտադրողներին:

16.3 Եթե մեկնաբանվում է, որ ներքին արդյունաբերական ճյուղը վերաբերում է որոշակի տարածաշրջանի, այսինքն` 2-րդ կետով սահմանված շուկայի արտադրողներին, ապա փոխհատուցման տուրքերը գանձվում են միայն խնդրո առարկա այն արտադրանքների նկատմամբ, որոնք առաքված են այդ տարածաշրջանում վերջնական սպառման համար: Եթե ներմուծող Անդամի սահմանադրական օրենքը թույլ չի տալիս փոխհատուցման տուրքերի գանձում այդ հիմքի վրա, ապա ներմուծող Անդամը փոխհատուցման տուրքերն առանց սահմանափակման կարող է գանձել միայն այն դեպքում, երբ` ա) արտահանողներին հնարավորություն է տրվել դադարեցնել խնդրո առարկա տարածաշրջան լրավճարված գներով արտահանումը կամ, այլապես, երաշխիքներ տալ 18-րդ հոդվածի համաձայն, սակայն այդ կապակցությամբ շտապ կերպով համապատասխան երաշխիքներ չեն տրվել, և բ) այդ տուրքերը կարող են գանձվել միայն առանձին արտադրողների արտադրանքների նկատմամբ, որոնք մատակարարում են խնդրո առարկա տարածաշրջանը:

16.4 Եթե ՄԱԳՀ-1994-ի 24-րդ հոդվածի 8«ա» կետի համաձայն երկու կամ ավելի երկրներ հասել են միասնականացման այնպիսի մակարդակի, որ նրանք ունեն մեկ միասնական շուկայի հատկանիշներ, ապա որպես միասնականացված ամբողջ տարածքի արդյունաբերական ճյուղ վերցվում է 1-ին և 2-րդ կետերում նշված ներքին արդյունաբերական ճյուղ:

16.5 15-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները տարածվում են սույն հոդվածի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 17
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ

 

17.1 Ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել միայն, եթե.

ա) ուսումնասիրություն է նախաձեռնվել համաձայն 11-րդ հոդվածի դրույթների, այդ առթիվ հրապարակային ծանուցում է տրվել, և շահագրգիռ Անդամներին ու շահագրգիռ կողմերին բավարար հնարավորություն է տրվել տեղեկություններ ներկայացնելու և դիտողություններ կատարելու համար,

բ) նախնական դրական եզրակացություն է կայացվել, որ գոյություն ունի լրավճար, և լրավճարված ներմուծումների հետևանքով ներքին արդյունաբերական ճյուղին վնաս է հասցված, և

գ) համապատասխան իրավասու մարմինն այդպիսի միջոցի կիրառումն անհրաժեշտ է համարում ուսումնասիրության ընթացքում պատճառվող վնասի կանխման համար:

17.2 Ժամանակավոր միջոցները կարող են կիրառվել ժամանակավոր փոխհատուցման տուրքերի ձևով, որոնք երաշխավորված են լրավճարման նախնականորեն հաշվարկված չափին հավասար կանխիկ ավանդի կամ պարտատոմսի միջոցով:

17.3 Ժամանակավոր միջոցները կիրառվում են ուսումնասիրության նախաձեռնման օրվանից ոչ շուտ, քան 60 օր հետո:

17.4 Ժամանակավոր միջոցի կիրառումը սահմանափակվում է հնարավորին չափ կարճատև ժամանակահատվածով, որը չի գերազանցում 4 ամիսը:

17.5 Ժամանակավոր միջոցները կիրառելիս պահպանվում են 19-րդ հոդվածի համապատասխան դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 18
ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18.1 Վարույթը կարող է118 հետաձգվել կամ ընդհատվել` առանց ժամանակավոր միջոցների կամ փոխհատուցման տուրքերի կիրառման, եթե բավարար կամավոր պարտավորություններ են ստացվում, որոնց համաձայն.

___________________________________

118 «Կարող է» բառերը չեն մեկնաբանվում որպես թույլտվություն` շարունակելու գործի վարույթը պարտավորությունների կիրառման հետ միաժամանակ, բացառությամբ 4-րդ կետով նախատեսվածի:

 

ա) արտահանող Անդամի կառավարությունը համաձայնում է վերացնել կամ սահմանափակել լրավճարը կամ դրա ազդեցությունների հետ կապված միջոցներ ձեռնարկել, կամ

բ) արտահանողը համաձայնում է վերանայել իր գները այնպես, որ իրավասու մարմինը համոզվի, որ լրավճարի վնասակար ազդեցությունը վերացել է: Այդպիսի կամավոր պարտավորություններով սահմանված գների աճը ավելի չէ, քան անհրաժեշտ է լրավճարի չափը վերացնելու համար: Ցանկալի է, որ գների աճը լրավճարի չափից փոքր լինի, եթե այդ աճը բավարար է ներքին արդյունաբերական ճյուղի վնասը վերացնելու համար:

18.2 Կամավոր պարտավորություններ չեն ակնկալվում կամ ընդունվում, քանի դեռ ներմուծող Անդամի իրավասու մարմինը նախնական դրական եզրակացություն չի կայացրել լրավճարման և այդ լրավճարման պատճառած վնասի վերաբերյալ, և արտահանողների կողմից կամավոր պարտավորությունների ստանձնման դեպքում ձեռք չի բերել արտահանող Անդամի համաձայնությունը:

18.3 Անհրաժեշտ չէ առաջարկվող կամավոր պարտավորություններն ընդունել, եթե իրավասու մարմինը դրանց ընդունումը համարում է անիրագործելի, օրինակ` երբ փաստացի կամ հնարավոր արտահանողների թիվը չափազանց մեծ է, կամ այլ պատճառներով, ներառյալ ընդհանուր քաղաքականությանն առնչվող պատճառներով: Իրավասու մարմինը այդպիսի դեպք լինելու և հնարավորության դեպքում արտահանողին հայտնում է այն պատճառների մասին, որոնք իրեն մղել են պարտավորությունների ընդունումն աննպատակահարմար համարելու, և արտահանողին ըստ կարելվույն հնարավորություն է տալիս դրա վերաբերյալ դիտողություններ անել:

18.4 Կամավոր պարտավորություն ընդունելու դեպքում այնուամենայնիվ լրավճարման և վնասի ուսումնասիրությունն ավարտին է հասցվում, եթե այդպես է կամենում արտահանող Անդամը, կամ այդպես է որոշում ներմուծող Անդամը: Այդ դեպքում եթե լրավճարման կամ վնասի վերաբերյալ բացասական եզրակացություն է կայացվում, ապա կամավոր պարտավորությունն ինքնաբերաբար դադարեցվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եզրակացությունը մեծապես արդյունք է կամավոր պարտավորության գոյության: Իրավասու մարմինն այդ դեպքերում կարող է պահանջել, որ կամավոր պարտավորությունը շարունակի ուժի մեջ մնալ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան պատշաճ ժամկետով: Լրավճարման և վնասի վերաբերյալ դրական եզրակացություն կայացնելու դեպքում կամավոր պարտավորությունը շարունակվում է` իր պայմաններին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

18.5 Ներմուծող Անդամի իրավասու մարմինը կարող է արտահանողին առաջարկել կամավոր պարտավորություն ստանձնել, բայց ոչ մի արտահանող չի պարտադրվում այդպիսի կամավոր պարտավորություններ ստանձնել: Այն փաստը, որ կառավարությունները և արտահանողները չեն առաջարկում այդպիսի կամավոր պարտավորություններ ստանձնել, կամ չեն ընդունում այդ անելու առաջարկը, ոչ մի կերպ բացասաբար չի անդրադառնում տվյալ գործի քննարկման վրա: Իրավասու մարմինը այնուամենայնիվ ազատ է եզրակացնելու, որ լրավճարվող ներմուծումը շարունակելու դեպքում վնասի վտանգի իրականանալն ավելի հավանական է դառնում:

18.6 Ներմուծող Անդամի իրավասու մարմինը կարող է ցանկացած կառավարությունից կամ արտահանողից, որի կամավոր պարտավորությունն ընդունվել է, պահանջել պարբերաբար տեղեկություններ ներկայացնել կամավոր պարտավորության կատարման առնչությամբ ու թույլատրել գործին առնչվող տեղեկությունների ստուգումը: Կամավոր պարտավորության խախտման դեպքում, ներմուծող Անդամի իրավասու մարմինը կարող է ըստ սույն Համաձայնագրի ու դրա դրույթներին համապատասխան շտապ միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են լինել ժամանակավոր միջոցների անհապաղ կիրառման տեսքով` օգտագործելով առկա ամենաարժանահավատ տեղեկությունները: Այդպիսի դեպքերում, վերջնական տուրքերը կարող են ըստ Համաձայնագրի գանձվել այդ ժամանակավոր միջոցների կիրառման օրվանից ոչ ավելի, քան 90 օր առաջ սպառման համար մուտք գործած արտադրանքների նկատմամբ, բացառությամբ` որ այդպիսի հետադարձ գնահատումը չի կիրառվում կամավոր պարտավորության խախտումից առաջ մուտք գործած ներմուծումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՈՒ ԳԱՆՁՈՒՄ

 

19.1 Եթե խորհրդակցություններն ավարտին հասցնելուն ուղղված պատշաճ ջանքեր գործադրելուց հետո Անդամը վերջնական եզրակացություն է կայացնում լրավճարի գոյության ու դրա չափի և այն բանի վերաբերյալ, որ լրավճարված ներմուծումները լրավճարի ազդեցությամբ վնաս են հասցնում, ապա կարող է սույն հոդվածի համաձայն փոխհատուցման տուրք կիրառել, քանի դեռ լրավճարը կամ լրավճարները չեն վերացվել:

19.2 Փոխհատուցման տուրք կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումը այն դեպքում, երբ կիրառման համար բոլոր պահանջները կատարված են, և այն որոշումը, թե կիրառվելիք փոխհատուցման տուրքը հավասար է արդյոք լրավճարի ամբողջ չափին, թե դրանից փոքր է, ներմուծող Անդամի իրավասու մարմնի կայացվելիք որոշումներ են: Ցանկալի է, որ կիրառումը թույլատրելի լինի բոլոր Անդամների տարածքներում, և որ տուրքը լրավճարի ամբողջ չափից փոքր լինի, եթե այդպիսի փոքր տուրքը բավարար կլինի վերացնելու ներքին արդյունաբերական ճյուղի վնասը, և որ սահմանված լինեն ընթացակարգեր, որոնք թույլ կտան համապատասխան իրավասու մարմիններին պատշաճորեն հաշվի առնելու ներքին այն շահագրգիռ կողմերի119 ներկայացրած նյութերը, որոնց շահերը կարող են վնասվել փոխհատուցման տուրքի կիրառմամբ:

_____________________________________

119 Սույն կետի նպատակով, «ներքին շահագրգիռ կողմեր» հասկացությունն ընդգրկում է ուսումնասիրության ենթակա ներմուծված արտադրանքի սպառողներին և արդյունաբերական օգտագործողներին:

 

19.3 Եթե որևէ արտադրանքի նկատմամբ փոխհատուցման տուրք է կիրառվում, ապա այդ փոխհատուցման տուրքը գանձվում է յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան չափերով, առանց խտրականության չափերով, առանց խտրականության բոլոր աղբյուրներից այդ արտադրանքի այն ներմուծումների նկատմամբ, որոնք պարզվել է, որ լրավճարված են և վնաս են հասցնում, բացառությամբ այն աղբյուրներից ելնող ներմուծումների, որոնք հրաժարվում են ցանկացած լրավճարներից, և որոնցից ընդունվել են սույն Համաձայնագրի պայմանների համաձայն ստանձնած կամավոր պարտավորություններ: Ցանկացած արտահանող, որի արտահանումները ենթակա են վերջնական փոխհատուցման տուրքի, բայց որը չի ուսումնասիրվել համագործակցության մերժումից տարբեր պատճառներով, իրավունք ունի արագացված վերաքննություն անցնելու, որպեսզի իրավասու մարմինը շտապ կարգով առանձին փոխհատուցման տուրքի դրույք սահմանի արտահանողի համար:

19.4 Որևէ ներմուծված արտադրանքի նկատմամբ գանձվող120 փոխհատուցման տուրքը չի գերազանցում լրավճարի այն չափը, որը պարզվել է, որ գոյություն ունի և հաշվարկվել է լրավճարված և արտահանված արտադրանքի մեկ միավորին ընկնող լրավճարման առումով:

___________________________________

120 Սույն Համաձայնագրում օգտագործվող «գանձումը» նշանակում է տուրքի կամ հարկի վերջնական եզրափակիչ գնահատումը կամ հավաքումը:

 

ՀՈԴՎԱԾ 20
ՀԵՏԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

 

20.1 Ժամանակավոր միջոցներն ու փոխհատուցման տուրքերը կիրառվում են միայն այն արտադրանքների նկատմամբ, որոնք սպառման համար մուտք են գործել համապատասխանաբար 17-րդ կետի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կայացած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված բացառությունները:

20.2 Եթե վերջնական եզրակացություն է կայացվել վնասի մասին (բացի ոչ վնասի վտանգի կամ արդյունաբերական ճյուղի ստեղծման էական կասեցման մասին), կամ վնասի վտանգի մասին վերջնական եզրակացության դեպքում, եթե գինն իջեցնող ներմուծման ազդեցությունը ժամանակավոր միջոցների բացակայությամբ վնասի եզրակացության, ապա փոխհատուցման տուրքերը կարող են վերադարձնելն գանձվել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կիրառվել են ժամանակավոր միջոցներ, եթե դրանք եղել են:

20.3 Եթե վերջնական փոխհատուցման տուրքը մեծ է կանխիկ ավանդով կամ պարտատոմսով երաշխավորված չափից, ապա դրանց տարբերությունը չի գանձվում: Եթե վերջնական փոխհատուցման տուրքը փոքր է կանխիկ ավանդով կամ պարտատոմսով երաշխավորված չափից, ապա հավելյալ գումարը հետ է վճարվում, կամ պարտատոմսն ազատվում է շտապ կարգով:

20.4 Բացառությամբ 2-րդ կետում նախատեսվածի, եթե եզրակացություն է կայացված վնասի վտանգի կամ էական կասեցման մասին (բայց դեռ վնաս չի հասցված), ապա վերջնական փոխհատուցման տուրքը կարող է կիրառվել միայն վնասի վտանգի կամ էական կասեցման մասին եզրակացության օրվանից սկսած, և ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածի ընթացքում կատարված կանխիկ ավանդները հետ են վճարվում, իսկ պարտատոմսերն ազատվում են շտապ կարգով:

20.5 Եթե վերջնական եզրակացությունը բացասական է, ապա ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածի ընթացքում կատարված կանխիկ ավանդները հետ են վճարվում, իսկ պարտատոմսերն ազատվում են շտապ կարգով:

20.6 Ծայրահեղ պարագաներում, եթե իրավասու մարմինը խնդրո առարկա լրավճարված արտադրանքի առնչությամբ պարզում է, որ դժվար վերականգնելի վնասը հասցվում է ՄԱԳՀ-1994-ի և սույն Համաձայնագրի դրույթներին անհամապատասխան կերպով վճարված կամ շնորհված լրավճարից օգտված արտադրանքի համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարված մեծածավալ ներմուծումների արդյունքում, և եթե այդ վնասի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ է համարվում այդ ներմուծումների մասով փոխհատուցման տուրքը գնահատել հետին թվով, ապա վերջնական փոխհատուցման տուրքերը կարող են գնահատվել այն ներմուծումների նկատմամբ, որոնք սպառման համար մուտք են գործել ժամանակավոր միջոցների կիրառման օրվանից` ոչ ավելի, քան 90 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 21
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

21.1 Փոխհատուցման տուրքն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ և այն չափով, որքան անհրաժեշտ է վնաս պատճառող լրավճարմանը հակազդելու համար:

21.2 Հարկ եղած դեպքում, իրավասու մարմինը տուրքի կիրառման շարունակության անհրաժեշտությունը վերանայում է իր սեփական նախաձեռնությամբ, կամ վերջնական հակագնագցման տուրքի կիրառման սկզբից բավականաչափ ժամանակ անցնելուց հետո` ըստ որևէ շահագրգիռ կողմի պահանջի, որը վերանայման անհրաժեշտությունը հիմնավորող դրական տեղեկություններ է ներկայացնում: Շահագրգիռ կողմերն իրավունք ունեն իրավասու մարմնից պահանջել քննության առնել, թե արդյոք տուրքի կիրառումն անհրաժեշտ է լրավճարումը փոխհատուցելու համար, արդյոք հավանական է, որ վնասը կշարունակվի կամ կվերսկսվի տուրքի վերացման կամ տարափոխման դեպքում, կամ երկուսն էլ միաժամանակ: Եթե սույն կետով նախատեսված վերանայման արդյունքում իրավասու մարմինը եզրակացնում է, որ փոխհատուցման տուրքն այլևս հիմնավորված չէ, ապա այն դադարեցվում է անմիջապես:

21.3 Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, ցանկացած վերջնական փոխհատուցման տուրք վերացվում է ամենաուշը դրա կիրառման օրվանից (կամ սույն կետի, կամ 2-րդ կետի համաձայն կատարված ամենավերջին վերաքննության օրվանից եթե այդ վերաքննությունն ընդգրկել է և՛ գնագցումը, և՛ վնասը) 5 տարի հետո, եթե իրավասու մարմինն այդ ժամկետից առաջ, իր նախաձեռնությամբ կամ ներքին արդյունաբերական ճյուղի կողմից կամ դրա անունից` այդ ժամկետից բավական ժամանակ առաջ ներկայացված` պատշաճորեն հիմնավորված պահանջով անցկացված վերաքննությամբ չի եզրակացնում, որ տուրքի վերացումը կարող է հանգեցնել լրավճարման և վնասի շարունակմանը կամ վերսկսմանը121: Տուրքի կիրառումը կարող է շարունակվել մինչև կպարզվեն այդ վերաքննության արդյունքները:

_______________________________________

121 Եթե փոխհատուցման տուրքի մեծությունը գնահատված է հետադարձորեն, ապա գնահատման ամենավերջին վարույթի ընթացքում արված հայտնաբերումն առ այն, որ տուրք չպետք է գանձվի, իրավասու մարմնից ինքնին չի պահանջում վերացնել վերջնական տուրքը:

 

21.4 Ապացույցների և ընթացակարգի վերաբերյալ 12-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն հոդվածի համաձայն կատարվող ցանկացած վերաքննության վրա: Ցանկացած այդպիսի վերաքննություն կատարվում է արագացված կարգով և սովորաբար եզրափակում է վերաքննության նախաձեռնման օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում:

21.5 Սույն հոդվածի դրույթները համապատասխան փոփոխությունների ենթարկվելուց հետո տարածվում են 18-րդ հոդվածի համաձայն ընդունված կամավոր պարտավորությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 22
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

22.1 Եթե իրավասու մարմինը համոզված է, որ բավարար ապացույցներ կան 11-րդ հոդվածի համաձայն ուսումնասիրություն նախաձեռնելու համար, ապա այն Անդամը կամ Անդամները, որոնց արտադրանքներն այդ ուսումնասիրության առարկա են, և այլ շահագրգիռ կողմեր, որոնք իրավասու մարմնին հայտնի են որպես դրանում շահագրգռվածություն ունեցող, ծանուցվում են, և հրապարակային ծանուցում է տրվում:

22.2 ՈՒսումնասիրության նախաձեռնման հրապարակային ծանուցումը պարունակում է կամ այլապես առանձին զեկուցագրով122 մատչելի է դարձնում համապատասխան տեղեկություններ հետևյալի վերաբերյալ.

_________________________________________

122 Եթե իրավասու մարմինը սույն հոդվածի համաձայն տեղեկություններ ու բացատրություններ է տրամադրում առանձին զեկուցագրում, ապա ապահովում է, որ այդ զեկուցագիրը դյուրամատչելի լինի հանրությանը:

 

i) արտահանման երկրի կամ երկրների անունները և քննարկվող արտադրանքը,

ii) ուսումնասիրությունը նախաձեռնելու օրը,

iii) ուսումնասիրվելիք լրավճարման գործելակերպի կամ գործելակերպերի նկարագրությունը,

iv) այն գործոնների ամփոփագիրը, որոնց վրա հիմնված է վնասի առկայության մասին պնդումը,

v) այն հասցեները, որտեղ պետք է ուղարկվեն շահագրգիռ Անդամների և շահագրգիռ կողմերի ներկայացրած նյութերը,

vi) ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ Անդամներին և շահագրգիռ կողմերին թույլ է տրվում իրենց տեսակետները հայտնի դարձնել:

22.3 Հրապարակային ծանուցում է տրվում ցանկացած նախնական կամ վերջնական եզրակացության մասին` դրական թե բացասական, 18-րդ հոդվածի համաձայն կամավոր պարտավորություններ ընդունելու մասին ցանկացած որոշման մասին, պարտավորությունների վերացման մասին և վերջնական փոխհատուցման տուրքի վերացման մասին: Յուրաքանչյուր այդպիսի ծանուցում պարունակում է կամ այլապես առանձին զեկուցագրով բավարար մանրամասնությամբ մատչելի է դարձնում բոլոր այն փաստերի և իրավական հարցերի վերաբերյալ հայտնաբերումներն ու եզրակացությունները, որոնք ուսումնասիրող իրավասու մարմինը համարում է էական: Բոլոր այդպիսի ծանուցումներն ու զեկուցագրերը առաքվում են այն Անդամին կամ Անդամներին, որոնց արտադրանքն եզրակացության կամ կամավոր պարտավորությունների առարկա է, և այլ շահագրգիռ կողմերի, որոնք հայտնի են որպես դրանում շահագրգռություն ունեցող:

22.4 Ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ ծանուցումը պարունակում է կամ այլապես առանձին զեկուցագրով մատչելի է դարձնում բավարար մանրամասնությամբ բացատրություններ լրավճարի և վնասի վերաբերյալ նախնական եզրակացությունների առնչությամբ հղումներ է անում այն փաստերին և իրավական հարցերին, որոնք հանգեցրել են փաստարկների ընդունմանը կամ մերժմանը: Այդ ծանուցումը կամ զեկուցագիրը, հաշվի առնելով գաղտնի տեղեկությունների պաշտպանության պահանջները, մասնավորապես պարունակում է.

i) մատակարարների անունները կամ, երբ դա անհնար է, ընդգրկված մատակարարող երկրների անունները,

ii) արտադրանքի նկարագրությունը, որը բավարար է մաքսային նպատակների համար,

iii) սահմանված լրավճարի չափը, այն հիմքերը, որոնցով եզրակացություն է կայացվել լրավճարի գոյության մասին,

iv) վնասի վերաբերյալ եզրակացության հետ կապված 15-րդ հոդվածով նախատեսված նկատառումները,

v) եզրակացությանը հանգեցնող հիմնական պատճառները:

22.5 Այն դեպքում, երբ դրական եզրակացությամբ նախատեսվում է վերջնական տուրքի կիրառում կամ կամավոր պարտավորության ընդունում, ուսումնասիրության եզրափակման կամ հետաձգման վերաբերյալ ծանուցումը պարունակում է կամ առանձին զեկուցագրով մատչելի է դարձնում փաստերի և իրավական հայցերի վերաբերյալ բոլոր գործերին առնչվող տեղեկությունները և այն պատճառները, որոնք հանգեցրել են վերջնական միջոցների կիրառմանը կամ կամավոր պարտավորությունների ընդունմանը` պատշաճորեն հաշվի առնելով գաղտնի տեղեկությունների պաշտպանության պահանջները: Ծանուցումը կամ զեկուցագիրը մասնավորապես պարունակում են 4-րդ կետում նկարագրված տեղեկությունները, ինչպես նաև շահագրգիռ Անդամների, արտահանողների կամ ներմուծողների բերած փաստարկների կամ բողոքների ընդունման կամ մերժման պատճառները:

22.6 18-րդ հոդվածի համաձայն կամավոր պարտավորության ընդունումից հետո ուսումնասիրության դադարեցման կամ հետաձգման վերաբերյալ հրապարակային ծանուցումը պարունակում է կամ առանձին զեկուցագրով մատչելի է դարձնում այդ պարտավորության ոչ գաղտնի մասը:

22.7 Սույն հոդվածի դրույթները համապատասխան փոփոխությունների ենթարկվելուց հետո տարածվում են 21-րդ հոդվածի համաձայն վերաքննությունների նախաձեռնման ու ավարտման, և վերադարձնելու տուրքեր կիրառելու մասին` 20-րդ հոդվածով սահմանված որոշումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 23
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր Անդամ, որի ներքին օրենսդրությունը նախատեսում է փոխհատուցման միջոցներ, պետք է դատական, միջնորդային կամ վարչական ատյաններ կամ ընթացակարգեր ունենա` այլոց թվում 21-րդ հոդվածի իմաստով վերջնական եզրակացությունների և եզրակացությունների վերանայմանը առնչվող վարչական գործողությունների արագ վերաքննության նպատակով: Այդ ատյանները կամ ընթացակարգերն անկախ պետք է լինեն տվյալ եզրակացության կամ վերաքննության համար պատասխանատու իրավասու մարմնից և պետք է վերաքննություն ապահովեն բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, որոնք մասնակցել են վարչական վարույթին և ուղղակիորեն ու անհատապես ենթարկվել են վարչական գործողության ազդեցությանը:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 24
ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

24.1 Սույնով ստեղծվում է Լրավճարների և փոխհատուցման միջոցների հարցերով կոմիտե` կազմված Անդամներից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից: Կոմիտեն ընտրում է իր սեփական նախագահին և ժողով է գումարում ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և այլ դեպքերում որևէ Անդամի պահանջով, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներով: Կոմիտեն կատարում է սույն Համաձայնագրով կամ Անդամների կողմից իր վրա դրված պարտականությունները, և Անդամներին հնարավորություն է ընձեռնում խորհրդակցելու Համաձայնագրի գործողության հետ կապված ցանկացած հարցի կամ դրա նպատակների իրականացման շուրջ: ԱՀԿ Քարտուղարությունը գործում է որպես Կոմիտեի քարտուղարություն:

24.2 Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում ստեղծել օժանդակ մարմիններ:

24.3 Կոմիտեն ստեղծում է Փորձագետների մշտական խումբ` կազմված լրավճարների և առևտրային հարաբերությունների բնագավառներում բարձր որակավորում ունեցող հինգ անկախ անձանցից: Փորձագետներին կընտրի Կոմիտեն, և նրանցից մեկը յուրաքանչյուր տարին մեկ կփոխվի: ՓՄԽ-ից կարող է պահանջվել քննախմբին` համաձայն 4-րդ հոդվածի 5-րդ կետի: Կոմիտեն կարող է նաև խորհրդատվական կարծիք հարցնել որևէ լրավճարի գոյության ու բնույթի վերաբերյալ:

24.4 Ցանկացած Անդամ կարող է խորհրդակցել ՓՄԽ-ի հետ և խորհրդատվական կարծիք ստանալ ցանկացած այն լրավճարի բնույթի վերաբերյալ, որն առաջարկվում է կիրառել կամ կիրառվում է այդ Անդամի կողմից: Այդ խորհրդատվական կարծիքները գաղտնի կլինեն և չեն կարող վկայակոչվել 7-րդ հոդվածով նախատեսված վարույթներում:

24.5 Իրենց գործառույթներն իրականացնելիս Կոմիտեն և օժանդակ մարմինները կարող են խորհրդակցել ցանկացած աղբյուրի հետ և տեղեկություններ ձեռք բերել ցանկացած աղբյուրից, որը նպատակահարմար են համարում: Այնուամենայնիվ, նախքան որևէ Անդամի իրավասության ներքո եղած աղբյուրից տեղեկություն հայցելը, Կոմիտեն կամ օժանդակ մարմինը տեղեկացնում է տվյալ Անդամին:

 

ԳԼՈՒԽ 7
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 25

 

25.1 Անդամները համաձայնում են, որ լրավճարման մասին իրենց ծանուցումները, առանց վնասելու ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, ներկայացվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը և համապատասխանում են 2-6-րդ կետերի դրույթներին:

25.2 Անդամները ծանուցում են իրենց տարածքներում տրամադրված կամ պահպանվող 1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված ցանկացած լրավճարի մասին, որը հատուկ է 2-րդ հոդվածի իմաստով:

25.3 Ծանուցագրերի բովանդակությունը պետք է բավականաչափ հատկորոշիչ լինի, որպեսզի այլ Անդամներին հնարավորություն տրվի գնահատելու ծանուցված լրավճարային առևտրային ազդեցություններն ու հասկանալու դրանց գործունեությունը: Այս կապակցությամբ և առանց վնաս հասցնելու լրավճարների վերաբերյալ հարցաթերթերի123 բովանդակությունն ու ձևին` Անդամներն ապահովում են, որ իրենց ծանուցումները պարունակեն հետևյալ տեղեկությունները.

_____________________________________

123 Կոմիտեն Աշխատանքային խումբ է ստեղծում BISD 9S/193-194-ով նախատեսված հարցաթերթի բովանդակությունն ու ձևը վերաքննելու համար:

 

i) լրավճարի ձևը (այսինքն` դրամաշնորհ, փոխատվություն, հարկային զիջում և այլն),

ii) միավորին ընկնող լրավճարը կամ, եթե դա հնարավոր չէ, ապա այդ լրավճարի համար բյուջեով հատկացված ընդհանուր գումարը կամ տարեկան գումարը (հնարավորության դեպքում նշելով նախորդող տարում ընկնող լրավճարի միջինը),

iii) վարվող քաղաքականության նպատակը և(կամ) լրավճարի նպատակը,

iv) լրավճարի տևողությունը և(կամ) դրա հետ կապված ժամկետները,

v) վիճակագրական տվյալներ, որոնք թույլ են տալիս գնահատել լրավճարի առևտրային ազդեցությունները:

25.4 Եթե 3-րդ կետի առանձին հարցեր չեն շոշափվում ծանուցման մեջ, ապա այդ մասին բացատրություն է ներկայացվում հենց ծանուցման մեջ:

25.5 Եթե լրավճարները տրամադրվում են առանձին արտադրանքների կամ ճյուղերի, ապա ծանուցումները կազմում են ըստ արտադրանքի կամ ճյուղի:

25.6 Այն Անդամները, որոնք համարում են, որ իրենց տարածքներում առկա չեն այնպիսի միջոցներ, որոնք պահանջվում է ծանուցել համաձայն ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի և սույն Համաձայնագրի, այդ մասին գրավոր տեղեկացնում են Քարտուղարությանը:

25.7 Անդամներն ընդունում են, որ միջոցի մասին ծանուցումը չի կանխորոշում դրա իրավական կարգավիճակը ՄԱԳՀ-1994-ի և սույն Համաձայնագրի ներքո, սույն Համաձայնագրով սահմանված դրա ազդեցությունները կամ հենց միջոցի բնույթը:

25.8 Ցանկացած Անդամ կարող է ցանկացած ժամանակ գրավոր կերպով տեղեկություններ պահանջել մեկ այլ Անդամի տրամադրած կամ պահպանած ցանկացած լրավճարի բնույթի և շրջանակների վերաբերյալ (ներառյալ` 4-րդ Գլխում նշված ցանկացած լրավճարի), կամ բացատրություններ պահանջել այն պատճառների վերաբերյալ, որոնցից ելնելով` համարվել է, որ առանձին միջոցը ծանուցման պահանջի ենթակա չէ:

25.9 Այդ պահանջն ստացող Անդամներն այդ տեղեկությունները տրամադրում են հնարավորին չափ արագ և համապարփակ կերպով և պատրաստակամ պետք է լինեն` պահանջ լինելու դեպքում լրացուցիչ տեղեկություններ տրամադրել պահանջող Անդամին: Մասնավորապես, նրանք բավարար մանրամասներ են տրամադրում, որպեսզի մյուս Անդամին հնարավորություն տրվի գնահատելու իրենց համապատասխանությունը սույն Համաձայնագրի պայմաններին: Որևէ Անդամ, որը համարում է, որ այդ տեղեկությունները չեն տրամադրվել, կարող է հարցը ներկայացնել Կոմիտեի ուշադրությանը:

25.10 Որևէ Անդամ, որը համարում է, որ մեկ այլ Անդամի լրավճարի ազդեցություն ունեցող միջոցը չի ծանուցվել ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի և սույն հոդվածի համաձայն, կարող է հարցը ներկայացնել այդ այլ Անդամի ուշադրությանը: Եթե ենթադրվող լրավճարի մասին դրանից հետո շտապ չի ծանուցվում, ապա այդ Անդամը կարող է ինքը խնդրո առարկա լրավճարի մասին ծանուցել Կոմիտեին:

25.11 Անդամներն առանց ուշացման Կոմիտեին զեկուցում են փոխհատուցման տուրքերի առնչությամբ ձեռնարկված բոլոր նախնական և վերջնական գործողությունների մասին: Այդ զեկույցները մատչելի են Քարտուղարությունում` այլ Անդամների կողմից ստուգման համար: Անդամները կիսամյակային հիմունքով զեկույցներ են ներկայացնում նաև նախորդ վեց ամիսների ընթացքում ձեռնարկված փոխհատուցման տուրքի հետ կապված ցանկացած գործողության մասին: Կիսամյակային զեկույցները ներկայացվում են ըստ համաձայնեցված օրինաչափ ձևի:

25.12 Յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին ծանուցում է. ա) թե իր որ իրավասու մարմինն է լիազորված նախաձեռնել և անցկացնել 11-րդ հոդվածում նշված ուսումնասիրությունը, և բ) այդ ուսումնասիրությունների նախաձեռնումը և անցկացումը ղեկավարող ներքին ընթացակարգերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 26
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

26.1 Կոմիտեն` ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի 1-ին կետի և սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված նոր և ամբողջական ծանուցումները քննության է առնում յուրաքանչյուր երրորդ տարում անցկացվող նստաշրջանի ժամանակ: Միջանկյալ տարիների ընթացքում ներկայացված ծանուցումները (թարմացնող ծանուցումներ) քննության են առնվում Կոմիտեի յուրաքանչյուր պարբերական ժողովի ժամանակ:

26.2 Կոմիտեն 25-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն ներկայացված զեկույցները քննության է առնում Կոմիտեի յուրաքանչյուր պարբերական ժողովի ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 8
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27
ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

27.1 Անդամներն ընդունում են, որ լրավճարները կարող են կարևոր դեր խաղալ զարգացող Անդամ երկրների տնտեսական ծրագրերում:

27.2 3-րդ հոդվածի 1«ա» կետի արգելքը չի տարածվում.

ա) 7-րդ Հավելվածում նշված զարգացող Անդամ երկրների վրա,

բ) մյուս զարգացող Անդամ երկրների վրա` ութ տարի ժամանակահատվածի ընթացքում սկսած ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` պահպանելով համապատասխանությունը 4-րդ կետի դրույթներին:

27.3 3-րդ հոդվածի 1«բ» կետի արգելքը զարգացող Անդամ երկրների վրա չի տարածվում հինգ տարի ժամանակահատվածի ընթացքում, իսկ առավել թույլ զարգացած Անդամ երկրների վրա` ութ տարի ժամանակահատվածի ընթացքում սկսած ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

27.4 2«բ» կետում նշված ցանկացած զարգացող Անդամ երկիր իր արտահանման լրավճարներն աստիճանաբար վերացնում է ութ տարվա ընթացքում, գերադասելի է` աստիճանաբար աճող կարգով: Համենայն դեպս, զարգացող Անդամ երկիրն իր արտահանման լրավճարների մակարդակը124 չի բարձրացնում, և դրանք վերացնում է սույն կետով նախատեսվածից ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում, եթե այդ արտահանման լրավճարների կիրառումը չի համապատասխանում իր զարգացման կարիքներին: Եթե զարգացող Անդամ երկիրն անհրաժեշտ է համարում այդ արտահանման լրավճարները կիրառել ութ տարվանից ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում, ապա, ոչ ուշ, քան այդ ժամկետի լրանալուց մեկ տարի առաջ, խորհրդակցություններ է սկսում Կոմիտեի հետ, որը քննության առնելով խնդրո առարկա զարգացող Անդամ երկրի գործին առնչվող բոլոր տնտեսական, ֆինանսական և զարգացման կարիքները, կորոշի` արդարացված է արդյոք այդ ժամկետի երկարաձգումը: Եթե Կոմիտեն եզրակացնում է, որ երկարաձգումը պարտադրված է, ապա տվյալ զարգացող Անդամ ամենամյա խորհրդակցություններ է անցկացնում Կոմիտեի հետ պարզելու լրավճարների պահպանման անհրաժեշտությունը: Եթե Կոմիտեն չի գալիս այդպիսի եզրակացության, ապա զարգացող Անդամ երկիրն աստիճանաբար վերացնում է մնացած արտահանման լրավճարները թույլատրված ամենավերջին ժամկետի ավարտից հետո` երկու տարվա ընթացքում:

_______________________________________

124 Այն զարգացող Անդամ երկրների համար, որն ԱՀԿ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արտահանման լրավճարներ չի տրամադրում, սույն կետը կիրառվում է` ելնելով 1986 թ. տրամադրած` արտահանման լրավճարների մակարդակից:

 

27.5 Այն զարգացող Անդամ երկիրը, որը տվյալ արտադրանքի արտահանման մասով մրցունակ է դարձել, այդ արտադրանքին(ներին) տրամադրվող արտահանման լրավճարներն աստիճանաբար վերացնում է երկու տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, 7-րդ Հավելվածում հիշատակված այն զարգացող Անդամ երկրի համար, որը մրցունակ է դարձել մեկ կամ ավելի արտադրանքների արտահանման մասով, այդ արտադրանքներին տրամադրվող արտահանման լրավճարներն աստիճանաբար վերացվում են ութ տարվա ընթացքում:

27.6 Արտադրանքի արտահանման մասով մրցունակությունն առկա է, եթե զարգացող երկրի` այդ արտադրանքի արտահանումների բաժինը երկու հաջորդական օրացուցային տարիներին հասել է աշխարհում այդ արտադրանքի առևտրի առնվազն 3.25 տոկոսին: Արտահանման մասով մրցակցության առկայությունը փաստվում է` ա) արտահանման մասով մրցակցության հասած զարգացող Անդամ երկրի արած ծանուցման հիման վրա, կամ բ) ցանկացած Անդամի պահանջով` Քարտուղարության կատարած հաշվարկի հիման վրա: Սույն կետի նպատակով` արտադրանքը սահմանվում է որպես Դասակարգման ներդաշնակված համակարգի գլուխ: Կոմիտեն սույն դրույթի գործողությունը վերաքննում է ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարի հետո:

27.7 4-րդ հոդվածի դրույթները զարգացող Անդամ երկրի վրա չեն տարածվում արտահանման այն լրավճարների դեպքում, որոնք համապատասխանում են 2-5-րդ կետերին: Այդ դեպքում համապատասխան դրույթներ են 7-րդ հոդվածի դրույթները:

27.8 6-րդ հոդվածի 1-ին կետի առումով, չի ենթադրվում, որ զարգացող Անդամ երկրի տրամադրած լրավճարը հանգեցնում է սույն Համաձայնագրով սահմանված լուրջ սահմանափակման: Այդպիսի լուրջ սահմանափակումը, 9-րդ կետով սահմանված հանգամանքներում, ցույց է տրվում դրական ապացույցներով` համաձայն 6-րդ հոդվածի 3-8-րդ կետերի դրույթների:

27.9 Զարգացող Անդամ երկրի տրամադրած կամ պահպանած այն փոխհատուցելի լրավճարների նկատմամբ, որոնք այլ են, քան 6-րդ հոդվածի 1-ին կետում նշվածները, չի կարող 7-րդ հոդվածի համաձայն գործողություն կիրառել կամ թույլատրել, քանի դեռ չի պարզվել, որ այդ լրավճարի հետևանքով ՄԱԳՀ-1994-ի սահմանված զիջումները կամ այլ պարտավորությունները վերացվել կամ նվազեցվել են այնպես, որ դուրս մղվեն կամ խոչընդոտվեն մեկ այլ Անդամի արտադրանքի ներմուծումները լրավճար տրամադրող զարգացող Անդամ երկրի, կամ քանի դեռ ներմուծող Անդամի շուկայում վնաս չի հասցվել ներքին արդյունաբերական ճյուղին:

27.10 Զարգացող Անդամ երկրից ծագող արտադրանքի առնչությամբ փոխհատուցման տուրքի ուսումնասիրությունը դադարեցվում է, հենց որ համապատասխան իրավասու մարմինը պարզում է, որ.

ա) խնդրո առարկա արտադրանքին տրամադրած լրավճարների ընդհանուր մակարդակը չի գերազանցում դրա արժեքի 2 տոկոսը` հաշվարկված արտադրանքի միավորի համար, կամ

բ) լրավճարված ներմուծումների ծավալն ավելի փոքր է, քան ներմուծող Անդամի` նման արտադրանքի ընդհանուր ներմուծումների 4 տոկոսը, եթե այն երկրները, որոնց առանձին-առանձին բաժին է ընկնում ավելի քիչ, քան ընդհանուր ներմուծումների 4 տոկոսը, համատեղ ներկայացնում են ոչ ավելի, քան ներմուծող Անդամի նման արտադրանքի ընդհանուր ներմուծումների 9 տոկոսը:

27.11 2«բ» կետի շրջանակների մեջ ընկնող զարգացող Անդամ երկրների համար, որոնք արտահանման լրավճարները վերացրել են նախքան ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 8 տարվա ժամանակահատվածի ավարտը, և 7-րդ Հավելվածում նշված զարգացող Անդամ երկրների համար 10«ա» կետում նշված թիվ 2 տոկոսի փոխարեն 3 տոկոս է: Սույն դրույթը կիրառվում է այն օրվանից, երբ Հանձնաժողովին ծանուցվում է արտահանման լրավճարների վերացման մասին, և այնքան ժամանակ, քանի դեռ ծանուցվող զարգացող Անդամը արտահանման լրավճարներ չի տրամադրում: Սույն դրույթն ուժը կորցնում է ԱՀԿ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 8 տարի հետո:

27.12 15-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված նվազագույն որոշումը ղեկավարվում է 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով:

27.13 3-րդ Գլխի դրույթները չեն կիրառվում պարտքերի ուղղակի զիջման, սոցիալական ծախքերը ծածկելու լրավճարների վրա, ինչ ձևով էլ դրանք կատարվեն, ներառյալ` կառավարության եկամտի զիջումը կամ այլ պարտավորությունների փոխանցումը, եթե այդ լրավճարներն ուղղակիորեն կապված են զարգացող Անդամ երկրի մասնավորեցման ծրագրին և տրամադրվում են այդ շրջանակներում, ընդ որում` այդ ծրագիրն ու դրան առնչվող լրավճարները տրամադրվում են սահմանափակ ժամկետով ու ծանուցվում են Կոմիտեին, և ծրագրի արդյունքում ավարտվում է խնդրո առարկա ընկերության մասնավորեցումը:

27.14 Կոմիտեն շահագրգիռ Անդամի պահանջով հանձն է առնում վերաքննել զարգացող Անդամի արտահանման առանձին լրավճարի տրամադրման գործելակերպը, որպեսզի պարզի` համապատասխանում է արդյոք գործելակերպը նրա զարգացման կարիքներին:

27.15 Կոմիտեն շահագրգիռ զարգացող Անդամի երկրի պահանջով, հանձն է առնում վերաքննել փոխհատուցման առանձին միջոցը, որպեսզի պարզի` համապատասխանում է արդյոք այն 10-րդ և 11-րդ կետերի դրույթներին` խնդրո առարկա զարգացող Անդամ երկրի նկատմամբ դրանց կիրառելիության սահմաններում:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 28
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

28.1 Այն լրավճարային ծրագրերը, որոնք Անդամի տարածքում սահմանվել են մինչ այդ Անդամի կողմից ԱՀԿ Համաձայնագիրը ստորագրելու օրը, և որոնք չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին.

ա) ծանուցվում են Կոմիտեին` ոչ ուշ, քան այդ Անդամի համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օր հետո,

բ) համապատասխանեցվում են սույն Համաձայնագրի դրույթներին` այդ Անդամի համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 3 տարվա ընթացքում, և մինչև այդ ենթակա չեն 2-րդ Գլխին:

28.2 Ոչ մի Անդամ չի ընդլայնում որևէ այդպիսի ծրագրի շրջանակները, և այդպիսի ծրագիրը չի նորացվում իր ժամկետն անցնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 29
ԱՆՑՈՒՄ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

 

29.1 Կենտրոնացված ծրագրմամբ տնտեսությունից շուկայական, ազատ ձեռնարկատիրական տնտեսության անցնելու գործընթացում գտնվող Անդամները կարող են իրականացնել ծրագրեր ու միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ անցման համար:

29.2 Այդ Անդամների համար` 3-րդ հոդվածի տակ ընկնող և 3-րդ կետի համաձայն ծանուցված լրավճարային ծրագրերը աստիճանաբար վերացվում են կամ համապատասխանեցվում են 3-րդ հոդվածին` ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 7 տարվա ընթացքում: Այդ դեպքում 4-րդ հոդվածը չի գործում: Ավելին, այդ ժամանակահատվածի ընթացքում,

ա) 6-րդ հոդվածի 1«դ» կետի տակ ընկնող լրավճարային ծրագրերը փոխհատուցելի չեն 7-րդ հոդվածի համաձայն,

բ) այլ փոխհատուցելի լրավճարների առնչությամբ գործում են 27-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթները:

29.3 3-րդ հոդվածի տակ ընկնող լրավճարային ծրագրերը Կոմիտեին են ծանուցվում ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` հնարավոր ամենավաղ ժամկետում: Այդ լրավճարների մասին հետագա ծանուցումները կարող են կատարվել ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` մինչև երկու տարի հետո:

29.4 Բացառիկ հանգամանքներում Կոմիտեն 1-ին կետում նշված Անդամներին կարող է թույլ տալ շեղվել իրենց ծանուցած ծրագրերից ու միջոցներից և իրենց ժամկետներից, եթե այդ շեղումները անհրաժեշտ են համարվում անցումային գործընթացի համար:

 

ԳԼՈՒԽ 10
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում ծագող վեճերի կարգավորման և խորհրդակցությունների նկատմամբ կիրառվում են վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները, բացառությամբ սույն այլ կերպ առանձնակի նախատեսվածի:

 

ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 31
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ

 

6-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթները կիրառվում են ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` հինգ տարի ժամանակահատվածի ընթացքում: Ոչ ուշ, քան այդ ժամկետի ավարտից 180 օր առաջ, Կոմիտեն վերաքննում է այդ դրույթների գործողությունը` նպատակ ունենալով որոշել` երկարաձգել արդյոք դրանց կիրառությունը հետագա ժամանակահատվածի համար համար` ներկա կամ թե ձևավորված շարադրանքով:

 

ՀՈԴՎԱԾ 32
ԱՅԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

32.1 Մեկ այլ Անդամի լրավճարին հակազդելու հատուկ միջոց կարող է կիրառվել միայն ՄԱԳՀ-1994-ի դրույթներին համապատասխան, ինչպես դրանք մեկնաբանված են սույն Համաձայնագրով125:

_________________________________

125 Սույն կետը նպատակ չունի արգելելու ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթների համաձայն գործողության ձեռնարկումն անհրաժեշտության դեպքում:

 

32.2 Սույն Համաձայնագրի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել առանց մյուս Անդամների համաձայնության:

32.3 Հաշվի առնելով 4-րդ կետը` սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են ուսումնասիրությունների և գոյություն ունեցող միջոցների վերաքննությունների վրա, որոնք նախաձեռնվել են համաձայն այն դիմումների, որոնք կատարվել են Անդամի համար Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո:

32.4 21-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով` համարվում է, որ գոյություն ունեցող փոխհատուցման միջոցները կիրառվում են ոչ ուշ, քան այն օրվանից, երբ Անդամի համար ուժի մեջ է մտնում ԱՀԿ Համաձայնագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ Անդամի` այդ ժամանակ գործող ներքին օրենսդրությունը արդեն ներառում էր այդ կետում սահմանված տեսակի դրույթ:

32.5 Յուրաքանչյուր Անդամ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը` ընդհանուր կամ մասնավոր բնույթի, որպեսզի երաշխավորի, որ ոչ ուշ, քան իր համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրն իր օրենքները, կանոնակարգերն ու վարչական ընթացակարգերը համապատասխանեն սույն Համաձայնագրի այն դրույթներին, որոնք կարող են կիրառվել տվյալ Անդամի նկատմամբ:

32.6 Յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին տեղեկացնում է սույն Համաձայնագրին վերաբերող իր օրենքներում ու կանոնակարգերում և այդ օրենքների և կանոնակարգերի կիրարկման մեջ կատարվող ցանկացած փոփոխությունների մասին:

32.7 Կոմիտեն տարին մեկ վերաքննում է սույն Համաձայնագրի իրականացումն ու գործողությունը` հաշվի առնելով դրա նպատակները: Կոմիտեն տարին մեկ Ապրանքների առևտրի խորհրդին տեղեկացնում է այդ վերաքննություններով ընդգրկված ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

32.8 Սույն Համաձայնագրի Հավելվածները դրա անբաժանելի մաս են:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՑԱՆԿ

 

ա) Կառավարության կողմից` ընկերությանը կամ արդյունաբերական ճյուղին արտահանման կատարողականությամբ պայմանավորված ուղղակի լրավճարների տրամադրում:

բ) Տարադրամի պահպանման ծրագրեր կամ համանման միջոցներ, որոնցով հավելավճար է տրվում արտահանումների համար:

գ) Կառավարությունների կողմից արտահանման առաքումների նկատմամբ ներքին փոխադրման և բեռնառաքման վճարների սահմանում կամ կարգադրում ավելի բարենպաստ պայմաններով, քան ներքին առաքումների պայմաններն են:

դ) Կառավարությունների կամ նրանց գործակալությունների կողմից, կառավարության կարգադրությամբ գործող ծրագրերի միջոցով, արտահանվող արտադրանքների արտադրության մեջ օգտագործելու համար ներմուծված կամ տեղական արտադրանքների կամ ծառայությունների տրամադրում ավելի բարենպաստ պայմաններով, քան ներքին սպառման համար նախատեսված արտադրանքների արտադրության մեջ օգտագործելու համար նման կամ ուղղակիորեն մրցակից արտադրանքների կամ ծառայությունների տրամադրման պայմաններն են, եթե (արտադրանքների դեպքում) այդ պայմաններն ավելի բարենպաստ են, քան իրենց արտահանողների համաշխարհային շուկաներում առևտրային հիմունքներով մատչելի126 պայմանները:

_________________________________

126 «Առևտրային հիմունքներով մատչելի» հասկացությունը նշանակում է, որ ներմուծված և տեղական արտադրանքների միջև ընտրության վրա սահմանափակում չկա, և այն պայմանավորված է միայն առևտրային նկատառումներով:

 

ե) Արդյունաբերական կամ առևտրային ընկերությունների կողմից վճարվող կամ վճարման ենթակա ուղղակի հարկերից127 կամ սոցիալական վճարներից ամբողջական կամ մասնակի ազատումը, դրանց ներում կամ հետաձգում128 կապված արտահանումների հետ:

_________________________________

127 Սույն համաձայնագրի նպատակով`

«ուղղակի հարկեր» հասկացությունը նշանակում է աշխատավարձի, շահույթի, շահատոկոսների, վարձավճարների, եկամտամասերի (ռոյալթիների) և եկամտի բոլոր այլ տեսակների և անշարժ գույքի սեփականության նկատմամբ կիրառվող հարկերը.

«ներմուծման վճարներ» հասկացությունը նշանակում է ներմուծումների նկատմամբ գանձվող մաքսերը, տուրքերը և այլ դրամական վճարները, որոնք սույն ծանոթագրության մեջ այլ տողում չեն թվարկված.

«անուղղակի հարկեր» հասկացությունը նշանակում է վաճառքի, ակցիզային (բաժային), շրջանառության, ավելացված արժեքի, վստահագրի, դրոշմի, փոխանցման, պահեստավորված արտադրանքի և սարքավորումների հարկերը, սահմանի վրա գանձվող հարկերը և ուղղակի հարկերից և ներմուծման վճարներից տարբեր բոլոր հարկերը.

«նախնական փուլի» անուղղակի հարկերն այն են, որոնք գանձվում են արտադրանքի պատրաստման մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվող արտադրանքների ու ծառայությունների նկատմամբ.

«կուտակման» անուղղակի հարկերը տարբեր փուլերով գանձվող հարկեր են, որոնք գանձվում են, երբ գոյություն չունի հարկի հետագա հաշվացման գործառույթ, եթե մի փուլում հարկման ենթակա արտադրանքները կամ ծառայություններն օգտագործվում են արտադրության հերթական փուլում.

Հարկերի «ներումը» ներառում է հարկերի հետ վճարումը կամ զեղչումը:

«Ներումը կամ վերադարձումը» ներառում է ներմուծման վճարներից ամբողջական կամ մասնակի ազատումը, հետաձգումը:

128 Անդամներն ընդունում են, որ կարիք չկա հետաձգումը արտահանման լրավճար, երբ, օրինակ` հավաքված են համապատասխան շահատոկոսի վճարները: Անդամները վերահաստատում են այն սկզբունքը, որ արտահանող ընկերությունների և նրանց հսկողության կամ նրանց հետ միևնույն հսկողության տակ գտնվող օտարերկրյա գնորդների միջև գործարքներում արտադրանքների գները, հարկային նպատակներով, այն գներն են, որոնք կկիրառվեն իրար մոտիկ գտնվող անկախ ընկերությունների միջև գործարքներում: Ցանկացած Անդամ կարող է մեկ այլ Անդամի ուշադրությունը հրավիրել այն վարչական կամ այլ գործելակերպի վրա, որոնք կարող են հակասել սույն սկզբունքին, և որոնք արտահանման գործարքներում հանգեցնում են ուղղակի հարկերի նշանակալի խնայողությունների: Այդ պարագաներում, Անդամները սովորաբար ձգտում են իրենց տարբերությունները շտկել` օգտագործելով գոյություն ունեցող երկկողմ հարկային համաձայնագրերի կամ այլ միջազգային գործակառույցների ընձեռած հնարավորություններ` առանց վնաս հասցնելու ՄԱԳՀ-1994-ի համաձայն Անդամների ունեցած իրավունքներին ու պարտականություններին, ներառյալ` նախորդ նախադասությամբ ստեղծված խորհրդակցության իրավունքը:

 

«ե» կետը նպատակ չունի սահմանափակում դնելու այն բանի վրա, որ Անդամը միջոցներ ձեռնարկի` խուսափելու օտարերկրյա աղբյուրից իր ընկերությունների կամ այլ Անդամի ընկերությունների ստացած եկամտի կրկնակի հարկումից:

 

զ) ՈՒղղակի հարկերի հարկման հիմքը հաշվարկելիս` արտահանումների կամ արտահանման կատարողականության հետ ուղղակիորեն կապված հատուկ նվազեցումների թույլատրում, որոնք ավելի են ու բարձր են նրանցից, որոնք թույլատրվում են ներքին սպառման համար նախատեսված արտադրության առնչությամբ:

է) Արտահանվող արտադրանքների արտադրության ու բաշխման առնչությամբ անուղղակի հարկերից ազատում կամ դրանց ներում, որոնք գերազանցում են ներքին սպառման համար վաճառվող նման արտադրանքի արտադրության ու բաշխման դիմաց գանձվող հարկերը:

ը) Արտահանվող արտադրանքների արտադրության մեջ օգտագործված արտադրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող նախնական փուլի կուտակման անուղղակի հարկերից ազատում, դրանց ներում կամ հետաձգում, որոնք գերազանցում են ներքին սպառման համար իրացվող նման արտադրանքների արտադրության մեջ օգտագործված արտադրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող նախնական փուլի նման կուտակման անուղղակի հարկերից ազատումը, դրանց ներումը կամ հետաձգումը` այն պայմանով, սակայն, որ արտահանվող արտադրանքների արտադրության մեջ օգտագործված արտադրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող նախնական փուլի կուտակման անուղղակի հարկերից կարելի է ազատել, դրանք ներել կամ հետաձգել, նույնիսկ, երբ դրանցից ազատում, դրանց ներում կամ հետաձգում չի կատարվում ներքին սպառման համար իրացվող նման արտադրանքների համար, եթե նախնական փուլի կուտակման անուղղակի հարկեր են գանձվում արտահանվող արտադրանքի արտադրության մեջ օգտագործված ներդրանքի նկատմամբ (թափոնների համար սովորական թողվածքներ կատարելով)129: Սույն հարցը մեկնաբանվում է արտադրական գործընթացում ներդրանքի վերաբերյալ 2-րդ Հավելվածում ընդգրկված ուղեցույցների համաձայն:

____________________________________

129 «ը» կետը չի տարածվում ավելացրած արժեքի հարկի համակարգերի և դրա փոխարեն եղած սահմանային հարկի վրա. ավելացրած արժեքի հարկի մեծածավալ ներման խնդիրը ծածկվում է բացառապես «է» կետով:

 

թ) Ներմուծման վճարների ներում կամ վերադարձում, որոնք գերազանցում են արտահանող արտադրանքների արտադրության մեջ սպառվող ներմուծումների նկատմամբ գանձվող վճարները (թափոնների համար սովորական թողվածքներ կատարելով) այն պայմանով, սակայն, որ առանձին դեպքերում սույն դրույթից օգտվելու համար ընկերությունը կարող է ներմուծվող ներդրանքի փոխարեն օգտագործել տեղական շուկայի ներդրանքը, որը քանակով հավասար է ներմուծվող ներդրանքին և ունի ներմուծվող ներդրանքի նույն որակն ու հատկանիշները, եթե ներմուծման ու համապատասխան արտահանման գործողությունները միասին տեղի են ունենում պատշաճ ժամանակահատվածում, որը չի գերադասում երկու տարին: Սույն հարցը մեկնաբանվում է 2-րդ Հավելվածում պարունակող արտադրական գործընթացում ներդրանքի սպառման վերաբերյալ ուղեցույցների և 3-րդ Հավելվածում պարունակող փոխարինիչների մասով վերադարձման համակարգերը որպես արտահանման լրավճարներ որոշելու վերաբերյալ ուղեցույցների համաձայն:

ժ) Կառավարությունների (կամ դրանց կողմից վերահսկվող հաստատությունների) կողմից արտահանման վարկերի երաշխավորման կամ ապահովագրման ծրագրերի, արտահանող արտադրանքների ծախքերի աճի դեմ ապահովագրման կամ երաշխավորման ծրագրերի կամ արտարժույթների վտանգավորության ծածկման ծրագրերի իրականացում արտոնյալ դրույքաչափով, որոնք բավարար չեն ծրագրերի երկարաժամկետ ընթացիկ ծախքերն ու վնասները ծածկելու համար:

ժա) Կառավարությունների (կամ դրանց կողմից վերահսկվող և (կամ նրանց իրավասության տակ գործող հատուկ հաստատությունների) կողմից արտահանման վարկերի տրամադրում այնպիսի տոկոսադրույքներով, որոնք ցածր են, քան այն տոկոսադրույքները, որ նրանք փաստացիորեն պետք է վճարեն այդ կերպ օգտագործվող միջոցների դիմաց (կամ պետք է վճարեին, եթե գործարար միջոցների միջազգային շուկաներում նույն հասունացման ժամկետով ու վարկի այլ պայմաններով և արտահանման վարկի նույն տարադրամով դրամական միջոցների ձեռք բերման նպատակով փոխառություն կատարեին), կամ դրանց կողմից արտահանողների կամ ֆինանսական հաստատությունների մոտ վարկերի ձեռքբերման ժամանակ առաջացած ծախքերի ամբողջական կամ մասնակի վճարումը այնքանով, որքանով դրանք օգտագործվում են արտահանման վարկերի պայմանների առումով առավելություն ապահովելու համար:

Ընդ որում, եթե Անդամը պաշտոնական արտահանման վարկերի վերաբերյալ միջազգային համաձայնության կողմ է (կամ դրա իրավահաջորդ համաձայնության, որն ընդունել են սկզբնական Անդամները), որի կողմեր են 1979 թ. հունվարի 1-ի դրությամբ, սույն Համաձայնագրի առնվազն 12 անդամներ, կամ եթե Անդամը գործնականում կիրառում է համապատասխան համաձայնության տոկոսադրույքի վերաբերյալ դրույթները, ապա արտահանման վարկավորման այն գործելակերպը, որը համապատասխանում է այդ դրույքներին, չի համարվում սույն Համաձայնագրով արգելված արտահանման լրավճար:

ժբ) Ցանկացած այլ ծախս` պետական հաշվից, որն արտահանման լրավճար է ՄԱԳՀ-1994-ի 16-րդ հոդվածի իմաստով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԴՐԱՆՔԻ ՍՊԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ130

 

________________________________________

130 Արտադրական գործընթացներում սպառվող ներդրանք են ֆիզիկապես ներառող ներդրանքը, էներգիան, արտադրական գործընթացում օգտագործվող վառելիքները և յուղն ու կատալիզատորները, որոնք սպառվում են արտահանվող արտադրանքի ստացման համար դրանց օգտագործման ընթացքում սպառվող:

 

I

 

1. Անուղղակի հարկերի զեղչման ծրագրերով կարող է թույլատրվել արտահանող արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող ներդրանքի նկատմամբ գանձվող նախնական փուլի կուտակման անուղղակի հարկերից ազատում, դրանց ներում կամ հետաձգում (թափոնների համար կատարելով սովորական թողվածքները): Նմանապես, վերադարձման ծրագրերով կարող է թույլատրվել արտահանող արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող ներդրանքի նկատմամբ գանձվող ներմուծման վճարների ներում կամ վերադարձում (թափոնների համար կատարելով սովորական թողվածքներ):

2. Սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածի Արտահանման լրավճարների նկարագրական ցանկի «ը» և «թ» կետերում հիշատակվում է «արտահանող արտադրանքի արտադրական գործընթացում սպառվող ներդրանք» հասկացությունը: «ը» կետի համաձայն` անուղղակի հարկերի զեղչման ծրագրերը կարող են արտահանման լրավճար հանդիսանալ այնքանով, որքանով դրանց արդյունքում կատարվում է նախնական փուլի կուտակման անուղղակի հարկերից ազատում, դրանց ներում կամ հետաձգում, որոնք գերազանցում են արտահանվող արտադրանքի արտադրության մեջ սպառվող ներդրանքի նկատմամբ փաստացիորեն գանձվող այդպիսի հարկերը: «թ» կետի համաձայն վերադարձման ծրագրերը կարող են արտահանման լրավճար հանդիսանալ այնքանով, որքանով դրանց արդյունքում կատարվում է ներմուծման վճարների ներում կամ վերադարձում, որոնք գերազանցում են արտահանվող արտադրանքի արտադրության մեջ սպառվող ներդրանքի նկատմամբ փաստացիորեն գանձվող վճարները: Երկու կետերով էլ սահմանվում է, որ արտահանվող արտադրանքի արտադրության մեջ ներդրանքի սպառման վերաբերյալ հայտնաբերումներում պետք է կատարվեն թափոնների համար սովորական թողվածքներ: «թ» կետով նաև փոխարինում է նախատեսում, երբ դա անհրաժեշտ է:

 

II

 

Իրավասու մարմինը պետք է շարժվի հետևյալ հիմունքներով, երբ, որպես սույն Համաձայնագրով սահմանված փոխհատուցման տուրքի ուսումնասիրության մաս, քննության է առնում, թե արդյոք ներդրանքներն օգտագործվում են արտահանվող արտադրանքի արտադրության մեջ.

1. Եթե ենթադրվում է, որ անուղղակի հարկի զեղչման ծրագրով կամ վերադարձման ծրագրով լրավճար է հատկացվում` արտահանող արտադրանքի արտադրության մեջ սպառվող ներդրանքի վրա դրվող անուղղակի հարկերի կամ ներմուծման վճարների գերազեղչման կամ գերավերադարձման պատճառով, ապա իրավասու մարմինը պետք է առաջին հերթին որոշի` արտահանող Անդամի կառավարությունն ունի արդյոք կամ կիրառում է որևէ համակարգ, որով հաստատվում է, թե որ ներդրանքն է օգտագործվում արտահանվող արտադրանքի արտադրության մեջ և ինչ չափերով: Եթե պարզվում է, որ այդպիսի համակարգ կամ ընթացակարգ է կիրառվում, ապա իրավասու մարմինը դրանից հետո քննության է առնում համակարգը կամ ընթացակարգը` պարզելու` արդյոք խելամիտ է այն, արդյունավետ` մտադրված նպատակի համար և հիմնված արտահանող երկրում ընդունված ընդհանուր առևտրային գործելակերպի վրա, թե` ոչ: Իրավասու մարմինը կարող է անհրաժեշտ համարել 12-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որոշակի գործնական փորձաքննություններ անցկացնել, որպեսզի ստուգի տեղեկությունները կամ համոզվի, որ համակարգը կամ ընթացակարգը կիրառվում է արդյունավետորեն:

2. Եթե այդպիսի համակարգ կամ ընթացակարգ չկա, եթե այն խելամիտ չէ, կամ եթե այն սահմանված է և խելամիտ է համարվում, բայց պարզվում է, որ չի կիրառվում կամ արդյունավետորեն չի կիրառվում, ապա անհրաժեշտ կլինի, որ արտահանող Անդամը, փաստացի գործածվող ներդրանքի վրա հիմնվելով, հետագա քննություն անցկացնի` գերվճարման առկայությունը պարզելու շրջանակներում: Եթե իրավասու մարմինն անհրաժեշտ է համարում, ապա հետագա քննությունը անցկացվում է 1-ին կետի համաձայն:

3. Իրավասու մարմինը ներդրանքը պետք է դիտարկի որպես ֆիզիկապես ներառված, եթե այդ հումքն օգտագործվում է արտադրության գործընթացում և ֆիզիկապես առկա է արտահանվող արտադրանքի մեջ: Անդամները նշում են, որ պարտադիր չէ, որ ներդրանքը վերջնական արտադրանքում առկա լինի այն ձևով, որով այն մուտք է արվել արտադրության գործընթաց:

4. Արտահանվող արտադրանքի արտադրության մեջ սպառվող առանձին ներդրանքի չափը որոշելու համար պետք է հաշվի առնվի «թափոնների համար սովորական թողվածքը», և այդ թափոնները պետք է դիտարկվեն որպես արտահանվող արտադրանքի արտադրության մեջ օգտագործված: «Թափոն» հասկացությունը վերաբերվում է տվյալ ներդրանքի այն բաժնին, որն արտադրության գործընթացում ինքնուրույն գործառույթ չի կատարում, չի սպառվում արտահանվող արտադրանքի արտադրության մեջ (այնպիսի պատճառներով, ինչպիսին անարդյունավետությունն է) և չի վերականգնվում, չի օգտագործվում կամ վաճառվում նույն արտադրողի կողմից:

5. Իրավասու մարմնի եզրակացությունը թափոնների համար պահանջվող թողվածքի «սովորական» լինելու մասին պետք է հաշվի առնի արտադրության գործընթացը, արտահանող երկրում արդյունաբերության ճյուղի միջին փորձը և այլ անհրաժեշտ տեխնիկական գործոններ: Իրավասու մարմինը պետք է հիշի, որ կարևոր հարց է այն, թե արդյոք արտահանող Անդամի իրավասու մարմինը խելամիտ կերպով է հաշվարկել թափոնների չափը, երբ այդ չափը նախատեսվում է ընդգրկել հարկի կամ տուրքի զեղչման կամ ներման մեջ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

I

 

Վերադարձման համակարգերով կարող է թույլատրվել ետ վճարել կամ վերադարձնել այն ներդրանքների վրա դրվող ներմուծման վճարները, որոնք սպառվում են մեկ այլ արտադրանքի արտադրության գործընթացում, և երբ այդ վերջին արտադրանքի արտահանումը պարունակում է տեղական ներդրանքներ, որոնք ունեն նույն որակն ու հատկանիշները, ինչպիսիք ունեն փոխարինված ներմուծվող ներդրանքները: 1-ին Հավելվածի Արտահանման լրավճարների նկարագրական ցանկի «թ» կետի համաձայն` փոխարինիչների մասով վերադարձման համակարգերը կարող են արտահանման լրավճար հանդիսանալ այնքանով, որքանով դրանց արդյունքում կատարվում է այն ներմուծվող ներդրանքների նկատմամբ նախնականորեն գանձված ներմուծման վճարների գերավերադարձում, որոնց մասով վերադարձում է պահանջվել:

 

II

 

Իրավասու մարմինը պետք է շարժվի հետևյալ սկզբունքով, երբ, որպես սույն Համաձայնագրով սահմանված փոխհատուցման տուրքի ուսումնասիրության մաս, քննության է առնում փոխարինողների մասով վերադարձման որևէ համակարգ.

1. Նկարագրական ցանկի «թ» կետով սահմանվում է, որ արտահանման համար նախատեսված արտադրանքի արտադրության գործընթացում ներմուծվող ներդրանքների փոխարեն կարող են օգտագործվել տեղական շուկայի ներդրանքներ, եթե այդ ներդրանքները քանակով հավասար են փոխարինվող ներմուծվող ներդրանքներին և ունեն ներմուծվող ներդրանքների նույն որակն ու հատկանիշները: Ստուգման համակարգի կամ ընթացակարգի գոյությունը կարևոր է, քանզի դա արտահանող Անդամի կառավարությանը թույլ է տալիս երաշխավորելու և ապացուցելու, որ այն ներդրանքների քանակը, որոնց համար վերադարձման պահանջ է ներկայացվում, ավելին չէ, քան համանման արտահանվող արտադրանքների քանակը անկախ դրանց ձևից, և որ ներմուծման վճարների վերադարձումը չի գերազանցում խնդրո առարկա ներմուծված ներդրանքների նկատմամբ սկզբնականորեն գանձված վճարները:

2. Եթե ենթադրվում է, որ փոխարինիչների մասով վերադարձման համակարգով լրավճար է հատկացվում, ապա իրավասու մարմինը պետք է առաջին հերթին որոշի արտահանող Անդամի կառավարությունն ունի արդյոք կամ կիրառում է ստուգման որևէ համակարգ կամ ընթացակարգ: Եթե պարզվում է, որ այդպիսի համակարգ կամ ընթացակարգ է կիրառվում, ապա իրավասու մարմինը դրանից հետո քննության է առնում ստուգման ընթացակարգը` պարզելու արդյոք խելամիտ է այն, արդյունավետ մտադրված նպատակի համար և հիմնված արտահանող երկրում ընդունված ընդհանուր առևտրային գործելակերպերի վրա, թե` ոչ: Չպետք է համարվի, որ գոյություն ունի լրավճար այնքանով, որքանով ընթացակարգերը համապատասխանում են այդ փորձաքննությանն ու կիրառվում են արդյունավետորեն: Իրավասու մարմինը կարող է անհրաժեշտ համարել 12-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որոշակի գործնական փորձաքննություններ անցկացնել, որպեսզի ստուգի տեղեկությունները կամ համոզվի, որ ստուգման ընթացակարգերը կիրառվում են արդյունավետորեն:

3. Եթե ստուգման ընթացակարգեր չկան, եթե դրանք Խելամիտ չեն, կամ եթե դրանք սահմանված են և Խելամիտ են համարվում, բայց պարզվում է, որ փաստացիորեն չեն կիրառվում կամ արդյունավետորեն չեն կիրառվում, ապա կարող է առկա լինել լրավճար: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ կլինի, որ արտահանող Անդամը, գործին առնչվող փաստացի գործարքների վրա հիմնվելով, հետագա քննություն անցկացնի պարզելու` գերվճարում կատարվել է, թե` ոչ: Եթե իրավասու մարմինն անհրաժեշտ է համարում, ապա հետագա քննությունը անցկացվում է 2-րդ կետի համաձայն:

4. Փոխարինիչի մասով վերադարձման դրույթի գոյությունը, ըստ որի` արտահանողներին թույլատրվում է ներմուծման առանձին առաքումներ ընտրել, որոնց մասով վերադարձում է պահանջվում, ինքնին չպետք է համարվի որպես լրավճարի հանգեցնող:

5. Եթե կառավարությունները տոկոս են վճարել` իրենց վերադարձման համակարգին համաձայն ետ վճարված փողերի նկատմամբ, ապա «թ» կետի իմաստով` համարվում է, որ առկա է ներմուծված վճարների գերավերադարձում` վճարված կամ վճարման ենթակա տոկոսի չափով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԼՐԱՎՃԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ (6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1«Ա» ԿԵՏ)131

 

_______________________________________

131 Անդամների միջև անհրաժեշտ փոխհամաձայնություն պետք է մշակվի այն հարցերի վերաբերյալ, որոնք հատկանշված չեն սույն Հավելվածում, և որոնք 6-րդ հոդվածի 1«ա» կետի նպատակներով կարիք ունեն հետագա պարզաբանման:

 

1. 6-րդ հոդվածի 1«ա» կետի նպատակով որևէ լրավճարի չափի ցանկացած հաշվարկ կատարվում է տրամադրող կառավարության վրա նստած ծախքի առումով:

2. Բացառությամբ 3-5-րդ կետերով նախատեսվածի, երբ որոշվում է, թե արդյոք լրավճարման ընդհանուր դրույքը գերազանցում է արտադրանքի արժեքի 5 տոկոսը, արտադրանքի արժեքը հաշվարկվում է որպես ստացող ընկերության132 այն վաճառքի ընդհանուր արժեքը, որը կատարվել է լրավճարի շնորհման ժամանակահատվածին նախորդող ամենավերջին 12-ամսյա ժամանակահատվածում, և որի համար վաճառքի վերաբերյալ տվյալներն առկա են:133

___________________________________

132 Ստացող ընկերությունը լրավճարող Անդամի տարածքում գտնվող ընկերություն է:

133 Հարկերի հետ կապված լրավճարների դեպքում արտադրանքի արժեքը հաշվարկվում է որպես ստացող ընկերության այն վաճառքի ընդհանուր արժեքը, որը կատարվել է այն հարկային տարում, որի ընթացքում հարկերի հետ կապված միջոցը տրամադրվել է:

 

3. Եթե լրավճարը կապված է տվյալ արտադրանքի արտադրությանը կամ վաճառքին, ապա արտադրանքի արժեքը հաշվարկվում է որպես ստացող ընկերության այն վաճառքի ընդհանուր արժեքը, որը կատարվել է լրավճարի շնորհման ժամանակահատվածին նախորդող ամենավերջին 12-ամսյա ժամանակահատվածում, և որի համար վաճառքի վերաբերյալ տվյալներն առկա են:

4. Եթե ստացող ընկերությունը մեկնարկային իրավիճակում է, լրավճարման ընդհանուր դրույքը գերազանցում է ներդրված միջոցների 15 տոկոսը: Սույն կետի նպատակներով մեկնարկային ժամանակահատվածը չի անցնի արտադրության առաջին տարվա սահմաններով:134

_____________________________________

134 Մեկնարկային իրավիճակը ներառում է այն դեպքերը, երբ ֆինանսական պարտավորություններ են վերցվել արտադրանքի ստեղծման կամ լրավճարից օգտվող արտադրանքների պատրաստման արտադրամիջոցների կառուցման համար` չնայած այն բանին, որ արտադրությունը դեռ չի սկսվել:

 

5. Եթե ստացող ընկերությունը տեղակայված է գնաճի տնտեսություն ունեցող երկրում, ապա արտադրանքի արժեքը հաշվարկվում է որպես ստացող ընկերության` նախորդող օրացուցային տարում կատարված ընդհանուր վաճառքը (կամ համապատասխան արտադրանքի վաճառքը, եթե լրավճարը կապված է)` բազմապատկած այն 12 ամիսների ընթացքում եղած գնաճի դրույքով, որոնք նախորդում են այն ամսին, որի ընթացքում լրավճարը պետք է կատարվի:

6. Տվյալ տարում լրավճարման ընդհանուր դրույքը որոշելիս Անդամի տարածքում տարբեր իրավասու մարմինների` տարբեր ծրագրերի համաձայն տրամադրած լրավճարները գումարվում են:

7. ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ տրամադրված լրավճարները, որոնց օգուտը բաշխվում է ապագա արտադրության վրա, ներառվում են լրավճարման ընդհանուր դրույքի մեջ:

8. Այն լրավճարները, որոնք ոչ փոխհատուցելի են սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն, չեն ներառվում հոդված 6-ի 1«ա» կետի նպատակով կատարվող լրավճարի չափի հաշվարկի մեջ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5
ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Անդամ համագործակցում է այն ապացույցների մշակման գործում, որոնք քննախումբը քննության է առնում 7-րդ հոդվածի 4-6-րդ կետերով սահմանված ընթացակարգերի ժամանակ: Վեճի կողմերը և ցանկացած երրորդ կողմ` խնդրո առարկա Անդամ, 7-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները կիրարկելուն պես ՎԿՄ-ին ծանուցում է այն կազմակերպությունների մասին, որոնք պատասխանատու են իր տարածքում սույն դրույթի իրականացման համար, և այն ընթացակարգերի մասին, որոնք պետք է օգտագործվեն տեղեկությունների համար պահանջներ կատարելու համար:

2. Այն դեպքերում, երբ 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հարցեր են ներկայացվում ՎԿՄ-ին, պահանջ ներկայացնելու դեպքում, սկսվում է լրավճարող Անդամի կառավարությունից այնպիսի տեղեկությունների ձեռքբերման ընթացակարգը, որոնք անհրաժեշտ են լրավճարի առկայությունն ու չափը, լրավճարված ընկերությունների ընդհանուր վաճառքի արժեքը հաստատելու համար, ինչպես նաև տեղեկությունների, որոնք անհրաժեշտ են լրավճարված արտադրանքի պատճառած վնասակար ազդեցությունները վերածելու համար135: Այդ գործընթացը կարող է անհրաժեշտության դեպքում ներառել հարցերի ներկայացում լրավճարող Անդամի կառավարությանն ու բողոքող Անդամի կառավարությանը` տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև 7-րդ Գլխով սահմանված ընթացակարգերի միջոցով վեճի կողմերին մատչելի տեղեկություններ պարզաբանելու և դրանց վերաբերյալ մանրամասներ ձեռք բերելու համար136:

_______________________________________

135 Այն դեպքերում, երբ լուրջ սահմանափակման առկայությունը պետք է ցույց տրվի:

136 ՎԿՄ-ի կողմից տեղեկությունների հավաքման գործընթացում հաշվի է առնվում այն տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությունը, որոնք բնույթով գաղտնի են, կամ որոնք գաղտնիության հիմունքներով տրամադրել է այդ գործընթացի մեջ ընդգրկված որևէ Անդամ:

 

3. Երրորդ երկրների շուկաներում ազդեցությունների առկայության դեպքում կողմը կարող է վնասակար ազդեցությունների վերլուծման համար անհրաժեշտ տեղեկություններ հավաքել` ներառյալ երրորդ երկրի` Անդամի կառավարությանն ուղղված հարցեր օգտագործելու միջոցով, որոնք այլ կերպ խելամտորեն մատչելի չեն բողոքող Անդամից կամ լրավճարող Անդամից: Սույն պահանջը պետք է կիրարկվի այնպիսի ճանապարհով, որ անհիմն ծանրաբեռնվածություն չդրվի երրորդ երկրի` Անդամի վրա: Մասնավորապես, այդ Անդամից չի ակնկալվում շուկայի կամ գների վերլուծություն կատարել հատուկ այդ նպատակով: Տեղեկությունները, որոնք պետք է տրամադրվեն, նրանք են, որոնք արդեն առկա են, կամ որոնք այդ Անդամը կարող է հեշտությամբ ձեռք բերել (օրինակ` ամենավերջին վիճակագրական տվյալները, որոնք հավաքել են համապատասխան վիճակագրական ծառայությունները, բայց չեն հրապարակվել, տվյալ արտադրանքների ներմուծումների կամ հայտարարագրված արժեքներին վերաբերող մաքսային տվյալները, և այլն): Այնուամենայնիվ, եթե վեճի կողմը հանձն է առնում շուկայի մանրամասն վերլուծություն կատարել իր սեփական հաշվին, ապա երրորդ երկրի Անդամի իրավասու մարմինները նպաստում են այդ վերլուծությունը կատարող անձի կամ ընկերության աշխատանքներին, և այդ անձին կամ ընկերությանը թույլատրվում է մուտքը դեպի բոլոր տեղեկությունները, որոնք կառավարությունը սովորաբար գաղտնի չի պահում:

4. ՎԿՄ-ն ներկայացուցիչ է նշանակում տեղեկությունների հավաքման գործընթացին նպաստելու գործառույթը կատարելու համար: Ներկայացուցչի միակ նպատակն է ապահովել, որ յուրաժամանակ մշակվեն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են վեճի հետագա բազմակողմ վերաքննության շտապ անցկացմանը նպաստելու համար: Մասնավորապես, ներկայացուցիչը կարող է ամենաարդյունավետ կերպով անհրաժեշտ տեղեկություններ պահանջել, ինչպես նաև կողմերի միջև համագործակցությունը խրախուսելու ճանապարհներ առաջարկել:

5. 2-4-րդ կետերով սահմանված տեղեկությունների հավաքման գործընթացն ավարտվում է 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ տվյալ հարցը 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացվել է ՎԿՄ: Այդ գործընթացում ձեռքբերված տեղեկությունները ՎԿՄ-ի ստեղծած քննախմբին են ներկայացվում համաձայն 10-րդ Գլխի դրույթների: Այդ տեղեկությունները այլոց թվում պարունակում են տվյալներ խնդրո առարկա լրավճարի չափի մասին (և, անհրաժեշտության դեպքում, լրավճարված ընկերությունների ընդհանուր վաճառքի արժեքի մասին), լրավճարված արտադրանքի գների մասին, չլրավճարված արտադրանքի գների մասին, տվյալ շուկայի այլ մատակարարների գների մասին, տվյալ լրավճարված արտադրանքի մատակարարումների փոփոխությունների և շուկայի բաժինների փոփոխությունների մասին: Դրանք պարունակում են նաև հերքող ապացույցներ, ինչպես նաև այնպիսի լրացուցիչ տեղեկություններ, որոնք քննախումբը գործին առնչվող է համարում իր եզրակացությունների կայացման ընթացքում:

6. Եթե լրավճարող և/կամ երրորդ երկրի Անդամը չի համագործակցում տեղեկությունների հավաքման գործընթացում, ապա բողոքող Անդամը կներկայացնի իր լուրջ սահմանափակման վերաբերյալ գործը` հիմնվելով իրեն մատչելի ապացույցների վրա, և միաժամանակ լրավճարող և(կամ) երրորդ Անդամի չհամագործակցելու փաստերն ու հանգամանքները: Եթե տեղեկությունները մատչելի չեն լրավճարող և(կամ) երրորդ երկրի Անդամի չհամագործակցելու պատճառով, ապա քննախումբը կարող է գործի փաստաթղթերն ավարտել` հիմնվելով այլ կերպ մատչելի ամենաարժանահավատ տեղեկությունների վրա:

7. Իր եզրակացությունը կայացնելիս քննախումբը անբարենպաստ հետևություններ է անում տեղեկությունների հավաքման գործընթացի մեջ ընդգրկված ցանկացած կողմի չհամագործակցման դեպքից:

8. Քննախումբը մատչելի ամենաարժանահավատ տեղեկությունների կամ անբարենպաստ հետևությունների օգտագործման մասին եզրակացություն կայացնելիս հաշվի է առնում 4-րդ կետի համաձայն նշանակված` ՎԿՄ-ի ներկայացուցչի խորհուրդը տեղեկությունների համար ներկայացված պահանջների խելամտության և այն ջանքերի մասին, որոնք կողմերը գործադրել են այդ պահանջները յուրաժամանակ ու համագործակցելով կատարելու համար:

9. Տեղեկությունների հավաքման գործընթացը ոչնչով չի սահմանափակում քննախմբի կարողությունը` այնպիսի լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու, որոնք էական է համարում վեճի պատշաճ լուծման համար, և որոնք բավարար չափով չեն ձեռք բերվել կամ մշակվել այդ գործընթացի ընթացքում: Այնուամենայնիվ քննախումբը գործի փաստաթղթերն ավարտելու համար սովորաբար չպետք է լրացուցիչ տեղեկություններ պահանջի, եթե տեղեկությունը կօժանդակի առանձին կողմի դիրքորոշմանը, կամ եթե գործի փաստաթղթերում այդ տեղեկության բացակայությունը հետևանք է տեղեկությունների հավաքման գործընթացում այդ ոչ խելամիտ կերպով չհամագործակցելու:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6
12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՏԵՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

1. ՈՒսումնասիրության նախաձեռնման դեպքում, արտահանող Անդամի իրավասու մարմինը և այն ընկերությունները, որոնք հայտնի են որպես խնդրո առարկա, պետք է տեղեկացվեն տեղում ուսումնասիրություն կատարելու մտադրության մասին:

2. Եթե բացառիկ դեպքերում նախատեսվում է ուսումնասիրող խմբում ոչ կառավարական փորձագետներ ներգրավել, ապա արտահանող երկրի իրավասու մարմինն ու ընկերությունները տեղեկացվում են այդ մասին: Գաղտնիության պաշտպանության պահանջները խախտելու համար այդ ոչ կառավարական փորձագետները պետք է ենթակա լինեն պատասխանատվության գործուն միջոցներին:

3. Օրինաչափ գործելակերպ պետք է լինի այցելությունը վերջնականորեն ծրագրելուց առաջ արտահանող Անդամի` Խնդրո առարկա ընկերությունների հստակ համաձայնությունը ձեռք բերելը:

4. Խնդրո առարկա ընկերությունների համաձայնությունը ձեռք բերելուն պես, ուսումնասիրող իրավասու մարմինը պետք է արտահանող Անդամի իրավասու մարմնին ծանուցի այն ընկերությունների անուններն ու հասցեները, ուր պետք է այցելություն կատարվի, և համաձայնեցված ժամկետները:

5. Այցելությունը կատարելուց բավականաչափ առաջ այդ մասին պետք է ծանուցվի խնդրո առարկա ընկերություններին:

6. Հարցաթերթի բացատրության նպատակով այցելությունները պետք է կատարվեն ըստ արտահանող ընկերության պահանջի: Այդպիսի պահանջ լինելու դեպքում, իրավասու մարմինը կարող է իրեն դնել տվյալ ընկերության տրամադրության տակ. այդպիսի այցելություն կարող է կատարվել միայն, եթե` ա) ներմուծող Անդամի իրավասու մարմինը ծանուցում է խնդրո առարկա կառավարության ներկայացուցիչներին, և բ) վերջիններս չեն առարկում այցելությանը:

7. Քանի որ տեղում կատարվող ուսումնասիրության նպատակը տրամադրված տեղեկությունների ստուգումը կամ հետագա մանրամասների ձեռքբերումն է, այն պետք է անցկացվի հարցաթերթի պատասխանը ստանալուց հետո, եթե արտահանող ընկերությունը չի համաձայնում հակառակին, եթե ուսումնասիրող մարմինը արտահանող Անդամի կառավարությանը տեղեկացրել է նախատեսվող այցելության մասին, և վերջինս չի առարկում դրան: Այնուհետև, օրինաչափ գործելակերպ պետք է լինի` այցելությունից առաջ խնդրո առարկա ընկերություններին ստուգման ենթակա տեղեկությունների ընդհանուր բնույթի և տրամադրվելիք հետագա տեղեկությունների մասին տեղեկացնելը, չնայած այս հանգամանքը չպետք է կանխարգելի, որ տեղում պահանջվի լրացուցիչ մանրամասներ տրամադրել` ելնելով ձեռք բերված տեղեկություններից:

8. Արտահանող Անդամի իրավասու մարմնի կամ ընկերությունների արած, և տեղում ուսումնասիրությունների արդյունավետության համար կարևոր հարցումներին կամ հարցերին, հնարավորության դեպքում, պետք է պատասխանել այցելությունից առաջ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7
27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2«Ա» ԿԵՏՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ

 

Այն զարգացող Անդամ երկրները, որոնք 27-րդ հոդվածի 2«ա» կետի դրույթների համաձայն ենթակա չեն 3-րդ հոդվածի 1«ա» կետի դրույթներին, հետևյալն են.

ա) առավել թույլ զարգացած երկրները, որոնց որպես այդպիսին հատկորոշել է Միավորված ազգերի կազմակերպությունը, և որոնք ԱՀԿ Անդամ են,

բ) հետևյալ զարգացող երկրներից յուրաքանչյուրը, որը ԱՀԿ անդամ է, ենթակա են այն դրույթներին, որոնք 27-րդ հոդվածի 2«բ» կետի համաձայն կիրառվում են մյուս զարգացող Անդամ երկրների նկատմամբ, երբ մեկ շնչին ընկնող տարեկան ՀԱԱ-ն հասնում է 1000 դոլարի137. Բոլիվիա, Կամերուն, Կոնգո, Կոտ Դիվուար, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Գանա, Գվատեմալա, Գայանա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Քենիա, Մարոկկո, Նիկարագուա, Պակիստան, Ֆիլիպիններ, Սենեգալ, Շրի Լանկա և Զիմբաբվե:

_________________________________

137 «բ» կետի ցանկի մեջ զարգացող Անդամ երկրի ներառումը հիմնված է մեկ շնչին ընկնող ՀԱԱ-ի վերաբերյալ Համաշխարհային դրամատան ամենավերջին տվյալների վրա:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր