Սեղմել Esc փակելու համար:
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2019 թվականի թիվ 110-Ն

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2019 թվականի սեպտեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

          Ա. Ջավադյան


2019 թ. օգոստոսի 16
Երևան

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 110-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, առագաստներ և աստղեր, որոնց քանակը համընկնում է միության անդամ երկրների քանակի հետ: Զինանշանի ստորին մասում թողարկման տարեթիվն է` 2019: Ներքևի կենտրոնական մասում անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ. ԴՐԱՄ»: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԵԱՏՄ պատկերանիշը և անդամ պետությունների դրոշները: Մակագրություններն են` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ԵՎՐԱԶԻՅՍԿԻՅ ԷԿՕՆՕՄԻՉԵՍԿՒՅ ՍՕՅՈՒԶ» և «5 ՏԱՐԻ ԼԵՏ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

 Անվանական արժեքը  1000 դրամ
 Մետաղը/հարգը  արծաթ 9250
 Տրամագիծը  38,61 մմ
 Քաշը  33,6 գ
 Որակը  պրուֆ
 Դրամաշուրթը  ատամնավոր
 Քանակը   500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Էսքիզ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.08.2019
N 110-Ն
Որոշում