Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱ ...

 

27.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 522-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 22-ի

N 1124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր մոտեցումները. սահմանվում է ռիսկը, դրա հաշվարկման ձևը, տնտեսավարող սուբյեկտների դասակարգումը` ըստ ռիսկայնության և ռիսկի գնահատման հետ կապված այլ սահմանումներ:

2. Ռիսկը («Հիգիենիկ և համաճարակային», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների անվտանգության», «Աշխատանքային իրավունքի») տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանն ու ակնկալվող բացասական հետևանքները:

(2-րդ կետը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

3. Ռիսկի գնահատումը տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու և գնահատելու ամբողջական գործընթաց է` հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների և չափորոշիչների վրա: Ռիսկի գնահատման համար իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազայի ձևավորում և պարբերաբար թարմացում` ըստ ոլորտային և անհատական ռիսկայնության չափանիշների: Ռիսկը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտում գնահատվում է բազայում ներառված նախորդ տարվա տեղեկատվության հիման վրա` հաջորդ տարվա ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգում իրականացնելու նպատակով:

(3-րդ կետը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

4. Ռիսկի համակարգի նպատակն է`

1) սահմանել, բացահայտել, վերլուծել և կառավարել տեսչական մարմնի Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտների ռիսկերը.

2) վարել տեսչական մարմնի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Բժշկական օգնության և սպասարկման», «Դեղերի շրջանառության» և «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման», «Աշխատանքային իրավունքի» վերահսկողության ենթակա ոլորտներում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների.

3) յուրաքանչյուր ոլորտում տնտեսավարող սուբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության խմբերի` բարձր, միջին, ցածր.

4) ռիսկի համակարգի միջոցով տեսչական մարմնի ստուգումները նպատակաուղղել դեպի այն ոլորտները և վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտները, որոնք ռիսկայնության (բարձր, միջին և ցածր) յուրաքանչյուր խմբում առավել ռիսկային են.

5) ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը` մինչև առավել ցածր հնարավոր ռիսկի մակարդակը:

(4-րդ կետը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

II. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

 

5. Տեսչական մարմինը վերահսկողության ենթակա յուրաքանչյուր ոլորտի համար վարում է տվյալների բազա` ըստ տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով` վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է, ինչպես տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, այնպես էլ տեսչական մարմնի տեղեկատվական բազայում չընդգրկված և ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հիման վրա իրենց տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկատվությունից:

(5-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

6. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը` առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա:

7. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

 

III. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ

 

8. Տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է որպես տնտեսավարող սուբյեկտի ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումար, որն ունի առավելագույնը 200 միավոր ընդհանուր կշիռ:

9. Ոլորտային ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:

10. Անհատական ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ չափանիշները: Անհատական ռիսկը հաշվարկվում է` ըստ անհատական ռիսկի ռիսկայնության չափանիշների հիման վրա հաշվարկված ռիսկայնության միավորների հանրագումարով:

11. Խախտումների պարբերականության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների հիման վրա գնահատված ռիսկայնության չափանիշի կիրառումը, դրանց հաշվարկումն ու գնահատումը սահմանվում է հետևյալ կերպ`

- եթե տնտեսավարող սուբյեկտը կատարել է 2 և ավելի խախտում, ապա խախտումը համարվում է պարբերական, և ըստ ոլորտների տրվում է անհատական ռիսկի տվյալ բաղադրիչի մասով առավելագույն միավոր: Հակառակ դեպքում պարբերական չի համարվում, և ըստ ոլորտների` տրվում է անհատական ռիսկի տվյալ բաղադրիչի մասով 0 միավոր.

- տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրված խախտումները վերացնելու դեպքում ըստ ոլորտների տրվում է անհատական ռիսկի տվյալ բաղադրիչի մասով 0 միավոր: Հակառակ դեպքում ըստ ոլորտների տրվում է անհատական ռիսկի տվյալ բաղադրիչի մասով առավելագույն միավոր:

(11-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

12. Տնտեսավարող սուբյեկտներում` ըստ յուրաքանչյուր ոլորտների, որտեղ սույն հավելվածով նախատեսվող ռիսկի համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում, ռիսկը գնահատվում և դասակարգվում է ոլորտային և անհատական ռիսկայնության միավորների հիման վրա` ամբողջությամբ: Առավելագույն հնարավոր ռիսկը` 200 միավոր:

(12-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

13. Տնտեսավարող սուբյեկտներում` ըստ յուրաքանչյուր ոլորտների, որտեղ սույն հավելվածով նախատեսվող ռիսկի համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից չի իրականացվել ստուգում` ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն առավելագույն հնարավոր ռիսկի հիման վրա (ոլորտային ռիսկի առավելագույն հնարավոր միավորի և անհատական ռիսկի առավելագույն հնարավոր միավորների հանրագումարով): Անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթով գնահատված) բաղադրիչի բացակայության դեպքում ռիսկայնության միավորի համար պայմանականորեն տրվում է 0 միավոր: Առավելագույն հնարավոր ռիսկը` 150 միավոր:

(13-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

14. Տնտեսավարող սուբյեկտների դասակարգումն ըստ գնահատված ռիսկի իրականացվում է հետևյալ մեխանիզմով` համաձայն N 1 աղյուսակի` առավելագույն հնարավոր ռիսկայնության միավորի մինչև 20 տոկոսը ներառյալ ստացած տնտեսավարող սուբյեկտը, դասակարգվում է ցածր ռիսկայնության խմբում, 20-ից բարձր մինչև 50 տոկոսը ներառյալ ստացած տնտեսավարող սուբյեկտը` միջին ռիսկայնության խմբում, իսկ 50-ից բարձր մինչև 100 տոկոսը` ներառյալ ստացած տնտեսավարող սուբյեկտը` բարձր ռիսկայնության խմբում, բայց ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

(14-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

Աղյուսակ N 1

 

Ցածր Միջին Բարձր
(0%, 20%] (20%, 50%] (50%, 100%]

(1-ին աղյուսակը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

15. Տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը ստուգաթերթով գնահատված ռիսկայնության միավորն է, որը հաշվարկվում է միևնույն տարվա ընթացքում իրականացված ստուգումների, ստուգումներից հետո տրված հանձնարարականների կատարողականի և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերից ստացված միավորների համաձայն:

16. Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր վերահսկողական բնույթի հարց ունի ռիսկայնության միավոր: Տնտեսավարող սուբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն վերահսկողական բնույթի հարցերի ռիսկայնության միավորների հանրագումարը, որոնց պահանջները խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում ու տողում նշվել է «Ոչ» պատասխանը: Տվյալ տարում լրացված բոլոր ստուգաթերթերի ռիսկայնության միավորները մշակվում են:

17. Կատարողականի ստուգման արդյունքում լրացված ստուգաթերթի դրական «Այո» պատասխանով հարցերի ռիսկայնության միավորները հանվում են նախորդ ստուգաթերթով գնահատված ռիսկայնության միավորից:

18. Տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչին տրվում է առավելագույնը 50 միավոր, որը հաշվարկվում է ըստ ստուգաթերթի հարցերին տրված ռիսկայնության միավորների և կշիռների համամասնությամբ այնպես, որ ռիսկայնության միավորների և կշիռների արտադրյալների գումարը կազմի 50 միավոր:

 

IV. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

19. Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների (ՏԳՏԴ) դասակարգմամբ գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում` համաձայն N 2 աղյուսակի, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

Աղյուսակ N 2

 

Կոդ Գործունեության տեսակը Միավորը
A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն 5
B (ԲԻ) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 5
C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С21) 5
C21 (ՍԻ21) Դեղագործական արտադրանքի արտադրություն 40
D (ԴԻ) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 5
E (Ի) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (բացառությամբ E36, E38.12, E38.22) 30
E36 (Ի36) Ջրի հավաքում, մշակում և բաշխում 100
E38.12 (Ի38.12) Վնասակար թափոնների հավաքում 80
E38.22 (Ի38.22) Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում 20
F (ԷՖ) Շինարարություն 5
G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G47.73) 5
G 47.73 (ՋԻ 47.73) Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում 10
H (ԷՅՋ) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (բացառությամբ H49.1, H49.3) 5
H49.1 (ԷՅՋ49.1) Երկաթուղային միջքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն 20
H49.3 (ԷՅՋ49.3) Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն 50
I (ԱՅ) Կացության և հանրային սննդի կազմակերպում 50
J (ՋԵՅ) Տեղեկատվություն և կապ 5
K (Քեյ) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 5
L (Էլ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն (բացառությամբ L68.20.2, L68.32.1) 5
L68.20.2 (Էլ68.20.2) Հանրակացարանների գործունեություն 30
L68.32.1 (Էլ68.32.1) Համատիրությունների գործունեություն 30
M (Էմ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 5
N (Էն) Վարչարարական և օժանդակ գործունեություն 5
Օ (Օ) Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն 5
P (Փի) Կրթություն 50
Q 86 (Քյու 86) Առողջապահություն 60
Q 87 (Քյու 87) Բնակչության սոցիալական սպասարկում 60
Q 88 (Քյու 88) Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման 40
R (Առ) Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 50
S (Էս) Սպասարկման այլ ծառայություններ (բացառությամբ S96) 5
S96 (Էս96) Այլ անհատական ծառայությունների մատուցում (բացառությամբ S96.02, S96.04.1) 5
S96.02 (Էս96.02) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ 80
S96.04.1 (Էս96.04.1) Բաղնիքների գործունեություն 20
T (Թի) Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 0
Ս (Յու) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն

 

(2-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

20. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) աշխատողների թիվը (բացառությամբ` «E36» և «Օ» տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների) գնահատվում է` համաձայն N 3 աղյուսակի.

1.1) N 2 աղյուսակում նշված տնտեսական գործունեության տեսակների Ջրի հավաքում, մշակում և բաշխում (E36) դասակարգչով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից սպասարկվող բնակչության քանակը, գնահատվում է` համաձայն N 3.1 աղյուսակի.

 

Աղյուսակ N 3

 

Աշխատողների թիվը Միավորներ
1-20 5
21-100 10
101-200 15
201-300 20
301-500 25
501 և ավելի 30».

 

(3-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

Աղյուսակ N 3.1

 

Բնակչության քանակը Միավորներ
1-100 5
101-300 10
301-500 15
501-2000 20
2001-5000 25
5001 և ավելի 30».

(3.1-րդ աղյուսակը լրաց. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

3) N 2 աղյուսակում նշված տնտեսական գործունեության տեսակների Առողջապահություն (Q86) դասակարգչով գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում մատուցված ծառայությունների քանակը, առավելագույնը` 40 միավոր` համաձայն NN 4 և 5 աղյուսակներից ստացված ռիսկայնության միավորների հանրագումարի.

 

Աղյուսակ N 4

 

Հոսպիտալացված պացիենտների թիվը Միավորներ
1-100 5
101-2000 10
2001-5000 15
5001 և ավելի 20

(4-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

Աղյուսակ N 5

 

Հաճախումների թիվը Միավորներ
1-1000 5
1001-3000 10
3001-10000 15
10001 և ավելի 20

(5-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

4) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

5) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:

(20-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

V. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

i

21. Ոլորտային ռիսկը տնտեսավարող սուբյեկտների համար գնահատվում է ըստ նրանց կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և գնահատվում է առավելագույնը 100 միավոր: Բժշկական օգնության և սպասարկման տեսակներով ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության միավորը գնահատվում է որոշմամբ սահմանված և նրանց կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների` մեկ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ռիսկայնության կշիռը հաշվարկվում է առավելագույն 100 միավորի և բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների քանակների հարաբերությամբ: Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկի միավորը տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների քանակի և մեկ տեսակի ռիսկայնության կշռի արտադրյալն է:

(21-րդ կետը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

22. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) պացիենտների հաճախումների քանակը, առավելագույնը` 20 միավոր` համաձայն NN 6 և 7 աղյուսակներից ստացված ռիսկայնության միավորների հանրագումարի.

 

Աղյուսակ N 6

 

Հոսպիտալացված պացիենտների թիվը Միավորներ
1-5000 1
5001-10000 3
10001-20000 5
20001 և ավելի 10

(6-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

 

Աղյուսակ N 7

 

Հաճախումների թիվը Միավորներ
1-5000 1
5001-10000 3
10001-20000 5
20001 և ավելի 10

(7-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

2) հիվանդանոցային մահացության դեպքերի թիվը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 8 աղյուսակի.

 

Աղյուսակ N 8

 

Մահացության դեպքերի թիվը Միավորներ
1-5 1
6-10 2
11-20 3
21-30 4
31 և ավելի 5

(8-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

 

3) բուժաշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 9 աղյուսակի.

 

Աղյուսակ N 9

 

Բուժաշխատողների թիվը Միավորներ
1-20 1
21-50 2
51-100 3
101 և ավելի 5

(9-րդ աղյուսակը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

4) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ բնագավառին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

5) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:

(22-րդ կետը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

VI. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

23. Ոլորտային ռիսկը գործունեության տեսակի ռիսկն է, որի առավելագույն միավորը 100 է: Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության երեք (արտադրություն, մեծածախ իրացում, դեղատնային) հիմնական տեսակներից յուրաքանչյուրի համար` համաձայն N 10 աղյուսակի: Ոլորտային ռիսկի բաղադրիչներն են.

1) ըստ ռիսկի տեսակի` դեղի պիտանիության ժամկետի խախտում, պահպանման և տեղափոխման պայմանների խախտում, կեղծում և պետական գրանցման գործընթացի խախտում.

2) ըստ վերջնական սպառողի վրա ունեցած ազդեցության` որքանով է անմիջական կամ միջնորդավորված տնտեսավարող սուբյեկտի շփումը վերջնական սպառողի հետ.

3) ըստ ռիսկի տարածման տիրույթի` որքան լայն է կամ տեղայնացված ռիսկի տարածման տիրույթը:

 

Աղյուսակ N 10

 

Գործունե-
ության տեսակ
Ռիսկի տեսակ Վերջնական սպառողի վրա ազդեցություն Ռիսկի տարածման տիրույթ Ընդամենը
Պիտանի-
ության ժամկետ
Պահպան-
ման պայմաններ
Կեղծում Պետական գրանցում Ընդամենը
Արտադրու-
թյուն
5 10 10 5 30 10 20 60
Մեծածախ իրացում 0 10 10 20 40 20 40 100
Դեղատնային 10 10 10 10 40 30 10 80

(10-րդ աղյուսակը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

24. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է` համաձայն N 11 աղյուսակի: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) տնտեսավարող սուբյեկտի տարեկան շրջանառության (իրացման) ծավալը, առավելագույնը` 10 միավոր.

2) դեղերի պատրաստում (կիրառելի է միայն դեղատնային գործունեության դեպքում), առավելագույնը` 10 միավոր.

3) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի շրջանառություն, առավելագույնը` 20 միավոր.

4) միևնույն տնտեսավարող սուբյեկտին պատկանող դեղատների քանակը (կիրառելի է միայն դեղատնային գործունեության դեպքում), առավելագույնը` 10 միավոր.

5) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

6) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

7) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:

 

Աղյուսակ N 11

 

Նախորդ տարվա իրացման ծավալները (մլն դրամ) Դեղերի պատրաս-
տում
Հոգեմետ (հոգեներ-
գործուն) նյութեր պարունակող դեղերի շրջանա-
ռություն
Դեղատների քանակը Պարբերաբար խախտումները Խախտում-
ների վերացմանն ուղղված գործողու-
թյուններ
Ըստ ստու-
գաթերթի արդյունք-
ների
Մինչև 50-ը ներառյալ 50-200-ը ներառյալ 200-ից ավելի Այո Ոչ Այո Ոչ 1 2-5 6 և ավելի      
4 6 10 10 0 20 0 8 10 6 Առավելա-
գույնը 10
Առավելա-
գույնը 10
Առավելա-
գույնը 50

 

VII. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

25. Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների (ՏԳՏԴ) դասակարգմամբ գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում` համաձայն N 12 աղյուսակի, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

Աղյուսակ N 12

 

Կոդ Գործունեության տեսակը Միավորը
A
(ԷՅ)
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն 40
B
(ԲԻ)
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 100
C
(ՍԻ)
Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С21) 90
C21
(ՍԻ21)
Դեղագործական արտադրանքի արտադրություն 30
D
(ԴԻ)
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 50
E
(Ի)
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 40
F
(ԷՖ)
Շինարարություն 70
G
(ՋԻ)
Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G46.46.2, G47.73) 40
G 46.46.2
(ՋԻ 46.46.2)
Դեղերի մեծածախ առևտուր 10
G 47.73
(ՋԻ 47.73)
Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում 10
H
(ԷՅՋ)
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն 30
I
(ԱՅ)
Կացության և հանրային սննդի կազմակերպում 30
J
(ՋԵՅ)
Տեղեկատվություն և կապ 50
K
(Քեյ)
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 10
L
(Էլ)
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն 10
M
(Էմ)
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 10
N
(Էն)
Վարչարարական և օժանդակ գործունեություն 10
O
(Օ)
Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն 10
P
(Փի)
Կրթություն 10
Q
(Քյու)
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում 10
R
(Առ)
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 10
S
(Էս)
Սպասարկման այլ ծառայություններ 10
T
(Թի)
Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 10
U
(Յու)
Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն 0

(12-րդ աղյուսակը փոփ.  25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

26. Տնտեսավարող սուբյեկտներում անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) աշխատողների ընդհանուր թիվը, առավելագույնը` 10 միավոր` համաձայն N 13 աղյուսակի.

 

Աղյուսակ N 13

 

Աշխատողների թիվը Միավորը
1 - 10 1
11 - 100 3
101 - 200 5
201 և ավելի 10

 

2) Ընդհանուր աշխատողների սեռատարիքային կազմը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 14 աղյուսակի: Եթե միաժամանակ առկա են ստորև թվարկված պայմաններից մեկից ավելին, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է այդ պայմանների դեպքում նախատեսված առավելագույն միավորով: Այդ պայմաններն են`

- եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 2 միավոր, իսկ հակառակ դեպքում` 3 միավոր.

- եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 4 միավոր, իսկ հակառակ դեպքում` 5 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 3 միավոր, իսկ հակառակ դեպքում տրվում է 0 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում կամ գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 0 միավոր.

 

Աղյուսակ N 14

 

Սեռատարիքային կազմը
Տարիքը Սեռը
արական իգական
(0%, 25%] (25%, 100%] (0%, 25%] (25%, 100%]
մինչև 18 տարեկան 2 3 4 5
18-ից բարձր 0 0 0 3

 

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետևանքով աշխատավայրում նախորդ տարում ստորև նշված դժբախտ դեպքերի և (կամ) մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած աշխատողների թվով որոշված` ռիսկայնության միավորների հանրագումարը կարող է կազմել առավելագույնը` 10 միավոր.

- մահվան ելքով գրանցված դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում ռիսկը գնահատվում է առավելագույն չափով` 10 միավոր.

- հաշմանդամության ելքով գրանցված դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում յուրաքանչյուր տուժած անձի համար 5 միավո, առավելագույնը` 10 միավոր.

- ոչ հաշմանդամության ելքով դժբախտ դեպքի և (կամ) մասնագիտական հիվանդության պարագայում յուրաքանչյուր տուժած անձի համար 2 միավոր, առավելագույնը` 10 միավոր:

4) չձևակերպված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր, յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 0,5 միավոր, իսկ 5 և ավելի չձևակերպված աշխատողների առկայության դեպքում` 5 միավոր.

5) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

6) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

7) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:

 

VIII. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

27. Ոլորտային ռիսկը գնահատվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների (ՏԳՏԴ) դասակարգմամբ գործառույթ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում` համաձայն N 15 աղյուսակի, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

Աղյուսակ N 15

 

Կոդ Գործունեության տեսակը Միավորը
A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (բացառությամբ A01.4) 20
A01.4 (ԷՅ01.4) Անասնաբուծություն 50
B (ԲԻ) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 100
C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն (բացառությամբ С10, С11, С12, С13, С20) 30
C10 (ՍԻ10) Սննդամթերքի արտադրություն 50
C11 (ՍԻ11) Խմիչքների արտադրություն 50
C12 (ՍԻ12) Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն 70
C13 (ՍԻ13) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն 60
C20 (ՍԻ20) Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն 60
D (ԴԻ) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 40
E (Ի) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 70
F (ԷՖ) Շինարարություն (բացառությամբ F41, F42) 60
F41 (ԷՖ41) Շենքերի շինարարություն 100
F42 (ԷՖ42) Քաղաքացիական շինարարություն 100
G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում (բացառությամբ G47) 50
G47 (ՋԻ47) Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից 70
H (ԷՅՋ) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (բացառությամբ H49.3) 50
H49.3 (ԷՅՋ49.3) Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն 90
I (ԱՅ) Կացության և հանրային սննդի կազմակերպում 60
J (ՋԵՅ) Տեղեկատվություն և կապ 50
K (Քեյ) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 40
L (Էլ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն 10
M (Էմ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 10
N (Էն) Վարչարարական և օժանդակ գործունեություն 30
Օ (Օ) Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն 20
P (Փի) Կրթություն 50
Q (Քյու) Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում (բացառությամբ Q86) 20
Q86 (Քյու86) Առողջապահություն 50
R90 (Առ90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն 20
R91 (Առ91) Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն 40
R92 (Առ92) Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն 50
R93 (Առ93) Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն 30
S (Էս) Սպասարկման այլ ծառայություններ (բացառությամբ S96) 20
S96 (Էս96) Այլ անհատական ծառայությունների մատուցում 40
T (Թի) Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար 5
Ս (Յու) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն 5

 

28. Տնտեսավարող սուբյեկտներում անհատական ռիսկը գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների և նրանց ռիսկի միավորների հանրագումարն է, որի առավելագույն հնարավոր միավորը 100 է: Անհատական ռիսկի բաղադրիչներն են`

1) աշխատողների ընդհանուր թիվը, առավելագույնը` 10 միավոր` համաձայն N 16 աղյուսակի.

Աղյուսակ N 16

 

 

Աշխատողների թիվը Միավորը
1 10 2
11 50 4
51 100 6
101-250 8
251 և ավելի 10

 

2) աշխատողների հոսունությունը, որի գնահատումն իրականացվում է համաձայն N 17 աղյուսակի, անհատական ռիսկի գնահատման չափանիշ է` հաշվի առնելով ընդունված և ազատված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր.

 

Աղյուսակ N 17

 

 

Ընդունված աշխատողների քանակը
Ազատված աշխատողների քանակը
0 1-10 11-50 51-100 101-250 251 և ավելի
0 0 1,2 1,4 1,6 1,8 2
1-10 1,6 1,8 2 2,2 2,4 2,6
11-50 2,2 2,4 2,6 2,8 3 3,2
51-100 2,8 3 3,2 3,4 3,6 3,8
101-250 3,4 3,6 3,8 4 4,2 4,4
251 և ավելի 4 4,2 4,4 4,6 4,8 5

 

3) աշխատողների աշխատավարձի միջինն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է` համաձայն N 18 աղյուսակի, առավելագույնը` 3 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.

աշխատավարձի միջին = առավելագույն աշխատավարձ + նվազագույն աշխատավարձ

_____________________________________________

2

 

Աղյուսակ N 18

 

Աշխատավարձի միջին (դրամ) Միավորը
0 – 100 000 3
100 001 – 250 000 2
250 001 և ավելի 1

 

4) աշխատողների նվազագույն և առավելագույն աշխատավարձերի հարաբերակցությունն անհատական ռիսկի գնահատման չափանիշ է, որի գնահատումն իրականացվում է` համաձայն N 19 աղյուսակի, առավելագույնը` 2 միավոր և հաշվարկվում է ստորև նշված բանաձևով.

 

Հարաբերակցություն= (1- նվազագույնաշխատավարձ )x 100
առավելագույն աշխատավարձ

 

Աղյուսակ N 19

 

Հարաբերակցություն (%) [0, 50] (50, 100]
Միավոր 2 1

 

5) ընդհանուր աշխատողների սեռատարիքային կազմը, առավելագույնը` 5 միավոր` համաձայն N 20 աղյուսակի: Եթե միաժամանակ առկա են ստորև թվարկված պայմաններից մեկից ավելին, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է այդ պայմանների դեպքում նախատեսված առավելագույն միավորով: Այդ պայմաններն են`

- եթե մինչև 18 տարեկան արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 2 միավոր, իսկ հակառակ դեպքում` 3 միավոր.

- եթե մինչև 18 տարեկան իգական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը ներառյալ, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 4 միավոր, իսկ հակառակ դեպքում` 5 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր տարիքի իգական սեռի աշխատողների թիվը գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 3 միավոր, իսկ հակառակ դեպքում տրվում է 0 միավոր.

- եթե 18 տարեկան և բարձր տարիքի արական սեռի աշխատողների թիվը չի գերազանցում կամ գերազանցում է աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը, ապա այս չափանիշի գծով տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում է 0 միավոր.

 

Աղյուսակ N 20

 

Սեռատարիքային կազմը
տարիքը սեռը
արական իգական
(0%, 25%] (25%, 100%] (0%, 25%] (25%, 100%]
մինչև 18 տարեկան 2 3 4 5
18-ից բարձր 0 0 0 3

 

6) չձևակերպված աշխատողների թիվը, առավելագույնը` 5 միավոր, յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 0,5 միավոր, իսկ 5 և ավելի չձևակերպված աշխատողների առկայության դեպքում` 5 միավոր.

7) տնտեսավարող սուբյեկտներում արձանագրված և տվյալ ոլորտին վերաբերող պարբերաբար խախտումները, առավելագույնը` 10 միավոր.

8) տնտեսավարող սուբյեկտներում խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, առավելագույնը` 10 միավոր.

9) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը, առավելագույնը` 50 միավոր:

(8-րդ գլուխը լրաց. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

IX. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

29. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը ստորև նշված համամասնությամբ և հաստատվում է մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ.

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

30. Ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:

31. Տվյալ տարվա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ցանկերի ընտրությունը կատարվում է սույն մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` ըստ գնահատված ռիսկայնության, համապատասխան ոլորտներով դասակարգված տնտեսավարող սուբյեկտներից: Տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու համար իրատեսական ընտրություն կատարելու նպատակով հաշվի է առնվում առկա կադրային ներուժը, տնտեսական, կազմակերպական և ֆինանսական կարողությունները` հաշվարկելով տարվա կտրվածքով տնտեսավարող սուբյեկտների առավելագույն քանակը, համաձայն որի սույն մեթոդաբանության 2-րդ կետով սահմանված յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտների համամասնության, ընտրվում են բարձր և կարող են ընտրվել միջին և ցածր ռիսկայնության խմբերում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները: Ընդ որում` յուրաքանչյուր վերահսկողության ենթակա ոլորտում և ռիսկայնության խմբում քանակային ընտրությունը համամասնությամբ կատարվում է` տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով:

(31-րդ կետը խմբ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

(9-րդ գլուխը փոփ. 25.11.21 թիվ 1948-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1124-Ն
Որոշում