Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ (ՖԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ (ՖԻՆԱՆՍԱԿԱՆ) ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆ ...

 

 

041.0840.031201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2001 թվականի N 840

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ (ՖԻՆԱՆՍԱԿԱՆ) ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) նախաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը 2001 թվականի դեկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`

ա) ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակությունների անդամներին (հիսուն մարդ) տեղավորել հյուրանոցում և ապահովել նիստի նախապատրաստումը և անցկացումը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի (տաս մարդ) և պատվիրակությունների անդամների սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տալ դահլիճները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, ինչպես նաև հատուկ ինքնաթիռների անձնակազմերի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակությունների ղեկավարների (տասնչորս մարդ) ու անդամների (երեսունվեց մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի, դահլիճների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման, սպասարկող անձնակազմի (տաս մարդ) սննդի և ներկայացուցչական ծախսերը` 17,4 միլիոն դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.12.2001
N 840
Որոշում