Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

05.09.2019 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1307-Լ

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. նոյեմբերի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 15-ի
N 1307-Լ որոշման

 

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ

 

(2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐ)

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Բաց կառավարման գործընկերությունը (այսուհետ` ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ:

Բոլոր կառավարություններն ունեն մարտահրավերներ, որոնց լուծումների համար գոյություն ունեցող մեթոդները բավարար չեն և, ուրեմն, անհրաժեշտ է ներգրավել և կիրառել այլընտրանքային և արդյունավետ մեթոդներ և մոդելներ:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ստեղծում է կարևոր երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, այլ նաև ապահովում տարածաշրջանային հարցերի վերհանման և քննարկման գործընթաց` նախաձեռնության անդամ երկրների հետ:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թվականի հոկտեմբերի 17-ից և մինչ օրս իրականացրել է երեք գործողությունների ծրագիր: Հանձնառությունները, որոնք ներառվել են ԲԿԳ գործողությունների ծրագրերում, ընդգրկել են սոցիալական, իրավական, ֆինանսական, համայնքային, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ: Անկասկած, Հայաստանում այս գործընթացը կայացել է իր ամբողջ նշանակությամբ և դարձել առողջ ժողովրդավարության խթանիչ գործիք:

ԲԿԳ նախաձեռնությանն անդամակցելուց ի վեր վստահորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում բարելավվել են հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը, տեղեկատվության հասանելիությունը, բարձրացել հաշվետվողականության պատասխանատվությունը, և ձևավորվել է որոշումների կայացման գործընթացում ավելի պատասխանատու հասարակություն:

Կարևորելով ԲԿԳ համընդհանուր առաջընթացը` 2016 թվականին ԲԿԳ մասնակից երկրները, ինչպես նաև Հայաստանը, միացան Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված հռչակագրին:

2017 թվականից Հայաստանը մեկնարկեց Կայուն զարգացման նպատակներին ուղղված գործընթացը և 2018 թվականի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին ՀՀ առաջին փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի ԿԶՆ առաջին կամավոր զեկույցը: Միանշանակ է, որ ԲԿԳ նախաձեռնությունը կայացած և աջակից մեխանիզմ է լավագույնս իրականացնելու ԿԶ 17 նպատակները: Այս երկու գործընթացներն էլ ավելի են ամրապնդում և համախմբում միջազգային հանրությանը` լուծելու 21-րդ դարի մարտահրավերներն էկոլոգիական, տնտեսական, սոցիալական և իրավահավասար ուղղություններում:

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» շրջադարձային էր հայ ժողովրդի համար: Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը, և այդ հաղթանակն անդառնալի է: Հայաստանի հասարակությունն ապացուցեց, որ կրողն է ժողովրդավարության և արդարության գաղափարական հենասյունային արժեքների: Այսօր մեր կառավարության առաջնային խնդիրներից են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության հաստատումը, կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը, տնտեսական և քաղաքական դերակատարների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը:

2018 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ կառավարության ծրագիրը հաստատում է Հայաստանի զարգացման խոչընդոտները հաղթահարելու քաղաքական կամքը` կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության և արդար մրցակցության բարձր հանձնառության միջոցով: Ծրագիրը նպատակաուղղված է նաև տնտեսական աճի զարգացմանը, արտահանման խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և աղքատության հաղթահարմանը` տնտեսական և սոցիալական ոլորտների հավասարակշռված գործունեության, հանրային և շրջակա միջավայրի կառավարման կայուն բարելավումների միջոցով:

Հայաստանի կառավարությունը մեծ պատրաստակամությամբ պարտավորվում է կյանքի կոչելու ԲԿԳ սկզբունքները` էլ ավելի ամրապնդելու քաղաքացի-պետություն փոխգործակցության մշակույթը` ապահովելով քաղաքացու ակտիվ մասնակցությունը կառավարման համակարգի, որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում:

 

ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

 

ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացրել է երեք գործողությունների ծրագիր, որոնք էականորեն բարելավել են պետության և քաղաքացիների համար կարևոր ամենախոցելի և փակ ոլորտները` բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը: Անվիճելի է առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը, պետական գնումների բարեփոխումները, իրավաստեղծ գործունեությունը, տեղեկատվության մատչելիությունը, սոցիալական հասանելիությունը, պետական բյուջեն և այլն:

ԲԿԳ գործողությունների երկրորդ և երրորդ ծրագրով ստանձնած և սահմանված վերջնաժամկետներում ավարտին չհասցրած հանձնառությունները շարունակվել են և հիմնականում ավարտին հասցվել` անգամ ծրագրերի ավարտից հետո:

Նախաձեռնության առաջընթացը գնահատվել և արժևորվել է և տեղական, և միջազգային գործընկերների կողմից`

. 2015 թվականի սեպտեմբերին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին` «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար:

. 2015 թվականի հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակներում Հայաստանն արժանացավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձր առաջին տեղի մրցանակին` ստանալով «Տարածաշրջանային չեմպիոն» կոչումը: Հայաստանը մրցանակաբաշխությանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում այն ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին ՏԻՄ-երի կողմից մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

 

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության աշխատակազմում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարգային հարցերից էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս:

Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները կարող էին ԲԿԳ սկզբունքներից բխող հստակ առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ` [email protected] էլ. փոստի միջոցով:

2018 թվականի մարտին կառավարությունը մեկնարկեց գործողությունների ծրագրի իրազեկման արշավը: ԲԿԳ հայաստանյան թիմն այցելեց Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Լեռնապատ համայնք և Իջևան: ԲԿԳ հայաստանյան թիմը հանդիպեց մարզային հասարակական կազմակերպությունների, ուսումնական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության առաքելությունն ու տարիների ձեռքբերումները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվեց ԲԿԳ նոր գործողությունների ծրագրի մեկնարկի իրազեկման և առաջարկների հավաքագրման գործընթաց` պետական կառավարման մարմիններից: Արդյունքում հավաքագրվեց 42 առաջարկ:

2018 թվականի մայիսի 7-11-ը ԲԿԳ անդամ 75 երկիր նշում էր Բաց կառավարման շաբաթը, որի շրջանակներում իրականացվում էին բաց կառավարման, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, մասնակցային կառավարման խնդիրներին վերաբերող միջոցառումներ: Մայիսի 10-ին Բաց կառավարման շաբաթ միջազգային նախաձեռնության շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ապագա լրագրողներին ներկայացնել «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության 7 տարիների փորձը, ձեռքբերումները և տեղեկացնել նոր գործողությունների ծրագրի մեկնարկի մասին: Իսկ հունիսի 22-ին կայացավ ԻԱԿ կողմից կազմակերպված աշխատանքային խմբի քննարկում, որի նպատակն էր համախմբել քաղհասարակության ուժերը ԲԿԳ հայաստանյան գործողությունների նոր` 4-րդ ծրագրի մշակման փուլում, ինչպես նաև քննարկել քաղհասարակություն-կառավարություն փոխգործակցության նոր ձևաչափերը:

Հունիսի 30-ին կայացավ ԲԳԿ աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը (ԲԿԳ հայաստանյան համակարգող) և քաղհասարակության անդամները քննարկեցին և վերահաստատեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների ընթացքը:

2018 թվականի հուլիսի 9-ին ԲԳԿ աշխատանքային խումբը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան այցելած ԲԿԳ նախաձեռնության տնօրենի տեղակալ Ջոզեֆ Փաուելի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուի հետ և քննարկեցին ավելի արդյունավետ համագործակցության հասնելու մեխանիզմները` նոր ծրագրի կազմմանն ընդառաջ:

ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ` Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով: «Crowdsourcing» գործիքի միջոցով բոլոր քաղաքացիները կարող էին ներկայացնել առաջարկություն` անկախ մասնագիտական և տարիքային սահմանափակումների: Պետական ծառայողների շրջանակներում գործընթացի տարածման և ավելի խորքային առաջարկների հավաքագրման համար ՀՀ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ գործիքը նաև շրջանառվել և տարածվել է բոլոր պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների հանրային ծառայողների միջև:

Միաժամանակ կայացել են մարզային հանդիպումներ` կազմակերպված ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների աջակցությամբ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ`

Տավուշ, Լոռի, Արագածոտն և Աշտարակ - հանդիպումներ տեղային ՀԿ ներկայացուցիչների, մանկավարժների և ակտիվ քաղաքացիների հետ` ԲԿԳ գործընթացի ներկայացում:

2018 թ. սեպտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ արտագնա աշխատանքային նիստ` ԲԿԳ խմբի անդամների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ`

Հանդիպումներ ՀՀ 10 մարզերում ինչպես տեղային ՀԿ-ների և մտավորականների, այնպես էլ կայացել է 12 հանդիպում պետական հաստատությունների հանրային ծառայողների հետ: Հանրային լսումներ (Town hall) ՀՀ 4 մարզերում` Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք և մայրաքաղաք Երևան, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 170-ն է: 4 ոլորտային քննարկված առաջարկ, որոնց արդյունքում հետադարձ կապի միջոցով ստացված խորհուրդ-առաջարկները բարելավեցին հանձնառությունների նպատակները:

Պետական կառավարման մարմինների (42) և «Crowdsourcing» գործիքի միջոցով ստացված առաջարկները (47) ամփոփելու համար կայացան հանդիպումներ, որոնց արդյունքում առաջարկները դասակարգվեցին ԲԿԳ արժեքներին`

1. չհամապատասխանող

2. քիչ հավակնոտ

3. բարելավող

4. հավակնոտ

2018 թվականի հոկտեմբերի 17-ի աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին և հաստատվեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի հանձնառությունները: Գործողությունների ծրագրի 11 հանձնառություններից 6-ը հանդիսանում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

ԲԿԳ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

I. ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

i
1. «Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրերում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` դեկտեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` մայիս, 2021 թ.
Լիազոր մարմինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Արմեն Խուդավերդյան
Պաշտոնը, վարչությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը (+37410) 524689
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ (համաձայնությամբ), Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա (համաձայնությամբ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ (համաձայնությամբ)
Կարգավորման ենթակա խնդիրը Թեև շարունակաբար իրականացվում են հայտարարագրման համակարգի բարեփոխումներ, սակայն ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, ՀՀ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները` բացառությամբ 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, անհայտ են հանրությանը: Միաժամանակ, առկա են բազմաթիվ հրապարակումներ համայնքային բյուջեների միջոցները տնօրինող պաշտոնյաների և ավագանու անդամների շահերի բախման հարցի առնչությամբ:
Սահմանափակ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան` հայտարարագրման ենթակա գույքի շրջանակը: Նշված օրենքի համաձայն` հայտարարատու անձինք, ի թիվս այլ գույքի, պարտավոր են հայտարարագրել միայն 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը: Այդ արժեքային շեմը շատ բարձր է, ինչով պայմանավորված` հայտարարագրման ենթակա գույքի շրջանակն ընդգրկուն չէ:
Գործող իրավակարգավորումների պայմաններում հայտարարագրման ենթակա են անշարժ, շարժական և թանկարժեք գույքի տեսքով նվերները, ինչպես նաև դրամական տեսքով ստացված նվերները: Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում` հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում:
Թեև գույքի և եկամուտների գործող հայտարարագրման համակարգի պայմաններում առանձին ծախսերի (օրինակ` գույքի ձեռքբերման) վերաբերյալ տվյալները ենթակա են հայտարարագրման, այդուհանդերձ, մի շարք ծախսերի (մասնավորապես, կրթական, առողջապահական, հանգստի հետ կապված ծախսեր և այլ թանկարժեք ծառայություններ) վերաբերյալ տվյալների հայտարարագրման պահանջ սահմանված չէ: Նշված հանգամանքով պայմանավորված` առաջ են գալիս (գալու) խնդիրներ հայտարարագրերի` բովանդակային առումով վերլուծության գործընթացում, այդ թվում` ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման առումով:
Հանձնաժողովի կայքէջի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնում հայտարարագրերի որոնումն իրականացվում է պաշտոնատար անձի «Անուն, Ազգանուն», «Պաշտոն» և «Տարի» հայտանիշներով: «Հայտարարագրերի ռեեստր» բաժինն օգտվողների համար դեռևս մատչելի չէ ըստ կոնկրետ հայտանիշի հայտարարագրերի համապատասխան տվյալների ընտրության առումով:
Հիմնական նպատակը Հայտարարագրման ենթակա տվյալների թափանցիկության ապահովում
Պարտավորության հակիրճ նկարագրությունը 1. Հայտարարատուների շրջանակի շարունակական ընդլայնում (15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներ և աշխատակազմերի քարտուղարներ).
2. հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում` հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմի նվազեցման և հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման), ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող մի շարք ծախսերի վերաբերյալ տվյալների` հայտարարագրման ենթակա լինելու առումներով.
3. հայտարարագրերի` հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային օրինավորության խթանում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Թափանցիկություն, հաշվետվողականություն, տեխնոլոգիա
Հավակնություն Հայտարարագրերի ռեեստրի ինտերակտիվ (որոնման համակարգի հնարավորությամբ) գործիքի ներդրման արդյունքում հանձնաժողովն ակնկալում է ՔՀ շահագրգիռ միավորումների կողմից ստանալ առավել փաստարկված առաջարկություններ ու դիմումներ հայտարարատու անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Նշյալի, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ՔՀ շահագրգիռ միավորումների կողմից հանձնաժողով ներկայացված (հրապարակումների կամ այլ եղանակով) դիմումների քանակի աճ: Միաժամանակ, ակնկալվում է ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց հաշվետվողականության և նրանց նկատմամբ վստահության բարձրացում:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
2017-2020 թթ. հայտարարագիր չներկայացրած և սահմանված ժամկետից ուշ ներկայացրած հայտարարատու անձանց նկատմամբ հանձնաժողովի կողմից կիրառված վարչական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում հանձնաժողովի կայքում 2018 թ.
դեկտեմբեր
յուրաքանչյուր տարվա ավարտի դրությամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակ
 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ` հայտարարատուների շրջանակի ընդլայնման, հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում` հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմի նվազեցման և նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում 2020 թ.
փետրվար
2020 թ.
նոյեմբեր
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ 2020 թ.
հոկտեմբեր
2020 թ.
նոյեմբեր
Հանձնաժողովի www.ethics.am կայքի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնի որոնողական համակարգի զարգացում, դրա` օգտվողի համար ինտերակտիվ հասանելիության ապահովում, ծրագրային ապահովման մշակում և ներդնում 2020 թ.
հունիս
2021 թ.
 մայիս
2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ ֆինանսների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Սերգեյ Շահնազարյան
Պաշտոնը, վարչությունը  Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ 
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը (+37411) 800 260
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Կարեն Սարգսյան (փորձագետ)
Կարգավորման ենթակա խնդիրը ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման գործընթացները կանոնակարգվում են «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, «Գնումների մասին» ՀՀ օրենքով, «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24 N 1937-Ն որոշմամբ:
ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) հատկացվող դրամաշնորհները (այսուհետ` ֆինանսական միջոցներ) կտրամադրվեն միայն մրցութային ընթացակարգերով:
Հստակ սահմանել լիազոր մարմնի կողմից մրցույթներում հաղթած կազմակերպությունների` ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների հրապարակման պարտավորությունը:
ԲԿԳ գործողությունների 3-րդ ծրագրում արդեն իսկ ներառվել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից առաջարկված «Կառավարության դրամաշնորհների հաշվետվողականություն. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում» հանձնառությունը: Սակայն հանձնառության շրջանակներում մշակվել է միայն ԱՍՀՆ կողմից մրցութային կարգ, սակայն չի կիրառվել: Հանձնառությունը կատարվել է մասամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրառում է պետական դրամաշնորհների տրամադրման առցանց համակարգ, որը թույլ է տալիս առավել թափանցիկ և հրապարակային դարձնել պետական աջակցությունը երիտասարդական կազմակերպություններին և բարձրացնել գործընթացի արդյունավետությունը:
Գրեթե բոլոր դրամաշնորհները տրամադրվում են չհամակարգված և առանց մրցույթի:
Սույն հանձնառությամբ պետք է պարտադիր դարձնել ՀՀ պետական բյուջեից կազմակերպություններին (այդ թվում` նաև ՔՀԿ-ներին) դրամաշնորհների տրամադրումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով իրականացնելը (բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերի) և հաշվետվողականության միասնական մեխանիզմի կիրառումը:
Հիմնական նպատակը Վերանայել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման մրցութային կարգը:
Տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության բարելավում
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, հանրային վստահության բարելավում, հանրային օրինավորության խթանում
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հաշվետվողականություն և թափանցիկություն
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին ՀՀ պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարում, իրականացվող դրամաշնորհային ծրագրերի որակական փոփոխություն, հաշվետվողականության, թափանցիկության և վստահության բարձրացում
Հավակնություն ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների մրցութային կարգի վերանայումը կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը և հասցեական օգտագործմանը:
ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկի հրապարակումը հանգեցնելու է տեղեկատվության հասանելիության մակարդակի ընդլայնմանը:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, այդ թվում` բացառելով խտրական օրենքները, քաղաքականությունները և գործելաձևերը և խթանելով այս առումով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը:
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
Իրավաբանական անձանց ֆինանսական միջոցների տրամադրման արդեն իսկ կիրառվող գործիքների և ընթացակարգերի ուսումնասիրություն, առավելությունների և թերությունների սահմանում, գործող կարգերի բարելավում` սահմանելով դրամաշնորհների տրամադրում միայն մրցութային եղանակով` բացառությամբ բացառիկության հանգամանքով պայմանավորված դեպքերի 2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
հունիս
Հայտերի ձևանմուշների, կից փաստաթղթերի և այլ անհրաժեշտ տեղեկատվության միասնական փաթեթի մշակում և ներդնում  2019 թ.
 հուլիս
 2019 թ.
դեկտեմբեր
Լիազոր մարմինների պաշտոնական կայքերում մրցույթների արդյունքների, շահառու կազմակերպությունների հաշվետվությունների հրապարակում  2019 թ.
դեկտեմբեր
 2020 թ.
օգոստոս
3. Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` դեկտեմբեր, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Մարիամ Գալստյան
Պաշտոնը, վարչությունը Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը +37410-594023
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն,
«Իրավաբանների հայկական ասոցիացիա»  ՀԿ
Կարգավորման ենթակա խնդիրը Թեև ՀՀ օրենսդրությունն արգելում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն իրավաբանական անձանց իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը գործնականում կարող է հանգեցնել նշված պահանջի խախտմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի կոռուպցիայի տարածմանը:
Հայաստանի նոր կառավարությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ իրական և արդյունավետ պայքարի, ինչին մեծապես կնպաստի ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումը: ՀՀ կառավարությունը կկիրարկի սեփականատերերի հրապարակայնության միջազգային ստանդարտները և կվերահսկի ընկերությունների չարաշահումները:
Հաշվի առնելով նոր կառավարության բացահայտ կամքը բացառել կոռուպցիան բոլոր ոլորտներում` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է իրականացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնության ապահովումը:
Հիմնական նպատակը Առաջարկվող հանձնառության հիմնական նպատակն է ապահովել կոռուպցիայի կանխարգելում և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար` գործունեության բոլոր ոլորտներում ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության բացահայտման, հրապարակման շնորհիվ` համապարփակ իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի (այսուհետ` ռեգիստր) շրջանակներում համապարփակ գրանցամատյանի համապարփակ ռեգիստրի ստեղծման և գործարկման միջոցով:
Իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումը կաջակցի նաև հարկային և իրավապահ մարմիններին` առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները: Այս տեղեկատվության թափանցիկությունը կնպաստի հանրային վերահսկողության բարձրացմանը և արդյունավետ իրականացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության ձևավորմանը: Միաժամանակ սա նաև էապես կնպաստի ներդրումների ակտիվացմանը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը ՀՀ կառավարությունը հանձնառում է իրականացնել բոլոր ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման համընդհանուր մեխանիզմների ձևավորում` ռեգիստրի շրջանակներում համապարփակ հանրային բաց գրանցամատյան ստեղծելու և գործարկելու միջոցով:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հրապարակայնություն, հաշվետվողականություն, Հանրային օրինավորության խթանում, նորարարություն
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Ռեգիստրի միջոցով հասանելի կդառնա տեղեկատվությունն իրական սեփականատերերի մասին, կբարելավվի հանրային վստահությունը, կբարձրանան ոլորտի թափանցիկության և հանրային վերահսկողության մակարդակները, հետևաբար, կբարելավվի ընկերությունների հաշվետվողականության մակարդակը:
Հավակնություն Հանձնառությունը բացառիկ է և Հայաստանի, և ԲԿԳ անդամ մյուս երկրների համար: Հանձնառության իրականացման շնորհիվ կստեղծվի արդյունավետ գործիք քաղաքացիական հասարակության և պետության համար` հետագայում ըստ ոլորտների պարզելու` ովքեր են տվյալ ոլորտի բիզնեսների իրական սեփականատերերը: Այս հանձնառությունը համընդգրկուն, ամբողջական ծրագիր է, որը կհանգեցնի դրական մեծ փոփոխությունների: Այն կունենա հսկայական ազդեցություն կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում: Այն իրագործելու դեպքում Հայաստանը կդառնա առաջամարտիկներից մեկն ամբողջ աշխարհում իրական սեփականատերերի բացահայտման (Beneficial Ownership) ոլորտում:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 16.5 Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունն իրենց բոլոր ձևերով:
17.17 Խրախուսել և խթանել արդյունավետ պետական, պետական-մասնավոր և քաղաքացիական հասարակության գործընկերությունները` հիմնվելով վերջիններիս փորձառության և ռեսուրսային ռազմավարությունների վրա:
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
1. Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ կառուցակարգերի և իրական սեփականատերերի բաց ռեգիստրի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակում: Օրենսդրական փաթեթը պետք է հիմնված լինի միջազգային փորձի (այդ թվում` բաց ստանդարտի վերաբերյալ) համապարփակ վերլուծության հիման վրա` ներառելով իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները, գրանցման մեխանիզմները, պահանջվող փաստաթղթերի շրջանակը:
Ապահովել նախագծերի փաթեթի քննարկումը շահագրգիռ մարմինների, այդ թվում` քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, փաթեթը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ
2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
 հունիս
2. ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում ՀՀ Ազգային ժողով 2019 թ.
 հունիս
2019 թ.
 սեպտեմբեր
3. Պետական ռեգիստրի շրջանակներում իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի մշակում (տեխնիկական առաջադրանքի մշակում, քննարկում ՔՀԿ-ների հետ և հաստատում)` տվյալների հրապարակայնության և որոնման հնարավորության մատչելիության ապահովմամբ 2019 թ.
մայիս
2019 թ. դեկտեմբեր
4. Պիլոտային եղանակով Հայաստանում գործող մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի տվյալների մուտքագրում, հավաքագրում, հրապարակում և պիլոտային ծրագրի փորձառության ընթացքում ծագած համակարգային խնդիրների վերհանում և հասցեագրում 2019 թ.
նոյեմբեր
2020 թ.
հունիս
5. Իրական սեփականատերերի բաց, հանրային ռեգիստրի գործարկում, զուգահեռաբար գրանցամատյանի վերաբերյալ համապարփակ հանրային իրազեկման ծրագրի իրականացում 2020 թ.
հոկտեմբեր
2020 թ.
դեկտեմբեր

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

i
4. Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Աշոտ Գիլոյան
Պաշտոնը, վարչությունը Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը +374 10 511-342
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ
 (համաձայնությամբ)
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Կարգավորման ենթակա խնդիրը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են այն տեղեկությունները, որոնք ՏԻՄ-երը, որպես տեղեկատվություն տնօրինողներ, պարտավոր են հրապարակել: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանվում է 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքի` պաշտոնական կայք ունենալու պարտավորությունը և այդ կայքում պարտադիր տեղադրման ենթակա փաստաթղթերի ցանկը:
Կարգավորման ենթակա խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ` հրապարակման ենթակա տեղեկատվության կազմն ամբողջական չէ. այն չի ներառում բնակչի կողմից առավել պահանջարկված մի շարք տեղեկություններ և կարիք ունի այնպիսի ընդլայնման, որը կնպաստի նաև տեղական մակարդակում մասնակցայնության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:
Հիմնական նպատակը Պարտավորության նպատակը հանրապետության 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հրապարակայնության, բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների որակի, հասանելիության ու մատչելիության բարելավումն է, ինչպես նաև մասնակցության ապահովումը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Պարտավորության կատարման շրջանակներում նախատեսվում է քայլեր ձեռնարկել երկու ուղղությամբ` օրենսդրական փոփոխությունների իրականացում և համայնքային կայքերի գործառնական հնարավորությունների բարելավում:
Կատարվելիք օրենսդրական փոփոխություններով 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքները պարտավորություն կունենան հրապարակել նաև`
Ø - համայնքում առկա կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ և այլն) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում),
Ø - համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների
Ø - համայնքապետարանի կողմից տրված` գովազդի, առևտրի, շինարարության և այլ թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
- համայնքում հանրային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը,
Ø
Համայնքային կայքերի գործառնական հնարավորությունների ընդլայնման մասով նախատեսվում է`
- համայնքային գույքի կառավարման բաղադրիչի բարելավում, որը թույլ կտա համայնքային գույքի, դրա կառավարման վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ և մատչելի դարձնել բնակիչների համար` միևնույն ժամանակ ապահովելով ներդրողներին հետաքրքրող տեղեկատվությունների հասանելիությունը`
- համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաներին առցանց հերթագրման ենթահամակարգի ներդրում 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում,
- մատուցվող ծառայությունների ընթացակարգերի նկարագրությունները պարունակող տեղեկատվական քարտերի բաղադրիչի մշակում, որը, մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման հետ մեկտեղ, հնարավորություն կտա բնակիչներին ներկայացնելու կարծիքներ և առաջարկություններ մատուցվող ծառայությունների վերաբերյալ` ՏԻՄ-երի կողմից քաղաքացիամետ ծառայությունների մատուցում ապահովելու նպատակով,
Ø - 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքների ՏԻՄ-երի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկման ապահովում Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական կայքում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային վստահության բարելավում, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Թափանցիկություն, հրապարակայնություն, մասնակցություն, տեխնոլոգիա և նորարարություն
Հավակնություն Բնակչին առավել հասանելի, տեղեկատվությամբ հագեցած, մասնակցային գործիքներով վերազինված համայնքային պաշտոնական կայքերի առկայություն և տեղական մակարդակում մասնակցության ընդլայնում
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 11.3 Մինչև 2030 թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
1. 1. «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթի կազմում 2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
մարտ
2. 2. Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում 2019 թ.
ապրիլ
2019 թ.
հունիս
3. 3. «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում ՀՀ Ազգային ժողով 2019 թ.
ապրիլ
2019 թ.
նոյեմբեր
4. Համայնքների պաշտոնական կայքերի համապատասխանեցում օրենսդրական փոփոխություններին 2019 թ.
դեկտեմբեր
2020 թ.
մայիս
4. 5. Տեղական ինքնակառավարման մարմիններին և ՔՀԿ-ներին ուղղված տեղեկատվական քարոզարշավ: Նոր գործիքների և կայքերի հնարավորությունների ներկայացում համայնքի օգտատերերին 2020 թ.
մայիս
2020 թ.
օգոստոս
i
5. Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
 Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Էդգար Փիրումյան
Պաշտոնը, վարչությունը  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար
Էլ. հասցեն  [email protected]
Հեռախոսահամարը  (+374 11) 818-548
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե, Կադաստրի կոմիտե, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված Հասարակական կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը - ջրային ռեսուրսների պետական կադաստրի ծրագրի թարմացում,
- շահագրգիռ կազմակերպություններում առկա տվյալների բազաների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների շտեմարանի միջև կապի ստեղծում` ապահովելով ջրային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն
Հիմնական նպատակը - Բարելավել ջրային ոլորտի կառավարման կարգավորման արդյունավետությունը` ապահովելով ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը բնապահպանական և տնտեսական առումներով,
- բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը և մասնակցությունը ջրային բնագավառում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը վարում է ջրային ռեսուրսների պետական կադաստրը, ինչն իրենից ներկայացնում է տեղեկատվական համակարգ: Ներկա դրությամբ աշխատանքներ են տարվում ջրային ռեսուրսների պետական կադաստրի թարմացման ուղղությամբ, և թարմացումից հետո ջրային ռեսուրսների պետական կադաստրի ամբողջական տվյալները, բացառությամբ ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կտեղադրվեն համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք: Միաժամանակ, համապատասխան ծրագրի ապահովման դեպքում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործառույթը ևս հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում, տեղեկատվության հասանելիություն
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Ջրային ռեսուրսների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումն և ներդրումը տեղեկատվության հասանելիության տեսանկյունից կարևոր խթան կհանդիսանան ոլորտի թափանցիկության և հանրային ծառայությունների մատուցման բարելավման տեսանկյունից:
Հավակնություն Ø ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առավել թափանցիկ և արդյունավետ մեխանիզմների ներդնում,
Ø ռիսկերի կառավարում և վարչարարության նվազեցում,
Ø ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների լուծման գործընթացում հանրային մասնակցության ապահովում:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 6. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկի օրը ավարտի օրը
1. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական բազայի թարմացման տեխնիկական առաջադրանքի վերանայում 2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
մարտ
2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տեղեկատվական բազայի համապատասխանեցում ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի N 68-Ն որոշմամբ սահմանված պահանջներին 2019 թ.
մարտ
2019 թ.
հունիս
3. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի աղյուսակային և տարածական բաղադրիչների միջև կապերի ստեղծում 2019 թ.
հունիս
2019 թ.
սեպտեմբեր
4. Բոլոր ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորում 2019 թ.
սեպտեմբեր
2019 թ.
դեկտեմբեր
5. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի նոր տեղեկատվական բազայի գործարկում` ապահովելով կապ ջրային պետական կադաստրի տեղեկատվական բազայի և շահագրգիռ գերատեսչությունների կողմից տրամադրվող տվյալների միջև 2020 թ.
հունվար
2020 թ.
օգոստոս
6. Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` հունվար, 2019 թ.
Պարտավորության ավարտ` դեկտեմբեր, 2022 թ.
Լիազոր մարմինը ՀՀ կադաստրի կոմիտե
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Կարեն Գրիգորյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստորաբաժանման ղեկավար
Էլ. հասցեն  [email protected]
Հեռախոսահամարը (+37460) 47-42-37
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե, Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, ՀՀ պետական գույքի կառավարման գործակալություն, ՏԻՄ մարմիններ, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն և այլ հասարակական կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հողային բազան փակ է, և որևէ տարածքի մասին տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ կադաստրի կոմիտե կամ համապատասխան ՏԻՄ: Հողօգտագործման սխեմաները, գոտևորման նախագծերը և այլ տարածական պլանավորման փաստաթղթեր, թեև օրենքով հանդիսանում են բաց փաստաթղթեր, հասանելի չեն կամ հասանելի են այնպիսի ձևաչափերով, որոնք ընկալելի չեն քաղաքացիների համար: Արդյունքում` տարիներ շարունակ ՀՀ կադաստրի կոմիտեն և այլ գերատեսչություններ այդ տեղեկատվությունը տրամադրել են քաղաքացիներին առձեռն` միայն օրենքով սահմանված կարգով, իսկ համայնքների ղեկավարներն ունեցել են հողամասերը կամայական տնօրինելու հնարավորություն` առանց որևէ հանրային վերահսկողության հնարավորության:
Հիմնական նպատակը Ապահովել հողային կադաստրի, հողօգտագործման սխեմաների, գոտևորման փաստաթղթերի թափանցիկությունն ու հասանելիությունը և, այդպիսով, համապատասխան կառույցների հանրային հաշվետվողականությունը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Ապահովել հողային բազայի, հողօգտագործման սխեմաների գոտևորման փաստաթղթերի (տվյալների) ամբողջական հասանելիությունը հանրությանը` քարտեզի միջոցով, որոնման հնարավորությամբ` ապահովելով անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Պետության և ՏԻՄ-երի կողմից տնօրինվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակումը կապահովի հողային ռեսուրսների մասին տեղեկատվության և դրանց վերաբերյալ որոշումների հանրային հասանելիությունը, կօգնի ապահովել հանրային հաշվետվողականություն, ինչի արդյունքում հնարավոր կդարձնի հանրային վերահսկողությունը հողօգտագործման սխեմաների ու գոտևորման փաստաթղթերի կիրարկման նկատմամբ:
Հավակնություն ՀՀ կառավարության և ՏԻՄ-երի կողմից հողօգտագործման վերաբերյալ ընդունվող որոշումների թափանցիկության ապահովում, հանրային պատշաճ վերահսկողություն և վստահության բարձրացում այդ մարմինների նկատմամբ
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 11.3.1 Հողերի օգտագործման և բնակչության աճի ցուցանիշների հարաբերակցությունը
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
Վերազինել և էլեկտրոնային եղանակով քարտեզագրել անշարժ գույքի կադաստրի տվյալների բազան` ապահովելով կապը հողօգտագործման սխեմաների և գոտևորման նախագծերի հետ, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի հետ: 2019 թ.
հունվար
2020 թ.
օգոստոս
Հրապարակել և որոնման հնարավորությամբ հասանելի դարձնել կադաստրի տվյալները` ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան: 2020 թ.
 հունվարի
2022 թ.
դեկտեմբեր
7. Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` նոյեմբեր 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Արման Սարգսյան
Պաշտոնը, վարչությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն
Էլ. հասցեն [email protected]; [email protected]
Հեռախոսահամարը (+374 10)208344
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանումներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված Սոցիալական պաշտպանության ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպություններ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Կարգավորման ենթակա խնդիրը Հանձնառության իրականացումը պայմանավորված է ԲԿԳ հայաստանյան գործողությունների երրորդ ծրագրի 7-րդ հանձնառությամբ իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովման և տրամաբանական ավարտի ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում իրականացվում են սոցիալական պաշտպանության շուրջ 80 պետական ծրագրեր, որոնք գերազանցապես ենթադրում են նաև բազմաբնույթ ծառայություններ, բազմաբնույթ նախապայմաններով և ընթացակարգերով: Յուրաքանչյուր ծրագիր որպես կանոն ենթադրում է բազմագործոն բիզնես գործընթաց, որի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ ընկալելի չէ հանրության կողմից:
Մյուս կողմից, հաշվի առնելով սոցիալական ծառայությունների մարդակենտրոնությունը և հանրության լայն շերտերի ներգրավվածությունը, անհրաժեշտ են լուծումներ` հանրության կողմից սոցիալական ծառայությունների և այդ ծառայությունը մատուցող պետական կառույցների աշխատանքի գնահատումների կայուն համակարգի առկայություն:
Հիմնական նպատակը «Open&Social» հանձնառության շրջանակներում մշակված ինովացիոն գործիքների միջոցով կապահովվի հանրության առցանց մասնակցությամբ սոցիալական ծառայությունների մանրամասնորեն դասակարգված և ինքնաշխատ ներկայացվող տեղեկատվության հասանելիությունը, սոցիալական ծառայությունների գնահատման գործընթացում հանրության մասնակցությունը, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ռեյտինգավորումը` ապահովելով սոցիալական ծառայությունների մատչելիության և իրազեկվածության բարձրացումը հանրության համար:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Հաշվի առնելով առկա խնդրի սահմանումը` հանձնառությունը ենթադրում է «Open&Social» տվյալների հավաքագրման, համակարգման, հանրության համար «հարմարեցված» տարածման և վերլուծության վրա հիմնված գործիքների ներդրում: Առկա է անհրաժեշտություն հանրության շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն, ամբողջական, մատչելի, թիրախավորված և կառավարելի տեղեկատվության ապահովման, ինչը վերջին հաշվով բարձրացնելու է հանրության իրազեկվածությունը և նպաստելու է սոցիալական ծառայություններում շահառուի կողմից տեղեկացվածության պակասի պատճառով կոռուպցիոն երևույթների ճնշմանը, քանի որ քաղաքացին առավել լավ է տիրապետելու իր իրավունքներին: Արդյունքում, շահառուն իր վերաբերյալ տեղեկատվության ընտրության և մուտքագրման դեպքում պետք է տեղեկացվի կոնկրետ իր համար հասանելի սոցիալական ծառայությունների, դրանցից օգտվելու ընթացակարգերի, ծառայությունների մատուցման աշխարհագրության, ինչպես նաև քարտեզագրված սոցիալական ծառայություններ մատուցող համապատասխան ոչ պետական կազմակերպությունների վերաբերյալ: Օրինակ` շահառուն իր վերաբերյալ տեղեկատվության մուտքագրման արդյունքում ինքնաշխատ կիրազեկվի, թե որքանով է հավանական իր կողմից ընտանիքի անապահովության նպաստ ստանալը կամ սոցիալական բնակարանների տրամադրման ծրագրից օգտվելու հնարավորությունը, ինչպես և որտեղ պետք է ստանա այդ ծառայությունը, ինչպիսի այլընտրանքներ կան ոչ պետական սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններում և այլն: Այսինքն, շահառուն ինքը կկարողանա կառավարել սոցիալական ծառայություններին իր հասանելիության ցուցիչները: Առցանց համակարգը մշակվելու է օգտագործման համար մատչելի կառուցվածքով, ապահովվելու են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մատչելի օգտագործման լուծումներ, ինչպես նաև ապահովվելու է բարձրակարգ ու ընկալելի դիզայն:
Հանրության կողմից սոցիալական ծառայությունների գնահատման միջավայրերում ներառվելու են սոցիալական ծառայությունների մատուցման արդյունքում այդ ծառայությունների մատուցման ընթացակարգի, խնդրի լուծելիության, ինչպես նաև ծառայություններ մատուցող աշխատակիցների վարվելակերպի ու մասնագիտական կարողությունների գնահատման որակական ու քանակական գործոններ: Օրինակ` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում տեղադրվելու են ծառայություններ մատուցող աշխատակիցներին այցելուների կողմից գնահատելու կոճակային սարքեր կամ սոցիալական ծառայությունների առցանց միջավայրերում տեղադրվելու են գնահատման պլատֆորմներ, ինչպես նաև վերանայվելու են արդեն իսկ գործող լուծումները: Գնահատման բոլոր «խողովակները» կապվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի և գնահատման տեղեկատվական համակարգին և գնահատման արդյունքները հաշվի են առնվելու մարտավարական լուծումներում, հետագա բարեփոխումներում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Սույն հանձնառությամբ հանրային մասնակցությունն ապահովող գործընթացների շնորհիվ կբարձրանա պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակը, էապես կնվազեցվի սոցիալական ծառայությունների վերաբերյալ հանրության տեղեկատվական անորոշությունը և կբարելավվի հանրային հաշվետվողականության մակարդակը:
Հավակնություն Սոցիալական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի շնորհիվ դրանց արդյունավետության բարձրացում, տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության ապահովում
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 1.3 Զարգացնել և ընդլայնել համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար, այդ թվում` սոցիալական պաշտպանության երաշխիքների խմբեր և մինչև 2030 թ. հասնել դրանցում աղքատների և խոցելիների էական չափերով ընդգրկմանը:
1.բ.1 ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ու կապիտալ այն ծախսերի մասնաբաժինը, որոնցից կանայք, աղքատներն ու խոցելի խմբերն օգտվում են անհամաչափորեն:
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
1. Շահառուին` իր համար հասանելի սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով http://www.esocial.am ինտեգրված սոցիալական ծառայությունների առգիծ տեղեկատվական համակարգում «Open&Social» գործիքի ներդրում, ինչպես նաև ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների քարտեզագրում 2018 թ.
նոյեմբեր
2020 թ.
նոյեմբեր
Հարթակի ստեղծում և առկա լուծումների զարգացում ու լրամշակում, որտեղ հանրությանը հնարավորություն կտրվի կոնկրետ ծառայությանը և այդ ծառայությունը մատուցող կազմակերպությանը տալու բալային գնահատականներ, որոնց վերլուծության արդյունքում այդ ծառայությունները և սոցիալական պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները կունենան որոշակի ռեյտինգ: Շահառուների կարծիքների հիման վրա մատուցվող ծառայությունների վերանայում, աշխատանքային գործընթացների պարզեցում, ժամանակի կրճատում 2018 թ.
նոյեմբեր
2020 թ.
նոյեմբեր

 

III. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

i
8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Սյուզաննա Մակյան
Պաշտոնը, վարչությունը Հանրակրթության վարչություն, նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը 010524777, 099961171
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)
իրականացնող` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, ուսումնական հաստատություններ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Արմավիրի զարգացման կենտրոն» և այլ ՀԿ-ներ
Կարգավորման ենթակա խնդիրը Կրթության տարբեր մակարդակներում անհրաժեշտություն է առաջանում բացառել նույն սովորողի բազմակի հաշվառումը, վերահսկել մի ուսումնական հաստատությունից մյուսը (նաև տարբեր կրթամակարդակների) տեղափոխման գործընթացը, հստակեցնել երեխաների հերթագրումների, ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխման, հեռացման և վերականգնման մեխանիզմները, ապահովել թափանցիկություն կրթության ոլորտում, նվազեցնել վարչարարությունը, օպտիմալացնել տեղեկատվական հոսքերը, ապահովել էլեկտրոնային հերթագրման և հերթին հետևելու հնարավորությունը:
Հիմնական նպատակը Միասնական էլեկտրոնային կառավարման միջոցով տեղեկատվության ամբողջականության ապահովում, տվյալների հավաքագրում, վերլուծում, հավաստիության, հանրային հաշվետվողականության, աշխատանքի արդյունավետության բարձրացում, պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի և կրթության մեջ ընդգրկված չլինելու վտանգի վաղ հայտնաբերում և ուղղորդում, հիմնական շահառուների` ծնողների համար բողոքարկման, որևէ օղակում թերացման, անգործության կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարման, խախտումներ թույլ տալու պարագայում համապատասխան մարմիններին դիմելու մեխանիզմների ստեղծում, էլեկտրոնային հերթագրման և հերթին հետևելու հնարավորության ապահովում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողի հեռացման կամ ազատման, բուհի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման կամ չկատարման դեպքում ուսանողների բողոքարկման մեխանիզմների ապահովում
Պարտավորության հակիրճ նկարագրությունը  Կրթության կառավարման տեղեկատվական (սովորողների հաշվառման, տեղափոխման, հերթագրման, ընդունելության և տեղափոխման) միասնական համակարգի զարգացում` ներառելով բոլոր կրթական մակարդակների, այդ թվում` նախադպրոցական, բոլոր հաստատությունները` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: Այն հնարավորություն կտա բազմաշերտ և համապարփակ տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության, հաշվետվությունների, սովորողների (սովորողների համաձայնությամբ) հաճախելիության, տեղափոխումների, սովորողների ակադեմիական առաջխաղացման, շնորհված որակավորման, ավարտական փաստաթղթի, թափուր տեղերի, հեռացման, նախակրթական հաստատությունների երեխաների գրանցման և այլ հարցերի վերաբերյալ: Համակարգը կապահովի ծնողների և սովորողների հետադարձ կապի և բողոքների ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև հետևելու դրանց լուծումների համար ձեռնարկված քայլերին:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Կրթության ոլորտում`
Ø կոռուպցիոն ռիսկերի նվազեցում. բաց տեղեկատվություն (սովորողների համաձայնությամբ) սովորողների հաճախելիության, թափուր տեղերի, տեղափոխման, հեռացման, նախադպրոցական հաստատություններում հերթագրման և այլն,
Ø կազմակերպել հանրային իրազեկում բոլոր ընտանիքների համար` հարթակի հասանելիությունը բարձրացնելու նպատակով,
Ø մշակել մեխանիզմներ և ապահովել տեղեկատվության շարունակական թարմացումը,
Ø հարթակում գործարկել պատուհան շահագրգիռ անձանց բողոքներին, մեկնաբանություններին և առաջարկներին` համապատասխան գերատեսչության կողմից արձագանքելու, խնդիրներին համապատասխան լուծումներ տրամադրելու համար,
Ø ապահովել հետադարձ կապի հնարավորություն ծնողների և սովորողի կողմից բարձրացվող հարցերի և խնդիրների ներկայացման համար, ինչպես նաև հետևելու դրանց ուղղությամբ իրականացված քայլերին,
Ø նորարարության ներդնում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում, նորարարական տեխնոլոգիաների կիրառում
Հավակնություն  Երեխաների հերթագրումների, բազմակի գրանցումների, ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխման, հեռացման և վերականգնման մեխանիզմների հստակեցում, թափանցիկության ապահովում, վարչարարության նվազում, ծնողների և սովորողների համար բողոքարկման մեխանիզմների ներդրում, այլ հարցերի կարգավորում
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 4. Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ամբողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
Կրթության ոլորտի կառավարման միասնական համակարգի ստեղծում. բոլոր ուսումնական հաստատությունների մասին տեղեկատվության մուտքագրման համակարգ 2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
հունվար
«Կրթության մասին» ՀՀ օրենքում նման համակարգի համար օրենքի համապատասխան դրույթի ամրագրում: Օրենքի նախագծի փաթեթի ներկայացում ՀՀ Ազգային ժողով 2019 թ.
փետրվար
2020 թ.
հուլիս
Մասնակից բոլոր կողմերին իրազեկում համակարգի, դրա նշանակության, գործունեության և արդյունավետության մասին 2019 թ.
ապրիլ
2019 թ.
օգոստոս
Փորձնական փուլի ամփոփում, խնդիրների վերհանում, անհրաժեշտության դեպքում` լրամշակում: Համակարգի փուլային ներդրում, գործընթացի ավարտ 2019 թ.
օգոստոս
2020 թ.
օգոստոս
Համակարգի գործարկման և ներդրման մշտադիտարկում: Գործընթացի գնահատում 2019 թ.
դեկտեմբեր
2020 թ.
օգոստոս
9. Բաց առողջապահություն. Պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` փետրվար, 2019 թ.
Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ առողջապահության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Ծաղկանուշ Սարգսյան
Պաշտոնը, վարչությունը  ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավար
Էլ. հասցեն [email protected], [email protected]
Հեռախոսահամարը (+374 60) 80-80-03 / 1130
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և այլ պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված Առողջապահական և սոցիալական ոլորտի ՀԿ-ներ
Կարգավորման ենթակա խնդիրը Ներկայում պարզելու համար, թե ուղեգիր ստանալուց հետո որ բժշկական կազմակերպությունում կարող է հերթագրվել և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում, քաղաքացին ստիպված է լինում բժշկական կազմակերպությունից բժշկական կազմակերպություն գնալ, հերթերի մեջ կանգնել, լավագույն դեպքում` զանգահարել և բժշկական կազմակերպությունը կարող է սխալ տեղեկատվություն տրամադրել, որը պարունակում է կոռուպցիոն ռիսկերի վտանգ:
Հիմնական նպատակը Բժշկական կազմակերպություններում առաջացող հերթերի կարգավորում` ֆինանսավորման սահմանաչափերի առցանց տրամադրման, էլեկտրոնային ուղեգրերի և հերթագրման միջոցով` կրճատելով նաև դրա հետ կապված անհարմարությունները` պացիենտի ժամանակի և ֆինանսական ծախսերը` հատկապես մարզերում բնակվող քաղաքացիների համար:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Այս պահին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների, առկա տեղերի և հերթագրումների մասին հանրությանն իրազեկելու և թափանցիկ դարձնելու համար ստեղծվել է https://www.armed.am/govlimits/ կայքը, որտեղ երեք գույնով ցուցադրվում են վերը նշված տվյալները` կարմիր (սպառված), դեղին (հերթագրված) և կանաչ (առկա) և ֆինանսական սահմանաչափերը: Սահմանաչափերի ցուցադրման աղբյուրը հանդիսանում են պետական պատվերի շրջանակում յուրաքանչյուր բժշկական կազմակերպության համար համակարգում մուտքագրվող տվյալները: Քաղաքացու համար ավելի կհստակեցվի և կպարզեցվի տվյալների աղբյուրը (այս ծառայությունները խմբավորված են, քանի որ դրանց նպատակը սահմանաչափն ու ֆինանսավորումն է բժշկական կազմակերպության համար):
Կստեղծվի նաև առցանց հերթագրումների հնարավորություն: Ուղեգիր տրամադրող բժիշկը համակարգում կմուտքագրի ուղեգրի համարը և անհրաժեշտության դեպքում կկցվեն նաև դեպքի հետ առնչություն ունեցող հավելյալ փաստաթղթեր: Պացիենտը առկա համակարգի իր էջից կհերթագրվի` ընտրելով բժշկական կազմակերպությունը` կցելով ուղեգիրը: Ընտրած բժշկական կազմակերպությունում ըստ հայտի կիրականացվի հերթագրում, և դրա մասին կտեղեկացվի պացիենտին: Հերթագրման ժամանակ համակարգը կիրականացնի ուղեգրի համարի ստուգում` կեղծումներից խուսափելու համար: Քաղաքացին կստանա տեղեկատվություն տվյալ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն ստանալու օրվա մասին և կունենա հնարավորություն գնահատելու տվյալ գործառույթն իր էջից:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային վստահության բարելավում, հանրային ծառայությունների հասանելիության թափանցիկության ապահովում և որակի բարելավում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Թափանցիկություն. ֆինանսական սահմանաչափերի մասին տեղեկատվության առցանց տրամադրումը կապահովի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարված աշխատանքների թափանցիկություն:
Մասնակցություն և նորարարություն. առցանց հերթագրման և հետադարձ կապի հնարավորությունը կապահովի քաղաքացիների մասնակցությունն առողջապահության ոլորտում` գնահատելով մատուցված ծառայությունը, կբարձրացնի բժշկական կազմակերպությունների պատասխանատվությունը և կբարելավի մատուցվող ծառայության որակը:
Հավակնություն Հանձնառությունը կապահովի բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների վերահսկումը, թափանցիկությունը:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 3.8 Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում` պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ էական առողջապահական ծառայությունների հասանելիություն և անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի էական դեղորայքի և պատվաստանյութերի հասանելիություն բոլորի համար:
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
1. Հերթագրման համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակում 2019 թ.
փետրվար
2019 թ.
ապրիլ
2. Համակարգում սահմանաչափերի աղյուսակների և էլեկտրոնային ուղեգրերի տրամադրման տվյալների բլոկի բարելավում և հերթագրման բլոկի ստեղծում https://armed.am կայքի www.ehealth.am համակարգում 2019 թ.
ապրիլ
2019 թ.
օգոստոս
3. Ստեղծված համակարգի պիլոտային փորձարկում մի քանի բժշկական կազմակերպությունում 2019 թ.
օգոստոս
2019 թ.
սեպտեմբեր
4. Պիլոտի ժամանակ վերհանված թերությունների շտկում համակարգում: Իրավական փաստաթղթերի վերանայում 2019 թ.
հոկտեմբեր
2019 թ.
նոյեմբեր
5. Հետադարձ կապի ներդրում և հանրային իրազեկում 2019 թ.
նոյեմբեր
 2020 թ.
 օգոստոս
i
10. Հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` նոյեմբեր, 2018 թ.
Պարտավորության ավարտ` դեկտեմբեր, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Արևիկ Ավոյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ արդարադատության նախարարության ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
Էլ. հասցեն [email protected]
Հեռախոսահամարը + 374 10 59 41 59
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված «Ներդաշնակ զարգացում» ՀԿ (համաձայնությամբ), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Կարգավորման ենթակա խնդիրը «Հանրագրերի մասինՀանրագրերի մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում յուրաքանչյուր անձ իրավունք ունի հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացնելու գրություն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ, վերը նշված օրենքով որպես հանրագրերի ներկայացման եղանակ առանձնացվում է ինչպես գրավոր ձևն ստորագրված հանրագիրը ներկայացրած անձի (անձանց) կամ ներկայացուցիչների կողմից, այնպես էլ էլեկտրոնային եղանակը (էլեկտրոնային ստորագրությամբ):
Ըստ այդմ, սահմանադրորեն ամրագրված այս իրավունքի իրացումն առավել արդյունավետ և երաշխավորված կլինի հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման արդյունքում:
Հիմնական նպատակը Հանրագրեր ներկայացնելու արդյունավետ գործընթացի ապահովում, հանրագրերի քննարկման բաց, հաշվետու և թափանցիկ գործընթացի ապահովում, պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, պետական կառավարման բարելավում, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Կստեղծվի հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակ:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային վստահության բարելավում, հանրային օրինավորության խթանում, տեղեկատվության մատչելիություն
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Հարթակի ստեղծումը կհանգեցնի պետական մարմինների գործունեության թափանցիկությանը, հաշվետվողականությանը, մասնակցային ժողովրդավարության և նորարարության խթանմանը:
Հավակնություն Հարթակի ստեղծումը կապահովի պետական մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների, կամ թիրախների իրականացմանն է աջակցում 16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթացը բոլոր մակարդակներում
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
Միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա տեխնիկական առաջադրանքի մշակում` պետական շահագրգիռ կողմերի և քաղհասարակության կազմակերպությունների հետ համատեղ 2018 թ.
նոյեմբեր
2019 թ.
հունվար
Հարթակի ներդրում և փորձարկում 2019 թ.
հուլիս
2019 թ.
դեկտեմբեր
Հարթակի լիարժեք գործարկում 2019 թ.
դեկտեմբեր
2020 թ.
դեկտեմբեր
11. Հանրային ծառայությունների հետադարձ կապի ապահովում
Պարտավորության մեկնարկի և ավարտի ժամկետները Պարտավորության մեկնարկ` հունվար, 2019 թ.
Պարտավորության ավարտ` օգոստոս, 2020 թ.
Լիազոր մարմինը ՀՀ վարչապետի աշխատակազմ
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Լեոնիդ Ավետիսյան
Պաշտոնը, վարչությունը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն
Էլ. հասցեն  [email protected]
Հեռախոսահամարը (+37460) 464501, (+37491)204990
Այլ շահագրգիռ մարմիններ Այլ շահագրգիռ պետական մարմիններ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ, ՏՏ և ՀԿ կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը Հանրային ծառայությունները հազվադեպ են մշակվում քաղաքացու անմիջական մասնակցությամբ և նրա կարիքների հիման վրա: Քաղաքացին չունի ծառայությունների վերաբերյալ կարծիք հայտնելու կամ բարելավումներ առաջարկելու գործուն մեխանիզմ: Էլեկտրոնային կառավարման ռեսուրսներում առկա հետադարձ կապի մեխանիզմները թույլ չեն տալիս համակարգված տեղեկություն հավաքել քաղաքացու կարիքների և կարծիքների վերաբերյալ: Հավաքագրված տեղեկությունը չի անցնում համակարգված մշակում, որպեսզի փոխանցվի որոշում կայացնողներին, և հետագա քաղաքականությունը հիմնված լինի փաստերի և կուտակված գիտելիքի վրա:
Հնարավորություն տալ քաղաքացիներին պարզեցված հետադարձ կապի միջոցով գնահատելու իրենց մատուցված հանրային ծառայությունները, ինչպես նաև ներկայացնելու առաջարկություններ դրանց վերաբերյալ, ինչը կնպաստի մասնակցայնությանը և հանրային ծառայությունների որակի բարելավմանը: Գնահատումն իրականացվում է թե՛ քանակական, թե՛ որակական չափորոշիչներով (օր.` որքա՞ն է տևել ծառայության մատուցումը և որքանո՞վ է քաղաքացին բավարարված ծառայությամբ):
Քաղաքացի-պետություն երկխոսության համար հատկապես կարևոր է յուրաքանչյուր օգտատիրոջ ակտիվ մասնակցությունը ծառայությունների մշակման և գնահատման փուլերում: Օգտատերերի կարծիքի հավաքագրումը ոչ միայն նպաստում է հանրային մասնակցության բարելավմանը, այլև կարճաժամկետ կտրվածքում թույլ է տալիս գործադիրին բարելավել տրամադրվող հանրային ծառայությունները` հիմնվելով անընդհատ հետադարձ կապի արդյունքների վրա:
Հաշվետու և մասնակցային հանրային կառավարումը որպես ժողովրդավարական կառավարման և տնտեսական զարգացման առանցքային գործոն ճանաչելը համահունչ է ինչպես վերջերս մշակված` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, այնպես նաև Եվրոպական հարևանության (ԵՀ) քաղաքականության սկզբունքներին: Առանցքային դեր ունի քաղաքացու մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում, մասնավորապես, հանրային ծառայությունների մշակման և մատուցման գործընթացում հաշվետվողականություն ապահովելու առումով: ՍԻԳՄԱ-ն ԵՀ-ի հետ սերտ համագործակցությամբ մանրամասն սահմանել է հանրային կառավարման առանցքային ոլորտներից յուրաքանչյուրը «Հանրային կառավարման սկզբունքները. շրջանակ ԵՀՔ երկրների համար» փաստաթղթում:
Այս փաստաթուղթն ամրագրում և կարևորում է քաղաքացու անմիջական մասնակցությունը հանրային ծառայությունների գնահատման և հետադարձ կապի ապահովման գործում և լինելու է ՀՀ հանրային ծառայությունների գնահատման հիմնական ուղենիշը առաջիկա տարիներին:
Հիմնական նպատակը Հանձնառությունն ունի երկու ասպեկտ. նախ` քաղաքացին ստանում է մասնակցության մատչելի գործիք` հանրային ծառայություններն ամենօրյա ռեժիմով մշակելու և գնահատելու համար, երկրորդ` գործադիրն ունենում է քաղաքացիների գնահատականի և վերհանած խնդիրների համապարփակ մշակված պատկեր` տվյալների վիզուալիզացման միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի տեղեկացված և տվյալների վրա հիմնված որոշումներ ընդունելու:
Գործադիրն ստանձնում է պատասխանատվություն` արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու հանրային ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների կարծիքներին և վերհանած խնդիրներին:
Գնահատվող ծառայությունների ցանկը և ծավալը կհստակեցվեն հանձնառության նախնական փուլում արվող հետազոտության միջոցով:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը Գործարկել հանրային ծառայությունների վերաբերյալ հետադարձ կապի առցանց հարթակ, որը թույլ կտա հավաքագրել, տեսակավորել և վերլուծել քաղաքացիների գնահատականները և առաջարկները:
Մշակել մարդակենտրոն և մատչելի հարթակ, որը կխրախուսի քաղաքացիների մասնակցությունը հանրային ծառայությունների մշակման և գնահատման գործընթացում: Միատեղել քանակական և որակական արձագանքի հավաքագրումը:
Գործող առցանց հարթակներից մեկում ինտեգրել/ ստեղծել քաղաքացիների գնահատականների հավաքագրման, տեսակավորման և վերլուծության գործիք:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը Հանրային վստահության բարելավում, հանրային մասնակցության խթանում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության և մասնակցության խթանում
Հավակնություն Հանձնառությունը թույլ է տալիս առաջին անգամ ստեղծել ուղիղ հաղորդակցային հարթակ` հանրային ծառայությունների վերաբերյալ քաղաքացու ընկալումը և գնահատականը հավաքագրելու, մշակելու և փաստահեն քաղաքականության պլանավորման համար օգտագործելու համար:
Կայուն զարգացման ո՞ր նպատակների կամ թիրախների իրականացմանն է աջակցում 16.6.2 Հանրային ծառայություններից վերջին անգամ օգտվելիս բավարարված բնակչության համամասնությունը
16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում
Պարտավորության կատարման ստուգելի և չափելի չափանիշներ մեկնարկը ավարտը
Ընթացիկ գործողություններ    
1. Քաղաքացիների համար հանրային կառավարմանը մասնակցային գործընթացի ապահովման, համաստեղծման և քաղաքացիների կողմնորոշված հանրային կառավարման միջազգային օրինակների ուսումնասիրություն 2019 թ.
հունվար
2019 թ.
հունիս
2. Քաղաքացիներից ստացած գնահատականների օգտագործման հիման վրա հանրային ծառայությունների մատուցման որակի վերահսկման մեթոդաբանության վերաբերյալ մի շարք առաջարկներ (ներառյալ պատասխանատու հաստատությունները, հաճախականությունը, մոնիթորինգի հաճախականությունը, արդյունքների հիման վրա կատարողական համակարգը)
Վիճակագրական վերլուծությունների նպատակով պետության կողմից մատուցված ծառայությունների և դրանք ստացած քաղաքացիների վերաբերյալ տվյալների հավաքագրում մեկ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում` ներառյալ`
ա. առկա էլ-կառավարման համակարգերից ծառայություններն ստացող անձանց և ստացված ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրում և փոխանցում միասնական էլեկտրոնային գրանցամատյան` ինքնաշխատ եղանակով,
բ. միասնական էլեկտրոնային գրանցամատյանում թղթային մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում:
Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա պետական մարմինների կողմից քաղաքացիներին տրամադրված ծառայություններից բավարարվածության մակարդակի գնահատման նպատակով հետադարձ կապի միջոցով ծառայությունների որակի գնահատման իրականացում` ըստ տրամադրող մարմնի և նախապես սահմանված որակի չափանիշների: Նշված վիճակագրության ամփոփում և վերլուծություն ՀՀ վարչապետի աշխատակազմի և ծառայություններ մատուցող պետական առանձին մարմինների մակարդակում:
Ապահովել դիմումների արձագանքի վերահսկողության մեխանիզմ` բոլոր ծառայություն մատուցողների նկատմամբ:
2019 թ.
հուլիս
2020 թ.
մարտ
3. Քաղաքացիների դիմում-բողոքների/գնահատականների հավաքագրման մեխանիզմի մոդելի ստեղծում, որը համատեղելի է գոյություն ունեցող տվյալների լուծումների հետ (e-gov.am, igov):
Քաղաքացիների դիմում բողոքների միասնական հարթակի ստեղծում, որը կապահովի հստակ վիճակագրական ցուցանիշներ` ըստ պետական մարմինների:
Դիմում-բողոքների դասակարգման համապետական դասկարգչի մշակում և համատարած կիրառում պետական բոլոր մարմիններում, ինչը կապահովի բողոքների միասնական վերլուծությունն ու ամբողջական տվյալների հավաքագրումը:
Դիմում-բողոքների վերաբերյալ պետական մարմինների կողմից տրված պատասխաններից բավարարվածության գնահատման մեխանիզմների ներդրում: Բոլոր պատասխանները կունենան 16-նիշանոց հսկիչ համար, որով e-gov.am կայքում քաղաքացին կկարողանա գնահատել դիմումի պատասխանից իր բավարարվածությունը: Փոստային բաժանմունքներում քաղաքացիների դիմումների ընդունման հնարավորության ստեղծում, ինչը ՀՀ ցանկացած բնակավայրում կապահովի ՀՀ կառավարության դիմումների ընդունումն առանց քաղաքացիների ճանապարհորդելու անհրաժեշտության:
Ապահովել քաղաքացու դիմումի ընթացքի թափանցիկություն և հսկելիություն (tracking):
2020 թ.
հունվար
2020 թ.
օգոստոս
4. Մեխանիզմի գործարկում` հանրության ներգրավմամբ և հանրային իրազեկման արշավ 2020 թ.
հունվար
2020 թ.
օգոստոս

 

(հավելվածը խմբ. 28.08.19 թիվ 1130-Լ որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1307-Լ
Որոշում