041.0842.031201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2001 թվականի N 842
Ա. ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԳՈՅԱՆԻ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրախորհրդի շրջանակներում Բուդապեշտում կայացած կիբերհանցագործությունների վերաբերյալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Երիցյանի և նույն նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության բաժնի պետ Արայիկ Մգոյանի 2001 թվականի նոյեմբերի 21-24-ը Հունգարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և Հունգարիայի Հանրապետություն մուտքի արտոնագրի վճար) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Հունգարիայի Հանրապետությունում գտնվելու ընթացքում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին: