Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1287-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1287-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավել, իսկ մասնագետները այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումը ու տարանցումը անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-226-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որով մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՆԿ-226-Ն կարգադրության 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում, որոնց պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համագործակցում է գրեթե բոլոր գերատեսչությունների հետ:

4. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

5. Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ հանրապետության տարածքը օգտագործելով դրանց տարանցիկ տեղափոխման համար:

6. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

7. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են: Այնքանով, որ իրենց ծավալներով և մասշտաբներով ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդներին` անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:

8. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈՂԱՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՈՒ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, 2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու բացահայտմանը:

10. 2018թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 877 դեպք, նախորդ տարվա 1271-ի դիմաց: Գրանցվել է նվազում 384 դեպքով կամ 30,21%-ով: Բացահայտման տոկոսը կազմել է 58% (2017թ.` 61%):

11. Հայտաբերված 877 դեպքերից 427-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով 2017 թվականի համեմատ գրանցվել է նվազում 185 իրացման դեպքով կամ 30,2 տոկոսով:

12. Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարչական իրավախախտումների 263 դեպք (նախորդ տարի` 307): Նվազումը կազմել է 44 դեպք կամ 14,3 տոկոս:

 

Նկար_1

 

13. Հաշվետու ժամանակահատվածում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ցուցանիշների նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

14. Նախ ընթացիկ տարում երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և ոստիկանության ուժերի ներգրավվածությունը հասարակական նշանակության կարևորագույն միջոցառումներում` տեղական ինքնակառավարման մարմինների, Երևան քաղաքի ավագանու, Ազգային ժողովի ընտրություններ, Ֆրանկաֆոնիայի գագաթաժողով և հետո 2017-2018 թթ. ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակում է բարձր մնալ այս հանցատեսակի լատենտայնությունը և հանցավորության ամբողջական պատկերը չի արտացոլվում գրանցված հանցագործությունների քանակական ցուցանիշներում:

15. 2017-2018թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների սխեմատիկ պատկերը հետևյալն է.

 

ՀՀ քր. օր. հոդված 2017թ. 2018թ. դեպք +, - տոկոս
266-274 1271 877 -394 -30,9
266, որից` 612 427 -185 30,2
266 հ 1 եւ 2 մասեր 573 371 -202 -35,2
266 հ 3 մաս 17 48 +31 +182
266 հ 4 մաս 22 8 -14 -63,6
267 հ 4 2 -2 -50
267.1 127 114 -13 -10,2
268 հ 526 311 -215 -40,8
269 հ 2 3 +1 +45
270 հ 0 0 0 0
272 հ 0 1 +1 +100
273 հ 0 19 +19 +100
274 հ 0 0 0 0

 

 

i

16. Նշված դեպքերից չբացահայտված են մնացել 211-ը (2017թ.` 192), որից 173-ը` ՀՀ քր. օր-ի 266-րդ, 12-ը` 268-րդ, իսկ մնացածը` այլ հոդվածների հատկանիշներով:

17. 2017-2018թթ. թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկված անձանց սխեմատիկ պատկերը հետևյալն է.

 

2017թ. 12 ամիս 2018թ. 12 ամիս

 

  անձինք տոկոսը անձինք տոկոսը
Ընդամենը 557 X 485 X
Անչափահաս 6 1,07 3 0,61
18-ից 24 տարեկան 74 13,2 50 10,3
25-ից 29 տարեկան 87 15,6 84 17,3
30-ից 49 տարեկան 285 51,1 280 57,7
49-ից բարձր 105 18,8 68 14,02
Այդ թվում` կին, 20 3,5 19 3,9
Օտարերկրացի 29 5,2 29 5,9

 

18. ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» և «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն` 2018 թվականին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 135 կգ 383 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ (2017թ.` 151 կգ 506 գրամ):

19. Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներից «ափիոնը» (կարմիր սլաք) և «մեթամֆետամինը» (սև սլաք) հիմնականում ապօրինի ներկրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից: Իրանից է ներկրվում նաև ՀՀ-ում սպառվող «հաշիշ» (նարնջագույն սլաք) տեսակի թմրամիջոցի հիմնական մասը:

20. 2018թ. արձանագրվել են եվրոպական երկրներից դեպի ՀՀ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման դեպքեր (կանաչ սլաք):

21. Վերջին տարիներին ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ անցկացված միջոցառումների շնորհիվ մերկացվել են մի քանի հանցավոր խմբեր, որոնք զբաղվում էին Իրանի Իսլամական Հանրապետությունից, Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից նշված թմրամիջոցների ապօրինի փոխադրմամբ` փորձելով Հայաստանի Հանրապետության տարածքն օգտագործել որպես տարանցիկ ուղի «ափիոն» տեսակի թմրամիջոցի փոխադրման երթուղին` Իրան-Հայաստան-Հեռավոր Արևելքի երկրներ (սև սլաք):

22. «Սուբուտեքս» տեսակի թմրահաբը, որի առգրավումը վերջին տարիներին ավելացել է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ միջազգային փոստային առաքման միջոցով ներկրվում է Եվրոպայից, մասնավորապես` Ֆրանսիայից (կապույտ սլաք):

23. «Կոկաին» տեսակի թմրամիջոցը ՀՀ է ներմուծվում հիմնակնում ԻԻՀ-ից և Եվրոպական երկրներից (Լեհաստան, Նիդերլանդների Թագավորություն և այլն): Հաշվետու ժամանակահատվածում ուշագրավ է նաև ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործելու և «կոկաին» տեսակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու դեպքը (չվերթուղին` Բրազիլիա-ԱՄԷ-ՀՀ-Թուրքիա): (դեղին սլաք)

 

Նկար_2

 

24. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձաքննության ներկայացված անձանց օրգանիզմներում հայտնաբերված թմրամիջոցները` ըստ խմբերի.

 

2018թ. 12 ամիս 2017թ. 12 ամիս

 

  անձինք տոկոսը անձինք տոկոսը
Ընդամենը 1251 X 1401 X
կաննաբիս 967 77,2 1088 77,6
ափիոն 161 12,8 177 12,6
սինթետիկ 121 9,6 136 9,8
կոկաին 2 0,15 0 0

 

Հիշյալ անձանց տարիքային կազմը հետևյալն է`

 

2018թ. 12 ամիս  2017թ. 12 ամիս

 

  անձինք տոկոսը անձինք տոկոսը
Ընդամենը 1251 X 1401 X
Անչափահաս 14 1,1 26 1,8
18-ից 25 տարեկան 184 14,7 205 14,6
25-ից 35 տարեկան 370 29,5 387 27,6
35-ից բարձր 683 54,6 783 55,8
Այդ թվում` կին 33 2,6 28 1,9
Օտարերկրացի 26 2,07 24 1,7

 

25. Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տվյալների 01.01.2018թ. դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ են 6544 թմրամոլ, որոնցից 4065-ը` կաննաբինոիդային, 2476-ը` օփիոդային, 3-ը` կոկաին խմբի թմրամոլներ են:

26. Հայաստանի Հանրապետությունում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից» ծրագրի շրջանակներում ներկայումս Երևան քաղաքում հաշվառված են 298 շահառու, Վանաձորում` 16-ը, Գյումրիում` 9-ը, Կապանում` 16-ը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում` 156:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

27. Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:

i

28. Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:

29. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

30. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.

2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.

4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.

5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգման համակարգի ներդրում.

6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում.

7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.

8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.

9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից սարսափելի վտանգ է ներկայացնում:

31. Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով` Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում և իրականացնում են տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.

2) Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2020 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961թ., 1971 թ., և 1988 թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) զարգացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.

4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.

5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում.

6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

33. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

34. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին,

2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը,

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգությունների նկատմամբ հսկողության ուժեղացումը,

4) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,

5) նարկոլոգիական հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը,

6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը,

7) նյութատեխնիկական բազայի վերազինումը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, մասնավորապես` ծխախառնուրդներում` սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար գրեթե անպիտան:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1287-Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

հ/հ Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունք Կատարող մարմինը Կատար-
ման ժամկետը
Ֆինանսավոր-
ման աղբյուրը
1 2 3 4 5 6
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում Ֆինանսա-
վորում չի պահանջվում
2. 2019 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն) Հնարավորություն կտա ներկայացնել հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքները միջազգային հանդիպումներում ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-
վորում չի պահանջվում
3. ՄԱԿ-ի Թմրամիջոցների միջազգային վերահսկման գրասենյակի կողմից տրամադրած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկումն ՀՀ-ում հսկման ենթակա նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը դրանց չափերը սահմանող ենթաօրենսդրական ակտերում: Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում

Ֆինանսա-

վորում չի պահանջվում

2. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում
4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում Թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
5. 5.1 ՀՀ սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում
5.2 ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կինոլոգիական կենտրոնների նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում
ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում  ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ոստիկանություն
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
6. «Կանալ» տարածաշրջանային օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառմանը մասնակցության ապահովում Տարածաշրջանային համագործակցության ամրապնդում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխում ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
7. Զինծառայողների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում և այդ գործընթացում իրավապահ մարմինների հետ համագործակցության ապահովում Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում և դրանց գործածման դեպքերի բացահայտում ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
3. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում
8. 8.1 Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի և սոցիալական տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում, ինչպես նաև զետեղում վարկանիշային էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում
8.2 Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում
Թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում ՀՀ ոստիկանություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԶԼՄ-ներ (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
9. Հանրակրթական դպրոցներում սովորողների, ուսուցիչների և ծնողների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի թեմաներով զեկույցների նախապատրաստում և սեմինարների անցկացում: անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում, թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում ՀՀ ոստիկանություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) համաձայնեցնելով ԶԼՄ-ների հետ
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում
10. ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին ներգրավում Համապատասխան աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
11. «2019-2023թթ համար հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների խորհրդի» որոշմամբ հաստատված կետերի շարունակական իրականացում Համատեղ օպերատիվ-
կանխարգելիչ միջոցառումների անցկացման արդյունքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի իրացման հետ կապված հանցագործությունների նախականխում և հայտնաբերում:
ՀՀ ոստիկանություն 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
12. 12.1 Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում
12.2 Փորձագիտական և աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցություն
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացում, առաջավոր գիտական փորձի փոխառում ու ներդրում ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ դատախազություն (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
13. ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում Իրավասու ստորաբաժանումների առկա տեխնիկական միջոցների բարելավում ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
14. ՀՀ տարածքում գործող քիմիական ոլորտի կազմակերպությունների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց արտադրական կարիքների համար օգտագործվող և շրջանառության մեջ գտնվող ՄԱԿ-ի 1988թ. Կոնվենցիայի ցուցակներով հսկվող նյութերի շարժի նկատմամբ հսկողության ապահովում: պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում: ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
5. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ
15. 15. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց, նարկոլոգիական ծառայությունում հաշվառված այն անձանց համար, որոնք գտնվում են դադարի (ռեմիսիայի) շրջանում կամ հաջողությամբ ավարտել են բուժման կուրսը. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ, (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
  • վերականգնողական ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և գնահատում,
  •  ծառայությունների փաթեթի մշակում,
  •  համապատասխան ծառայությունների տրամադրում, այդ թվում` պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում նրանց ընդգրկում:
16. Սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց մատուցվող ծառայությունների փաթեթի մշակում, համապատասխան ծառայությունների տրամադրում Սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-
վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ,(համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
17. Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների, մարզային, համայնքային սոցիալական ծառայությունների միջև սերտ համագործակցության ապահովում Կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում, սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռիսկային գործոնների բացահայտում և համապատասխան կառույցների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում Ֆինան-
սավորում չի պահանջվում
6. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Առողջ ապրելակերպի» դասավանդման ընթացքում թմրամոլության կանխարգելման վերաբերյալ թեմաների ուսուցում Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ,(համաձայնությամբ),
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում Ֆինան-
սավորում չի պահանջվում
19. 19.1 Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում
19.2 Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով
Բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանը իրազեկում, բնակչության լայն խավերին սպորտի պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական պատրաստականության և սպորտի դերի բարձրացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ,(համաձայնությամբ) մարզական հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ
20. Ըստ բնակության վայրերի պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում Համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ, համայնքա-
պետարաններ (համաձայնությամբ)
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2019
N 1287-Լ
Որոշում