Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում`

1) գլխագրի «պաշտոն» բառը բոլոր տեղերում փոխարինել «պաշտոններ» բառով.

2) «Ազգային ժողովի նախագահի տեղակալ 14.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«Ինքնավար մարմնի նախագահ  14.00».

 

3) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ 12.00» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 10.00» տողերն ուժը կորցրած ճանաչել,

4) «Քննչական կոմիտեի նախագահ 12.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«Ինքնավար մարմնի անդամ  12.00».

 

5) «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ 10.00» տողի «Ինքնավար և անկախ» բառերը փոխարնել «Անկախ» բառով.

6) «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ 8.00» տողի «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ» բառերը փոխարինել «Անկախ պետական մարմնի նախագահի» բառերով.

7) «Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ 7.50» տողի «Ինքնավար և անկախ» բառերը փոխարինել «Անկախ» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հոկտեմբերի 8
Երևան
ՀՕ-182-Ն

 

 

 

 

pin
ՀՀ 13.09.2019
N ՀՕ-182-Ն օրենք