041.0847.031201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2001 թվականի N 847
Զ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ բանակցություններ վարելու, ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ու Ռումինիայի Հանրապետության գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության նախարարության կողմից Բուխարեստում կազմակերպվող միջազգային սեմինարին մասնակցելու նպատակով 2001 թվականի դեկտեմբերի 10-13-ը Ռումինիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական - աշխատակազմի ղեկավար Ալբերտ Հարությունյանին ու նույն նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Զ. Գևորգյանի Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցների, իսկ Ա. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի Ռումինիայի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` հրավիրող կողմի հաշվին:
3. Ա. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Զ. Գևորգյանի, Ա. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի Ռումինիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: