041.0850.041201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2001 թվականի N 850
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2001 թվականի դեկտեմբերի 8-16-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն և Հայաստանի Հանրապետության աշխատանքային խումբ հետևյալ կազմերով`
Հայաստանի Հանրապետության պատվիրակություն
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Ս. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
տեղեկատվության, ամփոփ վերլուծության և
կոոպերացիայի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային խումբ
Մ. Սարգսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության արտահանման և
ձեռնարկությունների զարգացման գծով տնօրեն
Ա. Բեկնազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության առաջատար մասնագետ
Ա. Մինասյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության առաջատար մասնագետ
2. Դավիթ Զադոյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ պատվիրակության մյուս անդամներինը և աշխատանքային խմբինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության և աշխատանքային խմբի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: