Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1334-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների պատասխանատու կատարող հանդիսացող` Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված և տվյալ տարվա համար ծրագրված արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն.Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1334-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ռազմավարություն) մշակվել է ի կատարումն 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 650-Լ որոշման N 1 հավելվածի 9.1-ին կետի:

2. Ռազմավարությունը սահմանում է գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

i

3. Սույն փաստաթղթի համար հիմք է ծառայում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (2015 թվականի փոփոխություններ), որում ամրագրվել են նոր դրույթներ, մասնավորապես, ըստ 30-րդ հոդվածի` «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:», ըստ 86-րդ հոդվածի 4-րդ կետի` պետության քաղաքականության հիմնական նպատակներից է «4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.», ինչը հնարավորություն է տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:

i

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «սեռից կախված խտրականության արգելում» նորմը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

5. Վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս, կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով:

6. Հայաստանի Հանրապետությունը իրավաբանական տեսանկյունից վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը և որպես ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի անդամ, Եվրոպայի ինտեգրմանը միտված անկախ պետություն, ստանձնել է որոշակի պարտավորություններ` ոչ միայն վավերացնել միջազգային կարևորագույն իրավական փաստաթղթերը, այլև համաձայնեցնել ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին:

7. Այս փուլում, հռչակված նորմերը գործնական քաղաքականության մաս դառնալու համար, անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կհամապատասխանի ոլորտի նոր մարտահրավերներին, կսահմանի գենդերային քաղաքականության գերակայությունները, առաջնահերթ ուղղությունները և հիմք կծառայի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար` գենդերային փաստացի հավասարության խթանման հստակ միջոցառումների մշակման գործում:

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման համար հիմքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N 5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գենդերային քաղաքականության հայեցակարգն է, որը սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը` անկախ սեռից բոլոր քաղաքացիների համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով:

i

9. Հայեցակարգով սահմանված նպատակների իրականացման և ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման ապահովման գործում կարևոր նշանակություն ունեցան Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի նիստում հավանության արժանացած «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 19 արձանագրային որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստում հավանության արժանացած «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը, 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 23 արձանագրային որոշումը:

10. Գենդերային քաղաքականության մշակման համար կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային (ՄԱԿ, ԱՄԿ, ԱՀԿ, ԵԽ, ԵՄ) փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:

11. 2016 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների երկու մոնիթորինգային մարմիններում` Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեում (CEDAW, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» վերահսկիչ մարմին) և Խոշտանգումների դեմ կոմիտեում (CAT, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի» վերահսկիչ մարմին), տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների քննարկումներ: Արդյունքում` կոմիտեներն ընդունել են եզրափակիչ դիտարկումներ` հայկական կողմին ուղղված համապատասխան հանձնարարականներով: Դրանք ուղղված են օրենսդրության և պետական քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրմանը, արդարադատության և իրավական բողոքարկման մեխանիզմների հասանելիությանը, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործմանը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, ընտանիքում բռնության կանխարգելմանը, քաղաքական և հանրային կյանքում կանանց մասնակցության ապահովմանը, խոցելի խմբերին պատկանող կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց տնտեսական կարողությունների ընդլայնմանը, կրթության և առողջապահության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին և այն: Խնդիրներ են բարձրացվել նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մասով, որոնք, համաձայն 2018 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված արտահերթ հրապարակային զեկույցի, նույնպես առավել լավ հասցեագրման կարիք ունեն: 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները` ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, որոնցից հինգերորդ նպատակն է հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին: Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է կամավոր ազգային դիտարկման գործընթաց` հետամուտ լինելով կայուն զարգացման նպատակների հետևողական իրագործմանը:

i

12. Հայաստանի Հանրապետությունը 2014-2016 թվականներին ստորագրել է Եվրոպայի Միության տնտեսական աջակցության փաստաթղթեր` «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») առևտրային ռեժիմի մասին (2014թ.), «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» (2015թ.) և «Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը, ըստ որի պարտավորվել է ապահովել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կատարումը/մշտադիտարկումը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորման գործընթացում գենդերային զգայունության բաղադրիչի ներառումը:

i

13. 2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով պետությունը հանձնառություն է ստանձնել հետևողական ջանքեր գործադրել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշմամբ հաստատվել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ներառված են պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ընտանեկան բռնության երևույթի բազմաչափ խնդիրներն արդյունավետ հասցեագրելու համար նախատեսվում է մշակել առանձին ռազմավարական փաստաթուղթ:

14. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ` վերահաստատելով կանանց հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների և դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և հանձնաժողովի ամենամյա աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը: Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է: Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ` տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով: 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ` 2020-2021թթ. կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար:

i

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 197-Լ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Այս ոլորտում Հայաստանի ազգային ծրագիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական և սոցիալական զարգացման խնդիրները, տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածության ապահովման հարցերը:

16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018-2019 թվականներից ձեռնամուխ է եղել գենդերային հավասարության ապահովման մի շարք գործուն մեխանիզմների վերագործարկմանը և/կամ ներդրմանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի վերակազմավորումը` կանանց ու տղամարդկանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով, Գենդերային թեմատիկ խմբի վերագործարկումը, Եվրոպական միության աջակցությամբ գենդերային զգայուն բյուջետավորման գործիքակազմի մշակումն ու ներդրումը:

17. Չնայած պետական մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվել են տարբեր ոլորտներում գենդերային հավասարությանն ուղղված մի շարք աշխատանքներ և դրվել են ներգործուն միջավայրի ստեղծման անհրաժեշտ հիմքերը, ոլորտային և միջոլորտային ուղղորդված քաղաքականության իրականացման համար, գենդերային հավասարության հասնելու ճանապարհին առկա են մի շարք խոչընդոտներ և մարտահրավերներ:

18. Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2006 թվականից սկսած հաշվարկվում է «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը» (Gender Gap Index) չորս առանցքային ոլորտներում` տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Այն արտացոլում է կանանց և տղամարդկանց հնարավորությունների միջև եղած տարբերությունը նշված ոլորտներից յուրաքանչյուրում: 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունը «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով» 145 երկրների ցանկում 102-րդ տեղում էր, 2017 թվականին` 97-րդ, իսկ 2018 թվականին` 98-րդ տեղում:

19. Տնտեսական գործունեության ոլորտում «Գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով» (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանի Հանրապետությունը 72-րդ տեղում է:

20. Խնդրահարույց է քաղաքականության ոլորտում գենդերային հավասարության ճեղքվածքի ցուցանիշը, որով Հայաստանի Հանրապետությունը 115-րդ տեղում է:

21. 2017 թվականի արձանագրված այս ցուցանիշներով պայմանավորված առկա խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 52.8% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը` 70.7% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ.

2) տնտեսապես ոչ ակտիվ կանանց 47.0%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98.5%-ը կանայք են, ընդ որում, այդ կանանց 42.4%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու).

3) գործատուների 79.6%-ը և ինքնազբաղվածների 54.4%-ը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ).

4) կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32.5%-ով («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ, իսկ եկամուտների մասով տարբերությունն է՛լ ավելի մեծ է և հասնում է 40%-ի (2013թ.), թեև զբաղված կանանց 57.9%-ը, իսկ զբաղված տղամարդկանց` 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (»Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու).

5) գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 15.7%-ը կամ զբաղվածների 31.3%-ը, որոնց թվում կանայք կազմում են 52.9%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու).

6) տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2016թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին.

7) կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով.

8) կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը (համայնքի ղեկավար 1.6%, ավագանու անդամ 10.5%) («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ)` այդկերպ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից.

9) Հայաստանի Հանրապետությունում պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը մեկ կնոջ հաշվով 2017 թ. կազմել է 1.576 միավոր 2016 թ. 1.647 միավորի համեմատ` ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից.

10) բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունը բարձր է. մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը` բոլոր երեխաների մեջ 34.2%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8%-ը` ընդհանուրի մեջ 2.0%-ի համեմատ («Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» վիճակագրական-վերլուծական զեկույց).

11) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների` 2017թ. 0-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հանրապետության նախադպրոցական հաստատություններում կազմել է 30.9%, քաղաքային բնակավայրերում` 36.6%, գյուղական բնակավայրերում` 20.6%, իսկ 0-2 տարեկան երեխաների ընդգրկվածությունը` 4.8% («Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2017 թվականին» վիճակագրական ժողովածու).

12) Հայաստանի Հանրապետությունում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ` 1990-ականներից և 2018թ. տվյալներով կազմում է 111.1 տղա` 100 աղջկա դիմաց: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում` մինչև 2060 թվականը չի ծնվի գրեթե 93.000 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման.

13) Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացության ցուցանիշը կազմում է 18.3` 100.000 կենդանի ծնվածի հաշվով («Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2018»), 2018թ.

14) Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր է մնում առողջապահության ծառայությունների սահմանափակ ֆինանսական մատչելիությունը: Պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների տրամադրման մասին իրազեկվածությունը ցածր է, նպաստառու ընտանիքներում տեղյակ է հարցվածների 58%-ը.

15) հետազոտությունները փաստում են, որ տնային տնտեսությունների 66%-ում ընտանիքի անդամներից առնվազն մեկը բժշկական միջամտության կարիք է ունեցել, սակայն նրանց միայն 55%-ն է դիմել բժշկի.

16) կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների ժամանակին բացահայտման և որակյալ բուժման խնդիրը շարունակում է մնալ առողջապահության առավել արդիական հիմնախնդիրներից մեկը.

17) դպրոցական դասագրքերում տեղ են գտնում կարծրատիպեր բովանդակող նյութեր, հաշվի չի առնվում դրանց ազդեցությունը սովորողների անհատականության ձևավորման վրա, դրանք չեն նպաստում գենդերային հավասարակշռված մշակույթի ձևավորմանը.

18) ԶԼՄ-ները հանդիսանում են կարծրատիպերը վերարտադրող և ամրապնդող կարևորագույն ինստիտուտներ, դրանք նպաստում են կնոջ և տղամարդու սոցիալական դերերի, վարքի կանոնների մասին խտրական պատկերացումների ձևավորմանը,

19) հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության սերիալները և տարաբնույթ հեռուստահաղորդումները խեղված արժեքներ են ձևավորում. ամուսին-կին կամ տղամարդ-կին հարաբերություններում քարոզվում է տղամարդ բռնարարի կերպարը, իսկ կանանց դեպքում գերիշխում է չաշխատող և միայն ամուսնության հարցով մտահոգ կնոջ կերպարը.

20) ԶԼՄ-ների հրապարակումները շարունակում են վերարտադրել տղա երեխայի նախապատվության համար հիմք հանդիսացող մի շարք կարծրատիպեր, պտղի սեռի խտրական ընտրության խնդիրն եզակի դեպքերում է քննարկվում կարծրատիպերի և գենդերային անհավասարության տեսակետից.

21) կանայք հիմնականում զբաղված են առավել ցածր վարձատրվող ոլորտներում: Ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց 2.4 անգամ: Կանայք ավելի հաճախ են ներգրավված միջին և ցածր պաշտոններում նույնիսկ այն ոլորտներում, որտեղ ավելի մեծ ներգրավվածություն ունեն.

22) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 25% են կազմում.

23) Հայաստանի 500 համայնքից միայն 8-ում է կին ղեկավար, կառավարությունում` 12-ից միայն 1 կին նախարար, փոխնախարարների թվում կանայք 3.5% են, մարզպետների` 0%, ավագանու անդամների կազմում` 10.5%, որից Երևանի ավագանու կազմում` 30.8% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ), Գյումրու և Վանաձորի ավագանու կազմում` 24%:

 

III. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

22. Ռազմավարության մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով` ներգրավվելով ոլորտի տարբեր շահեկիցների: Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված գենդերային խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները:

Ռազմավարության շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ և համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:

23. Գերակայություն 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

24. Նպատակներն են`

1) գենդերային քաղաքականության մշակման և իրականացման ազգային և ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներառող միասնական համակարգի հզորացումը.

2) կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի ամրապնդումը.

3) քաղաքացիական հասարակության կայացման և երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` քաղաքականության մեջ կանանց լիարժեք մասնակցության ապահովումը.

4) օրենսդիր և գործադիր և այլ իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց թերի ներկայացվածության հաղթահարումը:

25. Ակնկալվող արդյունքներն են`

1) կանանց առաջխաղացման ազգային արդյունավետ մեխանիզմի առկայությունը.

2) գենդերային քաղաքականության մշակման և իրականացման ազգային և ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներառող միասնական համակարգը.

3) հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքականությունում կանանց բարելավված մասնակցությունը.

4) պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովման համար քվոտաների ներդրումը և օրենսդիր, գործադիր և այլ իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց ընդլայնված մասնակցությունը.

5) Մարզպետարաններին կից գենդերային հանձնաժողովների ակտիվացումը և աշխատանքների որակի բարելավումը:

26. Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում:

27. Նպատակներն են`

1) կանանց և տղամարդկանց սոցիալ-տնտեսական անհավասարության նվազեցումը, այդ թվում`

ա. մասնագիտական աշխատանքի ոլորտում գենդերային խտրականության մակարդակի կրճատումը,

բ. աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը,

գ. խոցելի խմբերի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և ներուժի օգտագործումը.

2) աշխատանքի շուկայում կանանց մրցունակության բարձրացումը, տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում`

ա. կանանց ձեռներեցության խթանում, կին գործարարների բիզնես գիտելիքների կատարելագործում, սկսնակ և գործող ՓՄՁ-ների համար, գործարար տեղեկատվության և խորհրդատվության հասանելիություն և մատչելիությունը,

բ. գյուղատնտեսության ոլորտում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը,

գ. կանանց զբաղվածության մակարդակի բարձրացումը և հանրապետության աղքատ բնակչության կազմում կանանց տեսակարար կշռի կրճատումը:

28. Ակնկալվող արդյունքներն են`

1) երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրված և գործուն գենդերային բաղադրիչ.

2) խոցելի խմբերի կանանց սոցիալ-տնտեսական ներուժի ընդլայնված օգտագործման հնարավորություններ, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովում, հաշմանդամություն ունեցող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն, գործատուների շրջանում նրանց նկատմամբ կարծրատիպերի վերացում, ազգային փոքրամասնություններին պատկանող, տարեց, փախստական, աղետի և ռազմական հակամարտության ազդեցությունը կրող շրջաններում գտնվող, խոցելի այլ խմբերին պատկանող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծառայությունների հասանելիության ապահովումը,

3) ընտանիքում և կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորումը, այդ թվում` աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու ընդլայնված հնարավորություններ, վերարտադրողական որոշումներում ընտրության հնարավորությունների ընդլայնումը, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատաշուկա վերադառնալու կամ առաջին անգամ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը, նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքների կենսապայմանների բարձրացմանը նպաստող պայմանների ձևավորումը, երեխաների սոցիալականացման ապահովումը.

4) հասարակության մեջ կնոջ տնտեսական դերի արժևորումը, այդ թվում` սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրերում կին գործարարների մասնակցությունը, կին գործարարների կարողությունների զարգացումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ կանանց համամասնության ընդլայնումն ու աշխատանքի պայմանների բարելավումը (ձեռքի աշխատանքի հնարավորինս մեքենայացում), անասնապահությամբ զբաղվող կին ֆերմերների գործունեության արդյունավետության բարձրացումը, կանանց ներգրավվածությամբ գյուղատնտեսության ճյուղերում նոր տեխնոլոգիաների ներդրումը և փորձի տարածումը:

29. Գերակայություն 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդլայնում կրթության ու գիտության ոլորտում:

30. Նպատակներն են`

1) կրթական գործընթացի արդյունքում հասարակության ակտիվ, նախաձեռնող, քննական մտածելակերպ և ժողովրդավարական դիրքորոշում ունեցող քաղաքացիների ձևավորումը.

2) կրթության բոլոր մակարդակներում և գիտության բոլոր ոլորտներում գենդերային հավասարակշռված ներկայացվածության ապահովումը.

3) կրթության բոլոր մակարդակներում գենդերային զգայուն միջավայրի ձևավորումը` իրականացնելով հրատարակվող դպրոցական դասագրքերի գենդերային փորձաքննությունը և ներառելով կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ներկայացման խնդիրը կրթության ոլորտի բոլոր չափորոշիչներում, մշակվող ուսումնամեթոդական համալիրներում, ծրագրերում, դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում, ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստման ծրագրերում.

4) համընդհանուր ներառականության գործընթացի շրջանակներում գենդերային զգայուն մոտեցումների ապահովումը,

5) կրթության և գիտության ոլորտում գենդերային անհավասարության հաղթահարումն ու խտրական դրսևորումների կրճատումը, գիտական հետազոտություններում կանանց ներգրավվածության ընդլայնումը:

31. Ակնկալվող արդյունքներն են`

1) սովորողների շրջանում գենդերային խտրականության ձևավորման կանխարգելումը.

2) հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, գենդերային հավասարության վերաբերյալ բարձր իրազեկվածությունը.

3) հանրակրթական դպրոցի սովորողների շրջանում առողջ ապրելակերպի և սեռային դերերի թեմաների շուրջ բարձր իրազեկվածությունը, սովորողների մոտ ձևավորված անհրաժեշտ կյանքի հմտությունները.

4) տարբեր սոցիալական պատճառներով դպրոց չհաճախող երեխաների (այդ թվում` հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնություններին պատկանողների և գյուղական բնակավայրերում ապրող աղջիկների) բացահայտումը և դպրոցներում նրանց ներառումը.

5) ուսումնական հաստատությունների ղեկավար անձնակազմի ու մանկավարժների շրջանում գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և գենդերային զգայունության ձևավորումը.

6) համընդհանուր ներառականության գործընթացի գենդերային զգայունությունը.

7) կրթության և գիտության ոլորտում վեր հանված գենդերային խտրականության դրսևորումների հանդեպ արդյունավետ քաղաքականության իրագործումը.

8) մասնագիտությունների վերաբերյալ գենդերային կարծրատիպերի փոխակերպումը և մասնագիտության ընտրության ընթացքում գենդերային խտրականության դրսևորումների բացառումը:

32. Գերակայություն 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում

33. Նպատակներն են`

1) առողջապահական ծառայությունների, այդ թվում` վերարտադրողական առողջության ոլորտում տրամադրվող բժշկական օգնության որակի, հասանելիության և մատչելիության ապահովում.

2) առողջապահական ծառայություններ մատուցողների գենդերային զգայունության բարձրացում` պարտադիր և պարբերաբար իրականացվող վերապատրաստումների միջոցով:

34. Ակնկալվող արդյունքներն են`

1) վերարտադրողական առողջության ծառայությունների որակի բարելավում, գյուղ/քաղաք տարբերությունների կրճատումը.

2) մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցումը.

3) կանանց սեռական և վերարտադրողական իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` խոցելի խմբերի կանանց.

4) առողջապահական ծառայությունների մատուցման ընթացքում գենդերային զգայունության ապահովումը:

35. Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում

36. Նպատակներն են`

1) գենդերային ոչ խտրական մոտեցումների արմատավորումը երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում, կանանց և տղամարդկանց իրավիճակի գնահատումը, նրանց կարգավիճակի միջև առկա տարբերությունների վերհանումը.

2) գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, երկրի քաղաքական հիմնախնդիրների լուծմանը և կայուն տնտեսական զարգացմանը կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության կարևորության մասին իրազեկվածության բարձրացումը.

3) գենդերային զգայուն բյուջեի գործիքակազմի մշակումը և ներդնումը.

4) գենդերային տարբերակված, համակարգված և միասնական վիճակագրության վարումը, այդ թվում` պետական ծառայություններ ստացող խմբերի վերաբերյալ.

5) նորածինների սեռերի անհամամասնության կրճատումը.

6) կանանց և աղջիկների բոլոր խմբերի ներառականության ապահովում.

7) զանգվածային լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացումը, այդ թվում` ներառելով գենդերային բաղադրիչը լրագրողների մասնագիտական ուսուցման գործընթացում և վերապատրաստումներում.

8) կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պետական աջակցության մեխանիզմների ստեղծումը.

9) պետության կողմից հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ձեռքբերման վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը.

10) մշակույթի ոլորտում գենդերային կարծրատիպերի հաղթահարումը.

11) սպորտում կանանց ներգրավվածության խթանումը:

37. Ակնկալվող արդյունքներն են`

1) պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների թվի իջեցումը և աղջիկ երեխաների արժևորումը.

2) արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում գենդերային հավասարության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը.

3) պետական բյուջեում ներառված ծրագրերի գենդերային զգայունության ապահովումը.

4) հանրապետությունում նորածինների սեռերի անհամամասնության կրճատումը.

5) կանանց և աղջիկների տարբեր խմբերի համար տարբեր ծրագրերի առկայությունը` ելնելով գնահատված կարիքներից` տարեց կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ, սահմանամերձ տարածաշրջանում բնակվող կանայք և աղջիկներ, կրոնական, ազգային տարբեր խմբերին պատկանող կանայք և աղջիկներ, փախստական կանայք ու աղջիկներ և այլն.

6) զանգվածային լրատվամիջոցների միջոցով գենդերային զգայունության բարձրացումը և սեռերի իրավահավասարությանն ուղղված պատկերացումների ներկայացումը.

7) ստեղծագործող կանանց համար ստեղծված հնարավորությունները` իրենց աշխատանքները ներկայացնելու, հետագայում սեփական գործը հիմնելու և համագործակցության ընդլայնելու համար.

8) ընդլայնված հնարավորությունները կանանց և աղջիկների համար` սպորտով զբաղվելու և արդյունքներ գրանցելու ուղղությամբ, այդ թվում` հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնություններին պատկանողների և գյուղական բնակավայրերում ապրողների համար:

 

IV. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

38. Ռազմավարության ներդրման ընթացքում առաջնահերթ ուշադրություն կդարձվի շարունակական մոնիթորինգին և վերահսկողությանը:

39. Ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ներդնել գենդերային քաղաքականության ծրագրերի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմ, որը կնպաստի ռազմավարության նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատմանը, ծագած խնդիրների հստակեցմանը և հնարավոր լուծումներին:

40. Ռազմավարության գնահատում կիրականացվի նաև մոնիտորինգի և գնահատման այլընտրանքային ձևերի` պաշտոնական վիճակագրական գենդերային ազգային ցուցանիշների հիման վրա մշակված մոնիթորինգային ցուցանիշների և դրանց վերլուծության, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող հետազոտությունների, զեկույցների միջոցով:

 

V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

41. Ռազմավարության ներդրման առաջընթացի և ակնկալվող արդյունքի գնահատման հիմնական մոնիթորինգային ցուցանիշներն ըստ գերակայությունների.

1) Գերակայություն 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում.

i

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշմամբ ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը, մշակված է և գործում է խորհրդի աշխատակարգը, խորհուրդը պարբերաբար հրավիրում է նիստեր և քննարկում գենդերային հավասարության ազգային օրակարգը,

բ. գենդերային թեմատիկ խումբն արդյունավետ գործում է և պարբերաբար հրավիրում է նիստեր, քննարկում գենդերային հավասարության ազգային օրակարգը, ներկայացնում առաջարկություններ Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման խորհրդին,

գ. կանանց ներկայացվածությունը ներկայացուցչական, այդ թվում` տեղական ինքնակառավարման, մարմիններում ամեն հաջորդող ընտրությունից հետո ավելի մեծ է նախորդող ընտրությունների համեմատ (%),

դ. բարձրաստիճան պետական պաշտոններում կանանց տեսակարար կշիռն ամեն տարի աճ է գրանցում (%),

ե. քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերը լրամշակված են և վերանայված գենդերային զգայունության ապահովման տեսանկյունից, դրանցով պարբերաբար իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակիցների առնվազն 60%-ը տղամարդիկ են,

զ. պետական պատվիրակություններում, էքսպերտային խմբերում, որոշում կայացնողների շրջանում, կառավարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակազմի շրջանում ապահովված է միևնույն սեռի ոչ ավել քան 60%ի ներկայացուցչությունը.

2) «Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում»

ա. գենդերային իրավիճակի գնահատման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում գենդերային բաղադրիչի ներդրման մեթոդական ուղեցույցերը մշակված են և հասանելի են թիրախային գերատեսչությունների, աշխատողների, կազմակերպությունների առնվազն 90%-ին,

բ. գենդերային իրավիճակի գնահատման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում գենդերային բաղադրիչի գործիքների ներդրմանն ուղղված դասընթացներն իրականացվել են և դրանց մասնակցել են ներկայացուցիչներ բոլոր թիրախային գերատեսչություններից, աշխատողներից, կազմակերպություններից,

գ. գենդերային քաղաքականության ծրագրերի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առկա է և գործում է համապատասխան իրավական ակտ,

դ. աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված անձանց թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը,

ե. զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ իրազեկող միջոցառումներից հետո առկա է այդ ծրագրերին դիմողների աճ,

զ. աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ հետազոտությունների, առաջարկությունների փաթեթի հիման վրա մշակվել են և ընդունվել են համապատասխան իրավական ակտեր, օրենսդրական փոփոխություններ,

է. ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների, առաջարկությունների հիման վրա մշակվել են և ընդունվել են համապատասխան իրավական ակտեր, օրենսդրական փոփոխություններ,

ը. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության ծրագրում ընդգրկված անձանց թիվը ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը,

թ. մշակված և ներդրված է ծրագիր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի շուկա մտնելու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության ուղղությամբ,

ժ. երեխա (այդ թվում` նախադպրոցական տարիքի) ունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական բացահայտված խնդիրներից յուրաքանչյուրի համար առկա են լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրեր, որոնց մշակման ընթացքում հաշվի են առնված շահառու ընտանիքների կարիքները,

ժա. հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնություններին պատկանող, տարեց, փախստական, աղետի և կոնֆլիկտի ազդեցությունը կրող շրջաններում գտնվող կանանց (նրանց ընտանիքների) հետ աշխատող բոլոր սոցիալական աշխատողներն անցել են նեղ մասնագիտական վերապատրաստում և նրանց աշխատանքից բավարարված են շահառուների առնվազն 80%-ը,

ժբ. հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնություններին պատկանող, տարեց, փախստական, աղետի և կոնֆլիկտի ազդեցությունը կրող շրջաններում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական բացահայտված խնդիրներից յուրաքանչյուրի համար առկա են լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրեր, որոնց մշակման ընթացքում հաշվի են առնված շահառուների կարիքները,

ժգ. գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված իրազեկման միջոցառումներին մասնակցել են թիրախային գործատուների առնվազն 80%-ի ներկայացուցիչները,

ժդ. ՓՄՁ աջակցության պետական ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած կին գործարարների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը,

ժե. արդյունաբերական ոլորտներում կանանց համար ստեղծված նոր աշխատատեղերի թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը,

ժզ. կանանց արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները ամեն հաջորդ տարվա համար գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը առնվազն հինգ տոկոսով, կոոպերատիվներում ներգրավված կանանց թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, մասնագիտական դասընթացներում կանանց և տղամարդկանց ընդգրկվածությունն արտացոլում է տարածքի բնակչության սոցիալ-դեմոգրաֆիական կազմը,

ժէ. տրամադրված վարկերի մեջ կանանց տրամադրվող վարկերի տեսակարար կշիռը ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

3) Գերակայություն 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդլայնում կրթության ու գիտության ոլորտում.

ա. գենդերային զգայունության տեսանկյունից միասնական պահանջների համապատասխանող (կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածություն և հավասարակշռություն ապահովող) ուսումնամեթոդական նյութերը ներդրված են ուսումնական գործընթացում,

բ. սովորողների շրջանում գենդերային զգայուն սկզբունքով վերանայված քաղաքացիական կրթությանը վերաբերող թեմաներով ուսուցանվողների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

գ. հանրակրթական դպրոցում գենդերային զգայուն սկզբունքով վերանայված առողջ ապրելակերպին վերաբերող թեմաներով ուսուցանվողների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

դ. պարտադիր ուսուցումից դուրս մնացած, հայտնաբերված և ուսուցման համակարգ վերադարձված երեխաների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով,

ե. գենդերային հավասարությանը վերաբերող թեմաներով դասընթացներին ու քննարկումներին մասնակցած հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

զ. կրթության և գիտության ոլորտում պարբերաբար իրականացվում են գենդերային հավասարության խնդիրներին առնչվող հետազոտություններ, այդ թվում` պետական աջակցությամբ,

է. գիտական հետազոտություններում կանանց թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը,

ը. «Գենդերային հավասարության» թեմայով դասընթացներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի սովորողների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

թ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողների համար իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակիցների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ

ժ. ավագ դասարաններում «Գենդերային հավասարության» թեմայով իրականացվում են հանդիպումներ, որոնց մասնակիցների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ.

4) Գերակայություն 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում.

ա. հատուկ և սոցիալական խմբերում ընդգրկված կանանց հղիության արհեստական ընդհատումների տոկոսն ամեն տարի նվազում է (%),

բ. կանանց առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների համար իրականացվում են կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանն ուղղված վերապատրաստման միջոցառումներ, այդ թվում` խոցելի խմբերի կանանց առնչվող, ինչպես հաշմանդամություն ունեցող կանայք, և դրանց մասնակիցների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

գ. սահմանամերձ տարածքներում բնակվող պետական պատվերով հետազոտված և բուժված անպտուղ կանանց թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը.

5) Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում.

ա. առկա է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագիր,

բ. ստեղծված են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանությանը և բռնություն կիրառողների հետապնդմանն ուղղված գործող մեխանիզմներ,

գ. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) վավերացված է Հայաստանի Հանրապետության կողմից,

դ. մշակված և ընդունված է ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային ծրագիրը,

ե. հստակեցված են և գործում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մեխանիզմները,

զ. գենդերային զգայուն բյուջետավորման չափորոշիչների ներդրված են և իրականացվում են պետական կառավարման բոլոր մակարդակներում` ազգային, մարզային և համայնքային, իրականացվում է դրանց մոնիթորինգը,

է. գենդերային տարբերակված, համակարգված և միասնական վիճակագրությունն առկա է, այդ թվում` ընդլայնելով «Հայաստանի կանայք և տղամարդիկ» ամենամյա վիճակագրական գրքույկի բովանդակությունը,

ը. տարբեր խմբերի կանանց և աղջիկների` տարեց կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ, սահմանամերձ տարածաշրջանում բնակվող կանայք և աղջիկներ, կրոնական, ազգային և այլ խմբերին պատկանող կանայք և աղջիկներ, կարիքները պարբերաբար գնահատվում են և իրականացվում են ծրագրեր` ըստ բացահայտված կարիքների խմբերից յուրաքանչյուրի համար,

թ. աղետների ռիսկի կառավարման ոլորտում գենդերային հավասարության վերաբերյալ խնդիրների մասին հանրային իրազեկման միջոցառումների թիվ, այդ թվում` կանանց և աղջիկների ներգրավվածության թիվ,

ժ. աղետների ռիսկի կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման խմբերում գենդերային հավասարության խնդիրների և դրանց լուծման առանձնահատկությունների վերաբերյալ պարբերաբար իրականացվում են դասախոսություններ և դրանց մասնակիցների թիվն ամեն տարի աճում է,

ժա. ԶԼՄ-ների ներկայացուցիչների գենդերային հավասարության վերաբերյալ անցկացվում են հատուկ դասընթացներ և դրանց մասնակիցների թիվն ամեն հաջորդ տարի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշն առնվազն հինգ տոկոսով, ամեն դասընթացից հետո ուսուցանվողներից առնվազն 70%-ի իրազեկվածությունը գենդերային թեմաների վերաբերյալ ավելի բարձր է, քան դասընթացից առաջ,

ժբ. թատերական ներկայացումներում, ցուցահանդեսներում իրականացվում են գենդերային բաղադրիչի ներդրմանն ուղղված միջոցառումներ և դրանց թիվն ամեն տարի աճում է,

ժգ. առկա են գենդերային զգայուն բովանդակությամբ պատրաստված և հեռարձակված հեռուստահաղորդումներ և ֆիլմաշարեր, որոնց թիվն ամեն տարի աճում է,

ժդ. թանգարաններում, գրադարաններում իրականացվում են ստեղծագործող կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որոնց թիվն ամեն տարի աճում է,

ժե. իրականացվում են սպորտային միջոցառումներ և մրցաշարեր, որոնցում ամեն տարի աճում է կանանց և աղջիկների համամասնությունը, այդ թվում` խոցելի խմբերի կանանց և աղջիկների ներգրավվածությունը:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

42. Սույն ռազմավարության ներդրման գործընթացում ենթադրվում է ըստ մակարդակների պատասխանատվությունների հետևյալ տարանջատումը.

1) ազգային մակարդակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն, «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհուրդ», գործադիր մարմիններ և այլ գերատեսչություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, Զբաղվածության պետական գործակալություն, «ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե», ՀՀ արդարադատության ակադեմիա, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ ՊՀ-ի «Գյուղական ֆինանսավորման կառույց»: Այս մակարդակում ապահովվում է`

ա. գենդերային հավասարության ապահովմանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակում և հաստատում,

բ. ազգային մակարդակում սույն ռազմավարության ներդրման ռազմավարական ուղղություններին համապատասխան իրականացվող գործողությունների համակարգում,

գ. ուղեցույցերի և կրթական այլ նյութերի մշակման գործընթացի կազմակերպում և նյութերի հաստատում,

դ. տարբեր ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում,

ե. տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում,

զ. ոլորտի հիմնախնդիրների ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունների իրականացում,

է. սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի ներդրման և շարունակական հսկողության/մոնիթորինգի գործընթացի կառավարում:

2) մարզային մակարդակ` Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ: Այս մակարդակում ապահովվում է`

ա. մասնակցություն սույն ռազմավարության ներդրմանն ուղղված միջոցառումների կատարման գործընթացին` մարզային մակարդակում,

բ. սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացման համակարգում` մարզային մակարդակում,

գ. սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացման մոնիթորինգ` մարզային մակարդակում.

3) համայնքային մակարդակ` ՏԻՄ-եր: Այս մակարդակում ապահովվում է`

ա. մասնակցություն սույն ռազմավարության ներդրմանն ուղղված միջոցառումների կատարման գործընթացին` համայնքային մակարդակում,

բ. սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացման համակարգում` համայնքային մակարդակում,

գ. սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացման մոնիթորինգ` համայնքային մակարդակում.

4) ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություններ` սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացում, բնակչության իրազեկում, տեղեկատվության տարածում, մոնիթորինգ, հետազոտությունների կազմակերպում և այլն.

5) միջազգային կազմակերպություններ` տեխնիկական աջակցություն մշակվող ծրագրային և իրավական փաստաթղթերին, միջազգային փորձաքննության ապահովում, բազմածավալ աջակցություն սույն ռազմավարության շրջանակներում իրականացվող ծրագրերի ներդրման գործընթացին.

6) Մասնավոր սեկտոր` սոցիալական գործընկերության ապահովում, աջակցություն:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

43. Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` շահագրգիռ նախարարություններին տրամադրվող միջոցների շրջանակում).

2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում, սեփական ֆոնդեր.

3) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ:

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

44. Ռազմավարության իրականացման արդյունավետության նախապայման է միջգերատեսչական սերտ համագործակցությունը պետական տարբեր կառույցների միջև, ինչպես նաև համագործակցությունը պետական, մասնավոր և հասարակական սեկտորների միջև: Արդյունավետ համագործակցություն ապահովելու համար անհրաժեշտ է ազգային գործուն մեխանիզմի վերահսկողությունը ռազմավարության իրականացման ընթացքում: Հավելյալ վերահսկողության հարթակ է հանդիսանալու գենդերային թեմատիկ խումբը:

45. Ռազմավարության իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի գործողությունների ժամկետների երկարաձգումներ` պայմանավորված լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու հանգամանքով: Ինչպես, օրինակ, գենդերային զգայուն բյուջետավորման գործընթացի ներդրումը կարող է պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում:

46. Ռազմավարության իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի խնդիրներ համակարգային նորամուծությունների հետ կապված: Նոր համակարգերի, մեխանիզմների ներդնումը հաճախ բախվում է որոշակի դիմադրության, թյուրընկալման, անբավարար կարողությունների: Կիրականացվեն իրազեկման և կարողության զորեղացման ծրագրեր` ռիսկը նվազագույնի հասցնելու միտումով:

 

IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

47. Ռազմավարությունը կիրականացվի 2019-2023 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշման N 2 հավելվածով ներկայացվող գործողությունների ծրագրի համաձայն:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1334-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Միջոցառումները Ակնկալվող արդյունքը Ժամկետը Արդյունքային ցուցանիշները Պատասխա-
նատու կատարողը
Համակատարողը Ֆինանսա-
վորման աղբյուրը
1 2 3 4 5 6 7 8
  Գերակայություն 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում
1) ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ շրջանակներում գենդերային հարցերի վերաբերյալ ընդունված փաստաթղթերի և ՀՀ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ պետական պաշտոնյաների իրազեկվածության բարձրացում գենդերային հարցերով ընդունված փաստաթղթերի, այդ թվում նաև` ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հանձնարարա-
կանների պետական պաշտոնյաների շրջանում իմացության ապահովում
2019-2023թթ. պարբե-
րաբար
շահագրգիռ նախարարություններում համապատասխան պետական պաշտոնյաների գիտելիքների ամրապնդում և իրազեկվածության բարելավում` գենդերային հարցերով միջազգային փաստաթղթերի իմացության առումով ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:
2) Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից որոշումների ընդունման մակարդակում կանանց թերի ներկայացվածության հաղթահարում, ներկայացուցչական մարմիններում /այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններում/ տղամարդկանց և կանանց համամասնորեն ներկայացվածություն` միջազգային չափորոշիչներին համապատասխանե-
ցում
1. պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովման համար քվոտաների ներդրում և օրենսդիր, գործադիր և այլ իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց ընդլայնված մասնակցություն
2. մարզպետա-
րաններին կից գենդերային հանձնաժողովների ակտիվացում և աշխատանքների որակի բարելավում
3. քաղաքացիական հասարակության կայացման և երկրի քաղաքական կյանքին կանանց լիարժեք մասնակցության ապահովում
2019-2023թթ. 1. ներկայացուցչական, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններում ամեն հաջորդող ընտրությունից հետո կանանց ներկայացվածության ավելի մեծ մակարդակ` նախորդող ընտրությունների համեմատ (%):
2. բարձրաստիճան պետական պաշտոններում կանանց տեսակարար կշռի ամեն տարի աճի գրանցում /%/:
3. պետական պատվիրա-
կություններում, էքսպերտային խմբերում, որոշում կայացնողների շրջանում, կառավարության, մարզպետարանների համայնքապետարան-
ների աշխատակազմի շրջանում միևնույն սեռի ոչ ավելի քան 70%ի ներկայացուցչության ապահովում
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ՀՀ ԱՍՀՆՀՀ արդարադա-
տության նախարարություն ՀՀ մարզպետարաններ հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:
3) «ՀՀ վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի ամրապնդում 2019թ. կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման խորհրդի և աշխատակարգի վերաբերյալ փոփոխված իրավական ակտի առկայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն   Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:
  Գերակայություն 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում
1) Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացում աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովում 2019-2023թթ. աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված անձանց թվի գերազանցում` ամեն հաջորդ տարվա համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զբաղվածության պետական գործակալություն   ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
2) Ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացում աշխատանքի շուկայում կանանց մրցունակության բարձրացում, ընտանիքի եկամտի ապահովման գործում կնոջ դերի բարձրացում, ընտանիքում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում, վերարտադրողական որոշումներում ընտրության հնարավորությունների ընդլայնում, աշխատանքային և ընտանեկան պարտականու-
թյունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ստեղծում
2019-2023թթ. 1. աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմանը, ընտանիքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, իրավական ակտերի առկայություն, օրենսդրական փոփոխությունների իրականացում
2. կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում և հանրապետության աղքատ բնակչության կազմում կանանց տեսակարար կշռի կրճատում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զբաղվածության պետական գործակալություն
Միավորված ազգերի բնակչության հիմնադրամ (համաձայնու-
թյամբ) հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ
3) Ընտանիքում մեկ հիմնական վաստակողի մոդելի փոխակերպմանն ուղղված քարոզարշավների իրականացում ընտանիքի բարեկեցության աստիճանական աճ, ընտանիքում և հասարակության մեջ կնոջ տնտեսական դերի արժևորում 2019-2023թթ. յուրաքանչյուր տարի իրականացված միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զբաղվածության պետական գործակալություն Միավորված ազգերի բնակչության հիմնադրամ (համաձայնու-
թյամբ) հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուր-
ներ
4) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքի` աշխատանքին զուգահեռ կազմակերպում 1. կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականու-
թյունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում
2. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատաշուկա վերադառնալու կամ առաջին անգամ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնում
2019-2023թթ. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց` խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զբաղվածության պետական գործակալություն   ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
5) Սոցիալական դեպքի վարման համակարգի շրջանակներում երեխա (այդ թվում` նախադպրոցական տարիքի) ունեցող ընտանիքների սոցիալ-
տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի մշակում և իրականացում` հիմնվելով իրականացված վերլուծությունների վրա
նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքների կենսապայմանների բարձրացմանը նպաստող պայմանների ձևավորում, երեխաների սոցիալականացման ապահովում 2019-2023թթ. պարբե-
րաբար
երեխա (այդ թվում` նախադպրոցական տարիքի) ունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական բացահայտված խնդիրներից յուրաքանչյուրի լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի առկայություն, որոնց մշակման ընթացքում հաշվի են առնված շահառու ընտանիքների կարիքները ՀՀ մարզպե-
տարաններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
6) Հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնու-
թյուններին պատկանող, տարեց կանանց լիարժեք սոցիալական ներառման ապահովում, կարիքների գնահատում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի մշակում և իրականացում
խոցելի խմբերին պատկանող կանանց իրավունքների պաշտպանություն, սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծառայությունների հասանելիության ապահովում 2020-2023թթ. հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնություններին պատկանող, տարեց, փախստական, աղետի և կոնֆլիկտի ազդեցությունը կրող շրջաններում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական բացահայտված խնդիրներից յուրաքանչյուրի լուծմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի առկայություն, որոնց մշակման ընթացքում հաշվի են առնվելու շահառուների գնահատված քարտեզագրված կարիքները` ըստ համայնքների ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջա-
պահության նախարարություն
ՀՀ մարզպե-
տարաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուր-
ներ
7) Գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում հաշմանդամություն ունեցող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն, գործատուների շրջանում նրանց նկատմամբ կարծրատիպերի վերացում 2020-2022թթ. գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված իրազեկման միջոցառումներին թիրախային գործատուների առնվազն 80 %-ի ներկայացուցիչների մասնակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնությամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնությամբ)
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուր-
ներ
8) ՓՄՁ աջակցության պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներ, այդ թվում`
ա. սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրերում կին գործարարների մասնակցություն 2019-2020թթ. ՓՄՁ աջակցության պետական ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած կին գործարարների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
  բ. ՓՄՁ սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում) կարողությունների զարգացմանն ուղղված գործարար-
ուսուցողական ծրագրերում կին գործարարների մասնակցություն
2019-2020թթ. Աջակցության տրամադրումն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
  գ. ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կին գործարարների տեղեկացվածության մակարդակի բարձրացում 2019-2020թթ. Աջակցության տրամադրումն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
9) Արդյունաբերական ոլորտներում կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում աշխատանքով ապահովված տղամարդկանց և կանանց հարաբերակցության կրճատում, կանանց կադրային ներուժի օգտագործում 2019-2023թթ. ընթացքում Արդյունաբերական ոլորտներում կանանց համար ստեղծված նոր աշխատատեղերի թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մասնավոր հատված (համաձայնությամբ) ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
10) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվողների կարողությունների ընդլայնման գործընթացին աջակցության (կոոպերատիվներում ընդգրկման, խորհրդատվության և այլն) միջոցառումների իրականացում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում ձևավորված կոոպերատիվների անդամ կանանց համամասնության ընդլայնում, աշխատանքի պայմանների բարելավում (ձեռքի աշխատանքի հնարավորինս մեքենայացում), անասնապահությամբ զբաղվող կին ֆերմերների գործունեության արդյունավետության բարձրացում, գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը և փորձի տարածում 2019-2020թթ. կանանց արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացում, կոոպերատիվներում ներգրաված կանանց թվի ավելացում, մասնագիտական դասընթացներում կանանց և տղամարդկանց ընդգրկվածության ապահովում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպե-
տարաններ (համաձայնությամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե, վարկեր, արտաքին ներդրում-
ներ, տնտես-
վարողների ներդրում-
ներ
11) Արժեշղթաների զարգացման ծրագրերում կանանց մասնակցության ապահովման միջոցով` կանանց և տղամարդկանց ձեռնարկատիրական գործունեության խթանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող արժեշղթաների զարգացման ծրագրերի միջոցով գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում և փորձի տարածում, արտադրության արդյունավետության բարձրացում 2019-2020թթ. նոր աշխատատեղերի ստեղծում, եկամուտների ավելացում, արժեշղթաների զարգացման ծրագրերում կանանց մասնակցության ապահովում 20-23%-ի սահմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն   ՀՀ պետա-
կան բյուջե, վարկեր, արտաքին ներդրում-
ներ, տնտես-
վարողների ներդրում-
ներ
12) «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում կանանց և տղամարդկանց տնտեսական նախաձեռնու-
թյուններին ուղղված միջոցառումների իրականացում
գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, կանանց հնարավորությունների նպատակային օգտագործում, արտադրական կարողությունների ընդլայնում, եկամուտների ավելացում 2019-2023թթ. գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրված վարկերի քանակը (կին-տղամարդ հարաբերակցություն), կանանց տրամադրվող վարկերի տեսակարար կշիռը տրամադրված վարկերի մեջ 18-20% ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ ՊՀ-ի «Գյուղական ֆինանսավորման կառույց»
ՀՀ ֆինանսական կառույցներ ՀՀ պետա-
կան բյուջե ֆինանսա-
կան կառույցնե-
րի միջոց-
ներ
13) Տնային տնտեսություններում իրականացվող աշխատուժի ընտրանքային հետազոտության իրականացում ըստ վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի ՀՀ աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց մասնակցության աստիճանի, բնույթի, խնդիրների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ապահովում և տվյալների տարածում 1. առանց-
քային ամփոփ ցուցանիշ-
ներ` եռամսյա-
կային (հետա-
զոտվող եռամսյակին հաջորդող 2.90-րդ օրը) մանրամաս-
նեցված և համա-
կողմանի տեղեկա-
տվություն` տարեկան (հետա-
զոտվող տարվան հաջորդող չորրորդ եռամսյակ)
1. տնտեսական ակտիվության մակարդակն ըստ սեռի
2. զբաղվածությունն ըստ սեռի (ըստ ոլորտների, զբաղմունքների, ֆորմալ-ոչ ֆորմալ, մշտական, ժամանակավոր և այլն)
3. գործազրկությունն ըստ սեռի (ըստ գործազրկության տևողության, պատճառների, աշխատանք փնտրելու եղանակների, աշխատանքը կորցնելու պատճառների և այլն)
4. աշխատանքային եկամուտներ (ըստ ոլորտների, զբաղմունքների, ֆորմալ-ոչ ֆորմալ զբաղվածության և այլն)
5. աշխատաժամերի տևողություն ըստ սեռի
6. այլք. արդյունքային բոլոր ցուցանիշները հասանելի կլինեն «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական ժողովածուներում
ՀՀ վիճակագրական կոմիտե   ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
  Գերակայություն 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցություն և հավասար հնարավորությունների ընդլայնում կրթության ու գիտության ոլորտում
1) Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման ընթացքում գենդերային բաղադրիչի ներառում, հրատարակվող դասագրքերում համապատասխան թեմաների և իլյուստրացիոն նյութերի ապահովում հանրակրթական դպրոցի սովորողների շրջանում գենդերային խտրական դրսևորումների ու կարծրատիպերի կանխարգելում 2020-2023թթ գենդերային զգայունության տեսանկյունից միասնական պահանջների համապատասխանող (կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածություն և հավասարակշռություն ապահովող) ուսումնամեթոդական նյութերի ներդրում ուսումնական գործընթացներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն   ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում),
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուր-
ներ
2) Սովորողների շրջանում քաղաքացիական կրթությանը և առողջ ապրելակերպին (այդ թվում` մարդու իրավունքների, ժողովրդավարության, գենդերային հավասարության) վերաբերող թեմաների ուսուցում 1. սովորողների շրջանում գենդերային խտրականության ձևավորման կանխարգելում
2. հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, գենդերային հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
2020-2023թթ սովորողների շրջանում գենդերային զգայուն սկզբունքով վերանայված քաղաքացիական կրթությանը վերաբերող թեմաներով ուսուցանվողների թվի` ամեն հաջորդ տարվա համար նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնությամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
3) ա) Համընդհանուր ներառականության գործընթացի շրջանակներում գենդերային զգայուն մոտեցումների ապահովում. պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող երեխաների, բացահայտման և ուղղորդման մեխանիզմների մշակում
բ) համընդհանուր ներառականության գործընթացի շրջանակներում գենդերային զգայուն մոտեցումների ապահովում. պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների, բացահայտման և ուղղորդման մեխանիզմների ներդնում
համընդհանուր ներառականության գործընթացի գենդերային զգայունության ապահովում տարբեր սոցիալական պատճառներով դպրոց չհաճախող երեխաների (այդ թվում` հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնու-
թյուններին պատկանող և գյուղական բնակավայրերում ապրող աղջիկների) բացահայտում և դպրոցներում նրանց ինտեգրման գործընթացի ապահովում
2020-2021թթ
2021-2023թթ.
պարտադիր ուսուցումից դուրս մնացած, հայտնաբերված և ուսուցման համակարգ վերադարձված երեխաների թվի` ամեն հաջորդ տարվա համար նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն

ՀՀ պետա-

կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում),
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ

4) Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատակազմի շրջանում գենդերային հավասարության թեմաներով դասընթացների, քննարկումների կազմակերպում ուսումնական հաստատությունների ղեկավար անձնակազմի ու մանկավարժների շրջանում գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և գենդերային զգայունության ձևավորում 2020-2023թթ դասընթացներից, քննարկումներից հետո բարելավված իրազեկվածության մակարդակի առկայություն գենդերային հավասարությանը վերաբերող թեմաներով դասընթացների ու քննարկումների մասնակցած հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնությամբ)

ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
ՀՀ օրենքով չարգել-

ված այլ աղբյուր-
ներ

5) Կրթության և գիտության ոլորտում գենդերային հավասարության խնդիրներին առնչվող հետազոտությունների անցկացում, գիտական հետազոտություններում ներգրավված կանանց վերաբերյալ շտեմարանի ստեղծում իրականացված հետազոտությունների առկայություն, այդ թվում` պետական աջակցությամբ, գիտական հետազոտու-
թյուններում կանանց ներգրավվածության աստիճան
2020-2023թթ իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծության հիման վրա մշակված առաջարկությունների փաթեթի առկայություն, գիտական հետազոտություններում կանանց ներգրավվածության թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րության գիտության կոմիտե
հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) բուհեր (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
6) Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների շրջանակում հմտությունների, մասնագիտությունների, զբաղմունքների և պաշտոնների վերաբերյալ ավանդական և կարծրատիպային մտածողության և դրանց արժեքային համակարգի ձևավորման խնդիրների բացահայտման հետազոտության իրականացում և դրա արդյունքների հիման վրա ուսումնամեթոդական ուղեցույցի մշակում մասնագիտությունների վերաբերյալ գենդերային կարծրատիպերի փոխակերպում 2020թ. առկա իրավիճակի մասին տեղեկատվության և ըստ այդմ` աշխատանքային առաջխաղացման խորհրդատվության մեթոդական ուղեցույցի առկայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) բուհեր
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
7) Ուսուցողական և ոչ ֆորմալ մոդուլների մշակում`
ա. հանրակրթական հաստատությունների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծրագրում մասնագիտական ինքնորոշման հարցում սեռով պայմանավորված մասնագիտությունների և զբաղմունքների ընտրության խտրականության բացառման թեմայով,
բ. մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների միջոցառումների պլանում և «Կարիերայի կառավարում» ուսումնական ծրագրում կանանց առաջնորդության և ձեռներեցության կարողությունների զարգացմանն ուղղված թեմայով
կանանց և տղամարդկանց կողմից մասնագիտության ընտրության հավասար հնարավորությունների խթանում մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների իրազեկվածության բարձրացում և առաջնորդության ու ձեռներեցության կարողությունների զարգացման հնարավորությունների ստեղծում 2020-2023թթ. թեմատիկ մոդուլի առկայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
8) ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների համար «Գենդերային հավասարություն» թեմայով դասընթացների կազմակերպում գենդերային քաղաքականության իմացության ապահովում և զարգացում 2019-2023թթ. «Գենդերային հավասարության» թեմայով դասընթացներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների թվի` ամեն հաջորդ տարվա համար նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում, դասընթացից հետո բարելավված իրազեկվածության մակարդակի առկայություն ՀՀ ոստիկանություն   ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
9) ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման` անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում` գենդերային հավասարության վերաբերյալ գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում 2019-2023թթ. ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողների համար իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակիցների թվի` ամեն հաջորդ տարվա համար նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում, դասընթացից հետո բարելավված իրազեկվածության մակարդակի առկայություն ՀՀ ոստիկանություն հասարակական կազմակերպու-
թյուններ
միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
10) ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողների կողմից անչափահասների համար «Գենդերային հավասարություն» թեմայով հանդիպում-
քննարկումների անցկացում
սովորողների շրջանում գենդերային հավասարության վերաբերյալ զրույցների անցկացում 2019-2023թթ ավագ դասարաններում «Գենդերային հավասարություն» թեմայով իրականացվող հանդիպումներին մասնակցող սովորողների թվի աճ ՀՀ ոստիկանություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:
  Գերակայություն 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում
1) Կանանց առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպու-
թյունների մասնագետների համար հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանն ուղղված վերապատրաստման ծրագրերի իրականացում
հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական իրավունքի պաշտպանություն 2019-2022թթ. կանանց առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների համար իրականացվում են կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների պաշտպանությանն ուղղված վերապատրաստման միջոցառումներ, այդ թվում` խոցելի խմբերի կանանց առնչվող, ինչպես հաշմանդամություն ունեցող կանայք, և դրանց մասնակիցների թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ՀՀ առողջա-
պահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
2) Համայնքներում (հատկապես այն համայնքներում, որտեղ առկա է միգրացիայի բարձր մակարդակ, ներառյալ սահմանամերձ շրջանները) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով իրազեկվածության բարձրացմանը, անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններին ուղղված ծրագրերի մշակում և իրագործում ՄԻԱՎ-ի նկատմամբ կանանց խոցելիության նվազում, իրազեկվածության բարձրացում, կանանց սեռական և վերարտադրողական իրավունքի պաշտպանություն, այդ թվում նաև` խոցելի խմբի կանանց: 2019-2023թթ. ծրագրերում ընդգրկված շուրջ 15 հազար շահառու ՀՀ առողջա-
պահության նախարա-
րություն
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ մարզպետա-
րաններ ՏԻՄ-եր (համաձայնու-
թյամբ)

ՀՀ օրենքով չարգել-

ված այլ աղբյուր-
ներ

3) Բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացում` ուղղված նրանց կարողությունների զարգացմանը, ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ հնարավոր խարանի և խտրականության նվազեցմանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում բուժաշխատողների կարողությունների զարգացում, ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ խարանի և խտրականության նվազում 2019-2023թթ. «ՄԻԱՎ վարակ» դասընթացն անցած շուրջ 1000 բուժաշխատող ՀՀ առողջա-
պահության նախարարություն, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջա-
պահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
 

ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-

ներ

4) Սոցիալապես անապահով կանանց իրազեկում` պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների տրամադրման մասին անվճար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների տրամադրման մասին բնակչության իրազեկվածության բարձրացում 2019-2023թթ հիվանդությունները կանխարգելող միջոցառումների անցկացում ՀՀ առողջա-
պահության նախարարություն
ՀՀ մարզպե-
տարաններ
ՏԻՄ-եր (համաձայնությամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
5) Բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում: կրծքով կերակրող մայրերի համար աշխատանքի և ուսման վայրերում կերակրասենյակների ստեղծում 2021-2023թթ. փորձնական ծրագրերի իրականացում Երևան քաղաքում ՀՀ առողջա-
պահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Երևանի քաղաքա-
պետարան (համաձայնու-
թյամբ) Միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) բուհեր
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
6) Առողջապահական ծառայությունների, այդ թվում` վերարտադրողական առողջության ոլորտում տրամադրվող բժշկական օգնության որակի, հասանելիության և մատչելիության ապահովում պետպատվերի շրջանակներում կանանց պարբերական կանխարգելիչ զննումների անցկացմանն ուղղված միջոցառումների ընդլայնում 2019-2023թթ 1. «Շրջիկ գինեկոլոգիական ծառայություն» ծրագրի ծավալների մեծացում, մասնավորապես, դժվար հասանելի և աղքատ շրջանների բնակչության համար բժշկական ծառայությունների մատչելիության ապահովում
2. սահմանամերձ տարածքներում բնակվող պետական պատվերով հետազոտված և բուժված անպտուղ կանանց թիվն ամեն հաջորդ տարվա համար գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
ՀՀ առողջա-
պահության նախարարություն
հասարակական կազմակերպու-
թյուններ, (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
7) Առողջապահական ծառայություններ մատուցողների գենդերային զգայունության բարձրացում` պարտադիր և պարբերաբար իրականացվող վերապատրաս-
տումների միջոցով
առողջապահական ծառայությունների մատուցման ընթացքում գենդերային զգայունության ապահովում 2019-2023թթ յուրաքանչյուր տարի իրականացված միջոցառումների թիվ, յուրաքանչյուր տարի արդյունքային ցուցանիշի բարելավում ՀՀ առողջա-
պահության նախարարություն
Հասարակական կազմակերպու-
թյուններ, (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
  Գերակայություն 5. Գենդերային խտրականության կանխարգելում
1) Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023թթ. ծրագրի իրականացում հանրապետությունում նորածինների սեռերի անհամամասնության կրճատում, պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների թվի իջեցումը և աղջիկ երեխաների արժևորումը 2020-2023թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով հաստատված ծրագրի առկայություն, ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ զեկույցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-
րություն
ՀՀ առողջա-
պահության նախարա-
րություն
Միավորված ազգերի բնակչության հիմնադրամ հասարակական կազմակերպութ-
յուններ (համաձայնությամբ միջազգային կազմակերպութ-
յուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
2) Աղետների ռիսկի կառավարման ոլորտում յուրաքանչյուր տարի կազմակերպվող միջոցառումներում գենդերային հավասարությանը վերաբերող խնդիրների ներառում, դրանց վերաբերյալ նյութերի պատրաստում և տարածում ԶԼՄ-ներով արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում գենդերային հավասարության վերաբերյալ խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում 2019-2023թթ. արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում գենդերային հավասարության վերաբերյալ խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների թիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա-
րություն
 

Ֆինանսա-
վորում չի պահանջ-

վում:

3) աղետների ռիսկի կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման խմբերում գենդերային խնդիրների և դրանց լուծման առանձնահատ-
կությունների վերաբերյալ դասախոսությունների կազմակերպում
գենդերային հավասարության վերաբերյալ իրազեկում 2019-2023թթ. արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման խմբերում գենդերային հավասարության խնդիրների և դրանց լուծման առանձնահատ-
կությունների վերաբերյալ պարբերաբար իրականացվող դասախոսություններ և դրանց մասնակիցների թվի ամեն տարվա աճ, արդյունքում բարելավված իրազեկվածության մակարդակի առկայություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա-
րություն
  Ֆինանսա-
վորում չի պահան-
ջվում:
4) ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար գենդերային հավասարության վերաբերյալ հատուկ դասընթացների կազմակերպում զանգվածային լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացում, այդ թվում` ներառելով գենդերային բաղադրիչը լրագրողների մասնագիտական ուսուցման գործընթացում և վերապատրաս-
տումներում
2020-2023թթ. յուրաքանչյուր տարի իրականացված դասընթացների թիվ տարեկան մասնակիցների թվի աճ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
5) Զանգվածային լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացում զանգվածային լրատվամիջոցների միջոցով գենդերային զգայունության բարձրացում և սեռերի իրավահավասա-
րությանն ուղղված պատկերացումների ներկայացում
2020-2023թթ յուրաքանչյուր տարի գենդերային զգայուն բովանդակությամբ պատրաստված և հեռարձակված հեռուստահաղորդում-
ների և ֆիլմաշարերի թվի ավելացում` նախորդ տարվա համեմատ
Հանրային հեռուստա-
ընկերության խորհուրդ
  ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
6) Մշակույթի տարբեր ոլորտներում / ներկայացում, ցուցահանդես, համերգ/ անհատ ստեղծագործող արվեստագետ կանանց մասնակցությամբ նախագծերի աջակցություն ազգային սովորույթների, մշակույթի պահպանման ու փոխանցման նպատակով, հնարավորության ստեղծում ստեղծագործող կանանց համար` իրենց արվեստը ներկայացնելու համար 2019-2022թթ. թատերական ներկայացումներում, ցուցահանդեսներում գենդերային բաղադրիչի ներդրմանն ուղղված միջոցառումներ իրականացում, որոնց թիվն ամեն տարի աճում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահան-
ջում)
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ
7) Թանգարաններում, գրադարաններում կին արվեստագետների ստեղծագործու-
թյունների (գոբելեն, ասեղնագոր-
ծություն, գորգագործություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, նկարչություն) ցուցադրությունների, վարպետաց դասերի, հանդիպումների կազմակերպում
կին արվեստագետների ստեղծագործու-
թյունների հանրահռչակում և հայկական մշակույթում ունեցած դերի վերարժևորում ստեղծագործական և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծում
2019-2022թթ. թանգարաններում, գրադարաններում ստեղծագործող կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքի իրականացում, որոնց թիվն ամեն տարի աճում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) անհատ ստեղծագործողներ (համաձայնու-
թյամբ)

ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահան-

ջում)
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

8) Սպորտում կանանց ներգրավվածության խթանում:

ընդլայնված հնարավորություններ կանանց և աղջիկների համար` սպորտով զբաղվելու և արդյունքներ գրանցելու ուղղությամբ, այդ թվում` հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնություն-

ներին պատկանողների և գյուղական բնակավայրերում ապրողների համար

2020-2023թթ սպորտային միջոցառումների և մրցաշարերի իրականացում, որոնցում ամեն տարի աճում է կանանց և աղջիկների համամասնությունը, այդ թվում` խոցելի խմբերի կանանց և աղջիկների ներգրավվածությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
ում)
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ աղբյուրներ
9) Պետական բյուջեում ներառված ծրագրերի գենդերային զգայունության ապահովում Գենդերային զգայուն բյուջեի գործիքակազմի մշակում և ներդնում 2019-2020թթ գենդերային զգայուն բյուջետավորման չափորոշիչների ներդրում պետական կառավարման բոլոր մակարդակներում, ծրագրերի մոնիթորինգի իրականացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-
րություն
ՀՀ ֆինանսների նախարարություն հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
10) ՀՀ-ի սոցիալական, տնտեսական, պետական, քաղաքական գենդերային իրավիճակի /ինչպես նաև ընտրություններին մասնակցած անձանց` տղամարդկանց և կանանց հարաբերակցության/ վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում` ըստ վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի 1. ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններում կանանց և տղամարդկանց համամասնություն.
2. մարզպետա-
րանների, համայնքա-
պետարանների աշխատակազմերում կանանց և տղամարդկանց համամասնություն
3. ղեկավար պաշտոններում կանանց և տղամարդկանց համամասնություն
4. այլք. արդյունքային բոլոր ցուցանիշները հասանելի կլինեն «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական գրքույկներում
դիտարկվող/ հաշվետու տարվան հաջորդող տարվա հոկտեմբերի 31 գենդերային տարբերակված, համակարգված և միասնական վիճակագրության առկայություն, այդ թվում` «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական գրքույկի բովանդակության ընդլայնում ՀՀ վիճակա-
գրական կոմիտե (համաձայ-
նությամբ)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնու-
թյամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում)
11) Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պետական աջակցության մեխանիզմների ստեղծում: կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանությանը մեխանիզմների առկայություն 2020-2023թթ. ՀՀ մարզերում ընտանիքում բռնության ենթարկված անձանց օրենքով սահմանված նոր աջակցության կենտրոնների և պետական ապաստարանների ստեղծում, ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման մեխանիզմների ներդրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
ՀՀ պետա-
կան բյուջե (լրացուցիչ ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում) ՀՀ օրենքով չարգել-
ված այլ աղբյուր-
ներ
12) ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորություն-
ներին համապատասխա-
նեցված ոլորտի քաղաքականության առկայություն
2020թթ. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) վավերացված է Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարա-
դատության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այլ շահագրգիռ գերատեսչու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:
13) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակում և դրա հիման վրա կիրարկման մեխանիզմների լրամշակում բարելավված օրենսդրական դաշտի առկայություն 2019-2020թթ. Հստակեցված են և գործում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկման մեխանիզմները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա-
րություն

ՀՀ ոստիկանություն

հասարակական կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ) միջազգային կազմակերպու-
թյուններ (համաձայնու-
թյամբ)
Ֆինանսա-
վորում չի պահանջ-
վում:

 

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1334-Լ
Որոշում