Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2019 թվականի N 04-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

    Նախարար                     Ա. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի

18 սեպտեմբերի 2019 թ.
N 04-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա

2) դրսեկության (էքստեռնատ),

3) հեռավար (դիստանցիոն):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ: Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) տրակտորիստ-մեքենավար` մեքենատրակտորային և տրանսպորտային ագրեգատների շահագործող,

2) տրակտորիստ-մեքենավար` մեքենատրակտորային և տրանսպորտային ագրեգատների տեխնիկական սպասարկող;

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) ձևավորել, պահպանել ու զարգացնել միջանձնային հարաբերություններ աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում,

2) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաների ու այդօրինակ սարքավորումների անվտանգ շահագործելը,

3) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաներ ու այդօրինակ սարքավորումների սպասարկման աշխատանքներ կատարելը,

4) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաներ ու այդօրինակ սարքավորումների վերանորոգման ոչ բարդ աշխատանքներ կատարելը,

5) մեքենատրակտորային և տրանսպորտային ագրեգատների շահագործման ժամանակ պարզագույն հաշվարկներ կատարելը և գծագրեր ընթերցելը,

6) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաների ու այդօրինակ սարքավորումների սահմանված կարգով պահպանելը,

7) վառելիքով, քսանյութերով և հովացնող հեղուկներով շարժական մեքենաներ և սարքավորումներ լիցքավորելը,

8) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաների ու այդօրինակ սարքավորումների վերանորոգված ագրեգատների փորձարկման և գործարկման աշխատանքներ կատարելը,

9) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը,

10) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաների ու այդօրինակ սարքավորումների շահագործման ժամանակ առաջացած փոքր անսարքությունների վերացնելը;

11) տրակտորներ, վարի սարքեր, սերմնացան մեքենաներ, հնձիչներ, տրակտորային քարշակների թափքի վրա հավաքված գյուղատնտեսական այլ հատուկ մեքենաների ու այդօրինակ սարքավորումների շահագործական նյութերի խնայողաբար օգտագործելը,

12) ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը և դրանց պարտադիր պահպանումը երթևեկության ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն:

 

ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

2) Ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. մասնագիտական

բ. գծագրության և չափագիտության

գ. երթևեկության անվտանգության

դ համակարգչային տեխնիկայի,

ե. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

զ. օտար լեզվի,

է. աշխատանքի անվտանգության,

ը. գյուղատնտեսական մեքենաների և մեքենատրակտորային ագրեգատների ընդհանուր կառուցվածքի և տեխնիկական սպասարկման:

2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների,

բ. շարժիչների,

գ. էլեկտրական սարքավորումների:

3) Ուսումնական արհեստանոցներ`

ա. փականագործական աշխատանքների:

4) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.03.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.03.02.4 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1
Նախնական մասնագիտական (արհեստագործական)
կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական
աշխատանքների տեխնիկական ապահովում»
մասնագիտության 1041.03.02.4
«Գյուղատնտեսական արտադրության
տրակտորիստ-մեքենավար» որակավորման պետական
կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. Մոդուլի դասիչը ԱՀ-Հ-4-19-001
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:
3. Մոդուլի տևողությունը  36 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:
8. Ուսումնառության արդյունք 2 Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:
10. Ուսումնառության արդյունք 3 Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը
11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները` նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:
12. Ուսումնառության արդյունք 4 Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում
13. Կատարման չափանիշներ 1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:
14. Ուսումնառության արդյունք 5 Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար
15. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),
2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,
3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,
6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
16. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԱՕ-4-19-001
17. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում` անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:
18. Մոդուլի տևողությունը 36 ժամ
19. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
20. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
21. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները
22. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:
23. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան
24. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)
3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները:
25. Ուսումնառության արդյունք 3 Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ
26. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:
27. Ուսումնառության արդյունք 4 Ցուցաբերել առաջին օգնություն
28. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,
3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,
6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,
7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»
29. Մոդուլի դասիչը ԱՀ-ՀՕ-4-19-001
30. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:
31. Մոդուլի տևողությունը 36 ժամ
32. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
33. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
34. Ուսումնառության արդյունք 1 Համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում
35. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է համակարգչի հիմնական և լրացուցիչ բաղադրիչներին,
2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմաններին,
3) տիրապետում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից (printer, scaner, projector, fax, պատճենման սարք և այլն),
4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,
5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը (microsoft office),
6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը և ֆայլը,
7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,
8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,
9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում (Print):
36. Ուսումնառության արդյունք 2 Տեքստերի խմբագրում և ֆորմատավորում
37. Կատարման չափանիշներ 1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,
4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում` փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից,
5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ և այլն:
38. Ուսումնառության արդյունք 3 Աղյուսակների պատրաստում և խմբագրում
39. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք,
2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,
3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն),
4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,
5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:
40. Ուսումնառության արդյունք 4 Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում
41. Կատարման չափանիշներ 1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,
2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,
3) գծագրում է կանոնավոր պատկերներ,
4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,
5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,
6) գծագրում է տեքստային բլոկներ,
7) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:
42. Ուսումնառության արդյունք 5 Ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով
43. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը,
2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,
3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,
4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,
5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:
44. Ուսումնառության արդյունք 6 Աշխատել համացանցում
45. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամանների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսության արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
1. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-001
2. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական աշխատանքային գծագրեր ու էսքիզներ կարդալու և հասկանալու, ինչպես նաև տիպային մեքենամասերի էսքիզներ ու աշխատանքային գծագրեր կատարելու, չափիչ գործիքներով աշխատելու, չափումների տեխնիկային տիրապետելու անհրաժեշտ կարողություններ և հմտություններ:
3. Մոդուլի տևողությունը 36 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Կատարել պարզագույն մեքենամասերի էսքիզներ և աշխատանքային գծագրեր
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում երկրաչափական կառուցումները հարթության վրա` կորերի լծորդում, փոխուղղահայաց ուղիղների կառուցում, եռանկյունների կառուցում կոորդինատներով և այլն,
2) ճիշտ է կատարում պարզագույն մեքենամասերի պրոյեկտումը հարթությունների վրա և պատկերում դրանց երեք պրոյեկցիաները,
3) ճիշտ է տալիս կտրվածքներ և պատկերում է առաջադրված պարզագույն մեքենամասերի աշխատանքային գծագրերն ու էսքիզները,
4) ճիշտ է պատկերում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պարզագույն մեքենամասերի չափերը,
5) ճիշտ է կատարում պարզագույն մեքենամասի բնօրինակից համապատասխան էսքիզը և աշխատանքային գծագիրը:
8. Ուսումնառության արդյունք 2 Կարդալ աշխատանքային գծագրերը և էսքիզները
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված չափերի թույլտվածքները և մաքրության դասերի նշանակումները,
2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված մակերևույթների ձևի թույլատրելի շեղումները,
3) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և էսքիզի տեխնիկական պայմանները,
4) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի կամ էսքիզի վրա պատկերված երիթի, բազմաերիթի, ատամնանիվի, տարբեր նշանակության առվակների, երեսակների և նմանատիպ այլ տարրերի նշանակումները:
 10. Ուսումնառության արդյունք 3 Կարդալ հանգույցների ու մեքենամասերի աշխատանքային գծագրերը, դրանց պայմանական նշանակումները և մասնագրերը
 11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հանգույցների և մեքենամասերի հավաքական գծագրերում առանձին մեքենամասերի դիրքավորման նշանակումները,
2) ճիշտ է կարդում հավաքական գծագրում պայմանական նշանակումները` երիթային, բազմաերիթային միացություններ, ատամնաանվային կառչում, առանցքակալային նստեցվածք, եռակցման միացություն և նմանատիպ այլ նշանակումներ,
3) ճիշտ է ներկայացնում հավաքական գծագրերում պատկերված նստեցվածքների պայմանական նշանները,
4) ճիշտ է ներկայացնում հավաքական գծագրի և մասնագրի փոխադարձ կապը և կարողանում գծագրերի փաթեթից օգտվելով` հավաքական գծագրից ընտրել համապատասխան մեքենամասի աշխատանքային գծագիրը,
5) ճիշտ է ներկայացնում հավաքական գծագրի տեխնիկական պահանջները:
 12. Ուսումնառության արդյունք 4  Ներկայացնել մեքենամասերի չափերի թույլտվածքների համակարգը, նստեցվածքները
 13. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի մշակման ճշտությունը կանխորոշող պայմանները,
2) ճիշտ է ներկայացնում մշակվող մեքենամասերի մաքրությանը և որակին ներկայացվող հիմնական պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի համափոխարինելիության սկզբունքը,
4) ճիշտ է ներկայացնում մեքենամասի նոմինալ, սահմանային և իրական չափերը:
 14. Ուսումնառության արդյունք 5  Օգտվել թույլտվածքների աղյուսակներից
 15. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է սահմանում թույլտվածք և նստեցվածք հասկացությունները, չափերի շեղումները (վերին, ներքին և իրական),
2) ճիշտ է որոշում բացակի ու ձգվածքի մեծությունը,
2) ճիշտ է ներկայացնում թույլտվածքների համակարգը և սահմանում վերջինս լիսեռի ու անցքի համակարգերի բաժանման հատկանիշները,
3) ճիշտ է թվարկում թույլտվածքների համակարգի ճշտության աստիճանները (կվալիտետները),
4) ճիշտ է օգտվում թույլտվածքների աղյուսակներից,
5) ճիշտ է հաշվարկում լիսեռի թույլտվածքը, անցքի թույլտվածքը և հնարավոր նվազագույն բացակը` ըստ տրված գծագրի կամ խնդրի պայմանի:
 16. Ուսումնառության արդյունք 6 Տիրապետել չափումների տեխնիկային` արդյունավետ աշխատելով հիմնական չափիչ գործիքներով
 17. Կատարման չափանիշներ  1) ճիշտ է ներկայացնում օգտագործվող ժամանակակից չափման միավորները,
2) ճիշտ է ներկայացնում չափման մեթոդները և դրանց իրականացման եղանակները,
3) ճիշտ է ներկայացնում ձողակարկինի կառուցվածքը և դրանով իրականացնում է հանձնարարված չափումները,
4) ճիշտ է կիրառում միկրոմետրը և չափաձողը ու ներկայացնում վերջիններիս չափելու ճշտությունը,
5) ճիշտ է օգտվում ունիվերսալ անկյունաչափից, կալիբրներից, բացակաչափից, շաբլոններից և պարուրակաչափերից:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
18. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-002
 19. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ անհրաժեշտ գիտելիքներ սև և գունավոր մետաղների, դրանց համաձուլվածքների, պոլիմերային և կերամիկական նյութերի տեսակների, հատկությունների, կիրառության բնագավառների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել դրանց մակնշավորման և մետաղների մշակման գործնական կարողություններ:
20. Մոդուլի տևողությունը 24 ժամ
 21. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
 22. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
23. Ուսումնառության արդյունք 1 Բացատրել թուջերի և պողպատների դասակարգումը, դրանց կիրառման բնագավառը և հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները
24. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պողպատների և թուջերի, որպես երկաթ ածխածնային միացության, կառուցվածքային էությունը և բացատրում դրանց դասակարգումը,
2) ճիշտ է ներկայացնում պողպատների և թուջերի հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները` ամրություն, կարծրություն, կռելիություն, պլաստիկություն,
3) ճիշտ է ներկայացնում պողպատների և թուջերի կիրառման բնագավառը` ելնելով նրանց հիմնական ֆիզիկամեխանիկական հատկություններից,
4) ճիշտ է ճանաչում և տարբերում թուջերն ու պողպատները` մետաղների նմուշների կոտրվածքներով,
5) ճիշտ է ներկայացնում պողպատի և թուջի բացարձակ և համեմատական ամրությունները և կարծրությունները` ձեռքի փականագործական գործիքներով` խարտոց, սրոցաքար, հղկաքար:
25. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել թուջերի և պողպատների մակնշավորումը
26. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պողպատների մակնշավորումը,
2) ճիշտ է ներկայացնում թուջերի մակնշավորումը,
3) ճիշտ է վերծանում պողպատների և թուջերի մակնիշները:
 27. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների դասակարգումը, ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունները, մակնշավորումը
28. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորների արտադրության և նորոգման ժամանակ առավել հաճախ օգտագործվող գունավոր մետաղների` ալյումինի և պղնձի համաձուլվածքները,
2) ճիշտ է ներկայացնում ալյումինի և պղնձի համաձուլվածքների դասակարգումը, դրանց մակնշավորումը,
3) ճիշտ է ներկայացնում ալյումինի և պղնձի համաձուլվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները,
4) ճիշտ է ներկայացնում տրակտորների արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող պոլիմերային նյութերի դասակարգումը, մակնշավորումը, ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունները,
5) ճիշտ է ներկայացնում տրակտորների արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող կերամիկական նյութերի դասակարգումը, մակնշավորումը, ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունները:
29. Ուսումնառության արդյունք 4 Կատարել մետաղի հատում, հարթում, ծռում, կտրում, խարտոցում
30. Կատարման չափանիշներ  1) ճիշտ է կատարում մետաղի հատում,
2) ճիշտ է կատարում մետաղի հարթում,
3) ճիշտ է կատարում մետաղի ծռում,
4) ճիշտ է կատարում մետաղի կտրում,
5) ճիշտ է կատարում մետաղի խարտոցում:
 31. Ուսումնառության արդյունք 5 Կատարել գայլիկոնում, եզրալայնում, անցքակոկում, պարուրակում, գամում
32. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում գայլիկոնում` ըստ գծանշման, կոնդուկտորի և հենակի,
2) ճիշտ է կատարում ձեռքով գայլիկոնում,
3) ճիշտ է կատարում եզրալայնում, անցքալայնում և անցքակոկում,
4) ճիշտ է կատարում ներքին և արտաքին պարուրակների մշակում,
5) ճիշտ է կատարում գամում:
33. Ուսումնառության արդյունք 6 Կատարել ներխարտոցում և հարմարակցում, քերանում, կիպահղկում
34. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում անցքերի ներխարտոցում,
2) ճիշտ է կատարում մեքենամասերի հարմարադրում և հարմարակցում,
3) ճիշտ է կատարում շինվածքի մակերևույթների քերանում,
4) ճիշտ է կատարում կիպահղկման աշխատանքներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
35. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-003
36. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ Էլեկտրատեխնիկայի հիմնական հասկացությունների, հաստատուն և փոփոխական հոսանքների էլեկտրական շղթաների, դրանցում ընթացող էլեկտրամագնիսական երևույթների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել էլեկտրական և մագնիսական շղթաներ հաշվարկելու և հավաքելու կարողություններ:
37. Մոդուլի տևողությունը 36 ժամ
38. Մուտքային պահանջները  Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
39. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
40. Ուսումնառության արդյունք 1 Բացատրել էլեկտրական և մագնիսական դաշտերի առաջացումը և բնութագրերը
 41. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում էլեկտրական դաշտի առաջացումը,
2) ճիշտ է բացատրում մագնիսական դաշտի առաջացումը,
3) ճիշտ է ներկայացնում էլեկտրական և մագնիսական դաշտերի բնութագրերը:
42. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել հաստատուն հոսանքի էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները և հաշվարկել շղթայի պարամետրերը, հավաքել շղթա
43. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հաստատուն հոսանքի գծային էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում հաստատուն հոսանքի գծային էլեկտրական շղթայի աշխատանքային ռեժիմները,
3) ճիշտ է հաշվում հաստատուն հոսանքի առաջադրված գծային էլեկտրական շղթայի պարամետրերը,
4) ճիշտ է ներկայացնում հաստատուն հոսանքի ոչ գծային էլեկտրական շղթայի առանձնահատկությունները,
5) ճիշտ է հաշվում հաստատուն հոսանքի առաջադրված ոչ գծային էլեկտրական շղթայի պարամետրերը,
6) ճիշտ է հավաքում հաստատուն հոսանքի շղթան:
44. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել փոփոխական հոսանքի էլեկտրական շղթայի հիմնական հասկացությունները, հաշվարկել շղթայի պարամետրերը, հավաքել շղթա
45. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքի շղթայի տարրերն ու պարամետրերը,
2) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքի միաֆազ և եռաֆազ շղթաների հիմնական հասկացությունները,
3) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքի միաֆազ և եռաֆազ շղթաների աշխատանքային ռեժիմները,
4) ճիշտ է հաշվում փոփոխական հոսանքի առաջադրված միաֆազ և եռաֆազ շղթաների պարամետրերը,
5) ճիշտ է ներկայացնում ռեզոնանսային երևույթները փոփոխական հոսանքի շղթայում,
6) ճիշտ է հավաքում փոփոխական հոսանքի շղթան:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»
46. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-004
47. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել, համաձայն երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, ՀՀ-ում գործող ճանապարհային երթևեկության կանոնները գործնականում կիրառելու կարողություններ:
48. Մոդուլի տևողությունը 18 ժամ
49. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
50. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 51. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
52. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում գործող օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները,
3) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ, վարորդի, հետիոտնի և ուղևորների հիմնական պարտականություններն ու իրավունքները,
4) ճիշտ է ներկայացնում տարբեր տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը:
53. Ուսումնառության արդյունք 2 Բացատրել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները
54. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր դրույթները,
2) ճիշտ է ներկայացնում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
3) ճիշտ է ներկայացնում վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումը,
4) ճիշտ է ներկայացնում հատուկ ազդանշանների կիրառումը,
5) ճիշտ է ներկայացնում երթևեկության սկիզբը և մանևրումը, տրանսպորտային միջոցների դասավորումը երթևեկելի մասում, վազանցը, երթևեկության արագությունը, կանգառը և կայանումը, հետիոտնային անցումների հատումը, երթևեկությունը երկաթուղային գծանցներով, երթևեկությունը ավտոմայրուղիներով, երթևեկությունը բնակելի գոտիներում,
6) ճիշտ է ներկայացնում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելությունը և դրանց կանգառ կետերի անցումը, արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառումը, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը, մարդկանց և բեռների փոխադրումները:
55. Ուսումնառության արդյունք 3 Բացատրել ճանապարհային նշանները
56. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային նախազգուշացնող նշանները,
2) ճիշտ է ներկայացնում առավելության նշանները,
3) ճիշտ է ներկայացնում արգելող նշանները,
4) ճիշտ է ներկայացնում թելադրող և հատուկ թելադրանքի նշանները,
5) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության սպասարկման և լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ) նշանները:
57. Ուսումնառության արդյունք 4 Բացատրել ճանապարհային գծանշանները
58. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային հորիզոնական գծանշումները և բացատրում դրանց կիրառումը,
2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային ուղղաձիգ գծանշումները և բացատրում դրանց կիրառումը:
59. Ուսումնառության արդյունք 5 Բացատրել տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները
60. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում Ավտոգնացք, Երկարաչափ, Տրանսպորտային միջոց, ճանաչման նշանները և նրանց ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում Արագության սահմանափակում, Դանդաղընթաց տրանսպորտային միջոց, Մեծ եզրաչափերով բեռ, Վտանգավոր բեռ, նշանները և դրանց ներկայացվող պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում երեխաների փոխադրում, Խուլ վարորդ, Ուսումնական տրանսպորտային միջոց, բժիշկ, հաշմանդամ նշանները և դրանց ներկայացվող պահանջները:
 61. Ուսումնառության արդյունք 6 Բացատրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիմնական հոդվածները
62. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիմնական հոդվածները,
2) ճիշտ է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տուգանքաչափերը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՇԱՐԺԻՉՆԵՐ»
63. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-005
64. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տրակտորները, ինքնագնաց շասսիները և կցանքները` ըստ դրանց դասակարգման տարբերակելու, տրակտորի, ինքնագնաց շասսիի և կցանքի հիմնական կառուցվածքային մասերի, ինչպես նաև շարժիչի հիմնական մասերի, մեխանիզմների և համակարգերի կառուցվածքների և աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը կատարելու ու շարժիչի հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով որոշելու հմտություններ:
65. Մոդուլի տևողությունը 72 ժամ
66. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-002 «Նյութագիտության հիմունքներ, փականագործական աշխատանքներ» և ԳԱՏՄ-4-19-003 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլները:
67. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
68. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրակտորների և ինքնագնաց շասսիների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը
69. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորների, ինքնագնաց շասսիների և կցանքների դասակարգման սկզբունքները,
2) ճիշտ է տարբերակում տարբեր մակնիշների տրակտորները, ինքնագնաց շասսիները և կցանքները,
3) ճիշտ է ներկայացնում տրակտորների, ինքնագնաց շասսիների և կցանքների ընդհանուր կառուցվածքը, հիմնական կառուցվածքային մասերի նշանակությունը,
4) ճիշտ է ներկայացնում տրակտորի դիզելային շարժիչների ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները:
70. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել դիզելային շարժիչների մեխանիզմների կառուցվածքը, առանձին մասերի նշանակությունը, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները, կարգավորել ջերմային բացակը
 71. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում շուռտվիկ շարժաթևային մեխանիզմի կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում գլանամխոցային խմբի առանձին մասերը (գլան, մխոց, մխոցաօղեր, մխոցամատ),
3) ճիշտ է ներկայացնում շուռտվիկաշարժաթևային խմբի առանձին մասերը (շարժաթև, ծնկաձև լիսեռ, թափանիվ),
4) ճիշտ է որոշում հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով և ներկայացնում վերացման եղանակները,
5) ճիշտ է ներկայացնում գազաբաշխման մեխանիզմի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
6) ճիշտ է ներկայացնում գազաբաշխման մեխանիզմի առանձին մասերը,
7) ճիշտ է որոշում հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով և ներկայացնում վերացման եղանակները,
8) ճիշտ է կարգավորում ջերմային բացակը:
 72. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել դիզելային շարժիչների հովացման համակարգի ընդհանուր կառուցվածքը, հնարավոր անսարքությունները, կատարել համակարգի տեխնիկական սպասարկում
73. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դիզելային շարժիչի հովացման համակարգի նշանակությունը և տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում հեղուկային հովացման համակարգի կառուցվածքը, աշխատանքը, առանձին մասերի նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում օդային հովացման համակարգի կառուցվածքը, աշխատանքը, առանձին մասերի նշանակությունը,
4) ճիշտ է ներկայացնում համակարգի հնարավոր անսարքությունները և դրանց վերացման ուղիները
5) ճիշտ է ստուգում և կարգավորում օդամղիչ շարժաբերի փոկի ձգվածքը,
6) ճիշտ է փոխարինում յուղը օդամաքրիչի տակնոցում,
7) ճիշտ է ստուգում պարզ եղանակով թերմոստատի աշխատանքը:
74. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել դիզելային շարժիչի յուղման համակարգի ընդհանուր կառուցվածքը, հնարավոր անսարքությունները և կատարել համակարգի տեխնիկական սպասարկում
75. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դիզելային շարժիչի համակարգի նշանակությունը և յուղման եղանակները,
2) ճիշտ է ներկայացնում օգտագործվող յուղերի խմբերը,
3) ճիշտ է ներկայացնում յուղերի մակնշումը,
4) ճիշտ է ներկայացնում դիզելային շարժիչի յուղման համակարգի կառուցվածքը, աշխատանքը, առանձին մասերի նշանակությունը,
5) ճիշտ է ներկայացնում համակարգի հնարավոր անսարքությունները և դրանց վերացման ուղիները,
6) ճիշտ է կատարում համակարգի հերթափոխային տեխնիկական սպասարկումը, պահպանելով անվտանգության կանոնները,
7) ճիշտ է մաքրում և լվանում կենտրոնախույս յուղամաքրիչի ռոտորը,
8) ճիշտ է փոխարինում յուղը շարժիչում` պահպանելով հակահրդեհային անվտանգության կանոնները:
76. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել դիզելային շարժիչի սնման համակարգի ընդհանուր կառուցվածքը, հնարավոր անսարքությունները և կատարել համակարգի տեխնիկական սպասարկում
 77. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դիզելային վառելիքի մակնիշները և կիրառման առանձնահատկությունները,
2) ճիշտ է բացատրում «խառնուրդագոյացում» հասկացությունը,
3) ճիշտ է ներկայացնում դիզելի սնման համակարգի կառուցվածքը, աշխատանքը, առանձին մասերի (օդի զտիչներ, վառելիքի բաք, զտիչներ, ներմղող պոմպ, բոցամուղ, բարձր ճնշման վառելիքի պոմպ, համառեժիմ կարգավորիչ) նշանակությունը,
4) ճիշտ է ներկայացնում համակարգի հնարավոր անսարքությունները և դրանց վերացման եղանակները,
5) ճիշտ է կատարում համակարգի հերթափոխային տեխնիկական սպասարկումը, պահպանելով անվտանգության կանոնները,
6) ճիշտ է կարգավորում բոցամուղը դաշտային պայմաններում,
7) ճիշտ է փոխարինում վառելիքի վերջնամաքրման զտիչի զտիչ տարրերը,
8) ճիշտ է հանում և տեղակայում վառելիքի բարձր ճնշման պոմպը,
9) ճիշտ է լցավորում տրակտորը վառելիքով` պահպանելով անվտանգության և հակահրդեհային կանոնները:
78. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել դիզելային շարժիչի գործարկման համակարգի ընդհանուր կառուցվածքը, հնարավոր անսարքությունները և կատարել համակարգի տեխնիկական սպասարկում, գործարկել շարժիչը
79. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բենզինի մակնիշները և օգտագործման առանձնահատկությունները,
2) ճիշտ է ներկայացնում միագլան երկտակտ կարբյուրատորային շարժիչի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
3) ճիշտ է ներկայացնում շարժիչի ռեդուկտորի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
4) ճիշտ է ներկայացնում համակարգի հնարավոր անսարքությունները և դրանց վերացման ուղիները,
5) ճիշտ է կատարում համակարգի հերթափոխային տեխնիկական սպասարկումը, պահպանելով անվտանգության կանոնները,
6) ճիշտ է գործարկում շարժիչը` պահպանելով անվտանգության կանոնները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐԻ ՇԱՍՍԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»
80. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-006
81. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տրակտորների տրանսմիսիայի, ընթացքային մասի և կառավարման մեխանիզմի հիմնական կառուցվածքային մասերի, մեխանիզմների կառուցվածքների և աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը կատարելու և հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով որոշելու հմտություններ:
82. Մոդուլի տևողությունը 54 ժամ
83. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-005 «Տրակտորներ և շարժիչներ» մոդուլը:
84. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
85. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել կցորդիչի աշխատանքը, կառուցվածքը, անջատման մեխանիզմը, կատարել տեխնիկական սպասարկում, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները
86. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կցորդիչի աշխատանքը,
2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի հիմնական կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում կցորդիչի անջատման մեխանիզմի կառուցվածքը և աշխատանքը,
4) ճիշտ է որոշում արտաքին արտահայտումներով հնարավոր անսարքությունները,
5) ճիշտ է կարգավորում կցորդիչը,
6) ճիշտ է կատարում տանող կամրջակի տեխնիկական սպասարկումը:
87. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել փոխանցումների տուփի և բաշխիչ-բաժանիչ տուփի նշանակությունը, աշխատանքը, կառուցվածքը, կատարել տեխնիկական սպասարկում, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները
88. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում փոխանցումների տուփի նշանակությունը և աշխատանքը,
2) ճիշտ է ներկայացնում բաշխիչ-բաժանիչ տուփի նշանակությունը և աշխատանքը,
3) ճիշտ է ներկայացնում կարդանային փոխանցիչի նշանակությունը և կառուցվածքը,
4) ճիշտ է որոշում արտաքին արտահայտումներով հնարավոր անսարքությունները,
5) ճիշտ է ստուգում յուղի մակարդակը փոխանցումների տուփում և փոխարինում յուղը,
6) ճիշտ է կատարում տանող կամրջակի տեխնիկական սպասարկումը:
89. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տանող կամրջակի աշխատանքը, ընդհանուր կառուցվածքը, կատարել տեխնիկական սպասարկում, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները
90. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,
2) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի տանող կամրջակի առանձին հանգույցների (գլխավոր փոխանցիչ, դիֆերենցիալ, վերջնային փոխանցիչներ, դիֆերենցիալի բլոկավորման մեխանիզմ) նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,
3) ճիշտ է ներկայացնում բաշխիչ-բաժանիչ տուփի նշանակությունը և աշխատանքը,
4) ճիշտ է որոշում արտաքին արտահայտումներով տանող կամրջակի հնարավոր անսարքությունները,
5) ճիշտ է կարգավորում բացակը տանող լիսեռի առանցքակալներում և կոնական ատամնանվի ատամների միջև,
6) ճիշտ է կատարում տանող կամրջակի տեխնիկական սպասարկումը:
 91. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել անիվավոր տրակտորի ընթացքային մասի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, կատարել տեխնիկական սպասարկում, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները
92. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի ընթացքային մասի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,
2) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի ընթացքային մասի առանձին հանգույցների (կմախք, կախոց, անիվներ) նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,
3) ճիշտ է որոշում արտաքին արտահայտումներով ընթացքային մասի հանգույցների հնարավոր անսարքությունները,
4) ճիշտ է որոշում անիվների տեղակայման անկյունները,
5) ճիշտ է որոշում ճնշումը դողերում,
6) ճիշտ է կատարում ընթացքային մասի տեխնիկական սպասարկումը:
93. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել անիվավոր տրակտորի ղեկային կառավարման նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, կատարել տեխնիկական սպասարկում, արտաքին արտահայտումներով որոշել հնարավոր անսարքությունները
94. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի ղեկային կառավարման նշանակությունը, եղանակները և դրանց աշխատանքի առանձնահատկությունները,
2) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի ղեկի մեխանիզմի կառուցվածքը և աշխատանքը,
3) ճիշտ է որոշում արտաքին արտահայտումներով ղեկային կառավարման հնարավոր անսարքությունները,
4) ճիշտ է կարգավորում ղեկի ձգաձողերի հոդակապային միացությունները,
5) ճիշտ է կարգավորում ղեկի ազատ շարժը,
6) ճիշտ է կատարում ղեկային կառավարման տեխնիկական սպասարկումը:
95. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել անիվավոր տրակտորի և կցանքի արգելակային համակարգերը, հիմնական անսարքությունները և կատարել տեխնիկական սպասարկում
96. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի արգելակային համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, տեսակները և աշխատանքը,
2) ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի արգելակի մեխանիզմի տեսակները, կառուցվածքը և աշխատանքը, ճիշտ է ներկայացնում անիվավոր տրակտորի արգելակային հաղորդակի նշանակությունը, տեսակները, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,
3) ճիշտ է ներկայացնում կցանքի արգելակների շարժաբերի կառուցվածքը և աշխատանքը,
4) ճիշտ է որոշում արգելակային համակարգի հնարավոր անսարքությունները,
5) ճիշտ է կարգավորում արգելակի ոտնակի ազատ շարժը,
6) ճիշտ է կատարում արգելակային համակարգի տեխնիկական սպասարկումը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»
97. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-007
98. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տրակտորների կախովի հիդրավլիկական համակարգի հիմնական կառուցվածքային մասերի, կցման սարքավորման, հզորության փոխանցման լիսեռի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև տեխնիկական սպասարկումը կատարելու հմտություններ:
99. Մոդուլի տևողությունը 36 ժամ
100. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-006 «Տրակտորի շասսի, կառավարման համակարգեր» մոդուլը:
101. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
102. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել կախովի հիդրավլիկական համակարգի ընդհանուր և բաղադրիչ մասերի (բաք, հիդրավլիկական պոմպեր, հիդրոգլաններ, ուղատարրեր) կառուցվածքը և հիդրոգլանի շարժի կարգավորումը:
103. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կախովի հիդրավլիկական համակարգի նշանակությունը, սկզբունքային սխեման, ընդհանուր և բաղադրիչ մասերի (բաք, հիդրավլիկական պոմպեր, հիդրոգլաններ, հիդրոբաշխիչներ, զտիչներ, ապահովիչ կափույրներ, ուղատարրեր) կառուցվածքը:
2) ճիշտ է կարգավորում հիդրոգլանի շարժը:
104. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել կախովի հիդրավլիկական համակարգի բաշխիչի կառուցվածքը, գործարկել այն
105. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կախովի հիդրավլիկական համակարգի բաշխիչի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,
2) ճիշտ է գործարկում բաշխիչը:
106. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տանող անիվների լրաբեռնիչների նշանակությունը, կառուցվածքը, գործարկել այն
107. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տանող անիվների լրաբեռնիչների նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում տանող անիվների լրաբեռնիչների կառուցվածքը,
3) ճիշտ է գործարկում լրաբեռնիչները:
108. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել կախոցի մեխանիզմի և կցման սարքավորումների նշանակությունը, կառուցվածքը, շահագործել այն
109. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տանող կախոցի մեխանիզմի նշանակությունը և կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում կցման սարքավորման նշանակությունը և կառուցվածքը,
3) ճիշտ է կիրառում կախոցի մեխանիզմը և կցման սարքավորումը:
110. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել հզորության փոխանցման լիսեռի կառուցվածքը, գործարկել այն
111. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հզորության փոխանցման լիսեռի նշանակությունը և կառուցվածքը,
2) ճիշտ է գործարկում հզորության փոխանցման լիսեռը:
112. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել տրակտորի հիդրավլիկական համակարգի հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով, կատարել տեխնիկական սպասարկման աշխատանքներ
113. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորի հիդրավլիկական համակարգի հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով,
2) ճիշտ է ներկայացնում տրակտորի հիդրավլիկական համակարգի հնարավոր անսարքությունների վերացման ուղիները,
3) ճիշտ է կատարում տրակտորի հիդրավլիկական համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»
114. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19–008
115. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տրակտորների էլեկտրասարքավորումների, էլեկտրական էներգիայի աղբյուրների և սպառող հանդիսացող սարքերի նշանակության վերաբերյալ կարողություններ, ինչպես նաև հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով որոշելու հմտություններ:
116. Մոդուլի տևողությունը 18 ժամ
117. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-005 «Տրակտորներ և շարժիչներ» մոդուլը:
118. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
119. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրակտորի էլեկտրական սարքավորումների նշանակությունը, հիմնական տարրերը և աշխատանքը
120. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կուտակչային մարտկոցի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում էլեկտրական սարքավորումների նշանակությունը, հիմնական տարրերը և բնութագրերը,
3) ճիշտ է ներկայացնում կապարաթթվային պարզագույն ակումուլյատորի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
4) ճիշտ է ներկայացնում կուտակչային մարտկոցների մակնշումը,
5) ճիշտ է ներկայացնում կուտակչային մարտկոցների տեխնիկական վիճակի ստուգումը, էլեկտրոլիտի խտության ստուգումը աերոմետրի միջոցով,
6) ճիշտ է ներկայացնում կուտակչային մարտկոցների հիմնական անսարքությունները,
7) ճիշտ է կատարում կուտակչային մարտկոցների տեխնիկական սպասարկումը,
8) ճիշտ է ներկայացնում գեներատորի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
9) ճիշտ է ներկայացնում գեներատորային տեղակայանքի նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
10) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքի գեներատորի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, գեներատորային տեղակայանքի միացման սխեման,
11) ճիշտ է ներկայացնում գեներատորային տեղակայանքի հիմնական անսարքությունները և վերացման ուղիները,
1) ճիշտ է կատարում գեներատորային տեղակայանքի գեներատորի տեխնիկական սպասարկումը:
121. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել գործարկման շարժիչի վառոցքի համակարգը, հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով
122. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վառոցքի համակարգի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում մագնետոյի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
3) ճիշտ է ներկայացնում էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող սարքերի հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով:
123. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տրակտորի էլեկտրական էներգիա սպառող սարքերի (մեկնասարք, լուսավորման, ազդանշանների և ստուգիչ-չափիչ սարքեր) նշանակությունը, աշխատանքի սկզբունքը, տեխնիկական սպասարկումը
124. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում էլեկտրական մեկնասարքի նշանակությունը, միացման սկզբունքային սխեման, հիմնական և բաղկացուցիչ մասերը,
2) ճիշտ է ներկայացնում մեկնասարքի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
3) ճիշտ է ներկայացնում մեկնասարքի հիմնական անսարքությունները,
4) ճիշտ է ներկայացնում լուսավորման, ազդանշանների և ստուգիչ-չափիչ սարքերի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը,
5) ճիշտ է ներկայացնում լապտերների միջազգային մակնշումը,
6) ճիշտ է ներկայացնում նախագործարկային տաքացուցիչների նշանակությունը և աշխատանքի սկզբունքը,
7) ճիշտ է ներկայացնում էլեկտրական էներգիայի սպառող հանդիսացող սարքերի հնարավոր անսարքությունները արտաքին արտահայտումներով:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՄ»
125. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-009
126. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տրակտոր վարելու գործնական հմտություններ:
127. Մոդուլի տևողությունը  36 ժամ
128. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-004 «Ճանապարհային երթևեկության կանոններ», ԳԱՏՄ-4-19-005 «Տրակտորներ և շարժիչներ», ԳԱՏՄ-4-19-006 «Տրակտորի շասսի, կառավարման համակարգեր» և ԳԱՏՄ-4-19-007 «Տրակտորի աշխատանքային սարքավորումներ» մոդուլները:
129. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
130. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրակտորի խցիկում տեղակայված կառավարման օրգանների և սարքերի վահանակի վրա տեղադրված ցուցիչների նշանակությունը
131. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կառավարման օրգանների նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում սարքերի վահանակի վրա տեղադրված ցուցիչների նշանակությունը:
132. Ուսումնառության արդյունք 2 Գործարկել շարժիչը
133. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է գործարկում գործարկման շարժիչը,
2) ճիշտ է գործարկում դիզելային շարժիչը:
134. Ուսումնառության արդյունք 3 Վարել տրակտորը ուղիղով, շրջադարձերով, վերելքներով և վայրէջքներով
135. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տեղից շարժում տրակտորը` մինչև շարժման սահուն սկիզբը,
2) ճիշտ է վարում է տրակտորը ուղիղով, աջ և ձախ շրջադարձերով,
3) ճիշտ է վարում է տրակտորը վերելքներով,
4) ճիշտ է վարում է տրակտորը վայրէջքներով:
136. Ուսումնառության արդյունք 4 Վարել տրակտորը դժվար ճանապարհային պայմաններում և համեմատաբար բարձր արագություններով
137. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է վարում տրակտորը ճանապարհային և շահագործման տարբեր պայմաններում,
2) ճիշտ է վարում տրակտորը համեմատաբար բարձր արագություններով,
3) վարում է տրակտորը գիշերվա ժամերին:
138. Ուսումնառության արդյունք 5 Վարել տրակտորը հետընթացով, անցումը դարբասով, մանևրումը սահմանափակ անցատեղերով
139. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տեղից շարժում տրակտորը հետընթացով` մինչև ընթացքի սահունությունը, մոտեցնում հետընթացով կախովի կամ կցովի մեքենային,
2) ճիշտ է անցնում պայմանական դարբասով առաջընթացով և հետընթացով,
3) վարում է տրակտորը տարբեր գյուղատնտեսական մեքենաների հետ ագրեգատավորված:
140. Ուսումնառության արդյունք 6 Վարել տրակտորը երթևեկության տարբեր ինտենսիվությամբ երթուղիներով
141. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տրակտորով դուրս գալիս երթևեկության գոտի,
2) ճիշտ է անցնում երկաթուղային գծանցի հատումը,
3) ճիշտ է շարժվում տրանսպորտային հոսքում,
4) ճիշտ է անցնում տարբեր խաչմերուկներ,
5) ճիշտ է որոշում մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
142. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-010
143. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ հողի կազմի և հատկությունների, հողի մշակման համակարգերի, պարարտանյութերի տեսակների, ցանքաշրջանառությունների, երկրագործության հիմնական համակարգերի մասին, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել գյուղատնտեսական մշակաբույսերը ճանաչելու, հողի մեխանիկական կազմը գնահատելու, ցանքսի և պարարտացման նորմերը գնահատելու կարողություններ:
144. Մոդուլի տևողությունը 24 ժամ
145. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
146. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
147. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հողի ֆիզիկաքիմիական հատկությունները և մեխանիկական կազմը
148. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է գնահատում հողի կազմը,
2) ճիշտ է ներկայացնում հողի հատկությունները:
149. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի պայմանները և երկրագործության մեջ դրանց կանոնավորման մեթոդները
150. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում գյուղատնտեսական մշակաբույսերի աճի պայմանները,
2) ճիշտ է ներկայացնում երկրագործության մեջ դրանց կանոնավորման մեթոդները:
151. Ուսումնառության արդյունք 3 Դասակարգել մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները
152. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում մոլախոտերը,
2) ճանաչում է մոլախոտերը արտաքին տեսքով,
3) ճիշտ է ներկայացնում մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ»
153. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-011
154. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գյուղատնտեսական մեքենաների ընդհանուր կառուցվածքի, դրանց առանձին հանգույցների, մեխանիզմների կառուցվածքների և աշխատանքի սկզբունքի վերաբերյալ գիտելիքներ:
155. Մոդուլի տևողությունը 72 ժամ
156. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-002 «Նյութագիտության հիմունքներ, փականագործական աշխատանքներ» մոդուլը:
157. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
158. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հողամշակման մեքենաների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը, կառուցվածքային հիմնական մասերի նշանակությունը
159. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հողի մեխանիկական մշակման եղանակները և հողամշակման մեքենաների դասակարգումը,
2) ճիշտ է ներկայացնում գութանի ընդհանուր կառուցվածքը, առանձին մասերի (իրան, խոփ, թև, դաշտային տախտակ, նախագութանիկ, հողխորացուցիչ, դանակ, անիվներ) նշանակությունը և տեսակները,
3) ճիշտ է ներկայացնում հողի մակերեսային մշակման մեքենաների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը:
160. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ցանիչ և տնկիչ մեքենաների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը, կառուցվածքային հիմնական մասերի նշանակությունը
161. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ցանիչ մեքենաների դասակարգումը և մակնշումը,
2) ճիշտ է ներկայացնում համակցված շարքացանի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
3) ճիշտ է ներկայացնում շարքացանի առանձին հանգույցների նշանակությունը և կառուցվածքը
4) ճիշտ է ներկայացնում կարտոֆիլատնկիչ մեքենայի կառուցվածքը,
5) ճիշտ է ներկայացնում սածիլատնկիչ մեքենայի կառուցվածքը:
162. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել պարարտացման մեքենաների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը, կառուցվածքային հիմնական մասերի նշանակությունը
163. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պարարտացման մեքենաների դասակարգումը և մակնշումը,
2) ճիշտ է ներկայացնում հանքային պարարտանյութերի ցրիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
3) ճիշտ է ներկայացնում օրգանական պարարտանյութերի ցրիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
4) ճիշտ է ներկայացնում հողի մեջ հեղուկ և պինդ պարարտանյութեր մատուցող մեքենաների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
164. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել բույսերի քիմիական պաշտպանության մեքենաների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը, կառուցվածքային հիմնական մասերի նշանակությունը
165. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորային սրսկիչների նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում փոշոտիչների նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
166. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել բերքահավաքի և կերերի կուտակման մեքենաների դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը, կառուցվածքային հիմնական մասերի նշանակությունը
167. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հնձիչ մեքենաների դասակարգումը և մակնշումը,
2) ճիշտ է ներկայացնում հնձիչ մեքենաների առանձին հանգույցների նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում քարշակների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
4) ճիշտ է ներկայացնում հավաքիչ-բարդոցիչների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
5) ճիշտ է ներկայացնում մամլիչ-հավաքիչների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ»
168. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-012
169. Մոդուլի նպատակը Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ մեքենատրակտորային ագրեգատների (ՄՏԱ) ռացիոնալ համալրման, ագրեգատի կազմի ճշտման վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել ՄՏԱ-ի արդյունավետ շահագործման կարողություններ:
170. Մոդուլի տևողությունը 72 Ժամ
171. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-010 «Երկրագործության և հողագիտության հիմունքներ» և ԳԱՏՄ-4-19-011 «Գյուղատնտեսական մեքենաներ» մոդուլները:
172. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
173. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել գյուղատնտեսական մեքենաների համակարգը և մեքենայացման ու ավտոմատացման տեխնիկական միջոցները
174. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մեր երկրի տարածքի գոտիականությունը և ՄՏԱ-ի օգտագործման առանձնահատկությունները կոնկրետ պայմաններում,
2) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական գործընթացների հիմնական խմբերը. հողի մշակում, ցանք, տնկում և պարարտացում, գյուղատնտեսական մշակաբույսերի խնամք, մշակաբույսերի բերքահավաք,
3) ճիշտ է ներկայացնում օպերացիոն տեխնոլոգիական քարտերը:
175. Ուսումնառության արդյունք 2 Նախապատրաստել մեքենատրակտորային ագրեգատը հողի նախացանքային աշխատանքների համար և կատարել անհրաժեշտ աշխատանքներ
176. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վարի նշանակությունը, ագրոտեխնիկական պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում վարի ՄՏԱ-ի կազմը,
3) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,
4) ճիշտ է կատարում աշխատանքը, պահպանելով անվտանգության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում համատարած կուլտիվացիայի նշանակությունը, ագրոտեխնիկական պահանջները,
6) ճիշտ է ներկայացնում ՄՏԱ-ի կազմը,
7) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,
8) ճիշտ է կատարում աշխատանքը` պահպանելով անվտանգության կանոնները:
177. Ուսումնառության արդյունք 3 Նախապատրաստել մեքենատրակտորային ագրեգատը հողի պարարտացման աշխատանքների համար և կատարել այդ աշխատանքները
178. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հողի պարարտացման նշանակությունը, ագրոտեխնիկական պահանջները,2) ճիշտ է ներկայացնում օրգանական պարարտանյութերի մատուցման ՄՏԱ-ի կազմը,3) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,4) ճիշտ է ներկայացնում հանքային պարարտանյութերի մատուցման ՄՏԱ-ի կազմը,5) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,7) ճիշտ է կատարում աշխատանքը` պահպանելով անվտանգության կանոնները:
179. Ուսումնառության արդյունք 4 Նախապատրաստել մեքենատրակտորային ագրեգատը մշակաբույսերի քիմիական պաշտպանության աշխատանքների համար և կատարել այդ աշխատանքները
180. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հողի մշակաբույսերի քիմիական պաշտպանության նշանակությունը, ագրոտեխնիկական պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում ՄՏԱ-ի կազմը,
3) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,
4) ճիշտ է կատարում աշխատանքը` պահպանելով անվտանգության կանոնները:
181. Ուսումնառության արդյունք 5 Նախապատրաստել մեքենատրակտորային ագրեգատը մշակաբույսերի ցանքի և տնկման աշխատանքների համար և կատարել այդ աշխատանքները
182. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հացահատիկային մշակաբույսերի ցանքին ներկայացվող ագրոտեխնիկական պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում ՄՏԱ-ի կազմը,
3) ճիշտ է նախապատրաստում ՄՏԱ-ն աշխատանքի համար,
4) ճիշտ է կատարում աշխատանքը` պահպանելով անվտանգության կանոնները:
183. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել մեքենաների պահպանման եղանակները և իրականացնել պահպանման գործընթացները
184. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է շարադրում տեխնիկայի պահպանման դրույթները և հրահանգները,
2) ճիշտ է շարադրում բաց, փակ և կոմբինացված պահպանման եղանակների առանձնահատկությունները,
3) ճիշտ է ընտրում պահպանման ժամանակ խնամքի և տեխնիկական սպասարկման միջոցները և կատարում տեխնիկական սպասարկում,
4) ճիշտ է կիրառում պահպանման ժամանակ հակահրդեհային միջոցառումները և համապատասխան միջոցները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԵՌՆՈՒՄ-ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ, ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ»
185. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-013
186. Մոդուլի նպատակը  Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ կցասայլակով տրակտորի` որպես տրանսպորտային միջոցի դերի, բեռների տեսակի, նրանց քանակի և չափերի, բեռնման և բեռնաթափման ձևերի ու միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել բեռների և արտադրանքի պահեստավորման վերաբերյալ կարողություններ:
187. Մոդուլի տևողությունը 18 Ժամ
188. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-006 «Տրակտորի Շասսի, կառավարման համակարգեր» և ԳԱՏՄ-4-19-011 «Գյուղատնտեսական մեքենաներ» մոդուլները:
189. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
190. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրակտորային տրանսպորտային միջոցների տեսակները, մակնշումը, դրանց կառուցվածքը և հնարավորությունները
191. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորային տրանսպորտային միջոցների տեսակները, մակնշումը, կառուցվածքը, տեխնիկական ցուցանիշները և նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների շահագործման ցուցանիշները:
192. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել բեռնման ու բեռնաթափման միջոցների տեսակները և կառուցվածքը
193. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռնման և բեռնաթափման միջոցների տեսակները, դրանց կառուցվածքը, տեխնիկական ցուցանիշները,
2) ճիշտ է որոշում բեռնման և բեռնաթափման միջոցների շահագործման ցուցանիշները:
194. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել բեռների տեսակները, դրանց բեռնման, տեղափոխման և բեռնաթափման անվտանգության կանոնները
195. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում բեռների տեսակները, դրանց հատկությունները և որոշում հնարավոր գաբարիտային չափերի սահմանային արժեքները,
2) ճիշտ է ներկայացնում բեռների տեղափոխման առանձնահատկությունները,
3) ճիշտ է ներկայացնում բեռնման և բեռնաթափման առանձնահատկությունները,
4) ճիշտ է ներկայացնում բեռների բեռնման, բեռնաթափման և տեղափոխման անվտանգության կանոնները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ»
196. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-014
197. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման կարողություններ:
198. Մոդուլի տևողությունը 24 Ժամ
199. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԳԱՏՄ-4-19-005 «Տրակտորներ և շարժիչներ», ԳԱՏՄ-4-19-006 «Տրակտորի շասսի, կառավարման համակարգեր», ԳԱՏՄ-4-19-007 «Տրակտորի աշխատանքային սարքավորումներ», ԳԱՏՄ-4-19-008 «Տրակտորի էլեկտրասարքավորումներ», ԳԱՏՄ-4-19-011 «Գյուղատնտեսական մեքենաներ» մոդուլները:
200. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
201. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման գործընթացները
202. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման գործընթացները,
2) ճիշտ է ներկայացնում տեխնիկական սպասարկումների դերը և նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում տեխնիկական սպասարկման տեսակները, դրանց կատարման ժամկետները և պարբերականությունը,
4) ճիշտ է ներկայացնում տեխնիկական սպասարկման առավել բարդ գործողությունները,
203. Ուսումնառության արդյունք 2 Կատարել տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքներ
204. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքները` ամենօրյա, 1-ին, 2-րդ, 3-րդ և միջսեզոնային տեխնիկական սպասարկումներ ու ընթացիկ նորոգում,
2) ճիշտ է կիրառում սպասարկման տեխնիկական անվտանգության միջոցները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»
205. Մոդուլի դասիչը ԳԱՏՄ-4-19-015
206. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները
207. Մոդուլի տևողությունը 72 ժամ
208. Մուտքային պահանջները Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:
209. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է;
210. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը
211. Կատարման չափանիշներ 1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,
2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,
3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,
4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,
5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,
6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,
7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,
8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:
212. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը
213. Կատարման չափանիշներ 1) կազմակերպության կազմակերպչաիրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,
2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,
3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,
4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,
5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,
6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,
7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,
8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,
9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,
10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,
11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,
12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,
13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:
214. Ուսումնառության արդյունք 3 Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ
215. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,
2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,
4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,
5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,
6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,
7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,
8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,
9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,
10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,
11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:
216. Ուսումնառության արդյունք 4 Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը
217. Կատարման չափանիշներ 1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,
2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,
4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,
5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,
6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,
7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,
8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,
9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:
218. Ուսումնառության արդյունք 5 Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը
219. Կատարման չափանիշներ 1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,
2) տարբերակում է ծախսերի խմբերը,
3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,
4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,
5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,
6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,
7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,
8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,
9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,
10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,
11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:
220. Ուսումնառության արդյունք 6 Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր
221. Կատարման չափանիշներ 1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,
3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,
4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,
5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,
6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,
7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,
8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,
9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:
222. Ուսումնառության արդյունք 7 Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ
223. Կատարման չափանիշներ 1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,
2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,
3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,
4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,
5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,
6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,
7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,
8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,
9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1041.03.4 «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 1041.03.02.4 «Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ Շաբաթների թիվը Ուսանողի առավելագույն բեռնվածությունը, ժամ Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ Ուսուցման երաշխավորվող տարին
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ   108 72 1
2. Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ   27 18 1
3. Իրավունքի հիմունքներ   54 36 1
4. Պատմություն   54 36 1
5. Օտար լեզու   90 60 1
6. Ֆիզկուլտուրա   90 60 1
7. Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ   54 36 1
8. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր   42 28 1
  ԸՆԴԱՄԵՆԸ   519 346  
  ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
1. Հաղորդակցություն   54 36 1
2. Անվտանգություն և առաջին օգնություն   54 36 1
3. Համակարգչային օպերատորություն   54 36 1
  ԸՆԴԱՄԵՆԸ   162 108  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Ճարտարագիտական գրաֆիկա, չափագիտության հիմունքներ   54 36 1
2. Նյութագիտության հիմունքներ, փականագործական աշխատանքներ   36 24 1
3. Էլեկտրատեխնիկայի հիմունքներ   54 36 1
4. Ճանապարհային երթևեկության կանոններ   27 18 1
5. Տրակտորներ և շարժիչներ   108 72 1
6. Տրակտորի շասսի, կառավարման համակարգեր   81 54 1
7. Տրակտորի աշխատանքային սարքավորումներ   27 18 1
8. Տրակտորի էլեկտրասարքավորումներ   27 18 1
9. Տրակտորի գործնական վարում   54 36 1
10. Ձեռներեցություն   108 72 1
   ԸՆԴԱՄԵՆԸ    576 384  
  ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Երկրագործության և հողագիտության հիմունքներ   36 24 1
2. Գյուղատնտեսական մեքենաներ   108 72 1
3. Գյուղատնտեսական աշխատանքների արտադրական գործընթացների կատարում   108 72 1
4. Գյուղատնտեսական բեռների և արտադրանքի բեռնում-բեռնաթափում, տեղափոխում, պահեստավորում   27 18 1
5. Տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ նորոգում   36 24 1
   ԸՆԴԱՄԵՆԸ   315 210 1
  ԸՆՏՐՈՎԻ   27 18 1
  ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ   21 14 1
  ԸՆԴԱՄԵՆԸ 30 1620 1080  
  ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ   100    
  ՊՐԱԿՏԻԿԱ 8      
  ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2      
  ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 1      
  ԸՆԴԱՄԵՆԸ 41      

 

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.09.2019
N 04-Ն
Հրաման