Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2019 թվականի N 10-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

    Նախարար                     Ա. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
18 սեպտեմբերի 2019 թ.
N 10-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմանը (հետևյալ որակավորումներին) ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա,

3) դրսեկության (էքստեռնատ),

4) հեռավար (դիստանցիոն):

3. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) կրթության հեռակա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի,

3) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման:

4. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2736 ժամ է, առավելագույն ծավալը` 4428 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությամբ 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը(ները)`

1) դիմահարդար,

2) դիմահարդար-կոսմետոլոգ,

3) մատնահարդար,

4) հոնքերի շտկման մասնագետ,

5) թարթիչների սերտաճեցման մասնագետ,

6) թարթիչների լամինացիա իրականացնող մասնագետ,

7) մազահեռացում իրականացնող մասնագետ:

7. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությամբ 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետների լրակազմում և գործարկում,

2) կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետներին ներկայացվող սանիտարական նորմերի իմացություն և պահպանում,

3) սարքավորումներին, գործիքներին, օգտագործվող նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջների իմացություն և պահպանում,

4) տեխնոլոգիական գործընթացի իրականացման փուլերում հիգիենիկ պահանջների պահպանում,

5) կոսմետիկ ծառայությունների, ընթացակարգերի իրականացման տեխնոլոգիաների, կանոնների, մեթոդների, ձևերի իմացություն, դիմահարդար-կոսմետոլոգիական ծառայությունների նախապատրաստական և ավարտական աշխատանքների իրականացում,

6) բոլոր տեսակի մաշկի (դեմքի, ձեռքերի, ոտնաթաթերի), եղունգների խնամքի մեթոդների իմացություն և իրականացում,

7) դեկորատիվ կոսմետիկայի տեսակների իմացություն և կիրառում` ինչպես արտաքինի և տարիքային կորեկցիայի, այնպես էլ զարդարման և առանձին թերությունների քողարկման նպատակով,

8) դիմահարդարման տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,

9) մատնահարդարման (մանիկյուր, պեդիկյուր) տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,

10) հոնքերի շտկման եղանակների իմացություն և իրականացում,

11) թարթիչների սերտաճեցման և լամինացիայի տեխնոլոգիաների իմացություն և իրականացում:

12) մազահեռացման տեսակների իմացություն և կիրառում:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:

13. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

բ. օտար լեզուների,

գ. հումանիտար առարկաների,

դ. սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

ե. անվտանգության և առաջին օգնության,

զ. անհատական համակարգիչների:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. ուսուցման տեխնիկական միջոցների,

բ. դիմահարդարման և դիմահարդար-կոսմետոլոգիայի,

գ. մանիկյուրի և պեդիկյուրի տեխնոլոգիաների:

3) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

17. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1
Միջին մասնագիտական կրթության 1012.02.05
«Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ»
մասնագիտության 1012.02.01.5
«Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման
պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. Մոդուլի դասիչը ԱՀ-Հ-5-19-001
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:
3. Մոդուլի տևողությունը 54 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:
8. Ուսումնառության արդյունք 2 Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:
10. Ուսումնառության արդյունք 3 Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը
11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները` նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:
12. Ուսումնառության արդյունք 4 Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում
13. Կատարման չափանիշներ 1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:
14. Ուսումնառության արդյունք 5 Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար
15. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),
2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,
3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,
6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
16. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԳՀ-5-19-001
17. Մոդուլի նպատակը Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու կարողությունների, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը:
18. Մոդուլի տևողությունը 36 ժամ
19. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
20. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
21. Ուսումնառության արդյունք 1 Փնտրել և գտնել աշխատանք
22. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,
2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)` օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,
3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (CV),
4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,
5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:
23. Ուսումնառության արդյունք 2 Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ
24. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,
2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,
3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,
4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,
5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ:
25. Ուսումնառության արդյունք 3 Արդյունավետ աշխատել թիմում` պահպանելով էթիկայի նորմերը
26. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,
2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզբունքները և խնդիրների լուծման մեթոդները,
3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ` ըստ նրանց վարքագծի դրսևորման,
4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,
5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից:
27. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները
28. Կատարման չափանիշներ 1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
29. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԱՕ-5-19-001
30. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում` անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:
31. Մոդուլի տևողությունը 36 ժամ
32. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
33. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
34. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները
35. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:
36. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան
37. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)
3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,
38. Ուսումնառության արդյունք 3 Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ
39. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:
40. Ուսումնառության արդյունք 4 Ցուցաբերել առաջին օգնություն
41. Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,
3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,
6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»
42. Մոդուլի դասիչը ԱՀ-ՀՕ-5-19-001
43. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները
44. Մոդուլի տևողությունը 54 ժամ
45. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
46. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
47. Ուսումնառության արդյունք 1 Համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում
48. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է համակարգչի հիմնական և լրացուցիչ բաղադրիչներին,
2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմաններին,
3) տիրապետում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից (printer, scaner, projector, fax, պատճենման սարք և այլն),
4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,
5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը (microsoft office),
6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը և ֆայլը,
7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,
8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,
9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում (Print):
49. Ուսումնառության արդյունք 2 Տեքստերի խմբագրում և ֆորմատավորում
50. Կատարման չափանիշներ 1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,
4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում` փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից,
5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ և այլն:
51. Ուսումնառության արդյունք 3 Աղյուսակների պատրաստում և խմբագրում
52. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք,
2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,
3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն),
4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,
5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:
53. Ուսումնառության արդյունք 4 Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում
54. Կատարման չափանիշներ 1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,
2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,
3) գծագրում է կանոնավոր պատկերներ,
4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,
5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,
6) գծագրում է տեքստային բլոկներ,
7) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:
55. Ուսումնառության արդյունք 5 Ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով
56. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը,
2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,
3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,
4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,
5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:
57. Ուսումնառության արդյունք 6 Աշխատել համացանցում
58. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է « համացանց » հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամանների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-001
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական վարվելակերպի, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություններ և հմտություններ:
Մոդուլի տևողությունը 36 ժամ
  Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀՀ-4-19-001 «Հաղորդակցման հմտություններ», ԱՀ-ԱԳՀ-5-19-001 «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել մասնագիտական էթիկայի կանոնները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում էթիկայի կանոնները,
2) ճիշտ է ներկայացնում հիմնական էթիկական կատեգորիաները և սկզբունքները,
3) ճիշտ է ներկայացնում մասնագիտական էթիկայի առանձնահատկությունները ծառայությունների մատուցման ոլորտում:
Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել հաճախորդների հոգեբանական տեսակները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նկարագրում հաճախորդների հիմնական հոգեբանական տեսակները,
2) ճիշտ է նկարագրում հաճախորդների հոգեբանական առանձնահատկությունները` կապված սեռի, տարիքի և այլ գործոնների հետ,
3) ճիշտ է որոշում հաճախորդի հոգեբանական տեսակը:
Ուսումնառության արդյունք 3 Պահպանել հաճախորդի հետ վարվեցողության կանոնները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հաճախորդի հետ նախապես պայմանավորելու կանոնները,
2) ճիշտ է ներկայացնում հաճախորդին ընդունելու կանոնները,
3) տիրապետում է հաճախորդի ցանկությունները բացահայտելու հմտություններին,
4) կարողանում է ձեռք բերել համաձայնություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
5) հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանց լուծման ճիշտ տարբերակներ է առաջադրում, խնդիրների լուծման այլընտրանքային մոտեցումներ է ներկայացնում,
6) ճիշտ է պահպանում ծառայությունների ավարտից հետո հաճախորդին ճանապարհելու կանոնները,
7) ճիշտ է ներկայացնում մասնագիտական էթիկայի հետ անհամատեղելի վարքագծի դրսևորումները:
Ուսումնառության արդյունք 4 Կիրառել ծառայությունների մատուցման ընթացքում իրականացվող պահանջները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ձևավորում մատուցվող ծառայությունների կաբինետի ինտերիերը,
2) ճիշտ է պահպանում մասնագետի արտաքին տեսքին ներկայացվող պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում գործընկերների հետ ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր շփումը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԿԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-002
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ նկարչության, գեղանկարչության, կոմպոզիցիայի վերաբերյալ, ինչպես նաև դրանք գործնականում կիրառելու հմտություններ:
Մոդուլի տևողությունը 72 ժամ
Մուտքայի նպահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Կատարել պարզ կառուցվածքով գծանկար
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում նկարի կատարման համար անհրաժեշտ գործիքները և պատկանելիքները,2) պահպանում է գծանկարի կատարման հիմնական կանոնները, գրաֆիկայի կանոնները,3) ճիշտ է արտահայտում լույսի և ստվերի հասկացությունները,4) ճիշտ է նկարում երկրաչափական մարմիններ, կենցաղային իրեր:
Ուսումնառության արդյունք 2 Կատարել պարզ կառուցվածքով գեղանկար
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է պահպանում գույնի, դրա երանգների և կոլորիստիկայի հիմնական բնութագրերը,
2) ճիշտ է կիրառում նկարի կատարման եղանակները և գեղանկարչության տեխնիկական հնարքները,
3) ճիշտ է նկարում գեղանկարչական էտյուդներ, նատյուրմորտներ,
4) ճիշտ է պատկերում գանգի, գլխի, ինչպես նաև դրա առանձին մասերի (աչք, քիթ, շրթունքներ)
անատոմիական պատկերներ:
Ուսումնառության արդյունք 3 Կիրառել կոմպոզիցիայի տարրերը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է պահպանում կոմպոզիցիայի կառուցման կանոնները,
2) ճիշտ է կիրառում կոմպոզիցիայի կառուցման միջոցները` սիմետրիա, ասիմետրիա, նույնականություն, մասշտաբ, ռիթմ, համաչափություն, նրբերանգ, հակադրություն:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԱՆԱՏՈՄԻԱ ԵՎ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-003
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ մարդակազմության, օրգանների, օրգան համակարգերի և դրանց գործունեության վերաբերյալ:
Մոդուլի տևողությունը 108 ժամ
Մուտքային պահանջներ Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել մարդու օրգանների և օրգան-համակարգերի կազմությունը և տեղագրական անատոմիան
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բջջի, հյուսվածքի, օրգանների և օրգան-համակարգերի կազմությունը,
2) ճիշտ է ցույց տալիս կմախքի մկանների տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
3) ճիշտ է ցույց տալիս սիրտ-անոթային համակարգի տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
4) ճիշտ է ցույց տալիս շնչառական համակարգի տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
5) ճիշտ է ցույց տալիս մարսողական համակարգի տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
6) ճիշտ է ցույց տալիս միզազատական համակարգի տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
7) ճիշտ է ցույց տալիս ներզատիչ գեղձերի տեղը և գիտի նրանց կառուցվածքը մուլյաժի վրա,
8) ճիշտ է ցույց տալիս սեռական օրգանների տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
9) ճիշտ է ցույց տալիս նյարդային համակարգի տեղն ու կառուցվածքը մուլյաժի վրա,
10) ճիշտ է ցույց տալիս մաշկի կառուցվածքը մուլյաժի վրա,
11) ճիշտ է ներկայացնում օրգան-համակարգերի գործունեության խանգարման ձևերն ու օրինաչափությունները:
Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել օրգանիզմի կենսագործունեության, հյուսվածքների, օրգանների, օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերը, դրանց կարգավորումը, ինքնակարգավորումը արտաքին ազդակներից,
2) ճիշտ է ներկայացնում տարբեր օրգանների և համակարգերի գործունեության օրինաչափությունները,
3) ճիշտ է ներկայացնում օրգանիզմի զարգացման և կենսագործունեության հիմնական օրինաչափությունները,
4) ճիշտ է ներկայացնում օրգանիզմի պաշտպանական, հարմարվողական գործընթացները, դրանց դերը հիվանդությունների կանխարգելման և լավացման գործում,
5) ճիշտ է ներկայացնում օրգանների գործունեության խանգարման ձևերն ու օրինաչափությունները,
6) ճիշտ է ներկայացնում օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների հիմնական ցուցանիշները և նրանց փոփոխությունները տարբեր ֆիզիոլոգիական վիճակներում,
7) ճիշտ է ներկայացնում «հիվանդություն» հասկացությունը, դրա պատճառագիտությունը և պաթոգենեզը:
Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել մաշկի անատոմիան և հյուսվածքաբանությունը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում բուն մաշկի (դերմայի) կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում ենթամաշկային ճարպային բջջանքը,
4) ճիշտ է ներկայացնում մաշկի մկանային համակարգը,
5) ճիշտ է ներկայացնում մաշկի արյունատար և ավշային համակարգերը:
Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել մաշկի հիմնական ֆունկցիաները, բիոքիմիական պրոցեսները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մաշկի պաշտպանական ֆունկցիան,
2) ճիշտ է ներկայացնում մաշկի ջերմակարգավորման ֆունկցիան,
3) ճիշտ է ներկայացնում մաշկի ռեցեպտորային ֆունկցիան,
4) ճիշտ է ներկայացնում մաշկի արտազատիչ ֆունկցիան,
5) ճիշտ է ներկայացնում մաշկի շնչական և նյութափոխանակման ֆունկցիաները,
6) ճիշտ է ներկայացնում մաշկի հիմնական բիոքիմիական պրոցեսները:
Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել մաշկի նյարդային ապարատը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում Մեյսների մարմնիկները,
2) ճիշտ է ներկայացնում Կռաուզեի կոլբաները,
3) ճիշտ է ներկայացնում Ռուֆինիի մարմնիկները,
4) ճիշտ է ներկայացնում Ֆատեր-Պաչինիի մարմնիկները:
Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել մաշկի գեղձային ապարատը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճարպագեղձերը և դրանց կառուցվածքը, ֆունկցիաները,
2) ճիշտ է ներկայացնում քրտնագեղձերը և դրանց կառուցվածքը, ֆունկցիաները:
Ուսումնառության արդյունք 7 Ներկայացնել մաշկի տեսակները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սագամաշկը,
2) ճիշտ է ներկայացնում նորմալ մաշկը,
3) ճիշտ է ներկայացնում կոմբինացված մաշկը,
4) ճիշտ է ներկայացնում յուղոտ մաշկը,
5) ճիշտ է ներկայացնում չոր մաշկը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՇԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-004
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հիմնական գիտելիքներ մաշկային և վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման ուղիների և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Մոդուլի տևողությունը 54 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱԱՕ 4-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ 4-19-003 «Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հիմնական վարակիչ հիվանդությունները, կանխարգելման միջոցառումները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում «վարակ», «վարակիչ գործընթաց», «համաճարակային գործընթաց» հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների հարուցիչների առանձնահատկությունները, համաճարակային բնութագրերը, կլինիկական դրսևորումները, բարդությունները, կանխարգելման միջոցառումները,
3) ճիշտ է ներկայացնում ստրեպտոկոկային, ստաֆիլակոկային, սնկային հիվանդությունների հարուցիչների առանձնահատկությունները, կանխարգելման միջոցառումները:
Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել մաշկի և եղունգների հիմնական հիվանդությունները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մաշկային հիվանդությունների հիմնական տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում եղունգների հիվանդությունների հիմնական տեսակները,
3) ճիշտ է ներկայացնում մաշկի և եղունգների հիվանդությունների պատճառները, վարակման ուղիները, կլինիկական ախտանիշները, բարդությունները, կանխարգելման անհրաժեշտ միջոցառումները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-005
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սանիտարիայի և հիգիենայի նորմերը պահպանելու կարողություններ:
Մոդուլի տևողությունը 54 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Պահպանել սանիտարիայի նորմերը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սանիտարիայի նորմերը և դրանց դերը,
2) ճիշտ է դասակարգում օգտագործվող հիմնական ախտահանող նյութերը,
3) ճիշտ է ներկայացնում ախտահանման հիմնական սկզբունքները,
4) ճիշտ է կատարում ավտոմատ և ոչ ավտոմատ ախտահանման աշխատանքները,
5) ճիշտ է ներկայացնում դիմահարդար-կոսմետոլոգիայում ներկայացվող սանիտարական պահանջները,
6) տարբեր իրավիճակներում պահպանում է սանիտարիայի նորմերը:
Ուսումնառության արդյունք 2 Պահպանել հիգիենայի նորմերը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անձնական հիգիենայի նորմերը,
2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային հիգիենայի նորմերը,
3) պահպանում է հիգիենայի նորմերը տարբեր իրավիճակներում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-006
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ մաշկի, եղունգների խնամքի և մշակման համար օգտագործվող նյութերի, գործիքների, տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների, դրանց շահագործման կանոնների վերաբերյալ և վերջիններս գործնականում կիրառելու հմտություններ:
Մոդուլի տևողությունը 72 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱԱՕ-4-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ-5-19-005 «Սանիտարիայի և հիգիենայի պահպանում» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել կոսմետիկական սենյակի կահավորումը, շահագործվող սարքերը, սարքավորումներն ու գործիքները, դրանց անվտանգության կանոնները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կոսմետիկական սենյակի սարքերի, սարքավորումների, գործիքների հագեցվածությունը,
2) ճիշտ է ներկայացնում կոսմետիկական սենյակի առաջադրվող պահանջները` լուսավորություն, մակերես, ջերմաստիճան, օդափոխություն, տաք և սառը ջուր,
3) ճիշտ է ներկայացնում օգտագործվող սարքերը, սարքավորումները և գործիքները և տարբերակում` ըստ օգտագործման նպատակի,
4) ճիշտ է ներկայացնում սարքերի, սարքավորումների և գործիքների շահագործման անվտանգության կանոնները:
Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել դիմահարդար-կոսմետոլոգիայում կիրառվող նյութերը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մաշկի խնամքի համար նախատեսված հիմնական նյութերը,
2) ճիշտ է ներկայացնում եղունգների խնամքի համար նախատեսված հիմնական նյութերը,
3) ճիշտ է ներկայացնում դեմքի դեկորատիվ հարդարման համար նախատեսված հիմնական հումքային նյութերը,
4) ճիշտ է ներկայացնում եղունգների դեկորատիվ հարդարման համար նախատեսված հիմնական նյութերի տեսակները:
5) ճիշտ է ներկայացնում մազահեռացման նյութերը:
Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել կոսմետիկ միջոցներում օգտագործվող կենսաբանորեն ակտիվ նյութերը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սպիտակուցների, ճարպերի, վիտամինների, հանքային աղերի և ածխաջրերի տեսակների կիրառումը կոսմետիկական գործընթացում,
2) ճիշտ է ներկայացնում հիմնական կոսմետիկ միջոցների դասակարգումը, նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում կոսմետիկ նյութերի բաղադրությունը, հատկանիշները, պահպանման և պիտանելիության ժամկետները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-007
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:
Մոդուլի տևողությունը 72 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է;
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը
Կատարման չափանիշներ 1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,
2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,
3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,
4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,
5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,
6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,
7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,
8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:
Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը
Կատարման չափանիշներ 1) կազմակերպության կազմակերպչա-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,
2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,
3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,
4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,
5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,
6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,
7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,
8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,
9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,
10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,
11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,
12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,
13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:
Ուսումնառության արդյունք 3 Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է մեկնաբանում շուկա» հասկացությունը,
2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,
4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,
5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,
6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,
7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,
8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,
9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,
10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,
11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:
Ուսումնառության արդյունք 4 Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը
Կատարման չափանիշներ 1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,
2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,
4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,
5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,
6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,
7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,
8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,
9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:
Ուսումնառության արդյունք 5 Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը
Կատարման չափանիշներ 1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,
2) տարբերակում է ծախսերի խմբերը,
3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,
4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,
5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,
6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,
7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,
8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,
9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,
10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,
11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:
Ուսումնառության արդյունք 6 Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր
Կատարման չափանիշներ 1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,
3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,
4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,
5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,
6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,
7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,
8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,
9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:
Ուսումնառության արդյունք 7 Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ
Կատարման չափանիշներ 1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,
2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,
3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,
4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,
5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,
6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,
7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,
8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,
9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՄՔԻ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-008
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ դեմքի մաշկի խնամքի և մաքրման հիմնական մեթոդների վերաբերյալ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ:
Մոդուլի տևողությունը 72 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ-5-19-001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ-5-19-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ-5-19-006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Իրականացնել մաշկի խնամքը` ըստ մաշկի տեսակների
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում մաշկի տեսակները և առանձնահատկությունները,
2) ճիշտ է կատարում մաշկի մշակումը և խնամքը համապատասխան միջոցներով` ըստ մաշկի տեսակի,
3) ճիշտ է կատարում ծերացող և թոռոմող մաշկի մշակում և խնամք:
Ուսումնառության արդյունք 2 Պատրաստել և կիրառել դիմակներ
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դիմակների պատրաստման տեխնիկան և բաղադրությունը,
2) ճիշտ է ընտրում և/կամ պատրաստում դիմակը` ըստ որակի և մաշկի տեսակի,
3) ճիշտ է կիրառում դիմակը:
Ուսումնառության արդյունք 3 Կատարել մաշկի մեխանիկական մաքրում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում դեմքը մեխանիկական մաքրման համար,
2) ճիշտ է կատարում դեմքի մեխանիկական մաքրման աշխատանքները,
3) ճիշտ է կատարում դեմքի մեխանիկական մաքրման ավարտական աշխատանքները,
4) ճիշտ է ներկայացնում մեխանիկական մաքրման հակացուցումները:
Ուսումնառության արդյունք 4 Կատարել մաշկի վակուումային մաքրում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում դեմքը վակուումային մաքրման համար,
2) ճիշտ է կատարում դեմքի վակուումային մաքրման աշխատանքները,
3) ճիշտ է կատարում դեմքի վակուումային մաքրման ավարտական աշխատանքները,
4) ճիշտ է ներկայացնում վակուումային մաքրման հակացուցումները:
Ուսումնառության արդյունք 5 Կատարել դեմքի պիլինգ` տարբեր տեսակներով
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պիլինգի տեսակները` մակերեսային, միջին խորության, խորը,
2) ճիշտ է կատարում դեմքը պիլինգին նախապատրաստելու աշխատանքները,
3) ճիշտ է կատարում դեմքի պիլինգը և հետագա խնամքը:
Ուսումնառության արդյունք 6 Իրականացնել մաշկի սեզոնային խնամք
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ցրտի ազդեցությունը մաշկի վրա, այդ ազդեցության կանխարգելման և խնամքի հիմնական միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա, այդ ազդեցության կանխարգելման և խնամքի հիմնական միջոցները,
3) ճիշտ է տարբերակում մաշկի խնամքի հիմնական միջոցները` սնուցող, խոնավացնող, տոնուսավորող, մաքրող միջոցներ,
4) ճիշտ է կատարում խնամքի միջոցների ընտրությունը` ըստ մաշկի տեսակի, տարիքի և տարվա եղանակի,
5) ճիշտ է կիրառում խնամքի միջոցները:
Ուսումնառության արդյունք 4 Տրամադրել հաճախորդին խորհրդատվություն տնային պայմաններում մաշկը խնամելու համար
Կատարման չափանիշներ 1) ըստ մաշկի տեսակների` ճիշտ խորհրդատվություն է տրամադրում տնային պայմաններում մաշկի խնամքը կազմակերպելու համար,
2) ըստ տարվա եղանակների` խորհրդատվություն է տրամադրում տնային պայմաններում մաշկի խնամքը կազմակերպելու համար:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՄՔԻ ՄԵՐՍՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-009
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տարբեր եղանակներով դեմքի մերսման կարողություններ:
Մոդուլի տևողությունը 54 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ 4-19--001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ-4-10-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ-4-10-006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն», մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ընտրել մերսման համապատասխան եղանակը
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է որոշում մաշկի տեսակը,
2) ճիշտ է ընտրում մերսման եղանակը` ըստ մաշկի տեսակի և տարիքի,
3) ճիշտ է ներկայացնում դեմքի մերսման հակացուցումները:
Ուսումնառության արդյունք 2 Կատարել դեմքի դասական մերսում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում դեմքը դասական մերսման համար,
2) ճիշտ է ընտրում դասական մերսման համար օգտագործվող նյութերը,
3) ճիշտ է կատարում դասական մերսումը:
Ուսումնառության արդյունք 3 Կատարել դեմքի պլաստիկ մերսում
Կատարմանչափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում դեմքը պլաստիկ մերսման համար,
2) ճիշտ է ընտրում պլաստիկ մերսման համար օգտագործվող նյութերը,
3) ճիշտ է կատարում պլաստիկ մերսումը:
Ուսումնառության արդյունք 4 Կատարել ժակեի մերսում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում դեմքը մերսման համար
2) ճիշտ է ընտրում Ժակեի մերսման ժամանակ օգտագործվող նյութերը,
3) ճիշտ է կատարում Ժակեի մերսումը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՔԵՐԻ ԵՎ ՈՏՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-010
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ ձեռքերի և ոտնաթաթերի հարդարման վերաբերյալ, ինչպես նաև եղունգների մաքրման, մշակման, խնամքի, եղունգների արհեստական աճեցման, լաքապատման և տարբեր նյութերով գեղարվեստական ձևավորման հմտություններ:
Մոդուլի տևողությունը 160 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ 4-19—001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ 4-19--002 «Նկարչական հմտություններ», ԿԴԱԴԿ-5-19-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ 4-19--006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ձեռքերի և ոտնաթաթերի հարդարման համար նախատեսված գործիքները, տեխնիկական միջոցները և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց շահագործման կանոնները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ձեռքերի եղունգների հարդարման կոսմետիկական սենյակում գործիքները, տեխնիկական միջոցները և տեխնոլոգիական սարքավորումները,
2) ճիշտ է ներկայացնում ոտքերի եղունգների հարդարման կոսմետիկական սենյակում գործիքները, տեխնիկական միջոցները և տեխնոլոգիական սարքավորումները,
3) ճիշտ է ներկայացնում ձեռքերի և ոտքերի հարդարման համար նախատեսված տեխնիկական միջոցների և սարքավորումների անվտանգ շահագործման կանոնները:
Ուսումնառության արդյունք 2 Կատարել ձեռքերի եղունգների մշակում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ձեռքերի եղունգների հարդարումը, տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում ձեռքերի եղունգների հարդարման ցուցումներն ու հակացուցումները, առավելություններն ու թերությունները,
3) ճիշտ է իրականացնում եղունգի թաց մաքրում` անհրաժեշտ նյութերով և պարագաներով,
4) ճիշտ է կատարում եղունգի չոր մաքրում,
5) ճիշտ է իրականացնում եղունգների ախտահանման աշխատանքները,
6) ճիշտ է մշակում ներաճած եղունգները:
Ուսումնառության արդյունք 3 Կատարել եղունգի հարդարում, ձեռքերի խնամք և մերսում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կտրում և խարտում եղունգները,
2) ըստ հաճախորդի ցանկության ձև է հաղորդում եղունգներին,
3) ճիշտ է փայլեցնում եղունգները,
4) ճիշտ է տարածում խնամող լաքեր և քսուքներ եղունգին,
5) ճիշտ է մերսում ձեռքերը` համապատասխան նյութերով:
Ուսումնառության արդյունք 4 Կատարել ձեռքերի եղունգների գեղազարդում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում գեղազարդման ժամանակ օգտագործվող նյութերը և գործիքները,
2) ճիշտ է տարբերակում գեղազարդման տեսակներն ու առանձնահատկությունները,
3) ճիշտ է կատարում եղունգի գեղազարդումը,
4) ճիշտ է ընտրում դեկորատիվ լաքի գույնը և երանգը` ըստ հաճախորդի ցանկության,
5) ճիշտ է ստեղծում եղունգի վրա համապատասխան պատկեր, կատարում է քարերի և փայլերի ամրացում:
Ուսումնառություն 5 Կատարել եղունգի լիցք, կոսմետիկ եղունգի տեղադրում և հեռացում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում և տարբերակում եղունգի լիցքը, տեսակները, առանձնահատկությունները, ցուցումներն և հակացուցումները,
2) ճիշտ է կատարում եղունգների լիցք` օգտագործելով համապատասխան նյութերը և գործիքները,
3) ճիշտ է կատարում լիցքի կորեկցիա և հեռացում,
4) ճիշտ է ներկայացնում կոսմետիկ եղունգի տեղադրման և հեռացման առանձնահատկությունները, տեսակները, ցուցումներն ու հակացուցումները,
5) ճիշտ է կատարում կոսմետիկ եղունգի տեղադրում և հեռացում:
Ուսումնառություն 6 Կատարել ոտնաթաթերի մշակում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում ոտնաթաթի մշակման համար նախատեսված սարքերը, նյութերը և գործիքները,
2) ճիշտ է ներկայացնում ոտնաթաթերի մշակման առանձնահատկությունները, ցուցումներն ու հակացուցումները,
3) ճիշտ է կատարում կրունկների և ոտնաթաթի կոշտացած մաշկի հեռացում,
4) ճիշտ է կատարում ոտնաթաթի ախտահանման և մերսման աշխատանքները:
Ուսումնառություն 7 Կատարել ոտքերի եղունգների մշակում և հարդարում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ոտքերի եղունգների հարդարումը, տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում ոտքերի եղունգների ցուցումներն և հակացուցումները, առավելություններն և թերությունները,
3) ճիշտ է իրականացնում եղունգի չոր և թաց մաքրում` անհրաժեշտ նյութերով և պարագաներով,
4) ճիշտ է իրականացնում եղունգների ախտահանման աշխատանքները,
5) ճիշտ է մշակում ներաճած եղունգները:
6) կատարում է ոտքերի եղունգների գեղազարդում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈՆՔԵՐԻ ՇՏԿՄԱՆԵՎԹԱՐԹԻՉՆԵՐԻՍԵՐՏԱՃԵՑՄԱՆԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-016
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հոնքերի շտկման, ներկման, լամինացիայի, ինչպես նաև թարթիչների ներկման և սերտաճեցման կարողություններ:
Մոդուլի տևողությունը 72 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ-4-19-001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ-4-19-002 «Նկարչական հմտություններ», ԿԴԱԴԿ-4-19-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ-4-19-006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1  Կատարել հոնքերի շտկում` ըստ դեմքի կառուցվածքի
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում հոնքերի շտկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները,
2) ճիշտ է գործածում ունելին և խոզանակը` առանց վնասելու մաշկը,
3) ճիշտ է ընտրում և շտկում հոնքերի ձևը` ըստ դեմքի կառուցվածքի:
Ուսումնառության արդյունք 2 Կատարել հոնքերի ներկում և լամինացիա
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկում հոնքերը հինայով,
2) ճիշտ է ներկում հոնքերը ստվերաներկով,
3) ճիշտ է ներկում հոնքերը մատիտով,
4) ճիշտ է ներկում հոնքերը գելով,
5) ճիշտ է իրականացնում հոնքերի լամինացիան,
6) ճիշտ է կատարում հոնքերը վերջնական տեսքի բերելու աշխատանքները:
Ուսումնառության արդյունք 3 Թարթիչների սերտաճեցում և լամինացիա
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում թարթիչների դասական սերտաճեցում,
2) ճիշտ է կատարում թարթիչների սերտաճեցում տարբեր խտություններով,
3) ճիշտ է կատարում թարթիչների լամինացիա;
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-011
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ դեկորատիվ կոսմետիկայի տեսակների, դեկորատիվ կոսմետիկայի օգտագործման եղանակների և հնարքների, առօրյա, երեկոյան և հարսանեկան դիմահարդարման տեսակների վերաբերյալ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ:
Մոդուլի տևողությունը 108 ժամ
Մուտքային պահանջները  Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ-4-19-001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ-4-19-002, «Նկարչական հմտություններ», ԿԴԱԴԿ-4-19-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ-4-19-006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն», ԿԴԱԴԿ-5-19-011 «Հոնքերի շտկում և թարթիչների սերտաճեցում» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել դեկորատիվ կոսմետիկայի տեսակները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դեկորատիվ կոսմետիկայի տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում զանգվածային օգտագործման դեկորատիվ կոսմետիկայի առանձնահատկությունները,
3) ճիշտ է ներկայացնում պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկայի առանձնահատկությունները,
4) ճիշտ է ներկայացնում զանգվածային օգտագործման և պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկայի տարբերությունները:
Ուսումնառության արդյունք 2 Կիրառել դեկորատիվ կոսմետիկայի օգտագործման անհրաժեշտ գործիքները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դեկորատիվ կոսմետիկայի օգտագործման համար անհրաժեշտ տարբեր տեսակի և չափերի վրձինները, սպունգները, խոզանակները,
2) ճիշտ է օգտագործում դեկորատիվ կրեմը տարածող սպունգը,
3) ճիշտ է օգտագործում սնգույրի վրձինը,
4) ճիշտ է կիրառում ստվերաներկերի վրձինը,
5) ճիշտ է կիրառում դիմափոշու վրձինը,
6) ճիշտ է կիրառում հոնքերի և թարթիչների խոզանակները,
7) ճիշտ է կիրառում թարթիչներին համապատասխան ձև հաղորդելու գործիքը:
Ուսումնառության արդյունք 3  Կատարել դեկորատիվ դիմահարդարում` ըստ դեմքի ձևի, մաշկի տեսակի և գույնի
Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է դեկորատիվ դիմահարդարման առանձնահատկությունները` ըստ դեմքի ձևի, մաշկի տեսակի և գույնի
2) ճիշտ է ընտրում կոնկրետ դիմահարդարման համար անհրաժեշտ վրձինները, խոզանակները,
3) ճիշտ է ընտրում դեկորատիվ կրեմի երանգը և ճիշտ ուղղություններով տարածում,4) ճիշտ է կատարում աչքերը եզրագծող մատիտների ընտրությունը և անցկացնում եզրագծերը,
5) ճիշտ է ընտրում ստվերաներկերի երանգները, դրանց համադրումները և ճիշտ ուղղությամբ տարածում դրանք,
6) ճիշտ է ընտրում թարթիչների տուշը, դրա գույնը և ճիշտ տարածում այն,
7) ճիշտ է ամրացնում արհեստական թարթիչները,
8) ճիշտ է ընտրում սնգույրի երանգը, կատարում երանգային համադրումներ և ճիշտ ուղղություններով տարածում,
9) ճիշտ է ընտրում շրթունքները ուրվագծող մատիտը, շրթներկի երանգները, փայլը,
10) ճիշտ է ուրվագծում շրթունքները, ճիշտ ուղղություններով տարածում շրթներկը և փայլը
11) ճիշտ է ընտրում դիմափոշու երանգը և ճիշտ ուղղություններով տարածում:
Ուսումնառության արդյունք 4  Կատարել դեմքի թերությունների և անհարթությունների շտկում
Կատարման չափանիշներ 1) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում չափազանց նեղ շրթունքների վիզուալ շտկումը,
2) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում չափազանց հաստ շրթունքների վիզուալ շտկումը,
3) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում մեծ քթի վիզուալ շտկումը,
4) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում դեմքի սպիների, մաշկի առանձին անհարթ հատվածների վիզուալ շտկումը,
5) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում աչքերի սև շրջանակների վիզուալ շտկումը,
6) դեկորատիվ կոսմետիկական միջոցներով ճիշտ է կատարում ցցված կամ փոս ընկած այտոսկրերի վիզուալ շտկումը:
Ուսումնառության արդյունք 5  Կատարել առօրյա, երեկոյան և հարսանեկան դիմահարդարում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է նախապատրաստում մաշկը դիմահարդարման,
2) ճիշտ է կատարում առօրյա դիմահարդարումը,
3) ճիշտ է կատարում երեկոյան դիմահարդարումը,
4) ճիշտ է կատարում հարսանեկան դիմահարդարումը,
5) ճիշտ է կատարում դեմքի մաքրումը դեկորատիվ կոսմետիկայից (դեմակիաժ)` ճիշտ ընտրելով կոսմետիկ միջոցները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԱՀԵՌԱՑՄԱՆԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
Մոդուլի դասիչը ԿԴԱԴԿ-5-19-013
Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ մազի կառուցվածքի, մազահեռացման տեսակների, մազահեռացման սարքերի վերաբերյալ, ինչպես նաև դրանք կիրառելու հմտություններ:
Մոդուլի տևողությունը 108 ժամ
Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ԱՀ-ԱԱՕ-5-19-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԿԴԱԴԿ-5-19-001 «Մասնագիտական էթիկայի հիմունքներ», ԿԴԱԴԿ-5-19-004 «Մաշկային և վարակիչ հիվանդություններ», ԿԴԱԴԿ-5-19-006 «Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն» մոդուլները:
Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել մազահեռացման տեսակները և առանձնահատկությունները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մազի կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում մազակալման խնդիրները, մազահեռացման հակացուցումները,
3) ճիշտ է ներկայացնում և տարբերակում մազահեռացման տեսակները:
Ուսումնառության արդյունք 2 Կատարել ասեղային էպիլյացիա
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ասեղային էպիլյացիան, ցուցումները և հակացուցումները,
2) ճիշտ է տարբերակում ասեղային էպիլյացիայի կիրառումը մաշկի տարբեր տիպերի և կոսմետիկ թերությունների ժամանակ,
3) ճիշտ է կատարում տեղային անզգայացումը,
4) ճիշտ է կիրառում ասեղային էպիլյացիայի կատարման տեխնիկան,
5) ասեղային էպիլյացիայի ժամանակ պահպանում է անվտանգության տեխնիկայի կանոնները,
6) տրամադրում է խորհրդատվություն ասեղային էպիլյացիայից հետո մաշկի խնամքի և հետագա բարդությունների կանխարգելման վերաբերյալ:
Ուսումնառության արդյունք 3 Իրականացնել ապարատային մազահեռացում
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ապարատային մազահեռացման ցուցումներն ու հակացուցումները
2) ճիշտ է իրականացնում մաշկի նախապատրաստական աշխատանքները,
3) ճիշտ է կատարում ապարատային մազահեռացում` համաձայն ընտրված սարքավորման,
4) տրամադրում է խորհրդատվություն ապարատային մազահեռացումից հետո մաշկի խնամքի և հետագա բարդությունների կանխարգելման վերաբերյալ:
Ուսումնառության արդյունք 4 Կատարել բիոէպիլյացիա
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բիոէպիլյացիան, դրա տեսակները, ցուցումները և հակացուցումները,
2) ճիշտ է տարբերակում բիոէպիլացիայի կիրառումը մաշկի տարբեր տիպերի և կոսմետիկ թերությունների ժամանակ,
3) ճիշտ է իրականացնում բիոէպիլյացիա` ընտրելով համապատասխան նյութը,
4) ճիշտ է պահպանում բիոէպիլյացիայի ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնները,
5) տրամադրում է խորհրդատվություն բիոէպիլյացիայից հետո մաշկի խնամքի և հետագա բարդությունների կանխարգելման վերաբերյալ:

 

Աղյուսակ 3

 

Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ Շաբաթ
ների թիվը
Ուսանողի առավելագույն բեռնվածու-
թյունը,ժամ
Պարտադիր լսարանային պարապմունք-
ներ,ժամ
Ուսուցման երաշխա-
վորվող տարին
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ,ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐԲՆԱԳԻՏԱԿԱՆ        
  Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ   108 72 1
  Տնտեսագիտության հիմունքներ   81 54 1
  Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ   81 54 2
  Իրավունքի հիմունքներ   54 36 1
  Պատմություն   81 54 1
  Ռուսաց լեզու   108 72 1
  Օտար լեզու   108 72 1
  Ֆիզկուլտուրա   159 106 1-2
  Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ   54 36 1
  Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր   42 28 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   876 584  
  ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
  Հաղորդակցություն   81 54 1
  Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ   54 36 1
  Անվտանգություն և առաջին օգնություն   54 36 1
  Համակարգչային օպերատորություն   81 54 1
  ԸՆԴԱՄԵՆԸ   270 180  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
  Մասնագիտական էթիկայի հիմունքներ   54 36 1
  Նկարչական հմտություններ   108 72 1
  Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա   162 108 1
  Մաշկային և վարակիչ հիվանդություններ   81 54 1
  Սանիտարիայի և հիգիենայի պահպանում   81 54 1
  Տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն   108 72 2
  Ձեռներեցություն   108 72 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   702 468  
  ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
  Դեմքի մաշկի խնամքի ընթացակարգերի իրականացում   108 72 2
  Դեմքի մերսման իրականացում   81 54 2
  Ձեռքերի և ոտքերի հարդարման իրականացում   240 160 2
  Հոնքերի շտկման և թարթիչների սերտաճեցման իրականացում   108 72 2
  Դեկորատիվ կոսմետիկա և դիմահարդարման իրականացում   162 108 2
  Մազահեռացման իրականացում   162 108 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   861 574  
  ԸՆՏՐՈՎԻ   108 72 2
  ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ   45 30 1-2
  ԸՆԴԱՄԵՆԸ 53 2862 1908  
  ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ   200    
  ՊՐԱԿՏԻԿԱ 23      
  ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 4      
  ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2      
  ԸՆԴԱՄԵՆԸ 82      

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.09.2019
N 10-Ն
Հրաման