Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01. ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2019 թվականի N 11-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

    Նախարար                     Ա. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
18 սեպտեմբերի 2019 թ.
N 11-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմանը (հետևյալ որակավորումներին) ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա:

3. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) կրթության հեռակա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի:

4. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2664 ժամ է, առավելագույն ծավալը` 4320 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`

1) դեղագործ` մանրածախ դեղագործական կազմակերպությունում,

2) դեղագործ` մեծածախ դեղագործական կազմակերպությունում,

3) դեղագործ` դեղեր արտադրող կազմակերպությունում:

7. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտությամբ 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը,

2) ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին,

3) մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը,

4) պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները,

5) օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր-թերթիկից,

6) տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները,

7) դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման և մերչենդայզինգի կանոնների,

8) սպառողներին տրամադրի տեղեկատվախորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ,

9) կատարի բացակայող ԱԴՏ (առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count) դեղերի հոմանիշային փոխարինում,

10) ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը,

11) պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր (կարծր, հեղուկ, փափուկ),

12) փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը,

13) բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները,

14) սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորդի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ,

15) ձևակերպի մուտքային և ելքային օրդերները,

16) կատարի ապրանքանյութական արժեքների հաշվառում և գույքագրում,

17) կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն,

18) պահպանի դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները,

19) կանխարգելի մասնագիտական հիվանդությունները,

20) ցուցաբերի առաջին բուժօգնություն,

21) պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:

 

ԳԼՈՒԽ 4.
0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:

13. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի,

բ. հասարակագիտական առարկաների,

գ. օտար լեզվի,

դ. համակարգչային,

ե. մարդու ֆիզիոլոգիայի,

զ. դեղաբանության,

է. հիգիենայի,

ը. դեղագործության կազմակերպման, կառավարման և ապրանքագիտության:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. մանրէաբանության,

բ. անօրգանական, օրգանական, անալիտիկ քիմիայի,

գ. դեղագործական քիմիայի,

դ. բուսաբանության և ֆարմակագնոզիայի,

ե. դեղերի դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի,

թ. դեղաձևերի պատրաստման տեխնոլոգիայի:

3) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

17. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա ձևի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը,

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0916.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0916.01.01.5 «ԴԵՂԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և/կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1
Միջին մասնագիտական կրթության
0916.01.5 «Դեղագործություն»
մասնագիտության 0916.01.01.5
«Դեղագործ» որակավորման
պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. Մոդուլի դասիչը ԱՀ-Հ-5-19-001
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:
3. Մոդուլի տևողությունը  36 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունն անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:
8. Ուսումնառության արդյունք 2 Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:
10. Ուսումնառության արդյունք 3 Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը
11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները` նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:
12. Ուսումնառության արդյունք 4 Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում
13. Կատարման չափանիշներ 1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:
14. Ուսումնառության արդյունք 5 Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար
15. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),
2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,
3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,
6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
16. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԱՕ-5-19-001
17. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում` անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:
18. Մոդուլի տևողությունը 36 ժամ
19. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
20. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
21. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները
22. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:
23. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան
24. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)
3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,
25. Ուսումնառության արդյունք 3 Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ
26. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:
27. Ուսումնառության արդյունք 4 Ցուցաբերել առաջին օգնություն
28. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,
3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,
6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,
7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
29. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԳՀ-5-19-001
30. Մոդուլի նպատակը Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու կարողությունների, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը:
31. Մոդուլի տևողությունը 36 ժամ
32. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
33. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
34. Ուսումնառության արդյունք 1 Փնտրել և գտնել աշխատանք
35. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,
2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)` օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,
3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (CV),
4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,
5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:
36. Ուսումնառության արդյունք 2 Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ
37. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,
2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,
3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,
4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,
5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ:
38. Ուսումնառության արդյունք 3 Արդյունավետ աշխատել թիմում` պահպանելով էթիկայի նորմերը
39. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,
2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզբունքները և խնդիրների լուծման մեթոդները,
3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ` ըստ նրանց վարքագծի դրսևորման,
4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,
5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից:
40. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները
41. Կատարման չափանիշներ 1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»
42. Մոդուլի դասիչը ԱՀ-ՀՕ-5-19-001
43. Մոդուլի նպատակը Զարգացնել սովորողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները
44. Մոդուլի տևողությունը 36 ժամ
45. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
46. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
47. Ուսումնառության արդյունք 1 Համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում
48. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է համակարգչի հիմնական և լրացուցիչ բաղադրիչներին,
2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմաններին,
3) տիրապետում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից (printer, scaner, projector, fax, պատճենման սարք և այլն),
4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,
5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը (microsoft office),
6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը և ֆայլը,
7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,
8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,
9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում (Print):
49. Ուսումնառության արդյունք 2 Տեքստերի խմբագրում և ֆորմատավորում
50. Կատարման չափանիշներ 1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,
4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում` փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից,
5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ և այլն:
51. Ուսումնառության արդյունք 3 Աղյուսակների պատրաստում և խմբագրում
52. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք,
2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,
3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն),
4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,
5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:
53. Ուսումնառության արդյունք 4 Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում
54. Կատարման չափանիշներ 1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,
2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,
3) գծագրում է կանոնավոր պատկերներ,
4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,
5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,
6) գծագրում է տեքստային բլոկներ,
7) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:
55. Ուսումնառության արդյունք 5 Ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով
56. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը,
2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,
3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,
4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,
5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:
57. Ուսումնառության արդյունք 6 Աշխատել համացանցում
58. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է « համացանց » հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամանների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԼԱՏԻՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ` ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»
1. Մոդուլի դասիչը ԴԵՂ-5-19-001
 2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել լատիներեն լեզվի մասնագիտական տերմիններ կարդալու, հասկանալու, գրելու, թարգմանելու կարողություններ:
 3. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
 5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 6. Ուսումնառության արդյունք 1 Տիրապետել լատիներեն լեզվի քերականության հիմնական կանոններին
 7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է հոլովում մասնագիտական լատիներեն բառերը,
2) ճիշտ է թարգմանում քերականական դարձվածքները, դեղագործական պրակտիկայում օգտագործվող բառերը և արտահայտությունները,
3) ճիշտ է կազմում դեղագործական նշանակություն ունեցող նախադասությունները:
 8. Ուսումնառության արդյունք 2 Տիրապետել լատիներեն լեզվի մասնագիտական տերմինաբանությանը և արտահայտություններին
 9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կարդում լատիներենով գրված մասնագիտական տերմինները և արտահայտությունները,
2) ճիշտ է հասկանում մասնագիտական տերմինները և արտահայտությունները,
3) ճիշտ է թարգմանում լատիներենով գրված մասնագիտական տերմինները և արտահայտությունները,
4) ճիշտ է բացատրում և թարգմանում միանման տերմինների ծագումը:
 10. Ուսումնառության արդյունք 3 Տիրապետել լատիներեն տերմինների կազմման սկզբունքներին
 11. Կատարմանչափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում լատիներենով գրված մասնագիտական տերմինների ծագումը և կազմը,
2) ճիշտ է կարդում և հասկանում դեղատոմսում կիրառվող լատիներեն բառերի կրճատումները:
  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
 12. Մոդուլի դասիչը ԴԵՂ-5-19-002
 13. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ քիմիական ռեակցիաների միջոցով ձևավորել անօրգանական ծագման նյութերի քիմիական հատկությունները որոշելու, բարդ միացությունների բանաձևեր (ֆորմուլաներ) կազմելու և դրանք անվանակարգելու կարողություններ:
 14. Մոդուլի տևողությունը 36 ժամ
 15. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
 16. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 17. Ուսումնառության արդյունք 1 Բնորոշել քիմիական տարրերի հատկանիշները` Պարբերական աղյուսակին համապատասխան
 18. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է գրում ատոմների էլեկտրոնային կոնֆիգուրացիաները հիմնական և գրգռված վիճակներում,
2) ճիշտ է արտահայտում վալենտականությունը և օքսիդացման աստիճանը,
3) ճիշտ է նկարագրում ատոմի կառուցվածքը և քիմիական կապերը,
4) ճիշտ է նկարագրում P, S, D տարրերի բնության մեջ գտնվելը, ֆիզիկական, քիմիական հատկությունները և հիմնավորում դրանք` քիմիական ռեակցիաների միջոցով:
 19. Ուսումնառության արդյունք 2 Տարբերակել անօրգանական միացությունների դասերը, կոմպլեքսային միացությունները, կազմել և անվանակարգել բանաձևերը
 20. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հիմքերի, թթուների, օքսիդների, հիդրօքսիդների, աղերի ֆիզիկական և քիմիական հատկությունները,
2) ճիշտ է հաստատում հիմնային, թթվային և ամֆոտեր օքսիդների հատկությունները քիմիական ռեակցիաներով,
3) ճիշտ է կազմում աղերի բանաձևերը և անվանակարգում դրանք,
4) ճիշտ է կազմում և անվանակարգում կոմպլեքսային միացությունների բանաձևերը:
 21. Ուսումնառության արդյունք 3 Տարբերակել քիմիական ռեակցիաները, կազմել հավասարումներ, կատարել հաշվարկներ քիմիական բանաձևերով և ռեակցիաների հավասարումներով
 22. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում քիմիական ռեակցիաների արագության կախվածությունը ռեակցիայի մեջ մտնող նյութի բնույթից, կոնցենտրացիայից, ջերմաստիճանից և կատալիզատորից,
2) ճիշտ է ներկայացնում քիմիական հավասարակշռությունը և դրա տեղաշարժը,
3) ճիշտ է կիրառում Լե-Շատելյեի սկզբունքը,
4) ճիշտ է կազմում օքսիդավերականգնման ռեակցիաների հավասարումները,
5) ճիշտ է որոշում քիմիական ռեակցիաների տեսակները,
6) ճիշտ է կատարում լուծույթների դասակարգումը:
 23. Ուսումնառության արդյունք 4 Տիրապետել ֆազային հավասարակշռության, մակերևութային լարվածության, մածուցիկության և գոլորշացման հասկացություններին, երկբաղադրատարր հեղուկ և պինդ համակարգերին
 24. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում ֆազային երևույթների և հավասարակշռության հասկացությունները,
2) ճիշտ է բնութագրում միա-, երկ- և եռաբաղադրատարր համակարգերը,
3) ճիշտ է ներկայացնում մակերևութային լարվածության, մածուցիկության և գոլորշացման պայմանները,
4) ճիշտ է նկարագրում երկբաղադրատարր հեղուկ և պինդ համակարգերը:
  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
 25. Մոդուլի դասիչը ԴԵՂ-5-19-003
 26. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել օրգանական միացությունների դասակարգման, քիմիական ռեակցիաների միջոցով օրգանական ծագման նյութերի քիմիական հատկությունների որոշման, օրգանական նյութերը` ըստ իրենց ֆիզիկաքիմիական հատկությունների ճանաչման կարողություններ:
 27. Մոդուլի տևողությունը  36 ժամ
 28. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-002 «Անօրգանական քիմիայի հիմունքներ» մոդուլը:
 29. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 30. Ուսումնառության արդյունք 1 Դասակարգել օրգանական միացությունները, բացատրել դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների կախվածությունը` կառուցվածքից
 31. Կատարման չափանիշներ 1) տարբերում է օրգանական միացությունների մոլեկուլների մոդելները և ճիշտ է գրում մոլեկուլյար բանաձևը,
2) ճիշտ է անվանում օրգանական նյութերը,
3) ճիշտ է հաստատում օրգանական միացությունների կառուցվածքի և հատկությունների միջև կապը,
4) ճիշտ է գրում օրգանական միացությունների ստացման և քիմիական հատկությունների ռեակցիաների հավասարումները:
 32. Ուսումնառության արդյունք 2 Իրականացնել պարզ օրգանական միացությունների սինթեզ
 33. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է հավաքում անհրաժեշտ լաբորատոր սարքերը, ամանեղենը, նյութերը,
2) ճիշտ է ընտրում ելանյութերը և կատալիզատորները,
3) ճիշտ հերթականությամբ է կատարում անհրաժեշտ գործողությունները և անջատում նպատակային նյութը միջավայրից,
4) ճիշտ է տիրապետում լաբորատորիայում սարքերի և նյութերի հետ աշխատանքի անվտանգության կանոններին:
 34. Ուսումնառության արդյունք 3 Քիմիական փորձերով հաստատել ստացված օրգանական նյութի իսկությունը
 35. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում տվյալ միացությունը հայտնաբերող նյութը,
2) ճիշտ է օգտվում քիմիական ռեակցիայի ընթացքի սխեմաներից,
3) ճիշտ է գրանցում քիմիական ռեակցիայի արդյունքները,
4) ճիշտ է ստուգում ստացված նյութի իսկությունը` քիմիական փորձերի միջոցով և գրում հավասարումները:
 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆԱԼԻՏԻԿ ՔԻՄԻԱ»
 36. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-004
 37. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել համապատասխան եղանակների կիրառմամբ քիմիական նյութերի որակական և քանակական վերլուծություն (անալիզ) իրականացնելու կարողություններ:
 38. Մոդուլի տևողությունը 24 ժամ
 39. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-003 «Օրգանական քիմիայի հիմունքներ» մոդուլը:
 40. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 41. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել որակական անալիզի եղանակները
 42. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում որակական անալիզի եղանակները,
2) ճիշտ է բնութագրում որակական անալիզում օգտագործվող եղանակները:
 43. Ուսումնառության արդյունք 2 Կատարել կատիոնների որակական անալիզ
 44. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում կատիոնների հայտնաբերման որակական ռեակցիաները` օգտագործելով համապատասխան ազդանյութեր,
2) ճիշտ է կատարում կատիոնների խառնուրդի որակական անալիզը` օգտագործելով համապատասխան խմբային ազդանյութեր:
 45. Ուսումնառության արդյունք 3 Կատարել անիոնների որակական անալիզ
 46. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում անիոնների հայտնաբերման որակական ռեակցիաները` օգտագործելով համապատասխան ազդանյութեր,
2) ճիշտ է կատարում անիոնների խառնուրդի որակական անալիզը:
 47. Ուսումնառության արդյունք 4 Կատարել քանակական անալիզ տիտրոմետրիկ եղանակով
 48. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում տիտր և տիտրվող լուծույթ, էկվիվալենտ հասկացությունները,
2) ճիշտ է որոշում աշխատանքային լուծույթների ծավալը, կշիռը և տիտրը` օգտագործելով համապատասխան բանաձևեր:
 49. Ուսումնառության արդյունք 5 Կատարել թթվահիմնային տիտրում ջրային լուծույթներում
 50. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է պատրաստում ստանդարտ լուծույթներ,
2) ճիշտ է որոշում աշխատանքային լուծույթի կոնցենտրացիան` ստանդարտ լուծույթի օգնությամբ,
3) ճիշտ է ընտրում համապատասխան հայտանյութ (ինդիկատոր),
4) ճիշտ է որոշում թթվային և հիմնային բնույթի նյութերի զանգվածային բաժինները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻԶԻՈԼՈԳԻԱ ԱՆԱՏՈՄԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ»
 51. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-005
 52. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել բջիջների, հյուսվածքների, հիմնական օրգան- համակարգերի գործունեության, անատոմիական կառուցվածքի և մարդու օրգանիզմի կենսագործունեության վերաբերյալ ճանաչման, տարբերակման գիտելիքներ և կարողություններ:
 53. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 54. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-15-001 «Լատիներեն լեզու` բժշկական և դեղագործական տերմինաբանությամբ» մոդուլը:
 55. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
 56. Ուսումնառության արդյունք 1 Ճանաչել բջջի կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները
 57. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում բջջաթաղանթի, ցիտոպլազմայի, բջջակորիզի կառուցվածքը և գործառույթները,
2) ճիշտ է տարբերակում օրգանոիդների և ներառուկների տեսակները և ներկայացնում գործառույթները,
3) ճիշտ է բացատրում և ներկայացնում բջջի բազմացման եղանակները:
 58. Ուսումնառության արդյունք 2 Տարբերակել հյուսվածքների տեսակները և ներկայացնել առանձնահատկությունները
 59. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում և ներկայացնում էպիթելային հյուսվածքի տեսակները, տեղակայումը և գործառույթները,
2) ճիշտ է ներկայացնում և տարբերակում շարակցական հյուսվածքի տեսակները և գործառույթները,
3) ճիշտ է տարբերակում և ներկայացնում մկանային հյուսվածքի տեսակները և գործառույթները,
4) ճիշտ է տարբերակում և ներկայացնում նյարդային հյուսվածքի կառուցվածքը, առանձնահատկությունները և գործառույթները:
 60. Ուսումնառության արդյունք 3 Ճանաչել արյան բաղադրությունը, տարբերակել ձևավոր տարրերը և պլազման, ներկայացնել արյան գործառույթները
 61. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում արյան բաղադրությունը,
2) ճիշտ է տարբերակում արյան ձևավոր տարրերը և պլազման,
3) ճիշտ է տարբերակում արյան խմբերը և բացատրում դրանց գործառույթները:
 62. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել մարդու հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործունեությունը
 63. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մարդու հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում կմախքի կառուցվածքը և գործունեությունը
3) ճիշտ է ներկայացնում կմախքային մկանները,
4) ճիշտ է տարբերակում ոսկրերի տեսակները, դրանց միացման ձևերը:
 64. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել մարդու սիրտ-անոթային և լիմֆատիկ համակարգերի կառուցվածքը և գործունեությունը
 65. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մարդու սիրտ-անոթային համակարգի կառուցվածքը և գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում սրտի կառուցվածքը և դրա գործառնական բնութագիրը,
3) ճիշտ է ներկայացնում արյան շրջանառության ֆիզիոլոգիան,
4) ճիշտ է տարբերակում արյան անոթների տեսակները,
5) ճիշտ է բնութագրում լիմֆատիկ համակարգի կառուցվածքը և գործառույթները:
 66. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել մարդու նյարդային համակարգի, զգայական օրգանների կառուցվածքը և գործունեությունը
 67. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում մարդու նյարդային համակարգը,
2) ճիշտ է ներկայացնում մարդու կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքը և գործունեությունը,
3) ճիշտ է ներկայացնում գլխուղեղի կառուցվածքը և գործունեությունը,
4) ճիշտ է ներկայացնում ողնուղեղի կառուցվածքը և գործունեությունը,
5) ճիշտ է ներկայացնում մարդու ծայրամասային նյարդային համակարգը,
6) ճիշտ է ներկայացնում մարդու վեգետատիվ նյարդային համակարգի կառուցվածքը և գործունեությունը,
7) ճիշտ է ներկայացնում մարդու զգայական օրգանների կառուցվածքը և գործունեությանը:
 68. Ուսումնառության արդյունք 7 Ներկայացնել մարդու մարսողական համակարգի կառուցվածքը և գործունեությունը
 69. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բերանի խոռոչի, կերակրափողի կառուցվածքը և գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում ստամոքսի կառուցվածքը և գործունեությունը,
3) ճիշտ է ներկայացնում աղիների կառուցվածքը և գործունեությունը,
4) ճիշտ է ներկայացնում մարսողության գործընթացը:
 70. Ուսումնառության արդյունք 8 Ներկայացնել շնչառական համակարգի կառուցվածքը և գործունեությունը
 71. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում քթի խոռոչի, ըմպանի կառուցվածքը և գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում շնչափողի, բրոնխների կառուցվածքը և գործունեությունը,
3) ճիշտ է ներկայացնում թոքերի կառուցվածքը և գործունեությունը:
 72. Ուսումնառության արդյունք 9 Ներկայացնել մարդու միզասեռական համակարգի գործունեությունը և կառուցվածքը
 73. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում երիկամների կառուցվածքը և գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում միզածորանի և միզապարկի կառուցվածքը և գործունեությունը,
3) ճիշտ է ներկայացնում մեզի առաջացման մեխանիզմները,
4) ճիշտ է ներկայացնում կանացի ներքին և արտաքին սեռական օրգանների կառուցվածքը և գործունեությունը,
5) ճիշտ է ներկայացնում տղամարդու ներքին և արտաքին սեռական օրգանների կառուցվածքը և գործունեությունը:
 74. Ուսումնառության արդյունք 10 Ներկայացնել մարդու ներզատիչ համակարգի կառուցվածքը և գործունեությունը
 75. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ներզատիչ համակարգի գեղձերի տեսակները և դրանց գործունեությունը,
2) ճիշտ է ներկայացնում հորմոնների տեսակները և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
 76. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-006
 77. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել բուսական բջիջների, հյուսվածքների, բույսերի տարբեր օրգանների անատոմիական, մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև մանրադիտակով աշխատելու, ֆիտոցենոզներում բույսերի տեսակները որոշելու, ձևաբանական նկարագիր կազմելու կարողություններ:
 78. Մոդուլի տևողությունը 54 ժամ
 79. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-001 «Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական և դեղագործական տերմինաբանությամբ» մոդուլը:
 80. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 81. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել բուսական բջիջների, հյուսվածքների, բույսերի տարբեր օրգանների անատոմիական, մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները
 82.   1) ճիշտ է ներկայացնում բուսական բջջի կառուցվածքը, քիմիական կազմը, հիմնական տարրերը,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հյուսվածքների հիմնական տիպերը,
3) ճիշտ է բնութագրում բույսերի օրգանների անատոմիական առանձնահատկությունները,
4) ճիշտ է ներկայացնում բույսերի մորֆոլոգիական առանձնահատկությունները,
5) ճիշտ է բնութագրում բույսերի վեգետատիվ օրգանների մորֆոլոգիական առանձնահատկությունները,
6) ճիշտ է ներկայացնում բույսերի գեներատիվ օրգանները, դրանց կառուցվածքը,
7) ճիշտ է նկարագրում բույսերի բազմացման ձևերը, դրանց առանձնահատկությունները:
 83. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել բուսական բջիջների, հյուսվածքների, բույսերի տարբեր օրգանների հիմնական գործառույթները և բույսի կենսագործունեությունը
 84.   1) ճիշտ է ներկայացնում բուսական բջջի հիմնական գործառույթները,
2) ճիշտ է ներկայացնում բուսական հյուսվածքների հիմնական գործառույթները և դրանց դերը բուսական օրգանիզմում,
3) ճիշտ է ներկայացնում բույսի տարբեր օրգանների հիմնական գործառույթները և դրանց դերը բուսական օրգանիզմում,
4) ճիշտ է բնութագրում բույսերի կենսագործունեությունը:
 85. Ուսումնառության արդյունք 3 Տարբերակել տարբեր ֆիտոցենոզներում բույսերի տեսակները
 86. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում բույսերը ըստ դասերի, ընտանիքների, կարգերի, տեսակների,
2) ճիշտ է ներկայացնում բույսերի ընտանիքները և բնութագրում դրանց առանձնահատկությունները,
3) ճիշտ է տարբերակում բույսերը` ըստ ընտանիքների:
 87. Ուսումնառության արդյունք 1 Օգտվել մանրադիտակից և տալ բույսի ձևաբանական նկարագիրը` ըստ հերբարիումի
 88. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է օգտվում մանրադիտակից` բույսերի հյուսվածաբանական և այլ ուսումնասիրություններ իրականացնելիս,
2) բույսերից ճիշտ է պատրաստում հերբարիումներ
3) ճիշտ է կազմում բույսերի ձևաբանական նկարագիրը` ըստ հերբարիումների:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
 89. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-007
90.  Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել դեղերի դեղաբանական խմբերի, դրանց ազդեցության, ներմուծման ուղիների, հոմանիշային փոխարինման վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև դեղատոմսի դուրս գրման կանոններին տիրապետելու և պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր-թերթիկից օգտվելու կարողություններ:
 91. Մոդուլի տևողությունը 54 ժամ
 92. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-005 «Մարդու ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով», ԴԵՂ-5-19-012 «Ֆարմակոգնոզիա», ԴԵՂ-5-19-011 «Դեղագործական քիմիա», ԴԵՂ-5-19-014 «Դեղերի գործարանային տեխնոլոգիա» մոդուլները:
 93. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
 94. Ուսումնառության արդյունք 1 Ճանաչել դեղաբանության մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները և դեղաբանական խմբերը
 95.   1) ճիշտ է ներկայացնում «դեղ», «դեղաչափ», «դեղաձև» և այլ հասկացությունները,
2) ճիշտ է դասակարգում դեղերը ըստ դեղաբանական խմբերի և ենթախմբերի:
 96. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել դեղերի դեղաբանական ազդեցությունը ` ըստ ֆարմակոդինամիկական և ֆարմակոկինետիկական հատկանիշների
 97. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում «ֆարմակոդինամիկա» հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում դեղերի ազդեցության տեսակները,
3) ճիշտ է ներկայացնում դեղերի ազդեցության մեխանիզմները,
4) ճիշտ է ներկայացնում «ֆարմակոկինետիկա» հասկացությունը,
5) ճիշտ է ներկայացնում դեղերի ներծծումը,
6) ճիշտ է ներկայացնում դեղերի տեղաբաշխումը,
7) ճիշտ է ներկայացնում դեղերի կենսամատչելիությունը,
8) ճիշտ է ներկայացնում դեղերի մետաբոլիզմը,
9) ճիշտ է ներկայացնում դեղերի արտազատումը,
10) ճիշտ է ներկայացնում և բնութագրում դեղերի կողմնակի ազդեցությունները:
 98. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել դեղերի ներմուծման ուղիները և դեղաձևերը
 99. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում և բնութագրում դեղերի մարսողական ներմուծման ուղիները,
2) ճիշտ է տարբերակում և բնութագրում դեղերի հարմարսողական ներմուծման ուղիները,
3) ճիշտ է տարբերակում պինդ, հեղուկ, փափուկ դեղաձևերը:
 100. Ուսումնառության արդյունք 4 Կատարել դեղերի հոմանիշային փոխարինում
 101. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ճանաչում դեղերի միջազգային չպատենտավորված անվանումները,
2) ճիշտ է տարբերակում դեղերի առևտրային անվանումները,
3) ճիշտ է կատարում հոմանիշային փոխարինում:
 102. Ուսումնառության արդյունք 5 Տարբերակել ճիշտ և սխալ ձևակերպված դեղատոմսերը
 103.   1) ճիշտ է ներկայացնում դեղատոմսի կառուցվածքը և ձևակերպման կանոնները,
2) ճիշտ է բացատրում դեղատոմսում առկա կրճատումները,
3) ճիշտ է տարբերակում ճիշտ և սխալ ձևակերպված դեղատոմսերը:
 104. Ուսումնառության արդյունք 6 Օգտվել դեղերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատու աղբյուրներից և դեղի ներդիր-թերթիկից
105.  Կատարման չափանիշներ 1) ճիշտ է օգտվում դեղերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատու աղբյուրներից (պաշտոնական կայքեր, գրականություն և այլն),
2) ճիշտ է ներկայացնում դեղի ներդիր-թերթիկի բովանդակությունը,
3) ճիշտ է օգտվում դեղի ներդիր-թերթիկից:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
 106. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-008
 107. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել միկրոօրգանիզմների դասակարգման, մարդու կյանքում դրանց դերի, վարակների տարածման կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 108. Մոդուլի տևողությունը 36 ժամ
 109. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-005 «Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով» մոդուլը:
 110. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 111. Ուսումնառության արդյունք 1 Դասակարգել միկրոօրգանիզմները և ներկայացնել դրանց դերը մարդու կյանքում
 112. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում միկրոօրգանիզմների դերը մարդու կյանքում,
2) ճիշտ է դասակարգում միկրոօրգանիզմները,
3) ճիշտ է դասակարգում մանրէները` ըստ ախտածնության, ձևաբանության, շնչառության և սնվելու տեսակների,
4) ճիշտ է դասակարգում վիրուսները:
 113. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել միկրոօրգանիզմների մորֆոլոգիան և ֆիզիոլոգիան
 114. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում միկրոօրգանիզմների մորֆոլոգիական առանձնահատկությունները,
2) ճիշտ է ներկայացնում միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիան:
 115. Ուսումնառության արդյունք 3 Տիրապետել վարակների տարածման կանխարգելման սկզբունքներին
 116. Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հիվանդությունների վարակաբանության հիմունքները,
2) ճիշտ է տարբերակում վարակի եղանակները,

3) ճիշտ է բնութագրում միկրոօրգանիզմների տեղակայումը մարդու օրգանիզմում,
4) ճիշտ է տիրապետում վարակների տարածման կանխարգելման սկզբունքներին:

 117. Ուսումնառության արդյունք 4 Կատարել ապանեխում, հականեխում, մանրէազերծում դեղատնային պայմաններում
 118. Կատարման չափանիշներ 1) պատրաստում է վարակազերծող լուծույթ, իրականացնում է աշխատատեղի, ձեռքերի, ամանեղենի, օժանդակ նյութերի մանրէազերծում,
2) ճիշտ է ներկայացնում մանրէազերծման եղանակները և սարքերը,
3) ճիշտ է ներկայացնում դեղերի և դեղաբուսական հումքի աղտոտման աղբյուրները,
4) ճիշտ է տարբերակում դեղատանն իրականացվող մանրէաբանական հսկողության մեթոդները` ախտածին մանրէների հայտնաբերման նպատակով
5) ճիշտ է վերլուծում մանրէաբանական հսկողության արդյունքները:
 119. Ուսումնառության արդյունք 5 Իրականացնել մանրէների կուլտուրաների աճեցում և տարբերակում
 120. Կատարման չափանիշներ 1) աճեցնում է մանրէների կուլտուրաներ,
2) ճիշտ է տարբերակում մանրէների տեսակները` մանրադիտակի օգնությամբ:
 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԱ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱ»
 121. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-009
 122. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել սննդի հիգիենայի, արտաքին միջավայրի և դեղագործական կազմակերպության միկրոկլիմայի կողմից մարդու առողջության և կենսագործունեության վրա ազդող գործոնների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև մասնագիտական հիվանդությունների կանխարգելման կարողություններ:
 123. Մոդուլի տևողությունը 36 ժամ
 124. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-05-19-008 «Մանրէաբանության հիմունքներ» մոդուլը:
 125. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
 126. Ուսումնառության արդյունք 1 Տիրապետել սննդի հիգիենայի հիմնական սկզբունքներին
 127. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սպիտակուցները և դրանց հիգիենիկ նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում ճարպերը և դրանց հիգիենիկ նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում ածխաջրերը և դրանց հիգիենիկ նշանակությունը,
4) ճիշտ է ներկայացնում վիտամինները և դրանց հիգիենիկ նշանակությունը,
5) ճիշտ է ներկայացնում հանքային տարրերը և դրանց հիգիենիկ նշանակությունը,
6) ճիշտ է ներկայացնում սննդի բաղադրատարրերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
 128. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել արտաքին և ներքին միջավայրերի վնասակար գործոնների ազդեցությունը մարդու առողջության և կենսագործունեության վրա

 129.

Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունը,
2) ճիշտ է կազմակերպում դեղագործական կազմակերպության միկրոմիջավայրի մշտադիտարկումը,
3) ճիշտ է իրականացնում անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներ:
 130. Ուսումնառության արդյունք 3 Տալ դեղագործական կազմակերպության միկրոկլիմայի (լուսավորության, խոնավության, ջերմաստիճանի, օդափոխության և այլնի) համալիր հիգիենիկ գնահատականը
 131. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հողի, ջրի, օդի աղտոտման աստիճանները և աղբյուրները,
2) ճիշտ է վերլուծում ներքին միջավայրի նախագիծը և ֆիզիկական ցուցանիշները (լուսավորությունը, խոնավությունը, ջերմաստիճանը, օդափոխությունը և այլն):
 132. Ուսումնառության արդյունք 4 Կանխարգելել մասնագիտական հիվանդությունների առաջացումը
 133. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մասնագիտական հիվանդությունների առաջացման աղբյուրները,
2) ճիշտ է ներկայացնում դեղատներում կիրառվող հիմնական քիմիական միացությունների թունաբանական բնութագիրը,
3) ճիշտ է մեկնաբանում արտադրական փոշիների, աղմուկի, վիբրացիայի և այլ գործոնների ազդեցությունը օրգանիզմի վրա` որպես մասնագիտական հիվանդությունների առաջացման աղբյուր,
4) ճիշտ է ներկայացնում աշխատողի անձնական հիգիենայի պահպանման սկզբունքները,
5) ճիշտ է կազմում համալիր միջոցառումների պլան` մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով,
6) ճիշտ է պահպանում սանիտարահիգիենիկ նորմերը` դեղագործական կազմակերպությունում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»
 134. Մոդուլի դասիչը ԴԵՂ-5-19-010
 135. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:
 136. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 137. Մուտքային պահանջները Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:
 138. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 139. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը
 140. Կատարման չափանիշներ 1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,
2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,
3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,
4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,
5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,
6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,
7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,
8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:
 141. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը
 142. Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպչա-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,
2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,
3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,
4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,
5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,
6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,
7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,
8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,
9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,
10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,
11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,
12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

 143. Ուսումնառության արդյունք 3 Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ
 144. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,
2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,
4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,
5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,
6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,
7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,
8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,
9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,
10) մարքեթինգի գաղափարների (4P և 7P) նշանակությունը ճիշտ է բացահայտում,
11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:
 145. Ուսումնառության արդյունք 4 Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը
 146. Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,
2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,
5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,
6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,
7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,
8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,
9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

 147. Ուսումնառության արդյունք 5 Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը
 148. Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,
2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,
4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,
5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,
6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,
7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,
8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,
9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,
10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,
11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

 149. Ուսումնառության արդյունք 6 Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր
 150. Կատարման չափանիշներ 1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,
3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռքբերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,
4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,
5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,
6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,
7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,
8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,
9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:
 151. Ուսումնառության արդյունք 7 Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ
 152. Կատարման չափանիշներ 1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,
2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,
3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,
4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,
5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,
6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,
7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,
8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,
9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ»
 153. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-011
 154. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել դեղերի քիմիական դասակարգման, ստանդարտավորման, դեղերի որակական և քանակական անալիզի իրականացման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 155. Մոդուլի տևողությունը 90 ժամ
 156. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-004 «Անալիտիկ քիմիա» մոդուլը:
 157. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 158. Ուսումնառության արդյունք 1 Կատարել դեղերի քիմիական դասակարգում, օգտվել Պետական դեղագրքից (Ֆարմակոպեայից) և այլ նորմատիվ փաստաթղթերից
 169. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում դեղերը` ըստ քիմիական խմբերի,
2) ճիշտ է օգտվում Պետական դեղագրքից (Ֆարմակոպեայից) և այլ նորմատիվ փաստաթղթերից:
 160. Ուսումնառության արդյունք 2 Իրականացնել անօրգանական ծագման դեղերի մեջ մտնող կատիոնների որակական անալիզ
 161. Կատարման չափանիշներ 3) ճիշտ է ընտրում կատիոններին բնորոշ հայտնաբերիչները (ռեագենտները),
4) ճիշտ է ընտրում անհրաժեշտ նյութերի քանակները` ըստ կատիոնի,
5) ճիշտ է կատարում քիմիական ռեակցիան և ստանում արդյունքը (գազ, նստվածք, գույն, հոտ և այլն):
 162. Ուսումնառության արդյունք 3 Իրականացնել անօրգանական ծագման դեղերի մեջ մտնող կատիոնների քանակական անալիզ
 163. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում տիտրատը և տիտրվող նյութը,
2) ճիշտ է կատարում տիտրումը ` մինչև էկվիվալենտ կետի ստացումը,
3) ճիշտ է կատարում հաշվարկներ` կիրառելով համապատասխան բանաձևերը:
164. Ուսումնառության արդյունք 4 Իրականացնել անօրգանական ծագման դեղերի մեջ մտնող անիոնների որակական անալիզ
 165. Կատարման չափանիշներ 6) ճիշտ է ընտրում անիոններին բնորոշ հայտնաբերիչները (ռեագենտները),
7) ճիշտ է ընտրում անհրաժեշտ նյութերի քանակները` ըստ անիոնի,
8) ճիշտ է կատարում քիմիական ռեակցիան և ստանում արդյունքը (գազ, նստվածք, գույն, հոտ և այլն):
 166. Ուսումնառության արդյունք 5 Իրականացնել օրգանական ծագման դեղերի մեջ մտնող ֆունկցիոնալ խմբերի որակական անալիզ
 167. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում համապատասխան հայտնաբերիչները (ռեագենտները),
2) ճիշտ է կատարում քիմիական ռեակցիան և ստանում արդյունքը` ըստ Պետական դեղագրքի (Ֆարմակոպեայի) և այլ նորմատիվ փաստաթղթերի:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԱՐՄԱԿՈԳՆՈԶԻԱ»
 168. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-012
 169. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել բնական ծագում ունեցող դեղերի ստացման աղբյուրների, դեղաբուսական հումքի քիմիական կազմի, ազդեցության, ինչպես նաև դեղաբուսական հումքի տարբերակման, մթերման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 170. Մոդուլի տևողությունը 90 ժամ
 171. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած ԴԵՂ-5-19-006 «Բուսաբանության հիմունքներ» մոդուլը:
 172. Մոդուլիգնահատմանկարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 173. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել բնական ծագման դեղերի ստացման աղբյուրները և դեղերի տարատեսակները
 174. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բնական ծագման դեղերի ստացման աղբյուրները,
2) ճիշտ է տարբերակում բնական ծագում ունեցող դեղերը,
3) ճիշտ է ներկայացնում դեղաբուսական հումքից պատրաստվող դեղերը և դեղաձևերը:
 175. Ուսումնառության արդյունք 4 Տիրապետել դեղաբուսական հումքի մթերման գործընթացին
 176. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դեղաբույսի հումք հանդիսացող մասը,
2) ճիշտ է հասկանում դեղաբուսական հումքի լատիներենով գրված անունները,
3) ճիշտ է ներկայացնում դեղաբուսական հումքի հավաքման կարգը,
4) ճիշտ է ներկայացնում դեղաբուսական հումքի չորացման պայմանները,
5) ճիշտ է տեսակավորում դեղաբուսական հումքը,
6) ճիշտ է տարբերակում դեղաբուսական հումքը,
7) ճիշտ է փաթեթավորում դեղաբուսական հումքը,
8) ճիշտ է ներկայացնում դեղաբուսական հումքի պահպանման կանոնները:
 177. Ուսումնառության արդյունք 2 Ճանաչել դեղաբուսական հումքի քիմիական կազմը
 178. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տվյալ դեղաբուսական հումքում պարունակվող ազդող նյութը,
2) ճիշտ է ներկայացնում դեղաբուսական հումքի քիմիական կազմը:
 179. Ուսումնառության արդյունք 3 Տարբերակել դեղաբույսերը` ըստ ազդող նյութերի պարունակության և ազդեցության
 180. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում դեղաբույսերի մեջ պարունակվող ազդող նյութերի հիմնական խմբերը,
2) ճիշտ է ներկայացնում ազդող նյութերի հիմնական խմբերի դեղաբանական ազդեցությունը,
3) ճիշտ է դասակարգում դեղաբույսերը` ըստ հիմնական ազդող նյութերի պարունակության,
4) ճիշտ է ներկայացնում տվյալ դեղաբուսական հումքում պարունակվող ազդող նյութի դեղաբանական ազդեցությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՂԵՐԻ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
 181. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-013
 182. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևերի (կարծր, հեղուկ, փափուկ) բնութագրման, դասակարգման, պատրաստման վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 183. Մոդուլիտևողությունը 54 ժամ
 184. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-003 «Օրգանական քիմիայի հիմունքներ» և ԴԵՂ-5-19-012 «Ֆարմակոգնոզիա» մոդուլները:
 185. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 186. Ուսումնառության արդյունք 1 Տարբերակել փոշիների տեսակները (պարզ, բարդ, դոզավորված, չդոզավորված), կատարել հաշվարկներ
 187. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում փոշիները,
2) ճիշտ է տարբերակում փոշիները,
3) ճիշտ է հաշվում յուրաքանչյուր դեղանյութի չափաբաժինը,
4) ճիշտ է ստուգում “A” և “B” խմբի դեղանյութերի դեղաչափերը ըստ ՊՖ-ի,
5) ճիշտ է ընտրում համապատասխան հավանգի համարը ըստ փոշու ընդհանուր զանգվածի,
6) ճիշտ է հաշվում միանվագ օգտագործվող փոշու դեղաչափը:
 188. Ուսումնառության արդյունք 2 Պատրաստել փոշիներ` ըստ դեղանյութերի առանձնահատկությունների
 189. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում հավանգի ծակոտիների փակումը համապատասխան նյութերով,
2) պատրաստում է փոշիներ ներկող, հոտավետ, թեթև, դժվար մանրացվող դեղանյութերով, հանուկներով,
3) կարողանում է հաշվել և պատրաստել “A” և “B” խմբի դեղանյութերով տրիտուրացիաներ,
4) տիրապետում է հավանգում փոշիների խառնման և հաջորդականության կանոններին,
5) խառնման արդյունքում ստանում է փոշիների համասեռ գունավորում,
6) կարողանում է օգտագործել հեղուկներ` չխախտելով փոշու սորունությունը:
 190. Ուսումնառության արդյունք 3 Կարողանալ կատարել փոշիների դեղաչափում
 191. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բաժանում փոշու ընդհանուր զանգվածը նշված դեղաչափերի,
2) ճիշտ է կշռում մեկ փոշու զանգվածը:
 192. Ուսումնառության արդյունք 4 Կատարել փոշու համապատասխան փաթեթավորում
 193. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում փաթեթավորման նյութը` հաշվի առնելով դեղանյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները,
2) ճիշտ է կատարում փաթեթավորման գործընթացը,
3) ճիշտ է ձևավորում համապատասխան պիտակներով:
 194. Ուսումնառության արդյունք 5 Բնութագրել և տարբերակել հեղուկ դեղաձևերի տեսակները, կատարել նախնական հաշվարկներ
 195. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում և բնութագրում հեղուկ դեղաձևերը,
2) ճիշտ է դասակարգում և բնութագրում լուծիչները,
3) ճիշտ է հաշվում չոր նյութի կշիռը և լուծիչի ծավալը` հաշվի առնելով ԾԱԳ-ը (Ծավալի ավելացման գործակիցը),
4) ճիշտ է հաշվում լուծիչի ծավալը` հաշվի առնելով օգտագործվող կոնցենտրիկ լուծույթների ծավալները,
5) ճիշտ է հաշվում դեղաբույսի կշիռը և լուծիչի ծավալը` ջրաթուրմ կամ եփուկ պատրաստելիս:
 196. Ուսումնառության արդյունք 6 Կատարել դեղանյութերի ավելացում լուծիչի մեջ` հաշվի առնելով դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները և քանակները
 197. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում հեղուկ դեղաձևի պատրաստման տեխնոլոգիան` լուծիչի տեսակը և դեղանյութերի ֆիզիկաքիմիական առանձնահատկությունները,
2) ճիշտ է ընտրում ամանեղենը և բաց թողնման սրվակը` հաշվի առնելով հեղուկ դեղաձևի ծավալը,
3) ճիշտ է կշռում չոր դեղանյութերը,
4) ճիշտ հաջորդականությամբ է ավելացնում կարծր դեղանյութերը,
5) ճիշտ է օգտագործում կոնցենտրիկ լուծույթները:
 198. Ուսումնառության արդյունք 7 Կարողանալ խցանափակել և ձևավորել բաց թողնվող հեղուկ դեղաձևը
 199. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում խցանը` հաշվի առնելով հեղուկ դեղաձևի հատկությունները,
2) ճիշտ է կատարում պիտակավորումը:
 200. Ուսումնառության արդյունք 8 Պատրաստել քսուքներ, լինիմենթներ
 201. Կատարման չափանիշներ 1) Ճիշտ է կատարում նախնական հաշվարկները,
2) ճիշտ է կշռում դեղաձևի հիմքը,
3) ճիշտ է կշռում դեղանյութերը,
4) ճիշտ է ներմուծում դեղանյութը հիմքի մեջ,
5) ճիշտ է ստանում հոմոգեն/հետերոգեն զանգված:
 202. Ուսումնառության արդյունք 9 Տիրապետել մոմիկների տարբեր եղանակներով պատրաստմանը
 203. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընտրում մոմիկային հիմքը,
2) ճիշտ է հաշվում մոմիկային զանգվածը,
3) ճիշտ է հաշվում մեկ մոմիկի զանգվածը,
4) ճիշտ է պատրաստում մոմիկներ կաղապարների մեջ լցման եղանակով` օգտագործելով տեղակալման և հակադարձ տեղակալման գործակիցները,
5) ճիշտ է պատրաստում մոմիկներ` գլորակման եղանակով,
6) ճիշտ է ընտրում փաթեթավորման նյութը` կախված դեղանյութի ֆիզիկաքիմիական հատկություններից:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՂԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
 204. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-014
 205. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել գործարանային պայմաններում պատրաստվող տարբեր դեղաձևերի (կարծր, հեղուկ, փափուկ) բնութագրման, դասակարգման, պատրաստման եղանակների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 206. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 207. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-013 «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա» մոդուլը:
 208. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 209. Ուսումնառության արդյունք 1 Բնութագրել դեղերի գործարանային արտադրությանը ներկայացվող պահանջները
 210. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՊԱԳ-ի (պատշաճ արտադրական գործընթացի) պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում արտադրության ընթացքում կատարվող փաստաթղթաշրջանառությունը:
 211. Ուսումնառության արդյունք 2 Պատրաստել դեղահատեր
 212. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում դեղահատերը, դեղապատիճները,
2) ճիշտ է ներկայացնում դեղահատերի, դեղապատիճների տեսակները,
3) ճիշտ է ներկայացնում օժանդակ նյութերի դերը և դասակարգումը,
4) ճիշտ է բնութագրում դեղահատերի, դեղապատիճների պատրաստման եղանակները,
5) ճիշտ է ներկայացնում դեղահատերի, դեղապատիճների արտադրական գործընթացի հիմնական փուլերը,
6) ճիշտ է պատրաստում դեղահատերը:
 213. Ուսումնառության արդյունք 3 Բնութագրել և տարբերակել մանրէազերծ (ստերիլ) դեղաձևերի տեսակները, պատրաստման եղանակները և արտադրական գործընթացի հիմնական փուլերը
 214. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում «մանրէազերծում» հասկացությունը,
2) ճիշտ է ներկայացնում ներարկման լուծույթները, դրանց տեսակները,
3) ճիշտ է բնութագրում աչքի կաթիլները, դրանց տեսակները,
4) ճիշտ է ներկայացնում օժանդակ նյութերի (կայունացուցիչների, կոնսերվանտների և այլնի) դերը, դասակարգումը,
7) ճիշտ է բնութագրում պատրաստման եղանակները,
5) ճիշտ է ներկայացնում արտադրական գործընթացի հիմնական փուլերը:
 215. Ուսումնառության արդյունք 4 Պատրաստել ոգեթուրմեր
 216. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում ոգեթուրմերը,
2) ճիշտ է ներկայացնում էթիլ սպիրտի դերը` ոգեթուրմեր պատրաստելիս,
8) ճիշտ է բնութագրում պատրաստման եղանակները,
3) ճիշտ է ներկայացնում արտադրական գործընթացի հիմնական փուլերը,
4) ճիշտ է պատրաստում ոգեթուրմերը:
 217. Ուսումնառության արդյունք 5 Բնութագրել և տարբերակել քսուքների, մոմիկների, սպեղանիների տեսակները, պատրաստման եղանակները և արտադրական գործընթացի հիմնական փուլերը
 218. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում քսուքները, մոմիկները, սպեղանիները,
2) ճիշտ է ներկայացնում քսուքների, մոմիկների, սպեղանիների տեսակները,
3) ճիշտ է ներկայացնում քսուքային և մոմիկային հիմքերի դասակարգումը,
4) ճիշտ է բնութագրում պատրաստման եղանակները,
5) ճիշտ է ներկայացնում արտադրական գործընթացի հիմնական փուլերը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱ»
 219. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-015
 220. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել դեղագործական կազմակերպությունների գործունեության կազմակերպման կարգի, դեղորայքի` որպես առանձնահատուկ ապրանքի, ինչպես նաև այլ դեղագործական ապրանքատեսակների ընդունման, բաց թողնման և այլ գործընթացների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ:
 221. Մոդուլի տևողությունը 90 ժամ
222.  Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-010 «Ձեռներեցություն», ԴԵՂ-5-19-014 «Դեղերի գործարանային տեխնոլոգիա» մոդուլները:
 223. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 224. Ուսումնառության արդյունք 1 Բնութագրել դեղագործական գործունեությանը ներկայացվող պահանջները
 225. Կատարմանչափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՊԴԳ (Պատշաճ դեղատնային գործունեության) պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում ՊՊԳ (Պատշաճ պահպանման գործունեության) պահանջները,
4) ճիշտ է ներկայացնում ՊՄԳ (Պատշաճ մատակարարման գործունեության) պահանջները,
5) ճիշտ է ներկայացնում Պատշաճ դեղազգոնության գործունեության պահանջները:
 226. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել և բնութագրել դեղը` որպես առանձնահատուկ ապրանք, տարբերակել դեղերի տեսակները և անվանումները
 227. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում դեղերի հիմնական հատկանիշները (որակ, անվտանգություն, արդյունավետություն, մատչելիություն), դրանց տնտեսագիտական առանձնահատկությունները, օգտագործման վրա ազդող գործոնները,
2) ճիշտ է ներկայացնում դեղանյութերի ծագման աղբյուրները և նոր դեղի ստեղծման գործընթացը,
3) ճիշտ է տարբերակում նոր (օրիգինալ) և վերարտադրված (ջեներիկ) դեղերը, անվանումները (քիմիական, առևտրային, միջազգային):
 228. Ուսումնառության արդյունք 2 Տիրապետել դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների, հարդեղագործական ապրանքների ընդունման կարգին
 229. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մատակարարի ընտրության սկզբունքները և կնքում գնման-վաճառքի պայմանագիր,
2) ճիշտ է վերլուծում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների, հարդեղագործական ապրանքների պահանջարկը և ձևակերպում մատակարարներին ներկայացվող ապրանքատեսակների պատվերները,
3) ճիշտ է ներկայացնում բաշխման ուղիների տեսակները և ՊՄԳ (Պատշաճ մատակարարման գործունեության) պահանջները,
4) ճիշտ է կազմակերպում մատակարարներից դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների, հարդեղագործական ապրանքների ընդունումը` փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, բեռի անդորրագիր և այլն):
 230. Ուսումնառության արդյունք 3 Տիրապետել դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահպանման կարգին
 231. Կատարման չափանիշներ 6) ճիշտ է ներկայացնում ՊՊԳ (Պատշաճ պահպանման գործունեության) պահանջները,
7) ճիշտ է ընտրում դեղերի պահպանման պայմանները,
8) ճիշտ է ընտրում դեղանյութերի պահպանման պայմանները,
9) ճիշտ է ընտրում դեղաբուսական հումքի պահպանման պայմանները,
10) ճիշտ է ընտրում բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահպանման պայմանները:
 232. Ուսումնառության արդյունք 4 Տիրապետել բնակչությանը տրամադրվող տեղեկատվախորհրդատվական ծառայություններ տրամադրելու կարգին և դեղազգոնության պահանջներին
 233. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է անցկացնում սպառողների հետ խորհրդատվություն` դեղատանն առկա դեղերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների մասին,
2) ճիշտ է առաջարկում հիվանդներին բացակայող դեղերի փոխարինողները,
3) ճիշտ է իրազեկում սպառողներին դեղերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման եղանակների մասին,
4) ճիշտ է բացատրում դեղերի, դեղաբուսական հումքի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևը, տան պայմաններում պահպանման կանոնները,
5) ճիշտ է գրանցում դեղատոմսերը և կազմակերպում դեղերի բաց թողումը,
6) ճիշտ է ներկայացնում Պատշաճ դեղազգոնության գործունեության պահանջները, գրանցում և հաղորդում դեղերի կողմնակի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները:
 234. Ուսումնառության արդյունք 5 Տարբերակել կեղծված դեղերը
 235. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՀՀ-ում դեղերի շրջանառության կարգավորման օրենսդրական դաշտը (ՀՀ Դեղերի մասին օրենքը, Լիցենզավորման մասին օրենքը և այլն),
2) ճիշտ է տարբերակում կեղծված դեղերի տեսակները,
3) ճիշտ է բնութագրում դեղերի կեղծմանը նպաստող գործոնները,
4) ճիշտ է տիրապետում կեղծված դեղերի հայտնաբերման հմտություններին:
 236. Ուսումնառության արդյունք 6 Կատարել ապրանքանյութական արժեքների գույքագրում
 237. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում գույքագրման խնդիրները և առանձնահատկությունները,
2) ճիշտ է կատարում գույքագրման տվյալների գրանցում գույքացուցակներում,
3) ճիշտ է կատարում գույքագրման տվյալների ամփոփում,
4) ճիշտ է ներկայացնում դեղերի ոչնչացման կարգը:
 238. Ուսումնառության արդյունք 7 Տիրապետել հաշվապահական հաշվառման հիմնական հիմունքներին
 239. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման (լուծարման) պայմանները,
2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային պայմանագրի բովանդակությունը և կնքում այն,
3) ճիշտ է ներկայացնում աշխատաժամանակի և աշխատանքի հաշվառումը, աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը,
4) ճիշտ է ներկայացնում և կատարում աշխատավարձի, արձակուրդային վճարի հաշվառումը,
5) ճիշտ է տարբերակում աշխատավճարման, աշխատավարձի, պահումների տեսակները,
6) ճիշտ է դասակարգում ապրանքի հաշվառման սխեմաները (բնաարժեքային, անհատական, պարբերական ստուգումներ) և լրացնում մուտքային, ելքային օրդերները,
7) ճիշտ է տարբերակում մուտքային, ելքային դրամարկղային օրդերները և ներկայացնում «Դրամարկղային գրքում» իրականացվող գրանցումները,
8) ճիշտ է դասակարգում դրամական միջոցները և գործառնությունները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԵՎ ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
 240. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-016
 241. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել դեղագործական մարկետինգում և մենեջմենթում կիրառվող հիմնական հասկացությունների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև արհեստավարժ վաճառքի հմտություններ:
 242. Մոդուլի տևողությունը 90 ժամ
 243. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-05-19-015 «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» մոդուլը:
 244. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 245. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել և բնութագրել գնագոյացման եղանակները, վաճառքի առավելությունները, գործընթացի փուլերը, տիրապետել արհեստավարժ վաճառքի հմտություններին
 246. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տիրապետում գնագոյացման եղանակներին,2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում արհեստավարժ վաճառքի առավելությունները,3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում վաճառքի գործընթացի փուլերը,4) ճիշտ է տիրապետում գնորդի առարկումների հաղթահարման հմտություններին:
 247. Ուսումնառության արդյունք 2 Ճանաչել և բնութագրել առևտրային տեղեկատվական միջոցները
 248. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում դեղերի մակնիշավորման տարրերը, ներդիր-թերթիկի բովանդակությունը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ճանաչում տեղեկատվական (էկոլոգիական, նախազգուշական և այլ) նշանները:
 249. Ուսումնառության արդյունք 3 Ճանաչել դեղագործական համակարգի բնութագիրը, դասակարգել կազմակերպությունները և դեղագործական գործունեության տեսակները,
 250. Կատարման չափանիշներ 3) ճիշտ է ներկայացնում դեղագործական համակարգի կառուցվածքը,
4) ճիշտ է ներկայացնում դեղագործական համակարգի կառավարման սկզբունքները,
5) ճիշտ է տարբերակում դեղագործական գործունեության տեսակները,
6) ճիշտ է դասակարգում կազմակերպությունների տեսակները` ըստ կազմակերպաիրավական ձևերի:
 251. Ուսումնառության արդյունք 4 Ճանաչել և բնութագրել դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի սկզբունքները
 252. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ճանաչում դեղագործի էթիկական կոդեքսը,
2) ճիշտ է բնութագրում դեղագործական դեոնթոլոգիայի ուղղությունները (դեղագործի հարաբերությունները հասարակության, բժշկի, հիվանդի և գործընկերների հետ):
 253. Ուսումնառության արդյունք 5 Ճանաչել կադրային մենեջմենթի սկզբունքները
 254. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է տարբերակում դեղագործական աշխատակցին ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է պատասխանում հարցազրույց վարողի հարցերին,
3) ճիշտ է կազմում իր կենսագրական տվյալները (CV):
 255. Ուսումնառության արդյունք 6 Ճանաչել և տարբերակել կոնֆլիկտների տեսակները, կանխումը և լուծումը
 256. Կատարման չափանիշներ 11) ճիշտ է դասակարգում կոնֆլիկտները և դրանց առաջացման պատճառները,
12) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտների կանխման և լուծման եղանակները:
 257. Ուսումնառության արդյունք 7 Տարբերակել հաղորդակցումների (կոմունիկացիաների) տեսակները, բնութագրել միջանձնային կոմունիկացիաները և ղեկավարման ոճերը
 258. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կոմունիկացիաների տեսակները,
2) ճիշտ է բնութագրում միջանձնային կոմունիկացիաները,
3) ճիշտ է տարբերակում ղեկավարման ոճերը:
 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
 259. Մոդուլի դասիչը ԴԵՂ-5-19-017
 260. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել բժշկական ապրանքների և գործիքների դասակարգման, բժշկական և դեղագործական արտադրանքի նյութագիտության, մարկետինգային հասկացությունների վերաբերյալ գիտելիքներ և դրանք դասավորելու (մերչենդայզինգի) կարողություններ:
 261. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 262. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-003 «Օրգանական քիմիայի հիմունքներ», ԴԵՂ-5-19-016 «Դեղագործական մարկետինգ և մենեջմենթ» մոդուլները:
 263. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 264. Ուսումնառության արդյունք 1 Դասակարգել բժշկական ապրանքները և գործիքները
 265. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում «ապրանք» հասկացությունը և ներկայացնում ապրանքների դասակարգումը,
2) ճիշտ է դասակարգում բժշկական ապրանքները,
3) ճիշտ է տարբերակում բժշկական ապրանքները` ըստ ապրանքագիտական դասակարգման,
4) ճիշտ է դասակարգում բժշկական գործիքները:
 266. Ուսումնառության արդյունք 2 Ճանաչել բժշկական ապրանքների և դեղագործական արտադրանքի պատրաստման համար օգտագործվող նյութերը
 267. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բժշկական ապրանքների և դեղագործական արտադրանքի արտադրության մեջ առավել հաճախ կիրառվող մետաղները,
2) ճիշտ է բնութագրում «կոռոզիա» հասկացությունը և հակակոռոզիոն պաշտպանիչ միջոցները,
3) ճիշտ է դասակարգում ոչ մետաղական ծագման նյութերը և բնութագրում դրանց առանձնահատկությունները:
 268. Ուսումնառության արդյունք 3 Ճանաչել դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, հարդեղագործական արտադրանքի մարկետինգային հասկացությունները
 269. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բժշկական նշանակության ապրանքների, դեղերի, հարդեղագործական արտադրանքի կենսական ցիկլի փուլերը, ինչպես նաև դիրքավորումը` դեղագործական շուկայում,
2) ճիշտ է ներկայացնում բժշկական նշանակության ապրանքների, դեղերի, հարդեղագործական արտադրանքի բրենդինգը և նեյմինգը,
3) ճիշտ է տարբերակում գովազդի տեսակները,
4) ճիշտ է ներկայացնում մերչենդայզինգի սկզբունքները և կանոնները:
 270. Ուսումնառության արդյունք 4 Դասավորել բժշկական և դեղագործական արտադրանքը ըստ մերչենդայզինգի
 271. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է պիտակավորում և դասավորում դեղերը,
2) ճիշտ է դասավորում բժշկական նշանակության առարկաները,
3) ճիշտ է դասավորում հարդեղագործական արտադրանքը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
 272. Մոդուլի դասիչը ԴԵՂ-05-19-018
 273. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցության վերաբերյալ ճանաչման և տարբերակման կարողություններ:
 274. Մոդուլի տևողությունը 108 ժամ
 275. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ԴԵՂ-5-19-007 «Ընդհանուր դեղաբանություն», ԴԵՂ-05-19-008 «Մանրէաբանության հիմունքներ» մոդուլները:
 276. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 277. Ուսումնառության արդյունք 1 Ճանաչել և տարբերակել սիրտ-անոթային համակարգի վրա ազդող միջոցները
 278. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում սիրտ-անոթային համակարգի վրա ազդող միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակաճնշումային միջոցները,
3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում կարդիոտոնիկ միջոցները,
4) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակաառիթմիկ միջոցները,
5) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակահեղձուկային միջոցները:
 279. Ուսումնառության արդյունք 2 Ճանաչել ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգի) և ՎՆՀ-ի (վեգետատիվ նյարդային համակարգի) վրա ազդող միջոցները
 280. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում և բնութագրում ԿՆՀ-ի վրա ազդող միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում ՎՆՀ-ի վրա ազդող միջոցները:
 281. Ուսումնառության արդյունք 3 Ճանաչել շնչառական համակարգի վրա ազդող միջոցները
 282. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում շնչառական համակարգի վրա ազդող միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակահազային (խորխաբեր, մուկոլիտիկ, բրոնխոլիտիկ և այլ) միջոցները:
 283. Ուսումնառության արդյունք 4 Բնութագրել և տարբերակել մարսողական համակարգի վրա ազդող միջոցները
 284. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում մարսողական համակարգի վրա ազդող միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում մարսողական համակարգի վրա ազդող միջոցների ազդեցությունը` ըստ խմբերի,
3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում փորլուծության, փորկապության և մարսողական համակարգի այլ հիվանդությունների և դրանց ախտանիշների դեպքում կիրառվող միջոցները:
 285. Ուսումնառության արդյունք 5 Ճանաչել և տարբերակել ներզատիչ (էնդոկրին) գեղձերի ֆունկցիայի վրա ազդող միջոցները
Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում և բնութագրում հիպոգլիկեմիկ միջոցները,
2) ճիշտ է դասակարգում և բնութագրում վահանաձև գեղձի ֆունկցիայի վրա ազդող միջոցները:
 286. Ուսումնառության արդյունք 6 Ճանաչել և տարբերակել հակաալերգիկ միջոցները
 287. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակահիստամինային միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում ալերգիայի դեպքում կիրառվող այլ միջոցները:
 288. Ուսումնառության արդյունք 7 Ճանաչել և տարբերակել միզասեռական օրգանների վրա ազդող միջոցները
 289. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում և բնութագրում միզամուղ միջոցները (սալուրետիկները, կալիումը պահպանող և օսմոտիկ միզամուղները),
2) ճիշտ է ներկայացնում արգանդամկանի վրա ազդող միջոցները:
 290. Ուսումնառության արդյունք 8 Ճանաչել և տարբերակել ցավազրկող, հակաբորբոքային և ջերմիջեցնող միջոցները
 291. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում ցավազրկող, հակաբորբոքային և ջերմիջեցնող միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում ցիկլոօքսիգենազայի ինհիբիտորները,
3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում ՈՍՀՄ (ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները),
4) ճիշտ է ներկայացնում և բնութագրում այլ դեղաբանական խմբերի ցավազրկող ազդեցություն ցուցաբերող միջոցները:
 292. Ուսումնառության արդյունք 9 Ճանաչել և տարբերակել հանգստացնող (սեդատիվ) միջոցները
 293. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում և բնութագրում բուսական ծագման սեդատիվ միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում քիմիական ծագման սեդատիվ միջոցները,
3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում կոմբինացված սեդատիվ միջոցները:
 294. Ուսումնառության արդյունք 10 Տարբերակել վիտամինները և իմունախթանիչները
 295. Կատարման չափանիշներ 5) ճիշտ է դասակարգում վիտամինները,
6) ճիշտ է բնութագրում վիտամինների առանձնահատկությունները և ներկայացնում դրանց դերը,
7) ճիշտ է դասակարգում և բնութագրում իմունախթանիչները:
 296. Ուսումնառության արդյունք 11 Տարբերակել հակաբակտերիալ միջոցները
 297. Կատարման չափանիշներ 4) ճիշտ է դասակարգում հակաբակտերիալ միջոցները,
5) ճիշտ է դասակարգում և բնութագրում հակաբիոտիկները,
6) ճիշտ է դասակարգում և բնութագրում այլ հակաբակտերիալ միջոցները (սուլֆանիլամիդները, խինոլոնները և այլ):
 298. Ուսումնառության արդյունք 12 Տարբերակել հակամիկրոբային միջոցները
 299. Կատարմանչափանիշներ 1) ճիշտ է դասակարգում հակամիկրոբային միջոցները,
2) ճիշտ է դասակարգում և բնութագրում հակասնկային միջոցները,
3) ճիշտ է դասակարգում և բնութագրում հակավիրուսային միջոցները:
 300. Ուսումնառության արդյունք 13 Տարբերակել հակապարազիտար միջոցները
 301. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում հակապարազիտար միջոցները,
2) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակաճիճվային միջոցները,
3) ճիշտ է ներկայացնում և բնութագրում հակապեդիկուլյոզային և հակաքոսային միջոցները:
 302. Ուսումնառության արդյունք 14 Տարբերակել հականեխիչ, ախտահանիչ միջոցները
 303. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում և ներկայացնում հականեխիչ միջոցները,
2) ճիշտ է դասակարգում և ներկայացնում ախտահանիչ միջոցները:

 

Աղյուսակ 3

 

Միջին մասնագիտական կրթության 0916.01.5 «Դեղագործություն» մասնագիտության 0916.01.01.5 «Դեղագործ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ Շաբաթ-
ների թիվը
Ուսանողի առավելա-
գույն բեռնվածու-
թյունը, ժամ
Պարտադիր լսարանային պարապմունք-
ներ, ժամ
Ուսուցման երաշխա-
վորվող տարին
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ,ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ        
  Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ   108 72 1,2
  Տնտեսագիտության հիմունքներ   81 54 1
  Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ   81 54 2
  Իրավունքի հիմունքներ   54 36 1
  Պատմություն   81 54 1
  Ռուսաց լեզու   108 72 1,2
  Օտար լեզու   108 72 1,2
  Ֆիզկուլտուրա   162 108 1,2
  Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ   54 36 1
  Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր   42 28 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   879 586  
  ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
  Հաղորդակցություն   54 36 2
  Անվտանգություն և առաջին օգնություն   54 36 1
  Աշխատանքային գործունեության ընդհանուր հիմունքներ   54 36 1
  Համակարգչային օպերատորություն   54 36 1
  ԸՆԴԱՄԵՆԸ   216 144  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
  Լատիներեն լեզվի հիմունքներ` բժշկական և դեղագործական տերմինաբանությամբ   108 72 1
  Անօրգանական քիմիայի հիմունքներ   54 36 1
  Օրգանական քիմիայի հիմունքներ   54 36 1
  Անալիտիկ քիմիա   36 24 1
  Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով   108 72 1
  Բուսաբանության հիմունքներ   81 54 1
  Ընդհանուր դեղաբանություն   81 54 1
  Մանրէաբանության հիմունքներ   54 36 1
  Ընդհանուր հիգիենա և էկոլոգիա   54 36 1
  Ձեռներեցություն   108 72 1
  ԸՆԴԱՄԵՆԸ   738 492  

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.09.2019
N 11-Ն
Հրաման