Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2000 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սույն հաշվետվությունը մշակվել է «Արժեթղթերի
շուկայի կարգավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 131-րդ հոդվածի համաձայն

 

Բովանդակություն

 

Ներածություն

................................................................ 9

Գլուխ 1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը



................................................................11

Ա. Հանձնաժողովի ձևավորումը

................................................................11

Բ. Կազմակերպչական խնդիրներ

.................................................................11

1. Հանձնաժողովը մշակել և հաստատել է իր կառուցվածքը


............................................................... .11

2. Հանձնաժողովը մշակել և հաստատել է իր հաստիքացուցակը


.................................................................12

3. Հանձնաժողովը նախաձեռնել է կադրերի հավաքագրումը


.................................................................12

4. Հանձնաժողովը հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել 2000 թվականի 4 ամիսների իր ծախսերի նախահաշիվը





.................................................................14

5. Հանձնաժողովը հաստատել և ներկայացրել է 2001 թվականի իր ծախսերի նախահաշիվը



.................................................................14

6. Հանձնաժողովը հաստատել և ներկայացրել է 2001 թվականի գործունեության իր տարեկան ծրագիրը




.................................................................14

7. Հանձնաժողովը մշակել է իր կանոնադրության նախագիծը


.................................................................15

8. Հանձնաժողովը բացել է իր ինտերնետային էջը (www seccօm.am) ՍՏAID/ PricewaterhouseCoopers գրասենյակի օգնությամբ




.................................................................15

Գ. Իրավական դաշտի զարգացման խնդիրներ


.................................................................15

9. Հանձնաժողովը մշակել է իր կողմից ընդունվող նորմատիվ-իրավական ակտերի կոդիֆիկացման համակարգ




.................................................................15

10. Հանձնաժողովը հաստատել է նորմատիվ-իրավական ակտեր


.................................................................15

11. Հանձնաժողովը մշակել է կանոնների նախագծեր


.................................................................17

12. Հանձնաժողովը մշակել է մի շարք այլ կանոնների նախագծեր, որոնք նախատեսվում է հրապարակել



.................................................................19

Դ. Հանձնաժողովի համագործակցությունն այլ կազմակերպությունների հետ



.................................................................20

13. Հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպել Արժեթղթերի շուկայի մասնակիցների միության հետ (ԱՇՄՄ) և դիտարկել միության կողմից որպես ԻԿԿ գրանցվելու համար դիմում ներկայացնելու և դրա նախապայմաններն ապահովելու ժամանակացույցը









.................................................................20

14. Հանձնաժողովը ՍՏAID/ PricewaterhouseCoopers գրասենյակի աջակցությամբ արժեթղթերի շուկայի ենթակաոուցվածքների զարգացման հարցում փորձի փոխանակման նպատակով պատվիրակություն է ուղարկել Վրաստան` ՍՏAID կողմից կազմակերպված երկօրյա խորհրդակցությանը մասնակցելու նպատակով











.................................................................20

15. Հանձնաժողովը` ՍՏAID/ PricewaterhouseCoopers գրասենյակի հետ քննարկել Է առևտրային համակարգի ստեղծման հարցը




.................................................................21

Գլուխ 2. Հայաստանի արժեթղթերի շուկան 2000 թվականին



.................................................................22

Բաժին 1. Արժեթղթերի շուկայի գործիքներ


.................................................................22

Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը



.................................................................22

Բ. Պետական Պարտատոմսեր

.................................................................24

Գ. Կորպորատիվ բաժնետոմսեր

.................................................................25

1. 2000 թ.-ին սեփականաշնորհված ձեռնարկություններ


.................................................................25

2. Լիստինգ անցած բաժնետոմսեր

.................................................................26

3. Գործարքներին մասնակցած բաժնետոմսեր և շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատում




.................................................................27

4. Բաժնետոմսերի իրացվելիությունը

.................................................................28

Դ. Այլ արժեթղթեր

.................................................................30

Բաժին 2. Բորսայական առևտուր

.................................................................31

Ա. Բորսաների համեմատական վերլուծություն


.................................................................31

Բ. Հայաստանի ֆոնդային բորսա

.................................................................37

Բաժին 3. Շուկայի Մասնագիտացված Մասնակիցների վերլուծություն



.................................................................38

Ա. Ակտիվ գործող կազմակերպություններ


.................................................................38

Բ. Առուվաճառքի ծավալներ

.................................................................40

Գ. Խորհրդատվական գործունեություն


.................................................................41

Դ. ՇՄՄ-ների կանոնադրական կապիտալը


.................................................................43

Ե. Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա


.................................................................43

Զ. Ինվեստիցիոն հիմնադրամներ

.................................................................44

Գլուխ 3. Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները




.................................................................45

Բաժին 1. Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորումը և վերահսկումը



.................................................................45

Ա. Մասնագիտացված անձանց լիցենզավորումը


.................................................................45

1. Լիցենզիաների տրամադրում

.................................................................46

2. Լիցենզիաների կասեցում կամ ուժը կորցրած ճանաչում


.................................................................47

3. Մասնագիտացված անձանց համեմատական նկարագիրը 2000 թվականին



.................................................................48

Բ. Մասնագիտական որակավորում


.................................................................49

4. Տրամադրված որակավորման հավաստագրեր


.................................................................49

5. Որակավորման հավաստագրերի անվավեր ճանաչումը


.................................................................50

6. ԱՇ-ում Մասնագիտական որակավորում ունեցող անձինք


.................................................................51

Գ. Մասնագիտացված անձանց գործունեության վերահսկում


.................................................................52

7. «Արժեթղթերի Ռեեստր» ՓԲԸ-ի ստուգման արդյունքները


.................................................................54

8. Ֆոնդային բորսաների ստուգման արդյունքները


.................................................................54

Բաժին 2. Թողարկողների գործունեության կարգավորումը և վերահսկումը



.................................................................56

Ա. Արժեթղթերի և ազդագրերի գրանցում


.................................................................56

9. Արժեթղթերի թողարկման ազդագրերի գրանցում


.................................................................57

10. Արժեթղթերի գրանցումներ

.................................................................60

11. Վերակազմակերպվող կազմակերպությունների գրանցումներ



.................................................................60

Բ. Թողարկողների վերահսկում

.................................................................61

12. Ռեեստրների համախմբման աշխատանքները


.................................................................62

Գլուխ 4. Ֆինանսական հաշվետվությունը


.................................................................65

 

Ներածություն

 

i

Սույն հաշվետվությունը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն և իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի գործունեության նկարագիրը:

Հաշվետվություն կազմելու այս տարվա առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ դա, ըստ էության, մշակվել է նախորդ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար: Սակայն մի շարք միջոցառումներ նկարագրված են ամբողջ տարվա կտրվածքով` տարանջատելով մինչհանձնաժողովյան և Հանձնաժողովի ձևավորումից հետո ընկած ժամանակահատվածները: Դրանք են`

=> ազդագրերի և արժեթղթերի գրանցման գործընթացը, մասնավորեցումը, թողարկման ծավալները,

=> լիցենզավորումը, որակավորումը,

=> ստուգումները, կոնսոլիդացիան և կիրառված սանկցիաները, այդ թվում` դատական կարգով:

Այս ամենով հանդերձ, արժեթղթերի շուկայի նախորդ տարվա վերլուծությունն ընդգրկել է պետական և կորպորատիվ արժեթղթերի թողարկման և շրջանառության տնտեսագիտական գնահատականը, շուկայի ենթակառույցների գործունեությունը և դրանց զարգացման բնութագիրը` տարեկան կտրվածքով:

2000 թվականն արժեթղթերի շուկայի համար կարելի է բնութագրել որպես Հայաստանի տնտեսական բարեփոխումների խորացման և շուկայական ենթակառույցների զարգացման տարի: Հայաստանի արժեթղթերի շուկան ապրեց որակական զգալի փոփոխություններ և մեկ անգամ ևս ցուցադրեց միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրվելու իր գերակայությունները:

i

Անցյալ տարի ուժի մեջ մտավ տնտեսական բարեփոխումների հետագա խորացման համար անհրաժեշտ և կարևորագույն օրենքներից մեկը` «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Համակարգի նման փոփոխությունները և նոր պայմանները բոլորովին այլ հարթություն ձևավորեցին արժեթղթերի առևտրի, արժեթղթերով հավաստված իրավունքների հաշվառման և կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման համար: Ավելին, համակարգը գրեթե ամբողջությամբ կողմնորոշվեց դեպի ներդրողների պաշտպանության գործուն կառուցակարգերի ստեղծմանը: Նշված օրենքով Հայաստանի տնտեսության կարգավորման համակարգում առաջին անգամ կիրառվում է ինքնակարգավորման համակարգը, որը միջազգային պրակտիկայում ցույց է տվել իր առավելությունները: Շուկան կարգավորելու ամենամեծ ճկունությունը դրսևորվել է հենց այն երկրներում, որտեղ օրենսդիրը պատվիրակել է կարգավորման որոշակի իրավասություններ ոչ պետական մարմիններին:

Այդուհանդերձ, նախորդ տարին տակավին կարելի է համարել Հայաստանի արժեթղթերի կանոնակարգված շուկայի ձևավորման և զարգացման նախադրյալների ստեղծման առաջին փուլը, որին հետևելու են բնագավառի ինստիտուցիոնալ կայացման, շուկայում շրջանառության ծավալների խթանման, միջնորդ կառույցների որակական բնութագրերի կատարելագործման և երկրում ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու հսկայածավալ աշխատանքները:

Հաշվետվությունը բաղկացած է չորս հիմնական մասերից (գլուխներից) և ունի հետևյալ կառուցվածքը:

Հաշվետվության առաջին գլուխը տալիս է համառոտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Ներկայացվում է Հանձնաժողովի կողմից իրականացված կազմակերպչական և ֆունկցիոնալ աշխատանքների նկարագիրը, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է նորաստեղծ պետական մարմնի ձևավորման նպատակով ձեռնարկված միջոցառումները` փոքր, ճկուն, արդյունավետ և որակավորման բարձր հատկանիշներ ունեցող կադրերով համալրված կարգավորման մարմնի ստեղծման ուղղությամբ: Հաշվետվությունն ընդգրկում է նաև կարգավորման քաղաքականության ամրագրման աղբյուրների ու ընթացակարգերի սահմանման, Հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների նկարագիրը:

Հաշվետվության երկրորդ գլուխը ներկայացնում է Հայաստանի արժեթղթերի շուկան 2000 թվականին: Բավականին մանրամասն և ցայտուն ներկայացվում է արժեթղթերի շուկան իր գործիքներով, ինստիտուցիոնալ կառույցներով, մասնագիտացված անձանցով և թողարկողներով: Բերված թվային և գրաֆիկական վերլուծություններն ակնառու կերպով նկարագրում են շուկայի ընդհանուր պատկերը:

Հաշվետվության երրորդ գլուխը ներկայացնում է արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները, որոնք վերաբերում են մասնագիտական որակավորմանը, մասնագիտացված անձանց լիցենզավորմանը, արժեթղթերի և ազդագրերի գրանցմանը, ինչպես նաև թողարկողների և մասնագիտացված գործունեության վերահսկմանը:

Եվ վերջապես, հաշվետվության չորրորդ գլուխը անդրադառնում է Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությանը: Այն ներկայացնում է Հանձնաժողովի նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման և այդ միջոցների օգտագործման ուղղվածությունն ու վերլուծությունը:

 

ԳԼՈՒԽ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Ա. Հանձնաժողովի ձևավորումը

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հիմնադրվել է 2000 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հանձնաժողովի հիմնական առաքելությունը ներդրողների պաշտպանությունն է: Հանձնաժողովի այլ առաջնային խնդիրների թվում են նաև (ա) շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորումն ու պահպանումը, և (բ) արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված ու բնականոն գործունեության, ինչպես նաև զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

i

Հանձնաժողովը ստեղծվել է 2000 թվականի օգոստոսի 10-ին` Հանրապետության Նախագահի հրամանագրով` Հանձնաժողովի անդամների նշանակմամբ: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել`

● էդվարդ Մուրադյանը` Հանձնաժողովի նախագահ, պաշտոնավարման 5 տարի ժամկետով,

● Տիգրան Կարապետյանը` Հանձնաժողովի նախագահի տեղակալ, պաշտոնավարման 4 տարի ժամկետով,

● Արծվի Մինասյանը` Հանձնաժողովի անդամ, պաշտոնավարման 3 տարի ժամկետով,

● Ամալյա Սարիբեկյանը` Հանձնաժողովի անդամ, պաշտոնավարման 2 տարի ժամկետով,

● Խաչիկ Խաչատրյանը` Հանձնաժողովի անդամ, պաշտոնավարման 1 տարի ժամկետով:

Հանձնաժողովի անդամների ինքնակենսագրական տվյալները ներկայացված են Հավելված 1-ում:

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը և շուկայի կարգավորման համակարգը գտնվել են ձևավորման փուլում: Այն ներառում է ոչ միայն բուն Հանձնաժողովի կազմակերպչական ձևավորումը, այլև իրավական դաշտի և շուկայի ենթակառուցվածքների ձևավորմանն ուղղված նախնական միջոցառումները:

Հաշվետու ժամանակահատվածում գումարվել է Հանձնաժողովի 11 նիստ, ընդունվել է 21 որոշում, որոնցից 7-ով հաստատվել են նորմատիվ-իրավական ակտեր:


Բ. Կազմակերպչական խնդիրներ

Օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հանձնաժողովը ձեռնամուխ եղավ իր կազմակերպչական խնդիրների լուծմանը:

1. Հանձնաժողովը մշակել և հաստատել է իր կառուցվածքը:

Այն բաղկացած է Հանձնաժողովի իրավասությունների իրագործմանն աջակցող չորս հիմնական վարչությունից: Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական ղեկավարումն իրականացնելու է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:

(i) Կորպորատիվ ֆինանսների վարչությունը կոչված է աջակցելու Հանձնաժողովին թողարկողների (մասնավորապես` բաց բաժնետիրական ընկերությունների) կողմից տեղեկությունների բացահայտման ապահովմանն ուղղված միջոցառումների մշակման, սահմանման և իրականացման հարցերում: Ակնկալվում է, որ Հանձնաժողովի գործունեության առաջին տարում նրա կարգավորման շրջանակներում կհայտնվի շուրջ 500 հաշվետու թողարկող:

(ii) Շուկայի կարգավորման վարչությունը կոչված է աջակցելու Հանձնաժողովին`

- բրոքերների, դիլերների, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչների և պահառուների («մասնագիտացված անձինք») լիցենզավորման ու գործունեության կարգավորման քաղաքականության, պահանջների մշակման և իրագործման հարցերում, ինչպես նաև

- արժեթղթերի շուկայի ենթակաոուցվածքների` ֆոնդային բորսաների և Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման ու գործունեության կարգավորման քաղաքականության և պահանջների մշակման ու իրագործման հարցերում.

(iii) Վերահսկողության վարչությունը կոչված է վերահսկելու Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների կատարումը հաշվետու թողարկողների, մասնագիտացված անձանց և շուկայի ենթակառուցվածքների կողմից.

(iv) Իրավաբանական վարչությունը կոչված է իրականացնելու Հանձնաժողովի գործունեության իրավաբանական ուղեկցումը, այդ թվում նաև` ներկայացնելու Հանձնաժողովի ստորաբաժանումները վարչական լսումների ժամանակ որպես կողմ1 :

Հանձնաժողովի կառուցվածքը ներկայացված է Հավելված 2-ում:

Հանձնաժողովի կողմից մշակվել են նաև աշխատակիցների ծառայողական պարտականությունների նկարագրերը: Այդ նկարագրերը կազմվել են յուրաքանչյուր ստորաբաժանմանը վերապահված իրավասություններին համապատասխան` հստակորեն տարանջատելով Հանձնաժողովի հաստիքացուցակով սահմանված յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսվող մասնագիտական և պաշտոնական գործառույթները: Աշխատանքային նկարագրերը կազմելիս հաշվի են առնված յուրաքանչյուր ստորաբաժանման կազմում ընդգրկված մասնագետների թվաքանակը, պաշտոնները, պարտականությունների կատարման նպատակը, ենթակայությունը:

2. Հանձնաժողովը մշակել և հաստատել է իր հաստիքացուցակը:

Այն ուղղակիորեն բխում է Հանձնաժողովի ստեղծման սկզբնական փուլում կադրերի հավաքագրման քաղաքականությունից, որը հիմնված է եղել որակյալ կադրերը պահպանելու և նոր հեռանկարային կադրեր ներգրավելու սկզբունքների վրա: Հաստիքացուցակի ճկունությունը Հանձնաժողովի պատկերացմամբ նոր հեռանկարային կադրերին ժամկետային աշխատանքի դրսևորման հնարավորություն կապահովի` միաժամանակ չկորցնելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության փորձված կադրային բազան:

3. Հանձնաժողովը նախաձեռնել է կադրերի հավաքագրումը:

Աշխատակիցների հավաքագրման 1-ին փուլն սկսվեց 2000 թ. օգոստոսի 20-ին: Հաշվի առնելով ժամկետների սղության հանգամանքը` սկզբնական շրջանում կադրերի հավաքագրումն իրականացվեց առանց հրապարակային մրցույթի անցկացման: Կադրերի համալրումն իրականացվեց Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության նախկին փորձառու կադրերի, ինչպես նաև սահմանափակ թվով նոր կադրերի ընտրության միջոցով:

_____________

1 Օրենքի համաձայն լսումներն իրականացվում են լիցենզավորման կամ գրանցման դիմումները մերժելու, պատժամիջոցներ կիրառելու և Օրենքով սահմանված այլ դեպքերում: Լսումները հրապարակային են և Հանձնաժողովի գործունեության թափանցիկության կարևորագույն տարր են համարվում:


Աշխատանքի ընդունման հիմնական չափանիշներն են եղել`

- մասնագիտական պատրաստվածությունը, մասնավորապես տնտեսագիտական (մասնավորապես` ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտությամբ) կամ իրավաբանական կրթությունը, արժեթղթերի շուկային վերաբերող առարկաների ուսումնասիրությունը, արևմտյան բուհերում (այդ թվում նաև` Հայաստանի ամերիկյան համալսարանում) լրացուցիչ կրթությունը,

-Հանձնաժողովի խնդիրների և արժեթղթերի կարգավորման օրենսդրության իմացությունը,

- վերլուծական աշխատանքի ունակությունը,

- օտար լեզուների, մասնավորապես` անգլերենի իմացությունը,

- թիմային աշխատանքի ունակությունը և

- անձնական ազնվությունը:

2000 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ աշխատակիցների ընդհանուր թիվը 58 էր: Ընդ որում 2-ը հրամանագրված էին անժամկետ, 3-ը` որպես որակավորում անցնող անձ, իսկ մնացած աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր էին կնքվել մինչև 2000 թվականի դեկտեմբերի 1-ը: Ղեկավար պաշտոնները (վարչության և բաժնի պետ), հիմնականում թափուր էր թողնված, իսկ ստորաբաժանումների գործունեության համակարգումը ժամանակավորապես վերապահված էր Հանձնաժողովի անդամներին:

2000 թվականի դեկտեմբերի 1-ին լրացավ Հանձնաժողովի աշխատակիցների (ժամկետային աշխատողների) աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Հանձնաժողովն ամփոփեց նախորդ ամիսների ընթացքում յուրաքանչյուր ստորաբաժանման և առանձին աշխատողների կողմից կատարած աշխատանքները: Եղած անձնակազմից կատարվեց ընտրություն և կնքվեցին աշխատանքային նոր պայմանագրեր` երկու, երեք և վեց ամիս ժամկետով: Նշանակվեցին ֆունկցիոնալ ստորաբաժանումների (բաժինների) պետեր` վեց ամիս ժամկետով: 2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատողների ընդհանուր թիվը 50 էր, որից 3-ը հրամանագրված են անժամկետ, 1-ը որպես որակավորում անցնող անձ և մնացած 46-ը հրամանագրվեցին մինչև վեց ամիս ժամկետով:

Հանձնաժողովը Գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր տեղի համար ԶԼՄ-ների միջոցով հայտարարել էր հրապարակային մրցույթ (2000 թ. հոկտեմբերի 20):

Գլխավոր քարտուղարը հանձնաժողովի աշխատակազմի բարձրագույն պաշտոնատար անձանցից է, որի ծառայողական պարտականությունների շրջանակն ընդգրկում է Հանձնաժողովի ստորաբաժանումների կազմակերպչական ղեկավարումը, Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, աշխատանքային ռեժիմի պահպանման և արտաքին կապերի ապահովումը:

Մրցույթն անցկացվեց 2000 թ. նոյեմբերի 22-ին: Մինչև սահմանված ժամկետի ավարտը մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր յոթ դիմում: Համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի` մրցույթն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում, որը տեղի ունեցավ 2000 թ. նոյեմբերի 16-ին ժամը 17:00-ին, Հանձնաժողովն ուսումնասիրեց թեկնածուների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը: Մշակվեց մրցույթի անցկացման հետագա ընթացակարգը: Մասնավորապես, մրցույթի մասնակիցների գրագիտության մակարդակն ու պատրաստվածության աստիճանը որոշելու և գնահատելու համար ընտրվեցին որոշակի չափանիշներ` համապատասխան գնահատման գործակիցներով: Սահմանվեց նաև մրցույթին մասնակիցների ներկայանալու ժամանակացույց: Հանձնաժողովը կայացրեց որոշում և հավանություն տվեց ներկայացած բոլոր թեկնածուներին` մրցույթի 2-րդ փուլ անցնելու համար: Մրցույթի երկրորդ փուլը տեղի ունեցավ 2000 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 14:50-ին և ավարտվեց 18:00-ին: Այս փուլն ընթացավ թեկնածուների անմիջական մասնակցությամբ: Ամփոփելով մրցույթի արդյունքները` Հանձնաժողովը կայացրեց որոշում, որով նախապատվությունը տրվեց առավելագույն միավոր վաստակած մասնակցին, և վերջինիս հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր` 3 ամիս ժամկետով:

4. Հանձնաժողովը հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել 2000 թվականի 4 ամիսների իր ծախսերի նախահաշիվը:

i

Այն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվեց 2000 թ. սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թ. պահպանման ծախսերի մասին» թիվ 546 որոշմամբ: Հիշյալ ամիսների ծախսերը հոգալու համար կառավարությունը պահուստային ֆոնդից որոշեց տրամադրել շուրջ 85 միլիոն դրամ, որի շուրջ 55%-ը նախատեսված էր աշխատանքի վարձատրության հետ կապված ծախսերի համար:

5. Հանձնաժողովը հաստատել և ներկայացրել է 2001 թվականի իր ծախսերի նախահաշիվը:

Այն ներկայացվեց բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համաձայն: Այն կազմում է 205,474,4 հազար դրամ, որի շուրջ 93%-ը նախատեսված է աշխատանքի վարձատրության հետ կապված ծախսերի համար: Հաստիքային առավելագույն միավորների (աշխատակիցների) թիվը 2001 թվականի համար կազմում է 74 հոգի, որից շուրջ 60-ը Հանձնաժողովի ֆունկցիոնալ աշխատակիցներն են, իսկ 14-ը` սպասարկման անձնակազմը: Համեմատության համար նշենք, որ ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության աշխատակիցների թիվը կազմում էր 59 հոգի, այսինքն` թվաքանակի էական աճ տեղի չի ունենա: Լրացուցիչ անձնակազմի անհրաժեշտությունը պայմանավորված է Հանձնաժողովի խնդիրների ընդլայնմամբ և ինքնուրույնությամբ:

i

6. Հանձնաժողովը հաստատել և ներկայացրել է 2001 թվականի գործունեության իր տարեկան ծրագիրը:

i

Ծրագիրը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131-րդ հոդվածի համաձայն: Ծրագրի նպատակն է եղել ամփոփ տեսքով ներկայացնել արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, Հանձնաժողովի կողմից արձանագրված հիմնախնդիրները և այն քաղաքականությունն ու դրանից բխող միջոցառումները, որոնք Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 2001 թվականի ընթացքում օրենքով սահմանված իր խնդիրների և գործառույթների իրականացման համար: Ծրագրում բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներն իրականացվելու են հետևյալ հիմնական ոլորտներով`

● շուկայի կարգավորման համակարգ,

● արժեթղթեր թողարկողներ,

● մասնագիտացված գործունեություն,

● առևտրային և հաշվարկային համակարգ,

● կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ,

● վերահսկողություն,

● ուսուցողական ծրագրեր և հրապարակային բացատրական աշխատանքներ:

7. Հանձնաժողովը մշակել է իր կանոնադրության նախագիծը:

i

Կանոնադրության առկայությունը նախատեսված է Օրենքի 127-րդ հոդվածով: Այն կարգավորելու է Հանձնաժողովի ներքին աշխատանքային հարցերը, ինչպես նաև սահմանելու է յուրաքանչյուր ստորաբաժանման իրավասությունը, գործառույթներն ու համագործակցության կարգը: Կանոնադրության նախագիծը նաև տրամադրված է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրականացման ՍՏAID/Price water house Coopers գրասենյակին` առաջարկություններ ստանալու միջնորդությամբ:

8. Հանձնաժողովը բացել է իր ինտերնետային Էջը (www.seccom.am) ՍՏAID/Pricewaterhouse Coopers գրասենյակի օգնությամբ:

Ինտերնետային Էջում նախատեսվում է ծավալուն տեղեկություններ արտացոլել Հանձնաժողովի գործունեության և արժեթղթերի շուկայի վերաբերյալ: Դրա միջոցով արդեն իսկ հրապարակված են մի շարք իրավական ակտերի նախագծեր: Էջը ժամանակավորապես տեղադրված է «Արմինկո» ընկերության սերվերի վրա:


Գ. Իրավական դաշտի զարգացման խնդիրներ

Օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հանձնաժողովը մի շարք քայլեր է ձեռնարկել օրենքից բխող նորմատիվ-իրավական ակտերի սահմանման ուղղությամբ: Օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից ակտերի ընդունման բարդացված ընթացակարգ է նախատեսված, որի համաձայն Հանձնաժողովը պարտավոր է ակտն ընդունելուց 30 օր առաջ հրապարակել այն և այդ ժամանակահատվածում ստացված առաջարկությունները քննարկել: Դրանից հետո միայն Հանձնաժողովը կարող է ընդունել ակտն ու ներկայացնել գրանցման: Նորմատիվ ակտը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման 10-րդ օրը:

9. Հանձնաժողովը մշակել է իր կողմից ընդունվող նորմատիվ-իրավական ակտերի կոդիֆիկացման համակարգ:

Այն թույլ է տալիս Հանձնաժողովի կողմից սահմանված կանոնները կոդիֆիկացնել մեկ փաստաթղթում: Կանոնների համարակալումն իրականացվում է Օրենքի այն հոդվածների համարների արտացոլմամբ, որոնց հիման վրա սահմանված է տվյալ կանոնը, ինչը թույլ է տալիս լրացուցիչ կանոնների սահմանումը` առանց դրանց համարակալման փոփոխման: Ավելին, նման կոդիֆիկացիան հեշտացնում է Օրենքի այս կամ այն պահանջից բխող համապատասխան կանոն գտնելը օգտվողների համար:

10. Հանձնաժողովը հաստատել է նորմատիվ-իրավական ակտեր:

Հանձնաժողովը նախորդ տարվա չորս ամիսների ընթացքում, պահպանելով նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակային քննարկումների առարկա դարձնելու իր քաղաքականությունը, մշակել և ընդունել է մի շարք կանոններ, որոնք նպատակաուղղված են եղել բնագավառի հստակ կանոնակարգմանը: Դրանք են`

i

1) Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության կանոնները` միավորված «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրի ներքո` հաստատված Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» թիվ 7 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում: Դրանք սահմանում են մասնագիտացված անձանց (այսինքն` բրոքերային և դիլերային ընկերությունների, հավատարմագրային կառավարիչների և արժեթղթերի պահառուների) ներքին վերահսկողության իրականացման կարգը, վերահսկողական ծառայության կարգավիճակը, իրավասություններն ու գործառույթները: Վերը նշված կանոնների կարգավորման առարկա է հանդիսանում ներքին վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, այդ թվում` մասնագիտացված անձի ներքին վերահսկողության համար պատասխանատու վերահսկող ծառայության ձևավորումը, նրա գործառույթները, ինչպես նաև ներքին վերահսկողության գործունեության կարգավորումը, ինչն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված անձանց կողմից պատշաճ ներքին վերահսկող ծառայության ստեղծման և պահպանման արդյունքում նրանց գործունեության նկատմամբ վերահսկման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և պետական վերահսկողության միջամտության աստիճանի նվազեցմանը:

i

2) Մասնագիտացված անձանց լիզենզավորման կանոնները` միավորված «Լիցենզիայի դիմումը» վերնագրի ներքո` հաստատված Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» թիվ 8 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում: Կանոններով սահմանում են արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիա ստանալու համար դիմող անձի, մասնավորապես` նրա ինքնության, գտնվելու վայրի, ղեկավար մարմինների, ֆինանսական ցուցանիշների, գործունեության տարածքի վերաբերյալ տեղեկությունները բացահայտող լիցենզիայի դիմումի կառուցվածքը, ձևերը, ինչը մասնագիտացված գործունեության վերահսկողությունն առավել նպատակային դարձնելով` կօժանդակի նրանց կողմից առավել կանոնակարգված գործունեության իրականացմանը, որն էլ իր հերթին կբերի արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների վստահության բարձրացմանը:

i

3) Մասնագիտական որակավորման կանոնները` միավորված «Մասնագիտական որակավորում» վերնագրի ներքո` հաստատված Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» թիվ 9 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում: Դրանք սահմանում են արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնող անհատների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևերն ու դրանցում ներառվող տեղեկությունների շրջանակը, քննություններն անցկացնելու և որակավորման հավաստագրի տրամադրման կարգը: Մասնագիտական որակավորման կանոնների կիրարկումը և քննության մասնակիցների մասնագիտական գիտելիքների նկատմամբ նոր պահանջների սահմանումը կնպաստեն մասնագիտացված անձանց կազմում կամ անունից մասնագիտացված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական պատրաստվածության, արժեթղթերի շուկայում ծառայությունների մատուցման որակի, մասնագիտացված գործունեության կառավարման արդյունավետության բարձրացմանը:

i

4) Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումի կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները սահմանող կանոնները` միավորված «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի ներքո, հաստատված Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» թիվ 10 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում:

i

5) Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի ընդհանուր դրույթները սահմանող կանոնները` միավորված «Ընդհանուր դրույթներ» վերնագրի ներքո, հաստատված` Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի ընդհանուր դրույթները հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում:

i

6) Լիցենզիայի ձևը սահմանող կանոնները` միավորված «Լիցենզիայի ձևը» վերնագրի ներքո, հաստատված` Հանձնաժողովի 20.11.2000 թ. «Լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 12 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 27.11.2000 թ. թիվ 17 տեղեկագրում:

i

7) Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրի և արժեթղթի գրանցման հայտարարագրի կառուցվածքը, բովանդակությունը և տեղեկությունների ներկայացման ձևերը սահմանող կանոնները, ինչպես նաև հաշվետու թողարկողի Հանձնաժողովում գրանցումը սահմանող կանոնները` միավորված համապատասխանաբար` «Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիր», «Արժեթղթի գրանցման հայտարարագիրը» և «Հաշվետու թողարկողի արժեթղթի գրանցումը Հանձնաժողովում» վերնագրերի ներքո` հաստատված Հանձնաժողովի 08.12.2000 թ. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ գլուխներով պահանջվող արժեթղթի գրանցման հայտարարագրի և Հանձնաժողովում հաշվետու թողարկողների արժեթղթի գրանցման կանոնները հաստատելու մասին» N 18 որոշմամբ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հրապարակված գերատեսչական նորմատիվ ակտերի 30.12.2000 թ. թիվ 21 տեղեկագրում:

11. Հանձնաժողովը մշակել է կանոնների նախագծեր:

Հանձնաժողովը մշակել և հրապարակային քննարկման առարկա է դարձրել մի շարք կանոնների նախագծեր: Դրանք են`

1) Բրոքերային (դիլերային) գործարքները կարգավորող կանոնների նախագիծը, ամրագրված` «Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները» վերնագրի ներքո, արժանացած Հանձնաժողովի հավանությանը և հրապարակված դեկտեմբեր ամսին: Կանոնները նպատակ ունեն սահմանել այն իրավական պահանջները, որոնց համալիր կիրառումը հնարավորություն կընձեռի ապահովել բրոքերային (դիլերային) ընկերությունների կողմից կանոնակարգված գործունեության իրականացումը, հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերով գործարքների արդյունավետ համակարգի ապահովումը և բրոքերային (դիլերային) ընկերությունների կողմից իրականացվող գործողությունների թափանցիկությունը: Նշված խնդրի լուծումը բխում է Օրենքում ամրագրված նպատակներից, ինչպես նաև արժեթղթերի շուկայում վստահելի և հուսալի միջավայր ստեղծելու հրամայականից:

2) Բրոքերային (դիլերային) ընկերությունների կողմից ֆոնդային բորսայում շրջանառվող կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրման մասին կանոնների նախագիծը, ամրագրված` «Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրման մասին» վերնագրի ներքո, արժանացած Հանձնաժողովի հավանությանը և հրապարակված դեկտեմբեր ամսին: Կանոնը նպատակ ունի սահմանել այն պահանջները, որոնք կնպաստեն արժեթղթերի շուկայում գնագոյացման արժանահավատ համակարգի ձևավորմանը, բրոքերային (դիլերային) ընկերությունների կողմից արժեթղթերով գործարքների արդյունավետ համակարգի ապահովմանը և բրոքերային (դիլերային) ընկերությունների գործողությունների թափանցիկության բարձրացմանը:

3) Արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը կարգավորող կանոնների նախագիծը, ամրագրված` «Արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը» վերնագրի ներքո, արժանացած Հանձնաժողովի հավանությանը և հրապարակված դեկտեմբեր ամսին: Կանոնների կիրարկումը հնարավորություն կընձեռի ապահովել հավատարմագրային կառավարիչների կողմից գործունեության իրականացման ընթացքում իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանումը, հավատարմագրային կառավարիչների հիմնադիրների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերով գործարքների արդյունավետ համակարգի ձևավորումը և հավատարմագրային կառավարիչների գործողությունների թափանցիկությունը:

4) Հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի, խոշոր սեփականատերերի, նրանց ղեկավարների, ինչպես նաև արժեթղթերի ընդհանուր սեփականության վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման ընթացակարգը կարգավորող կանոնների նախագիծը, ամրագրված` «Արժեթղթերի հայտարարագրման մասին» վերնագրի ներքո, արժանացած Հանձնաժողովի հավանությանը և հրապարակված դեկտեմբեր ամսին: Դրանք սահմանում են հրապարակայնորեն` վաճառվող արժեթղթերի նշանակալից և խոշոր սեփականատերերի, ինչպես նաև հաշվետու թողարկողների ղեկավարների կողմից իրենց պատկանող արժեթղթերի ծավալի և դրա փոփոխության, օրենքով սահմանված այլ տեղեկությունների բացահայտման ձևերն ու կարգը:

5) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կանոնների նախագիծը, ամրագրված` «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը» վերնագրի ներքո: Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման անխափանությունը և հստակ կանոնակարգվածությունն ապահովելու նպատակով` նորմատիվ-իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հանձնաժողովի պահանջները Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման նկատմամբ: Բացի այդ, հաշվետու թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոգիտարիային հանձնելու, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիային թողարկողի ռեեստրը փոխանցելու գործընթացների հստակ կանոնակարգման նպատակով նախատեսվում է նաև սահմանել պահանջներ` հաշվետու թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նկատմամբ:

12. Հանձնաժողովը մշակել է մի շարք այլ կանոնների նախագծեր, որոնք նախատեսվում է հրապարակել:

i

Հանձնաժողովը, ըստ իր աշխատանքային ժամանակացույցի, իրականացնում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքից բխող մի շարք կանոնների նախագծերի մշակման աշխատանքներ: Մասնավորապես,

-մշակվել են բրոքերային ընկերության կողմից հաճախորդներին դրամական միջոցներով և արժեթղթերով փոխառությունների տրամադրման գործընթացը կարգավորող կանոնների նախագծերը` միավորված «Բրոքերային ընկերության կողմից հաճախորդներին դրամական միջոցներով և արժեթղթերով փոխառությունների տրամադրումը» վերնագրի ներքո: Կանոններով սահմանվում են բրոքերային ընկերությունների կողմից հաճախորդներին դրամական միջոցներով և արժեթղթերով փոխառությունների տրամադրման կարգը, փոխառության չափը, փոխառությունների տրամադրման և դրանց օգտագործման սահմանափակումները, ինչպես նաև այն անհրաժեշտ մեխանիզմը, որը թույլ կտա ապահովել բրոքերային ընկերությանը սեփական միջոցների հնարավոր կորուստներից: Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` կանոնների կիրարկումը կնպաստի բրոքերային ընկերությունների կողմից իրականացվող գործարքների կատարելագործմանը և արժեթղթերով կատարված գործարքներին առնչվող հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ինչն ուղղակիորեն բխում է Օրենքում ամրագրված սկզբունքներից և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների վստահության բարձրացման անհրաժեշտությունից,

-մշակվել են Հանձնաժողովի պահանջները ֆոնդային բորսաների առևտրի կանոնների նկատմամբ` ֆոնդային բորսայի և նրա անդամների գործունեության կանոնակարգման և, արժեթղթերի առևտրի ընթացքում արդար գնագոյացումն ապահովելու համար,

-մշակվել են ֆոնդային բորսայում արժեթղթերի ցուցակման և ապացուցակման կանոնները` արժեթղթերի բորսայական շրջանառության գործընթացի կանոնակարգման նպատակով,

-մշակվել են ֆոնդային բորսայի կողմից տեղեկատվության բացահայտման կանոնները` բորսայական գործարքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման գործընթացի կանոնակարգման նպատակով,

-մշակվել են մարքետ-մեյքերի գործունեության կանոնները` շուկայի իրացվելիության բարձրացմանն աջակցելու և համապատասխան մեխանիզմներ ստեղծելու նպատակով,

-մշակվել են ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկությունները, ներկայացման ժամկետները: Ընդ որում, նորմատիվ-իրավական ակտում նախատեսվում է ընդհանուր բնույթի հաշվետվությունների ձևերից բացի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համար սահմանել նաև առանձին հաշվետվությունների ձևեր` ելնելով դրանց առանձնահատկություններից:

Այս և այլ կանոնների նախագծերի վերջնական տարբերակները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կհրապարակվեն 2001 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

i

Հանձնաժողովը հանդես է եկել նաև մասնավորեցման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկով, որի նպատակը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն է, պետության` որպես բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատիրոջ գործողությունները կանոնակարգելու նպատակով: Առաջարկվող փոփոխությունները և լրացումները Հանձնաժողովի կարծիքով կնպաստեն ներդրողների պաշտպանության, արժեթղթերի շուկայի գործունեության թափանցիկության, արժեթղթերի արդար և արժանահավատ գնագոյացման համակարգի ձևավորմանը և կատարելագործմանը: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել մասնավորեցման բնագավառը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության`

i

1. 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 277,

i

2. 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 278,

i

3. 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 387,

i

4. 1998 թվականի հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 416,

i

5. 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 669,

i

6. 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» թիվ 499 և

i

7. 2000 թվականի հուլիսի 27-ի «Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 420 որոշումներում:


Դ. Հանձնաժողովի համագործակցությունն այլ կազմակերպությունների հետ

i

Հանձնաժողովը ակտիվորեն նախաձեռնել է որոշակի շփումներ հաստատել մի շարք կառույցների և կազմակերպությունների հետ: Քննարկումների և բանակցությունների ընթացքում Հանձնաժողովը խստորեն հետևել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակների իրականացման համար որոշակի բարենպաստ դաշտ ձևավորելու քաղաքականությանը և սատարել Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար կարևոր նախաձեռնությունները:

13. Հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպել Արժեթղթերի շուկայի մասնակիցների միության հետ (ԱՇՄՄ) և դիտարկել միության կողմից որպես ԻԿԿ գրանցվելու համար դիմում ներկայացնելու և դրա նախապայմաններն ապահովելու ժամանակացույցը:

Քննարկումները հիմնականում վերաբերվել են ԱՇՄՄ-ի կազմակերպման և կառավարման սկզբունքներին և թափանցիկությանը: Հանձնաժողովը դիտարկել է ԱՇՄՄ-ն որպես բրոքերային/դիլերային ընկերությունների կամավոր միավորում, որը ԻԿԿ դառնալու ամենամեծ պոտենցիալն ունի: Կարևորվել է այն, որ կազմակերպությունը ձևավորվել է անդամների նախաձեռնությամբ և ստանձնել շուկան թափանցիկ դարձնելու և պահպանելու պարտավորությունը: Հանձնաժողովը ողջունել է անդամների ինքնակարգավորման նախաձեռնությունը և աջակցություն խոստացել` պայմանով, որ միությունը կպահպանի կազմակերպման և կառավարման որդեգրված սկզբունքները: ԱՇՄՄ-ն ցանկություն է հայտնել ֆոնդային բորսա գրանցվելու դիմում ներկայացնել և պարտավորվել է միջոցներ ձեռնարկել թափանցիկ գնագոյացումն ապահովելու նպատակով: Այդ նպատակով միությունը մշակել և Հանձնաժողովի հետ համաձայնեցրել է նախապայմանների (վերագրանցման և այլն) կատարման և գրանցման դիմումը ներկայացնելու ժամանակացույցը:

14. Հանձնաժողովը` ՍՏAID/PricewaterhouseCoopers գրասենյակի աջակցությամբ արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքների զարգացման հարցում փորձի փոխանակման նպատակով պատվիրակություն է ուղարկել Վրաստան` ՍՏAID կողմից կազմակերպված երկօրյա խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին Հանձնաժողովի նախագահը, Հանձնաժողովի` Շուկայի կարգավորման վարչության, ԻԿԿ-ների կարգավորման բաժնի Գլխավոր մասնագետը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենը և ԱՇՄՄ խորհրդի նախագահը: Պատվիրակությանն ընդունեց Վրաստանի արժեթղթերի ազգային հանձնաժողովի նախագահը: Վրաստանի կողմից խորհրդակցությանը մասնակցեցին ֆոնդային բորսայի և դեպոզիտարիայի ներկայացուցիչները, Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները, ՍՏAID և «Բարենց Խումբ» ընկերության ներկայացուցիչները: Քննարկումները ծավալվեցին շուկայի կարգավորման և առևտրային ու հաշվարկային համակարգերի զարգացման ուղղությամբ:

15. Հանձնաժողովը` ՍՏAID/PricewaterhouseCoopers գրասենյակի հետ քննարկել է առևտրային համակարգի ստեղծման հարցը:

ՍՏAID-ին Հանձնաժողովի հետ միասին նախապատրաստեց և իրականացրեց տենդեր` արժեթղթերի առևտրային համակարգը ստացողին ընտրելու նպատակով: Տենդերի արդյունքների ամփոփումից հետո հաղթող կազմակերպություն ճանաչվեց Արժեթղթերի շուկայի մասնակիցների միությունը (ԱՇՄՄ), որն այնուհետև որպես Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցման դիմում ներկայացրեց Հանձնաժողով: Որպես ԻԿԿ գրանցվելուց հետո, ապահովելով առևտրի կազմակերպման օրենսդրության պահանջները, Հայաստանի ֆոնդային բորսային անվճար կտրամադրվի Ռուսական Առևտրային Համակարգը, որի տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2001 թվականի մայիս-հունիս ամիսներին:

Այսպիսով, 2000 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Հանձնաժողովի ուշադրությունն ու ջանքերը հիմնականում բևեռվել են ներքին կազմակերպչական հարցերի լուծման վրա, ինչպես նաև Օրենքից բխող այն նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման ու ընդունման վրա, որոնք կապահովեն Օրենքի հիմնական և անհետաձգելի պահանջների իրագործումը: Հանձնաժողովը նաև մի շարք նախնական միջոցառումներ է իրականացրել շուկայի ենթակառուցվածքների ձևավորումը ծրագրելու համար:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ

 

Բաժին 1. Արժեթղթերի շուկայի գործիքներ

 

Ա. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը

2000 թ. արժեթղթերի շուկայում գործարքներն իրականացվել են 4 տիպի գործիքներով, դրանք են` պետական պարտատոմսերը, բաժնետոմսերը, ֆորվարդային պայմանագրերը և մուրհակները: Արժեթղթերի շուկայի մասնակիցների համար շուկայի հիմնական գործիք են հանդիսացել պետական պարտատոմսերի թողարկումները, որոնք ընդհանուր գործարքների ծավալում կազմել են 95.56%: Բաժնետոմսերով գործարքները կազմել են ընդամենը 2.75%, իսկ այլ արժեթղթերով գործարքների տեսակարար կշիռը չի գերազանցել 1.69% ցուցանիշը (տես նկար 1): Պետք է նշել, որ այս հաշվարկները կատարված են Տեսչությանը և Հանձնաժողովին ներկայացված հաշվետվությունների հիման վրա: Դրանք չեն ընդգրկում արժեթղթերի շուկայում բանկերի կողմից իրականացված գործարքները, ինչպես նաև սեփականաշնորհման արդյունքում կատարված գործարքները:

15195_1

Նկար 1. 2000 թ.-ի ընթացքում արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների տոկոսային հարաբերությունը

 

Համեմատության համար պետք է նշել, որ 1999 թ. արդյունքներով բաժնետոմսերով գործարքները կազմել էին ընդհանուր գործարքների ծավալի 8%-ը, պետական պարտատոմսերով գործարքները 91%-ը և այլ արժեթղթերով գործարքները` 1%-ը: Ամենակտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել բաժնետոմսերով կատարված գործարքների տեսակարար կշռի ցուցանիշում: 2000 թվականին այն գրեթե 3 անգամ նվազել է համեմատած 1999 թվականի նույն ցուցանիշի հետ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բացարձակ (դրամային) արժեքով 2000 թ.-ին գրանցվել է բաժնետոմսերով առևտրի վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը (նկար 2): Այն կազմել է 3,733 մլն դրամ կամ, ընդունելով 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը տարվա ընթացքում 535 դրամ` 7 մլն ԱՄՆ դոլար: 2000 թ.-ին տեղի ունեցած արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների կառուցվածքի փոփոխությունը պայմանավորված է պետական պարտատոմսերով և այլ արժեթղթերով կատարված գործարքների ծավալի մեծացումով: 2000 թ.-ին պետական պարտատոմսերով կատարված գործարքների ծավալը 1999 թ.-ի նկատմամբ աճել է 3.3 անգամ, իսկ այլ արժեթղթերով գործարքների ծավալը 6.7 անգամ:

15195_2

Նկար 2. Վերջին 3 տարիներին արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների ծավալը

 

Ինչպես երևում է նկարից, բաժնետոմսերով գործարքների ծավալը վերջին երեք տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Այդ փաստը ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք դրամի տարեկան մոտ 10% սղաճը:

Նկար 3-ում պատկերված է 2000 թ. եռամսյակներում շուկայի գործիքներով կատարված գործարքների կառուցվածքը:

15195_3

Նկար 3. 2000 թ.-ի ընթացքում շուկայի գործիքներով կատարված գործարքների կառուցվածքն ըստ եռամսյակների

 

Պարտատոմսերով գործարքների ծավալը ըստ 2000 թ.-ի եռամսյակների բաշխվել է գրեթե հավասար, ինչը կարող է բացատրվել պետական պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ: Մուրհակներով և ֆորվարդային պայմանագրերով գործարքների ծավալների անկանոն բաշխումն ըստ եռամսյակների բացատրվում է այդ գործիքներով կատարվող գործարքների փոքր ծավալներով, երբ մի քանի համեմատաբար խոշոր գործարքներ կարող են կտրուկ փոխել իրավիճակը:

i

Նկար 3-ում առավել հետաքրքիր է բաժնետոմսերով գործարքների ծավալի բաշխումն ըստ եռամսյակների: 1-ին և 2-րդ եռամսյակներում գործարքների ծավալը կազմել է ամբողջ տարվա գործարքների մոտ 71%-ը: Այս փաստը բացատրվում է 2000 թ.-ի հուլիսի 6-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հետ կապված անցումային և սպասողական շրջանով:

 

Բ. Պետական Պարտատոմսեր

Ինչպես արդեն նշվել է, արժեթղթերի շուկայի մասնակիցների համար 2000 թ.-ի գործարքների հիմնական գործիք են հանդիսացել պետական պարտատոմսերը: Պետական պարտատոմսերը արժեթղթերի շուկայում 2000 թ.-ին ներկայացված են եղել 2 տիպի գործիքով` պետական կարճաժամկետ պարտատոմսերով և պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերով:

Պետական կարճաժամկետ պարտատոմսերը (ՊԿՊ) զեղչատոկոսային պարտատոմսեր են, որոնք տեղաբաշխվում են մինչև 1 տարի մարման ժամկետով և կարող են ունենալ 1 շաբաթից մինչև 52 շաբաթ տևողություն:

Պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերը (ՊՄԺՄՄԱՊ) թողարկվում են 15 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով: Արժեկտրոններով եկամուտը վճարվում է եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ: 2000 թ.-ին թողարկված բոլոր ՊՄԺՄՄԱՊ-ների արժեկտրոնները եղել են եռամսյակային: Յուրաքանչյուր արժեկտրոնի վճարման հետ միաժամանակ իրականացվում է պարտատոմսի մասնակի մարում, որի ծավալը որոշում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Այս պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում անվանական արժեքով:

Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը իրականացվում է աճուրդների միջոցով, որոնց մասնակցում են գործակալները և առաջնային դիլերները: 2000 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտատոմսերի շուկայում գործակալներ և առաջնային դիլերներ էին հանդիսանում բանկերը: Բանկերը, որոնք ակտիվորեն աշխատում են պետական պարտատոմսերի շուկայում սույն հաշվետվության մեջ չեն դիտարկվում: Չնայած, որ օրենսդրությունը թույլ է տալիս արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին հանդես գալ ինչպես գործակալ, այնպես էլ առաջնային դիլեր, նրանցից և ոչ մեկն այդպիսի կարգավիճակ 2000 թ.-ի ընթացքում չի ունեցել:

2000 թ.-ին թողարկված պարտատոմսերի ծավալները բաշխվել են ըստ գործիքների նկար 4-ում բերված ձևով:

15195_4

Նկար 4. 2000 թ. թողարկված պետական պարտատոմսերի ծավալների կառուցվածքն ըստ գործիքների

 

Ընդհանուր առմամբ 2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառության մեջ է եղել 25 829 մլն դրամի կամ 48 մլն ԱՄՆ դոլարին համարժեք պետական պարտատոմս:

 

Գ. Կորպորատիվ բաժնետոմսեր

 

1. 2000 թ.-ին սեփականաշնորհված ձեռնարկություններ2

 

Հաջորդ գործիքը, որով 2000 թ.-ի ընթացքում կատարվել է առևտուր, բաժնետոմսերն են: Հիմնականում դրանք սեփականաշնորհված ձեռնարկությունների բաժնետոմսերն են: 2000 թ.֊ի ընթացքում գրանցվել են 61 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի թողարկման ազդագրեր, որոնցից 58-ի բաժնետոմսերի վաճառքն իրականացվել է սեփականաշնորհման շրջանակներում: Եվս երեք բաժնետոմսերի թողարկումներ իրականացվել են սեփականաշնորհման գործընթացից դուրս: Դրանք` «Արցախբանկի», «Կրեդիտ Երևան բանկի» և «Արդշինբանկի» բաժնետոմսերի թողարկումներն են: 58 սեփականաշնորհվող ձեռնարկություններից 40-ի սեփականաշնորհումը չի կայացել: Արդյունքում տեղի է ունեցել 18 ձեռնարկության սեփականաշնորհում: 58 սեփականաշնորհվող ձեռնարկություններից 15-ի սեփականաշնորհումը իրականացվել է կառավարության թիվ 499 որոշման համաձայն, շուկայի մասնագիտացված մասնակիցների միջոցով: Այդ 15 ձեռնարկություններից 6-ի սեփականաշնորհումը կայացել է: Աճուրդի կենտրոնի միջոցով իրականացված 43 ձեռնարկությունների սեփականաշնորհումից կայացել է 12-ը: Ընդհանուր առմամբ 2000 թ.-ին բրոքերների և աճուրդի կենտրոնի միջոցով բաժնետոմսերի սեփականաշնորհման առաջարկված ծավալը կազմել է 6 865 372 հազ. դրամ, որից տեղաբաշխվել է 935 846 հազ. դրամի բաժնետոմս (տես Աղյուսակ 1):

Աղյուսակ 1

  Առաջարկ
(հազ. դրամ)
Տեղաբաշխում
(հազ. դրամ)
Բրոքերների միջոցով 91 283 25 094
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն 6 774 089 910 752
Ընդամենը 6 865 372 935 846

 

Ինչպես երևում է աղյուսակից, աճուրդի կենտրոնի միջոցով տեղաբաշխման է առաջարկվել բաժնետոմսերի ավելի քան 74 անգամ մեծ ծավալ, քան բրոքերների միջոցով: Այս փաստը բացատրվում է նրանով, որ բրոքերների միջոցով սեփականաշնորհումն առաջին անգամ էր կիրառվում 2000 թ.-ին և կրում էր փորձնական բնույթ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բրոքերների միջոցով սեփականաշնորհման առաջարկված ձեռնարկությունների 40%-ն է սեփականաշնորհվել, իսկ աճուրդի կենտրոնի միջոցով` մոտ 28%-ը: Բրոքերների միջոցով սեփականաշնորհման առավելությունը ավելի ակնհայտ է դառնում, եթե դիտարկենք առաջարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի ծավալների տոկոսային հարաբերությունը (տես Նկար 5):

__________

2 Մրցույթներով, միջազգային մրցույթներով, ուղիղ վաճառքի միջոցով սեփականաշնորհված ձեռնարկությունների մասին տեղեկություններն այս հաշվետվության մեջ չեն պարունակվում:

 

15195_5

 

Նկար 5. Սեփականաշնորհման առաջարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի ծավալի տոկոսային հարաբերությունն ըստ սեփականաշնորհման ձևերի

 

Ինչպես երևում է նկարից, բրոքերների միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման տեսակարար կշիռը ավելի քան երկու անգամ մեծ է ինչպես աճուրդի կենտրոնի միջոցով սեփականաշնորհման առաջարկված բաժնետոմսերից, այնպես էլ ընդհանուր ցուցանիշներից: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բրոքերների միջոցով սեփականաշնորհման առաջարկված բաժնետոմսերի գումարային ծավալների փոքր լինելու պատճառով այս համեմատություններում բերված թվերը կարող են ընկնել վիճակագրական սխալի տիրույթում:

 

2. Լիստինգ անցած բաժնետոմսեր

 

Բաժնետոմսերով երկրորդային առևտուրը 2000 թ.-ին իրականացվել է ինչպես բորսաներում, այնպես էլ բորսաներից դուրս: Մինչև 2000 թ.-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գոյություն են ունեցել 4 ֆոնդային բորսաներ` Երևանի ֆոնդային բորսան, Միավորված ֆոնդային բորսան, «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսան և Գյումրիի ֆոնդային բորսան3: Նոր օրենսդրության ընդունման հետ կապված` այդ բորսաները 2000 թ.-ի դեկտեմբերի 1-ից դադարել են գոյություն ունենալ: 2000 թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ այդ բորսաներում լիստինգ էին անցել 165 արժեթուղթ, որոնք պատկանում էին 163 թողարկողի: Պետք է նշել, որ ընդամենը երկու թողարկողներ են, որ (Արդշինբանկը և Հայկական Զարգացման Բանկը) ունեն և´ հասարակ, և´ արտոնյալ բաժնետոմսեր: Լիստինգ անցած 165 արժեթղթերից 162-ը բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերն են, 2-ը` ֆորվարդային պայմանագրեր են, և 1-ը` մուրհակ: Այդ բաժնետոմսերից 12-ը լիստինգ են անցել 2 բորսաներում (կրոս լիստինգ), 3-ը` 3 բորսաներում: Արդյունքում տեղի է ունեցել լիստինգի 183 գործընթաց: Կրոս լիստինգ անցած արժեթղթերը կազմում են բոլոր լիստինգ անցած արժեթղթերի 9%-ը:

_________

3 Ֆոնդային բորսաների գործունեության վերլուծությունը բերված է Բաժին 2-ում:

 

Լիստինգի գործընթացների հարաբերակցությունն ըստ բորսաների բերված է նկար 6-ում:

 

15195_6

 

Նկար 6. Լիստինգի գործընթացների հարաբերակցությունն ըստ բորսաների

 

Լիստինգի մեծ մասն իրականացվել է ԵՖԲ-ում 57% և ՄՖԲ-ում` 35%: 2000 թ.-ի ընթացքում իրականացվել է 26 նոր բաժնետոմսերի լիստինգ, ընդ որում 10-ը կայացել է ԵՖԲ-ում, 5-ը` «Ադամանդ» ԱՖԲ-ում և 11-ը` ՄՖԲ-ում: 2000 թ.-ի ընթացքում ԳՖԲ-ում ոչ մի բաժնետոմս լիստինգ չի անցել:

 

3. Գործարքներին մասնակցած բաժնետոմսեր և շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատում

 

2000 թ.-ի ընթացքում շուկայի մասնագիտացված մասնակիցները իրականացրել են գործարքներ 231 թողարկողների ինչպես արտոնյալ, այնպես էլ հասարակ 232 բաժնետոմսերի հետ: Գործարքների առարկա հանդիսացած բաժնետոմսերից 84-ը անցել էին լիստինգի գործընթաց ֆոնդային բորսաներից գոնե մեկում: Բացի այդ, իրականացվել են նաև գործարքներ 149 բաժնետոմսերով, որոնք լիստինգ չեն անցել:

2000 թ.-ի ընթացքում բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3,733,065.64 հազ. դրամ կամ 6,977,693 դոլար, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի մոտ 0.4%-ը: Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2000 թ.-ին գնահատվում է մոտ 17,977,716.97 հազ. դրամ կամ 33,603,209 դոլար, որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 1.74%-ը: Այս ցուցանիշների փոքր լինելը խոսում է շուկայի թերզարգացվածության մասին: Նշենք, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի և շուկայի կապիտալիզացիայի ցուցանիշները համադրելի արժեքներ ունեն, այսինքն դրանց հարաբերությունը 100%-ի կարգի է: Պետք է նշել, որ եթե հնարավորություն լիներ հաշվարկել շուկայի կապիտալիզացիան ճշգրիտ մեթոդոլոգիա կիրառելով, ապա շուկայի կապիտալիզացիա/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանի համար ավելի կնվազեր: Նկար 7-ում բերված են գործարքների ծավալի և շուկայի կապիտալիզացիայի հարաբերակցությունները ՀՆԱ-ին` վերջին 3 տարիների ընթացքում:

 

15195_7

Նկար 7. Գործարքների ծավալի և շուկայի կապիտալիզացիայի հարաբերակցությունները ՀՆԱ-ին` վերջին 3 տարիների ընթացքում

 

Գործարքների ծավալի հարաբերությունը ՀՆԱ-ին վերջին երեք տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Շատ մոտ ցուցանիշներ են նաև 1999 թ.-ի և 2000 թ.-ի բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիայի հարաբերությունները ՀՆԱ-ին: Վերը նշված հարաբերությունների դինամիկայի այսպիսի պատկերը վկայում է, որ վերջին երեք տարիների ընթացքում բաժնետոմսերի շուկայում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել: Միակ զգալի շեղումը Կապիտալիզացիա/ՀՆԱ ցուցանիշում տեղի է ունեցել 1998 թ.-ին: Այն մոտ 2.7 անգամ մեծ է 1999 թ.-ի և 2000 թ.-ի նույն ցուցանիշներից: Այս փաստը կարելի է բացատրել սեփականաշնորհման գործընթացի տեմպերով, որը 1998 թ.-ին զգալիորեն ավելի բարձր էր, քան 1999 թ.-ին և 2000 թ.-ին:

 

4. Բաժնետոմսերի իրացվելիությունը

 

Ինչպես արդեն նշվել է, 2000 թ.-ի ընթացքում Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքներ են իրականացվել 231 թողարկողի 232 բաժնետոմսերով: Բաժնետոմսերի իրացվելիությունը բնութագրող գործակիցներից մեկն է հանդիսանում յուրաքանչյուր բաժնետոմսով իրականացված գործարքների ծավալի հարաբերությունն այդ բաժնետոմսի կապիտալիզացիային: Նկար 8-ում պատկերված է 2000 թ.-ի գործարքներին մասնակցած այն բաժնետոմսերը, որոնց գործարքների ծավալ/բաժնետոմսի կապիտալիզացիա ցուցանիշը բարձր է 100%-ից: Այդպիսի բաժնետոմսերի քանակը 2000 թ.-ին եղել է 18:

Այս ցուցակի մեջ ընդգրկվել են հիմնականում փոքր կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունները, որոնց հաշվին էլ ապահովվում է տվյալ ցուցանիշի բարձր արժեքը: Այդ պատճառով տվյալ դեպքում գործարքների ծավալ/բաժնետոմսերի կապիտալիզացիա հարաբերությունը ճիշտ չի բնութագրում բաժնետոմսերի իրացվելիությունը:

15195_8

Նկար 8. Բաժնետոմսեր, որոնց գործարքների ծավալ/բաժնետոմսի կապիտալիզացիա ցուցանիշը 2000 թ.-ին եղել է 100%-ից բարձր

 

Առավել իրական պատկեր ստանալու համար դիտարկենք այն բաժնետոմսերը, որոնցով տարվա ընթացքում իրականացվել է 5-ից ավելի գործարք: Նկար 8-ում նշված մյուս թողարկողների բաժնետոմսերով տարվա ընթացքում իրականացված գործարքները պակաս են 5-ից: Պարզ է, որ այդպիսի բաժնետոմսերը դժվար է անվանել իրացվելի:

Կարելի է նկատել, որ ներկայացված թողարկողներին կարելի է բաժանել 4 խմբի. 1-ին խմբի մեջ մտնում են այն բաժնետոմսերը, որոնցով իրականացվել է 40-ից ավել գործարք, 2-րդ խմբի մեջ` այն բաժնետոմսերը, որոնցով իրականացվել է 20-ից մինչև 30 գործարք, 3-րդ խմբի մեջ` այն բաժնետոմսերը, որոնցով իրականացվել Է 10-ից մինչև 20 գործարք և 4-րդ խմբի մեջ` այն բաժնետոմսերը, որոնցով իրականացվել է 5-ից մինչև 10 գործարք: Առաջին խմբում են` «Հայք կարի ֆաբրիկան», «Արդշինբանկի» հասարակ բաժնետոմսերը և «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», 2-րդ խմբում են` «Ավիասարք ԴՁ-ն», Երևանի «Ձեթ-Օճառի գործարանը», Երևանի «Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանը», «Բալահովիտը», «Արդշինբանկի» արտոնյալ բաժնետոմսերը, «Լաքերի և ներկերի գործարանը»: Կարելի է պնդել, որ այս 9-ը բաժնետոմսերն ամենաիրացվելին էին Հայաստանի արժեթղթերի շուկայում 2000 թ.-ի ընթացքում:

Շուկայի ընդհանուր ցածր իրացվելիության մասին է խոսում նաև առքուվաճառքի ծավալներով առաջին 5 տեղը գրավող բաժնետոմսերի առքուվաճառքի, ծավալների և գործառնությունների թվի վերլուծությունը: Ինչպես երևում է, 2000 թ.-ի չորս եռամսյակների ընթացքում էլ գործարքների ծավալի մեծ մասը կազմել են գործարքների ծավալներով ծավալների և գործառնությունների թվի վերլուծությունը: Ինչպես երևում է, 2000 թ.-ի չորս եռամսյակների ընթացքում էլ գործարքների ծավալի մեծ մասը կազմել են գործարքների ծավալներով առաջին հինգ տեղը գրավող բաժնետոմսերի գործարքները: Նկար 9-ում բերված են 2000 թ.-ի տվյալ եռամսյակի ընթացքում գործարքների ծավալով առաջին 5 տեղ գրավող բաժնետոմսերի գործարքների քանակի և ծավալի հարաբերություններն ընդհանուր գործարքների քանակին և ծավալին համապատասխանաբար:

15195_9

Նկար 9. Գործարքների ծավալով առաջին 5 տեղ գրավող բաժնետոմսերի գործարքների քանակի և ծավալի հարաբերությունները ընդհանուր գործարքների քանակին և ծավալին

 

Ինչպես երևում է նկարից, «ծավալներով առաջին 5 տեղը գրավող բաժնետոմսերի գործարքների ծավալների հարաբերությունն ընդհանուր գործարքների ծավալներին» գործակիցը զգալիորեն գերազանցում է գործարքների քանակի տոկոսային հարաբերությանը: Առաջին եռամսյակում այդ գերազանցումը եղել է մոտ 7 անգամ: Սա 2000 թ.-ի այս ցուցանիշի ամենափոքր արժեքն է, ամենամեծը եղել է 2-րդ եռամսյակում 28 անգամ:

Բերված թվերը ցույց են տալիս, որ առևտրի մեծ ծավալները կարող են ձևավորվել փոքրաթիվ գործարքների միջոցով, իսկ կոնկրետ բաժնետոմսերով իրականացված համեմատաբար շատ թվով գործարքների արդյունքը կարող է առևտրի փոքր ծավալ կազմել: Այսպիսով, 2000 թվականին արժեթղթերի շուկայում գործարքների ծավալի մեծ մասը ձևավորվել է մի քանի գործարքների արդյունքում, իսկ գործարքների հիմնական մասը կազմել է ընդհանուր գործարքների ծավալի փոքր մասը: Այս հանգամանքը նույնպես փաստում է շուկայի ցածր իրացվելիության մակարդակը:

 

Դ. Այլ արժեթղթեր

2000 թ.-ի ընթացքում գործարքներ են կատարվել նաև ֆորվարդային պայմանագրերով և մուրհակներով: Ֆորվարդային պայմանագրերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 2,076,018.5 հազ. դրամ: Գործարքները իրականացվել են 5 ֆորվարդային պայմանագրերով, որոնք բերված են Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

Թողարկող Քանակը
(հատ)
Միջին գին
(հազ. դրամ)
Ընդհանուր գինը
(հազ. դրամ)
Ալինվեստ 14 147,714.29 2,068,000.00
Երևանի հաստոցաշինական ԱՄ 629 0.50 314.50
Հրազդանմաշ 2 2,800.00 5,600.00
Միավորված ֆոնդային բորսա     874.00
Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան 2 615.00 1,230.00
Ընդամենը 647   2,076,018.50

 

Հատկանշական է, որ «Ալինվեստի» ֆորվարդային պայմանագրերով գործարքների ծավալը կազմել է բոլոր ֆորվարդային պայմանագրերով կատարված գործարքների 99.6%-ը:

Մուրհակներով իրականացվել են 215,264.38 հազ. դրամի գործարքներ: Գործարքներին մասնակցել են 3 թողարկողների մուրհակներ, որոնք բերված են Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

Թողարկող Քանակը
(հատ)
Միջին գին
(հազ. դրամ)
Ընդհանուր գինը
(հազ. դրամ)
Կավաինվեստ 3 118,699.66 176,605.89
Կոնվերսբանկ 378 21.99 8,365.48
Շեն-կոնցեռն 6058 5.002 30,293.01
Ընդամենը 6439   215,264.38

 

Այստեղ նույնպես գործարքների գերակշռող մասը իրականացվել է մեկ թողարկողի մուրհակով: «Կավաինվեստի» մուրհակով կատարված գործարքների ծավալը կազմել է մուրհակներով կատարված բոլոր գործարքների 82%-ը: Այս ամենը խոսում է այն մասին, որ այլ արժեթղթերով գործարքները շուկայում իրականացվում են հազվադեպ և կրում են անկանոն բնույթ: Այդ արժեթղթերը շուկայի մասնակիցների համար առայժմ չեն հանդիսանում ներդրումային լուրջ գործիք:

Այլ արժեթղթերից 3-ը անցել էին լիստինգի գործընթաց: Դրանք են «Ալինվեստի» և «Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանի» ֆորվարդային պայմանագրերը, որոնք լիստինգ էին անցել Միավորված ֆոնդային բորսայում, ինչպես նաև «Կոնվերսբանկի» մուրհակը, որը լիստինգ էր անցել Երևանի ֆոնդային բորսայում:

 

Բաժին 2. Բորսայական առևտուր

 

Ա. Բորսաների համեմատական վերլուծություն

Ինչպես արդեն նշվել է, 2000 թ.-ին ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են 4 ֆոնդային բորսաներ, որոնց լիցենզիաները 2000 թ. դեկտեմբերի 1-ին օրենքի ուժով չեղյալ են համարվել: Դեկտեմբերի 20-ին Հանձնաժողով գրանցման համար դիմում է ներկայացրել «Հայաստանի ֆոնդային բորսան», որը 2000 թ.-ին գործունեություն չի ծավալել: Նկար 10-ում բերված է 2000 թ.-ի ընթացքում բոլոր բորսաներում իրականացված գործարքներն ըստ եռամսյակների:

15195_10

Նկար 10. Բորսայական առևտրի ծավալներն ըստ 2000 թ.-ի եռամսյակների

 

Գործարքների ծավալն ըստ եռամսյակների բաշխվել է անհավասարաչափ` մասնավորապես, 2-րդ եռամսյակում բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մոտ 4 անգամ ավելի մեծ է եղել 1-ին եռամսյակի ցուցանիշից: Սա նշանակում է, որ բորսայական առևտրի ծավալները խիստ կախված են առանձին գործարքներից և առանձին մասնակիցների ակտիվությունից: Օրինակ` 2-րդ եռամսյակի բարձր ցուցանիշները ձևավորվել են ՄՖԲ-ում ընդամենը 2 արժեթղթով կատարված գործարքներով: «Ալինվեստի» ֆորվարդային պայմանագրով և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալները կազմում են 2-րդ եռամսյակի բորսայական առևտրի 99.3%-ը:

i

Պետք է նշել, որ այստեղ համեմատվում են առաջին 2 եռամսյակների ցուցանիշները, քանի որ այդ ժամանակ դեռ ընդունված չէր «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» նոր օրենքը և ՀՀ արժեթղթերի շուկայում չէր ձևավորվել նշված օրենքով պայմանավորված որոշակի սպասողական իրավիճակը և անցումային շրջանը:

Բորսայական առևտրի ընդհանուր ծավալը 2000 թ.-ին կազմել է 2,049,088 հազ. դրամ: Աղյուսակ 4-ում բերված են բորսայական առևտրի ծավալներն ըստ բորսաների` վերջին 3 տարիների համար:

 

Աղյուսակ 4

Բորսայի անվանումը 1998 1999 2000
Ծավալ
(հազ. դրամ)
% Ծավալ
(հազ. դրամ)
% Ծավալ
(հազ. դրամ)
%
Երևանի ֆոնդային բորսա 403.300.004 46.18% 513,538.95 57.19% 99,011.30 4.83%
Ադամանդ ապրանքաֆոնդային բորսա 85,617.79 9.80% 94,914.99 10.57% 2,651.20 0.13%
Միավորված ֆոնդային բորսա 377,331.10 43.21% 277,145.50 30.87% 1,936,910.83 94.51%
Գյումրիի ֆոնդային բորսա 7,095.50 0.81% 12,322.00 1.37% 10,815.00 0.53%
Ընդամենը 873,344.39 100.00% 897,921.44 100.00% 2,049,388.33 100.00%

_________

4  Այս տվյալները վերցված են բորսաների կողմից Տեսչությանը ներկայացված տարեկան հաշվետվություններից, բացառությամբ 1998 թ.-ի ԵՖԲ-ի գործարքների տարեկան ծավալներից: Այս տարի ԵՖԲ-ն հաշվետվություններ չի ներկայացրել:

 

Ինչպես երևում է աղյուսակից, բորսայական գործարքների մեծ մասը վերջին 3 տարիների ընթացքում իրականացվել է ԵՖԲ-ում և ՄՖԲ-ում: Միևնույն ժամանակ պետք է նշել այդ երկու բորսաների զարգացման հակառակ տենդենցները` եթե ՄՖԲ-ում գործարքների ընդհանուր ծավալի հարաբերությունն ընդհանուր բորսայական գործարքներին 2000 թ.-ին աճել է ավելի քան 3 անգամ, ապա ԵՖԲ-ում այդ նույն ցուցանիշը 2000 թ.-ին նվազել է մոտ 12 անգամ: Մյուս երկու բորսաներում գործարքների համատեղ ծավալը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է ընդհանուր բորսայական գործարքների ծավալի 10-12%-ը:

2000 թ.-ի բորսայական գործարքների ընդհանուր ծավալը, համեմատած 1999 թ.-ի հետ, աճել է մոտ 2.3 անգամ: Այնուհանդերձ, բորսաներում իրականացվող գործարքների իրական նշանակությունը գնահատելու համար շատ ավելի կարևոր է դիտարկել բորսաներում իրականացված գործարքների ծավալի հարաբերությունը տվյալ տարում իրականացված ամբողջ գործարքների ծավալին: Նկար 11-ում բերված է այդ հարաբերության դինամիկան վերջին 3 տարիների ընթացքում:

15195_11

Նկար 11. Բորսայական առևտրի գործարքների ծավալի հարաբերությունը շուկայում իրականացված ընդհանուր գործարքների ծավալին

 

Այսպիսով, վերջին երեք տարիների ընթացքում բորսայական առևտրի ծավալների հարաբերությունն ընդհանուր առևտրի ծավալներին չի գերազանցել 8%-ը5 : Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բորսաների հաշվետվություններում կարող են ընդգրկվել բանկերի կողմից իրականացված գործարքները, որոնք շուկայի ամբողջ գործարքների ծավալի մեջ սույն հաշվետվությունում հաշվի չեն առնվում: Այս հանգամանքը կարող է միայն ավելի փոքրացնել բորսայական առևտրի տեսակարար կշիռը: Բերված նկարը խոսում է ոչ միայն բորսայական առևտրի ծավալների փոքր տեսակարար կշռի մասին, այլև այդ ցուցանիշի նվազման միտումների մասին: Սա նշանակում է, որ արժեթղթերի շուկայի մասնակիցները տարեցտարի ավելի քիչ գործարքներ են կատարում բորսաներում, հետևաբար տարեցտարի գործարքների ավելի մեծ տոկոս է դուրս մնում կազմակերպված երկրորդային շուկայից: Հատկապես բնութագրական է բորսաներում բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալների հարաբերությունը շուկայում բաժնետոմսերով կատարված ընդհանուր գործարքների ծավալին: Այդ հարաբերության դինամիկան բերված է Նկար 12-ում:

__________

 5 Այն առևտրի ծավալները, որոնք ներկայացնում են բորսաները, շուկայի ամբողջ ծավալների հետ համեմատելիս բազմապատկվում են երկուսով, քանի որ բորսայում իրականացված գործարքի մասին հաշվետվություն են տալիս երկու բրոքեր/դիլեր: Միևնույն ժամանակ նկատվել են դեպքեր, երբ բորսաները ներկայացրել են արդեն 2 անգամ մեծացրած թվեր: Դա հատկապես բնորոշ է ԵՖԲ-ին: Քանի որ, այս հաշվետվությունում բորսաների կողմից ներկայացված ծավալները ընդհանուր ծավալների հետ համեմատելիս բազմապատկվում են 2-ով, ապա բերված թվերը իրականում կարող են ավելի փոքր լինել:

 

15195_12

Նկար 12. Բաժնետոմսերով և ֆորվարդային պայմանագրերով բորսայական առևտրի գործարքների ծավալների հարաբերությունը շուկայում իրականացված բաժնետոմսերով և ֆորվարդային պայմանագրերով կատարված ընդհանուր գործարքների ծավալին

 

Նկարում բերված է նաև ֆորվարդային պայմանագրերով բորսայում իրականացված գործարքների տեսակարար կշիռը, քանի որ 3 տարվա ընթացքում էլ այն կազմել է բավականին մեծ թիվ: Օրինակ, պարտատոմսերով և մուրհակներով բորսաներում իրականացված գործարքների տեսակարար կշիռները վերջին 3 տարիների ընթացքում չի գերազանցել 2% ցուցանիշը:

Ֆորվարդային պայմանագրերով բորսայական գործարքների ծավալի տեսակարար կշիռը վերջին 3 տարիների ընթացքում կրել է անկանոն բնույթ: Այն փաստը, որ 2000 թ.-ին այդ ցուցանիշը մոտ 8 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույնատիպ ցուցանիշը, խոսում է օրինաչափության բացակայության մասին: Որոշակի օրինաչափություն է նկատվում բորսայում կատարված բաժնետոմսերով առևտրի ծավալների տեսակարար կշռի դինամիկայում: Այն վերջին երեք տարիների ընթացքում տատանվել է 37-48% միջակայքում: Սա նշանակում է, որ բաժնետոմսերով գործարքների ծավալների կեսից ավելին վերջին 3 տարիներում կատարվել է բորսաներից դուրս: Ընդ որում, բաժնետոմսերով բորսայական առևտրի ծավալների տեսակարար կշիռը վերջին տարում նվազել է 1.3 անգամ:

Աղյուսակ 5-ում բերված են 2000 թ.-ին և 1999 թ.-ին բորսաներում իրականացված գործարքներն ըստ գործիքների:

 

Աղյուսակ 5

Գործիք 2000 1999
Ծավալ (հազ. դրամ) % Ծավալ (հազ. դրամ) %
Բաժնետոմս 700,071 34.16% 844,610 94.06%
Պարտատոմս 311,465 15.20% 42,821 4.77%
Ֆորվարդային պայմանագիր 1,037,852 50.64% 10,490 1.17%
Ընդամենը 2,049,388 100.00% 897,921 100.00%

 

Եթե 1999 թ.-ին բորսաներում գործարքների 94%-ը իրականացվում էր բաժնետոմսերով, ապա 2000 թ.-ին այդ ցուցանիշը նվազել է 2.8 անգամ և կազմել 34.16%: Փոխարենը, ավելի քան 43 անգամ աճել է ֆորվարդային պայմանագրերով գործարքների կշիռը` 2000 թ.-ին կազմելով 50.64%: Նշենք նաև, որ 2000 թ.-ին բացարձակ արժեքով` մոտ 1.2 անգամ նվազել են բորսաներում բաժնետոմսերով առևտրի ծավալները համեմատած 1999 թ.-ի հետ:

Նկար 13-ում բերված է բորսայական գործարքների և շուկայի ընդհանուր գործարքների հարաբերությունը բորսայի և շուկայի ընդհանուր կապիտալիզացիային համապատասխանաբար:

15195_13

Նկար 13. Բորսայական գործարքների և շուկայի ընդհանուր գործարքների հարաբերությունը բորսայի և շուկայի ընդհանուր կապիտալիզացիային համապատասխանաբար

 

Ինչպես երևում է նկարից, 2000 թ.-ի այս հարաբերությունը` հաշվարկված ընդհանուր շուկայի համար, նույնիսկ հաշվի առնելով ծանուցում 5-ը, գերազանցում է բորսաների համար հաշվարկված նույն գործակիցը: Սա կարող է նշանակել այն, որ` կամ գործարքները բորսայում համեմատաբար ավելի փոքր ծավալով են իրականանում, կամ բորսաներում գործարքները կատարվում են ավելի խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերով:

Վերջին 3 տարիների ընթացքում «գործարքների ծավալ/շուկայի կապիտալիզացիա» գործակիցը բորսաների համար մեծ է եղել ընդհանուր շուկայականից միայն 1999 թ.-ին: Հիշեցնենք, որ այդ տարի գրանցվել է վերջին 3 տարիների շուկայական կապիտալիզացիայի ամենափոքր ցուցանիշը, որով էլ բացատրվում է բորսայում «գործարքների ծավալ/շուկայի կապիտալիզացիա» գործակցի համեմատաբար ավելի մեծ լինելը:

Նկար 14-ում բերված է 2000 թ.-ի ՀՀ արժեթղթերի շուկայի կապիտալիզացիան, լիստինգ անցած բաժնետոմսերի կապիտալիզացիան և բորսայական կապիտալիզացիան:

15195_14

Նկար 14. 2000 թ. ՀՀ արժեթղթերի շուկայի կապիտալիզացիան, լիստինգ անցած բաժնետոմսերի կապիտալիզացիան և բորսայական կապիտալիզացիան

 

Ինչպես երևում է նկարից, լիստինգ անցած բաժնետոմսերի կապիտալիզացիան գերազանցում է բորսայական կապիտալիզացիան 1.6 անգամ: Այս փաստը նշանակում է, որ չնայած հնարավորություն կար գործարքներ իրականացնել ֆոնդային բորսաներում, այնուհանդերձ շուկայի մասնակիցները գերադասում էին իրականացնել դրանք բորսայից դուրս:

Բորսաներում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ տրամադրվող ծառայությունների դիմաց գանձվող տոկոսները չէին համապատասխանում ծառայության որակին: Բորսաները չէին կարողանում կատարել իրենց գլխավոր խնդիրները`

=> լինել տեղ, որտեղ հանդիպում են արժեթղթերի գնորդը և վաճառողը,

=> լինել տեղ, որտեղ իրականանում է արժեթղթերի ազատ և բաց գնագոյացում:

Արդյունքում բորսաների ծախսածածկման կետն ապահովող գործարքների ծավալը գտնվում էր շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան գործարքների ռեալ իրականացված ծավալները:

Բորսաներում իրականացված գործարքների ծավալների մեծությունը, իհարկե, առաջին հերթին պայմանավորված էր Հայաստանի արժեթղթերի շուկայի ընդհանուր վիճակով, որտեղ գոյություն չունեն բորսայական առևտրի որակյալ գործիքներ: Չնայած այս փաստարկին, որպես պատճառ պետք է նշվի ևս երկուսը, առաջինը` արդեն նշված բորսաների ֆունկցիոնալ անհամապատասխանությունները, և երկրորդը` բորսայական առևտրի ցրվածությունը, ինչը բացատրվում էր 4 տարբեր բորսաների գոյությամբ:

 

Բ. Հայաստանի ֆոնդային բորսա

2000 թվականի նոյեմբերի 17-ին «Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն» իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել Միությունը վերանվանել «Հայաստանի ֆոնդային բորսա» (ԱՐՄԵՔՍ): Ժողովում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ: 2000 թ.-ի դեկտեմբերի 20-ին ԱՐՄԵՔՍ-ը գրանցման դիմում է ներկայացրել Արժեթղթերի հանձնաժողով` որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար:

ԱՐՄԵՔՍ-ի ստեղծումը պայմանավորված է արժեթղթերի շուկայի բնականոն զարգացման տրամաբանությամբ և նպատակ է հետապնդում նպաստել երկրում միասնական արժեթղթերի շուկայի կայացմանն ու զարգացմանը:

Բորսայական առևտրին մասնակցելու իրավունք ունեն միայն բորսայի անդամները, որոնք օժտված են հավասար իրավունքներով և ունեն հավասար պարտականություններ:

Համաձայն ԱՐՄԵՔՍ-ի անդամակցության կանոնակարգի, բորսայի անդամ կարող են լինել միայն բրոքերային (դիլերային) ընկերությունները, այսինքն` համապատասխան գործունեություն իրականացնելու պետական լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

Ինքնակարգավորվող կազմակերպություն լինելով` ԱՐՄԵՔՍ-ը կառուցված է «մեկ անդամ` մեկ ձայն» սկզբունքով, որն ապահովում է բոլոր անդամների հավասար մասնակցությունը ԻԿԿ-ի կառավարմանը:

ԱՐՄԵՔՍ-ի կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպության անդամների Ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովների գումարման միջև ընկած ժամանակահատվածում ԱՐՄԵՔՍ-ի գործունեության ընդհանուր ղեկավարումը իրականացնում է բորսայի կառավարման կոլեգիալ մարմինը` Դիտորդ խորհուրդը, որի նախագահը և 6 անդամները ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից` մեկ տարի ժամկետով:

ԱՐՄԵՔՍ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Վարչությունը, որը Բորսայի գործադիր մարմինն է, և որի անդամներն ու նախագահը նշանակվում են Դիտորդ խորհրդի կողմից:

2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐՄԵՔՍ-ի անդամ են եղել 19 լիցենզավորված բրոքերային (դիլերային) ընկերություններ, և 3 անդամության թեկնածուներ, որոնք բերված են Աղյուսակ 6-ում: Հայաստանի Ֆոնդային Բորսան 2000 թ.-ին գործունեություն չի ծավալել:

 

Աղյուսակ 6

Անդամներ
1 «Արմենբրոք» ՓԲԸ 11 «Վրինկո» ՍՊԸ
2 «Ալինվեստ» ՍՊԸ 12 «Կապիտալ Տրաստ» ՓԲԸ
3 «Կապիտալ ինվեստ» ՍՊԸ 13 «Օրիգինալ Ինվեստ» ՓԲԸ
4 «Ալիխանյան Բրոքեր» ՍՊԸ 14 «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
5 «Երևան-բրոքեր» ՍՊԸ 15 «էյէֆՍենչ» ՓԲԸ
6 «էդլեն ինվեստ» ՓԲԸ 16 «Մ.Գ.Ս.» ՍՊԸ
7 «Ասպետ» ՍՊԸ 17 «Տոնտոն» ՍՊԸ
8 «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ 18 «Արդշինբրոք» ՍՊԸ
9 «Գոլդ ինվեստ» ՓԲԸ 19 «Աէրոբրոք» ՍՊԸ
10 «Ինվեստէքս» ՓԲԸ    
Անդամության թեկնածուներ
1 «Կապիտալ մենեջմենթ» ԲԲԸ 3 «Բրոքլենդ» ՍՊԸ
2 «Նորդ-վեստ ինվեստ» ՍՊԸ    

 

Բաժին 3. Շուկայի Մասնագիտացված Մասնակիցների վերլուծություն

 

Ա. Ակտիվ գործող կազմակերպություններ

Այս հաշվետվության շրջանակներում Շուկայի Մասնագիտացված Մասնակիցներ են անվանվում այն կազմակերպությունները, որոնք 2000 թ.-ի ընթացքում ունեցել են լիցենզիա հետևյալ գործունեություններից գոնե մեկը իրականացնելու համար`

● բրոքերային գործունեություն

● դիլերային գործունեություն

● խորհրդատվական գործունեություն

● անդերռայթինգի գործունեություն

● տրաստի գործունեություն:

Կազմակերպությունները կարող էին համատեղել այս 5 գործունեության ձևերը, հետևաբար նպատակահարմար է դրանք դիտարկել համատեղ:

i

Պետք է նշել, որ այս 5 գործունեության ձևերի լիցենզիաները գոյություն են ունեցել մինչև 2000 թ.-ի օգոստոսի 1-ը, երբ ուժի մեջ մտավ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքը: Նոր ընդունված օրենքով հատուկ լիցենզիաներ անդերռայթինգի և խորհրդատվական գործունեության համար չի նախատեսվում:

2000 թ.-ին շուկայում գործել են 45 մասնագիտացված մասնակիցներ, որոնցից 3-ը` անհատ ձեռներեցներ: Այդ 45-ից 5-ը տարվա վերջում չեն ունեցել ոչ մի լիցենզիա, իսկ 8-ը իրենց առաջին լիցենզիան ստացել են 2000 թ.-ի ընթացքում: Տարվա վերջում լիցենզիա է ունեցել միայն մեկ անհատ ձեռներեց: Աղյուսակ 7-ում բերված են ՇՄՄ-ների և ընդհանուր լիցենզիաների քանակներն ըստ գործունեության ձևերի` 2000 թվականի սկզբին և վերջին:

 

Աղյուսակ 7

#   Տարվա սկզբին Տարվա վերջին
Քանակը % Քանակը %
1 ՇՄՄ-ների քանակը 37   40  
2 Բրոքերային լիցենզիա 31 34% 30 48%
3 Դիլերային լիցենզիա 19 21% 23 37%
4 Խորհրդատվական լիցենզիա 17 19% 0 0%
5 Անդերռայթի լիցենզիա 14 16% 0 0%
6 Տրաստի լիցենզիա 9 10% 9 15%

 

Տարվա վերջին բրոքերային և դիլերային գործունեությունների լիցենզիաների տեսակարար կշռի ավելացումը բացատրվում է նոր օրենքով անդերռայթինգի և խորհրդատվական գործունեության լիցենզիաների բացակայությամբ:

Վերը նշված 5 գործունեության ձևերն իրականացնելու համար լիցենզավորված մասնակիցներն այն կազմակերպություններն են, որոնց միջոցով շուկայում իրականացվում են գործարքներ: Այդ պատճառով շատ կարևոր է բացահայտել այդ մասնակիցների ակտիվությունը: Պայմանականորեն, սույն հաշվետվության շրջանակներում «ակտիվ գործող» են համարվում այն կազմակերպությունները, որոնք 2000 թ.-ին որևիցե եռամսյակում ներկայացրել են ոչ զրոյական հաշվետվություն` վերը նշված 5 գործունեության ձևերից գոնե 1-ի համար:

Գոյություն ունեցող 45 կազմակերպություններից միայն 28-ն են ակտիվ գործել: Ընդ որում, ակտիվ գործող կազմակերպություններից 2-ը տարվա վերջում լիցենզիաներ չեն ունեցել: Անհատ ձեռներեցներից միայն մեկն է ակտիվ գործել տարվա ընթացքում, սակայն տարվա վերջում այդ մասնակցի լիցենզիան անվավեր է ճանաչվել օրենքի ուժով: Տարվա բոլոր 4 եռամսյակներում ակտիվ են գործել միայն 14 կազմակերպություններ, որոնք կազմում են ընդհանուր ակտիվ գործող կազմակերպությունների ուղիղ կեսը:

Նկար 15-ում բերված է 2000 թ.-ին ակտիվ գործող կազմակերպությունների լիցենզիաների հարաբերությունը բոլոր գոյություն ունեցող լիցենզիաներին` ըստ գործունեության ձևերի:

15195_15

Նկար 15. Ակտիվ գործող կազմակերպությունների լիցենզիաների հարաբերությունը բոլոր գոյություն ունեցող լիցենզիաներին` ըստ գործունեության ձևերի

 

i

Ոչ զրոյական հաշվետվություններ ներկայացնելու ամենաբարձր տեսակարար կշիռը ունի բրոքերային գործունեությունը, ամենացածրը` անդերռայթինգի գործունեությունը: Այս փաստը խոսում է այն մասին, որ անդերռայթինգի առանձին լիցենզիայի կարիք չկար, ինչը և ամրագրվեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքում: Պետք է նշել նաև ակտիվ գործող լիցենզիաների ցածր տոկոսն ընդհանուր գործող լիցենզիաների նկատմամբ: Այն կազմում է ընդամենը 30%-ը: Սա նույնպես խոսում է շուկայի թերզարգացած լինելու մասին:

 

Բ. Առուվաճառքի ծավալներ

Ակտիվ գործող կազմակերպությունների կողմից իրականացված առուվաճառքի ծավալները 2000 թ.-ին կազմել են 135,564,017 հազ. դրամ, կամ 253,391,000 դոլար: Գործարքների ծավալներով առաջին 4 տեղ զբաղեցնող կազմակերպությունների գործարքների տարեկան ծավալները գերազանցել են 1 միլիարդ դրամ ցուցանիշը, մյուս կազմակերպությունների գործարքների ծավալներն այդ ցուցանիշին չեն հասել: Միասին վերցված, այդ 4 կազմակերպությունները` «Տոնտոնը», «Ալինվեստը», «Երևան-բրոքերը» և «Արժեթղթերի կենտրոնը», իրականացրել են ամբողջ շուկայի գործարքների գրեթե 97%-ը: 2000 թ.-ին շուկայում իրականացված գործարքների ծավալների այսպիսի կենտրոնացումն առաջին հերթին պայմանավորված է «Տոնտոնի» գործունեությամբ, որը իրականացրել է շուկայի ընդհանուր գործարքների 92%-ը և ՊԿՊ-ներով գործարքների գրեթե 97%-ը: Բարձր է նաև բաժնետոմսերով իրականացված գործարքների կենտրոնացումը: Բաժնետոմսերով առևտրի ծավալներով առաջին 4 տեղ զբաղեցնող կազմակերպությունների` «Ալինվեստի», «Արժեթղթերի կենտրոնի», «Արմենբրոքի» և «Արդշինբրոքի» գործարքների համատեղ ծավալի հարաբերությունը շուկայում բաժնետոմսերով ընդհանուր գործարքների ծավալին կազմում է 82%: Առևտրի ծավալների այսպիսի կենտրոնացումը մի քանի կազմակերպությունների մոտ խոսում է մի կողմից շուկայի մասնագիտացված մասնակիցների թերզարգացվածության կամ լավագույն դեպքում անհավասարաչափ զարգացվածության մասին, մյուս կողմից այդ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների պահանջարկի փոքրության կամ անհավասարաչափության մասին:

15195_16

Նկար 16. Վերջին 3 տարիներում ՇՄՄ-ների կողմից իրականացված գործարքների ծավալները

 

Գործարքների ընդհանուր ծավալները 2000 թ.-ին աճել են 3.14 անգամ` համեմատած 1999 թ.-ի հետ: Այսպիսի աճը հիմնականում պայմանավորված է պարտատոմսերով կատարված գործարքների ծավալով, որը աճել է 3.29 անգամ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ գործարքների ընդհանուր ծավալի և պարտատոմսերով գործարքների ծավալի աճը պայմանավորված է ընդամենը մի կազմակերպության` «Տոնտոն»-ի գործարքների ծավալների աճով: Նկար 17-ում բերված է վերջին 3 տարիներին պարտատոմսերի և ընդհանուր գործարքների ծավալները` առանց տվյալ տարում ամենամեծ ծավալ իրականացրած կազմակերպության:

Այսպիսի դիտարկման դեպքում պարզվում է, որ թե´ գործարքների ընդհանուր ծավալները, և թե´ պարտատոմսերով գործարքների ծավալները 2000 թ.-ին եղել են ամենացածրը վերջին 3 տարիների ընթացքում և 1999 թ.-ի հետ համեմատած` նվազել են համապատասխանաբար 3.2 և 7.2 անգամ:

Հասկանալի է, որ դժվար է խոսել շուկայում գործարքների ծավալների աճի մասին, եթե այդ աճը պայմանավորված է ընդամենը մեկ կազմակերպության ծավալներով:

15195_17

Նկար 17. Վերջին 3 տարիներին պարտատոմսերի և ընդհանուր գործարքների ծավալներն առանց տվյալ տարում ամենամեծ ծավալ իրականացրած կազմակերպության

 

Գ. Խորհրդատվական գործունեություն

2000 թ.-ին խորհրդատվական լիցենզիա է ունեցել 17 կազմակերպություն, որից 9-ն են ներկայացրել ոչ զրոյական հաշվետվություն այս գործունեության ոլորտում եռամսյակներից գոնե մեկում: Այդ 9-ը կազմակերպություններից ընդամենը մեկն է, որ խորհրդատվական ծառայություններ է մատուցել 2000 թ.-ի բոլոր 3 եռամսյակներում: Հիշեցնենք, որ նոր օրենքով հատուկ լիցենզիա խորհրդատվական գործունեության համար չի նախատեսվում: Այդ կազմակերպություններից ընդամենը մեկը` «Սեդ Մարսեդը», լիցենզավորված էր միայն խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար: 2000 թ.-ին մատուցված խորհրդատվական ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 14,072 հազար դրամ կամ 26 303 դոլար:

Նկար 18-ում բերված են վերջին երեք տարիներին մասնակիցների մատուցած խորհրդատվական ծառայությունների ծավալները:

15195_18

Նկար 18. Վերջին երեք տարիներին ՇՄՄ-երի մատուցած խորհրդատվական ծառայությունների ծավալները

 

Ինչպես երևում է նկարից, խորհրդատվական գործունեության ծավալները 2000 թ.-ին նվազել են ավելի քան 1.8 անգամ: Նկար 19-ում բերված են 2000 թ.-ին ՇՄՄ-ների մատուցած խորհրդատվական ծառայությունների ծավալների տոկոսային հարաբերությունները:

15195_19

Նկար 19. 2000 թ.-ին ՇՄՄ-ների մատուցած խորհրդատվական ծառայությունների ծավալների տոկոսային հարաբերությունները

 

Ինչպես երևում է նկարից, 2000 թ.-ին խորհրդատվական ծառայություններ մատուցած 9 կազմակերպություններից 2-ը իրականացրել են ամբողջ գործարքների 62%-ը:

Խորհրդատվական գործունեության ծավալները վերջին 3 տարվա ընթացքում այնքան փոքր են եղել, որ աճի կամ նվազեցման միտումները կարող են պայմանավորված լինել 1 կամ 2 համեմատաբար խոշոր գործարքներով: Այդ պատճառով բերված թվերը պետք է գնահատվեն որոշակի վերապահումներով:

 

Դ. ՇՄՄ-ների կանոնադրական կապիտալը

Արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների սեփական միջոցները բավականին փոքր են: 2000 թ.-ի վերջում գոյություն ունեցող կազմակերպություններից 58%-ի կանոնադրական կապիտալը չի գերազանցել 5 մլն դրամ կամ 9345 դոլար ցուցանիշը:

Նկար 20-ում բերված են կազմակերպությունների տոկոսային հարաբերություններն ըստ կանոնադրական կապիտալի չափի:

15195_20

Նկար 20. ՇՄՄ-ների տոկոսային հարաբերությունն ըստ կանոնադրական կապիտալների

 

Ինչպես երևում է նկարից, կազմակերպությունների 95%-ի կանոնադրական կապիտալը չի գերազանցում 93,450 դոլար ցուցանիշը:

 

Ե. Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա

i

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` Դեպոզիտարիա) հանդիսացել է այն կազմակերպությունը, որին «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության 8.04.1999 թ. թիվ 211 որոշմամբ, վերապահվել է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների կենտրոնացված վարումը: Տվյալ որոշմամբ սահմանված պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով` 1999 թվականի հուլիս ամսից մինչև 2000 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Տեսչությունը դոնոր կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացրեց անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքներ:

Դեպոզիտարիայի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը ներկայումս իրականացվում է էլեկտրոնային եղանակով: 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Դեպոզիտարիան անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման ծառայություններ է մատուցում թվով 375 բաց բաժնետիրական ընկերությունների, որը կազմում է Հայաստանում գրանցված բաց բաժնետիրական ընկերությունների շուրջ 31%-ը: Ինչ վերաբերում է մնացած ընկերություններին, ապա ինչպես ցույց են տալիս վերահսկողական աշխատանքների արդյունքները, դրանք անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրները վարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեեստրավարմանը ներկայացվող պահանջների բազմաթիվ խախտումներով` դրանով իսկ ոտնահարելով անվանական արժեթղթերի սեփականատերերի լայն շրջանակների օրինական շահերն ու իրավունքները:

 

Զ. Ինվեստիցիոն հիմնադրամներ

i

Ինվեստիցիոն հիմնադրամների գործունեությունը ներկայումս կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ.-ի սեպտեմբերի 30-ի թիվ 469 որոշումով: Դրանով նախատեսվում է 3 լիցենզիաների տրամադրում կապված ինվեստիցիոն հիմնադրամների գործունեության հետ. դրանք են` ինվեստիցիոն հիմնադրամի լիցենզիան, ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի լիցենզիան և ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի լիցենզիան:

2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ լիցենզիաներ են ունեցել 3 ինվեստիցիոն հիմնադրամների պահառուներ: Դրանք ՀՀ տարածքում գործող 3 բանկերն են` «Կրեդիտ-Երևան Բանկը», «Հայխնայբանկը» և «Կոնվերսբանկը»:

2000 թ. հունվարի 31-ին չեղյալ են համարվել «Հզոր Հայաստան» ինվեստիցիոն հիմնադրամի և «Ադմիռալ Մենեջմենթ» ինվեստիցիոն հինադրամի կառավարչի լիցենզիաները:

Վերը նշված հինգ կազմակերպություններն էլ իրենց լիցենզիաներով գործունեություն չեն իրականացրել:

i

Պետք է նշել, որ նոր ընդունված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքով ինվեստիցիոն հիմնադրամների գործունեությունը չի կարգավորվում: Սակայն Հանձնաժողովը, իր գործունեության ծրագրով, նախատեսում է մշակել կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի նոր մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն այս բնագավառի արդեն իսկ կուտակված փորձը և կվերացնեն այն թերությունները, որոնք խանգարում են համակարգի կայացմանը և զարգացմանը:

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 1. Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորումը և վերահսկումը

 

Ա. Մասնագիտացված անձանց լիցենզավորումը

Տեսչության կարևորագույն գործառույթներից էր համարվում Մասնագիտացված անձանց լիցենզավորումը: Լիցենզավորման էին ենթակա գործունեության հետևյալ 12 տեսակները.

1. Բրոքերային,

2. Դիլերային,

3. Տրաստային,

4. Բորսային,

5. Խորհրդատվական,

6. Թողարկման և տեղաբաշխման (Անդերռայթինգի),

7. Ռեեստրի վարման,

8. Ինվեստիցիոն հիմնադրամի,

9. Ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի,

10. Ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի:

Մասնագիտացված անձինք կարող էին միաժամանակ համատեղել մի քանի գործունեության տեսակներ: Համատեղման հնարավոր դեպքերը ներկայացված են Աղյուսակ 8-ում:

 

Աղյուսակ 8

   Արժեթղթերի շուկայի գործունեության տեսակներ
ՖԲ ՌՎԳ ԲԳ ԴԳ ԽԳ ԹԳ ՀԿԳ ԻՀ ԻՀԿ ՀՊ
ՖԲ   - - - - - - - - -
ՌՎԳ -                  
ԲԳ - -   v6 v v v  - - -
ԴԳ - - 6   v v v - - -
ԽԳ - - v v   v v - - -
ԹԳ - - v v v   v - - -
ՀԿԳ - - v v v v   - -  
ԻՀ - - - - - - -   - -
ԻՀԿ - - - - - - - -   -
ՀՊ - - - - - - - - -  
                     

 

* Կանոնակարգված չէ համատեղման հարցը

- Համատեղումը չի թույլատրվում

v Համատեղումը թույլատրվում է

_____________

6 Համատեղումը հնարավոր է, եթե բրոքերային գործունեությունը իրականացվում է ֆոնդային բորսայում:

 

1. Լիցենզիաների տրամադրում

2000 թ.-ի 7 ամիսների ընթացքում լիցենզավորվել է 10 մասնագիտացված անձ, որոնց տրամադրել է թվով 29 լիցենզիաներ: Ըստ ամիսների` լիցենզիաները տրամադրվել են հետևյալ կերպ.

 

Աղյուսակ 9

   Լիցենզավորման ամիսները ԲԳ ԴԳ ԽԳ ԹԳ ՀԿԳ ՖԲ ՌՎԳ ԻՀ ԻՀԿ ՀՊ Ընդամենը
1. Հունվար 1 3 1 1 1 7
2. Փետրվար 1 2 3
3. Մարտ 1 1
4. Ապրիլ                     0
5. Մայիս 1 1 1 1 1 5
6. Հունիս 2 1 2 1 1 7
7. Հուլիս 2 2 1 1 6
  Ընդամենը 7 7 7 4 4 0 0 0 0 0 29

 

Ինչպես երևում է Աղյուսակ 9-ից, 2000 թ.-ի ընթացքում ամենատարածված լիցենզավորվող գործունեության տեսակներն էին.

=> Բրոքերային,

=> Դիլերային,

=> Խորհրդատվական,

=> Հավատարմագրային կառավարման,

=> Թողարկման և տեղաբաշխման լիցենզիաները:

15195_21

Նկար 21. 2000 թ. տրամադրած լիցենզիաների նկարագրություն` ըստ գործունեության տեսակների

 

i

Հատկանշական է այն փաստը, որ համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի այսուհետ լիցենզավորվելու են միայն արժեթղթերի շուկայի 4 գործունեության տեսակ, որից երեքը, լիցենզավորման տեսակետից (բրոքերայինը, դիլերայինը, հավատարմագրային կառավարման) 2000 թ.-ի ընթացքում ունեին մեծ վարկանիշ: (Տես նկար 21-ը): Կարևոր է նշել նաև, որ նույն օրենքով խորհրդատվություն իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվելու, իսկ անդերռայթինգ կկարողանան իրականացնել այն անձինք, ովքեր ստացել են բրոքեր/դիլերի լիցենզիաներ:

2. Լիցենզիաների կասեցում կամ ուժը կորցրած ճանաչում

Որպես արժեթղթերի շուկան կարգավորող և վերահսկող մարմին Տեսչությունն իրավասու էր կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել մասնագիտացված անձանց լիցենզիաները: Տեսչությունը կարող էր կիրառել այդ պատժամիջոցները հետևյալ դեպքերում.

 

Լիցենզիան կարող է կասեցվել, եթե
1.1. Լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության ստացման արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ
3. Լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում տեղյակ չի պահվել լիազորված մարմինը
4. Խախտվել են լիցենզավորված անձանց համար սահմանված կանոնադրական հիմնադրամի և սեփական կապիտալի նվազագույն չափերը:
Լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած, եթե
1. Սահմանված ժամկետում չեն վերացվել վերը նշված խախտումները
2. Լիցենցավորված անձը ճանաչվել է սնանկ կամ լուծարվել է
3. Լրացել է հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության ժամկետը
4. Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել կազմակերպության պետական գրանցումը
5. Լիցենզիայի ստացման պահից մեկ տարի ժամկետում գործունեություն չի ծավալել
6. Խախտել է լիցենզիայում նշված հատուկ պահանջները
7. Մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ կասեցվել է լիցենզիան

 

2000 թ.-ի ընթացքում անվավեր է ճանաչվել թվով 57 լիցենզիա: Ստորև ներկայացված աղյուսակում պատկերված է լիցենզիաների անվավեր ճանաչման գործընթացն ըստ ամիսների.

 

Աղյուսակ 10

    ԲԳ ԴԳ ԽԳ ԹԳ ՀԿԳ ՖԲ ՌՎԳ ԻՀ ԻՀԿ ՀՊ Ընդամենը
1. Հունվար               1 1   2
2. Փետրվար 2   1               3
3. Մարտ             1       1
4. Ապրիլ                     0
5. Մայիս                     0
6. Հունիս 3 1 3 5 3           15
7. Հուլիս 1 1     1           3
8. Օգոստոս     20 13             33
  Ընդամենը 6 2 24 18 4 0 1 1 1 0 57

 

i

Ինչպես երևում է Աղյուսակ 10-ից, անվավեր ճանաչված լիցենզիաների ամենամեծ քանակը կազմվել է օգոստոս ամսին: Իսկ անվավեր ճանաչված լիցենզիաների մեջ գերակշռում են խորհրդատվական և անդերռայթինգի լեցենզիաները, ինչը պայմանավորված է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու հետ: Ստորև ներկայացված նկարում պատկերված են լիցենզիաների անվավեր ճանաչման պատճառները:

15195_22

Նկար 22. Լիցենզիաների անվավեր ճանաչման պատճառները

 

3. Մասնագիտացված անձանց համեմատական նկարագիրը 2000 թվականին

2000 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված 47 մասնագիտացված անձինք կարող էին իրականացնել արժեթղթերի շուկայի մասնագիտացված 98 տեսակի գործունեություն:

2000 թ. օգոստոսի 1-ի դրությամբ այս տվյալները էականորեն փոփոխվեցին` մասնագիտացված անձանց քանակը ավելացավ 1-ով (48 մասնագիտացված անձ), իսկ նրանց լիցենզիաների քանակը նվազեց 18-ով (70 լիցենզիա): Ստորև ներկայացված նկարում տրվում են մասնագիտացված անձանց լիցենզիաների քանակի փոփոխությունները 2000 թ.-ի ընթացքում` ըստ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության տեսակների:

15195_23

Նկար 23. Մասնագիտացված անձանց լիցենզիաների քանակի փոփոխության նկարագրություն

 

Ինչպես երևում է նկար 23-ից, հինգ գործունեության տեսակների լիցենզիաների քանակը օգոստոս ամսի դրությամբ ենթարկվել է փոփոխության, որի հիմնական պատճառները ներկայացվում են ստորև:

=> Խորհրդատվական և անդերռայթինգի լիցենզիաների քանակի նվազումը պայմանավորված էր արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխության հետ: Համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի այդ լիցենզիաները 2000 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ ճանաչվել են անվավեր:

i

=> Ռեեստրի վարման լիցենզիայի փոփոխությունը պայմանավորված է եղել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի ստեղծմամբ: Համաձայն ՀՀ Կառավարության թիվ 211 որոշման, վերջինիս էր վերապահված արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրի վարումը:

=> Ինվեստիցիոն հիմնադրամի և Ինվեստիցիոն հիմնադրամի կառավարչի լիցենզիաների քանակի փոփոխությունը պայմանավորված է եղել շուկայում ինվեստիցիոն հիմնադրամի ինստիտուտի զարգացման համար անհրաժեշտ դաշտի բացակայությամբ:

Մնացած գործունեության տեսակների լիցենզիաների քանակը ավելացել է կամ մնացել է նույնը, մասնավորապես.

=> Բրոքերային լիցենզիաների քանակը ավելացել է 3.3 %-ով,

=> Դիլերային լիցենզիաներն ավելացել են 27.7 %-ով:

 

Բ. Մասնագիտական որակավորում

ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող յուրաքանչյուր ֆիզիկական անձ պետք է ունենա մասնագիտական որակավորում: Դրա համար, պետական կարգավորող մարմնի կողմից, յուրաքանչյուր ամիս կազմակերպվել են որակավորման քննություններ: Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում էին մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.

=> I-ին կարգի մասնագետ

=> II-րդ կարգի մասնագետ

I-ի կարգի մասնագետի որակավորումը անհրաժեշտ պայման է կազմակերպությունում ղեկավար ֆունկցիա իրականացնողների համար:

4. Տրամադրված որակավորման հավաստագրեր

2000 թ.-ին տեսչությունը կազմակերպել է թվով 8 քննություն, որոնց արդյունքում որակավորվել է 79 ֆիզիկական անձ և տրամադրվել է 86 որակավորման հավաստագիր:

Որակավորված անձանց և որակավորման հավաստագրերի քանակի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի տարվա ընթացքում 7 անձ ստացել է երկու որակավորման հավաստագիր, իսկ մեկ հոգի` երեք հավաստագիր: Որակավորման քննությունը կրկին հանձնելու նպատակը եղել է որակավորման կարգի բարձրացումը, քանզի II-րդ կարգի որակավորման հավաստագրի առկայության դեպքում մասնագետը չէր կարող զբաղեցնել ղեկավար պաշտոն լիցենզավորված կազմակերպությունում:

Ստորև ներկայացված նկարում պատկերված է 2000 թ.-ի ընթացքում կազմակերպած որակավորման քննության արդյունքները:

15195_24

Նկար 24. 2000 թ. Մասնագիտական որակավորման շնորհման գործընթացի նկարագրություն

 

Ինչպես երևում է նկար 24-ից, 2000 թ.-ի ընթացքում տրամադրվել է թվով 59 I-ին կարգի որակավորման հավաստագրեր, ինչը կազմում է ընդհանուր ստացված հավաստագրերի 69%-ը, և 27 II-րդ կարգի հավաստագրեր (31%):

Մարտ ամսին արձանագրվել է որակավորման հավաստագրերի ստացման ամենամեծ քանակը` 21 հատ, ինչը կազմում է ստացված հավաստագրերի ընդհանուր թվի 24,4%-ը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է նաև I-ին կարգի հավաստագրերի ամենամեծ քանակը 18 հատ, ինչը կազմում է 2000 թ.-ի ընթացքում ստացված I-ին կարգի հավաստագրերի ընդհանուր թվի 33.3%-ը:

5. Որակավորման հավաստագրերի անվավեր ճանաչումը

2000 թ.-ին արձանագրվել են որակավորման հավաստագրերի անվավեր ճանաչման դեպքեր: Հավաստագրերի անվավեր ճանաչման հիմնական պատճառը հանդիսացել է որակավորման հավաստագրով նախատեսված ժամկետի լրացումը7: Նկար 25-ում ներկայացված է անվավեր ճանաչված հավաստագրերը տնօրինող անձանց նկարագրությունը և նրանց հետագա գործողությունները:


________________
7
Ժամկետների տեսակետից որակավորման հավաստագրերը բաժանվում էին երեք խմբի անժամկետ և 3 տարի ժամկետով, 2 տարով (այսպիսի հավաստագրերը վերջին անգամ տրամադրվել են 1998 թ. փետրվարին):

15195_25

Նկար 25. 2000 թ. անվավեր ճանաչված որակավորման հավաստագրերի նկարագրությունը

 

2000 թ.-ի փետրվարի 27-ին լրացել են 15 անձանց որակավորման հավաստագրերի ժամկետները: Անվավեր են ճանաչվել թվով 13 առաջին կարգի հավաստագրեր և 2 երկրորդ կարգի հավաստագրեր: Հատկանշական է այն փաստը, որ այդ անձանցից 5-ը (33 %)8 կրկին անգամ են դիմել և որակավորվել, ինչը վկայում է նրանց կողմից շուկայում գործունեություն ծավալելու հետագա նկատառումների մասին:

6. ԱՇ-ում Մասնագիտական որակավորում ունեցող անձինք

2000 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ էր թվով 253 որակավորման հավաստագիր, որի ուժով գործառնություններ կարող էր կատարել 230 որակավորված անձ, որոնցից 16-ը ունեին երկուական որակավորման հավաստագիր, 3-ը` երեքական հավաստագիր:

2000 թ.-ի օգոստոսի 2-ի դրությամբ9 ուժի մեջ էին թվով 324 որակավորման հավաստագիր, ինչը 28,1 %-ով գերազանցում է 2000 թ.-ի հունվարի 1-ին արձանագրված նույն ցուցանիշը:

324 որակավորման հավաստագրերը հնարավորություն են ընձեռել շուկայում ծավալել գործունեություն 291 որակավորված անձանց, որոնցից 19-ը ունեցել են երկուական որակավորման հավաստագիր, 7-ը` երեքական:

Նկար 26-ում պատկերված է 2000 թ.-ի սկզբին և օգոստոս ամսին որակավորված անձանց քանակի և մասնագիտական որակավորման կարգերի քանակի փոփոխությունները:

_________

8 Այդ 5 անվավեր ճանաչված որակավորման հավաստագրերն առաջին կարգի էին:

9 2000 թվ. օգոստոսի 2-ին Տեսչության կողմից իրականացվել է վերջին որակավորման քննությունը:

15195_26

Նկար 26. 2000 թ.-ի ընթացքում որակավորված անձանց քանակի և նրանց մասնագիտական որակավորման կարգերի փոփությունների նկարագրություն

 

Ինչպես երևում է նկար 26-ից, 2000 թ.-ի ընթացքում և´ որակավորման հավաստագրերի, և´ որակավորված մասնագետների քանակն ավելանալու միտում ունեին: 1-ին կարգի հավաստագրերի քանակն ավելացել է 29,3 %-ով, II-րդ կարգի հավաստագրերի քանակն ավելացել է 26 %-ով, իսկ որակավորված անձանց քանակն ավելացել է 26.5 %-ով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ վկայում են արժեթղթերի շուկայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրության բարձրացման մասին:

Պետք է նաև նշել, որ տարվա վերջին որակավորման քննությունների նոր կանոնների սահմանումից հետո, մշակված մասնագիտական որակավորման նոր հարցաշարի հիման վրա կազմակերպվել և անցկացվել է 1 մասնագիտական որակավորման քննություն, որին մասնակցել են 2 դիմորդ: Քննության արդյունքներով բավարար է գնահատվել մեկ դիմորդ, որին Հանձնաժողովի կողմից շնորհվել է մասնագիտական որակավորում ու տրամադրվել մասնագիտական որակավորման հավաստագիր:

 

Գ. Մասնագիտացված անձանց գործունեության վերահսկում

Մասնագիտացված անձանց գործունեության վերահսկումը 2000 թվականի ընթացքում իրականացվել է հաշվետվությունների ստացման և հերթական ու արտահերթ ստուգումների միջոցով: 2000 թ.-ի հերթական ստուգումների ցանկը կազմելու վրա մեծ ազդեցություն են ունեցել 1998 թ.-ի դեկտեմբերից մինչև 1999թ.-ի հուլիս ամիսներին իրականացված ստուգումները, քանի որ այդ ժամանակահատվածում ուսումնասիրվեց գրեթե բոլոր մասնագիտացված անձանց գործունեությունը: Այդ ստուգումների արդյունքում`

1. նվազել է լիցենզավորված սուբյեկտների քանակը, դաշտում մնացել են այն կազմակերպությունները, որոնք իրենց մասնագիտական հնարավորություններով և փորձով կարող էին գործունեություն ծավալել շուկայում:

2. Կարգավորող մարմինը հետևողականորեն սկսել է կիրառել իր վերահսկողական գործառույթները` շուկայում գործող անբարեխիղճ սուբյեկտներին բացահայտելու համար:

3. Բարելավվել է մասնագիտացված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգապահությունը, որը մինչև ստուգումները շատ ցածր մակարդակի վրա էր: Դրա մասին է վկայում նկար 27-ում բերված գծապատկերը:

15195_27

* Հաշվետվությունների հավաքումն այս ժամանակահատվածում իրականացնում էր արդեն Արժեթղթերի հանձնաժողովը

 

Նկար 27. 2000 թ. ընթացքում ՄԱ-ների կողմից ԱՇՏ-ին եռամսյակային հաշվետվությունների ներկայացման արդյունքների նկարագրություն

 

Ինչպես երևում է նկար 27-ից, գործող լիցենզիաներով միայն մեկ կազմակերպություն է, որ երկու եռամսյակներում չի ներկայացրել հաշվետվություն, ինչը կազմում է ընդհանուր հաշվետու անձանց 2%-ը:

Այսպիսի արդյունքները կարելի է համարել բավարար, և այդ է պատճառը, որ կարգավորող մարմինը 2000 թ.-ին, որպես առաջնահերթ խնդիր որոշեց շարունակել արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործընթացի ստուգումները, իսկ մասնագիտացված անձանց ստուգումներն իրականացնել միայն անհրաժեշտության դեպքերում:

2000 թվականի ընթացքում, ստուգումներ իրականացվել են թվով միայն հինգ մասնագիտացված կազմակերպություններում:

 

Աղյուսակ 11

# Կազմակերպության անվանումը Լիցենզիայի տեսակը Լիցենզիայի
տրամադրման
ամսաթիվը
Ստուգման կարգավիճակը Ստուգման
իրականացման
ժամկետները
1. Արժեթղթերի ռեեստր ՓԲԸ ՌՎԳ 23/11/98 Առաջին ստուգում Հունվարի 27
2. Երևանի ֆոնդային բորսա ՖԲ 25/05/98 Վերստուգում10 Հուլիսի 19-27
3. Միավորված ֆոնդային բորսա ՖԲ 11/05/98 Վերստուգում10 Հուլիսի 19-27
4. Ադամանդ ապրանքաֆոնդային բորսա ՖԲ 20/03/97 Վերստուգում10 Հուլիսի 19-27
5. Գյումրիի ֆոնդային բորսա ՖԲ 15/03/95 Վերստուգում10 Հուլիսի 19-27

 

Ինչպես երևում է Աղյուսակ 11-ից, ֆոնդային բորսաներում իրականացվել է վերստուգում, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր 1999թ. բորսաների ստուգումների արդյունքներով: Փաստորեն, հայտնաբերելով բազմաթիվ թերություններ և խախտումներ, կարգավորող մարմինը ֆոնդային բորսաներին չենթարկեց պատասխանատվության և փորձեց այդպիսի քայլով հնարավորություն ընձեռել բորսաներին շտկելու ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները:

«Արժեթղթերի Ռեեստր» ՓԲԸ-ի ստուգումը պայմանավորված էր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ստեղծմամբ, որն այսուհետ պետք է իրականացնի արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրավարումը:

Ստորև ներկայացվում են ստուգման արդյունքները:

7. «Արժեթղթերի Ռեեստր» ՓԲԸ-ի ստուգման արդյունքները

«Արժեթղթերի ռեեստր» ՓԲԸ-ն լիցենզավորել է Տեսչությունը իրականացնելու ռեեստրի վարման գործունեությունը: Տեսչության կողմից 2000 թ.-ի հունվար ամսին իրականացված ստուգումները ի հայտ բերեցին հետևյալ խախտումները.

 

Աղյուսակ 12

  Հայտնաբերված խախտումը ՀՀ օրենսդրությամբ հայտնաբերված խախտումի համար նախատեսված պատժամիջոցը
1. Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության կարգի խախտում, այդ թվում`  
ա) Լիցենզիայի հատուկ պահանջների խախտում Լիցենզիան պետք է ճանաչվի անվավեր
բ) Գործունեության անհամապատասխանությունը իր կողմից սահմանված ներքին կանոններին Լիցենզիան պետք է կասեցվի
2. Չի վարում արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը Նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 000 դրամ), համաձայն Վարչական օրենսգրքի 165 (8) հոդվածի

 

2000 թ.-ի փետրվարի 17-ին «Արժեթղթերի Ռեեստր» ՓԲԸ-ի լիցենզիան ճանաչվեց անվավեր, իսկ կազմակերպության պատասխանատուն տուգանվեց նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` համաձայն Վարչական օրենսգրքի 165(8) հոդվածի:

8. Ֆոնդային բորսաների ստուգման արդյունքները

Ֆոնդային բորսաների վերստուգումներն իրականացվել են հուլիս ամսին, այսինքն` նախկին ստուգումից հետո` մեկ տարի անց: Պետք է նշել նաև այն հանգամանքը, որ ստուգման և վերստուգման միջակայքում ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են նաև հրապարակային լսումներ, որտեղ ֆոնդային բորսաները ներկայացրել են տեղեկանքներ և բացատրություններ որոշակի իրավախախտումների վերաբերյալ և, միաժամանակ ներկայացրել տեղեկություններ` հայտնաբերված խախտումների վերացման մասին: Սակայն, 2000 թ.-ի ստուգումները կրկին անգամ ի հայտ բերեցին մի շարք իրավախախտումներ, որոնցից պետք է նշել հետևյալները.

i

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դրույթների պահանջների անտեսումը.

_________

i

10 Իրականացվել է ՀՀ Վարչապետի գրավոր հանձնարարությամբ, համաձայն «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի:

 

Աղյուսակ 13

  Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի պահանջները ԵՖԲ ԲԲԸ Ադամանդ ՓԲԸ ՄՖԲ ԲԲԸ ԳՖԲ ՓԲԸ
1. Ընկերության կողմից բաժնետերերի ընդհանուր ժողովների, տնօրենների խորհրդի նիստերի հրավիրման ու անցկացման համապատասխանությունը V      
2. Ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համապատասխանությունը      
3. Ընկերության բաժնետոմսերի կամ դրանց հավաստագրերի ռեկվիզիտների համապատասխանությունը        
         

 

  Խախտում չի հայտնաբերվել:
V Հայտնաբերված խախտումը չի ուղղվել և կազմակերպությունը ենթակա է վարչական տույժի:
V Խախտումը հայտնաբերվել է, բայց այդ խախտման համար օրենքով վարչական տույժ չի նախատեսվում:

 

Ինչպես երևում է Աղյուսակ 13-ից, ի տարբերություն ԵՖԲ-ի, այլ բորսաներում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի խախտումներ չի հայտնաբերվել: Պետք է նշել, որ այս նույն խախտումները հայտնաբերվել էին նաև 1999 թ.-ին, առաջին ստուգման ընթացքում:

i

1999 թ.-ին անցկացրած ստուգումները ի հայտ բերեցին այն փաստը, որ ֆոնդային բորսաները, հանդիսանալով մասնագիտացված գործունեություն իրականացնող սուբյեկտներ, իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել ՀՀ Կառավարության թիվ 3 որոշման և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թիվ 310 հրամանի մի շարք խախտումներ: Աղյուսակ 14-ում ներկայացված են ինչպես հայտնաբերված խախտումները, այնպես էլ դրանց համար նախատեսված պատժամիջոցը:

 

Աղյուսակ 14

# Սահմանված պահանջների խախտումներ ԵՖԲ ԲԲԸ Ադամանդ
ՓԲԸ
ՄՖԲ ԲԲԸ ԳՖԲ ՓԲԸ
1. Արժեթղթերը բորսայական առևտրին թույլատրելու (լիստինգ) կարգի խախտում v      
2. Արժեթղթերի բորսայական առևտրից հանելու (դելիստինգ) կարգի խախտում
  ա) Լիստինգ անցած կազմակերպությունների կողմից ռեեստրի վարման կարգի խախտում v     v
բ) Լիստինգ անցած կազմակերպությունների զուտ ակտիվների մեծությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը v     v
3. ՖԲ-ի կողմից մշակված կանոնակարգը չի համապատասխանում Բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգին        
4. Ֆոնդային բորսաների աշխատակիցների որակավորման պահանջների խախտում v      
5. Լիցենզիայի հատուկ պահանջների խախտում v
   

 

Խախտում չի հայտնաբերվել:
V Հայտնաբերվել է խախտում, և լիցենզիան ենթակա է կասեցման:
v Հայտնաբերվել է խախտումը, և լիցենզիան պետք է ճանաչվի անվավեր:

_______________

11 Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165 (8) հոդվածի ռեեստրի վարման խախտման համար նախատեսվում է վարչական տույժ:

i

12  ԵՖԲ-ն ռեեստրը վարում էր ոչ ՀԿԴ-ում, ինչը հակասում է ՀՀ կառավարության # 211 որոշման 1-ին կետին:

 

i

Ինչպես երևում է Աղյուսակ 14-ից, միայն ՄՖԲ-ում չեն հայտնաբերվել խախտումներ: Մնացած երեք ֆոնդային բորսաներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ Կառավարության թիվ 3 որոշման համաձայն ԵՖԲ-ի լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվեր, իսկ ԳՖԲ-ի և Ադամանդի լիցենզիաները պետք է կասեցվեին:

i

Սակայն, Տեսչությունը չհասցրեց կիրառել պատժամիջոցներ իրավախախտումներ կատարած բորսաների նկատմամբ, քանի որ 2000 թ.-ի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտավ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 156-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսաների լիցենզիաները կորցնում էին իրենց ուժը դեկտեմբերի 1-ին, եթե մինչև այդ նրանք չդիմեին Հանձնաժողով` որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար: Այդուհանդերձ, բոլոր չորս բորսաներն էլ մինչև նշված ժամկետը գրանցման դիմում չներկայացրին Հանձնաժողովին և դեկտեմբերի 1-ից դադարեցրին իրենց գործունեությունը:

i

Պետք է նշել, որ 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու նպատակով, Հանձնաժողովին գրանցման դիմում է ներկայացրել Արժեթղթերի շուկայի մասնակիցների միությունը: Գրանցման դիմումի ուսումնասիրության շրջանակներում քննարկվել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությունը, անդամակցության կանոնակարգը, դիտորդ խորհրդի կանոնակարգը, բորսայի վարչության կանոնակարգը, ինչպես նաև գնահատվել դրանց համապատասխանությունը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի և «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման մասին» Հանձնաժողովի որոշման պահանջներին: Քանի որ, Հայաստանում նախատեսվում է ներդնել բորսայական առևտրի կազմակերպման ռուսական տարբերակը, ուստի Հանձնաժողովը` Հայաստանի Ֆոնդային Բորսայի հետ միասին, բավականին մանրամասն ուսումնասիրել է նաև Ռուսական РТС առևտրային համակարգի տեխնիկական և ֆունկցիոնալ բնութագրերը: Արդյունքում, տեղական իրավական դաշտի և շուկայի առանձնահատկությունների հիման վրա, համատեղ ճշգրտվել է համապատասխան տեխնիկական առաջարկում ներառման ենթակա հիմնական դրույթները:

 

Բաժին 2. Թողարկողների գործունեության կարգավորումը և վերահսկումը

 

Ա. Արժեթղթերի և ազդագրերի գրանցում

Մինչև Արժեթղթերի հանձնաժողովի ստեղծումը, Տեսչության` որպես պետական կարգավորող մարմնի, կարևոր գործառույթներից էր համարվում արժեթղթերի թողարկման և շրջանառության կարգավորումը: Այդ նպատակով Տեսչությանն էր վերապահված.

1. ՀՀ տարածքում շրջանառող արժեթղթերի գրանցումը13

2. Արժեթղթերի թողարկման ազդագրերի գրանցումը

3. Բոլոր այն էական փոփոխությունների գրանցումները14, որոնք տեղ են գտել արժեթղթերի գրանցումից հետո:

________

i

13  Այն վերաբերում է ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով (հրապարակային օֆերտայի առկայության դեպքում) հետևյալ արժեթղթերին.
=> Բաժնետոմսեր,
=> Պարտատոմսեր,
=> Ավանդային սերտիֆիկատներ,
=> Առևտրային արժեթղթեր,
=> Բաժնետոմսերի, պարտատոմսերի փոխարկվող արժեթղթեր,
=> Մեկ տարվանից ավելի շրջանառության ժամկետ ունեցող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր (ներառյալ մուրհակները):
14 Համաձայն Տեսչության թիվ 68 հրամանի:

 

Հայաստանի Հանրապետությունում գործող թողարկողները պարտավոր էին Տեսչությունում գրանցել հետևյալ փոփոխությունները.

● Կանոնադրական կապիտալի մեծացում,

● Կանոնադրական կապիտալի փոքրացում,

● Թողարկված արժեթղթերի անվանական արժեքների փոփոխություն,

● Արժեթղթերի քանակի փոփոխություն,

● Թողարկողի անվանափոխություն.

9. Արժեթղթերի թողարկման ազդագրերի գրանցում

Գրանցման ներկայացված ազդագիրը` կախված արժեթղթերի թողարկման և դրանց տեղաբաշխման ձևից, պետք է համապատասխանեցված լիներ ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ազդագրերի օրինակելի ձևերին: Ազդագրերի հնարավոր տեսակները ներկայացված են Աղյուսակ 15-ում:

 

Աղյուսակ 15

# Արժեթղթերի թողարկման ազդագրեր Իրավական ակտի անվանումը, որի համաձայն հաստատված է օրինակելի ազդագիրը Թողարկողների տեսակը
1. Արժեթղթերի թողարկման օրինակելի ազդագիր «Ազդագրերի թողարկման օրինակելի ազդագրի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշում թիվ 146 => Նոր ստեղծվող ընկերություններ
=> Գործող մասնավոր ընկերություններ
2. Բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի թողարկման ազդագիր «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում թիվ 278 => Բաժնետիրական ընկերություններ, որոնց պետական գույքը պետք է մասնավորեցվի ազատ բաժանորդագրությամբ
3. Նոր բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիր «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում թիվ 416 => Բաժնետիրական ընկերություններ, որոնց պետական գույքը պետք է մասնավորեցվի նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով
4. Ինվեստիցիոն հիմնադրամների համար օրինակելի ազդագիր «Ինվեստիցիոն հիմնադրամի մասին» ՀՀ կառավարության որոշում թիվ 469 => Ինվեստիցիոն հիմնադրամներ
5. Բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման օրինակելի ազդագիր «Կանոնադրական կապիտալում 50%-ից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարչության որոշում թիվ 499 => Կանոնադրական կապիտալում 50%-ից պակաս պետական բաժնետոմսեր ունեցող ԲԲԸ-ներ, որոնք պետք է մասնավորեցվեն բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ
        

 

2000 թ.-ի ընթացքում գրանցվել են և´ մասնավորեցման նպատակով, և´ ոչ մասնավորեցման նպատակով կազմված ազդագրեր, չնայած նրան, որ վերջիններիս քանակը եղել է բավականին փոքր, տես Աղյուսակ 16.

 

Աղյուսակ 16

  Ազդագրերի գրանցման նպատակը Գրանցված
ազդագրերի
քանակը
Չկայացած տեղաբաշխումներ Առաջարկված բաժնետոմսերի ընդհանուր քանակը հազ. դրամ
1. Մասնավորեցման նպատակով 51 36 6,446,457.0
ա) Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ 36 27 6,355,174.0
բ) Կանոնադրական կապիտալում 50%-ից պակաս պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ 15 9 91,283.0
2. Ոչ մասնավորեցման նպատակով 2 0 501,000.0
  Ընդհանուր 53 36 6,947,457.000

 

Ինչպես երևում է աղյուսակ 16-ից, մինչև 2000 թ.-ի սեպտեմբերի 1-ը կարգավորող մարմինը գրանցել է թվով 53 ազդագիր, սակայն դրանցից 63.9%-ի (36 թողարկող) արժեթղթերի տեղաբաշխումը չի կայացել: Գրանցված ազդագրերի 96.2%-ով (51 թողարկող) իրականացվել է արժեթղթերի առաջին թողարկում: Այդ 51 ազդագրով նախատեսված արժեթղթերի տեղաբաշխումը իրականացվել է 2 եղանակով.15

=> Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, որը նախատեսում է ԲԸ-երի պետական բաժնեմասի ամբողջ վաճառքը բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով (71%),

=> Կանոնադրական կապիտալում 50%-ից պակաս պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ (29%):

Ստորև ներկայացված նկարում պատկերված են ազդագրերը` ըստ նրանց տեսակների և համապատասխանաբար դրանցով առաջարկված արժեթղթերի ծավալները:

15195_28

Նկար 28. 2000 թ.-ին Տեսչության կողմից գրանցված ազդագրերը և նրանցով առաջարկված արժեթղթերի ծավալները

________

15  Որպես մասնավորեցման եղանակ 2000 թ. տեղի չի ունեցել նոր բաժնետոմսերի տեղաբաշխմամբ մասնավորեցում:

 

Ինչպես երևում է Նկար 28-ից, գրանցումների ամենափոքր քանակը կազմում էին ոչ մասնավորեցման նպատակով ազդագրերի գրանցումները: Փաստորեն ոչ մասնավորեցման նպատակով ազդագրերի գրանցումների քանակը (2 թողարկող) 7 անգամ ավելի փոքր է, քան ՀՀ կառավարության թիվ 499 որոշմամբ սահմանված ընթացակարգով մասնավորեցվող թողարկողների քանակը (15 թողարկող), սակայն հետաքրքրական է այն փաստը, որ ի հակառակ դրան, այդ երկու ազդագրերով առաջարկված արժեթղթերի ընդհանուր ծավալը 5.5 անգամ ավել է, քան մասնավորեցման նպատակով առաջարկված արժեթղթերի ծավալը:

Ավելին, եթե համեմատենք մասնավորեցման նպատակով գրանցված ազդագրերի քանակներն ըստ տարիների, ապա կստացվի հետևյալ պատկերը.

15195_29

Նկար 29. Մասնավորեցման նպատակով ազդագրերի գրանցումների քանակը և դրանցով առաջարկված արժեթղթերի ծավալներն ըստ տարիների

 

Փաստորեն 1997թ.-ին մասնավորեցվող ազդագրերի քանակը եղել է ամենաշատը, որից հետո նկատվել է գրանցումների նվազման միտում: Բացի այդ, նույն 1997թ.-ին արձանագրվել է մի իրավիճակ, երբ չկայացած թողարկումների քանակը գերազանցել է կայացած թողարկումներին: Այդ միտումը պահպանվել է նաև հետագայում: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ գրանցվել է 1740 ազդագիր:

Ստեղծված այսպիսի իրավիճակը կապված է եղել ընդհանուր մասնավորեցման տեմպերի նվազման հետ: Ներկայումս, կարգավորող մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման համար շատ ավելի կարևոր է սահմանել և կանոնակարգել թողարկողներից հաշվետվությունների հավաքման ընթացակարգը: Միայն այս դեպքում կարելի է ապահովել շուկայի թափանցիկության և ներդրողների շահերի պաշտպանության16 նպատակային խնդրի լուծումը:

_________

16  Այս ամենն արդեն իսկ նախատեսվում է իրականացնել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով:

 

10. Արժեթղթերի գրանցումներ

2000 թ.-ին Տեսչությունը գրանցել է թվով 86 հասարակ անվանական արժեթուղթ, որոնց տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 10,555,697.0 հազ. դրամ:

Պետք է նշել նաև, որ 86 արժեթղթերի գրանցումներից 81-ը (94.1%-ը) հանդիսացել են արժեթղթերի առաջին թողարկման գրանցումներ, և միայն 6.2%-ը լրացուցիչ թողարկման գրանցումներ (տե´ս ստորև ներկայացված աղյուսակը):

 

Աղյուսակ 17

  Թողարկողի անվանումը Թողարկման համարը Տեղաբաշխված արժեթղթերի ծավալը
(Հազ. դրամ)
1. «Արտեքս» ԲԲԸ II 123,540.0
2. «Արցախբանկ» ԲԲԸ III 407,900.0
3. «Կրեդիտ-Երևան բանկ» ԲԲԸ III 500,000.0
4. «Միավորված բանկ» ԲԲԸ V, VI 1,500,000.0
  Ընդհանուր   2,531,440.0

 

Հատկանշական է այն փաստը, որ 2000 թ.-ի արժեթղթերի գրանցումների մեծ մասը ուղեկցվել է հետևյալ փոփոխությունների գրանցումների հետ.

=> Կանոնադրական կապիտալի մեծացում,

=> Կանոնադրական կապիտալի փոքրացում,

=> Թողարկված արժեթղթերի անվանական արժեքների փոփոխություն,

=> Արժեթղթերի քանակի փոփոխություն,

=> Թողարկողի անվանափոխություն:

i

Այս փոփոխությունների գրանցումը կապված էր Տեսչության 1999թ.-ի ապրիլի 23 հրամանի անցումային այն դրույթի հետ, որը նախատեսում էր արժեթղթերի գրանցման դեպքեր այն ընկերությունների համար, որոնք մինչև ՀՀ կառավարություն 1999թ.-ի մարտի 10-ի թիվ 140 որոշման ուժի մեջ մտնելը.

1. Մասնավորեցվել են և չեն գրանցել իրենց բաժնետոմսերը,

2. Ստեղծվել են մասնավորեցման արդյունքում, վերակազմակերպվել և/կամ ՀՀ Պետական Ռեգիստրում գրանցել են կանոնադրական կապիտալի, թողարկված արժեթղթերի անվանական արժեքների, արժեթղթերի քանակի փոփոխությունները:

Ստեղծված իրավիճակում, երբ թողարկողները չէին ներկայացնում պարբերական հաշվետվություններ, այսպիսի փոփոխությունների գրանցումները շատ կարևոր են շուկայի կարգավորման համար, և վկայում են կարգավորող մարմնի կողմից իրականացվող կարգավորման աշխատանքների դրական արդյունքների մասին:

11. Վերակազմակերպվող կազմակերպությունների գրանցումներ

15195_30

Նկար 30. Թողարկողների վերակազմակերպման նկարագրություն

 

2000 թ.-ին գրանցվել են նաև թողարկողների վերակազմակերպման թվով 25 դեպք: Գրանցված ԲԲԸ-ները հիմնականում վերակազմակերպվել են ՓԲԸ-ների, ՍՊԸ-ների կամ մնացել են և գործել որպես ԲԲԸ: Ստորև ներկայացված են դրանց համամասնությունները:

Ինչպես երևում է նկար 30-ից, թողարկողների մեծամասնությունը վերակազմակերպվել է ՓԲԸ-ների և ՍՊԸ-ների (87%)` դրանով հանդերձ դուրս գալով կարգավորման և վերահսկման դաշտից: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Հայաստանում դեռևս չեն ձևավորվել կորպորատիվ կառավարման ավանդույթները:

i

Պետք է նշել նաև, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հանձնաժողովը գրանցել է թվով 8 բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի թողարկման ազդագրեր, որից 7-ը` մասնավորեցման գործընթացում գտնվող ընկերությունների ազդագրերն են: Նշված գրանցումները իրականացվել են օրենքի 153-րդ հոդվածի 4-րդ կետին համաձայն, մինչև արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում ընդունված նորմատիվ-իրավական ակտերի ուժը կորցրած համարելը: Բացի այդ, Հանձնաժողովը գրանցել է նաև թվով 7 բաժնետիրական ընկերությունների արժեթղթերը, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթի գրանցման հայտարարագիրը կազմված օրենքի III գլխի պահանջներին համապատասխան:

 

Բ. Թողարկողների վերահսկում

2000 թ.-ին` որպես առաջնային խնդիր, շարունակվել և ավարտվել են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման (կոնսոլիդացիայի) աշխատանքները: Ռեեստրների համախմբման ազդեցությունը վերահսկման գործընթացի վրա կրում էր երկակի բնույթ: Մի կողմից ռեեստրների համախմբման ընթացքում ստուգումներ` որպես այդպիսին, չէին իրականացվում, մյուս կողմից դրա միջոցով հետազոտվում և ուսումնասիրվում էին կարգավորող մարմնում իրենց արժեթղթերը գրանցած ընկերությունները: Կարգավորող մարմնի աշխատակիցները, բացի ռեեստրի վարման օրինականության ստուգումը, համախմբման աշխատանքների ընթացքում ուսումնասիրում էին նաև այնպիսի փաստաթղթեր, որոնց առկայությունը պահանջվում էր բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ:

Այսպիսով, Տեսչությունը 2000 թ.-ի ընթացքում վերահսկել է թվով 11 թողարկողների, որոնք ներկայացված են աղյուսակ 18-ում.

 

Աղյուսակ 18

  Կազմակերպության անվանումը Ստուգման
կարգավիճակը
Ստուգման
իրականացման
ժամկետը
1. «Մենատեպ-Երևան» բանկ ՓԲԸ Ստուգում 19.06.00
2. Մակմիլան-Արմենիա ՓԲԸ Ստուգում 25.07.00
3. Բանվորական կադրերի պատրաստման տեխ. ավտոդպրոց ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 26.07.00
4. Բնակկոմունտեխնիկա ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
5. Բնակարանային տնտեսություն ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
6. Երևանի ճոպանուղի ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
7. Ավտոձեռնարկություն ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
8. Բեկաս ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
9. Քանաքեռ ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
10. Շինարարություն և արտադրություն ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 14.07.00
11 Երուղևորտրանսշին ԲԲԸ Ստուգում-կոնսոլիդացիա 26.07.00
     

 

Ինչպես երևում է աղյուսակ 18-ից, 2000 թ.-ին տեղի են ունեցել թվով 11 ստուգումներ, որոնցից երկուսը իրականացվել են դիմում-բողոքների հիման վրա, իսկ մնացած 9-ում իրականացվել է միաժամանակ և´ ստուգում, և´ կոնսոլիդացիա:

 

12. Ռեեստրների համախմբման աշխատանքները

 

i

2000 թ.-ի ընթացքում, կարգավորող մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թ.-ի հունիսի 9-ի թիվ 127 հրամանով հաստատված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման կարգը», թվով 141 կազմակերպություններում իրականացրել է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքներ: Կոնսոլիդացիայի առարկա էին հանդիսանում այն կազմակերպությունները, որոնք ունեին 25-ից ավել գրանցված սեփականատերեր:

15195_31

* Հուլիս ամսին 12 կազմակերպություններից 9-ում իրականացվել է ստուգում-կոնսոլիդացիա:

Նկար 31. Կոնսոլիդացված կազմակերպությունների քանակն ըստ ամիսների

 

Պետք է նշել, որ 1999-2000 թվականների ընթացքում, թվով 404 ընկերություններում իրականացվել են անվանական արժեթղթերի սեփականատերեր ռեեստրների համախմբման աշխատանքներ (այստեղ ընդգրկված չեն այն ԲԲԸ-ները, որտեղ իրականացվել է ստուգում-կոնսոլիդացիա): Արդյունքում արձանագրվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնք վկայում են այն մասին, որ բավականին մեծածավալ աշխատանք է սպասվում Հանձնաժողովին` գործող ընկերությունները թափանցիկ և օրինակելի դարձնելու ուղղությամբ: Ստորև ներկայացված են հայտնաբերված իրավախախտումները և դրանց համամասնությունները.

 

Աղյուսակ 19

  Հայտնաբերված խախտումները Խախտումներ թույլ տված ԲԲԸ-ների
Քանակը Տեսակարար կշիռը
1. Ռեեստր ընդհանրապես չեն վարում 152 37.6 %
2. Ռեեստր չի վարվել սահմանված կարգով 58 14.4 %
3. Բաժնետերերին չեն տրամադրվել, մասամբ կամ ամբողջությամբ, բաժնետ. կամ նրանց հավաստագրերը 199 49.3 %
4. Զուտ ակտիվների մեծությունը փոքր է եղել կանոնադրական կապիտալի մեծությունից 110 27.2 %
5. Աուդիտ չի իրականացվել 329 81.4%
6. Ֆինանսատնտ. հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները զանգվածային լրատվության միջոցներով չեն հրապարակվել 340 84.2 %
7. Չեն պահպանվել բաժնետերերի ընդհանուր ժողովների նախապատրաստման և անցկացման ընթացակարգերը* 273 67.6 %
8. Հիմնադիր ժողովից բացի տարեկան ընդհանուր ժողովներ չեն հրավիրվել 118 29.2 %
9. Վերստուգող հանձնաժողովներ չեն ձևավորվել 72 17.8%
10. Չեն պահպանվել գույքի օտարման, ընկերությունների վերակազմակերպման, գործարքների (շահագրգիռ) կնքման օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը 65 16.1 %
     

 

Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ բաժնետիրական ընկերությունների կողմից խախտվել են.

● ռեեստրի վարման սկզբունքը,

● թափանցիկության սկզբունքը,

● կորպորատիվ կառավարման սկզբունքը,

● բաժնետերերի իրավունքները և օրինական շահերը:

Ստորև ներկայացված է նաև կատարված վարչական իրավախախտումների վերացման, կանխման և դրանց հետագա կատարումը բացառելու ուղղությամբ կարգավորող մարմնի կողմից կատարված աշխատանքների` վարչական վարույթների, դատարան ներկայացված հայցերի և դրանց ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները (թվային տվյալները).

1. Վարչական իրավախախտումը վերացնելուն ուղղված նախազգուշացումներ 148
2. Նախազգուշացման փուլում վերացված իրավախախտումներ 10
3. Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կազմված որոշումներ 138
4. Կայացված վարչական որոշումների արդյունքում վերացված իրավախախտումներ 72
5. Կայացված որոշումները չկատարելու արդյունքում դատարան ուղարկված հայցեր 44
6. Դատարանի հայցապահանջները բավարարելու արդյունքում կայացված վճիռների քանակը 14
7. Ներկայացված հայցերի պահանջները կամավոր կատարելու արդյունքում հայցապահանջից հրաժարվելուն ուղղված գրությունների քանակը 7
8. Ընկերությունների վերակազմավորման արդյունքում հայցապահանջից հրաժարվելուն ուղղված գրություններ 11
i

Այսուհանդերձ, Հանձնաժողովը նախատեսում է ավելի հետևողական և գործուն մեթոդներով ձեռնամուխ լինել Հայաստանում գործող թողարկողների գործունեությունը օրենքի պահանջներին համապատասխանեցնելու աշխատանքներին` առավելագույնս պաշտպանելով ներդրողների շահերը և ապահովելով բաց բաժնետիրական ընկերությունների թափանցիկությունը: Դրա համար «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը ստեղծել է համապատասխան նախադրյալներ:

 

ԳԼՈՒԽ 4.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թ.-ի պահպանման ծախսերը, ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 546 որոշմամբ: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցները կազմել են 85843.7 հազար դրամ, որից 60442.3 հազար դրամը նախատեսվել է ընթացիկ ծախսերի համար, իսկ 25401.4 հազար դրամը կապիտալ ակտիվների ձեռքբերման համար:

Հանձնաժողովին հատկացված միջոցների կեսից ավելին կազմել է «Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով նախատեսված 47140,0 հազար դրամ գումարը, որն ամբողջությամբ ֆինանսավորվել և ուղղվել է Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների աշխատավարձի վճարմանը:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով ֆինանսավորումը կազմել է 6093.6 դրամ, որից օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել է 1 մլն դրամի հոդվածային տեղաշարժ: Մնացած գումարն ամբողջությամբ հաշվարկվել և փոխանցվել է Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ: Արդյունքում, 01.01.2001 թ. դրությամբ, Հանձնաժողովը պարտադիր սոցիալական ապահովագրության գծով պարտքեր չի ունեցել:

Գրասենյակային ապրանքների և նյութերի համար ստացված միջոցներով Հանձնաժողովի կարիքների համար ձեռք է բերվել գրասենյակային պիտույքներ` 350 հազար դրամ արժողությամբ: Բացի այդ, Հանձնաժողովին պատկանող ծառայողական մեքենաների պահպանման համար ձեռք է բերվել 406.6 հազար դրամի բենզին, իսկ 224.5 հազար դրամը օգտագործվել է մեքենաների վերանորոգման համար:

Հանձնաժողովին աշխատանքային տարածք հատկացնելուց հետո վարչական նոր շենքում անց է կացվել 10 հեռախոսակապի գիծ և վճարվել աբոնենտային վճար, որոնց ընդհանուր գումարը կազմել է 400 հազար դրամ:

էլետրաէներգիայի սպառման գծով ծախսը կազմել է 100 հազար դրամ:

Պետք է նշել, որ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով, բյուջետային համակարգը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել են նաև հոդվածային տեղաշարժեր.

ա) պակասեցվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածից 1 մլն դրամ, «Գրասենյակային ապրանքներ, նյութեր» հոդվածից 300.0 հազար դրամ, «Տրանսպորտի պահպանման ծախսեր» հոդվածից 1.1 մլն դրամ և «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածից 100.0 հազար դրամ,

բ) ավելացվել է «Տրանսպորտային միջոցների ձեռք բերման ծախսեր» հոդվածին 1.5 մլն. «Ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածին 800.0 հազար դրամ և «Այլ ծախսեր» հոդվածին` 200 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 745 որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին հատկացվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 5/բ. մասնաշենքի նկուղային և 1-6-րդ հարկերը: Նույն որոշումով Հանձնաժողովին թույլատրվել է նաև անհրաժեշտության դեպքում օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրել ֆոնդային բորսային և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Հանձնաժողովին հատկացված տարածքի պատշաճ պահպանությունն ապահովելու նպատակով համապատասխան պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պահակային պահպանության վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության միլիցիայի գնդի հետ` դեկտեմբեր-հունվար ամիսներին շենքի պահպանության համար փոխանցելով 200 հազար դրամ:

Հանձնաժողովին կապիտալ ծախսերի համար հատկացված 25401.4 հազար դրամ գումարից փաստացի ֆինանսավորվել է «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման» հոդվածով միայն 4995.1 հազար դրամ գումար, և «Այլ ակտիվների ձեռքբերման» հոդվածով` 4998.5 հազար դրամ գումար: Պետք է նշել, որ սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված 5400.0 հազար դրամն ամբողջությամբ չի ֆինանսավորվել: Կատարված հոդվածափոփոխությունից հետո տրանսպորտային միջոցների ձեռքբերման հոդվածն ավելացվել է 1.5 միլիոն դրամով, համապատասխանաբար կազմելով 6495.1 հազար դրամ, իսկ այլ ակտիվների ձեռքբերման հոդվածն ավելացել է 800.0 հազար դրամով, կազմելով` 5798.5 հազար դրամ: Հիշյալ գումարների հաշվին Հանձնաժողովի աշխատանքային նորմալ պայմաններն ապահովելու նպատակով ձեռք է բերվել նաև գրասենյակային կահույք: Կապիտալ ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 12.293.6 հազար դրամ:

Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ 13.09.2000 թվականից մինչև 31.12.2000 թվականն ընկած ժամանակահատվածում, Հանձնաժողովի ծախսերի դիմաց բյուջետային ֆինանսավորումը կազմել է 66227.2 հազար դրամ, որից 56233.6 հազար դրամը ուղղվել է ընթացիկ ծախսերին, իսկ 99993.6 հազար դրամը` կապիտալ ծախսերին: Թերֆինանսավորումը կազմել է 19616.5 հազար դրամ, որից 4208.7 հազար դրամն ընթացիկ ծախսերի գծով, իսկ 15407.8 հազար դրամը` կապիտալ ծախսերի գծով:

 

Աղյուսակ 20

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի ծախսերի նախահաշվի կատարողական
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման տարրերի անվանումները
Ֆինանսավորում
Բ 1 6 8
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
66227.2 19616.5
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
56233.6 4208.7
- աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 47140 47140 0
որից` 6093.6 6093.6 0
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 6093.6 6093.6 0
5. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
այդ թվում` 7208.7 3000 4208.7
5.1. Ապրանքների ձեռքբերում,
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 799.2 500 299.2
5.1.4. Այլ ծախսեր 600 150 450
5.2. Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ, 0
5.3. Տրանսպորտային ծառայությունների վճար 2367.4 1750 617.4
այդ թվում`       
5.3.1. Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր 2367.4 1750 617.4
5.4. Կապի ծառայությունների վճար 2527.2 400 2127.2
այդ թվում`      
5.4.1. Հեռախոսային կապի ծառայությունների վճար     0
-քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր 1879.2 400 1479.2
- հեռախոսային կապի այլ միջոցների աբոնենտային վճարի կատարման ծախսեր 648   648
- միջքաղաքային խոսակցությունների վճարի կատարման ծախսեր     0
5.5. Կոմունալ ծառայությունների վճար,      
այդ թվում` 598.2 100 498.2
5.5.1.1. Վառելիքի և ջեռուցման ծախսեր 266.4   266.4
5.5.2.1. էլեկտրաէներգիայի ծախսեր 325.6 100 225.6
5.5.2. Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 6.2   6.2
5.6. Այլ ծախսեր  
այդ թվում` 316.7 100 216.7
5.6.6. Ներկայացուցչական ծախսեր 116.7 100 16.7
5.6.7. Ղեկավարի ֆոնդ     0
5.6.8. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 200 0 200
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ,
այդ թվում`
9993.6 15407.8
1.5. ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ     0
1.5.2. Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 5400   5400
1.5.3. Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 12006.4 4995.1 7011.3
1.5.6. Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 7995 4998.5 2996.5

 

Նկար 32-ում բերված է Հանձնաժողովի 2000 թվականի ֆինանսավորման կառուցվածքն ըստ խմբավորված ծախսերի:

15195_32

Ծանոթություն`

Ա- աշխատավարձի վճարման գծով ծախսեր, Բ - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, Գ - ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր, Դ - կապիտալ ծախսեր:
 

Նկար 32. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի ֆինանսավորման կառուցվածքը ըստ խմբավորված ծախսերի (հազար դրամ):

 

Հավելված 1

 

Հանձնաժողովի անդամների ինքնակենսագրական տվյալները

 

Էդվարդ Մուրադյան

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

1985 թ. ընդունվել է Կալինինգրադի պետական համալսարանի տնտեսաիրավական ֆակուլտետը:

1988 թ. տեղափոխվել և շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1993-94 թթ. սովորել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքի «Քյափիթլ Յունիվերսիթի» համալսարանի իրավաբանական դպրոցում, ստացել է «Բանկային, առևտրային և հարկային իրավունքների մագիստրոսի» կոչում:

1995-97 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, վարչության պետ, գլխավոր իրավաբանական խորհրդական:

1997-99 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի պաշտոնը:

2000 թվականին հիմնադրել և աշխատել է ILC իրավաբանական խորհրդատվական ընկերությունում:

 

Տիգրան Կարապետյան

Ծնվել է 1971 թ. ապրիլի 15-ին, Երևան քաղաքում: Ամուսնացած չէ:

1988-93 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետում:

1993-98 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցում, ստացել է ճարտարագիտության մենեջմենթի մագիստրոսի կոչում: Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1995-99 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ, գլխավոր վարչության պետ, տեսչության պետ:

1999 թ. փետրվար ամսից մինչև հուլիս ամիսը, իսկ այնուհետև` 2000 թ. մարտ ամսից մինչև օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի պաշտոնը:

 

Արծվի Մինասյան

Ծնվել է 1972 թ. հունվարի 1-ին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

1990-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1995-98 թթ. սովորել է ԵՊՀ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-01 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1996-99 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալի պաշտոնը:

 

Ամալյա Սարիբեկյան

Ծնվել է 1955 թ. փետրվարի 25-ին: Ամուսնացած է, ունի երկու որդի:

1972-77 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում:

1975-77 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակագիտության ֆակուլտետում:

1986-90 թթ. սովորել է էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1993 թ. ուսանել է Ժնևում, առևտրի և տարիֆների գլխավոր համաձայնագիր/ԱՀԿ-ում` առևտրային քաղաքականություն մասնագիտությամբ:

1983-91 թթ. աշխատել է էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` որպես տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, բաժնի պետ:

1996-97 թթ. աշխատել է ՀՀ կառավարությունում` որպես վարչապետի օգնական:

1997-98 թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունում` որպես նախարարի խորհրդական:

1998-99 թթ. աշխատել է Հայ-բրիտանական համատեղ ձեռնարկությունում` որպես նախագահի խորհրդական:

1999-2000 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում` որպես խորհրդական:

 

Խաչիկ Խաչատրյան

Ծնվել է 1966 թ. հունվարի 11-ին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

1983-89 թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պլանավորում ֆակուլտետում:

1989-93 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում:

1989-91 թթ. աշխատել է Չարենցավանի «Ավտոբեռնիչներ», «Ավտոլիտ» և «Կենտրոնաձույլ» ձեռնարկություններում` որպես տնտեսագետ, բաժնի պետ:

1994-96 թթ. աշխատել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման» ամբիոնում` որպես ասիստենտ:

1996-99 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1999-2000 թթ. աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում` որպես վարչության պետ:

 

Հավելված 2

 

15195_33

 

pin
ՀՀ 23.10.2001
N ՀՕ-241 օրենք