Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾ ...

30.12.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2020  -ից մինչեւ   30.12.2022  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով մարզում վերոնշյալ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար լոգիստիկ ենթակառուցվածքի առկայությունը, մասնավորապես` միջազգային գործող օդանավակայանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, գործող երկաթուղային ցանցի առկայությունը և դրան հարակից հողատարածքների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 և Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքում` համաձայն N 3 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես լոգիստիկ և արտադրական` սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված ոլորտներում.

i

2) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.

3) ԱՏԳ տարածքին և սահմանագծին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

4) «Ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառումը Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի թիվ 17 հասցեի տարածքում.

5) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 40 տարի:

3. Ճանաչել «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 273.110.973462) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 3 հավելվածի.

2) «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի մայիսի 31-ը «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 26.11.20 թիվ 1826-Ն որոշում)

6. ԱՏԳ-ի գործունեության գործարկման վերջնաժամկետը սահմանել փուլերով` սույն որոշման 5-րդ կետով սահմանված պայմանագրում ամրագրված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր փուլի գործարկումը կազմակերպելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1412-Ն որոշման

 

ԱՏԳ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

A01.2 Բազմամյա մշակաբույսերի աճեցում, բացառությամբ 01.21, 01.24, 01.25, 01.26, 01.27 դասերի
A01.6 Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո
C10 Սննդամթերքի արտադրություն
C13 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
C14 Հագուստի արտադրություն
C15 Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն
C20 Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն
C21 Դեղագործական արտադրանքի արտադրություն
C22 Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
C23 Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն
C25 Պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից
C26 Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
C27 Էլեկտրական սարքավորանքի արտադրություն
C28 Մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
C29 Ավտոմեքենաների արտադրություն
C30 Այլ տրանսպորտային սարքավորանքի արտադրություն
C31 Կահույքի արտադրություն
C32 Արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
C33 Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում
G46 Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից
G47.91  Ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր
H49.41 Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ
H51.21 Օդային բեռնափոխադրումներ
H52 Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
H53.2 Այլ փոստային և սուրհանդակային գործունեություն
J58.2 Համակարգչային ծրագրերի հրատարակություն
J62 Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում
J63 Տեղեկատվական ծառայությունների մատուցում
K64.9 Այլ ֆինանսական միջնորդություն
K66 Ֆինանսական միջնորդության և ապահովագրության ոլորտում օժանդակ գործունեություն
M71 Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
M72 Գիտական հետազոտություններ և մշակումներ
M74 Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն
N77.35 Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1412-Ն որոշման

 

ԱՏԳ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը պարտադիր է

1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով ապահովվածությունը.

2) հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածությունը.

3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածությունը.

4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածությունը.

5) անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների (առնվազն հեռախոսային կապի և ինտերնետի) ապահովվածությունը.

6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածությունը.

7) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով ապահովվածությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների այն տարածքը, որում պետք է գործի «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, պետք է սահմանազատված լինի այնպես, որպեսզի ապահովված լինի Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից նրա տարանջատումը:

Ազատ տնտեսական գոտու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից պետք է կատարվի պարսպապատելու միջոցով` այնպես, որպեսզի բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման կամ վնասման հնարավորությունը: Ազատ տնտեսական գոտու պարիսպը պետք է կառուցվի ազատ տնտեսական գոտու տարածքում կառուցված շենք, շինություններից այնպիսի հեռավորության վրա, որ բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման հնարավորությունները:

Ազատ տնտեսական գոտու պարսպապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները`

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որը ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

3) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

4) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

Անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպիչը պետք է ապահովվի անհրաժեշտ տարածքով` մաքսային և կազմակերպչի անվտանգության մարմինների կողմից տեսադիտելու համար (անցակետ):

Ազատ տնտեսական գոտու անցակետին ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները`

1) անցակետը պետք է ունենա փաստաթղթային մաքսային գործառնությունների իրականացման համար առանձնացված տարածք.

2) անցակետը պետք է ունենա մաքսային հսկողության իրականացման համար առանձնացված տարածք.

3) անցակետը պետք է ունենա մաքսային հայտարարագրման համար համապատասխան սարքավորումներով առանձնացված տարածք.

4) անցակետը պետք է ապահովված լինի ժամանակավոր պահպանության հանձնված, այդ թվում` պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների պահպանման համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինություններով և սարքավորումներով.

5) անցակետը պետք է ապահովված լինի կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային կշեռքներով (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք, եթե ազատ տնտեսական գոտու տարածք կամ այդ տարածքից ապրանքների մատակարարումները պետք է կատարվեն երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով).

6) անցակետը պետք է ապահովված լինի մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

7) անցակետը պետք է ապահովված լինի մաքսային մարմինների աշխատողների և հայտարարագրման ծառայություններ մատուցող անձանց համար անհրաժեշտ կապով և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներով, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով` մաքսային գործառնությունների իրականացումը տեղում կազմակերպելու համար.

8) անցակետը պետք է ապահովված լինի ապրանքների բեռնման-բեռնաթափման, տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով.

9) անցակետը պետք է ապահովված լինի տարածքում տեղադրված բոլոր տեսախցիկների տեսաձայնագրման համակարգով` 90 օր հիշողության ծավալով:

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1412-Ն որոշման

 

Եվրասիական լոգիստիկ պարկ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1412-Ն որոշման

 

Լոգո

 

Եվրասիական Լոգիստիկ Պարկ

Ազատ Տնտեսական Գոտի

 

Գործարար ծրագիր

 

Մայիս, 2019թ.

 

Ծրագիրը կազմված է 104 էջից

 

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Այս Բիզնես պլանը («Պլան») կազմվել է ղեկավար թիմի կողմից (»Ղեկավար թիմ»): Այս Պլանը պատրաստվել է` նոր ծրագրում (»Ծրագիր») ներդրման հետաքրքրությունն ուսումնասիրելիս ղեկավար թիմի կողմից օգտագործելու համար:

Այս պլանում պարունակվող տեղեկատվությունը ընտրովի է և ենթակա է թարմացման, ընդլայնման, վերանայման և փոփոխման: Այս պլանը ներառում է որոշակի պնդումներ, գնահատումներ և կանխատեսումներ` կապված Ընկերության հետագա սպասվող կատարողականի և Ընկերության շուկայի հետ:

Նման հայտարարությունները, գնահատումները և կանխատեսումները արտացոլում են ղեկավար թիմի կողմից ակնկալվող արդյունքների վերաբերյալ տարբեր ենթադրությունները, որոնք կարող են լինել ճիշտ կամ սխալ: Նման հայտարարությունների, գնահատումների և կանխատեսումների ճշգրտության վերաբերյալ որևէ երաշխավորում չի կատարվում:

 

Ամսաթիվ` 01.04.2019

 

Պարզաբանում

 

«Եվրասիական Լոգիստիկ Պարկ ԱՏԳ»-ի ստեղծումը շատ երկարաժամկետ մեգա-ծրագիր է, որի նպատակն է մեծ դեր խաղալ եվրասիական տնտեսությունում, ինչպես նաև դառնալ փոփոխությունների անկյունաքար Հայաստանի համար: Չափսերի և բնույթի շնորհիվ ծրագիրը կարող է կրել գլոբալ իրադարձությունների ազդեցությունը, ինչպիսիք են ճգնաժամը, տնտեսական վեճերը, պատժամիջոցները, քաղաքական նկատառումներն ու գլոբալացումը և այլն:

Հիմնադիրները շատ լավ գիտակցում և ընդունում են այդ բոլոր հնարավոր խոչընդոտները և խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ, և լիովին պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, ունակությունները և փորձը` դրանց դիմագրավելու համար:

Եվ քանի որ ի վերջո ամեն ինչ կախված է մարդկանցից, այս բոլոր գլոբալ իրադարձությունների հետ առնչվելու լավագույն տարբերակը Հայաստանի կառավարության, ԱՏԳ-ի կազմակերպչի և շահագործողների միջև երկարաժամկետ սերտ համագործակցության ձևավորումն է: Սա նախագծի հաջողության համար ամենակարևոր գործոնն է:

 

Այսպիսով, այո, մենք կարող ենք:

 

Բովանդակություն

 

1 Ամփոփագիր

1.1 Ծրագրի և Ընկերության ամփոփագիր

1.2 Տեղեկություններ Ծրագրի նախաձեռնողների/հիմնադիրների վերաբերյալ

1.3 Գործարար ռազմավարություն

1.4 Շուկայի հնարավորությունները

1.5 Ֆինանսական տեղեկատվություն

 

2 Հայաստանում ԱՏԳ լոգիստիկ պարկի ստեղծման և բարեհաջող գործարկման ընդհանուր միջավայրը և նախադրյալները

2.1 ԱՏԳ լոգիստիկ պարկի հիմնման և գործարկման հետ կապված առանցքային գործոնները

2.2 Ինչու՞ «ԵԼՊ» ԱՏԳ լոգիստիկ պարկը

 

3 «ԵԼՊ» ծրագրի նպատակները, խնդիրները և հայեցակարգը

3.1 ԵԼՊ ԱՏԳ հիմնական նպատակները Գյումրու «Շիրակ» օդանավակայանին հարակից տարածքում ԱՏԳ հիմնելու վերաբերյալ

3.2 «ԵԼՊ ԱՏԳ» ընկերության ծրագրի հայեցակարգը Շիրակի օդանավակայանին հարակից տարածքում «ԵԼՊ» ԱՏԳ հիմնման ուղղությամբ

 

4 Շուկայավարման պլան

4.1 Գործողություններ «ԵԼՊ» ԱՏԳ առաջնային շահագործողների ներգրավման ուղղությամբ

4.2 Գործողություններ միջազգային հարթակներում` «ԵԼՊ» ԱՏԳ-ի ճանաչելիությունը և իրազեկվածությունը մեծացնելու նպատակով

4.3 Օժանդակություն «ԵԼՊ» ԱՏԳ շահագործողներին` ապրանքների և ծառայությունների արտահանման ընդլայնման, բիզնեսի զարգացման և գործունեության իրականացման ուղղություններով

4.4 Շուկայավարման գործողությունների բյուջեն

 

5 Ծրագրի իրականացման գործառնական պլան

5.1 ԱՏԳ հիմնական ենթակառուցվածքները

5.2 ԱՏԳ հատակագիծը, տարածքը և տեղադրությունը

5.3 Ղեկավար անձնակազմ և աշխատակիցներ

5.4 Գործողությունների իրականացման ժամանակացույց

 

6 Շահագործողի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը և դրանց հիմնական գները

6.1 Ամբողջությամբ սպասարկվող հողատարածքներ` վարձակալության և վաճառքի նպատակով

6.2 Լոգիստիկ պահեստ և արտադրամասեր մոնտաժային աշխատանքների համար` հասանելի վարձակալական հիմունքներով

6.3 Գործարար աջակցության ծառայություններ

6.4 Տեղում հասանելի ծառայությունները

 

7 ԵԼՊ ԱՏԳ հիմնման առավելությունները և օգուտները

7.1 Պետության դերը ԱՏԳ հիմնման և արդյունավետ գործարկման աշխատանքներում

7.2 Կառավարությունից ակնկալվող օժանդակությունը

7.3 ԱՏԳ շահագործողի կարգավիճակի ձեռքբերում

7.4 Հայաստանի համար ակնկալվող առավելությունները և օգուտները

7.5 ԱՏԳ դերը միջազգային առևտրում

7.6 ԵԼՊ ԱՏԳ գրավչությունը հավանական շահագործողների համար

7.7 ԱՏԳ հեռանկարային շահագործողների համար ակնկալվող առավելությունները և օգուտները

 

8 Ֆինանսական կանխատեսումներ և հիմնական եզրահանգումներ

8.1 Ամփոփ ֆինանսական կանխատեսումներ

8.2 Առևտրային կանխատեսումներ

8.3 Շրջանառու կապիտալի գծով պահանջներ

8.4 Կապիտալ ծախսումների գծով պահանջներ

8.5 Տնտեսական արդյունավետության ցուցանիշների հաշվարկ և ծրագրի գնահատում

8.6 Ֆինանսավորման աղբյուրներ

 

9 Հավելվածներ

9.1 Հավելված 1. Էլեկտրոնային առևտրի ապագան

9.2 Հավելված 2: Հիմնադիրների ինքնակենսագրական տվյալներ

9.3 Հավելված 3. Առաջատար օդային բեռնափոխադրողները

9.4 Հավելված 4: Ապրանքների հավաքում, փաթեթավորում, արտադրություն և մշակում

9.5 Հավելված 5: Օդային բեռնափոխադրումների ոլորտի նկարագրությունը, պատմությունը, զարգացման միտումները և կանխատեսումները

9.6 Հավելված 6. ՀՀ և ԵՏՄ մակրոտնտեսական ցուցանիշների ընտրանի

9.7 Հավելված 7. Հայաստանում զբաղվածության և ընտրված տարածաշրջանային երկրների զբաղվածության ցուցանիշների համեմատական վերլուծություն` ԱՏԳ ծախսերի համատեքստում

9.8 Հապավումներ

9.9 ԱՏԳ-ի Շահագործողների Համար Թույլատրված Գործունեության Տեսակներ, Համաձայն Տնտեսական Գործունեության Տեսակների Դասակարգման

 

1. Ամփոփագիր

 

1.1 Ծրագրի և Ընկերության ամփոփագիր

 

«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը («Ընկերություն») հիմնվել է 2017թ. Հայաստանի Հանրապետությունում` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ):

Ընկերության գործունեության շրջանակն է` Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տնտեսական գոտիների կազմակերպումը:

Սույն նախագիծը («Նախագիծ») ներառում է Գյումրիում «Եվրասիական լոգիստիկ պարկ» ազատ տնտեսական գոտու կազմակերպումը:

«Եվրասիական լոգիստիկ պարկ» ազատ տնտեսական գոտին (այսուհետ` «ԵԼՊ ԱՏԳ») տեղակայվելու է 3,188,121,560 քմ (մոտ 318.81 հեկտար) մակերես ունեցող տարածքում, հետևյալ հասցեներում` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մարմաշենի խճուղի թիվ 17, 19, 21, 60 և 66, ինչպես նշված է սույն Նախագծի 5.2 բաժնում:

Լոգիստիկ տարածքների գլոբալ շուկան այժմ խոշորածավալ անցման փուլում է և ակնկալվում է, որ առաջիկա ժամանակահատվածում այն կունենա սրընթաց աճ: Էլեկտրոնային առևտրի մասշտաբների հեղափոխական ընդլայնման և տեխնոլոգիական առաջընթացի համատեքստում մեծանում է արդիական լոգիստիկ ենթակառուցվածքների և օդային բեռնափոխադրումների պահանջարկը ողջ աշխարհում: Առցանց գնումներ կատարելու հարմարավետությունը` առցանց կամ բջջային սարքերի միջոցով վճարում կատարելու հնարավորությամբ և արագ առաքումը հանգեցրել են էլեկտրոնային առևտրի գործարքների ծավալների երկրաչափական պրոգրեսիայով աճի, ինչպես նաև առաջ են եկել համաշխարհային առցանց մանրածախ առևտրի առաջատարներ: Մանրածախ առևտրով զբաղվողների թվի մեծացմանը զուգընթաց աճում է նաև խոշոր լոգիստիկ պարկերի և սպասարկման կենտրոնների անհրաժեշտությունը, հաճախորդներին որակյալ և արագ ծառայությունների ապահովման նպատակով:

Սա Ընկերությանը հնարավորություն է ընձեռում կիրառել իր փորձը և գիտելիքները և հանդես գալ որպես ԱՏԳ կազմակերպիչ` շահագործողների ներգրավելու և լոգիստիկ ծառայություններ և ապրանքների արտադրություն կազմակերպելու միջոցով: «ԵԼՊ ԱՏԳ» ՍՊԸ-ն մտադիր է դառնալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ մասնավոր նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կարգով:

 

1.2 Տեղեկություններ Ծրագրի նախաձեռնողների/հիմնադիրների վերաբերյալ

 

Ընկերությունը հիմնվել է նախաձեռնող խմբի կողմից` հատկապես Եվրասիական Լոգիստիկ Պարկ ազատ տնտեսական գոտու Կազմակերպիչ հանդես գալու նպատակով: Ներկա գործադիր տնօրենը` պրն. Հայկ Մաղաքյանը հիմնադիրներից մեկն է:

Ընկերության 100% բաժնեմասերի սեփականատեր է հանդիսանում Իսրայելի Պետությունում գրանցված «ELP Logistic Park Euro Asia» LTD ընկերությունը: Ստորև թվարկված նախաձեռնող խմբի անդամներին է պատկանում Իսրայելում գրանցված ընկերության 100%-ը, որն էլ հանդիսանում է «ԵԼՊ ԱՏԳ» ՍՊԸ 100% սեփականատեր:

 

1.2.1 Ցվի Կան-Տոր - Ծրագրի ղեկավար և Լոգիստիկ Պարկի հայեցակարգի մշակող

Պրն. Ցվի Կան-Տորը պատասխանատու է շահագործողների շրջանում շուկայավարման իրականացման և Ծրագրի իրականացման կապիտալ ռեսուրսների հավաքագրման համար: Նա հանդիսացել է Իսրայելի Արդյունաբերական Գոտու օպերատոր ընկերության տնօրեն և խորհրդի անդամ: Ունի նշանակալի փորձ գործընթացի ողջ շղթայում` գյուղական հողատարածքների վերագոտիավորում, պլանավորում, ֆինանսավորում, ենթակառուցվածքների հիմնում և շենքերի և շինությունների կառուցում վարձակալման և արդյունաբերական գոտում շահագործման նպատակով: Նրա փորձը իրենից ներկայացնում է Ձեռնարկատիրական և գլոբալ կորպորացիաների տեղաշարժի օրենսդրության ասպարեզներում, ինչպես նաև տեխնոլոգիաների ինտեգրման, կապիտալի հավաքագրման և գործարար ոլորտի օրենսդրության գիտելիքների և փորձի եզակի համադրություն: Նա միգրացիոն օրենքի շուրջ մասնագիտացած «Kan Tor & Acco» ընկերության Հիմնադիրն է: Ընկերությունը ունի ավելի քան 50 հաճախորդ «Fortune 500» ցանկից, որոնցից մի քանիսը հանդիսանում են ԵԼՊ Լոգիստիկ ԱՏԳ-ի պոտենցիալ շահագործողներ: Պրն. Ցվին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում բազմազգ, բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների, բանկային, խմիչքների արտադրության և գործարար խորհրդատվության առաջատար ընկերություններին` իրենց աշխատակիցների Իսրայել տեղափոխման հարցերում:

2015թ. հունվարից Ցվի Կան-Տորը նշանակվել է Իսրայելա-Հայկական Առևտրային պալատի նախագահ:

 

1.2.2 Ամիտ Ակո - Անվտանգության, Տեխնոլոգիաների և Իրավական հարցերով պատասխանատու

Պրն. Ամիտ Ակոն զգալի փորձ ունի ավիացիոն անվտանգության ասպարեզում, երկար տարիներ աշխատել է Հիթրոուի օդանավակայանում, Մոսկվայի Շերեմետևո Օդանավակայանում և Կահիրեի օդանավակայաններում: Նա ունի տվյալների բազաների կառավարման ծրագրերի մշակման փորձառություն:

 

1.2.3 Աշոտ Մաղաքյան - Ծրագրի մենեջեր, ենթակառուցվածքների և շինարարական աշխատանքների վերահսկման պատասխանատու

Պրն. Աշոտ Մաղաքյանը ունի բնակելի շենքերի և արդյունաբերական համալիրների շինարարության, երկրաֆիզիկական դիտազննման և քարտեզագրման աշխատանքների փորձ Հայաստանում, Իսրայելում, Անգոլայում և մի շարք այլ երկրներում:

 

1.2.4 Հայկ Մաղաքյան - գլխավոր գործադիր տնօրեն, պետական մարմինների հետ փոխգործակցության և Ծրագրի համար թույլտվությունների ստացման հարցերով պատասխանատու

 

1.2.5 Արտակ Մաղաքյան - ծրագրի համակարգող, հավանական ներդրողների և շահագործողների հետ համագործակցության պատասխանատու

 

1.2.6 Սուրեն Շահնազարյան - ծրագրի համակարգող, լոգիստիկ գործառույթների գործարկման, ինչպես նաև մաքսային ծառայության և այլ կարգավորող պետական մարմինների հետ կապերի պատասխանատու

 

Նշանակալի հիմնադիրների մանրամասն կենսագրությունները ներկայացված են Հավելված 2-ում:

 

1.3 Գործարար ռազմավարություն

 

Առաքելությունը

Ամրապնդել Հայաստանի և մասնավորապես Շիրակի մարզի տնտեսության հիմքերը հավաքման ոլորտի, լոգիստիկ ծառայությունների, ներդրումների խթանման, արտահանումների ծավալների մեծացման և ԵԼՊ ԱՏԳ-ում աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Տեսլականը

Ներկայացնել Հայաստանը որպես օդային բեռնառաքումների լոգիստիկայի առաջատար կենտրոն:

Առաջատար դերը Եվրասիական տնտեսական միության համար օդային բեռնառաքումների լոգիստիկայի ոլորտում էական ազդեցություն կունենա մի շարք ուղղություններով` մասնավորապես նոր և տարաբնույթ աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության ուղղությունների զարգացում, ազգային վարկանիշի բարձրացում և այլն:

Նպատակները

«ԵԼՊ» ԱՏԳ-ն մտադրություն ունի իրագործել հետևյալ նպատակները` օգտվելով Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությամբ ստեղծված հնարավորություններից և ԱՏԳ ընձեռած առավելություններից.

  • 10-12 տարվա ընթացքում կառուցել 319 հեկտար մակերեսով ԵԼՊ ԱՏԳ-ն, որը գործունեության երրորդ տարում կստեղծի մոտ 2,000 աշխատատեղ, և այդ թիվը կհասնի մինչև 12,500 ուղղակի աշխատատեղի ֆիզիկապես համակարգի ներսում, ինչպես նաև լրացուցիչ մինչև 56,000 անուղղակի աշխատատեղ (այդ թվում` ներգրավված մասնագետներ) Պարկի սահմաններից դուրս:
  • Աշխատանքով ապահովել տարաբնույթ տեսակի մասնագետների` սկսած տարրական կրթություն ունեցող գյուղացիներից մինչև կոչումով ինժեներների
  • Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումների տեսքով ներգրավել մոտ 540 միլիոն ԱՄՆ դոլար:
  • Հայաստանի ՀՆԱ-ն համալրել լրացուցիչ 200 միլիոն ԱՄՆ դոլարով` մեկնարկային փուլերում, այնուհետև հասցնելով մինչև տարեկան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի:
  • Հարկային մուտքերի ավելացում` տարեկան 1.5 միլիոնից մինչև 140 միլիոն ԱՄՆ դոլար միջակայքում:
  • Ստեղծել տնտեսական բազմապատկիչ էֆեկտ:
  • Նպաստել Շիրակի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը
  • Մեծացնել ակտիվների և կապիտալացման ծավալները` հետագա ընդլայնման հնարավորությամբ:
  • Ուժեղացնել տրանսպորտային ենթակառուցվածքները (ոչ միայն օդային, այլև վերգետնյա), այդպիսով նպաստելով ՀՀ կառավարության «Հայաստանի զարգացման ռազմավարությունը մինչև 2030թ.» հայեցակարգի իրագործմանը:
  • Մեղմել փակ սահմանների ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Նախատեսվում է ԱՏԳ-ի ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլերով: Առաջին փուլը կգործարկվի 30 հեկտար տարածքի վրա, ընդհանուր հողատարածքի վարձակալության պայմանագրի ստորագրումից հետո երեք տարվա ընթացքում: Վերջին փուլի գործարկումը նախատեսվում է իրականացնել ոչ ուշ, քան ԱՏԳ-ի կազմակերպչի կարգավիճակը ստանալուց 12 տարի անց: Նախաձեռնողը նախատեսում է դիմել Կառավարությանը «ԵԼՊ»-ի համար ԱՏԳ-ի 40-ամյա կարգավիճակ ստանալու նպատակով: Մշակված ծրագիրը իրենից ներկայացնում է ներդրումային և շուկայավարման ռազմավարություն` ծրագրով նախատեսված ամբողջ տարածքը շահագործմանը հանձնելու նպատակով:

 

1.4 Շուկայի հնարավորությունները

 

«ԵԼՊ» ԱՏԳ-ն նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի, լոգիստիկ ծառայությունների և տեխնոլոգիաների համաշխարհային հանգույց, և ձևավորվել Հայաստանի առաջատար դիրքը այս ասպարեզում: «ԵԼՊ» ԱՏԳ-ն մատուցելու է հետևյալ ծառայությունները

* Տարածքների կամ շենքերի վարձակալություն

* ԱՏԳ տարածքի կառավարում

* Բարելավված հողատարածքների վաճառք

* Հողատարածքների երկարաժամկետ վարձակալություն

* Կոմունալ ծառայությունների, վերականգնվող էներգամատակարարման և ջրամատակարարման ծառայությունների տրամադրում

* Բիզնես-ծառայություններ շահագործողներին

Այս ոլորտները միասին համատեղվելով` ստեղծելու են Պարկի գործունեության իդեալական համադրություն:

  • Էլեկտրոնային առևտրի լոգիստիկա-պահեստային տարածքներ
  • Լրացուցիչ արժեք ստեղծող ծառայություններ (Փաթեթավորում, բեռնում, բեռնաթափում, միջսահմանային բեռնառաքում)
  • Մշակում (խոշոր հանգույցների սկզբունքով հավաքում)
  • Ոչ պարենային «խելացի» գյուղատնտեսություն

Ընկերությունը կլինի առաջիններից մեկը Եվրասիայում, որը գիտակցում է լոգիստիկ կենտրոնի առկայության հնարավորությունները, և հետևաբար այն կդառնա առաջատարը իր կայուն համբավով, ստեղծած լրացուցիչ արժեքով, և առաջինը լինելու փաստի ընձեռած օգուտներով:

 

1.5 Ֆինանսական տեղեկատվություն

 

Առաջին տաս տարիների ընթացքում ընկերությունը ծրագրում է ներդնել հիմնադիրներից և արտաքին աղբյուրներից 52 միլիոն ԱՄՆ դոլար որպես սեփական կապիտալ և վարկային միջոցներից 21 միլիոն ԱՄՆ դոլար` ընդամենը 73 միլիոն ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացված է Ընկերության ֆինանսական շրջանառությունը և EBITDA կանխատեսումները առաջիկա տաս տարիների համար, ըստ ընկերության գնահատականների`

 

Գծապատկեր 1. Ամփոփ ֆինանսական կանխատեսումներ (մլն ԱՄՆ դոլար)

 

Գծապատկեր 1

 

Աղբյուրը` ղեկավարության գնահատումներ

 

Վաճառքի տեմպերի նվազումը 2030/2031թթ. հիմնականում պայմանավորված է վաճառքի համար նախատեսված հողի սպառմամբ: Սկսած 2031թ. ղեկավարությունը կանխատեսում է կայուն վաճառքների և շահութաբերության ցուցանիշներ, որոնք կպահպանվեն հետագա ժամանակաշրջաններում:

Այսպիսով Ծրագրի զուտ ներկա արժեքը (NPV) կազմում է 2,4 մլն ԱՄՆ դոլար, Ծրագրի ներքին եկամտաբերության ցուցանիշը (IRR) 14% է, իսկ զեղչված վերադարձելիության ժամկետը` 17 տարի:

 

2. Հայաստանում ԱՏԳ լոգիստիկ պարկի ստեղծման և բարեհաջող գործարկման ընդհանուր միջավայրը և նախադրյալները

 

2.1 ԱՏԳ լոգիստիկ պարկի հիմնման և գործարկման հետ կապված առանցքային գործոնները

 

2.1.1 էլեկտրոնային առևտուր

Էլեկտրոնային առևտուրը1 հիմնարար փոփոխություններ է առաջ բերել առևտրի և մասնավորապես մանրածախ առևտրի կազմակերպման ասպարեզում: Այդպիսով, արդյունաբերողները և սպառողները, լինելով իրարից բավականին հեռու տեղակայված, հնարավորություն են ստացել առևտրային և գործարար հարաբերություններ կառուցել միմյանց հետ, ինչը մինչ այդ հնարավոր չէր:2 Այս հնարավորությունը էլեկտրոնային առևտրի դարաշրջանի շարժիչ ուժն է: Նկարագրված փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում, սակայն դեռևս շատ հեռու են ամբողջությամբ իրագործված լինելուց:

____________________________

1 Նշանակում է ինտերնետային կամ էլեկտրոնային առևտուր

2 Էլեկտրոնային առևտրի ազդեցությունը գլոբալ շուկայում

 

Նման փոփոխությունն առաջ եկավ 90-ականների գլոբալացման միտումների հետևանքով, և հնարավոր դարձավ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք տեխնոլոգիաների համակցությունների շնորհիվ: Այդ տեխնոլոգիաներն են` համակարգիչները, «մեծածավալ տվյալները», արհեստական ինտելեկտով (ԱԻ) համալրված ծրագրերը, բջջային սարքերը և հաղորդակցությունը:3 Արդյունքում, ցանկացած փոքր գործարար, աշխարհի ցանկացած վայրում, հնարավորություն ունի իր ապրանքները ի ցույց դնել համացանցով, վաճառել ողջ աշխարհում, գումար հավաքագրել վճարային քարտերով կամ Pay Pal համակարգով, և ցանկացած ծավալի պատվեր առաքել լոգիստիկ ընկերություններից մեկի կամ մի քանիսի միջոցով: Այս հեղափոխության արդյունքում տեղի ունեցան աշխատանքի տեսակների մեծածավալ փոփոխություններ` ավանդական աշխատատեղերին փոխարինելու եկան խոշոր լոգիստիկ կենտրոնները:

____________________________

3 Ո՞ր գործարար միտումներն են հեղափոխական լինելու էլեկտրոնային առևտրի շուկայում առաջիկա հինգ տարվա ընթացքում

 

Զարգացող երկրները ստանում են իրենց ապրանքների և ծառայությունների առաջխաղացման հնարավորություն, այդպիսով` նաև նպաստելով իրենց ՀՆԱ աճին: Այս պատճառով է, որ էլեկտրոնային առևտուրը ապագա առանցքային շարժիչ գործոններից մեկն է համարվում զարգացող երկրների համար: ՓՄՁ-ների և էլեկտրոնային առևտրի միջոցով զարգացող երկրները հնարավորություն են ստանում իրենց բիզնեսը հասանելի դարձնել համաշխարհային ասպարեզում: Արդյունքում, զարգացող պետությունները կարողանում են ապահովել ավելի արագ աճ, օգտվել լայնածավալ հնարավորություններից, ընդլայնել իրենց բարեկեցիկ ապագայի տեսլականի սահմանները:

Մինչև 2021թ. գլոբալ միջսահմանային մանրածախ առևտուրը գրեթե կեռապատկվի` 2015թ.-ի 148 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշից մինչև 2021թ. հասնելով 424 մլրդ ԱՄՆ դոլարի:4 Համաձայն «Քոլիերսի» հաշվետվության, մինչև 2020թ. առցանց գնորդների մոտ 45%-ը ապրանքներ կգնի այլ երկրներից, ինչը միջսահմանային առևտրի քառապատիկ աճ է ներկայացնում 2014թ. համեմատ:

__________________________

4 Գլոբալ միջսահմանային մանրածախ առևտուրը կեռապատկվի առաջիկա վեց տարվա ընթացքում

 

2.1.2 Լոգիստիկա (նյութատեխնիկական սպասարկում)

Ավանդական առևտրում լոգիստիկային բաժին է ընկնում ծախսերի միայն 5%-ը, մինչդեռ էլեկտրոնային առևտրում լոգիստիկան կազմում է ծախսերի 30%-ը5: Այս 30%-ից մոտ 7.5%-ը կազմում են նյութատեխնիկական բազայի և պահեստավորման ծախսերը:

__________________________

5 Այլ հնարավորություններ: Չինական ծրագիր «Մեկ գոտի մեկ ճանապարհ» և «Մետաքսե ճանապարհ»:

 

Փաստացիորեն, ամեն վայրկյան անհատ հաճախորդները «ձեռքից ձեռք» փաթեթներ են ստանում լոգիստիկ ընկերությունների կողմից, որոնք հանդիսանում են գլոբալ լոգիստիկ համակարգերի օպերատորներ:

Ողջ աշխարհում համատարած ի հայտ են գալիս տրանսպորտային նոր միջանցքներ: Ձևավորվում են վաճառք և մատակարարում իրականացնող առանցքային շուկաներ, որոնցում կարևոր դեր են խաղում զարգացող և ամենաքիչ զարգացած երկրները: Մատակարարման գլոբալ շղթաները ամբողջությամբ կփոխակերպվեն Ասիայի և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի, Ասիայի և Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի միջև, ինչպես նաև ներասիական նոր առևտրային միջանցքների ձևավորման շնորհիվ: Առևտրի ծավալների զգալի բաժին անցում կկատարի դեպի զարգացող շուկաներ, իսկ ամենաքիչ զարգացած երկրներն իրենց առաջին քայլերը կկատարեն գլոբալ շուկայում:

Լոգիստիկ տարածքների տարեկան պահանջարկի կանխատեսումները ընտրված երկրների համար վերլուծել է «Քոլիերսը»` Գլոբալ Արդյունաբերական Լոգիստիկայի Միտումները հաշվետվությունում6: Ռուսաստանի դեպքում, պահանջարկը կազմում է առնվազն տարեկան 500,000 մ2:

__________________________

6 Գլոբալ արդյունաբերական և լոգիստիկ միտումները 2016թ., Քոլիերս Ինթերնեյշնլ

 

2.1.3 Օդային բեռնափոխադրումների ապագան

Էլեկտրոնային առևտրի հանրաճանաչության աճին զուգընթաց, սպառողներն ակնկալում են ավելի արագ (և անվճար) բեռնառաքում, ինչը էլեկտրոնային մանրածախ առևտրով զբաղվողներին ստիպում է մտածել իրենց ավանդական լոգիստիկ գործընթացների նոր տեխնոլոգիաներով համալրման մասին, որը թույլ է տալիս կրճատել ծախսերը: Միևնույն ժամանակ, էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերություններն իրենց վաճառքների զգալի ծավալի կազմակերպման գործընթացում դեռևս կախվածություն ունեն ավանդական բեռնափոխադրողներից: «Ամազոնի» տարեկան 600 մլն փաթեթների առաքման գործում ներգրավված են 20 տարբեր ընկերություններ, և սպառողների 82%-ի համար «արագ առաքում» նշանակում է` առաքում ոչ ավելի, քան 5-7 օր ժամկետում:7

__________________________

7 https://www.supplychaindive.com/news/logistics-etailers- competition-ecommerce/434462/

 

Ապրանքների արագ և առավել հուսալի փոխադրումը հնարավոր է միայն օդային բեռնափոխադրման ճանապարհով: Այդ առումով, օդային բեռնափոխադրումների կարևորությունը լոգիստիկ օժանդակության ոլորտում շարունակում է աճել: Այսպես, ներկայումս համաշխարհային առևտրի` արժեքային արտահայտությամբ 35%-ը փոխադրվում է օդային ճանապարհով: Համաշխարհային օդային բեռնափոխադրումները (բեռնառաքում և փոստային առաքում) ըստ կանխատեսումների կաճեն տարեկան 4.2%-ով մինչև 2035թ.:

Օդային բեռնափոխադրման ծառայությունները հսկայական խթան են հանդիսանում զարգացող երկրների տնտեսական առաջընթացի համար, քանի որ դրանք միմյանց են փոխկապակցում տարբեր մայրցամաքների շուկաները: Ողջ աշխարհով փոխադրվում են բարձրարժեք էլեկտրոնային մասեր և արագ փչացող ապրանքներ` ինչպիսիք են սնունդը և ծաղիկները, այդպիսով մշտական աշխատատեղեր և կայուն տնտեսական աճ ապահովելով նման առևտրով զբաղվող տարածաշրջանների համար:

Օդային բեռնափոխադրման ուղիների ընդլայնման ամենամեծ տնտեսական օգուտը մարմնավորվում է արդյունավետության ընդհանուր մակարդակի բարելավման հետևանքով տնտեսության ավելի լայն համատեքստում առաջացող երկարաժամկետ արդյունքներով: Բացվում են նոր շուկաներ, խթանվում է արտահանումը:

 

2.1.4 ԵԱՏՄ շուկայի զարգացումները

ԵԱՏՄ-ի էլեկտրոնային առևտրի ծավալներն, ըստ կանխատեսումների, 2015թ. 24 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ 2021թ. կհասնեն 65 մլրդ ԱՄՆ դոլարի, որում ամենամեծ մասնաբաժինը կունենա Ռուսաստանի Դաշնությունը: Ապրանքների միջսահմանային էլեկտրոնային առևտրի ցուցանիշները, համապատասխանաբար 2015թ. 4 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ, ըստ կանխատեսումների, 2021թ. կհասնեն 10 մլրդ ԱՄՆ դոլարի: Ռուսաստանը աշխարհի 10-րդ երկիրն է էլեկտրոնային առևտրի ծավալներով:

Էլեկտրոնային առևտրի միջոցով մեկ անձին բաժին ընկնող գնումների տարեկան արժեքը ԵԱՏՄ-ում ըստ կանխատեսումների կկազմի 360 ԱՄՆ դոլար մինչև 2021թ., որից 60 ԱՄՆ դոլար` ապրանքների միջսահմանային էլեկտրոնային առևտրի դեպքում: Էլեկտրոնային առևտրի միջոցով կատարված գնումների քանակն ըստ կանխատեսումների կաճի ներկայիս 11-ից 2021թ. կազմելով մոտավորապես 30:

Որտեղ կատարել ներդրումներ. 2016թ. գլոբալ մանրածախ էլեկտրոնային առևտրի վարկանիշի(TM) համաձայն (որը հաշվարկվում է ըստ հետևյալ չափորոշիչների` շուկայի ծավալը, երկրի ռիսկը, շուկայի հագեցվածությունը, ժամանակի ազդեցությունը, ԳՄԱԶՑ (գլոբալ մանրածախ առևտրի զարգացվածության) վարկանիշը, բնակչությունը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գնողունակության համահավասարության ինդեքսը, տեղական մանրածախ առևտրի ծավալները)` Ղազախստանը (վարկանշային աղյուսակում` 4-րդ տեղ) և Ռուսաստանը (վարկանշային աղյուսակում` 22-րդ տեղ, վարկանիշը բարձրացել է 5 դիրքով) գտնվում են առաջատար 30 երկրների շարքում: Նրանք դիտարկվում են որպես էլեկտրոնային առևտրի հաջորդ սերնդի տեսակի երկրներ:

Ռուսական Սբերբանկը և Յանդեքսը հայտարարեցին «Էլեկտրոնային առևտրի էկոհամակարգի» ստեղծման ուղղությամբ խոշորածավալ ներդրում կատարելու իրենց մտադրության մասին (500 մլն ԱՄՆ դոլար), որը կծառայի որպես «Alibaba»-ի համանման էլեկտրոնային առևտրի մեխանիզմ շուկայի ներքին և արտաքին մասնակիցների համար: Նման էկոհամակարգի ի հայտ գալը դրական զարգացում է ասիական և արևմտյան շուկայի ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքները կամ ծառայությունները իրացնելու ԵԱՏՄ-ի (հիմնականում` Ռուսաստանի) 40 միլիոն առցանց սպառողների շրջանում:

«Aliexpress»-ը Ռուսաստանում գործարկել է «Tmall» հարթակը, որը Չինաստանի ինտերնետային առևտրի առաջատարներից է և աշխարհի ամենահանրաճանաչ կայքերից մեկը: Ռուսաստանն առաջին երկիրն է Չինաստանից բացի, որտեղ գործելու է «Tmall»-ը: Սակայն, չնայած աշխարհագրական սահմանափակումներին, «Tmall»-ը ներկայումս ինտերնետային ամենահանրաճանաչ ռեսուրսների շարքում 14-րդն է աշխարհում ըստ այցելուների քանակի և չորրորդը` Չինաստանում (57% շուկայի մասնաբաժնով):

Չինաստանը գերիշխում է ԵԱՏՄ միջսահմանային էլեկտրոնային առևտրի ոլորտում (AliExpress, JD.com, Deal Extreme (ռուսական տարբերակը), dinodirect.com, և այլն): Գերմանական և ամերիկյան էլեկտրոնային առևտրի ընկերությունները նույնպես զգալի ներկայացվածություն ունեն (eBay, Otto Group, և այլն): Գրեթե նույն էլեկտրոնային առևտրի ընկերություններն են տարածված նաև ԵԱՏՄ անդամ երկրներում, ինչը նշանակում է, որ դրանցից մեկի հետ համագործակցությունը կարող է հանգեցնել ԵԱՏՄ շուկայում ներկայության:

 

2.1.5 Համացանցի ծածկույթը

Համացանցի ծածկույթը և բջջային սարքերի տարածվածությունը առանցքային գործոններ են էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Համացանցի ծածկույթը ԵՏՀ տարածաշրջաններում կազմում է մոտ 75%: Ներկայումս, առավել զարգացած շուկաներում, ինչպիսիք են ՄԹ, ԵՄ երկրների մեծամասնությունում, այն հասնում է 95%, և ըստ փորձագետների, դեռևս ընդլայնման միտում կա: Հետևաբար, համացանցի, և հատկապես բջջային համացանցի օգտատերերի թվի աճին զուգընթաց, էլեկտրոնային առևտուրը ԵՏՄ տիրույթում նույնպես համապատասխանաբար կաճի: Ստորև բերված Գծապատկեր 2-ում ցույց է տրված համացանցի ներթափանցման աճի դինամիկան ԵՏՀ երկրներում, որն ակնկալվում է, որ աճի միտում կցուցաբերի առաջիկա 7-10 տարիների ընթացքում:

 

Գծապատկեր 2. ԵՏՀ երկրներում համացանցի օգտատերերի մասնաբաժինը ընդհանուր բնակչության համեմատությամբ, 2006-2016թթ.

Գծապատկեր 2

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

2.2 Ինչու՞ «ԵԼՊ» ԱՏԳ լոգիստիկ պարկը

 

Հայաստանը կարող է, և պետք է այս հեղափոխական բնույթի զարգացումներից օգուտ քաղի, ստեղծելով նոր, կայուն աշխատատեղեր, և «ԵԼՊ» ԱՏԳ լոգիստիկ պարկը (այսուհետև` ԵԼՊ) կատարյալ հնարավորություն է ընձեռում այս առումով: Նման հնարավորությունը իրենից ներկայացնում է մի շարք նախադրյալների և ենթակառուցվածքային պայմանների եզակի համադրություն, որոնք են`

1. Միջազգային գործող օդանավակայան (Գյումրու «Շիրակ» Օդանավակայանը)

2. Անդամակցություն ԵԱՏՄ շուկային, որում էլեկտրոնային առևտուրը դեռևս նոր է սկսել տարածվածություն գտնել

3. Ցածր մրցակցություն ԵԱՏՄ շուկայում

4. Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) բարենպաստ պայմաններ, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ

5. Աշխատանքի կազմակերպման ընդհանուր առմամբ բարենպաստ պայմաններ` կրթված և նպատակասլաց, և միաժամանակ` աշխատավարձային և օրենսդրական տեսանկյուններից մրցունակ աշխատուժ

6. Կայուն և հուսալի ֆինանսական համակարգ:

 

ԵԼՊ-ն ունի բոլոր նախադրյալները էլեկտրոնային առևտրի ներկա և ապագա պահանջարկի բավարարման համար, հանդիսանալով ևս մեկ աստիճան էլեկտրոնային առևտրի հետևյալ հիմնական խոչընդոտների հաղթահարման ճանապարհին (հատկապես ԵԱՏՄ-ի շուկայում)8`

__________________________

8 Գլոբալ B2C էլեկտրոնային առևտրի հաշվետվություն 2016թ.

 

- ենթակառուցվածքների պակաս,

- շահագործման բարձր գներ կամ սահմանափակումներ,

- առևտրային սահմանափակումներ (սակագներ, առևտրային համաձայնագրեր, ներկրման բարձր տուրքեր այլն),

- իրավական տարբեր համակարգեր և պահանջներ

- լեզվական խոչընդոտներ:

 

2.2.1 Եզրակացություն

Թիրախային ոլորտն արագ աճող ոլորտ է և առայժմ մեծածավալ ներկայացվածություն չունի ԵԱՏՄ շուկայում: Ելնելով հեռավորություններից, վերգետնյա տրանսպորտային համակարգերի ոչ այնքան բարվոք վիճակից և ծավալներից, օդային բեռնափոխադրումները ԵԱՏՄ շուկայում արագ աճի հնարավորություն ունեն: Էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունները կկարողանան բարելավել սպասարկման որակը, և միևնույն ժամանակ զգալիորեն կրճատել ծախսերը, քանի որ էլեկտրոնային առևտրի միջոցով իրացվող ապրանքների արժեքի մոտավորապես 30%-ը կազմում են լոգիստիկ ծախսերը:

ԵԼՊ-ն հիանալի հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Այդպիսով ԵԼՊ-ն ի վիճակի է, և պետք է առանցքային դեր խաղա այս ոլորտում` ստեղծելով մի քանի հազար բարձր վարձատրվող ուղղակի աշխատատեղեր, և ավելի մեծ թվով անուղղակի աշխատատեղեր:

  • Այն փաստը, որ Եվրասիայում էլեկտրոնային առևտուրը և լոգիստիկան պակաս զարգացած են` առավել առաջադեմ շուկաների համեմատությամբ, դա «ապագայի հնարավորությունների պատուհան» է բացում Հայաստանի համար:
  • Շատ պարզ է, որ էլեկտրոնային առևտրի ապագան աշխարհի մնացած մասերում կարելի է առավել արժանահավատորեն կանխատեսել` վերլուծելով արդեն իսկ ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Չինաստանում տեղի ունեցող գործընթացները:
  • «Կարծրատիպերի փոխարկումը», ավելի կոնկրետ` մտածելակերպի էական փոփոխությունները տեղի են ունենում մի քանի հարթություններում` աշխատատեղեր, տեխնոլոգիաներ, և այլ լրացուցիչ ասպեկտներ: Սա պետք է նաև տեղի ունենա արտասահմանյան ներդրողների տեսակետներում, և միևնույն ժամանակ հայաստանցիների տեսակետներում, ինչպես տեղաբնակ, այնպես էլ սփյուռքահայ համայնքի շրջանում: «ԵԼՊ» ծրագիրը պետք է օժանդակի նրանց բոլորի և յուրաքանչյուրի մոտ ձևավորել «Այո մենք կարող ենք», կամ «Մենք կարող ենք դա անել» տեսլականը:
  • Անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանին, և մասնավորապես Շիրակի մարզին բնորոշ են մի շարք թույլ կողմեր, մասնավորապես վերգետնյա տրանսպորտի բարձր գները, թերշահագործվող օդանավակայանը և մարզում գործազրկության բարձր ցուցանիշը: Այնուամենայնիվ «ԵԼՊ» ծրագիրը կարող է շրջադարձել այս իրավիճակը: Ակնկալվում է, որ այս ծրագրի իրականացումը Հայաստանում կստեղծի նոր աշխատատեղեր մարզում, կմեծացնի եկամտային հարկի մուտքերը, կներմուծվեն ամենաառաջատար տեխնոլոգիաներ և կներգրավվեն արտաքին ներդրումներ գլոբալ ընկերություններից:

Այս բացառիկ հնարավորությունը մնում է իրագործել, և Նախաձեռնողների նպատակը այն կյանքի կոչելն է:

 

3. «ԵԼՊ» ծրագրի նպատակները, խնդիրները և հայեցակարգը

 

Նախաձեռնողները գիտակցում և ընդունում են այն ռեսուրսների ծավալը, որը կպահանջվի նման ծրագիր իրականացնելու համար: Նրանք նաև գիտակցում են, որ սա երկարաժամկետ ծրագիր է, որի համար կպահանջվի համագործակցություն և կամքի դրսևորում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմիններին բոլոր փուլերում:

 

3.1 ԵԼՊ ԱՏԳ հիմնական նպատակները Գյումրու «Շիրակ» օդանավակայանին հարակից տարածքում ԱՏԳ հիմնելու վերաբերյալ

 

Առաքելությունը

Ամրապնդել Հայաստանի տնտեսական բազան օդային լոգիստիկ ծառայությունների, զարգացման, ներդրումների խթանման, արտահանման ծավալների աճի և ԵԼՊ ԱՏԳ-ում աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Տեսլականը

Ներկայացնել Հայաստանը որպես օդային լոգիստիկ ծառայությունների համաշխարհային առաջատար:

Էլեկտրոնային առևտրի ոլորտը վերածվում է աշխարհի ամենախոշոր ոլորտներից մեկի` դրամաշրջանառության, աշխատատեղերի ստեղծման և կարևորության առումով: ԵԼՊ-ի նպատակն է` Հայաստանին առաջատար դեր ապահովել այս ասպարեզում և վերածվել էլեկտրոնային առևտրի համաշխարհային նշանակության կենտրոնի` ինչպես ծառայությունների, այնպես էլ տեխնոլոգիաների առումով: Օդային լոգիստիկ ծառայությունների առաջատար դեր ունենալը զգալի ազդեցություն կունենա մի շարք ուղղություններով` ինչպիսիք են` նոր և տարաբնույթ աշխատատեղերի ստեղծումը, տեխնոլոգիաների զարգացումը, բարձրագույն կրթությունը, պետության վարկանիշը և այն:

Առևտուրը միշտ առանցքային դեր է ունեցել փոքր պետությունների համար, որոնք զրկված են բնական ռեսուրսների հաշվին զարգանալու հնարավորությունից: Սինգապուրը, Հոլանդիան, Հոնգ Կոնգը այս առումով պատկերավոր օրինակներ են: Օդային ուղիներով կազմակերպվող էլեկտրոնային առևտրի լոգիստիկայի ոլորտն ընձեռում է զարգացման հնարավորություն այն պետություններին, որոնք չունեն ելք դեպի ծով:

Նման ազդեցությունը լիովին նորովի պատկերացումներ կձևավորի Հայաստանի վերաբերյալ աշխարհի ընկալման առումով, ինչպես նաև բոլոր հայերի համար, այդ թվում սփյուռքաբնակ:

Նպատակները

«ԵԼՊ» ԱՏԳ-ն մտադիր է իրագործել հետևյալ նպատակները` օգտվելով Եվրասիական Տնտեսական Միության և ԱՏԳ-ի ընձեռած հնարավորություններից`

  • 10-12 տարվա ընթացքում կառուցել 319 հեկտար մակերեսով ԵԼՊ ԱՏԳ-ն, որը գործունեության երրորդ տարում կստեղծի մոտ 2,000 աշխատատեղ, և այդ թիվը կհասնի մինչև 12,500 ուղղակի աշխատատեղի` ֆիզիկապես համակարգի ներսում, ինչպես նաև լրացուցիչ մինչև 56,000 անուղղակի աշխատատեղ (այդ թվում` ներգրաված մասնագետներ) Պարկի սահմաններից դուրս:
  • Աշխատանքով ապահովել տարաբնույթ տեսակի մասնագետների` սկսած կրթություն չունեցող գյուղացիներից մինչև պրոֆեսորի կոչումով ինժեներների (աշխատատար պաշտոններ):
  • Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումների տեսքով ներգրավել մոտ 540 միլիոն ԱՄՆ դոլար:
  • Հայաստանի ՀՆԱ-ն համալրել լրացուցիչ 200 մլն ԱՄՆ դոլարով մեկնարկային փուլերում, այնուհետև հասցնելով մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի:
  • Հարկային մուտքերի ավելացում` տարեկան 1.5 միլիոնից մինչև 140 միլիոն ԱՄՆ դոլար միջակայքում:
  • Ստեղծել տնտեսական բազմապատկիչ էֆեկտ:
  • Նպաստել Շիրակի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը
  • Մեծացնել ակտիվների և կապիտալացման ծավալները, հետագա ընդլայնման հնարավորությամբ:
  • Ուժեղացնել տրանսպորտային ենթակառուցվածքները (ոչ միայն օդային, այլև վերգետնյա), այդպիսով նպաստելով ՀՀ կառավարության «Հայաստանի զարգացման ռազմավարությունը մինչև 2030թ.» հայեցակարգի իրագործմանը:
  • Մեղմել փակ սահմանների ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

3.2 «ԵԼՊ ԱՏԳ» ընկերության ծրագրի հայեցակարգը Շիրակի օդանավակայանին հարակից տարածքում «ԵԼՊ» ԱՏԳ հիմնման ուղղությամբ

 

Ընկերությունը (Կազմակերպիչ) գործունեություն է ծավալելու մեկ հստակ որոշված շուկայում, հանդիսանալով ԵԼՊ ԱՏԳ Կազմակերպիչ: ԵԼՊ ԱՏԳ-ն, որը տեղակայված է Շիրակի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները:

Կազմակերպչի բիզնես մոդելն իրենից ներկայացնում է անշարժ գույքի ոլորտի ընկերության դասական մոդել: Կազմակերպիչը չի ներգրավվելու Պարկի գործունեության ուղղություններից որևէ մեկում, այլ կենտրոնանալու է շահագործողների համար իրենց գործունեության ծավալման համար հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ: Կազմակերպչի կողմից առաջարկվելու են հետևյալ հիմնական ծառայությունները`

* Տարածքների կամ շենքերի վարձակալություն

* ԱՏԳ տարածքի կառավարում

* Բարելավված հողատարածքների վաճառք

* Հողատարածքների երկարաժամկետ վարձակալություն

* Կոմունալ ծառայությունների, վերականգնվող էներգամատակարարման և ջրամատակարարման ծառայությունների տրամադրում

* Բիզնես-ծառայություններ շահագործողներին

Պարկ

Պարկում գործունեություն ծավալելու համար ներգրավվելիք շահագործողները և նրանց համակցությունը մեկ հարթակում անցնելու է շատ մանրակրկիտ ընտրություն: Այս ոլորտները միասին համատեղվելով` ստեղծելու են Պարկի գործունեության իդեալական համադրություն:

  • Էլեկտրոնային առևտրի լոգիստիկա-պահեստային տարածքներ
  • Լրացուցիչ արժեք ստեղծող ծառայություններ (Փաթեթավորում, բեռնում, բեռնաթափում, միջսահմանային բեռնառաքում)
  • Մշակում (խոշոր հանգույցների սկզբունքով հավաքում)
  • Ոչ պարենային «խելացի» գյուղատնտեսություն

Բոլորը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`

* Արդեն գործող բիզնեսներ, որոնց համար լրացուցիչ շուկայավարման անհրաժեշտություն չկա,

* Կայուն և լավ վարձատրվող աշխատատեղերի ապահովում` հմտությունների լայն ընտրանու համար,

* Բարձր ներուժ հետագա աճի և ընդլայնման, ավելի մեծաթիվ և բարվոք աշխատատեղերի ստեղծման առումով,

* Գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն,

* Համաշխարհային մասշտաբի ընկերություններից օտարերկրյա ներդրումների ներգրավում,

* Նման համատեղումը կստեղծի սիներգետիկ ազդեցություն և իդեալական համադրություն:

 

3.2.1 Էլեկտրոնային առևտրի լոգիստիկա-պահեստավորում

Լոգիստիկան լայն տարածում է գտնում ողջ աշխարհում: Ոլորտը շարունակաբար ունի բարձր տեխնոլոգիաների և մեծաթիվ աշխատուժի աճող անհրաժեշտություն: Այսպես, «Amazon»-ի նորակառույց լոգիստիկ կենտրոնը Լեհաստանում զբաղեցնում է 167 հազար ք.մ. տարածք և ունի 3000 աշխատակից, ինչպես նաև օժանդակ սպասարկման համար 3000 ռոբոտ:

Լոգիստիկայի ոլորտը ներառում է պահեստավորումը, նյութերի մշակումը, փաթեթավորումը, և տեղեկատվության հոսքի ինտեգրումը մատակարարման շղթայի կառավարման ծրագրային ապահովման միջոցով: Առաջիկա 5-10 տարիների ընթացքում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը ընդհանուր մանրածախ առևտրի կազմում հավանական է, որ կաճի, քանի որ վերջնական սպառողները հակված են ավանդական գնումները փոխարինել իրենց տանից, հարմարավետ պայմաններում գնումներ կատարելու հնարավորությամբ: Մանրածախ առևտրի անցումը էլեկտրոնային դաշտ հսկա հնարավորություններ է բացում լոգիստիկ ընկերությունների առջև` ապահովել առցանց գնված ապրանքների առաքումը, որոնց թիվը գնալով աճում է: Այս առումով ռազմավարական մարտահրավերները բարդ են, և դրանց լուծումը թե առցանց մանրածախ առևտրով զբաղվողների, և թե լոգիստիկ ընկերությունների համար նույնքան կարևոր է: Ոլորտի հիմնական առաջատարներից են` «Deutsche Post DHL», «United Parcel Service», «FedEx» և մի շարք այլ ընկերություններ (տես Հավելված 3. Առաջատար օդային բեռնափոխադրումները): Ավելին, առցանց մանրածախ առևտրով զբաղվողները և դրանց տեխնոլոգիական հարթակները, ինչպիսիք են «Amazon»-ը, «Google-ը և Ճապոնիայում` «Rakuten»-ը հակված են մուտք գործել լոգիստիկայի շուկա և էլ ավելի ընդլայնել իրենց մատակարարման շղթան: Այսպես, «Amazon»-ի նորակառույց սպասարկման կենտրոնները համալրված են իրենց սեփական նավատորմով, որոնց միջոցով էլ իրականացվում են բեռնառաքումները: Կարելի է վստահորեն ասել, որ էլեկտրոնային առևտրի լոգիստիկան միայն առաջին քայլերն է անում համաշխարհային մասշտաբով տարածման ուղղությամբ:

Էլեկտրոնային առևտրի շուկան մեծապես փոխկապակցված է տնտեսության վիճակի, հատկապես ՀՆԱ-ի հետ: Ավելին` համաշխարհային վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրոնային առևտրի աճի տեմպերը գերազանցում են ՀՆԱ աճը: Ակնկալվում է, որ թիրախային տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ն կաճի առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

 

3.2.2 Օդային բեռնափոխադրումները և դրանց մատակարարման շղթաները

Օդային բեռնափոխադրման աճող ոլորտը ներառում է ինչպես սակավածախս բեռնառաքումներ, այնպես էլ լայնածավալ, մեծաքանակ ծառայություններ մատուցող շուկայի մասնակիցներին: Բեռնառաքման ոլորտի 10 խոշորագույն ներկայացուցիչները ներկայումս վերահսկում են գլոբալ շուկայի 70%-ը: Առաջին 25 երկրներում լոգիստիկ ծառայություններից գոյացած համախառն եկամուտը կազմել է 171 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ օդային բեռնափոխադրումների ծավալը հասնում է 14.4 մլն տոննայի: Ավելին, խոշորագույն օդային բեռնափոխադրող «DHL»-ի մատակարարման շղթան և գլոբալ բեռնափոխադրումների ուղղությունը ապահովել է 26 մլրդ համախառն եկամուտ լոգիստիկ ծառայությունների գծով և 2.1 մլն տոննա բեռի փոխադրում 2016թ. ընթացքում: Առաջատար հինգ բեռնափոխադրողներին է բաժին ընկնում օդային բեռնափոխադրումների քաշային (տոննաներով) արտահայտությամբ 45% և ոլորտից գոյացող հասույթի 53%-ը:

Օդային բեռնափոխադրումների ծավալները ժամանակի ընթացքում արագ աճում են, և շուկայի մասնակիցները շարունակաբար գրանցում են առևտրաշրջանառության աճող ծավալներ: Առաջատար տեխնոլոգիաները վերափոխել են ինքնին առևտրի կազմակերպման գործընթացը, ինչը շահեկան է փոքր և միջին չափերի օդային բեռնափոխադրողների համար9: Առաջատար 25 օդային բեռնափոխադրողների ընտրանուց (տես Աղյուսակ 15. Առաջատար 25 օդային բեռնափոխադրողները ըստ փոխադրած օդային բեռների քաշի (տոննա)Հավելված 3. Առաջատար օդային բեռնափոխադրողները) ուսումնասիրելով որոշ առանձին օդային բեռնափոխադրողների ցուցանիշներ, առավել մանրամասն ուսումնասիրության համար ընտրվել է հինգ օդային բեռնափոխադրող ընկերություն, տես Հավելված 3. Առաջատար օդային բեռնափոխադրողները:

__________________________

9 http://www.logisticsmgmt.com/article/top_25_freight_forwarders_ is_democratized_data_the_secret_to_a_successful_f

 

Գծապատկեր 3. Առաջատար 5 օդային բեռնափոխադրողները բոլոր օդային բեռնափոխադրողների ընդհանուր կազմում, բեռնափոխադրման քաշային արտահայտությամբ, տոննա:

Գծապատկեր 3

Աղբյուրը` նշված ընկերությունների կայքերը

 

Գծապատկեր 4. Առաջատար 5 օդային բեռնափոխադրողները բոլոր օդային բեռնափոխադրողների ընդհանուր կազմում, բեռնափոխադրման եկամտային արտահայտությամբ

 

Գծապատկեր 4

Աղբյուրը` նշված ընկերությունների կայքերը

 

Օդային բեռնափոխադրումներ իրականացվում են աշխարհի գրեթե բոլոր մասերում: Օդային բեռնափոխադրումների ներկա միտումները և էլեկտրոնային առևտրի պահանջարկը վկայում են այն մասին, որ օդային բեռնափոխադրումները առաջիկա տարիներին կունենան շարունակական աճ: Համաձայն Համաշխարհային օդային բեռնափոխադրումների 2016-2017թթ. կանխատեսումների, օդային բեռնափոխադրումների ծավալները կաճեն միջինում տարեկան 4.2 տոկոսով առաջիկա 20 տարիների ընթացքում, և 2015թ. գրանցված հասույթի, քաշի և կիլոմետրերի ցուցանիշների համեմատությամբ կգրանցեն ավելի քան կրկնակի աճ:

Ոլորտի առավելությունները`

- Առաքման արագություն: Օդանավերը զգալիորեն կրճատում են առաքման ժամկետները

- Պաշարների ծախսեր: Պաշարների գծով ծախսերը կրճատվում են` պաշարների թարմացման հնարավորության շնորհիվ

- Անվտանգություն: Դիտազննման համակարգերը և փոխադրումների կարճ ժամանակը մեծացնում են դրա անվտանգությունը:

- Հասանելի վերջնական սպառողին: Ծառայության համար գոյություն ունեցող շուկան նպաստում է օգտագործման պարզության մեծացմանը:

 

3.2.3 Հավաքում

Հավաքման ոլորտը ծառայությունների գլոբալ ոլորտ է, որտեղ արտադրողների կապալառու հանդիսացող ընկերությունները ծառայություն են մատուցում պիտակավորող ընկերություններին, ովքեր տրամադրում են ապրանքի դիզայնի և արտադրությանը վերաբերող տվյալները, այնուհետև ապրանքը հանվում է շուկա: Սա գլոբալ ոլորտ է, որին բնորոշ է սրընթաց զարգացումը: Այս ընկերությունները որպես կանոն գլոբալ կապալառուներ են, որոնք արդեն «ունեն աշխատանք», և որոնում են տարածքներ ապրանքներ արտադրելու համար:

Ծառայությունները հիմնված են մատակարարման շղթայի նորարարական տեխնոլոգիաների վրա, ընդ որում, մասերը գնվում են աշխարհի տարբեր ծայրերից, առաքվում են և հավաքվում են շուկային առավել մոտ կենտրոններում, հավաքող ընկերությունների կողմից, համաձայն նախնական պատվերների: Շիրակի տեղադիրքը հարմար է եվրասիական շուկան սպասարկելու համար:

Նման ապրանքներից են բոլոր տեսակի էլեկտրոնիկան, համակարգչային տեխնիկան, կենցաղային տեխնիկան և այլն: Այս ոլորտներին անհրաժեշտ է մեծածավալ որակյալ աշխատուժ: Ըստ SEMI-ի տվյալների, որը հանդիսանում է միկրո և նանոէլեկտրոնիկայի արտադրության մատակարարման շղթաները սպասարկող ոլորտի գլոբալ ասոցիացիա, հավաքման և փաթեթավորման սեգմենտը ողջ աշխարհում 20% աճ է գրանցել 2015-2016թթ. միջակայքում10:

_____________________________________

10 Ըստ «SEMI»-ի հաղորդած տեղեկությունների, 2016թ. կիսահաղորդիչ սարքերի համաշխարհային իրացման ծավալները կազմում են 41.2 մլրդ ԱՄՆ դոլար

 

Գործունեության նման տեսակը թույլ է տալիս կրճատել արտադրանքի արժեքը վերջնական սպառողի համար (այդ թվում` ԵԱՏՄ), շրջանցելով տեղական մասերի/պարագաների համար տուրքերը, միևնույն ժամանակ` ապահովելով երկրի առևտրային հաշվեկշիռը: Օտարերկրյա ընկերությունը կարող է ապրանքներ բերել հայկական ԱՏԳ, «հայկականացնել» դրանք` մշակման և համալրող պարագաների ավելացման միջոցով` առանց հարկեր վճարելու ներկրված ապրանքների համար: Որոշ դեպքերում հնարավոր է վերջնական արտադրանքի վրա կիրառել «արտադրված է Հայաստանում» պիտակավորումը:

Երբ ապրանքներն արտադրվում են ԱՏԳ-ում, տուրքերի դրույքաչափերը կամ գնանշման սահմանափակումները, որոնք գործում են ընդունող երկրի առևտրային շուկա մուտք գործող վերջնական արտադրանքի վրա, կարող են կիրառվել վերջնական արտադրանքի վրա: Ընդ որում, տուրքերի և գնանշման սահմանափակումների ենթակա կլինեն միայն օտարերկրյա ծագման բաղադրիչները, կամ փաստացի օտարերկրյա ծագման նյութերը, որոնք ներկայացված են վերջնական արտադրանքում:

 

3.2.4 Փաթեթավորում

Փաթեթավորումը և վերապիտակավորումն այն է, երբ ձեռնարկությունը ապրանքները գնում է մեծածախ խմբաքանակով և փաթեթավորում է դրանք հատուկ փաթեթավորման միջոցով, մասնավորապես` տարատեսակ դեղահաբերը, կոսմետիկան, օծանելիքը, համեմունքները և այլն: Դեղագործական փաթեթավորման համաշխարհային պահանջարկը կաճի տարեկան 6.5 տոկոսով և մինչև 2019թ. կկազմի 100 մլրդ ԱՄՆ դոլար11:

______________________________

11 Դեղագործական արտադրանքի փաթեթավորումը համաշխարհային շուկայում: Պահանջարկի և առաջարկի կանխատեսումներ, շուկայի մասնաբաժինը, շուկայի ծավալները, շուկայի առաջատարները

 

Ապրանքները կարող են մշակվել կամ անցնել որոշակի գործընթացներ, որոնք թույլ կտան սահմանել դրանց համար հնարավորինս ամենացածր տուրքերը կամ բեռնափոխադրման ծախսերը: Սա նաև ներառում է արագ փչացող ապրանքների խոշոր մշակողներին: Այս գործունեության առանցքային մաս է կազմում սառեցված ապրանքների վերամշակումը: Ապրանքները կարող են ձևափոխվել, պիտակավորվել, վերապիտակավորվել կամ վերամակնշվել` տեղական կամ օտարերկրյա պետության պահանջներին համապատասխանելու նպատակով, կամ ապրանքների պատշաճ պիտակավորում չունենալու համար սահմանված պատժամիջոցներից խուսափելու համար: Հնարավոր է առանձնացնել նմուշներ` մաքսային մարմինների ուսումնասիրության և պատշաճ դասակարգման նպատակով, ինչը թույլ կտա խուսափել սխալ պիտակավորման և բեռնառաքման ուշացումների ռիսկերից:

Այս ուղղությունը, հանդիսանալով կապալառու ծառայությունների ոլորտ, և հաշվի առնելով ԵԼՊի ընձեռած բոլոր առավելությունները, կարող է սրընթաց աճ ունենալ և ստեղծել բազմատեսակ աշխատատեղեր: Շահագործողի համար հնարավոր օգուտների թվում են` ցածր մաքսատուրքեր և սակագներ, լոգիստիկ և փաթեթավորման ցածր ծախսատարություն:

 

3.2.5 Ոչ պարենային «խելացի» գյուղատնտեսություն

Բնական բաղադրիչների պահանջարկը աճում է: Ստորև թվարկված ոլորտներում գործունեություն ծավալողներն ամեն տարի թարմ բույսեր են ձեռք բերում անմիջականորեն գյուղացիական տնտեսություններից, որոնք աճեցնում են բույսերը` պատվիրող ընկերության ստանդարտների և նորմերի պահանջներին համապատասխան կերպով:

Ոչ պարենային գյուղատնտեսական ոլորտներ

  • Բույսեր և համեմունքներ
  • Գունային և հոտային հավելումներ
  • Բուժական խոտաբույսեր
  • Եթերայուղեր և կոսմետիկա

Ոչ պարենային գյուղատնտեսությունը ծավալվում է փոքր դաշտերում, բարձրակարգ վերապատրաստված գյուղատնտեսների կողմից անմիջական ձեռքով մշակմամբ, ենթարկվելով շարունակական վերահսկողության: Այս բոլոր նախապայմաններն իրագործելի են Հայաստանի համար:

Թարմ բույսերը, որոնք ենթակա են բեռնափոխադրման օդային ճանապարհով, որպես կանոն անցնում են 7 ժամվա ճանապարհ դեպի օդանավակայան, և պետք է առաքվեն նույն օրը: «Բնական Հայաստան»` այսպիսին կլինի քիմիական հավելումներից զերծ բնական արտադրանքի ապրանքանիշը: Ոչ պարենային գյուղատնտեսությունը կարող է ստեղծել 30,000 աշխատատեղ տարբեր տարածաշրջաններում, ստեղծելով ավելի քան 70% լրացուցիչ արժեք:

Հայաստանյան գյուղատնտեսների համար օգուտները կլինեն`

  • Երկարաժամկետ պայմանագրեր պատվիրատուի հետ
  • Ֆինանսական աջակցության հասանելիություն
  • Գիտահետազոտական աշխատանքների, սեփականության իրավունքով պատկանող սերմատեսակներ, «նոու-հաու», և այլն
  • Միկրոկլիմայի օգտագործում «ոչ սեզոնային» բուսատեսակների համար
  • Հեռանկարներ` կապված գյուղատնտեսության զարգացման հետ

3.2.6 «ԵԼՊ» ԱՏԳ մասշտաբները

* Ընկերությունը մտադիր է կառուցել հզորություններ, համալրվել անձնակազմով և տարածքներով, հաճախորդների պահանջներին համապատասխան, ընդլայնման ենթակա մեկ միասնական ենթակառուցվածքի ապահովման նպատակով,

* Ընկերության արտադրական բազայի մասշտաբները թույլ են տալիս հավաստել, որ այն կարող է արագ կերպով արձագանքել հաճախորդների պահանջներին, և

* Ընկերության արտադրական բազայի մասշտաբները թույլ են տալիս ճկուն գտնվել հաճախորդների խիստ պահանջներին համապատասխան արտադրանք ապահովելու առումով:

Սպասարկման նման մակարդակը Ընկերությանը թույլ է տալիս տարբերակել իր ծառայությունները այլ մրցակիցներից, ովքեր կարող են հնարավորություն չունենալ ապահովել որոշակի պահանջներ:

 

ԱՏԳ մասշտաբները

 

3.2.7 Լրացուցիչ ծառայություններ

Ստորև բերված գործողությունները կոչված են օժանդակելու «ԵԼՊ» ԱՏԳ-ին` ներգրավել և պահպանել ավելի մեծ թվով շահագործողների.

  • ԱՏԳ-ում տեղական և օտարերկրյա ներդրումների խթանում
  • Ներդրողներին մատուցվող բարձրորակ ծառայություններ
  • ԱՏԳ-ի արտահանման խթանում
  • Նոր աշխատատեղերի ստեղծման խթանում, ներառյալ ԱՏԳ-ում աշխատողների բարեկեցության ուղղությամբ
  • Տեխնոլոգիաների և հմտությունների հարուստ փորձի փոխանակում

Արտոնյալ հիմունքներով Պարկը կներգրավի այնպիսի շահագործողների, որոնք կգործարկեն բժշկական կենտրոններ Պարկի շահագործողների աշխատակիցներին սպասարկելու համար: Նրանք առանցքային դեր կունենան Պարկի առողջապահական և աշխատանքային անվտանգության ապահովման ուղղություններում:

 

Ուսումնական կենտրոն

Պարկում, արտոնյալ հիմունքներով կներգրավվեն միջազգային և տեղական դպրոցներ և քոլեջներ` շահագործողների աշխատակիցներին և նրանց երեխաներին անհրաժեշտ վերապատրաստում և կրթություն ապահովելու նպատակով: Պարկը կնախաձեռնի և կհովանավորի կանոնավոր սեմինարների անցկացումը տարբեր թեմաներով, ինչպիսիք են` հակահրդեհային անվտանգություն, սեյսմիկ անվտանգություն, աշխատանքային պայմաններ, կամ, ըստ անհրաժեշտության, շահագործողների կողմից բարձրացված տարբեր թեմաների շուրջ:

 

Մշակույթ և սպորտ

Պարկը կանոնավոր կերպով կիրականացնի մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնք կնպաստեն շահագործողների աշխատակիցների մշակութային առօրյայի բարձրակարգ կազմակերպմանը, հանգստի և ժամանցի անցկացմանը, և ընդհանուր առմամբ, դրական սոցիալական միջավայրի ձևավորմանը:

 

Մանկապարտեզներ

Մեր օրերում, ցերեկային խնամք ապահովող մանկապարտեզները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասն են կազմում գլոբալ ընկերությունների աշխատանքային պայմանների բարելավման օրակարգում: Որպես այդպիսին, շահագործողներն իրենց երեխաների համար հնարավորություն կունենան օգտվել մանկապարտեզի ծառայություններից, ինչը կնպաստի աշխատողների ավելի սահուն կերպով իրենց աշխատանքային պարտականությունների վրա կենտրոնացմանը: Աշխատող մայրերն այլևս խնդիր չեն ունենա մտահոգվելու իրենց երեխաների պատշաճ սննդի, ժամանցի և խնամքի կազմակերպման մասին:

 

3.2.8 Տեխնոլոգիական զարգացում և արդյունավետություն

Ընկերությունը կներդնի առավել արդյունավետ տեղեկատվական համակարգերը, որոնք համադրելի են իր գործունեության կարիքների բավարարման համար: Նման լուծումները յուրաքանչյուր տեղամասում թույլ կտան Ընկերությանը հավաքագրել տեղեկատվություն իր հաճախորդների մասին: Սա էական գործոն է կորպորատիվ պլանավորման և հաճախորդների սպասարկման բարելավման տեսանկյունից, քանի որ նման արդյունավետության անմիջական օգուտներն անդրադառնում են խոշոր, գլոբալ հաճախորդների վրա:

 

Արևային էներգիա և LED լուսավորություն

Իր էկոլոգիապես մաքուր, կանաչ ռազմավարության շրջանակներում և նպատակ ունենալով Պարկի շահագործողների համար ապահովել ցածր գներով էներգամատակարարում, Պարկում շենքերի և շինությունների տանիքներին կտեղակայվեն արևային ֆոտովոլտաիկ կայանքներ: Ներդրած հզորությունը կկազմի ըստ գնահատումների մոտ 300 հազար կՎտ:

Պարկի տարածքում կներդրվի արևային մարտկոցներով փողոցային լուսավորության համակարգ, իսկ շահագործողների տարածքների լուսավորության համար կօգտագործվեն էներգախնայող LED լամպեր:

Պարկում կխրախուսվի ածխածնային ցածր արտանետումների ապահովման (CETP, WTP, կոգեներացիա, թափոնները էներգաաղբյուրի վերամշակող համակարգ, էներգաարդյունավետության կոդեր) նախաձեռնությունների ներդրումը: Նման նախաձեռնությունները կօգնեն նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և հանածո վառելիքի սպառման մակարդակի կրճատմանը:

 

Թափոնաջրերի վերամշակման կենտրոնացված կայանք

«ԵԼՊ» ԱՏԳ-ն շատ մեծ կարևորություն է տալիս շրջակա միջավայրի պահպանության հարցերին, մասնավորապես արդյունաբերական թափոնաջրերի օգտահանման խնդրին: Կազմակերպիչը նախատեսում է Պարկի տարածքում ներդնել թափոնաջրերի վերամշակման չորս կենտրոնացված կայանք: Այս կայանքներում կմշակվեն ձեռնարկություններից հոսող թափոնաջրերը: Կայանքները կունենան բոլոր ձեռնարկությունների և գրասենյակների արտանետած թափոնաջրերի մշակման համար բավարար հզորություն:

 

Պինդ թափոնների վերամշակման կայանք

Պարկում կգործի պինդ թափոնների վերամշակման մեկ կայանք, որը կտեսակավորի, կմշակի և կօգտահանի շահագործողների գործունեության արդյունքում գոյացած պինդ թափոնները: Արժեքավոր տարրերը կառանձնացվեն և կվաճառվեն: Օրգանական թափոնները, որոնք չեն պարունակի արժեքավոր տարրեր, կօգտագործվեն Պարկի ջերմամատակարարման և էլեկտրական էներգիայի արտադրության համար:

ԱՏԳ-ի մասշտաբից ու չափսերից ելնելով` Կազմակերպիչը պլանավորում է ստանալ ՀՀ կառավարության համաձայնությունը շահագործողների կողմից լրացուցիչ տնտեսական գործունեություններ իրականացնելու թույլտվության վերաբերյալ: ԱՏԳ-ում շահագործողների համար թույլատրված տնտեսական գործունեության տեսակների ամբողջական ցանկը տրված է Հավելված 9.9-ում:

 

4. Շուկայավարման պլան

 

4.1 Գործողություններ «ԵԼՊ» ԱՏԳ առաջնային շահագործողների ներգրավման ուղղությամբ

 

Ընկերության շուկայավարման պլանը հիմնվում է մեր տրամադրության ներքո արդեն իսկ գտնվող գործիքների, կապերի և տեղեկատվության վրա, արդի և նորարարական գործիքակազմի համադրությամբ: Այս շուկայի մասնակիցներին ուղղված հիմնական ուղերձը հետևյալն է` եթե Եվրասիայի շուկայում իրենց գործունեությունը ծավալելու մտադրություն ունեցող գործարարները չօգտվեն այժմ ընձեռվող հնարավորությունից, հետագայում բավականին դժվար կլինի գտնել այս կարգի հնարավորություններ ապահովող մեկ այլ համանման վայր: Նրանք, ովքեր առաջինը կգիտակցեն լոգիստիկ կենտրոնի ընձեռած հնարավորության կարևորությունը, կդառնան առաջատարներ և կկարողանան գոյացնել լրացուցիչ շահույթ, բարձրացնել իրենց վարկանիշը և ստեղծել լրացուցիչ արժեք:

Գործողությունները կտարանջատվեն չորս հիմնական ուղղությունների, հետևյալ կերպ`

 

4.1.1 Անմիջական հաղորդակցություն հեռանկարային շահագործողների հետ

Շուկայավարման պլանով նախատեսվում է նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել` կապ հաստատելով տարբեր ոլորտներ ներկայացնող ընտրված ընկերությունների հետ, որոնցից շատերը մասնաճյուղեր ունեն Իսրայելում, և որոնցից շատերն արդեն Հիմնադրի հաճախորդներն են: Կազմակերպչի հետ պայմանագրի ստորագրումից հետո Հիմնադիրները կսկսեն կապ հաստատել իրենց գլոբալ հաճախորդների բազայի հետ, որոնցում են Fortune 200 ընկերություններից 60-ը և որոնց կներկայացվի տվյալ հնարավորությունը: Կարևոր կլինի ներգրավել այսպես կոչված «խարիսխային» ընկերություններին, որոնք կգրավեն նաև այլ ընկերությունների` Պարկում հիմնելու իրենց նյութատեխնիկական բազան: Այս ուղղությամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Կապվել համապատասխան ընկերությունների իսրայելյան գրասենյակների հետ,
  • Ճշտել նրանց կարիքներն ու պլանները,
  • Պատրաստել իրենց կարիքներին ու պլաններին համապատասխանող առաջարկներ ու PowerPoint ներկայացումներ,
  • Կազմակերպել հանդիպում կոնտակտային անձի հետ,
  • Հանդիպել, ներկայացնել առաջարկը:

Բացի այդ, յուրաքանչյուր ոլորտից կընտրվեն խոշորագույն 50 հավանական շահագործողներ, որոնց հետ կապ կհաստատվի: Այս ուղղությամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Պարզել, թե որ ընկերություններն են գործում Եվրասիական միության տարածքում,
  • Ճշտել գործունեության ծավալները, կենտրոնները, ղեկավարներին, ևն.,
  • Մշակել ռազմավարություն և հատուկ գործարար առաջարկներ,
  • Պատրաստել այդ առաջարկների համար PowerPoint ներկայացումներ,
  • Կազմակերպել հանդիպում կոնտակտային անձի հետ,
  • Հանդիպել, ներկայացնել առաջարկը:

4.1.2 Գլոբալ բրոքերներ

Ընկերությունը նախնական քննարկումներ է ունեցել գլոբալ մեծ քսանյակի CPA ընկերությունների «բիզնեսի զարգացման թիմերի» հետ, որոնք պատրաստ են այս հնարավորությունը ներկայացնել իրենց հաճախորդներին: Հարկ է նշել, որ տվյալ CPA ընկերությունները լայնածավալ ներկայացվածություն ունեն Իսրայելում:

Ավելին, Ընկերությունը կապ կհաստատի այլ մասնագիտացված անշարժ գույքի բրոքերային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Colliers»-ը, «CBRE»-ն, «JLL»-ը և այլոք, որոնք կարող են ներգրավվել շահագործողների ընտրության գործընթացում: Այս ուղղությամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Պարզել ընդհանուր բնույթի առաջարկ և դրա ներկայացում,
  • Կապվել 20 գլոբալ Սի Փի Էյ ընկերությունների և միջազգային բիզնես բրոքերների հետ,
  • Քննարկել նրանց կարողությունները, պահանջները, վարձավճարները և այլն,
  • Կազմել համագործակցության պայմանագրեր,
  • Կազմել հատուկ գործարար առաջարկներ և ներկայացումներ հաճախորդների համար:

4.1.3 Քարոզարշավներ համացանցում

Կմշակվի ինտերակտիվ վեբկայք, որը լիակատար տեղեկատվություն կապահովի Պարկի կողմից առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև կպատասխանի այցելուների հարցերին: Հնարավոր կլինի հետևել Պարկի նորություններին և զարգացումներին, շինարարության ընթացքին և ստանդարտ փաստաթղթերին: Սոցիալական ցանցերը, որոնման ռեսուրսների օպտիմալացման գործիքները (SEO) նույնպես ակտիվորեն կկիրառվեն` հեռանկարային շահագործողների հետ հաղորդակցության մշտական ընթացք ապահովելու նպատակով:

 

4.1.4 Հայաստանի դիվանագիտական և առևտրային ներկայացուցչություններ, սփյուռքի համայնքներ

Ընկերությունը գիտակցում է, որ ԵԼՊ ԱՏԳ լիարժեք գործարկումը պահանջում է ԵԼՊ ղեկավար կազմի և Հայաստանի պետական կառույցների միջև սերտ և արդյունավետ համագործակցություն: Ծրագրի թիմը պետության աջակցության կարիքն ունի շատ հարցերում, ինչպիսիք են ծրագրի առաջմղում տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, առևտրային կցորդների, գործարար և ներդրումային խթանման գործակալության ներկայացուցիչների միջոցով, համապատասխան ընկերությունների հետ կապերի հաստատման, աջակցության ծրագրերի հետ համագործակցության, ինչպես նաև հայկական սփյուռքի հետ աշխատանքների համար պատասխանատու պետական կառույցի աջակցության միջոցով: Վերջինիս գծով աշխատանքները կարող են ներառել հետևյալ գործողությունները`

  • Օգտագործել Հայաստանի պաշտոնյաների արտասահմանյան այցելությունները` ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար,
  • Հավաքագրել տեղեկատվություն սփյուռքահայ գործարարների և նրանց ընկերությունների վերաբերյալ,
  • Մասնակցել համայնքային միջոցառումներին,
  • Կապվել հավանական շահագործող ընկերություններում աշխատող հայ ղեկավարների հետ:

4.2 Գործողություններ միջազգային հարթակներում` «ԵԼՊ» ԱՏԳ-ի ճանաչելիությունը և իրազեկվածությունը մեծացնելու նպատակով

 

Ընկերությունը կանդամակցի միջազգային տնտեսական գոտիների ասոցիացիաներին12 և լոգիստիկ, էլեկտրոնային առևտրի և օդային բեռնափոխադրումների ասոցիացիաներին: Ակնկալվում է, որ նման կառույցներին անդամակցությունը ուշադրություն կհրավիրի ԵԼՊ ԱՏԳ-ի վրա և կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը որպես օդային բեռնափոխադրումների լոգիստիկ առաջատար հարթակ:

Ընկերությունը կհամագործակցի համապատասխան պետական գերատեսչությունների, Իսրայելա-հայաստանյան Առևտրային Պալատի, «Ռոսսսոտրուդնիչեստվո»-ի (Ռուսաստանի համագործակցության գործակալության), Հայ-Ամերիկյան Առևտրային Պալատի (AMCHAM), հետազոտական ինստիտուտների (ՀԱՀ, ՀԱԳԱ, CARD), Հայաստանի Զարգացման Հիմնադրամ (ՀԶՀ), միջազգային դոնոր ֆինանսական հաստատությունների (ՎԶԵԲ, Համաշխարհային Բանկ, EIU) և այլ համապատասխան գործընկերների հետ, Հայաստանը առաջխաղացնելու, մարդկային ռեսուրսների և նորարարության խթանման, նպատակով` կազմակերպելով ոլորտային միջոցառումներ, համաժողովներ, գովազդային նյութեր միջազգային ասպարեզում ներկայացման համար:

______________________________

12 Համաշխարհային Արտահանման Մշակման Գոտիների Ասոցիացիա (WEPZA) կամ Ազատ գոտիների Համաշխարհային Ասոցիացիա (World FZO)

 

4.3 Օժանդակություն «ԵԼՊ» ԱՏԳ շահագործողներին` ապրանքների և ծառայությունների արտահանման ընդլայնման, բիզնեսի զարգացման և գործունեության իրականացման ուղղություններով

 

Ստորև նշված գործողությունները նպատակ ունեն օժանդակել «ԵԼՊ» ԱՏԳ-ին ավելի մեծ թվով շահագործողների ներգրավման և պահպանման համար.

  • ԱՏԳ-ում տեղական և օտարերկրյա ներդրումների խթանում
  • Գործարար աջակցության ծառայություններ ներդրողներին
  • ԱՏԳ արտահանման խթանում գլոբալ մասշտաբով
  • Աշխատանքային նոր հնարավորությունների ստեղծում, այդ թվում, ԱՏԳ-ի աշխատողների բարեկեցության բարելավում
  • Տեխնոլոգիաների և հմտությունների փորձի փոխանակում
  • Լիակատար գործարար էկոհամակարգ
  • Լիակատար պետական ծառայություններ

Ծառայությունների լիակատար ընտրանի առաջարկող «ԵԼՊ» ԱՏԳ-ն հնարավորություն կընձեռի շահագործողներին հնարավորինս բարձրակարգ ծառայություններ ապահովել իրենց հաճախորդների համար

  • Վերականգնվող էներգետիկա-արևային էներգիա և թափոնների էներգետիկ օգտահանում
  • Բանկային, ապահովագրական, անվտանգության ծառայություններ տեղում
  • ՄՌԿ, վերապատրաստումներ, հյուրանոցներ և հանրային սննդի օբյեկտներ, գործարար խորհրդատուներ:
  • Բուժսպասարկում, մանկապարտեզներ, սոցիալական ծառայություններ

 

4.4 Շուկայավարման գործողությունների բյուջեն

 

Հիմնադիրների կողմից հատկացվել են բոլոր անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և նրանք հանձն են առել իրենց սեփական ժամանակը ներդնել շուկայավարման գործողությունները մեկնարկելու համար, որը տեղի կունենա ենթադրաբար 2019թ. սեպտեմբերին, պայմանագրի ստորագրումից մեկ-երկու ամիս անց:

Բյուջեն ներառում է բոլոր վերը նշված գործողությունները: Պարկի հիմնադրման սկզբնական փուլում, 2020թ. և 2021թ. յուրաքանչյուրում ակնկալվում է, որ կպահանջվի մոտ 250 հազար ԱՄՆ դոլար: Սկսած 2022թ.-ից ակնկալվում է, որ տարեկան բյուջեն չի գերազանցի 50 հազար ԱՄՆ դոլարը:

 

5 Ծրագրի իրականացման գործառնական պլան

 

5.1 ԱՏԳ հիմնական ենթակառուցվածքները

 

5.1.1 Սահմանագիծ` տեխնիկական պահանջներին համապատասխան

Ազատ տնտեսական գոտին կունենա նշագծված սահմանագիծ` համաձայն տեխնիկական պահանջների: Մաքսային տարածքը կցանկապատվի և այլ տարածքներից կառանձնացվի, և կապահովվի ներքին և արտաքին լուսավորություն: Ցանկապատումը կիրականացվի 5.2 բաժնում նշված փուլերով:

 

5.1.2 Մաքսային վերահսկողություն և ընթացակարգեր

Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման համար պահանջվող պայմանների ապահովման նպատակով, ԱՏԳ-ն համալրված կլինի համապատասխան և ժամանակակից մաքսային տերմինալով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից սահմանված պահանջների, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել մաքսային հսկողության և ընթացակարգերի տևողությունը: Մաքսային անցակետը, որի միջոցով կատարվելու են ԱՏԳ ռեզիդենտների ապրանքների մաքսային ձևակերպումները, համալրված կլինի հետևյալ կերպ`

  • Առանձնացված տարածք մաքսային բրոքերների համար նախատեսված առանձին շինություններով,
  • Անցակետում կլինեն հատուկ շենքեր և սարքավորումներ (մոտ 1,200 ք.մ.` ընդլայնման հնարավորությամբ), հատուկ պահուստավորում և պահպանություն պահանջող ապրանքների համար, մաքսային մարմինների հսկողության ներքո,
  • Անցակետը կունենա էլեկտրոնային կշեռք (90 տոննա),
  • Ավտոմեքենաների անցակետեր,
  • Խորացված զննման հարթակ բեռնատարների և մարդատար մեքենաների զննման համար,
  • Անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ` խորացված զննման իրականացման համար (ռենտգենային դիտազննման սարք, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման սարքավորումներ և այլն),
  • Ծածկված տարածք` տրանսպորտային միջոցների ստուգման համար,
  • Պահեստային տարածք,
  • Այլ շինություններ կամ սարքավորումներ, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5.1.3 Ազատ տնտեսական գոտում ապրանքների ազատ տեղաշարժման համար նախատեսված ենթակառուցվածքներ

ԱՏԳ-ն կունենա ճանապարհներ և ենթակառուցվածքներ ապրանքների ազատ տեղաշարժման համար, ինչպես նաև ավտոկայանատեղի 2,000 ք.մ. տարածքով, բեռնատար փոխադրամիջոցների համար: Ճանապարհները կմաքրվեն և կսպասարկվեն` ապահովելով մեքենաների 24-ժամյա շրջանառության հասանելիություն:

 

5.1.4 Անվտանգություն, արտակարգ իրավիճակների արձագանքման և հակահրդեհային համակարգեր

ԱՏԳ տարածքը կգտնվի 24-ժամյա անվտանգության ծառայության հսկողության ներքո: Ողջ տարածքը համալրված կլինի ժամանակակից էլեկտրոնային անվտանգության համակարգով, ապօրինի ներթափանցման հայտնաբերման հնարավորությամբ, ինչպես նաև մուտքի ստուգման ռեժիմով և շուրջօրյա հսկողությամբ, ԱՏԳ տարածքի անընդմեջ լուսավորությամբ, տեսահսկողության համակարգով (ներսից և դրսից, բացի ռեզիդենտների կողմից վարձակալվող տարածքների): Նախագծի նախաձեռնողները կներդնեն Իսրայելում գործնական կիրառում գտած ամենաարդիական և հուսալի համակարգեր: ԱՏԳ-ն նաև լիարժեք համալրված կլինի հակահրդեհային համակարգերով և առաջին բուժօգնության կետերով:

 

5.1.5 Բեռների կայանման տարածք

«ԵԼՊ» ԱՏԳ-ն կունենա բեռնատարների և մարդատարների խորացված զննման տարածք, որն իրենից կներկայացնի ծածկված տարածք` տրանսպորտային միջոցների, տարաների խորացված զննման համար նախատեսված ամբարձիչ և հատուկ հարթակներով (1,200 ք.մ.` ընդլայնման հնարավորությամբ), ավտոկայանատեղի` 1,000 ք.մ., ինչպես նաև բեռնատարների կայանատեղի` 1,000 ք.մ.:

ԱՏԳ անձնակազմը (շահագործողները և նրանց աշխատակիցները, այլ անձինք) պարտավոր կլինեն պահպանել տեխնիկական անվտանգության նորմերը:

 

5.1.6 Շուրջօրյա ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, էներգամատակարարում, գազամատակարարում, հեռախոսային կապ և լայնաշերտ ինտերնետ

ԱՏԳ տարածքը ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով հեռախոսային կապով և բարձր արագությամբ ինտերնետով, անխափան բնական գազի և էներգամատակարարման (բարձրավոլտ, եռաֆազ) համակարգերով: Պինդ թափոնների աղբահանությունը կկատարվի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:

 

5.1.7 Սանիտարահիգիենիկ նորմեր

Սանիտարական և անվտանգության պահանջների պահպանումը և վերահսկողությունը պետք է իրականացվի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:

ԱՏԳ-ում առկա կլինի կարանտինային սպասարկման տարածք` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և ստանդարտների:

 

5.1.8 Այլ բնութագրեր

Լիակատար ծառայությունների ընտրանի ապահովող լոգիստիկ պարկը ռեզիդենտներին հնարավորություն կընձեռի արդյունավետ սպասարկում ապահովել իրենց հաճախորդներին: «ԵԼՊ» ԱՏԳ ծրագիրը տրամադրելու է իր ռեզիդենտներին ծառայությունների լիակատար էկոհամակարգ, մասնավորապես`

  • Պետական ծառայություններ` մաքսային ծառայություն և ոստիկանություն
  • Վերականգնվող էներգահամակարգեր և թափոնների վերամշակում` արևային մարտկոցներ և տեղում թափոնների մշակման կայանքներ` թափոնների վերամշակման և էներգիայի արտադրության համար
  • Օժանդակ ծառայություններ` բանկային ծառայություններ, ապահովագրություն, մարդկային ռեսուրսներ
  • Ռեզիդենտներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավումը` համաշխարհային զարգացումներին համահունչ: ԱՏԳ-ում տեղական և արտասահմանյան ներդրումների խթանում: ԱՏԳ ռեզիդենտների արտահանման գործունեության խթանմանն ուղղված օժանդակություն:
  • Նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում ԱՏԳ աշխատողների բարեկեցության ապահովում` բուժծառայություններ, մանկապարտեզներ, սոցիալական ծառայություններ, վերապատրաստումներ, հյուրանոցներ, հասարակական սննդի օբյեկտ:
  • Տեխնոլոգիաների և հմտությունների առաջատար փորձի ներդրում:

5.2 ԱՏԳ հատակագիծը, տարածքը և տեղադրությունը

 

Ընկերությունը կնքել է փոխըմբռնման հուշագիր Գյումրիի քաղաքապետարանի հետ (այսուհետ` Հուշագիր)` «ԵԼՊ» ԱՏԳ կառուցելու ստորև ներկայացված հողատարածքի սահմաններում: Նշված հողատարածքի սահմաններում Կառավարության կողմից ԱՏԳ Կազմակերպչի հայտը հավանության արժանանալուց անմիջապես հետո Ընկերությունը երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կկնքի Գյումրիի քաղաքապետարանի հետ` հետագա գնման իրավունքով: 2020 թ-ից սկսած Ընկերությունը ձեռք կբերի հողատարածքը 5 փուլով` ստորև բերված կտորներով: Առաջին կտորի մակերեսը կլինի մինչև 30 հեկտար, և ամբողջ հողակտորը կհայտարարվի մաքսային տարածք: Յուրաքանչյուր հաջորդ կտորի գնումը կհաջորդի նախորդ կտորի տարածքի մեծամասնության յուրացմանը:

 

Հատակագիծ 1

 

Հատակագիծ_2

 

Հատակագիծ_3

 

Հատակագիծ_4

 

Հատակագիծ_5

 

Գծապատկեր 5. Տեղադիրքը քարտեզի վրա (արբանյակային լուսանկար)

Գծապատկեր_5

 

Գծապատկեր 6. գլխավոր հատակագիծ

Գծապատկեր_6

 

5.3 Ղեկավար անձնակազմ և աշխատակիցներ

 

Գլխավոր տնօրենին կօժանդակի ղեկավար անձնակազմը, ոլոտրում զգալի փորձով և տեղական առանձնահատկությունների խորը իմացությամբ, ինչի շնորհիվ գլխավոր տնօրենը հնարավորություն կունենա կենտրոնանալ ռազմավարական կարևորության ուղղությունների զարգացման վրա: Ավագ ղեկավար անձնակազմի ինքնակենսագրություններին մանրամասն կարելի է ծանոթանալ «Հավելված 2: Հիմնադիրների ինքնակենսագրական տվյալներ» բաժնում:

Ընդհանուր առմամբ Ընկերությունը կունենա 228 աշխատակից:

Կազմակերպչի անձնակազմի կառուցվածքը ներկայացված է ստորև`

 

  2021թ. 2022թ. 2023թ. 2024թ. 2025թ. 2026թ. 2027թ. 2028թ.
Անվտանգություն  14 21 21 21 21 21 21 21
Շահագործում և սպասարկում 12 35 58 81 104 127 150 161
Վարչական անձնակազմ 6 10 20 26 31 37 43 46
  32 66 99 128 156 185 214 228

 

5.4 Գործողությունների իրականացման ժամանակացույց

 

Ընկերությունը կմեկնարկի շահագործման նախապատրաստական աշխատանքները` շահագործողի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո: Նախապատրաստական փուլի բյուջեն արդեն իսկ երաշխավորված է հիմնադիրների կողմից:

 

  2019թ. 2020թ. 2021թ. 2022թ.
Կազմակերպչի հետ պայմանագրի ստորագրում և նախապատրաստական աշխատանքներ        
Անձնակազմի հավաքագրում, շուկայավարման և ինժեներական նախագծման աշխատանքներ: Հողամասի ձեռքբերում և բյուջեի մշակում        
Նախագծի մշակման և շինարարական աշխատանքների մեկնարկ        
Շուկայավարում, ենթակառուցվածքներ և շինարարական աշխատանքներ        
Լոգիստիկ պարկի ռեզիդենտների գործունեության մեկնարկ        

 

 

6 Շահագործողի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը և դրանց հիմնական գները

 

6.1 Ամբողջությամբ սպասարկվող հողատարածքներ` վարձակալության և վաճառքի նպատակով

 

«ԵԼՊ» ԱՏԳ-ն կտրամադրի սպասարկվող հողատարածքներ և օժանդակ ենթակառուցվածքներ, որոնք կարելի է սահմանել որպես «ՈՒթ կոմունալ ենթակառուցվածք և հավասարեցված հող» (ութ կոմունալ ենթակառուցվածքները ներառում են ճանապարհները, էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, շոգու մատակարարումը, ջրահեռացումը, հեղեղաջրերի դրենաժը, հեռահաղորդակցությունը), այսինքն` ամբողջությամբ նախապատրաստված և սպասարկված և շահագործման ենթակառուցվածքների ներդրման համար պատրաստ հողատարածքներ:

Բարելավված և մշակված հողատարածքների և պահեստային խորշերի տրամադրումը առանցքային դեր ունի ներդրումների ներգրավման տեսանկյունից: «ԵԼՊ» ԱՏԳ-ն կառաջարկի բարեկարգված և մշակված հողատարածքներ 30 տարի վարձակալության ժամկետով, որը ենթակա է վերանայման, և շահագործողները հնարավորություն կունենան կառուցել իրենց շինությունները նախանշված հողատարածքների վրա, որոնց մակերեսը մոտավորապես հասնում է 20 հազար քառակուսի մետրի: Ավելի խոշոր բազմազգ շահագործողները ակնկալվում է, որ կգնեն կամ կվարձակալեն 40-50 հեկտար հողատարածք, որտեղ նրանք կկարողանան կառուցել 100-150 հազար ք.մ. մակերեսով լոգիստիկ կենտրոններ:

Պարկը նաև վարձակալության է հանձնում նախակառուցված գործարան ավելի կարճ վարձակալական ժամկետներով, ինչը գրավելու է այն ներդրողներին, ովքեր ի վիճակի չեն խոշորածավալ ներդրում կատարել, և ակնկալում են արագ շահագործումը մեկնարկել ցածր ռիսկերով:

Անվճար երթուղային ավտոբուս կտրամադրվի 24/7 հասանելիությամբ` շահագործողի աշխատակիցներին Պարկի տարածքում տեղափոխելու նպատակով:

 

6.2 Լոգիստիկ պահեստ և արտադրամասեր մոնտաժային աշխատանքների համար` հասանելի վարձակալական հիմունքներով

 

Ընդհանուր առմամբ, Պարկը նախատեսում է ունենալ պահեստներ և արտադրամասեր 9 մետր բարձրությամբ: Շահագործողների կարիքներից ելնելով` շինությունները կարող են ձևափոխվել ըստ իրենց պահանջների:

 

6.3 Գործարար աջակցության ծառայություններ

 

Խորհրդատվական ծառայություններ շահագործողների գրանցման, հաշվետվություններին ներկայացման և ԱՏԳ-ում գործունեության ծավալման ուղղությամբ:

Ի լրումն հիմնական ենթակառուցվածքների, «ԵԼՊ» ԱՏԳ-ում մշակվելու և սպասարկվելու են առանցքային օժանդակ ենթակառուցվածքներ գոտու տարածքում, ներառյալ գործարար և առևտրային ենթակառուցվածքներ, վարչական ենթակառուցվածքներ և հանգստի, ընտանեկան ժամանցի և բարձրորակ հանգստի կազմակերպման միջոցներ:

 

6.4 Տեղում հասանելի ծառայությունները

 

ԵԼՊ ԱՏԳ-ն կառաջարկի լավագույն ծառայությունները` լիցենզիաների և հաստատումների ստացման դյուրինացման ուղղությամբ: ԵԼՊ ԱՏԳ տված երաշխավորությունները լրջորեն են դիտարկվում այլ պետական կառույցների կողմից, և ԵԼՊ ԱՏԳ պաշտոնատար անձինք լավագույն ջանքերը կգործադրեն դիմողներին հնարավորինս արդյունավետ ուղղորդելու այս գործընթացների ընթացքում: ԵԼՊ ԱՏԳ նպատակն է` վարչարարական գործառույթների սահուն կազմակերպումը, որպեսզի ներդրողները գոհ լինեն գործընթացների արագ և արդյունավետ իրագործման արդյունքում: Սա ներառում է`

- Գործնական: Բանկ, բիզնես-կենտրոն, առաքման, փոստային ծառայություններ, մաքրություն, բեռնառաքում և բեռնափոխադրման գործակալներ

- Վարչարարական: մաքսատուն, ոստիկանություն, ներքին անվտանգություն, հրշեջ կայան, հանրային տրանսպորտ, պոլիկլինիկա

- Համակցված ծառայություններ: Մեկ պատուհանով և մեկ օրվա ընթացքում սպասարկում, ծրագրերի հաստատման պարզեցված գործընթաց, մաքսազերծում ԱՏԳ տարածքում

- Օժանդակ ծառայություններ և բարձրակարգ ժամանց: Ռեստորան և ճաշարան, առողջարանային ակումբ, բուժկենտրոն, ներդրողների ակումբ, ժամանցի կենտրոն, դպրոց, սպորտային համալիր,

- Այլ: Բացառիկ հեռախոսային կապուղի, բիզնես կենտրոն, լայնաշերտ ինտերնետ, արևային էլեկտրաէներգիա, կոյուղաջրերի մշակում տեղում, կոշտ թափոնների մշակում տեղում:

Հաշվի առնելով Հայաստանում նմանակարգ գործարար էկոհամակարգով հագեցած, համապատասխան կերպով մշակված հողատարածքների բացակայությունը, ընդհանուր համոզմունքն այն է, որ կիրառվող սակագները կհամարվեն ընդունելի (սակագներին ծանոթանալու համար տես Աղյուսակ 1).

 

Աղյուսակ 1. ԵԼՊ ԱՏԳ ծառայությունների սակագները

 

Ծառայությունը Գինը (ԱՄՆ դոլարով) Գինը (ՀՀ դրամով)* Մեկնաբանություն
Վարձակալվող պահեստային տարածք (ք.մ. ամսական) 8․25 3,960 Լոգիստիկ և արտադրական կառույցներ բոլոր ենթակառուցվածքներով
Վարձակալվող գրասենյակային տարածք (ք.մ. ամսական) 14.4 6,912 Միջինացված
Նախամշակված վարձակալվող հողատարածք (ք.մ. ամսական) 2․0 960  
Նախամշակված վաճառվող հողատարածք (ք.մ.) 100.0 48,000 Ներառում է լիակատար ենթակառուցվածքների ամբողջություն, հավասարեցված հող` հարմար արտադրական և լոգիստիկ շինությունների տեղակայման համար
Տարածքի կառավարման ծառայություններ (ք.մ. ամսական) 0.63 302.4 Հաշվարկվում է` ելնելով ճանապարհների և կանաչ տարածքների համար հատկացված սպասարկվող տարածքների հիման վրա
Կոմունալ ծառայություններ Կախված ծառայություն մատուցողների սակագներից   Ներկայումս` էլեկտրաէներգիայի սակագին- 0.093 ԱՄՆ դոլար /կՎժ(ցերեկային) - 0.075 ԱՄՆ դոլար /կՎժ (գիշերային), ջրամատակարարում - 0.385 ԱՄՆ դոլար /1 խ.մ.
Ավտոկայանատեղի շահագործողների համար     Կորոշվի շահագործման փուլում
Բեռնատարների կայանատեղի     Կորոշվի շահագործման փուլում
Օժանդակություն շահագործող դառնալու համար (առանձին յուրաքանչյուր նոր շահագործողի համար) 3,000 1,440,000  
Գործարար օժանդակ ծառայություններ Որպես կանոն անվճար   Կորոշվի շահագործման փուլում
Երթուղային ավտոբուս, 24 ժամ Որպես կանոն անվճար    

 

* ՀՀ դրամով գները հաշվարկված են 1 ԱՄՆ դոլար = 480 ՀՀ դրամ փոխարժեքով:

 

7 ԵԼՊ ԱՏԳ հիմնման առավելությունները և օգուտները

 

7.1 Պետության դերը ԱՏԳ հիմնման և արդյունավետ գործարկման աշխատանքներում

 

Ընկերությունն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի դրական և բաց մոտեցում ցուցաբերել օտարերկրյա ներդրումների ասպարեզում: Տնտեսության և ենթակառուցվածքների շարունակվող բարեփոխումները, մակրոտնտեսական վիճակի կայունացման և տնտեսական աճի հետ մեկտեղ, կնպաստեն երկրի արտաքին ներդրումային քաղաքականության զարգացմանը և իրագործմանը, օտարերկրյա ներդրումների ազատականացմանը, Բաց Դռների քաղաքականությանը և ներդրողների շահերի պաշտպանությանը:

Ընկերությունն ակնկալում է կառավարության սերտ համագործակցությունը ԵԼՊ ԱՏԳ զարգացման և նրա շահագործողների ապրանքների և ծառայությունների` միջազգային շուկաներում առաջխաղացման առումով, ինչպես նաև քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի` որպես լոգիստիկ և արդյունաբերական կենտրոնի վարկանիշի բարձրացմանը: Ցանկալի է, որ գործի դրվեն կառավարական մակարդակով առկա կապերը գործընկեր երկրների հետ, Պարկի հնարավորությունների, մասնագիտացման ուղղությունների և ոլորտների վերաբերյալ վերջիններիս իրազեկելու նպատակով:

 

7.2 Կառավարությունից ակնկալվող օժանդակությունը

 

Լրացուցիչ ինստիտուցիոնալ օժանդակությունը շուկայավարման և առաջխաղացման գործողություններում, որոնց համար չեն պահանջվի լրացուցիչ պետական ֆինանսական ռեսուրսներ, կարելի է ծավալել հետևյալ ուղղություններով`

  • Երկրի նկարագրի ներկայացում հեռանկարային շահագործողներին
  • Ռեզիդենտների կարիքների ապահովման գծով օժանդակություն
  • Այլ երկրների կառավարությունների համապատասխան գերատեսչությունների հետ կապերի օգտագործում ԵԼՊ ԱՏԳ-ի հանդեպ հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակով
  • Պարկի վերաբերյալ տեղեկատվության տարածում դեսպանատներ կոմերցիոն ծառայությունների միջոցով
  • Այս թեմայի առաջնահերթ կարգավիճակ պետական պաշտոնյաների օրակարգում` օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումներում
  • Հայաստանում գործող միջազգային ֆինանսական գործակալություններին հնարավորությունների ներկայացում
  • Սփյուռքի ներգրավում,
  • ԶԼՄ-ներում կանոնավոր լուսաբանում

Հիմնադիրները նախատեսում են մեկնարկել Պարկի շինարարությունը սեփական ռեսուրսներով: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Գյումրիի քաղաքապետարանը Կազմակերպչի պայմանագրի ստորագրումից հետո 18 ամսվա ընթացքում կվերականգնի շրջանցիկ ճանապարհի մոտ 5-8 կմ քանդված հատվածը` Ընկերության գտնվելու վայրից մինչև Շիրակի օդանավակայան, և կմոտեցնի բոլոր պահանջվող ենթակառուցվածքները ընդհուպ մինչև Պարկի տարածքի սահմանագծին:

 

7.3 ԱՏԳ շահագործողի կարգավիճակի ձեռքբերում

 

ԵԼՊ ԱՏԳ շահագործողները պետք է ապահովեն համապատասխանություն ՀՀ ազգային ժողովի կողմից 2018թ. հոկտեմբերի 3-ին «Ազատ տնտեսական գոտիների մասին» թիվ ՀՕ-395-Ն օրենքի և դրա կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի պահանջներին:

ԱՏԳ տարածքում կգործի սահմանված գների նկատմամբ ճկուն զեղչային քաղաքականություն, որը կկարգավորվի Կազմակերպիչ ներքին կանոնակարգային փաստաթղթով: Այն հաշվի կառնի յուրաքանչյուր հավանական ռեզիդենտի յուրահատկությունները:

 

7.4 Հայաստանի համար ակնկալվող առավելությունները և օգուտները

 

7.4.1 Շիրակի մարզի վերլուծություն

Շիրակի մարզը տեղակայված է երկրի հյուսիս-արևմտյան մասում, զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9% և ունի 240 հազար բնակչություն: Մարզկենտրոնը և մարզի ամենամեծ քաղաքը Գյումրին է: Գյումրիի մշտական բնակչության թիվը կազմում է 116 հազար: Շիրակի մարզը արևմուտքից սահմանակից է Թուրքիային, իսկ Հյուսիսից` Վրաստանին: Շիրակի օդանավակայանը տեղակայված է Գյումրիին սահմանամերձ գոտում և երկրի մեծությամբ երկրորդ օդանավակայանն է, որն ի վիճակի է սպասարկել գրեթե բոլոր չափսերի ինքնաթիռներ:

 

Գծապատկեր 7. Շիրակի մարզի քարտեզը

Գծապատկեր_7

 

Աղյուսակ 2. Շիրակի մարզի ամփոփ տվյալներ

 

Տարածքը 2,680 ք.կմ.
Համայնքների թիվը, 2017թ. 79
Քաղաքներ 3
Գյուղեր 128
Բնակչությունը (հազար մարդ) 239.3
Քաղաքային 139.9
Գյուղական 99.4
Մասնաբաժինը Հայաստանի բնակչության կազմում 8.0%
Գյուղատնտեսական հողեր 210,928.6 հա
Այդ թվում` մշակահողեր 78,162.7 հա

Աղբյուրը: Ազգային վիճակագրական ծառայություն

 

Հայաստանի տնտեսությունն ունի հետևյալ կառուցվածքը` առևտուրը և ծառայությունները կազմում են տնտեսության 58%-ը (41% և 17% համապատասխանաբար), արդյունաբերություն` 21%, շինարարություն - 11% և գյուղատնտեսություն` 10%: Ի տարբերություն, Շիրակի տնտեսությունը երկրի տնտեսության համեմատությամբ ունի գյուղատնտեսության ավելի մեծ մասնաբաժին (30%), առևտուր` 38%, արդյունաբերություն` 16%, ծառայություն` 10% և շինարարություն` 6%:

 

Գծապատկեր 8. Հայաստանի և Շիրակի տնտեսության կառուցվածքը 2016թ.

Գծապատկեր_8

Աղբյուրը` Ազգային Վիճակագրական Ծառայություն

 

Մարզում գործազրկության մակարդակը բարձր է` պաշտոնական տվյալների համաձայն մոտ 21%: Ամսական միջին համախառն աշխատավարձը 129 հազար ՀՀ դրամ (268 ԱՄՆ դոլար): Համաձայն ԱՎԾ տարեկան անցկացվող «Տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության» 2015թ. տվյալների, Հայաստանում տնային տնտեսությունների միջին եկամուտը կազմել է 192,003 ՀՀ դրամ (402 ԱՄՆ դոլար): Ընդ որում, Շիրակի մարզում տնային տնտեսությունների միջին եկամուտը կազմել է 137,785 ՀՀ դրամ (288 ԱՄՆ դոլար), ինչը 28%-ով պակաս է երկրի միջինից: Հատկանշական է, որ միջին տնային տնտեսությունը Շիրակի մարզում ունի ավելի ցածր եկամուտ քան միջին տնային տնտեսությունը Հայաստանում: Սակայն եթե համեմատություն կատարենք արտասահմանից ստացվող ֆինանսական փոխանցումների տվյալների հետ, միջին Շիրակի ընտանիքը ստանում է ավելի շատ փոխանցումներ քան միջին Հայաստանի ընտանիքը: Պարզ է, որ մարզի բնակիչների եկամտի մեծագույն մասնաբաժինն են կազմում սեզոնային աշխատանքի մեկնածների կատարած դրամական փոխանցումները:

 

7.4.2 Օգուտները Հայաստանի համար

Լոգիստիկան և էլեկտրոնային առևտուրը առանցքային դեր ունեն փոքր երկրների բարեկեցիկ զարգացման առումով: Այդպիսի օրինակներից են` Հոլանդիան, Հոնգ Կոնգը, Սինգապուրը և այլն: Մենք ապրում ենք նոր հազարամյակում, որում առաջին անգամ ի հայտ են եկել այնպիսի երևույթներ, ինչպիսին է էլեկտրոնային առևտուրը և լոգիստիկան: Սա նոր հնարավորություններ է բացում առևտրի ոլորտի նոր առաջատարների համար:

ԵԼՊ ԱՏԳ գործարկումը կհանգեցնի այսպես կոչված «Դոմինոյի էֆեկտի», երբ տնտեսական զարգացումը կհանգեցնի հաջորդաբար այլ փոխկապակցված արդյունքների: Որպես բնորոշ օրինակ կարելի է բերել հետևյալը` էլեկտրոնային առևտրի խոշոր լոգիստիկ կենտրոնի առկայությունը կստեղծի մատակարարման շղթայի ներսում լոգիստիկ ոլորտի հետազոտությունների և հատուկ սարքավորումների պահանջարկ, որը 10 տարվա ընթացքում համալսարաններում կձևավորի մասնագիտական ուղղվածություն այս ասպարեզում, բարձրացնելով այն հաջորդ մակարդակ: Միևնույն ժամանակ, կստեղծվի մեխանիկական ճարտարագիտության պահանջարկ` փաթեթավորման և լոգիստիկ համակարգերի գծով նեղ մասնագիտացման անհրաժեշտությամբ, որի ազդեցությունը կլինի նույնը: Բոլոր ուղղությունների համադրումը մի վայրում կձևավորի էկոհամակարգ, որը Հայաստանին թույլ կտա գերազանցության հասնել այս ասպարեզում, իր հետ բերելով այլ դրական ազդեցություններ:

Պարկի ազդեցությունը կշարունակի մեծանալ այսպես կոչված մագնիսական էֆեկտով, երբ կրիտիկական զանգվածը կգերազանցվի և այն կսկսի գրավիչ լինել տարբեր ոլորտների համար, ելնելով նրանից, որ արդեն առկա կլինի գործող շուկա: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած շուկա: Այն, որ մեկ տեղում հավաքված են մի քանի գնորդներ, որպես մագնիս ձգում է շատ վաճառողներ, իսկ շատ վաճառողների առկայությունը բերում է «հավանական է, որ կգտնեմ իմ ուզածը» պատկերացման, և հետևաբար` գնորդների թիվն աճում է, և այլն:

ԵԼՊ ԱՏԳ ծրագիրը, հաշվի առնելով այստեղ նշված բոլոր առավելությունները, կարող է և պետք է այս հսկայական առաջընթաց քայլը կատարի այս ուղղությամբ: ԵԼՊ ԱՏԳ հիմնման արդյունքում Հայաստանի համար ակնկալող հիմնական տնտեսական օգուտները հետևյալն են`

  • Տնտեսական աճ. Լոգիստիկ պարկի մասշտաբները և զարգացման ցուցանիշները և օդային բեռնափոխադրման հանգույցը Հայաստանում կհանդիսանա նոր խթանիչ առաջընթաց ուժ տնտեսական զարգացման համար: Լոգիստիկ կենտրոնների զարգացումը կփոխի երկրի ողջ կենսամակարդակը, նպաստելով յուրաքանչյուրի բարեկեցության բարելավմանը և խթանելով երկարաժամկետ ՀՆԱ աճը:
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողով/միություն (ԵՏՀ): Հայաստանը ԵՏՀ անդամ է, և կարող է «դարպաս» հանդիսանալ դեպի այս շուկա: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և օդային բեռնափոխադրման հանգույցների բացակայությունը տարածաշրջանում հնարավորություն են ստեղծում Հայաստանի Լոգիստիկ Պարկի համար և նոր հորիզոններ են ձևավորում աճի և զարգացման առումով:
  • Դառնալ «Մետաքսի Մեծ Ճանապարհի» մի մասը: Մետաքսի Մեծ Ճանապարհը իրար է կապում Չինաստանը և Եվրոպան Հայաստանի տարածքով: Այսպիսով` Հայաստանը կարող է օգուտ քաղել օդային բեռնափոխադրումների հանգույցի առկայությունից, քանի որ ունենում է հնարավորություն առաջարկել միջնորդային ծառայություններ, ցածր գնով ավտոկայանման և տեխնիկական ծառայություններ օդային բեռնափոխադրողներին, և դառնալ այս ամբողջ գործընթացի կարևոր բաղկացուցիչը:
  • Նոր հորիզոններ արտահանողների համար: Օդային բեռնափոխադրումների հանգույցի առկայությունը թույլ կտա Հայաստանի արտադրողներին հեռանկարում դիտարկել արտահանման ենթակա նոր ապրանքատեսակներ (մասնավորապես` կարճ սպառման ժամկետով ապրանքներ):
  • Արտահանման և ՀՆԱ կառուցվածքի դիվերսիֆիկացում: Դեղագործության, բարձրարժեք ոչ պարենային գյուղատնտեսության զարգացում:
  • Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում` որպես գրավիչ ներդրումային շուկա և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում: Հայաստանի մասին ձևավորված պատկերացումների առանցքային փոփոխություն:
  • Գլոբալ շահագործողների կառավարման և կազմակերպչական գիտելիքների և փորձի փոխանակում:
  • Նորարարությունների զարգացում:
  • Լայնածավալ ռազմավարական նախաձեռնությունների առաջխաղացում` առանց պետական բյուջեի ռեսուրսների ծախսման:

ԵԼՊ ԱՏԳ ծրագրի ներդրումը կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր տարածաշրջանում և Հայաստանում:

  • Ակնկալվում է, որ ԵԼՊ ԱՏԳ-ն կստեղծի մոտ 13 հազար տարատեսակ առաջատար աշխատատեղեր: Շահագործողներին անհրաժեշտ է լինելու մեծաքանակ աշխատուժ` թե մասնագիտական, թե բանվորական:
  • ԵԼՊ ԱՏԳ Կազմակերպչի աշխատակիցների թիվն ըստ կանխատեսումների 2020թ. կկազմի 32 աշխատակից և մինչև 2029թ. կաճի` հասնելով 228-ի: 46-ը կկազմի կառավարչական/վարչական անձնակազմը, իսկ 182-ը ներգրավված կլինեն ծառայությունների տարբեր ուղղություններով, անվտանգության, սպասարկման և այլ պաշտոններում: Որպես կանոն, նման գոտիներում աշխատավարձերը միջինում 20% - 50%-ով ավելի բարձր են, քան նույն աշխատանքների դիմաց աշխատավարձերը ԱՏԳ-ից դուրս: Հետևաբար, կառավարչական աշխատակազմի միջին համախառն ամսական աշխատավարձը կկազմի 1500 ԱՄՆ դոլար, իսկ արտադրական անձնակազմինը` 500 ԱՄՆ դոլար, ինչը ակնկալվում է, որ 50%-ով բարձր կլինի Հայաստանում համանման աշխատանքների դիմաց վճարվող աշխատավարձերից:
  • Ժամանակավոր աշխատանքներում (շինարարական) ըստ գնահատումների, կներգրավի տարեկան 2,000-ից 4,000 մարդ: Շինարարության վրա աշխատող մեկ աշխատողի ստեղծած լրացուցիչ արժեքն, ըստ գնահատումների կկազմի միջինում մոտ 25 հազար ԱՄՆ դոլար:
  • ԱՏԳ մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքն, ըստ գնահատումների կկազմի միջինում մոտ 20 հազար ԱՄՆ դոլար:
  • Գյուղատնտեսական ոլորտի մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքն ըստ գնահատումների կկազմի միջինում մոտ 18 հազար ԱՄՆ դոլար:
  • Մեկ աշխատակցի հաշվով օտարերկրյա ուղղակի ներդրման չափը 10 հեռանկարային տարում, ըստ միջազգային գնահատականների կկազմի 54 հազար ԱՄՆ դոլար:

ԱՏԳ աշխատողների (ուղղակի զբաղվածություն) և ԱՏԳ սահմաններից դուրս ստեղծված աշխատատեղերի (անուղղակի և ներգրավման պայմաններով զբաղվածություն) հարաբերակցությունն այնպիսին է, որ մեկ ԱՏԳ աշխատակիցը ստեղծում է 3 աշխատատեղ ԱՏԳ-ից դուրս, իսկ ԱՏԳ շահագործողների ոչ պարենային գյուղատնտեսական արտադրողի 1 աշխատակիցը ստեղծում է առնվազն 30 գյուղատնտեսական ոլորտի աշխատատեղ ԱՏԳ-ից դուրս:

Ամփոփելով վերոնշյալը ծրագրի մեկնարկից հետո 8 տարվա ընթացքում ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հետևյալ դրամային արդյունքը`

  • ՕՈՒՆ - 540 մլն ԱՄՆ դոլար
  • Լրացուցիչ ՀՆԱ - 1000 մլն ԱՄՆ դոլար տարեկան
  • Եկամտային հարկ - 108 մլն ԱՄՆ դոլար տարեկան
  • Շահութահարկ - 33 մլն ԱՄՆ դոլար տարեկան

Ծրագիրը չի ենթադրում կառավարության կողմից որևէ ներդրում: Միակ արտոնյալ ուղղություն կարելի է նշել ԱՏԳ-ին օրենքով տրամադրվող հարկային արտոնությունները: ԵԼՊ ԱՏԳ-ի կազմակերպիչը կհավաքագրի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները և կկրի սեփական ներդրումների հետ կապված լիակատար ռիսկերը:

 

7.5 ԱՏԳ դերը միջազգային առևտրում

 

Սպասարկվող հողատարածքների և հարակից ենթակառուցվածքների առկայությունը, թափանցիկ և համեմատաբար արդյունավետ վարչարարական ռեժիմն ազատ տնտեսական գոտիներում, ինչպես նաև գործող խթանների ռեժիմը գոտում տեղակայված ընկերությունների համար անխուսափելի հանգեցնում է գլոբալ ընկերությունների արդյունավետ գործունեության միջազգային առևտրի ասպարեզում: ԱՏԳ-ների դերը վաղուց արդեն կարևորված է միջազգային առևտրում: Օդանավակայանները և նավահանգիստները և քաղաքային ազատ գոտիները, որտեղ երաշխավորվում է ազատ պահուստավորումը և փոխանակումը և առևտրային անվտանգ ուղիների առկայությունը` օրինակ Գիբրալթարում, Համբուրգում, Սինգապուրում, ունեն դարերի պատմություն: Առաջին ժամանակակից արդյունաբերական գոտին հիմնվել է Շենոնում, Իռլանդիա, 1959թ.: Նախքան 1970-ականները նման գոտիները հիմնականում կենտրոնացած էին արդյունաբերական երկրներում: Սակայն 1970-երից ի վեր, սկիզբ առնելով Արևելյան Ասիայում և Լատինական Ամերիկայում ազատ գոտիների ուղղվածությունը գնաց դեպի բազմազգ ընկերությունների կողմից (ԲԱԸ) ներդրումների խթանումը աշխատատար արդյունաբերության ոլորտներում: Այս գոտիները դարձան առևտրային և ներդրումային քաղաքականությունների առանցքն այդ պետություններում, անցում կատարվեց ներկրման փոխարինման քաղաքականությունից դեպի ինտեգրումը համաշխարհային շուկայի գործընթացներում, արտահանման խթանմանը միտված քաղաքականության իրագործման շնորհիվ:

Հատուկ տնտեսական գոտիների դերը արտահանման ոլորտում զգալի է, կազմելով համաշխարհային արտահանման ծավալի 40.8%-ը, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում` 38.7%-ը: Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի հասնելու անգամ տարածաշրջանային մակարդակին:

ԱՏԳ-ները որպես կանոն հիմնվում են հետևյալ քաղաքական նպատակներից մեկի կամ մի քանիսի իրագործման համար.

1. Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում: Բոլոր գոտիների ծրագրերը, ավանդական արտահանման խթանման գոտիներից մինչև խոշորածավալ ԱՏԳ-ներ, առնվազն մասամբ նպատակ ունեն խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները:

2. Որպես «ներգործման լծակներ» ուղղված են խոշորածավալ գործազրկության վերացմանը: Թունիսում և Դոմինիկյան Հանրապետությունում իրականացվող ԱՏԳ ծրագրերը հաճախ բերվում են որպես բևեռացված գոտիների օրինակ, որոնց չի հաջողվել լայնածավալ զգալի կառուցվածքային տնտեսական արդյունք ապահովել, այնուամենայնիվ, դրանք շարունակում են համարվել նշանակալի մասշտաբների աշխատատեղերի ստեղծման լայնածավալ ծրագրեր:

3. Ավելի լայն տնտեսական բարեփոխումների ռազմավարություն. Այս առումով ԱՏԳ-ներն այն պարզ գործիքն են, որ թույլ են տալիս պետությանը զարգանալ և ապահովել տարատեսակ արտահանում: Գոտիները նվազեցնում են արտահանման դեմ ուղղված նախապաշարմունքները, միևնույն ժամանակ չեն վնասում պաշտպանիչ սահմանաչափերին: ԱՏԳ-ները Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում, Մավրիտանիայում և Թայվանում, Չինաստան, նշված զարգացման օրինակներից են:

4. Կարող են ծառայել որպես փորձարարական լաբորատորիաներ, քաղաքականության նոր ուղղությունների և մոտեցումների գործնական կիրառումը ստուգելու համար: Չինական խոշորածավալ ԱՏԳ-ները սրա դասական օրինակն են: ՕՈՒՆ, իրավական, հողային, աշխատանքային և անգամ գնային քաղաքականությունները սկզբնապես ներդրվում են և փորձարկվում են ԱՏԳ շրջանակներում` նախքան ողջ տնտեսությունում դրանց ներդրումը:

ԵԼՊ ԱՏԳ-ն կստեղծի մրցունակ դիրք համաշխարհային օդային բեռնափոխադրումների լոգիստիկայի ասպարեզում` նպաստելով Եվրասիայում Հայաստանի ռազմավարական դիրքի ամրապնդմանը, հանդիսանալով կամուրջ եվրոպական, առաջավորասիական, աֆրիկյան և ասիական շուկաների միջև: ԵԼՊ ԱՏԳ ծրագրի ձևաչափը (ԱՏԳ + օդանավակայան + լոգիստիկա + արդյունաբերություն), առևտրային ռեժիմները և ներդրումների պաշտպանվածությունը Հայաստանում, վերջինիս տեղադիրքը և ԱՏԳ առավելությունները դրական ներուժ են ապահովում Հայաստանի արդյունաբերական ոլորտի զարգացման համար (հատկապես ԵԼՊ ԱՏԳ առաջնահերթ ոլորտներում օգտագործվող ապրանքների փաթեթավորման, ապրանքների արտադրության և վերամշակման ոլորտում):

 

7.6 ԵԼՊ ԱՏԳ գրավչությունը հավանական շահագործողների համար

 

Հայաստանի գործարար միջավայրը շատ բարենպաստ է, փաստացիորեն այն ամենալավ գործարար միջավայրերից մեկն է Եվրասիական Տնտեսական Միության երկրների շարքում: Նախորդ տարիների ընթացքում Հայաստանում ընթացել են գործարար միջավայրի ծավալուն բարեփոխումներ և շրջադարձային զարգացումներ են տեղի ունեցել ներդրումային միջավայրում: Հայաստանը 47-րդ տեղն է զբաղեցնում ՄՖԿ (ՀԲ խումբ) պատրաստած «Doing Business 2018» վարկանշային ցանկի 189 տնտեսությունների շարքում, այն նաև վարկանիշային առաջատարներից մեկն է ԱՊՀ երկրների շարքում: Ենթակառուցվածքային բարվոք պայմանները, մասնագիտական որակավորման և անհատականացված բնույթի ծառայությունների հետ համատեղ Հայաստանին տալիս են մրցակցային առավելություն: 2017թ. Ֆիտչի վարկանիշով վերահաստատվեց Հայաստանի Երկարաժամկետ արտասահմանյան և տեղական արժույթի թողարկողի դեֆոլտի վարկանիշը` «B+Ժ` դրական հեռանկարով:

Հայաստանը միացել է 2009թ. նոյեմբերի 27-ի «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին» (2010թ. նոյեմբերի 27-ի փոփոխությամբ), ինչպես նաև մաքսային միության, Ընդհանուր Տնտեսական Գոտու և Եվրասիական տնտեսական տարածքի 28 այլ միջազգային համաձայնագրերի 2015թ. հունվարի 2-ին: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը (ԵԱՏՄ), ինչպես նաև Եվրասիական Մաքսային Միությանը, ստեղծում է հետևյալ հնարավորությունները`

  • «Արտադրված է Հայաստանում» արտադրանքի հասանելիություն ԵԱՏՄ շուկայի 180 միլիոն սպառողներին:
  • Հումքի անմաքս ներմուծում/արտահանում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:
  • ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրային գործընթացներում մաքսային ձևակերպումների բացակայություն, ինչը հանգեցնում է ֆինանսական և ժամանակային ծախսերի զգալի կրճատման գործարարների համար:
  • ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ոչ-սակագնային միջոցների և առևտրի տնտեսական խոչընդոտներից բացակայություն:
  • ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման/արտահանման նպաստավոր սակագներ 750 ապրանքատեսակների համար:

Բացի այդ, Հայաստանը շահագործողների առաջարկում է հետևյալ առավելությունները`

  • Ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ երկրների հետ, ինչը անմաքս առևտրի հնարավորություն է ընձեռում 250 մլն սպառողների (այդ թվում` 180 մլն սպառողների ԵԱՏՄ-ում):
  • Որևէ պատժամիջոցների/սանկցիաների բացակայություն:
  • Հայաստանը ներկայումս օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի «Նախապատվությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ինչը նշանակում է զրո կամ ցածր ներկրման տուրքեր 3,500 արտադրատեսակների համար:
  • Հայաստանը Եվրամիության «Նախապատվությունների ընդհանրացված համակարգ + ից» (GSP+) օգտվող երկրներից մեկն է, ինչը նշանակում է զրո կամ ցածր ներկրման տուրքեր 6,400 արտադրատեսակների համար:
  • Անդամակցություն Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը:
  • Երկկող համաձայնագրեր ներդրումների խթանման վերաբերյալ 41 երկրների հետ (այդ թվում` Արգենտինա, Չինաստան, Հնդկաստան, Իսրայել, Լիբանան, ԱՄԷ և այլն): Պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես արդար և հավասար մոտեցում, ազգայնականացումից պաշտպանվածություն, ակտիվների ազատ փոխանցում և լիակատար պաշտպանություն և անվտանգություն, ինչպես նաև վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների ընտրման հնարավորություն:
  • Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր 47 երկրների հետ (այդ թվում` Իսրայել, Ավստրիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Կիպրոս, Նիդեռլանդներ, Իսպանիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Ռումինիա, Թայլանդ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, ԱՄԷ, Կանադա և այլն):
  • Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք` մայրուղի, որն անցնում է ԱՏԳ հարևանությամբ:
  • Հայաստանը վրացական Փոթի նավահանգստին միացնող երկաթուղուն մոտ տեղադիրք:
  • Դեպի Սև ծով և Ռուսաստանի դաշնություն տանող մայրուղիների/սահմանների մոտ տեղադիրք:
  • Ֆինանսապես կայուն երկիր:
  • Համաշխարհային ֆինանսական հաստատությունների ներկայացվածություն երկրում
  • Համեմատաբար որակյալ, կրթված, մոտիվացված և մրցունակ մարդկային ռեսուրսներ:

Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ13 է, որոնք օժանդակում են կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցման գործընթացներում, ապահովում են ներդրումների պաշտպանություն և ֆինանսավորում: Ներդրողներին օժանդակություն և պաշտպանություն են ապահովում հետևյալ կառույցները`

_________________________

13 IMF - World Bank, IDA - EBRD - BSEC - WTO- UN, UNCTAD, UNESCO, UNIDO, UNECE, UNICEF - EurASEc - CIS - INTERPOL - IAEA - CCC - OECD - TRACECA - ADB - CSTO - WHO - WTO - EC - ESCAP - WCO - ICAO - IFAD - ILO - INTELSAT - IOC - ITU - ISO - OSCE - Council of Europe

  • Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ISCID) միջոցով արբիտրաժից օգտվելու իրավունք
  • Մտավոր սեփականության պաշտպանություն Մտավոր սեփականության պաշտպանության համաշխարհային կազմակերպության (WIPO) միջոցով:
  • Ներդրումների ապահովագրություն Բազմակողմ Ներդրումների Երաշխավորման Գործակալության (MIGA) միջոցով:

ԱՏԳ հաջողության ամենաառանցքային գործոնը աշխատուժն է: Հայաստանի աշխատուժը երկրի ամենաուժեղ ռեսուրսներից մեկն է: Աշխատուժը կրթված է, հատկապես գիտության, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկայի, առողջապահական և բժշկական ասպարեզներում: Հայաստանի բնակչության 100%-ը գրագետ է: Հիմնական դպրոցում սովորողների թիվը ավելի քան 90 տոկոս է, ավագ դպրոցում սովորողների թիվը մոտ 85 տոկոս: Գործառնական ծախսերը մրցունակ են, միջին ամսական համախառն աշխատավարձը կազմում է մոտ 394 ԱՄՆ դոլար14 (2016թ):

_________________________

14 Կիսով չափ որակավորված աշխատուժ` տարեկան 5,100 ԱՄՆ դոլար, որակավորված աշխատուժ` տարեկան 9,200 ԱՄՆ դոլար:

 

Անկասկած պարկի վերջնական օգտատերեր հանդիսացող շահագործողների համար դժվար կլինի գտնել առավել նպաստավոր պայմաններ ապահովող մեկ այլ վայր:

 

7.7 ԱՏԳ հեռանկարային շահագործողների համար ակնկալվող առավելությունները և օգուտները

 

ԵԼՊ ԱՏԳ-ն շահագործողներին կապահովի ծառայությունների լիակատար էկոհամակարգ, բոլոր հնարավոր առավելություններով: Պարկի «ծառայությունների լիակատար ընտրանին» հնարավորություն կտա շահագործողներին իրենց հաճախորդների ապահովել լավագույն սպասարկումը: Շահագործողները կօգտվեն հետևյալ առավելություններից`

  • Եվրասիական մաքսային համաձայնագրեր
  • Եվրասիայի առումով կենտրոնական և օդանավակայանին մոտ տեղադիրք
  • ԱՏԳ-ին օրենքով սահմանված պայմանների և արտոնություններից օգտվելու հնարավորություն
  • Որակյալ աշխատուժ և աշխատանքային բարենպաստ պայմաններ
  • Ամբողջապես լոգիստիկ էկոհամակարգ
  • Լիակատար գործարար էկոհամակարգ
  • Պետական ծառայությունների լիակատար ընտրանի
  • Քաղաքական և ֆինանսական առումով կայուն պետություն, չկան պատժամիջոցներ/սանկցիաներ
  • Վերականգնվող էներգետիկա` արևային և թափոնային օգտահանմամբ
  • Կոմունալ ողջամիտ ծախսեր
  • Բուժսպասարկում, մանկապարտեզներ, սոցիալական ծառայություններ
  • Բանկային, ապահովագրական, ստուգման ծառայություններ
  • ՄՌԿ, վերապատրաստումներ, հյուրանոցներ և հանրային սննդի օբյեկտ
  • Խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ և այլն

ԵԼՊին տրամադրվող արտոնությունների մանրամասները ներկայացված են ստորև`

 

7.7.1 Հարկային արտոնություններ Հայաստանի ազատ գոտիների համար

  • 100% ազատում եկամտային հարկից և շահութահարկից
  • Արտարժույթով հաշվի վարումը թույլատրված է բոլոր շահագործողների համար
  • 100% կապիտալի և շահույթի հայրենադարձում
  • Հումքի և պատրաստի արտադրանքի անմաքս ներմուծում և արտահանում
  • Շինարարական նյութերի, սարքավորումների, գրասենյակային գույքի, պահեստամասերի անմաքս ներկրում
  • Սարքավորումների և տեխնոլոգիաների անմաքս ներկրում
  • Կրկնակի հարկման բացառում

7.7.2 Ոչ ֆինանսական խթաններ

  • 100% օտարերկրյա սեփականություն ունենալու հնարավորություն
  • Անսահմանափակ օտարերկրյա կամ տեղական ներդրումներ
  • Կայուն և ամբողջությամբ փոխարկելի արժույթ
  • Կապիտալի և շահաբաժինների լիակատար հայրենադարձում
  • Հեշտ ֆինանսավորում միջազգային բանկերի կողմից: Անմիջականորեն օտարերկրյա պետության արտարժույթով վարկերից օգտվելու հնարավորություն
  • Ոչ ռեզիդենտի արտարժույթով հաշվի վարման իրավունք
  • Ցածր ինֆլյացիա

8 Ֆինանսական կանխատեսումներ և հիմնական եզրահանգումներ

 

8.1 Ամփոփ ֆինանսական կանխատեսումներ

 

Ընկերության շահույթի և վնասի հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և դրամական հոսքերի մասին ամփոփ հաշվետվությունները առաջիկա 10 տարիների համար, ըստ ղեկավարության կանխատեսումների`

 

Աղյուսակ 3. Ընկերության կանխատեսվող շահույթի և վնասի հաշվետվություն (հազ. ԱՄՆ դոլար)

 

Զուտ եկամուտ 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
 Պահեստներ (վարձակալու-
թյուն)
- - 872 1,252 1,517 1,517 1,517 1,517 1,517 1,517
 Գրասենյակներ, ժամանցի կենտրոններ, հանրային սննդի օբյեկտ և այլն (վարձակալու-
թյուն)
- - 4,163 5,726 7,278 8,802 10,326 10,827 10,827 10,827
 Հող (վարձակալու-
թյուն)
- 3,672 6,115 8,559 11,002 13,446 15,889 17,104 17,104 17,104
 Կառավարման ծառայություններ - - 539 753 967 1,181 1,395 1,498 1,498 1,498
Մշակված հողատարածք-
ների վաճառք
4,093 8,142 8,142 8,142 8,142 8,142 8,142 8,908 8,908 -
Գործարար ծառայություններ շահագործող-
ներին
- 5 10 20 20 20 25 25 25 25
Զուտ եկամուտ 4,093 11,819 19,842 24,452 28,927 33,108 37,295 39,879 39,879 30,971
 Մաշվածություն (778) (2,123) (3,387) (4,589) (5,650) (6,483) (7,275) (7,388) (7,019) (6,668)
Ընդհանուր և վարչական ծախսեր (696) (1,017) (1,211) (1,534) (1,845) (2,162) (2,486) (2,676) (2,725) (2,759)
Գործառնական շահույթ 2,619 8,679 15,244 18,329 21,433 24,463 27,534 29,814 30,135 21,544
Տոկոսային ծախս (1,156) (1,247) (1,200) (1,156) (1,113) (1,072) (1,026) (982) (939) (897)
Զուտ շահույթ, մինչև հարկերը 1,463 7,432 14,044 17,173 20,320 23,391 26,508 28,832 29,196 20,647
Շահութահարկ (696) (1,017) (1,211) (1,534) (1,845) (2,162) (2,486) (2,676) (2,725) (2,759)
Զուտ շահույթ 2,619 8,679 15,244 18,329 21,433 24,463 27,534 29,814 30,135 21,544

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

Աղյուսակ 4. Ընկերության կանխատեսվող ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (հազ. ԱՄՆ դոլար)

 

  2020 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Ակտիվներ                      
Ոչ ընթացիկ ակտիվներ                      
Հիմնական միջոց-
ներ
- 14,789 40,331 64,358 87,184 107,344 123,177 138,219 140,381 133,362 126,694
Հողատարածք - 1,023 633 1,781 1,258 2,236 1,582 2,016 1,409 1,090 1,090
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ - 15,812 40,964 66,139 88,443 109,580 124,759 140,235 141,790 134,453 127,785
Ընթացիկ ակտիվներ                      
Նյութեր - 1,050 3,138 5,227 7,315 9,403 11,492 13,580 13,580 4,447 4,447
Դեբիտորական պարտք - 726 1,768 2,540 2,972 3,390 3,781 4,174 4,480 4,480 2,899

Դրամական մի-

ջոց-
ներ և դրանց համարժեք-
ներ

695 6,014 542 440 1,300 860 1,845 5,035 26,069 65,244 86,735
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 695 7,790 5,448 8,206 11,587 13,654 17,118 22,789 44,129 74,170 94,081
Ընդամենը ակտիվներ 695 23,601 46,411 74,345 100,029 123,234 141,877 163,024 185,919 208,623 221,866
Պարտավորու-
թյուն-
ներ
                     
Սեփական կապիտալ                      

Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար

1,000 1,000 17,000 33,000 45,000 52,000 52,000 52,000 52,000 52,000 52,000
Չբաշխված շահույթ (305) 865 6,811 18,046 31,784 48,040 66,752 87,959 111,025 134,382 150,899
Ընդամենը սեփական կապիտալ 695 1,865 23,811 51,046 76,784 100,040 118,752 139,959 163,025 186,382 202,899
Երկարաժամ-
կետ պարտավորու-
թյուն-
ներ
                     
Երկարաժամ-
կետ վարկեր
- 21,058 20,332 19,606 18,880 18,154 17,428 16,702 15,975 15,249 14,523
Ընդամենը երկարաժամ-
կետ պարտավորու-
թյուն-
ներ
- 21,058 20,332 19,606 18,880 18,154 17,428 16,702 15,975 15,249 14,523
Ընթացիկ պարտավորու-
թյուն-
ներ
                     
Կրեդիտորական պարտք - 385 782 884 931 976 1,019 1,062 1,152 1,152 314
Ընդամենը ընթացիկ պարտավորու-
թյուն-
ներ
- 678 2,269 3,693 4,366 5,040 5,697 6,363 6,919 6,991 4,443
Ընդամենը պարտավորու-
թյուն-
ներ
695 23,601 46,411 74,345 100,029 123,234 141,877 163,024 185,919 208,623 221,866

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

Աղյուսակ 5. Ընկերության կանխատեսվող դրամական հոսքերի մասին հաշվետվություն (հազ. ԱՄՆ դոլար)

 

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Շահույթ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը, ամորտիզացիան 3,398 10,802 18,631 22,918 27,082 30,946 34,809 37,203 37,154 28,212
Փոփոխություններ շրջանառու (գործառնական) կապիտալում` (2,547) (3,980) (3,958) (3,631) (3,574) (3,509) (3,464) (1,197) 8,195 (155)
Շահութահարկ - (293) (1,486) (2,809) (3,435) (4,064) (4,678) (5,302) (5,766) (5,839)
Դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական գործունեությունից 850 6,529 13,187 16,479 20,073 23,373 26,667 30,704 39,582 22,218

Դրամական միջոցների հոսքեր ներդրումային գործունեությունից

                   
Հիմնական միջոցների ձեռքբերման դիմաց վճարումներ (16,769) (27,665) (29,019) (27,415) (27,376) (22,316) (23,471) (9,551) - -
Հիմնական միջոցների վաճառքից 179 390 456 522 588 655 721 607 318 -

Դրամական միջոցների զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից

(16,590) (27,275) (28,562) (26,892) (26,787) (21,662) (22,750) (8,944) 318 -
Դրամական միջոցների հոսքեր ֆինանսական գործունեությունից                    
Դրամական միջոցների ներհոսք վարկերից 21,058 - - - - - - - - -
Վարկերի մարում - (726) (726) (726) (726) (726) (726) (726) (726) (726)
Կապիտալի համալրում - 16,000 16,000 12,000 7,000 - - - - -
Դրամա-
կան միջոցների զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից
21,058 15,274 15,274 11,274 6,274 (726) (726) (726) (726) (726)
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ                    
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի սկզբի դրությամբ 695 6,014 542 440 1,300 860 1,845 5,035 26,069 65,244

Դրամական միջոցներում փոփոխություններ

5,319 (5,472) (102) 860 (440) 985 3,190 21,034 39,174 21,492
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի վերջի դրությամբ 6,014 542 440 1,300 860 1,845 5,035 26,069 65,244 86,735

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.2 Առևտրային կանխատեսումներ

 

Ղեկավարությունը կանխատեսումները կատարել է ստորև ներկայացված յուրաքանչյուր ուղղության գծով`

 

Աղյուսակ 6. Վաճառք (ք.մ.)

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Պահեստներ (Վարձակա-
լություն)
0 0 9,795 14,053 17,034 17,034 17,034 17,034 17,034 17,034
Գրասենյակ-
ներ (Վարձակա-
լություն)
0 0 26,704 36,736 46,691 56,467 66,244 69,456 69,456 69,456
Հող (Վարձակա-
լություն)
0 161,048 268,219 375,389 482,560 589,731 696,902 750,196 750,196 750,196
Վաճառված հողատա-
րածքներ
87,144 173,345 173,345 173,345 173,345 173,345 173,345 189,643 189,643 0
Նոր շահագոր-
ծողներ
0 5 10 20 20 20 25 25 25 25

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.2.1 Հասույթ

Ըստ կանխատեսումների, հասույթը 2021թ. 8.7 մլն ԱՄՆ դոլարից կաճի մինչև 2029թ. հասնելով 53.8 մլն ԱՄՆ դոլարի, այնուհետև կնվազի և կկայունանա 35 մլն ԱՄՆ դոլարի մակարդակում 2030թ.: Պատճառն այն է, որ մինչև 2029թ. վաճառքի համար նախատեսված բոլոր հողատարածքները պետք է իրացված լինեն, և այլևս առկա չեն լինի վաճառքի ենթակա հողատարածքներ, և հետագա ժամանակահատվածներում Ընկերությունը կհասնի հասույթի կայուն մակարդակի:

 

8.2.2 Համախառն շահույթ

Համախառն շահույթը որոշվել է միջինացված ըստ համանման գործունեության տեսակների հետ համեմատության

 

Գծապատկեր 9. Համախառն շահույթ ըստ ծառայությունների տեսակների

Գծապատկեր_9

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.2.3 Ընդհանուր ծախսեր

Ընդհանուր ծախսերի բացվածքը ներկայացված է ստորև

 

Աղյուսակ 7. Ընդհանուր ծախսեր (հազ. ԱՄՆ դոլար)

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Աշխատավարձ (ներառյալ եկամտային հարկ և սոցիալական վճարներ) (157) (342) (488) (637) (788) (943) (1,101) (1,185) (1,197) (1,209)
Տրանսպորտային ծախսեր (երթուղային ավտոբուս) (10) (10) (10) (10) (11) (11) (11) (11) (11) (11)
Շուկայավարում և գովազդ (253) (255) (52) (52) (53) (53) (54) (54) (55) (55)
 Կոմունալ ծախսեր (10) (10) (10) (10) (11) (11) (11) (11) (11) (11)
 Այլ ծախսեր (20) (20) (21) (21) (21) (21) (21) (22) (22) (22)
 Հողի վարձակալություն (54) (64) (71) (77) (83) (89) (95) (96) (93) (93)
Ընդամենը (503) (703) (651) (807) (966) (1,127) (1,292) (1,379) (1,389) (1,402)

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

Գյումրու համայնքապետարանը Լոգիստիկ ԱՏԳ-ի զարգացման նպատակով հողատարածքը տրամադրելու է վարձակալության` կնքելով հողատարածքի վարձակալության պայմանագիր` առավելագույնը 10 (տասը) տարի ժամկետով, կամ կողմերի միջև հետագայում համաձայնեցված այլ ժամկետով: Իսկ վարձակալության վճարի չափը սահմանվելու է ըստ Հուշագրի և կնքված պայմանագրի: Հողամասի վաճառք կարող է կատարվել հետագայում` Հուշագրով համաձայնեցված պայմաններով:

Ընկերությունը ձեռք կբերի տարածքը հինգ փուլով` 2021թ. սկսած ձեռք բերելով 5.2 կետում նշված հողամասերը յուրաքանչյուր երրորդ տարում:

 

8.2.4 Վարչական ծախսեր

Վարչական ծախսերի բացվածքը ներկայացված է ստորև

 

Աղյուսակ 8. Վարչական ծախսեր (հազ. ԱՄՆ դոլար)

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Աշխատավարձ (ներառյալ եկամտային հարկ և սոցիալական վճարներ (119) (196) (377) (497) (621) (750) (884) (962) (981) (1,001)
 Գրասենյակային ծախսեր (5) (5) (5) (5) (6) (6) (6) (6) (6) (6)
 Գործուղումներ (31) (31) (32) (32) (33) (34) (34) (35) (36) (37)
Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր (5) (5) (5) (5) (6) (6) (6) (6) (6) (6)
 Աուդիտորական և իրավաբանական ծախսեր (31) (31) (32) (32) (33) (34) (34) (35) (36) (37)
 Բանկային ծախսեր (2) (2) (2) (2) (2) (2) (2) (2) (2) (2)
Ընդամենը (192) (271) (453) (575) (701) (831) (967) (1,046) (1,067) (1,089)

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.3 Շրջանառու կապիտալի գծով պահանջներ

 

Շրջանառու կապիտալի գծով պահանջները ներկայացված են ստորև

 

Աղյուսակ 9. Շրջանառու կապիտալի գծով պահանջներ (կանխատեսում, հազ. ԱՄՆ դոլար)

Աճ/նվազում` 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Պաշարներ 1,050 2,088 2,088 2,088 2,088 2,088 2,088 - (9,133) -
Դեբիտորական պարտք 726 1,042 772 432 418 391 392 306 - (1,580)
Կրեդիտորական պարտք 385 397 102 47 45 43 43 91 - (838)
Ընդամենը 2,161 3,527 2,962 2,567 2,552 2,522 2,523 396 (9,133) (2,418)

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.4 Կապիտալ ծախսումների գծով պահանջներ

 

Ընկերության կապիտալ ծախսումների գծով պահանջների ծավալները և ժամանակացույցը հիմնադրման տարում և հետագա ժամանակաշրջանների համար ներկայացված և վերլուծված է ստորև`

 

Աղյուսակ 10. Կապիտալ ծախսումների կանխատեսումներ (CAPEX, հազ. ԱՄՆ դոլար)

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028
Պահեստներ 1,278 4,258 4,258 4,258 2,980 - - -
Գրասենյակներ 5,534 8,360 8,360 8,360 8,296 8,147 8,147 2,677
Հողերի բարեկարգում 8,950 17,803 17,803 17,803 17,803 17,803 17,803 8,853
Ճանապարհներ և պուրակներ 2,968 5,707 5,707 5,707 5,707 5,707 5,707 2,740
Անվտանգության պատնեշ 187 384 384 384 197 - - -
Սարքավորումներ 2,142  2,076 1,826 1,826 1,749 1,583 1,583  713
Ընդամենը 15,567 27,665 27,415 27,415 25,809 22,316 22,316 9,551

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

Ըստ ղեկավարության կանխատեսումների, կապիտալ ծախսումների ծավալները նախատեսվել են ծրագրի նախագծման փուլերը, այնուհետև 9 տարի շահագործումից հետո մաշվածության մոտավոր ցուցանիշները արտացոլելու նպատակով: Կապիտալ ծախսումների կանխատեսումները հաշվարկվել են` ելնելով տարածաշրջանում համանման ընթացիկ ծրագրերի շինարարության գծով ծախսերից և հիմնված են հետևյալի վրա`

  • Վարձակալության ենթակա հողատարածքները մշակվում են 7 տարվա ընթացքում` սկսած 20121թ., ընդ որում ծախսումները հավասարաչափ բաշխվում են ըստ տարիների:
  • Վարձակալության ենթակա պահեստային և գրասենյակային տարածքները մշակվում են 7 տարվա ընթացքում` սկսած 2022թ., ընդ որում ծախսումները հավասարաչափ բաշխվում են ըստ տարիների:
  • Տարածքի պատնեշապատումը կիրականացվի երկու փուլով, և վերջնականապես ավարտին կհասցվի շինարարական աշխատանքների մեկնարկից հետո հինգ տարվա ընթացքում:

Աղյուսակ 11. Շինարարության գները

  ԱՄՆ դոլարով
Հողատարածքների բարեկարգում (ըստ ք.մ.) 51.4
Պահեստային տարածքների կառուցում, 1 հարկ, 9մ բարձրությամբ առաստաղով (ըստ ք.մ.) 500.0
Գրասենյակային տարածքների կառուցում (ըստ ք.մ.) 450.0
Ճանապարհների, ավտոկայանատեղերի և պուրակների կառուցում (ըստ ք.մ.) 50.0
Տարածքի պատնեշում (պատի 1 մետրի արժեքը) 100.0
Հողի գինը (ըստ ք.մ.) 1.7

Աղբյուրը` ղեկավարության գնահատականները

 

8.5 Տնտեսական արդյունավետության ցուցանիշների հաշվարկ և ծրագրի գնահատում

 

Հաշվարկվել են տնտեսական արդյունավետության մի շարք ցուցանիշներ, ինչպես նաև կատարվել է ծրագրի Զեղչված Դրամական Հոսքերի հաշվարկ, ինչպես ներկայացված է ստորև` Աղյուսակ 12-ում:

Միջազգային ներդրողներին/շահագործողներին պատշաճ մակարդակի ծառայությունների ապահովման նպատակով անհրաժեշտ են համեմատաբար բարձր կարգի հիմնական միջոցներ: Սա նշանակում է որ ծրագրի ֆինանսական կայունությունն ապահովելու համար առանցքային դեր է խաղում վարձակալված հողատարածքների զբաղվածության ցուցանիշը: Ընդհանուր հասույթը ներդրված ընդհանուր կապիտալի համեմատ ցածր է` հաշվի առնելով պահանջվող ներդրումների ծավալները:

Շահութաբերությունը բարձր է, քանի որ գործառնական ծախսերի զգալի մասը փոխանցվում է շահագործողներին (մասնավոր ներդրողներին): Գործառնական ծախսերի մակարդակը եկամտի համեմատ բարձր է, որի արդյունքում ունենում ենք բարձր շահույթ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը, ամորտիզացիան (EBITDA):

Հիմնական միջոցների նկատմամբ Կազմակերպչի սեփականության իրավունքը և դրա ներառումը ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ազդում է ներդրումների եկամտաբերության և կապիտալի եկամտաբերության (ROI և ROE) հաշվարկի վրա:

Ծրագրի զուտ ներկա արժեքը (NPV) այսպիսով կազմում է 2.4 մլն ԱՄՆ դոլար, որը կարելի է ստանալ 10-րդ տարվա վերջի ազատ դրամական միջոցների հոսքի հանրագումարային ներկա արժեքի գումարից` (29.4) մլն ԱՄՆ դոլար և 31.8 մլն ԱՄՆ դոլար, որը 11-րդ տարվա վերջի ազատ դրամական հոսքի վերջնական գնահատականի ներկա արժեքը, զեղչված 13.5% տոկոսադրույքով:

Ծրագրի ներքին եկամտաբերության ցուցանիշը (IRR) 14% է, իսկ զեղչված վերադարձելիության ժամկետը` 17 տարի:

 

Աղյուսակ 12. Տնտեսական արդյունավետության ցուցանիշներ

  2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030
Ներդրված հիմնական միջոցներ, կուտակա-
յին (հազ. ԱՄՆ դո-
լար)
15,812 40,964 66,139 88,443 109,580 124,759 140,235 141,790 134,453 127,785
Հասույթ (հազ. ԱՄՆ դոլար) 8,714 21,215 30,475 35,664 40,683 45,377 50,085 53,756 53,756 34,791
EBITDA (հազ. ԱՄՆ դոլար) 3,398 10,802 18,631 22,918 27,082 30,946 34,809 37,203 37,154 28,212
Զուտ շահույթ (հազ. ԱՄՆ դո-
լար)
1,170 5,946 11,235 13,738 16,256 18,713 21,207 23,066 23,357 16,517
Սեփական կապիտալ ժամանա-
կաշրջանի վերջին (հազ. ԱՄՆ դոլար)
1,865 23,811 51,046 76,784 100,040 118,752 139,959 163,025 186,382 202,899
Երկարա-
ժամկետ վար-
կերի չմար-
ված մաս (հազ. ԱՄՆ դոլար)
21,058 20,332 19,606 18,880 18,154 17,428 16,702 15,975 15,249 14,523
Բաժնետի-
րա-
կան կապի-
տալի եկամտա-
բերություն
63% 25% 22% 18% 16% 16% 15% 14% 13% 8%
Ներդրված կապիտալի եկամտա-
բերություն
3% 10% 13% 13% 13% 13% 14% 15% 16% 12%
Շահութա-
բերության գործա-
կից (Շահույթ/
հասույթ)
38% 46% 54% 56% 57% 59% 60% 60% 61% 70%
Պարտք/կա-
պիտալ հարաբե-
րակցություն
11.29 0.85 0.38 0.25 0.18 0.15 0.12 0.10 0.08 0.07
Ակտիվների շրջանառու-
թյուն
0.55 0.75 0.57 0.46 0.41 0.39 0.38 0.38 0.39 0.27
Կապիտա-
լի զուտ եկամտա-
բերություն (զուտ շահույթ/
հասույթ)
13% 28% 37% 39% 40% 41% 42% 43% 43% 47%
Ազատ դրամական միջոց-
ների հոսք
(հազ. ԱՄՆ դոլար)
-14,583 -19,791 -15,662 -12,066 -9,036 -1,280 264 17,440 35,073 17,276
Ազատ դրամական միջոցների հոսքի զուտ ներկա ար-
ժեք (հազ. ԱՄՆ դոլար)
-12,849 -15,363 -10,712 -7,271 -4,797 -599 109 6,333 11,220 4,869
Ազատ դրամա-
կան միջոց-
ների հոս-քի զուտ ներկա արժեքի հանրագու-
մար (հազ. ԱՄՆ դոլար)
-13,154 -28,517 -39,229 -46,500 -51,297 -51,896 -51,787 -45,455 -34,234 -29,365

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

8.6 Ֆինանսավորման աղբյուրներ

 

8.6.1 Վարկ

Ընկերությունը մտադիր է 30 տարի ժամկետով, տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով ներգրավել 21 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ առևտրային ֆինանսավորման աղբյուրներից, 2021թ.-ին մայր գումարի վերադարձման մեկ տարի արտոնյալ ժամկետով:

 

8.6.2 Կանոնադրական կապիտալ

Ներկայիս (հայտադիմումի) փուլի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հատկացվել են հիմնադիրների սեփական միջոցներից և Կազմակերպչի պայմանագրի ստորագրման դեպքում հիմնադիրները պարտավորվել են մեծացնել ֆինանսավորումը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար մինչև 2020 թ. ավարտը: Պահանջվող ֆինանսական ռեսուրսների ներգրավման ժամկետները և չափը առաջիկա տարիների համար ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 13-ում:

Շինարարության և մշակման համար անհրաժեշտ ռեսուրսները հնարավոր է հավաքագրել ըստ յուրաքանչյուր շահագործողի հիմունքով, որից հետո կմշակվի պահանջվող բյուջեն, կստացվեն և հաշվի կառնվեն շահագործողների պահանջները և մասնագրերը: Որպես ֆինանսավորման հնարավոր աղբյուր հիմնադիրները դիտարկում են լրացուցիչ բաժնետիրական կապիտալ ներգրավել Իսրայելի ֆոնդային բորսայի միջոցով:

 

Աղյուսակ 13. Սեփական կապիտալ (հազ. ԱՄՆ դոլար)

  2019 2020 2021 2022 2023 2024 2025
Կապիտալի համալրում 500 500 16,000 16,000 12,000 7,000 -

Աղբյուրը` ղեկավարության հաշվարկային կանխատեսումներ

 

9 Հավելվածներ

 

9.1 Հավելված 1. Էլեկտրոնային առևտրի ապագան

 

Էլեկտրոնային առևտուրը15 տեկտոնային բնույթի փոփոխություններ է առաջ բերել առևտրի և մասնավորապես մանրածախ առևտրի կազմակերպման ասպարեզում: Այդպիսով, արդյունաբերողները և սպառողները, լինելով իրարից բավականին հեռու տեղակայված, հնարավորություն են ստացել առևտրային և գործարար հարաբերություններ կառուցել միմյանց հետ, ինչը մինչ այդ հնարավոր չէր:16 Այս հնարավորությունը էլեկտրոնային առևտրի դարաշրջանի շարժիչ ուժն է: Նկարագրված փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում, սակայն դեռևս շատ հեռու են ամբողջությամբ իրագործված լինելուց:

_________________________________

15 Նշանակում է ինտերնետային կամ էլեկտրոնային առևտուր

16 Էլեկտրոնային առևտրի ազդեցությունը գլոբալ շուկայում

 

Նման փոփոխությունն առաջ եկավ 90-ականների գլոբալացման միտումների հետևանքով, և հնարավոր դարձավ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք տեխնոլոգիաների համակցությունների շնորհիվ: Այդ տեխնոլոգիաներն են` համակարգիչները, «մեծածավալ տվյալները», արհեստական ինտելեկտով (ԱԻ) համալրված ծրագրերը, բջջային սարքերը և հաղորդակցությունը:17

___________________________

17 Ո՞ր գործարար միտումներն են հեղափոխական լինելու էլեկտրոնային առևտրի շուկայում առաջիկա հինգ տարվա ընթացքում

 

Փաստացիորեն, ամեն վայրկյան անհատ հաճախորդները «ձեռքից ձեռք» փաթեթներ են ստանում լոգիստիկ ընկերությունների կողմից, որոնք հանդիսանում են գլոբալ լոգիստիկ համակարգերի օպերատորներ:

Արդյունքում, ցանկացած փոքր գործարար, աշխարհի ցանկացած վայրում, հնարավորություն ունի իր ապրանքները ի ցույց դնել համացանցով, վաճառել ողջ աշխարհում, գումար հավաքագրել վճարային քարտերով կամ Pay Pal համակարգով, և ցանկացած ծավալի պատվեր առաքել լոգիստիկ ընկերություններից մեկի կամ մի քանիսի միջոցով:

Այս հեղափոխության արդյունքում տեղի ունեցան աշխատանքի տեսակների մեծածավալ փոփոխություններ` ավանդական աշխատատեղերին փոխարինելու եկան խոշոր լոգիստիկ կենտրոնները:

 

Լոգիստիկայի էվոլյուցիան ձևավորվել է մանրածախ էլեկտրոնային առևտրի վերելքի համատեքստում18

___________________________

18 Լոգիստիկայի էվոլյուցիան ձևավորում է մանրածախ էլեկտրոնային առևտուրը

 

Հազարամյակի առաջին տարիների ընթացքում, էլեկտրոնային առևտուրը մրցում էր ավանդական խանութ-գնորդ մոդելի առևտրի հետ: Այսօր, էլեկտրոնային առևտրի ծավալները գլոբալ շուկայում շարունակաբար աճում են: Լոգիստիկան էլեկտրոնային առևտրի հսկայական հաջողությունների հիմնական գրավականն է: Սա փոխել է գործարար աշխարհի ողջ գործելակերպը:

էլեկտրոնային առևտրի աճին նպաստող գործոնները հետևյալն են`

  • Ավելի ցածր գներ

Գնորդի համար ավելի մատչելի գներ, ցածր կամ զրո տոկոսադրույքով հարկեր:

  • Հարմարավետություն` տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց

Վերջնական սպառող հաճախորդը կարողանում է հարմարավետ կերպով պատվեր ձևակերպել տան պայմաններում` օգտվելով համացանցում առաջարկվող տարաբնույթ անսահմանափակ տեսականուց: Բոլոր պահանջվող տեխնոլոգիաների համակցությունը սմարթֆոններում և համացանցի հասանելիությունը այս տեսակի առևտուրը դարձրեցին լայնորեն հանրամատչելի:

  • Առաքման հուսալիություն

Ներկայիս բեռնառաքման լոգիստիկան բարձր մակարդակի վրա է, գործում է վերադարձի և փոխհատուցման քաղաքականություն:

  • Ընտրանի և անհատականացում

Տարաբնույթ արտադրողների հասանելիությունը մեկ հարթակում` անհատականացված տարրերի ավելացման հնարավորության հետ մեկտեղ, նպաստեց էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

Համաձայն 2016թ. Գլոբալ B2C էլեկտրոնային առևտրի հաշվետվության,19 էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 2015թ. կազմել է 3.11% (2011թ.` 1.34%-ի համեմատությամբ): էլեկտրոնային առևտրի ՀՆԱ-ն մեծ ութնյակի ընկերություններում կազմել է 3.13% կամ 1,095 մլրդ ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ էլեկտրոնային առևտրի ՀՆԱ-ի ցուցանիշները այսպես կոչված BRICS երկրներում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), բացի Չինաստանից, համեմատաբար ցածր են: Այդ պատճառով, այդ երկրների, որպես էլեկտրոնային առևտրի շուկաների կարևորությունը շարունակում է աճել, և ակնկալվում է, որ մոտ ապագայում վերջիններիս ցուցանիշները զգալի աճ կգրանցեն:

Համաշխարհային էլեկտրոնային առևտրի (ապրանքների և ծառայությունների) աճի տեմպերը կրկնապատկվել են վերջին 5 տարիների ընթացքում (2012թ.` 1,196 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 2,671 մլրդ ԱՄՆ դոլարի` 2016թ.): Ըստ կանխատեսումների, միայն ապրանքների էլեկտրոնային առևտրի ցուցանիշը ավելի քան 141% աճ կցուցաբերի մինչև 2021թ. (2016թ.`1,859 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 4,479 մլրդ ԱՄՆ դոլարի մինչև 2021թ.):20 Սա տարեկան միջին աճի արտառոց ցուցանիշ է` ավելի քան 25%: Համադրելիության նպատակով նշենք, որ համաշխարհային ՀՆԱ աճի տեմպը կազմում է տարեկան մոտ 2%:21

__________________________________

19 Գլոբալ B2C էլեկտրոնային առևտրի հաշվետվություն 2016թ.

20 Համաշխարհային մանրածախ էլեկտրոնային առևտուրը 2014-ից 2021թթ.

21 ՀՆԱ աճ (տարեկան 1%), Համաշխարհային Բանկ

 

Մարդկանց 26% (1,436 մլն) էլեկտրոնային առևտրի օգտատերեր են, ընդ որում, 40%-ը առնվազն մեկ անգամ գնում է կատարել այլ երկրից (միջսահմանային առևտուր): Ապրանքների մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 7%-ը ըստ գնահատումների բաժին է ընկնում առցանց գնված ապրանքներին:22 Էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գլոբալ մանրածախ իրացման ծավալում 2015թ. 7.4%-ից ակնկալվում է, որ կհասնի 15.5%-ի մինչև 2021թ.:23

__________________________________

22 Էլեկտրոնային առևտրի միտումները 2016-2017թթ., DIVANTE Գործարար ծառայություններ

Միջսահմանային գնումներ և միջազգային էլեկտրոնային առևտուր

23 Էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը ընդհանուր գլոբալ մանրածախ առևտրում, 2015-ից 2021թթ.

 

էլեկտրոնային առևտրի ապագան. Ճանապարհ դեպի 2026թ.24

__________________________________

24 Էլեկտրոնային առևտրի ապագան: Ճանապարհ դեպի 2026թ.

  • Վայրկյանական հասանելիության և արագ 24/7 արձագանքման ակնկալիքը բնականոն կհամարվի մինչև 2026թ., որի հիմնական շարժիչ ուժերն են` «հազարամյակի սերունդը» (1980-95թթ. ծնվածները) և նաև «Z» սերնդի սպառողները (1996-2010թթ. միջակայքում ծնվածները):
  • Միտումը դեպի մանրածախ առևտրի կենտրոնացում բջջային տիրույթում: Առաջիկա հինգ տարիների ընթացքում և դրանից հետո ևս, աշխարհն ականատես կլինի բջջային սարքերի միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների սրընթաց աճի, որը տեղի կունենա հաշվի առնելով, որ 2014թ. 452.78 մլն գլոբալ օգտատերերի թվի համեմատ` մինչև 2019թ. օգտատերերի թիվը կհասնի 2.07 մլրդի:
  • Կրելի սարքերը (Wearables) կծառայեն որպես էլեկտրոնային առևտրի հարթակ. Շուկա մուտք գործող կրելի սարքերի թիվը աճում է և մինչև 2020թ. կհասնի 650 միլիոնի:
  • Համալրված իրականությունը (ՀԻ) ուժեղ խթան կհանդիսանա ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկական մանրածախ առևտրի ոլորտների համար:
  • Չինացի փորձագետներն աշխատում են օդանավերն առաքման անօդաչու թռչող սարքերի վերածման ուղղությամբ, և ծրագրի բարեհաջող արդյունքի դեպքում, անօդաչու թռչող սարքերը, գործառնական ծախսերի առումով լինելով 30% պակաս ծախսատար, կնպաստեն օդային բեռնափոխադրումների գրավչության մեծացմանը:25

___________________________

25 Չինացի փորձագետները օդանավը փոխարկում են առաքման անօդաչու սարքի

 

Պահեստային տարածքների ընդլայնման տեմպերը չեն բավարարում էլեկտրոնային առևտրի ծավալների աճը

 

Առցանց առևտուրը աճում է երկրաչափական պրոգրեսիայով և արդեն իսկ դիտվում է ապրանքների պահեստավորման հնարավորությունների պակաս` ապրանքների պահեստավորման և առաքման առկա պահանջարկը բավարարելու համար: «Alibaba»-ն և «Amazon»-ը նոր պահանջարկ են ձևավորում ինչպես լոգիստիկայի, այնպես էլ պահեստավորման կարողությունների առումով` խոշոր իրացնողների/դիստրիբյուտորների և փոքր առևտրականների միջև կատարելով միջնորդավորված էլեկտրոնային առևտրի գործարքներ: Գնորդների համար արտասահմանյան մանրածախ առևտրի կայքերից օգտվելու հարմարավետությունը մեծանում է, իսկ մանրածախ առևտրով զբաղվողները պատրաստակամ են առաքում կատարել աշխարհի ցանկացած կետ:26 Ողջ աշխարհում «Amazon»-ի պահեստային տարածքների մակերեսը 2010թ. 235 հեկտարից աճել է 2015թ. զբաղեցնելով արդեն 883 հեկտար:27

___________________________

26 Էլեկտրոնային առևտրի աճին զուգընթաց ինչ սպասել լոգիստիկայի ոլորտում:

27 Գլոբալ արդյունաբերական և լոգիստիկ միտումներ 2016թ., Քոլիերս Ինթերնեյշնլ

 

Հարցմանը մասնակցած Հյուսիսային Ամերիկայի բնակչության 87%-ը նշում է, որ իրենք ակնկալում են պահեստային տարածքների էլ ավելի մեծ աճ մինչև 2020թ., 2015թ. 44%-ի համեմատությամբ:28 Էլեկտրոնային առևտրի նպատակներով լոգիստիկայի կազմակերպման նոր տարածքները Ասիայում 2015թ ընդլայնվել են 51%-ով:

__________________________

28 Պահեստավորումը 2020թ.: Մատակարարման շղթայի ավտոմատացման վերաձևավորումը թվային տեխնոլոգիաների դարում: Հյուսիսային Ամերիկայի Հաշվետվություն

Էլեկտրոնային առևտուրն ազդում է պահեստային տարածքների հասանելիության վրա

Էլեկտրոնային առևտուրը հանգեցրել է Ասիայում նոր պահեստային տարածքների 51 տոկոս աճի վրա

 

Լոգիստիկ տարածքների տարեկան պահանջարկի կանխատեսումները ընտրված երկրների համար վերլուծել է «Քոլիերսը»` Գլոբալ Արդյունաբերական Լոգիստիկայի Միտումները հաշվետվությունում:29 Ռուսաստանի դեպքում, պահանջարկը կազմում է առնվազն տարեկան 500,000 մ2:

____________________________

29 Գլոբալ արդյունաբերական և լոգիստիկ միտումները 2016թ., Քոլիերս Ինթերնեյշնլ

 

Մինչև 2021թ. գլոբալ միջսահմանային մանրածախ առևտուրը գրեթե կեռապատկվի` 2015թ.-ի 148 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշից մինչև 2021թ. հասնելով 424 մլրդ ԱՄՆ դոլարի:30 Համաձայն Քոլիերի հաշվետվության, մինչև 2020թ. առցանց գնորդների մոտ 45%-ը ապրանքներ կգնի այլ երկրներից, ինչը միջսահմանային առևտրի քառապատիկ աճ է ներկայացնում 2014թ. համեմատ:

________________________

30 Գլոբալ միջսահմանային մանրածախ առևտուրը կեռապատկվի առաջիկա վեց տարվա ընթացքում PayPal միջսահմանային սպառողների հետազոտություն, 2016թ. Ճշմարտությունն առցանց սպառողների մասին: «Քեյ-Փի-Էմ-Ջի» գլոբալ առցանց սպառողների հետազոտություն. 2016թ.

 

Միջսահմանային իրացման առաջին չորս դասի ապրանքային խմբերը 2016թ. հետևյալն էին` Հագուստ, կոշիկ, տեքստիլ (33%), Սպառողական էլեկտրոնիկա (21%), Գրքեր, երաժշտություն, ԶԼՄ-ներ (14%), Առողջություն և գեղեցկություն (13%): Այնուհետև հաջորդում են` Համակարգիչներ (9%), Սպորտ և ժամանց (8%), Զարդեր և ժամացույցներ (7%), Տուն և այգի (6%), Խաղալիքներ (6%), Կենցաղային տեխնիկա (6%), Նորածինների և մանկական ապրանքներ (3%), Մեքենաներ և մոտոցիկլներ (3%), Այլ (7%):31

________________________

31 Միջսահմանային էլեկտրոնային առևտրի հետազոտություն գնորդների շրջանում, 2016թ. Միջազգային Փոստային Կորպորացիա

 

Գծապատկեր 10. Միջսահմանային ապրանքների իրացման ցուցանիշներ

Գծապատկեր_10

 

Բեռնափոխադրման և լոգիստիկայի միտումները մինչև 2030թ., PwC 32

_____________________

32 Բեռնափոխադրում և լոգիստիկա 2030, PwC

 

Մինչև 2030թ. մատակարարման գլոբալ շղթաները ամբողջությամբ կփոխակերպվեն Ասիայի և Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի միջև, ինչպես նաև ներասիական նոր առևտրային միջանցքների ձևավորման շնորհիվ: Առևտրի ծավալների զգալի բաժին անցում կկատարի դեպի զարգացող շուկաներ (այդ թվում` Ռուսաստան), իսկ ամենաքիչ զարգացած երկրներն իրենց առաջին քայլերը կկատարեն գլոբալ շուկայում:

Որոշ զարգացող շուկաներ արդեն իսկ առաջին քայլերն են կատարել իրենց բեռնափոխադրման և լոգիստիկայի ոլորտների մասնակիորեն մասնավորեցման ուղղությամբ: Այլ հետևորդներ նույնպես հավանական է, որ կընտրեն այդ նույն ուղին, արդյունավետությանը բարձրացման և ներդրումային կապիտալից օգտվելու հեռանկարների մեծացման ակնկալիքով:

 

Նոր տրանսպորտային միջանցքների համատարածումն աշխարհում

 

Ի հայտ են գալիս իրացման և մատակարարման ոլորտի կարևոր շուկաներ, որոնցում առանցքային դեր է բաժին ընկնում զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներին: Կառաջանան նոր տրանսպորտային միջանցքներ, հատկապես` Ասիայի և Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի միջև, ինչպես նաև ներասիական միջանցքներ:

Տրանսպորտային ծառայությունների օպերատորները զարգացող երկրներում կարևորագույն դեր են խաղում համաշխարհային տնտեսության զարգացման առումով: Նրանց` նոր շուկաներ մուտք գործելուն և տեղական շուկայի և աշխարհի միջև տրանսպորտային կապերի կայունացմանը զուգընթաց, նրանք կապահովեն ենթակառուցվածք որը արմատապես կփոխի առևտրային ցանցերի հայեցակարգը:

«Զարգացող շուկաների տնտեսության աճին զուգընթաց ի հայտ են գալիս առևտրային նոր ուղիներ` հիմնականում ներասիական կամ Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև: Եթե ցանկանում եք այս դինամիկ աճի մասը լինել և աճել դրա հետ միասին, ձեզ անհրաժեշտ է գլոբալ հասանելիությունը համադրել տեղական փորձառության հետ` ձեր կամ ձեր տեղական գործընկերների ռեսուրսների միջոցով», - նշում է «Deutsche Post DHL» գլխավոր գործադիր տնօրեն Ֆրենկ Էփելը:

Ապագայում Ռուսաստանում լոգիստիկայի ոլորտը կարող է ավելի շահեկան իրավիճակում գտնվել` հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը` Արևելյան Ասիայի և Եվրոպայի խաչման կետում: Հատուկ տնտեսական գոտիների հիմնումը կխթանի ներքին և արտաքին առևտրային հոսքերը Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև:

 

Էլեկտրոնային առևտրի աճը. Զարգացող երկրները և ՓՄՁ-ների ինտեգրված դերը33

____________________________

33 Էլեկտրոնային առևտրի զարգացումը. Զարգացող երկրների և ՓՄՁ-ների ինտեգրող դերը

 

Զարգացող երկրները ստանում են իրենց ապրանքների և ծառայությունների առաջխաղացման հնարավորություն, այդպիսով նաև նպաստելով իրենց ՀՆԱ աճին: Այս պատճառով է, որ էլեկտրոնային առևտուրը ապագա առանցքային շարժիչ գործոններից մեկն է համարվում զարգացող երկրների համար: ՓՄՁ-ների և էլեկտրոնային առևտրի միջոցով զարգացող երկրները հնարավորություն են ստանում իրենց բիզնեսը հասանելի դարձնել համաշխարհային ասպարեզում: Արդյունքում, զարգացող պետությունները կարողանում են ապահովել ավելի արագ աճ, օգտվել լայնածավալ հնարավորություններից, ընդլայնել իրենց բարեկեցիկ ապագայի տեսլականի սահմանները:

Մատակարարման գլոբալ շղթաները ամբողջությամբ կփոխակերպվեն Ասիայի և Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի միջև, ինչպես նաև ներասիական նոր առևտրային միջանցքների ձևավորման շնորհիվ: Առևտրի ծավալների զգալի բաժին անցում կկատարի դեպի զարգացող շուկաներ, իսկ ամենաքիչ զարգացած երկրներն իրենց առաջին քայլերը կկատարեն գլոբալ շուկայում:

 

Օդային բեռնափոխադրումներ34

____________________________

34 Համաշխարհային օդային բեռնափոխադրումների կանխատեսումներ 2016-2017թթ, «Բոինգ»

Օդային բեռնափոխադրումների ազդեցությունը տնտեսական զարգացման վրա, ICAO

 

Օդային բեռնափոխադրումների կարևորությունը լոգիստիկ օժանդակության ոլորտում շարունակում է աճել: Այսպես, ներկայումս համաշխարհային առևտրի` արժեքային արտահայտությամբ 35%-ը փոխադրվում է օդային ճանապարհով: Համաշխարհային օդային բեռնափոխադրումները (բեռնառաքում և փոստային առաքում) ըստ կանխատեսումների կաճեն տարեկան 4.2%-ով մինչև 2035թ.: 35

_____________________________

35 Համաշխարհային օդային բեռնափոխադրումների կանխատեսումներ 2016-2017թթ, «Բոինգ»

 

Օդային բեռնափոխադրման ծառայությունները հսկայական խթան են հանդիսանում զարգացող երկրների տնտեսական առաջընթացի համար, քանի որ դրանք միմյանց են փոխկապակցում տարբեր մայրցամաքների շուկաները: Ողջ աշխարհով փոխադրվում են բարձրարժեք էլեկտրոնային մասեր և արագ փչացող ապրանքներ` ինչպիսիք են սնունդը և ծաղիկները, այդպիսով մշտական աշխատատեղեր և կայուն տնտեսական աճ ապահովելով նման առևտրով զբաղվող տարածաշրջանների համար:

Ըստ Օդային Տրանսպորտի Գործողությունների Խմբի (ՕՏԳԽ), օդային բեռնափոխադրման ուղիների ընդլայնման ամենամեծ տնտեսական օգուտը մարմնավորվում է արդյունավետության ընդհանուր մակարդակի բարելավման հետևանքով տնտեսության ավելի լայն համատեքստում առաջացող երկարաժամկետ արդյունքներով: Բացվում են նոր շուկաներ, խթանվում է արտահանումը, և միևնույն ժամանակ մեծանում է մրցակցությունը և ընտրությունը տեղական շուկայի և արտասահմանյան ապրանքների միջև:

 

Էլեկտրոնային առևտուրը ԵԱՏՄ երկրներում

 

2013թ.-ից մինչև 2014թ. ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալներն աճել են 13%-ով, իսկ 2014 թ.-ից մինչև 2015թ.` 22%-ով:36

___________________________

36 Էլեկտրոնային առևտուրը Ռուսաստանում: Միտումներ և կանխատեսումներ

Էլեկտրոնային առևտուրը Ռուսաստանում, 2016

Էլեկտրոնային առևտուրը Ղազախստանում, RFCA վարկանիշ

Էլեկտրոնային առևտուրը Բելառուսում

Բելառուսի Էլեկտրոնային առևտրի շուկան

 

Որտեղ կատարել ներդրումներ. 2016թ. գլոբալ մանրածախ էլեկտրոնային առևտրի վարկանիշի համաձայն (որը հաշվարկվում է ըստ հետևյալ չափորոշիչների` շուկայի ծավալը, երկրի ռիսկը, շուկայի հագեցվածությունը, ժամանակի ազդեցությունը, ԳՄԱԶՑ (գլոբալ մանրածախ առևտրի զարգացվածության) վարկանիշը, բնակչությունը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գնողունակության համահավասարության ինդեքսը, տեղական մանրածախ առևտրի ծավալները)` Ղազախստանը (վարկանշային աղյուսակում` 4-րդ տեղ) և Ռուսաստանը (վարկանշային աղյուսակում` 22-րդ տեղ, վարկանիշը բարձրացել է 5 դիրքով) գտնվում են առաջատար 30 երկրների շարքում:37

___________________________

37 Գլոբալ մանրածախ առևտրի ընդլայնումը խաչուղիներում

 

Ներկայումս ԵԱՏՄ երկրներում մաքսատուրքից ազատման սահմանափակում է գործում ԵԱՏՄ երկրներից դուրս առցանց խանութներից գնված ապրանքների նկատմամբ: Այժմ սահմանաչափը 1,000 Եվրո է մեկ ամսվա համար: Ակնկալվում է, որ 2018թ.-ից սկսած սահմանաչափը կգործի 500 Եվրոյի չափով գնումների համար, և այդ սահմանաչափը գերազանցող գումարի նկատմամբ կկիրառվեն լրացուցիչ հարկեր 30% դրույքաչափով, իսկ 2019թ. հուլիսից` համապատասխանաբար սահմանաչափը կգործի 200 Եվրոյի համար, և այդ սահմանաչափը գերազանցող գումարի նկատմամբ կկիրառվի մաքսատուրք` 15% դրույքաչափով38: Սա լրացուցիչ պատճառ է գլոբալ էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունների համար` մուտք գործելու ԵԱՏՄ շուկա որպես ռեզիդենտ և լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում էլեկտրոնային առևտրի զարգացման համար:

___________________________

38 ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված են սահմանափակումներ օտարերկրյա առցանց խանութների համար

 

Հետխորհրդային երկրները սահմանակից են այնպիսի տարածաշրջանների, որոնցում դիտվում է էլեկտրոնային առևտրի ամենաարագ զարգացման դինամիկան, հատկապես Արևելյան Եվրոպայի և39 ՄԱՀԱ-ի40, և առավել զարգացած էլեկտրոնային առևտրով տարածաշրջանի, ինչպիսին է Արևելյան Ասիան:

___________________________

39 Արևելյան Եվրոպայի շուկաների վերելքը, տարբեր երկրներում դիտվող տարաբնույթ միտումներով, yStats.com, Global eTrade Intelligence

40 Ինչ հեռանկարներ ունի ՄԱՀԱ էլեկտրոնային առևտրի շուկան

ՄԱՀԱ էլեկտրոնային առևտրի շուկան կհասնի 6.7 մլրդ ԱՄՆ դոլարի 2017թ. հաշվետվություն

ՄԱՀԱ էլեկտրոնային առևտուրը գրեթե կկրկնապատկվի մինչև 2020թ.

 

Էլեկտրոնային առևտուրը ԱՊՀ շուկաներում կաճի, չնայած տնտեսական անկմանը 41

___________________________

41 Գլոբալ B2C էլեկտրոնային առևտրի հաշվետվություն 2016թ. - B2C էլեկտրոնային առևտուրը ԱՊՀ շուկաներում կաճի, չնայած տնտեսական աճի տեմպերի անկմանը

ԱՊՀ-ում էլեկտրոնային առևտրի աճի միտումները: Data Services Inc.

 

B2C և C2C էլեկտրոնային առևտուրը գտնվում է զարգացման վաղ փուլում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների մեծամասնությունում: Այս երկրների խմբում ամենազարգացած առցանց մանրածախ առևտրի շուկան Ռուսաստանն է, որում սակայն B2C էլեկտրոնային առևտուրը կազմում է ընդհանուր մանրածախ առևտրի ընդամենը 5%-ը: Սա նշանակում է, որ համացանցի լայն տարածման և առցանց գնորդների ներթափանցման, ինչպես նաև համացանցով բջջային սարքերի օգտագործման աճի համատեքստում, B2C էլեկտրոնային առևտուրը կարող է ցուցաբերել լրացուցիչ աճ, չնայած ներկայիս տնտեսական աճի տեմպերի անկմանը և երկրի մի շարք պետությունների առջև կանգնած մարտահրավերներին:

Տեղական արժույթով, առցանց մանրածախ առևտուրն այս երկրներում ցուցաբերել է երկնիշ աճի տեմպեր վերջին երկու տարվա ընթացքում, որոնց շարքում աճի տեմպերով առաջատարն է Ղազախստանը: Բջջային առևտրի աճը ընդհանուր հատկանիշ է այս շուկաների համար, ընդ որում առավել տարածված` հագուստի և կոշկեղենի ապրանքատեսակներին բաժին են ընկնում Ղազախստանի առցանց գնորդների 50%-ի կատարած գնումները և Ռուսաստանի առցանց գնորդների գրեթե կեսի գնումները:

Բելառուսում, B2C էլեկտրոնային առևտուրը նույնպես սրընթաց աճի տեմպեր է գրանցում: Մի շարք պաշտոնական հարցումների համաձայն, համացանցի օգտատերերի գրեթե կեսը արդեն համացանցով գնումներ են կատարել 2015թ.: Այլ ԱՊՀ երկրներում, մասնավորապես Հայաստանում, առցանց գնորդների ներթափանցման նման բարձր ցուցանիշներ չեն գրանցվել, այնուամենայնիվ, ակնկալվում է, որ հավանական է առցանց առևտրի արագ աճը ցածր գնային սեգմենտում:

B2C էլեկտրոնային առևտրի զարգացմանը զուգընթաց ի հայտ են եկել տեղական շուկայի առաջատար մասնակիցներ: Փոքրածավալ B2C էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունները մրցակցում են չինական էլեկտրոնային առևտրի աճող վարկանիշներով հանրաճանաչ կայքերի հետ: Թե Aliexpress.com և թե JD.com կայքերը բացել են Ռուսաստանի շուկայի համար թիրախավորված կայքեր, որոնցից օգտվում են նաև ԱՊՀ շուկաների գնորդները` որոնելով լավագույն գները:

Էլեկտրոնային առևտուրը Ռուսաստանում և ԱՊՀ-ում ընդլայնելիս` անհրաժեշտ է հաշվի առնել, մասնավորապես, հետևյալ գործոնները.42

____________________________

42 8 գործոն, որոնք պետք է հաշվի առնել Ռուսաստանում և ԱՊՀ-ում Էլեկտրոնային առևտուր սկսելիս

 

Առաքման տարբերակները և հուսալիությունը

Տեղական ծառայությունները համեմատաբար էժան են, սակայն ոչ այնքան հուսալի, մինչդեռ միջազգային առաքման ծառայություններն արագ են և հուսալի, սակայն աչքի են ընկնում բարձր գներով և սովորաբար առաքում են կատարում միայն տարածաշրջանի որոշ շրջաններ:

Միակ արդյունավետ լուծումը` լիակատար տարածաշրջանային ծածկույթ ապահովելու առումով, կլինի համագործակցության հիմնումը ինչպես միջազգային (օր.` DHL, Fedex, UPS), այնպես էլ տեղական առաքման ծառայությունների հետ:

Տեղայնացում

Անգլերենի տարածվածությունը տարածաշրջանում դեռևս ցածր է` լեզվին տիրապետում է ընդհանուր բնակչության 6%-8%-ը: Սա նշանակում է, որ առցանց մանրածախ առևտրով զբաղվողները պետք է պատրաստ լինեն ապահովել շուկայավարման և կայքի բովանդակության տեղայնացման ռազմավարություն:

Անգամ հաշվի առնելով ավելի քան արժեզրկված ռուսական ռուբլին, առցանց բնակչության ցուցանիշը և ինտերնետի ներթափանցման աճի արագ տեմպերը տարածաշրջանում ցույց են տալիս, որ ԱՊՀ-ն հսկա առևտրային ներուժ է պարունակում տարբեր ապրանքանիշերի կամ մանրածախ առևտրականների համար, ովքեր հետաքրքրված են այս շուկա մուտք գործելու հեռանկարով:

Մշակութային, լեզվական, առցանց վարքագծի նմանությունները նաև նշանակում են որ ճիշտ կառուցված սոցիալական արշավները և որոնման գործիքակազմը առավելագույն արդյունքի կբերի միաժամանակ մի քանի շուկաներում:

 

Աղյուսակ 14. ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրաշրջանառության ծավալները

Երկիր 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. % փոփոխու-
թյուն 2013թ-ից 2015թ. միջակայ-
քում
Գումարա-
յին տարեկան աճի տեմպը
Ռուսաստան (մլն ԱՄՆ դոլար) 7,523 10,031 13,040 16,300 18,920 23,286    
տ/տ փոփոխություն   33% 30% 25% 16% 23% 43% 20%
Ղազախստան (մլն ԱՄՆ դոլար)*       1,002 920 708    
տ/տ փոփոխություն         -8% -23% -29%  
Ղազախստան (մլն ՂԶՏ)*       152,290 165,569 155,733    
տ/տ փոփոխություն         9% -6% 2% 1%
Բելառուս (մլն ԱՄՆ դոլար)       350 426 502    
տ/տ փոփոխություն         22% 18% 43% 20%
Հայաստան (մլն ԱՄՆ դոլար) 4.38 6.46 9.17 6.04 11.46 42.92    
տ/տ փոփոխություն   48% 42% -34% 90% 275% 610% 250%
ԵԱՏՄ (մլն ԱՄՆ դոլար) երկրներ**       17,658 20,277 24,539    
տ/տ փոփոխություն         15% 21% 39% 18%

 

* Էլեկտրոնային առևտրի ծավալները Ղազախստանում 2013-ից 2015թթ միջակայքում աճել է 2%-ով, սակայն ՂԶՏ արժեզրկման հետևանքով, ԱՄՆ դոլարին համարժեք արտահայտությամբ էլեկտրոնային առևտրի ծավալները նվազել են:

** Ղրղզստանի էլեկտրոնային առևտրի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ չկան

 

էլեկտրոնային առևտրի պատկերը Ռուսաստանում43

_________________________

43 Ռուսաստան, Երկրի հաշվետվություն 2016թ, ecommerce-europe.eu

Էլեկտրոնային առևտուրը Ռուսաստանում, 2016

Բիզնեսի իրականացումը Ռուսաստանում, 2016թ.

 

Միջսահմանային էլեկտրոնային առևտուրը աճել է 32%-ով 2015թ.-ից 2016թ. միջակայքում, և 90%-ով` 2014թ.-ից 2015թ. միջակայքում, (ընդ որում ընդհանուր առմամբ (տեղական և միջսահմանային) էլեկտրոնային առևտրի ծավալները աճել են 23%-ով):

2015թ.-ից ի վեր ապրանքների էլեկտրոնային առևտուրն ըստ կանխատեսումների աճելու է 72%-ով մինչև 2020թ. (~18% միջին տարեկան աճ):

Իրացման 40%-ը բաժին է ընկնում բջջային սարքերին (բջջային սարքերի (սմարթֆոնների) ներթափանցման ցուցանիշը 80% է և կանխատեսվում է, որ մինչև 2021թ. կհասնի 94%-ի44):

____________________________

44 Ռուսաստանում սմարթֆոն օգտագործողների թիվը 2015-ից 2021թթ. (միլիոն մարդ)

 

Աճի խթաններից մեկը` լոգիստիկայի հանձնարարումն է արտաքին ընկերության (աութսորսինգ) (այսինքն` շուկա կարելի է մուտք գործել առանց գիտելիքի և փորձի):

Ռուսաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը էլեկտրոնային առևտրին բաժին ընկնող վաճառքների մասնաբաժնով (22.8 մլրդ ԱՄՆ դոլար) 2015թ. տվյալներով` ըստ 2016թ. Ազգային Ասոցիացիաների և Էլեկտրոնային Առևտրի Հիմնադրամի տվյալների: Ռուսաստանը համարվում է «էլեկտրոնային առևտրի հաջորդ սերնդի շուկայի տեսակի երկրներից» մեկը45: Ռուսաստանը մտադիր է հիմնել էլեկտրոնային առևտրի ոլորտում վեճերի կարգավորման առցանց համակարգ46:

___________________________

45 Եվրոմոնիտոր, Միջազգային Հեռահաղորդակցության Միություն: Մանրածախ Մոլորակը, Համաշխարհային Բանկ, Համաշխարհային Տնտեսական Համաժողով, Ա.Տ. Կերնիի վերլուծությունը

46 Ռուսաստանը մտադիր է հիմնել էլեկտրոնային առևտրի ոլորտում վեճերի կարգավորման առցանց համակարգ

 

Ապրանքակազմը, որը ռուսաստանցիները գնում են արտասահմանյան առցանց էլեկտրոնային խանութներից, հետևյալն է` սարքավորումներ և էլեկտրոնիկա (32%), հագուստ (25%), կոշկեղեն (13%), ավտոպահեստամասեր և համալրող պարագաներ (7%), օծանելիք և կոսմետիկա (6%), կենցաղային ապրանքներ (3%), սպորտային ապրանքներ (3%), այլ (11%)47:

_____________________________

47 Aliexpress-ը Ռուսաստանում ներդրել է Tmall հարթակը

 

Ըստ «EWDN» տեղեկատվական կայքի «Էլեկտրոնային առևտուրը Ռուսաստանում» հաշվետվության, 2016թ. առցանց իրացման ծավալները գերազանցել են 26 մլրդ ԱՄՆ դոլարը, տարեցտարի համեմատությամբ աճելով ավելի քան 20%-ով: Այս թիվը ներառում է 16 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ֆիզիկական ապրանքների գնում և 10 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ճանապարհորդական ծառայությունների ձեռքբերում, ըստ «Data Insight»-ի: Միջսահմանային սեգմենտն ամենաարագն է զարգանում, աճելով արժեքային արտահայտությամբ 26%-ով, իսկ ծանրոցների և փոքր փաթեթների քանակային արտահայտությամբ` 80%-ով, և գերազանցել է 4 մլրդ ԱՄՆ դոլարը միայն ֆիզիկական ապրանքների մասով, համաձայն Ռուսաստանի Հեռահար Առևտրի Ազգային Ասոցիացիայի` ՀԱԱԱ-ի տվյալների:

Միջսահմանային գնումների ծավալները Ռուսաստանում աճում են ավելի արագ տեմպերով, քան տեղական շուկայում պատվերների ծավալները: Այդպիսով, միջսահմանային առևտրի շուկան 2017թ. առաջին կիսամյակում աճել է 49%-ով, մինչդեռ տեղական շուկան` 8%-ով:48

_________________________

48 Aliexpress-ը Ռուսաստանում ներդրել է Tmall հարթակը

 

9.2 Հավելված 2: Հիմնադիրների ինքնակենսագրական տվյալներ

 

Ցվի Կան-Տոր-Նախագահ

Իրավաբան, Ամուսնացած +3, 64. Իսրայելի քաղաքացի

[email protected] Բջջ. +972542424979

 

ԵԼՊ Լոգիստիկ ԱՏԳ-ում պարտականությունները` Ծրագրի ղեկավար և Լոգիստիկ Պարկի Հայեցակարգի մշակող

Պատասխանատու է շահագործողների շրջանում շուկայավարման իրականացման և Ծրագրի իրականացման կապիտալ ռեսուրսների հավաքագրման համար:

 

Փորձը

Կրթությունը: Թել Ավիվի Համալսարանի Իրավաբանական բաժին

Իսրայելի փաստաբանների պալատ-1984թ.

«Yemin Kan Tor» իրավաբանական գրասենյակի հիմնադիր 1984թ.

«Kan Tor & Acco» իրավաբանական գրասենյակի հիմնադիր

Ընտանեկան բիզնես հանդիսացող մասնավոր անշարժ գույքի ընկերության բաժնետեր և տնօրեն

Որպես տնօրեն և խորհրդի անդամ է հանդես եկել հետևյալ ընկերություններում`

Խորհրդի անդամ Իսրայելի Արդյունաբերական գոտու կառավարիչ հանդիսացող ընկերություններում`

  • Check Post Buildings Ltd
  • Koor Steel
  • Alliance Real Estate
  • Վերգետնյա տրանսպորտային ընկերության նախագահ
  • Eitan Meshilot Ltd
  • Կենսագիտական ոլորտի ընկերություններ
  • Prochon Biotech
  • Night sense Ltd
  • BIG Glucose Ltd

Որպես տնօրեն ղեկավարել է արդյունաբերական գոտու ընկերություններում ֆինանսական միջոցների հավաքագրման և զարգացման գործընթացները

Նշանակալի փորձ գործընթացի ողջ շղթայում` գյուղական հողատարածքների վերագոտիավորում, պլանավորում, ֆինանսավորում, ենթակառուցվածքների հիմնում և շենքերի և շինությունների կառուցում վարձակալման և արդյունաբերական գոտում շահագործման նպատակով:

Խմբագրել և հեղինակել է մի շարք գրքեր փոքր ձեռնարկատիրության վերաբերյալ, մոտ 10 գիրք կորպորացիաների տեղափոխման վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել է կորպորացիաների տեղափոխման համաձայնագրի նախագծի մշակմանը Միջազգային փաստաբանական ասոցիացիայի անունից:

Հիմնադրել է «Kan Tor & Acco» ընկերությունը, որն ունի ավելի քան 50 հաճախորդ «Fortune 500» ցանկից, որոնցից մի քանիսը հանդիսանում են ԵԼՊ Լոգիստիկ ԱՏԳ-ի պոտենցիալ շահագործողներ:

Ցվին Իսրայելի իրավաբանների ասոցիացիայի օտարերկրյա աշխատողների կոմիտեի անդամ է, և պատասխանատու է Իսրայել փոխադրվող օտարերկրյա փորձագետների վերաբերյալ օրենսդիր և քաղաքական գործունեություն ծավալելու համար: Նա զբաղվում է Համաշխարհային կորպորատիվ փոխադրման պայմանագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքներով և դասախոսություններ է անցկացնում միջազգային համաժողովներին այս պայմանագրի վերաբերյալ: Միջազգային փաստաբանական ասոցիացիայի Միգրացիայի և Քաղաքացիության Իրավունքի Հանձնաժողովի անդամ է, ունի LLB կոչում Թել Ավիվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի կոչում:

 

Ամիտ Ակո

Իրավաբան, ամուսնացած + 2, 47, Իսրայել

Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Թիմզ Ուլիի Համալսարանի իրավաբանական բաժինը

«Kan Tor & Acco» ընկերության հիմնադիր գործընկեր, Իսրայելի միգրացիոն ծառայությունների սպասարկման թիմի ղեկավար, որն ունի ավելի քան 50 հաճախորդ «Fortune 500» ցանկից, որոնցից մի քանիսը հանդիսանում են ԵԼՊ Լոգիստիկ ԱՏԳ-ի պոտենցիալ շահագործողներ:

Զգալի փորձ ունի ավիացիոն անվտանգության ասպարեզում, երկար տարիներ աշխատել է Հիթրոուի օդանավակայանում, Մոսկվայի Շերեմետևո Օդանավակայանում և Կահիրեի օդանավակայաններում: Նա ունի տվյալների բազաների կառավարման ծրագրերի մշակման փորձառություն:

Պատասխանատվության շրջանակը`

Անվտանգություն, Տեխնոլոգիա, իրավունք

Փորձը`

Իսրայելա-Հայկական Առևտրային պալատի տնօրեն, որտեղից նույնպես կարող են ներգրավվել պոտենցիալ շահագործողներ:

 

Աշոտ Մաղաքյան

Շինարար-ճարտարագետ, ամուսնացած +3, 49, Հայաստանի և Իսրայելի քաղաքացի

Կրթությունը: Երևանի պետական ճարտարագիտական համալսարան:

Փորձառություն ինժեներաշինարարական ոլորտում

ՏՇԿ Երևան, բնակելի շենքերի շինարարական աշխատանքների վերահսկողություն

Ավագ վերահսկող Իսրայելի «Eve Surveying and Engineering» ընկերությունում, Իսրայել

Ավագ գեոդեզիստ «Բարլև Արդյունաբերական Պարկ» ընկերությունում, Իսրայել

Քիմիական արդյունաբերական գոտի «Ramat Hovav», Իսրայել

Իրականացրել է գյուղատնտեսական ծրագրի վերահսկողություն Ալդեա Նովայում, Անգոլա: Յուրաքանչյուրում արդյունաբերական գոտու, 15 գյուղերի, 100 շենքերի կառուցում

Իրականացրել է երկրաբանաֆիզիկական աշխատանքներ Անգոլայում, 12000 ք. կմ., 25000 ք. կմ., 1200 ք. կմ.» Անմիջական մենեջեր

Գարդման Տուր հայկական ընկերության ներդրող և սեփականատեր

Սեփականատեր և տնօրեն «MDVIA Group», Իսրայել և Անգոլա

Պատասխանատվության շրջանակը ԵԼՊ Լոգիստիկ ԱՏԳ-ում

Ծրագրի մենեջեր, պատասխանատու ենթակառուցվածքների և շինարարական աշխատանքների վերահսկողության համար

Փորձը` ունի բնակելի շենքերի և արդյունաբերական համալիրների շինարարության, երկրաֆիզիկական դիտազննման և քարտեզագրման աշխատանքների փորձ:

 

Հայկ Մաղաքյան

Տնտեսագետ, մենեջեր, ձեռնարկատեր, Ամուսնացած է +3, 43, Հայ

Կրթությունը` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, MBA

Փորձառություն ձեռնարկությունների կառավարման և տնտեսական վերլուծության ասպարեզներում

Ռազմավարական և ֆինանսական պլանավորում, գործառնական կառավարում, ձեռնարկության գործունեության, ֆինանսների և մարդկային ռեսուրսների կառավարում, պետական բյուջեի պլանավորման և կրթության ֆինանսավորման տնտեսական վերլուծություն

Հայկական Գարդման Տուր ընկերության համանախագահ և տնօրեն,

Հայ-իսրայելական առևտրային պալատի համահիմնադիր և նախագահ,

Կրթական ծրագրերի հիմնադրամի ֆինանսական մենեջեր և Տնօրենի պաշտոնակատար, Տնտեսական փորձագետ պետական բյուջե միջնաժամկետ և տարեկան պլանավորման գծով

Դերը և պատասխանատվության շրջանակը ԵԼՊ լոգիստիկ ԱՏԳ-ում`

Համահիմնադիր, ներդրող, ծրագրի համակարգող, գործառնական կառավարման պատասխանատու

Փորձը` գործարար պլանավորում, ռազմավարությունների մշակում, գործարար կառավարում

 

9.3 Հավելված 3. Առաջատար օդային բեռնափոխադրողները

 

Առաջատար օդային բեռնափոխադրողները ներկայացված են ստորև`

 

Աղյուսակ 15. Առաջատար 25 օդային բեռնափոխադրողները ըստ փոխադրած օդային բեռների քաշի (տոննա)49

____________________________

49 Aliexpress-ը Ռուսաստանում ներդրել է Tmall հարթակը

 

Վարկանիշը 2016/
(Վարկանիշը 2015)
Փոխադրող 2016թ. լոգիստիկայից գոյացած համախառն հասույթը (մլն ԱՄՆ դոլար) 2016թ. օդային բեռների ծավալները տոննայով
1(1) DHL Supply Chain & Global Forwarding $26,105 2,081,000
2(2) Kuehne +Negal $20,294 1,304,000
3(3) DB Schenker $16,746 1,179,000
4(4) UPS Supply Chain Solutions $6,793 935,300
5(6) Panalpina $5,276 921,400
6(5) Expeditors $6,098 875,914
7(7) Nippon Express $16,976 705,478
8(9) Hellmann WorldWide Logistics $3,443 576,225
9(16) DSV $10,073 574,644
10(8) Bolore Logistics $4,670 569,000
11(10) Sinotrans $7,046 532,400
12(11) Kintetsu World Express $4,415 457,000
13(12) CEVA Logistics $6,646 421,800
14(13) Agility $3,576 372,700
15(15) Yusen Logistics $4,169 332,389
16(17) GEODIS $6,830 330,000
17(20) NNR Global Logistics $1,676 286,897
18(18) Kerry Logistics $3,097 282,200
19(19) DACHSER $6,320 272,100
20(21) FedEx trade networks/Supply chain systems/GENCO $2,916 268,340
21(նոր) Apex Logistics International $690 260,000
22(25) Hitachi Transport System $6,273 230,000
23(22) Pilot Freight Services $591 220,000
24(24) Dimerco Express Group $501 219,000
25(23) Crane WorldWide Logistics $616 195,082
  Ընդամենը $171,836.00 14,401,869

Աղբյուրը: Air Cargo World

 

9.4 Հավելված 4: Ապրանքների հավաքում, փաթեթավորում, արտադրություն և մշակում

 

Ստորև ներկայացված են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք հեռանկարում ԵԼՊ ԱՏԳ-ում ապրանքների հավաքում, փաթեթավորում, արտադրություն և մշակում իրականացնող շահագործողներ են:

 

9.4.1 Հեռանկարային շահագործող ընկերություններ

Հավաքման ծառայություն մատուցող ընկերություններ` Flextronics, Foxconn, Jabil.

Flextronics -ամերիկյան բազմազգ տեխնոլոգիական արտադրող է: Այն աշխարհի երրորդ խոշորագույն գլոբալ էլեկտրոնիկայի արտադրական ծառայություններն է (EMS), օրիգինալ դիզայնով արտադրող (ODM) ընկերությունն է ըստ եկամտի, ետ է մնում միայն բնօրինակ սարքավորում արտադրող (OEM) Թայվանական Pegatron ընկերությունից:

Flex- ը տեղակայված է Սինգապուրում և ունի արտադրություն ավելի քան 40 երկրներում, որտեղ ներգրավված են մոտ 200,000 աշխատող:

Foxconn: Hon Hai Precision Industry Co., Ltd., առևտրային անվանումը Foxconn Technology Group, թայվանական բազմազգ էլեկտրոնային արտադրանք արտադրող կապալառու է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տու Չենգում, Նյու Տայպեյ, Թայվան: Foxconn-ն էլեկտրոնային արտադրանք արտադրող աշխարհի խոշորագույն կապալառու ընկերությունն է ըստ եկամուտի: Ընկերությունը Չինաստանի ամենախոշոր մասնավոր գործատուն է և խոշորներից մեկը աշխարհում: Նախագահը` Տերրի Գու:

Foxconn-ը հիմնականում կապալառու արտադրող է, որի պատվիրատուների թվում են ամերիկյան, կանադական, չինական, ֆիննական և ճապոնական էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերություններ: Հանրաճանաչ հաճախորդներից են` BlackBerry, iPad, iPhone, iPod, Kindle, Nintendo 3DS, PlayStation 3, PlayStation 4, Nintendo Wii U, և Xbox One:

Jabil: Jabil Inc. ԱՄՆ-ում տեղակայված արտադրություն սպասարկող ընկերություն է, գլխամասը` Սնկտ. Պետերբուրգ, Ֆլորիդա: Տամպա Բեյ տարածքի խոշորագույն ընկերություններից մեկն է: Ունի 90 արտադրամասեր 23 երկրներում և աշխարհում նրա ընկերություններում աշխատողների թիվը հասնում է 175,000-ի:

Հիմնականում համագործակցում է դեղագործական ընկերությունների հետ, ինչպիսիք են` GSK, Teva, Eli Lily, J&J, Medtronic և այլն: (դեղահաբերի ստացում, վերափաթեթավորում անհատական դեղապատիճներով, և ռուսերեն լեզվով ցուցումներով):

GSK: GlaxoSmithKline plc բրիտանական դեղագործական ընկերություն է, գլխամասային գրասենյակը Բրենտֆորդ, Լոնդոն: 2015թ. տվյալներով GSK աշխարհի վեցերորդ խոշորագույն դեղագործական ընկերությունն էր:

2016թ. օգոստոսի դրությամբ շուկայի կապիտալիզացիան կազմել է 81 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ $107 մլրդ ԱՄՆ դոլար), Լոնդոնի ֆոնդային բորսայում չորրորդ խոշորագույն ընկերությունն էր:

GSK -ի դեղամիջոցները և պատվաստանյութերը կազմել են ընկերության 2013թ. շահույթի 21.3 մլրդ ֆունտ ստեռլինգ:

Teva: Teva Pharmaceutical Industries Ltd իսրայելական բազմազգ դեղագործական ընկերություն է որի գլխամասային գրասենյակը գտնվում է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում: Մասնագիտանում է ընդհանուր նշանակության դեղագործական արտադրանքում, սակայն այլ գործարար ուղղությունները ներառում են ակտիվ դեղագործական բաղադրիչները, և ավելի քիչ ծավալով` սեփական արտադրության դեղամիջոցները: Այն աշխարհի ընդհանուր նշանակության դեղագործական խոշորագույն արտադրող ընկերությունն է և 15-րդն է աշխարհի բոլոր դեղագործական ընկերությունների շարքում: Teva-ի արտադրական օբյեկտները տեղակայված են Իսրայելում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում: Teva-ն ներկայացված է թե Նյու-Յորքի և թե Թե Ավիվի ֆոնդային բորսաներում: Ամերիկայի դեղագործական հետազոտությունների և արտադրողների ասոցիացիայի անդամ է (PhRMA).

Eli Lily: Eli Lilly and Company Ամերիկյան գլոբալ դեղագործական ընկերություն է, գլխամասային գրասենյակը ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում: Ընկերությունը նաև գրասենյակներ ունի Պուերտո Ռիկոյում և 17 այլ երկրներում: Արտադրանքը վաճառվում է մոտ 125 երկրներում: Eli Lilly and Company ընկերությունը ցուցակված է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում և նրա բաժնեմասերը ներկայացված են եղել S&P 500 Index վարկանշային աղյուսակում 1971թ.-ից

J&J: Johnson & Johnson Ամերիկյան բազմազգ ընկերություն է, զբաղվում է բժշկական սարքավորումների, դեղորայքի և սպառողական փաթեթավորման ապրանքների արտադրությամբ 1886թ.-ից: Նրա սովորական բաժնետոմսերը ներկայացված են Dow Jones Industrial Average վարկանշային աղյուսակում և ընկերությունը ներառված է Fortune 500 ցանկում:

Johnson & Johnson գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Բրունսվիկում, Նյու Ջերսի, իսկ սպառողների սպասարկման ստորաբաժանումը Սկիլմանում, Նյու Ջերսի: Ընկերությունը ունի 250 դուստր ընկերություն, գործունեություն է ծավալում 60 երկրում և արտադրանքն իրացնում է ավելի քան 175 երկրներում: Johnson & Johnson վաճառքի համաշխարհային ծավալները 2015թ. դրությամբ կազմել են 70.1 մլրդ ԱՄՆ դոլար:

Johnson & Johnson ապրանքանիշը ներառում է դեղորայքի և առաջին բուժօգնությանն պարագաների մի շարք անվանումներ: Հայտնի սպառողական ապրանքներից են` Band-Aid Brand փաթաթանների շարքը, Tylenol դեղորայքը, Johnson's baby արտադրանքը, Neutrogena մաշկի խնամքի ապրանքները, Clean & Clear դեմքի լվացման հեղուկները և Acuvue կոնտակտային ոսպնյակները:

Medtronic: Medtronic Public Limited Company բժշկական սարքավորումներ արտադրող ընկերություն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Դուբլինում, Իռլանդիա: Գործառնական գլխամասը Ֆրիդլիում է, Մինեսոտա: Medtronic-ը առանձին բժշկական սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողն է:

2015թ. երբ ընկերությունը ձեռք բերեց Covidien ընկերությունը, շուկայի կապիտալիզացիան կազմում էր մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլար: Medtronic-ը գործում է աշխարհի 140 երկրներում: Աշխատողների թիվը գերազանցում է 85,000, ունի ավելի քան 53,000 պատենտներ:

Merck: Merck & Co, d.b.a. ԱՄՆ-ից և Կանադայից դուրս հայտնի է որպես Merck Sharp & Dohme (MSD), ամերիկյան դեղագործական ընկերություն է, և խոշորագույններից մեկն է աշխարհում:

«Խելացի» գյուղատնտեսության ոլորտում գործում են այնպիսի ընկերություններ ինչպիսիք են Frutarom, Kraft Heinz, McCormick, Simply Organic, American Foods & Flavor, և այլն:

Frutarom: Frutarom Industries Ltd. Համային հավելումներ և բուրմունքներ արտադրող ընկերություն է, հիմնադրված Հաիֆայում, Իսրայել: 2015թ. վաճառքի ծավալները կազմել են ավելի քան 872 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը մշակում, արտադրում և շուկայահանում է համային հավելումների և բաղադրիչների լայն տեսականի, որոնք հաճախորդին են հասնում տարաբնույթ արտադրանքի տեսքով` սնունդ, խմիչքների արտադրանք, համեր, օծանելիքներ, դեղագործական արտադրանք, սննդային դեղորայքային հավելումներ, կոսմետիկա: Frutarom-ի մոտ 20,000 անուն ապրանքատեսակները վաճառվում են ավելի քան 10,000 հաճախորդների 120 երկրներում: Frutarom Group-ի աշխատակիցների թիվը աշխարհում հասնում է 1,900, արտադրությունը տեղակայված է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում:

Kraft Heinz: Kraft Foods Group, Inc. Ամերիկյան նպարեղեն արտադրող և մշակող կոնգլոմերատ է:

McCormick: McCormick & Company` Fortune 1000-ի ընկերություն է, արտադրում է համեմունքներ, դեղաբույսեր և հոտային հավելումներ մանրածախ առևտրային և արդյունաբերական նպատակներով: McCormick-ն ունի մոտ 8,000 աշխատակից: Ընկերության գլխամասը գտնվում է Սփարքսում, Մերիլենդ:

Simply Organic 100% հավաստագրված օրգանական համեմունքների ապրանքախումբ է, ներառում է սոուսների խառնուրդներ, թխվածքային համային հավելումներ, հիմնադրվել է Frontier Co-op-ի կողմից 2001թ.-ին: Առաջարկում է օրգանական սոուսների աննախադեպ ընտրանի և իրացումից հասույթի 1%-ն ուղղում է օրգանական գյուղատնտեսության ոլորտի օժանդակությանը:

 

9.5 Հավելված 5: Օդային բեռնափոխադրումների ոլորտի նկարագրությունը, պատմությունը, զարգացման միտումները և կանխատեսումները

 

Օդային բեռնափոխադրումների ոլորտն ամենագրավիչ և ակտիվ զարգացող ոլորտներից է աշխարհում: Գլոբալիզացիան և ժամանակակից տեխնոլոգիական միջումներն արդյունավետ են ազդում ոլորտի վրա և կարող են համարվել հիմնական խթանիչ ուժեր: Ոլորտը զարգանում է դինամիկ տեմպերով և գերազանցում է կանխատեսումները: Էլեկտրոնային առևտրի և «խելացի» տեխնոլոգիաների դարում դժվար է պատկերացնել, որ ժամանակին մեկ այլ երկրից ապրանք պատվիրելը, վճարելը և ստանալը խնդիր է հանդիսացել: Ծախսերը և բեռնափոխադրման ժամկետներն այնքան հսկայական էին, որ մարդի գերադասում էին հեռու մնալ օդային բեռնափոխադրման ծառայություններից: Այժմ ժամանակները փոխվել են: Օդային տրանսպորտի արագությունը, ծախսերը և հարմարավետությունը պարզեցրել են գործարքների այս տեսակը: Ընդհանուր առմամբ, օդային բեռնափոխադրումների միջոցով տարբեր շահառուներ աշխարհի զանազան կետերից կարողանում են փոխգործակցել և տարածային ժամանակը զգալիորեն կրճատել:

 

9.5.1 Ներկա միտումները, համաշխարհային իրավիճակի նկարագիր

Օդային բեռնափոխադրումների ոլորտը ցուցաբերել է շատ սրընթաց աճի տեմպեր: 2016թ. դրությամբ օդային բեռնափոխադրումներն արժեքային արտահայտությամբ կազմում են գլոբալ առևտրի ավելի քան 35%-ը50: Ինչ վերաբերում է համակցված մարդատար և բեռնատար ավիաուղիներին, բեռնափոխադրումների ոլորտը գոյացնում է ավիաուղիների հասույթի միջինում 9%-ը ինչը կրկնակի անգամ գերազանցում է բիզնես-կարգի սեգմենտից գոյացող հասույթը: Վերջին տասնամյակների դինամիկան ցուցադրված է Աղյուսակ 16. Օդային բեռնափոխադրումների 2007թ.-ից 2016թ. ընկած ժամանակահատվածի համեմատական վերլուծությունում: Համախառն տարեկան աճի տեմպերը միջինում կազմել են 2.36% 2007թ.-ից 2016թ. ընկած միջակայքում:

___________________________

50 http://www.iata.org/whatwedo/cargo/Documents/cargo-strategy.pdf

 

Աղյուսակ 16. Օդային բեռնափոխադրումների 2007թ.-ից 2016թ. ընկած ժամանակահատվածի համեմատական վերլուծություն51

___________________________

51 Համաշխարհային բանկի տվյալների բազա, Օդային բեռնափոխադրումների քաշային տվյալներ, 2007-2016թթ.

 

Տարի Համաշխարհային Օդային բեռնափոխադրումներ, բեռ` մլն տոննա-կմ Տոկոսային աճ
2016 195,162 123 %
2007 158,206 100 %

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Համաշխարհային շուկան, ըստ կանխատեսումների, կաճի52 3.2 տոկոս համակցված տարեկան աճի տեմպով 2016-ից 2021թթ. ընթացքում` հասնելով 118.7 մլրդ ԱՄՆ դոլար արժեքի: Թեև ծավալային աճը դանդաղել է 2015-ից 2016թ., նոր տեխնոլոգիաների ներդրումը ոլորտում միտված է ընդլայնել ծավալները կայուն տեմպերով53:

___________________________

52 http://www.globaltrademag.com/global-logistics/global-air- freight-market-growth-will-rise-2021

53 http://www.globaltrademag.com/global-logistics/global-air- freight-market-growth-will-rise-2021

 

Օդային բեռնափոխադրումների ոլորտը լավ զարգացած է մի քանի երկրներում, և առաքման ծառայությունները հիմնականում կենտրոնացած են այդ երկրներում: Մինչդեռ կան բազմաթիվ երկրներ, որոնցում չկա օդային բեռնափոխադրումների վիճակագրություն: Օդային բեռնափոխադրումների հիմնական մասնաբաժինը պատկանում է ԱՄՆ-ին և Կանադային: Ստորև բերված Գծապատկեր 13-ը հստակ ցույց է տալիս օդային բեռնափոխադրումների մասնաբաժինն ըստ երկրների:

 

9.5.2 Օդային բեռնափոխադրումների ոլորտը

Առձեռն առաքման ծառայությունները սրընթաց աճ են գրանցել 1970-ականներրից ի վեր: Օդային բեռնափոխադրումների միտումները, հաշվարկված այդ թվականից ի վեր, ներկայացված են Գծապատկեր 12-ում: Օդային բեռնափոխադրումների համակցված տարեկան աճի տեմպը միջինում հաշվարկվել է 6.06% 1973-2016թթ. միջակայքում, կուտակային աճը ըստ այդմ հասնում է 1154% (15,569 մլն տոննա-կմ 1973թ.-ին և 195,602 մլն տոննա-կմ 2016-ին54):

___________________________

54 Համաշխարհային բանկի տվյալների բազա, 1973-2016, https://data.worldbank.org/indicator/IS.AIR.GOOD.MT.K1

 

Գլոբալ տնտեսությունում օդային բեռնափոխադրումների դերը առանցքային և խոստումնալից հարթակ է ստեղծում միջազգային առևտրի զարգացման համար: Տեխնոլոգիական առաջընթացը և արդյունավետությանը աճը փոփոխել են երկրների սահմանների վերաբերյալ պատկերացումները: Երկրների միջև տարածությունները կրճատվել են` օդային տրանսպորտի զարգացման արդյունքում: Լոգիստիկ ոլորտը իրար է կապում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հաճախորդներին: Այն նպատակ ունի նվազեցնել թե ֆինանսական, թե ժամանակային ծախսերը:

Օդային բեռնափոխադրումների Օդային բեռնափոխադրումների ծառայությունների ցուցանիշները որպես կանոն սահմանվում են մի շարք գործոններով, մասնավորապես, երթուղու ծավալները, ուղղությունը և բնութագրերը, ծառայությունների արժեքը և մրցակցությունը:

Օդային բեռնափոխադրումներից գոյացող հասույթում ԱՊՀ մասնաբաժինը համեմատաբար փոքր է: Այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունը (որն ԱՊՀ անդամ է), գտնվում է օդային բեռնափոխադրումների մասնաբաժնի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող առաջատար 10 երկրների ցուցակում: Նաև ակնհայտ է, որ օդային բեռնափոխադրումների մասնաբաժնի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող մնացած 9 երկրներին բնորոշ է շատ լավ զարգացած օդային բեռնափոխադրումների ոլորտ, մինչդեռ Ռուսաստանին և ԱՊՀ այլ երկրներ համար նման զարգացվածությունը բնութագրական չէ: Այսպիսով, ոլորտի հասույթի ցածր մասնաբաժինը կարելի է բացատրել օդային բեռնափոխադրումների ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածությամբ: Համաշխարհային օդային բեռնափոխադրումները մեծապես կախված են համախառն ներքին արդյունքից (ՀՆԱ), տարեկան հասույթից և վառելիքի գներից: Ըստ բազային հաշվարկների, ոլորտը կաճի տարեկան 2% տեմպերով:

 

Աղյուսակ 17. Առաջատար 10 երկրները (2016թ. դրությամբ)

Աղյուսակ_17

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 11. Օդային բեռնափոխադրումների բաշխվածությունը տոննա/կիլոմետր, մլն55 (2015թ. դրությամբ)

_______________________

55 http://www.boeing.com/resources/boeingdotcom/commercial/about- our-market/cargo-market-detail-wacf/download-report/assets/pdfs/wacf.pdf

 

Գծապատկեր_11

Աղբյուրը` Օդային բեռնափոխադրումների երկամյա հաշվետվություն

 

Օդային բեռնափոխադրումների վրա հիմնված էլեկտրոնային առևտրի լոգիստիկան ստեղծում է բարգավաճման հնարավորություններ ծովի ելք չունեցող երկրների համար: Էլեկտրոնային առևտրի համընդհանուր տարածմանը զուգընթաց, հաճախորդները սկսում են ակնկալել ավելի արագ և անվճար առաքում, որին ի պատասխան էլեկտրոնային առևտրով զբաղվողները վերանայում են ավանդական լոգիստիկայի մոտեցումները` ներդնելով նոր տեխնոլոգիաներ ծախսերի կրճատման նպատակով:

 

9.5.3 Օդային բեռնափոխադրումների հոսքը Եվրասիական տարածաշրջանում, Եվրոպայի և Առաջավոր Ասիայի հետ կապերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի/միության տարածքը 20 մլն ք.կմ. է, բնակչությունը` 182 մլն: Տարածաշրջանի ենթակառուցվածքները ներկայացնում են 1.6 մլն կմ մայրուղիները, 108 հազար կմ երկաթուղի (ուղիների 46% -ը սնվում է էլեկտրականությամբ), 107.5 հազար կմ ջրային ցանց, 793.5 հազար կմ օդային ճանապարհ56:

_________________________

56 http://www.eurasiancommission.org/ru/Documents/%D0%A2%D1%80% D0%B0%D0%BD%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82.pdf

 

ԵՏՄ անդամ պետությունների օդային բեռնափոխադրումների ցուցանիշները բերված են Գծապատկեր 20-ում: Օդային բեռնափոխադրումների տոննաժի, օդային ուղիների և ավիաընկերություների մեծամասնությունը տեղակայված է Ռուսաստանում: Համաձայն ԵՏՄ պետությունների համաձայնագրի No. 24 հայտարարության, օդային բեռնափոխադրումների ոլորտի ինտեգրումը կիրագործվի տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի աստիճանական ձևավորման միջոցով, հետևյալ սկզբունքներով`

  • Անդամ պետությունների ավիաընկերությունների համար ավիացիոն ենթակառուցվածքների համար հավասար հասանելիության ապահովում
  • Թռիչքի ապահովություն և ավիացիոն անվտանգություն
  • Օդային ծառայությունների ընդլայնում դեպի Անդամ պետություններ
  • Արդար մրցակցության ապահովում

Հայաստանը և ԵՏՄ այլ անդամ պետությունները նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամներ են: ԱՊՀ շուկան ըստ գնահատումների կազմում է համաշխարհային օդային բեռնափոխադրումների միայն 1.2% տոննա-կմ արտահայտությամբ, 2.2% քաշային արտահայտությամբ և 3% ոլորտի հասույթի մասնաբաժնով(57): ԱՊՀ մասնաբաժնի համեմատաբար ցածր լինելը պայմանավորված է տարածաշրջանում հետխորհրդային զարգացող պետությունների հանգամանքով: 2015թ. դրությամբ, ԱՊՀ օդային բեռնափոխադրումների հասույթը կրկնապատկվել է վերջին 10 տարիների ընթացքում: ԱՊՀ-Եվրոպան ապահովում են ոլորտի խոշորագույն շղթան: Համաձայն Համաշխարհային Օդային բեռնափոխադրումների 2016-2017թթ. կանխատեսումների, ԱՊՀ օդային ուղիներով արտահանումը եվրոպական շուկաներ կաճի տարեկան 3.9 տոկոսով և կկազմի 98,000 տոննա մինչև 2035թ. Եվրոպական պահանջարկը ԱՊՀ-արտադրության հատուկ քիմիական նյութերի և արդյունաբերական մետաղների, գիտական սարքավորությների և ավիացիոն արտադրանքի գծով կաճի կանխատեսվող ժամանակաշրջանում: Եվրոպայից հետո, ԱՊՀ հաջորդ գործընկերը Ասիան է: ԱՊՀ պետությունների շարքում Ռուսաստանը նաև գերիշխում է օդային բեռնափոխադրումների ոլորտում և համաձայն Համաշխարհային բանկի տվյալների բազայի, օդային բեռնափոխադրումների ծավալները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, ավելի քան 450% վերջին տասնամյակի ընթացքում (1,214 մլն տոննա կմ 2007թ. և 5,863 մլն տոննա - կմ 2016թ):

____________________________

57 http://www.boeing.com/resources/boeingdotcom/commercial/about- our-market/cargo-market-detail-wacf/download-report/assets/pdfs/wacf.pdf

 

9.5.4 Օդային բեռնափոխադրումների տարածաշրջանային դինամիկան

Օդային բեռնափոխադրումների հոսքերի տարածաշրջանային վերլուծությունը ցույց է տալիս որ օդային բեռնափոխադրումների ամենամեծ մասնաբաժինն ունի ԱՄՆ, Եվրամիությունը, Չինաստանը և ԱՄԷ-ն: Այս 4 պետությունները/միությունները ապահովում են օդային բեռնափոխադրումների շարժի մոտ 56%: Հայաստանը գտնվում է հիմնական երեք օդային բեռնափոխադրումների հանգույցների կենտրոնում, հետևաբար Հայաստանը կարող է բավականաչափ օգուտ քաղել իր արտոնություններից: Համապատասխանաբար, վերլուծությունը հիմնականում կենտրոնանում է դեպի Եվրոպական տարածաշրջաններ Չինաստանից և այլ հիմնական Եվրասիական գործընկերների ապահոված ներհոսքի վրա: Եվրամիության պետությունների օդային բեռնափոխադրումների ներհոսքի և արտահոսքի դինամիկան (Գծապատկեր 23) ցույց է տալիս, որ օդային բեռնափոխադրումների գործընկերները մեծացնում են իրենց մասնաբաժինը համաշխարհային շուկայի առևտրում: Աղյուսակներում ցուցադրված են թե բեռները, թե փոստային առաքումները` բեռնված և բեռնաթափված ԵՄ օդային բեռնափոխադրումների հիմնական գործընկերների, ինչպես նաև Եվրամիության 2858 պետությունների պատվերով: ԵՄ օդային բեռնափոխադրումների հիմնական գործընկերներն են` ԱՄՆ, Չինաստանը և ԱՄԷ: Այս երեք խոշոր գործընկերներին հետևում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Քատարը: Տարածաշրջանում հոսքի դինամիկան ուսումնասիրելով պարզ է դառնում, որ օդային բեռնափոխադրումները գործընկերների միջև աճել են 7%-ով: Թեև Հայաստանի առևտրի ծավալները օդային բեռնափոխադրումների միջոցով նվազել են վերջին 2 տարիներին, սակայն ընդհանուր առմամբ ԵՏՄ օդային բեռնափոխադրումներն աճել են մոտ 20%-ով: Աղյուսակ 17-ը ցույց է տալիս ԵՄ գործընկերների հիմնական դինամիկան իսկ Գծապատկեր 11-ը` օդային բեռնափոխադրումների առաջատար հանդիսացող հիմնական ԵՄ պետությունների դինամիկան (բեռնված և բեռնաթափված ապրանքների գծով59):

__________________________

58 Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն

59 Բեռնված օդային բեռնափոխադրումներ աշխարհի այլ երկրներ: Բեռնաթափված օդային բեռնափոխադրումներ ԵՄ երկրներում

 

Գծապատկեր 12. Օդային բեռնափոխադրումների համաշխարհային դինամիկան 1973-2016 թթ. (մլն տոննա - կիլոմետր)60

____________________________

60 Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր_22

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 13. Երկրներ/օդային բեռնափոխադրումների մասնաբաժին 2016թ. դրությամբ (Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների բազայի 61)

__________________________

61 Գույնի մգությունը վկայում է երկրի մասնաբաժնի մեծության մասին

 

Գծապատկեր_13

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

9.6 Հավելված 6. ՀՀ և ԵՏՄ մակրոտնտեսական ցուցանիշների ընտրանի

 

Գծապատկեր 14. Հայաստանի արտահանումը, ներմուծումը և առևտուրը 2006-2016թթ. ընթացքում

Գծապատկեր_14

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 15. Հայաստանի ՀՆԱ և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ԱՄՆ դոլարով 2006-2016թթ.

Գծապատկեր_15

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 16. Հայաստանի բնակչությունը 2006-2016թթ. (ձախից)

 

Գծապատկեր 17. Հայաստանի օդային բեռնափոխադրումների աճը 2006-2013թթ. (աջ)

Գծապատկեր_16_17

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա                                                     Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 18. Համացանցից օգտվող բնակչության մասնաբաժինը 2006-2016թթ.

Գծապատկեր_18

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 19. Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկերները, ներդրում, արտահանում, ԱՄՆ դոլարով, 2016թ. դրությամբ

Գծապատկեր_19

Աղբյուրը` ՄԱԿ-ի տվյալների բազա

 

Գծապատկեր 20. ԵՏՄ 62 ներկրման, արտահանման և առևտրային ցուցանիշները 2006-2016թթ.

____________________________

62 Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համակցված ցուցանիշներ

 

Գծապատկեր_20

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 21. ԵՏՄ ՀՆԱ մլն ԱՄՆ դոլարով և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ` ԱՄՆ դոլարով 2006-2016թթ.

Գծապատկեր_21

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 22. ԵՏՄ բնակչությունը, 2006-2016թթ (ձախ)

 

Գծապատկեր 23. ԵՏՄ օդային բեռնափոխադրումների աճը 2006-2016թթ.-ին (աջ)

Գծապատկեր_22_23

Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա                                                                Աղբյուրը` Համաշխարհային բանկի տվյալների բազա

 

Գծապատկեր 24. ԵՏՄ63 10 խոշոր առևտրային գործընկերները, ներդրում, արտահանում, ԱՄՆ դոլարով, 2016թ. դրությամբ

____________________________

63 Չի ներառում ԵՏՀ անդամ երկրների միջև առևտուրը

Գծապատկեր_24

Աղբյուրը` ՄԱԿ-ի տվյալների բազա

 

Աղյուսակ 18. Օդային բեռնափոխադրումների ոլորտի ցուցանիշները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում 2014թ. դրությամբ64

____________________________

64 http://www.eurasiancommission.org/ru/Documents/%D0%A2%D1%80%D0% B0%D0%BD%D1% 81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82.pdf

 

Օդային բեռնափոխադրումների ցուցանիշներ 2014թ. դրությամբ Հայաստան Բելառուս Ղազախստան Ղրղզստան Ռուսաստանի Դաշնություն ԵՏՄ
Օդային երթուղիների երկարությունը, հազար կմ 2.3 20 80.7 3.5 687  793.5 
Ավիաընկերությունների թիվը, միավոր 7 29 56 17 116 225
Միջազգային օդանավակայանների թիվը, միավոր 2 7 11 4 70 94
Տրանսպորտային բեռնափոխադրումներ, մլն տոննա-կմ 2 65 49 83 5152 5351
Ուղևորաշրջանառությունը, միլիարդ մղոն 0.3 3.1 10.6 2.2 241.4 257.6
Բեռնափոխադրումներ, հազար տոննա 10.4 40.9 19.6 0.2 1300 1371.1
Ուղևորների տեղափոխում, միլիոն մարդ 2.1 2 5.4 1.2 93.2 103.9

Աղբյուրը` Եվրասիական տնտեսական հանձնաժողով

 

Տնային տնտեսությունների միջին եկամուտ, ներառյալ բոլոր տեսակի, այդ թվում` ոչ դրամային եկամուտները ցուցադրված են ստորև աղյուսակում

 

Աղյուսակ 19. Տնային տնտեսությունների միջին ամսական եկամուտը Հայաստանում և Շիրակում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով65, 2013-2015թթ.

___________________________

65 Համարժեք ԱՄՆ դոլարով գումարը հաշվարկվել է ըստ 2013, 2014 և 2015 միջին տարեկան փոխարժեքների

 

  2013 2014 2015
Հայաստան ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ. ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ. ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ.
Եկամուտ   145,468 355.2  152,869 367.7  162,252 339.5
Փոխանցումներ 18,700 45.7 22,098 53.1 17,546 36.7
Ոչ դրամային եկամուտ 13,212 32.3 13,317 32.0 12,205 25.5
ԸՆԴԱՄԵՆԸ
ԵԿԱՄՈՒՏ
177,379  433 188,284 453 192,003 402
Շիրակ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ. ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ. ՀՀ դրամ ԱՄՆ դոլար համարժ.
Եկամուտ   121,706 297.2  109,562 263.5  104,414 218.5
Փոխանցումներ 20,911 51.1 24,735 59.5 20,702 43.3
Ոչ դրամային եկամուտ 11,666 28.5 13,560 32.6 12,669 26.5

ԸՆԴԱՄԵՆԸ
ԵԿԱՄՈՒՏ

154,284  377 147,857 356 137,785 288

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայություն

 

Աղյուսակ 20. Բնակչության աճի կանխատեսումներն ընտրված երկրներում 2030-2050թթ. մլն մարդ66

______________________________

66 https://esa.un.org/unpd/wpp/Publications/Files/WPP2017_ KeyFindings.pdf

 

Աղյուսակ_20

Աղբյուրը` ՄԱԿ

 

9.7 Հավելված 7. Հայաստանում զբաղվածության և ընտրված տարածաշրջանային երկրների զբաղվածության ցուցանիշների համեմատական վերլուծություն` ԱՏԳ ծախսերի համատեքստում

 

Հայաստանում աշխատուժի գները մրցունակ են` ընտրված տարածաշրջանի պետությունների համեմատ:

 

Երկիր Ամսական միջին աշխատավարձ, ԱՄՆ դոլարով, 2014թ Միջին աշխատավարձի հարաբերակցությունը
ԱՄԷ 3,081 3.54
Իռլանդիա 2,991 3.43
Իսրայել 1,875 2.15
Սաուդյան Արաբիա 1,786 2.05
Բահրեյն 1,227 1.41
Մալազիա 979 1.12
Լիբանան 937 1.08
Թուրքիա 756 0.87
Ռուսաստան 686 0.79
Հորդանան 637 0.73
Ղազախստան 614 0.70
Ադրբեջան 525 0.60
Բելառուս 502 0.58
Մոնղոլիա 465 0.53
Հնդկաստան 452 0.52
Իրան 448 0.51
Ուկրաինա 358 0.41
Ղրղզստան 350 0.40
Հայաստան 313 0.36
Վրաստան 299 0.34
Եգիպտոս 264 0.30
Սիրիա 252 0.29
Մոլդովա 244 0.28
Միջին 871  

 

9.8 Հապավումներ

 

ԱԶԲ Ասիական զարգացման բանկ

ՀՀ Դրամ Հայկական դրամ

ՀԱՀ Հայաստանի Ամերիկյան Համալսարան

ՍԾՏՀ Սևծովյան տնտեսական համագործակցություն

ՀՀԿԲ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

ՄՀԽ Մաքսային համագործակցության խորհուրդ

ԱՊՀ Անկախ Պետությունների Համագործակցություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

DEG Գերմանիայի ներդրումային և զարգացման կորպորացիա

DSL թվային բաժանորդային գիծ

EBITDA շահույթ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը, ամորտիզացիան

ՎԶԵԲ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

ԵՀ Եվրոպական հանձնաժողով

ԵՏՄ Եվրասիական տնտեսական միություն

ԵՆԲ Եվրոպական ներդրումային բանկ

ESCAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողով

ԵվրԱզԷՍ - Եվրասիական տնտեսական հանձնաժողով

ԱԴՄՀ ազատ դրամական միջոցների հոսքեր

ՕՈՒՆ Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

ԱՏԳ Ազատ տնտեսական գոտի

FTTH ներքին մանրաթելային հաղորդագիծ

ՀՆԱ համախառն ներքին արդյունք

GSP + Ընդհանրական Նախապատվությունների Համակարգ

ԳՏԿ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

IAEA Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

IATA միջազգային օդային փոխադրողների ընկերակցություն

ICAO միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն

ՏՀՏ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ

IDA միջազգային զարգացման ընկերակցություն

IFAD միջազգային գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ

IFC միջազգային ֆինանսական կորպորացիա

ՖՀՄՍ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ

ԱՄԿ աշխատանքի միջազգային կազմակերպություն

ԱՄՀ - Արժույթի միջազգային հիմնադրամ

INTELSAT միջազգային հեռահաղորդակցության արբանյակային կազմակերպություն

INTERPOL Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպություն

IOC Միջազգային օլիմպիական կոմիտե

ISO ստանդարտացման միջազգային կազմակերպություն

ՏՏ տեղեկատվական տեխնոլոգիաներ

ITU միջազգային հեռահաղորդակցության միություն

MIGA բազմակողմ ներդրումների երաշխիքային գործակալություն

ԱՎԾ ազգային վիճակագրական ծառայություն

ՏՀԶԿ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

ԵԱՀԿ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

ՀՀ Հայաստանի Հանրապետություն

ՀԶ Հետազոտություն և զարգացում

TRACECA տրանսպորտային միջանցք Եվրոպա-Կովկաս-Ասիա

ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրություններ

ՄԱԿ ԵՏՀ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողով

UNESCO Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն

UNCTAD ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով

UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ

USD - Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար

ԱԱՀ ավելացված արժեքի հարկ

ՀԲ Համաշխարհային բանկ

WCO համաշխարհային մաքսային կազմակերպություն

WIPO Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը

ԱՀԿ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Կառավարություն Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

9.9 ԱՏԳ-ի Շահագործողների Համար Թույլատրված Գործունեության Տեսակներ, Համաձայն Տնտեսական Գործունեության Տեսակների Դասակարգման

 

Կոդ Գործունեության Տեսակ
A01.1 Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում
A01.2 Բազմամյա մշակաբույսերի աճեցում
A01.3 Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում
A01.6 Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո
C10 Սննդամթերքի արտադրություն
C13 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
C14 Հագուստի արտադրություն
C15 Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն
C20 Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն
C21 Դեղագործական արտադրանքի արտադրություն
C22 Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
C23 Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն
C25 Պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից
C26 Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
C27 Էլեկտրական սարքավորանքի արտադրություն
C28 Մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
C29 Ավտոմեքենաների արտադրություն
C30 Այլ տրանսպորտային սարքավորանքի արտադրություն
C31 Կահույքի արտադրություն
C32 Արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում
C33 Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում
D35.11.9 Էլեկտրաէներգիայի արտադրություն այլ աղբյուրներից
D35.3 Գոլորշու և լավորակ օդի մատակարարում
E36.0 Ջրի հավաքում
E37.0 Կոյուղի
E38 Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում
G45 Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում
G46 Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից
G47 Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից
H49 Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
H51 Օդային տրանսպորտի գործունեություն
H52 Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
H53 Փոստային և սուրհանդակային գործունեություն
J58 Հրատարակչական գործ
J61 Հեռահաղորդակցություն
J62 Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում
J63 Տեղեկատվական ծառայությունների մատուցում
K64.9 Այլ ֆինանսական միջնորդություն
K66 Ֆինանսական միջնորդության և ապահովագրության ոլորտում օժանդակ գործունեություն
M71 Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
M72 Գիտական հետազոտություններ և մշակումներ
M74 Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն
N77 Վարձույթ և լիզինգ
N79 Զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ
N82.9 Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1412-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

01..20 Թ. - 01..20 Թ.

(հաշվետու ժամանակաշրջանը)

 

Ազատ տնտեսական գոտու անվանումը _______________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը______________________

Կազմակերպչի անվանումը ___________________________________________

Պետական գրանցման համարը ________________________________________

Պետական գրանցման ամսաթիվը ______________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________________

Կոնտակտային տվյալները ____________________________________________

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը _____________________

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN
ը/կ
Ցուցանիշի անվանումը Պլանավորված Փաստացի
1.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում, էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները)

   
2.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, ՀՀ դրամ*)


   
3.

Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը

  • Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)
  • Կապիտալ ծախսեր
  • Ընթացիկ ծախսեր
   
4. Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)    
5. Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ դրամ)    
6. Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը    
 7. Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակ    
 8. Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների    
 9. Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները    
10. Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)    

 

* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2019
N 1412-Ն
Որոշում