Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 151-Ն 31 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 590-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

i

հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին որոշման 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ` Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ` Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Հաշվային պլանի 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,

2) Հաշվային պլանի 13-րդ բաժնում 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,

3) Հաշվային պլանի 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 « 1901 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ
    19010 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ»,

 

4) Հաշվային պլանի 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 « 2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20200 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20201 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20202 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20203 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20204 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20205 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»,

 

5) Հաշվային պլանի 21-րդ բաժնում.

ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,

բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.

 

«212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)
  2120 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)
    21200 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հողամասեր)
    21201 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` շենքեր, շինություններ)
    21202 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ)
    21203 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա)
    21204 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` փոխադրամիջոցներ)
    21205 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` այլ հիմնական միջոցներ)
       
  2121 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն
    21210 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` շենքեր և շինություններ) կուտակված մաշվածություն
    21211 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված մաշվածություն
    21212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված մաշվածություն
    21213 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` փոխադրամիջոցներ) կուտակված մաշվածություն
    21214 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն
       
  2122 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում
    21220 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հողամասեր) կուտակված արժեզրկում
    21221 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` շենքեր և շինություններ) կուտակված արժեզրկում
    21222 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված արժեզրկում
    21223 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված արժեզրկում
    21224 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` փոխադրամիջոցներ) կուտակված արժեզրկում
    21225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում»,

 

6) Հաշվային պլանի 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.

 

«225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)
  2250 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)
    22500 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` համակարգչային ծրագրեր)
    22501 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ)
       
  2251 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա
    22510 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային ծրագրեր) կուտակված ամորտիզացիա
    22511 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա
       
  2252 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում
    22520 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` համակարգչային ծրագրեր) կուտակված արժեզրկում
    22521 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում»,

 

7) Հաշվային պլանի 23-րդ բաժնում.

ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23003 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ»,

 

բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23013 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում»,

 

գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23103 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ»,

 

դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    23113 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում»,

 

8) Հաշվային պլանի 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«242 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)
  2420 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)
    24200 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ)
    24201 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)»,

 

9) Հաշվային պլանի 38-րդ բաժնում.

ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«380 Վարձակալության գծով պարտավորություններ
  3800 Վարձակալության գծով պարտավորություններ
    38000 Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38001 Վարկային կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38002 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
    38003 Այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ
       
  3801 Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38010 Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38011 Վարկային կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38012 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ
    38013 Այլ անձանց նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ»,

 

բ. հաշվային պլանից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,

 

10) Հաշվային պլանի 61-րդ բաժինը 61817-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 619-րդ ենթաբաժնով.

 

«619 Եկամուտներ գործառնական վարձակալությունից
  6190 Եկամուտներ գործառնական վարձակալությունից
     61900 Եկամուտներ գործառնական վարձակալությունից»,

 

11) Հաշվային պլանի 66-րդ բաժնում.

ա. 66205-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«    66206 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ
 66207 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ»,

 

բ. 66213-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«    66214 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ»,

 

12) Հաշվային պլանի 70-րդ բաժնում 70701-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«    70701 Տոկոսային ծախսեր վարձակալության գծով պարտավորության դիմաց»,

 

13) Հաշվային պլանի 71-րդ բաժնում.

ա. 71110-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«    71110 Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով ծախսեր»,

 

բ. 71135-րդ տողի «Ֆինանսական վարձակալությամբ վարձակալած հիմնական միջոցների» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ)» բառերով,

գ. 71136-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«    71136 Գործառնական վարձակալությամբ տրված հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսեր»,

 

դ. 71143-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«    71144 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիայի գծով ծախսեր»,

 

14) Հաշվային պլանի 72-րդ բաժնում.

ա. 72205-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

«    72206 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) արժեզրկումից առաջացած կորուստներ
72207 Գործառնական վարձակալությամբ տրված հիմնական միջոցների արժեզրկումից առաջացած կորուստներ»,

 

բ. 72213-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 72214-րդ տող.

 

«    72214 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) արժեզրկումից առաջացած կորուստներ»,

 

15) Հաշվային պլանի 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«861 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ
  8610 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ
    86100 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
    86101 Այլ հիմնական միջոցներ
    86102 Այլ ակտիվներ
       
  8611 Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ
    86110 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
    86111 Այլ հիմնական միջոցներ
    86112 Այլ ակտիվներ»,

 

i

16) Հրահանգի 18-րդ բաժնում.

ա. 182-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 182
«Ֆինանսական վարձակալություն»

 

Ենթաբաժին 182-ը նախատեսված է տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) հաշվառման համար: Հաշվառումը տարվում է համաձայն ՖՀՄՍ 16 «Վարձակալություն» ստանդարտի:

Ենթաբաժին 182-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները` 1820 «Ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ», 1821 «Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանցից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ», 1822 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություններից», 1823 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանցից»:

 

1-ին կարգի հաշիվ 1820
«Ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ»

 

1-ին կարգի հաշիվ 1820-ում ընդգրկված 2-րդ կարգի հաշիվներն ակտիվային են` դեբետում արտացոլվում են ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ, իսկ կրեդիտում` ֆինանսական վարձակալության մարումը:

 18200 «Բանկերից ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ» - հաշիվը նախատեսված է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) գծով ստացվելիք գումարները հաշվառելու համար:

Հաշիվը դեբետագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալությամբ բանկերին տրամադրելիս` համաձայն ՖՀՄՍ 16-ի`

Դտ - 18200

Կտ - ակտիվի համապատասխան հաշիվը

Կտ - 18220

 Ֆինանսական վարձակալության զուտ ներդրման գումարի և ակտիվի հաշվեկշռային արժեքի տարբերությունը վերագրվում է եկամուտներին կամ ծախսերին, համապատասխանաբար` 66114 կամ 72114 հաշիվների միջոցով։

Հաշիվը կրեդիտագրվում է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության գծով լրիվ կամ մասնակի վճարում ստանալիս`

Դտ Դրամական միջոց

Կտ - 18200:

 Ենթաբաժին 182-ի 1-ին կարգի հաշիվներ 1820-ում և 1821-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ հաշիվ 18200-ի դեպքում:

 

1-ին կարգի հաշիվ 1822
«Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություններից»

 

1-ին կարգի հաշիվ 1822-ում ընդգրկված 2-րդ կարգի հաշիվները պասիվային են` կրեդիտում արտացոլվում են ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք չվաստակած եկամուտները, իսկ դեբետում` եկամուտների հաշվեգրմանը զուգահեռ չվաստակած եկամուտների նվազումը:

 18220 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ բանկերից» - հաշիվը նախատեսված է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) գծով չվաստակած եկամուտների հաշվառման համար:

Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալությամբ բանկերին տրամադրելիս` համաձայն ՖՀՄՍ 16-ի`

Դտ - 18200

Կտ - 18200

 Հաշիվը դեբետագրվում է վարձակալության գծով հաշվեգրվող եկամտի չափով

Դտ - 18200

Կտ - 607 ենթաբաժնի համապատասխան հաշիվները:

 Ենթաբաժին 182-ի 1-ին կարգի հաշիվներ 1822-ում և 1823-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ հաշիվ 18200-ի դեպքում:»,

17) Հրահանգի 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժնի մեկնաբանություններից հանել «Ենթաբաժին 190-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները` 1900 «Դեբիտորական պարտքերի»:» բառերը,

18) Հրահանգի 21-րդ բաժնում.

ա. 21-րդ բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերությունում «Շահագործումից դուրս գտնվող հիմնական միջոցներ» բառերից հետո լրացնել «, 212 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)»» բառերը,

բ. բաժնի 21006-րդ հաշվի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21006 «Գործառնական վարձակալությամբ տրված հիմնական միջոցներ» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից գործառնական վարձակալությամբ տրամադրված հիմնական միջոցների հաշվառման համար: Հաշվի հաշվառումն իրականացվում է համաձայն ՖՀՄՍ 16-ի:»,

գ. 211-րդ ենթաբաժնի մեկնաբանություններից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժին.

 

«Ենթաբաժին 212
«Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)»

 

Ենթաբաժին 212-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների, նրանց մաշվածության և արժեզրկման հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ:

Ենթաբաժին 212-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները` 2120 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)», 2121 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն», 2122 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում»:

 

1-ին կարգի հաշիվ 2120
«Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ)»

 

1-ին կարգի հաշիվ 2120-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ:

 21200 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` hողամասեր)» - հաշիվը նախատեսված է կազմակերպության oգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հողամասեր: Հաշվի հաշվառումն իրականացվում է համաձայն ՖՀՄՍ 16-ի:

Հաշիվը դեբետագրվում է հողամասի վարձակալության վերցման դեպքում` վարձակալության գծով, ՖՀՄՍ 16-ի համաձայն վճարման ենթակա գումարների ներկա արժեքի և ստանդարտով սահմանված օգտագործման իրավունքի արժեքի մաս կազմող այլ բաղադրիչների (ուղղակի վճարած գումարներ, ապատեղակայման և զբաղեցրած տեղանքի վերականգնման ծախսեր և այլն) հանրագումարի չափով.

Դտ - 21200

Կտ - ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ

Կտ - դրամական միջոցներ և/կամ պարտավորության համապատասխան հաշիվ:

Հաշիվը կարող է դեբետագրվել նաև վարձակալության գծով պարտավորության դրական վերաչափման դեպքում, ինչպես նաև ձևափոխման արդյունքում այն ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն.

Դտ - 21200

Կտ - ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ:

Հաշիվը կարող է կրեդիտագրվել վարձակալության գծով պարտավորության բացասական վերաչափման և վարձակալության ձևափոխման դեպքում:

Դտ - ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ

Կտ - 21200:»,

19) Հրահանգի 22-րդ բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերությունը «224 «Գուդվիլ»» բառերից հետո լրացնել «, 225 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվներ)»» բառերով,

20) Հրահանգի 24-րդ բաժնում.

ա. բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերության մեջ «Կապիտալ ներդրումներ կազմակերպության վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)» բառերով,

բ. բաժնի 24200-րդ հաշվի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24200 «Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում` հիմնական միջոցներ)» - այս հաշիվը ներկայացնում է օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների վրա կատարվող կապիտալ ներդրումների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ: Հաշվառումը իրականացվում է 24000-րդ հաշվի հաշվառման սկզբունքով:»,

21) Հրահանգի 38-րդ բաժնում.

ա. բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերության մեջ «380 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ», 381 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր»» բառերը փոխարինել «380 «Վարձակալության գծով պարտավորություններ»» բառերով,

բ. 380-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 380
«Վարձակալության գծով պարտավորություններ»

 

Ենթաբաժին 380-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորությունների հաշվառման համար: Հաշվառումը իրականացվում է ՖՀՄՍ 16 «Վարձակալություն» ստանդարտի համաձայն:

 

1-ին կարգի հաշիվ 3800
«Վարձակալության գծով պարտավորություններ»

 

38000 «Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ» - հաշիվը նախատեսված է բանկերին վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:

Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցների վարձակալության սկզբնական ճանաչման ժամանակ` վարձակալության գծով վճարման ենթակա գումարների ներկա արժեքի չափով` համաձայն ՖՀՄՍ 16-ի.

Դտ - 2120-ի համապատասխան հաշիվ

Կտ - 38000

Հաշիվը կրեդիտագրվում է վարձակալության գծով վճարվելիք գումարների հետագա հաշվառման շրջանակներում հաշվեգրվող վճարումների չափով`

Դտ - 70701

Կտ - 38000:

Հաշիվը կարող է կրեդիտագրվել նաև պարտավորության դրական վերաչափման դեպքում, ձևափոխման արդյունքում առաջացող ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող այլ ճշգրտումների դեպքում.

Դտ - 2120-ի համապատասխան հաշիվ

Կտ - 38000:

Հաշիվը դեբետագրվում է վարձավճարները վճարելիս`

Դտ - 38000

Կտ - Դրամական միջոցներ»,

Հաշիվը դեբետագրվում է նաև պարտավորության բացասական վերաչափման, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող ճշգրտումների դեպքում.

Դտ - 38000

Կտ - 2120-ի համապատասխան հաշիվ:

Այն դեպքերում, երբ բացասական վերաչափման կամ վարձակալության շրջանակի նվազման արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվների գումարը հավասարվում է զրոյի, իսկ պարտավորության հաշվին առկա է նվազման ենթակա մնացորդ, ապա այն նվազում է ուղղակիորեն վերագրվելով եկամուտներին.

Դտ - 38000

Կտ - 66305:

 

1-ին կարգի հաշիվ
3801«Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ»

 

38010 «Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ» - հաշիվը նախատեսված է բանկերին կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:

Հաշիվը կրեդիտագրվում է վերը նշված միջոցների գծով հաշվեգրվող վարձակալության վճարումների չափով` վարձակալության ժամանակահատվածում համաչափ բաշխվածության կամ այլ համակարգված սկզբունքի հիման վրա` համաձայն ՖՀՄՍ 16-ի.

Դտ - 71110

Կտ - 38010:»,

գ. Հրահանգից հանել 381-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները,

22) Հրահանգի 51-րդ բաժնում.

ա. 51100 հաշվի նկարագրության մեջ

«Դտ - 51100

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:»

բառերը փոխարինել

«Դտ - 51100

Կտ - 50000

Հաշիվը կրեդիտագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:

«Դտ - Դրամական միջոցներ

Կտ - 51100:»

բառերով,

բ. 51101 հաշվի նկարագրության մեջ

«Դտ - 51101

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:»

բառերը փոխարինել

«Դտ - 51101

Կտ - 50001

Հաշիվը կրեդիտագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող պակաս վճարած գումարի դիմաց կատարված վճարի գումարի չափով

«Դտ - Դրամական միջոցներ

Կտ - 51101:»

բառերով,

23) Հրահանգի 61-րդ բաժնում.

ա. բաժնի մեկնաբանություններում «618 «Եկամուտներ այլ ներդրումային ծառայություններից»» բառերից հետո լրացնել «, 619 «Եկամուտներ գործառնական վարձակալությունից»» բառերը,

բ. բաժնի մեկնաբանություններում «ստացվելիք տոկոսների» բառերը փոխարինել «ստացվելիք գումարների համապատասխան» բառերով,

24) Հրահանգի 62-րդ բաժնի մեկնաբանություններում «ստացվելիք տոկոսների» բառերը փոխարինել «ստացվելիք գումարների համապատասխան» բառերով,

25) Հրահանգի 80-րդ բաժնում 802-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 802
«Ածանցյալ գործիքներ»

 

Ենթաբաժին 802-ը նախատեսված է արժութային, արժեթղթերի և այլ ածանցյալ գործիքների պայմանագրային արժեքի հաշվառման համար: Արժութային ածանցյալների դեպքում արտարժութային միջոցների գրանցումը կատարվում է գործարքի կնքման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքով, այնուհետ իրականացվում է օրական վերագնահատում` պայմանավորված վերը նշված փոխարժեքի փոփոխությամբ: Սույն ենթաբաժնի հաշիվների ներքո արտացոլվող գումարները ներառում են ածանցյալ գործիքների գծով հաշվեգրված տոկոսները:»,

26) Հրահանգի 81-րդ բաժնում 814-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ նախադասություններով.

«1-ին կարգի հաշիվ 8140-ում հաշվառվում են Կազմակերպության կողմից իր անունից կնքված ապահովագրական պայմանագրերը:

1-ին կարգի հաշիվ 8141-ում հաշվառվում են հաճախորդի կողմից իր անունից կամ Կազմակերպության կողմից հաճախորդի անունից կնքված այն ապահովագրական պայմանագրերը, համաձայն որոնց շահառուն հանդիսանում է Կազմակերպությունը:

Ենթաբաժին 814-ի բոլոր հաշիվների հաշվառումն իրականացվում է ապահովագրական պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների չափով: Ֆրանշիզայի առկայությունը հաշվի չի առնվում:»,

27) Հրահանգի 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին 861
«Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ»

 

Ենթաբաժին 861-ը նախատեսված է կազմակերպության կողմից կարճաժամկետ վարձակալությամբ ստացված, ինչպես նաև վարձակալված փոքրարժեք ակտիվների հաշվառման համար, որոնք չեն հաշվառվում հաշվեկշռային հաշիվներում որպես օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ` համաձայն ՖՀՄՍ 16-ի: Սույն ենթաբաժնում ընդգրկվող միջոցները անհրաժեշտ է հաշվառել պայմանագրով սահմանված տվյալ տարվա վարձակալության գումարի չափով: Սույն ենթաբաժնում ընդգրկվող միջոցների բարելավմանն ուղղված ներդրումները ենթակա են ծախսագրման:»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

    Ա. Ջավադյան


Երևան
16 հոկտեմբերի 2019 թ.

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

    Ա. Ջանջուղազյան


Երևան
31 հոկտեմբերի 2019 թ.

 


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2019
N 151-Ն
Համատեղ որոշում