Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

 

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա այդ միջոցների օգտագործման վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած հաշվետվությունը, որպես հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն, ենթակա է պարտադիր աուդիտի` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն։

2. Աուդիտորի եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվության հետ կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-286-Ն

 

 

pin
ՀՀ 04.12.2019
N ՀՕ-286-Ն օրենք