Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 92-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի» բառերը փոխարինել «տարեկան ֆինանսական հաշվետվությունների» բառերով և նույն մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) 3-րդ մասի «տարեկան հաշվետվությունը ենթակա է» բառերը փոխարինել «տարեկան հաշվետվությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվություններն օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.».

2) «է» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-287-Ն

 

 

pin
ՀՀ 04.12.2019
N ՀՕ-287-Ն օրենք