Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նախկինում հանցագործություն կատարած» բառերը փոխարինել «դատվածություն ունեցող» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. առաջին նախադասության «6 ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի, բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի» բառերով,

բ. երկրորդ նախադասության «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «` չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կարգապահական տույժ տալու մասին հրամանը և (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումն ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաև քաղվածք կարգապահական տույժ տալու մասին հրամանից և (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում, իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) և նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին` միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, և ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 5-րդ մասը «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել «ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին և պարտականություններին,» բառերով.

5) 8-րդ մասի առաջին նախադասությունը «իրավունքը» բառից հետո լրացնել «, կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել» բառերով.

6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկելու կարգապահական տույժը կիրառած հրամանատարի (պետի) նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգապահական իրավունք ունեցող վերադաս հրամանատարին (պետին)` սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կամ երկամսյա ժամկետում` դատական կարգով: Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը (պետը) իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխելու կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչելու անվավեր.

2) մերժելու բողոքը` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերի «կարող են հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում են» բառերով.

2) 3-11-րդ մասերի «կարող է հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում է» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 6-8-րդ մասերից հանել «որպես խրախուսանք» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 31-44-րդ հոդվածները «արտահերթ» բառից առաջ լրացնել «աշխատանքի» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-311-Ն

 

 

pin
ՀՀ 12.12.2019
N ՀՕ-311-Ն օրենք