Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1830-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նոր հնգամյա ռազմավարական ծրագիրը` առաջիկա հինգ տարիների համար.

2) սկսած 2021 թվականից` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել նախորդ տարվա ռազմավարական ծրագրի առաջընթացի հաշվետվությունը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. դեկտեմբերի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1830-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐ

 

Երևան 2019 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՆԱԽԱԲԱՆ

1. ԱՄՓՈՓ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

2. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 2.1 ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

 2.2 ՊԵԿ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 2.3 ՀԱՐԿԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

 2.4 ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (ԶՌՆ)

 ԶՌՆ 1. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

  Ենթանպատակ 1.1. Էլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրում և զարգացում

   1.1.1. Էլեկտրոնային արխիվացման համակարգ

   1.1.2. ՊԵԿ տեղեկատվական բազայի հուսալիություն

   1.1.3. ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգեր

   1.1.4. Այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակում

   1.1.5. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների հաղորդակցման համակարգ

   1.1.6. Արդի համակարգերի կիրառմամբ փաստաթղթերի փոխանակում

   1.1.7. Մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ

   1.1.8. Մեքենայական ուսուցում (machine learning)

   1.1.9. Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ

   1.1.10. Պետական գնումների գործընթացին առնչվող գործառույթներ

   1.1.11. Տեղեկատվական համակարգերում ինքնաշխատ լրացվող տվյալներ

   1.1.12. Էլեկտրոնային վճարման համակարգեր

   1.1.13. ՊԵԿ իրավապահ գործառույթի էլեկտրոնային փաստաթղթավորում

   1.1.14. Վարչական իրավախախտումների էլեկտրոնային կառավարման համակարգ

   1.1.15. ԵԱՏՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

   1.1.16. ԵՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

   1.1.17. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ

  Ենթանպատակ 1.2. ՊԵԿ գործառույթների և ընթացակարգերի վերակառուցում և օպտիմալացում

   1.2.1. ՊԵԿ «բիզնես» գործընթացներ

   1.2.2. Նախագծերի կառավարում

   1.2.3. Տեխնիկական աուդիտ և հավաստագրում

 ԶՌՆ 2. ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

  Ենթանպատակ 2.1. Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում

   2.1.1. Հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգ

   2.1.2. Մաքսային ռիսկերի կառավարման համակարգ

   2.1.3. Ինքնաշխատ ծանուցման համակարգ

   2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում

   2.1.5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքների կազմման համակարգ

   2.1.6. Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեություն

   2.1.7. Փոստային առաքանիների հաշվառման համակարգ

   2.1.8. Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվություն

   2.1.9. ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն

  Ենթանպատակ 2.2. Խրախուսել կամավոր կարգապահությունը, բարձրացնել հարկերից խուսափողների դեմ պայքարի արդյունավետությունը և կրճատել հարկային ստվերի մակարդակը

   2.2.1. Օրինապահ հարկ վճարողների համակարգ

   2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ

   2.2.3. Հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացներ

   2.2.4. Տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ

   2.2.5. BEPS գործողությունների (ստանդարտների) ներդրում

   2.2.6. Հարկային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատում

   2.2.7. Հետբացթողումային թիրախային ստուգումների համակարգ

   2.2.8. Հետբացթողումային գործառույթների ընդլայնում, ավտոմատացում

   2.2.9. Հետբացթողումային գործառույթների «Թվինինգ» ծրագիր

 ԶՌՆ 3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՌՈՒՑՈՒՄ

  Ենթանպատակ 3.1. Գործող ենթակառուցվածքների արդիականացում և համագործակցության ընդլայնում

   3.1.1. Անձնական հաշվի քարտ, միասնական գանձապետական հաշիվ

   3.1.2. ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքներ

   3.1.3. ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացներ

  Ենթանպատակ 3.2. Մաքսային ենթահամակարգերի արդիականացում և տեխնիկական հագեցվածություն

   3.2.1. ՊԵԿ փորձագիտական լաբորատորիաներ

   3.2.2. ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ

   3.2.3. «Այրում» երկաթուղային մաքսակետի արդիականացում

   3.2.4. Բագրատաշենի մաքսակետի կատարելագործում

   3.2.5. ՊԵԿ Մեղրիի մաքսակետի արդիականացում

   3.2.6. Հարավային մաքսատան կառուցում

   3.2.7. ՊԵԿ մաքսակետերի տեխնիկական հագեցվածության ապահովում

 ԶՌՆ 4. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

  Ենթանպատակ 4.1. Հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունների ընդլայնում

   4.1.1. ՊԵԿ կայքէջի արդիականացում

   4.1.2. «Հանրություն-ՊԵԿ» փոխվստահության մշակույթի ձևավորում

 ԶՌՆ 5. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ (ԲԱՐԵԼԱՎՈՒՄ)

  Ենթանպատակ 5.1. Կադրային քաղաքականության և աշխատանքային մշակույթի ձևավորում

   5.1.1. ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ

   5.1.2. Աշխատանքի դիմաց արժանավայել հատուցման համակարգ

  Ենթանպատակ 5.2. Մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման համակարգի արդիականացում

   5.2.1. «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ

   5.2.2. Հարկային և մաքսային ծառայության ընդունելության գործընթաց

   5.2.3. ՊԵԿ կինոլոգիական կենտրոն

4. ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՄԱԿՐՈ ՑՈՒՑԻՉՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

ՀԱՎԵԼՎԱԾ 3. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ` ԸՍՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱՀԿ` Առևտրի համաշխարհային կազմակերպության

ԱՄՀ` Արժույթի միջազգային հիմնադրամ

ԱՏԳ` Արտաքին տնտեսական գործունեություն

ԵԱՏՄ` Եվրասիական տնտեսական միություն

ԵՄ` Եվրոպական միություն

ԵՏՀ` Եվրասիական տնտեսական հանձնաժողով

ԶՌՆ` Զարգացման ռազմավարական նպատակ

ՀՄԿ` Համաշխարհային մաքսային կազմակերպություն

ՄԺԾԾ` Միջնաժամկետ ծախսային ծրագրեր

ՊԵԿ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

ՎԻՎ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր

ՏՀԶԿ` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

ՕՀՄ` Օպերատիվ-հետախուզական միջոցառում

BEPS` Base Erosion and Profit Shifting («Հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժ»)

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Պետության հարկային և մաքսային համակարգի արդյունավետ լինելու հանգամանքն ուղղակիորեն կախված է պետության կողմից հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ մեթոդների և մոտեցումների կիրառման կայուն մեխանիզմների առկայությունից: Հարկային և մաքսային վարչարարությունը որևէ երկրի գործող հարկային և մաքսային համակարգում օրենսդրության շրջանակներում հարկային և մաքսային մարմինների որոշակի գործառույթների համախումբն է, որոնք ուղղված են հարկ վճարողների հաշվառմանն ու սպասարկմանը, հարկային և մաքսային օրենսդրության և հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացմանը, այդ պահանջների խախտումների կանխմանը և (կամ) բացահայտմանն ու օրենքով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության միջոցների կիրառմանը, առաջացած հարկային և մաքսային վճարների վճարման պարտավորությունների գանձման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և այլն: Հարկային և մաքսային վարչարարության իրականացումն այնքանով է արդյունավետ, որքանով որ ՊԵԿ-ին հատկացված, հնարավորինս քիչ միջոցներով ապահովվում է հարկային և մաքսային օրենսդրության պահանջների պահպանումն ու պետական բյուջեով նախատեսված հարկային և մաքսային եկամուտների հավաքագրումը (գանձումը), միաժամանակ «անտեսանելի» վարչարարության միջոցով նպաստելով հարկ վճարողների օրինապահության մակարդակի բարձրացմանը և վերջիններիս վարչարարական բեռի կրճատմանը:

Հարկային և մաքսային համակարգի ֆիսկալ-գանձարանային գործառույթի իրականացումը առանցքային նշանակություն ունի տնտեսության զարգացման համար` ապահովելով կայուն պետական ֆինանսներ, զբաղվածության, մրցակցության խթանում և եկամուտների արդյունավետ բաշխում: Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հավաքագրման ներդրված մեխանիզմները և հարկ վճարողների կողմից իրենց պարտավորությունների իրականացման նկատմամբ պատասխանատվության աճն արտացոլում են ՊԵԿ որդեգրած քաղաքականության արդյունավետությունը: Միաժամանակ, տնտեսական և գործարար միջավայրում շարունակական փոփոխություններն անհրաժեշտություն են ստեղծում կանխատեսել նոր մարտահրավերները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց արձագանքելու համար: ՊԵԿ հարկային և մաքսային վարչարարության իրականացման ներկայիս արդյունավետությունը հանդիսանում է զարգացման հետագա ուղղությունների սահմանման և դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնման հիմնաքար: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը ներառում է Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԱՄՀ) Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի 11-րդ կետում նշված հինգ1 առաջարկություններից երեքը, ինչպես նաև միտված է ապահովել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, բարեփոխումների իրականացման նոր ուղղությունների և նպատակների սահմանումը` հաշվի առնելով ոլորտում նոր համաշխարհային միտումներն ու մարտահրավերները: Այս առումով առավել կարևորվում է էլեկտրոնային և թվային տեխնոլոգիաների կիրառման նոր հարացույցը, որը կարող է ապահովել պետության և քաղաքացիների միջև հարաբերությունների փոխակերպում և նորարարական մոդելների կիրառում:

_________________________

1 Հինգ առաջարկություններից երեքը ներառվել է սույն ռազմավարությունում, իսկ մնացած երկուսին պարտավորվել ենք անդրադառնալ հաջորդ տարիներին` սույն փաստաթղթի ամենամյա վերանայման ժամանակ, քանի որ այդ երկու կետերի ընդունումը այս պահին պարունակում է հասարակական ընկալման լուրջ ռիսկեր:

 

1. ԱՄՓՈՓ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

1. ՀՀ ՊԵԿ առաքելությունն է`

1) հարկային ծառայության մասով. ապահովել արհեստավարժ հարկային ծառայողների միջոցով, որակյալ ծառայությունների մատուցմամբ և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ հասցեական և արդյունավետ հարկային վարչարարություն, որի իրականացման արդյունքում կապահովվի հարկային ստվերի կրճատում և հարկային եկամուտների կայուն աճ` նպաստելով հարկեր վճարելու պատրաստակամության նոր մշակույթի ձևավորմանը և հարկ վճարողների շրջանում օրինապահության մակարդակի բարձրացմանը:

2) մաքսային ծառայության մասով. արհեստավարժ մաքսային ծառայողների միջոցով, որակյալ ծառայությունների մատուցմամբ աջակցել ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը` արտաքին առևտրաշրջանառության խթանման, մաքսային վարչարարության դյուրինացման և ներքին շուկայի անվտանգության ապահովման միջոցով:

2. ՀՀ ՊԵԿ տեսլականը «Թվային ՊԵԿ» կոնցեպտի ներդրումն է` տեխնոլոգիական լուծումների և կառավարման նորարարական մոդելների կիրառմամբ հարկային և մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացման, գործարար շրջանակների համար բարենպաստ միջավայրի ձևավորման, բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ ծառայությունների մատուցման, «անտեսանելի», բայց արդյունավետ հսկողության իրականացման և մարդկային գործոնի նվազեցման ապահովման նպատակով:

3. Սույն փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը (այսուհետ` ռազմավարական ծրագիր), որը նախատեսվում է պարբերաբար վերանայել` համապատասխանեցնելով պետության կողմից վարվող հարկային և մաքսային քաղաքականությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանվող ընդհանուր ուղենիշներին, ինչպես նաև այլ` արտաքին ու ներքին միջավայրերի փոփոխվող պահանջներին:

4. Ստորև` Աղյուսակ 1-ում ներկայացված են 2020-2024 թթ. համար կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները2: Ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների իրագործելիությունն ուղղակիորեն կախված է ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումից:

___________________________

2 Ներկայացված ցուցանիշները կարող են վերանայվել և լրամշակվել` ՀՀ-ում տնտեսական իրավիճակի փոփոխման պարագայում:

 

Աղյուսակ 1

 

Մլրդ․դրամ
  2019 2020 2021 2022 2023 2024
ՀՆԱ1 6,630.4 6,975.4 7,615.7  8,320.6 9,152.7 10,067.9
Հարկային եկամուտներ և պետական տուրք2 1,463.9 1,562.5 1,736.4 1,922.1 2,160.0 2,416.3
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցություն 22.1% 22.4% 22.8% 23.1% 23.6% 24.0%
Հարկային վարչարա­րու­թյան արդյունավետության գործակցի համար ընտրված ծախսեր3 21.9 30.1 29.7 29.9 27.3 27.2
Արդյունավետության գործակից4 1.49% 1.93% 1.71% 1.56% 1.26% 1.12%

______________________________________

2 Ներկայացված ցուցանիշները կարող են վերանայվել և լրամշակվել` ՀՀ-ում տնտեսական իրավիճակի փոփոխման պարագայում։

3 2020-2022 թթ. ՀՆԱ-ի ցուցանիշները ներկայացված են հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թ. Հուլիսի 10-ի «ՀՀ 2020-2022 թթ. ՄԺԾԾ հաստատելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված ցուցանիշները, իսկ 2023-2024 թթ. ՀՆԱ-ները ունեն կողմնորոշիչ բնույթ և հաշվարկված են նախորդ տարվա նկատմամբ 10 տոկոս աճի կիրառմամբ:

4 2019-2022 թթ. հարկային եկամուտները և պետական տուրքը վերցված է 2019-2022 թթ ՊԵԿ կողմից առաջիկա 4 տարիների համար իրականացված կանխատեսումից, իսկ 2023-2024 թթ. հաշվարկել է ՀՆԱ-ի նկատմամբ կիրառելով հարկեր/ ՀՆԱ հարաբերակցության թիրախային ցուցանիշները:

5 ՊԵԿ փաստացի և սպասվելիք ծախսերից հանվել են կապիտալ ծախսերը:

6 Արդյունավետության գործակիցը հաշվարկվում է որպես Հարկային վարչարարության արդյունավետության գործակցի համար ընտրված ծախսեր ցուցանիշի հարաբերությունը Հարկային եկամուտներ և պետական տուրք ցուցանիշին

 

5. 2020 թվականի պետական բյուջեի պլանավորման գործընթացների շրջանակում ՊԵԿ կողմից ներկայացված արդյունքային ցուցանիշների մեջ 2025 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը թիրախավորվել է 24.0 տոկոս, որը հանդիսանում է ծրագրային բյուջետավորման շրջանակներում ՊԵԿ կողմից ներկայացված երկու ուղենիշային ցուցանիշներից մեկը (երկրորդը` հարկային վարչարարության արդյունավետության ցուցանիշն է, որը 2025 թվականի համար թիրախավորվել է 1.12 տոկոս): Ինչպես երևում է Աղյուսակ 1-ում` վերոնշյալ ցուցանիշին հնարավոր կլինի հասնել 2024 թվականին:

6. Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով կանխատեսումների ապահովման ուղղությամբ կան նաև որոշակի ռիսկեր, այդ թվում` պետական եկամուտների քաղաքականության և դրանց ազդեցության գնահատականների, ինչպես նաև պետության կողմից վարվող հարկային քաղաքականության հետ կապված ՊԵԿ բյուջետային եկամուտների գծով կանխատեսումներն առավելագույնս մոտ են կառավարության նպատակներին և իրականությանը, որոնց ապահովման ուղղությամբ ՊԵԿ կողմից անհրաժեշտ կլինի իրականացնել համապատասխան միջոցառումներ:

7. Ռազմավարական ծրագրով ՊԵԿ առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 զարգացման ռազմավարական նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 55 միջոցառում (գործողություն):

1) ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատարելագործմամբ հանրային ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքների ներդրումը, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործումը: Այս արդյունքներն ապահովելու համար առաջին ռազմավարական նպատակի ներքո առաջադրվել է հետևյալ քսան միջոցառումների (գործողությունների) իրականացումը.

ա. ստեղծել հարկ վճարողներին (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին) վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման համակարգ,

բ. բարելավել ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների ճշտության, հետևաբար` հուսալիության մակարդակը,

գ. զարգացնել և արդիականացնել ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգերը, ինչպես նաև օպտիմալացնել տեղեկատվական շտեմարանների կառուցվածքը,

դ. ձեռք բերել այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններում առկա այն տվյալներին հասանելիություն, որոնք էական նշանակություն ունեն առանձին եկամուտների հաշվառման և վերահսկողության մակարդակի բարձրացման համար,

ե. տեղեկատվական համակարգերի կիրառմամբ բարելավել ՊԵԿ կողմից մատուցվող ծառայությունների որակը և հարկ վճարողների սպասարկման կենտրոնների միջև ներդնել ներքին հաղորդակցության էլեկտրոնային համակարգ,

զ. ներդնել հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող բոլոր փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգ` անձնական գրասենյակի միջոցով,

է. ներդնել մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ` մաքսային և հարկային տեղեկատվության հիման վրա մակրո մակարդակից միկրո մակարդակ ամենօրյա մշտադիտարկում իրականացնելու համար,

ը. ՊԵԿ տեղեկատվական համակարգերում ներդնել մեքենայական ուսուցման (machine learning) գործիքակազմ,

թ. ներդնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ,

ժ. ավտոմատացնել պետական գնումների գործընթացում ՊԵԿ-ին առնչվող և իրականացվող գործառույթների իրագործումը,

ժա. ներդնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգեր,

ժբ. ներդնել մաքսային վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու տեխնիկական հնարավորություններ,

ժգ. ստեղծել ՊԵԿ կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերի գծով էլեկտրոնային փաստաթղթավորման համակարգ,

ժդ. ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ,

ժե. ապահովել ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանն ուղղված գործընթացների իրագործումը,

ժզ. ապահովել ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ և ԵՄ միջև էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանն ուղղված գործընթացների իրագործումը,

ժէ. ստեղծել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ

ժը. վերակառուցել և վերակազմակերպել ՊԵԿ «բիզնես» գործընթացները,

ժթ. ՊԵԿ աշխատանքներում ներդնել նախագծերի կառավարման սկզբունքների արդյունավետ կիրառման կառուցակարգեր,

ի. ներմուծել ՊԵԿ տեղեկատվական համակարգերի պարբերական տեխնիկական աուդիտի անցկացման և անվտանգության հավաստման կառուցակարգեր:

2) ԵՐԿՐՈՐԴ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համահունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ (աննկատ) վարչարարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում: Այս արդյունքներն ապահովելու համար երկրորդ ռազմավարական նպատակի ներքո առաջադրվել է հետևյալ տասնութ միջոցառումների (գործողությունների) իրականացումը.

ա. ընդլայնել հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգի կարողությունները` ռիսկերի շրջանակի ընդլայնման և դրանց բացահայտման վերլուծական մեխանիզմների ավտոմատացման միջոցով` ապահովելով մարդկային գործոնի ազդեցության նվազեցում,

բ. կատարելագործել մաքսային ավտոմատացված տեղեկատվական համակարգում ռիսկերի կառավարման մեխանիզմները` «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ներդրմամբ,

գ. կատարելագործել և ընդլայնել ՊԵԿ տեղեկատվական համակարգերում առկա` գործարքները հավաստող փաստաթղթերի, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և այլ տեղեկատվության վերլուծության հիման վրա ռիսկային չափանիշներով հարկ վճարողների գնահատման և ինքնաշխատ ծանուցման համակարգը,

դ. մաքսային ձևակերպումների շրջանակներում նախնական հայտարարագրման գործընթացի կատարելագործմամբ ապահովել մաքսային հսկողության գործընթացների արագացում և դյուրինացում,

ե. ներդնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության ստուգման ակտի կամ հսկիչ գնման արձանագրության նախագծերի կազմման էլեկտրոնային համակարգ, որի օգնությամբ այդ փաստաթղթերը կկազմվեն խախտումը հայտնաբերելու պահին` հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով,

զ. ներդնել շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգեր,

է. ինտեգրել փոստային առաքանիների հաշվառման համակարգը ռիսկերի կառավարման ավտոմատացված համակարգին և Միջազգային փոստային միության համակարգին (International Postal System/ Customs Declaration System),

ը. ներդնել API/PNR համակարգը և ինտեգրել այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի հետ,

թ. ներդնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմ` ԵԱՏՄ հարթակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,

ժ. վերանայել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրման ներկա համակարգը` նորացված չափանիշների հիման վրա ներդնելով խրախուսական առավել գրավիչ համակարգ,

ժա. ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների և ծախսերի ինքնահայտարարագրման ավտոմատացված համակարգ,

ժբ. միջազգային համագործակցության շրջանակներում ՊԵԿ կողմից իրականացվող հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,

ժգ. ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ,

ժդ. ներդնել ՏՀԶԿ «Հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժ» (BEPS) ծրագրի` ՀՀ կողմից ստանձնած նվազագույն ստանդարտները (գործողությունները),

ժե. մշակել և ներդնել տնտեսության հարկունակ ոլորտներում ոլորտային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատման արդի մեթոդաբանության և ծրագրային լուծումների հիման վրա գործող համակարգ,

ժզ. ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային բացթողումից հետո առևտրի աջակցման ու թիրախային ստուգումների արդի համակարգ,

ժէ. նախաբացթողումային գործառույթների աստիճանական կրճատմանը զուգահեռ ընդլայնել հետբացթողումային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կարողությունները` ավտոմատացնելով հետբացթողումային հսկողության գործառույթները,

ժը. ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո «Մաքսային հսկողության շեշտադրման տեղափոխումը նախաբացթողումային փուլից հետբացթողումային փուլ» թեմայի շրջանակներում իրականացնել «Թվինինգ» ծրագիրը:

3) ԵՐՐՈՐԴ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ` ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման և համագործակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկողական գործընթացներ: Այս արդյունքներն ապահովելու համար երրորդ ռազմավարական նպատակի ներքո առաջադրվել է հետևյալ տասը միջոցառումների (գործողությունների) իրականացումը.

ա. ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն,

բ. ՊԵԿ աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար կառուցել և արդիականացնել ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքները,

գ. ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացների իրականացման և տեղեկատվության փոխանակման համար արդիականացնել, ներդնել և ինտեգրել ավտոմատացված համակարգեր,

դ. հարկային և մաքսային հսկողության շրջանակներում փորձաքննություններ իրականացնելու նպատակով ստեղծել փորձագիտական լաբորատորիաներ,

ե. ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ,

զ. վերակառուցել և արդիականացնել ՀՀ «Այրում» երկաթուղային մաքսակետը,

է. տեխնիկապես վերազինել Բագրատաշենի մաքսակետը, արդիականացնել մաքսակետի ենթակառուցվածքները,

ը. իրականացնել Մեղրիի մաքսակետի շինությունների արդիականացում և տեխնիկական ժամանակակից համակարգերով վերազինում,

թ. իրականացնել Հարավային նոր մաքսատան կառուցում` տեխնիկական վերազինմամբ ու ենթակառուցվածքների արդիականացմամբ,

ժ. ապահովել ՊԵԿ մաքսակետերը ռենտգենյան, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներով:

4) ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսության մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որին հասնելու համար պետք է ընդլայնել հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունները` ապահովելով արդյունավետ հարթակ հարկ վճարողների և ՊԵԿ փոխգործակցության համար: Այս արդյունքներն ապահովելու համար չորրորդ ռազմավարական նպատակի ներքո առաջադրվել է հետևյալ երկու միջոցառումների (գործողությունների) իրականացումը.

ա. հանրության և ՊԵԿ փոխգործակցության համար արդյունավետ հարթակ ստեղծելու նպատակով արդիականացնել ՊԵԿ կայքէջը` համալրելով հաղորդակցության նոր գործիքակազմով,

բ. ձևավորել «հանրություն - ՊԵԿ» հաղորդակցության արդյունավետ ժամանակակից հարթակներ` ապահովելու համար հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների վրա կառուցված միջավայր:

5) ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների իրագործմանը: Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման` վարձատրության և մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը: Այս արդյունքներն ապահովելու համար հինգերորդ ռազմավարական նպատակի ներքո առաջադրվել է հետևյալ հինգ միջոցառումների (գործողությունների) իրականացումը.

ա. ներդնել ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգ (ՄՌԿՀ)` անհրաժեշտ տեղեկատվական գործիքակազմով,

բ. ներդնել կատարված աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրության և արտոնությունների մոտիվացիոն համակարգ,

գ. ձեռնարկել «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման և վերաիմաստավորման ուղղությամբ միջոցառումներ,

դ. ամբողջապես վերանայել հարկային և մաքսային ծառայության ընդունվելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և իրականացման գործընթացը,

ե. ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ՊԵԿ կինոլոգիական կենտրոն:

8. Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման ռազմավարական նպատակների, ենթանպատակների և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումների (գործողությունների) իրականացման հաշվետվողականությունն ապահովելու նպատակով` յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 15-ը կիրականացվի նախորդ տարվա ռազմավարական ծրագրի կատարողականի արդյունքների ամփոփում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

9. Ակնհայտ է, որ ձևակերպված զարգացման ռազմավարական նպատակների իրագործումը պայմանավորված է սույն ռազմավարության մեջ ընդգրկված` վերոհիշյալ 55 միջոցառումների արդյունավետ իրականացմամբ: Դրանց իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներկայացված են Հավելված 2-ում և Հավելված 3-ում, իսկ դրանց համառոտ նկարագիրը տրված է ստորև ներկայացվող աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Ռազմավարական նպատակներ Ենթանպատակներ Միջոցառումներ (գործողություններ)
ԶՌՆ 1. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Ենթանպատակ 1.1. Էլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրում և զարգացում 1.1.1. Էլեկտրոնային արխիվացման համակարգ
1.1.2. ՊԵԿ տեղեկատվական բազայի հուսալիություն
1.1.3. ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգեր
1.1.4. Այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակում
1.1.5. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների հաղորդակցման համակարգ
1.1.6. Արդի համակարգերի կիրառմամբ փաստաթղթերի փոխանակում
1.1.7. Մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ
1.1.8 Մեքենայական ուսուցում (machine learning)
1.1.9. Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ
1.1.10. Պետական գնումների գործընթացին առնչվող գործառույթներ
1.1.11. Տեղեկատվական համակարգերում ինքնաշխատ լրացվող տվյալներ
1.1.12. Էլեկտրոնային վճարման համակարգեր
1.1.13. ՊԵԿ իրավապահ գործառույթի էլեկտրոնային փաստաթղթավորում
1.1.14 Վարչական իրավախախտումների էլեկտրոնային կառավարման համակարգ
1.1.15. ԵԱՏՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում
1.1.16. ԵՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում
1.1.17. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ
Ենթանպատակ 1.2. ՊԵԿ գործառույթների և ընթացակարգերի վերակառուցում և օպտիմալացում 1.2.1. ՊԵԿ «բիզնես» գործընթացներ
1.2.2. Նախագծերի կառավարում
1.2.3 Տեխնիկական աուդիտ և հավաստագրում
Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 2.9 մլրդ դրամ
ԶՌՆ 2. ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ Ենթանպատակ 2.1. Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում 2.1.1 Հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգ
2.1.2 Մաքսային ռիսկերի կառավարման համակարգ
2.1.3 Ինքնաշխատ ծանուցման համակարգ
2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում
2.1.5 Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքների կազմման համակարգ
2.1.6. Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեություն
2.1.7. Փոստային առաքանիների հաշվառման համակարգ
2.1.8. Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվություն
2.1.9. ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն
Ենթանպատակ 2.2. Խրախուսել կամավոր կարգապահությունը, բարձրացնել հարկերից խուսափողների դեմ պայքարի արդյունավետությունը և կրճատել հարկային ստվերի մակարդակը 2.2.1. Օրինապահ հարկ վճարողների համակարգ
2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ
2.2.3. Հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացներ
2.2.4. Տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ
2.2.5. BEPS գործողությունների (ստանդարտների) ներդրում
2.2.6 Հարկային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատում
2.2.7. Հետբացթողումային թիրախային ստուգումների համակարգ
2.2.8 Հետբացթողումային գործառույթների ընդլայնում, ավտոմատացում
2.2.9. Հետբացթողումային գործառույթների «Թվինինգ» ծրագիր
Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 3.2 մլրդ դրամ
ԶՌՆ 3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՌՈՒՑՈՒՄ Ենթանպատակ 3.1. Գործող ենթակառուցվածքների արդիականացում և համագործակցության ընդլայնում 3.1.1. Անձնական հաշվի քարտ, միասնական գանձապետական հաշիվ
3.1.2. ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքներ
3.1.3. ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացներ
Ենթանպատակ 3.2. Մաքսային ենթահամակարգերի արդիականացում և տեխնիկական հագեցվածություն 3․2․1. ՊԵԿ փորձագիտական լաբորատորիաներ
3․2․2. ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ
3․2․3. «Այրում» երկաթուղային մաքսակետի արդիականացում
3․2․4. Բագրատաշենի մաքսակետի կատարելագործում
3․2․5. ՊԵԿ Մեղրիի մաքսակետի արդիականացում
3․2․6. Հարավային մաքսատան կառուցում
3.2.7. ՊԵԿ մաքսակետերի տեխնիկական հագեցվածության ապահովում
Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 25.6 մլրդ դրամ
ԶՌՆ 4. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Ենթանպատակ 4.1. Հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունների ընդլայնում 4.1.1 ՊԵԿ կայքէջի արդիականացում
4.1.2 «Հանրություն-ՊԵԿ» փոխվստահության մշակույթի ձևավորում
Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 0.3 մլրդ դրամ
ԶՌՆ 5. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում (բարելավում) Ենթանպատակ 5.1. Կադրային քաղաքականության և աշխատանքային մշակույթի ձևավորում 5.1.1. ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ
5.1.2. Աշխատանքի դիմաց արժանավայել հատուցման համակարգ
Ենթանպատակ 5.2. Մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման համակարգի արդիականացում 5.2.1 «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ
5.2.2 Հարկային և մաքսային ծառայության ընդունելության գործընթաց
5.2.3. ՊԵԿ կինոլոգիական կենտրոն
Անհրաժեշտֆինանսականմիջոցներ 1.0 մլրդ դրամ
Ընդամենը ֆինանսական միջոցներ` 33 մլրդ դրամ

 

10. Ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների (գործողությունների) իրականացումը կարտացոլվի ՊԵԿ` համապատասխան տարիների` Աղյուսակ 3-ում ներկայացված բյուջետային հատկացումների վրա:

 

Աղյուսակ 3

 

Մլրդ դրամ
  2019 2020 2021 2022 2023 2024
ՊԵԿ փաստացի և սպասվելիք ծախսեր, այդ թվում` 23.5 50.2 44.1 40.9 33.5 29.7
Կապիտալ ծախսեր 0.4 20.1 14.4 11.0 6.2 2.5
1. ՊԵԿ արտաբյուջե, այդ թվում` 8.3 - - - - -
Կապիտալ ծախսեր 1.3 - - - - -
2. ՊԵԿ ռազմավարության բյուջե, այդ թվում7` - 21.2 14.2 10.6 4.3 0.5
Միջազգային կազմ․ստացվողվարկայինևդրամաշնորհայինմիջոցներ, որից` - 5.8 5.8 3.1 3.1 0.0
վարկային միջոցներ - 1.4 1.4 1.4 1.4 0
ՀՀ կառավարության համաֆինանսավորում - 0.3 0.3 0.3 0.3 0
դրամաշնորհային միջոցներ - 4.1 4.1 1.4 1.4 0.0

______________________

7 Ներառում է նաև ԱՏԳ կենտրոնների կառուցման կապիտալ ծախսերը

 

11. Հինգ տարիների կտրվածքով ակնկալվում է աշխատակիցների թվաքանակի շուրջ 15 տոկոս նվազում ինչպես ներկայացված է Աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

  2019 2024
Աշխատողների ընդհանուր թվաքանակ փաստացի) 2,836 2,411
Աշխատողների ընդհանուր թվաքանակ հաստատված) 3,269 2,779

 

 

2. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

2.1 ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

 

12. 2014-2018 թթ. փաստացի և 2019 թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները բերված են Աղյուսակ 5-ում, որից երևում է, որ անվանական ՀՆԱ-ն 2014թ. 4.8 տրլն դրամից աճել է ընդամենը 1.2 տրլն դրամով կամ 25 տոկոսով, ինչը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացրել է ընդամենը 155 հազ. դրամով` 2018 թ. կազմելով 2,023 հազ. դրամ կամ 4,188 ԱՄՆ դոլար: 2018 թ. անվանական և իրական ՀՆԱ-ի ցուցանիշները առաջին անգամ հատեցին 12 մլրդ ԱՄՆ դոլար նիշը, իսկ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի (ՀԱԵ. դոլարային արտահայտությամբ գրանցված արդյունքը փոխեց Հայաստանի դասակարգման դիրքը ցածրից միջին եկամտով (low to middle income) տնտեսություն ունեցող երկրից միջինից բարձր եկամտով (middle to upper income) երկրի8: նվանական ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5.7 տոկոս, իսկ իրական աճը` 3.9 տոկոս: Վերջին երկու տարիներին զգալի աճել են ՀՆԱ-ի անվանական և իրական աճի տեմպերը, 2017 թ. կազմելով համապատասխանաբար` 9.8 տոկոս և 7.5 տոկոս, իսկ 2018 թ.` 7.9 տոկոս և 5.2 տոկոս: Նշված ժամանակահատվածի համար ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է միջինում 1.7 տոկոս, ինչը նախորդող ժամանակաշրջանների համեմատ բավականին ցածր ցուցանիշ է: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը հանդիսանում է հարկային վարչարարության արդյունավետության գնահատման հիմնական ագրեգացված ցուցանիշ, միջինում կազմել է 21.26 տոկոս, իսկ 2018 թվականին` 20.95 տոկոս: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2018 թ. Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը համադրելի չէ նախորդ տարիների հետ, քանի որ 2018 թ. հունվարի 1-ից հետո փոխվել է բյուջետային եկամուտներում հարկերի հաշվառման համակարգը: Մասնավորապես, եթե մինչև 01.01.2018 թ. բյուջեի եկամուտ էին համարվում համապատասխան գանձապետական հաշիվներին կատարված փաստացի վճարումները, ապա 01.01.2018 թ. հետո բյուջեի եկամուտ են համարվում միասնական գանձապետական հաշվին կատարված այն վճարումները, որոնք մարել են հարկ վճարողի կողմից հարկային մարմնին ներկայացված (հաշվարկ/հաշվետվություններով առաջացած) հարկային պարտավորությունների գումարները կամ այլ վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունները: Հետևաբար, եթե հաշվի առնենք այս հանգամանքը, 2018 թ. համադրելի Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կկազմի 21.75 տոկոս կամ 0.94 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա ցուցանիշն է, իսկ եթե 2017 թ. ցուցանիշից նվազեցնենք նաև 16.6 մլրդ դրամի չափով ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ապա 2018 թ. Հարկեր/ՀՆԱ վերջնական համադրելի ցուցանիշը կկազմի 1.24 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա` 2017 թ. ցուցանիշն է (20.51 տոկոս): Հարկ է նշել, որ տնտեսական հեղափոխության կոնցեպտի հռչակումից հետո ՊԵԿ կողմից վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված լրջագույն աշխատանքների շնորհիվ, ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կանխատեսվում են 1,463.9 մլրդ դրամի չափով կամ 62.0 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է 2019 թ. պետական բյուջեի մասին օրենքով, որի պարագայում Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 22.08 տոկոսի չափով կամ 1.13 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա ցուցանիշն է: Այս ցուցանիշը բացառիկ է ՀՀ ողջ պատմության ընթացքում, եթե հաշվի առնենք ինչպես փաստացի, այնպես էլ ՄԺԾԾ բոլոր ժամանակաշրջանների կանխատեսումների ցուցանիշները, երբ նշված ցուցանիշի բարելավման համար որպես թիրախ սովորաբար ծրագրավորվել է 0.3-0.5 տոկոսային կետով բարելավում, որն առանձին տարիների համար նույնիսկ չի ապահովվել: Վերջին 5 տարիների մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 5-ում:

______________________

8 https://blogs.worldbank.org/opendata/new-country-classifications-income-level-2018-2019

 

Աղյուսակ 5

 

ՑՈՒՑԱՆԻՇԸ 2014 2015 2016 2017 2018 2019
Կանխ. Բյուջե Փաստ Կանխ. Բյուջե Փաստ Կանխ. Բյուջե Փաստ Կանխ. Բյուջե Փաստ Կանխ. Բյուջե Փաստ Կանխ. Բյուջե Փաստ
Անվանական ՀՆԱ, մլրդ դրամ 4723.7 4828.6 4867.5 5043.6 5442.8 5067.3 5405.0 5564.5 5850.7 6005.1 6756.2 6630.4
Անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը 109.7 106.0 107.5 104.5 106.3 100.5 105.0 109.8 108.2 107.9 109.1 110.0
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպը 105.2 103.6 104.1 103.2 102.2 100.2 103.2 107.5 104.5 105.2 104.9 -
ՀՆԱ-ի ինդեքս-
դեֆլյատոր
104.3 102.3 103.3 101.2 104.0 100.3 101.7 102.1 103.5 102.5 104.0 -
Ներմուծման աճի տեմպը 104.0 100.9 103.7 73.2 102.5 101.6 105.9 127.0 110.0 121.1 110.0 -
Ներմուծում (մլն. դոլար) 4004.0 4424.4 3974.0 3239.2 3081.0 3292.4 2976.7 4182.7 3742.3 4963.2 5009.2 -
Հարկեր 1098 1064 1139 1067.9 1129.0 1079.7 1135.0 1158.1 1248.5 1258.1 1401.9 1463.9
Հարկեր/ՀՆԱ 23.24 22.04 23.39 21.17 20.74 21.31 21.00 20.81 21.34 20.95 20.75 22.08
Հարկերի սահունության գործակից9 - 1.1 - 0.1 - 2.3 - 0.7 - 1.1 1.3 -

___________________________

9 Ցուցանիշը հաշվարկվում է որպես հարկային եկամուտների հավելաճի տեմպի հարաբերությունը ՀՆԱ-ի հավելաճի տեմպին

 

2.2 ՊԵԿ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական կառավարման համակարգի բարեփոխումները, որոնց հիմնական նպատակն է բարձրացնել պետական գործառույթների արդյունավետությունը և բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: ՊԵԿ-ը շարունակաբար նախաձեռնում, մշակում և ներդնում է հարկային և մաքսային վարչարարության և ներդրված ընթացակարգերի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ապահովման համար էլեկտրոնային կառավարման համակարգեր: Այսօր ներդրված և գործող տեխնոլոգիական լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը և հնարավորություն են տալիս, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, նախանշել հետագա զարգացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի ընդլայնման հեռանկարները:

14. ՊԵԿ մաքսային ծառայությունը շարունակաբար իրականացնում է մաքսային գործունեության զարգացմանն ուղղված աշխատանքներ` նպատակ ունենալով դյուրինացնել առևտուրը, մաքսային ծառայության շրջանակներում բարձրացնել անվտանգությունը և ավելի բարձր մակարդակով ապահովել մաքսային ծառայության շահառուների տարբեր խմբերի պահանջները: Այս շրջանակներում իրականացված բարեփոխումներն արդյունավետ կերպով լուծել են մաքսային ծառայությունների կողմից սահմանված խնդիրները և ստեղծել են անհրաժեշտ հիմքեր` հետագա դինամիկ զարգացումն ապահովելու համար:

15. Իրականացված բարեփոխումների շրջանակներում`

1) կատարելագործվել է ազգային առևտրի մեկ պատուհան համակարգը, որտեղ ներդրվել է նոր գործիքակազմ, ինչի արդյունքում էականորեն դյուրինացվել է տնտեսավարողների և մաքսային մարմինների միջև աշխատանքը` նպաստելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, ռիսկերի նվազեցմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացմանը,

2) ստեղծվել է ռիսկերի կառավարման համակարգ, որն իրականացնում է մաքսային հսկողության օբյեկտների, իրականացված մաքսային գործառնությունների և, ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկատվության հավաքում, մշակում և գնահատում,

3) ստեղծվել է մոնիտորինգի կենտրոն, որն իրականացնում է մաքսային մարմիններում հսկողության սարքավորումների շահագործման գործընթացի համակարգում և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացում, ինչի արդյունքում էականորեն նվազեցվել են սխալների հնարավոր թույլատրման արդյունքում առաջացող ռիսկերը,

4) ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս մաքսատներում խուսափել կուտակումներից, և կրճատել քաղաքացիների մաքսատներում ծախսվող ժամանակը,

5) մասամբ ներդրվել է նախնական հայտարարագրման համակարգը, և իրականացվում են աշխատանքներ այս համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ,

6) իրականացվում է Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի շարունակական զարգացումը:

16. Ունենալով վերոնշյալ արդյունքները` այնուամենայնիվ, դեռևս առկա են նաև բազում մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել:

17. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության խթանման, քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայությունների մատուցման, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և այլ ռազմավարական կարևորություն ունեցող նշանակետերին հասնելու համար մաքսային ծառայության առջև ծառացած մարտահրավերներն են`

1) ԱՀԿ 2017 թվականի փետրվարի 22-ից ուժի մեջ մտած «Առևտրի դյուրացումը» համաձայնագրի սկզբունքների ապահովումը, ինչի արդյունքում պետք է նվազեցվի ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսված ժամանակը, դյուրացվի ապրանքների բացթողման կարգը և իրականացվեն համաձայնագրով նախատեսված այլ դրույթներ,

2) կառավարման համակարգի կատարելագործումը, որը հնարավորություն կտա բարձրացնել մաքսային ծառայության աշխատանքի արդյունավետությունը,

3) մաքսային միջնորդների ինստիտուտի վերանայումը. անհրաժեշտ է կարգավորել մաքսային միջնորդների շուկան և ստեղծել անհրաժեշտ բազա պետական կազմակերպությունների գործունեությունն ապահովելու համար,

4) մաքսային փորձաքննությունների իրականացման ոլորտի զարգացումը,

5) հետբացթողումային հսկողության և կադրային քաղաքականության հզորացումը` հիմք ընդունելով միջազգային փորձը և Համաշխարհային մաքսային կազմակերպության առաջարկները,

6) աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը:

Հարկային ծառայության ներկա իրավիճակը, մարտահրավերները`

18. Տնտեսության կայուն զարգացման համատեքստում կարևոր դերակատարություն ունի արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը, որի նպատակն է որակյալ ծառայությունների մատուցմամբ ապահովել բոլոր հարկ վճարողների կողմից իրենց հարկային պարտավորությունների ժամանակին և ճշգրիտ կատարումը:

19. Այս տրամաբանության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել հարկային վարչարարության բարեփոխումներ, որոնց նպատակներն ամրագրված են նաև մի շարք պետական ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում` ՀՀ ազգային ժողովի 201 9թ. փետրվարի 14-ի N ՀՀ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Վերջին տարիների ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումները հիմնականում կենտրոնացված են եղել`

1) հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման շուրջ, մասնավորապես` ՊԵԿ կողմից ներդրվել է էլեկտրոնային ծառայությունների համակարգը,

2) մի շարք քայլեր են իրագործվել նաև հարկային կարգապահության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, ներդրվել են ռիսկերի կառավարման վրա հիմնված համակարգեր,

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ իրականացվել են աշխատանքային գործընթացների վերանայմանն ու կազմակերպական կառուցվածքի բարելավմանն ուղղված մի շարք գործողություններ:

20. Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների այս փուլը կառուցվել է արդեն իսկ ձեռքբերված արդյունքների վրա և թևակոխելու է բարեփոխումների նոր փուլ:

21. Վերոնշյալ մարտահրավերներն ընդունելու և բարեփոխումներն իրականացնելու կարևորագույն գործիքը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է, որը հնարավորություն կտա շարժվել արդիականացման ճանապարհով և բարելավել մատուցվող ծառայությունները` միջազգային չափանիշներին համապատասխան:

22. Ստորև ներկայացված է ՊԵԿ կողմից մշակված և ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը:

 

2.3 ՀԱՐԿԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

 

23. Հարկային ընթացակարգերի ավտոմատացման շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1) «Հարկատու-3» համակարգ: Համակարգը ներառում է ավելի քան 30 ենթահամակարգեր կամ մոդուլներ, արտացոլում և կառավարում է հարկ վճարողի գործունեության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը էլեկտրոնային տեսքով, մասնավորապես` հաշվառման տվյալները, դուրս գրված և ստացված հարկային հաշիվները և հաշվարկային փաստաթղթերը, ներկայացված հարկային հաշվարկները և հաշվետվությունները, կատարված վճարումները, իրականացված ստուգումները, անձնական հաշվի քարտերը` բոլոր հարկատեսակներով և առաջացած պարտավորությունները:

2) Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգ: Համակարգը հնարավորություն է ընձեռում հաշվետվություններն առանց թղթային կրիչի վրա տեղադրելու, ֆիզիկապես հարկային մարմին ուղարկելու, առձեռն կամ այլ կերպ հասցնելու` ներկայացնել ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման գործընթացի իրականացման թույլատրելի եղանակն է էլեկտրոնային ստորագրությամբ իրականացնելը` ներառելով նաև էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործումը:

3) Նոր սերնդի ՀԴՄ-ներ: Ներկայումս նոր սերնդի ՀԴՄ-ների կողմից ձևավորվող տեղեկատվությունն ամբողջությամբ առցանց ռեժիմով փոխանցվում է ՊԵԿ շտեմարաններ: Նոր սերնդի ՀԴՄ-ների միջոցով, բացի հիմնական գործառույթից (վաճառքի կտրոններ տպագրելու), հնարավոր է էլեկտրոնային հարկային հաշիվ և հաշվարկային այլ փաստաթղթերի դուրսգրում, ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի ձևակերպում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ գումարների վերադարձման Tax Free համակարգի շրջանակներում, POS տերմինալի գործառույթ` քարտերով անկանխիկ վճարման համար:

4) Հարկային հաշիվներ և հաշվարկային փաստաթղթեր: Համակարգը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով դուրս գրել և ստանալ հաշվարկային փաստաթղթեր: Համակարգը ներդրվել է 2010թ.-ին, իսկ 2017թ.-ից, օրենսդրական պահանջներից ելնելով` հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի դուրսգրման և ստացման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

5) Ստուգման հանձնարարագրերի և ակտերի հաշվառում: Համակարգով ավտոմատացվել է ստուգումների իրականացման ամբողջ շղթան` սկսած հանձնարարագրի նախագծի ստեղծումից մինչև ստուգման ակտի մուտքագրումը: Հանձնարարագրի նախագիծը մուտքագրվում և գրանցվում է առցանց ռեժիմով: Նախագծերի ստուգման և ճշտման համար համակարգն ապահովում է դրանց ցուցակի զտում ըստ կարգավիճակի, ստուգում իրականացնող հարկային ստորաբաժանման, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), հարկատուի անվանման, ստուգման տեսակի, ստուգման տիպի, ժամանակահատվածի, զտված ցուցակի տպագրում հաշվետվության տեսքով, ստուգման ենթակա հարկատուի համար բաց (ակտիվ) հանձնարարագրի առկայության ստուգում:

6) Մոնիտորինգային կենտրոն: Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիտորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվում են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվում իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների` ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան:

7) Ռիսկերի գնահատման, ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկերի կազմման համակարգ: Համակարգի կողմից նախապես սահմանված ռիսկային չափանիշների հիման վրա գնահատվում, տարեկան կտրվածքով կազմվում և ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվում է ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը:

8) Ապրանքների դրոշմավորման համակարգ: ՊԵԿ դրոշմավորման համակարգի կիրառումը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները` ավտոմատացնել դրոշմավորման գործընթացը, պաշտպանվել կեղծ ապրանքների արտադրությունից, կրճատել «ստվերային» արտադրությունը, ավելացնել պետական բյուջեի մուտքերը:

9) Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ գումարների վերադարձման TAX FREE համակարգ: Համակարգը ավտոմատ եղանակով ապահովում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների վերադարձը:

 

2.4 ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

 

24. Ներկայումս ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալի (trade.gov.am) շրջանակներում արդեն իսկ ներդրվել և գործում են մի շարք համակարգեր.

1) «Ապրանքների հայտարարագիր» համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով թվային ստորագրության կիրառմամբ մաքսային մարմին ներկայացնել ապրանքների հայտարարագիր օրենսդրությամբ նախատեսված մաքսային ընթացակարգերին համապատասխան:

2) «Մաքսային արժեքի հայտարարագիր» համակարգն ապահովում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մաքսային արժեքի հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացման, ընդունման և մշակման գործընթացը: Համակարգն ապահովում է նաև գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպումների իրականացման գործընթացի դյուրինացում և արագացում:

3) «Տարանցման հայտարարագիր» համակարգն ապահովում է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված տարանցման բոլոր դեպքերի համար էլեկտրոնային եղանակով հայտարարագրի ներկայացում, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանակում ԵԱՏՄ անդամ-պետությունների մաքսային մարմինների հետ:

4) «Մաքսային մուտքի օրդեր» համակարգի կիրառման արդյունքում հնարավոր է դարձել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում ապրանքի հայտարարագրերի փոխարեն ներկայացնել ուղևորային հայտարարագրեր, որոնց հիման վրա մաքսային մարմինները համակարգի միջոցով ձևավորում են մաքսային մուտքի անդորրագրեր, հաշվառում և անձին հայտնում են մաքսային վճարների առկայության և չափի մասին տեղեկատվություն:

5) «Վիճակագրական ձև» համակարգի միջոցով ներկայացվում է ԵԱՏՄ անդամ-պետություններից ապրանքների տեղաշարժի դեպքում ապրանքային հայտարարագիրը փոխարինող վիճակագրական ձև էլեկտրոնային եղանակով` ապահովելով ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև ապրանքների տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հաշվառում:

6) «Ապրանքների դասակարգման նախնական որոշում» համակարգի միջոցով տնտեսվարողը հնարավորություն ունի դիմել մաքսային մարմին` կցելով ապրանքը նկարագրող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստանալ այն ապրանքի դասակարգումը, որը պետք է ներմուծվի կամ արտահանվի, էլեկտրոնային հարթակի միջոցով:

7) «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» համակարգ, որն ամբողջովին ավտոմատացնում է ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման լիցենզիաների տրամադրման գործընթացը: Համակարգն ապահովում է ՊԵԿ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև փոխգործակցություն «մեկ պատուհան» սկզբունքին համապատասխան:

8) «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ, որն ապահովում է մաքսային մարմինների կողմից հավաքագրվող բոլոր վճարների կենտրոնացված հաշվառում և հսկողություն:

9) «Ռիսկերի կառավարման համակարգը» հնարավորություն է ստեղծել կիրառելու ռիսկայնության գնահատման նոր պրոֆիլներ և ապահովել հետադարձ կապ` որպես մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետ և ժամանակակից գործիքներ:

10) «Ապրանքների փաստացի ելք» համակարգն ապահովում է ապրանքների ԵԱՏՄ տարածքից փաստացի ելքի գրանցում` ստանալով ելքի վերաբերյալ հաստատում:

11) «Առողջապահության նախարարության հավաստագիր» համակարգի միջոցով ՀՀ առողջապահության նախարարության հավաստագրերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է տալիս առցանց ներկայացնել դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր ստանալու հայտը, հետևել հայտի մշակման գործընթացին, ստանալ էլեկտրոնային ծանուցումներ և ներմուծման հավաստագիր: Հավաստագրերը էլեկտրոնային եղանակով հասանելի են դառնում նաև մաքսային ծառայության համապատասխան աշխատակիցներին:

12) «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» համակարգը հնարավորություն է տալիս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային անցման կետում և հետագա մաքսային ձևակերպումների ընթացքում թույլտվությունների տրամադրման գործընթացը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:

13) «Փոստային առաքանիների հաշվառման համակարգը» հնարավորություն է ընձեռում վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, իրականացնել գանձվող վճարների կանխատեսումներ, կիրառել վերլուծական գործիքներ, ինչպես նաև իրականացնել նախատեսված վճարների վճարում առանց քաղաքացիների մաքսային մարմիններ ներկայանալու պահանջի և առցանց եղանակով տեղեկություններ ստանալ առաքանիների գտնվելու վայրի և կարգավիճակի վերաբերյալ:

14) «Հաշվետվությունների ձևավորման համակարգը» հնարավորություն է տալիս trade.gov.am պորտալի շրջանակներում գեներացնել հաշվետվություններ` ընտրված պարամետրերին համապատասխան, որոնք պարունակում են տեղեկատվություն պորտալում գործող բոլոր համակարգերից:

15) «Տեղեկատվական աղյուսակների կառավարում» համակարգը ապահովում է բոլոր տեղեկատուների միասնական կառավարում և կիրառում բոլոր համակարգերի կողմից:

16) «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգ, որի միջոցով իրականացվում է փաստաթղթերի և դրանց տվյալների մեկանգամյա մուտքագրում, որից հետո դրանք հասանելի են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի ցանկացած համակարգում կիրառման համար:

17) «Կանոնների կառավարման համակարգը» հանդիսանում է trade.gov.am պորտալի «սպասարկող» համակարգ, որտեղ սահմանվում են այլ համակարգերի գործելու որոշակի տրամաբանական կանոններ:

18) «Օգտվողների կառավարում» համակարգը ապահովում է օգտվող, դեր և ծառայություններ օգտվողի կառավարման ֆունկցիոնալությունը` կառավարելու օգտվողների մուտքի հնարավորությունները և թույլտվությունները մաքսային ծառայության կողմից բոլոր համակարգերի համար:

19) «ՈՒղևորային մաքսային հայտարարագիր» համակարգի միջոցով իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրերի ներկայացում, գրանցում, ինչպես նաև դրանց հետագա մշակում մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով:

20) «IRU տեղեկատվության փոխանակում» համակարգն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային մարմինների և IRU-ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջև իրական ժամանակում: Հիմնական նպատակն է SafeTIR բեռնափոխադրումների դեպքում իրական ժամանակում նշված TIR գրքույկի վավերականության ստուգումը:

21) «Կշռման կենտրոնացված համակարգն» ապահովում է կշռման վերաբերյալ կենտրոնացված տեղեկատվության հավաքագրում և հաշվառում: Համակարգն ապահովում է նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի ավտոմատ իդենտիֆիկացում:

 

3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (ԶՌՆ)

 

25. Սույն բաժնում ներկայացված են ռազմավարական ծրագրով նախատեսված 5 նպատակները, իրենց ենթանպատակներով և դրանցից բխող միջոցառումներով (գործողություններով): Նախատեսված միջոցառումները ներկայացված են ուղենիշային ձևաչափով` ընդհանուր ուրվագծերը ներկայացնելու նպատակադրմամբ: Դրանք, բնականաբար, կարող են վերանայվել` պայմանավորված ՀՀ տնտեսության կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությամբ կամ վերանայմամբ, ՀՀ կառավարության կողմից նախանշած նոր զարգացման ուղղությունների սահմանմամբ, ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներով և/կամ սահմանված առաջնահերթությունների փոփոխմամբ:

26. Մշակված ռազմավարության արդիականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել վերջինիս տարեկան ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել համապատասխան փոփոխությունների իրականացում:

 

ԶՌՆ 1. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

27. Ներկայումս ՊԵԿ կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի միջոցով հավաքագրվում է ահռելի ծավալի տեղեկատվություն և տվյալներ: Դրա հետ մեկտեղ դեռևս առկա են դեպքեր, երբ հարկ վճարողների (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների) գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր հարկ վճարողների սպասարկման բաժինների և մաքսատների կողմից վարվում են թղթային եղանակով (պահվում են թղթապանակներում): Թղթապանակներով պահվող տեղեկությունների առկայությունը և դրանցում պարունակող տեղեկատվության որոնողական համակարգի բացակայությունն ազդում է ընդհանուր աշխատանքի ժամանակի և որակի վրա: Որոշակի խնդիրներ կան նաև այլ պետական մարմիններում առկա ՊԵԿ գործառույթներին վերաբերող տեղեկատվության հասանելիության հետ կապված, որոնց ՊԵԿ-ին հասանելի չլինելը հարկ վճարողների կողմից իրենց հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դեմ ուղղված ՊԵԿ ջանքերը կարող է դարձնել անարդյունավետ:

28. ՊԵԿ կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության գործիքները հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման համար կիրառելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, մեծ ծավալի տվյալների (Big Data), մեքենայական ուսուցման (Machine Learning) և այլ նորարարական ՏՏ լուծումների կիրառման հնարավորությունները կարող են ընդլայնվել` հաշվի առնելով, այդ թվում` ոլորտում շարունակաբար իրականացվող փոփոխությունները և նոր մեխանիզմները: Տվյալների վերլուծությունների արդյունավետության բարձրացման համար ամենակարևոր գործոններից մեկն այդ վերլուծության իրականացման համար հիմք հանդիսացող ելակետային տվյալների ճշտության մակարդակն է, որը նույնպես անհրաժեշտ է կատարելագործել:

29. Տեղեկատվական հոսքերի և դրանց ծավալների աճին զուգահեռ ընդլայնվում են հավաքագրվող տեղեկատվության վերլուծության և արդյունավետ կիրառման հնարավորությունները և շրջանակը:

30. Այս առումով, անհրաժեշտ է մշակել նոր տեղեկատվական համակարգեր, կատարելագործել արդեն իսկ ներդրված համակարգերը, ներդնել վերլուծական ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև ապահովել դրանց արդյունավետ շահագործման համար սահմանված պահանջներին համապատասխան սերվերային ենթակառուցվածքներով և մարդկային համապատասխան ռեսուրսներով համալրվածություն:

31. Ժամանակակից փոփոխություններն առաջացնում են նոր գործառույթների իրականացման անհրաժեշտություն և կառավարման նոր մոդելի ներդրում:

32. Սույն ռազմավարական նպատակը, իր 2 ենթանպատակներով, արտացոլում է թվարկված խնդիրների լուծումները, որոնց հասնելու համար ՊԵԿ-ը նախաձեռնել է 20 միջոցառում:

 

Ենթանպատակ 1.1. Էլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրում և զարգացում

 

1.1.1. Էլեկտրոնային արխիվացման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել հարկ վճարողներին (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին) վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման համակարգ)

 

1) Նկարագրություն

Առկա են հարկ վճարողների (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների) գործունեությանն առնչվող փաստաթղթեր, որոնք հարկ վճարողների սպասարկման բաժինների և մաքսատների կողմից դեռևս վարվում են թղթային եղանակով (թղթապանակներում): Սույն միջոցառման արդյունքում նախատեսվում է համապատասխան ծրագրային լուծումներ տալուց և տեխնիկական միջոցների ապահովումից հետո հարկ վճարողներին վերաբերող փաստաթղթերի գծով ձևավորվել էլեկտրոնային հարկային և մաքսային գործեր (արխիվ):

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Թղթային ներկայացվող բոլոր փաստաթղթերի և դրանց ներկայացման եղանակների գույքագրում,

բ. Էլեկտրոնային արխիվ ձևավորելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

գ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Գնումների գործընթացի կազմակերպում,

զ. Ծրագրային ապահովման մշակում,

է. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

Հարկային և մաքսային գործերի էլեկտրոնային արխիվի համակարգը ներդրված է:

4) Չափելի ցուցանիշներ

Հարկային և մաքսային գործերի էլեկտրոնայնացման մակարդակ, որը ցույց է տալիս, թե գործող հարկ վճարողների հարկային և մաքսային գործերի որ մասն են կազմում էլեկտրոնայնացված գործերը: Ցուցանիշը հաշվարկվում է գործող հարկ վճարողների էլեկտրոնայնացված հարկային և մաքսային գործերի քանակը հարաբերելով գործող հարկ վճարողների ընդհանուր հարկային և մաքսային գործերի քանակին: Ներկայումս հարկային և մաքսային գործերն էլեկտրոնայնացված չեն: Նախատեսվում է 100 տոկոս էլեկտրոնային գործերի առկայություն: Ցուցանիշն ամփոփվելու է Էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրումից հետո` 2023 թվականին:

 

1.1.2. ՊԵԿ տեղեկատվական բազայի հուսալիություն

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` բարելավել ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների ճշտության, հետևաբար` հուսալիության մակարդակը)

 

1) Նկարագրություն

Հարկային մարմնի վերլուծությունների արդյունավետության բարձրացման համար ամենակարևոր գործոնն է հանդիսանում այդ վերլուծության իրականացման համար հիմք հանդիսացող ելակետային տվյալների ճշտության մակարդակը: Մասնավորապես, որպես օրինակներ կարելի է նշել դրանցից մի քանիսը, որոնց ճշտության մակարդակի բարելավումը արդիական է.

ա. Հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում այն արտացոլվում է հարկ վճարողների կողմից հարկային հաշվարկներով արտացոլվող տվյալներով (ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների), որոնք շատ հաճախ նույնական չեն վերջիններիս փաստացի գործունեության հետ և խոչընդոտում են ոլորտային վերլուծությունների ճշգրիտ կատարմանը:

բ. Հարկ վճարողների հաշվարկային փաստաթղթերում արտացոլվող փաստացի գործունեության հասցեները, որոնք հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա են, սակայն կառավարելի չեն: Արդյունքում հնարավոր չէ ամբողջությամբ տեղեկանալ վերջիններիս ներկա և նախկին փաստացի գործունեության հասցեներին:

գ. Փաստացի գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված են փաստացի գործունեություն չիրականացնող, սակայն գործող կարգավիճակ ունեցող (այդ թվում` ՀԴՄ-ի գործող կարգավիճակ) բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք առանձին դեպքերում խոչընդոտում են վերլուծությունների ճշգրիտ իրականացմանը:

Համանման խնդիրներ առկա են նաև այլ ուղղություններով, որոնց նախատեսվում է սույն միջոցառման շրջանակներում նույնականացնել և ձեռնարկել միջոցներ տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների ավելի արժանահավատ մակարդակ ապահովելու համար:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլվող տեղեկությունների ճշտության մակարդակի բարելավման ուղղությունների սահմանում.

բ. Բարելավման ուղղությունների գծով տեխնիկական առաջադրանքի մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Հարկային մարմնի տեղեկատվական բազան հնարավորություն է տալու ոչ միայն տեղեկանալ հարկ վճարողների կողմից հայտարարագրված գործունեության ոլորտին, այլ նրանում առկա է տեղեկատվություն վերջիններիս փաստացի գործունեության վերաբերյալ:

բ. Փաստացի գործունեություն չիրականացնող հարկ վճարողները տեղեկատվական համակարգում ունենալու են գործող կարգավիճակից տարբերվող այլ կարգավիճակ:

գ. Հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված և կառավարելի են լինելու հարկ վճարողների հաշվարկային փաստաթղթերում արտացոլվող փաստացի գործունեության հասցեները:

դ. Այլ ուղղություններով բարելավված է լինելու հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլվող տեղեկությունների ճշտության մակարդակը:

4) Չափելի ցուցանիշներ

Բարելավված տեղեկատվական բազայի առկայություն, որը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին գնահատել «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Օրինակ`

ա. Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր հարկ վճարողի փաստացի գործունեության վերաբերյալ տվյալների առկայություն,

բ. Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում փաստացի գործունեություն չիրականացնող հարկ վճարողի համար, ինչպես նաև փաստացի չգործող ՀԴՄ-ների համար «գործող» կարգավիճակից տարբերվող այլ կարգավիճակի սահմանման հնարավորություն,

գ. Հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հարկ վճարողների փաստացի գործունեության հասցեների մուտքագրման և դրանց տվյալների կառավարման հնարավորություն:

Բացակայում են փաստացի գործունեության տվյալները, հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասցեները, «գործող» կարգավիճակ ունեն փաստացի չգործող ՀԴՄ-ները: Ցուցանիշն ամփոփվելու է 2021 թվականի 2-րդ եռամսյակում:

 

1.1.3. ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգեր

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` զարգացնել և արդիականացնել ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգերը, ինչպես նաև օպտիմալացնել տեղեկատվական շտեմարանների կառուցվածքը)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է ՊԵԿ կողմից շահագործվող էլեկտրոնային կառավարման համակարգերի արդյունավետ գործունեության և նոր համակարգերի ներդրման ապահովման նպատակով իրականացնել սերվերային հանգույցի և օպերացիոն համակարգերի շարունակական զարգացում: Անհրաժեշտ է իրականացնել ներքին ցանցի արդիականացում, միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության մակարդակի բարձրացում և ցանցի սպասարկման ապահովում` բոլոր համակարգիչները AD Domain համակարգին միացնելու, հակավիրուսային համապատասխան ծրագիր ներդնելու, ինտերնետային վերահսկողություն ապահովելու, հեռահար լիարժեք սպասարկելու միջոցով: Նախատեսվում է նաև ապահովել մաքսային և հարկային տեղեկատվական շտեմարանների օպտիմալացում, հավաքագրվող տեղեկատվության հիման վրա մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական համակարգի մշակում և սպասարկում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերի գործունեության ապահովման համար անհրաժեշտ սերվերային և ցանցային ենթակառուցվածքների նկատմամբ պահանջների սահմանում,

բ. Գնումների գործընթացի կազմակերպում

գ. Անհրաժեշտ սերվերային և ցանցային ենթակառուցվածքների ձեռքբերում,

դ. Սերվերային ենթակառուցվածքների սպասարկում:

3) Ակնկալվող արդյունքներ

Հարկային և մաքսային տեղեկատվական շտեմարանները արդյունավետ շահագործվում են:

4) Չափելի ցուցանիշներ

Սահմանված ստանդարտներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքները ներդրված են: Ցուցանիշը գնահատվում է ներդրված սերվերային և ցանցային ենթակառուցվածքների փորձաքննության միջոցով` սահմանված ստանդարտներին և պահանջներին համապատասխանությամբ: Ցուցանիշը գնահատվելու է ռազմավարական ժամանակաշրջանի վերջում:

Ներկայումս ներդրված սերվերային ենթակառուցվածքներն ապահովում են գործող համակարգերի սպասարկում և բավարարում սահմանված պահանջներին, սակայն հաշվի առնելով ՊԵԿ թվայնացմանն ուղղված միջոցառումները և մշակվող համակարգերը անհրաժեշտ է իրականացնել սերվերային ենթակառուցվածքների զարգացում և համապատասխանեցում ժամանակակից ստանդարտներին:

 

1.1.4. Այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ձեռք բերել այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններում առկա այն տվյալներին հասանելիություն, որոնք էական նշանակություն ունեն առանձին եկամուտների հաշվառման և վերահսկողության մակարդակի բարձրացման համար)

 

1) Նկարագրություն

Հարկային մարմինը այլ գերատեսչություններից հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունները ստանում է գործարքների իրականացմանը հաջորդող ժամանակահատվածներում և «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ հարկման տեսանկյունից էական նշանակություն ունեցող առանձին տեղեկություններ ընդհանրապես չեն ստացվում, ուստի սույն միջոցառման շրջանակներում նախատեսվում է այլ գերատեսչություններում առկա և հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների հասանելիության ապահովում հարկային մարմնի համար:

Բացի այդ, պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ վերահսկողությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար` էական նշանակություն ունեն լիցենզիաների, ինչպես նաև գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց հաշվառումը համապատասխան գերատեսչություններում իրականացվում է տարբեր մոտեցումներով: Սույն միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային ծրագիր, որի արդյունքում համապատասխան գերատեսչությունները միանման եղանակով կհաշվառեն լիցենզիաների և գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչը նաև հասանելի կլինի հարկային մարմնին:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Այլ գերատեսչություններում հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների նույնականացում և դրանց հարկային մարմնին հասանելիությունն ապահովելու եղանակների գնահատում, ինչպես նաև լիցենզիաների և գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների հաշվառման էլեկտրոնային ծրագրի նկարագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

բ. Տեխնիկական առաջադրանքների մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Այլ գերատեսչություններում հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունները հասանելի են հարկային մարմնին:

բ. Լիցենզիաների և գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը ներդրված է բոլոր շահագրգիռ գերատեսչություններում:

4) Չափելի ցուցանիշներ

Միջոցառման արդյունքը հնարավոր է գնահատել «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Մասնավորապես.

ա. Այլ գերատեսչություններում հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններին հասանելիությունն առկա է հարկային մարմնում:

բ. Լիցենզիաների և գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների հաշվառման էլեկտրոնային ծրագիրն առկա է բոլոր շահագրգիռ գերատեսչություններում:

Ներկայումս հարկային մարմնում բացակայում են այլ գերատեսչություններում առկա տեղեկությունները, ինչպես նաև լիցենզիաների և գործունեության իրականացման թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը: Ցուցանիշները հաշվարկվելու են ռազմավարական ժամանակաշրջանի վերջում:

 

1.1.5. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների հաղորդակցման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` տեղեկատվական համակարգերի կիրառմամբ բարելավել ՊԵԿ կողմից մատուցվող ծառայությունների որակը և հարկ վճարողների սպասարկման կենտրոնների միջև ներդնել ներքին հաղորդակցության էլեկտրոնային համակարգ)

 

1) Նկարագրություն

Հարկային մարմնի սպասարկման սրահներն աշխատում են «Մեկ պատուհան» սկզբունքով, այսինքն` հարկ վճարողներին կամ քաղաքացիներին բոլոր ծառայությունները մատուցվում են ցանկացած սպասարկման սրահում, սակայն առանձին սպասարկման սրահներում առկա են տեղեկություններ, որոնք առցանց եղանակով հասանելի չեն սպասարկման այլ սրահներին, ինչը երկարացնում է ծառայությունների մատուցման ժամկետը և նվազեցնում է սպասարկման արդյունավետությունը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է գույքագրել հարկ վճարողների սպասարկման սրահներ մուտքագրվող և ելքագրվող բոլոր փաստաթղթերը, դրանք դասակարգել և ստեղծել մտից/ելից փաստաթղթերի էլեկտրոնային դարան, որը հնարավորություն կտա բարձրացնել սպասարկման կենտրոնների միջև հաղորդակցման մակարդակը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Առաջարկությունների ձևավորում,

բ. Տեխնիկական առաջադրանքների մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների միջև ներդրված է էլեկտրոնային հաղորդակցման ներքին համակարգ:

4) Չափելի ցուցանիշներ

Սպասարկման սրահի աշխատակիցների գոհունակության մակարդակը` էլեկտրոնային հաղորդակցման համակարգի մասով: Տվյալ ցուցանիշը պետք է չափվի սպասարկման կենտրոնների միջև ներքին հաղորդակցության էլեկտրոնային համակարգը ներդնելուց առաջ և ներդնելուց հետո` հարցումների իրականացման միջոցով: Նախատեսվում է ներքին գոհունակության մակարդակի բարձրացում 35 տոկոսով: Ցուցանիշն ամփոփվելու է 2021 թվականի 2-րդ եռամսյակում:

 

1.1.6. Արդի համակարգերի կիրառմամբ փաստաթղթերի փոխանակում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող բոլոր փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգ` անձնական գրասենյակի միջոցով)

 

1) Նկարագրություն

Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացման ենթակա փաստաթղթերի գերակշիռ մասը հարկային մարմին է ուղարկվում էլեկտրոնային եղանակով, սակայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողների տրամադրման ենթակա փաստաթղթերի որոշ մասը (հիմնականում ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող) շարունակվում է վերջիններիս տրամադրվել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, ինչը էականորեն բարդացնում և երկարացնում է հարկային վարչարարության ժամկետը:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև փաստաթղթերի փոխանակումը ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային հարթակ` նախապես ՀՀ օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրելով փաստաթղթերի ծանուցման այդ եղանակը: Այսինքն` միջոցառման իրականացմամբ.

ա. ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող առարկությունները, բացատրությունները և հարցումները հարկ վճարողները կուղարկեն հարկային մարմին «Անձնական գրասենյակից»,

բ. հարկային մարմինը ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող հարկ վճարողին ներկայացվող փաստաթղթերը կուղարկի վերջիններիս «Անձնական գրասենյակին»:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և հետագա ընթացքի ապահովում,

բ. Տեխնիկական առաջադրանքների մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող բոլոր փաստաթղթերի փոխանակում էլեկտրոնային եղանակով:

բ. Հարկային վարչարարության ընթացքում հարկ վճարողների կողմից փաստաթղթերին ծանոթացման վրա ծախսվող ժամկետների կրճատում:

գ. Թղթային և փոստային ծախսերի կրճատում:

4) Չափելի ցուցանիշներ

Հարկային վարչարարության ժամկետ: Նախատեսվում է տարեկան կտրվածքով հարկ վճարողին փաստաթղթերի ներկայացման գործընթացի վրա ծախսվող ժամանակը կրճատել առնվազն 10 աշխատանքային օրով: Ներկայումս կազմում է շուրջ 40 աշխատանքային օր: Ցուցանիշը հաշվարկվելու է 2022 թ-ին:

 

1.1.7. Մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ` մաքսային և հարկային տեղեկատվության հիման վրա մակրո մակարդակից միկրո մակարդակ ամենօրյա մշտադիտարկում իրականացնելու համար)

 

1) Նկարագրություն

Հարկային և մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով հավաքագրվող տեղեկատվությունը, որն օգտագործվում է, այդ թվում` անհրաժեշտ վերլուծությունների իրականացման համար, արդեն այսօր ձևավորում է ահռելի ծավալների տեղեկատվական բազաներ, որտեղից տվյալների մշակումը պահանջում է մեծ ժամանակային ռեսուրսներ: Ժամանակակից մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության գործիքներն ապահովում են ծախսվող ժամանակի տասնյակ անգամներ կրճատում և առավել որակյալ և արժանահավատ արդյունքների ստացում:

Մեծ ծավալի տվյալների շտեմարանների կիրառման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կընձեռի ապահովել ապրանքների շարժի շղթայի ամբողջական հետագծելիություն, որն իր հերթին կբերի շուկայի ստվերի կրճատմանը: Մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության գործիքների միջոցով հարկային և մաքսային տվյալների բազաների ինտեգրումը հնարավորություն կընձեռի ստանալ «ապրանքի ներմուծում» - «սպառողական զամբյուղ» շղթայի վերաբերյալ ամբողջական հավաստի տեղեկատվություն: Վերլուծական նման գործիքների կիրառման միջոցով հնարավոր կլինի իրականացնել տվյալների համադրում, խաչաձև ստուգումներ և վերլուծության մատրիցային մոտեցումների կիրառում առավել արդյունավետ տեղեկատվություն ստանալու համար:

Նախատեսվում է մեծ ծավալի տվյալների (Big Data) կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման ժամանակակից գործիքակազմի վերլուծական հնարավորություններն օգտագործել ռիսկերի վերլուծության և կառավարման ոլորտում: Վերլուծական հնարավորությունների ընդլայնման արդյունքում կստեղծվի նորագույն մոտեցումներին համապատասխան տարբեր կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների համադրմամբ ռիսկերի վերլուծության և կառավարման ժամանակակից գործիքակազմ: Արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ռիսկային գործոնների թիրախավորման արդյունավետությունը` ռիսկերի ցուցիչների, ռիսկերի աստիճանների, ռիսկերի աստիճանների տոկոսների ճկունության բարձրացման միջոցով: Մեծ ծավալի տվյալների (Big Data) մշակման գործիքակազմը նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների/ապրանքատեսակների վերաբերյալ տնտեսության մակրո և միկրո հարթությունների վրա համապարփակ վերլուծությունների իրականացման, ինչպես նաև ՀՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների արտաքին առևտրի ոլորտներում` հավանական ռիսկային գործոնների վերհանման, թիրախավորման և դրանց կառավարման նպատակով:

Մեծ ծավալի տվյալների (Big Data) կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների համադրմամբ վերլուծությունների արդյունքները նախատեսվում է կիրառել նաև հետբացթողումային հսկողության ռիսկի պրոֆիլների մշակման համար` հետամուտ լինելով մաքսային հսկողության` մաքսային հայտարարագրման և ապրանքների ու տրանսպորտային միջոցների բացթողման փուլից հետբացթողումային փուլ տեղափոխման ապահովմանը: Նշված գործիքակազմը կկիրառվի նաև մաքսային հսկողության արժեքային ցուցիչների մշտադիտարկման և կառավարման ճկունության ապահովման նպատակով` հնարավոր դարձնելով բարձրացնել մաքսային հսկողության ընթացքում արժեքային ցուցիչների կիրառման արդյունավետությունը: Ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների գործունեության մշտադիտարկում, ստվերային տնտեսության կրճատման նպատակով «Մակրո» և «Միկրո» մակարդակներով ապրանքաշրջանառության շղթայի ամբողջացում, մաքսային, հարկային, վիճակագրական և այլ հասանելի տեղեկատվության համադրման և վերլուծության միջոցով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի պահանջների սահմանում,

բ. Գնումների գործընթացի կազմակերպում,

գ. Մեծ ծավալի տվյալների վերլուծություն ապահովող համակարգի մշակում,

դ. Համակարգի շահագործում,

ե. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում,

զ. Մաքսային, հարկային և այլ անհրաժեշտ տվյալների շտեմարանների տվյալների փոխարկում մեծ ծավալի տվյալների վերլուծություն ապահովող համակարգով նախատեսված ձևաչափի,

է. Մեծ ծավալի տվյալների կիրառմամբ վերլուծությունների ուղղությունների սահմանում և համապատասխան գործիքակազմի ներդրում,

ը. Տեղեկատվության լրացուցիչ աղբյուրների առկայության գնահատում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Առկա է տեղեկատվական շտեմարանի այնպիսի կառուցվածք և ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն կտան հեշտությամբ աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ:

բ. Առկա է վերլուծությունների և համադրումների հիման վրա ռիսկային հարկ վճարողների վերհանման հնարավորություն:

գ. Հնարավոր է հարկային պարտավորությունների կանխատեսումները իրականացնել ինքնաշխատ եղանակով:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Վերլուծության և պլանավորման գործընթացներն իրականացվում են մեծ ծավալի տվյալների վերլուծության գործիքակազմի հիման վրա:

Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ: Ներկայումս պլանավորման գործընթացը հիմնված չէ մեծ ծավալի տվյալների վերլուծության արդյունքների վրա:

բ. Հաշվետվական ձևերի առնվազն 90%-ն իրականացվում է մեծ ծավալի տվյալների վերլուծության գործիքակազմի հիման վրա:

Ցուցանիշը գնահատվում է տոկոսային չափանիշով: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ: Ներկայումս հաշվետվական ձևերի մոտ 20%-ն է իրականացվում մեծ ծավալի տվյալների վերլուծության հիման վրա:

 

1.1.8. Մեքենայական ուսուցում (machine learning)

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԵԿ տեղեկատվական համակարգերում ներդնել մեքենայական ուսուցման (machine learning) գործիքակազմ)

 

1) Նկարագրություն

Ներկայումս ՊԵԿ-ում մի շարք հարկային ընթացակարգեր իրականացվում են էլեկտրոնային կառավարման համակարգերի հիման վրա: Նախատեսվում է իրականացնել առաջադեմ թվային լուծումների կիրառում արդեն իսկ գործող և նոր մշակվող հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերում ինքնաուսուցման մեխանիզմների ներդրման միջոցով: Մեքենայական ուսուցման մեխանիզմը` հանդիսանալով արհեստական բանականության կիրառման մոտեցումներից մեկը, հնարավորություն է տալիս ոչ միայն հստակ ալգորիթմների հիման վրա լուծել սահմանված խնդիրներ, այլև իրականացնել խնդիրների վերլուծություն, վերհանում և տվյալների համադրման արդյունքում հնարավոր լուծումների բացահայտում առանց մարդկային գործոնի ազդեցության:

Մասնավորապես, հարկային ընթացակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով համակարգերում նախատեսվում է կիրառել մեքենայացված ուսուցման մոտեցումներ` ստուգումների կազմակերպման բոլոր փուլերում ռիսկերի կառավարման համակարգի հետադարձ կապ ապահովելու համար: Հավաքագրվող տեղեկատվության հիման վրա համապատասխան ալգորիթմների ներդրման արդյունքում կանխատեսող մոդելավորման համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի ապահովել իրականացվող վերլուծությունների և կանխատեսումների ավտոմատացում, դրանց հիման վրա ռիսկային չափանիշների, կշռային գործակիցների ճշգրտում` կողմնորոշելով հարկային մարմնի ներկայացուցիչներին հետագա ստուգումների իրականացման համար և ստեղծելով ռիսկայնության առումով առավել թիրախային ստուգումների ցանկեր: Միաժամանակ մեքենայական ուսուցման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կընձեռի ստուգումներ իրականացնող տեսուչների ընտրությունն իրականացնել ավտոմատացված եղանակով` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի հնարավոր ազդեցությունը և կողմնակալ մոտեցումը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով իրականացվող գործընթացների ուսումնասիրություն, մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառման հնարավորության գնահատում,

բ. Հարկային և մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերում մեքենայական ուսուցման ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում,

գ. Մեքենայական ուսուցման մոտեցումներն էլեկտրոնային կառավարման համակարգերում ներդնելու տեխնիկական առաջադրանքների կազմում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

ե. Գնումների գործընթացի կազմակերպում,

զ. Մեքենայական ուսուցման մեխանիզմների ներդրում էլեկտրոնային կառավարման համակարգերում,

է. Համակարգերի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. ՊԵԿ տեղեկատվական բազայում ներդրված են մեքենայական ուսուցման գործիքակազմով հագեցած էլեկտրոնային համակարգեր:

բ. Համակարգերի գործունեության արդյունավետությունը շարունակաբար բարձրանում է,

գ. Ստուգումների կազմակերպման գործընթացն ավտոմատացված է

դ. Կատարելագործվել է ռիսկերի կառավարման համակարգը:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ստուգումների թիրախավորման և խախտումների վերհանման գործընթացն ավտոմատացված է: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ցուցանիշը գնահատվելու է ռազմավարական ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս ՊԵԿ տեղեկատվական համակարգերում ներդրված չէ մեքենայական ուսուցման գործիքակազմ ստուգումների կազմակերպման գործընթացում:

բ. Ստուգող տեսուչների ընտրությունն ավտոմատացված է: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ցուցանիշը գնահատվելու է ռազմավարական ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս ՊԵԿ տեղեկատվական համակարգերում ներդրված չէ մեքենայական ուսուցման գործիքակազմ ստուգող տեսուչների ընտրության գործընթացում:

 

1.1.9. Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ)

 

1) Նկարագրություն

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման բջջային հավելվածը հնարավորություն կտա հարկ վճարողին հեռախոսի միջոցով դուրս գրել հարկային հաշիվներ և հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթեր, վավերացնել էլեկտրոնային mID ստորագրության օգնությամբ, հաստատել այլ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր, չեղարկել կամ ճշգրտել դրանք, ինչպես նաև ստեղծել հաշվարկային փաստաթղթերի սևագիր տարբերակներ:

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի բջջային հավելվածը հնարավորություն կտա հարկ վճարողին հեռախոսի միջոցով լրացնել հաշվարկ/հաշվետվություններ, դիմումներ, հայտարարություններ, ստորագրել դրանք էլեկտրոնային mID ստորագրության օգնությամբ, հանձնել դրանք ՊԵԿ, անհրաժեշտության դեպքում ճշտել փաստաթղթերը, ինչպես նաև ստեղծել սևագիր տարբերակներ և խմբագրել:

Հարկ վճարողը ցանկացած պահի կարող է տեղեկություն ստանալ իր անձնական հաշվի քարտի տվյալների մասին, ձևավորել քաղվածք, ձեռքի տակ ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալները, տեսնել ֆիսկալ հասույթի և հասույթի մանրամասները: Նշյալ բջջային հավելվածը թույլ կտա հարկ վճարողին նաև համակարգչին հասանելիություն չունենալու պարագայում կատարել պարտավորությունների դիմաց վճարումներ:

Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ուսումնասիրել գործող համակարգերի ֆունկցիոնալ հատվածը, ծրագրային ապահովման և սերվերի միջև անվտանգ կապ ստեղծելու եղանակները, ընտրել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Գործընթացի իրականացման հնարավոր խնդիրների և ռիսկերի վերհանում,

բ. Ծրագրավորման աշխատանքների ծավալի նախնական գնահատում,

գ. Տեխնիկական նկարագրերի կազմում,

դ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

զ. Գնման գործընթացի կազմակերպում,

է. Համակարգի մշակում,

ը. Համակարգի պիլոտային շահագործում,

թ. Համակարգի օգտվողների ուսուցում,

ժ. Համակարգի հանձնում շահագործման,

ժա. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Համակարգերից օգտվողների շրջանակն ընդլայնված է,

բ. Ներդրված են հարմարավետ էլեկտրոնային գործիքներ հարկ վճարողների համար:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Մշակված են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և հաշվետվությունների ներկայացման բջջային հավելվածներ երկու օպերացիոն համակարգերի համար: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ: Ներկայումս հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և հաշվետվությունների ներկայացման բջջային հավելվածներ առկա չեն:

բ. Հարկ վճարողների կողմից օգտագործվում են ներդրված բջջային հավելվածները: Ցուցանիշը հաշվարկվելու է օգտվող հարկ վճարողների քանակով: Ցուցանիշը կհաշվարկվի ռազմավարության ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս համակարգն առկա չէ և օգտվող հարկ վճարողներ չկան:

 

1.1.10. Պետական գնումների գործընթացին առնչվող գործառույթներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ավտոմատացնել պետական գնումների գործընթացում ՊԵԿ-ին առնչվող և իրականացվող գործառույթների իրագործումը)

 

1) Նկարագրություն

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրավական ակտերի հիման վրա ՀՀ պետական գնումների շրջանակում ՊԵԿ-ին վերապահված գործընթացների ավտոմատացում` պահանջված տվյալների ավտոմատ ներբեռնում և փոխանցում պահանջող կողմին: Գործընթացի ավտոմատացումը միտված կլինի բիզնես միջավայրի պարզեցմանը, մարդկային ռեսուրսի և ժամանակի արդյունավետ օգտագործմանը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Պետական գնումների գործընթացում ՊԵԿ գործառույթների ավտոմատացման բիզնես գործընթացների ուսումնասիրություն,

բ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Գնման գործընթացի կազմակերպում,

ե. Համակարգի մշակում, պիլոտային շահագործում, օգտվողների ուսուցում,

զ. Համակարգի հանձնում շահագործման,

է. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

Պետական գնումների գործընթացում ՊԵԿ գործառույթներն ավտոմատացված են և մարդկային գործոնը հասցված է նվազագույնի:

4) Չափելի ցուցանիշներ

Պետական գնումների գործընթացում ՊԵԿ գործառույթների իրականացման ավտոմատացում` ներկայումս սահմանված 3 օրվանից անցում կիրականացվի առցանց ռեժիմի: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ցուցանիշը կհաշվարկվի ռազմավարության ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս ընթացակարգն ավտոմատացված է և սահմանված է 3 օր ժամկետ:

 

1.1.11. Տեղեկատվական համակարգերում ինքնաշխատ լրացվող տվյալներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգեր)

 

1) Նկարագրություն

Համակարգը հնարավորություն կտա պարզեցնել հարկ վճարողների կողմից հաշվարկի լրացման գործընթացը, խնայել ժամանակը և նվազեցնել սխալվելու հավանականությունը:

ԱԱՀ-ի հաշվարկի մասով հնարավոր է հաշվարկում ինքնաշխատ արտացոլել հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունը, ինչպես նաև ստացված հաշվարկային փաստաթղթերի և ներմուծման հայտարարագրերի (այդ թվում ԵԱՏՄ) վերաբերյալ տվյալներ: «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում» ակցիզային հարկի մասով հնարավոր է ինքնաշխատ արտացոլել ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների հիման վրա հաշվարկված ակցիզային հարկի գումարը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Գործընթացի իրականացման հնարավոր խնդիրների և ռիսկերի վերհանում,

բ. Տեխնիկական պահանջների սահմանում,

գ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Գնման գործընթացի կազմակերպում,

զ. Համակարգի մշակում,

է. Համակարգի պիլոտային շահագործում,

ը. Համակարգի հանձնում շահագործման,

թ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

Հաշվարկի լրացման ժամանակի կրճատում:

4) Չափելի ցուցանիշներ

Տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա անուղղակի հարկերի հաշվարկի ներկայացման դաշտերի 70%-ի ինքնաշխատ լրացում: Ցուցանիշը գնահատվում է տոկոսային ցուցանիշով: Ցուցանիշը կհաշվարկվի ռազմավարության ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս նախատեսված չէ տեղեկատվական բազայի հիման վրա դաշտերի ինքնաշխատ լրացում անհրաժեշտ ծավալով:

 

1.1.12. Էլեկտրոնային վճարման համակարգեր

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել մաքսային վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու տեխնիկական հնարավորություններ)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է ապահովել մաքսային ընթացակարգերի շրջանակներում տնտեսավարողների կողմից իրենց վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն: Այն պետք է հնարավորություն ընձեռի տնտեսավարողին հավաքագրվող բոլոր մաքսային վճարներն իրականացնել էլեկտրոնային կենտրոնացված եղանակով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Համակարգը մշակող կազմակերպության ընտրություն,

բ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Համակարգի նախագծում և մշակում,

ե. Համակարգի պիլոտային շահագործում,

զ. Համակարգից օգտվողների ուսուցում,

է. Համակարգի հիմնական շահագործում,

ը. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Առկա է մաքսային վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն,

բ. Առկա է մաքսային պարտավորություններն իրականացնելու թափանցիկ և դյուրին ընթացակարգ:

4) Չափելի ցուցանիշներ

Ներդրված է մաքսային վճարների իրականացման էլեկտրոնային համակարգ: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ցուցանիշը կհաշվարկվի ռազմավարության ժամանակաշրջանի վերջում: Ներկայումս առկա չէ մաքսային պարտավորությունների առցանց մարման հնարավորություն:

 

1.1.13. ՊԵԿ իրավապահ գործառույթի էլեկտրոնային փաստաթղթավորում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել ՊԵԿ կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերի գծով էլեկտրոնային փաստաթղթավորման համակարգ)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերը վարվում են թղթային եղանակով (թղթապանակներում): Սույն միջոցառման արդյունքում նախատեսվում է համապատասխան ծրագրային և տեխնիկական ապահովումից հետո նշված փաստաթղթերի գծով ձևավորվել էլեկտրոնային գործեր:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. ՊԵԿ կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերի և դրանց ձևավորման եղանակների գույքագրում,

բ. Էլեկտրոնային փաստաթղթավորման համակարգ ձևավորելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

գ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Գնումների գործընթացի կազմակերպում,

զ. Ծրագրային ապահովման մշակում,

է. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ՊԵԿ կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերի գծով էլեկտրոնային փաստաթղթավորման համակարգը ներդրված է:

4) Չափելի ցուցանիշներ

ՊԵԿ-ի կողմից վարվող քրեական գործերին և իրականացվող օպերատիվ հետախուզության գործունեությանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնայնացման մակարդակ, որը ցույց է տալիս, էլեկտրոնային եղանակով վարվող գործերի տեսակարար կշիռը ընդհանուր գործերի մեջ: Ներկայումս էլեկտրոնային գործեր առկա չեն, նախատեսվում է ապահովել 100 տոկոս էլեկտրոնային գործերի առկայություն: Նախատեսվում է ցուցանիշը գնահատել 2023թ.:

 

1.1.14. Վարչական իրավախախտումների էլեկտրոնային կառավարման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ)

 

1) Նկարագրություն

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով հարկ վճարողների պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական իրավախախտման գործերի վարույթները հարուցվում և իրականացվում են թղթային եղանակով: Միջոցառման շրջանակում ՎԻՎ վարույթների իրականացումը նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով, ավտոմատացված ձևով` առանց օգտվողի անմիջական մասնակցության, ինչի շրջանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի տվյալների բազայում առկա տեղեկատվության հիման վրա պետք է իրականացվեն տվյալների համադրումներ, ստեղծվի ՎԻՎ վարույթի փաստաթղթեր, իրականացվի դրանց ծանուցումը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգում ՎԻՎ վարույթների ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում,

բ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. ՎԻՎ վարույթների առավել օպտիմալ իրականացում: ՎԻՎ վարույթներն իրականացվում են առանց մարդկային գործոնի ազդեցության,

բ. ՎԻՎ վարույթի իրականացման գործընթացում հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը,

գ. Կրճատվել են ՎԻՎ վարույթների իրականացման վարչական ծախսերը,

դ. Առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի նպատակային են օգտագործվում:

4) Չափելի ցուցանիշներ

ՊԵԿ էլեկտրոնային համակարգում ներդրված է ՎԻՎ վարույթների իրականացման մեխանիզմը: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Նախատեսվում է ցուցանիշը գնահատել 2023թ.:

 

1.1.15. ԵԱՏՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ապահովել ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանն ուղղված գործընթացների իրագործումը)

 

1) Նկարագրություն

Նախագիծն իրականացվելու է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում: Այն հնարավորություն կընձեռի ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ առևտրի իրականացման ժամանակ տնտեսվարողի կողմից դուրս գրել էլեկտրոնային ուղեկցող փաստաթուղթ, այն ներկայացնել հարկային մարմին և միաժամանակ ներկայացնել ԵԱՏՄ այլ անդամ-պետության տնտեսավարողին, որը հանդիսանում է տվյալ գործարքի շրջանակում գործընկեր: Գործընկերոջ կողմից փաստաթղթերը հաստատելուց հետո ներկայացված տեղեկատվությունը հասանելի պետք է դառնա հարկային, մաքսային և ներգրավված այլ գերատեսչություններին` իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան ընթացակարգերն ապահովելու նպատակով: Նախագծի ներդրման արդյունքում նախատեսվում է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում առևտրի իրականացման ժամանակ տնտեսավարողներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության էական կրճատում և ընթացակարգերի օպտիմալացում:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև ապահովել տնտեսավարողների միջև փոխգործակցությունը` առևտրային փաստաթղթերի փոխանակման և տեղեկատվության տրամադրման հարթակ ձևավորելու միջոցով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի հայեցակարգի մշակում և համաձայնեցում ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ,

բ. Նախագծի կոնցեպտի և համակարգի նկատմամբ տեխնիկական պահանջների սահմանում,

գ. Համակարգը մշակող կազմակերպության ընտրություն,

դ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

զ. Նախագծի իրականացմամբ պայմանավորված` մաքսային և հարակից այլ ընթացակարգերի ուսումնասիրություն և հնարավորության դեպքում բիզնես գործընթացների վերակառուցում (օպտիմալացում),

է. Համակարգի նախագծում և մշակում,

ը. Նորմատիվ-իրավական ակտերի համապատասխան նախագծերի մշակում և հաստատման ներկայացում,

թ. Համակարգի պիլոտային շահագործում,

ժ. Համակարգից օգտվողների ուսուցում,

ժա. Համակարգի հիմնական շահագործում,

ժբ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Դյուրինացված հարկային և մաքսային ընթացակարգեր ԵԱՏՄ շրջանակներում միջսահմանային առևտրի իրականացման ընթացքում,

բ. Բարենպաստ բիզնես միջավայր` միջսահմանային առևտրում ներգրավված տնտեսվարողների համար,

գ. Հարկային և մաքսային մարմինների կողմից միջսահմանային առևտրի վերահսկման համար անհրաժեշտ գործառույթներն իրականացում են հիմնականում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերից հավաքագրվող տեղեկատվության հիման վրա:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ներդրված է ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում առկա չեն էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներկայացման համակարգեր: Ցուցանիշը գնահատվելու է տարեկան կտրվածքով:

բ. Վերացված է հարկային հայտարարագրի և ապրանքների ներմուծման մասին հայտարարության ներկայացման պահանջը,

գ. Վերացված է մաքսային վիճակագրական ձևի ներկայացման պահանջը: Ցուցանիշը գնահատվում է ներկայացվող փաստաթղթերի քանակով: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

1.1.16. ԵՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ապահովել ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ և ԵՄ միջև էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանն ուղղված գործընթացների իրագործումը)

 

1) Նկարագրություն

Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել ԵՄ Արևելյան գործընկերության տարածքում «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առևտուր» ցանցի շրջանակներում: Նախագծի իրականացումը հնարավորություն կընձեռի ԵՄ Արևելյան գործընկերության տարածքում փոխադարձ առևտրի իրականացման ժամանակ տնտեսավարողի կողմից դուրս գրել էլեկտրոնային ուղեկցող փաստաթուղթ, այն ներկայացնել համապատասխան մարմին և միաժամանակ ներկայացնել գործընկերության այլ անդամ-պետության տնտեսվարողին, որը հանդիսանում է տվյալ գործարքի շրջանակում գործընկեր: Գործընկերոջ կողմից փաստաթղթերը հաստատելուց հետո ներկայացված տեղեկատվությունը հասանելի պետք է դառնա բոլոր ներգրավված գերատեսչություններին` իրենց իրավասությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հնարավոր կլինի տեղեկատվություն փոխանակել ԵՄ անդամ պետությունների հետ` տվյալ բեռի և/կամ գործարքի շրջանակներում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի հայեցակարգի մշակում,

բ. Նախագծի հայեցակարգի ներկայացում անդամ պետություններին,

գ. Նախագծի մասնակից կողմերի (պետությունների) հետ հուշագրերի կնքում,

դ. Նախագծի հայեցակարգի ներկայացում ԵՄ կապալառու ընկերությանը,

ե. Տեխնիկական պահանջների սահմանում,

զ. Նախագիծը իրականացնող կազմակերպության ընտրություն,

է. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ը. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

թ. Համակարգի նախագծում և մշակում,

ժ. Համակարգից օգտվողների ուսուցում,

ժա. Համակարգի պիլոտային ներդնում,

ժբ. Համակարգի հիմնական շահագործում,

ժգ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ավտոմատացված է ուղեկցող փաստաթղթերի փոխանակումը,

բ. Կրճատված է պայմանագրերի կնքման տևողությունը,

գ. Պարզեցվել է ԵՄ շուկա մուտքը,

դ. Պարզեցվել են անուղղակի հարկերից ազատման և հետվերադարձի գործընթացները,

ե. Ապահովված է ապրանքաշրջանառության ամբողջական վերահսկողություն:

4) Չափելի ցուցանիշներ

Ներդրված է ԵՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս ԵՄ շրջանակներում առկա չեն էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներկայացման համակարգեր: Ցուցանիշը գնահատվելու է տարեկան կտրվածքով:

 

1.1.17. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ)

 

1) Նկարագրություն

Ներկայումս հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի համար շահառուները պարտավորված են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ներկայանալ հարկային մարմին և ներկայացնել փաստաթղթերի փաթեթներ, որոնց հիման վրա սպասարկման կենտրոնները իրականացնում են ուսումնասիրություններ, կազմում եզրակացություններ: Բացի այդ, հարկային մարմնում բացակայում է եկամտային հարկի վերադարձից օգտված շահառուների մեկ միասնական շտեմարան:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև հարկային մարմնում ձևավորել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի շահառուներին եկամտային հարկի վերադարձին վերաբերող փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով, էականորեն կկրճատի եկամտային հարկի վերադարձի ժամկետները, վճարված տոկոսների վերաբերյալ հարկային մարմինը բանկերից տեղեկատվությունը կստանա էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնում կձևավորվի շահառուների միասնական էլեկտրոնային շտեմարան:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Առաջարկությունների ձևավորում,

բ. Տեխնիկական առաջադրանքների մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

Ձևավորված է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ:

4) Չափելի ցուցանիշներ

Շահառուների գոհունակության մակարդակի բարձրացում: Տվյալ ցուցանիշը պետք է չափվի եկամտային հարկի վերադարձից օգտված շահառուների մեկ միասնական շտեմարանը ներդնելուց առաջ և հետո` հարցումների իրականացման միջոցով: Նախատեսվում է շահառուների գոհունակության մակարդակի բարձրացում 50 տոկոսով և գումարների վերադարձման գործընթացի ժամկետի կրճատում (ներկայումս տևում է միջինում 7-12 օր): Ցուցանիշն ամփոփվելու է 2023 թվականի 2-րդ եռամսյակում:

 

Ենթանպատակ 1.2. ՊԵԿ գործառույթների և ընթացակարգերի վերակառուցում և օպտիմալացում

 

1.2.1. ՊԵԿ «բիզնես» գործընթացներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` վերակառուցել և վերակազմակերպել ՊԵԿ «բիզնես» գործընթացները)

 

1) Նկարագրություն

Պետական կառավարման ոլորտում «բիզնես» գործընթացների ուսումնասիրությունն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս դիտարկել ներդրված ընթացակարգերն օպտիմալացման և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորության գնահատման տեսանկյունից:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նախաձեռնել ՊԵԿ ստորաբաժանումների կողմից իրենց գործառույթների շրջանակներում հարկային և մաքսային ընթացակարգերը կանոնակարգող «բիզնես» գործընթացների ուսումնասիրություն, քարտեզագրում և անհրաժեշտության դեպքում վերակառուցում: Քարտեզագրման արդյունքում հնարավորություն կստեղծվի ակնհայտ պատկերացում կազմել ընթացակարգերի հնարավոր օպտիմալացման և անհրաժեշտության դեպքում «բիզնես» գործընթացների վերակառուցման նպատակահարմարության վերաբերյալ: Միջոցառման իրականացման արդյունքում հնարավոր կլինի նախաձեռնել սահմանված ընթացակարգում կրկնվող գործողությունների բացառում, դրանց արդյունավետ իրականացման համար էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման կամ արդեն ներդրված համակարգերի կատարելագործման անհրաժեշտության գնահատում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի պահանջների սահմանում,

բ. Նախագիծը իրականացնող կազմակերպության ընտրություն,

գ. «Բիզնես» գործընթացների ուսումնասիրություն, վերլուծություն և քարտեզագրում,

դ. «Բիզնես» գործընթացների օպտիմալացման և վերակառուցման առաջարկների ներկայացում,

ե. ՊԵԿ կողմից «բիզնես» գործընթացների վերակառուցման նպատակահարմարության գնահատում, անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ներդրված են առավել օպտիմալ գործառութային «բիզնես» գործընթացներ:

բ. ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթների շրջանակներում բացառված են կրկնվող գործառույթները և գործընթացները:

գ. Ընտրված է կառավարման արդյունավետ մոդել:

4) Չափելի ցուցանիշներ

ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթների շրջանակներում կրկնվող գործառույթների և գործընթացների բացառման շնորհիվ վերակառուցված ընթացակարգեր և կառուցվածք: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս առկա են օպտիմալացման ենթակա ընթացակարգեր, որոնց ամբողջական վերլուծությունը և վերհանումը կիրականացվի միջոցառման շրջանակներում: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

1.2.2. Նախագծերի կառավարում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԵԿ աշխատանքներում ներդնել նախագծերի կառավարման սկզբունքների արդյունավետ կիրառման կառուցակարգեր)

 

1) Նկարագրություն

Առաջարկվում է ՊԵԿ հարկային մարմնի աշխատանքի կազմակերպումն իրականացնել նախագծերի կառավարման սկզբունքով: Այս դեպքում որոշակի ժամանակահատվածով ստեղծվում է «նպատակային» հարկային մարմին, նշանակվում է դրա ղեկավարը և աշխատակիցները, կազմվում է հստակ աշխատանքային պլան, որոշվում է հարկային մարմնի հարկ վճարողների զանգվածը: Նախագիծը իրականացնելուց հետո գնահատվում է «նպատակային» հարկային մարմնի աշխատանքը, խրախուսվում են լավագույն աշխատողները, վատ աշխատողները ստանում են համապատասխան գնահատականներ կամ ազատվում են աշխատանքից:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. նպատակային հարկային մարմնի նախագծի կազմում, աշխատանքի գնահատականների որոշում,

բ. նպատակային հարկային մարմնի աշխատակազմի ձևավորում, պիլոտային գործարկում,

գ. աշխատանքի գնահատում, հաշվետվության կազմում,

դ. նպատակային հարկային մարմնի կոնցեպտի կիրառում ՊԵԿ ընթացակարգերում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Առկա է աշխատակիցների իրական շահագրգռվածություն,

բ. Իրականացվում է աշխատակիցների անաչառ և ճշգրիտ գնահատում,

գ. Իրականացվում է աշխատակիցների գնահատմանը համապատասխան խրախուսում:

4) Չափելի ցուցանիշներ

Ներդրված է «նպատակային» հարկային մարմին սկզբունքը: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս չի գործում «նպատակային» հարկային մարմին սկզբունքը և աշխատանքներն իրականացվում են սահմանված բաժինների և աշխատակիցների կողմից: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

1.2.3. Տեխնիկական աուդիտ և հավաստագրում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներմուծել ՊԵԿ տեղեկատվական համակարգերի պարբերական տեխնիկական աուդիտի անցկացման և անվտանգության հավաստման կառուցակարգեր)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ-ն իր գործառույթների շրջանակներում հավաքագրում է մեծ ծավալի տեղեկատվություն, որը հանդիսանում է առևտրային, հարկային և նույնիսկ պետական գաղտնիք: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՊԵԿ-ն ավտոմատացման և թվայնացման աշխատանքներին զուգահեռ մեծ ուշադրություն էր դարձնում տվյալների անվտանգության ապահովման հարցերին:

Այս աշխատանքները իրենց տրամաբանական ավարտին են հասել 2013 թվականին, երբ միջազգային մասնագետների կողմից անցկացվեց ՊԵԿ տեղեկատվական համակարգի ամբողջական աուդիտ, որից հետո ՊԵԿ կողմից շտկվեցին հայտնաբերված թերությունները և ՊԵԿ-ին շնորհվեց ISO-27001 տեղեկատվության անվտանգության ստանդարտի հավաստագիրը:

Անցած տարիների ընթացքում ՊԵԿ համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Էականորեն փոխվել է համակարգի կառուցվածքը և բիզնես գործընթացները, կատարվել է համակարգչային տեխնիկայի և ցանցային սարքավորումների որոշակի վերազինում, ներդրվել են նոր համակարգչային ծրագրեր, կիրառվել են նոր տեխնոլոգիաներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՊԵԿ առկա տվյալների անվտանգության համակարգը, հաշվի առնելով կատարված փոփոխությունները:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. ՊԵԿ-ում անցկացնել համապատասխան տեխնիկական աուդիտ,

բ. հրավիրել համապատասխան հավաստագիր ունեցող կազմակերպություն,

գ. կազմել ստանդարտից «շեղումների վերլուծություն» (gap analysis) հաշվետվությունը:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կվերացվեն բացահայտված շեղումները սահմանված ստանդարտներից,

բ. Կբարելավվի տեղեկատվության անվտանգության համակարգը:

4) Չափելի ցուցանիշներ

ՊԵԿ-ը ստացել է ներկայումս արդի ISO միջազգային ստանդարտի հավաստագիրը: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս առկա է ISO/IEC 27001:2013 ստանդարտի հավաստագիրը: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

ԶՌՆ 2. ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

 

33. Ներկայումս օրինապահ հարկ վճարող համարվելու նպատակով հարկ վճարողները դիմում են ներկայացնում հարկային մարմին, որն ուսումնասիրվում է հաշվի առնելով ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալ հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունները և օրինապահ համարվելու չափանիշներին բավարարելու դեպքում տրամադրվում է օրինապահ հարկ վճարող համարվելու վերաբերյալ հավաստագիր: Հավաստագիր ստացած հարկ վճարողների համար նախատեսված են խրախուսման ոչ բավարար մեխանիզմներ, որոնք կատարելագործման և ընդլայնման կարիք ունեն:

34. Միջազգային հարկային համագործակցության շրջանակներում հարկումից խուսափելու դեմ հարկային մարմինների կողմից կիրառվող գործիքները սահմանափակվում են կրկնակի հարկումը բացառելու մասին և հարկային հարցերում վարչական փոխօգնության մասին գործող ՀՀ միջազգային պայմանագրերի տարաբնույթ դրույթների շրջանակներում հարցումների հիման վրա տեղեկատվության փոխանակմամբ: Միջազգային ասպարեզում տեղի ունեցող արմատական վերափոխումները նոր հեռանկարներ են բացում միջազգային առևտրում հարկումից խուսափման և հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում:

35. Հարկային ստվերի բացահայտումը հարկային մարմնի հիմնական խնդիրներից է, որն իրականացվում է ըստ անհրաժեշտության` անհատական, ոլորտային և մակրոտնտեսական վերլուծությունների միջոցով: Սակայն ոլորտային հարկային ստվերի համակարգված գնահատման մեխանիզմ հարկային մարմնում դեռևս ներդրված չէ:

36. Մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցումը կարևորագույն մարտահրավեր է ՀՀ ՊԵԿ-ի համար: Իրականացված բարեփոխումներն էականորեն պարզեցրել են մաքսային ձևակերպումների գործընթացը, այնուամենայնիվ, առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց վերացմամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է կատարելագործել ռիսկերի կառավարման համակարգը` մաքսային հսկողության իրականացման արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով:

37. Ռազմավարական ծրագրի սույն նպատակն իր 2 ենթանպատակներով կոչված է լուծելու վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմանը հասնելու համար նախատեսվել են 18 միջոցառումներ:

 

Ենթանպատակ 2.1. Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում

 

2.1.1. Հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ընդլայնել հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգի կարողությունները` ռիսկերի շրջանակի ընդլայնման և դրանց բացահայտման վերլուծական մեխանիզմների ավտոմատացման միջոցով` ապահովելով մարդկային գործոնի ազդեցության նվազեցում)

 

1) Նկարագրություն

Ներկայումս հարկային մարմնի կողմից իրականացվում է մեծածավալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ստուգումների ընտրողականության գործող համակարգը ներդրվել է տարիներ առաջ և օժտված չէ բավարար գործիքակազմով` հավաքագրվող մեծածավալ տեղեկատվության վերլուծության և ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառման համար, նախատեսվում է իրականացնել ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործում` մշակելով ռիսկայնության գնահատման նոր չափանիշներ և ներդնելով կանխատեսող մոդելավորման համակարգ, որը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել ճշգրիտ վերլուծություններ, կանխատեսումներ և ընտրություն: Նախատեսվում է միջոցառման շրջանակներում իրականացնել միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրություն, գործող չափանիշների կատարելագործում և իրավական ակտերից բխող նոր չափանիշների մշակում, մոդելավորում, ծրագրավորում և համակարգի կիրառում:

Միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռի առավել թիրախավորված և կանխատեսելի իրականացնել հարկային վարչարարությունը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Այլ երկրների փորձի ուսումնասիրություն,

բ. Գործող չափանիշների վերանայման և նոր չափանիշների ներդրման նպատակահարմարության որոշում,

գ. Տեխնիկական պահանջների սահմանում և մոդելավորում,

դ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

զ. Համակարգի պիլոտային շահագործում,

է. Համակարգից օգտվողների ուսուցում,

ը. Համակարգի հանձնում շահագործման:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ստուգումների ընտրողականության կատարելագործված ժամանակակից համակարգ,

բ. Մեկ ստուգմանը բաժին ընկնող ստուգմամբ առաջադրված պարտավորությունների ավելացում,

գ. Նվազագույնի հասցված շփում օրինապահ հարկ վճարողների և ՊԵԿ միջև:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Միջազգային ստանդարտներին համապատասխան ռիսկերի գնահատման ավտոմատացված մեխանիզմի կիրառմամբ, առանց մարդկային գործոնի միջամտության, ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը ներդրված է: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակներով: Ներկայումս գործող ռիսկերի կառավարման համակարգը չի բավարարում ժամանակակից պահանջներին: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

բ. Ռիսկերի կառավարման համակարգում օրական մշակվող առնվազն 200.000 տեղեկատվական տողերի քանակ: Ցուցանիշը հաշվարկվելու է ըստ վերլուծվող տեղեկատվական տողերի: Ներկայումս օրական մշակվում է 100.000 տեղեկատվական տող: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

2.1.2. Մաքսային ռիսկերի կառավարման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` կատարելագործել մաքսային ավտոմատացված տեղեկատվական համակարգում ռիսկերի կառավարման մեխանիզմները` «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ներդրմամբ.

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է կատարելագործել ռիսկերի կառավարման համակարգը` ներդնելով «խելացի» ռիսկերի կառավարման (Smart Risk Management) համակարգ` արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine learning) մոտեցումների կիրառմամբ:

Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը, հանդիսանալով մաքսային ռիսկերի կառավարման ոլորտի նորագույն միտումներից, հնարավորություն կընձեռի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ռիսկերի կառավարումը բարձրացնել նոր հարթություն: Նշված մոտեցումների կիրառումը հնարավորություն կստեղծի ռիսկերի կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացնել արդյունավետ հսկողություն` ՊԵԿ, ՀՀ այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների` տարբեր կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների, ինչպես նաև համացանցում առկա տեղեկատվության հետ համադրության միջոցով` ապահովելով ռիսկերի «խելացի» կառավարում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի պահանջների սահմանում,

բ. Մաքսային ոլորտում ռիսկերի կառավարման համաշխարհային նորագույն փորձի ուսումնասիրում և համապատասխան գործիքակազմի մշակում,

գ. Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառման հնարավորության ուսումնասիրություն ռիսկերի կառավարման ընթացքում,

դ. «Խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակում,

ե. Տեխնիկական պահանջների սահմանում,

զ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

է. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ը. Գնման գործընթացի կազմակերպում,

թ. Համակարգի մշակում և արդիականացում,

ժ. Համակարգի պիլոտային շահագործում,

ժա. Համակարգի օգտվողների ուսուցում,

ժբ. Համակարգի հանձնում շահագործման,

ժգ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ինքնաշխատ եղանակով իրականացվում է արդյունավետ մաքսային հսկողություն:

բ. Կիրառվում են տարբեր աղբյուրներից տեղեկատվության համադրման արդյունքում առավել արդյունավետ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներ:

4) Չափելի ցուցանիշներ

Միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկային գործոնների թիրախավորման ճշգրտության բարձրացման միջոցով զննման դեպքերը նվազել են մինչև 5%: 2019թ. 2-րդ եռամսյակի դրությամբ զննման դեպքերը կազմել են 8,1%: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ:

 

2.1.3. Ինքնաշխատ ծանուցման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` կատարելագործել և ընդլայնել ՊԵԿ տեղեկատվական համակարգերում առկա` գործարքները հավաստող փաստաթղթերի, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և այլ տեղեկատվության վերլուծության հիման վրա ռիսկային չափանիշներով հարկ վճարողների գնահատման և ինքնաշխատ ծանուցման համակարգը)

 

1) Նկարագրություն

Վարչարարության կազմակերպման տեսանկյունից հարկային կամավոր կարգապահության տարրերի զարգացման, մասնավորապես` ռիսկի վրա հիմնված հարկային վարչարարության, հարկային անկարգապահությունը կանխելու համար հարկ վճարողներին տեղեկացման և աջակցման գործընթացների, ինչպես նաև առանձին ոլորտների ներկայացուցիչների/հարկ վճարողների և հարկային վարչարարություն իրականացնողների միջև համագործակցային հարաբերությունների ամրապնդման նպատակով անհրաժեշտ է զարգացնել հարկային կարգապահության ռիսկերի գնահատման հիման վրա ծանուցման ինքնաշխատ համակարգերի կիրառությունը: Հարկային կարգապահության ռիսկերի գնահատման և ինքնաշխատ ծանուցման համակարգի ընդլայնումը կնպաստի հարկային կարգապահության բարձրացմանը, հարկային մարմնի կողմից հարկային հսկողության վրա ծախսվող ռեսուրսների (ժամանակ, գումար, աշխատուժ. կրճատմանը, հարկ վճարող-հարկային մարմին սուբյեկտիվ շփման նվազման շնորհիվ նաև կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հարկ վճարողների ռիսկայնության գնահատման նոր չափանիշների մշակում և ծրագրավորում,

բ. Ռիսկայնության գնահատման նոր չափանիշների հիման վրա ռիսկային հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումների ուղարկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ռիսկային հարկ վճարողներին ծանուցման արդյունքում հարկային կարգապահության բարելավում,

բ. Ծանուցումից հետո ռիսկային վարքագիծը շարունակող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումների իրականացում և հետադարձ կապի ապահովում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ռիսկային չափանիշների ավելացում: Ներկայումս ծանուցումներ ուղարկվում են ռիսկային 16 չափանիշների գծով, որոնց թիվը 2020թ.-ի ընթացքում նախատեսվում է հասցնել 61-ի,

բ. Ռիսկային չափանիշների ավելացման միջոցով ծանուցվող հարկ վճարողների շրջանակի ընդլայնում` գործող հարկ վճարողների մեջ ծանուցված հարկ վճարողների տեսակարար կշիռը 13%-ից բարձրացնելով 30%-ի: Ցուցանիշը հաշվարկվելու է ռազմավարության ժամանակաշրջանի վերջում:

 

2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` մաքսային ձևակերպումների շրջանակներում նախնական հայտարարագրման գործընթացի կատարելագործմամբ ապահովել մաքսային հսկողության գործընթացների արագացում և դյուրինացում)

 

1) Նկարագրություն

Ելնելով ՀՀ կառավարության 2019 թ. ծրագրի և ԱՀԿ «Առևտրի դյուրացումը» համաձայնագրի նպատակներից` (գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացում, մաքսային քաղաքականության պարզեցում, արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատում) անհրաժեշտ է պարզեցնել մաքսային գործառնությունները, արագացնել ընթացակարգերով բացթողումը, բարձրացնել մաքսային ծառայության կողմից իրականացվող գործառնությունների մակարդակը և բոլոր տնտեսվարողների համար կիրառել ստանդարտացված գործելակերպ: Անհրաժեշտ է պարզեցնել մաքսային վճարների հաշվարկման գործընթացը` տնտեսվարողներին հնարավորություն տալով նախօրոք հաշվարկել առևտրի ծախսերը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Կատարելագործել նախնական հայտարարագրման համակարգը, տնտեսվարողներին առցանց, ավելի դյուրին նախնական հայտարարագրում ապահովելու նպատակով: Կատարելագործված նախնական հայտարարագրման համակարգի, վճարումների էլեկտրոնային համակարգի և ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ հնարավոր կլինի իրականացնել ապրանքների բացթողում ապրանքների ՀՀ պետական սահմանը հատելուց անմիջապես հետո:

բ. Ներկայացնել համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների փաթեթ:

գ. Համագործակցել այլ գերատեսչությունների հետ, իրականացնել աշխատանքներ (օրինակ` ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն և այլն), անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հստակեցման և փաստաթղթերի տրամադրման գործընթացի պարզեցման ուղղությամբ:

դ. Ներդնել էլեկտրոնային վճարման կատարելագործված համակարգ:

ե. Տարանջատել ապրանքների բացթողման և մաքսային վճարների գանձման գործառույթները և ստեղծել էլեկտրոնային համակարգ:

զ. Հնարավորինս կրճատել պահանջվող փաստաթղթերի քանակը և ապահովել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացումը:

է. Ներկայացնել առաջարկներ և վարել բանակցություններ մաքսատուրքերի հաշվարկման առկա մեխանիզմի պարզեցման ուղղությամբ` նպատակ ունենալով կրճատել և պարզեցնել գործող դրույքաչափերի քանակը:

ը. Ապահովել Լիազորված տնտեսական օպերատորների համակարգի ամբողջական ներդրումը:

թ. Կիրառել ՀՄԿ-ի առաջարկած Ապրանքների բացթողման ժամանակատարության վերլուծություն (Time Release Study) գործիքը, որը նախատեսված է ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսված ժամանակի հաշվարկման համար:

ժ. Ներդնել բարեխիղճ տնտեսվարողների գնահատման համակարգ` օրինակելի արտաքին տնտեսական գործունեություն վարողներին արտոնությունների տրամադրման նպատակով:

ժա. Կատարելագործել մոնիտորինգի կենտրոնը` նպատակ ունենալով իրականացնել ստացված տեղեկատվության կենտրոնացված վերլուծություն վերջինիս կողմից և ներդնել ստացված տեղեկատվության համադրման համար անհրաժեշտ գործիքակազմ:

ժբ. Իրականացնել աշխատանքներ անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Էապես կկրճատվի ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը,

բ. Կկրճատվեն տնտեսավարողների կողմից ծախսվող ռեսուրսները (մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ և ժամանակ),

գ. Էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը,

դ. Մաքսային գործընթացների կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով,

ե. Կապահովվի «Առևտրի դյուրացումը» համաձայնագրի դրույթների իրականացումը,

զ. Կկրճատվի ապրանքների բացթողման ժամանակը,

է. Կնվազեցվեն առևտրի ծախսերը,

ը. Կբարելավվի ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում և միջազգային պայմանագրերում կատարված են փոփոխություններ,

բ. Գործում է էլեկտրոնային վճարման համակարգը,

գ. Գործարկված են նախնական հայտարարագրման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերը,

դ. Կիրառվում են Ապրանքների բացթողնման ժամանակատարության վերլուծություն (Time Release Study) գործիքի ներդրման արդյունքում ստացված արդյունքները և վերլուծությունները,

ե. Ներդրված է բարեխիղճ տնտեսվարողների գնահատման համակարգ:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

2.1.5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքների կազմման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության ստուգման ակտի կամ հսկիչ գնման արձանագրության նախագծերի կազմման էլեկտրոնային համակարգ, որի օգնությամբ այդ փաստաթղթերը կկազմվեն խախտումը հայտնաբերելու պահին` հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով)

 

1) Նկարագրություն

Ներկայումս ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում` հարկային ծառայողները ստուգման (կամ) ուսումնասիրության պահին կազմում են տարատեսակ արձանագրություններ, այնուհետև` դրանց հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում են ստուգման ակտի նախագիծ (կամ արձանագրության նախագիծ): Միջոցառման իրականացմամբ նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների և համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ընձեռել հնարավորություն, որպեսզի ՀԴՄ ստուգման ակտի կամ հսկիչ գնման արձանագրության կազմման գործընթացն իրականացվի խախտումը հայտնաբերելու պահին` հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և հետագա ընթացքի ապահովում,

բ. Տեխնիկական առաջադրանքների մշակում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրանց հաստատում,

դ. Գնումների գործընթացի կազմակերպում,

ե. Ծրագրային ապահովման մշակում,

զ. Ծրագրային ապահովման փորձարկում և ներդրում:

3) Ակնկալվող արդյունքներ

ՀԴՄ ստուգման ակտի կամ հսկիչ գնման արձանագրության կազմման գործընթացն իրականացվում է խախտումը հայտնաբերելու պահին` հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:

4) Չափելի ցուցանիշներ

Հարկային մարմնի կողմից ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ արձանագրելուց հետո ստուգման ակտի կամ արձանագրության նախագծի կազմման համար սահմանված է 10 աշխատանքային օր: Միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռի այն կազմել անմիջապես ՀԴՄ-ի միջոցով խախտման հայտնաբերման պահին: Ներկայումս գործընթացը կազմում է մինչև 40 աշխատանքային օր: Ցուցանիշը հաշվարկվելու է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումները արձանագրելու օրերի քանակով: Ցուցանիշը հաշվարկվելու է 2021 թ. և ցույց է տալիս ՀԴՄ կիրառման ճշտության ստուգման (ուսումնասիրության) վրա ծախսվող ժամանակը:

 

2.1.6. Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեություն

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգեր)

 

1) Նկարագրություն

Համակարգի ներդրումը կնպաստի ոլորտում թափանցիկության ապահովման, ռիսկայնության նվազման, իրական հարկային բեռի որոշման, խաղացողների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովմանը:

Համակարգը ենթադրում է ՀՀ տարածքում շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեություն իրականացնող կազմակերպիչների կողմից շահագործվող խաղային սարքավորումների և ծրագրային համակարգերի միավորում մեկ գլոբալ ցանցում և դրանց կենտրոնացված վերահսկողության իրականացում ՊԵԿ-ում ստեղծվող մոնիտորինգային կենտրոնի միջոցով: Ընդ որում, վերահսկողությունն իրականացվելու է ոչ միայն ֆինանսական հոսքերի, այլև միջազգային չափորոշիչներին ծրագրային և տեխնիկական միջոցների համապատասխանության, պարտադիր սերտիֆիկատացման (օրինակ` GLI միջազգային սերտիֆիկատների կիրառմամբ, ինչպես նաև խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ոլորտի ներկա վիճակի գնահատման և արդիականացման նպատակով բիզնես գործընթացների ուսումնասիրություն,

բ. Օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացման նախաձեռնում,

գ. Տեխնիկական պահանջների սահմանում,

դ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

զ. Համակարգի մշակում,

է. Համակարգի պիլոտային շահագործում,

ը. Համակարգի հանձնում շահագործման,

թ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Իրականացվում է շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության արդյունավետ վերահսկողություն,

բ. Իրականացվում է շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի ոլորտում շահագործվող խաղային սարքավորումների և ծրագրային համակարգերի կենտրոնացված վերահսկողություն,

գ. Հավաքագրվում է արժանահավատ տեղեկատվություն, որի հիման վրա կիրառվում են հարկման արդյունավետ մեխանիզմներ:

4) Չափելի ցուցանիշներ

Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգերը ներդրված են: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Ներկայումս ներդրված չեն շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության կենտրոնացված վերահսկողության ապահովման մեխանիզմներ: Հաշվետվողականությունը կիրականացվի տարեկան կտրվածքով:

 

2.1.7. Փոստային առաքանիների հաշվառման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ինտեգրել փոստային առաքանիների հաշվառման համակարգը ռիսկերի կառավարման ավտոմատացված համակարգին և Միջազգային փոստային միության համակարգին (International Postal System/ Customs Declaration System))

 

1) Նկարագրություն

Միջոցառման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել արդյունավետ մաքսային հսկողություն ՀՀ ներմուծվող/արտահանվող փոստային առաքանիների նկատմամբ: Համակարգի ներդրմամբ հնարավորություն կընձեռվի վերլուծել միջազգային փոստային առաքանիների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչ դրանք փաստացի մաքսային հսկողությանը ներկայացնելը, ինչն էականորեն կնվազեցնի առաքանիների մշակման ժամանակը և թույլ կտա հսկողությունն իրականացնել բացառապես մաքսային հսկողության տեսանկյունից ռիսկային համարվող առաքանիների նկատմամբ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. IPS/CDS համակարգի բիզնես գործընթացների և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն,

բ. Փոստային առաքանիների հաշվառման համակարգի վրա ազդեցությունների գնահատում, համապատասխան փոփոխություններ իրականացնելու տեխնիկական առաջադրանքի կազմում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Համակարգի մշակում,

ե. Համակարգի պիլոտային շահագործում,

զ. Համակարգի հանձնում շահագործման և նոր բիզնես գործընթացների ներդրում,

է. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ավելի արդյունավետ իրականացում,

բ. Ինչպես փոստային առաքումների, այնպես էլ էքսպրես-բեռների միջոցով ներկրվող/արտահանվող թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերման նպատակով արդյունավետ մաքսային հսկողության իրականացում:

4) Չափելի ցուցանիշներ

Ապահովված է փոստային առաքանիների վերաբերյալ նախնական տեղեկատվության ստացման հնարավորությունը և ռիսկերի կառավարման համակարգի հետ ինտեգրումը: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Հաշվետվողականությունն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

 

2.1.8. ՈՒղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվություն

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել API/PNR համակարգը և ինտեգրել այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի հետ)

 

1) Նկարագրություն

Միջոցառման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել օդային տրանսպորտային միջոցով ՀՀ-ից այլ երկրներ և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձանց վերաբերյալ նախնական տեղեկատվության վերլուծություն: Համակարգը հնարավորություն կընձեռի տեղեկատվություն ստանալ օդային տրանսպորտի միջոցով տեղափոխվող ուղևորների վերաբերյալ մինչ օդանավի փաստացի ժամանելը: Համակարգի միջոցով հնարավոր կլինի նաև տեղեկատվություն ստանալ ժամանող ուղևորի տարանցիկ երթուղու կետերի վերաբերյալ: Նշված տվյալների համադրությունը թույլ կտա հսկողություն սահմանել արգելված ապրանքների տեղափոխման մեջ կասկածվող անձանց նկատմամբ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. API/PNR համակարգի բիզնես գործընթացների և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն,

բ. Տեխնիկական պահանջների սահմանում,

գ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Համակարգի մշակում,

զ. Համակարգի պիլոտային շահագործում,

է. Համակարգի հանձնում շահագործման և նոր բիզնես գործընթացների ներդրում,

ը. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Օդային տրանսպորտով ՀՀ ժամանող/մեկնող քաղաքացիների վերաբերյալ նախնական տեղեկատվության ստացում,

բ. Ստացված տեղեկությունների վերլուծության իրականացում,

գ. Թիրախավորված մաքսային հսկողության իրականացում:

4) Չափելի ցուցանիշներ

Առկա է ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության ստացման և այն անհրաժեշտ հսկողական գործառույթների իրականացման համար կիրառման հնարավորությունը: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Հաշվետվողականությունն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

 

2.1.9. ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմ` ԵԱՏՄ հարթակում ստանձնած պարտավորություններին համապատասխան)

 

1) Նկարագրություն

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է ներդնել փաստաթղթային հետագծելիության ապահովման մեխանիզմ` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի վերաբերյալ» համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրի հիմնական նպատակներից է ստեղծել մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետագծելիության նկատմամբ հսկողություն:

Համաձայնագրի գործողությունը տարածվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ տարածք ներմուծված ԵԱՏՀ կողմից հաստատված ապրանքատեսակների շրջանառության վրա:

Մշակվող մեխանիզմին համապատասխան` անդամ-պետություններն ապահովում են ազգային համակարգերի մշակում, որտեղ հավաքագրվում է տեղեկատվություն հարկային և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերից, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության փոխանակում այլ անդամ-պետությունների հետ` մինչև ապրանքը սահմանը հատելը և ԵԱՏՄ այլ անդամ-պետություն տեղափոխելը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագիծն իրականացնող կազմակերպության ընտրություն,

բ. Նախագծին առնչվող հարկային և մաքսային բիզնես գործընթացների ուսումնասիրություն,

գ. Նախագծի հայեցակարգի մշակում և համաձայնեցում շահագրգիռ կողմերի հետ,

դ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

զ. Համակարգի նախագծում և մշակում,

է. Նորմատիվ-իրավական իրավական ակտերի համապատասխան նախագծերի մշակում և հաստատման ներկայացում,

ը. Համակարգի պիլոտային շահագործում,

թ. Համակարգից օգտվողների ուսուցում,

ժ. Համակարգի հիմնական շահագործում,

ժա. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կրճատված ստվերային շուկա,

բ. Շուկայի անբարեխիղճ մասնակիցների քանակը նվազել է,

գ. Վերահսկվող ապրանքաշարժի շղթա:

4) Չափելի ցուցանիշներ

ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմը ներդրված է: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ:

 

Ենթանպատակ 2.2. Խրախուսել կամավոր կարգապահությունը, բարձրացնել հարկերից խուսափողների դեմ պայքարի արդյունավետությունը և կրճատել հարկային ստվերի մակարդակը

 

2.2.1. Օրինապահ հարկ վճարողների համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` վերանայել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրման ներկա համակարգը` նորացված չափանիշների հիման վրա ներդնելով խրախուսական առավել գրավիչ համակարգ)

 

1) Նկարագրություն

Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի տրման նպատակն է խրախուսել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը, որպեսզի հարկեր վճարելը լինի նաև շահավետ: Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման գործող կարգով սահմանված չեն խրախուսման բավարար մեխանիզմներ: Ներկայումս օրինապահ հարկ վճարողների ցանկը փոխանցվում է Կենտրոնական բանկ: Վերջինս տեղեկատվությունը փոխանցում է առևտրային բանկերին` հետագայում վարկ ստանալու համար դիմելիս դիմողի օգտին հաշվի առնելու նպատակով: Անհրաժեշտ է վերանայել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման տարբեր աստիճաններ, հավաստագրերի գործողության տարբեր ժամկետներ և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգի վերանայում և նոր համակարգի ներդրում,

բ. Օրինապահ հարկ վճարողներին խրախուսման նոր մեխանիզմների սահմանում և ընդլայնում,

գ. Համապատասխան իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկների ներկայացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Օրինապահ հարկ վճարողի խրախուսման նոր համակարգի ներդրում,

բ. Կարգապահ լինելու առավելության ընդգծում և օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ընդունված են օրինապահ հարկ վճարողի հավաստագրման և խրախուսական համապատասխան մեխանիզմների կիրառման վերաբերյալ համապատասխան իրավական ակտեր: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով:

բ. Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալու համար դիմողների թվի տարեկան պարբերականությամբ ավելացում: Նախատեսվում է, որ նոր համակարգի ներդրումից հետո օգտվողների քանակը յուրաքանչյուր տարի կավելանա առնվազն 5%-ով:

 

2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների և ծախսերի ինքնահայտարարագրման ավտոմատացված համակարգ)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է մշակել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով կնախատեսվի ֆիզիկական անձանց եկամուտների հետ մեկտեղ, ծախսերի (օրինակ, կրթության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտներում կատարված ծախսերի) հայտարարագրում և որոշակի տոկոսով դրանց նվազեցում` տվյալ տարում ստացված համախառն եկամտից: Մշակվող համակարգը հնարավորություն կընձեռի ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող տարեկան հայտարարագրերով վերահաշվարկելու հարկային գործակալների միջոցով բյուջե վճարված եկամտային հարկի գումարները` նվազեցնելով հարկի դրույքաչափը և վերադարձնելու ֆիզիկական անձանց վճարված եկամտային հարկի որոշակի գումարներ: Նախատեսվում է նաև մշակել բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով հայտարարագրերի ներկայացման հնարավորություն` գործընթացն առավել պարզ և դյուրին կազմակերպելու նպատակով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Գործող օրենսդրության վերանայման և պարզեցման նախաձեռնում,

բ. Բիզնես գործընթացների ուսումնասիրություն, հնարավոր խնդիրների և ռիսկերի վերհանում,

գ. Տեխնիկական պահանջների սահմանում,

դ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

ե. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

զ. Գնման գործընթացի կազմակերպում,

է. Համակարգի մշակում,

ը. Համակարգի պիլոտային շահագործում,

թ. Համակարգի հանձնում շահագործման և նոր բիզնես գործընթացների ներդրում,

ժ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ներդրված է ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման էլեկտրոնային համակարգը` ֆիզիկական անձանց հարկային կարգապահության ծախսերը հնարավորինս նվազեցնելու և հայտարարագրման համակարգը պարզեցնելու ու դյուրինացնելու նպատակով,

բ. Ֆիզիկական անձանց շրջանակներում արմատացել է հարկային մշակույթը,

գ. Առկա է անձնական պատասխանատվություն ֆիզիկական անձի կողմից հարկման ենթակա եկամուտներից հարկային պարտավորությունների կատարման մասով,

դ. Որոշակի չափով կրճատվել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի մասով հարկային բեռը,

ե. Կրճատվել է շուկայի ստվերը` պայմանավորված ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների պահանջով,

զ. Առկա են պարզ և հարմարավետ մեխանիզմներ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու համար:

4) Չափելի ցուցանիշներ

ֆիզիկական անձանց եկամուտների և ծախսերի ինքնահայտարարագրման ավտոմատացման համակարգը ներդրված է: Ներկայումս ներդրված չէ ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ:

 

2.2.3. Հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` միջազգային համագործակցության շրջանակներում ՊԵԿ կողմից իրականացվող հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել և մասամբ ավտոմատացնել ՊԵԿ-ում իրականացվող` հարցումների հիման վրա տեղեկատվության միջազգային փոխանակման գործընթացները` ՏՀԶԿ-ի ստանդարտներին համապատասխան, ապահովելով ՏՀԶԿ-ի առջև ստանձնած ՀՀ պարտավորությունները` հարկային տեղեկատվության թափանցիկության և հարկային տեղեկատվության արդյունավետ միջազգային փոխանակման մասով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հարկային տեղեկատվության փոխանակման բնագավառում առկա կարգավորումների և ՊԵԿ-ի պրակտիկայի ուսումնասիրություն և ներկայացում ՏՀԶԿ-ի փորձագետներին:

բ. Փոխանակման ենթակա տեղեկատվության` ՊԵԿ հասանելիության ապահովման նպատակով իրավական կարգավորումների մշակում,

գ. Հարկային տեղեկատվության փոխանակման համար իրավասու ՊԵԿ ստորաբաժանման գործառույթների, իրավասությունների, կիրառվող գործընթացների, տեղեկատվական գործիքների և տեղեկատվության անվտանգության միջոցների վերանայում և համապատասխանեցում ՏՀԶԿ մոդելային պահանջներին,

դ. Հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացներում կիրառվելիք ծրագրային ապահովման մշակում և ներդրում,

ե. Հարկային տեղեկատվության փոխանակման համար իրավասու ստորաբաժանման համալրում անձնակազմով և վերջինիս վերապատրաստում` նոր գործառույթներին, իրավասություններին, գործընթացներին և տեղեկատվական գործիքներին համապատասխան,

զ. Արդյունավետ մասնակցություն հարկային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՏՀԶԿ կողմից կազմակերպվելիք միջոցառումներին և գործընկերային ստուգմանը (Peer review):

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ապահովված է միջազգային` փոխանակման ենթակա տեղեկատվության հասանելիությունը ՊԵԿ-ին:

բ. Ներդրված է ՏՀԶԿ ստանդարտներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող տեղեկատվության փոխանակման համակարգ:

գ. Հարկային տեղեկատվության փոխանակմանը ներգրավված անձնակազմն անցել է մասնագիտացված վերապատրաստում:

4) Չափելի ցուցանիշներ

ՏՀԶԿ-ի շրջանակներում անցկացվելիք գործընկերային ստուգման արդյունքում ՊԵԿ-ը ստացել է դրական գնահատական: Գնահատումը կիրականացվի 2020 թ.-ին:

 

2.2.4. Տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ)

 

1) Նկարագրություն

ՀՀ հարկային օրենսգրքում տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ կարգավորումները ներդրվել են 2018 թ., սակայն կիրառման ընթացակարգերի բացակայությամբ պայմանավորված վերջիններիս կիրառումը հետաձգվել է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը: Այս կապակցությամբ, նախատեսվում է ընդունել թվով երեք կառավարության որոշումներ, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման վերաբերյալ պարզեցված ուղեցույց: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնագոյացման կարգավորումների կիրարկումը բարդ գործընթաց է, նախատեսվում է 2019 թ. ընթացքում ինտենսիվ իրազեկման աշխատանքների իրականացում թիրախային հարկ վճարողների շրջանում, ինչպես նաև հարկային մարմնի` տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնելու կարողությունների բարձրացում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրարկումն ապահովող իրավական դաշտի մշակում,

բ. Տրանսֆերային գնագոյացման ստուգումների վերաբերյալ ուղեցույցի մշակում,

գ. Տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնող հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ընդունվել են տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրարկումն ապահովող իրավական կարգավորումներ,

բ. Մշակվել են տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման համար համապատասխան ընթացակարգեր` ըստ հարկ վճարողների գործունեության տեսակների,

գ. Բարձրացել է տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնող հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների մակարդակը:

4) Չափելի ցուցանիշներ

Ցուցանիշները գնահատվում են «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով, մասնավորապես`

ա. ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման վերաբերյալ ուղեցույցն ընդունված են: Նախատեսվում է իրականացնել 2020 թ.:

բ. Ընդունված են տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնող հարկային ծառայողների համար ուղեցույցեր, հարցաշարեր: Նախատեսվում է իրականացնել 2021 թ.:

գ. Տրանսֆերային գնագոյացման ստուգումներ իրականացնելու նպատակով վերապատրաստված են առնվազն 10 հարկային ծառայողներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թ.:

 

2.2.5. BEPS գործողությունների (ստանդարտների) ներդրում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ՏՀԶԿ «Հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժ» (BEPS) ծրագրի` ՀՀ կողմից ստանձնած նվազագույն ստանդարտները (գործողությունները))

 

1) Նկարագրություն

ՏՀԶԿ-ի «Հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժ» (BEPS) ծրագրի գործողությունների ներդրումը նպաստելու է միջազգային հարկային ոլորտում հարկման արդյունավետության բարձրացմանը: BEPS ծրագիրը մեկնարկվել է ՏՀԶԿ/Մ20-ի կողմից 2013 թ. սեպտեմբերին և բաղկացած է 15 գործողություններից, որոնք ուղղված են համակարգելու միջազգային առևտրում հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղաշարժի (BEPS) հետ կապված խնդիրները: ՀՀ-ն հանդիսանում BEPS անդամ 2019 թ. փետրվար ամսից և պարտավորված է ներդրելու գործողությունների նվազագույն փաթեթը` 4 գործողություններ: Դրանք ենթադրում են ՀՀ-ում այնպիսի օրենսդրական և վարչարարական կարգավորումների սահմանում ու կիրառում, որոնք թույլ կտան շահույթը հարկել այնտեղ, որտեղ իրականացվում է շահույթը ձևավորելու համար անհրաժեշտ տնտեսական գործունեությունը և որտեղ ստեղծվում է արժեքը: Միաժամանակ, անհրաժեշտ է վերացնել միջազգային հարկման կանոնների կիրառության բնագավառում առկա տարաձայնությունները:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. ՀՀ-ի BEPS ծրագրի մեկնարկի նպատակով` ՏՀԶԿ փորձագետների Երևան այցի կազմակերպում և նրանց կողմից ՀՀ-ում կիրառվող կարգավորումների ու պրակտիկայի ուսումնասիրության անցկացման ապահովում,

բ. BEPS ծրագրի նվազագույն ստանդարտների իրականացման աշխատանքների մասով ՀՀ-ի համար ճանապարհային քարտեզի մշակում,

գ. Ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Բարձրացել է «վնասակար» հարկային պրակտիկայի (harmful tax practices) դեմ պայքարի արդյունավետությունը,

բ. Կիրառվում է հարկային անհամապատասխանության դեպքերի համար միջազգային պայմանագրերով նախատեսված արտոնությունների (օգուտների) սահմանափակման մեխանիզմ,

գ. ՀՀ-ում ներդրած է ՏՀԶԿ Երկիր առ երկիր (CbC) հաշվետվողականության ստանդարտը,

դ. Կիրառվում են վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ:

4) Չափելի ցուցանիշներ

Ցուցանիշները գնահատվում են «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով, մասնավորապես`

ա. «Վնասակար» հարկային պրակտիկա որակվող կարգավորումներ առկա չեն: Նախատեսվում է գնահատումն իրականացնել 2020 թ.:

բ. Առկա են Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառման շրջանակներում համաձայնագրային առևտուրը և հարկումից խուսափելը կանխարգելող նոր կարգավորումներ: Նախատեսվում է գնահատումն իրականացնել 2021 թ.:

գ. ՏՀԶԿ Երկիր առ երկիր (CbC) հաշվետվողականության ստանդարտի ներդրման համար անհրաժեշտ նախապայմաններն առկա են: Նախատեսվում է գնահատումն իրականացնել 2021 թ.:

դ. Վեճերի կիրառման համար նախատեսված կարգավորումներն առկա են: Նախատեսվում է գնահատումն իրականացնել 2022 թ.:

 

2.2.6. Հարկային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` մշակել և ներդնել տնտեսության հարկունակ ոլորտներում ոլորտային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատման արդի մեթոդաբանության և ծրագրային լուծումների հիման վրա գործող համակարգ)

 

1) Նկարագրություն

Միջազգային պրակտիկայում կիրառվում են հարկային պոտենցիալի գնահատման տարբեր մեթոդաբանություններ, ինչը հնարավորություն է տալիս տարբեր եղանակներով գնահատել տնտեսության ստվերայնության մակարդակը և հարկային պոտենցիալի ծավալը: Ընդ որում, հարկային պոտենցիալի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ տնտեսության մակարդակով` ըստ տնտեսության ճյուղերի: Ոլորտային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատման միասնական մեթոդաբանության ընդունումը հիմք է հանդիսանալու գնահատման աշխատանքների ավտոմատացման նպատակով ծրագրային մոդուլի մշակման համար:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

Անհրաժեշտ է քննարկումների արդյունքում մշակել ոլորտային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատման մեկ միասնական մեթոդաբանություն, որը կլինի ընդունելի և կիրառելի առնվազն հարկային քաղաքականության և վարչարարության ազդեցությունների գնահատման տեսանկյունից: Ընդունված մեթոդաբանության հիման վրա կիրականացվեն համապատասխան ծրագրային մոդուլի նախագծման աշխատանքներ:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. ՀՀ տնտեսության ստվերայնության մակարդակի և հարկային պոտենցիալի ոլորտային գնահատման ընդունված մեթոդաբանություն,

բ. Ընդունված մեթոդաբանության հիման վրա գնահատման աշխատանքների իրականացման ծրագրային մոդուլի մշակման ընդունված տեխնիկական հանձնարարական:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Տնտեսության ստվերային շրջանառությունների և հարկային պոտենցիալի ոլորտային գնահատման մեթոդաբանության նախագիծը մշակված և ընդունված է,

բ. Գնահատման աշխատանքների համար ծրագրային մոդուլի մշակման տեխնիկական հանձնարարականը մշակված է:

Ցուցանիշները գնահատվում են «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Գնահատումն իրականացվելու է 2021 թ.-ին:

 

2.2.7. Հետբացթողումային թիրախային ստուգումների համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային բացթողումից հետո առևտրի աջակցման ու թիրախային ստուգումների արդի համակարգ)

 

1) Նկարագրություն

Հիմնվելով Համաշխարհային մաքսային կազմակերպության հետբացթողումային աուդիտի ներդրման ուղեցույցի (Implementation guiddance on Post Clearance Audit/PCA) վրա, իրականացնել ԱՏԳ սուբյեկտների սեգմենտավորում, վերջիններիս տարանջատելով ըստ ռիսկի մակարդակների` ցածր, միջին և բարձր: Այս նպատակով անհրաժեշտ է կիրառել ԱՏԳ սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով միջազգային առաջավոր փորձի հիման վրա մշակված և հաստատված Ապրանք տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշները, և դրա հիման վրա ստեղծվելիք համապատասխան ծրագրային ապահովման միջոցը: Առավել կարգապահ (Compliant) տնտեսվարողների (Բարեխիղճ ԱՏԳ սուբյեկտ) վերհանման և վերջիններիս որոշակի կարգավիճակի շնորհման նպատակով առավել ցածր ռիսկայնությամբ ԱՏԳ սուբյեկտների նկատմամբ իրականացնել համակարգային աուդիտ, բացահայտել վերջիններիս համակարգերի խոցելի և թույլ տեղերը և ներկայացնել առաջարկություններ` դրանց վերացման ուղղությամբ: Նշված աուդիտներից հետո վերջիններիս շնորհել համապատասխան կարգավիճակ` տրամադրելով որոշակի բարենպաստ պայմաններ և արտոնություններ:

Ապրանք տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշներ գործիքի օգնությամբ թիրախավորել նաև առավել բարձր ռիսկային և հաճախակի իրավախախտումներ թույլ տվող ԱՏԳ սուբյեկտներին, արտագնա և կամերալ մաքսային ստուգումների միջոցով ուղղորդելով վերջիններիս դեպի կարգապահություն` աստիճանաբար իջեցնելով վերջիններիս ռիսկայնության մակարդակը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ապրանք տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների կատարելագործում, նոր չափանիշների սահմանում,

բ. Ապրանք տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների հիման վրա ծրագրային ապահովման մշակման նպատակով տեխնիկական առաջադրանքի պատրաստում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Պատրաստված տեխնիկական առաջադրանքի հիման վրա համապատասխան ծրագրային ապահովման մշակում և ներդրում,

ե. Համակարգային ստուգումների մեխանիզմի ներդրում և անձնակազմին ուսուցանում,

զ. Համապատասխանող` բարեխիղճ ԱՏԳ սուբյեկտների համար արտոնությունների և պարզեցումների սահմանում,

է. Առավել բարձր ռիսկային և հաճախակի իրավախախտումներ թույլ տվող ԱՏԳ սուբյեկտների թիրախային ստուգումների մեխանիզմի ներդրում,

ը. Տարեկան կամ կիսամյակային կտրվածքով ստուգման պլանի նախագծում և հաստատում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Ամբողջովին նախագծվել և ներդրվել է Ապրանք տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների վրա հիմնված ծրագրային ապահովումը, որի միջոցով թիրախային ձևով առանձնացվում են առավել ցածր ռիսկայնություն ունեցող բոլոր ընկերությունները, կամավորության սկզբունքով բոլոր ընկերություններում աուդիտի իրականացումից հետո դրական արդյունքների դեպքում իրականացվում է դրանց որոշակի կարգավիճակի շնորհում, որը հնարավորություն կտա առավելագույնս պարզեցված ձևով իրականացնելու մաքսային ձևակերպումների ողջ ընթացակարգը` նվազագույնի հասցնելով ձևակերպումների համար ծախսվող ժամանակը, մարդկային և նյութական ռեսուրսները: Միաժամանակ, թիրախային ձևով առանձնացվում են առավել բարձր ռիսկայնություն ունեցող բոլոր ընկերությունները, ուսումնասիրությունների միջոցով բացահայտվում խախտումների ամենաբարձր հավանականություն ունեցող ընկերությունները, անցկացվում են համապատասխանաբար արտագնա կամ կամերալ մաքսային ստուգումներ, բացահայտվում են չվճարված կամ թերի վճարված մաքսային վճարների գումարները, մաքսային օրենսդրության դրույթների խախտման սխեմաները:

բ. Հետագա աուդիտի օգնությամբ բարձր ռիսկայնություն ունեցող ընկերությունները աստիճանաբար ուղղորդվում են օրինական դաշտ` դեպի այսպես կոչված կարգապահություն, այսպիսով իջեցնելով վերջիններիս ռիսկայնության մակարդակը:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ըստ ռիսկի մակարդակների դասակարգված ԱՏԳ սուբյեկտների քանակ: Ցուցանիշը հաշվարկվելու է ԱՏԳ սուբյեկտների դասակարգումից հետո` տարեկան պարբերականությամբ:

բ. Ստուգված բարձր ռիսկային ընկերությունների քանակ: Ցուցանիշը հաշվարկվելու է ԱՏԳ սուբյեկտների դասակարգումից հետո` տարեկան պարբերականությամբ:

 

2.2.8. Հետբացթողումային գործառույթների ընդլայնում, ավտոմատացում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` նախաբացթողումային գործառույթների աստիճանական կրճատմանը զուգահեռ ընդլայնել հետբացթողումային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կարողությունները` ավտոմատացնելով հետբացթողումային հսկողության գործառույթները)

 

1) Նկարագրություն

Հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել մաքսային ստուգման ողջ ընթացքն ավտոմատացնող, զարգացած պետությունների առաջավոր փորձի վրա հիմնվող ծրագրային ապահովում, կապելով նշված ծրագրային ապահովումը ռիսկերի կառավարման, ինչպես նաև ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում հայտարարագրման համակարգերին: Միաժամանակ կարևորվում է առցանց ձևով գործարքների ընտրության համար մշակված ռիսկերի ցուցիչների ընդլայնումը, և «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում հայտարարագրման համակարգի վրա հիմնված ընտրողականության ներկայումս գործող համակարգի կատարելագործումը:

Բացի այդ Հսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողների թվաքանակի աստիճանական նվազեցմանը զուգահեռ կավելացվի բացթողումից հետո հսկողական գործառույթներ իրականացվող ծառայողների թվաքանակը և կընդլայնվեն վերջիններիս կարողությունները:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հետբացթողումային հսկողության աշխատանքներն ավտոմատացնող ծրագրային ապահովման մշակման նպատակով իրականացվող բոլոր գործընթացների գույքագրում,

բ. Չկարգավորված մասերի համար համապատասխան իրավական ակտերի նախապատրաստում և ընդունում,

գ. Հետբացթողումային հսկողության աշխատանքներն ավտոմատացնող ծրագրային ապահովման մշակման նպատակով տեխնիկական առաջադրանքի պատրաստում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Հետբացթողումային հսկողության աշխատանքներն ավտոմատացնող ծրագրային ապահովման նախագծում և ներդրում,

զ. Ազգային մեկ պատուհան հայտարարագրման համակարգի հիման վրա արդեն գործող գործարքների առցանց ընտրության նպատակով ռիսկային չափանիշների պարբերաբար վերանայում, նոր առավել թիրախային չափանիշների մշակում և ներդրում,

է. Հսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողների թվաքանակի օպտիմալացում` կապված ծանրաբեռնվածության աստիճանական նվազման և շեշտադրման փոփոխության հետ և դրան զուգահեռ բացթողումից հետո հսկողական գործառույթներ իրականացվող ծառայողների թվաքանակի աստիճանական աճ:

3) Ակնկալվող արդյունքներ

Ամբողջովին նախագծվել և ներդրվել է մաքսային ստուգման ընթացքն ավտոմատացնող ծրագրային ապահովումը, որի միջոցով զգալիորեն կբարձրանա ստուգումների արդյունավետությունը և վերահսկելիությունը, ստուգման գործընթացը կդառնա առավել դյուրին, իսկ արդյունքները հիմնավորված: Կբարձրանա ստուգման արդյունքում կազմվող ստուգման ակտերի և կայացվող որոշումների որակը: Ծրագրային ապահովումը հնարավորություն կտա նաև ղեկավարելու և վերահսկելու ստուգման գործընթացը մեկ ընդհանուր կենտրոնից` հեռահար եղանակով:

Ճիշտ և հիմնավորված ցուցիչների կիրառման, ինչպես նաև Ազգային մեկ պատուհան հայտարարագրման համակարգում դրանց արդյունավետ ինտեգրման շնորհիվ հնարավոր կլինի անմիջապես ապրանքների ձևակերպման փուլում թիրախավորել և հետագայում, ապրանքների բացթողումից հետո ստուգել իրական ռիսկայնություն ունեցող գործարքները, այսպիսով հնարավորինս նվազեցնելով ռիսկերը հենց մաքսային ձևակերպումների իրականացման փուլից սկսած:

Աստիճանաբար կավելացվի բացթողումից հետո հսկողական գործառույթներ իրականացնող ծառայողների թվաքանակը` վերջիններիս փոխանցելով որոշակի հսկողական գործառույթներ: Լիարժեք ինտեգրման ապահովման նպատակով կիրականացվեն նաև համապատասխան վերապատրաստումների ծրագրեր: Հետբացթողումային հսկողություն իրականացնող տեսչական անձնակազմն ամբողջովին կհամալրվի վերապատրաստված և մաքսային ստուգումների նպատակով անձանց ընտրության համար վերլուծական աշխատանքներ իրականացնելու հմտություններ ունեցող ծառայողներով:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Ծրագրային ապահովումը ներդրվել և օգտագործվում է,

բ. Օպտիմալացվել է Հետբացթողումային հսկողության ստորաբաժանման կառուցվածքը, վերապատրաստվել ողջ անձնակազմը: Ցուցանիշները գնահատվում են «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Հաշվետվողականությունն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

 

2.2.9. Հետբացթողումային գործառույթների «Թվինինգ» ծրագիր

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո «Մաքսային հսկողության շեշտադրման տեղափոխումը նախաբացթողումային փուլից հետբացթողումային փուլ» թեմայի շրջանակներում իրականացնել «Թվինինգ» ծրագիրը)

 

1) Նկարագրություն

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող ռիսկերի կառավարման համակարգում ստեղծված է ռիսկերի ավտոմատացված պրոֆիլների մշակման և ներդրման հնարավորություն` ապրանքների բացթողումից հետո հսկողության իրականացման նպատակով` համապատասխան ծրագրային գործիքակազմի օգնությամբ մշակված և ներդրված թվային ցուցիչների կիրառմամբ: Տվյալ գործիքակազմը հնարավորություն է ընձեռում ավտոմատացնելու իրականացված մաքսային գործարքների և մաքսային հսկողության արդյունքների վերաբերյալ համադրված վերլուծություններից ստացված տեղեկատվությունը: Համադրված վերլուծության արդյունքում իրականացվում է ԱՏԳ սուբյեկտների ռիսկերի դասակարգում, ինչպես նաև ԱՏԳ սուբյեկտների ռիսկայնության մակարդակների դասակարգման արդիականացում: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության օբյեկտների ընտրությունն իրականացվում է իրավասու ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականացված վերլուծական աշխատանքի հիման վրա` օգտագործելով նաև ռիսկերի կառավարման համակարգը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ստուգման ենթակա ԱՏԳ սուբյեկտների դասակարգում` ըստ ռիսկայնության աստիճանի, վճարած մաքսատուրքերի և հարկերի ծավալի, տեղափոխվող ապրանքների ընդհանուր արժեքի, այդ նպատակով համապատասխան ընթացակարգի մշակում,

բ. Ռիսկի ցածր մակարդակ ունեցող ընկերություններին որոշակի կարգավիճակի տրամադրման նպատակով այդ ընկերությունների նկատմամբ օրենսդրության պահանջներին համապատասխանության (compliance) ստուգումների իրականացում,

գ. Ռիսկի բարձր և միջին մակարդակներ ունեցող ընկերությունների (informal traders) թիրախավորում, ռիսկայնության աստիճանի իջեցմանն ուղղված հսկողական աշխատանքների իրականացում,

դ. Մաքսային ստուգումների իրականացման ժամանակ աստիճանական անցում գործարքի վրա հիմնված ստուգումներից համակարգային մաքսային ստուգումների,

ե. Ռիսկի աստիճանի նվազեցման և համապատասխանության վերհանման նպատակով կազմակերպվող համակարգային ստուգումների իրականացման նպատակով ստուգման պլանի մշակում, կազմում և պլանային ստուգումների իրականացում: Դրա համար համապատասխան ընթացակարգերի մշակում և ներդրում,

զ. Գնահատման արդյունքում ձևավորված գնահատականի կշիռը հասկանալու, հետագա վերլուծության ենթակա կազմակերպություններ ընտրելու և ստուգում իրականացնելու համար խնդրի ինչպես իրավական պարզաբանման, այնպես էլ տեխնիկական ապահովման վերաբերյալ միջազգային կառույցների փորձի ուսումնասիրում, առաջավոր փորձի ավելի արդյունավետ ուսումնասիրման համար ճանաչողական այցերի կազմակերպում,

է. Ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգման գործառույթի շրջանակներում ապրանքների հայտարարագրի լրացման ժամանակ ի հայտ եկող ռիսկերի վերլուծության և նվազեցման, այդ ռիսկերի գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով ռիսկի նոր պրոֆիլների և ցուցիչների մշակում և ներդրում,

ը. Ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրականացվող գործողությունների մշակում,

թ. Ընթացիկ ուսումնասիրություններ իրականացնող պաշտոնատար անձանց համար շուկայի վարքագծի վերլուծության և արտաքին տեղեկատվության մշակման, ինչպես նաև այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ընթացակարգի(երի) մշակում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կրճատվել է մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության գործընթացում կիրառվող վարչական ռեսուրսը,

բ. Կրճատվել են ապրանքների նախաբացթողումային փուլում մաքսային հսկողության իրականացման ժամանակահատվածը և աշխատանքների ծավալները,

գ. Ընդլայնվել են գործունեություն իրականացնող սուբյեկտների համագործակցության շրջանակները,

դ. Բարձրացել է եկամուտների հավաքագրելիության մակարդակը` հետբացթողումային հսկողության փուլում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Մշակված է ուղեցույց-ձեռնարկ, որում` ելնելով մաքսային ծառայողների համար օրենսդրությամբ սահմանված պարտավորություններից և իրավունքներից, ներկայացված են մաքսային ստուգման ընթացքում հետբացթողումային հսկողության գործողությունների իրականացման ընթացակարգերը:

բ. Մշակված է ստուգման ենթակա ԱՏԳ սուբյեկտների դասակարգման իրականացումը կարգավորող ընթացակարգ:

գ. Մշակված է մաքսային ստուգման տարեկան (կիսամյակային) պլան:

Ցուցանիշները գնահատվում են «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով:

Հաշվետվողականությունն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

 

ԶՌՆ 3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

38. Կախված ենթակառուցվածքների զարգացվածությունից և տեխնիկական ժամանակակից հագեցվածությունից` հանրային ծառայությունների որակը կարող է բարելավվել, սակայն միշտ չէ, որ ՊԵԿ մաքսային-կետ բաժիններում և հարկ վճարողների սպասարկման կետերում ապահովված է սպասարկման անհրաժեշտ բարձր մակարդակ` ինչպես ծառայությունների մատուցման, այնպես էլ ենթակառուցվածքների և տեխնիկական զինվածության տեսանկյունից:

39. Երբեմն ճարտարապետանախագծային առանձնահատկություններից ելնելով, իսկ երբեմն տեխնիկական սահմանափակումներից ելնելով շահառուների համար անհարմարություններ են առաջանում, որն ազդում է և՛ ծառայությունների որակի վրա, և՛ գործընթացների վրա, և՛ արժեքի վրա: Սա առաջացնում է ՊԵԿ աշխատակիցների համար դժվարություններ և հասարակության կողմից դժգոհություններ:

40. Սույն ռազմավարական նպատակն իր 2 ենթանպատակներով և 10 միջոցառումներով կոչված է լուծելու վերոնշյալ խնդիրները:

 

Ենթանպատակ 3.1. Գործող ենթակառուցվածքների արդիականացում և համագործակցության ընդլայնում

 

3.1.1. Անձնական հաշվի քարտ, միասնական գանձապետական հաշիվ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է իրականացնել անձնական հաշվի քարտի մարման հաջորդականության և միասնական հաշվից պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթության փոփոխություն: Այդ նպատակով դիտարկվում է սոցիալական վճարի հաշվառումը միասնական հաշվից առանձնացնելու և այդ մասով առանձնացված հաշվառում վարելու հարցը: Ծրագրի իրագործման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել բոլոր քայլերի ամբողջական ուսումնասիրություն, վերլուծել և գնահատել գործող ծրագրի խնդիրները և հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի նախագծերով առաջարկվող նոր լուծումները` մշակել և ներդնել պարտավորությունների հաշվառման և մարման առավել պարզ և դյուրին համակարգ: Միասնական հաշվի համակարգում նախատեսվում է իրականացնել նաև տեսքային փոփոխություններ, որի համար անհրաժեշտ է մշակել և հաստատել նոր ձևատեսք, շտկել և փոփոխել գործառնությունների անվանումները, որի արդյունքում անձնական հաշվի քարտերի համակարգն առավել ընկալելի կլինի հարկ վճարողների համար:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նոր ձևատեսքի մշակում և սահմանում,

բ. Ծրագրավորման աշխատանքների ծավալի գնահատում,

գ. Տեխնիկական նկարագրերի կազմում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Ծրագրի համապատասխան փոփոխությունների իրականացում,

զ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

Իրական ժամանակում ստացվում են վերլուծությունների ճշգրիտ, ստույգ և արժանահավատ արդյունքներ:

4) Չափելի ցուցանիշներ

Ներդրված է պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման անձնական հաշվի քարտ: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Ներկայումս ներդրված է անձնական հաշվի քարտ, սակայն այն կատարելագործման և բարելավման անհրաժեշտություն ունի: Հաշվետվողականությունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ:

 

3.1.2. ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԵԿ աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար կառուցել և արդիականացնել ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքները)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ ստորաբաժանումները հաճախ գտնվում են աշխատակիցների մշտական բնակության վայրերից հեռու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բարելավել առկա ենթակառուցվածքները և ըստ անհրաժեշտության ստեղծել նոր ենթակառուցվածքներ, որպեսզի ՊԵԿ աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները ունենան անհրաժեշտ նվազագույն պայմանները` ՀՀ սահմանային անցման կետերում իրենց կենսագործունեությունը ապահովելու նպատակով: ՀՀ սահմանային անցման կետերում, ծառայություն են իրականացնում նաև այլ գերատեսչություններ, հետևաբար նպատակահարմար է համագործակցել և համատեղ ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` ՀՀ սահմանային անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր աշխատակիցների համար:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ուսումնասիրել ՀՀ սահմանային անցման կետերում ծառայություն իրականացնողների կարիքները` ենթակառուցվածքների ապահովման տեսանկյունից,

բ. Իրականացնել աշխատանքներ անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով,

գ. Ըստ անհրաժեշտության կառուցել ենթակառուցվածքներ` բնակարաններ, հանրակացարաններ, ճաշարաններ և այլն, կամ արդիականացնել առկա ենթակառուցվածքները,

դ. Աշխատակիցների համար ստեղծել անվճար տրանսպորտային համակարգ,

ե. Համագործակցել այլ գերատեսչությունների հետ (օրինակ` ՀՀ ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն և այլն), որոնք մաքսային ծառայության հետ համատեղ իրականացնում են ծառայություն մաքսային կետերում` ենթակառուցվածքներով ապահովման գործընթացը համատեղ իրականացնելու նպատակով:

3) Ակնկալվող արդյունքներ

ՀՀ սահմանային անցման կետերում ապահովված են ՊԵԿ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների կենսագործունեության նվազագույն պայմանները:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման ծրագիրը մշակված է,

բ. Կապալառուի հետ աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքված է և աշխատանքները սկսված են,

գ. Անհրաժեշտ ենթակառուցվածքներն առկա են:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.1.3. ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացների իրականացման և տեղեկատվության փոխանակման համար արդիականացնել, ներդնել և ինտեգրել ավտոմատացված համակարգեր)

 

1) Նկարագրություն

ԵՏՀ կոլեգիայի 2015 թ. օգոստոսի 14-ի N 29 որոշմամբ հաստատվել է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկ, որոնցից 20-ից ավելին ուղղակիորեն վերաբերում են մաքսային գործառնություններին, իսկ մի շարք այլ գործընթացներում մաքսային մարմինները հանդիսանում են գործընթացի մասնակից կամ տեղեկատվության ստացողներ:

ԵՏՀ կողմից իրականացվում են ընդհանուր գործընթացները կանոնակարգող տեխնիկական փաստաթղթերի մշակում և համաձայնեցում անդամ-պետությունների հետ, որոնց համապատասխան իրականացվում են տեղեկատվական համակարգերի մշակում, ներդրում և շահագործում: Նախատեսվում է իրականացնել ԵԱՏՄ շրջանակներում սահմանված ժամկետներին համապատասխան տեղեկատվական համակարգերի նախագծում և ներդրում` անդամ-պետությունների մաքսային մարմինների հետ ընդհանուր գործընթացների իրականացումն ապահովելու նպատակով: Ընդհանուր գործընթացների իրականացումը ենթադրում է տեղեկատվության հավաքագրման ազգային բազայի ձևավորում և վարում, հավաքագրված տեղեկատվության տրամադրում ԵԱՏՄ այլ անդամ-պետությունների իրավասու մարմիններին, ինչպես նաև այլ անդամ-պետությունների իրավասու մարմիններից տեղեկատվության ստացում և տեղայնացում և այլ ընթացակարգեր:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ընդհանուր գործընթացների մշակումն ապահովող կազմակերպության ընտրություն,

բ. Յուրաքանչյուր ընդհանուր գործընթացի համար ԵՏՀ կողմից մշակված տեխնոլոգիական փաստաթղթերի հիման վրա բիզնես գործընթացների ուսումնասիրություն,

գ. Տեխնիկական առաջադրանքի մշակում,

դ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

ե. Մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա համակարգի մշակում,

զ. Համակարգի պիլոտային շահագործում,

է. Համակարգի օգտվողների ուսուցում,

ը. Համակարգի հանձնում շահագործման,

թ. Համակարգի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Մաքսային ընթացակարգերն ավտոմատացված են ներդրված ընդհանուր գործընթացների մասով,

բ. Ներդրված է արդյունավետ մեխանիզմ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման և համագործակցության ապահովման համար,

գ. Ներդրված են տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ գործընթացներ:

4) Չափելի ցուցանիշներ

Իրականացվում է ԵԱՏՄ այլ անդամ-պետությունների մաքսային մարմինների հետ սահմանված 20 ընդհանուր գործընթացին համապատասխան տեղեկատվության փոխանակում Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Ներկայումս իրականացվում է 2 ընդհանուր գործընթացի մասով տեղեկատվության փոխանակում: Հաշվետվողականությունն իրականացվում է տարեկան պարբերականությամբ:

 

Ենթանպատակ 3.2. Մաքսային ենթահամակարգերի արդիականացում և տեխնիկական հագեցվածություն

 

3.2.1. ՊԵԿ փորձագիտական լաբորատորիաներ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` հարկային և մաքսային հսկողության շրջանակներում փորձաքննություններ իրականացնելու նպատակով ստեղծել փորձագիտական լաբորատորիաներ)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ լաբորատորիաները խիստ կարևոր գործիք են մաքսային և հարկային ծառայությունների արդյունավետ գործունեության համար: Ներկայում մաքսային և հետբացթողումային հսկողության միջոցառումներն իրականացվում են հիմնականում կազմակերպական-մեթոդական հարթությունում` բացառիկ դեպքերում ներգրավելով նաև փորձագիտական տարբեր կենտրոնների սահմանափակ տեխնիկական ներուժը: Սեփական կարիքների համար փորձաքննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել լաբորատորիաներ: Ժամանակակից լաբորատորիաները կարևոր դեր ունեն ապրանքների դասակարգման գործընթացում, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում (օրինակ` օզոնը քայքայող նյութերի առևտրի վերահսկումը), վտանգավոր ապրանքների վերահսկման գործում, ինչպիսիք են թունաքիմիկատները, աղտոտող նյութերը, քիմիական զենքը, ինչպես նաև թմրադեղերը, թմրանյութերը և այլն: Լաբորատորիաները հնարավորություն կտան մատուցել ծառայություններ շահառուների լայն խմբերին, համագործակցել օտարերկրյա մաքսային լաբորատորիաների հետ, զարգացնել փորձաքննության ոլորտների նոր ուղղություններ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Միջազգային փորձի ուսումնասիրություն և լաբորատորիաների, այդ թվում` շարժական լաբորատորիաների, ստեղծման ծրագրի մանրամասն նախագծի մշակում,

բ. Մաքսային և հարկային ծառայություններում իրականացվող փորձաքննությունների իրականացման համար անհրաժեշտ զարգացման հնարավոր ուղղությունների մշակում և անհրաժեշտ փորձաքննությունների բոլոր հնարավոր դեպքերի գույքագրում,

գ. Լաբորատորիաներում փորձաքննական աշխատանքների կազմակերպման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավում,

դ. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով անհրաժեշտ աշխատանքների իրականացվում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կապահովվի մաքսային հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացումը` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ,

բ. Կմեծացվի մաքսային հսկողության միջոցառումների օբյեկտիվությունը և հավաստիությունը,

գ. Կնվազեցվի մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ գործոնների բացասական ազդեցությունը,

դ. Կտրուկ կնվազեցվի մաքսային հսկողության միջոցառումների իրականացման ժամկետները,

ե. Ավելի արդյունավետ կերպով կկանխվի վտանգավոր նյութերի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք,

զ. Կհստակեցվեն մաքսային ձևակերպումները և կապահովվի մաքսատուրքի գանձման համապատասխան մեխանիզմների արդյունավետ կիրառումը,

է. Կկրճատվի ապրանքների բացթողնման ժամանակը,

ը. Կնվազեցվի ապրանքի սխալ դասակարգման ռիսկը, կիրականացվի փորձաքննություն հարկային ծառայության կողմից սահմանված դեպքերում, հարկային ծառայության գործառնությունների արդյունավետ կատարման նպատակով,

թ. Ապրանքների և արտադրանքի մեջ հումք-նյութերի չափերի և բաղադրության որոշում, ինչը հնարավորություն կտա արդյունավետ վերահսկողություն սահմանել հարկման բազաների հաշվարկման նկատմամբ:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Հաստատված է փորձագիտական լաբորատորիայի ստեղծման ծրագիրը,

բ. Փորձագիտական լաբորատորիան առկա է և սկսված է փորձաքննությունների իրականացման գործընթացը:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.2. ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ.

 

1) Նկարագրություն

Վերլուծելով ներկայումս մաքսային վարչարարության իրականացման շրջանակներում գործող ընթացակարգերի առանձնահատկությունները, հնարավոր դժվարությունները և խոչընդոտները արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաև ուսումնասիրելով այլ երկրներում համանման փորձը` նախատեսվում է մաքսային գործառնությունները դյուրացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կենտրոնը պետք է հանդես գա որպես սպասարկման բարձր որակ ապահովող և հաճախորդակենտրոն սպասարկման մոդելի (client-centric service model) վրա հիմնված կառույց: Կենտրոնի ստեղծման միջոցով հնարավոր կդառնա «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներդրումը և կիրառումը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի կիրառումը կենտրոնում հնարավորություն կստեղծի մեկ հարթակի միջոցով հայտ ներկայացնել բոլոր այն գերատեսչություններին, որոնց կողմից տրված թույլտվությունը անհրաժեշտ է ներմուծման կամ արտահանման գործընթացն իրականացնելու համար: Կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին կատարել անհրաժեշտ բոլոր գործառույթները մեկ վայրում: Արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի ներդրումն արդեն ընթանում է և կրում է շարունակական բնույթ: Արդեն իսկ ներդրվել են մի շարք համակարգեր, սակայն վերջնական ներդրումը կապահովվի ԱՏԳ կենտրոնի ստեղծմամբ: Նախագծի իրականացումն նախատեսվում է իրականացնել երկու փուլով, որոնց շրջանակներում կիրականացվեն երկու սպասարկման կենտրոնների կառուցում և գործարկում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

2.1) ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնների ստեղծում

2.1.1) Իրականացնել աշխատանքներ անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով,

2.1.2) Կառուցել մաքսային ձևակերպումներ իրականացնող սպասարկման կենտրոններ, որտեղ անհրաժեշտ են հետևյալ ենթակառուցվածքները`

ա. Հիմնական սպասարկման սրահ, որտեղ իրականացվում են հայտարարագրերի լրացման և մաքսային ձևակերպումներին առնչվող այլ գործառույթներ,

բ. Մաքսային հսկողության տարածք,

գ. Ապրանքների զննման տարածք,

դ. Մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման տարածք,

ե. Մաքսային պահեստներ, այդ թվում` հատուկ մաքսային պահեստներ,

զ. Բեռնատար տրանսպորտային միջոցների կայանատեղի,

է. Հաճախորդների մարդատար տրանսպորտային միջոցների համար արտաքին կայանատեղի,

ը. Հաճախորդների բեռնատար տրանսպորտային միջոցների համար արտաքին կայանատեղի,

թ. Աշխատակիցների մարդատար տրանսպորտային միջոցների համար արտաքին կայանատեղի,

2.1.3) Իրականացնել մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում` կենտրոնները բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով համալրելու նպատակով,

2.1.4) Սահմանել հաստիքացուցակ` դասակարգելով դրանք ըստ հանրային ծառայության, քաղաքացիական ծառայության և մաքսային ծառայության համապատասխան պաշտոնների,

2.1.5) Մաքսային ծառայության կողմից իրականացվող գործառույթների առավելագույնս ավտոմատացման նպատակով անհրաժեշտ Է սահմանել կենտրոններում իրականացվող գործառնությունների ամբողջական ցանկը և մշակել ծրագիր անհրաժեշտ բարձր տեխնոլոգիական գործիքակազմով (համակարգիչներով, ծրագրերով և մաքսային հսկողություն իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով) ապահովելու համար:

2.2) «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներդրում և կիրառում

2.2.1) «Մեկ կանգառ, մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներդրում և կիրառում, որի միջոցով հիմնականում հնարավոր կլինի մեկ պատուհանի միջոցով իրականացնել ամբողջական ձևակերպում և բացթողում,

2.2.2) Զարգացնել և գործարկել թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական հարթակը(մեկ պատուհան): Այս հարթակը հնարավորություն Է տալիս ամբողջովին օնլայն տարբերակով դիմել տարբեր գերատեսչություններին փաստաթղթերի ստացման համար:

2.2.3) Ստեղծել համապատասխան տեխնիկական բազա և գործիքներ` մաքսային գործառնությունների դյուրացումն ապահովելու համար,

2.2.4) Համագործակցել այլ գերատեսչությունների հետ (օրինակ` ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և այլն) տեղեկատվության փոխանակման արդյունավետ և անվտանգ գործիքներ ներդնելու ուղղությամբ, շահառուների տարբեր խմբերի պահանջների բավարարման նպատակով:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կապակենտրոնացվի մաքսային ձևակերպումների իրականացումը Երևանից և համաչափ կերպով կբաշխվի մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածությունը,

բ. Կբարձրացվի մաքսային գործառնությունների կատարման արդյունավետությունը և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակն` ապահովելով բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը,

գ. Մաքսային ձևակերպումներին առնչվող ծառայությունները կմատուցվեն բացառապես տեխնոլոգիական լուծումների հիման վրա,

դ. Մաքսային գործառնությունները կիրականացվեն և ծառայությունները կմատուցվեն «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա,

ե. Նվազագույնի կհասցվի մաքսային մարմին-տնտեսվարող շփումը,

զ. Հնարավոր կլինի մեկ պատուհանի միջոցով, մեկ վայրում իրականացնել ամբողջական ձևակերպում և բացթողում,

է. Ամբողջովին օնլայն տարբերակով հնարավոր կլինի դիմել տարբեր գերատեսչություններին փաստաթղթերի ստացման համար,

ը. Ապրանքների բացթողման ժամանակի էական կրճատում,

թ. Տնտեսվարողների կողմից ծախսվող ռեսուրսների կրճատում (մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ և ժամանակ),

ժ. Նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը,

ժա. Կբարելավվի ՀՀ վարկանիշի Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագիրը մշակված և հաստատված է,

բ. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարված են,

գ. Ֆինանսական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները ավարտված են և առկա են հաստատված ֆինանսավորման աղբյուրներ,

դ. Անհրաժեշտ բոլոր համակարգերը և գործիքակազմը ներդրված և գործարկված են,

ե. Այլ շահագրգիռ մարմինների ներկայության ապահովման նպատակով համաձայնությունները ձեռքբերված են և աշխատանքները իրականացվում են,

զ. ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնները հանձնված են շահագործման և շահառուների սպասարկման գործընթացը սկսված է:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.3. «Այրում» երկաթուղային մաքսակետի արդիականացում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` վերակառուցել և արդիականացնել ՀՀ «Այրում» երկաթուղային մաքսակետը.

 

1) Նկարագրություն

ՀՀ «Այրում» երկաթուղային մաքսակետն ընդհանուր առմամբ իրականացնում է մարդատար և բեռնատար գնացքների մաքսային հսկողության հետ կապված գործառույթները, սակայն վերջինիս ենթակառուցվածքները թերզարգացած են և չեն համապատասխանում արդի պահանջներին: Անհամեմատ բարվոք վիճակում է գտնվում հանդիպակաց` վրացական «Սադախլո» երկաթուղային մաքսակետը, որը, սակայն նույնպես կարիք ունի արդիականացման:

Այս առումով` իրատեսական է նախաձեռնել ՀՀ «Այրում» և Վրաստանի «Սադախլո» երկաթուղային մաքսակետերի արդիականացումը համատեղ ծրագրի միջոցով` ԵՄ Սահմանների համալիր կառավարման նախաձեռնության շրջանակներում, որը նախատեսում է նման ծրագրերի իրականացում:

Հիմնական խնդիրը` ուղևորների սահուն սահմանահատման, բեռնատար գնացքների նկատմամբ մաքսային հսկողության ապահովումն է, այդ թվում` անհրաժեշտության դեպքում, երկու հարևան երկրների մաքսային մարմինների կողմից սարքավորումների համատեղ օգտագործման և տեղեկատվության փոխանակման ճանապարհով:

Ծրագրի իրականացումը թույլ կտա`

ա. արդիականացնել երկու հարևան երկրների երկաթուղային մաքսակետերը` ապահովելով մաքսային հսկողության բարձր մակարդակ ու մատուցվող ծառայությունների պատշաճ որակ,

բ. իրականացնել մաքսակետերի տեխնիկական վերազինում' ներառյալ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման համակարգեր, ռենտգենային զննման համակարգեր գնացքների համար, կշեռքներ, լազերային սարքեր գնացքների չափսերի որոշման համար, գիշերային տեսահսկողության սարքեր, հզոր լուսարձակներ, հսկողության տեսասարքավորումներ, գրասենյակային սարքավորումներ, ծառայողական շներ և այլն,

գ. իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` դասընթացներ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների, հատկացված տեխնիկական միջոցների օգնությամբ ուղևորատար և բեռնատար գնացքների համատեղ հսկողության, ռիսկի կառավարման, քողարկված բեռի հայտնաբերման մեթոդների, օպերատիվ տվյալների փոխանակման և հաշվետվություններ կազմելու ու ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև անգլերեն, վրացերեն և հայերեն լեզվի ուսուցում մաքսային մարմինների անձնակազմի համար' մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի պահանջների սահմանում, ծրագրի մշակում և ներկայացում միջազգային դոնոր կազմակերպություններին:

բ. Դրամաշնորհային միջոցների հայթայթում` որոշակի պետական համաֆինանսավորմամբ:

գ. Ծրագրի իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Մարդկանց և բեռների սահմանահատման դյուրինացված ու միաժամանակ վերահսկելի գործընթացի ապահովում` մաքսային հսկողության ժամանակակից գործառնական ընթացակարգերի ներդրման միջոցով,

բ. Երկու մաքսակետերի տեխնիկական վերազինում և ենթակառուցվածքների արդիականացում` աշխատանքի բարձր արդյունավետությունը և քաղաքացիների համար սահուն սահմանահատումն ապահովելու նպատակով,

գ. Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնում և վերջինիս արդյունավետության բարձրացում,

դ. Երկու երկրների միջև բեռնափոխադրումների նկատմամբ մաքսային հսկողության մեխանիզմների հետագա ներդաշնակեցում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Երկաթուղային մաքսակետերը կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով,

բ. Մաքսային հսկողության իրականացման համար ենթակառուցվածքները և սարքավորումները արդիականացված են և շահագործվում են,

գ. Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ապահովված է մարդկանց և բեռների դյուրինացված ու միաժամանակ վերահսկելի սահմանահատումը:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.4. Բագրատաշենի մաքսակետի կատարելագործում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` տեխնիկապես վերազինել Բագրատաշենի մաքսակետը, արդիականացնել մաքսակետի ենթակառուցվածքները.

 

1) Նկարագրություն

Բագրատաշենի մաքսատունն արդիականացվել և բնականոն շահագործվում է 2016 թվականից, սակայն ուղևորների և բեռների աճող հոսքերի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել սպասարկման որակի բարելավման և, միաժամանակ, պատշաճ մաքսային հսկողության ապահովման նպատակով ընդլայնել մաքսակետի տարածքը և զարգացնել ենթակառուցվածքները:

Ելնելով մաքսակետի 2.5 տարվա շահագործման ընթացքում ի հայտ եկած նոր կարիքներից` անհրաժեշտություն է առաջացել շարունակել մաքսակետի հետագա կատարելագործումը և զարգացումը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա`

ա. ուղևորների և բեռների աճող հոսքերի պայմաններում ապահովել սպասարկման անհրաժեշտ որակ և բարձր մակարդակի մաքսային հսկողություն, հատկապես` Հայաստանից ելքի վրա,

բ. ապահովել մաքսակետում ներկայացված ծառայությունների արդյունավետ գործունեությունը,

գ. իրականացնել մաքսակետի տեխնիկական կահավորման բարելավում` ներառյալ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման լրացուցիչ համակարգի, ռենտգենյան զննող սարքերի և ստատիկ կշեռքի տեղադրումը:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Նախագծի պահանջների սահմանում, ծրագրի մշակում և ներառում պետական բյուջեի նախագծում,

բ. Ծրագրի մշակում և իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Մարդկանց և բեռների սահմանահատման դյուրինացված ու, միաժամանակ, վերահսկելի գործընթացի ապահովում` մաքսային հսկողության ժամանակակից գործառնական ընթացակարգերի ներդրման միջոցով,

բ. Մաքսակետի տեխնիկական վերազինում և ենթակառուցվածքների արդիականացում` աշխատանքի բարձր արդյունավետությունը և քաղաքացիների համար սահուն սահմանահատումն ապահովելու նպատակով:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Բագրատաշենի մաքսային կետը կահավորված է անհրաժեշտ սարքավորումներով,

բ. Մաքսային հսկողության իրականացման համար ենթակառուցվածքները և սարքավորումները արդիականացված են և շահագործվում են,

գ. Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ապահովված է մարդկանց և բեռների դյուրինացված ու միաժամանակ վերահսկելի սահմանահատումը:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.5. ՊԵԿ Մեղրիի մաքսակետի արդիականացում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` իրականացնել Մեղրիի մաքսակետի շինությունների արդիականացում և տեխնիկական ժամանակակից համակարգերով վերազինում)

 

1) Նկարագրություն

Մեղրիի մաքսակետը` որպես Հայաստանն Իրանին կապող միակ մաքսակետ, և գտնվելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վրա, առանձնակի նշանակություն ունի արտաքին տնտեսական գործունեության խթանման և վերահսկելի ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ապահովման գործում:

Գործող մաքսակետի արդիականացման ու վերակառուցման հիմնախնդիրն արտացոլվել է ՀՀ կառավարության գործունեության գերակայությունների մեջ 2011 թվականից ի վեր:

Ներկա փուլում նախագծի մշակումն ավարտված է:

Ծրագրի իրականացումը թույլ կտա`

ա. լիովին արդիականացնել Մեղրիի մաքսակետը` ապահովելով մաքսային հսկողության բարձր մակարդակ ու մատուցվող ծառայությունների պատշաճ որակ,

բ. իրականացնել մաքսակետի շինությունների արդիականացում և տեխնիկական վերազինում` ներառյալ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման համակարգեր, ռենտգենային զննման համակարգեր, կշեռքներ, գրասենյակային սարքավորումներ, ծառայողական շներ և այլն:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ դրամաշնորհային և վարկային միջոցների հայթայթում,

բ. Ծրագրի իրականացման աշխատանքների միջազգային մրցույթի կազմակերպում և անցկացում,

գ. Մաքսակետի արդիականացման և վերակառուցման իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Մարդկանց և բեռների սահմանահատման դյուրինացված ու, միաժամանակ, վերահսկելի գործընթացի ապահովում` մաքսային հսկողության ժամանակակից գործառնական ընթացակարգերի ներդրման միջոցով,

բ. Մեղրիի մաքսակետի տեխնիկական վերազինում և ենթակառուցվածքների արդիականացում` աշխատանքի բարձր արդյունավետությունը և քաղաքացիների համար սահուն սահմանահատումն ապահովելու նպատակով,

գ. Իրանի հետ միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնում և վերջինիս արդյունավետության բարձրացում,

դ. Երկու երկրների միջև բեռնափոխադրումների նկատմամբ մաքսային հսկողության մեխանիզմների հետագա ներդաշնակեցում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Մեղրիի մաքսային կետը կահավորված է անհրաժեշտ սարքավորումներով,

բ. Մաքսային հսկողության իրականացման համար ենթակառուցվածքները և սարքավորումները արդիականացված են և շահագործվում են,

գ. Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ապահովված է մարդկանց և բեռների դյուրինացված ու միաժամանակ վերահսկելի սահմանահատումը:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.6. Հարավային մաքսատան կառուցում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` իրականացնել Հարավային նոր մաքսատան կառուցում` տեխնիկական վերազինմամբ ու ենթակառուցվածքների արդիականացմամբ.

 

1) Նկարագրություն

Հարավային գործող մաքսատունը` որպես Հայաստանի հարավային շրջանները, ինչպես նաև` Արցախի ուղղությունը սպասարկող կառույց, կարիք ունի արմատական բարեփոխման` հաշվի առնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությունը, դրանով ուղևորների հոսքի և բեռնափոխադրումների կտրուկ ինտենսիվացման հեռանկարը:

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախկինում` Հարավային գործող մաքսատան հարևանությամբ, նախատեսվել է ՊԵԿ Հարավային մաքսատան կառուցում` Սիսիան քաղաքում և այդ նպատակով հատկացվել է շուրջ 7 հա տարածք, որից 4 հա` կառուցապատման նպատակով:

Ներկայումս դրությամբ` նշված տարածքը ցանկապատված է բետոնե ցանկապատով և կառուցված են հիմնական շենքերի հիմքերը:

Ծրագրի իրականացումը թույլ կտա`

ա. լիովին արդիականացնել Հարավային մաքսատունը` ապահովելով մաքսային հսկողության բարձր մակարդակ, հարավային տարածաշրջանին և Արցախին մատուցվող ծառայությունների պատշաճ որակ,

բ. իրականացնել մաքսատան շինությունների արդիականացում և տեխնիկական վերազինում` ներառյալ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման համակարգեր, ռենտգենային զննման համակարգեր, կշեռքներ, գրասենյակային սարքավորումներ, ծառայողական շներ և այլն:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ծրագրի նախագծի մշակում,

բ. Նախկինում հաստատված նախագծի վերանայում,

գ. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթում միջազգային աղբյուրներից,

դ. Ծրագրի իրականացման աշխատանքների միջազգային մրցույթի կազմակերպում և անցկացում,

ե. Հարավային մաքսատան արդիականացման և վերակառուցման իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության ժամանակակից գործառնական ընթացակարգերի իրականացում,

բ. Հարավային մաքսատան տեխնիկական վերազինում և ենթակառուցվածքների արդիականացում` քաղաքացիների և բեռնափոխադրողների պատշաճ սպասարկում, աշխատանքի բարձր արդյունավետություն:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Հարավային մաքսատան կառուցման ծրագիրը մշակված և հաստատված է,

բ. Հարավային մաքսատունը հանձնված է շահագործման և շահառուների սպասարկման գործընթացը սկսված է:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

3.2.7. ՊԵԿ մաքսակետերի տեխնիկական հագեցվածության ապահովում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ապահովել ՊԵԿ մաքսակետերը ռենտգենյան, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներով)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ մաքսատներում ներկայումս կիրառվում են ամերիկյան «Ռապիսկան» և չինական «Նուկտեք» կազմակերպությունների ռենտգենյան զննող սարքերը, սակայն ոչ բոլոր մաքսակետերն են բավարար չափով կահավորված ռենտգենյան զննող սարքերով և անհրաժեշտություն է առաջացել տեխնիկապես վերազինել բոլոր մաքսակետերը:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով հարկային և մաքսային մարմիններին վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում օգտագործել համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների որակը, ինչպես նաև այդ ընթացքում ստացված տեղեկությունները համապատասխանեցնել դատավարական պահանջվող նորմերին:

Ծրագրի իրականացումը թույլ կտա`

ա. թարմացնել մաքսատներում երկարատև շահագործվող ռենտգենյան զննող սարքավորումները,

բ. ուղևորների և բեռների աճող հոսքերի պայմաններում ապահովել սպասարկման անհրաժեշտ որակ և բարձր մակարդակի մաքսային հսկողություն, այդ թվում` Հայաստանից ելքի վրա,

գ. հզորացնել մաքսային մարմինների կողմից շահագործվող սարքավորումների բազան:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Մաքսակետերում առկա ռենտգենյան զննող սարքերի ուսումնասիրություն,

բ. Համապատասխան ընթացակարգերով անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում,

գ. Ծրագրի նախագծի մշակում և ներկայացում միջազգային ֆինանսական ինստիտուտներին,

դ. Ֆինանսավորման իրականացում միջազգային ֆինանսական աղբյուրներից և ՀՀ պետական բյուջեից,

ե. Մաքսային հսկողության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում,

զ. Սարքերը շահագործելուն նվիրված դասընթացների կազմակերպում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Տեխնիկական պատշաճ մակարդակով մաքսային հսկողության իրականացում,

բ. Մաքսակետերի տեխնիկական վերազինում և ենթակառուցվածքների արդիականացում,

գ. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում,

դ. ՊԵԿ համակարգում հնարավոր կոռուպցիոն երևույթների նվազում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Սարքավորումների ուսումնասիրության և գույքագրման աշխատանքները ավարտված են,

բ. Մշակված է աշխատանքների իրականացման ծրագիր,

գ. Մաքսակետերն ապահովված են ռենտգենյան, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներով

դ. Շահագործվող սարքավորումներն արդիականացված են:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

ԶՌՆ 4. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

41. Հայաստանի Հանրապետությունում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ, առհասարակ, հասարակության սպասելիքները ՊԵԿ-ից էապես ավելացել են: Հետևաբար, կառույցի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, «ՊԵԿ-բիզնես» փոխհարաբերությունների արդյունավետության բարելավումը, ինչպես նաև հարկ վճարողների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացումն անհրաժեշտություն են: Ժամանակակից հաղորդակցության միջոցների օգտագործմամբ բարենպաստ հասարակական կարծիք և վստահություն ձևավորելու, ինչպես նաև հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարկ վճարողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով` նախատեսվել է իրականացնել 1 ենթանպատակ և 2 միջոցառում:

 

Ենթանպատակ 4.1. Հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունների ընդլայնում

 

4.1.1. ՊԵԿ կայքէջի արդիականացում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` հանրության և ՊԵԿ փոխգործակցության համար արդյունավետ հարթակ ստեղծելու նպատակով արդիականացնել ՊԵԿ կայքէջը` համալրելով հաղորդակցության նոր գործիքակազմով)

 

1) Նկարագրություն

Նախատեսվում է իրականացնել ներկայումս ներդրված ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքէջի գործիքակազմի ուսումնասիրություն և վերլուծություն, որի հիման վրա կիրականացվեն արդիականացման աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսվում է ապահովել առավել հարմարավետ և ժամանակակից միջերեսի (ինտերֆեյս) մշակում, նոր տեղեկատվական ռեսուրսների հասանելիության ապահովում, հանրության կողմից ՊԵԿ-ի հետ հարաբերվելու նոր մեխանիզմների մշակում (օրինակ` առցանց դիմելու, հարցերին ավտոմատ պատասխանելու հնարավորություն): Նախատեսվում է ընդլայնել կայքէջի միջոցով ներկայացվող տեղեկատվության մեխանիզմները և շրջանակը, մասնավորապես` տեղադրելով անհրաժեշտ գործիքներից, էլեկտրոնային համակարգերից օգտվելու քայլերը ներկայացնող կարճ տեսանյութեր, հարկերի հաշվարկման հաշվիչներ և այլն: Նախատեսվում է իրականացնել նաև օգտվողների համար կայքէջի գործիքների և բաժինների տարանջատում` ըստ օգտվողի տեսակի:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Կայքէջն արդիականացնող կազմակերպության ընտրություն,

բ. Տեխնիկական առաջադրանքի կազմում,

գ. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում,

դ. Իրականացվող փոփոխությունների քննարկում շահառու կողմերի, օգտվողների հետ,

ե. Սահմանված փոփոխությունների իրականացում,

զ. Նոր կայքէջի հանձնում շահագործման,

է. Կայքէջի աշխատանքի մոնիթորինգ և վերահսկում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Կայքէջի օգտվողների գոհունակությունը բարձրացել է,

բ. Ձևավորված է արդյունավետ հարթակ հանրության և ՊԵԿ փոխգործակցության համար,

գ. Ներդրված են գործիքներ հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության ստացման համար:

4) Չափելի ցուցանիշներ

Կայքէջ այցելությունների և օգտվողների թվի աճ: 2019 թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ կայքի այցելությունների քանակը կազմել է` 2,542,072, միջին օրեկան թիվը կազմել է 11,162: Կայքի բարելավման արդյունքում ակնկալվում է այցելությունների 15% աճ: Ցուցանիշը հաշվարկվելու է որպես կայքէջի արդիականացումից հետո այցելությունների քանակի և նախքան արդիականացումը եղած ցուցանիշի հարաբերակցություն:

 

4.1.2. «Հանրություն-ՊԵԿ» փոխվստահության մշակույթի ձևավորում

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ձևավորել «հանրություն-ՊԵԿ» հաղորդակցության արդյունավետ ժամանակակից հարթակներ` ապահովելու համար հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների վրա կառուցված միջավայր)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ նկատմամբ հանրության անվստահությունը դեռևս նկատելի է, ինչը հիմնականում պայմանավորված է վերջինիս վերապահված գործառույթների բովանդակությունից: Հետևաբար, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց առկա է հանրային ընկալման և ՊԵԿ կերպարի վերափոխման անհրաժեշտություն, քանի որ, ըստ էության, ՊԵԿ գործառույթները բովանդակային առումով ուղղված են հարկ վճարողներին ծառայություններ մատուցմանը, արդար ու թափանցիկ վարչարարության իրականացմանը և այլն:

Դրան զուգահեռ` հարկեր վճարելու սահմանադրական պարտականության կատարման առումով հանրային իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից կատարվող քայլերն ու միջոցառումները դեռևս չի կարելի բավարար գնահատել:

Հետևաբար` անհրաժեշտ է իրականացնել համապատասխան լուսաբանման աշխատանքներ, որոնք կներկայացնեն ՊԵԿ աշխատանքները, գործառույթները, պարբերաբար իրականացվող բարեփոխումները և այլն:

Սույն միջոցառման իրականացմամբ նախատեսվում է հարկային և մաքսային գործընթացներին վերաբերող հեռուստահաղորդումների, ՊԵԿ գործունեության վերաբերյալ տեսահոլովակների պատրաստում և այլ եղանակներով հանրային իրազեկման ակցիաների կազմակերպում:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Հանրության հետ հաղորդակցման ժամանակացույցի կազմում (հեռուստահաղորդումների, տեսահոլովակների և այլ եղանակների սահմանում),

բ. Պարբերաբար իրազեկման և լուսաբանման իրականացում:

3) Ակնկալվող արդյունքներ

ՊԵԿ-ը, նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան, լուսաբանում է իր գործունեությունը, ինչպես նաև` ձեռնարկվող ու իրականացվող միջոցառումները:

4) Չափելի ցուցանիշներ

ՊԵԿ գործունեության վերաբերյալ հանրության համընդհանուր գոհունակության մակարդակ: Տվյալ ցուցանիշի հաշվարկի համար պետք է կիրառվի սոցիոլոգիական հարցման հատուկ մշակված մեթոդաբանություն` կիրառելով անհատական հարցաթերթեր, որոնք կպարունակեն բաց և փակ հարցեր: Տվյալ ցուցանիշի կիրառումը կարող է սկսվել սույն ռազմավարության հաստատումից հետո և ակնկալել առնվազն տարեկան 5-7 տոկոս գոհունակության ցուցանիշի բարելավում` նախորդ տարվա հետ համեմատ:

 

ԶՌՆ 5. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ (ԲԱՐԵԼԱՎՈՒՄ)

 

42. Մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում ներքին կանոնակարգերի շարունակական վերանայման և արդիականացման, կադրային ներուժի արդյունավետ օգտագործման և ՊԵԿ կայուն զարգացման ապահովման գործում: Իրականացված բարեփոխումների արդյունքում հաստատվել են ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթների իրականացման կանոնակարգերը, որոնք գործնական կիրառման և մշտապես կատարվող փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է մշտադիտարկել և վերանայել: Միևնույն ժամանակ, հարկային և մաքսային վարչարարություն իրականացնող ստորաբաժանումների անհատական գնահատումն ու խրախուսումն անհրաժեշտ է իրականացնել` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները:

43. ՊԵԿ աշխատակիցների աշխատանքային գործունեության սկսելու և հետագա աշխատանքային, մասնագիտական և անձնական զարգացման ծրագիր առկա չէ: Մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման եղանակների սակավությունը, արդիական վերապատրաստման ծրագրերի բացակայությունը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հնարավորության սահմանափակ լինելն էականորեն նվազեցնում են արհեստավարժ և ճկուն աշխատակազմ ունենալու հնարավորությունը:

44. Սույն ռազմավարական նպատակն իր 2 ենթանպատակներով և 5 միջոցառումներով կոչված է լուծելու վերոնշյալ խնդիրները:

 

Ենթանպատակ 5.1. Կադրային քաղաքականության և աշխատանքային մշակույթի ձևավորում

 

5.1.1. ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգ (ՄՌԿՀ)` անհրաժեշտ տեղեկատվական գործիքակազմով)

 

1) Նկարագրություն

Անհրաժեշտ է ունենալ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ` առաջացող մարտահրավերներին և խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու և լուծելու նպատակով: Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակվում է ՄՌԿ նոր համակարգ` ամբողջ հանրային ծառայության համար, և որը նախատեսվում է ներդնել 2020 թ. հուլիսի 1-ից, ՊԵԿ-ը կհամապատասխանեցնի իր ներկայիս ՄՌԿ համակարգը ներդրվող նոր համակարգի հետ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական շղթա` կադրերի ներգրավումից մինչև ապագա ղեկավարների պատրաստում,

բ. Վերանայել ՊԵԿ ընդունելության մրցույթի կազմակերպման գործընթացը` ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, և ներդնել նոր գործընթաց,

գ. Մշակել համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր` սահմանված նպատակների իրականացումն ապահովելու համար,

դ. Իրականացնել աշխատանքներ` անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում և նպաստում է սահմանված նպատակների իրականացմանը,

բ. Ներդրվող ՄՌԿՏՀ-ի միջոցով անհրաժեշտ վերլուծությունների տրամադրում արդյունավետ կառավարչական որոշումների կայացման նպատակով,

գ. Մասնագիտական և պաշտոնեական աճի համար ներդրված համակարգեր, գործիքակազմ և իրավական կարգավորումներ,

դ. Արժեքների համակարգի զարգացման շնորհիվ ձևավորված թիմային աշխատանքային մշակույթ,

ե. Ներդրված մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական շղթա` կադրերի ներգրավումից մինչև ապագա ղեկավարների պատրաստում,

զ. Ձևավորված աշխատանքային արժեքներ և մշակույթ:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում կատարված են փոփոխություններ,

բ. Ներդրված է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ և աշխատանքների իրականացումը վերապահված է համապատասխան ստորաբաժանմանը,

գ. Ներդրված է մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական շղթա` կադրերի ներգրավումից մինչև ապագա ղեկավարների պատրաստում,

դ. Ներդրված է ՊԵԿ ընդունելության նոր գործընթաց:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

5.1.2. Աշխատանքի դիմաց արժանավայել հատուցման համակարգ10

______________________________

10 ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի ստեղծման դեպքում ՀՀ ՊԵԿ ՄՌԿ համակարգը կհամապատասխանեցվի և կգործի պետական մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ընդունված ընդհանուր մոտեցումներին համապատասխան:

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ներդնել կատարված աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրության և արտոնությունների մոտիվացիոն համակարգ)

 

1) Նկարագրություն

ՊԵԿ համար կարևորագույն թիրախ է աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը: Այդ պատճառով ՊԵԿ-ը որդեգրել է մարդկային կապիտալում շարունակական ներդրման քաղաքականությունը, ինչը երաշխիք և կարևոր օղակ է ՊԵԿ շարունակական կայուն զարգացման և ՊԵԿ վրա դրված պարտավորությունների արդյունավետ կատարման համար:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ներդնել արդյունավետության առանցքային ցուցանիշների (Key Performance Indicator) համակարգը, որը հիմնված է լինելու ճշգրտության, չափելիության և նպատակի իրագործելիության մակարդակի սկզբունքների վրա11,

_________________________

11 ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի ստեղծման դեպքում ՀՀ ՊԵԿ ՄՌԿ համակարգը կհամապատասխանեցվի և կգործի պետական մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ընդունված ընդհանուր մոտեցումներին համապատասխան:

 

բ. Վերանայել ներքին կանոնակարգերը և համապատասխանեցնել սահմանված նպատակներին և պահանջներին,

գ. Գործարկել ստորաբաժանումների գնահատման, վարձատրության և խրախուսման նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը,

դ. Ներդնել փաստացի կատարողականով պայմանավորված պարգևատրման (performance-related pay) արդյունավետ համակարգ:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Աշխատակիցների բարձր մոտիվացվածության ապահովում,

բ. Կատարված աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության տրամադրում,

գ. Պարգևավճարների տրամադրման համակարգ հիմնված արդյունավետության առանցքային ցուցանիշների վրա,

դ. Կոռուպցիոն ռիսկերի կրճատում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում կատարված են փոփոխություններ,

բ. Ներդրված է արդյունավետության առանցքային ցուցանիշների (Key Performance Indicator) համակարգ,

գ. Ներքին կանոնակարգերը վերանայված են,

դ. Արդյունավետության առանցքային ցուցանիշների վրա հիմնված պարգևավճարների տրամադրման համակարգը ներդրված է:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

Ենթանպատակ 5.2. Մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման համակարգի արդիականացում

 

5.2.1. «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ձեռնարկել «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման և վերաիմաստավորման ուղղությամբ միջոցառումներ)

 

1) Նկարագրություն

Մարդկային ռեսուրսների կառավարման կարևորագույն օղակներից է նոր կադրերի ներգրավումը, մաքսային ծառայողների համապատասխան պաշտոններին նշանակման գործընթացի բարձր արդյունավետության ապահովումը, թիրախային և արդիական ծրագրերով մաքսային ծառայողների վերապատրաստումը: Ներկայումս գործող մեթոդաբանությունը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և սահմանափակ հնարավորություններ է ընձեռում նոր կադրերի ներգրավման, կադրային ռեզերվի ապահովման գործընթացներում, աշխատակիցների վերապատրաստման և մաքսային գործում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Այդ իսկ պատճառով ՊԵԿ կողմից նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ուղղությամբ, վերոնշյալ խնդիրների լուծման և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Ուսումնասիրել մաքսային և հարկային մարմինների, հետբացթողումային հսկողության օպերատիվ-հետախուզական գործունեության միջազգային լավագույն փորձը, ՀՄԿ կողմից մշակված մաքսային պրոֆեսիոնալիզմի սկզբունքները և պրակտիկան, ինչպես նաև, հաշվի առնելով ներքին առանձնահատկությունները, մշակել «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիր,

բ. Մշակել ՊԵԿ ընդունելության նոր կարգ, «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնելով մինչև աշխատանքի անցնելը համապատասխան կարգով ընտրված թեկնածուներին վերապատրաստելու գործառույթ,

գ. Մշակել որակավորումների տրամադրման համակարգ, ՊԵԿ ծառայության անցնելու, կադրային ռեզերվում ներգրավվելու, մաքսային միջնորդական գործունեություն իրականացնելու համար,

դ. Կազմակերպել թիրախային և նեղ մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ` ելնելով իրականացվող ծառայության առանձնահատկություններից (մաքսային, հարկային, հետբացթողումային և այլն),

ե. Ներդնել ատեստավորման/որակավորման կատարելագործված և ավելի արդյունավետ համակարգ,

զ. Հարկային և մաքսային ծառայությունների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, մաքսային հսկողության, վերլուծությունների և մոնիտորինգի իրականացման, համակարգչային հմտությունների, հոգեբանական հնարքների ու այլ մասնագիտությունների և ունակությունների վերապատրաստում,

է. ՊԵԿ աշխատանքի անցնելու ցանկացողների համար դասընթացների կազմակերպում,

ը. Ներդնել կատարված կրթական ծրագրերի որակի կառավարման և մոնիտորինգի մեխանիզմներ,

թ. Համագործակցել ԲՈՒՀ-երի և միջազգային լավագույն ուսումնական հաստատությունների հետ` առկա «Հարկային գործ», «Մաքսային գործ» կրթական ծրագրերը արդիականացնելու և այլ կրթական տարբեր ձևաչափերի ծրագրեր իրականացնելու նպատակով:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Հաստատված է «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացման նոր ճանապարհային քարտեզ,

բ. Մշակված և ներդրված են ՊԵԿ աշխատանքի անցնելու համար նախատեսված վերապատրաստման ծրագրեր,

գ. Կազմակերպված են ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու ցանկացողների համար դասընթացներ,

դ. Կազմակերպված են թիրախային և նեղ մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ,

ե. Ներդրված է որակավորման և ատեստավորման նոր համակարգ,

զ. Ներդրված են կրթական ծրագրերի որակի կառավարման և մոնիտորինգի մեխանիզմներ:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում կատարված են փոփոխություններ,

բ. Վերապատրաստման և որակավորման համակարգը գործարկված է,

գ. Ծրագրերի որակի կառավարման և մոնիտորինգի մեխանիզմները ներդրված են,

դ. Անհրաժեշտ բոլոր կրթական ծրագրերը մշակված են,

ե. Ներգրավված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ դասընթացների անցկացման համար,

զ. Ներդրված է նոր կադրերի ներգրավման նպատակով վերապատրաստումների և որակավորումների գործող համակարգ:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

5.2.2. Հարկային և մաքսային ծառայության ընդունելության գործընթաց

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ամբողջապես վերանայել հարկային և մաքսային ծառայության ընդունվելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և իրականացման գործընթացը)

 

1) Նկարագրություն

Ներկայումս ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու կարգը և պայմանները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և դրանից բխող այլ իրավական ակտերով:

Ներկայումս գործող` ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու կարգը և պայմանները բավարար չափով ապահովում են առկա պահանջները, այնուամենայնիվ, ՊԵԿ-ի, ինչպես նաև տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացքով պայմանավորված` խիստ կարևոր է կատարելագործել գործող կարգը և մեթոդաբանությունը և ներդնել ՊԵԿ կարիքներին և ժամանակակից պահանջներին համապատասխանող կադրերի համալրման համակարգ:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Մշակել ՊԵԿ ընդունելության մրցույթի կազմակերպման նոր գործընթաց,

բ. «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` մինչև աշխատանքի անցնելը դիմորդներին նեղ մասնագիտական, գործնական գիտելիքներով և հմտություններով ապահովելու համար,

գ. Մշակել նոր հարցաշար բանավոր և գրավոր փուլերում դիմորդների առավել արդյունավետ, օբյեկտիվ և թիրախային գնահատման համար,

դ. Պարտադիր դարձնել անհատի արժեհամակարգի և հակակոռուպցիոն թեստավորումը,

ե. Մշակել համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր` սահմանված նպատակների իրականացումն ապահովելու համար,

զ. Ներդնել դիմումների ընդունման և նախնական թեստավորման էլեկտրոնային համակարգեր:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Արդիական և թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց,

բ. Հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրերի ընտրություն,

գ. Պաշտոններում նշանակված ծառայողները կունենան համապատասխան մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ,

դ. Բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն,

ե. Առանց համապատասխան որակավորում ունեցող անձանցով ժամանակավոր թափուր հաստիքի համալրման բացառում,

զ. ՊԵԿ արժեքներին և որդեգրած քաղաքականությանը համապատասխանող կադրերով համալրում:

4) Չափելի ցուցանիշներ

ա. Համապատասխան նորմատիվ իրավական ակտերում կատարված են փոփոխություններ,

բ. Ներդրված է դիմումների ընդունման և նախնական թեստավորման էլեկտրոնային համակարգեր,

գ. Մասնագիտական պատրաստման և որակավորման համակարգը գործարկված է,

դ. Ներգրավված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ դասընթացների անցկացման համար:

Ցուցանիշները գնահատվում են հետևյալ կերպ.

Թիրախային ցուցանիշ` «կատարված է»,

Բազիսային ցուցանիշ` «կատարված չէ»:

Գործողության իրականացման համար կսահմանվեն աշխատանքների իրականացման փուլեր և յուրաքանչյուր փուլի ավարտին կներկայացվի հաշվետվություն:

 

5.2.3. ՊԵԿ կինոլոգիական կենտրոն

 

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ` ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխանող ՊԵԿ կինոլոգիական կենտրոն)

 

1) Նկարագրություն

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել ԱՄՆ, եվրոպական և ԱՊՀ անդամ-երկրների նմանատիպ ծառայությունների հնարավորությունները, իրականացնել վերլուծություններ և լավագույնը ներդնել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնում: Իրականացման արդյունքում կստեղծվի միջազգային ստանդարտներին համապատասխան կենտրոն, որտեղ կպատրաստվեն և կվերապատրաստվեն ՊԵԿ և այլ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ծառայողական շները և կինոլոգները, քանի որ Հայաստանում առայժմ չկա նմանատիպ հաստատություն:

2) Անհրաժեշտ միջոցառումներ

ա. Այլ երկրների կինոլոգիական ծառայությունների հնարավորությունների ուսումնասիրություն,

բ. Անասնաբույժի, կինոլոգ-հրահանգիչների վերապատրաստում արտերկրում,

գ. Կինոլոգ-մասնագետների և ծառայողական շների թվի ավելացում,

դ. Նոր սարքավորումների և տրանսպորտային միջոցների ձեռքբերում,

ե. Տարբեր տեսակի վարժեցումների համար պիտանի շների բուծման համակարգի ներդնում,

զ. Վարժեցման ընթացքում ի հայտ եկած` մաքսային մարմիններին ոչ պիտանի շներին այլ հաստատություններին փոխանցման համակարգի ներդնում:

3) Ակնկալվող արդյունքներ

ա. Սահմանային անցակետերում շուրջօրյա կինոլոգիական ծառայության ապահովում,

բ. Բարձրակարգ կինոլոգ-մասնագետների առկայություն,

գ. Մաքսանենգության տարբեր առարկաներ հայտնաբերելու ունակությամբ ծառայողական շների առկայություն,

դ. Միջազգային ստանդարտներին համապատասխան կինոլոգիական կենտրոն,

ե. Իրական պայմաններին առավելապես նմանեցված վարժեցման ենթակառուցվածքների առկայություն:

4) Չափելի ցուցանիշներ

ա. ՊԵԿ կինոլոգիական կենտրոնը ստեղծված է: Ցուցանիշը գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» կարգավիճակով: Ցուցանիշի կատարման վերաբերյալ հաշվետվողականությունն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

բ. Կինոլոգ-մասնագետների և ծառայողական շների թվի ավելացում: Ներկայումս առկա են 7 կինոլոգ-մասնագետ և 14 ծառայողական շուն: Նախատեսվում է ունենալ 17 կինոլոգ-մասնագետ և 17 ծառայողական շուն: Հաշվետվողականութունն իրականացվելու է տարեկան պարբերականությամբ:

գ. Կինոլոգ-մասնագետների և ծառայողական շների շնորհիվ մաքսանենգության և այլ մաքսային իրավախախտումների բացահայտումների աճ: 2019թ. ընթացքում ծառայողական շների օգնությամբ կանխվել է մաքսանենգության 16 դեպք: Նախատեսվում է ունենալ բացահայտումների 40-60% աճ: Ցուցանիշի հաշվետվողականությունն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

 

4. ԱՄՓՈՓՈՒՄ

 

45. ՊԵԿ-ն իր գործունեության ավելի քան 28 տարիների ընթացքում ոչ միայն կայացել է որպես հարկային և մաքսային վարչարարություն իրականացնող պետական կառավարման մարմին, այլև կուտակել է մեծ փորձ և տեխնիկական հագեցվածություն, հետևաբար, արդի մարտահրավերներին համահունչ լրացուցիչ կարողություններ ձեռք բերելով` ՊԵԿ-ը ոչ միայն նպատակ ունի ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաներով բարձր հագեցվածություն ունեցող պետական կառավարման մարմնի իր առաջատար դիրքերը, այլև նորովի կազմակերպել և իրագործել իր գործառույթները:

46. Ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքում կարող են ծագել որոշ ռիսկեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ վերջինիս իրագործման գործընթացի վրա: Մասնավորապես, ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքում կարող են ի հայտ գալ հետևյալ ռիսկերը.

1) հարկային ոլորտի օրենսդրության հաճախակի փոփոխություններ, որոնց ազդեցության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործողություն կարող է լինել համապատասխան ծրագրային ապահովման ճկունության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հնարավորություն կտա արագ ադապտացնել ծրագրային ապահովման աշխատանքի ալգորիթմները նոր օրենսդրական պահանջներին,

2) հարկ վճարողների շրջանում ՊԵԿ հանդեպ ցածր վստահության մակարդակ, որի ազդեցության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործողություն կարող է լինել շարունակական հանրային իրազեկման արշավների միջոցով հարկ վճարողների շրջանում ՊԵԿ հանդեպ վստահության մակարդակի բարելավումը, ինչպես նաև ՊԵԿ-հարկ վճարող համագործակցության ընդլայնումը, որի միջոցով կապահովվի հարկ վճարողների մասնակցությունը ռազմավարական ծրագրի իրագործման գործընթացում,

3) պետական ֆինանսական միջոցների սղություն, որի ազդեցության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործողություն կարող է լինել հավելյալ ֆինանսական միջոցներ չպահանջող գործողությունների իրականացումը բացառապես ներքին ռեսուրսների հաշվին, ինչպես նաև հասանելի պետական ֆինանսական միջոցների ուղղորդումը հարկ վճարողների վրա արագ և դրական ազդեցություն ունեցող միջոցառումների իրականացմանը,

4) դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների սղություն, որի ազդեցության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործողություն կարող է լինել դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ռազմավարությունից բխող ծրագրային կոնցեպտների ներկայացումը, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում, հնարավորության դեպքում, նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների ներգրավումը:

47. Ռազմավարական ծրագրի ռազմավարական նպատակներն առաջ են բերելու բազում փոփոխություններ և այս գործընթացի շարունակականությունը և ամեն տարի վերանայելը ժամանակակից ՊԵԿ ունենալու գրավականն է: Արդյունքում, ՊԵԿ-ը պետական կառավարման այլ մարմինների համար կարող է օրինակ ծառայել` պետական կառավարման համակարգի սպասվող բարեփոխումների ճանապարհային քարտեզների, գործառութային «բիզնես» գործընթացների վերանայման և հետագայում ավտոմատացման ու օպտիմալացման համար:

48. ՊԵԿ-ն իր գործառույթներն իրականացնելուն զուգահեռ շարունակաբար կատարելագործելու է իրեն վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը` արձագանքելով ժամանակի մարտահրավերներին: Ռազմավարական ծրագրի մեջ ներառված չեն այնպիսի գործառույթներ և միջոցառումներ, որոնք ՊԵԿ ստորաբաժանումների կողմից իրականացվում են իրենց իրավասությունների և աշխատանքային պարտականությունների շրջանակներում: Այնուամենայնիվ, դրանց շարքում կան նաև այնպիսինները, որոնք ոչ միայն այս ռազմավարական ծրագրով, այնպես էլ ապագայում սահմանվելիք ռազմավարական միջոցառումների հիմք են հանդիսանալու:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՄԱԿՐՈ ՑՈՒՑԻՉՆԵՐ

 

մլրդ դրամ
  2019 2020 2021 2022 2023 2024
ՀՆԱ[1]  6,630.4  6,975.4  7,615.7  8,320.6  9,152.7  10,067.9
Հարկային եկամուտներ և պետական տուրք[2]  1,463.9 1,562.5  1,736.4  1,922.1 2,160.0 2,416.3
Հարկեր / ՀՆԱ հարաբերակցություն 22.1% 22.4% 22.8% 23.1% 23.6% 24.0%
Հարկային վարչարարության արդյունավետության գործակցի համար ընտրված ծախսեր[3] 21.9 30.1 29.7 29.9 27.3 27.2
Արդյունավետության գործակից 1.49% 1.93% 1.71% 1.56% 1.26% 1.12%
             
ՊԵԿ փաստացի և սպասվելիք ծախսեր, այդ թվում`[4] 23.5 50.2 44.1 40.9 33.5 29.7
Կապիտալ ծախսեր 0.4 20.1 14.4 11.0 6.2 2.5
1. ՊԵԿ արտաբյուջե, այդ թվում` 8.3  -  -  -  -  -
Կապիտալ ծախսեր 1.3  -  -  -  -  -
2. ՊԵԿ ռազմավարության բյուջե, այդ թվում` - 21.2 14.2 10.6 4.3 0.5
Միջազգային կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցներ, որից`   5.8 5.8 3.1 3.1 0.0
վարկային միջոցներ   1.4 1.4 1.4 1.4 0
ՀՀ կառավարության համաֆինանսավորում   0.3 0.3 0.3 0.3 0
դրամաշնորհային միջոցներ   4.1 4.1 1.4 1.4 0.0

________________________________

12 2020-2022 թթ. ՀՆԱ-ները վերցված են ՀՀ 2020-2022 թթ. ՄԺԾԾ-ից, իսկ 2023-2024 թթ. ՀՆԱ-ները հաշվարկված են նախորդ տարվա նկատմամբ 10 տոկոս աճի կիրառմամբ:

13 2019-2022 թթ. հարկային եկամուտները և պետական տուրքը վերցված է 2019-2022 թթ ՊԵԿ կողմից առաջիկա 4 տարիների համար իրականացված կանխատեսումից, իսկ 2023-2024 թթ. հաշվարկել է ՀՆԱ-ի նկատմամբ կիրառելով հարկեր/ ՀՆԱ հարաբերակցության թիրախային ցուցանիշները:

14 ՊԵԿ փաստացի և սպասվելիք ծախսերից հանվել է կապիտալ ծախսերը:

15 Ներառում է նաև ԱՏԳ կենտրոնների կառուցման կապիտալ ծախսերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Մլն դրամ

    2020 2021 2022 2023 2024 Ընդհանուր
ԶՌՆ 1. Կառավարման համակարգերի կատարելագործում 960 710 655 345 195 2,865
ԶՌՆ 2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում 1,447 1,040 490 165 110 3,252
ԶՌՆ 3. Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում 12,488 6,344 6,212 547 37 25,628
ԶՌՆ 4. Հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում 70 50 50 50 37 257
ԶՌՆ 5. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում (բարելավում) 461 205 113 113 112 1,004
Ընդհանուր 15,426 8,349 7,520 1,220 491 33,006

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ` ԸՍՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Մլն դրամ

Ռազմավարական նպատակ 1.ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
1.1. ԵնթանպատակԷլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրում և զարգացում
Միջոցառումներ 2020 2021 2022 2023 2024 Ընդա-
մենը
1 Էլեկտրոնային արխիվացման համակարգ 100 200 200     500
2 ՊԵԿ տեղեկատվական բազայի հուսալիություն 10         10
3 ՊԵԿ սերվերային և օպերացիոն համակարգեր 100 100 100 100 100 500
4 Այլ պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակում 30 5 5 5 5 50
5 ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների հաղորդակցման համակարգ 10         10
6 Արդի համակարգերի կիրառմամբ փաստաթղթերի փոխանակում 20 10       30
7 Մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծական գործիքակազմ 30 30 30 30 30 150
8 Մեքենայական ուսուցում (machine learning) 70 80 100 100 50 400
9 Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածներ     30 10 10 50
10 Պետական գնումների գործընթացին առնչվող գործառույթներ   10       10
11 Տեղեկատվական համակարգերում ինքնաշխատ լրացվող տվյալներ 50         50
12 Էլեկտրոնային վճարման համակարգեր 75 25       100
13 ՊԵԿ իրավապահ գործառույթի էլեկտրոնային փաստաթղթավորում 40 40 20     100
14 Վարչական իրավախախտումների էլեկտրոնային կառավարման համակարգ 40 30 10     80
15 ԵԱՏՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում 100 100 100 100   400
16 ԵՄ շրջանակներում փաստաթղթերի փոխադարձ ճանաչում16            
17 Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ 40 30 20     90
1.2.ԵնթանպատակՊԵԿ գործառույթների և ընթացակարգերի վերակառուցում և օպտիմալացում
1 ՊԵԿ «բիզնես» գործընթացներ 200         200
2 Նախագծերի կառավարում 30 50 40     120
3 Տեխնիկական աուդիտ և հավաստագրում 15         15
Ընդամենը 960 710 655 345 195 2,865
Ռազմավարական նպատակ 2.ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
2.1.ԵնթանպատակՀարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում
Նախագծեր 2020 2021 2022 2023 2024 Ընդամենը
1 Հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգ 80 20       100
2 Մաքսային ռիսկերի կառավարման համակարգ     100 100 100 300
3 Ինքնաշխատ ծանուցման համակարգ 10 5 5 5   25
4 Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում 300 100 100     500
5 Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքների կազմման համակարգ 8         8
6 Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեություն 400 100       500
7 Փոստային առաքանիների հաշվառման համակարգ 30         30
8 Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվություն 35         35
9 ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն 100 100 50 50   300
2.2. ԵնթանպատակԽրախուսել կամավոր կարգապահությունը, բարձրացնել հարկերից խուսափողների դեմ պայքարի արդյունավետությունը և կրճատել հարկային ստվերի մակարդակը
1 Օրինապահ հարկ վճարողների համակարգ 7         7
2 Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ   120 10 10 10 150
3 Հարկային տեղեկատվության փոխանակման գործընթացներ17 50         50(*)
4 Տրանսֆերային գնագոյացման իրավակարգավորումներ18 50 100       150(*)
5 BEPS գործողությունների (ստանդարտների) ներդրում19 50 50 50     150(*)
6 Հարկային ստվերի և հարկային պոտենցիալի գնահատում 7         7
7 Հետբացթողումային թիրախային ստուգումների համակարգ 45 45       90
8 Հետբացթողումային գործառույթների ընդլայնում, ավտոմատացում 150 100 100     350
9 Հետբացթողումային գործառույթների «Թվինինգ» ծրագիր20 125 250 125     500(*)
Ընդամենը 1,447 1,040 490 165 110 3,252
Ռազմավարական նպատակ 3.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ենթանպատակ 3.1.Գործող ենթակառուցվածքների արդիականացում և համագործակցության ընդլայնում
Նախագծեր 2020 2021 2022 2023 2024 Ընդամենը
1 Անձնական հաշվի քարտ, միասնական գանձապետական հաշիվ 40 30 10 10 10 100
2 ՊԵԿ աշխատակիցների կենսական օգտագործման ենթակառուցվածքներ 1,000 500 500 500   2,500
3 ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ընդհանուր գործընթացներ 200 200 50 30 20 500
Ենթանպատակ 3.2.Մաքսային ենթահամակարգերի արդիականացում և տեխնիկական հագեցվածություն
1 ՊԵԿ փորձագիտական լաբորատորիաներ 600 600       1200
2 ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ 10,000 15,000 5,000     20,000
3 «Այրում» երկաթուղային մաքսակետի արդիականացում21     645     645
4 Բագրատաշենի մաքսակետի կատարելագործում 150         150
5 ՊԵԿ Մեղրիի մաքսակետի արդիականացում22(*)            
6 Հարավային մաքսատան կառուցում 30         30
7 ՊԵԿ մաքսակետերի տեխնիկական հագեցվածության ապահովում 468 14 7 7 7 503
Ընդամենը 12,488 6,344 6,212 547 37 25,628
Ռազմավարական նպատակ 4.ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ենթանպատակ 4.1.Հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունների ընդլայնում
Նախագծեր 2020 2021 2022 2023 2024 Ընդամենը
1 ՊԵԿ կայքէջի արդիականացում 20         20
2 «Հանրություն-ՊԵԿ» փոխվստահության մշակույթի ձևավորում 50 50 50 50 37 237
Ընդամենը 70 50 50 50 37 257
Ռազմավարական նպատակ 5.ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ (ԲԱՐԵԼԱՎՈՒՄ)
5.1.ԵնթանպատակԿադրային քաղաքականության և աշխատանքային մշակույթի ձևավորում
Նախագծեր 2020 2021 2022 2023 2024 Ընդամենը
1 ՊԵԿ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ 100 85       185
2 Աշխատանքի դիմաց արժանավայել հատուցման համակարգ 6         6
5.2.ԵնթանպատակՄասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման համակարգի արդիականացում
1 «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ 250 100 100 100 100 650
2 Հարկային և մաքսային ծառայության ընդունելության գործընթաց 85         85
3 ՊԵԿ կինոլոգիական կենտրոն 20 20 13 13 12 78
Ընդամենը 461 205 113 113 112 1,004

______________________

16 Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԵՄ Արևելյան գործընկերության տարածքում «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առևտուր» ցանցի դրամաշնորհի շրջանակներում` վերոնշյալ նախագծի հաստատվելու դեպքում (ծրագրի բյուջեն գնահատման փուլում է):

17 Նախատեսվում է իրականացնել դրամաշնորհի շրջանակներում:

18 Նախատեսվում է իրականացնել դրամաշնորհի շրջանակներում:

19 Նախատեսվում է իրականացնել դրամաշնորհի շրջանակներում:

20 Նախատեսվում է իրականացնել դրամաշնորհի շրջանակներում:

21 Ֆինանսավորումն ակնկալվում է ԵՄ Սահմանների համալիր կառավարման նախաձեռնության շրջանակներում որպես դրամաշնորհ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ` 12 մլն եվրո, երկու երկրների համար` հավասար չափաքանակով, որոնցից յուրաքանչյուրը կիրականացնի համաֆինանսավորում իր չափաբաժնի 20 տոկոսի չափով, որը կազմում է ՀՀ պետբյուջեից` 645 մլն ՀՀ դրամ:

22 Նախատեսվում է իրականացնել դրամաշնորհի շրջանակներում:

(*) Ներառված է հավելված 1-ի վարկային և դրամաշնորհային միջոցների մեջ:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2019
N 1830-Լ
Որոշում