Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱՆՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

24 սեպտեմբերի 2019 թվականի N 2650-Լ

 

ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ, ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Երեխայի առողջության անձնագրի ձևանմուշը` համաձայն N 1 հավելվածի,

2) Երեխայի առողջության անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) Երեխայի առողջության անձնագրի հաշվառման, հաշվետվության և պահպանման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) Երեխայի առողջության անձնագրի լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի,

5) Բժշկական կազմակերպությունների կողմից մայրերին կամ երեխայի օրինական ներկայացուցչին տրվող Երեխայի առողջության անձնագրի հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի,

6) Երեխայի առողջության անձնագրի ձևաթղթեր ստանալու հայտի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Երեխայի առողջության անձնագրի տպագրությունը կիրականացվի բյուջետային միջոցների հաշվին:

3. Ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել` սույն թվականի հոկտեմբերի 1-ից վերադարձնել Երեխայի առողջության անձնագրերի մնացորդները Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին, առողջապահության նախարարությանը:

4. Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների տնօրեններին` առաջարկել հոկտեմբերի 1-ից Երեխայի առողջության անձնագրերի տրամադրումը իրականացնել առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների կողմից:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը պաշտոնական կայքում:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

ԻՐՏԵԿ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:
Սույն հրամանը ընդունվել է ոչ թե նորմատիվ իրավական ակտի, այլ ներքին իրավական ակտի հիման վրա: Բացի այդ բժշկական կազմակերպությունները չեն գտնվում նախարարության հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ:
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը

 

Հավելված N 1
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

վկայականի ձև

 

վկայականի ձև

 

Հավելված N 2
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Երեխայի առողջության անձնագիրը (այսուհետ` Անձնագիր) տրամադրվում է առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) կազմակերպությունների կողմից, նորածնին/երեխային հաշվառման վերցնելու ժամանակ (գյուղական առողջության կենտրոն, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության առաջնային պահպանման կենտրոն, պոլիկլինիկա, բուժմիավորում և այլն):

2. Կապույտ գույնի շապիկով անձնագիրը նախատեսված է տղաների, իսկ կարմիր գույնի շապիկովը` աղջիկների համար:

3. Անձնագիրը տրամադրվում է նորածնի/երեխայի ծնողին/օրինական ներկայացուցչին և իր մեջ պարունակում է տեղեկատվություն անվճար բժշկական օգնություն ստանալու երեխայի իրավունքի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալների, երեխայի աճի և զարգացման, պատվաստումների, երեխայի խնամքի և սնուցման հարցերի վերաբերյալ:

4. Բժշկական կազմակերպությունների կողմից երեխայի ծնողին Անձնագրի տրամադրման վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում սույն հրամանի հավելված 5-ով հաստատված Երեխայի առողջության անձնագրի տրման գրանցամատյանում` տրման ժամկետի նշումով, ինչը վավերացվում է ստացողի` ծնողի/օրինական ներկայացուցչի/, ստորագրությամբ:

5. Անձնագիրը տրվում է ծնողի/օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և երեխայի ծննդյան վկայականի (վերջինիս բացակայության դեպքում, երեխայի ծնունդը հաստատող այլ փաստաթղթի` ծննդի մասին բժշկական վկայական, փոխանակման քարտ) առկայության պարագայում:

6. Անձնագիրը կորցնելու դեպքում, ծնողի/օրինական ներկայացուցչի պատճառաբանված դիմումի հիման վրա տրվում է նոր Անձնագիր` շապիկի վրա «կրկնօրինակ» գրառմամբ:

 

Հավելված N 3
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է երեխաների առողջության առաջնային պահպանում (այսուհետ` ԱԱՊ) իրականացնող բժշկական կազմակերպությունների Երեխայի առողջության անձնագրի (այսուհետ` Անձնագիր) ապահովման, դրանց հաշվառման, հաշվետվության և պահպանման ընթացակարգը:

2. Անձնագրի ձևաթղթերի տպագրությունն ու տրամադրումը երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններին և/կամ մարզպետարաններին/Երևանի քաղաքապետարանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բյուջետային և/կամ արտաքին այլ աղբյուրների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Անձնագրերի ձևաթղթերը հատկացնում է`

1) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններին` Երևանի քաղաքապետարանի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքում գործող բժշկական կազմակերպություններին` մարզպետարանների միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության, ինչպես նաև մասնավոր բժշկական կազմակերպություններին Անձնագրի ձևաթղթերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը անձնագրերի անհրաժեշտ քանակությունը տպագրում և բաշխում է երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններին և/կամ մարզպետարաններին/Երևանի քաղաքապետարանին` եռամսյակային պահանջարկի կտրվածքով, վերջիններիս կողմից ներկայացված հայտի հիման վրա, համաձայն սույն հրամանի հավելված 6-ով հաստատված ձևի:

6. Բժշկական կազմակերպությունները և/կամ մարզպետարանները/Երևանի քաղաքապետարանը ձևավորում են իրենց հայտերը երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններից հավաքագրած ամփոփ տվյալների հիման վրա` տվյալ բժշկական կազմակերպության կողմից հաշվառված երեխաների վերաբերյալ անհատական տվյալներից և կանխատեսվող ծնունդների քանակից ելնելով:

7. Երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները և/կամ մարզպետարանները/Երևանի քաղաքապետարանը` անձնագրերի անհրաժեշտ քանակների վերաբերյալ` ԱԱՊ բժշկական կազմակերպությունների հայտերը ներկայացնում են եռամսյակային կտրվածքով` սպասվող նորածինների թվին համապատասխան, մինչև տվյալ եռամսյակին նախորդող ամսի 15-ը,

8. Անձնագրերի ստացման, բաշխման և պահպանման, ինչպես նաև դրանց հաշվառման ու հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը երեխաների առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններին և/կամ մարզպետարաններին/Երևանի քաղաքապետարանին Անձնագրերի ձևաթղթերը հատկացնում է հայտի կամ հայտի և լիազորագրի հիման վրա, լրացնելով հաշիվ-ապրանքագիր երկու օրինակից` մեկը մնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում, մյուսը փոխանցվում է հայտ ներկայացնողին:

10. Անձնագրերի փաթեթները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիազորված անձն առձեռն տրամադրում է հայտ ներկայացնողին կամ վերջինիս կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի անձնագրերի թիվը ստուգելուց, դրանք փաթեթավորելուց և փաթեթը կնքելուց հետո:

11. Երեխայի առողջության անձնագրերի հաշվառման և տրամադրման գործընթացն իրականացնելու համար բժշկական կազմակերպություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ:

 

Հավելված N 4
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Երեխայի առողջության անձնագիրը (այսուհետ` Անձնագիր) նախատեսված է երեխաների բժշկական հսկողություն իրականացնող առողջության առաջնային պահպանման կազմակերպության (այսուհետ երեխաների ԱԱՊ բժշկական կազմակերպություն) կողմից (գյուղական առողջության կենտրոն, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության առաջնային պահպանման կենտրոն, պոլիկլինիկա, բուժմիավորում և այլն) 0-5 տարեկան երեխաների վարման գործընթացում երեխայի առողջության, սնուցման, աճի և զարգացման վերաբերյալ հավաքագրվող տվյալների գրանցման և շարունակական հսկողության համար:

2. ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից Անձնագիրը տրամադրվում է նորածնին կամ մինչև 5 տարեկան երեխային հաշվառման վերցնելու ժամանակ:

3. Անձնագրի տրամադրման ժամանակ բուժաշխատողը ծնողին/խնամողին տրամադրում է խորհրդատվություն Անձնագրի բովանդակության, լրացման կարգի և նշանակության վերաբերյալ` շեշտադրելով մանկան յուրաքանչյուր այցի ժամանակ այն իր հետ բուժհաստատություն բերելու անհրաժեշտությունը:

4. Երեխայի առողջության անձնագիրը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու փոքրիկի աճի ու զարգացման գնահատման գործընթացին և պարունակում է շատ օգտակար խորհուրդներ և տեղեկատվություն մինչև 5 տարեկան երեխաների խնամքի և սնուցման վերաբերյալ:

5. Երեխայի առողջության անձնագիրը լրացվում է ծնողի/խնամողի կողմից` բուժաշխատողի աջակցությամբ: Երեխայի առողջության անձնագրի անվանումը պատահական չէ: Առաջին էջում ծնողը փակցնում է նորածնի նկարը, իսկ մեծանալուց հետո, հինգ տարեկանում` երկրորդ նկարը:

6. Երեխայի անձնագիրը բաղկացած է երկու կեսից: Առաջին կեսի համապատասխան աղյուսակներում ծնողը/խնամողը տեղադրում է մանկան աճի ու զարգացման գնահատման վերաբերյալ բոլոր այն անհատական տվյալները, որոնք արձանագրվում են երեխայի` ԱԱՊ հաստատություն կատարած այցերի ընթացքում:

7. Անձնագրի երկրորդ կեսը հուշաթերթիկ է մայրերի/խնամողների համար: Այն պարունակում է օգտակար խորհուրդներ և անհրաժեշտ տեղեկատվություն երեխայի խնամքի, սնուցման և անվտանգության վերաբերյալ և կազմված է հետևյալ բաղադրիչներից.

1) Պատվաստումներ

2) Խնամք զարգացման նպատակով` խաղացեք և շփվեք երեխայի հետ

3) Հիվանդ երեխայի խնամքի ընդհանուր կանոնները

4) Խորհուրդներ երեխայի անվտանգության վերաբերյալ

5) Կրծքով սնուցում

6) Խորհուրդներ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ

7) Երեխայի աճի կորագծեր, օրինակելի նմուշներով:

8. Անձնագրի լրացման ընթացակարգը.

1) Շապիկի դարձերեսին մայրիկներին և հայրիկներին ուղղված ՈՒղերձն է` մանկան ծնվելու կապակցությամբ:

2) Անձնագրի առաջին էջում, ըստ տողերի, ծնողը լրացնում է երեխայի անձնական տվյալները (անուն/ազգանուն/հայրանունը, ծննդյան քաշը, հասակը, վայրը, ծննդյան վկայականի համարը), ծնողների անուն/ազգանունը, երեխայի բնակության վայրը/հասցեն, երեխային սպասարկող բուժհաստատության անվանումը, հեռախոսահամարը, բժշկի անուն/ազգանունը, հեռախոսահամարը, ինչպես նաև երեխայի հսկողության ամբուլատոր քարտի համարը:

9. Անձնագրի երկրորդ էջում զետեղված է տեղեկատվություն` մինչև 18 տարեկանը նրա անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի վերաբերյալ:

10. 3-րդ և 4-րդ էջերում տեղադրված է առողջ երեխայի հսկողության աղյուսակը` տուն և պոլիկլինիկա կատարվելիք այցելությունների տարիքային ժամկետների նշումով և հիմնական սկրինինգների թվարկումով: Աղյուսակի երրորդ` ազատ սյունակը նախատեսված է պոլիկլինիկա կատարված յուրաքանչյուր այցի ժամանակ երեխայի անտրոպոմետրիկ չափումների (քաշ և հասակ) արդյունքների վերաբերյալ տվյալների տեղադրման համար: Այն լրացվում է բուժքրոջ կողմից, որը տվյալ այցի ժամանակ նշում է նաև հաջորդ այցի ամսաթիվը:

11. 4-րդ էջի վերջի «Ատամներ» աղյուսակում ներկայացված են կաթնատամների ծկթման ժամկետները: Աղյուսակի ազատ սյունակում նշվում է երեխայի ատամների ծկթման ժամկետները:

12. 5-րդ էջը նախատեսված է երեխայի պատրոնաժ խնամքի և տնայցերի նշանակության, բովանդակության և ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվության համար և պարունակում է աղյուսակ, որտեղ բուժաշխատողի կողմից ըստ ժամկետների լրացվում են տվյալներ երեխայի ընդհանուր վիճակի, համապատասխան թեմաներով մանկան խնամքի և սնուցման վերաբերյալ տրամադրված խորհրդատվության վերաբերյալ: Յուրաքանչյուր տնայցի ժամանակ կատարված գրառումը ստորագրվում է բուժաշխատողի և ծնողի/խնամողի կողմից:

13. 6-րդ էջում տեղադրված է պատվաստումների ազգային օրացույցը, որտեղ մայրը օղակի մեջ է վերցնում այն պատվաստումները, որը երեխան ստանում է տվյալ այցի ժամանակ, իսկ աղյուսակի վերջին` ազատ սյունակում բուժքույրը նշում է հաջորդ պատվաստման ամսաթիվը:

14. 7-րդ էջում ներկայացված է երեխայի զարգացման գնահատման սանդղակը, որի միջոցով մայրը ըստ ամիսների գնահատում է (նշում է աղյուսակի համապատասխան վանդակում) երեխայի հոգեշարժական զարգացման 5 ոլորտները`

✓ Սոցիալական ոլորտ

✓ Ինքնասպասարկման ոլորտ

✓ Մեծ շարժողական ոլորտ

✓ Նուրբ շարժողական ոլորտ

✓ Խոսք

15. 8-րդ էջում տեղադրված է 0-5 տարեկան երեխայի մոտ ըստ տարիքային ժամկետների աճի և զարգացման գնահատման արդյունքում բացահայտված հնարավոր շեղումների վերաբերյալ աղյուսակ, որոնց հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին:

16. Մայրերին/խնամողների ուղղված Հուշաթերթիկը տեղադրված 9-ից 16-րդ էջերում: Յուրաքանչյուր էջում տեղադրված է երեխայի և խնամքի վերաբերյալ տեղեկատվություն` սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված թեմաներին համապատասխան:

17. Անձնագրի վերջին էջի (A4 ձևաչափով) դարձերեսին և շապիկի ներսի երեսին տեղադրված են երեխայի ըստ տարիքի քաշի ու հասակի` կորագծեր: Յուրաքանչյուր այցի ժամանակ վերջին էջի աղյուսակում մայրը գրանցում է երեխայի քաշն ու հասակը, այնուհետ բուժքրոջ օգնությամբ տեղադրում դրանց արժեքները կորագծերի վրա և էջի ներքևում ներկայացված օրինակելի կորագծերի հետ համեմատելով գնահատում է երեխայի աճի միտումները:

18. Ծնողների/խնամողների մասնակցությունը երեխայի աճի ու զարգացման գնահատման գործընթացին շատ կարևոր է և այդ առումով Երեխայի առողջության անձնագիրը ծնողի/խնամողի լավագույն օգնականն է:

 

Հավելված N 5
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՅՐԵՐԻՆ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Բժշկական կազմակերպություն անվանումը.................................................................................,
Գտնվելու և գործունեության վայրերը ............................................................................................
N ԱԱՀ. Տարիքը Ծննդյան օր, ամիս, տարի Բնակության վայր, հեռ. Անձնագրի տրման օր, ամիս, տարի Սատցողի Ա.Ա.Հ. Ստացողի ստորագրություն
               
               
               

 

Հավելված N 6
Առողջապահության նախարարի
24 սեպտեմբեր 2019 թ.
N 2650-Լ հրամանի

 

ՀԱՅՏ
Երեխայի առողջության անձնագրի ձևաթղթեր ստանալու

 

1. Իրավաբանական անձի անվանումը` ______________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը` ______________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը.

______________________________________________________________

______________________________________________________________

4. Երեխայի առողջության անձնագրի ձևաթղթերի անհրաժեշտ քանակը քանակական շարժը եռամսյակային կտրվածքով.

 

N Նախորդ եռամսյակում ստացված քանակը Նախորդ եռամսյակում սպառված քանակը Առկա մնացորդը Հայցվող քանակը
Տղայի Աղջկա Տղայի Աղջկա Տղայի Աղջկա Տղայի Աղջկա
                 

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.

2. Տեղեկանք նախորդ եռամսյակի ընթացքում հսկված և նոր հաշվառված երեխաների վերաբերյալ:

Բժշկական կազմակերպության

 

տնօրեն`                                                              ԱԱՀ,

Ստորագրություն

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.09.2019
N 2650-Լ
Հրաման