Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 դեկտեմբերի 2019 թվականի N 26-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 2401 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1060-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանը:

3. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

    Նախարար                      Ա. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
9 դեկտեմբերի 2019 թ.
N 26-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորմանը (հետևյալ որակավորումներին) ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա,

3) դրսեկության (էքստեռն),

4) հեռավար (դիստանցիոն):

3. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 2,5 տարի

բ. հիմնական կրթության հիմքով` 3,5 տարի

2) կրթության հեռակա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 3,5 տարի

3) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

i

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման:

4. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 3456 ժամ է, առավելագույն ծավալը` 5562 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտությամբ 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը(ները)`

1) կառավարիչ` տրանսպորտային փոքր կազմակերպության,

2) տեխնիկ` ավտոտրանսպորտային փոխադրումների կազմակերպման

3) կարգավար` տրանսպորտային գործունեության

4) գործակալ` տրանսպորտային կազմակերպության,

5) ծառայող` գրասենյակային, ուղեբեռի ուղեկցման:

7. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտությամբ 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.

1) ավտոտրանսպորտային գործունեությունը կազմակերպելը, համակարգելը և բարձր որակով իրականացնելը,

2) մատակարարող, պատվիրատու և այլ կազմակերպությունների հետ բանակցություններ վարելը,

3) մեքենաշինության բնագավառի տեխնիկական գիտելիքները, սկզբունքները և

գործնական փորձը աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար կիրառելը,

4) սարքավորումների աշխատանքի, պարապուրդների պատճառների և տևողության

հաշվառում վարելը, նորոգման համար անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր,

մանրամասներ և գործիքներ ստանալու հայտեր կազմելը,

5) տրանսպորտային միջոցների բեռնման-բեռնաթափման, բեռի ամրացման տեսչական ստուգումների ժամանակ անվտանգության կանոնների և չափորոշիչների պահպանումը հսկելը,

6) նյութական, ֆինանսական և աշխատանքային միջոցների արդյունավետ օգտագործելը և հսկելը, արտադրական գործունեության արդյունքները գնահատելը և մատուցվող ծառայությունների որակը հսկելը,

7) առաջնային և փոխադրման փաստաթղթերով սակագին որոշելը, արդյունքները

հաշվելը` ըստ յուրաքանչյուր փաստաթղթի,

8) տրանսպորտային միջոցների և տրանսպորտային փոխադրումների հաշվառման

ոչ բարդ հաշվարկներ կատարելը,

9) տրանսպորտային գործունեության օպերատիվորեն կարգավորելը, առաջադրանքների կատարման ժամկետները հսկելը,

10) ստանդարտային և հավաստագրային (սերտիֆիկատային) փորձարկումներին մասնակցելը,

11) տրանսպորտային ընթացքի խախտումների, կատարված խախտումների հետևանքների վերացման միջոցառումներ իրագործելը,

12) տրանսպորտային այլ կազմակերպությունների տրանսպորտային բաժիններում (ծառայություններում) փոխադրումներ կազմակերպելը և կառավարելը,

13) ամենօրյա աշխատանքների անխափան իրականացնելը` երթուղիների ընտրելը, փոխադրման գրաֆիկների մշակելը, շարժակազմի աշխատանքի հսկելը,

14) գործերի վիճակի, առաջադրանքների կատարման փուլերի և ժամկետների,

սարքավորման աշխատանքի մասին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելը,

15) տրանսպորտային ծառայությունների և տեխնոլոգիական գործընթացների որակի հսկելը:

16) տրանսպորտային միջոցների և սարքավորումների անվտանգ շահագործում ապահովելը

բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:

 

ԳԼՈՒԽ 4.
1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Միջին մասնագիտական կրթության 2401 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:

13. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն:

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական,

բ. օտար լեզվի,

գ. ավտոմեքենայի կառուցվածքի,

դ. երթևեկության անվտանգության

ե. աշխատանքի անվտանգության,

զ. անհատական համակարգիչների:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

ա. երթևեկության կառավարման:

3) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ;

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

17. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման մասնագիտացման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1041.01.5 «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1041.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ԿԱՐԳԱՎԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԸՍՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ)» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1
Միջին մասնագիտական կրթության 1041.01.5
«Փոխադրումների կազմակերպում և կառավարում
տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)»
մասնագիտության 1041.01.01.5
«Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում
փոխադրումների կազմակերպման և կառավարման
(ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման
պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. Մոդուլի դասիչը ԱՀ-Հ-5-19-001
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:
3. Մոդուլի տևողությունը 54 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահման­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:
8. Ուսումնառության արդյունք 2 Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:
10. Ուսումնառության արդյունք 3 Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը
11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները` նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:
12. Ուսումնառության արդյունք 4 Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում
13. Կատարման չափանիշներ 1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:
14. Ուսումնառության արդյունք 5 Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար
15. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),
2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,
3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,
6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
16. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԱՕ-5-19-001
17. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում` անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:
18. Մոդուլի տևողությունը 54 ժամ
19. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
20. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատես­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
21. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները
22. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:
23. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան
24. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)
3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,
25. Ուսումնառության արդյունք 3 Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ
26. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:
27. Ուսումնառության արդյունք 4 Ցուցաբերել առաջին օգնություն
28. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,
3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,
6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,
7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
29. Մոդուլի դասիչը ԱՀ-ԱԳՀ-5-19-001
30. Մոդուլի նպատակը Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու կարողությունների, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը:
31. Մոդուլի տևողությունը 54 ժամ
32. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
33. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատես­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
34. Ուսումնառության արդյունք 1 Փնտրել և գտնել աշխատանք
35. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,
2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)` օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,
3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (CV),
4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,
5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:
36. Ուսումնառության արդյունք 2 Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ
37. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,
2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամա­դրվածությունը,
3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,
4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,
5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ:
38. Ուսումնառության արդյունք 3 Արդյունավետ աշխատել թիմում` պահպանելով էթիկայի նորմերը
39. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,
2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզբունքները և խնդիրների լուծման մեթոդները,
3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ` ըստ նրանց վարքագծի դրսևորման,
4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,
5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից:
40. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները
41. Կատարման չափանիշներ 1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»
42. Մոդուլի դասիչը ԱՀ-ՀՕ-5-19-001
43. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները
44. Մոդուլի տևողությունը 54 ժամ
45. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
46. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատես­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
47. Ուսումնառության արդյունք 1 Համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում
48. Կատարման չափանիշներ 1) տիրապետում է համակարգչի հիմնական և լրացուցիչ բաղադրիչներին,
2) տիրապետում է միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմաններին,
3) տիրապետում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից (printer, scaner, projector, fax, պատճենման սարք և այլն),
4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,
5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը (microsoft office),
6) կարողանում է բացել առաջադրված թղթապանակը և ֆայլը,
7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,
8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,
9) կատարում է առաջադրված փաստաթղթի տպագրում (Print):
49. Ուսումնառության արդյունք 2 Տեքստերի խմբագրում և ֆորմատավորում
50. Կատարման չափանիշներ 1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) կարողանում է տեղաշարժել տեքստային ցուցիչը տեքստի մեջ կատարելով ուղղումներ, ջնջումներ, լրացումներ,
4) կատարում է մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորում` փոխելով տողերի դասավորությունը, միջտողային տարածությունները, տեքստի գունային ֆոնը, պարբերության խորությունները լուսանցքներից,
5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ և այլն:
51. Ուսումնառության արդյունք 3 Աղյուսակների պատրաստում և խմբագրում
52. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք,
2) կազմում է աղյուսակ առաջադրված չափերով և մուտքագրում տվյալներ,
3) կատարում է ուղղումներ ու լրացումներ աղյուսակում (տվյալներ, տողեր, սյուներ և այլն),
4) փնտրում և գտնում է տվյալներ աղյուսակում,
5) ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն տվյալների մեջ:
53. Ուսումնառության արդյունք 4 Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում
54. Կատարման չափանիշներ 1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ,
2) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,
3) գծագրում է կանոնավոր պատկերներ,
4) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,
5) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,
6) գծագրում է տեքստային բլոկներ,
7) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:
55. Ուսումնառության արդյունք 5 Ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով
56. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը,
2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,
3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,
4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,
5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:
57. Ուսումնառության արդյունք 6 Աշխատել համացանցում
58. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամանների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա (հաղորդագրություն, նամակ և կցորդ):
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»
59. Մոդուլի դասիչը ԱՀ-Ձ-5-19-001
60. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները
61. Մոդուլի տևողությունը 72 ժամ
62. Մուտքային պահանջները Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:
63. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
64. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը
65. Կատարման չափանիշներ 1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,
2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,
3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,
4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,
5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,
6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,
7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,
8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:
66. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը
67. Կատարման չափանիշներ 1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,
2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,
3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,
4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,
5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,
6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,
7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,
8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,
9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,
10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,
11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,
12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,
13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:
68. Ուսումնառության արդյունք 3 Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ
69. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է մեկնաբանում <<շուկա>> հասկացությունը,
2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,
4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,
5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,
6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,
7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,
8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,
9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,
10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,
11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:
70. Ուսումնառության արդյունք 4 Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը
71. Կատարման չափանիշներ 1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,
2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,
4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,
5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,
6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,
7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,
8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,
9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:
72. Ուսումնառության արդյունք 5 Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը
73. Կատարման չափանիշներ 1) <<ծախս>> հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,
2) տարբերակում է ծախսերի խմբերը,
3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,
4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,
5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,
6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,
7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,
8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,
9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,
10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,
11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:
74. Ուսումնառության արդյունք 6 Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր
75. Կատարման չափանիշներ 1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,
3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,
4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,
5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,
6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,
7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,
8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,
9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:
76. Ուսումնառության արդյունք 7 Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ
77. Կատարման չափանիշներ 1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,
2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,
3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,
4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,
5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,
6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,
7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,
8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,
9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ համար

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»
1. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-001
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ տրանսպորտի առանձին տեսակների, դրանց աշխատանքի հիմնական ցուցանիշների, առանձին տեսակների տեխնիկական հագեցվածության հիմնական տարրերի և հետագա զարգացման գիտատեխնիկական խնդիրների վերաբերյալ:
3. Մոդուլի տևողությունը 72 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տրանսպորտի ընդհանուր բնութագիրը 
 7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտը, նրա նշանակությունը հասարակության կյանքում և երկրի տնտեսության մեջ, տրանսպորտի առանձնահատկությունները, տրանսպորտային համակարգի միասնականությունը սահմանող գործոնները,
2) ներկայացնում է տրանսպորտի կառուցվածքագործառույթային բնութագիրը,
3) ներկայացնում է տրանսպորտով ապահովվածությունը և տրանսպորտի մատչելիությունը,
4) ներկայացնում է տրանսպորտի կառավարման և պետական կարգավորման համակարգը,
5) ներկայացնում է տրանսպորտի տարբեր տեսակների փոխգործողության և մրցակցության ձևերն ու ոլորտները:
 8. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել տրանսպորտի մայրուղային տեսակների տեխնիկա-շահագործական բնութագիրը
 9. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է երկաթուղային տրանսպորտի տեխնիկական հագեցվածության տարրերը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, առավելությունները և թերությունները,
2) ներկայացնում է ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական հագեցվածության տարրերը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, առավելությունները և թերությունները,
3) ներկայացնում է օդային տրանսպորտի տեխնիկական հագեցվածության տարրերը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, առավելությունները և թերությունները,
4) ներկայացնում է ջրային տրանսպորտի տեխնիկական հագեցվածության տարրերը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, առավելությունները և թերությունները,
5) ներկայացնում է մայրուղային խողովակաշար տրանսպորտի տեխնիկական հագեցվածության տարրերը, աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, առավելությունները և թերությունները: 
 10. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տրանսպորտի տարբեր տեսակների փոխգործողությունը
 11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտի տեսակների ընտրության սկզբունքները, մեթոդները, տարբեր տեսակների ռացիոնալ օգտագործման ոլորտները,
2) ճիշտ է ներկայացնում ուղիղ, ունիմոդալ (միաձևային) և խառը փոխադրումները և նրանց արդյունավետությունը,
3) ճիշտ է ներկայացնում կոնտեյներային փոխադրումների բնութագիրը, կոնտեյներային տերմինալները, կոնտեյներների փոխանակման կետերի աշխատանքը,
4) ճիշտ է ներկայացնում մուլտիմոդալ հանգույցների դասակարգումը և աշխատանքի սկզբունքները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»
 12. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-002
 13. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ ավտոմոբիլների, ավտոմոբիլների շարժիչների, էլեկտրասարքավորանքի, շարժահաղորդակների, կառավարման համակարգերի, կախոցքների, ընթացքային մասի հիմնական մեխանիզմների և համակարգերի կառուցվածքի վերաբերյալ:
 14. Մոդուլի տևողությունը 72 ժամ
 15. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
 16. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 17. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը, ավտոմոբիլային շարժիչների կառուցվածքը, մեխանիզմները և համակարգերը
 18. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների դասակարգումը, հարմարադասման սխեմաները և մակնշումը,
3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային շարժիչների դասակարգումը և ընդհանուր կառուցվածքը,
4) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային շարժիչի մեխանիզմները,
4) ճիշտ է ներկայցնում ավտոմոբիլի շարժիչի համակարգերը:
 19. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ավտոմոբիլների էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքը
 20. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի էլեկտրական սարքավորանքը,
2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի էլեկտրոնային սարքավորանքը: 
 21. Ուսումնառության արդյունք 3 Բացատրել ավտոմոբիլի շարժահաղորդակների տեսակները, կառուցվածքը, աշխատանքի առանձնահատկությունները
 22. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում շարժահաղորդակի նշանակությունը, տեսակները, հարմարադասման սխեմաները,
2) ճիշտ է բացատրում կցորդիչի նշանակությունը և տեսակները, յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
3) ճիշտ է բացատրում փոխանցումների տուփի նշանակությունը և տեսակները, աստիճանավոր և անաստիճան փոխանցման տուփերի հիմնական մեքենամասերի (մասերի) նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
4) ճիշտ է բացատրում կարդանային փոխանցիչների նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
5) ճիշտ է բացատրում բաշխիչ տուփի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
6) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի նշանակությունը, տեսակները, յուրաքանչյուր մասի (մեքենամասի) նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
7) ճիշտ է բացատրում առջևի տանող և ղեկավարվող անիվների հաղորդակների կառուցվածքային առանձնահատկությունները;
23. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել ղեկային վարման և արգելակային համակարգերի տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները
 24. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմը, նշանակությունը, տեսակները և թվարկում հիմնական մեքենամասերը,
3) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,
4) ճիշտ է ներկայացնում ղեկային շարժաբերի նշանակությունը, տեսակները, շարժաբերի հիմնական մեքենամասերի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,
5) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, տեսակները, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,
6) ճիշտ է ներկայացնում թմբուկային և սկավառակային արգելակային մեխանիզմների յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,
7) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,
8) ճիշտ է ներկայացնում պնևմատիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները: 
 25. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել կախոցքների տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները
 26. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում կախոցքների նշանակությունը, տեսակները, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցքի ընդհանուր կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը,
3) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցքի յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
4) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցքի ընդհանուր կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը,
5) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցքի յուրաքանչյուր մասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
6) ճիշտ է ներկայացնում կախոցքի աշխատանքի ընթացքում, առաջացող հիմնական անսարքությունները:
 27. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել թափքերի տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները
 28. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում թափքերի նշանակությունը, տեսակները,
2) ճիշտ է ներկայացնում թափքերի ընդհանուր կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում շրջանակի և թափքի հիմնական մասերից յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
4) ճիշտ է ներկայացնում թափքերի հիմնական անսարքությունները:
 29. Ուսումնառության արդյունք 7 Ներկայացնել անիվների և դողերի կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները
 30. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անիվների և դողերի կառուցվածքը և թվարկում մեքենամասերը,
2) ճիշտ է ներկայացնում անիվների յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի շահագործման ընթացքում անիվների և դողերի հիմնական անսարքությունները
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ»
 31. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-003
 32. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ավտոմոբիլում կիրառվող վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների վերաբերյալ
 33. Մոդուլի տևողությունը 30 ժամ
 34. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
 35. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
 36. Ուսումնառության արդյունք 1 Բացատրել վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների նշանակությունը
 37. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում վառելիքաքսանյութերի նշանակությունը ավտոմոբիլների շահագործման արդյունավետության բարձրացման գործընթացում,
2) ճիշտ է բացատրում տեխնիկական հեղուկների նշանակությունը ավտոմոբիլի հուսալիության և երկարակեցության ապահովման համար,
3) ճիշտ է ներկայացնում վառելիքաքսանյութերի նշանակությունը ավտոմոբիլի հուսալի աշխատանքը և երկարակեցությունը ապահովման համար,
4) ճիշտ է ներկայացնում վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների նշանակությունը ավտոմոբիլի անվտանգ շահագործումը ապահովելիս:
 38. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ներքին այրման շարժիչներում օգտագործվող վառելանյութերի դասակարգումը, մակնշումը, կիրառումը
 39. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վառելանյութերին ներկայացվող տեխնիկա-շահագործական պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում վառելանյութերի որակի նորմավորված ցուցանիշները,
3) ճիշտ է ներկայացնում բենզինների դասակարգումը, մակնշումը և կիրառումը,
4) ճիշտ է ներկայացնում դիզելային վառելանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառումը, 
5) ճիշտ է ներկայացնում գազային վառելանյութերի տեսակները, մակնշումը և կիրառման բնագավառները:
 40. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել քսանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառումը
 41. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում շարժիչային քսանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառման բնագավառները,
2) ճիշտ է ներկայացնում շարժահաղորդակներում կիրառվող քսանյութերի տեսակները և կիրառման բնագավառները,
3) ճիշտ է ներկայացնում քսուքների տեսակները և կիրառման բնագավառները:
 42. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել տեխնիկական հեղուկների նշանակությունը, տեսակները, կիրառման բնագավառները
 43. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում շարժիչներում օգտագործվող հովացնող հեղուկների նշանակությունը, դասակարգումը,
2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,
3) ճիշտ է ներկայացնում արգելակային հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,
4) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,
5) ճիշտ է ներկայացնում վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և մասնագիտացված շարժակազմի աշխատանքային օրգանների և սարքավորումների հաղորդակներում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը:
 44. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների պահպանումը և լիցքավորումը
 45. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բենզինների պահպանումը և ավտոմոբիլի լիցքավորումը,
2) ճիշտ է ներկայացնում դիզելային վառելիքի պահպանումը և ավտոմոբիլի լիցքավորումը,
3) ճիշտ է ներկայացնում հեղուկ գազի պահպանումը և լիցքավորումը,
4) ճիշտ է ներկայացնում բնական գազի պահպանումը և լիցքավորումը,
5) ճիշտ է ներկայացնում քսանյութերի պահպանումը և լիցքավորումը,
6) ճիշտ է ներկայացնում տեխնիկական հեղուկների պահպանումը և լիցքավորումը:
 46. Ուսումնառության արդյունք 6 Հաշվարկել վառելանյութերի և քսանյութերի ծախսի նորմաները
 47 Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտատեխնոլոգիական աշխատանքներում վառելիքի նորմաները, դրանց ավելացման և նվազեցման պայմանները,
2) ճիշտ է հաշվում վերամբարձ տրանսպորտային մեքենաների վառելիքի ծախսի նորմատիվային արժեքը,
3) ճիշտ է հաշվում շինարարական մեքենաների վառելիքի ծախսի նորմատիվային արժեքը,
4) ճիշտ է հաշվում ճանապարհային մեքենաների վառելիքի ծախսերի նորմատիվային արժեքները,
5) ճիշտ է հաշվում մասնագիտացված շարժակազմի վառելիքի ծախսերի նորմատիվային արժեքները,
6) ճիշտ է հաշվում քսանյութերի ծախսի նորմաները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄ»
48. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-004
49. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ընդհանուր նշանակության և մասնագիտացված ավտոմոբիլային շարժակազմի վերաբերյալ:
50. Մոդուլի տևողությունը 54 ժամ
51. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
52. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
53. Ուսումնառության արդյունք 1  Ներկայացնել շարժակազմի դասակարգման սկզբունքները և մակնշումը
54. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է դասակարգում շարժակազմն ըստ նշանակության,
2) ճիշտ է դասակարգում շարժակազմն ըստ տեխնիկական բնութագրերի,
3) տարբերում է շարժակազմն ըստ մակնիշների:
55. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ընդհանուր նշանակության ավտոմոբիլները
56. Կատարման չափանիշներ 1) ներկայացնում է ընդհանուր նշանակության բեռնատար ավտոմոբիլները, 
2) ներկայացնում է ուղևորատար և բեռնաուղևորատար ավտոմոբիլները:
57. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել մասնագիտացված շարժակազմերի կառուցվածքային առանձնահատկությունները
58. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում մասնագիտացված շարժակազմերի նշանակությունը, նշանակման համակարգը, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-ինքնաթափերի բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,
3) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-հեղուկատարների բեռնման-բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,
4) ճիշտ է բացատրում փոշենման բեռներ փոխադրող մասնագիտացված շարժակազմերի բեռնման-բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,
5) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-սառնարանների թափքերի սառեցման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,
6) ճիշտ է ներկայացնում ավտոգնացքների առանձնահատկությունները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»
59. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-005
60. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ գործող ՀՀ օրենքի և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, այդ գիտելիքները գործնականում կիրառման հմտություններ:
61. Մոդուլի տևողությունը 54 ժամ
62. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
63. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
64. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ-ում գործող օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
65. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ընկալում և բացատրում գործող օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները,
3) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ, վարորդի, հետիոտների և ուղևորների հիմնական պարտականություններն ու իրավունքները` համաձայն գործող իրավական ակտերի,
4) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների դասակարգման և դրանց վարման թույլտվության իրավունքները` համաձայն գործող իրավական ակտերի:
66. Ուսումնառության արդյունք 2 Բացատրել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները
67. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր դրույթները,
2) ճիշտ է ներկայացնում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
3) ճիշտ է կիրառում վթարային ազդանշանը,
4) ճիշտ է ներկայացնում հատուկ ազդանշանի կիրառումը,
5) ճիշտ է ներկայացնում երթևեկությունը ավտոմայրուղիներում և բնակելի գոտիներում,
6) ճիշտ է ներկայացնում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը, արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառումը, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը, մարդկանց և բեռների փոխադրումները:
68. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել ճանապարհային նշանները
69. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային նախազգուշացնող նշանները,
2) ճիշտ է ներկայացնում առավելության նշանները,
3) ճիշտ է ներկայացնում արգելող նշանները,
4) ճիշտ է ներկայացնում թելադրող և հատուկ թելադրանքի նշանները,
5) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության սպասարկման և լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակների) նշանները:
70. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել ճանապարհային գծանշանները
71. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային հորիզոնական գծանշումները և դրանց կիրառումը,
2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային ուղղաձիգ գծանշումները և դրանց կիրառումը:
72. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները
73. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում «Ավտոգնացք», «Երկարաչափ», «Տրանսպորտային միջոց» ճանաչման նշանները և նրանց ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում արագության, «Արագության սահմանափակում», «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց», «Մեծ եզրաչափերով բեռ», «Վտանգավոր բեռ» նշանները և դրանց ներկայացվող պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում «Երեխաների փոխադրում», «Խուլ վարորդ», «Ուսումնական տրանսպորտային միջոց», «Բժիշկ», «Հաշմանդամ» նշանները և դրանց ներկայացվող պահանջները:
74. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից բխող վարչական իրավախախտումները և նրանց համապատասխան սանկցիաները
75. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՀՀ-ում գործող ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումների հոդվածի դիսպոզիցիան,
2) ճիշտ է ներկայացնում ՎԻՎՕ հոդվածը և համաձայն վարչական իրավախախտումների տուգանքաչափերը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
76. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-006
77. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ավտոմոբիլային ճանապարհների` որպես համալիր ճարտարագիտական կառուցի վերաբերյալ:
78. Մոդուլի տևողությունը 54 ժամ
79. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
80. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
81. Ուսումնառության արդյունք 1  Դասակարգել ճանապարհները և հիմնական փոխադրաշահագործական ցուցանիշները
82. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը,
2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհի հաշվարկային բեռնվածությունը,
3) ճիշտ է որոշում ավտոմոբիլային ճանապարհի փոխադրունակությունը:
83. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ավտոմոբիլային ճանապարհի տարրերը և կառույցները
84. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհի լայնական և երկայնական պրոֆիլների տարրերը,
3) ճիշտ է բացատրում ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի կառուցվածքը,
4) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհի կառույցները:
85. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել բնակավայրերի ճանապարհները և փողոցները
86. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բնակավայրերի փողոցների առանձնահատկությունները,
2) ճիշտ է ներկայացնում փողոցների տարրերը,
3) ճիշտ է ներկայացնում բնակավայրերի և փողոցների լայնական պրոֆիլները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
87. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-007
88. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ նորմատիվ-իրավական ակտերի վերաբերյալ, որոնք կարգավորում են ավտոտրանսպորտային գործունեության սուբյեկտների գործունեությունը ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի ասպարեզում, ինչպես նաև ձևավորել կազմակերպությունում վարորդական անձնակազմի մասնագիտական հուսալիությունը, տեխնիկական սարքին վիճակում ավտոտրանսպորտային միջոցները շահագործելու, ուղևորների և բեռների անվտանգ փոխադրման պայմաններ ապահովելու ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու ունակություններ:
89. Մոդուլի տևողությունը 54 ժամ
90. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՓԿԿԱ-5-19-006 «Շարժակազմի շահագործման ճանապարհային պայմանները» մոդուլը:
91. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
92. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ՀՀ-ում ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգը և օրենսդրությունը
93. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգի կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում երթևեկության անվտանգությունն ապահովող նորմատիվ-իրավական ակտերը:
94. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմունքները
95. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական ուղղությունները և եղանակները,
2) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտային հոսքերը և դրանց հիմնական բնութագրերը,
3) ճիշտ է ներկայացնում երթևեկության կազմակերպման և անվտանգության կատարելագործման ուղիները:
96. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) դասակարգումը և վերլուծության եղանակները
97. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՃՏՊ-ի դասակարգումը, առաջացման մեխանիզմները և պատճառները,
2) ճիշտ է կատարում ՃՏՊ-ի հաշվառումը և հետաքննությունը:
98. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել ավտոտրանսպորտային կազմակերպության խնդիրները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու գործում
99. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում վարորդական անձնակազմի մասնագիտական հուսալիության ապահովման հարցերը,
2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման խնդիրները,
3) ճիշտ է ներկայացնում վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմները,
4) ճիշտ է ներկայացնում ուղևորների փոխադրման անվտանգության ապահովման հարցերը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
100. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-008
101. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ավտոմեքենայի անվտանգ վարման անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
102. Մոդուլի տևողությունը 54 ժամ
103. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՓԿԿԱ -5-19-002 «Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը», ՓԿԿԱ -5-19-005 «Ճանապարհային երթևեկության կանոններ», ՓԿԿԱ-5-19-011 «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները» մոդուլները:
104. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
105. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել անվտանգ երթևեկության վրա ազդող ավտոմեքենայի հիմնական բնութագրերը և շահագործական գործոնները
106. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենայի ծանրության կենտրոնի դիրքի և անվադողերի ճանապարհի հետ կցման ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա,
2) ճիշտ է ներկայացնում միջին արագության և դանդաղեցման ընտրության նշանակությունը, իներցիայի և սահքի երևույթների դերը ավտոմեքենայի վարման ժամանակ,
3) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենայի անցողականության և մանևրողականության ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա,
4) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենայի կայունության և կառավարելիության ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա:
107. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել երթի ընթացքում հոգեբանաֆիզիոլոգիական կողմնորոշման առանձնահատկությունները
108. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում տեսանելիության առանձնահատկությունները տարբեր բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում, գործնականում ցուցաբերում տեսողության համապատասխան հմտություններ,
2) ճիշտ է բացատրում տարածության և ժամանակի ընկալման կարևորությունը անվտանգ երթի ընթացքում և ցուցաբերում համապատասխան հմտություններ,
3) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենայի հավասարակշռության ազդեցությունը անվտանգ փոխադրումների ժամանակ,
4) ճիշտ է բացատրում ավտոմեքենայի և շրջապատի կողմից լրացուցիչ ձայնային, լուսային և այլ ազդանշանների ընկալման կարևորությունը ավտոմեքենայի շարժման ընթացքում և ցուցաբերում դրանց ընկալման համապատասխան հմտություններ,
5) ճիշտ է բացատրում այլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարած սխալները և ցուցաբերում ՃՏՊ-ից խուսափելու համապատասխան հմտություն:
109. Ուսումնառության արդյունք 3 Ցուցադրել ավտոմեքենայի վարման գործնական հմտություններ
110. Կատարման չափանիշներ 1) ելնելով երթևեկության անվտանգության, վարորդի հոգեբանաֆիզիոլոգիական պահանջներից` երթից առաջ ճիշտ է դիրքավորվում վարորդի տեղում,
2) ճիշտ է օգտվում կցորդիչի կառավարման և աքսելերատորի ոտնակներից,
3) ճիշտ է կատարում ավտոմեքենայի սահուն տեղաշարժ կանգնած դիրքից,
4) ճիշտ է օգտվում ավտոմեքենայի ղեկային և արգելակային համակարգերի կառավարման օրգաններից,
5) ճիշտ է օգտվում լուսավորության, չափիչ-ստուգիչ և ազդանշանային սարքերից,
6) ճիշտ է կատարում ավտոմեքենայի ուղիղ, հետադարձ և շրջադարձային շարժումներ,
7) ճիշտ և վարժ իրականացնում է փոխանցման տուփի կառավարումը:
111. Ուսումնառության արդյունք 4 Վարել ավտոմեքենան իրական ճանապարհային շահագործական պայմաններում
112. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է կատարում ավտոմեքենայի դիրքավորումը և վերադիրքավորումը երթուղում` կախված ընտրված նպատակակետից և տրանսպորտային հոսքի ծանրաբեռնվածությունից,
2) ճիշտ է իրականացնում միջանկյալ կանգառները և կանգառներից շարժումը երթի ժամանակ,
3) ճիշտ է կիրառում ճանապարհային երթևեկության կանոնները շարժման ժամանակ,
4) ճիշտ է վարում ավտոմեքենան քաղաքային և միջքաղաքային ճանապարհային պայմաններում,
5) ճիշտ է վարում ավտոմեքենան տեսանելիության, ճանապարհային և շահագործական տարբեր պայմաններում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
113. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-009
114. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ շուկայական պայմաններում գործող ավտոտրանսպորտային կազմակերպության տնտեսագիտության սկզբունքների վերաբերյալ:
115. Մոդուլի տևողությունը 90 ժամ
116. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
117. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
118. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ավտոտրանսպորտային կազմակերպությունը
119. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտային կազմակերպությունը որպես գործարարական գործունեության հիմնական սուբյեկտ,
2) ճիշտ է ներկայացնում կազմակերպության հիմնական միջոցները,
3) ճիշտ է ներկայացնում կազմակերպության շրջանառու միջոցները,
4) ճիշտ է ներկայացնում կազմակերպության մարքեթինգային գործունեությունը:
120. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ավտոտրանսպորտային կազմակերպության տնտեսական գործունեության պլանավորումը
121. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ներֆիրմային պլանավորման հիմունքները,
2) ճիշտ է ներկայացնում կազմակերպության տեխնիկա-տնտեսական պլանավորումը,
3) ճիշտ է ներկայացնում կազմակերպության աշխատանքի և աշխատավարձի պլանավորումը:
122. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել ավտոտրանսպորտային կազմակերպության գործունեության ցուցանիշները շուկայական տնտեսության պայմաններում
123. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կազմակերպության ծախսերը և ծառայությունների ինքնարժեքը,
2) ճիշտ է ներկայացնում գնագոյացումը տրանսպորտային ոլորտում,
3) ճիշտ է ներկայացնում կազմակերպության շահույթը և շահութաբերությունը:
124. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել ներտնտեսական գործունեության հաշվառման և վերլուծության հիմունքները
125. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կազմակերպության ներտնտեսական գործունեության հաշվառման հիմունքները,
2) ճիշտ է ներկայացնում կազմակերպության ներտնտեսական գործունեության վերլուծության հիմունքները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԷԿՈԼՈԳԻԱ»
126. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-010
127. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտի ազդեցության և դրանց չեզոքացման վերաբերյալ:
128. Մոդուլի տևողությունը 36 ժամ
129. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
130. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
131. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ավտոտրանսպորտի աշխատանքի ընթացքում առաջացող վնասակար արտանետումները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
132. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտի աշխատանքի ընթացքում առաջացող վնասակար նյութերի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա,
2) ճիշտ է ներկայացնում վնասակար նյութերի առաջացումն ավտոմոբիլի շարժիչի, սնման և վառոցքի համակարգերի անսարքության հետևանքով,
3) ճիշտ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտման մակարդակի գնահատումը ավտոմոբիլի արտանետված գազերով,
4) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտի երթևեկության ռեժիմի ազդեցությունը մթնոլորտ արտանետվող աղտոտիչների քանակության վրա,
5) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի աշխատանքից առաջացող աղմուկի հետևանքները:
133. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել ավտոտրանսպորտի էկոլոգիականությունն ապահովող միջոցները
134. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում չեզոքարարների կառուցվածքը և գործողության սկզբունքը,
2) ճիշտ է ներկայացնում բանած գազերի չեզոքացումը դիզելային շարժիչների արտանետման համակարգում,
3) ճիշտ է ներկայացնում չեզոքարարով ավտոմոբիլի շահագործման հիմնական կանոնները:
135. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել ավտոկազմակերպության էկոլոգիական գնահատումը
136. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտային կազմակերպության իրավաբանական պատասխանատվությունը շրջակա միջավայրի ախտոտման համար,
2) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտային կազմակերպության տնտեսական պատասխանատվությունը շրջակա միջավայրի աղտոտման համար:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
137. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-011
138. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների վերաբերյալ:
139. Մոդուլի տևողությունը 54 ժամ
140. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՓԿԿԱ-5-19-002 «Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը» մոդուլը
141. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
142. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել արգելակային և ղեկային կառավարման համակարգերի անսարքություններն ու տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանները
143. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի անսարքությունները,
2) ճիշտ է ներկայացնում ղեկային կառավարման համակարգի անսարքությունները:
144. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել արտաքին լուսային սարքերի անսարքություններն ու ավտոմեքենայի շահագործումն արգելող պայմանները
145. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում արտաքին լուսային սարքերի հնարավոր անսարքությունները,
2) ճիշտ է ներկայացնում լապտերների կարգավորումը, արտաքին լուսավորման սարքերի աշխատանքային ռեժիմները, լուսաանդրադարձների աղտոտվածության աստիճանը, առկայծող փարոսիկների տեղակայումը, արտաքին լուսային սարքերի ստանդարտների անհամապատասխանությունը:
146. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել անիվների և դողերի անսարքությունները և ավտոմեքենայի շահագործումն արգելող պայմանները
147. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում դողերի պահպանաշերտերի նախշանկարի մնացորդային բարձրության ստանդարտային չափերը,
2) ճիշտ է ներկայացնում դողերի հենքերի տեղային վնասվածքները և հիմնակմախքի շերտաբաժանումը,
3) ճիշտ է բացատրում անվահեծի կամ անվասկավառակի ամրացումը,
4) ճիշտ է բացատրում դողերի համապատասխանությունը ավտոմեքենայի տվյալ մոդելին,
5) ճիշտ է բացատրում տարբեր դողերի տեղակայման հետևանքով առաջացող երևույթները:
148. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել շարժիչի անսարքությունները, ավտոմեքենայի այլ անսարքություններն ու շահագործումն արգելող պայմանները
149. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը, որոնք գերազանցում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցուցանիշները,
2) ճիշտ է ներկայացնում այն բոլոր հնարավոր դեպքերը, երբ խախտված է սնման համակարգի հերմետիկությունը,
3) ճիշտ է ներկայացնում բանած գազերի արտածման համակարգի անսարքությունները,
4) ճիշտ է ներկայացնում արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը,
5) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի շահագործումը չթույլատրող անսարքություններն ու պայմանները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԵՌՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
150. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-012
151. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ բեռների դասակարգման, բեռների փաթեթավորմանը և ամրացմանը ներկայացվող պահանջների, բեռնման-բեռնաթափման գործընթացների, օգտագործվող տեխնիկական միջոցների վերաբերյալ:
152. Մոդուլի տևողությունը 72 ժամ
153. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
154. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
155. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել «բեռ» հասկացությունը և նրա հետ կատարվող գործույթները
156. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում «բեռ» և «բեռի միավոր» հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում բեռին ներկայացվող ընդհանուր պայմանները,
3) ճիշտ է ներկայացնում բեռների հետ կատարվող գործույթները,
4) ճիշտ է ներկայացնում բեռների ընդունման, վերահասցեագրման և հանձնման կանոնները:
157. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել բեռների դասակարգումը
158. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռների դասակարգման նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում բեռների ապրանքային դասակարգումը,
3) ճիշտ է ներկայացնում բեռների տրանսպորտային դասակարգումը:
159. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել բեռների տրանսպորտային բնութագրերը
160. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռների ֆիզիկական հատկությունները,
2) ճիշտ է ներկայացնում բեռների քիմիական հատկությունները,
3) ճիշտ է ներկայացնում բեռների կենսաքիմիական հատկությունները,
4) ճիշտ է ներկայացնում բեռների վտանգավորության հատկությունները,
5) ճիշտ է ներկայացնում բեռների ծավալազանգվածային հատկությունները:
161. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել բեռների փաթեթավորմանը, ամրացմանը և բեռնմանը ներկայացվող պահանջները
162. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում փոխադրական տարային և բեռների փաթեթավորմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև դրանց պիտակավորումը,
2) ճիշտ է ներկայացնում վտանգավոր բեռների բեռնման-բեռնաթափման ժամանակ փոխադրական տարային և փաթեթավորմանը ներկայացվող առանձնահատուկ պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում բեռների այն տեսակները, որոնք կարող են ներկայացվել բեռնման-բեռնաթափման առանց փաթեթավորման, ինչպես նաև պարտադիր փաթեթավորման ենթակա բեռները,
4) ճիշտ է ներկայացնում բեռները բեռնման-բեռնաթափման գործընթացում ամրացնելու սկզբունքները և ձևերը,
5) ճիշտ է ներկայացնում փաթեթավորման նյութերի հիմնական տեսակները և դրանց կիրառումը,
6) ճիշտ է ներկայացնում բեռնարկղերի տեսակները և դրանց նշանակությունը:
163. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել բեռնման-բեռնաթափման գործընթացը և դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները
164. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռնման-բեռնաթափման գործընթացը, այդ գործընթացի ազդեցությունը վերամբարձ տրանսպորտային մեքենաների պարապուրդի և շահագործական արտադրողականության վրա,
2) ճիշտ է ներկայացնում բեռնման-բեռնաթափման տեխնիկական միջոցների դասակարգումը և դրանց աշխատանքի առանձնահատկությունները` կախված բեռնվող-բեռնաթափվող նյութերի տեսակից և ձևից,
3) ճիշտ է ներկայացնում բեռնման-բեռնաթափման տեխնիկական միջոցների կիրառման արդյունավետությունը տարբեր բեռների բեռնման-բեռնաթափման ժամանակ:
165. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել տարբեր տեսակի բեռների բեռնման-բեռնաթափման գործընթացի առանձնահատկությունները
166. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տարբեր տեսակի բեռների բեռնման-բեռնաթափման գործընթացը և դրա ժամանակ օպերատորի պարտադիր գործողությունները,
2) ճիշտ է ներկայացնում ծանրաքաշ և ոչ գաբարիտային բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
3) ճիշտ է ներկայացնում վտանգավոր և պայթյունավտանգ բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում շուտ փչացող բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում սորուն և կիտովի բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
6) ճիշտ է ներկայացնում հեղուկ բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
7) ճիշտ է ներկայացնում բեռնարկղերի և հատային բեռների բեռնման-բեռնաթափման առանձնահատկությունները և կանոնները,
8) ճիշտ է ներկայացնում շինարարական կառուցվածքների բեռնման-բեռնաթափման և տեղակայման առանձնահատկություններն ու կանոնները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ»
167. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-013
168. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման վերաբերյալ:
169. Մոդուլի տևողությունը 36 ժամ
170. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՓԿԿԱ-5-19-002 «Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը», ՓԿԿԱ-5-19-011 «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները» մոդուլները:
171. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
172. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել տեխնիկական շահագործման դերն ու նշանակությունը
173. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների արտադրողականության բարձրացումը, կատարվող աշխատանքների ինքնարժեքի նվազեցումը, վառելիքաէներգետիկական ռեսուրսների տնտեսումը, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության փոքրացումը,
2) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական հատկանիշները. հուսալիությունը, երթևեկության անվտանգությունը, դինամիկությունը և վառելիքային շահավետությունը,
3) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցների տեխնիկա-շահագործական ցուցանիշները և դրանց բարձրացման հիմնական միջոցառումները:
174. Ուսումնառության արդյունք 2 Բացատրել տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները և կատեգորիաները
175. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է թվարկում տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները, շահագործման պայմանների կատեգորիաները,
2) ճիշտ է բացատրում շահագործման տրանսպորտային պայմանները,
3) ճիշտ է շարադրում շահագործման բնակլիմայական պայմանները,
4) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փոփոխման վրա շահագործման պայմանների (գործոնների) ազդեցությունը,
5) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցների մեքենամասերի շփման և մաշի տեսակները,
6) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման առանձնահատկությունները տարբեր բնակլիմայական պայմաններում:
176. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տրանսպորտային միջոցների և կցանքների պահման ձևերը, եղանակները և կազմակերպումը
177. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է թվարկում տրանսպորտային միջոցների պահպանման եղանակները,
2) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների փակ կայանատեղերում պահպանման գործընթացները,
3) ճիշտ է ներկայացնում կայանատեղերի տեսակները,
4) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցների բաց հարթակներում պահպանման գործընթացները,
5) ճիշտ է ներկայացնում շրջապատի օդի ցածր ջերմաստիճանների դեպքում շարժիչների գործարկման համար կիրառվող մեթոդները,
6) ճիշտ է ներկայացնում փակ և բաց կայանատեղերում տրանսպորտային միջոցների տեղավորման եղանակները,
7) ճիշտ է բացատրում գազաբալոնային սնման համակարգերով տրանսպորտային միջոցների պահպանման առանձնահատկությունները:
178. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել տրանսպորտային միջոցների անվադողերի տեխնիկական շահագործման գործընթացները
179. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում անվադողերի տեխնիկական վիճակի և երթևեկության անվտանգության կախվածությունը,
2) ճիշտ է ներկայացնում անվադողերի տեխնիկական շահագործման կանոնները,
3) ճիշտ է ներկայացնում դողածածկանների դողախցերի պահման գործընթացները,
4) ճիշտ է ներկայացնում անվադողերի հաշվառման գործընթացները:
180. Ուսումնառության արդյունք 5 Կատարել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի գնահատում
181. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը երաշխավորող համակարգերի, մեխանիզմների տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջները,
2) արտաքին զննմամբ և ստուգմամբ որոշում է, իսկ անհրաժեշտության դեպքում, կազմակերպում տրանսպորտային միջոցի տեխնիկական արատորոշման գործընթացներ (արատորոշման կայանում),
3) ճիշտ է կատարում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումները:
182. Ուսումնառության արդյունք 6 Ներկայացնել տրանսպորտային միջոցների զելումը, փոխադրումը և շահագործական փորձարկումը
183. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների ընդունումը,
2) ճիշտ է ներկայացնում նոր ստացված տրանսպորտային միջոցների զելումը,
3) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների փոխադրումը,
4) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների շահագործական փորձարկումները:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»
184. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-014
185. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ ծառայությունների մատուցման տեսակի, կարգի, ձևի, որակի և այլ ցուցանիշների մասին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքը, աշխատակիցների կողմից մատուցվող ծառայությունների որակը վերահսկելու, կազմակերպությունում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, հարմարանքների և գործիքների նպատակային շահագործումն ապահովելու կարողություններ:
186. Մոդուլի տևողությունը 36 ժամ
187. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
188. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
189. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ծառայությունների մատուցման` սպառողին ընդունելի որակը
190. Կատարման չափանիշներ  1) ճիշտ է ներկայացնում ծառայությունների նպատակայնությունը, արդյունքը,
2) ճիշտ է ներկայացնում որակի հասկացությունը տարաբնույթ ծառայությունների պարագայում,
3) ճիշտ է ներկայացնում մատուցվող ծառայությունների որակի ապահովման եղանակներն ու միջոցները:
191. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել աշխատակիցների կողմից աշխատատեղի մաքրության, տեխնոլոգիական սարքավորումների, հարմարանքների և գործիքների օգտագործման և պահպանման նորմերի կիրառումը, դասավորվածությունը
192. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում աշխատատեղի մաքրությանը ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների, հարմարանքների և գործիքների, նպատակայնությունը, ծագման պատկանելիությունը,
3) ճիշտ է ներկայացնում սպասարկման ամբողջ ընթացքում կիրառվող նորմերը, դրանց անհրաժեշտությունն ու հետևելու կարգը:
193. Ուսումնառության արդյունք 3 Հսկել աշխատակիցների կողմից հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը
194. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում հաճախորդ-աշխատակից փոխհարաբերությունը,
2) ճիշտ է բնութագրում սպասարկման կուլտուրա հասկացությունը,
3) ճիշտ է կատարում հսկողության այն քայլերը, որոնք բացահայտում են սպասարկման ծառայության իրական պատկերը:
195. Ուսումնառության արդյունք 4 Հսկել ծառայությունների մատուցման որակը
196. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սպասարկման ամբողջ ընթացքը,
2) ճիշտ է ներկայացնում սպասարկման գործընթացի փոխկապակցված օղակները,
3) ճիշտ է նկարագրում իր և հաճախորդի շփման եզրերը,
4) ճիշտ է իրականացնում ծառայությունների մատուցումը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
197. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-015
198. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ լոգիստիկայի հիմունքների վերաբերյալ:
199. Մոդուլի տևողությունը 72 ժամ
200. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
201. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
202. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել լոգիստիկայի տեսական հիմունքները
203. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում լոգիստիկայի առաջացման և զարգացման պատմությունը,
2) ճիշտ է ներկայացնում լոգիստիկայի հիմնական հասկացությունները,
3) ճիշտ է ներկայացնում լոգիստիկայի հիմնական գործառույթային բաժինները:
204. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել մատակարարման լոգիստիկայի սկզբունքները
205. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մատակարարման նորմավորումը և պլանավորումը,
2) ճիշտ է ներկայացնում գնումների գործունեության կազմակերպումը.
3) ճիշտ է ներկայացնում նյութական պաշարների կառուցվածքը:
206. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել տրանսպորտային լոգիստիկայի սկզբունքները
207. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային լոգիստիկայի հիմնական սկզբունքները,
2) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային գործընթացների կազմակերպման լոգիստիկական մոտեցումները,
3) ճիշտ է կառուցում տրանսպորտալոգիստիկական շղթաները,
4) ճիշտ է ներկայացնում տրանսպորտում լոգիստիկական ծաղքերի ձևավորումը:
208. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել պահեստային լոգիստիկայի սկզբունքները
209. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պահեստների նշանակությունը, դասակարգումը և կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում պահեստներում ընթացող տեխնոլոգիական գործընթացները,
3) ճիշտ է ներկայացնում տարային տնտեսության կազմակերպումը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ»
210. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-016
211. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, կազմակերպման ու կառավարման վերաբերյալ:
212. Մոդուլի տևողությունը 136 ժամ
213. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՓԿԿԱ 5-19-004 «Ավտոմոբիլային տրանսպորտի փոխադրամիջոցներ», ՓԿԿ 5-19-012 «Բեռնագիտություն», ՓԿԿԱ 5-19-015 «Լոգիստիկայի հիմունքներ» մոդուլները:
214. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
215. Ուսումնառության արդյունք 1 Հաշվարկել բեռնատար շարժակազմի աշխատանքի տեխնիկա-շահագործական ցուցանիշները
216. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում շարժակազմի օգտագործման ցուցանիշները,
2) ճիշտ է ներկայացնում շարժակազմի արտադրողականությունը,
3) հաշվարկում է շարժակազմի տեխնիկա-շահագործական ցուցանիշները տարբեր երթուղիների համար:
217. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել շարժակազմի երթևեկությունը
218. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում երթուղիների տեսակները,
2) կատարում է բեռնահոսքերի հաշվարկ,
3) նախագծում է բեռների փոխադրման օպտիմալ ուղի:
219. Ուսումնառության արդյունք 3 Կազմակերպել բեռների փոխադրումը` պահպանելով տեխնոլոգիան
220. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռների փոխադրման կազմակերպման սկզբունքները,
2) ճիշտ է ներկայացնում փոխադրման սակագները և հաշվարկների կարգը,
3) կազմում է բեռների փոխադրման պայմանագիր,
4) կազմակերպում է վարորդների աշխատանքը,
5) ճիշտ է ներկայացնում բեռների առաքման տեխնոլոգիական սխեմաներն ըստ բեռների տեսակների:
221. Ուսումնառության արդյունք 4 Կազմակերպել բեռնման-բեռնաթափման աշխատանքները
222. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռնման-բեռնաթափման աշխատանքներին ներկայացվող պահանջները,
2) ճիշտ է ներկայացնում բեռնման-բեռնաթափման կետերին ներկայացվող պահանջները,
3) հաշվարկում է բեռնման-բեռնաթափման կետերի թողունակությունը,
4) ներկայացնում է բեռնման-բեռնաթափման մեքենաների կառուցվածքը, արտադրողականությունը,
5) ներկայացնում է անվտանգության տեխնիկայի պահանջները բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելիս:
223. Ուսումնառության արդյունք 5 Իրականացնել բեռնափոխադրումների օպերատիվ ղեկավարումը և կառավարումը
224. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռների փոխադրման օպերատիվ պլանավորման սկզբունքները,
2) կազմակերպում է շարժակազմի բացթողումը գիծ և նրա ընդունումը աշխատանքն ավարտելիս,
3) իրականացնում է փոխադրումների օպերատիվ կարգավարական ղեկավարում,
4) վարում է շարժակազմի աշխատանքի օպերատիվ հաշվառում և վերլուծում աշխատանքը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ»
225. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-017
226. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, կազմակերպման ու կառավարման վերաբերյալ:
227. Մոդուլի տևողությունը 136 ժամ
228. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՓԿԿԱ-5-19-004 «Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ», ՓԿԿԱ-5-19-007 «Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն», ՓԿԿԱ-5-19-014 «Սպասարկման որակի հսկողություն» մոդուլները:
229. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
230. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմը
231. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղևորատար շարժակազմի դասակարգումը,
2) ճիշտ է ներկայացնում մարդատար-տաքսի ավտոմոբիլի հանդերձանքը,
3) ճիշտ է ներկայացնում ավտոբուսների հանդերձանքը,
4) ճիշտ է ներկայացնում ավտոբուսներին ներկայացվող պահանջներն` ըստ նրանց նշանակության,
5) ճիշտ է ներկայացնում քաղաքային երթուղիներով շարժակազմի շահագործման պայմանները,
6) ճիշտ է ներկայցնում քաղաքից դուրս երթուղիներում շարժակազմի շահագործման պայմանները
232. Ուսումնառության արդյունք 2 Կազմակերպել ավտոբուսային ոչ կանոնավոր և կանոնավոր փոխադրումները
233. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղևորահոսքերը և դրանց ուսումնասիրման մեթոդները,
2) ճիշտ է ներկայացնում ավտոբուսային երթուղիները և սարքավորանքը,
3) ճիշտ է ներկայացնում ավտոբուսների շահագործական ցուցանիշները,
4) ճիշտ է ներկայացնում երթուղում ավտոբուսների երթևեկության արագությունների նորմավորումը,
5) ճիշտ է ներկայացնում վարորդների աշխատանքի կազմակերպումը,
6) ճիշտ է ներկայացնում ավտոբուսների երթևեկության չվացուցակները և դրանց կազմման մեթոդները,
7) ճիշտ է ներկայացնում ավտոբուսների աշխատանքը քաղաքից դուրս երթուղիներում:
234. Ուսումնառության արդյունք 3 Կազմակերպել տաքսիների աշխատանքը
235. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում տաքսիների ծառայության կառուցվածքը` կախված ուղևորահոսքերից,
2) ճիշտ է ներկայացնում տաքսիների աշխատանքի շահագործական ցուցանիշները,
3) ճիշտ է ներկայացնում երթուղային տաքսիներով ուղևորների փոխադրումների կազմակերպումը:
236. Ուսումնառության արդյունք 4 Իրականացնել ուղևորափոխադրումների կարգավարական կառավարումը
237. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղևորափոխադրումների կարգավարման կառուցվածքը, կարգավարի իրավունքները և պարտականությունները,
2) ճիշտ է ներկայացնում ավտոբուսներով փոխադրումների կարգավարական կառավարումը,
3) ճիշտ է ներկայացնում տաքսիներով փոխադրումների կարգավարական կառավարումը,
4) ճիշտ է կազմակերպում ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի հսկողությունը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ»
238. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-018
239. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման և իրականացման գործընթացի հիմնական սկզբունքների վերաբերյալ:
240. Մոդուլի տևողությունը 54 ժամ
241. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՓԿԿԱ 5-19-001 «Միասնական տրանսպորտային համակարգեր» մոդուլը:
242. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
243. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել միջազգային փոխադրումների իրավական կարգավորումը
244. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում միջազգային տրանսպորտային համակարգը և միջազգային տրանսպորտային միջանցքները,
2) ճիշտ է ներկայացնում միջազգային համաձայնագրերի համակարգերը,
3) ճիշտ է ներկայացնում միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերը:
245. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել միջազգային փոխադրումների գործընթացը
246. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում բեռների փոխադրման հիմնական փուլերը,
2) ճիշտ է ներկայացնում հիմնական մասնակիցներին, նրանց դերը և պատասխանատվությունը,
3) ճիշտ է ներկայացնում բեռի մոնիթորինգը առաքման ընթացքում,
4) ճիշտ է ներկայացնում միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների առանձնահատկությունները
5) ճիշտ է ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունում կաբոտաժային փոխադրումների կազմակերպման առանձնահատկությունները:
247. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել մաքսային օրենսդրությունով միջազգային փոխադրումների կարգավորումը
248. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մաքսային օրենսդրության նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում մաքսային ռեժիմները, մաքսային հսկողությունը և ներքին մաքսային տարանցումը,
3) ճիշտ է ներկայացնում մաքսային տուրքերը, վճարները և հարկերը:
249. Ուսումնառության արդյունք 4 Ներկայացնել բեռների առաքման միջազգային պայմանները
250. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում Ինկոտերմսի հիմնական հասկացությունները,
2) ճիշտ է ներկայացնում Ինկոտերմսի բազային պայմանները,
3) ճիշտ է ներկայացնում առաքման պայմանագրերի պայմանները:
251. Ուսումնառության արդյունք 5 Ներկայացնել միջազգային փոխադրումների ժամանակակից տեխնոլոգիաները
252. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում միջազգային լոգիստիկական տրանսպորտային համակարգի գործողության սկզբունքները,
2) ճիշտ է ներկայացնում փոխադրումների տերմինալային համակարգը,
3) ճիշտ է ներկայացնում միջազգային փոխադրումների կառավարման համակարգերը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»
253. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-019
254. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ավտոմատացված կառավարման համակարգերի կիրառմամբ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների գործընթացն իրականացնելու մասին:
255. Մոդուլի տևողությունը 54 ժամ
256. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՓԿԿԱ-5-19-016 «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումներ», ՓԿԿԱ-5-19-17 «Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ» մոդուլները:
257. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
258. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ավտոտրանսպորտի կառավարման ավտոմատացված համակարգը
259. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլային տրանսպորտում ավտոմատացված կառավարման համակարգերի մշակման նպատակները,
2) ճիշտ է ներկայացնում ավտոտրանսպորտային կազմակերպությունը` որպես ավտոմատացված կառավարման համակարգի օբյեկտ,
3) ճիշտ է ներկայացնում ավտոմատացված կառավարման համակարգի օբյեկտները և ենթահամակարգերը:
260. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել փոխադրման գործընթացի պլանավորման և կառավարման ավտոմատացումը
261. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ուղևորափոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգը,
2) ճիշտ է ներկայացնում բեռնափոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգը:
262. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել ինտեգրացված տեղեկատվական համակարգերը
263. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում կարգավարական ավտոմատացված համակարգը,
2) ճիշտ է ներկայացնում ավտոմատացված աշխատատեղերը,
3) ճիշտ է ներկայացնում տեղեկատվական համակարգերը ավտոկազմակերպությունում:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ»
264. Մոդուլի դասիչը ՓԿԿԱ-5-19-020
265. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ տրանսպորտում ապահովագրության գործունեության տեսակների առանձնահատկությունների վերաբերյալ:
266. Մոդուլի տևողությունը 72 ժամ
267. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
268. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:
269. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ՀՀ-ում տրանսպորտում ապահովագրության ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական փաստաթղթերը
270. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ՀՀ տրանսպորտում գործող ապահովագրության օրենսդրությունը,
2) ճիշտ է ներկայացնում ՀՀ տրանսպորտում գործող ապահովագրության փաստաթղթերը:
271. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել տրանսպորտում ապահովագրության գործունեությունը
272. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում ապահովագրության տեսակները տրանսպորտում,
2) ճիշտ է ներկայացնում ապահովագրության ռիսկերը տրանսպորտում,
3) ճիշտ է ներկայացնում ապահովագրության ռիսկերի կառավարումը տրանսպորտում,
4) ճիշտ է ներկայացնում ապահովագրության պայմանագրերը տրանսպորտում,
5) ճիշտ է ներկայացնում փոխադրողի պատասխանատվության ապահովագրությունը,
6) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը:
273. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտում ապահովագրական դեպքերի համար
274. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում պատասխանատվությունը ուղևորի կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար,
2) ճիշտ է ներկայացնում փոխադրողի պատասխանատվությունը բեռի և ուղեբեռի համար,
3) ճիշտ է ներկայացնում ապահովագրական դեպքերի հետաքննության գործընթացը:

 

Աղյուսակ 3

 

Միջին մասնագիտական կրթության 1041.01.5 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության 1041.01.01.5 «Տեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման (ըստ տրանսպորտի տեսակների)» որակավորման մասնագիտացման օրինակելի ուսումնական պլան

 

N Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ Շաբաթների թիվը Ուսանողի առավելագույն բեռնվա-
ծությունը, ժամ
Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ Ուսուց-
ման երաշխա-
վորվող տարին
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ   108 72 1
2. Տնտեսագիտության հիմունքներ   81 54 2
3. Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ   81 54 2
4. Իրավունքի հիմունքներ   54 36 1
5. Պատմություն   81 54 1
6. Ռուսաց լեզու   108 72 1
7. Օտար լեզու   108 72 1
8. Ֆիզկուլտուրա   198 132 1-3
9. Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ   54 36 1
10. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր   42 28 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   915 610  
  ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
1. Հաղորդակցություն   81 54 2
2. Անվտանգություն և առաջին օգնություն   81 54 1
3. Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ   81 54 2
4. Համակարգչային օպերատորություն   81 54 1
5. Ձեռներեցություն   108 72 3
  ԸՆԴԱՄԵՆԸ   432 288  
  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Միասնական տրանսպորտային համակարգեր   108 72 1
2. Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը   108  72 1
3. Ավտոշահագործական նյութեր   45 30 1
4. Ավտոմոբիլային տրանսպորտի փոխադրամիջոցներ   81 54 2
5. Ճանապարհային երթևեկության կանոններ   81 54 2
6. Շարժակազմի շահագործման ճանապարհային պայմաններ   81  54 2
7. Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն   81  54 2
8. Ավտոմեքենայի անվտանգ վարման հմտություններ   81 54 2
9. Ավտոտրանսպորտային կազմակերպության տնտեսագիտություն   135 90 2
10. Ավտոտրանսպորտի էկոլոգիա   54 36 2
  ԸՆԴԱՄԵՆԸ   855 570  
  ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ        
1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները   81 54 2
2. Բեռնագիտություն   108 72 2
3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում   54  36 2
4. Սպասարկման որակի հսկողություն   54 36 2
5. Լոգիստիկայի հիմունքներ   108 72 2
6. Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումներ   204 136 3
7. Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ   204 136 3
8. Միջպետական փոխադրումներ   81 54 3
9. Ավտոմոբիլային փոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգեր   81  54 3
10. Ռիսկերը և ապահովագրությունը տրանսպորտում   108 72 3
  ԸՆԴԱՄԵՆԸ   1083 722  
  ԸՆՏՐՈՎԻ   135 90  
  ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ   144 96  
  ԸՆԴԱՄԵՆԸ 66 3564 2376  
  ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ   250    
  ՊՐԱԿՏԻԿԱ 30      
  ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 5      
  ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2      
  ԸՆԴԱՄԵՆԸ 103      

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
09.12.2019
N 26-Ն
Հրաման