Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵ ...

 

08.11.2023 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 161-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և «ժը» կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.05.22 թիվ 203-Ն որոշում)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 161-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 29.01.21 թիվ 21-Ն որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
    Գ. Բաղրամյան

 

 

 Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշման

(հավելվածը խմբ. 28.07.21 թիվ 272-Ն որոշում)

 

ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1. Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով (այսուհետ` ԷՀՑ կանոններ) կանոնակարգվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը, Էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը և կարգավարումը, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը, Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հաշվառման համալիրներին ներկայացվող պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը:
2. ԷՀՑ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Անցումային ռեժիմ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմ, որը բնութագրվում է հարաչափերի կտրուկ փոփոխությունով, ինչը բերում է համակարգի մի ռեժիմից մեկ այլ ռեժիմի անցման.

2) Առաջնային պահուստ`

Էլեկտրաէներգետիկական համակարգում սինքրոն աշխատող գեներատորի ակտիվ հզորություն, որն ավտոմատ բեռնավորվում կամ բեռնաթափվում է հաճախականության սահմանված արժեքից շեղվելու դեպքում.

3) Առևտրային հաշվառում`

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ` ԷՄՇ) մասնակիցների առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) քանակի և մատուցված ծառայությունների հաշվառում.

4) Ասինքրոն ռեժիմ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի Անցումային ռեժիմ, որի դեպքում խախտվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի մասերի սինքրոն աշխատանքը.

5) Ավտոմատ բեռնաթափման ծրագիր`

Էլեկտրաէներգետիկական համակարգի ավտոմատ բեռնաթափման ծրագիր, որն իրականացվում է Համակարգի օպերատորի կողմից արտառոց իրավիճակների ժամանակ համակարգային ավտոմատիկայի սարքվածքների կիրառմամբ.

6) Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ արտադրողի միացման դեպքում` նաև այդ միացման համար դիմած անձ.

7) Արտահանման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի` պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի արտահանումը.

8) Բաշխման ցանց`

Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ.

9) Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

10) Բնականոն ռեժիմ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում աշխատանքային հարաչափերը, երբ դրանք գտնվում են բնականոն ռեժիմի համար ԷՀՑ կանոնների N1 հավելվածում սահմանված Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների (այսուհետ` ԷՀԱ ցուցանիշներ) միջակայքերում.

11) Բնականոն սխեմա`

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ վիճակ, որի դեպքում ապահովված է համակարգի Բնականոն ռեժիմը.

12) Գործարք`

էլեկտրական էներգիայի առևտրի վերաբերյալ ԷՄՇ բոլոր հատվածներում և բաղադրիչներում ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև կնքվող համաձայնություն կամ ԷՄՇ մասնակցի կողմից էլեկտրական էներգիայի արտահանման կամ ԷՄՇ-ում վաճառքի, կամ սեփական պահանջարկի բավարարման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման վերաբերյալ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ կնքվող ուղիղ պայմանագիր.

13) Երաշխավորված մատակարար `

Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

14) Երկրորդային պահուստ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող գեներատորի ակտիվ հզորության կարգավորման` բեռնավորման կամ բեռնաթափման տիրույթի մաս, որը օգտագործվում է հաճախականության կարգավորման, հզորության հաշվեկշռի խախտման փոխհատուցման, տարանցիկ կապերի գերբեռնավորման վերացման և առաջնային կարգավորման ընթացքում օգտագործված Առաջնային պահուստի վերականգնման համար.

15) Երրորդային պահուստ`

Էլեկտրաէներգետիկական համակարգում սառը պահուստում գտնվող գեներատորի պահուստային հզորություն, որն օգտագործվում է Առաջնային և Երկրորդային պահուստների փոխարինման համար.

16) Զարգացման տասնամյա ծրագիր`

ԷՀՑ կանոնների 2-րդ բաժնում նկարագրված հաղորդման ցանցի զարգացման ծրագիր.

17) ԷԲՑ կանոններ`

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ.

18) Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափեր, որոնք անվտանգ են Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ Էլեկտրաէներգետիկական համակարգին միացված էլեկտրատեղակայանքների համար.

19) Էլեկտրաէներգետիկական համակարգի դինամիկ կայունություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը` ռեժիմի կտրուկ փոփոխություններից հետո անցնելու Բնականոն ռեժիմի.

20) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու տեխնիկական պարամետրերի սահմանված հարաչափերով էլեկտրական էներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և սպառողների մատակարարումը.

21) Էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ կայունություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը` փոքր խոտորումներից հետո անցնելու Բնականոն ռեժիմի.

22) Էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան հաշվեկշիռ (ԷՀՏՀ)`

Էլեկտրական էներգիայի սպառման, կորուստների և սեփական կարիքների, արտադրության, արտահանման և ներկրման ԷՄՇ կանոններով սահմանված կանխատեսվող տարեկան ցուցանիշների համախումբ.

23) Էլեկտրաէներգետիկական համակարգ`

Էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման և սպառման տեղակայանքների, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների և սարքվածքների համախումբ, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի (այսուհետ` օպերատիվ ենթակայության) ներքո.

24) էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ) գլխավոր ադմինիստրատոր`

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի կառավարումն իրականացնող` Շուկայի օպերատորի կողմից նշանակված անձ.

25) ԷՀԱՀ ադմինիստրատոր`

Համակարգային նշանակության կայանի, Հաղորդողի, Բաշխողի, Որակավորված սպառողի կողմից նշանակված անձ, ում միջոցով ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորն իրականացնում է ԷՀԱՀ-ի կառավարումը.

25.1) ԷՄԱ կանոններ``

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններ.

26) ԷՄՇ կանոններ `

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

27) ԷՄՇ մասնակից `

Արտադրող, Երաշխավորված մատակարար, Մատակարար, Մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձ, Որակավորված սպառող, Հաղորդող, Բաշխող, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատոր.

28) ԷՄՇ պայմանագիր `

ԷՄՇ-ին մասնակցելու նպատակով` մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքվող պայմանագիր.

29) Վթարային ռեժիմ `

Էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում աշխատանքային հարաչափերը, երբ դրանք գտնվում են վթարային ռեժիմի համար սահմանված ԷՀԱ ցուցանիշների միջակայքերում.

30) Կարգավարում`

Էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որը կապահովի սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը` ԷՀԱ ցուցանիշների պահպանմամբ.

30.1) ԿԷԱ կայան`

ԷՄՇ կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի, ՎԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի.

31) Հաղորդման ցանց `

Հաղորդողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի,ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է Բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր.

32) Հաղորդող `

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

33) Համակարգային նշանակության սպառող`

Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացված 10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ Որակավորված սպառող.

34) Համակարգային նշանակության կայան`

Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացված 10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրակայան.

35) Համակարգային ծառայություններ`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար ԷՄՇ մասնակիցների կողմից ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում և կարգով մատուցվող ծառայություններ.

36) Համակարգի օպերատորի կարգավար `

Համակարգի օպերատորի անունից կարգավարական ծառայություն իրականացնող անձ.

37) Համակարգի օպերատոր`

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

38) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

39) Հաշվառման կետ `

ԷՄՇ պայմանագրում ամրագրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետեր.

40) Հաշվառման համալիր `

Մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրական էներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար, ներառյալ հոսանքի և լարման տրանսֆորմատորները, էլեկտրական էներգիայի հաշվիչները, իմպուլսային տվիչները, մոդեմները, գումարիչները, դրանց միացնող հաղորդալարերը և ավտոնոմ էլեկտրական սնումը առնվազն 1,5 ժամի ընթացքում ապահովող անխափան սնման սարքերը` իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով.

41) Հաշվարկային ժամանակահատված `

60 րոպե տևողությամբ հաշվարկային ժամանակահատված.

42) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող (ՀԾՄ) `

Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի հիման վրա հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող.

43) Հաշվեկշռում `

Համակարգի օպերատորի կողմից իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով իրականացվող` էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացների և գործողությունների համախումբ, որն ապահովում է սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը` ԷՀԱ ցուցանիշների պահպանմամբ

43.1) ՀԷԱ կայան``

հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող Արտադրող.

44) Միացման կետ `

Հաղորդման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Դիմող անձի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը.

45) Միացման պայմանագիր`

Հաղորդողի և Դիմող անձի միջև կնքված պայմանագիր` վերջինիս արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը Հաղորդման ցանցին միացնելու վերաբերյալ.

46) Միացման տեղեկանք կամ Տեղեկանք`

Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրություն ունեցող անձին Հաղորդման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տրամադրվող փաստաթուղթ.

47) Միացվող հզորություն`

Հաղորդման ցանցին միացվող նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքների և սարքավորումների հզորություն.

48) Ներկրման կետ `

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի` պետական սահմանի հատման կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական էներգիայի ներկրումը.

49) Նորմատիվային պատահար`

Էլեկտրաէներգետիկական համակարգի այն պատահարները, որոնց ուսումնասիրությունը պարտադիր է հուսալիության և անվտանգության գնահատման համար.

50) Շուկայի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

51) Որակավորված սպառող`

սեփական դիմումի հիման վրա ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող (ենթասպառող)` ԷՄՇ կանոններով, ԷՄԱ կանոններով և ԷՀՑ կանոններով սահմանված առանձնահատկություններով.

52) Պատահար`

Էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում.

52.1) ՊԷԱ կայան`

պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում գործող Արտադրող, բացառությամբ ՀԷԱ կայանի.

53) Ռեժիմային հարաչափեր`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հզորությունների, լարումների, հոսանքների և հաճախականության արժեքներ.

54) Սահմանազատման կետ`

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

54.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`

էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն)

54.2) ՎԷԱ կայան`

«Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի.

55) Տեխնիկական պայմաններ`

Հաղորդման ցանցին նվազագույն ծախսումներով միացման պայմաններ, որոնք անհրաժեշտ են միացման հայտում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրատեղակայանքների միացումը և էլեկտրական էներգիայի հաշվառումն ապահովելու համար.

56) Տնօրինելի հզորություն`

Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է ԷՀՑ կանոնների N2 հավելվածի համաձայն որոշված հզորությունից նվազեցնելով ջերմային և ատոմային կայաններում` բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), հիդրոէլեկտրակայաններում` ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

(2-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն, 25.01.23 թիվ 24-Ն, 05.04.23 111-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 2. ԷՀՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. ԷՀՑ կանոնների նպատակն է.
1) կանոնակարգել Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը և բնականոն աշխատանքը.
2) կարգավորել Էլեկտրաէներգետիկական համակարգում Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում` Համակարգային նշանակության կայանների, Հաղորդողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարների, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների և Դիմող անձի գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի Համակարգի օպերատորին ապահովելու Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը այնպես, որ նվազեցվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության սպառնալիքները.
3) ապահովել Հաղորդման ցանցի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը.
4) ստեղծել Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների, ինչպես նաև Դիմող անձանց միջև ծագած վեճերի կարգավորման արդյունավետ համակարգ:

 

ԳԼՈՒԽ 3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

4. ԷՄՇ մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով` ԷՀՑ կանոնների 5-րդ կետով սահմանված կարգով:

5. ԷՀՑ կանոնների շրջանակում ԷՄՇ մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` ԷՄՇ մասնակցի, Դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` ԷՄՇ մասնակցի, Դիմող անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե ԷՀՑ կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ կարգ նախատեսված չէ: Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրի (այսուհետ` ՇԿԾ) միջոցով ծանուցման դեպքում Շուկայի օպերատորին ներկայացված տեղեկատվությունը համարվում է ծանուցված տվյալ մասնակցի կողմից ԷՄՇ մյուս բոլոր մասնակիցներին, ում դա կարող է լինել վերաբերելի:

(5-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

6. ԷՄՇ մասնակիցը պատասխանատվություն է կրում ԷՄՇ-ում իր ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

7. ԷՄՇ մասնակցի տրամադրած տեղեկատվությունը, որում հայտնաբերվել են սխալներ, այն հայտնաբերողի կողմից հայտնաբերվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է ուղղելու իրավասություն ունեցող անձին, որը համապատասխան ուղղումը կատարում է այդ մասին տեղեկացվելուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. ԷՀՑ կանոններով նախատեսված դեպքերում Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն ապահովում են ԷՄՇ մասնակցի ներկայացված տեղեկատվության ամբողջական հրապարակումը:

9. ԷՄՇ մասնակիցը պատասխանում է մյուս մասնակիցների հարցումներին, դիմումներին, բողոքներին կամ առաջարկություններին այն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար ԷՀՑ կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

10. ԷՄՇ մասնակիցների կողմից միմյանց ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն օրենքի համաձայն կամ ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»` համաձայն օրենսդրության պահանջների:

11. ԷՄՇ մասնակիցն իրավասու է բացահայտել գաղտնիք պարունակող տեղեկատվությունն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով և պատասխանատվություն է կրում տեղեկատվության գաղտնիության վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար:

12. ԷՀՑ կանոններով նախատեսված ցանկացած տվյալ, գրառում կամ փաստաթուղթ պահպանվում է առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար օրենսդրությամբ սահմանված ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 4. ԷՄՇ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ (ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾՈՒՄԸ

 

13. ԷՄՇ մասնակիցն ԷՀՑ կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում «Էներգետիկայի մասին» օրենքով (այսուհետև` Օրենք) և ԷՄՇ պայմանագրով սահմանված կարգով:

14. ԷՄՇ մասնակիցն ԷՀՑ կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:

15. ԷՀՑ կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) ԷՀՑ կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում ԷՄՇ մասնակցի վերահսկողության ներքո.

2) ԷՄՇ մասնակիցը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում` նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացրել է մյուս կողմին, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո տաս օրվա ընթացքում:

16. ԷՀՑ կանոնների իմաստով ֆորս մաժոր են` ներառյալ, սակայն չսահմանափակվելով.

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ ԷՄՇ մասնակիցը գործել է համաձայն օրենսդրության:

17. ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

18. Շուկայի օպերատորը և Համակարգի օպերատորն իրենց իրավասությունների շրջանակում նպաստում են առաջացող վեճերի (տարաձայնությունների) արտադատական կարգավորմանը:

19. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով, ինչպես նաև վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ԲԱԺԻՆ 2
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Երկարաժամկետ պլանավորման նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի Զարգացման տասնամյա ծրագրի մշակումն է` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:

21. Երկարաժամկետ պլանավորումն իրականացվում է` հիմք ընդունելով Օրենքի, սույն բաժնի, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և ԷՀԱ ցուցանիշները:

22. Երկարաժամկետ պլանավորման ընթացքում հիմնավորվում է Էլեկտրաէներգետիկական համակարգում հետևյալ միջոցառումների ու գործառույթների իրականացումը.

1) նոր տեղակայանքների կառուցում և գործող տեղակայանքների շահագործումից դուրսբերում.

2) գործող տեղակայանքների վերակառուցում կամ վերազինում.

3) ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների արդիականացում.

4) համակարգային ավտոմատիկայի համալրում և արդիականացում.

5) Հաղորդման ցանցի տոպոլոգիայի փոփոխում.

6) նոր տեխնոլոգիաների կիրառում:

23. Երկարաժամկետ պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) տեղեկատվության հավաքագրում և մշակում.

2) երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում.

3) Մոդելավորում.

4) Զարգացման տասնամյա ծրագրի մշակում և հաստատում:

24. Երկարաժամկետ պլանավորման գործընթացում մասնակցում են Համակարգի օպերատորը և ԷՄՇ հետևյալ մասնակիցները (այսուհետ` ԷԵԿ մասնակիցներ).

1) Համակարգային նշանակության կայաններ.

2) Հաղորդող.

3) Բաշխող.

4) Համակարգային նշանակության սպառողներ:

25. Զարգացման տասնամյա ծրագիրը Համակարգի օպերատորը մշակում է երկու տարին մեկ անգամ` դրանում դիտարկելով Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացումը հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար:

26. Զարգացման տասնամյա ծրագրի մշակման համար Համակարգի օպերատորը կարող է ներգրավել անկախ փորձագետների կամ կազմակերպություններ:

27. Զարգացման տասնամյա ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման, պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 6. ԵՐԱԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Երկարաժամկետ պլանավորման գործընթացում դիտարկվում են էլեկտրական էներգիայի սպառման և արտադրության ծավալների ու կառուցվածքի, նոր տեխնոլոգիաների և էներգակիրների գների փոփոխության և այլ հնարավոր սցենարներն ու իրավիճակները:

29. Երկարաժամկետ պլանավորման գործընթացը ներառում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների գնահատականներն ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):

30. Երկարաժամկետ պլանավորման գործընթացում գնահատվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքի հնարավոր խափանման ռիսկերը և մշակվում են միջոցառումներ ուղղված դրանց հնարավոր բացասական հետևանքների նվազեցմանը:

31. Երկարաժամկետ պլանավորման ընթացքում համախմբի տարրերից որևէ մեկի կորստի դեպքում Համակարգի օպերատորը ապահովում է ԷՀԱ ցուցանիշների պահպանումը:

32. Երկարաժամկետ պլանավորման ընթացքում ԷՀԱ ցուցանիշների տեսանկյունից բացառիկ համարվող Պատահարները հաշվի առնելու նպատակով շահագործման անվտանգության ապահովման համար դիտարկվում են անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ: Նախապատրաստական միջոցառումների ընտրությունը կախված է տեխնիկական և տնտեսական գործոնների համեմատական վերլուծությունից և պետք է առանձին նկարագրված լինի Զարգացման տասնամյա ծրագրում` հաշվի առնելով հետևյալը.

1) տվյալ տեսակի Պատահարի առաջացման հավանականությունը.

2) այդ Պատահարի հնարավոր հետևանքները.

3) նման Պատահարի առաջանալը բացառելու հետ կապված ծախսերը.

4) Պատահարի ընդլայնումը կանխելու համար անհրաժեշտ պաշտպանության միջոցների ներդրման հետ կապված ծախսերը:

33. Երկարաժամկետ պլանավորումը իրականացվում է այնպես, որ`

1) ապահովվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության և սպառման կանխատեսվող ռեժիմների համար ԷՀԱ ցուցանիշներով սահմանված Բնականոն ռեժիմի հարաչափերը.

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) հաշվարկային վթարի դեպքում ապահովվեն ԷՀԱ ցուցանիշներով սահմանված Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի հարաչափերը.

3) ցանկացած վթարից հետո Էլեկտրաէներգետիկական համակարգն ունակ լինի անցնելու ԷՀԱ ցուցանիշներով սահմանված ժամկետում և հարաչափերով Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի:

34. Երկարաժամկետ պլանավորման ժամանակ հաշվի են առնվում.

1) էլեկտրական էներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ծավալները.

2) Հաղորդման ցանցին նոր, ինչպես նաև վերակառուցվող տեղակայանքների միացման մասին տեղեկատվությունը.

3) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության ուղղությունները` ներառյալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացման խթանումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը և այլն:

(34-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

35. Երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ տվյալները ու տեղեկատվությունը հավաքագրում, մշակում և ամփոփում է Համակարգի օպերատորը:

36. Երկարաժամկետ պլանավորման նպատակով ԷԵԿ մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկատվության ձևերը սահմանում է Համակարգի օպերատորը:

37. Երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ տվյալների ու տեղեկատվության տրամադրման նպատակով Համակարգի օպերատորը դիմում է ԷԵԿ մասնակիցներին, որոնք դիմումն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող տեղեկատվությունը տրամադրում են Համակարգի օպերատորին:

38. ԷԵԿ մասնակիցն Էլեկտրաէներգետիկական համակարգի տարր հանդիսացող իր տեղակայանքը շահագործումից դուրս բերելու դեպքում ծանուցում է Համակարգի օպերատորին այն դուրս բերելուց առնվազն երկու տարի առաջ:

39. Համակարգի օպերատորն ԷԵԿ մասնակիցներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն` ստուգելու պլանավորման տեղեկատվության ճշգրտությունը: Պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը Համակարգի օպերատորին ներկայացվում է պահանջն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում:

40. ԷԵԿ մասնակցի կողմից Զարգացման տասնամյա ծրագրում իր տրամադրած տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտնաբերելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

 

ԳԼՈՒԽ 8. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ

 

41. Զարգացման տասնամյա ծրագրի շրջանակում Էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ պլանավորումն իրականացվում է հետևյալ ուսումնասիրությունների հիման վրա.

1) ներքին պահանջարկի, ներկրման և արտահանման դինամիկայի գնահատում.

2) Հաղորդման ցանցի աշխատանքի ռեժիմների և կորուստների գնահատում.

3) նոր կամ վերակառուցվող տեղակայանքների Էլեկտրաէներգետիկական համակարգին միացման դեպքում Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրա ազդեցության գնահատում.

4) նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատում.

5) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների ազդեցության գնահատում.

6) հոսքաբաշխման, կարճ միացման, Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության, ստուգիչ կետերում լարման մակարդակների ապահովման ուսումնասիրություն.

7) Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի արձագանքի գնահատում.

8) խոտորումների (շեղումների) կամ փոխանջատումների ժամանակ Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում.

9) ցանցային տարրերի հնարավոր գերբեռնումների ուսումնասիրություն.

10) հզորության պահուստների գնահատում (ակտիվ և ռեակտիվ) սինքրոն և առանձնացված ռեժիմներում.

11) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար:

42. Զարգացման տասնամյա ծրագրի շրջանակում Էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացվում են մոդելավորման միջոցով: Մոդելավորվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի կանխատեսվող ցուցանիշների վրա իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների ազդեցությունը: Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելները մշակվում են տնտեսության բոլոր ոլորտներում էլեկտրական էներգիայի կանխատեսվող պահանջարկի ներքին աղբյուրներից բավարարման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման հնարավորությունների գնահատման նպատակով:

43. Զարգացման տասնամյա ծրագրի շրջանակում Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելավորման նպատակով ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները.

1) էլեկտրական հզորության պահանջարկը ներկայացվում է պիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար.

2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկը մոդելավորվում է ներքին սպառման, արտահանման ու ներմուծման, ինչպես նաև տարանցման կանխատեսվող ռեժիմների համար.

3) իրականացվում են ուսումնասիրություններ` գնահատելու Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների վրա կանխատեսվող բեռնվածքից շեղումների ազդեցությունը.

4) Էլեկտրաէներգետիկական համակարգի Կարգավարումն իրականացվում է տարեկան կտրվածքով` այնպես, որ ապահովվի էլեկտրական էներգիայի մատակարարումը սպառողներին նվազագույն ծախսումներով` հաշվի առնելով Արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները.

5) հաշվի են առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները.

6) հաղորդման տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրսբերումը հաշվի առնելու նպատակով.

7) իրականացվում է միջհամակարգային փոխհոսքերի մոդելավորում` ուսումնասիրելու Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությունը.

8) ռելեական պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:

(43-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

44. Մոդելավորումն իրականացվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հիմնական և այլընտրանքային` լավատեսական և վատատեսական սցենարների համար:

45. Մոդելավորման ընթացքում Էլեկտրաէներգետիկական համակարգի բնութագրերը պետք է համապատասխանեն ԷՀԱ ցուցանիշներին:

46. Էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ պլանավորման ընթացքում օգտագործվող մոդելավորման ծրագրերը պետք է ապահովեն իրական գործընթացների համարժեք վերարտադրություն:

 

ԳԼՈՒԽ 9. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

47. Զարգացման տասնամյա ծրագիրը մշակում և հաստատում է Համակարգի օպերատորը` համագործակցելով ԷԵԿ մասնակիցների հետ:

48. Զարգացման տասնամյա ծրագրում ներկայացվում են բոլոր ուսումնասիրությունների արդյունքներն ըստ ԷՀՑ կանոնների 8-րդ գլխի պահանջների, և ամփոփվում տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը ապահովելու համար նախատեսվող միջոցառումները պլանավորման ժամանակահատվածի տասը տարիներից յուրաքանչյուրի համար` ըստ հետևյալ բաժինների.

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի և արտադրության կանխատեսումը.

2) արտադրող կայաններում հզորությունների պահուստի անհրաժեշտ ծավալը.

3) առկա արտադրող տեղակայանքների տեխնիկական հարաչափերը` ներառյալ շահագործումից դուրսբերման և վերակառուցման ծրագրերը.

4) նախատեսված նոր արտադրական հզորությունների նկարագրությունը, դրանց միացման համար նախընտրելի հանգույցները.

5) Հաղորդման ցանցի զարգացման միջոցառումների նկարագրությունը.

6) Էլեկտրական էներգիայի կանխատեսվող ներմուծման ու արտահանման ծավալները.

7) Էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման հաշվեկշիռը, ներառյալ կորուստները և սեփական կարիքների ծախսը Հաղորդման ցանցում.

8) արտադրվող հզորության և էլեկտրական էներգիայի ավելցուկի կամ պակասորդի ծավալները, ինչպես նաև պահուստի պահանջարկը:

49. Զարգացման տասնամյա ծրագրում ամրագրված միջոցառումները Համակարգային նշանակության կայանները, Հաղորդողը և Բաշխողը ներառում են ներդրումային ծրագրերում` իրենց վերաբերող մասերով և ժամանակահատվածում:

50. ԷՀՑ կանոնների 7-րդ գլխի համաձայն պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը հավաքագրելուց, մշակելուց և ամփոփելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը Համակարգի օպերատորը Զարգացման տասնամյա ծրագրի նախագիծը հրապարակում է իր պաշտոնական կայքում և այդ մասին ծանուցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին, Հանձնաժողովին և ԷԵԿ մասնակիցներին:

51. ԷՀՑ կանոնների 50-րդ կետի համաձայն Համակարգի օպերատորի ծանուցումը ստանալուց 20 աշխատանքային օր հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, Հանձնաժողովը և ԷԵԿ մասնակիցները Համակարգի օպերատորին են ներկայացնում նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:

52. Համակարգի օպերատորը Զարգացման տասնամյա ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիրքորոշումը ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ներկայացված առաջարկությունները և հաստատում Զարգացման տասնամյա ծրագիրը:

53. Համակարգի օպերատորը հաստատված Զարգացման տասնամյա ծրագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին և Հանձնաժողով, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում` այդ մասին իրազեկելով ԷԵԿ մասնակիցներին:

 

ԲԱԺԻՆ 3
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

54. Կարճաժամկետ պլանավորման նպատակն Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի պլանավորումն է տարեկան կտրվածքով:

55. Կարճաժամկետ պլանավորման ընթացքում դիտարկվում են.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանային նորոգումների տարեկան ժամանակացույցը (այսուհետ` ԷՊԱՆ)` ներառյալ դրա ճշտումներն ամսական և օրական կտրվածքով.

2) Էլեկտրական էներգիայի տարեկան կանխատեսվող պահանջարկը (այսուհետ` ԷՊԱԿ)` ներառյալ դրա ճշտումներն ամսական և օրական կտրվածքով.

3) Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքը (այսուհետ` ԷԱՐԿ)` ներառյալ դրա ճշտումներն ամսական և օրական կտրվածքով.

4) տարեկան կանխատեսվող կորուստները Հաղորդման ցանցում (այսուհետ` ԷՀԱԿ)` ներառյալ դրա ճշտումներն ամսական և օրական կտրվածքով.

5) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության տարեկան մակարդակը (այսուհետ` ԷՀԱՄ)` ներառյալ դրա ճշտումները ամսական և օրական կտրվածքով:

56. Կարճաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը հավաքագրում, մշակում և ամփոփում է Համակարգի օպերատորը: Կարճաժամկետ պլանավորման նպատակով Համակարգի օպերատորը սահմանում է ԷՄՇ համապատասխան մասնակիցների կողմից սույն գլխի պահանջների համաձայն ներկայացման ենթակա տվյալների ու տեղեկատվության ցանկն ու տեղեկատվական ձևերը:

57. Համակարգի օպերատորը կարճաժամկետ պլանավորման ընթացքում ԷՄՇ մասնակիցներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ: ԷՄՇ մասնակիցները լրացուցիչ պարզաբանումները Համակարգի օպերատորին են տրամադրում ԷՀՑ կանոնների 3-րդ գլխում սահմանված կարգով և ժամկետներում, եթե կողմերի համաձայնությամբ ավելի երկար ժամկետ չի սահմանվել:

 

ԳԼՈՒԽ 11. ՊԼԱՆԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

58. Համակարգի օպերատորն ԷՊԱՆ-ը կազմում է Համակարգային նշանակության կայաններից, Հաղորդողից, Բաշխողից (միայն Հաղորդողի ցանցին ուղիղ միացված էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների մասով) և Համակարգային նշանակության սպառողներից (այսուհետ` ԷԿՊԱ մասնակիցներ) ստացված` իրենց էլեկտրատեղակայանքների նախատեսվող պլանային նորոգումների մասին տեղեկատվության հիման վրա:

59. Համակարգի օպերատորն ԷՊԱՆ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար:

60. ԷԿՊԱ մասնակիցներն իրենց էլեկտրատեղակայանքների հաջորդ տարվա պլանային նորոգումների մասին տարեկան տեղեկատվությունը Համակարգի օպերատորին են ներկայացնում մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` հետևյալ ժամկետներում.

1) յուրաքանչյուր ամիս` մինչև ամսվա 15-ը, հաջորդ ամսվա համար.

2) յուրաքանչյուր աշխատանքային օր` մինչև նույն օրը ժամը 10:00-ն, հաջորդող երկրորդ օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են` նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:

61. ԷԿՊԱ մասնակիցների կողմից իրենց էլեկտրատեղակայանքների` տարեկան, ամսական և օրական նախատեսվող պլանային նորոգումների մասին Համակարգի օպերատորին ներկայացվող տեղեկատվությունը ներառում է առնվազն հետևյալը.

1) պլանային նորոգման ենթակա էլեկտրատեղակայանքի նկարագրությունը.

2) պլանային նորոգման տևողությունը.

3) պլանային նորոգման մեկնարկի և ավարտի ժամկետները.

4) պլանային նորոգման անհրաժեշտության հիմնավորումը:

62. Համակարգի օպերատորն ԷՊԱՆ-ը կազմում և ճշգրտում է ԷՀՑ կանոնների 61-րդ կետի համաձայն` ԷԿՊԱ մասնակիցների ներկայացրած տվյալների, ինչպես նաև հարևան երկրների հաղորդման ցանցի օպերատորներից ստացված միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի նորոգումների մասին տեղեկությունների հիման վրա:

63. Համակարգի օպերատորն ԷՊԱՆ-ը կազմելիս պահպանում է ԷԿՊԱ մասնակիցների պլանային նորոգումների առաջարկած ժամանակացույցը, եթե դրանք բացասաբար չեն ազդի Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա:

64. Համակարգի օպերատորն ԷՊԱՆ նախագիծը յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 15-ը ուղարկում է ԷԿՊԱ մասնակիցների կարծիքին` յուրաքանչյուրին իր մասով:

(64-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

65. ԷԿՊԱ մասնակիցներն ԷՊԱՆ նախագիծն ստանալուց հետո մինչև օգոստոսի 15-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում դրա վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

66. Համակարգի օպերատորը մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ն ամփոփում է ԷԿՊԱ մասնակիցների առաջարկություններն ու դիտողությունները և ՇԿԾ-ում հրապարակում է ԷՊԱՆ-ը` այդ մասին ծանուցելով Հանձնաժողովին և ԷԿՊԱ մասնակիցներին:

(66-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

67. ԷՊԱՆ ամսական և օրական ճշտված տվյալները Համակարգի օպերատորի կողմից ամփոփվում և ՇԿԾ-ում հրապարակվում են.

1) յուրաքանչյուր ամիս` մինչև ամսվա 25-ը, հաջորդ ամսվա համար.

2) յուրաքանչյուր աշխատանքային օր` մինչև նույն օրը ժամը 12:00-ն, հաջորդող երկրորդ օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են` նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:

 

ԳԼՈՒԽ 12. ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

68. Համակարգի օպերատորն ԷՊԱԿ-ը կազմում է Երաշխավորված մատակարարի, Բաշխողի, Մատակարարի, Համակարգային նշանակության սպառողների և Համակարգային նշանակության կայանների (այսուհետ` ԷԿՊԿ մասնակիցներ) Էլեկտրական էներգիայի պահանջարկի կանխատեսվող տվյալների և իր կողմից իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա:

69. Համակարգի օպերատորն ԷՊԱԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար:

70. ԷԿՊԿ մասնակիցներն էլեկտրական էներգիայի պահանջարկի իրենց հաջորդ տարվա կանխատեսումները Համակարգի օպերատորին են ներկայացնում մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` ԷՀՑ կանոնների` համապատասխանաբար 60-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

71. ԷԿՊԿ մասնակցի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող էլեկտրական էներգիայի տարեկան պահանջարկի կանխատեսումը ներառում է.

1) էլեկտրական էներգիայի տարեկան պահանջարկն ըստ ամիսների (ՄՎտժ).

2) ակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ ամիսների (ՄՎտ).

3) ռեակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ ամիսների (Մվառ).

4) բեռի ժամային գրաֆիկները.

ա. աշխատանքային օրերի համար,

բ. շաբաթ և կիրակի օրերի համար,

գ. տոնական և հիշատակի օրերի համար.

5) պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, եթե այդպիսիք նախատեսվում են:

72. ԷԿՊԿ մասնակցի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող էլեկտրական էներգիայի ամսական պահանջարկի կանխատեսումը ներառում է.

1) էլեկտրական էներգիայի ամսական պահանջարկն ըստ օրերի (ՄՎտժ).

2) ակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ տվյալ ամսվա օրերի (ՄՎտ).

3) ռեակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ տվյալ ամսվա օրերի (Մվառ).

4) ճշտված բեռի ժամային գրաֆիկները տվյալ ամսվա համար ԷՀՑ կանոնների 71-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան.

5) ճշտումները պահանջարկի կառավարման` տվյալ ամսվա միջոցառումներում, եթե այդպիսիք նախատեսվում են:

73. ԷԿՊԿ մասնակցի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող էլեկտրական էներգիայի օրական պահանջարկի կանխատեսումը ներառում է.

1) էլեկտրական էներգիայի օրական պահանջարկի ժամային բաշխումը (ՄՎտժ).

2) ռեակտիվ հզորության օրական պահանջարկի ժամային բաշխումը (Մվառ):

74. ԷԿՊԿ մասնակցի էլեկտրական էներգիայի պահանջարկի տարեկան, ամսական և օրական կանխատեսումները ներկայացվում են ԷՄՇ բոլոր Միացման կետերի համար` խմբավորված ըստ Հաղորդման և Բաշխման ցանցերին ունեցած Միացման կետերի, և հաշվի են առնում պլանավորվող ժամանակահատվածում կանխատեսվող փոփոխությունները:

75. ԷԿՊԿ մասնակիցների էլեկտրական էներգիայի պահանջարկի կանխատեսվող տվյալներում չի ներառվում Համակարգային նշանակության կայանների սեփական կարիքների պահանջարկը, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփական կարիքների համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան նախատեսվում է ձեռք բերել ԷՄՇ-ից:

76. Համակարգի օպերատորն ԷՊԱԿ-ը կազմում է ԷՀՑ կանոնների 71-րդ, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` համապատասխանաբար ԷՀՑ կանոնների 72-րդ և 73-րդ կետերի համաձայն ԷԿՊԿ մասնակիցների ներկայացրած տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնում.

1) համախառն ներքին արդյունքի կանխատեսվող ցուցանիշները.

2) էներգաարդյունավետության ծրագրերի հնարավոր ազդեցությունը.

3) պահանջարկի պատմական տվյալները.

4) Հաղորդման ցանցի կորուստների կանխատեսումը.

5) եղանակային կանխատեսումների հնարավոր ազդեցությունը.

6) էլեկտրական էներգիայի միջսահմանային առևտրի կանխատեսվող ծավալները.

7) այլ տեղեկություններ կամ գործոններ, որոնք կարող են ազդել ԷՊԱԿ-ի վրա:

77. Համակարգի օպերատորը հաջորդ տարվա ԷՊԱԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` ԷՀՑ կանոնների` համապատասխանաբար 67-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 13. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

78. Համակարգի օպերատորն ԷԱՐԿ-ը կազմում է Համակարգային նշանակության կայանների տրամադրած տվյալների և իր կողմից իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա:

79. Համակարգի օպերատորն ԷԱՐԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար:

80. Համակարգային նշանակության կայանները յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը Համակարգի օպերատորին են տրամադրում ագրեգատների հաջորդ տարվա էլեկտրական էներգիայի արտադրության կանխատեսվող ժամային գրաֆիկներն` ըստ յուրաքանչյուր ագրեգատի, ինչպես նաև`

1) ագրեգատի առավելագույն պատրաստ հզորությունը` շաբաթական կտրվածքով.

2) էլեկտրական էներգիայի առաքումը Հաղորդման կամ Բաշխման ցանց` յուրաքանչյուր Միացման կետում:

81. Համակարգային նշանակության կայաններն ԷՀՑ կանոնների 80-րդ կետում նշված տեղեկատվությունը ճշտում և Համակարգի օպերատորին են ներկայացնում ԷՀՑ կանոնների` համապատասխանաբար 60-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

82. Համակարգի օպերատորը ԷԱՐԿ-ը կազմում է ԷՀՑ կանոնների 80-րդ կետի համաձայն Համակարգային նշանակության կայանների կողմից ներկայացված տվյալների հիման վրա ներքին շուկայի պահանջարկը նվազագույն ծախսերով ապահովելու նպատակով, հաշվի առնելով նաև`

1) Արտադրողների տեղակայված հզորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և արտադրության ծավալների պատմական տվյալները.

2) Արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները.

3) Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների շահագործումը և առկա արտադրական հզորությունների շահագործումից դուրսբերումը.

4) եղանակային կանխատեսումների հնարավոր ազդեցությունը.

5) էներգաարդյունավետության ծրագրերի հնարավոր ազդեցությունը.

6) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները.

7) այլ տեղեկություններ կամ գործոններ, որոնք կարող են ազդել ԷԱՐԿ-ի վրա:

83. Համակարգի օպերատորը հաջորդ տարվա ԷԱՐԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` ԷՀՑ կանոնների` համապատասխանաբար 67-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

84. Համակարգի օպերատորը տարեկան ԷԱՐԿ-ը կազմելիս և ամսական ու օրական շեղումների ճշտումները կատարելիս կարող է փոփոխել ՊԷԱ կայանների էլեկտրական էներգիայի արտադրության կանխատեսվող ժամային գրաֆիկները Երաշխավորված մատակարարի` էլեկտրական էներգիայի գնման համապատասխանաբար տարեկան, ամսական և օրական ծախսերն ու շեղումները նվազագույնի հասցնելու նպատակով, դրանք քննարկելով Երաշխավորված մատակարարի և ՊԷԱ կայանների հետ: Երաշխավորված մատակարարը և ՊԷԱ կայանները պարտավոր են հետևել Համակարգի օպերատորի կողմից առաջարկված ԷԱՐԿ-ին:

(84-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 374-Ն որոշում)

85. Համակարգի օպերատորն ԷԱՐԿ ամսական և օրական ճշտումները կատարելիս, եթե դրանք տարբերվում են ԷՄՇ կանոնների 108-րդ կետի պահանջներին համապատասխան ԿԷԱ կայանների, ՊԷԱ կայանների և ՀԷԱ կայանների համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցուցանիշներից, իրազեկում է այդ տարբերությունների մասին Համակարգային նշանակության կայաններին:

(85-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 14. ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

86. Համակարգի օպերատորն ԷՀԱԿ-ը հաշվարկում է` որպես Հաղորդման ցանցի առանձին էլեկտրատեղակայանքների կորուստների հանրագումար:

87. Համակարգի օպերատորն ԷՀԱԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար:

88. Համակարգի օպերատորն ԷՀԱԿ-ը հաշվարկում է` հաշվի առնելով հետևյալ տվյալները.

1) ԷՊԱԿ-ը.

2) ԷԱՐԿ-ը.

3) էլեկտրական էներգիայի կանխատեսվող միջսահմանային հոսքերը և տարանցումները.

4) եղանակային պայմանները.

5) Հաղորդման ցանցի տոպոլոգիան:

89. Համակարգի օպերատորն ԷՀԱԿ-ում ներկայացնում է Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստները հաջորդ տարվա համար` ժամային կտրվածքով, և ԷՀՑ կանոնների 90-րդ կետում սահմանված ժամկետներում այն ներկայացնում է Հաղորդողին:

90. Համակարգի օպերատորը հաջորդ տարվա ԷՀԱԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները` ԷՀՑ կանոնների` համապատասխանաբար 67-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 15. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

91. Համակարգի օպերատորն ԷՀԱՄ-ը գնահատում է ԷՄՇ մասնակիցներից ստացված տեղեկատվության, ինչպես նաև կնքված Գործարքներին համապատասխան ԷՄՇ մասնակիցների ՇԿԾ օգտատերերի բազայի հարթակում ներառված էլեկտրոնային վիրտուալ քարտերի ենթահաշիվներին հաշվեգրված տվյալների և իր կողմից իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա:

92. ԷՀԱՄ-ը ներառում է ԷՀՑ կանոնների N 1 հավելվածի համաձայն իրականացված հետևյալ վերլուծությունները.

1) Հաղորդման ցանցի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը.

2) Հաղորդման ցանցին միացված էլեկտրատեղակայանքների հուսալիությունն ու անվտանգությունը.

3) հարևան Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ միջհամակարգային գծերի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը.

4) սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիությունը, այդ թվում.

ա. ակտիվ և ռեակտիվ հզորության արտադրությունը և սպառումը,

բ. Էլեկտրաէներգետիկական համակարգում բավարար պահուստային հզորությունների առկայությունը.

5) Էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ և դինամիկ կայունությունը:

93. Համակարգի օպերատորն ԷՀԱՄ-ը գնահատվում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար:

94. ԷՀԱՄ տարեկան գնահատման համար Համակարգի օպերատորն օգտագործում է ԷՊԱՆ, ԷՊԱԿ, ԷԱՐԿ և ԷՀԱՄ տարեկան տեղեկատվությունը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտահանման և ներկրման, ներառյալ տարանցման մասին ԷՄՇ կանոնների 99-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից ներկայացված տվյալները, հաշվի առնելով նաև`

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի պատմական տվյալները.

2) էլեկտրական էներգիայի միջհամակարգային փոխհոսքերի օպերատիվ տվյալները.

3) օպերատիվ իրադարձությունների մասին ծանուցումները և օպերատիվ պայմանները, որոնք կարող են ազդել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության մակարդակի վրա.

4) Հաղորդման ցանցի այն սահմանափակումները, որոնք կարող են ազդել պահանջարկի և արտադրության կանխատեսումների վրա.

5) վառելիքի մատակարարման հնարավորությունները.

6) եղանակի կանխատեսումների մասին տվյալները.

7) տեղեկատվություն այնպիսի իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության մակարդակի վրա:

95. ԷՀԱՄ տարեկան գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը` հաջորդ օրացուցային տարվա համար: ԷՀԱՄ-ն իրականացվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության վերլուծության նպատակով ընտրված տիպային շահագործման ժամերի համար, որը որոշվում է Համակարգի օպերատորի կողմից պատմական տվյալների և շահագործման փորձի հիման վրա: ԷՀԱՄ տարեկան գնահատումը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) յուրաքանչյուր ամսվա, շաբաթվա, օրվա և ժամի պահանջարկի գումարային կանխատեսումը.

2) յուրաքանչյուր ամսվա, շաբաթվա, օրվա և ժամի առկա արտադրության գումարային ծավալը.

3) Հաղորդման ցանցում կորուստները.

4) հնարավոր իրավիճակների նկարագրությունը, որոնց առաջացման դեպքում կարող են խախտվել համակարգի ԷՀԱ ցուցանիշները.

5) հնարավոր իրավիճակների նկարագրությունը, որոնց առաջացման դեպքում կարող է առաջանալ ակտիվ պահուստային հզորության անբավարար մակարդակ.

6) բեռի կորստի հավանականությունը, որը ցույց է տալիս տարեկան այն ժամերի մասը տարվա ընդհանուր ժամերի հարաբերությամբ, երբ հնարավոր չի լինի ԷՀԱ ցուցանիշները բավարարել առկա հզորությունների օգտագործմամբ, երկարաժամկետ կտրվածքում անհրաժեշտ լրացուցիչ հզորությունների պահանջը որոշելու նպատակով:

96. ԷՀԱՄ ամսական և օրական ճշտումներն իրականացվում են` հաշվի առնելով ԷՄՇ-ում կնքված Գործարքներին համապատասխան մասնակիցների ՇԿԾ օգտատերերի բազայի հարթակում ներառված էլեկտրոնային վիրտուալ քարտերի ենթահաշիվներին հաշվեգրված ժամային տվյալները և Համակարգի օպերատորի կողմից տարեկան գնահատման ընթացքում կիրառված տվյալների կանխատեսելի փոփոխությունները հետևյալ ժամկետներում.

1) յուրաքանչյուր ամիս` մինչև ամսվա 25-ը` հաջորդ ամսվա համար` ժամային կտրվածքով.

2) յուրաքանչյուր օր` մինչև ժամը 12:00-ը` հաջորդող երկրորդ օրվա համար` ժամային կտրվածքով.

3) յուրաքանչյուր օր` հաջորդ օրվա համար` ժամային կտրվածքով.

ա. մինչև ժամը 16:30-ը` հաշվի առնելով նաև ՕԱՇ արդյունքները,

բ. մինչև ժամը 19:30-ը` հաշվի առնելով նաև ԷՄՇ կանոնների 171-րդ կետի համաձայն ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված Գործարքների տեղաբաշխման սխեման:

96.1. Համակարգի օպերատորը ԷՀԱՄ տարեկան գնահատման արդյունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով ՀԾՄ-ի համար կարող է պատվիրել Երկրորդային և Երրորդային պահուստներ` առանձնացնելով ՀԾՄ-ի տնօրինության ներքո գտնվող Արտադրողի (Արտադրողների) հզորություն, որի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում է Հանձնաժողով:»,

(69.1-ին կետը լրաց. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

97. Համակարգի օպերատորը ԷՀԱՄ տարեկան գնահատման արդյունքներն ԷՀՑ կանոնների 95-րդ կետով սահմանված ժամկետում, իսկ դրա ամսական և օրական ճշգրտումները` 96-րդ կետով սահմանված ժամկետներում, տրամադրում է Հաղորդողին և ՀԾՄ-ին: Համակարգի օպերատորը ԷՀԱՄ գնահատման օրական արդյունքները ԷՀՑ կանոնների 96-րդ կետի 3-րդ ենթակետի բ պարբերությամբ սահմանված ժամկետում հրապարակում է նաև ՇԿԾ-ում` այդ մասին ծանուցելով ԷՄՇ մասնակիցներն և Շուկայի օպերատորին:

 

ԲԱԺԻՆ 4
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

98. Օպերատիվ կառավարումը նպատակ ունի կանոնակարգել Համակարգի օպերատորի և սույն բաժնում սահմանված ԷՄՇ մասնակիցների գործողությունները` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը ապահովելու նպատակով:

99. Օպերատիվ կառավարման գործընթացում մասնակցում են Համակարգի օպերատորը, ինչպես նաև ԷՄՇ հետևյալ մասնակիցները (այսուհետ` ԷՕԿ մասնակիցներ).

1) Հաշվեկշռման ծառայություն մատուցող.

2) Հաղորդող.

3) Բաշխող.

4) Համակարգային նշանակության կայաններ.

5) Համակարգային նշանակության սպառողներ:

 

ԳԼՈՒԽ 17. ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

100. ԷՕԿ մասնակիցների սարքավորումները և սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսանկյունից կարող են գտնվել`

1) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո.

2) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմի օպերատիվ կառավարման ներքո:

101. Համակարգի օպերատորը որոշում է իր օպերատիվ վարույթին և կառավարմանը կամ օպերատիվ վարույթին հանձնման ենթակա ԷOԿ մասնակիցների սարքավորումների և սարքվածքների ցանկը, որոնց հանձնումը ձևակերպվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը` վերջիններիս կողմից Համակարգի օպերատորին տրամադրված գրավոր համաձայնության հիման վրա: Եթե ԷOԿ մասնակցի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Համակարգի օպերատորի սեփական նախաձեռնությամբ նախորդ տարի համաձայնեցված սարքավորումների և սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա ցանկը շարունակում է գործել հաջորդ տարվա համար: Ցանկում ամրագրված սարքավորումների և սարքվածքների հետագա փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության` ԷOԿ մասնակիցների կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ:

102. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

103. Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է վերջիններիս հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ:

104. ԷOԿ մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարին անմիջապես տեղեկացնել վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և Ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

105. Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով` ցանկացած պահի զեկուցել ընթացիկ սխեմայի, Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, Ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխանջատումների մասին:

106. ԷՕԿ մասնակիցների հերթապահ անձնակազմի` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարին:

107. ԷՕԿ մասնակիցները յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 20-ը, Համակարգի օպերատորի հետ փոխանակում են հետևյալ տեղեկատվությունը.

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը.

2) օպերատիվ խոսակցություններ, փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

 

ԳԼՈՒԽ 18. ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

108. Համակարգի օպերատորի և ԷՕԿ մասնակիցների միջև օպերատիվ Հաղորդակցություն իրականացվում է` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման նպատակով:

109. Օպերատիվ հաղորդակցության նպատակով օգտագործվող կապը ֆիզիկապես առանձնացվում է այլ կապուղիներից: Այլ կապուղիները կարող են օգտագործվել օպերատիվ հաղորդակցման համար, երբ այդ նպատակով նախատեսված կապուղիներն անհասանելի են:

110. ԷՕԿ մասնակիցները, համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1605Ն որոշմամբ հաստատված Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների, տեղադրում են տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգ (այսուհետ` ՏԳԱԿՀ): ՏԳԱԿՀ միջոցով տրամադրման ենթակա տվյալների նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

111. Համակարգի օպերատորը, համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների, տեղադրում է կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգ (այսուհետ` ԿԿԱՀ):

112. ԿԿԱՀ-ին ներկայացվող նվազագույն պահանջներն են.

1) ապահովել Համակարգի օպերատորի կողմից տվյալների հավաքագրումը ԿԿԱՀ տեղակայման կետերից և ԷՕԿ մասնակիցների ՏԳԱԿՀ-ներից.

2) ապահովել Համակարգի օպերատորի կարգավարական կառավարման սարքերի հետ համատեղելիությունը.

3) պաշտպանված լինել չարտոնված մուտքից:

113. ԷՕԿ մասնակիցների օպերատիվ հաղորդակցության կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներն առաջադրվում են Համակարգի օպերատորի կողմից:

114. Համակարգի օպերատորը ապահովում է օպերատիվ հաղորդակցության կապի կայուն և որակյալ աշխատանքը, իսկ խափանումների ու թերությունների հայտնաբերման դեպքում ԷՕԿ մասնակիցների աջակցությամբ վերացնում այն հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

115. ԷՕԿ մասնակիցների կարգավարական կենտրոնները պետք է հագեցած լինեն ձայնային տվյալների փոխանցման համար նախատեսված կարգավարական հաղորդակցման վահանակներով:

 

ԳԼՈՒԽ 19. ՎԹԱՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՑՈՒՄ

 

116. Համակարգի օպերատորը մշակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը, որը սահմանում է Համակարգի օպերատորի և ԷՕԿ մասնակիցների համատեղ գործողությունները վթարների դեպքում: Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը հաստատում է Համակարգի օպերատորը և դրա փոփոխությունների մասին յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը տեղեկացնում է ԷՕԿ մասնակիցներին:

117. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգի հիման վրա ԷՕԿ մասնակիցները մեկամսյա ժամկետում մշակում են վթարների վերացման իրենց ներքին հրահանգները:

118. Համակարգի օպերատորը համակարգում է ԷՕԿ մասնակիցների գործողությունները` ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը: Վթարի վերացման գործընթացում ԷՕԿ մասնակիցները մասնակցում են Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը` համաձայն վթարի վերացման իրենց ներքին հրահանգի և Համակարգի օպերատորի կողմից տրվող կարգադրությունների:

119. Համակարգի օպերատորը` համագործակցելով ԷՕԿ մասնակիցների հետ, վերլուծում է Էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարները և մշակում ծրագրեր` ուղղված դրանց կանխարգելմանը:

120. Էլեկտրաէներգետիկական համակարգում տեղակայանքների վթարային անջատումների դեպքում ԷՕԿ մասնակիցը անհապաղ տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

121. Համակարգի օպերատորը հնարավորինս սեղմ ժամկետում Հաղորդողին տեղեկացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող` Հաղորդողի սարքավորումների վթարային անջատումների մասին:

 

ԳԼՈՒԽ 20. ՊԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

(20-րդ գլխի վերնագիրը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

 

122. Համակարգի օպերատորը օպերատիվ կառավարման ընթացքում ՀԷԱ կայանների, իսկ Պետություն-Մասնավոր գործընկերության պայմանագրերում հզորության վճարի սահմանում նախատեսված լինելու դեպքում` ՊԷԱ կայանների ագրեգատների աշխատունակությունը պարզելու նպատակով իրականացնում է պատրաստականության ստուգումներ:

(122-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

123. Համակարգի օպերատորի կողմից պատրաստականության ստուգումներն իրականացվում են ՊԷԱ կայանների և ՀԷԱ կայանների ագրեգատների նորոգումից հետո` պարտադիր, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության: Պատրաստականության ստուգման արդյունքները Համակարգի օպերատորի կողմից ամրագրվում են պատրաստականության ստուգման ակտում:

(123-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

124. ՊԷԱ կայանների և ՀԷԱ կայանների ագրեգատների պատրաստականության ստուգման ընթացքում կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1605-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգով սահմանված տեխնիկական սպասարկման, նորոգման փորձարկման կարգով, սարքավորումների գործարանային հրահանգներում ամրագրված մեծություններով (նվազագույն և առավելագույն թույլատրելի հզորություն, հզորության փոփոխության արագություն և այլն)` հաշվի առնելով կարգաբերման արդյունքներով կատարված փոփոխությունները:

(124-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

125. Եթե օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0:00-ից մինչև վերջին օրվա ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում (այսուհետև` Հաշվարկային ամիս) Համակարգի օպերատորի կողմից պատրաստականության պլանավորված ստուգում չի անցկացվել, ապա որպես Համակարգային նշանակության ՊԷԱ կայանների ագրեգատների պատրաստ էլեկտրական հզորություն ընդունվում է ԷՄՇ կանոնների 60-րդ կետի համաձայն սահմանված պայմանագրերում այդ ժամանակահատվածի համար նշված պայմանագրային հզորությունը, իսկ որպես ՀԷԱ կայանների ագրեգատների պատրաստ էլեկտրական հզորություն` Հանձնաժողովի հաստատած պայմանագրային հզորությունը:

(125-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

126. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում էներգահամակարգում առաջանում է վթար և Համակարգային նշանակության ՊԷԱ կայանի կամ ՀԷԱ կայանի ագրեգատն անջատվում է Էլեկտրաէներգետիկական համակարգից կամ ստուգումը հնարավոր չէ շարունակել, քանի որ այն, Համակարգի օպերատորի գնահատմամբ, կարող է խոչընդոտել վթարի վերացմանը, ապա պատրաստականության ստուգումը Համակարգի օպերատորի հրահանգով դադարեցվում է և համարվում չկայացած:

(126-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

127. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում Համակարգային նշանակության ՊԷԱ կայանի կամ ՀԷԱ կայանի ագրեգատի զարգացրած միջին հզորությունը կազմում է տնօրինելի մեծության առնվազն 95 տոկոսը, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է ԷՄՇ կանոնների 60-րդ կետի համաձայն սահմանված պայմանագրերում որոշված պայմանագրային մեծությունը:

(127-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

128. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում`

1) Համակարգային նշանակության ՊԷԱ կայանի կամ ՀԷԱ կայանի գեներատորի հզորությունը չի հաջողվում զարգացնել մինչև ԷՀՑ կանոնների 127-րդ կետով նախատեսված Տնօրինելի հզորությունը կամ զարգացնելու դեպքում պահպանել այդ մակարդակին, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պատրաստականության ստուգման ընթացքում հիդրոագրեգատների համար վերջին մեկ ժամում, իսկ տուրբոագրեգատի համար` վերջին երեք ժամում զարգացրած փաստացի միջին հզորությունը.

2) տեղի է ունենում Էլեկտրաէներգետիկական համակարգից Համակարգային նշանակության ՊԷԱ կայանի կամ ՀԷԱ կայանի գեներատորի վթարային անջատում, ապա պատրաստականության ստուգման ակտով մինչև հաջորդ պատրաստականության ստուգումը հաստատվում է 0 ՄՎտ պատրաստ հզորություն:

(128-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

129. Այն դեպքում, երբ պատրաստականության ստուգման ակտով հաստատվում է ավելի ցածր հզորություն, քան Տնօրինելի հզորությունն է, ապա Համակարգային նշանակության ՊԷԱ կայանը կամ ՀԷԱ կայանն իրավունք ունի Համակարգի օպերատորին առաջարկել անցկացնել լրացուցիչ ստուգում: Համակարգի օպերատորն անցկացնում է պատրաստականության լրացուցիչ ստուգում` ստուգման վերաբերյալ հայտը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատրաստականության լրացուցիչ ստուգում կարող է անցկացվել ոչ հաճախ, քան յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա ընթացքում մեկ անգամ:

(129-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

130. Պատրաստականության ստուգման ակտերը Համակարգի օպերատորի կողմից ներկայացվում են Շուկայի օպերատորին, Երաշխավորված մատակարարին և Համակարգային նշանակության ՊԷԱ կայանին կամ ՀԷԱ կայանին` մինչև տվյալ Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

(130-րդ կետը փոփ. 05.04.23 թիվ 111-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 21. ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ

 

131. Էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերը (գեներատորներ, տրանսֆորմատորներ, էլեկտրահաղորդման գծեր, ռեակտորներ, կոնդենսատորային մարտկոցներ և այլն) համալրվում են ռելեական պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի (այսուհետև` ՌՊՀԱ) սարքվածքներով, որոնք նախատեսված են Վթարային ռեժիմներին արձագանքելու` վնասված տարրը անջատիչների օգնությամբ ավտոմատ անջատելու համար:

132. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցներին է ներկայացնում.

1) ՌՊՀԱ սարքվածքների նախադրվածքները.

2) ՌՊՀԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխման հրահանգները.

3) տրանսֆորմատորների չեզոքների հողանցման հրահանգները:

133. ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցներն ապահովում են.

1) ՌՊՀԱ սարքվածքների աշխատունակությունը.

2) իրենց տարածքում տեղադրված Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող ՌՊՀԱ սարքվածքների պահպանումը.

3) Համակարգի օպերատորից ՌՊՀԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ հրահանգների կատարումը` Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և Համակարգի օպերատորին անմիջապես գրավոր այդ մասին տեղեկացումը.

4) Համակարգի օպերատորի պահանջով ՌՊՀԱ սարքվածքների արտահերթ ստուգումը:

134. ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցները յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Համակարգի օպերատորի համաձայնեցմանն են ներկայացնում վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊՀԱ սարքվածքների հաջորդ օրացուցային տարվա պլանային ստուգումների ժամանակացույցերը: Համակարգի օպերատորը ուսումնասիրում և մինչև նոյեմբերի 1-ը ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցներին է ներկայացնում այդ ժամանակացույցերի վերաբերյալ իր հարցադրումները: Համակարգի օպերատորի հարցադրումների վերաբերյալ ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցները իրենց պարզաբանումները տրամադրում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Համակարգի օպերատորը ամփոփում և մինչև դեկտեմբերի 1-ը հաստատում է ԷՄՇ մասնակիցների ՌՊՀԱ սարքվածքների հաջորդ օրացուցային տարվա պլանային ստուգումների ժամանակացույցը:

135. ԷՄՇ մասնակիցները Համակարգի օպերատորի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան իրականացնում են ՌՊՀԱ սարքվածքների պլանային ստուգումներ: Անհրաժեշտության դեպքում ԷՄՇ մասնակիցները կարող են իրականացնել արտապլանային ստուգումներ` այդ մասին առնվազն մեկ աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Համակարգի օպերատորին:

136. ԷՄՇ մասնակիցները տվյալ ամսում իրականացված` ՌՊՀԱ սարքվածքների պլանային և արտապլանային ստուգումների արդյունքների մասին մինչև հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տեղեկացնում են Համակարգի օպերատորին:

137. ՌՊՀԱ նոր սարքվածքներ տեղակայելու կամ գոյություն ունեցողը փոխարինելու անհրաժեշտության դեպքում, այդ սարքվածները տնօրինող ԷՄՇ մասնակիցը Համակարգի օպերատորին է ներկայացնում գրավոր հայտ:

138. Համակարգի օպերատորն ԷՀՑ կանոնների 137-րդ կետով սահմանված հայտը ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն կամ ներկայացնում իր դիտողություններն ու առաջարկությունները: Առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի օպերատորի և հայտ ներկայացրած ԷՄՇ մասնակցի քննարկումների արդյունքում Համակարգի օպերատորը կամ հաստատում է ներկայացված հայտը կամ մերժում` նշելով մերժման հիմքերը:

139. ՌՊՀԱ սարքվածքներ տնօրինող ԷՄՇ մասնակիցները Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնում են այդ սարքվածքների խափանումների մասին և հնարավորինս սեղմ ժամկետում վերացնում անսարքությունները` այդ մասին տեղեկացնելով Համակարգի օպերատորին:

 

ԳԼՈՒԽ 22. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

140. Համակարգի օպերատորը ձեռնարկում է ԷՀՑ կանոններով սահմանված բոլոր գործողություններն ԷՀԱ ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:

141. Համակարգի օպերատորն ԷՕԿ մասնակիցների համար ապահովում է անարգել մուտք` իր սերվերներում առկա Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների տվյալների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

142. Համակարգի օպերատորն իր պաշտոնական կայքում հրապարակում է ԷՀՑ կանոնների 101-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների հուսալիությանը ներկայացվող պահանջները հաջորդ օրացուցային տարվա համար և այդ մասին մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը իրազեկում է ԷOԿ մասնակիցներին: Այդ պահանջները հիմք են ԷOԿ մասնակիցների կողմից ԷՀԱ ցուցանիշների ապահովմանը ուղղված միջոցառումներն իրականացնելու համար:

143. ԷՕԿ մասնակիցները մինչև օրացուցային տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում ԷՀՑ կանոնների 101-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը:

144. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակում և ԷՕԿ մասնակիցներին իրազեկում է ԷՀՑ կանոնների 101-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների նախորդ օրացուցային տարվա Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի ամփոփ ցուցանիշները` հաշվարկված ԷՀԱ ցուցանիշների համաձայն:

145. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը սահմանվում է Միացման պայմանագրում` որպես տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիա առանց սահմանափակումների` անկախ դրանց առաջացման պատճառներից, ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, և չպետք է պակաս լինի 0,99-ից: Էլեկտրաէներգետիկական համակարգին տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը խախտվելու դեպքում միացած անձի առջև պատասխանատվությունը (ներառյալ` խախտմամբ պատճառված վնասները հատուցելու պարտականությունը) կրում է Հաղորդողը կամ Բաշխողը` կախված Միացման կետից: Եթե խախտման անմիջական պատճառները երրորդ անձանց ոչ իրավաչափ գործողություններն են (անգործությունը), ապա նրանք համամասնորեն պատասխանատու են Հաղորդողի կամ Բաշխողի առջև` կախված Միացման կետից, և վերջինը միացած անձի առջև իր կրած պատասխանատվության չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում նշված երրորդ անձանց նկատմամբ:

146. ԷՕԿ մասնակիցները Համակարգի օպերատորին ներկայացնում են վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ հաշվետվություն` Համակարգի oպերատորի կողմից սահմանված ձևով և ժամկետներում: Համակարգի օպերատորը հաշվետվությունը ստանալուց հետո կատարում է վերլուծություն և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրն արդյունքները ներկայացնում Հանձնաժողով:

(146-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

 

 

ԲԱԺԻՆ 5
ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 23. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

147. Կարգավարումն իրականացնում է Համակարգի օպերատորը` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքն իրական ժամանակում ապահովելու համար:

148. Համակարգի օպերատորը Կարգավարման գործընթացի շրջանակում`

1) մշտադիտարկում է իրական ժամանակում համակարգային և միջհամակարգային էլեկտրական էներգիայի փոխհոսքերը.

2) վերահսկում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների ընթացիկ օպերատիվ վիճակը.

3) ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում Համակարգային ծառայությունների մատուցման նպատակով կարգավարական կարգադրություններ է տալիս ԷՕԿ մասնակիցներին.

4) որոշում է ՀԾՄ-ի մոտ անհրաժեշտ պահուստային հզորությունների առկայությունը և կարգավարական կարգադրությունների միջոցով ակտիվացնում է այդ պահուստները.

5) կանխարգելում կամ վերացնում է Հաղորդման ցանցի գերբեռնումները.

6) ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` Էլեկտրաէներգետիկական համակարգում Էլեկտրամատակարարման հուսալիության և էլեկտրական էներգիայի որակի ապահովման նպատակով, հաշվի առնելով ԷՀԱ ցուցանիշների և տեխնիկական կանոնակարգերի պահանջները.

7) Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում (այսուհետև` Արտառոց իրավիճակ) իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման համար անհրաժեշտ ԷՀՑ և ԷՄՇ կանոններով նախատեսված այլ գործողություններ:

149. ԷՄՇ մասնակիցները Կարգավարման գործընթացի շրջանակում ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում և կարգով ԷՀԱ ցուցանիշների ապահովման նպատակով մատուցում են Համակարգային ծառայություններ, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ.

1) հաշվեկշռում և հաճախականության կարգավորում.

2) ռեակտիվ հզորության և լարման կարգավորում.

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնում լրիվ մարման դեպքում:

150. Կարգավարման գործընթացում մասնակցում են Համակարգի օպերատորը և ԷՕԿ մասնակիցները:

151. Համակարգի օպերատորը ԷՕԿ մասնակիցներին Կարգավարման գործընթացում ներառում է հետևյալ դեպքերում.

1) հաշվեկշռման և հաճախականության կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով.

ա. Բնականոն և Վթարային ռեժիմներում Կարգավարման ենթակա է ՀԾՄ-ն` իր Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների շրջանակում, և Համակարգային նշանակության կայանները` բացառապես իրենց Առաջնային պահուստի շրջանակում,

բ. Արտառոց իրավիճակում Կարգավարման կարող են ենթարկվել ԷՕԿ բոլոր մասնակիցները..

2) ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Կարգավարման ենթակա են բոլոր ԷՕԿ մասնակիցները.

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնում լրիվ մարման դեպքում Համակարգային ծառայության մատուցման նպատակով Վթարային ռեժիմում Կարգավարման ենթակա են ԷՀՑ կանոնների 180-րդ կետի համաձայն Գործարկման տեղակայանքների ցանկում ընդգրկված Համակարգային նշանակության կայանները:

152. ԷՄՇ մասնակիցները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները իրական ժամանակում համապատասխանելու ԷՄՇ-ում իրենց կնքած Գործարքներին և Գործարքների տեղաբաշխման սխեմային, եթե ԷՀՑ կանոնների սույն բաժնում ԷՄՇ մասնակցի համար այլ պարտավորություն սահմանված չէ:

152.1. Համակարգի օպերատորը Երաշխավորված մատակարարի` իր սպառողների պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի գնման ծախսերը և ԷՄՇ կանոնների համաձայն առաջացող անհաշվեկշռույթները նվազագույնի հասցնելու նպատակով, ԵՐՊ բաղադրիչում Երաշխավորված մատակարարի հետ պայմանագրեր կնքած ՊԷԱ կայաններին տալիս է կարգավարական կարգադրություններ, եթե առաջացել են ԷՀՑ կանոնների 84-րդ կետի համաձայն առաջարկված ԷԱՐԿ-ից շեղումներ: Նման դեպքում Համակարգի օպերատորը պետք է հաշվի առնի Երաշխավորված մատակարարի կողմից ՊԷԱ և ՎԷԱ կայանների էլեկտրական էներգիա գնելու առաջնահերթ պարտավորությունը:

(152.1-ին կետը լրաց. 25.01.23 թիվ 24-Ն, 05.04.23 թիվ 111-Ն որոշումներ)

153. Համակարգի օպերատորը ԷՀԱ ցուցանիշների ապահովման նպատակով կարող է փոփոխել ՀԾՄ-ի Գործարքների տեղաբաշխումը:

154. Համակարգի օպերատորը Կարգավարման շրջանակում Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը իրական ժամանակում ապահովելու նպատակով իրականացնում է Հաղորդման ցանցում գերբեռնումների կառավարում` ԷՀՑ կանոնների 28-րդ գլխի պահանջներին համապատասխան:

155. Համակարգի օպերատորը և ԷՄՇ մասնակիցներն էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում առաջնորդվում են ԷՀՑ կանոնների 29-րդ գլխի պահանջներով:

 

ԳԼՈՒԽ 24. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

156. Համակարգի օպերատորը Կարգավարումն իրականացվում է ԷՕԿ մասնակիցներին ԷՀՑ կանոնների 151-րդ կետով նախատեսված դեպքերում կարգավարական կարգադրություններ տալու միջոցով:

157. Համակարգի օպերատորը կարգավարական կարգադրություն տալիս հաշվի է առնում`

1) էլեկտրական էներգիայի կանխատեսվող և փաստացի պահանջարկի տարբերությունը.

2) էլեկտրական էներգիայի միջհամակարգային ակտիվ փոխհոսքերի նախատեսված և իրական գրաֆիկների միջև տարբերությունը.

3) հաշվեկշռման նպատակով անհրաժեշտ պահուստների առկայությունը.

4) արտադրող ագրեգատներից յուրաքանչյուրի տեխնիկական սահմանափակումները.

5) Հաղորդման ցանցի սխեմայի փոփոխությունները.

6) Բաշխման ցանցի սխեմայի այն փոփոխությունները, որոնք ազդում են Բաշխման և Հաղորդման ցանցերի Սահմանազատման կետերում էլեկտրական էներգիայի որակական ցուցանիշների վրա.

7) սպառողների համար էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիությունը և որակն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների առկայությունը զուգահեռ աշխատանքի ժամանակ և սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների հնարավոր ռիսկերը.

8) Հաղորդման ցանցին միացված կայանների կամ Հաղորդման ցանցի ենթակայանների ձողերի լարման գրաֆիկների փոփոխման անհրաժեշտությունը` ռեակտիվ հզորության պահուստը ապահովելու նպատակով.

9) արտադրող ագրեգատների արտադրության գրաֆիկների փոփոխությունները.

10) ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության համակցված ցիկլով աշխատող արտադրող ագրեգատների գրաֆիկների փոփոխությունները.

11) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրող ագրեգատների գրաֆիկների փոփոխությունները.

12) Էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման ընթացքում խափանումների առաջացումը.

13) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ շահագործումը:

(157-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

158. Կարգավարական կարգադրությունը` կախված իրականացման ձևից, կարող է լինել.

1) համակարգային ավտոմատիկայի կիրառմամբ.

2) կարգավարի կողմից տրվող կարգավարական հրահանգներով:

159. Կարգավարական կարգադրությունը` կախված կառավարման ձևից, կարող է լինել.

1) ուղղակի` օգտագործելով ինչպես հեռակառավարման սարքավորումները, այնպես էլ ավտոմատ և (կամ) ձեռքով.

2) անուղղակի` հանգույցի հերթապահ օպերատորների միջոցով:

160. Կարգավարական կարգադրությունը` կախված հաղորդման միջոցից, կարող է լինել.

1) էլեկտրոնային` կիրառելով տվյալների փոխանակման և հաղորդակցության տեղեկատվական տեխնոլոգիաները.

2) բանավոր` հեռախոսով:

161. Կարգավարական կարգադրությունը սահմանում է կատարման ենթակա գործողությունը և ժամանակահատվածը: Կարգավարական կարգադրությունները տրվում են հստակ, այնպես, որ հնարավորինս նվազեցվի թյուրըմբռնման և սխալների հավանականությունը` համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցանկի: Համակարգի օպերատորը կարգավարական անվանումների և հապավումների ցանկում տեղ գտած փոփոխություններ իրականացնելու դեպքում յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը այդ մասին իրազեկում է ԷՕԿ մասնակիցներին:

162. Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունը ստանալով` ԷՕԿ մասնակցի հերթապահը կրկնում է այն և ստանում հաստատում: Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին ԷՕԿ մասնակցի հերթապահի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և տվյալ ԷՕԿ մասնակցի օպերատիվ մատյաններում: Կարգավարական կարգադրությունը կատարվում է անվերապահորեն և այն պահից, երբ այն հաստատված է Համակարգի օպերատորի կարգավարի կողմից:

163. Եթե ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը տրված կարգավարական կարգադրությունը համարում է ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանող, ապա այդ մասին անհապաղ տեղեկացնում է Համակարգի օպերատորի կարգավարին` ներկայացնելով իր առարկությունները: Համակարգի օպերատորի կարգավարի կողմից տրված կարգավարական կարգադրությունը հաստատվելու դեպքում ԷՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը այն կատարում է անվերապահորեն` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում: Համակարգի օպերատորի կողմից տրված կարգավարական կարգադրության կատարման անհնարինության դեպքում ԷՕԿ մասնակիցը անհապաղ տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

164. Համակարգի օպերատորն ապահովում է իր և ԷՕԿ մասնակիցների միջև բոլոր կարգավարական (օպերատիվ) խոսակցությունների ավտոմատ կերպով գրանցումը և էլեկտրոնային միջոցներով արխիվացումը: Արխիվ ուղարկված կարգադրությունները պահպանվում են առնվազն երեք տարի ժամկետով: ԷՕԿ մասնակիցներին տեղեկատվությունը կարող է տրամադրել վերջիններիս կողմից Համակարգի օպերատորին ներկայացված գրավոր հարցման հիման վրա` այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

165. Հաղորդակցության կորստի և կարգավարական կարգադրությունների հաղորդման և (կամ) ստացման անհնարինության դեպքում`

1) ԷՕԿ մասնակիցները ձեռնարկում են հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ գործողություններ.

2) արտադրող ագրեգատները հետևում են նախորդ գրաֆիկներում նշված ակտիվ ու ռեակտիվ հզորությունների և լարման արժեքներին.

3) ԷՕԿ մասնակիցները կազմակերպում եմ նոր կապի ուղիներ և փոխադարձաբար տեղեկացնում միմյանց:

 

ԳԼՈՒԽ 25. ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

 

166. Համակարգի օպերատորն Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջարկի և պահանջարկի իրական ժամանակում, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով ԷՀՑ կանոններով նախատեսված դեպքերում, օգտագործում է ՀԾՄ-ի և Համակարգային նշանակության կայանների Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստները:

167. ՀԾՄ-ի և Համակարգային նշանակության կայանների Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստին ներկայացվող պահանջները սահմանվում են ԷՀԱ ցուցանիշներով` հաշվի առնելով վերջիններիս էլեկտրատեղակայանքի տեխնիկական հարաչափերը, իսկ դրանց չափերն ըստ ՀԾՄ-ի և Համակարգային նշանակության կայանների սահմանում է Համակարգի օպերատորը` յուրաքանչյուր տարի հաջորդ տարվա համար և մինչև դեկտեմբերի 1-ը տեղեկացնում է նշված մասնակիցներին:

168. Համակարգի օպերատորը հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով օգտագործում է ՀԾՄ-ի և Համակարգային նշանակության կայանների Առաջնային պահուստները` վերջիններիս Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատանքի ընթացքում: Էլեկտրաէներգետիկական համակարգում Երկրորդային և Երրորդային պահուստներն ապահովվում են ՀԾՄ-ի կողմից և օգտագործվում անհրաժեշտության դեպքում` Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրությունների հիման վրա:

169. Համակարգի օպերատորի կարգավարը հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով իրավունք ունի ՀԾՄ-ին տալ հետևյալ կարգավարական կարգադրությունները.

1) ագրեգատի թողարկման, սինքրոնացման կամ կանգառի կարգադրություն.

2) ակտիվ և (կամ) ռեակտիվ հզորության սահմանված արժեքները ապահովելու կարգադրություն.

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության համար անհրաժեշտ` ՀԾՄ-ի գործառույթներին առնչվող այլ կարգադրություններ:

170. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների կամ սարքվածքների վերաբերյալ ԷՕԿ մասնակիցներին տալ հետևյալ կարգադրությունները.

1) էլեկտրատեղակայանքների անջատման, միացման կամ լարման տակ դնելու կարգադրություն.

2) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու կարգադրություն.

3) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու կարգադրություն:

171. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ դրա վտանգի, էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը հայտարարում է Արտառոց իրավիճակ: Համակարգի օպերատորը Արտառոց իրավիճակում հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով իրավունք ունի ԷՕԿ մնացած մասնակիցներին տալ ԷՀՑ կանոնների 169-րդ կետով սահմանված կարգավարական կարգադրությունները:

172. Համակարգի օպերատորն ԷՄՇ մասնակիցներին հնարավորինս սեղմ ժամկետում ՇԿԾ-ի միջոցով տեղեկացնում է Արտառոց իրավիճակի սկզբի և ավարտի մասին:

 

ԳԼՈՒԽ 26. ՌԵԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

 

173. Համակարգի օպերատորը Էլեկտրաէներգետիկական համակարգում ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով օգտագործում է.

1) ՀԾՄ-ի տնօրինության ներքո գտնվող հզորությունները.

2) Համակարգային նշանակության կայանների ագրեգատները.

3) Հաղորդողի լարման կարգավորման սարքերն ու սարքվածքները.

4) Բաշխողի` Հաղորդման ցանցին միացված լարման կարգավորման սարքվածքները.

5) Համակարգային նշանակության սպառողների` Հաղորդման ցանցին միացված լարման կարգավորման սարքվածքները:

174. Հաղորդման ցանցի հանգույցներում անվանական լարումներից թույլատրելի շեղումների արժեքը և դրանց տևողությունը լարման տարբեր մակարդակների համար որոշվում են համաձայն ԷՀԱ ցուցանիշների:

175. Համակարգի օպերատորը Հաղորդման ցանցում ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Հաղորդողին տալիս է հետևյալ կարգավարական կարգադրությունները.

1) Հաղորդման ցանցին միացված շունտային ռեակտորների և կոնդենսատորային մարտկոցների միացում կամ անջատում.

2) Հաղորդման ցանցի գծերի միացում կամ անջատում.

3) տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների լարման կարգավորիչների ճյուղավորումների դիրքերի փոփոխություն.

4) սինքրոն փոխհատուցիչների և ստատիկ կոնդենսատորների լարման առաջադրված արժեքների կամ աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

176. Համակարգի օպերատորը Էլեկտրաէներգետիկական համակարգում լարման կարգավորման նպատակով ԷՕԿ մասնակիցներին (բացառությամբ Հաղորդողի) տալիս է հետևյալ կարգավարական կարգադրությունները.

1) լարման առաջադրված արժեքն ապահովելու կարգադրություն.

2) ռեակտիվ հզորության առաջադրված արժեքն ապահովելու կարգադրություն.

3) ռեակտիվ հզորությունն ավելացնելու կամ նվազեցնելու կարգադրություն:

177. ԷՕԿ մասնակիցները Համակարգի օպերատորին ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայություն են մատուցում Բնականոն ռեժիմում, քանի դեռ այդ ծառայության մատուցումը չի պահանջում ագրեգատի ակտիվ հզորության փոփոխություն: Արտառոց իրավիճակում ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայությունը ԷՕԿ մասնակիցների կողմից տրամադրվում է անկախ ակտիվ հզորության փոփոխությունից` Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրությունների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 27. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԼՐԻՎ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

178. Էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարումից հետո Բնականոն ռեժիմը վերականգնելու նպատակով Համակարգի օպերատորը ներգրավում է Համակարգային նշանակության կայանների այն գեներատորները (այսուհետ` Գործարկման տեղակայանք), որոնք կարող են թողարկվել և սինքրոնացվել Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ` առանց արտաքին լարման աղբյուրի:

179. Համակարգային նշանակության կայանները յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց Գործարկման տեղակայանքների ցանկը` ըստ գեներատորների:

180. Համակարգի օպերատորը ուսումնասիրում է Համակարգային նշանակության կայանների Գործարկման տեղակայանքների ցանկը, մինչև նոյեմբերի 1-ը հաստատում ու այդ մասին տեղեկացնում Հանձնաժողովին և Գործարկման տեղակայանքներ տնօրինող Համակարգային նշանակության կայաններին: Համակարգի օպերատորը Համակարգային նշանակության կայանների Գործարկման տեղակայանքների ցանկի ուսումնասիրության ընթացքում իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ թողարկել այդ տեղակայանքները` Էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարումից հետո առանց արտաքին լարման աղբյուրի դրանց թողարկվելու և սինքրոնացվելու ունակությունը պարզելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 28. ԳԵՐԲԵՌՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

181. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ընթացքում Համակարգի օպերատորը իրական ժամանակում հսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի, այդ թվում` միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի բեռնվածքը:

182. Էլեկտրաէներգետիկական համակարգում գերբեռնում արձանագրելու դեպքում Համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները այն վերացնելու ուղղությամբ:

183. Համակարգի օպերատորը Էլեկտրաէներգետիկական համակարգում գերբեռնումների կառավարման նպատակով ԷՕԿ մասնակիցներին կարող է տալ Բնականոն սխեմայի փոփոխությանը վերաբերող կարգավարական կարգադրություններ:

 

ԳԼՈՒԽ 29. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

184. Էլեկտրաէներգետիկական համակարգում ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման դեպքում հաճախականության անկման կանխարգելման կամ հաճախականության վերականգնման նպատակով իրականացվում են ԷՄՇ մասնակիցների էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ (այսուհետև` Էլեկտրամատակարարման սահմանափակումներ)` հաճախականային Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերի կիրառմամբ:

185. Հաճախականային ավտոմատ բեռնաթափման և ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների գործողության սկզբունքները և նախադրվածքները որոշվում են Համակարգի օպերատորի կողմից` հիմք ընդունելով ԷՀԱ ցուցանիշները:

186. ԷՄՇ մասնակիցների Էլեկտրամատակարարման սահմանափակումներն իրականացվում են Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք կազմվում են Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ` ելնելով ԷՀԱ ցուցանիշներից: ԷՕԿ մասնակիցները Համակարգի օպերատորի կողմից Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում են այն և այդ մասին ծանուցում Համակարգի օպերատորին:

187. Ավտոմատ և Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր պահպանմամբ.

1) Էլեկտրամատակարարման սահմանափակում` մինչև ԷՄՇ պայմանագրով ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն.

2) Էլեկտրամատակարարման սահմանափակում` Oրենքի 49-րդ հոդվածով նախատեսված առաջնահերթության պայմանների կատարմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սպառողների ցանկի.

3) Էլեկտրամատակարարման սահմանափակման կիրառում` մնացած բոլոր ԷՄՇ մասնակիցների նկատմամբ:

188. Եթե Հաղորդման ցանցին միացված ԷՄՇ մասնակիցը ներառված է Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում, ապա վերջինիս համար կիրառվող հերթերի վերաբերյալ գրառումները կատարվում են ԷՄՇ պայմանագրին միանալու ակցեպտում:

189. ԷՄՇ մասնակիցների էլեկտրամատակարարման սահմանափակումները վերացվում են հետևյալ հերթականությամբ.

1) ԷՀՑ կանոնների 187-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ԷՄՇ մասնակիցներ.

2) մնացած ԷՄՇ մասնակիցներ:

190. Էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

191. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է Համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ` առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով ԷՄՇ մասնակիցներին:

192. Համակարգի օպերատորի հրահանգով Բաշխողը պարտավոր է իրականացնել Բաշխման ցանցին միացված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

193. Բաշխման ցանցին միացված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողը` սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով Համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարման սահմանափակումները վերացվում են Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

194. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում Համակարգի օպերատորի և Բաշխողի փոխհարաբերությունները կարգավորվում են ԷԲՑ կանոններով:

 

ԲԱԺԻՆ 6
ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻՆ

 

ԳԼՈՒԽ 30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

195. Նոր կամ վերակառուցվող հզորությունների միացման գործընթացի կանոնակարգումը նպատակ ունի ապահովել ոչ խտրական մուտքի իրավունք Հաղորդման ցանց:

196. Հաղորդման ցանցին կարող են միանալ (այսուհետ` Դիմող անձ).

1) Արտադրողը.

2) Բաշխողը.

3) Որակավորված սպառողը (բացառությամբ բնակչության).

4) Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձը (բացառությամբ բնակչության):

(196-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

197. Հաղորդման ցանցին միանալու նպատակով Դիմող անձը`

1) դիմում է Միացման տեղեկանք ստանալու համար` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրության դեպքում.

2) դիմում է Տեխնիկական պայմաններ մշակելու համար.

3) կնքում է Միացման պայմանագիր.

4) ստանում է Միացման թույլտվություն:

(197-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

198. Չի թույլատրվում Դիմող անձից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն ԷՀՑ կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 31. ՄԻԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼԸ

 

199. Միացման տեղեկանք ստանալու համար Դիմող անձը դիմում է ներկայացնում Հաղորդողին` նշելով տեղակայանքի անվանման, տեղակայման վայրի (հասցե), միացվող կամ ավելացվող հզորության պլանավորվող մեծության, Միացման կետի լարման վերաբերյալ տեղեկատվություն, կցելով ԷՀՑ կանոնների 200-րդ կետով նախատեսված ծառայության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:

(199-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

200. Միացման տեղեկանք ստանալու համար Դիմող անձը Հաղորդողին վճարում է ծառայության վճար` 500000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից 250000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) Հաղորդողի կողմից փոխանցվում է Համակարգի օպերատորին` ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

201. Դիմող անձի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը ստուգում է դիմումի համապատասխանությունը սույն գլխի պահանջներին, անհրաժեշտության դեպքում Դիմող անձի հետ համատեղ կատարում է ճշտումներ, և`

1) ԷՀՑ կանոնների` 199-րդ կետի պահանջներին դիմումի համապատասխանության դեպքում.

ա. մշակում է Միացման տեղեկանքի նախագիծը,

բ. Համակարգի օպերատորին է ներկայացնում դիմումը և Միացման տեղեկանքի նախագիծը,

գ. Համակարգի օպերատորին է փոխանցում 250000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ներկայացնում վճարումը հավաստող փաստաթուղթ:

2) ԷՀՑ կանոնների 199-րդ կետի պահանջներին անհամապատասխանության դեպքում վերադարձնում է դիմումը:

202. Սույն կանոնների 200-րդ կետում նշված ծառայության վճարը վերադարձի ենթակա է միայն սույն կանոնների 201-րդ կետի համաձայն դիմումի մերժման դեպքում:

203. Միացման տեղեկանքը մշակվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները` Դիմող անձի էլեկտրամատակարարման հուսալիության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար նախատեսվող աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանը:

204. Միացման տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Դիմող անձի անունը, ազգանունը.

2) Կայանի անվանումը, տեսակը, հզորությունը և տեղակայման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

3) Հաղորդման ցանցին Միացման կետը, անհրաժեշտ լարման մակարդակը, նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը.

4) Նոր միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).

5) Տեղեկանքի գործողության ժամկետը:

205. Միացման տեղեկանքի գործողության ժամկետը վեց ամիս է` հաշված պատշաճ ծանուցման պահից:

206. Միացման տեղեկանքի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որի նպատակով Դիմող անձը Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան հինգ աշխատանքային օր առաջ երկարաձգման համար դիմում է Հաղորդողին` վճարելով 250000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի դեպքում Հաղորդողը Միացման տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգում է ևս վեց ամսով: Սույն կետում նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումը ենթակա է մերժման: Հաղորդողը ստացված դիմումների և մերժումների մասին հինգ օրվա ընթացքում տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

207. Համակարգի օպերատորը դիմումը Հաղորդողից ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է Միացվող հզորության ազդեցությունը ԷՀԱ ցուցանիշների վրա, Հաղորդողի հետ համատեղ ուսումնասիրում է մշակված Միացման տեղեկանքի նախագիծը` Միացվող հզորության և Հաղորդման ցանցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար նախատեսված միջոցառումների ամբողջականության և անհրաժեշտության տեսանկյունից, և Հաղորդողին է ներկայացնում Միացման տեղեկանքի համաձայնեցված տարբերակը:

208. Հաղորդողը Միացման տեղեկանքը տրամադրում է Դիմող անձից ԷՀՑ կանոնների 199-րդ կետում նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) ստանալուց հետո 40 աշխատանքային օրվա ընթացքում:

209. Միացման տեղեկանքի գործողության ողջ ընթացքում Միացման տեղեկանքում նշված հզորությունը նրանում ամրագրած Միացման կետում համարվում է ռեզերվացված Դիմող անձի համար, իսկ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում` Հաղորդման ցանցում տվյալ կայանի հզորությունը Միացման տեղեկանքում ամրագրված Միացման կետում համարվում է ռեզերվացված մինչև Տեխնիկական պայմանների տրամադրումը:

210. Միացման տեղեկանքի գործողության ժամկետը լրանալուց հետո Դիմող անձը իրավասու է սույն կանոններով նախատեսված ընթացակարգով կրկին դիմել Հաղորդողին` նոր Միացման տեղեկանք ստանալու նպատակով:

211. Միացման տեղեկանքի գործողության ընթացքում Դիմող անձի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Տեխնիկական պայմանները Դիմող անձին տրամադրվում են համաձայն Միացման տեղեկանքի, եթե այլ բան չի որոշվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 32. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

212. Տեխնիկական պայմանների մշակման նպատակով Դիմող անձը հայտ է ներկայացնում Հաղորդողին` ԷՀՑ կանոնների N3 հավելվածին համապատասխան, ինչպես նաև կցում է.

1) Միացվող հզորության տարածքի նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը.

2) Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողին վճարումը հավաստող փաստաթուղթը:

(212-րդ կետը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

213. Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Դիմող անձը Հաղորդողին է վճարում ծառայության վճար` 500000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)` բացառությամբ, եթե Դիմող անձն ԷՀՑ կանոնների 209-րդ կետի համաձայն ունի ռեզերվացված հզորություն: Նման դեպքում Տեխնիկական պայմանների տրամադրման համար Դիմող անձը Հաղորդողին վճարում է 50000 Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) ծառայության վճար:

214. Դիմող անձի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը ստուգում է հայտի համապատասխանությունը սույն գլխի պահանջներին, անհրաժեշտության դեպքում Դիմող անձի հետ համատեղ կատարում է ճշտումներ, և`

1) ԷՀՑ կանոնների 212-րդ կետի պահանջներին համապատասխանության դեպքում.

ա. մշակում է Տեխնիկական պայմանների նախագիծը` տեխնիկական կանոնակարգերի պահանջների, իսկ այն դեպքում, երբ Դիմող անձն ունի գործողության ժամկետում գտնվող Միացման տեղեկանք, ապա նաև դրա հիման վրա,

բ. Համակարգի օպերատորին է ներկայացնում Դիմող անձի հայտը և Տեխնիկական պայմանների նախագիծը,

գ. Համակարգի օպերատորին է փոխանցում 250000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ներկայացնում կատարված վճարումը հավաստող փաստաթուղթ` բացառությամբ, եթե Դիմող անձն ԷՀՑ կանոնների 209-րդ կետի համաձայն ունի ռեզերվացված հզորություն:

2) ԷՀՑ կանոնների 212-րդ կետի պահանջներին անհամապատասխանության դեպքում վերադարձնում է հայտը:

215. Համակարգի օպերատորը հայտը Հաղորդողից ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է Միացվող հզորության ազդեցությունը ԷՀԱ ցուցանիշների վրա, Հաղորդողի հետ համատեղ ուսումնասիրում է մշակված Տեխնիկական պայմանները` Միացվող հզորության և Հաղորդման ցանցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար նախատեսված միջոցառումների ամբողջականության և անհրաժեշտության տեսանկյունից, և Հաղորդողին է ներկայացնում Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը:

 

ԳԼՈՒԽ 33. ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԸ

 

216. Միացման վճարը հաշվարկում և մեծությունը որոշում է Հաղորդողը` հաշվի առնելով Համակարգի օպերատորի հետ Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը, Հաղորդման ցանցին Միացվող հզորության միացումն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը փոխհատուցելու նպատակով:

217. Միացման վճարը հաշվարկվում է ԷՀՑ կանոնների 215-րդ կետի համաձայն Համակարգի օպերատորից Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Միացման վճարի մեծությունը որոշվում է` ելնելով համանման նախագծերի իրականացման համար կատարված ծախսերից և ենթակա է ճշգրտման նախագծման փուլում:

218. Միացման վճարը ներառում է Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին միացնելու նպատակով անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման, հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ԷՀԱՀ-ին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման ու տեղակայման, տեխնիկական կանոնակարգերով և ԷՀՑ կանոններով միացման նպատակով մատուցված բոլոր ծառայությունների, այդ թվում` նախագծման ծախսերի հանրագումարը:

 

ԳԼՈՒԽ 34. ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

219. Հաղորդողը Միացման վճարի հաշվարկից հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում միակողմանի ստորագրված (վավերացված) Միացման պայմանագրի նախագիծը` կցելով Համակարգի օպերատորի հետ Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը և Միացման վճարի հաշվարկը, որոնք հանդիսանում են Միացման պայմանագրի անբաժանելի մասը:

220. Դիմող անձը Հաղորդողի կողմից միակողմանի ստորագրված (վավերացված) Միացման պայմանագիրը ստորագրում (վավերացնում) և Հաղորդողին է ուղարկում այն ստանալու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ ներկայացված Միացման պայմանագիրը իրավական ուժ չունի:

221. Հաղորդողը Դիմող անձից Միացման պայմանագրի ստորագրված (վավերացված) տարբերակը ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

222. Միացման պայմանագրում նշվում են.

1) փորձաքննություն անցած միացման նախագիծը Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետը.

2) Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացված միացման նախագիծը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցման ժամկետը.

3) միացման վճարի նախնական չափը և վճարման ժամկետները (ժամանակացույցը), ինչպես նաև միացման վճարի նախնական և վերջնական մեծությունների ճշգրտման մեխանիզմները.

4) Հաղորդման ցանցին հզորության միացման ժամկետները և այդ ժամկետների խախտման դեպքում մասնակիցների պատասխանատվությունը:

223. Միացման պայմանագրի` կողմերի համաձայնեցրած ցանկացած փոփոխություն կատարվում է Միացման պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (եթե այլ բան չի սահմանվում Միացման պայմանագրով):

224. Միացման պայմանագրի շրջանակում Հաղորդման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները համարվում են Հաղորդողի սեփականությունը, իսկ տեղադրված հաշվառքի սարքը, ինչպես նաև էլեկտրական ցանցի ԷՀԱՀ-ին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները` Դիմող անձի սեփականությունը:

225. Պայմանագրի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

 

ԳԼՈՒԽ 35. ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

226. Միացման թույլտվություն ստանալու նպատակով Դիմող անձը, մինչև Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետի ավարտը, դիմում է Հաղորդողին` ներկայացնելով`

1) շինարարության ավարտը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված հզորության գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը,

3) ԷՀՑ կանոնների N 4 հավելվածում նշված հայտը,

4) միացման գործողությունների ծրագիրը:

(226-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

227. Հաղորդողը ԷՀՑ կանոնների 226-րդ կետում նշված դիմումն ստանալուց տաս աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Դիմող անձի կողմից ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը սույն բաժնի պահանջներին և Համակարգի օպերատորի համաձայնեցմանն է ներկայացնում միացման գործողությունների ծրագիրը: Դիմող անձի կողմից ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում Հաղորդողը նույն ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Դիմող անձին:

(227-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

228. Համակարգի օպերատորը Հաղորդողից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է միացման գործողությունների ծրագիրը:

229. Համակարգի օպերատորի համաձայնությունն ստանալուց հետո Հաղորդողը 40 աշխատանքային օրում ապահովում է Դիմող անձի միացումը Հաղորդման ցանցին:

(229-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

230. (230-րդ կետն ուժը կորցրել է 01.02.2023 թվականից` 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

231. (231-րդ կետն ուժը կորցրել է 01.02.2023 թվականից` 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

232. Միացվող հզորության Հաղորդման ցանցին միացումը իրականացվում է համաձայն ԷՀՑ կանոնների 228-րդ կետում նշված միացման գործողությունների ծրագրի:

233. Դիմող անձը փորձարկում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունը` Միացման պայմանագրով սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը հաստատելու նպատակով: Այդպիսի փորձարկումները իրականացվում են Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված գործողությունների ծրագրերին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 7
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 36. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

234. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի հաշվառմանը ներկայացվող պահանջները նպատակ ունեն ապահովել Առևտրային հաշվառման ամբողջականությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և միասնականությունը:

235. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը` ԷՀԱՀ-ի և Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

236. Հաշվառման կետը պետք է կահավորված լինի Հաշվառման համալիրով և Շուկայի օպերատորի կողմից գրանցվի ԷՀԱՀ-ում: Հաշվառման համալիրը պետք է ապահովի.

1) էլեկտրական էներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը.

2) Հաշվառման համալիրի տարրերի ճշտության դասերի համապատասխանությունը ԷՀՑ կանոնների 38-րդ գլխի պահանջներին.

3) հաշվառման տվյալների էլեկտրոնային տեսքով հաղորդումը հաշվառման տվյալների բազա:

237. Հաշվառման համալիրի, ինչպես նաև ԷՄՇ մասնակցի տնօրինության ներքո գտնվող` ԷՀԱՀ մաս կազմող այլ տարրերի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման, սպասարկման, նորոգման, ստուգման և ստուգաչափման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ամբողջականության պահպանման պատասխանատվությունը կրում է Հաշվառման համալիրը տնօրինողը:

238. Շուկայի օպերատորը Առևտրային հաշվառումը կատարում է ԷՄՇ մասնակիցների բոլոր Սահմանազատման կետերի, ինչպես նաև Ներկրման և Արտահանման կետերի համար: Հաշվառումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի.

1) Արտադրողների կողմից արտադրված, իսկ Համակարգային նշանակության կայանների դեպքում` առանձնացված ըստ յուրաքանչյուր գեներատորի, սեփական կարիքների համար սպառված և առաքված էլեկտրական էներգիայի քանակների որոշումը.

2) Հաղորդման ցանցով հաղորդված կամ տարանցված էլեկտրական էներգիայի քանակների որոշումը.

3) Բաշխման ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի քանակների որոշումը, ինչպես նաև Բաշխողի ցանցից Հաղորդողի ցանց և Արտադրողներին առաքված էլեկտրական էներգիայի քանակների որոշումը.

4) ԷՄՇ մասնակիցներին առաքված էլեկտրական էներգիայի քանակների որոշումը.

5) արտահանված և ներկրված էլեկտրական էներգիայի քանակների որոշումը:

239. ԷՄՇ մասնակիցը չպետք է միջամտի Հաշվառման համալիրներում ներառված տարրերի աշխատանքին, դրանցում գրանցված ցանկացած հաշվառման տվյալի կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի ժամային ցուցմունքին:

 

ԳԼՈՒԽ 37. ԷՀԱՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

240. ԷՀԱՀ-ն ընդգրկում է.

1) Հաշվառման համալիրներ.

2) առաջնային տվյալների հավաքագրման սերվեր (կոմունիկացիոն սերվեր).

3) տվյալների մշակման և հաշվառման սերվեր (գլխավոր սերվեր).

4) հանգուցային սերվերներ (տվյալների հավաքագրման և հաղորդման սերվերներ) կամ հաշվիչներից օպտիկամանրաթելային կամ բջջային կապի միջոցով ուղիղ ընթերցման համար նախատեսված փոխակերպիչներ, սարքեր և սարքվածքներ, որոնք տեղակայված են ենթակայաններում և արտադրող կայաններում.

5) կայանային և ենթակայանային սերվերներ, որոնք տեղակայված են Հաղորդողի և Արտադրողի էլեկտրակայանների (այդ թվում` հիդրոէլեկտրակայանների կասկադների) կառավարման կենտրոններում.

6) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում տվյալների ներմուծման համար այն դեպքում, երբ խափանվել են կապուղիները կամ Հաշվառման համալիրը կահավորված չէ հեռահաղորդակցության սարքվածքներով.

7) հանգուցային և տարածաշրջանային սերվերներում պահպանվող հաշվառման տվյալների բազաներ.

8) հեռահաղորդակցության ենթակառուցվածք` ներառյալ հաղորդակցման կապուղիները hամակարգչային լոկալ և լայնամասշտաբ ցանցեր, մոդեմներ, փոխակերպիչներ, կոմուտատորներ, երթուղիչներ, ղեկավարող և աջակցող ծրագրային ապահովման փաթեթներ և այլն:

241. ԷՀԱՀ-ն ապահովում է.

1) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը հաշվառման տվյալների բազա.

2) Հաշվառման համալիրներից ստացվող տվյալների գրանցումը և դրանց պաշտպանվածությունը.

3) Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին Տվյալների հավաքագրման և հաղորդման սարքերի (այսուհետ` ՏՀՀՍ) տվյալների բազայում գրանցված` իրենց վերաբերող տեղեկատվության գրանցումը և հասանելիությունը.

4) էլեկտրական էներգիայի քանակի գրանցումը ԷՄՇ յուրաքանչյուր Հաշվառման կետում և հաշվարկումը Սահմանազատման կետի համար:

242. ԷՀԱՀ-ում ներառված սերվերների, համակարգիչների տեխնիկական հարաչափերին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները առաջադրում է Շուկայի օպերատորը և հրապարակում իր պաշտոնական կայքում:

243. ԷՀԱՀ-ում ներառված էլեկտրական էներգիայի առևտրային և վերստուգիչ հաշվիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում Առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող հաշվիչներ` IEC1107 OP (օպտիկական պորտ) և RS485 ինտերֆեյսով, որոնք ներառված կլինեն Շուկայի օպերատորի ծրագրային ապահովման կողմից աջակցվող սարքերի ցանկում և զետեղված Շուկայի օպերատորի պաշտոնական կայքում:

244. Հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի.

1) գրանցումներ Հաշվառման կետով անցած ակտիվ և ռեակտիվ էլեկտրական էներգիայի քանակությունների մասին` ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին.

2) տեղեկատվություն հաշվառման տվյալների բազայի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին.

3) տվյալներ Էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր Հաշվառման համալիրի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, հաշվիչների տեխնիկական տվյալները, ստուգաչափման ժամկետները, գործարանային համարները և այլն):

245. Հաշվառման համալիրի փոխարինման դեպքում, տեղադրված նոր հաշվիչի տվյալները Շուկայի օպերատորի կողմից մուտքագրվում են հաշվառման տվյալների բազա:

246. ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացվում է ԷՀԱՀ գլխավոր ադմինիստրատորի կողմից` ԷՀԱՀ ադմինիստրատորների միջոցով:

247. Շուկայի օպերատորը պարտավոր է ապահովել հասանելիություն ԷՀԱՀ-ին` յուրաքանչյուր ԷՀԱՀ ադմինիստրատորի համար իրեն վերաբերող մասով, ինչպես նաև յուրաքանչյուր ԷՀԱՀ ադմինիստրատորի տեղեկացնել ԷՀԱՀ ծրագրային ապահովման փաթեթների, տեխնիկական և անվտանգության պահանջների, տվյալների` իրեն վերաբերող փոփոխությունների մասին` դրանք կատարելուց ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

248. ԷՀԱՀ գլխավոր ադմինիստրատորը կարող է վերածրագրավորել Էլեկտրական էներգիայի հաշվիչը, եթե ինքնաախտորոշման արդյունքում հայտնաբերվել է ծրագրային սխալ:

249. ԷՀԱՀ գլխավոր ադմինիստրատորը կարող է ՏՀՀՍ-ներում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր` գլխավոր սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան:

250. Շուկայի օպերատորը և ԷՄՇ մասնակիցները պատասխանատվություն են կրում ԷՀԱՀ-ում կիրառվող գաղտնաբառերի գաղտնիության պահպանման համար:

251. ԷՀԱՀ գլխավոր ադմինիստրատորը և ԷՀԱՀ ադմինիստրատորները պարտավոր են առնվազն երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող գլխավոր և տարածաշրջանային սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

ԳԼՈՒԽ 38. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

252. Հաշվառման համալիրը պետք է տեղադրված լինի Սահմանազատման կետում: Բացառություն կարող են կազմել հետևյալ դեպքերը.

1) Հաշվառման համալիրի տեղադրման և Սահմանազատման կետի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը պայմանագրային կողմերի համար արհամարհելի է և առկա է Շուկայի օպերատորի համաձայնությունը կամ

2) Հաշվառման համալիրը տեղադրվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր 31-ը և Հաշվառման համալիրի և Սահմանազատման կետի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը Շուկայի օպերատորը հաշվարկում է ավտոմատացված եղանակով, ժամային կտրվածքով` ՇԿԾ-ի միջոցով,

(252-րդ կետը փոփ. 25.01.23 թիվ 24-Ն որոշում)

253. ԷՄՇ մասնակիցները, ելնելով միմյանց միջև էլեկտրական միացումներից և Սահմանազատման կետից, որոշում են Էլեկտրական էներգիայի առևտրային և վերստուգիչ Հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը` համաձայնեցնելով Շուկայի օպերատորի հետ:

254. Հաշվառման համալիրը պետք է տեղակայված լինի այնպես, որ.

1) Էլեկտրական էներգիայի առևտրային հաշվարկը ձևավորվի հաշվիչների ցուցմունքների հիման վրա, առանց էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկային արժեքների կիրառման.

2) նվազագույնի հասցվի դրա մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը.

3) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Հաշվառման համալիրի միացման սխեմային և դրա աշխատանքին.

4) ապահովվի պայմանագրի կողմերի և Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների տեսանելիությունը.

5) ապահովվի դրա պահպանումը.

6) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

255. Հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթները համակարգում է Շուկայի օպերատորը:

256. Հաշվառման համալիրի կամ դրա առանձին տարրերի ստուգաչափումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը (այսուհետ` Չափագիտական մարմին)` այն տնօրինողի միջոցներով:

257. Հաշվառման համալիրի կամ դրա առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումն իրականացվում է այն տնօրինողի, համապատասխանաբար Հաղորդողի կամ Բաշխողի (ում ցանցին միացած է ԷՄՇ տվյալ մասնակիցը) և Շուկայի օպերատորի մասնակցությամբ, կազմելով եռակողմ ակտ` համաձայն ԷՀՑ կանոնների N5 հավելվածի: Հաշվառման համալիրի կամ դրանց առանձին տարրերի փոխարինման դեպքում այն տնօրինողն ապահովում է, որ Շուկայի օպերատորին տրամադրվեն այլընտրանքային համարժեք հաշվառման տվյալներ:

258. Հաշվիչի սեղմակաշարը, չափիչ տրանսֆորմատորները կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում և կնիքները հանում է Շուկայի օպերատորը` Հաշվառման համալիրը տնօրինողի և համապատասխանաբար Հաղորդողի կամ Բաշխողի (ում ցանցին միացած է ԷՄՇ տվյալ մասնակիցը) մասնակցությամբ, կազմելով եռակողմ արձանագրություն` ԷՀՑ կանոնների N6 հավելվածի համաձայն: Հաշվառման համալիրներում առաջացած վթարների վերացման նպատակով կնիքները կարող են հանվել Հաշվառման համալիրը տնօրինողի կողմից` անմիջապես տեղեկացնելով Շուկայի օպերատորին և մյուս կողմին: Այս դեպքում Հաշվառման համալիրը վերակնքվում է սույն կետի համաձայն` 72 ժամվա ընթացքում:

259. Հաշվառման համալիրներին, նրա առանձին տարրերի հարաչափերին, հաշվիչների և չափիչ տրանսսֆորմատորների ճշտությանը և ճշտության ստուգմանը, Էլեկտրատեղակայանքների երկրորդային շղթաներին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին, մասնավորապես.

1) էլեկտրատեղակայանքների երկրորդային` կառավարման, ազդանշանման, հսկման, ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության շղթաները, չափիչ տրանսֆորմատորները, էլեկտրական շղթաների հետ համատեղ պետք է գործեն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշմամբ ընդունված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան.

2) առևտրային և վերստուգիչ հաշվիչները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 75-Ն որոշմամբ ընդունված «Հատուկ կայանքների Էլեկտրա-սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

3) էլեկտրական մեծությունների չափումները և չափիչ միջոցների ճշտության դասերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ ընդունված «էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

4) փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջները հաստատելու մասին» N 96-ԶԴ հրամանով սահմանված տեխնիկական պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 38.1. ԷՄՇ ՄԱՍՆԱԿՑԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(38.1-ին գլուխը լրաց. 25.01.23 թիվ 24-Ն)

 

240.1. ԷՄՇ մասնակցի գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման իր պարտավորությունները ԷՄՇ կանոնների 240-րդ կետում սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Շուկայի օպերատորը պարտավոր է դիմել Բաշխողին` վերջինիս էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով:

240.2. Բաշխողը Շուկայի օպերատորի դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել ԷՄՇ առևտրի մասնակցի էլեկտրամատակարարումը:

204.3 ՀՊԿԽ կամ ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության խմբում ընդգրկված հաշվառման կետի էլեկտրամատակարարման դադարեցման ցանկության կամ ԷՄՇ առևտրի մասնակից գնորդի կողմից Գործարքով սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքերում ԷՄՇ մասնակիցը էլեկտրական էներգիայի մատակարարման դադարեցման նախատեսվող ժամկետից առնվազն երեք օր առաջ ՇԿԾ-ի միջոցով դիմում է Շուկայի օպերատորին` այդ մասին տեղեկացնելով նաև ՀՊԿՄ, ՀՊԿԻ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին, ԷՄՇ առևտրի մասնակից գնորդին և Բաշխողին:

240.4. Մինչև ՕՐԱՆ ժամը 14:29 էլեկտրական էներգիայի առուվաճառքի գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առևտրի մասնակից վաճառողի կողմից Շուկայի օպերատորին գնորդի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դիմումը անփոփոխ մնալու դեպքում` Շուկայի օպերատորը գրավոր դիմում է Բաշխողին գնորդի էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող գնորդների դեպքում` Բաշխողը պահպանում է ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգը:

240.5. ԷՄՇ առևտրի մասնակից վաճառողից գնորդի էլեկտրամատակարարման վերականգնման մասին դիմում ստանալու դեպքում Շուկայի օպերատորը այդ մասին պատշաճ ձևով ծանուցում է Բաշխողին: Բաշխողի կողմից նշված գնորդի էլեկտրամատակարարումը ենթակա է վերականգնման ոչ ուշ, քան Շուկայի օպերատորի կողմից սույն կետում նշված ծանուցումը`

1) աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն ստանալու դեպքում` մինչև նույն օրը ժամը 18:00-ն,

2) աշխատանքային օրերին ժամը 14:00-ից հետո ստանալու դեպքում` մինչև հաջորդ օրը ժամը 13:00-ն,

3) ոչ աշխատանքային օրերին ստանալու դեպքում` հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան ստանալու պահից 24 ժամվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 39. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

260. Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը` ԷՀԱՀ-ի և Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:

261. Բաշխողն ապահովում է իր էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգից ԷՄՇ մասնակիցների հաշվառման տվյալների հասանալիությունը Շուկայի օպերատորի համար` ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:

262. ԷՀԱՀ հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Շուկայի օպերատորը ապահովում է համակարգային, գլխավոր սերվերների և ՏՀՀՍ-ների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը, տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներից դեպի համակարգային սերվեր:

263. ԷՀԱՀ-ի (հաշվիչների, սերվերների) ժամացույցները պետք է պարբերաբար ճշգրտվեն այնպես, որ սինքրոն լինեն Հայաստանի Հանրապետությունում գործող ժամանակի հետ:

264. ԷՄՇ մասնակիցը ապահովում է իր տնօրինության ներքո գտնվող Հաշվառման համալիրներում ներառված հաշվիչներից տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներում:

265. Շուկայի օպերատորը ապահովում է ԷՀԱՀ միջոցով Հաշվառման տվյալների հավաքագրումը առևտրային օրվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար` ժամը 24:00-ի դրությամբ:

266. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր օրացուցային ամսվա կեսին և ավարտին` վեց օրացուցային օրվա ընթացքում, կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի փաստացի ժամային հաշվեկշիռ` ըստ Սահմանազատման և Հաշվառման կետերի:

267. Էլեկտրական էներգիայի փաստացի ժամային հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում ԷՄՇ մասնակիցների միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 40. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ

 

268. Հաշվառման համալիրների ստուգման նպատակով Շուկայի օպերատորը.

1) օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դրանք ենթարկում է ակնադիտարկման` Հաշվառման համալիրը տնօրինողի և համապատասխանաբար Հաղորդողի կամ Բաշխողի (ում ցանցին միացած է ԷՄՇ տվյալ մասնակիցը) մասնակցությամբ, որի ընթացքում ստուգվում է Հաշվառման համալիրի ամբողջականությունը և կնիքների առկայությունը.

2) Հաշվառման համալիրների մեջ ընդգրկված հաշվիչներից կազմում է հաշվեկշռային խմբեր և առնվազն ամիսը մեկ անգամ դիտարկում այդ խմբերում ձևավորվող էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը: Եթե հաշվեկշռման խմբում էլեկտրական էներգիայի հաշվեկշռի շեղումը գերազանցում է վերջին մեկ տարվա միջին վիճակագրական տվյալները կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ հաստատված «110կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի» համաձայն որոշված անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքները, ապա Շուկայի օպերատորը հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնում է Հաշվառման համալիրը տնօրինողին անհաշվեկշռության մասին և կողմերը փոխհամաձայնեցված կարգով ու ժամկետում իրականացնում են ակնադիտարկում:

269. Շուկայի օպերատորը, Հաշվառման համալիրը տնօրինողը և համապատասխանաբար Հաղորդողը կամ Բաշխողը (ում ցանցին միացած է ԷՄՇ տվյալ մասնակիցը) Հաշվառման համալիրի ակնադիտարկման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ` համաձայն ԷՀՑ կանոնների N7 հավելվածի:

270. Եթե ակնադիտարկման արդյունքում բացահայտվել է Հաշվառման համալիրի ամբողջականության խախտում (հոսանքի և լարման տրանսֆորմատորների, հաշվիչի, առանձին դետալների վնասվածքներ, անսարքություն, կնիքների բացակայություն կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, դրանց միացնող հաղորդալարերի երկրորդային շղթաների վնասվածքներ, նախագծով հաստատված սխեմայի փոփոխություն, Հաշվառման համալիրի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործություն), ապա այն կողմերի միջև փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում ներկայացվում է Չափագիտական մարմին` Հաշվառման համալիրի` հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների արտահերթ ստուգաչափում իրականացնելու նպատակով:

271. Իրականացվում է Հաշվառման համալիրի` հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների արտահերթ ստուգաչափում` ԷՀՑ կանոնների 256-րդ կետի համաձայն:

272. Եթե ակնադիտարկման արդյունքում Հաշվառման համալիրի ամբողջականության խախտում չի հայտնաբերվել, և`

1) անհաշվեկշռությունը գտնվում է վիճակագրական տվյալների սահմաններից դուրս, սակայն անհաշվեկշռության թույլատրելի սահմանային տիրույթում է, ապա այդպիսի շեղումը համարվում է ընդունելի, և վերահաշվարկ չի կատարվում.

2) անհաշվեկշռությունը դուրս է անհաշվեկշռության թույլատրելի սահմանային արժեքից, ապա այն կողմերի միջև փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում ներկայացվում է Չափագիտական մարմին` Հաշվառման համալիրի` հաշվիչների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների արտահերթ ստուգաչափում իրականացնելու նպատակով:

273. ԷՀՑ կանոնների 270-րդ և 272-րդ կետի 2) ենթակետով սահմանված դեպքերում Շուկայի օպերատորը իրականացնում է էլեկտրական էներգիայի վերահաշվարկ` կազմելով վերահաշվարկի արդյունքների մասին համապատասխան արձանագրություն (ակտ): Վերահաշվարկն իրականացվում է վերստուգիչ հաշվիչների տվյալների հիման վրա` Առևտրային հաշվառման խախտումը հայտնաբերելու օրացուցային ամսվա համար: Եթե վերահաշվարկը հնարավոր չէ իրականացնել վերստուգիչ հաշվիչների տվյալների հիման վրա, ապա Շուկայի օպերատորը այն իրականացնում է ԷՀԱՀ-ում ընդգրկված այլ Հաշվառման համալիրների, դրանց հաշվեկշռման խմբերի տվյալների և Չափագիտական մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա: Չափագիտական մարմնի եզրակացությունը նման դեպքում պետք է ներառի տվյալներ Հաշվառման համալիրի մաս կազմող սարքվածքների ամբողջականության կամ վնասված լինելու, հաշվիչի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին:

274. Եթե Հաշվառման համալիրի ամբողջականության խախտումը հայտնաբերվել է դրա տնօրինողի կամ համապատասխանաբար Հաղորդողի կամ Բաշխողի (ում ցանցին միացած է ԷՄՇ տվյալ մասնակիցը) կողմից, ապա վերջինս դրա հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը տեղեկացնում է Շուկայի օպերատորին և առաջնորդվում վերջինիս հրահանգներով` կատարելով գրառում համապատասխան մատյանում: Սույն կետում նշված դեպքում կողմերը ղեկավարվում են ԷՀՑ կանոնների 273-րդ կետով սահմանված կարգով` 72 ժամվա ընթացքում:

275. ԷՄՇ մասնակիցը իր հաշվառման տվյալների ստուգման նպատակով իրավունք ունի, նախօրոք համաձայնեցնելով ԷՄՇ մյուս մասնակցի հետ, մուտք գործել վերջինիս տարածք` Հաշվառման համալիրներից իր տվյալներն ընթերցելու համար:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի 
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված
կանոնների
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԷՀԱ ցուցանիշները բնութագրում են էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը:

2. ԷՀԱ ցուցանիշները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) իրավիճակային ԷՀԱ ցուցանիշներ,

2) հաճախականության ԷՀԱ ցուցանիշներ,

3) լարման ԷՀԱ ցուցանիշներ,

4) հզորության պահուստների ԷՀԱ ցուցանիշներ,

5) ստատիկ և դինամիկ կայունության ԷՀԱ ցուցանիշներ,

6) ավտոմատ կարգավորման համակարգերի ԷՀԱ ցուցանիշներ,

7) համակարգային ավտոմատիկայի ԷՀԱ ցուցանիշներ:

 

ԳԼՈՒԽ 2. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

3. ԷՀԱ ցուցանիշների ապահովման գնահատումն իրականացվում է`

1) Nk էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն իրավիճակի համար, երբ նորոգման մեջ են k = 0, 1, 2, 3… k տարրերը,

2) Nk-1 Նորմատիվային պատահարների համար:

4. Նորմատիվային պատահարները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) I խումբ` հաճախ հանդիպող պատահարներ`

ա. ցանցային տարրի վթարային անջատումը` անհաջող ավտոմատ կրկնակի միացումով (այսուհետ` ԱԿՄ), բացառությամբ հաղորդաձողի անջատման, միջհամակարգային կապի անջատում` անհաջող միաֆազ ավտոմատ կրկնակի միացումով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի կտրվածքում մեկ կապի անջատման` անհաջող ԱԿՄ-ով,

բ. Էլեկտրակայանի` մինչև 250 ՄՎտ դրվածքային հզորությամբ բլոկի վթարային անջատումը,

2) II խումբ` բացառիկ պատահարներ`

ա. երկշղթա տարանցիկ էլեկտրահաղորդման գծերի վթարային անջատումը` անհաջող ԱԿՄ-ով,

բ. էլեկտրակայանի կամ ենթակայանի բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերից մեկի վթարային անջատումը,

գ. ռեակտորային բլոկի կամ էլեկտրակայանի` 250 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորությամբ բլոկի վթարային անջատումը,

3) III խումբ` արտակարգ պատահարներ`

ա. երկու և ավելի անկախ տարանցիկ էլեկտրահաղորդման գծերի միաժամանակյա անջատումը` անհաջող ԱԿՄ-ով,

բ. էլեկտրակայանի կամ ենթակայանի բաշխիչ սարքվածքի երկու հաղորդաձողերի վթարային անջատումը:

5. ԷՀԱ ցուցանիշները և դրանց ապահովման պահանջներն ըստ իրավիճակների հետևյալն են.

 

ԷՀԱ ցուցանիշը

Էլեկտրաէներգետիկական համակարգի իրավիճակները

Nk
(N1, N2, Nk)

Nk-1
(I խումբ)

Nk-1
(II խումբ)

Nk-1
(III խումբ)

1

2

3

4

5

1) էլեկտրաէներգիայի պլանավորված պահանջարկի ապահովում (հուսալիության ցուցանիշ)

I

I

III

III

2) էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության պահուստների (առաջնային, երկրորդային և երրորդային) ապահովում (հուսալիության ցուցանիշ)

I

II

III

III

3) ԷՀԱ ցուցանիշներն ըստ հաճախականության.
ա. Էլեկտրական էներգիայի որակի ապահովում (հուսալիության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև,
բ. Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության ապահովում (անվտանգության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև,

գ. Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ դրան միացված էլեկտրատեղակայանքների անվտանգության ապահովում (անվտանգության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև:

I

I

I

I

I

I

II

I

I

I

I

I

III

III

II

II

II

II

III

III

III

III

II

II

4) ԷՀԱ ցուցանիշներն ըստ լարման.

ա. Էլեկտրաէներգետիկական համակարգի Սահմանազատման կետերում լարման հաշվարկային մեծությունների ապահովում (հուսալիության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև,

բ. Էլեկտրաէներգետիկական համակարգի հանգույցներում բեռի ստատիկ կայունության ապահովում (անվտանգության ցուցանիշ).

. երկարատև,

. կարճատև,

գ. Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ դրան միացված էլեկտրատեղակայանքների անվտանգության ապահովում (անվտանգության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև:

I

I

I

I

I

I

II

I

I

I

I

I

III

III

II

II

II

II

III

III

III

III

II

II

5) էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ և դինամիկ կայունության ապահովում (անվտանգության ցուցանիշ)`

. երկարատև,

. կարճատև:

I

I

I

I

II

II

III

III


 

6. Սույն հավելվածի 5-րդ կետում «I» նշումի դեպքում ցուցանիշի պահպանումը պարտադիր է` առանց ավտոմատիկայի կիրառման կամ Համակարգի օպերատորի կարգավարի միջամտության, «II» նշումի ցուցանիշի պահպանումը պարտադիր է` ավտոմատիկայի կիրառմամբ կամ Համակարգի օպերատորի կարգավարի միջամտությամբ, իսկ «III» նշումի դեպքում` ցուցանիշի պահպանումը պարտադիր չէ:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

7. ԷՀԱ ցուցանիշների պահպանումն ըստ հաճախականության իրականացվում է ԷՀՑ կանոններով նախատեսված դեպքերում` հաճախականության առաջնային, երկրորդային և երրորդային կարգավորման ու կառավարման համակարգերի միջոցով:

8. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման համար հաճախականության փոփոխման թույլատրելի տիրույթներն են.

 

Հաճախականության փոփոխման թույլատրելի տիրույթները

Ցուցանիշները, Հց

1) երկարատև

50±0,1` օրվա ժամանակի 95 տոկոսից ոչ պակաս

2) կարճատև

50±0,2`
շաբաթվա ժամանակահատվածի 98,5 տոկոսից ոչ պակաս

3) առավելագույն դինամիկ փոփոխության տիրույթ` I խմբի պատահարներից հետո (հաճախականային ավտոմատ բեռնաթափումը չպետք է գործի)

50±0,8

4) I խմբի պատահարներից հետո թույլատրելի տիրույթ

50 ± 0,4` ոչ ավել, քան 15 րոպե


9. Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ապահովման համար հաճախականության փոփոխման թույլատրելի տիրույթներն են.

Հաճախականության փոփոխման
թույլատրելի տիրույթները
Ցուցանիշները, Հց
երկարատև 49,0 -50,4
կարճատև 48,0 - 49,0` 2 րոպե, 47,7 - 48,0 < 30 վայրկյան, 47,5-47,7 < 4 վայրկյան, < 47,5 - ից պետք է բացառված լինի, ƒ≤49,0-49,5 և  > 2 - 2.5Հց/վ, 0,1 վայրկյան, 50,5-51,0 < 3 րոպե, 51,0-52,5ժամանակն ըստ
տուրբինների գործարանային հրահանգների համաձայն > 52,5-ից պետք է բացառված լինի

 

ԳԼՈՒԽ 4. ԼԱՐՄԱՆ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

10. Էլեկտրաէներգետիկական համակարգի հանգույցների լարումները Nk իրավիճակում պետք է կարգավորվեն` հաշվի առնելով Nk-1 ցանկացած Նորմատիվային պատահարի (Nk-1 I-ի, Nk-1 II և Nk-1 III խմբերի պատահարների) հնարավոր առաջացումը:

11. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման նպատակով Nk և Nk-1 I խմբի պատահարների դեպքում լարման կարգավորումը և հսկումը Համակարգի օպերատորի կողմից իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի ստուգիչ կետերում:

12. Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ապահովման նպատակով Nk և Nk-1 (ցանկացած Նորմատիվային պատահար) իրավիճակում յուրաքանչյուր բեռի հանգույցի լարման մեծությունը պետք է ապահովի բեռի ստատիկ կայունությունն ըստ լարման և որոշվի` հիմք ընդունելով տվյալ հանգույցի լարման պահուստի գործակիցը` KU-ն, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

որտեղ`

U-ն – բեռի հանգույցում լարման մեծությունն է էներգահամակարգի դիտարկվող ռեժիմում,

Uկր–ն - բեռի հանգույցում կրիտիկական լարման մեծությունն է, որը համապատասխանում է էլեկտրաշարժիչների ստատիկ կայունության սահմանային մեծությանը: 110 կՎ և բարձր լարման բեռի հանգույցներում կրիտիկական լարումն ընդունվում է ոչ պակաս 0.7 և 0.75 Սանվ` ավելի ճշգրիտ տեղեկատվության բացակայության դեպքում:

13. Էլեկտրաէներգետիկական համակարգում բեռի ստատիկ կայունության ապահովման պայմաններն են.

1) էլեկտրաէներգետիկական համակարգի Nk իրավիճակում KU պետք է լինի ոչ պակաս, քան 15 տոկոս, իսկ Nk-1 (ցանկացած Նորմատիվային պատահար) իրավիճակում` ոչ պակաս, քան 10 տոկոս,

2) էլեկտրաէներգետիկական համակարգի Nk և Nk-1 I խմբի պատահարների դեպքում յուրաքանչյուր բեռի հանգույցի լարման մեծությունը պետք է ապահովի բեռի ստատիկ կայունությունն` առանց համակարգային ավտոմատիկայի կիրառման, իսկ Nk-1 II խմբի պատահարների դեպքում` դրա կիրառմամբ:

14. Էլեկտրաէներգետիկական համակարգում պետք է ապահովվի սարքավորման անվտանգությունն ըստ լարման բարձրացման: Լարումը հանգույցներում չպետք է գերազանցի սարքավորման համար երկարատև թույլատրելի առավելագույն աշխատանքային լարումը, իսկ կարճատև թույլատրելի լարման բարձրացման տևողությունը չպետք է գերազանցի սարքավորման համար թույլատրելի տևողությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

15. Արտադրված և սպառված հզորությունների անհաշվեկշռության առաջացման դեպքում հաճախականության և հզորության կարգավորումն իրականացվում է ԷՀՑ կանոններով նախատեսված կարգով` Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների ներգրավմամբ:

16. Սինքրոն գոտու հզորության Առաջնային պահուստը նախատեսված է ամենախոշոր էներգաբլոկի վթարային անջատումից հետո, վայրկյանների ընթացքում, ավտոմատ կերպով վերականգնելու արտադրության և սպառման հաշվեկշիռը` կանխելով հաճախականային ավտոմատ բեռնաթափման (այսուհետ` ՀԱԲ) ավտոմատիկայի գործողությունը: Առաջնային պահուստը նախատեսված է համամասնական սկզբունքով մասնակցելու սինքրոն գոտու Առաջնային պահուստի ձևավորմանը` սինքրոն գոտու հաճախականության ընդհանուր կարգավորման գործընթացին մասնակցելու կամ առանձնացված էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության կարգավորումն ապահովելու նպատակով:

17. Առաջնային պահուստի ցուցանիշներն են.

1) սինքրոն գոտու հզորության Առաջնային պահուստի նվազագույն մեծությունը (ΔPIս.գ.պ), որը պետք է լինի նրանում ամենախոշոր էներգաբլոկի հզորությունից ոչ պակաս,

2) սինքրոն գոտու կազմում աշխատող հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության առաջնային նվազագույն պահուստը (ΔPIհ), որը պետք է լինի համամասնական սկզբունքով որոշված մեծությունից ոչ պակաս`

որտեղ`

Pհ-ն, Pս.գ-ն ակտիվ հզորության գեներացիան է` էլեկտրաէներգետիկական համակարգում և սինքրոն գոտում համապատասխանաբար.

3) սինքրոն գոտու ամենախոշոր էներգաբլոկի հզորության վթարային անջատման և հաճախականության առաջնային կարգավորման հետևանքով ստեղծված իրավիճակում հզորության Առաջնային պահուստը պետք է ամբողջությամբ օգտագործվի` 30, իսկ դրա 50 տոկոսը` 15 վայրկյանի ընթացքում,

4) Առաջնային պահուստը մատուցող էներգաբլոկները (գեներատորները) պետք է ունակ լինեն մատուցել այն ոչ պակաս, քան 15 րոպե տևողությամբ,

5) էլեկտրաէներգետիկական համակարգի առանձնացված աշխատանքի դեպքում Առաջնային պահուստի անհրաժեշտությունը և մեծությունը որոշում է Համակարգի օպերատորը:

18. Երկրորդային պահուստը նախատեսված է I խմբի պատահարից հետո րոպեների ընթացքում վերականգնելու հզորության օգտագործված Առաջնային պահուստը, միջհամակարգային պլանավորված փոխհոսքը և հաճախականությունը:

19. Երկրորդային պահուստի ցուցանիշներն են.

1) Երկրորդային պահուստի նվազագույն մեծությունը պետք է բավարարի հզորության առաջնային օգտագործված պահուստի վերականգնմանը և էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության չկարգավորվող փոփոխությունների լիովին փոխհատուցմանն ու որոշվի հետևյալ բանաձևով.

որտեղ`

Lmax-ը դիտարկվող ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգի սպասվող սպառման առավելագույն մեծությունն է (ՄՎտ), α = 10 ՄՎտ, b = 150 ՄՎտ,

2) Երկրորդային պահուստի թողարկումը պետք է սկսվի հզորության անհաշվեկշռության առաջացումից 30 վայրկյան հետո և հասնի առավելագույն մեծության 15 րոպեի ընթացքում` չխոչընդոտելով Առաջնային պահուստի մատուցման գործընթացը,

3) էլեկտրաէներգետիկական համակարգի առանձնացված աշխատանքի դեպքում Երկրորդային պահուստի անհրաժեշտությունը և մեծությունը որոշում է Համակարգի օպերատորը: Պահուստը պետք է նախատեսվի միայն հիդրոէլեկտրակայաններում (այսուհետ` ՀԷԿ), առանց ոռոգման ջրի պլանավորված ծախսի փոփոխության:

20. Երրորդային պահուստը նախատեսված է օպերատիվ կարգով, մինչև 30 րոպեի ընթացքում, լրացնելու, այնուհետև վերականգնելու հզորության օգտագործված Երկրորդային պահուստը, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգը պատրաստ լինի արձագանքել գեներացիայի հաջորդ կորստին:

21. Երրորդային պահուստի ցուցանիշներն են.

1) Երրորդային պահուստի մեծությունը պետք է բավարար լինի երկրորդային օգտագործված պահուստի վերականգնման համար,

2) Երրորդային պահուստի թողարկումը պետք է սկսվի հզորության անհավասարակշռության առաջացումից հետո 15 րոպեի ընթացքում և հասնի առավելագույն մեծության 30 րոպեի ընթացքում,

3) էլեկտրաէներգետիկական համակարգի առանձնացված աշխատանքի դեպքում Երրորդային պահուստի անհրաժեշտությունը և մեծությունը որոշում է Համակարգի օպերատորը: Պահուստը պետք է նախատեսվի միայն ՀԷԿ-երում` առանց ոռոգման ջրի պլանավորված ծախսի փոփոխության:

 

ԳԼՈՒԽ 6. ՍՏԱՏԻԿ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

22. Էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ և դինամիկ կայունության ապահովման պահանջներն են.

 

Պ ատահարներ ի
բնութագրեր
Պատահարների խմբեր Կայունության ապահովումը
1 2 3
1) ցանցային տարրի վթարային անջատում, անհաջող ԱԿՄ-ով, բացառությամբ` ա.հաղորդաձողի անջատում, բ. միջհամակարգային կապի անջատում` անհաջող միաֆազ ավտոմատ կրկնակի միացումով, գ.էլեկտրաէներգետիկական համակարգի կտրվածքում մեկ կապի անջատում` անհաջող ԱԿՄ-ով,
2) մինչև 250 ՄՎտ գեներացվող (դրվածքային) հզորության վթարային անջատում
I խումբ I


II
I
3) երկշղթա տարանցիկ էլեկտրահաղորդման գծերի վթարային անջատում, անհաջող ԱԿՄ-ով 4) էլեկտրակայանի կամ ենթակայանի բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերից մեկի վթարային անջատում, 5) ռեակտորային բլոկի կամ 250 ՄՎտ-ից բարձր գեներացվող (դրվածքային) հզորության վթարային անջատում II խումբ II
6) երկու և ավելի անկախ տարանցիկ էլեկտրահաղորդման գծերի միաժամանակյա անջատում, անհաջող ԱԿՄ-ով, 7) էլեկտրակայանի կամ ենթակայանի բաշխիչ սարքվածքի երկու հաղորդաձողերի վթարային անջատում III խումբ III


 

23. Սույն հավելվածի 22-րդ կետում «I» նշումի դեպքում ցուցանիշի պահպանումը պարտադիր է` առանց ավտոմատիկայի կիրառման կամ Համակարգի օպերատորի կարգավարի միջամտության, «II» նշումի ցուցանիշի պահպանումը պարտադիր է` ավտոմատիկայի կիրառմամբ կամ Համակարգի օպերատորի կարգավարի միջամտությամբ, իսկ «III» նշումի դեպքում ցուցանիշի պահպանումը պարտադիր չէ:

24. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր կտրվածքով ակտիվ հզորությունը չպետք է գերազանցի առավելագույն թույլատրելի հզորությունը` Pառ, որը պետք է ապահովի ստատիկ կայունության երկարատև թույլատրելի պահուստը` ոչ պակաս, քան 20 տոկոս, և կարճատև` մինչև 15 րոպե, թույլատրելի պահուստը` ոչ պակաս, քան 8 տոկոս և բավարարի հետևյալ պայմանները`

1) ցանկացած երկարատև Պատահարի իրավիճակում`

2) ցանկացած կարճատև Nk-1 I-ի խմբի պատահարի իրավիճակում`


որտեղ`

  -ը տվյալ կտրվածքի ստատիկ ապերիոդիկ կայունության սահմանային հզորությունն է,

ΔPանկ.տ. -ն տվյալ կտրվածքի հոսքի հզորության անկանոն տատանումներն են` պայմանավորված արտադրվող և սպառվող հզորությունների անկանոն տատանումներով:

25. Էլեկտրաէներգետիկական համակարգի Nk-1 I խմբի պատահարների դեպքում ստատիկ և դինամիկ կայունությունը պետք է ապահովվի առանց հատուկ համակարգային ավտոմատիկայի կիրառման:

26. Էլեկտրաէներգետիկական համակարգի Nk-1 II խմբի պատահարների դեպքում ստատիկ և դինամիկ կայունության ապահովման համար թույլատրվում է կիրառել հատուկ համակարգային ավտոմատիկա:

27. Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության խախտման (Ասինքրոն ռեժիմի առաջացման) դեպքում պետք է նախատեսվի էլեկտրաէներգետիկական համակարգի ավտոմատ բաժանումը դրա նպատակահարմար կտրվածքում և բացառվի առաջացած վթարի կասկադային զարգացումը:

28. Էլեկտրաէներգետիկական համակարգի ստատիկ և դինամիկ կայունության հաշվարկներն իրականացվում են հավաստիացված մոդելի կիրառմամբ: Մոդելի հավաստիացումն իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգում անցումային էլեկտրամեխանիկական պրոցեսների մոնիթորինգի միասնական համակարգում գրանցված, իրականում տեղի ունեցած տարբեր անցումային պրոցեսները վերարտադրելու և հաշվարկված Ռեժիմային հարաչափերի իրական փոփոխությունների հետ համեմատելու միջոցով:


ԳԼՈՒԽ 7. ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 

29. Էլեկտրաէներգետիկական համակարգին միացված գեներատորների գրգռման ավտոմատ կարգավորիչները պետք է աշխատեն լարման կարգավորման ռեժիմում և ունենան 4-5% կարգավորման անհավասարաչափություն:

30. Էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության և հզորության առաջնային ու երկրորդային կարգավորումն իրականացվում է ավտոմատ կերպով, իսկ երրորդայինը` օպերատիվ (կարգավարական) կարգով, ԷՀՑ կանոններով նախատեսված դեպքերում:

31. Էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության և հզորության առաջնային ու երկրորդային ավտոմատ կարգավորման համակարգերի հուսալիության ցուցանիշներն են:

 

Կարգավորման համակարգ Ցուցանիշների տեսակները Ցուցանիշների մեծությունները
1) առաջնային հաճախականության կարգավորման տիրույթները 50±0,1Հց`
օրվա ժամանակի 95 տոկոսից ոչ պակաս,
50±0,2Հց`
շաբաթվա ժամանակահատվածի 98.5 տոկոսից ոչ պակաս,
50±0,4Հց` ոչ ավել, քան 15 րոպե
(Պատահարի պահից սկսած)
հաճախականության առավելագույն դինամիկ փոփոխության տիրույթը` I խմբի պատահարից հետո 50±0,8Հց
ակտիվացում (ընդհանուր/ նորմավորված) 50±0,15/50±0,1Հց
մեռյալ գոտի (ընդհանուր/ նորմավորված) 50±0,075/50±0,05Հց
կարգավորման անհավասարաչափություն 4 տոկոս` ջերմաէլեկտրակայանում, 5 տոկոս` ատոմային էլեկտրակայանում, 4-6 տոկոս` հիդրոկայաններում
պահուստի մատուցման արագագործությունը 50 տոկոս` ոչ ավել, քան 15 վրկ
100 տոկոս` ոչ ավել, քան 30 վրկ
պահուստի մատուցման ընդհանուր տևողությունը ոչ պակաս, քան 15 րոպե
2) երկրորդային պահուստի մատուցման արագագործությունը 100 տոկոս` ոչ ավել, քան 15 րոպե
պահուստի մատուցման ընդհանուր տևողությունը ոչ պակաս, քան 30 րոպե
հաճախականության և հզորության չափումների ճշտությունը 1,5 մՀց և ոչ ավել, քան 2 տոկոս


 

ԳԼՈՒԽ 8. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ԷՀԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ


32. Էլեկտրաէներգետիկական համակարգում համակարգային ավտոմատիկան պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային ռեժիմների զարգացման կանխարգելումը և վերացումը: էլեկտրաէներգետիկական համակարգում համակարգային ավտոմատիկայի ենթահամակարգերի, սարքվածքների գործողության սկզբունքների, դրվածքների և էլեկտրաէներգետիկական համակարգի վրա ներգործության տեսակի ու չափի ընտրությունը պետք է իրականացվի այնպես, որ ապահովի դրանց կոորդինացված գործողությունները (ընտրողական, արագ, զգայուն, հուսալի):

33. Էլեկտրաէներգետիկական համակարգում համակարգային ավտոմատիկայի միջոցով ապահովվում է հետևյալ գործառույթների իրականացումը.

1) կայունության խախտման ավտոմատ կանխարգելում (այսուհետ` ԿԽԱԿ),

2) Ասինքրոն ռեժիմի ավտոմատ վերացում (այսուհետ` ԱՌԱՎ),

3) հաճախականության անկման ավտոմատ սահմանափակում,

4) հաճախականության բարձրացումից պաշտպանություն (այսուհետ` ՀԲՊ),

5) բեռի անջատման հատուկ ավտոմատիկա,

6) լարման իջեցման ավտոմատ սահմանափակում (այսուհետ` ԼԻԱՍ),

7) լարման բարձրացման ավտոմատ սահմանափակում (այսուհետ` ԼԲԱՍ),

8) հաճախականության անկումից ավտոմատ բաժանում (այսուհետ` ՀԱԱԲ) էլեկտրակայաններում,

9) սարքավորման անթույլատրելի գերբեռնվածության ավտոմատ կանխարգելում:

34. ԿԽԱԿ ենթահամակարգը նախատեսված է Բնականոն ռեժիմում II խմբի պատահարների առաջացման դեպքում ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի դինամիկ և ստատիկ կայունությունը (թույլատրված, սակայն պարտադիր չէ նաև III խմբի պատահարների առաջացման դեպքում):

35. ԿԽԱԿ-ը պետք է իրականացվի էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր այն կտրվածքներում, որոնք II խմբի պատահարների հետևանքով վտանգավոր են կայունության խախտման տեսանկյունից:

36. ԿԽԱԿ-ի ընտրողականությունը, զգայունությունը և արագագործությունը պետք է ապահովեն էլեկտրաէներգետիկական համակարգի կայունությունը, իսկ ներգործությունն էլեկտրաէներգետիկական համակարգի վրա պետք է լինի բավարար և, դրա հետ մեկտեղ, նվազագույն չափով:

37. Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա ԿԽԱԿ-ի ներգործության եղանակներն ընտրվում են հետևյալ ցանկից.

1) ջերմաէլեկտրակայանների գեներատորների կարճատև (իմպուլսային) կամ երկարատև բեռնաթափում` կաթսայի շոգեարտադրման ավտոմատ կարգավորմամբ,

2) գեներատորների անջատում,

3) սպառողների անջատում,

4) գեներատորների գրգռման ուժեղացում (ֆորսիրովկա),

5) էլեկտրաէներգետիկական համակարգի բաժանումը մասերի:

38. Էլեկտրաէներգետիկական համակարգում ԱՌԱՎ-ի իրականացումը պարտադիր է, եթե`

1) էլեկտրաէներգետիկական համակարգի սինքրոն աշխատանքի կայունության խախտումը և Ասինքրոն ռեժիմի առաջացումը սպառնում է էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությանը` առաջացած վթարի կասկադային զարգացմամբ և սարքավորման վնասմամբ,

2) էլեկտրաէներգետիկական համակարգի մասերի կամ որևէ էլեկտրակայանի, կամ առանձին գեներատորի սինքրոն աշխատանքի կայունության խախտումը և Ասինքրոն ռեժիմի առաջացումը բացառված չեն` էլեկտրաէներգետիկական համակարգում անսպասելի կամ հավանական III խմբի պատահարների առաջացման, աշխատանքի ռեժիմի սխալ պլանավորման կամ սխալ վարման, ԿԽԱԿ-ի խափանման և այլ դեպքերում:

39. Էլեկտրաէներգետիկական համակարգի նախագծման և կարգավարական տարեկան պլանավորման գործընթացներում էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության և Ասինքրոն ռեժիմի հաշվարկների (մոդելավորման) ու շահագործման փորձի արդյունքների վերլուծության եղանակով պետք է որոշվեն նշված վտանգավոր կտրվածքներ կազմող կապերի և գծերի վրա ԱՌԱՎ սարքվածքների տեղակայման կետերը:

40. Էլեկտրակայանի և էլեկտրաէներգետիկական համակարգի միջև առաջացած Ասինքրոն ռեժիմը պետք է վերացվի ավտոմատ բաժանմամբ` որպես հիմնական կամ պահուստային գործողություն:

41. ԱՌԱՎ-ի սարքվածքները պետք է ապահովեն լիաֆազ և ոչ լիաֆազ Ասինքրոն ռեժիմների հայտնաբերումը և վերացումը:

42. ԱՌԱՎ-ի սարքվածքների գործողության ընտրողականության ապահովման համար սկզբունքներն ու դրվածքները պետք է բացառեն ԱՌԱՎ-ի գործողությունը սինքրոն ճոճումների և կարճ միացումների ժամանակ, ինչպես նաև տվյալ սարքվածքի վերահսկողության գոտուց դուրս Ասինքրոն ռեժիմի առաջացման դեպքում:

43. ԱՌԱՎ սարքվածքների դրվածքները պետք է ապահովեն ԱՌԱՎ-ի գործողության զգայունությունը Ասինքրոն ռեժիմի առաջացման դեպքում:

44. 400 կՎ լարման գծերի և 220 կՎ լարման կապերի ԱՌԱՎ-ի սարքվածքների արագագործությունը պետք է ապահովի երկհաճախականային Ասինքրոն ռեժիմը բազմահաճախականային Ասինքրոն ռեժիմի վերածման կանխարգելումը և սարքավորման անվտանգությունը:

45. ԱՌԱՎ սարքվածքների և անջատիչների գործողության պահուստավորման նպատակով յուրաքանչյուր 110 և 220 կՎ լարման Ասինքրոն ռեժիմի առաջացման տեսանկյունից վտանգավոր կտրվածքներում ու 400 կՎ լարման գծերի երկու ծայրերի վրա պետք է տեղադրվեն առնվազն երկու ԱՌԱՎ-ի սարքվածքներ:

46. Հաղորդման ցանցին միացված ցանկացած գեներատորի Ասինքրոն ռեժիմը (էլեկտրակայանի նկատմամբ) պետք է վերացվի նրա ավտոմատ անջատմամբ:

47. Ասինքրոն ռեժիմի դեպքերում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի բաժանումն ապահովելու համար ԱՌԱՎ սարքվածքի գործողությունը պետք է նախատեսվի նրա տեղակայման վայրում` առանց կապուղու միջոցով կառավարող հրահանգի հաղորդման: Կառավարող հրահանգի հաղորդումն այլ վայրում ավտոմատ բաժանման համար թույլատրված է, եթե սարքվածքի տեղադրման վայրում իրականացված է պահուստային ավտոմատ բաժանում:

48. Էլեկտրաէներգետիկական համակարգի բաժանման կետերի ընտրությունը պետք է հիմնավորված լինի մոդելավորման ու շահագործման փորձի վերլուծության արդյունքներով և ապահովի Բնականոն ռեժիմի հնարավորինս արագ վերականգնումը:

49. Հաճախականության անկման ավտոմատ սահմանափակման ենթահամակարգը ակտիվ հզորության դեֆիցիտի (պակասորդի) առաջացման դեպքերում պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության (կայունության) ցուցանիշներն ըստ հաճախականության` հաճախականության անթույլատրելի նվազման (անկման) դադարեցման և վերականգնման միջոցով, և պետք է իրականացնի հետևյալ գործառույթները.

1) hաճախականային ավտոմատ թողարկում և բեռնավորում (այսուհետ` ՀԱԹԲ),

2) ՀԱԲ, այդ թվում`

ա. հաճախականության անկման ավտոմատ կանխում (այսուհետ` ՀԱԲ-1)

բ. հաճախականության ավտոմատ վերականգնում (այսուհետ` ՀԱԲ-2),

3) հաճախականային ավտոմատ բեռնաթափում` ըստ հաճախականության անկման արագության (այսուհետ` ՀԱԲԱ),

4) հաճախականային ավտոմատ կրկնակի միացում (այսուհետ` ՀԱԿՄ),

5) էլեկտրաէներգետիկական համակարգի ավտոմատ բաժանում հարևան համակարգից:

50. ՀԱԹԲ-ն պետք է հաճախականության նվազման (անկման) դեպքում ավտոմատ կերպով նվազեցնի ակտիվ հզորության դեֆիցիտը` ՀԱԲ-ից սպառողների անջատման ծավալի փոքրացման կամ կանխարգելման համար (կախված առաջացած դեֆիցիտի մեծությունից): ՀԱԹԲ-ն պետք է գործի, եթե հաճախականությունը նվազել է մինչև 49,4 - 49,2 Հց:

51. Համակարգի օպերատորի պահանջի դեպքում 20 ՄՎտ և ավել հզորությամբ ՀԷԿ-երում պետք է տեղադրվեն ՀԱԹԲ սարքվածքներ:

52. ՀԱԲ-ը ակտիվ հզորության դեֆիցիտի առաջացման դեպքերում հաճախականության անթույլատրելի նվազման (անկման) կանխարգելման և վերականգնման միջոցով պետք է ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ըստ հաճախականության ցուցանիշների` հետևյալ սկզբունքներով.

1) ՀԱԲ-1` նախատեսված է դադարեցնելու հաճախականության նվազման (անկման) գործընթացը մինչև 47,5Հց, երբ էլեկտրաէներգետիկական համակարգի ակտիվ հզորության առաջացած դեֆիցիտը չի գերազանցում 45 տոկոսը` սինքրոն գոտուց առանձնացած էլեկտրաէներգետիկական համակարգի կամ դրա որևէ հանգույցի բեռի առավելագույն հզորությունից: Գործողության դրվածքներն ըստ հաճախականության իրագործվում են 48,8-47,5Հց միջակայքում` 0,1 Հց քայլով, ժամանակի պահումը` 0,1–0,2 վայրկյան, իսկ ՀԱԲ-1-ից անջատվող բեռի հզորությունը`

 

ΔPՀԱԲ-1 > ΔPդեֆ. + 0.05Pբեռ,

 

որտեղ`

ΔPդեֆ.-ը արտադրվող հզորության դեֆիցիտն է,

Pբեռ.-ը էլեկտրաէներգետիկական համակարգի կամ հանգույցի առավելագույն բեռն է,

2) ՀԱԲ-2-ը նախատեսված է հաճախականության վերականգնման համար` ՀԱԲ-1-ի գործողությունից հետո,

3) ՀԱԲ-2-ի ծավալը պետք է ամբողջությամբ համատեղվի ՀԱԲ-1-ի ծավալի հետ և գործի միևնույն սպառողների անջատման համար.

4) ՀԱԲ-2-ի դրվածքներն, ըստ հաճախականության, գտնվում են 48,8-48,6Հց միջակայքում, իսկ ժամանակի դրվածքները` 4-60 վայրկյանում, ժամանակի դրվածքների քայլը` 4 վայրկյան:

53. ՀԱԲԱ-ն մեծ դեֆիցիտների դեպքում (երբ ակտիվ հզորության դեֆիցիտը գերազանցում է 45 տոկոսը) պետք է կանխի հաճախականության խորը իջեցումը և արագացնի դրա վերականգնումը:

54. ՀԱԲԱ-ի սարքվածքների գործողության սկզբունքը պետք է իրագործվի հաճախականության և դրա անկման արագության մեծությունների չափման ու տրված համապատասխան դրվածքների համեմատությամբ:

55. ՀԱԲԱ-ի սարքվածքների գործողության դրվածքները պետք է կարգավորել`

1) 49-49,5 Հց միջակայքում` ըստ հաճախականության,

2) 2,0-2,5 Հց/վրկ միջակայքում` ըստ հաճախականության անկման արագության,

3) 0,1 վայրկյան ժամանակի պահումով:

56. ՀԱԲԱ-ից բեռի անջատման ծավալը պետք է բացառի հաճախականության անկումը մինչև 47,5 Հց այն դեպքերում, երբ էլեկտրաէներգետիկական համակարգի ակտիվ հզորության դեֆիցիտը գերազանցում է սպառման առավելագույն մեծության 45 տոկոսը:

57. ՀԱԿՄ-ի ենթահամակարգը պետք է ավտոմատ կերպով ապահովի ՀԱԲ-ից անջատված սպառողների էլեկտրամատակարարման վերականգնումը` հաճախականության վերականգնումից հետո:

58. ՀԱԿՄ-ի գործողության դրվածքները պետք է իրականացնել 49,4–49,8Հց միջակայքում, ժամանակի պահումը` ոչ պակաս, քան 5 վայրկյան, ժամանակի դրվածքների քայլը` 5 վայրկյան:

59. ՀԱԿՄ-ի յուրաքանչյուր հերթից միացվող բեռը չպետք է առաջացնի ՀԱԲ-ի կրկնակի գործողություն և գերազանցի ՀԱԲ-ից անջատվող ընդհանուր բեռի 2 տոկոսը:

60. Էլեկտրաէներգետիկական համակարգի ՀԲՊ ենթահամակարգը պետք է կանխարգելի հաճախականության անթույլատրելի բարձրացումը էլեկտրաէներգետիկական համակարգում մինչև այն մակարդակը, որի դեպքում գործում է ՋԷԿ-երի և ՀԱԷԿ-ի տուրբինների անվտանգության պաշտպանությունը:

61. ՀԲՊ գործողությունը պետք է իրականացնել հաճախականության 50.8-51.2 Հց միջակայքում, ժամանակի պահումը` 0.15 վայրկյան:

62. ՀԲՊ սարքվածքները պետք է գործեն գեներատորների անջատման համար և առաջնահերթ անջատեն հիդրոգեներատորները:

63. Բեռի անջատման հատուկ ավտոմատիկան էլեկտրաէներգետիկական համակարգում գեներացվող մեծ հզորության կորստի դեպքում (ակտիվ և ռեակտիվ) պետք է կանխի`

1) հարևան համակարգի հետ միջհամակարգային կապի անջատումը,

2) էլեկտրաէներգետիկական համակարգի հանգույցների լարման անթույլատրելի իջեցումը:

64. ԼԻԱՍ-ը պետք է ավտոմատ կանխարգելի լարման անթույլատրելի իջեցումը` բացառելով էլեկտրաէներգետիկական համակարգի հանգույցների բեռի կայունության խախտումն ըստ լարման:

65. ԼԻԱՍ-ի սարքվածքները պետք է հսկեն էլեկտրաէներգետիկական համակարգի հանգույցների լարման իջեցման մակարդակն ու տևողությունը կամ լարման նվազման արագությունը և (կամ) ռեակտիվ հզորությունը:

66. ԼԻԱՍ-ի գործողությունը պետք է իրականացվի 220կՎ և ավելի ցածր լարման ցանցում ռեակտիվ հզորության փոխհատուցման միջոցների ռեժիմի կամ օպերատիվ վիճակի փոփոխությամբ և (կամ) սպառողների բեռի անջատմամբ, իսկ ավելի բարձր լարման ցանցում` միայն ռեակտիվ հզորության փոխհատուցման միջոցների ռեժիմների կամ օպերատիվ վիճակի փոփոխությամբ:

67. ԼԻԱՍ-ի սարքվածքների գործողությունը պետք է համաձայնեցվի ռելեական պաշտպանության, պահուստային սնուցման ավտոմատ միացման և ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների գործողության հետ:

68. ԼԲԱՍ-ն պետք է նախատեսվի սարքավորումների վրա լարման անթույլատրելի բարձրացման (ըստ մեծության և տևողության) կանխարգելման համար:

69. ԼԲԱՍ-ի սարքվածքները պետք է տեղակայվեն այն 110 կՎ և բարձր լարման օդային գծերի յուրաքանչյուր կողմում, որոնց միակողմանի անջատումը կարող է առաջացնել սարքավորման վրա լարման անթույլատրելի բարձրացում:

70. ԼԲԱՍ-ի սարքվածքների գործողության սկզբունքները պետք է իրականացվեն յուրաքանչյուր ֆազի լարման բարձրացման մակարդակով և տևողությամբ, ինչպես նաև գծի ռեակտիվ հզորության մեծությամբ և ուղղության հսկմամբ:

71. ԼԲԱՍ-ի սարքվածքների գործողության դրվածքները պետք է ապահովեն սարքավորման անվտանգությունը:

72. ԼԲԱՍ-ի սարքվածքների գործողությունը պետք է իրականացվի երկու աստիճանով, ըստ լարման մեծության`

1) 1-ին աստիճանը ժամանակի պահումով պետք է գործի ռեակտիվ հզորության փոխհատուցման միջոցների ռեժիմի կամ օպերատիվ վիճակի փոփոխությամբ,

2) 2-րդ աստիճանը (ժամանակի ավելի մեծ պահումով, քան առաջին աստիճանը) պետք է գործի գծի երկկողմանի անջատմամբ և եռաֆազ ավտոմատ կրկնակի միացման սարքվածքի գործողության ուղեկապմամբ:

73. Էլեկտրաէներգետիկական համակարգի ավտոմատ բաժանման ենթահամակարգը պետք է ավտոմատ կերպով ապահովի էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը` բաժանելով այն հարևան համակարգից, որում առաջացած ծանր վթարը սպառնում է էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության ցուցանիշների խախտմանն ըստ`

1) էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախականության թույլատրելի մեծությունների,

2) Հաղորդման ցանցի հանգույցների լարման թույլատրելի մեծությունների,

3) էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի թույլատրելի բեռնվածքի,

4) էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության:

74. Ավտոմատ կերպով և (կամ) կարգավարի կարգադրությամբ Բնականոն ռեժիմի վերականգնումը (հարևան էլեկտրաէներգետիկական համակարգից ավտոմատ բաժանումից հետո) պետք է կատարվի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում գործողությունների ծրագրի:

75. Էլեկտրակայաններում էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախականության անկման դեպքում ՋԷԿ-երի կամ դրանց մի մասի ավտոմատ անջատման (ՀԱԱԲ) սարքվածքները պետք է կանխարգելեն ՋԷԿ-երի սեփական կարիքների մեխանիզմների աշխատանքի խափանման հետևանքով էլեկտրակայանի մարումը, տուրբինների անթույլատրելի թրթռումը, թիակների և հիմքի վնասման վտանգը: Եթե հաճախականությունը նվազել է 47,5Հց-ից, ապա`

1) ՋԷԿ-երի ՀԱԱԲ-ի սարքվածքների գործողության դրվածքների կարգավորումը պետք է իրականացվի հետևյալ երկու աստիճաններով''

ա. 1-ին աստիճան` 47,2 - 47,5Հց / 4-6 վայրկյան,

բ. 2-րդ աստիճան` 47,0 - 47,2Հց / 0,15-0,5 վայրկյան,

2) պետք է ապահովի ՋԷԿ-ի էներգաբլոկի կայուն աշխատանքն առանձնացված սեփական կարիքների համար` 30 րոպեից ոչ պակաս:

76. ՀԷԿ-երի ՀԱԱԲ սարքվածքները`

1) պետք է նախատեսվեն ՋԷԿ-երի և ՀԱԷԿ-ի անջատված գեներատորների վերաթողարկումն ապահովելու և գեներատորների որոշ մասն իրենց հարակից սպառիչներով աշխատանքի մեջ պահելու համար` էլեկտրաէներգետիկական համակարգում կամ առանձին հանգույցում հզորության զգալի պակասով ուղեկցվող վթարների ժամանակ ՀԱԱԲ-ի միջոցով` առանձնացնելով ՀԷԿ-ը մոտավոր հավասարակշռված բեռով.

2) ՀԷԿ-երի ՀԱԱԲ գործողության դրվածքների կարգավորումը պետք է իրականացվի հետևյալ երկու աստիճաններով''

ա. 1-ին աստիճան` 47,2-47,5 Հց/4-6 վայրկյան,

բ. 2-րդ աստիճան` 47,0-47,2 Հց/0,15-0,5 վայրկյան:

(1-ին հավելվածը խմբ. 18.05.22 թիվ 203-Ն որոշում)

 

 Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոնների

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

___________________________________________________
  (ընկերության անվանումը)

 

Տնօրինելի հզորությունները 20___ թվականին

 

ՄՎտ

 

N Ամիսներ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ամսաթիվ 1-31 1-28 1-29 1-31 1-30 1-31 1-30 1-31 1-31 1-30 1-31 1-30 1-31
1. Անվանական հզորություն, այդ թվում` (ըստ կայանների և ըստ սարքավորումների)`                        
1)                          
2)                          
2. Պլանային նորոգման հանվող հզորությունները, այդ թվում`                        
1)                          
2)                          
3. Գումարային սահմանափակումներ, այդ թվում`                        
1) Բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներ                        
2) Ջերմային բեռնվածքով պայմանավորված սահմանափակումներ                        
3) Սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումներ                        
4. Տնօրինելի հզորություն կոնդենսացիոն ռեժիմում, այդ թվում`                        
1)                          
2)                          
5. Տնօրինելի հզորություն ջերմաֆիկացիոն ռեժիմում, այդ թվում`                        
1)                          
2)                          

 

1. Սույն հավելվածի` աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի` ըստ օրերի:

2. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

Ընկերության
                                                                             ներկայացուցիչ  ————————————————
                                                                                                        անուն, ազգանուն /ստորագրություն/

 

 Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոնների

 

ՀԱՂՈՐԴՈՂԻ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ

 

1. Դիմող անձիտվյալները
1) Դիմող անձի անվանումը`
2) Դիմող անձի տեսակը Արտադրող  
Բաշխող  
Որակավորված սպառող  
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ
3) Տեղակայանքի անվանումը
4) Տեղակայանքի հասցեն
5) Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)
6) Միանալու նպատակը Նոր տեղակայանքի միացում  
Արտադրողի դրվածքային հզորության ավելացում  
Բաշխողի սպառվող հզորության ավելացում  
Առկա տեղակայանքի արդիականացում  
7) Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)
8) Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ)
9) Փուլային իրականացում (այո/ոչ)
10) Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները (ըստ փուլերի) Փուլ I II III IV
տարի/ամիս        
ՄՎտ        
11) Դիմող անձի հասցեն`
12) Դիմող անձի հեռախոսը`
13) Դիմող անձի ֆաքսը`
14) Պատասխանատու անձ Անուն, ազգանուն`  
Հասցե`  
էլեկտրոնային հասցե`  
Հեռախոս`  

 

Լրացվում է Արտադրողի կողմից

2 Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ
1) Էլեկտրակայանի տեսակը Հունային հիդրո  
Ջրամբարով հիդրո  
Հիդրոկուտակիչ  
Ատոմային  
Ջերմային  
Համակցված ցիկլով  
Հողմային  
Այլ (հատկորոշել)  
2) Վառելիքը Ածուխ  
Գազ  
մազութ  
միջուկային  
Այլ (հատկորոշել)  
3) Ըստ փուլերի էներգետիկ տվյալները. I II III IV
ա. ագրեգատների քանակը (հատ)        
բ. ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ)        
գ. առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ)        
դ. կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)        
4) հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը (այո/ոչ)        

 

Լրացվում է Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից

3 Տվյալներ միացվող տեղակայանքի վերաբերյալ
1) Տեղակայանքի տեսակը Արդյունաբերական  
Արդյունաբերական էլեկտրական էներգիայի սեփական արտադրությամբ  
Քարշային  
Ընդհանուր նշանակության  
Այլ (հատկորոշել)  
2) Ըստ փուլերի էներգետիկ տվյալները. I II III IV
ա. կանխատեսվող առավելագույն ակտիվ բեռը (ՄՎտ)        
բ. կանխատեսվող առավելագույն լրիվ բեռը (ՄՎԱ)        
գ. կանխատեսվող նվազագույն ակտիվ բեռը (ՄՎտ)        
դ. կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ))        
ե. սեփական արտադրության էլեկտրական էներգիայի առավելագույն հզորությունը (ՄՎտ)        
զ. սեփական արտադրության էլեկտրական էներգիայի տարեկան ծավալը (ՄՎտժ)        

 

 

Ընկերության
                                                                             ներկայացուցիչ  ————————————————
                                                                                                        անուն, ազգանուն /ստորագրություն/

(3-րդ հավելվածը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

 

 Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

1. Դիմող անձի տվյալներ
1) Դիմող անձի անվանումը`
2) Միացողի տեսակը Արտադրող  
  Բաշխող  
Որակավորված սպառող  
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ
3) Տեղակայանքի անվանումը
4) Տեղակայանքի հասցեն
5) Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)
6) Միացման նպատակը Նոր տեղակայանքի միացում  
  Արտադրողի դրվածքային հզորության ավելացում  
Բաշխողի/սպառվող հզորության ավելացում  
Առկա տեղակայանքի արդիականացում  
7) Միացման կամ միացման համար թույլտվություն ստանալու ժամկետը  
8) Շինարարության փուլը  
9) Կառուցման (վերակառուցման) ավարտի ժամկետը  
10) Նոր միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)  
11) Միացման կետում լարման պլանավորված մակարդակը (կՎ)  
12) Միացողի հասցեն`
13) Միացողի հեռախոսը`
14) Միացողի ֆաքսը`
15) Պատասխանատու անձ Անուն, ազգանուն`
  Հասցե`
էլեկտրոնային հասցե`
Հեռախոս`

 

Լրացվում է Արտադրողի կողմից

2 Արտադրող տեղակայանքի տվյալները
1) Էլեկտրակայանի տեսակը Ատոմային  
  Հիդրո (տեսակը)    
Ջերմային (տեսակը)    
Հողմային    
Այլ (տեսակը)    
2) Ջերմային և համակցված ցիկլով աշխատող էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքը ածուխ  
  բնական գազ    
Մազութ    
Այլ    
3) Էներգետիկական տվյալներ Գոյություն ունեցող Նոր
ա. Կաթսաների քանակը    
բ. Գեներատորների քանակը    
գ. Բարձրացնող տրանսֆորմատորների քանակը    
դ. Լրիվ հզորությունը (ՄՎԱ)    
ե Ակտիվ հզորությունը (ՄՎտ)    
զ Ռեակտիվ հզորությունը (Մվառ)    
է. Առավելագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)    
ը. Նվազագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)    
թ. Նախատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)    
ժա. Սեփական կարիքների անվանական լարումը (կՎ)    
ժբ. Սեփական կարիքների առավելագույն ակտիվ հզորությունը (ՄՎտ)    
ժգ. Սեփական կարիքների առավելագույն ռեակտիվ հզորությունը (Մվառ)    
ժդ. Ռեակտիվ հզորության կարգավորման հնարավորությունը (այո/ոչ)    

 

4) Գեներատորների տվյալները (յուրաքանչյուրի համար) 1 2  3 4
ա. Գեներատորի մակնիշը        
բ. Լրիվ հզորությունը (ՄՎԱ)        
գ. Ակտիվ հզորությունը (ՄՎտ)        
դ. Հզորության գործակիցը (cosφ)        
ե. Անվանական լարումը (կՎ)        
զ. Պտույտների քանակը        
է. Գրգռման համակարգի տեսակը (պտտվող/ստատիկ)        
ը. Լարման կարգավորման և համակարգի կայունացուցիչի տեսակը        
թ. Կարճ միացման գործակիցը        
ժա. Սինքրոն ռեակտիվ դիմադրությունները, Xd/Xq (%)        
ժբ. Անցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’/Xq’ (%)        
ժգ. Գերանցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’’/Xq’’ (%)        
ժդ. Ժամանակային հաստատունը, Td/Tq (վ)        
ժե. Անցումային ժամանակային հաստատունը, Td’/Tq’ (վ)        
ժզ. Գերանցումային ժամանակային հաստատունը, Td’’/Tq’’ (վ)        
ժէ. Գեներատորի և տուրբինի իներցիայի մոմենտը, GD2 (Ն*մ2)        
5) Տուրբինների տվյալները (յուրաքանչյուրի համար) 1 2 3 4
ա. Տուրբինի մակնիշը        
բ. Տուրբինի դրվածքային հզորությունը (ՄՎտ)        
գ. Տեխնիկական մինիմում (ՄՎտ)        
6) Տրանսֆորմատորի տվյալները (յուրաքանչյուրի համար) 1 2 3 4
ա. Տրանսֆորմատորի մակնիշը        
բ. Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը        
գ. Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)        
դ. Կարճ միացման լարումը (%) Սկ 1-2        
  Սկ 1-3        
Սկ 2-3        
ե. Կարճ միացման հզորությունը (կՎտ) Pկ 1-2        
  Pկ 1-3        
Pկ 2-3        
զ. Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)        
է. Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ,ժ)        
ը. Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)        
թ. Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)        
ժա. Միացման խումբը        
ժբ. Ուղիղ հաջորդականության դիմադրությունը        
ժգ. Զրոյական հաջորդականության դիմադրությունը        
ժդ. Չեզոքի հողանցումը        

 

Լրացվում է Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից

3. Միացվողի մասին տեղեկատվություն
1) Տեղակայանքի տեսակը Արդյունաբերական  
  Արդյունաբերական` սեփական արտադրող հզորություններով  
Քարշային  
Ընդհանուր նշանակության  
Այլ`  
2) Էներգետիկական տվյալներ Գոյություն ունեցող Նոր
ա. Դրվածքային հզորություն (ՄՎտ)    
բ. Հզորության գործակից (cosφ)    
գ. Սպասվող առավելագույն հզորություն (ՄՎտ)    
դ. Սպասվող նվազագույն հզորություն (ՄՎտ)    
ե. Սպասվող բեռի օրական գրաֆիկը (ակտիվ և ռեակտիվ հզորությունների օրական գրաֆիկները ձմռան և ամառվա ռեժիմների համար (այո/ոչ)  
զ. Բեռի զգայունությունը համակարգում լարման և հաճախականություն տատանումների նկատմամբ (նկարագրել)  
է. Որակավորված սպառողի բեռից առաջացող թարթումների (ֆլյուկեր) և հարմոնիկ բաղադրիչների առավելագույն մակարդակները: Նշել սպառման հետ կապված առանձնահատուկ մանրամասները, օրինակ, արդյունաբերական վառարաններ, քարշային ենթակայաններ և այլ տեղակայանքներ, որոնք կարող են ազդել այլ սպառողներին մատակարարվող էլեկտրական էներգիայի որակի վրա:  
ը. Տվյալներ պարբերաբար փոփոխվող ակտիվ և ռեակտիվ հզորության վերաբերյալ (>5 ՄՎԱ/րոպե):  
թ. Ակտիվ և ռեակտիվ հզորության փոփոխման գրադիենտը` բարձրացում/նվազում (>5 ՄՎԱ/րոպե):  
ժա. Սեփական արտադրության ենթադրվող տարեկան ծավալները (ՄՎտժ)  
ժբ. Սեփական արտադրության առավելագույն հզորությունը (ՄՎտ)  
3) Տրանսֆորմատորի տվյալներ 1 2 3 4
ա. Տրանսֆորմատորի մակնիշը        
բ. Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը        
գ. Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)        
դ. Կարճ միացման լարումը (%) Սկ 1-2        
  Սկ 1-3        
Սկ 2-3        
ե. Կարճ միացման հզորությունը (կՎտ) Pկ 1-2        
  Pկ 1-3        
Pկ 2-3        
զ. Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)        
է. Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ.ժ)        
ը. Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)        
թ. Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)        
ժա. Միացման խումբը        
Ժբ. Ուղիղ հաջորդականության դիմադրությունը        
ժգ. Զրոյական հաջորդականության դիմադրությունը        
Ժդ. Չեզոքի հողանցումը        

 

Ընկերության
                                                                             ներկայացուցիչ  ————————————————
                                                                                                        անուն, ազգանուն /ստորագրություն/

(4-րդ հավելվածը փոփ. 27.04.22 թիվ 167-Ն որոշում)

 

 Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոններ
ի

 

ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ-ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

«____» ______________ 20 թ.                             ________________


 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)
ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ–ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

 

______________________________________________________________________
(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

 

Հանված հաշվիչի (չափիչ տրասֆորմատորի) գործարանային համարը (ՀՏ, ԼՏ) Տիպը (մակնիշը) Հաշվիչի ցուցմունքը Վերջին ստուգա- չափումը Նոմինալ հոսանք, Ա Նոմինալ լարում, Վ Հոսանքի տրանսֆորմատոր Լարման տրանսֆորմատոր
Դողից Դողին Գործակից Ճշտ. դասը Գործակից Ճշտ. դասը
    Tot. Tot.              
T1 T1
T2 T2

 

Տեղադրված հաշվիչի (չափիչ տրասֆորմատորի) գործարանային համարը (ՀՏ, ԼՏ) Տիպը (մակնիշը) Հաշվիչի ցուցմունքը Վերջին ստուգա- չափումը Նոմինալ հոսանք, Ա Նոմինալ լարում, Վ Հոսանքի տրանսֆորմատոր Լարման տրանսֆորմատոր
Դողից Դողին Գործակից Ճշտ. դասը Գործակից Ճշտ. դասը
    Tot. Tot.              
T1 T1
T2 T2

 

Ծանոթագրություն _______________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________________

 

Շուկայի օպերատոր________________________________________                           անուն, ազգանուն/ ստորագրություն Ընկերության     ներկայացուցիչ_____________________________________                                անուն, ազգանուն/ ստորագրություն
Հաղորդող/Բաշխող ________________________________                                      անուն, ազգանուն/ ստորագրություն

 

 Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոնների

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉԻ ՍԵՂՄԱԿՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՐԿՂԻ ԿՆՔՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

 

«____» ______________ 20 թ.                             ________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉԻ ՍԵՂՄԱԿԱՇԱՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՐԿՂԻ ԿՆՔՄԱՆ

 

______________________________________________________________________
(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

 

Հ/հ Կնիքի տեղադրման վայրը ԷՀԱՀ - ում նույնականացման կոդը Հանված կնիքի N; Տեղադրված կնիքի N;
1        
2        
3        
n        

 

Շուկայի օպերատոր________________________________________                           անուն, ազգանուն/ ստորագրություն Ընկերության     ներկայացուցիչ_____________________________________                                անուն, ազգանուն/ ստորագրություն
Հաղորդող/Բաշխող ________________________________                                      անուն, ազգանուն/ ստորագրություն

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 522-Ն որոշմամբ
հաստատված կանոնների

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱԿՆԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

«____» ______________ 20 թ.                             ________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱԿՆԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

______________________________________________________________________
(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

 

հ/հ ԷԷՀԱՀ կոդը Կնիքի տեղադրման վայրը Հաշվիչի, չափիչ տրասֆորմատորի կամ տարրի տիպը Հաշվիչի, չափիչ տրասֆորմատորի կամ տարրի համարը Վերջին ստուգաչափումը Տեղադրված կնիքի համարը Ամբողջականությունը
1              
 2              
3              
n              

 

 

Շուկայի օպերատոր________________________________________                           անուն, ազգանուն/ ստորագրություն Ընկերության     ներկայացուցիչ_____________________________________                                անուն, ազգանուն/ ստորագրություն
Հաղորդող/Բաշխող ________________________________                                      անուն, ազգանուն/ ստորագրություն
pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.12.2019
N 522-Ն
Որոշում