Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժդ» կետից հանել «կարգի և» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

 

«Հոդված 15.1. Շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր և այլ վճարների վճարման կարգը

 

1. Սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարները շինությունների սեփականատերերը կատարում են անկանխիկ եղանակով` յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-9-Ն

 

pin
ՀՀ 24.01.2020
N ՀՕ-9-Ն օրենք