Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի և քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերն իրականացնում է Պաշտպանը` իր աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ այլ հաստատության միջոցով: Պաշտպանը կարող է իրականացնել նաև շահառու մարմինների և կազմակերպությունների` մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերով վերապատրաստումներ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 34. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայությունը».

 

 2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանի աշխատակազմում ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, որը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ նախատեսված չեն:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն չի համարվում Պաշտպանի ներգրաված փորձագետների, մասնագետների և տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանը ձևավորում է իր աշխատակազմը` հաստատելով աշխատակազմի կառուցվածքը:».

2) 2-րդ մասից հանել «, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Գլխավոր քարտուղարն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում`

 1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4) հաստատում և փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.».

 2) 5-րդ և 8-րդ կետերի «հայեցողական» բառը փոխարինել «այլ» բառով.

 3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները և գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.».

 4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը».

 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

 «8.1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և լիազորությունների շրջանակը.»:

 

i

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածը «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

i

Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում «պետական ծառայողներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքացիական ծառայողներ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-15-Ն

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
21.01.2020
N ՀՕ-15-Ն
Սահմանադրական օրենք