Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈ ...

 

 

011.0237.041201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջպետական բանկի միջև 1999 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը, բացառությամբ 9-րդ հոդվածի 3-րդ մասի («Ծառայողական պարտականությունների իրագործման ժամանակաշրջանում կատարած գործողությունների նկատմամբ Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց իմունիտետը պահպանվում է նաև բանկում և նրա առանձնացված ստորաբաժանումում ծառայության ավարտից հետո»):

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ Հայաստանի Հանրապետության կողմից Միջպետական բանկին տրամադրված անձեռնմխելիությունները չեն ազատում Միջպետական բանկին և նրա պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ գործարքներով քաղաքացիա-իրավական պատասխանատվությունից, ինչպես նաև Միջպետական բանկի պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվությունից` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանցագործություն հանդիսացող արարք կատարելու դեպքում:

 

Ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից

2001 թվականի դեկտեմբերի 4-ին N Ն-237-2

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.12.2001
N Ն-237-2
Որոշում