Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 «2.1. Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ:

 

 «Հոդված 8. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, ինչպես նաև հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ) միջոցով, որոնց ղեկավարումն իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:

2. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

3. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից և 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:

 

i

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-30-Ն

 

pin
ՀՀ 21.01.2020
N ՀՕ-30-Ն օրենք