Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքներով» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի «ե» ենթակետում «հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային» բառերով, իսկ «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը` «օրենքով» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագրի և 1-ին մասի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) «դ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «ե» ենթակետի «ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով.

2) «զ» ենթակետի «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

3) «ը» ենթակետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

i

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի «զ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

i

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-35-Ն

 

pin
ՀՀ 21.01.2020
N ՀՕ-35-Ն օրենք