Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերը «համապատասխանաբար պետական» բառերից հետո լրացնել «մարմնի» բառով, իսկ 16-րդ մասի «գ» կետից հանել «դատական ակտերի» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը` «սահմանադրական օրենքով» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 41.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում «պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-40-Ն

 

 


 

 

pin
ՀՀ 21.01.2020
N ՀՕ-40-Ն օրենք