ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
 
 
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների)» բառերը փոխարինել «(բացառությամբ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների)» բառերով:
 
 i 
Հոդված 2. Օրենքի Հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության» բառերը փոխարինել «Վիճակագրական կոմիտեի» բառերով:
 
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 
| Հանրապետության նախագահ | Ա. Սարգսյան | 
| 2020 թ. փետրվարի 7
 Երևան
 ՀՕ-44-Ն
 |  |