ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
 
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
              i 
Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայության և» և «դատական ծառայողների և» բառերը: 
 
             i 
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «դատական ծառայության և» բառերը, իսկ 13-րդ կետից` «դատական ծառայողների և» բառերը:
 
            i 
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը, իսկ 2-րդ մասից` «ծառայողների և դատական» բառերը: 
 
           i 
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «ծառայության և դատական» բառերը:
 
          i 
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «ծառայության և դատական» բառերը.
2) 1-ին և 2-րդ մասերի «դատավորին կցվող դատական ծառայողների» բառերը փոխարինել «դատավորի օգնականի» բառերով:
 
         i 
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) 2-րդ կետի «դատական ծառայության և» բառերը հանել.
2) 3-րդ կետի «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների դատական ծառայողներին և» բառերը հանել.
3) 4-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
 
        i 
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
 
       i 
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը :
 
      i 
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «դատական ծառայողների և այլ» բառերը:
 
     i 
Հոդված 10. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատական ծառայողի,» բառերը:
 
    i 
Հոդված 11. Օրենքի 77-րդ հոդվածում`
1) 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո` երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը`
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.
2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:».
2) 8-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «դատական ծառայողի կամ» բառերը:
 
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 
| 
 Հանրապետության  նախագահ  | 
    Ա. Սարգսյան | 
| 
  2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-64-Ն
  | 
 |