Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «պետական կառավարման» բառերը փոխարինել «պետական մարմիններ» բառերով, իսկ 18-րդ կետի «գ» ենթակետում «աշխատակազմի» բառը` «պետական մարմնի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում`

1) Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ.

2) անկախ պետական մարմիններում և ինքնավար մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է այդ կոլեգիալ մարմնի ենթակայությամբ.

3) պետական կառավարման համակարգի մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում` պայմանագրային աշխատողներ, որոնք ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:»:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. փետրվարի 7
Երևան
ՀՕ-67-Ն

 

pin
ՀՀ 21.01.2020
N ՀՕ-67-Ն օրենք