Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆ ...

 

01.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման (հրապարակային օֆերտա) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

1.1. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2022 թվականի հունվարի 25-ը հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն 10-ական անգամ` 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, azdarar.am կայքով, ընկերության պաշտոնական կայքով, սպասարկման գրասենյակներում և փոստային բաժանմունքներում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման` սույն որոշման 1.2 կետով ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը:

(1.1.-րդ կետը լրաց. 05.01.22 թիվ 6-Ն որոշում)

1.2. Սահմանել, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ էլեկտրական ցանցին միացման գործընթացում գտնվող սպառողը` մինչև էլեկտրական էներգիայի մատակարարումն սկսելը, գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` լուծելու իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:

(1.2.-րդ կետը փոփ. 05.01.22 թիվ 6-Ն որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է 2022 թվականի փետրվարի 1-ից, իսկ դրա 1.1 և 1.2 կետերը` 2022 թվականի հունվարի 17-ից:

(3-րդ կետը փոփ. 29.01.21 թիվ 21-Ն, 05.01.22 թիվ 6-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

    Գ. Բաղրամյան

 

Հավելված N 1
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 519-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

__________________                                                                            ______________20 թվական

(կնքման վայրը)

 

Բաշխողը (Երաշխավորված մատակարարը)` ___________________________________________________

                                                                                                  (կազմակերպության անվանումը)

 

ի դեմս _____________________________________________________________________________, մի կողմից

             (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

 

և Սպառողը` _______________________________________________________________________________________________________,

                        (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում`

                        անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում` լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ` ԷՄԱ կանոններ), ինչպես նաև էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ` ԷԲՑ կանոններ) և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Բաշխողը միացնում է Սպառողի

______________________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող

☐ կենցաղային

☐ ոչ կենցաղային

նշանակությամբ սպառման համակարգը (այսուհետ` սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ` էլեկտրական ցանցին միացում) և Սպառողին մատուցում է Մատակարարից գնված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն կամ իրականացում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ Սպառողը վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման (բացառությամբ ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերի), իրեն մատուցված բաշխման ծառայության, ինչպես նաև երաշխավորված մատակարարման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ` միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Սպառողը միացման վճարի 50 տոկոսը (այսուհետ` կանխավճար) սույն պայմանագրի կնքման պահից 10 օրվա ընթացքում փոխանցում է Բաշխողի` սույն պայմանագրի վավերապայմաններում նշված միացման վճարի համար նախատեսված բանկային հաշվին:

(3-րդ կետը փոփ. 01.03.23 թիվ 61-Ն որոշում)

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է կանխավճարի վճարմանը, իսկ ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերում` պայմանագրի կնքմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ԷԲՑ կանոններով սահմանված 0,22 կՎ կամ 0,4կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետները): Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում, սույն կետում նշված ժամկետները համարվում են երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով:

(4-րդ կետը փոփ. 01.03.23 թիվ 61-Ն, 25.10.23 թիվ 362-Ն որոշումներ)

5. ԷԲՑ կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

6. Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված կանխավճարի տարբերությունը Սպառողը վճարում է Բաշխողին էլեկտրական ցանցին միացման համար վերջինիս դուրս գրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա` էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսում` սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար ԷՄԱ կանոններով սահմանված ժամկետում:

7. Սպառողի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջինիս էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Բաշխողը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ապահովել Սպառողի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին.

2) Սպառողի կողմից սույն պայմանագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնել Սպառողի կողմից նույն կետում նշված գործողությունները կատարելուց և էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ գրավոր տեղեկացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3) սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով և ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերում և կարգով կանխավճարը վերադարձնել Սպառողին` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

4) էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության դեպքում, այդ մասին իրեն հայտնի դառնալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով տեղեկացնել Սպառողին.

5) Սպառողին վճարել տույժ սույն պայմանագրում սահմանված ժամկետների խախտման դեպքում` համաձայն սույն պայմանագրի 31-րդ կետի:

(8-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

9. Բաշխողն իրավունք ունի`

1) Սպառողից պահանջել սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետում վճարել միացման վճարի և կանխավճարի տարբերությունը.

2) Սպառողի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում ԷԲՑ կանոններով սահմանված կարգով դադարեցնել Սպառողին երաշխավորված էլեկտրամատակարարումը և (կամ) հաշվարկել տույժ` սույն պայմանագրի 32-րդ կետի և ԷԲՑ կանոնների համաձայն:

10. Սպառողը պարտավոր է`

1) վճարել կանխավճարը, ինչպես նաև միացման վճարի և կանխավճարի տարբերությունը` սույն պայմանագրի 6-րդ կետի համաձայն, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքերի.

2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում իր սպառման համակարգն ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով և ծանուցել Բաշխողին (ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը)` ԷԲՑ կանոնների համաձայն:

(10-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

11. Սպառողն իրավունք ունի`

1) գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել կանխավճարը` վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո կանխավճարը վերադարձման ենթակա է միայն սույն պայմանագրի համաձայն Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով` պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողից պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 31-րդ կետով սահմանված կարգով:

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Սույն պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

5. ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով:

14. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ սույն պայմանագրի 15-րդ կետով նախատեսված դեպքերի, որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

15. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված ժամկետում և կարգով Որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

16. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

17. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` բաշխման ծառայության արժեքը Բաշխողի` Պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին վճարում է համաձայն ԷՄԱ կանոնների` Բաշխողի կողմից (անձամբ կամ լիազորված անձի միջոցով) ԷՄԱ կանոններով սահմանած կարգով և ժամկետում հաշվարկային փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

18. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին տեղեկացնում է մյուս կողմին: Անհամաձայնության դեպքում կողմը ԷՄԱ կանոններով սահմանված ժամկետում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները` համապատասխան հիմնավորումներով: Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում Բաշխողն ուղղումը հաշվի է առնում հաջորդ ամսվա համար ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

19. ԷՄԱ կանոնների համաձայն տույժ հաշվարկելու դեպքում Բաշխողը Սպառողի վճարումներից առաջնահերթ մարում է մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները:

20. Պարտքի առկայության դեպքում Բաշխողը չպետք է դադարեցնի Սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Սպառողը ներկայացրել է Բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց: Սույն կետը չի սահմանափակում Բաշխողի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում դադարեցնելու Սպառողի էլեկտրամատակարարումը` ապահովելով ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված` տվյալ Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

21. Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը, եթե Սպառողը այդ գումարի վերադարձի պահանջ չի ներկայացրել:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

22. Սույն պայմանագրով սահմանված` էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են մինչև սույն պայմանագրի 1-ին կետով ամրագրված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

23. Սույն պայմանագրով սահմանված` էլեկտրական էներգիայի բաշխմանը և (կամ) երաշխավորված մատակարարմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում էլեկտրական ցանցին Սպառողի առաջին փաստացի միացման պահից, իսկ վերակառուցվող սպառման համակարգի դեպքում` սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են __________________ ժամկետով:

24. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ` ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերի: Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` նույն պայմաններով և նույն ժամկետով` բացառությամբ էՄԱ կանոններով նախատեսված դեպքերի:

25. Հանձնաժողովի կողմից սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված, կամ փոփոխված:

26. էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը կարող է դադարեցվել Սպառողի դիմումի համաձայն` ԷՄԱ սահմանված կարգով:

27. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,

3) Բաշխողի կողմից միակողմանի`

ա. Սպառողի կողմից կանխավճարը սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում չվճարելու, սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար կանխավճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը դեպքերում` այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով,

բ. ԷՄԱ կանոնների համաձայն որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին ժամկետը ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,

գ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոններով նախատեսված դեպքերի,

դ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,

ե. ԷՄՇ կանոնների համաձայն Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,

զ օրենքով, ԷՄԱ կանոններով, սույն պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

(27-րդ կետը փոփ. 01.03.23 թիվ 61-Ն որոշում)

28. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

29. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

30.Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

31. Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Սպառողի պահանջով վերջինիս վճարելու տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում` անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից` ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:

(31-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

32. Միացման վճարի և կանխավճարի տարբերությունը վճարելու` սույն պայմանագրի 6-րդ կետում սահմանված ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար` միացման վճարի և կանխավճարի տարբերության 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի և կանխավճարի տարբերության չափը:

33. Բաշխողը սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում պարտավոր է ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:

34. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրական էներգիա բաշխելու համար Բաշխողը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը օրենքով սահմանված կարգով:

35. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացրել է Սպառողին նրա կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

36.Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

37. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

38.Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

39. Պայմանագրով Սպառողը համաձայնություն է տալիս ԷՄԱ և ԷԲՑ կանոնների համաձայն իր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի դարձնել այլ անձանց (այդ թվում` բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին)` ԷՄԱ կանոնների համաձայն մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիայի դիմաց տեղեկությունը հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և սույն պայմանագրի շրջանակում Բաշխողի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

40.Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

41. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

42. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

43. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են`

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի հաշվարկի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը (ԷԲՑ կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

3) Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը (ԷԲՑ կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

4) Սպառողի (ենթասպառողի) առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի տվյալների մասին N 4 հավելվածը.

5) Սպառողի (ենթասպառողի) սնման ուղղության, լարման, առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ N 5 հավելվածը.

6) Բաշխողի էլեկտրական ցանցի և սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ N 6 հավելվածը.

7) տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ N 7 հավելվածը.

8) 0,4 կվ և բարձր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) համար սահմանվող լրացուցիչ պայմանների մասին N 8 հավելվածը:

 

10.ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաշխող` Սպառող`
___________________________________ ___________________________________
Գտնվելու վայրը` Գտնվելու վայրը (բնակության վայրը)`
___________________________________ ___________________________________
Հեռախոս ___________________________ Ծանուցման հասցեն`
Էլ. փոստ ___________________________ ___________________________________
ՀՎՀՀ _______________________________ Էլ. փոստ ___________________________
Միացման վճարի հ/հ Հեռախոս ___________________________
___________________________________
Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ
___________________________________
ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)
___________________________________
Բանկ ______________________________ Բանկ ______________________________
Գործունեության լիցենզիա N
Հ/հ ________________________________
___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (առկայության դեպքում)

 

Հավելված N 1
սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Միացման վճարի չափն է`_________________________________, որից կանխավճարի չափն է` _________________:

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն ԷԲՑ կանոնների:

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ

 

Վստ - մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2
սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 3
Սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 4
Սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ՍՊԱՌՈՂԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հաշ-վառքի սարքի տեղա-դրման վայրը Առևտրային հաշվառքի սարք (վերստուգիչ հաշվառքի սարք) Սպառողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվառքի սարքի ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը
Հաշվիչի Հոսանքի չափիչ տրանսֆորմատորի Լարման չափիչ տրանսֆորմատորի
տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը թույլա-տրելի հոսանքը (Ա) անվա-նական լարումը (Վ) հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը տեսակը, գործա-րանային համարը, սպառողի կնիքի տեսակը, համարը ճշտու-թյան դասը տրանս-ֆոր-մացիայի գործա-կիցը տեսակը, գործա-րանային համարը, սպառողի կնիքի տեսակը, համարը ճշտու-թյան դասը տրանս-ֆոր-մացիայի գործա-կիցը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 5
սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ՍՊԱՌՈՂԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ՍՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ, ԼԱՐՄԱՆ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N ը.հ. Սնման ուղղության անվանումը Հասցեն Էլեկտրա-ընդունիչների կարգը (I,II,II) Սահմանա-զատման կետի լարումը (կՎ) Առավելագույն թույլատրելի հզորություն (կՎտ ) Աշխա-տանքային օրերի և ժամերի քանակը (ժամ) Հայտարարված առավելագույն բեռը (կՎտ) աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերին
1 2 3 4 5 6 7 8
1              
2              
3              

 

1. Սույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է համաձայն Սպառողին տրված տեխնիկական պայմանների: Տեխնիկական պայմանների բացակայության դեպքում 6-րդ սյունակը լրացվում է `

1) 0.22 կՎ լարման Սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.

2) 0.4 կՎ լարման Սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.

3) 6 (10) կՎ և բարձր լարման Սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

2. Սույն աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված` «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում նշված էլեկտրաընդունիչների կարգերի համաձայն:

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 6
Սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ԱԿՏ
ԲԱՇԽՈՂԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կողմերի սահմանազատման կետն է`_______________________________________:

2. Կողմերի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է`

________________________________________:

3. Սպառողի և ենթասպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետն է`

_____________________________________:

 

Բաշխող` Սպառող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 7
Սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

ԱԿՏ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առավելագույն թույլատրելի հզորությունը Տեխնոլոգիական հզորությունը Վթարային հզորությունը Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը
կՎտ կՎտ կՎտ Ժամ Ժամ
         

 

1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ

 

N Սնող կենտ-րոն Սնող գիծ Սնող գծի բեռը, Վթարային ամրագրում Տեխնոլոգիական ամրագրում Այլ հզորություն Ենթասպառող
էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխու-սափելի վտանգի սնող գծի վրա վթա-րային հզորու-թյունը, կՎտ սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է վթա-րային հզորու-թյունը էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխու-սափելի վտանգի սնող գծի վրա տեխնոլո-գիական հզորու-թյունը, կՎտ սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է հզորու-թյունը հզորու-թյունը, կՎտ օրական էլեկտրա-սպառումը, Ընդհա-նուր բեռը, կՎտ տեխնոլո-գիական և վթա-րային ամրա-գրված հզորու-թյուն, կՎտ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
                           
ընդ.                          

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

N սնող կենտրոն սնող գիծ սնող գծի բեռը, կՎտ սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը, կՎտ սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը անջատման ենթակա հզորությունը, կՎտ նշումներ
1 2 3 4 5 6 7 8
               
ընդ.              

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը

 

N սնող կենտրոն սնող գիծ առավելագույն հզորությունը սնող գծի վրա, կՎտ վթարային ամրագրված հզորությունը, կՎտ տեխնոլոգիական ամրագրված հզորությունը, կՎտ նշումներ
1 2 3 4 5 6 7
             
ընդ.            

 

Հավելված N 8
Սպառման համակարգն էլեկտրական
ցանցին միացման, էլեկտրական
էներգիայի բաշխման և էլեկտրական
էներգիայի երաշխավորված մատակարարման
մասին պայմանագրի

 

0,4 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը, որը կազմվում է համաձայն ԷԲՑ կանոններով սահմանված կարգի:

2. Երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությանը` ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:

3. Բաշխողը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր, որի վերաբերյալ կազմում են երկկողմանի ակտ և կցում սույն պայմանագրին:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կամ Սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով, Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) և Սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) և Սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

5. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա բաշխելու համար Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) փոխհատուցում է Սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Սպառողի (բացառությամբ բնակչության) սարքավորումները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները Բաշխողի օպերատիվ ենթակայությանը հանձնելու դեպքում Կողմերը պարտավոր են այն իրականացնել ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:

7. Սպառողը պարտավոր է.

1) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Բաշխողի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքներ` իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

2) անհապաղ հայտնել Բաշխողին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին_____________________ հեռախոսահամարով:

3) չգերազանցել սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված առավելագույն թույլատրելի հզորությունը, ինչպես նաև Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հետ համաձայնեցնել առավելագույն թույլատրելի հզորության փոփոխությունը:

9. Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում Սպառողը գերազանցել է առավելագույն թույլատրելի հզորությունը:

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

10. __________________________________________________________________

11. __________________________________________________________________

 

Հավելված N 2
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 519-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

(Հրապարակային պայմանագիր)

 

Բաշխողը (Երաշխավորված մատակարարը)` _________________________________________________

                                                                                                  (կազմակերպության անվանումը)

 

ի դեմս ______________________________________________________________________________, մի կողմից

             (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

 

և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած օրինակելի ձևին համապատասխան ակցեպտը (այսուհետ` ակցեպտ) ներկայացրած Սպառողը, այսուհետ համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հանձնաժողովի հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ` ԷՄԱ կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ` ԷԲՑ կանոններ) և այլ իրավական ակտերով, կնքում են սույն պայմանագիրը միասին (այսուհետ` Պայմանագիր), որը հրապարակային է և գործում է ստորև շարադրված պայմաններով և Սպառողի կողմից ներկայացված` ակցեպտում ներառված տվյալներով:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի համաձայն` Բաշխողը Սպառողին մատուցում է Մատակարարից գնված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն կամ իրականացում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ Սպառողը վճարում է իրեն մատուցված բաշխման ծառայության, ինչպես նաև երաշխավորված մատակարարման դիմաց:

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով:

4. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ Պայմանագրի 5-րդ կետով նախատեսված դեպքերի, որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

5. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և Հանձնաժողովի հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված ժամկետում և կարգով Որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:

6. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

7. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` բաշխման ծառայության արժեքը Բաշխողի` Պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին վճարում է համաձայն ԷՄԱ կանոնների` Բաշխողի կողմից (անձամբ կամ լիազորված անձի միջոցով) ԷՄԱ կանոններով սահմանած կարգով և ժամկետում հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

8. ԷՄԱ կանոնների համաձայն տույժ հաշվարկելու դեպքում Բաշխողը Սպառողի վճարումներից առաջնահերթ մարում է մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները:

9. Պարտքի առկայության դեպքում Բաշխողը չպետք է դադարեցնի Սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Սպառողը ներկայացրել է Բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց: Սույն կետը չի սահմանափակում Բաշխողի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում դադարեցնելու Սպառողի էլեկտրամատակարարումը` ապահովելով ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված` տվյալ Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

10. Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը, եթե Սպառողը այդ գումարի վերադարձի պահանջ չի ներկայացրել:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Պայմանագիրն ուժի մեջ է ակցեպտը Բաշխողի կողմից հաստատելու պահից:

12. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

13. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով` բացառությամբ ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերի: Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված` նույն պայմաններով և նույն ժամկետով` բացառությամբ էՄԱ կանոններով նախատեսված դեպքերի:

14. էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը կարող է դադարել Սպառողի դիմումի համաձայն` ԷՄԱ կանոններով սահմանված կարգով:

15. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ Մատակարարի սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Բաշխողի կողմից միակողմանի`

ա. ԷՄԱ կանոնների համաձայն որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին ժամկետը ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,

բ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոնների նախատեսված դեպքերի,

գ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,

դ. ԷՄՇ կանոնների համաձայն որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,

ե. օրենքով, ԷՄԱ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

16. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

17. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

19. Բաշխողը սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում պարտավոր է ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:

20. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրական էներգիա բաշխելու համար Բաշխողը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը օրենքով սահմանված կարգով:

21. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից Պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացրել է Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

22. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

23. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

24. Պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:

25. Պայմանագրով Սպառողը համաձայնություն է տալիս ԷՄԱ և ԷԲՑ կանոնների համաձայն իր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի դարձնել այլ անձանց (այդ թվում` բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին)` ԷՄԱ կանոնների համաձայն մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիայի դիմաց տեղեկությունը հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և սույն պայմանագրի շրջանակում Բաշխողի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

26. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

27. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ԲԱՇԽՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Անվանում`

__________________________________________________________________________

Գտնվելու վայրը`

__________________________________________________________________________

Հեռախոս`

__________________________________________________________________________

Էլ. փոստ`

__________________________________________________________________________

ՀՎՀՀ`

__________________________________________________________________________

Հ/հ`

__________________________________________________________________________

Բանկ`

__________________________________________________________________________

Գործունեության լիցենզիա N `

__________________________________________________________________________

 

Հավելված N 1
Էլեկտրական էներգիայի
բաշխման ծառայության մատուցման
և էլեկտրական էներգիայի երաշխավորված
մատակարարման պայմանագրի
(հրապարակային օֆերտա)

 

ԱԿՑԵՊՏ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ)

 

1. Սույն ակցեպտով _______________________________________________________________

                                                                   (Սպառողի անունը (անվանումը))

 

լրիվ և անվերապահորեն ընդունում է Հանձնաժողովի հաստատած Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին հրապարակային պայմանագրի օրինակելի ձևով սահմանված բոլոր պայմանները` հայտնելով իր համաձայնությունը` սպառման համակարգի տեղակայման տարածքում

________________________________________________________________________________

                                                            (սպառման համակարգի հասցե)

☐ կենցաղային

☐ ոչ կենցաղային

նշանակությամբ էլեկտրական էներգիա սպառելու նպատակով` Բաշխողի հետ վերը նշված պայմանագրի կնքմանը.

 

2. Սպառողի այլ տվյալները.

ՍՊԱՌՈՂ`

անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու օրինակը (պետական գրանցման վկայականի համար)`

____________________________________________________________

ՀԾՀ (ՀՎՀՀ) ____________________________________________________________________

բնակության (գտնվելու) վայրի հասցե` ______________________________________________

Ծանուցման տվյալներ.

փոստային հասցե` _______________________________________________________________

էլեկտրոնային փոստի հասցե` ____________________________________________________

հեռախոսահամար` ______________________________________________________________

Բանկային տվյալներ.

բանկ` ___________________________________________________________________

հաշվեհամար` ___________________________________________________________________

Օգտագործվող հզորությունը`______________________________________________ կՎՏ/կՎԱ/

Սնող ցանցի լարումը` _________________________Ֆազ _________________________Վոլտ

 

3. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում` Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ)` ___________________________________________________________________

 

4. Այլ տվյալներ ___________________________________________________________________

___________________________________________________________________

Սպառող` __________________________________________________________

                                                         (ստորագրություն)

 

 

Հավելված N 3
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի դեկտեմբերի 25-ի
N 519-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

___________________                                                                ______________20 թվական

(կնքման վայրը)

 

Բաշխողը` _________________________________________________________________

                                   (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս ________________________________________________________________________________,

                (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

որը գործում է ______________________________________________________ հիման վրա, մի կողմից,

                         (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման համար դիմող անձը (այսուհետ` Կառուցապատող),

___________________________________________________________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը,

ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում` լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ` առևտրային կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ` ցանցային կանոններ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով,

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Բաշխողը պարտավորվում է միացնել

_________________________________________________________________________________

              (կենցաղային` բնակչի դեպքում/ոչ կենցաղային` այլ սպառողի դեպքում)

 

հասցեում գտնվող սպառման համակարգը (այսուհետ` Սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ` էլեկտրական ցանցին միացում), իսկ Կառուցապատողը` վճարել էլեկտրական ցանցին միացման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ` Միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Կառուցապատողը Միացման վճարը սույն պայմանագրի կնքման պահից 10 օրվա ընթացքում փոխանցում է Բաշխողի` սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

(3-րդ կետը փոփ. 01.03.23 թիվ 61-Ն որոշում)

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Միացման վճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել ցանցային կանոններով սահմանված ժամկետը)` համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի: Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում, սույն կետում նշված ժամկետը համարվում է երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով:

(4-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

5. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու դեպքում սույն պայմանագիրը լուծվում է` սույն պայմանագրի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բաշխողը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն` ապահովել Սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին` լարման տակ չդնելով Սպառման համակարգը.

2) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում Սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնել Կառուցապատողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ գրավոր տեղեկացվելուց և նույն կետում նշված գործողությունները կատարելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

3) Կառուցապատողին ներկայացնել Միացման վճարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ` մինչև էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսվա 10-ը.

4) սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով և ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Միացման վճարը վերադարձնել Կառուցապատողին` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

5) սույն պայմանագրի 12-րդ կետով նախատեսված դեպքերում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կառուցապատողին պատշաճ ձևով տեղեկացնել էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության մասին.

6) սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում կառուցապատողին վճարել տույժ` համաձայն սույն պայմանագրի 11-րդ կետի:

(6-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

7. Բաշխողն իրավունք ունի`

1) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն պայմանագրի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

8. Կառուցապատողը պարտավոր է`

1) վճարել Միացման վճարը` սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն.

2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում Սպառման համակարգն ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով և ծանուցել Բաշխողին (ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը)` ԷԲՑ կանոնների համաձայն:

(8-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

9. Կառուցապատողն իրավունք ունի`

1) գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել Միացման վճարը` վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Միացման վճարը վերադարձման ենթակա է միայն սույն պայմանագրի համաձայն Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով` պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողից պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 11-րդ կետի համաձայն:

(9-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

11. Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Կառուցապատողի պահանջով վերջինիս վճարելու տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում` անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից` ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:

(11-րդ կետը փոփ. 25.10.23 թիվ 362-Ն որոշում)

12. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷԲՑ կանոններով:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

13. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

14. Սույն պայմանագրի 13-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

15. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխով ամրագրված Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

16. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Կառուցապատողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Բաշխողի կողմից միակողմանի`

ա. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու դեպքերում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար Միացման վճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,

բ. օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:

(16-րդ կետը փոփ. 01.03.23 թիվ 61-Ն որոշում)

17. Հանձնաժողովի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

18. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասում Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին, առևտրային և ցանցային կանոններին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

19. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

20. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:

 

7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

21. Կողմերի միջև տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով:

22. Կողմերի` տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ցանկացած կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

23. Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

24. Կողմերի` միմյանց ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն օրենքով, ինչպես նաև ներկայացրած անձի կողմից չի համարվում (նշված չէ որպես «Գաղտնի տեղեկատվություն») գաղտնի: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում` համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը և պատասխանատվություն կրում դրա ոչ օրինական հրապարակման համար:

25. Սույն պայմանագրի կողմն իրավասու է բացահայտել գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

26. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են`

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը.

3) Կառուցապատողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բաշխող` Կառուցապատող`
___________________________________ ___________________________________
Գտնվելու վայրը` Գտնվելու վայրը (բնակության վայրը)`
___________________________________ ___________________________________
Հեռախոս ___________________________ Ծանուցման հասցեն`
Էլ. փոստ ___________________________ ___________________________________
ՀՎՀՀ _______________________________ Էլ. փոստ ___________________________
Միացման վճարի հ/հ Հեռախոս __________________________
___________________________________
Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ
___________________________________
ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)
___________________________________
Բանկ ______________________________ Բանկ ______________________________
Գործունեության լիցենզիա N
Հ/հ ________________________________
___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (առկայության դեպքում)

 

Հավելված N 1
Կառուցվող բազմաբնակարան
շենքի կամ կառուցապատվող
թաղամասի սպառման համակարգն
էլեկտրական ցանցին միացման
պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Միացման վճարի չափն է` __________________________________________________________ :

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն c ցանցային կանոնների` ______________________ (կոնկրետ հղումը):

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ

 

Վստ –մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց – մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ – մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

Բաշխող` Կառուցապատող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2
Կառուցվող բազմաբնակարան
շենքի կամ կառուցապատվող
թաղամասի սպառման համակարգն
էլեկտրական ցանցին միացման
պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաշխող` Կառուցապատող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 3
Կառուցվող բազմաբնակարան
շենքի կամ կառուցապատվող
թաղամասի սպառման համակարգն
էլեկտրական ցանցին միացման
պայմանագրի

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

Բաշխող` Կառուցապատող`

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________ »:

(ստորագրություն)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.12.2019
N 519-Ն
Որոշում