Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում նշված չէ իրավական ակտի հրապարակման օրը:

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2020 թվականի  N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով`

i

1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառել ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 17-րդ կետով սահմանված սահմանափակումները 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ հանրային միջոցառումների նկատմամբ`

ա) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.

բ) ժամանցային միջոցառումները.

գ) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով`  ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները:

2. ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

17.03.2020թ.

pin
Պարետ
17.03.2020
N 2
Որոշում