ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
22 նոյեմբերի 2001 թվականի N 48
6. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ ագրարային գիտակրթական համակարգի զարգացման հայեցակարգին (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
I. Ագրարային գիտական համակարգի առկա վիճակի և գործունեության բարելավման
ուղիները
1. Ագրարային գիտական համակարգի համառոտ բնութագիրը և հիմնախնդիրները
2. Ագրարային գիտական համակարգի զարգացման հայեցակարգի նպատակը և
խնդիրները
3. Ագրարային գիտահետազոտական համակարգի գործունեության բարելավման
հիմնական ուղղությունները
4. Հայեցակարգի իրականացումից ակնկալվող գիտատեխնիկական և տնտեսական
արդյունքները II. Ագրարային կրթության առկա վիճակը և գործունեության բարելավման ուղիները
1. Ագրարային կրթության հայեցակարգի հիմնավորումը
2. Հայեցակարգի նպատակը
3. Ագրարային կրթության համառոտ բնութագիրը
4. Բարձրագույն կրթությամբ ագրարային որոշ մասնագիտությունների գծով
կադրերի պատրաստման անհրաժեշտության հիմնավորումը
5. Ագրարային կրթության բարելավման միջոցառումները III. Գյուղատնտեսական խորհրդատվության և տեղեկատվության համակարգի
գործունեության բարելավումը IV. Հայեցակարգի ֆինանսական ապահովումը V. Հավելվածներ (NN 1 և 2)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
. Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում անցած
տասնամյակում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ: Հողի,
գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, սպասարկող
ենթակառուցվածքների և գյուղատնտեսական մթերքների իրացման ու հումքի
վերամշակման ոլորտներում իրականացված սեփականաշնորհման արդյունքում
հանրապետության ագրոպարենային ոլորտում բացարձակ գերակշռող դեր է ստացել
մասնավոր հատվածը: Այս ամենը որոշակի նախադրյալներ է ստեղծել
գյուղատնտեսական արտադրության աճի ու զարգացման համար: Սակայն, մի շարք
օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ակնկալվող
արդյունքները դեռևս բավարար չեն:
. Ագրոպարենային ոլորտում կուտակված հիմնախնդիրներն անմիջականորեն կապված են
ագրարային գիտակրթական համակարգում կուտակված և հրատապ լուծում պահանջող
խնդիրների հետ: Ներկայումս ագրարային հատվածում ձևավորվել է
գիտահետազոտական և կրթական հաստատությունների լայն ցանց, որի խնդիրն է
մշակել և ներդնել ոլորտի տարբեր բնագավառներին առնչվող հիմնարար կիրառական
հետազոտություններ: Այստեղ առկա բազմապիսի հիմնախնդիրների և
դժվարությունների զգալի մասը համակարգային է, որոնցից են` ագրարային
գիտակրթական համակարգի անհամամասնական ֆինանսավորումը և
թերֆինանսավորումը, որը համակարգի ճգնաժամային իրավիճակի գլխավոր
պատճառներից է, միջազգային գիտական և կրթական համակարգին ինտեգրվելու
դանդաղ տեմպը և անմրցունակությունը, առկա սարքավորումների բարոյական
մաշվածությունը և ժամանակակից սարքավորումների բացակայությունն ու
շենքային անբարվոք վիճակը և այլն: Անհրաժեշտ է նաև ապահովել ագրարային
մասնագիտություններով որակյալ մասնագետների պատրաստումը, հանրապետության
գյուղացիական տնտեսություններին մատուցել արդյունավետ խորհրդատվական
ծառայություններ: Այս հարցերը հրատապ են և պահանջում են ծրագրային
լուծումներ:
. Սակայն, նշված օղակներում առկա են բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ`
անմխիթար վիճակում է գտնվում ագրարային գիտակրթական համակարգի
նյութատեխնիկական բազան, ծայրահեղ անբավարար է ֆինանսավորման վիճակը և
որպես արդյունք` բավարար չափով չի օգտագործվում համակարգում առկա
գիտակրթական ներուժը, ցածր է գիտահետազոտական մշակումների որակը և դրա
հետ մեկտեղ բավարար չէ արտադրության մեջ դրանց ներդրման գործը, չափազանց
դանդաղ է ընթանում գիտական կադրերի սերնդափոխությունը և երիտասարդ կադրերի
ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում, արդյունավետ չեն գործում
խորհրդատվական ծառայություններ մատուցող կառույցները և այլն: Արդյունքում
ցածր է գիտակրթական համակարգի գործունեության հատկացումը և առանց լուրջ
պետական միջամտության հնարավոր չէ լուծել համակարգի առջև ծառացած
խնդիրները և իրականացնել դրա գործունեության բարելավմանն ուղղված համալիր
միջոցառումները:
. Հանրապետության ագրոպարենային ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցած
համակարգային փոփոխություններին զուգընթաց ձեռնարկվել են որոշակի քայլեր
բարեփոխելու ագրարային գիտակրթական համակարգը և բարձրացնելու դրա
արդյունավետությունը: Ագրարային գիտական և կրթական համակարգի
գործունեության արմատական բարելավումը հանրապետության պարենային
անվտանգության ապահովման ռազմավարության լուրջ բաղկացուցիչ մասն է: Առկա
իրավիճակում հրատապ է դառնում ագրարային գիտակրթական համակարգի զարգացման
և գիտատեխնիկական մշակումների ներդրման ծրագրի (հայեցակարգի) մշակումն ու
ներդրումը:
. Հայեցակարգի մշակման համար հիմք են հանդիսացել «ՀՀ գիտության մասին»,
«ՀՀ կրթության մասին» օրենքները, կրթության զարգացման մասին 2001-2002 թթ.
պետական ծրագրերը, կրթության զարգացման մասին ՀՀ կառավարության
որոշումները: Հայեցակարգը նախատեսում է միջոցառումներ 2002-2005 թթ. ընկած
ժամանակաշրջանի համար:
I. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
. Ագրարային գիտակրթական համակարգում ներկայումս ընդգրկված են
գիտահետազոտական հաստատությունները, գիտական կայաններն ու փորձարարական
բազաները, Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, քոլեջներն ու խորհրդատվական
ծառայություններ մատուցող կառույցները և այլն:
. Գիտահետազոտական հաստատությունները, գիտական կայաններն ու փորձարարական
բազաներն իրականացնում են հիմնականում կիրառական հետազոտություններ ու
փորձարարական աշխատանքներ, ինչպես նաև հիմնարար հետազոտություններ:
Համակարգի նախկին յոթ գիտահետազոտական ինստիտուտների բազայի վրա
Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող գյուղատնտեսության
բարեփոխումների աջակցության ծրագրի (ԳԲԱԾ) շրջանակներում 1998 թ.
իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ և ստեղծվել ու ներկայումս
գործում են հետևյալ հինգ գիտական կենտրոնները`
- Երկրագործության և բույսերի պաշտպանության,
- Խաղողապտղագինեգործության,
- Անասնաբուծության և անասնաբուժության,
- Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի,
- Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի:
Եվս մեկ բազմապրոֆիլային գիտական կենտրոն է ձևավորվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
. Նշված կենտրոնները ֆինանսավորվում են ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես
էլ ԳԲԱԾ-ի շրջանակներում կատարվող թեմաների համար հատկացվող վարկային
միջոցներից: Բացի դրանից, նշված ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև
նյութատեխնիկական բազայի ամրապնդում: Սակայն նշված միջոցառումները բավարար
չեն եղել իրավիճակի արմատական բարելավման համար և ցածր է գիտական
կենտրոնների գործունեության արդյունավետությունը:
. Համակարգի մնացած գիտահետազոտական հաստատությունները (Գյուղատնտեսության
էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, «Պարեն» գիտաարտադրական
միավորում, Մեղվաբուծական գիտահետազոտական կայան) չեն ընդգրկվել ԳԲԱԾ-ի
ծրագրում և իրենց գործունեությունն իրականացնում են գլխավորապես ՀՀ
պետական բյուջեից ֆինանսավորվող 17 գիտահետազոտական ծրագրերով: Անհրաժեշտ
ծավալի ֆինանսավորման բացակայության, նյութատեխնիկական բազայի ամրապնդման
ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով նշված ինստիտուտների վիճակն էլ
ավելի է վատթարացել:
. Այսպիսով, չնայած ձեռնարկված որոշակի քայլերին, իրավիճակը գիտահետազոտական
հաստատություններում մնում է բարդ ու լարված: Հաճախ գիտահետազոտական
մշակումներն ունեն ցածր որակ և կրում են հարմարվողական բնույթ, դրանք
հաճախ չեն համապատասխանում արդի պահանջներին, չեն ներդրվում
արտադրությունում, անբավարար է դրանցից ստացվող տնտեսական արդյունքը:
Գրեթե խզված է կապը գիտության և արտադրության միջև, ընդհատված է
երիտասարդ կադրերով գիտական հաստատությունների համալրումը: Արդյունքում
տարեցտարի մեծանում է գիտաշխատողների միջին տարիքային կազմը:
. Ներկայումս ագրարային գիտական համակարգում կուտակվել են հետևյալ
հիմնախնդիրները` - պետական պատվերով կատարվող թեմաների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից
կատարվում է անբավարար և անկանոն. - դանդաղ է իրականացվում շուկայական տնտեսության պահանջներից բխող հիմնարար
և կիրառական ծրագրերի ու թեմաների մշակումը. - անմխիթար վիճակում է գտնվում գիտահետազոտական հաստատությունների
նյութատեխնիկական բազան, լաբորատոր սարքավորումները հնացած են, բացակայում
են ժամանակակից սարքավորումները. - համակարգն անբավարար է ապահովված տրանսպորտային միջոցներով,
գյուղատնտեսական մեքենաներով ու գործիքներով. - դեռևս չի ձևավորվել առկա գիտական ներուժի պահպանման և գիտակրթական
համակարգում սերնդափոխության աստիճանական իրականացման հստակ համակարգ. - տարեցտարի մեծանում է ագրարային գիտնականների տարիքը և այն անցնում է
միջին հաշվով 65 տարեկանից. - առկա է փորձառու գիտական կադրերի մեծ հոսունությունը. - ցածր աշխատավարձի պատճառով համակարգում երիտասարդ և հեռանկարային
գիտնականների ներհոսք տեղի չի ունենում. - ասպիրանտուրայի համար հատկացվում են սահմանափակ տեղեր. - բացակայում է գիտական կադրերի վերապատրաստման և վերաորակավորման պետական
հովանավորությունը. - գրեթե բացակայում են մշակված առաջարկների, ավարտված աշխատանքների
արդյունքների ներդրման մեխանիզմները. - գյուղատնտեսության մեջ գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից գրեթե չկա
վճարունակ պահանջարկ գիտական մշակումների նկատմամբ:
2. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
. Ագրարային գիտահետազոտական համակարգի առջև ծառացած և հրատապ լուծում
պահանջող նշված հիմնախնդիրների լուծման նպատակով հայեցակարգով նախատեսվում
է ապահովել գիտահետազոտական մշակումների որակական բարելավում, դրանց
լիարժեք ներդրումն արտադրության մեջ, բարելավել գիտական կադրերի
պատրաստումն ու վերապատրաստումը, արդյունավետ դարձնել խորհրդատվական
ծառայությունների մատուցումը` լուծում տալով հետևյալ կոնկրետ խնդիրներին` - գիտահետազոտական ծրագրերի առաջնայնության որոշումը. - գիտահետազոտական ծրագրերի ու թեմաների ֆինանսական ապահովումը. - նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված գիտահետազոտական թեմաների մշակումը
և ներդրումը. - գիտահետազոտական աշխատանքների լիարժեք կատարման համար ժամանակակից
լաբորատոր սարքավորումների, գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների
ձեռքբերումը. - արտերկրի գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության
ամրապնդումն ու խորացումը, գիտահետազոտական տեղեկատվության, կադրերի
փոխանակման, հետազոտական ծրագրերի համատեղ մշակման ու իրականացման
ապահովումը. - փորձարարական կայանների բազայի ամրապնդումը. - գիտական կենտրոնների և ինստիտուտների կողմից խորհրդատվությունների,
գիտական նվաճումների փորձացուցադրական միջոցառումների իրականացումը. - գիտական կադրերի որակավորման ու աշխատանքի գնահատման չափանիշների
սահմանումը և կադրերի որակավորման բարձրացման կարճատև դասընթացների
կազմակերպումը. - գիտահետազոտական աշխատանքների հրապարակումը. - ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների բացահայտումը:
3. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրապետության ագրոպարենային հատվածում գիտահետազոտական աշխատանքների կատարման և դրանց նպատակային կիրառման, ինչպես նաև ագրարային գիտակրթական, խորհրդատվության և տեղեկատվության բնագավառների գործունեությունն արդյունավետ դարձնելու նպատակով և ագրարային գիտության առջև ծառացած խնդիրներից ելնելով` հայեցակարգով սահմանվել են ագրարային գիտահետազոտական աշխատանքների հետևյալ առաջնային ուղղությունները` . գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի
պահպանում և օգտագործում, . գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղերի բուծում
և կատարելագործում: Բուծվող գյուղատնտեսական կենդանիների ցեղերի, ինչպես
նաև ոչ ավանդական ճյուղերի (այծաբուծություն, ձիաբուծություն,
ճագարաբուծություն) գենոֆոնդի պահպանություն, տոհմային գործի վերականգնում, . գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա, սերմնաբուծություն և
սերմարտադրության նկատմամբ վերահսկողություն, . խաղողի առավել բարձրորակ, բերքատու և ցրտադիմացկուն ունիվերսալ,
տեխնիկական և սեղանի սորտերի ստեղծում, . պտղատու մշակաբույսերի բարձրարժեք հատկանիշներով օժտված սորտերի ստացում,
մշակության գոտիների ընդարձակում, պտուղների պահպանման և վերամշակման
արդյունավետ տեխնոլոգիաների մշակում, ներդրում, . անասնաբուծության վարման, կերի կայուն բազայի ստեղծման համակարգերի
մշակում, բնական կերահանդակների արմատական և մակերեսային բարելավում,
դրանց արդյունավետ օգտագործում, . բազմամյա տնկարկների, դաշտային մշակաբույսերի հիվանդությունների,
վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ, էկոլոգիապես նվազ
վտանգավոր, ինտեգրացված պայքարի միջոցառումների մշակում և ներդրում, . գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների
ախտորոշման, կանխարգելման ու դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակում, . հանրապետության մարզերում գյուղատնտեսական հողատեսքերի ագրոէկոլոգիական
դիտարկումներ, հողերի բարելավման, բերրիության պահպանման և բարձրացման,
աղուտ-ալկալի հողերի մելիորացիայի տեխնոլոգիաների կատարելագործման
համակարգերի մշակում և ներդրում, . գյուղատնտեսության ոլորտում կենսատեխնոլոգիայի ժամանակակից և արդյունավետ
մեթոդների մշակում և ներդրում, . գյուղատնտեսական հումքի և մթերքների արտադրություն, վերամշակման ու
պահպանության արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում, . տեղական ծագում ունեցող հանքային և օրգանական հումքը որպես պարարտանյութ
և մելիորանտ օգտագործելու նպատակով տեխնոլոգիական մշակումներ, . գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացում,
փոքրածավալ գյուղատնտեսական մեքենաների և գործիքների նախագծում,
փորձանմուշների պատրաստում, փորձարկում ու սպասարկման համալիր ծրագրի
մշակում, . գյուղատնտեսության բարեփոխումների, մարքեթինգի ուսումնասիրություններ,
գնագոյացման և կառավարման հիմնահարցերի և մենեջմենթի մշակում, . գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման արդյունավետ համակարգերի
ծրագրավորում, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովող
համակարգերի և հիդրոմելիորատիվ շինությունների նախագծման ու շահագործման
արդյունավետ միջոցառումների մշակում:
4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայեցակարգային միջոցառումների իրականացումը հանրապետության ագրարային գիտահետազոտական համակարգում կապահովի հետևյալ արդյունքները`
- արդյունավետ կօգտագործվի ագրարային գիտահետազոտական համակարգի առկա ռեսուրսային ներուժը,
- կհստակեցվեն ագրարային գիտության գերակա ուղղությունները, միջոցներ կձեռնարկվեն վերջինիս բազայի վերազինման ուղղությամբ,
- կապահովվեն գիտական կադրերի բնականոն սերնդափոխությունը և գիտական կադրերի երիտասարդացումը,
- կներդրվեն գործող մեխանիզմներ գիտության և գյուղատնտեսական արտադրության փոխհարաբերությունների ձևավորման ուղղությամբ, կակտիվանա տեղեկատվության փոխադարձ հոսքերի ապահովումը գիտական և արտադրական կառույցների միջև,
- ագրարային գիտության կիրառական ուղղությունների զարգացումը կկողմնորոշվի դեպի գյուղատնտեսության մեջ ձևավորված նոր պայմանները,
- կբարելավվի ագրարային գիտության ոլորտի ֆինանսավորման վիճակը, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման հետ մեկտեղ կներդրվեն գիտության կիրառական արդյունքների ֆինանսավորման սկզբունքները,
- կբարելավվի ագրարային ոլորտի գիտաշխատողների սոցիալական վիճակը:
II. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրը բնութագրվում է անցումային շրջանին բնորոշ փոփոխություններով, և դա պայմանավորված է բազմաբնույթ գործոններով: Գյուղատնտեսական զարգացման քաղաքականության գիտականորեն հիմնավորված ռազմավարության մեջ կրթական համակարգի դերն ու նշանակությունն ակնառու են:
Ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման համար կարևոր հիմնահարցերից մեկը նոր պայմաններում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործընթացի բարելավումն է և համապատասխանեցումն արտադրության տեխնոլոգիայի ժամանակակից պահանջներին:
Այս տեսանկյունից լուծվելու են հիմնահարցեր` հստակեցնելու համար ագրոպարենային համակարգի մասնագետների օպտիմալ քանակը, նպատակահարմար տեղաբաշխումը: Կատարվելու են անհրաժեշտ ներդրումներ` կրթական նոր ծրագրերի ստեղծման, ժամանակակից սարքավորումներով և ուսուցման տեխնիկական միջոցներով հագեցման նպատակով: Կստեղծվեն ագրարային կրթական համակարգի նորմատիվաիրավական բազա, ուսումնագիտաարտադրական համալիրներ և ագրոպարենային համակարգի կադրային ներուժի ձևավորման, պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման մեխանիզմներ:
2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ
Հայաստանի Հանրապետությունում 2002-2005 թվականներին ագրոարդյունաբերական համալիրի կրթական համակարգի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է համալիրի համար պատրաստել և վերապատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, թողարկվող կադրերի տեխնիկական, տեխնոլոգիական, տնտեսագիտական գիտելիքների խորացման միջոցով նպաստել ագրարային ոլորտի սուբյեկտների արտադրատնտեսական գործունեության բարելավմանը:
Հայեցակարգի նպատակն է նաև ագրարային կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման միջոցով մշակել միասնական գործող մեխանիզմներ կրթական համակարգի հետագա կատարելագործման և բոլոր օղակների միջև համագործակցության ապահովման համար: Նպատակ է դրվում նաև ստեղծել ագրարային ոլորտի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման իրավական- նորմատիվային դաշտ:
3. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հանրապետության ագրոպարենային ոլորտի մասնագիտական կրթության համակարգն իր մեջ ներառում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և գյուղատնտեսական քոլեջները, որոնք գտնվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուղղակի ենթակայության ներքո: Կրթական քաղաքականության և մեթոդաբանական հարցերի ուղղությամբ սերտ է համագործակցությունը ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ:
Հայկական գյուղատնտեսական ակադեմիան կադրեր է պատրաստում 30 մասնագիտությունների գծով (ագրոկենսաբանական` 7, գյուղատնտեսական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիաների` 10, ագրարային տնտեսագիտական` 5, ագրարային ճարտարագիտական` 8), ընդ որում 23-ի գծով տրվում է դիպլոմավորված մասնագետի, իսկ 7-ի գծով` բակալավրի որակավորում:
Ելնելով ագրարային արտադրության ոլորտում կատարվող փոփոխությունների պահանջներից` ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կադրեր պատրաստելու նաև հետևյալ մասնագիտությունների գծով`
1. ագրոքիմիա և ագրոհողագիտություն,
2. ագրոբիզնես և շուկայաբանություն,
3. գյուղատնտեսական քաղաքականություն,
4. տարածաշրջանի զարգացում, խորհրդատվություն և տեղեկատվություն:
ՀԳԱ-ում ստացիոնար ուսուցման ուսանողների թիվը կազմում է 2182, հեռակա ուսուցմամբ` 2582:
ՀԳԱ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումն ամբողջովին իրականացվում է վճարովի հիմունքներով:
Ակադեմիայում գործում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտական 4 խորհուրդ` ագրոնոմիական, անասնաբուծական, անասնաբուժական և ճարտարագիտական մասնագիտությունների գծով:
Ագրարային ոլորտի ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը կրթության մասով իրականացվում է պետպատվերի շրջանակում պետական բյուջեից և վճարովի ուսուցման գումարներից: Վերջինս կազմում է ընդհանուր ֆինանսական մուտքերի ավելի քան 75%-ը:
ՀԳԱ-ում գործում են վարժարանը և ագրոբիզնեսի դպրոցը: Ագրոբիզնեսի դպրոցի ֆինանսավորումը կատարում է ԱՄՆ-ի գյուղ. դեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կրթության համակարգում գործում են միջին մասնագիտական 10 ուսումնական հաստատություններ, որոնք կադրեր են պատրաստում 22 մասնագիտությունների գծով: Ուսուցումն իրագործվում է հիմնականում ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա` ինչպես ցերեկային, այնպես էլ հեռակա ուսուցմամբ: Ցերեկային ուսուցումն իրականացվում է պետական պատվերով և վճարովի, իսկ հեռակա ուսուցումը` միայն վճարովի համակարգով:
Գյուղատնտեսական քոլեջներում ցերեկային և հեռակա համակարգերի սովորողների թիվը կազմում է շուրջ 4500 հոգի:
Վերջին տարիներին, ագրարային բարեփոխումների պահանջներին համապատասխան որոշակի աշխատանք է կատարվել գյուղատնտեսական քոլեջներում նոր մասնագիտությունների արմատավորման, ուսումնական պլանների և ծրագրերի նորացման, ուսումնամեթոդական բազայի հարստացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագիրը հաստատելու մասին» N 741 որոշմամբ գյուղատնտեսական քոլեջների վերակազմակերպման և մասնաճյուղերի լուծարման միջոցով ստեղծվեց այդ ուսումնական հաստատությունների առավել արդյունավետ համակարգ:
Միաժամանակ, բարձրագույն դպրոցի զարգացմանը խոչընդոտող առկա պրոբլեմների գերակշռող մասը բնութագրական է նաև գյուղատնտեսական քոլեջների համար:
Մասնավորապես, գյուղատնտեսական քոլեջներում գյուղական երիտասարդության ընդունելության կազմակերպմանը խստորեն վնասում է տարեցտարի պետպատվերով ընդունելության տեղերի կրճատումը: Այսպես, եթե 1992-1993 ուսումնական տարում միջնակարգ գյուղատնտեսական ուսումնական հաստատություններին հատկացվել էր պետպատվերով ընդունելություն` 1430, 1993-1994 ուսումնական տարում` 1350 տեղ, 1999-2000 և 2000-2001 ուստարիներին` 358-ական տեղ, ապա 2001-2002 ուստարում` ընդամենը 148 տեղ:
Ագրարային ոլորտի կադրերի պատրաստման գործնական հմտություններն ապահովելու նպատակով ստեղծված են ուսումնափորձնական տնտեսություններ, որտեղ ուսանողները տեսական գիտելիքների յուրացումն ամրապնդում են գործնական աշխատանքով: Այդ տնտեսություններն այն հիմնական ու կարևոր օղակներն են, որտեղ ապագա մասնագետն առաջին անգամ ծանոթանում է գյուղատնտեսական ճյուղերի տեխնոլոգիական գործընթացներին և առանձնահատկություններին:
ՀԳԱ-ի ենթակայության տակ, որպես կառուցվածքային ստորաբաժանումներ, գտնվում են Բալահովտի և Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունները, որոնց նյութատեխնիկական բազան ամբողջությամբ չի համապատասխանում ներկա պահանջներին: Չնայած վերջին երկու տարում զգալի ջանքեր և միջոցներ են ներդրվել տնտեսությունների վիճակը բարելավելու ուղղությամբ, այնուամենայնիվ դեռևս առկա են լուծում պահանջող մի շարք խնդիրներ, բավարար չեն նյութատեխնիկական բազան, տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման, նորագույն տեխնոլոգիաների և գենային ինժեներիայի ներդրման, սովորողների սոցիալ-կենցաղային պահանջների ապահովման պայմանները, ինչը բացասաբար է անդրադառնում ուսանողների գործնական ուսուցման կազմակերպման վրա:
Գյուղատնտեսական քոլեջները, որոնք հիմնականում կազմակերպվել են նախկինում գործող սովխոզ-տեխնիկումների բազաների վրա, այժմ գրեթե զուրկ են ուսումնափորձնական տնտեսություններից:
4. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հողի և անասնագլխաքանակի սեփականաշնորհումից հետո երկրագործության վարման, սերմնաբուծության, բույսերի պաշտպանության համակարգերի և գյուղատնտեսական մշակաբույսերի առաջադիմական տեխնոլոգիաների, հողի մշակության, ոռոգման նորմաների պահպանման, որակյալ բերքի ստացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, բնապահպանության խնդիրների լուծումը պահանջում է կադրեր պատրաստել նոր պայմաններին համապատասխան (հավելված N 1):
Ներկայումս ՀԳԱ-ում մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտությունների գծով`
4.1. ԱԳՐԱՐԱՅԻՆ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.02 - Ագրոնոմիա
31.06 - Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա
31.04 - Բույսերի պաշտպանություն
32.04 - Ագրոէկոլոգիա
26.04 - Անտառպարտեզպուրակային տնտեսություն
27.02 - Հացի, հրուշակեղենի, մակարոնի արտադրության տեխնոլոգիա
27.05 - Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
27.08 - Պահածոյացման տեխնոլոգիա
27.11 - Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
27.09 - Մսի և մսամթերքների տեխնոլոգիա
28.10 - Կաշվի և մորթու տեխնոլոգիա
27.14 - Մանկական և ֆունկցիոնալ սննդամթերքի տեխնոլոգիա
07.25 - Տարա և փաթեթավորում (գյուղատնտեսական արտադրանքի)
31.07 - Անասնաբուծություն
2714 - Ձկնաբուծություն և ձկնամթերքի տեխնոլոգիա
2713 - Գյուղատնտեսական մթերքների ապրանքագիտություն և փորձաքննություն
Նպատակահարմար է 2002 թ. հիմնել «3101 - Ագրոքիմիա և հողագիտություն» մասնագիտությունը:
Վերջին տարիներին հանքային և օրգանական պարարտանյութերի օգտագործման կտրուկ նվազման պատճառով ՀՀ բոլոր հողատիպերում նկատվում են հողերի բերրիության անկում: Ստեղծված իրավիճակը կարգավորելու ու ագրոքիմիական ծառայությունների համար համապատասխան մասնագետներ նախապատրաստելու նպատակով կարևորվում է նեղ մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թողարկումն ագրոքիմիա և հողագիտություն մասնագիտության գծով:
4.2. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՄ Է.
3108- Անասնաբուժություն
3108 - Անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն մասնագիտացումը:
Առաջարկվում է 2002 թ-ից անասնաբուժություն մասնագիտություն բազայի վրա ստեղծել «Անասնաբույժ-համաճարակաբան» մասնագիտացումը:
Անասնաբուժական սպասարկման, հակահամաճարակային միջոցառումների անցկացման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, անասնաբուժասանիտարական աշխատանքների կազմակերպման գործում կարևոր նշանակություն ունի «Անասնաբույժ-համաճարակաբան» մասնագիտությունը:
Գյուղատնտեսական կենդանիների մասնավորեցումից հետո ծանր իրավիճակ ստեղծվեց անասնաբուժության համակարգում: 4500 անասնաբույժների փոխարեն այժմ հանրապետության 332.6 հազար գյուղացիական տնտեսությունների կենդանիներին սպասարկում են շուրջ 800 անասնաբույժներ, որը կարող է պատճառ հանդիսանալ լարված համաճարակային վիճակի առաջացմանը:
4.3. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
Ներկայումս տնտեսագիտական մասնագիտությունների գծով մասնագետներ են պատրաստվում.
3119 - Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ,
3120 - Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ,
3121 - Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում
(սննդարդյունաբերության ճյուղերում),
3122 - Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում:
Առաջարկվում է 2002 թ. ՀԳԱ-ում վերականգնել`
3126 - Ագրոպարենային համակարգի ապահովագրական գործ,
3127 - Գյուղատնտեսական մթերքների ապրանքագիտություն և փորձաքննություն
մասնագիտությունները :
Վերը նշված մասնագիտություններով ՀԳԱ-ում իրականացվում էր ընդունելություն և մասնագետների պատրաստում: Սակայն չհիմնավորված պատճառներով 2001 թ. դրանք հանվել են ՀԳԱ-ի ընդունելության ցանկից:
Գյուղատնտեսությունն անընդհատ ենթարկվում է բնական տարերային աղետների և այն դասվում է բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսական գործունեության ոլորտների շարքին: Այդ իսկ պատճառով էլ հաշվի առնելով գյուղատնտեսության ապահովագրական համակարգի առանձնահատկությունները` այն լայն զարգացում ունի արտասահմանյան երկրներում և իր կարևորությամբ զարգացման փուլում է գտնվում նաև մեր հանրապետությունում: Գյուղատնտեսության ապահովագրությունը հատկապես կապված է մշակաբույսերի, բազմամյա տնկարկների, գյուղատնտեսական կենդանիների, գույքի, մեքենաների ապահովագրման հետ:
Գյուղատնտեսական ապահովագրությունը բավականին լայն տարածում կունենա մոտ ապագայում, իսկ այս ոլորտի մասնագետներ չեն պատրաստում հանրապետության ոչ մի ԲՈՒՀ-ում: Գյուղատնտեսական ապահովագրության համապատասխան մասնագետների պատրաստումը կնպաստի այդ ոլորտի կայուն զարգացմանը: Մասնագիտությունը անհրաժեշտ է վերականգնել ՀԳԱ-ի ցերեկային բաժնում:
Ներկա վիճակում հանրապետության սոցիալ-տնտեսական կարևոր խնդիրներից մեկն ազգաբնակչությանը հուսալի և անվտանգ պարենամթերքով ու գյուղատնտեսական հումքով ապահովելն է: Առավելապես հատկանշական է այն փաստը, որ տարբեր ճանապարհներով հանրապետություն է ներկրվում գյուղացիական ոլորտի սննդամթերք և հումք, որի ապրանքագիտական կանոնակարգման ու միջազգային չափանիշներին համապատասխանող փորձաքննությունն ապահովելու համար անհրաժեշտ է մասնագետներ պատրաստել «Գյուղատնտեսական մթերքների ապրանքագիտություն և փորձաքննություն» մասնագիտությամբ:
Ելնելով գյուղատնտեսության քաղաքականության ռազմավարության դրույթներից առաջարկվում է 2002 թ-ից ՀԳԱ-ում մասնագետներ պատրաստել նաև տնտեսագիտական հետևյալ մասնագիտությունների գծով`
3123 - Ագրոբիզնես և շուկայաբանություն
Նոր արտադրահարաբերություններում առաջ են գալիս նոր կրթական մոտեցումներ գյուղատնտեսական կիրառական տնտեսագիտության բնագավառում, որը հնարավորություն կընձեռի պատրաստվող մասնագետներին արագ արձագանքելու փոփոխվող իրադարձություններին, կանխատեսելու առաջիկա խնդիրները, գնահատելու իրավիճակը, կայացնելու արդյունավետ որոշումներ, փնտրելու և գտնելու վստահելի գործընկերներ, ձևակերպելու, ներդրողներին վաճառելու ընդունելի գաղափարներ: Այս պահանջներին կարող է բավարարել ագրոբիզնեսի մասնագետը, որը կնպաստի Հայաստանում զարգացող գյուղատնտեսության հումքի արտադրությանը, շուկաների ընդլայնմանը, սննդի վերամշակմանը և տեղական ապրանքների մրցունակության պայմանների ստեղծմանը:
3124- Ագրարային քաղաքականություն
Նշված գործունեությամբ զբաղվող մասնագետների պատրաստումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տնտեսական վերափոխումներով: Ստեղծված իրավիճակն ինքնին թելադրում է ագրարային ոլորտի ձեռնարկությունների գլխամասային կառույցներում ունենալ այնպիսի կադրեր, որոնց մասնագիտական գիտելիքները հնարավորություն կտան վերլուծել ագրարային հատվածի փաստացի վիճակը, տարվող քաղաքականությունը գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, գյուղաբնակների աշխատանքային զբաղվածության, գյուղատնտեսության վարկավորման, ֆինանսավորման, ապահովագրության համակարգերի գործունեության վերաբերյալ և կանխատեսել զարգացման ուղղությունները:
3125 - Տարածաշրջանային զարգացում, խորհրդատվություն և տեղեկատվություն
Հանրապետության տարածքի առանձնահատկությունները, բնական-կենսաբանական օրենքների միահյուսումը տնտեսական օրենքների հետ, պահանջում է խորապես տիրապետել յուրաքանչյուր տարածքի ռեսուրսային պոտենցիալին, բազմակողմանիորեն և համալիր կերպով հետազոտել զարգացման օրինաչափությունները, մշակել տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղությունները, տնտեսագիտական ոլորտի առաջնային խնդիրների լուծման վերաբերյալ իրականացնել անհրաժեշտ խորհրդատվություն ու կազմակերպել տեղեկատվության ապահովումը: ՀԳԱ-ն ունի անհրաժեշտ նյութական բազա, գիտամանկավարժական կադրեր, բավարար պայմաններ ու հնարավորություններ պահանջվող որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար:
Միաժամանակ ագրարային բարձրագույն կրթության մասնագիտությունների միասնական դասիչների համակարգ ստեղծելու նպատակով առաջարկվում է «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (սննդարդյունաբերության ճյուղում) մասնագիտության ծածկագիրը դարձնել 3121, իսկ «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունը` 3122:
4.4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
Ներկայումս մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտությունների գծով`
3113 - Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում,
1710 - Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, գյուղատնտեսական
մեքենաշինություն,
2401 - Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում,
3205/3206 - Մելիորացիա, ջրային ռեսուրսների համալիր օգտագործում և
պահպանում,
3109 - Հողաշինարարություն և հողային կադաստր,
3114 - Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում,
2601 - Անտառային ճարտարագիտական գործ,
3301 - Կենսագործունեության անվտանգություն,
3110 - Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովումը ԱԱՀ-ում:
5. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում ագրարային ոլորտի կրթության համակարգի զարգացման և բարելավման նպատակով 2001-2005 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
- կադրերի պատրաստում նոր մասնագիտությունների գծով, որը պայմանավորված է հանրապետության տնտեսության զարգացման առաջիկա խնդիրներով:
- Ագրարային ոլորտի մասնագիտությունների որակավորման բնութագրերի և ստանդարտների մշակում ու հաստատում: Կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման համակարգի ստեղծում և կատարելագործում:
- Ուսանողների ընդունելության այնպիսի կարգի սահմանում, որը հնարավորություն կտա ակադեմիան համալրել գյուղական երիտասարդներով: Այդ նպատակով որոշ մասնագիտությունների գծով ընդունելության կազմակերպման իրավունքի վերապահում գյուղատնտեսական ակադեմիային:
- Ակադեմիայի հենակետային վարժարանի հոսքային դասարանների հիմնում ՀՀ բոլոր մարզերում:
- Վճարովի հիմունքներով սովորողներին արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրում:
- Կրթության ոլորտի բոլոր օղակների ղեկավար կադրերի ատեստավորման, որակավորման բարձրացման ու վերապատրաստման արդյունավետ համակարգի մշակում և ներդրում:
- Արտասահմանյան երկրների կրթական համակարգերի հետ Հայաստանի ագրարային կրթական համակարգի համադրելիության ապահովում: Միջազգային համագործակցության ընդլայնում, գիտակրթական ծրագրերի, մեթոդական մշակումների, մանկավարժական կադրերի պատրաստման ու փոխանակման ոլորտների ընդարձակում, պետական ագրարային կրթական չափորոշիչների համապատասխանեցում միջազգային չափանիշներին, կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության ապահովում:
- Ուսուցման և տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրում:
- Գիտելիքների գնահատման համակարգի արդիականացում միջազգային չափանիշներով:
- Մանկավարժական և գիտամանկավարժական երիտասարդ կադրերի համալրման միջոցառումների մշակում: Մագիստրատուրայի (հավելված N 2) ասպիրանտուրայի տեղերի ավելացում, հեռակա ասպիրանտների տեղերի ու թվաքանակի սահմանման իրավունքի վերապահում գյուղատնտեսության նախարարությունը: Ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական կադրերի սոցիալական պաշտպանվածության ծրագրի մշակում:
- Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավում, շենքային պայմանների, գույքի, կահավորանքի, ուսումնալաբորատոր սարքավորումների նորացում և համալրում:
- Տարածաշրջաններում (Վայոց ձորի մարզ, Տավուշի մարզ) գյուղատնտեսական պետական քոլեջների ստեղծում: Գորիսի, Ստեփանավանի, Շիրակի գյուղատնտեսական պետական քոլեջներին ուսումնական մասնաշենքերով ապահովում:
- Գրադարանային ֆոնդի ընդլայնում և զարգացում, արդիական գրականությամբ համալրում, կապերի ավտոմատացված համակարգերի ստեղծում: Մասնագիտական դասագրքերի, գիտամեթոդական գրականության հրատարակություն:
- Համակարգի կրթության հաստատությունների համար ուսումնափորձնական և գիտաարտադրական բազաների ստեղծում` բժշկական սպասարկման կետերի, սննդի, հանգստի ու կենցաղային այլ ոլորտների նյութական բազայի բարելավում, ակադեմիայի ուսումնափորձնական «Բալահովիտ» և «Ոսկեհատ» ուսումնական տնտեսությունների նյութատեխնիկական բազայի նորացման գործի աջակցություն:
- Գյուղատնտեսական ձեռնարկություններին, ֆերմերային տնտեսություններին, ձեռներեցներին և գյուղական բնակչությանը խորհրդատվական ու մեթոդական օժանդակություն ցուցաբերող օղակների գործունեության կատարելագործում:
III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ
Հանրապետությունում գյուղացիական տնտեսություններին հիմնական խորհրդատվական ծառայությունը մատուցվում է «Ագրոգիտասփյուռ» համակարգի միջոցով: Այժմյան կառույցը համակարգում է ՀԳԱ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտը, իսկ խորհրդատվությունն իրականացվում է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կազմում ընդգրկված գյուղական գործակալների և մասնագետների միջոցով:
Խորհրդատվական համակարգի գործունեության մեջ ընդգրկված են ոլորտի առաջատար գիտնականները, որոնց հիմնական նպատակներն ուղղված են գյուղմթերքներ և հումք արտադրողներին ու վերամշակողներին անհրաժեշտ գիտելիքների փոխանցմանը, ոլորտի ճյուղերում առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինտեգրացված եղանակների կիրառմանը, էկոլոգիապես մաքուր մթերքի և հումքի արտադրությանը, վերամշակման ու ապահովման տեխնոլոգիաներին, մարքեթինգի աջակցությանը, խորհրդատվական ծառայության աշխատանքների և ուսուցողական ծրագրերի կատարելագործմանն ու իրականացմանը:
Խորհրդատվական ծառայության հետագա զարգացումն անխուսափելիորեն միտում ունի պետականին զուգահեռ ունենալու նաև մասնավոր, կոմերցիոն հիմունքներով գործող ձևեր: Երկու համակարգերի համատեղ գործունեությունը հնարավորություն կտա լրացնել մեկը մյուսին և բարձրացնել խորհրդատվական ծառայության արդյունավետությունը:
Տեղեկատվական դաշտը լրացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրամանով ստեղծվել է «Ագրոպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` միավորելով մինչ այդ նախարարության ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսության գիտությունների տեղեկագիր», «Գյուղական հորիզոններ» ամսագրերի և «Ռանչպար» թերթի խմբագրությունները:
«Ագրոպրեսը» ՀՀ-ի ագրոպարենային համակարգի գործունեությունը լուսաբանող միակ մասնագիտացված կազմակերպությունն է, որը «Ագրոգիտություն» գիտական ամսագրի և «Ագրոլրատու» թերթի հրատարակմամբ, ռադիոհեռուստահաղորդումների պատրաստմամբ ու եթեր հեռարձակմամբ, ինչպես նաև լրատվավերլուծական ծառայությունների միջոցով իրականացնում է գյուղատնտեսական տեղեկատվության համակարգումն ու տարածումը:
Ագրարային գիտակրթական համակարգին աջակցելու նպատակով իրականացվելու է`
. խորհրդատվական տեղեկատվության տարածում,
. մարքեթինգային հետազոտություններ,
. լրատվական-վերլուծական ծառայություններ,
. ուսումնական տեսահոլովակների պատրաստում,
. հրատարակչական և տպագրական աշխատանքներ,
. արտերկրում հանրապետության ագրարային գիտության ոլորտում կատարված
աշխատանքների արդյունքների լուսաբանում և տարածում:
Առաջարկվում է.
- Օժանդակել «Ագրոգիտություն» գիտական ամսագրի և «Ագրոլրատու» թերթի
հրատարակմանը, ռադիոհեռուստահաղորդումների պատրաստմանն ու
հեռարձակմանը:
- Գյուղատնտեսական տեղեկատվական լիարժեք համակարգ ստեղծելու նպատակով
«Ագրոպրես» լրատվական կենտրոնում հիմնել ագրարային տեղեկատվական բանկ
և տպարան:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Վերջին տարիների փորձը և արդյունքների վերլուծությունը ցույց են տալիս, որ գիտակրթական համակարգի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է ֆինանսական ապահովմամբ: Այսօր այն դեռևս հեռու է բավարար լինելուց, որովհետև շուկայական տնտեսությանն անցման պայմաններում բյուջեից տրվող ֆինանսավորումը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջները: Փաստացի ֆինանսավորվում են ոչ բոլոր հոդվածները: Այն հիմնականում ընդհատումներով և ձգձգումներով կատարվում են հետևյալ հոդվածների գծով` աշխատավարձ, սոցիալական ապահովության հատկացումներ, ուսանողների կրթաթոշակներ:
Համակարգը ֆինանսավորվում է պահանջարկից պակաս: Ուսումնանյութական հիմքի զարգացման համար իրականում միջոցներ չեն նախատեսված:
Չնայած իրավիճակին, նկատելի փոփոխություններ են կատարվել ուսումնական հաստատությունների մասնաշենքերի, լաբորատորիաների, անհրաժեշտ սարքավորումների նորոգման և պահպանման բնագավառում: Դրանք ամբողջովին կատարվել են արտաբյուջետային աղբյուրների` սովորողների ուսման վճարների, տնտեսական գործունեության այլ աղբյուրների, դրամաշնորհային միջոցների հաշվին:
Արդյունավետ և գործող գիտակրթական համակարգ ունենալու համար առաջիկա տարիներին անհրաժեշտ է ունենալ կայուն ֆինանսավորում:
Ընդ որում ագրարային կրթության ֆինանսական ապահովումը պետք է իրականացնել հիմնականում երկու ուղղություններով`
- բյուջեից կատարվող ֆինանսական միջոցների աճի հաշվին,
- արտաբյուջետային միջոցների ներգրավմամբ` առանց նվազեցնելու բյուջեից ֆինանսավորման նորմաները և բացարձակ չափերը:
Հայեցակարգի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`
- պետական բյուջեից կրթության համար սահմանված մասնաբաժնում ավելացնել
ագրարային կրթությանը հատկացվող մասը,
- բարձրացնել կրթական հաստատությունների գիտամանկավարժական կադրերի
աշխատանքի վարձատրության դրույքաչափերը,
- մինչև 2005 թ. աստիճանաբար ավելացնել ուսանողների, ասպիրանտների
կրթաթոշակները` ելնելով հանրապետության բյուջեի հնարավորություններից:
Հավելված N 1
ագրարային գիտակրթական համակարգի
զարգացման հայեցակարգի
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2002-2005 ԹԹ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մասնագիտությունների |Տարիները|2002 թ. |2003 թ. |2004 թ. |2005 թ. |
|ը/կ|դասիչը և անվանումը | |________|________|________|________|
| | | |առկա |հ |առկա |հ |առկա |հ |առկա |հ |
| | | | |ե | |ե | |ե | |ե |
| | | | |ռ | |ռ | |ռ | |ռ |
| | | | |ա | |ա | |ա | |ա |
| | | | |կ | |կ | |կ | |կ |
| | | | |ա | |ա | |ա | |ա |
| | | |_____|__|_____|__|_____|__|_____|__|
| | | |պ |վ |վ |պ |վ |վ |պ |վ |վ |պ |վ |վ |
| | | |ե |ճ |ճ |ե |ճ |ճ |ե |ճ |ճ |ե |ճ |ճ |
| | | |տ.|ա |ա |տ.|ա |ա |տ.|ա |ա |տ.|ա |ա |
| | | |պ |ր |ր |պ |ր |ր |պ |ր |ր |պ |ր |ր |
| | | |ա |ո |ո |ա |ո |ո |ա |ո |ո |ա |ո |ո |
| | | |տ |վ |վ |տ |վ |վ |տ |վ |վ |տ |վ |վ |
| | | |վ |ի |ի |վ |ի |ի |վ |ի |ի |վ |ի |ի |
| | | |ե | | |ե | | |ե | | |ե | | |
| | | |ր | | |ր | | |ր | | |ր | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
| 1 | 2 |3 | 4| 5| 6| 7|8 |9 |10|11|12|13|14|
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|1. |3102- Ագրոնոմիա |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|2. |3104- Բույսերի պաշտպանություն |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|3. |3106- Գյուղատնտեսական | | | | | | | | | | | | |
| |մշակաբույսերի սելեկցիա և |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
| |և գենետիկա | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|4. |3107- Անասնաբուծություն |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|5. |3201- Գյուղբնապահպանություն | | | | | | | | | | | | |
| |(Ագրոէկոլոգիա) |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|6. |2604- Անտառային և | | | | | | | | | | | | |
| |անտառապուրակային տնտեսություն |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|7. |3108- Անասնաբուժություն |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|8. |3108- Անասնաբուժական սանիտարիա և | | | | | | | | | | | | |
| |փորձաքննություն (մասնագիտացում) |- |- |+ |- | -| +|- |- |+ |- |- |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|9. |2703- Հացի, հրուշակեղենի | | | | | | | | | | | | |
| |և մակարոնեղենի արտադրության |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
| |տեխնոլոգիա | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|10.|2705- Խմորման արտադրության | | | | | | | | | | | | |
| |տեխնոլոգիա և գինեգործություն |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|11.|2708- Պահածոյացման տեխնոլոգիա |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|12.|2709- Մսի և մսամթերքների | | | | | | | | | | | | |
| |տեխնոլոգիա |+ |+ |- |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|13.|2711- Կաթի և կաթնամթերքների | | | | | | | | | | | | |
| |տեխնոլոգիա |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|14.|2714- Մանկական և ֆունկցիոնալ | | | | | | | | | | | | |
| |սննդի տեխնոլոգիա |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|15.|2810- Կաշվի և մորթու տեխնոլոգիա |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|16.|3119- Ագրոպարենային | | | | | | | | | | | | |
| |համակարգի ֆինանսներ և վարկ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|17.|3120- Ագրոպարենային համակարգի | | | | | | | | | | | | |
| |հաշվապահական հաշվառում և աուդիտ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|18.|3121- Սննդարդյունաբերության | | | | | | | | | | | | |
| |տնտեսագիտություն և կառավարում |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|19.|3122- Ագրարային արտադրության | | | | | | | | | | | | |
| |տնտեսագիտություն և կառավարում |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|20.|3123- Ագրոբիզնես և | | | | | | | | | | | | |
| |շուկայաբանություն |- |+ |+ |- |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|21.|3124- Ագրարային քաղաքականություն |- |- |- |- |+ |- |- |+ |- |- |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|22.|3125- Տարածաշրջանի զարգացում, | | | | | | | | | | | | |
| |խորհրդատվություն և |- |- |- |- |+ |- |- |+ |+ |- |+ |+ |
| |տեղեկատվություն | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|23.|3126- Ագրոպարենային համակարգի | | | | | | | | | | | | |
| |ապահովագրական գործ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|24.|3127- Գյուղատնտեսական մթերքների | | | | | | | | | | | | |
| |ապրանքագիտություն և |- |- |+ |- |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
| |փորձաքննություն | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|25.|1710- Գյուղատնտեսական մեքենաներ | | | | | | | | | | | | |
| |և սարքավորումներ |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|26.|2401- Փոխադրումների կազմակերպումը| | | | | | | | | | | | |
| |և կառավարումը տրանսպորտում |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
| |(ագրոարդյունաբերական համակարգում)| | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|27.|2601- Անտառային ճարտարագիտական | | | | | | | | | | | | |
| |գործ |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|28.|3109/3110- Հողաշինարարություն և | | | | | | | | | | | | |
| |հողային կադաստր |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|29.|3113- Գյուղատնտեսության | | | | | | | | | | | | |
| |մեքենայացում |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|30.|3114- Գյուղատնտեսության | | | | | | | | | | | | |
| |էլեկտրաֆիկացում և ավտոմատացում |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|31.|3205/3206- Հողաբարելավում, | | | | | | | | | | | | |
| |վերամշակում և հողապահպանություն:| | | | | | | | | | | | |
| |Մելիորացիա, ջրային պաշարների |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |+ |
| |համալիր օգտագործում և պահպանում | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|32.|3301/3306- Կենսագործունեության | | | | | | | | | | | | |
| |անվտանգություն, պաշտպանությունն |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
| |արտակարգ իրավիճակներում | | | | | | | | | | | | |
|___|_________________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|33.|0725- Տարա և փաթեթավորում |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |+ |+ |- |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն`
+ -- նախատեսվում է ընդունելություն:
- -- Չի նախատեսվում ընդունելություն:
Հավելված N 2
ագրարային գիտակրթական համակարգի
զարգացման հայեցակարգի
ՑԱՆԿ
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2002-2005 ԹԹ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
._________________________________________________________________________.
|NN | Մասնագիտությունների |Տարե-| 2002 թ.| 2002 թ.| 2002 թ.| 2002 թ.|
|ը/կ| դասիչը և անվանումը |թիվը |________|________|________|________|
| | | |պետ.|վ- |պետ.|վ- |պետ.|վ- |պետ.|վ- |
| | | |պատ-|ճա-|պատ-|ճա-|պատ-|ճա-|պատ-|ճա-|
| | | |վեր |րո-|վեր |րո-|վեր |րո-|վեր |րո-|
| | | | |վի | |վի | |վի | |վի |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|1. |Մագիստրոս - ագրոնոմ | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|2. |Մագիստրոս - անասնաբույծ | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|3. |Մագիստրոս - ճարտարագետ | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|4. |Մագիստրոս - հիդրոմելիորատոր | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|5. |Մագիստրոս - հողաշինարար | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|6. |Մագիստրոս - տնտեսագետ | + | + | + | + | + | + | + |+ |
|___|_________________________________|____|___|____|___|____|___|____|___|
|7. |Մագիստրոս - տեխնոլոգ | + | + | + | + | + | + | + |+ |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն`
+ -- նախատեսվում է ընդունելություն: