Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.1010.101201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2001 թվականի դեկտեմբերի 19-ից 22-ը ներառյալ Ճապոնիա մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Կարեն Ճշմարիտյան        Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

                               և առևտրի նախարար

 

       Վարդան Խաչատրյան        Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                               էկոնոմիկայի նախարար

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Զոհրաբ Մնացականյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Վահագն Մելիքյան         Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության ղեկավար

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               պետ

 

       Ռուբեն Կարապետյան       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության Ասիայի, Օվկիանիայի և

                               Աֆրիկայի վարչության պետ

 

       Արթուր Հարությունյան    Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               բաժնի պետ

 

Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության նախարարության 9-րդ վարչության

աշխատակից

 

Հարություն Մնացականյան Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության նախարարության 9-րդ վարչության

աշխատակից

 

       Մարտին Շահբազյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               լուսանկարիչ

 

       Արմեն Արզումանյան       Հանրային հեռուստաընկերության գործադիր

                               տնօրեն

 

       Արման Ղարիբյան          Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Արամ Սաֆարյան           «Պրոմեթևս»   հեռուստաընկերության թղթակից

 

       Վարդան Զիլֆուղարյան     «Պրոմեթևս»   հեռուստաընկերության

                               օպերատոր

 

       Արա Թադևոսյան           «Մեդիամաքս»  լրատվական գործակալության

                               թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր, ճանապարհածախս), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների Մոսկվա-Տոկիո-Մոսկվա ճանապարհածախսը, գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, արդյունաբերության և առևտրի, ֆինանսների և էկոնոմիկայի, ազգային անվտանգության նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստթղթերի:

Պատվիրակության Երևան-Մոսկվա-Երևան ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Ճապոնիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի, արդյունաբերության և առևտրի, ֆինանսների և էկոնոմիկայի, ազգային անվտանգության նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, դեկտեմբերի 22-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

12 դեկտեմբերի 2001թ.

ՆԿ-1010

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.12.2001
N ՆԿ-1010
Կարգադրություն