Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի, 2020 N 22

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2020թ. N 492-Ա հրամանի հիման վրա ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ հասցեում գործող «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում, 19.03.2020թ. N 215-Ա հրամանի հիման վրա ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1 հասցեում գործող Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»-ում և ք. Գորիս, Մաշտոցի 155/2 հասցեում գործող ԱՁ «Սամվել Ղուլունց»-ին պատկանող մթերային խանութում, 24.03.2020թ. N 437-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք հասցեում գործող «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում, 22.03.2020թ. N 392-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3 հասցեում գործող «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 22.03.2020.N 401-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6 հասցեում գործող «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 28.03.2020թ. N 626-Ա հրամանի հիման վրա ք.Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40 հասցեում գործող «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ-ում և ք. Երևան, Խորենացի 88 հասցեում գործող ««ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ»-ում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

 

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ.

2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1.

3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.

4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք.

5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3.

6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.

7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,

8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ տնտեսավարողներին տեղեկացնել սույն որոշման մասին։

 

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

28.03.2020թ.


 

 

pin
Պարետ
28.03.2020
N 22
Որոշում