Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի, 2020 N 28

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի N 652-Ա, N 653-Ա, N 675-Ա, N 676-Ա և N 677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի N 686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

 

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»` ք. Կապան, Ռ. Մինասյան 16/5,

2) Ա/Ձ «Էլմիրաա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ. Մինասյան 16/35,

3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»` ք. Կապան, Լեռնագործների 17

4) «Արթուր Գալստյան» ԱՁ` ք. Ծաղկաձոր, Մագիստրոսի 3,

5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ` ք. Ծաղկաձոր, Մագիստրոսի 2,

6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26։

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

 

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

01.04.2020թ.


 

 


 

 

pin
Պարետ
01.04.2020
N 28
Որոշում