i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 1996 թ. թիվ 300
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքը և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկը հիմնովին վերանայելու և ճշգրտելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Գնունի - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղար
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Լուսիկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարարի տեղակալ
Մ. Շիշմանյան - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին
տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության քարտուղարության
սոցիալական քաղաքականության վարչության
պետի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի
նախարարության գիտության և կրթության
վարչության պետ
Ժ. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության
նախարարության բարձրագույն և միջնակարգ
մասնագիտական կրթության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքի և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկի մասին առաջարկություն: