041.0872.141201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2001 թվականի N 872
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության` 2000 թվականի արտադրության «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենան (թափք` V 0102901, շարժիչ` 4001056, հենասահք` V 0032082) հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` 1995 թվականի արտադրության «Միցուբիշի-պաջերո» մակնիշի ավտոմեքենան (թափք` DONV 430SI 00630, շարժիչ` 90667)` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքները: